PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանում բժիշկ-հիվանդ հարաբերությունները



StrangeLittleGirl
29.10.2006, 15:47
Մենք արդեն խոսել ենք, թե ինչ վերաբերմունք ունենք բժիշկների նկատմամբ: Թույլ տվեք մի քիչ էլ հայ հիվանդներից խոսել: Նրանք բժիշկներին լսելու սովորություն բացարձակապես չունեն: Իրենք իրենց ամենագետ են համարում, իսկ հետո երբ ինչ-որ բան այնպես չի լինում, միանգամից բժշկին են մեղադրում: Մի քանի օրինակ կարող եմ բերել:
Վերջերս հիվանդանոցում հերթապահում էինք: Մտանք մի հիվանդի մոտ, տեսանք, որ մի դեղ է խմում: Հետո նայեցինք նրա մահճակալին փակցված նշանակված դեղերի ցուցակին և տեսանք, որ այդ հիվանդի խմած դեղն այնտեղ չկար նշված: Հարցրեցինք, թե արդյոք նշանակել են այդ դեղը, պատասխանեց, որ ոչ: Քիչ անց հերթապահ բժիշկը եկավ, հարցրեց, թե արդյոք բժշկի նշանակումներից դեղ ինչ-որ դեղեր է ստանում, ասաց, որ ոչ…
Հետո, երեկ հայտնաբերեցի, որ տատիկս մի դեղ է խմում, որը հիպերտոնիկ հիվանդներին սիստեմատիկ օգտագործման համար խորհուրդ չի տրվում: Նրան ասացի այդ մասին: Նա ասաց, որ իր բժշկուհին էլ է նույնն ասել, սակայն, միևնույն է, խմելու է, որովհետև այդ դեղն օգնում է:
Մի դեպք էլ եմ հիշում: Դասախոսս իր հիվանդին պատվիրել էր, որ իր սննդից հանի աղի գործածումը: Մտանք հիվանդասենյակ, տեսանք, որ այդ հիվանդն սպիտակ պանիր է ուտում:

Ու ընդհանրապես, բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ բժիշկը կոնկրետ սննդակարգ է նշանակել, սակայն հիվանդը չի հետևել դրան (ի դեպ, տվյալ դեպքում բժիշկն ասել էր, որ մինչև չհետևի իր նշանակած սննդակարգին, դեղ չի նշանակի, որովհետև դա գումարի անիմաստ կորուստ կլինի): Էլ չեմ խոսում դեղերի մասին: Ասենք, հիվանդը կոնկրետ մի ժամի մոռանում է դեղը խմի, հաջորդ ընդունման ժամանակ որոշում է կրկնակի դոզայով ընդունել: Չեմ խոսում դրա հետևանքների մասին:

Մեկ էլ էս հայ ժողովուրդը բժշկին դիմելու կուլտուրա չունի: Իրենք իրենց չափից դուրս խելացի կարծելով՝ զբաղվում են ինքնաբուժմամբ:
Չգիտես ինչու, բժիշկներին չեն վստահում: Ինչ խոսք, ունենք անորակ բժիշկներ, բայց լավերն էլ քիչ չեն: Հաճախ դիմում են այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկրին է հասել, և այլևս որևէ բան անել հնարավոր չէ: Հետո էլ բողոքում են, թե բժիշկն էր մեղավոր:

StrangeLittleGirl
19.12.2006, 22:59
Չգիտեմ ինչու, այս թեման այդպես էլ անարձագանք մնաց: Ամեն դեպքում, ես շարունակում եմ՝ հույս հայտնելով, որ կան մարդիկ, որ կարդում են այն:

Վերջերս մի դեպքի ականատես եղա: Ճիշտն ասած, ուզում էի դրա մասին առանձին թեմա բացել, բայց դա հետո կանեմ: Հիմա միայն այն մասին կգրեմ, ինչը կապ ունի այս թեմայի հետ:

Կա մի այսպիսի ժառանգական հիվանդություն, որը կոչվում է ֆենիլկետոնուրիա և որով տառապող երեխաները ֆիզիկապես և մտավոր թերզարգացած են: Չեմ խորանում, թե ինչպես է այն առաջանում: Ամբողջ աշխարհում հիմա այն բուժում են՝ այդ հիվանդությամբ տառապողներին դարձնելով հասարակության լիիրավ անդամ: Որքան շուտ է ախտորոշվում, այնքան մեծ է հավանակությունը, որ բուժումից հետո ինտելեկտի դեֆեկտը փոքր կլինի: Մեզ մոտ, ցավոք, ժամանակին (երեխայի ծնունդից հետո առաջին տասը օրվա ընթացքում) ախտորոշելու հնարավորություն չկա, և բժշկի դիմում են բավական ուշացած, երբ նկատում են, որ, ասենք, երեխան ժամանակին չի քայլում:

Սա որպես նախաբան: Հիմա անցնենք բուն նյութին: Վերջերս ֆենիլկետոնուրիայով հիվանդ 14 տարեկան մի երեխա էր եկել բժշկի մոտ, որպեսզի ստուգվի, թե ինչպես է վիճակը: Տղան չգիտեր, թե ինչի է հավասար 5+5-ը, մինչդեռ բժշկի հավաստմամբ ընդամենը երկու տարի առաջ դեռ գիտեր: Ավագ եղբորը հարցեր տալով պարզում է, որ իր նշանակած դիետային լավ չեն հետևել, մինչդեռ այս հիվանդության ժամանակ խստիվ արգելվում է ցանկացած տիպի մսամթերքի, կաթնամթերքի և հացի օգտագործումը: Փոխարենը երեխան պետք է սնվի մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև հատուկ արհեստական սննդով, որը նախատեսված է նման հիվանդների համար: Փաստորեն, ստացվում է, որ ընդամենը դիետային չհետևելով և երեխային երբեմն երշիկ ու առավել հաճախ հաց տալով՝ հենց հարազատ մայրը թույլ չի տվել, որ երեխան ունենա իր հնարավության սահմաններում մտավոր աճ, ավելին՝ հետ է գնացել:

Ուստի խնդրում եմ բոլորին, հատկապես մայրերին. հետևե՛ք լավ բժիշկների ասածներին, այլապես հետևանքները կարող են անդարձելի լինել:

koryun
20.12.2006, 02:02
Սա որպես նախաբան: Հիմա անցնենք բուն նյութին: Վերջերս ֆենիլկետոնուրիայով հիվանդ 14 տարեկան մի երեխա էր եկել բժշկի մոտ, որպեսզի ստուգվի, թե ինչպես է վիճակը:
Բյուրակ բայց 12 տարեկան էր:angry :P

StrangeLittleGirl
20.12.2006, 18:32
Կորյո՛ն, լավ չես հիշում: 14 տարեկան էր, բայց վեցերորդ դասարան էր: Ամեն դեպքում դա էական չէ, այստեղ կարևորը երևույթն է, ծնողի անփութությունը:

emo
23.12.2006, 00:27
Չգիտեմ ինչու, այս թեման այդպես էլ անարձագանք մնաց: Ամեն դեպքում, ես շարունակում եմ՝ հույս հայտնելով, որ կան մարդիկ, որ կարդում են այն:


Ես կարդում եմ մեծ հետաքրքրությամբ:)
Ես 6 ամիս անցել եմ բժշկություն, ասեմ շատ մեծ հետաքրքրությամբ մասնակցեմ եմ բոլոր դասերին,շատ լավեր(չնայած մասնագիտությանս հետ կապ չունի,բայց անցնում էի ու գիտակցում եմ,որ ինչ մասնագիտության տեր ել լինես,դա մի բանա որ կյանքում շատ է պետք գալիս,գոնե են տարականը պետք է իմանալ...)

Կարդացի գրածներտ Բյուրակն, անձամբ ինքսել առաջի հայացքից ենքան էլ չեմ վստահում(ավելի ճիշտ չէի վստահում) բժիշկներին,չգիտեմ ինչի,երևի անընդհատ ասել են ու դա իմ մոտ տպաորվել էր,որ լավ բժիշկ չկա,բայց չէ դա ետպես չի, ճիշտ է կան «փինաչիներ» ,որ ուղակի կոչվում են բժիշկ,ու կան նաև շատ լավ մասնագետներ,որոնք շատեն օգնում մարդկանց,հիմի դա ես տեսնում եմ ու լսում, ուղակի չգիտեմ կամ բախտտ պետք է բերի որ լավ բժշկի մոտ գնաս, կան ընթացքում պետք է զգաս .... դաել է դժվար....
Մարդիկ լսել են իրենց տատերից որ լավ բժիշկ չկա ու հիմի չեն ուզում աչքները բացեն,տեսնեն որ շատա փոխվում ամեն ինչ ու շատ արագ,դա մեկ: Չեն ուզում ընդունել որ իրանք սխալ գիտեն,մարդու ետ հոգեբանությունա շատ վատ,որ չի ուզում ընդունել իր սխալները ու նաև անհնազանդությունը, մեծ կարծիքը իրենց մասին ... Ու ցաոք ոնց որ թե դա մեր ազգի մոտ շատա դիտվում....Հուսանք կպոխվեն....
14 տարեկան երեխայի հետ կապված ասեմ որ դա ավելի շուտ ծնողի անտարբերությունա երեխու նկատմամբ ոչթե բժշկին չլսելու պատճառ(հաստատ չեմ կարող ասել....):Ավելի շուտ չի գիտակցել հենց ծնողը այդ հիվանդության բարդությունը.
Իմ կարծիքով դա նրանից է , որ լուրջ չեն վերաբերվում ոչ ամուսնությանը ոչ էլ երեխա ունենալուն ու մեծացնելուն....Թեմայից շատ շեղվեցի.....

StrangeLittleGirl
23.12.2006, 00:32
14 տարեկան երեխայի հետ կապված ասեմ որ դա ավելի շուտ ծնողի անտարբերությունա երեխու նկատմամբ ոչթե բժշկին չլսելու պատճառ(հաստատ չեմ կարող ասել....):Ավելի շուտ չի գիտակցել հենց ծնողը այդ հիվանդության բարդությունը.
Այստեղ ծնողի անտարբերությունը չէ, այլ անլրջությունը: Փորձը ցույց է տալիս, որ նման հիվանդությունների ժամանակ մայրը, այսպես ասած, խղճում է երեխային և արգելված սնունդ տալիս, մինչդեռ այդ սնունդը եթե մեզ համար նորմալ է, ապա երեխայի համար թույն է:

Եվ մի հետաքրքիր բան էլ կա: Մարդիկ կափսոսան գումար ծախսել դեղերի կամ հատուկ սննդի վրա, բայց առանց բժշկի նշանակման կգնան կոմպյուտերային տոմոգրաֆիայի, որը բացարձակապես ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի տա, բացի դրանից, ավելորդ ճառագայթում է: Ես իսկականից չեմ հասկանում նաև այս տրամադրությունը: Երբ ախտորոշումը հստակ է, մնում է բուժել, ինչու՞ են մարդիկ այդքան գումար ծախսում այնպիսի բաների վրա, որոնք բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալու:

emo
23.12.2006, 00:52
Այստեղ ծնողի անտարբերությունը չէ, այլ անլրջությունը: Փորձը ցույց է տալիս, որ նման հիվանդությունների ժամանակ մայրը, այսպես ասած, խղճում է երեխային և արգելված սնունդ տալիս, մինչդեռ այդ սնունդը եթե մեզ համար նորմալ է, ապա երեխայի համար թույն է:
Այ սրա մասին չէի մտածել:think , խղճալու պահը շատ հնարաոր է, համամիտ եմ.


Եվ մի հետաքրքիր բան էլ կա: Մարդիկ կափսոսան գումար ծախսել դեղերի կամ հատուկ սննդի վրա, բայց առանց բժշկի նշանակման կգնան կոմպյուտերային տոմոգրաֆիայի, որը բացարձակապես ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի տա, բացի դրանից, ավելորդ ճառագայթում է: Ես իսկականից չեմ հասկանում նաև այս տրամադրությունը: Երբ ախտորոշումը հստակ է, մնում է բուժել, ինչու՞ են մարդիկ այդքան գումար ծախսում այնպիսի բաների վրա, որոնք բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալու
Դա նրանից է որ մարդիկ մի բան լսում են ու առանց հասկանալու թե դա ինչ է, ինչի համար է, կներեք բայց «չտեսի » նման վազում են ,ենքան որ լսել են նոր տեխնալոգիա է , 21 րդ դարում ստեղծված .... կամել հարևանի մարդնա խորուրդ տվել,,,,
անհեթեթ երևույթ,,,,չգիտեմ կարող է սխալվում եմ ,իմ կարծիքով գիտելիքի պակասից ու անտեղյակ լինելու պատճառով է պայմանաորված....ու նախորոք չենել դիմում մասնագետի խորդին, իրանք որոշում են ու վերջ:
Բայց ստեղ մի հարց է առաջանում. կոմպյուտերային տոմոգրաֆիա անող մասնագետը չի ասում որ սա ձեզ հարկաոր չէ,,, թե ովել գա անում է,մենակ թե փող լինի մեջը,
Սա խոսում է նրա մասին որ համապատասցան մասնագետը իրավունք չունի կոչվելու բժիշկ?

StrangeLittleGirl
23.12.2006, 00:55
Բայց ստեղ մի հարց է առաջանում. կոմպյուտերային տոմոգրաֆիա անող մասնագետը չի ասում որ սա ձեզ հարկաոր չէ,,, թե ովել գա անում է,մենակ թե փող լինի մեջը,
Պատկերացրու, ասում է, զարմանում է, բայց չի օգնում: Մերոնք ճապոնական ապարատուրա են սիրում, մեկ էլ Ամերիկայից եկած բժիշկ՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ է:

emo
23.12.2006, 01:05
Պատկերացրու, ասում է, զարմանում է, բայց չի օգնում: Մերոնք ճապոնական ապարատուրա են սիրում, մեկ էլ Ամերիկայից եկած բժիշկ՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ է:
:D

Դե որ այդքան ուզում են ինչ արած թող ստուգվեն.Երևի այդ ներշնչանքը շատ է օգնում որ
ճապոնական ապարատուրա էր ու Ամերիկայից եկած բժիշկ,մեկել տեսար հենց դրանիցել լավանան:
Բայց իրականում լավ չի որ այդքան համառնեն. Ուրեմ բժիշկը լավ գիտի թե դու,մանավանդ որ ասում է պետք չի,եթե ասեր պետք է կարող է կարծիք առաջանար, որ ուղակի փող է ուզում աշխատել....

Հուսանք կփոխվի այդ մտածելակերպը....

Ներսես_AM
23.12.2006, 19:25
Եվ մի հետաքրքիր բան էլ կա: Մարդիկ կափսոսան գումար ծախսել դեղերի կամ հատուկ սննդի վրա, բայց առանց բժշկի նշանակման կգնան կոմպյուտերային տոմոգրաֆիայի, որը բացարձակապես ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի տա, բացի դրանից, ավելորդ ճառագայթում է: Ես իսկականից չեմ հասկանում նաև այս տրամադրությունը: Երբ ախտորոշումը հստակ է, մնում է բուժել, ինչու՞ են մարդիկ այդքան գումար ծախսում այնպիսի բաների վրա, որոնք բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալու:

Բժշկին չեն վստահեւմ գնում են համոզվեն որ դիագնոզը ճիշտա դրել։ Պարտադիր չի կոմպյուտերային տոմոգրաֆիայի գնա կարող ա պարզապես ուրիշ բժիշկի մոտ գնա։

StrangeLittleGirl
24.12.2006, 01:09
Բժշկին չեն վստահեւմ գնում են համոզվեն որ դիագնոզը ճիշտա դրել։ Պարտադիր չի կոմպյուտերային տոմոգրաֆիայի գնա կարող ա պարզապես ուրիշ բժիշկի մոտ գնա։
Հա՛, դա էլ կա, բայց մեր ժողովուրդն այնքան, կներեք արտահայտությանս համար էշ է, որ չի գիտակցում, որ ԿՏ-ով մտավոր հետամնացության պատճառը չի ախտորոշվի, իսկ ուրիշ բժշկի մոտ գնալն էլ… նյարդաբանական հիվանդ երեխային, ասենք, նյարդաբանի մոտից կարող են տանել վիրաբույժի մոտ:

Ներսես_AM
24.12.2006, 01:33
Հա՛, դա էլ կա, բայց մեր ժողովուրդն այնքան, կներեք արտահայտությանս համար էշ է, որ չի գիտակցում, որ ԿՏ-ով մտավոր հետամնացության պատճառը չի ախտորոշվի, իսկ ուրիշ բժշկի մոտ գնալն էլ… նյարդաբանական հիվանդ երեխային, ասենք, նյարդաբանի մոտից կարող են տանել վիրաբույժի մոտ:

Չէ դե ես այդ դեպքերի համար չեի ասում :D :D

Լոս
24.12.2006, 02:45
լավ։։ միատ իրական դեպք պատմեմ զարմացեք։

մեկի սիրտը վատանումա, գնումա դիագնոզ են անում որ պետքա օպեռացիա անել։ օպեռացիյից մի որոշ ժամանակ հետո արդեն Ֆռանսիայում սիրտը ծակումա ու ներկայանումա բժիշկի մոտ։ Բժիշկկներին ասումա որ սիրտը վիրահատել են, իսկ բժիշկները հաըտնաբերում են որ ուղղակի մաշկն են ճղել ու կարել։

Cassiopeia
18.01.2007, 14:38
Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում իսկական բժիշկներին մատների վրա կարելի է հաշվել… Հիմնականում բժիշկները մոռանում են իրենց տված հիպոկրատի երդման մասին ու հիվանդին թողում արյունաքամ մեռնելու միայն նրա համար, որ հարազատը դեռ չի եկել ու գումար չի տվել…
Մորաքրոջս տղան այդպես մահացավ…
… Ավտովթարի արդյունքում մեքենայի մեջ եղածներից 3-ը տեղում մահացել էին, իսկ նա … ընդամենը նրա փայծաղը պետք է հեռացնեին, մնացած վնասվածքները, ճիշտ է, լուրջ էին, բայց նա մահացավ փայծաղի ներքին արյունահոսությունից և լոկ այն պատճառով, որ հարազատները չգիտեին վթարի մասին և մի փոքր ուշ հասան հիվանդանոց…:(

Highordy
29.01.2007, 10:11
Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում իսկական բժիշկներին մատների վրա կարելի է հաշվել… Հիմնականում բժիշկները մոռանում են իրենց տված հիպոկրատի երդման մասին ու հիվանդին թողում արյունաքամ մեռնելու միայն նրա համար, որ հարազատը դեռ չի եկել ու գումար չի տվել…
Մորաքրոջս տղան այդպես մահացավ…

Cassiopea, հավատա, իսկապես ցավում եմ ձեզ հասած դժբախտության համար: Իսկապես զազրելի պատմություն է… Թող աստված ամեն մարդու իր սրտի չափով վարձատրի…

Բայց ունեմ մի առարկություն վերը ասածիդ վերաբերյալ: Կարիք չկա չարանալ բոլորի դեմ մի քանի ստոր տականքների պատճառով: Սա ես ասում եմ ոչ որովհետև նախկինում բժիշկ եմ եղել… Ոչ… Ես նույն մոտեցումը ունեմ բոլոր հարցերում՝ թացը չորի հետ չվառել: Սա է իմ համոզմունքը:

Ինչ վերաբերվում է Հիպպոկրատի երդմանը՝ ասեմ, որ Հիպպոկրատը երբեք և ոչ մի տեղ չի ասել, որ բժիշկը պետք է սոված լինի և առանց վարձի, սոված փորով ծառայի, երբեմն չափը չիմացող քմահաճ հիվանդին: Եվ թող ոչ ոք ինձ չփորձի ապացուցել հակառակըէ վկայակոչելով խորհրդային բժշկի երդման տեքստը, որը հրամցվում էր որպես «Հիպպոկրատի երդում»:

Հասկացանք, որ կոչված է ծառայել հանրությանը, բայց դա բոլորովին չի նշանակում. որ պետք է դառնա հանրային սեփականություն և ով որ կողմից ուզի - օգտագործի, ասելով «Հիպպոկրատի երդում ես տվել, ձենդ կտրի, դիմացիր…»:

Ասեմ, որ «սոված» ասելով հասկանում եմ նաև և հատկապես բժշկի ընտանիքը, նրա երեխաներին, որոնց նա պետք է պահի-մեծացնի, կրթություն և դաստիարակություն տա… Ինչո՞վ… Հիվանդի «գոյեմ բժիշկ ջան» -ո՞վ… Դե ծիծաղե՛ք, որովհետև ես կգերադասեմ զբաղվել ինքնաբուժությամբ, բայց ոչ առողջությունս կամովին հանձնել սոված բժշկին…

Ես ինքս, բժշկական գործունեությունս թողեցի այն տարիներին, երբ դրանով ընտանիք չեր լինում պահել, սարսափելի «ինֆլացիա» էր: Մեքենաս կանգնած էր բակում, բենզինի փողը չէր հերիքում, որ լցնեի, գնայի աշխատանքի: Էլ չասած, որ երկրորդ երեխաս 30-40 օրեկան էր, և անհրաժեշտություն կար թե սննունդ, թե ջերմություն և թե ջերմասման և սնունդ պատրաստելու միջոցներ հայթհայթել…

Սրտաճմլիկ բաներ չեմ պատմում: Ուղղակի ես չուզեցի հիվանդին խաբող բժշկի կարգավիճակում լինել և փոխեցի մասնագիտությունս, սկսեցի էլեկտրոնիկայի խանութում վաճառող աշխատել և միևնույն ժամանակ զբաղվել համակարգչային դիզայնով Երգի Պետական Թատրոնում…

Ես, ասենք կարող էի… Բա նրանք, ովքեր բժշկությունից բացի ուրիշ ոչինչ ի վիճակի չէին անե՞լ… Ի՞նչ կերպ վարվեին, ինչպե՞ս հայթհայթեին իրենց հարազատների ապրուստը… Շատերը ստիպված դարձան ստախոս, մի մասը՝ ենթադրենք, մինչ այդ ուներ բավարար միջոցներ՝ այդ շրջանը անցնելու համար… Բայց, արի ու տես, որ առաջ ընկան նրանք, որոնց համար չկային բարոյական արգելքներ հիվանդին «գռփելու» և «կլպելու» հարցում: Սրանով այդ խառը ժամանակներում հարստացան, լկտիացան, հետո «հաբռգեցին»… ու այսօր ունենք այն - ինչ ունենք…

Բայց, աղաչում եմ, թացը չորի հետ մի վառեք… Սա ես ասում եմ ոչ միայն որպես նախկին բժիշ, այլ ավելի շատ որպես հայ…