PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր նոր նախագիծը՝ hayeren.akumb.am



Chuk
29.10.2006, 19:28
Ինտերնետում սակավ են հայալեզու կայքերը, առավել ևս կայքերը, որոնք հնարավորություն են տալիս հայերեն շփվել, հաղորդակցվել, եղածներում էլ այցելուների մասնակցությունը պասիվ է, կամ գրում են ոչ հայերեն, իսկ հայերեն գրելուց էլ՝ ոչ հայերեն տառերով: Սրա պատճառներից մեկը հայերեն տեքստեր մեքենագրելու տեխնիկական խնդիրների հետ է կապված: Ահա թե ինչու կարիք առաջացավ ստեղծել կայք, որը հնարավորություն կտա մեքենագրել հայերեն, լատիներեն տառերով գրված հայերեն տեքստերը փոխակերպել հայերեն տառերով տեքստերի, ASCII կոդավորմամբ տեքստերը փոխակերպել Unicode կոդավորմամբ տեքստերի և հայերեն տեքստերի հետ այլ գործողություններ անել: Սրանցից մի քանիսը akumb.am ֆորումում արդեն առկա են (հատուկ շնորհակալություն Արշակին հայերեն մեքենագրելու սկրիպտի համար): Սրանք բոլորը միասնական ներկայացնում ենք hayeren.akumb.am (http://hayeren.akumb.am) կայքում՝ կարծում ենք օգտագործողի համար հարմար միջավայրով:

Կայքը դեռևս ամբողջովին ավարտված չէ: Մասնավորապես համալրվելու է օգնություն բաժինը, ավելացվելու են նոր փոխակերպիչներ և այլն: Բայց այն արդեն օգտագործելի տեսքի է և ներկայացնում ենք ձեր դատին: Դիտողություններն ու առաջարկները սիրով կլսենք և կփորձենք իրագործել:

Սկրիպտերը կարող եք օգտագործել ձեր կայքերում, բայց պետք է պահպանեք հեղինակային իրավունքի տողերն ու hayeren.akumb.am (http://hayeren.akumb.am)-ին հղում անեք:
Առաջիկայում կայքում կավելացվի նաև այն մասին տեղեկություն, թե ինչպես կարող եք օգտագործել այդ սկրիպտերը՝ մանրամասն բացատրություններով:

Եթե ցանկանում եք նպաստել hayeren.akumb.am (http://hayeren.akumb.am) կայքի տարածմանը, առաջարկում ենք ձեր կայքերում տեղադրել մեր բաներները`

http://hayeren.akumb.am/images/grenqhayeren1.jpg (http://hayeren.akumb.am)

http://hayeren.akumb.am/images/grenqhayeren2.jpg (http://hayeren.akumb.am)

Mesrop
30.10.2006, 11:43
Շատ լավ է ստացվել!
Շնորհավորում եմ!

Սահակ
30.10.2006, 19:08
Շատ լավ և պետքական նախագիծ է։
Ինձ թվում է որ պետք է նաև ավելացնել հայկական տառատեսակների բաժին։ Կարող եմ օգնել այդ բաժինը ստեղծելու մեջ։

Firegirl777
30.10.2006, 19:12
Ինձ էլ շատ դուր եկավ, ապրես

Արամ
30.10.2006, 21:59
Ապրես Արտակ...բայց եթե այդ միտքը ավելի զարգացնես շատ ալվ կլինի...

Սահակ
31.10.2006, 05:50
Արտակ, քո սարքած բանեռները նույնպես դիր նախագծի կայքի վրա: Նաև պետք է սարքել նոր բանեռներ, օրինակ 80x15 չափի: Կարելի է այսպիսի մի բան սարքել՝
http://marketing.openoffice.org/art/galleries/marketing/web_buttons/

Լէգնա
31.10.2006, 09:39
Արտակ ապրես :)
կօգնեմ ,ինչով կարող եմ, չնայած նմանատիպ նախագծեր շատ կան։
Հատուկ քո համար http://forum.hayastan.com/index.php?showuser=22868 :)

Artgeo
31.10.2006, 12:15
Արտակ ապրես :)
կօգնեմ ,ինչով կարող եմ, չնայած նմանատիպ նախագծեր շատ կան:
Հատուկ քո համար http://forum.hayastan.com/index.php?showuser=22868 :)

Համամիտ եմ, շատ կան ;) Բայց նրանցից և ոչ մեկը չի տրամադրում այսքան շատ քանակությամբ ձևափոխիչներ, որոնք մեր մոտ հետագայում էլ ավելի կշատանան։ Ոչ մեկը հասանելի չէ ֆրինետից։ Ոչ մեկի վրա այսքան ինֆո չկա, որը նույնպես կավելանա և չկա ևս մեկ հնարավորություն, որը մոտ ժամանակներում այդտեղ կավելանա ;) Ժամանակից շուտ չեմ խոսի դրա մասին :B

Արամ
01.11.2006, 14:15
Իսկ դրանք քաշել հնարաոր չեն??

RaMeSsEs-ll
01.11.2006, 16:37
Հիանալի նախագիծ է:
Իսկ եթե դրան ավելացնել նաև չաթ, որտեղ ասենք` կգրվի միայն հայերեն տառերվ: Համ ել եթե չաթ մտնողները ստիպված լինեն գրել հայերեն, դա իրենց կոգնի վարժվել արագ հայերեն տպագրելուն: Ու լավ կլիներ, որ այցելողները միայն ակումբի անդամներ լինեին:
Ես ինքս Web Designer -ի մասնագիտություն ունեմ, եթե օգնության կարիք լինի, խնդրեմ, ինչով կարողանամ օգտակար կլինեմ :)

Artgeo
01.11.2006, 18:11
Իսկ դրանք քաշել հնարաոր չեն??
Քաշել հնարավոր կլինի մոտ ապագայում ;)

Վազգեն
02.11.2006, 07:34
Ապրեք, Արշակ ու Արտակ։:hands
Դիզայնն էլ դուրս եկավ։:)

Արամ
22.11.2006, 20:34
Արտակ երբ կարանք քաշենք դրանք???

aniko
23.11.2006, 16:12
ինձ դուր եկավ և միտքը և դիզայնը,
հատկապես լավ է ստացվել անգլերեն-հայերեն տռանսլիտը

Արամ
23.11.2006, 22:29
Իսկ դա JS ա տրանսլիտը հավաքած?

Mesrop
26.12.2006, 13:50
Ինչպե՞ս կարող եմ հիմա այդ սկրիպտը օգտագործեմ www.marshrut.info/beta/ -ի մեջ
մտա http://akumb.am/hayeren/?p=webmasters
բայց ամենայն հավանականությամբ այնտեղի TEXTAREA-ն չի աշխատում...
եթե հնարավոր է շտկեք

Արշակ
26.12.2006, 19:05
Ինչպե՞ս կարող եմ հիմա այդ սկրիպտը օգտագործեմ www.marshrut.info/beta/ (http://www.marshrut.info/beta/) -ի մեջ
մտա http://akumb.am/hayeren/?p=webmasters
բայց ամենայն հավանականությամբ այնտեղի TEXTAREA-ն չի աշխատում...
եթե հնարավոր է շտկեք www.hayeren.akumb.am (http://www.hayeren.akumb.am) կայքը դեռևս զարգացման փուլում է որոշ մասեր դեռ ավարտված չեն։ Առաջիկայում կայքում կլինի նաև սկրիպտը օգտագործելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ու սկրիպտի վերջին տարբերակը բեռնավորելու հնարավորություն։
Իսկ մինչ այդ կարող ես օգտվել իմ կցած ֆայլից։
Հայերեն գրելու համար պետք է էջում լինի "armFlag" id-ով chekbox (հայերենը միացնել-անջատելու համար), "layout" id-ով select (տառերի դասավորությունը ընտրելու համար), և այն textarea-ն (կամ տեքստային տիպի input-ը), որում ուզում եք հայերեն գրել, ևս պետք է ունենա id (ցանկացած անունով)։ Այնուհետև պետք է կանչել javascripti-ի addTextarea() ֆունկցիան և որպես պարամետր տալ textarea-ի id-ն: textarea-ները կարող են մեկից շատ լինել, և յուրաքանչյուրի համար պետք է կանչել addTextarea() ֆունկցիան՝ որպես պարամետր տալով տվյալ addTextarea-ի id-ն: Մոտավորապես այսքանը: Կցված zip-ի մեջի index.html-ը նայելու դեպքում կարծում եմ, որ ամեն ինչ պարզ կլինի ;)

Հետագայում նախատեսվում է սկրիպտի օգտագործման ձևն ավելի հեշտացնել: :)

Հ. գ.
Հիշեցնեմ, որ մեր առաջարկած փաթեթի պայմաններն են.
* Պարտավորվում եք Ձեր կայքում նշել, որ օգտագործում եք մեր սկրիպտը՝ տեղադրելով հղում դեպի մեր կայք: Ընդ որում դա պետք է արվի այնպիսի տեղում, որ սկրիպտի հնարավորություններն օգտագործողին հասանելի լինի:
* Սկրիպտերի ֆայլերից չհեռացնել հեղինակային իրավունքների տեքստերը:
* Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որ ձեր կայքում տեղադրեք մեր բաները, դրանով իսկ նպաստելով նախագծի, հետևաբար նաև ինտերնետում հայերեն գրի տարածմանը:

Փոխարենը մենք առաջարկում ենք.
* Օգտագործել մեր սկրիպտերը ձեր կայքում:
* Հղումներ բաժնում տեղադրում ենք ձեր կայքի հղումը և համառոտ նկարագրությունը:
* «Մեզ ընտրել են...» գովազդային մասում ցուցադրել ձեր կայքի բանները:

Mesrop
26.12.2006, 19:46
Շնորհակալություն Արշակ!
http://www.marshrut.info/beta
եթե դեմ չես, layout-ը դրեցի այսպես

<select id="layout" style="display:none">
<option selected="selected">Phonetic 1</option>
</select>
իմ մոտ IE-ով չի գրում հայերեն: մտածում եմ իմ IE-ից ա...
թե սխալ եմ դրել՞

Արշակ
26.12.2006, 20:24
Շնորհակալություն Արշակ!
http://www.marshrut.info/beta
եթե դեմ չես, layout-ը դրեցի այսպես

իմ մոտ IE-ով չի գրում հայերեն: մտածում եմ իմ IE-ից ա...
թե սխալ եմ դրել՞
Խնդրեմ :)
Իհարկե դեմ չեմ։ layout-ը լրացուցիչ հնարավորություն է, որը կարող ես և չօգտագործել :)
IE-ում պիտի որ աշխատի։ Հենց իմ ուղարկածը չի աշխատու՞մ, թե քո կայքում դրածը։ Մի հատ սենց փորձի textarea–ն ավելացնել.

<textarea id="editor" cols="100" rows="20" onfocus="addTextarea('editor');"></textarea>

Իսկ քո կայքում կոնկրետ ո՞ր մասում ես օգտագործել սկրիպտը։ Ես ման եկա չգտա։ :'

Արշակ
26.12.2006, 21:12
Իսկ քո կայքում կոնկրետ ո՞ր մասում ես օգտագործել սկրիպտը։ Ես ման եկա չգտա։
Աչքիս ինձ մոտ ուրիշ սերվերից է բացում http://marshrut.folder.am/beta/ –ն, դրա համար էլ չեմ գտնում։

Mesrop
26.12.2006, 23:14
Սերվերների մեջ տարբերություն չկա
Ուղարկածդ սկրիպտը IE-ով աշխատում է…
Աշխատում է նաև այն ֆայլը, որի մեջ հենց տեղադրված է սկրիպտը
բայց հենց որ այդ ֆայլը include է արվում կայքի գլխավոր էջի մեջ, սկսում է IE-ի տակ չաշխատել...

Ավելացվել է 16 րոպե անց
լավ-լավ, կներես Արշակ ջան. Շտնեցի ամեն ինչ... իմ Ջավասկրիպտների հետ էր պռոբլեմը..
Շնորհակալ եմ!

Արշակ
27.12.2006, 11:55
Մեսրոպ, իմիջիայլոց, եթե օգտագործելու ես միայն ստեղնաշարի մի դասավորությունը, ապա կարող ես սկրիպտից ջնջել մյուս դասավորությունները սահմանող զանգվածների մասերը։ Տենց ֆայլն ավելի փոքր կլինի ու վեբ էջն ավելի արագ կբացվի։

Mesrop
27.12.2006, 15:20
Մեսրոպ, իմիջիայլոց, եթե օգտագործելու ես միայն ստեղնաշարի մի դասավորությունը, ապա կարող ես սկրիպտից ջնջել մյուս դասավորությունները սահմանող զանգվածների մասերը։ Տենց ֆայլն ավելի փոքր կլինի ու վեբ էջն ավելի արագ կբացվի։
այո, շնորհակալություն.
ուղղեցի...

Egern.net
06.01.2007, 23:50
Հիանալի նախագիծ է: Շատ լավ է, որ փորձում եք նպաստել Յունիկոդի տարածմանը Հայաստանում:
Մի հարց ունեմ: Ինչո՞ւ եք խորհուրդ տալիս օգտագործել հին գրամեքենային ստեղնաշարը: Ես էլ եմ դա օգտագործում, բայց ոչ մեկին ուրիշ չգիտեմ, որ դրանով գրի (բացի` հայրս): Հատկապես, որ KDWin-ի վերջին վերսիան չունի էլ այդ դասավորությունը:

Էջի ներքևում դրել եք XHTML valid նկարը, բայց էջում իրականում սխալներ` անհամապատասխանություններ կան...

AMzone
02.02.2007, 14:08
1-հարց տամ էլի, ես php-fusion-6.00.110 թարգմանում եմ հայերեն, և ուզում եմ ես ձեր համակարգը մտցնեմ մեջը բայց չգիտեմ թե ոնց, եթե հնարավոր է օգնեիք ինձ, կսպասեմ արձագանքներին:

Սահակ
20.03.2007, 08:38
Կայքերի բաժնում http://hayeren.akumb.am/?p=links
Marshrut.info -ի հղումը՝ http://wwwmarshrut.info/ , չի աշխատում քանի որ կետը բաց է թողված։

Արշակ
20.03.2007, 14:36
1-հարց տամ էլի, ես php-fusion-6.00.110 թարգմանում եմ հայերեն, և ուզում եմ ես ձեր համակարգը մտցնեմ մեջը բայց չգիտեմ թե ոնց, եթե հնարավոր է օգնեիք ինձ, կսպասեմ արձագանքներին:
Կներես, որ սենց ուշ եմ արձագանքում. չէի նկատել գրառումդ։ Եթե դեռ պետք է, ինձ նամակ(պմ) գրի, տեսնենք ինչ ենք անում։

Tigana
28.04.2007, 00:45
Ես չհասկացա,էս նախագիծը ինչի համար էր?

Արշակ
28.04.2007, 17:00
Ես չհասկացա,էս նախագիծը ինչի համար էր?
Թեմայի առաջին գրառումը կարդացե՞լ եք։ Եթե՝ ոչ, ապա առաջարկում եմ կարդալ, եթե անհասկանալի հարցեր մնան, ավելի կոնկրետ հարցը ձևակերպեք, կփորձենք պատասխանել։
Իսկ եթե մի նախադասությամբ ասեմ, կայքի նպատակը ինտերնետում հայերենի տարածումն է ու դրա հետ կապված տեխնիկական կամ այլ բնույթի խնդիրների լուծումը։

Egern.net
24.07.2007, 13:38
տղերք ջան, լիիիքը MySQL error-ներ կան.... :(
http://hayeren.akumb.am/?p=links

գոնե Warning-ները ցույց մի տվեք...

Արամ
25.08.2007, 17:36
Ժողովուրդ ուշադրութոյն դարձրիք Egern.net ի ասածին????

Nareco
04.01.2010, 07:48
Զուտ հետաքրքրությունից դրդված կարդացի սույն կայքի առաջին էջում տեղադրված համառոտ ինֆորմացիան և կխնդրեմ կայքի հեղինակներին հետագայում մի փոքր ավելի ուշադիր գործեն: Տպավորությունն այնպիսինն է, թե առաջին երկու նախադասությունները թարգմանվել են "English-> Armenian free translator" սկզբունքով, իմա մեխանիկորեն:


Կայքը գտնվում է փորձարկման փուլում, տեղադրված է ոչ ամբողջովին: Դուք կամ փորձում եք մտնել էջ, որը փորձնական փուլում չի գործարկվել, կամ էլ էջ, որը գոյություն չունի: Խնդրում ենք սպասել կայքի վերջնական տարբերակին,իսկ մինչ այդ նկատված վրիպակների մասին տեղեկությունով և առաջարկներով դիմել կայքի տերերերին:

Ներկայումս աշխատում են միայն փոխարկիչ, ստեղնաշար և բառարան բաժինները, այն էլ փորձնական տարբերակով: Ինչպես նաև կայքի ձախ կողմի վահանակից կարող եք բեռնավորել Tahoma Armenian տառատեսակն ու vBulletin ֆորումի համակարգի հայերեն թարգմանությունը:

Հուսով ենք, որ կայքը թեկուզ փորձնական փուլում ձեր համար օգտակար կլինի: Սպասենք նորություններին միասին:

Գովելի նախաձեռնություն է: Բայց շատ ավելի լավ կլիներ, որ Հայերեն.am նախագծի առաջին էջում տեղադրված ինֆորմացիան գրված լիներ գրագետ հայերենով, կարծում եմ երկար ժամանակ չի խլի:

Հարգանքներով...

AMzone
18.04.2011, 03:07
Այս թեմայում երկար ժամանակ է, ոչմեկ գրառում չի կատարել, առաջի հերթին խորհուդ կտայ թեմայի անվանումը վերանայվեր
և երկրորդ, կայքի այս http://hayeren.am/?p=programs բաժնում տեղադրված հղումների մեծամասնությունը չի աշխատում, ժամանակն է թարմացնել.
http://www.dnforum.am/forum.php կայքի տեսքը նորմալ չի արտաբերվում.
http://forum.inknagir.org/ Hacked By TechnicaL ~ Gr4yHat'z անգամ ծիծաղելի է 2 շաբաթիվ ավել է արդեն այսպես է.
http://www.forums.am/ չկա արդեն.
http://www.miaceq.com/forums սա նույնպես չկա.
http://www.cfoa.am/cfoaforum/ սա էլ չծնված և մահացած.