PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուրիշ բաներ



Մելիք
29.10.2006, 16:38
Իմ կյանքի միակ անդավ ընկերը՝
անապակ գինին,
միակը,
որ ինձ մենության պահին
սուրբ երանության պահեր է տվել,
միակը,
որին այդպես անխնա արհամարհել եմ,
կրկին ինձ հետ է:
Եվ այդ առիթով ես կդատարկեմ
էս գիշերվա մեջ բոլոր շշերը,
ու էական չէ,
թե սեղանակից իմ ընկերները
ի՞նչ խրոխտ ու զիլ կենացներ կասեն:
Ես կքրքջամ ու իմ հայացքով
կխժռեմ կողքիս կույսի կրծքերը՝
մինչև նա գնա:
Իսկ հետո նորից գինու ցոլքի մեջ
կփնտրեմ աչքերն այն մյուս աղջկա,
որն ինչ-որ հեռվում, կոմպի դեմ նստած,
չի էլ կասկածում,
որ վաղը ինքն է գինի դառնալու
իմ հոգու համար:

StrangeLittleGirl
29.10.2006, 17:24
Դա՛վ, դու դեմք ես: :D Իսկ էդ կույսն ո՞վ է: :D Բա մյուսն ո՞վ է: Պատմե՞լ ես նրանց մասին:

Լէգնա
29.10.2006, 17:27
:D :D

Artgeo
29.10.2006, 17:38
Մելիք ես քեզ հասկանում եմ :(

Լէգնա
29.10.2006, 17:53
Դուք ասում եք կա դրախտում մի հուրի,
Ես ասում եմ` ինձ բավական է գինին:
Վերցրո՛ւ ինչ տրված է ու թող ապառիկը.
Թմբուկի աղմուկն էլ է հեռվից հաճելի:
Омар Хайям

Մելիք
01.11.2006, 18:04
Դա՛վ, դու դեմք ես: :D Իսկ էդ կույսն ո՞վ է: :D Բա մյուսն ո՞վ է: :
Շատ բան իմանաս շուտ կծերանաս:

Մելիք
19.12.2006, 17:08
Տասներկու հազար տարի
Աչքերիդ մասին երգեր են գրվել:

Տասներկու հազար տարի
Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

Տասներկու հազար արքա
Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...

Բայց ես անմահ եմ:

Guest
19.12.2006, 17:15
Գիտես ինչ մտածեցի (չնայած կարողա հենց դա ինկատի ունեիր:D ) քանի որ տասներկու հազար տարի է անցել և անընդհատ զոհեր կան, ու դու ամնահ ես, միակ հետևությունը որ կարամ անեմ, դա որ դու քո աչքերի մասին ես գրում:D Որ աղջիկ գրեր սկի կասկած չեի ունենա, բայց որ դու ես գրել…

Մելիք
19.12.2006, 17:36
Գիտես ինչ մտածեցի (չնայած կարողա հենց դա ինկատի ունեիր:D ) քանի որ տասներկու հազար տարի է անցել և անընդհատ զոհեր կան, ու դու ամնահ ես, միակ հետևությունը որ կարամ անեմ, դա որ դու քո աչքերի մասին ես գրում:D Որ աղջիկ գրեր սկի կասկած չեի ունենա, բայց որ դու ես գրել…
Չէ, բոլորովին էդ ի նկատի չեմ ունեցել:
Ոչ մի թաքուն բան, ուղղակի մարդկության ամբողջ պատմության ընդացքում, կանացի սիրուն աչքերի պատճառով շատերն են կործանվել, ու երբ ես էլ նայում եմ էդ աչքերին, ես էլ պոտենցիալ զոհ եմ: Բայց ես կործանվելու միտք չունեմ: " Բայց ես անմահ եմ"-ը էդ առումով ավելի շատ հմայանքի խորհուդ ունի, քան համոզվածության: Այսինքն ես կուզեի, որ էյդպես լիներ… ու պիտի էդպես լինի:

Simon
20.12.2006, 18:56
Տասներկու հազար տարի
Աչքերիդ մասին երգեր են գրվել:

Տասներկու հազար տարի
Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

Տասներկու հազար արքա
Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...

Բայց ես անմահ եմ:


Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...

Ինչ է նշանակու՞մ: Կլուսաբանե՞ս:

StrangeLittleGirl
20.12.2006, 19:07
Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...
Ես ոնց որ հասկացել եմ, բայց թող հեղինակն ասի: Ի դեպ, ուզում էի ուղղել, ասել, որ րոպեում ավելի լավ կլինի, բայց հետո մտածեցի, որ վայրկյան ավելի հզոր է :P

Guest
20.12.2006, 19:19
Իսկ ի՞նչ կա չհասկանալու:)
Պարզ գրված ա;)

Մելիք
20.12.2006, 19:43
Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...

Ինչ է նշանակու՞մ: Կլուսաբանե՞ս:
Եթե անհասկանալին կոնկրետ տասներկու հազար թիվն ա, ասեմ.
Տասներկու հազարը վերցրել եմ որպես սիմվոլիկ թիվ, Տասներկուսը քրիստոնեական սիմվոլիկայում, կարծեմ կաբալայում նույնպես, լրման, ամբողջականության սիմվոլն ա, այսինքն տարի բառի հետ օգտագործելուց ունի ամբողջ անցած ժամանակաշրջանի իմաստ: Ուղղակի տասներկու տարի ասելու դեպքում բառակապակցության սիմվոլիկ նշանակությունը կկորեր, դրա համր էլ տասներկու հազար եմ գրել, ինձ թվում էր, որ էսպես պիտի որ միտքը պարզ ու հասկանալի լիներ: Իսկ,
Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...
նշանակում ա, հնարավոր ամենամեծ արագությանբ:

Simon
21.12.2006, 11:23
Եթե անհասկանալին կոնկրետ տասներկու հազար թիվն ա, ասեմ.
Տասներկու հազարը վերցրել եմ որպես սիմվոլիկ թիվ, Տասներկուսը քրիստոնեական սիմվոլիկայում, կարծեմ կաբալայում նույնպես, լրման, ամբողջականության սիմվոլն ա, այսինքն տարի բառի հետ օգտագործելուց ունի ամբողջ անցած ժամանակաշրջանի իմաստ: Ուղղակի տասներկու տարի ասելու դեպքում բառակապակցության սիմվոլիկ նշանակությունը կկորեր, դրա համր էլ տասներկու հազար եմ գրել, ինձ թվում էր, որ էսպես պիտի որ միտքը պարզ ու հասկանալի լիներ: Իսկ,
Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
Խփում է սիրտը հերթական զոհի...
նշանակում ա, հնարավոր ամենամեծ արագությանբ:

Շնորհակալ եմ:)

Ավելացվել է 12 րոպե անց
Գիտես ինչն էր անելի հետաքրքրում: Թե ինչու՞ է խփում զոհի սիրտը:
Ինքնին պարզ է եթե զոհը շնչավոր է, նշանակում է, որ նրա սիրտը պետք է խփի:
Իսկ եթե դու հատուկ շեշտել ես, և նշել, որ ամենամեծ արագությամբ, նշանակում է
դրանով մեզ ինչ որ բան ասում ես:

Օրինակ ինձ թվում է թե դա վախենալու համար ես գրել: Այսինքն վախից խփում է 12 անգամ:

Ինձ կմեկնաբանես, հենց ես պահով::)

Մելիք
21.12.2006, 13:52
Գիտես ինչն էր անելի հետաքրքրում: Թե ինչու՞ է խփում զոհի սիրտը:
Ինքնին պարզ է եթե զոհը շնչավոր է, նշանակում է, որ նրա սիրտը պետք է խփի:
Իսկ եթե դու հատուկ շեշտել ես, և նշել, որ ամենամեծ արագությամբ, նշանակում է
դրանով մեզ ինչ որ բան ասում ես:

Օրինակ ինձ թվում է թե դա վախենալու համար ես գրել: Այսինքն վախից խփում է 12 անգամ:

Ինձ կմեկնաբանես, հենց ես պահով::)
Սիմոն ջան , երբևէ չե՞ս սիրահարվել, չգիտե՞ս, որ, երբ սիրահարված ես, ու երբ նաըում ես սիրածիդ աչքերին, սրտիդ զարկերն արագանում ա: Իսկ վախի՞ց ա դա, թե՞ մի ուրիշ բանից, ինքդ կորոշես, երբ մի անգամ սիրտդ սկսի խփել էնպես, որ քեզ կթվա, թե ուր որ ա դուրս ա թռչելու:

Մելիք
27.12.2006, 13:54
Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:


Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
կարծես՝ մեռնում եմ,
կարծես՝ մեռնում եմ՝
մենակությունից,
ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
ես ջերմությունը հարազատ հոգու:

Ու ես պարում եմ,
ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
ցնցվել է իմ հոգու աշխարհը:

Angelina
28.12.2006, 17:25
Երևում է, որ ուժեղ սիրահարված ես::hands

Մելիք
02.01.2007, 03:18
Երևում է, որ ուժեղ սիրահարված ես::hands
Պատկերացրու, որ բացի սիրուց էլի կան բաներ, որ կարան ուժեղ զգացողությունների պատճառ դառնան: էս էդ դեպքը չի:

kiki
02.01.2007, 03:35
լավն էր:)

Դավ, հիմա նստած մտածում եմ, տեսնես սա ո՞ր դեպքն է...

Մելիք
02.01.2007, 03:47
Կիկի ջան, կասեի, բայց վախենում եմ հիասթափեցնեմ: Տենց կարդալով, երևի, ավելի լավ, լուրջ ու կենդանի բանի մասին եք մտացում, քան էն ա, ինչը դրդել ա սա գրեուն:

StrangeLittleGirl
02.01.2007, 03:50
Կիկի ջան, կասեի, բայց վախենում եմ հիասթափեցնեմ: Տենց կարդալով, երևի, ավելի լավ, լուրջ ու կենդանի բանի մասին եք մտացում, քան էն ա, ինչը դրդել ա սա գրեուն:
Իսկ ի՞նչն ա քեզ դրդել :think

Հ.գ. ինչու՞ icq-ում չես

kiki
02.01.2007, 04:02
Դավ, հասկանում եմ, բայց ախր շաաատ հետաքրքիրա, դե դու էլ ինձ գիտես...:)

հ.գ. նույնը ինչ Բյուրն էր գրել...

Ծով
02.01.2007, 23:08
Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:


Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
կարծես՝ մեռնում եմ,
կարծես՝ մեռնում եմ՝
մենակությունից,
ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
ես ջերմությունը հարազատ հոգու:

Ու ես պարում եմ,
ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
ցնցվել է իմ հոգու աշխարհը:
Սա մի շնչով ես,չէ՞ գրել…
:)

Մելիք
04.01.2007, 15:57
Սա մի շնչով ես,չէ՞ գրել…
:)
Ընդհանրապես ցանկացած բան, եթե միանգամից չգրեցի հաստատ չեմ էլ գրի. հետո հավես չեմ անի, բացի էդ էլ տրամադրությունը, որ փոխվում ա, լրիվ ուրիշ բան ա ստացվում, դրա համար էլ չեմ սիրում տենց, մի տեսակ իրար կպցրածի տպավորություն եմ ունենում:

Ծով
04.01.2007, 22:43
Ընդհանրապես ցանկացած բան, եթե միանգամից չգրեցի հաստատ չեմ էլ գրի. հետո հավես չեմ անի, բացի էդ էլ տրամադրությունը, որ փոխվում ա, լրիվ ուրիշ բան ա ստացվում, դրա համար էլ չեմ սիրում տենց, մի տեսակ իրար կպցրածի տպավորություն եմ ունենում:
Չէ,բայց ստեղծագործությունը նաև աշխատանք է պահանջում…օրինակ ես էլ սիրում եմ երբ մի շնչով ստացվում է այն ինչ ճղել պետք չէ…Բայց մեկ-մեկ անընդհատ գրում ջնջում եմ…կամ օրերով մտածում մի մտքի շուրջ,ու երբ պահը հասունանում է,նստում ու գրում…բնական է տարբեր մարդկանց մոտ տարբեր է…Բայց ես միայն ժպտացի ու չասացի,որ մի շնչով հրաշալի ես գրել…

Մելիք
07.01.2007, 16:36
Չէ,բայց ստեղծագործությունը նաև աշխատանք է պահանջում…օրինակ ես էլ սիրում եմ երբ մի շնչով ստացվում է այն ինչ ճղել պետք չէ…Բայց մեկ-մեկ անընդհատ գրում ջնջում եմ…կամ օրերով մտածում մի մտքի շուրջ,ու երբ պահը հասունանում է,նստում ու գրում…բնական է տարբեր մարդկանց մոտ տարբեր է…
Ճիշտ ա, տարբեր մարդկանց մոտ տարբեր ա: Ինձ համար գրելը երբեք աշխատանք կատարել չի, հակառակը… գրում եմ, երբ ուզում եմ գրել, երբ "գրելս գալիս ա":) Ու կյանքում չեմ նստի օրերով մտածեմ, թե ինչ գրեմ, տենց սաղ կայֆը կորում ա:;)

Բայց ես միայն ժպտացի ու չասացի,որ մի շնչով հրաշալի ես գրել… Իսկ ես ասացի, որ դու ասացիր՝ մի շնչով հրաշալի՞ եմ գրել:) : Ես հրաշալի չեմ գրում, ես ուժեղ եմ գրում:P (գիտեմ,որ շատ համեստ եմ);) : Ինձ համար բոլորովին կարևոր չի ստեղծագործության ողորկությունն ու գեղեցկությունը: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում ա, դա էն ա, որ կարդացողը ունենա էն զգացողությունները, ինչ ես եմ զգում էդ պահին(ու ինչքան էլ անհնար ա, որ մի մարդը զգա նույնը, ինչ զգում ա մի ուրիշը, այնուամենայնիվ, զգացողություն, որ զգացողությունները նույնն են, լինում ա): Ինձ համար էդ ա հասկացված լինելը ու էդ ա գլխաորը: Մնացածը մեղմ ասած "պոֆիգ": Իսկ սիրուն բանաստեղծություններ Արամայիս Սահակյանն էլ ա գրում:) :
Ի դեպ, քո հրաշալի բանաստեղծություններն էլ ինձ դուր են գալիս ոչ իրենց գեղեցկությամբ ու հղկվածությամբ, այլ իրենց վարակիչ էներգետիկայով:) :

Մելիք
07.01.2007, 19:14
Եթե թույլ տաս ինձ,
որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
վայրի, վայրենի քնքշությամբ վառված
ինչ որ ծաղիկներ:
Դու կասես, որ հավանում ես,
բայց կմատնեն աչքերդ քեզ,
ես կհասկանամ, որ դու ստում ես…
…քեզ մեկը հիմա պետք է,
որպեսզի…
փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

Հ.Գ.
Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:

Guest
07.01.2007, 19:29
…քեզ մեկը հիմա պետք է,
որպեսզի…
փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

Տպաորիչ էր և անչաձ անտաշ:)
Ուղղակի խելքս չի հերիքում հասկանամ թե ինչ առոգանությոմբ ես արտասանում այս բանաստեղծությունը, երեք անգամ կարդացի և ամեն անգամ նորովի էր այն իմ համար հնչում: Դու նյարդայնացած ես այդ աղջկա վրա: Թե հակառակը մեղմ ես այս ամենը ասում, վերջին խոսքերին կամացացնելով ձայնտ, չգիտեմ…

Ծով
07.01.2007, 19:45
Եթե թույլ տաս ինձ,
որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
վայրի, վայրենի քնքշությամբ վառված
ինչ որ ծաղիկներ:
Դու կասես, որ հավանում ես,
բայց կմատնեն աչքերդ քեզ,
ես կհասկանամ, որ դու ստում ես…
…քեզ մեկը հիմա պետք է,
որպեսզի…
փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

Հ.Գ.
Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:
Վերջին երկու տողը…վա՜յ…
դու իրոք սա զգու՞մ էիր…թե շունչդ չհերիքեց,որ սիրուն վերջացնես…:D
Ճիշտ էլ մեկնաբանել ես,հետգրությունդ ինձ շատ դուր եկավ:)

Philosopher
12.01.2007, 13:05
Բանաստեղծություններդ լավն են, թեև բանաստեղծականի խնդիրը նրանց մեջ իսկապես կա; Գործերումդ զգացվում է մի ինչ-որ բան Չարենցից ու Մայակովսկուց, տղամարդկային կրքոտությամբ նուրբ զգացումի վերհանման ձգտումը, որը թեև կոպտության տպավորություն է ստեղծում, բայց նաև նուրբ զգացումին տալիս է մի ինչ-որ վայրի գեղեցկություն;

Իմ կյանքի միակ անդավ ընկերը՝
անապակ գինին,
միակը,
որ ինձ մենության պահին
սուրբ երանության պահեր է տվել,
միակը,
որին այդպես անխնա արհամարհել եմ,
կրկին ինձ հետ է:
Եվ այդ առիթով ես կդատարկեմ
էս գիշերվա մեջ բոլոր շշերը,
ու էական չէ,
թե սեղանակից իմ ընկերները
ի՞նչ խրոխտ ու զիլ կենացներ կասեն:
Ես կքրքջամ ու իմ հայացքով
կխժռեմ կողքիս կույսի կրծքերը՝
մինչև նա գնա:
Իսկ հետո նորից գինու ցոլքի մեջ
կփնտրեմ աչքերն այն մյուս աղջկա,
որն ինչ-որ հեռվում, կոմպի դեմ նստած,
չի էլ կասկածում,
որ վաղը ինքն է գինի դառնալու
իմ հոգու համար:
Հուսահատության բանաստեղծությունները, որոնց մեջ սեռի ու սկեպսիսի մոտիվները իշխող են, թերևս առավել լավ են ստացվում քեզ մոտ: Տիպականորեն լավ է, տիպականորեն` երիտասարդ մտածող հայի համար:

Ավելացվել է 6 րոպե անց

Եթե թույլ տաս ինձ,
որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
վայրի, վայրենի քնքշությամբ վառված
ինչ որ ծաղիկներ:
Դու կասես, որ հավանում ես,
բայց կմատնեն աչքերդ քեզ,
ես կհասկանամ, որ դու ստում ես…
…քեզ մեկը հիմա պետք է,
որպեսզի…
փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

Հ.Գ.
Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:
Կնոջ խոսքային մերկացումը իսկապես առատ աղբյուր է այս տիպի բանաստեղծության շեշտի ու սրության համար, բայց պետք է ուշադիր լինել այդ մերկացումը նրա ներքին արժեքի հերքման չվերածելու համար, իսկ այդ արժեքը կա, և յուրաքանչյուր կնոջ մեջ, նույնիսկ` կեղտոտ ձեռքերով:

Մելիք
16.01.2007, 21:01
Տպաորիչ էր և անչաձ անտաշ:)
Դու նյարդայնացած ես այդ աղջկա վրա: Թե հակառակը մեղմ ես այս ամենը ասում, վերջին խոսքերին կամացացնելով ձայնտ, չգիտեմ…
Երևի, ինչ ասես չկա էս խոսքերի մեջ բացի բարկությունից: Չնայած դու պիտի որոշես ոնց կարդաս, բաըց եթե իմ առոգանությունն ես ուզում, կարաս կարդաս իրոնիկ, նույնիսկ մի քիչ ցինիկական տոնով:

Ճիշտ էլ մեկնաբանել ես,հետգրությունդ ինձ շատ դուր եկավ:)Գիտեի, որ հատկապես դա դուրդ կգա:P :


Կնոջ խոսքային մերկացումը իսկապես առատ աղբյուր է այս տիպի բանաստեղծության շեշտի ու սրության համար, բայց պետք է ուշադիր լինել այդ մերկացումը նրա ներքին արժեքի հերքման չվերածելու համար, իսկ այդ արժեքը կա, և յուրաքանչյուր կնոջ մեջ, նույնիսկ` կեղտոտ ձեռքերով:Ինձ որ հաստատ էդ վտանգը չի սպառնում;) ընդհանրապես, էս մերկացումը կոնկրտ կանանց չի ուղղված, տղամարդուն էլ խորթ չի էս վիճակը: Էս թեմային երևի էլի կանդրադառնամ, երևի արձակով, էդպես կարելի ա ավելի պարզ խոսել:) :

Իսկ հիմա մի ուրիշ բան կներկայացնեմ, որը էլի, ամենայն հավանականությամբ, չի ընկալվի, քանի որ ձևն էլ բանաստեղծության կառուցման առանձնապես ընդունված ձև չի, սյուժեն էլ լրիվ ներկայացված ա սիմվոլների միջոցով:

Մելիք
16.01.2007, 21:27
Այսօրվանից դեն եմ նետում քուրձը հագիս.
Շատ էլ՝ հոգիս չի օտարվել
Ու չի տարվել հեքիաթներով՝
Երազելով ասպետական ջերմությունը.
Բեմն ու թույնը՝ այնտեղ խմվող, իրական չեն.
Ինձ կկանչեն այլ հոգիներ,
Որ իմը չեն, բայց իմի պես հարազատ են:
Ինձ կազատեն հոգիներն այդ իմ ավելորդ ջերմությունից,
Գերությունից հետ կբերեն իմ արյունը,
Եվ իմ տունը իրենց շնչով կառուցելու երազանքով
Իրար միջև նրանք վիճակ դեռ կգցեն,
Ու կցցեն գլխից վերև, իբրև դրոշ հաղթարշավի, իմ անունը:
Իմ գարունը իրակա՛ն է…
Լսու՞մ ես ինձ.
Իմ գարունը իրակա՛ն է:

Ծով
16.01.2007, 23:24
Այսօրվանից դեն եմ նետում քուրձը հագիս.
Շատ էլ՝ հոգիս չի օտարվել
Ու չի տարվել հեքիաթներով՝
Երազելով ասպետական ջերմությունը.
Բեմն ու թույնը՝ այնտեղ խմվող, իրական չեն.
Ինձ կկանչեն այլ հոգիներ,
Որ իմը չեն, բայց իմի պես հարազատ են:
Ինձ կազատեն հոգիներն այդ իմ ավելորդ ջերմությունից,
Գերությունից հետ կբերեն իմ արյունը,
Եվ իմ տունը իրենց շնչով կառուցելու երազանքով
Իրար միջև նրանք վիճակ դեռ կգցեն,Ու կցցեն գլխից վերև, իբրև դրոշ հաղթարշավի, իմ անունը:
Իմ գարունը իրակա՛ն է…
Լսու՞մ ես ինձ.
Իմ գարունը իրակա՛ն է:
Այ սա ուրիշ բան, շատ հավանեցի…:)ու գիտեմ հատկապես ինչի համար…
հրաշալի է…

Ուլուանա
17.01.2007, 15:18
Ինձ էլ դուր եկավ։ :)

StrangeLittleGirl
17.01.2007, 15:51
Իմ գարունը իրակա՛ն է…
Լսու՞մ ես ինձ.
Իմ գարունը իրակա՛ն է:
Չնայած բավական անհասկանալի էր, բայց հետաքրքիր էր, վերջն էլ մի տեսակ մարտահրավեր էր նետում :think

kiki
18.01.2007, 16:08
Այսօրվանից դեն եմ նետում քուրձը հագիս.
Շատ էլ՝ հոգիս չի օտարվել
Ու չի տարվել հեքիաթներով՝
Երազելով ասպետական ջերմությունը.
Բեմն ու թույնը՝ այնտեղ խմվող, իրական չեն.
Ինձ կկանչեն այլ հոգիներ,
Որ իմը չեն, բայց իմի պես հարազատ են:
Ինձ կազատեն հոգիներն այդ իմ ավելորդ ջերմությունից,
Գերությունից հետ կբերեն իմ արյունը,
Եվ իմ տունը իրենց շնչով կառուցելու երազանքով
Իրար միջև նրանք վիճակ դեռ կգցեն,
Ու կցցեն գլխից վերև, իբրև դրոշ հաղթարշավի, իմ անունը:
Իմ գարունը իրակա՛ն է…
Լսու՞մ ես ինձ.
Իմ գարունը իրակա՛ն է:
անկեղծ ասած, ես այս բանաստեղծության մեջ իմը գտա, ու իմ աչքերով պատկերացրեցի, բայց համոզված չեմ, որ դու էլ հենց դա նկատի ունեիր ինչը ես հասկացա...բայց դա կարևոր չի երևի:)

Ավելացվել է 4 րոպե անց

Եթե թույլ տաս ինձ,
որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
վայրի, վայրենի քնքշությամբ վառված
ինչ որ ծաղիկներ:
Դու կասես, որ հավանում ես,
բայց կմատնեն աչքերդ քեզ,
ես կհասկանամ, որ դու ստում ես…
…քեզ մեկը հիմա պետք է,
որպեսզի…
փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

Հ.Գ.
Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:
շատ լավն էր, անկեղծ...իրականում ես սպասում էի հզոր վերջաբանի, բայց էդ տեսակ չէ, վերջաբանդ ցնցող էր(հ.գ. նկատի չունեմ)...առաջին հայացքից սկզբին բոլորովին չհամապատասխանող վերջ, բայց մյուս կողմից որ նայում ես, ամեն ինչ հենց դրան էր բերում...:)

Մելիք
18.01.2007, 20:28
անկեղծ ասած, ես այս բանաստեղծության մեջ իմը գտա, ու իմ աչքերով պատկերացրեցի, բայց համոզված չեմ, որ դու էլ հենց դա նկատի ունեիր ինչը ես հասկացա...բայց դա կարևոր չի երևի:)
իսկ ինձ թվում ա, թե քո պատկերացումները մաքսիմալ մոտ կլինեին նրան ինչը դրված ա սիմվոլների տակ: Եթե կարելի ա, կխնդրեի, որ ներկայացնես դրանք:

kiki
18.01.2007, 22:57
ես քեզ կասեմ, այստեղ չեմ գրի...

Մելիք
21.01.2007, 04:07
Ինձ վիճակված է կրել
ձանձրույթի ու թախծի բեռը,
ապրելով հանդերձ՝ կյանքը կարոտել,
ու չվայելել իսկական սերը:

Բայց ես կխզեմ բոլոր
կապերս ճակատագրի հետ,
որ տրվեմ կյանքին՝ կույր, անմնացորդ,
որ ձուլվեմ նրա բջիջների հետ:

Որ սիրեմ բոլոր կանանց,
որ կյանքում կհանդիպեն ինձ,
և ամեն անգամ նվիրվեմ նրանց,
իբրև միակի՝ խելագարի պես:

kiki
21.01.2007, 06:29
լավն էր, հատկապես որ էքսպրոմտ էր...
առաջին տունը դուրս շատ եկավ...

հ.գ. բարի գիշեր Դավ ջան, ու շատ մերսի:)...

Մելիք
23.01.2007, 00:33
Էն կռիվները, որ մենք տվեցինք,
էն բարձունքները, որ գրավեցինք,
էնքան արյունը, որ մենք թափեցինք
հանուն հաղթության,
երբեք հաղթանակ չտվեցին մեզ:

Էն վանդակները, որ մենք փշրեցինք,
Էն պարիսպները, որ կործանեցինք,
Փշալարերը, որ կտրատեցինք
ձեռքերով դատարկ,
Ազատման հույսն իսկ չտվեցին մեզ:

Էն տաճարները, որ մենք շինեցինք,
էն կանայք, որոնց մենք սեր տվեցինք,
Էն աղոթքները, որ մենք հղեցինք
երկնքին, մարդկանց,
մխիթարություն չտվեցին մեզ:

Եվ վշտի ծովը ափաերից ելավ,
ու ծածկեց հայտնին ու հասկանալին,
և մենք չիմացանք, թե ինչպես եղավ,
որ լոկ տատասկներ հանդիպեց կյանքի
մեր ճանապարհին:


Իսկ նա, ում որ մենք կարոտ մնացինք
կյանքում մեր անկյանք,
ում մոտ հասնելով ուշաթափվեցինք,
ում առջև բազում մոմեր վառեցինք
հավատարմության,
անհաղորդ մնաց ինչպեր մեր վշտին՝
ափերից ելած,
այնպես էս՝ հուսո լեռանը կառչած
տապանի մեջ մեր սարքած դրախտին:

Մանե
23.01.2007, 17:06
Էն կռիվները, որ մենք տվեցինք,
էն բարձունքները, որ գրավեցինք,
էնքան արյունը, որ մենք թափեցինք
հանուն հաղթության,
երբեք հաղթանակ չտվեցին մեզ:

Էն վանդակները, որ մենք փշրեցինք,
Էն պարիսպները, որ կործանեցինք,
Փշալարերը, որ կտրատեցինք
ձեռքերով դատարկ,
Ազատման հույսն իսկ չտվեցին մեզ:

Էն տաճարները, որ մենք շինեցինք,
էն կանայք, որոնց մենք սեր տվեցինք,
Էն աղոթքները, որ մենք հղեցինք
երկնքին, մարդկանց,
մխիթարություն չտվեցին մեզ:

Եվ վշտի ծովը ափաերից ելավ,
ու ծածկեց հայտնին ու հասկանալին,
և մենք չիմացանք, թե ինչպես եղավ,
որ լոկ տատասկներ հանդիպեց կյանքի
մեր ճանապարհին:


Իսկ նա, ում որ մենք կարոտ մնացինք
կյանքում մեր անկյանք,
ում մոտ հասնելով ուշաթափվեցինք,
ում առջև բազում մոմեր վառեցինք
հավատարմության,
անհաղորդ մնաց ինչպեր մեր վշտին՝
ափերից ելած,
այնպես էս՝ հուսո լեռանը կառչած
տապանի մեջ մեր սարքած դրախտին:

Իրոք հրաշալի էր. Հաճույքով մի քանի անգամ կարդացի:hands

Ուլուանա
23.01.2007, 20:47
Լավն էր, բայց վերջը, կարծում եմ, անիմաստ կերպով հոռետեսական էր... :think

Մելիք
23.01.2007, 21:15
Լավն էր, բայց վերջը, կարծում եմ, անիմաստ կերպով հոռետեսական էր... :thinkՏենց էլ պետքա լիներ: Որովհետև ամբողջ ընթացքն էր հոռետեսական:

Ծով
23.01.2007, 22:17
Լավն էր, ու ամենաշատռը վերջը հավանեցի…:)
Հա ու մեկ էլ ստորագրությունդ:D

Ուլուանա
25.01.2007, 14:26
Տենց էլ պետքա լիներ: Որովհետև ամբողջ ընթացքն էր հոռետեսական:
Հա, ընթացքը պարզ էր, բայց ես միշտ (հաճախ միամտաբար) հույսեր եմ փայփայում, որ գոնե վերջը լավատեսական կլինի... :oy Դե, չգիտեմ, ուղղակի ես հեփի էնդի կողմնակից եմ։ :P