PDA

Դիտել ողջ տարբերակը : «Լուսանցք» թերթի հոդվածները



Հայարիացի
22.06.2008, 14:54
Բազմիցս է խոսվել Հայաստանի հեռուստաալիքներում գերիշխող ապազգայնության ու անառակաբարո երեւույթների դեմ: Սա առավելապես Հանրային-1 կոչվող հեռուստաընկերությանն է վերաբերում, որն աշխատելով մեր՝ հարկատուներիս հաշվին, ծառայում է մի խումբ եվրամտածողությամբ «տղերքի ու աղջկերքի կայֆերով»..

Մնացյալ հեռուստաընկերությունները գոնե մեկումեջ գովազդով «փակում» են Եվրամակարդակ ապահովող անբարո շարժանկարները, գովազդները, տեսահոլովակներն ու հաղորդաշարերը, որոնք «խեղդել» են հեռուստաեթերը ու սեռագլխային մտածողությամբ մի նոր սերունդ են դաստիարակրտում: Իսկ (տարիներ շարունակ) բթացնող «ժամանակակից եւ միջազգային մակարդակ ապահովող» սերիալներում ավելի «զարգացած եւ նոր ապրելակերպի» տեսարանների ենք ականատես լինում՝ եղբայրը եղբոր կնոջն է…, հարսներն իրար ծոց են մտնում…, հին ու նոր ամուսինները ե’ւ հների հետ են… ե’ւ նորերի…, իսկ մեր արդեն բթացած հայրենակիցներից շատերը նվաղում են սիրո այդ «վեհ» դրսեւորումներից: Ավելին՝ առավել նվաղածներն իրենց նորածինների «կնքում» են այդ պոռնիկների ու համասեռականների անուններով՝ պարզորոշելով իրենց երեխաների ապագան…


Զարմանալին այն է, որ հայ հանրությանը ինչքա՜ն էլ քարկոծեն (իբր ավանդույթներ պահպանելը քարանձավում ապրել է նշանակում) արեւմտյան փողի քսակներից, դրամաշնորհներից օգտվող մարդու իրավապաշտպան կամ քաղաքակրթական արժեքներ դավանող ծախու ստահակները, մեզանում իրապես մերժվում են նմանօրինակ երեւույթները, բայց… հեռուսաեթերն ու նպատակայնորեն տպագրվող որոշ զլմ-ներ զոռով հրամցնում են այդ անբարո կեղտը, աղբը, քանզի իրենք էլ դրանցից են… ու սնվում են այդպիսիների փողերից: Հիմա «ով ում հետ ոնց ուզի»-ն է քարանձավային մտածողություն, թե՞ արարչաբնույթ, աստվածադիր օրենքներով մարդկային կյանքը...
Եթե ամեն երեկո հայ ընտանիքը վախով է նայում հերթական շարժանկարը՝ հեռակառավարվող վահանակը միշտ պատրաս պահելով, որ հանկարծ մանկահասակ երեխաների հետ պատահաբար մի անբարոյականություն, անասնական կրքով համեմված սեռատեսարան չդիտի, ապա պիտի հրապարակավ թքել այդ հեռուստաընկերության ղեկավարների ու նրանց հովանավորների վրա: Եթե պետք է՝ նրանց ընտանիքների վրա էլ, քանզի նրանք վաղուց թքած ունեն մեր ընտանիքների վրա…

Մի քանի անգամ Երեւանում փորձեցին «սեքս-շոփ» խանութ «աշխատեցնել», որում վաճառում էին սեռական ցանկացած արհեստական «պարագա»… բայց էլի մեր հանրությունը մերժեց դրա գոյությունը: Ասվեց էլ, կարելի է որոշ «պարագաներ» դեղատներում վաճառել, եթե խնդիր կա, եթե որոշ մարդիկ որոշ բաների կարիք ունեն: Չէþ, անպատճառ պիտի «սեքս-շոփ» անունը խարանեն Երեւանի ճակատին…
Բազմիցս խոսվել է նաեւ դպրոցներում հաճախ «կիսաթաքուն»՝ առանց լայն հանրային քննարկման, դասավանդվող սեռական դաստիարակության, իսկ իրականում սեռական այլասերվածության՝ դրանք քարոզող դասագրքերի ու դրամաշնորհային ծրագրերի դեմ: Բայց շատ պաշտոնյաների համար օտարի փողը սեփական սերնդի «փչացումից» նախընտրելի է: Իսկ ու՞ր է մեր հետեւությունը ազգային կոչվող (իրականում ազգայինն ապականող) կառավարության նկատմամբ…Ինչքա՜ն

է խոսվում մարմնավաճառության ներքին ու արտաքին դրսեւորումների ու արդեն բացահայտ համասեռական հակաբնական հակումների դեմ: Բոլորը գիտեն թե մայրաքաղաքի պոռնիկները որ անկյուններում են կանգնած՝ կանայք որ տարածքներում, տղամարդիկ՝ որ… իսկ համասեռականների (երկնագույնների ու վարդագույնների) հանդիպման վայրերը կամաց-կամաց «դաղտնազերծվում» են… Իսկ ինտերնետ-համացանցով նաեւ տարածվում են: Նման շատ երեւույթների դեմ նույնպես խոսվել է, եւ ահա, հիմա էլ սեռամոլագարության կամ պոռնկության քարոզի մի այլ ճանապարհ են գտել: Սեռական հիվանդությունների դեմ պայքարելու պատրվակով ստեղծված ծալազդը բաժանվում է ամենուր՝ առանց տարիքային խտրականության, որն ակամա այլասերվածության քարոզ է դառնում, հատկապես երբ նշում են, (ներողություն ենք հայցում մեր ընթերցողից) թե առնանդամը որտեղից ուր է մտնում ու այդպես շարունակ… Դե՜, ինչ մնում է «թրաֆիկինգ» կոչվածի անվան տակ հայուհիների «պոռնկական» արշավանքներին, ապա՝ հատկապես թուրքիաներում ու արաբստաններում նրանցից շատերին ձգում է հայրենիքում ապրուստի միջոցներ հայթայթելու դժվարությունը: Համ էլ այնտեղ ամեն բան աչքից հեռու է արվում… Հետո փողերով կգան՝ կյանքները կդասավորեն: Սա մեր ամենամեծ ամոթներից է…
Գուցե Հայաստանում ապագա պոռնկատներ կառուցողներն այսպիսով «սպասարկողների» մի խու՞մբ են նախապատրաստում: Բայց խորհուրդ կտանք նախ՝ իրենց մայրերին, կանանց, քույրերին, իսկ մանկապիղծներին՝ հենց իրենց երեխաներին վարժեցնել այդ «սպասարկողների» խմբի համար, ոչ թե սովի ճիրաններից իրենց երեխաների կյանքը փրկելու համար այդ «արհեստին» անցած շատ հայուհիներից… Հը՜, ծա՞նր է հնչում: Գուցե հիմա՞ հասկանաք, թե ուր եք հասցրել մարդկանց ձեր մտածելակերպով երկիր «կառավարելով»:

Եվրաարժեքներից բարբաջողներին ասենք՝ չտեսանք, որ մի օր եվրոպական բարձր մշակութային, գիտական եւ այլ նմանատիպ արժեքներից խոսեք, անընդհատ բարբաջում եք այս կամ այն սեռամոլագար «մարդու» իրավունքից, երիտասարդությանը պոռնկացման տանող ազատություններից՝ իրականում մարդկանց սանձարձակության մղող ինչ-որ իրավունքներից, օտարին ազատ ծառայելու իրավունքից, ազգային ամեն երեւույթի՝ այդ անառակ մարդու հանդեպ ստորադասումից եւ այլն: Իսկ իշխանությունները երբ եվրաչափանիշներից են խոսում, թող նախ եվրաաշխատավարձերով ապահովեն մարդկանց, հետո եվրագներից ու եվրամակարդակից ճամարտակեն…
Իսկ գուցե մենք այս իրավիճակում են, որովհետեւ մեր ղեկավարների մեջ գերակշռում է սեռախեղվածների՞ դասը: Ի՞նչ տարբերություն ղեկավարը սեռախեղվա՞ծ է, թե՞ նրան բարձր պետական պաշտոնի նշանակող մեկն է…Հետեւանքը «վայելում» ենք բոլորս…


Հայկ Թորգոմյան

«Լուսանցք», թիվ 63

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=589&Itemid=56


Այսպես կոչված «հանրային» հեռուստաալիք կոչեցյալ դարձել է գործիք Հայ ժողովրդի դեմ տոտալ քաղաքա-բարոյական պատերազմ մղելու համար:

Մեր հարկերի հաշվին մեզ թուլացնում են, խեղում են ապագա սերունդը, պռիմիտիվացնում են հասարակությունը, քաղաքական կյանքը լիովին աղջատում են:

Հայեր ինչու եք միայն ուշադրություն դարձնում Հայլուրի աղավաղումների վրա: Միթե մնացածը նորմալ է՞: Պետք է համապարփակ պայքար այս հակաժողովրդական ու ապազգային ալիքի դեմ:

Belle
22.06.2008, 15:05
Վարջերս իմացա Լուսանցքի մասին, կարդացի մի քանի հոդված.. Մեր Ջավախքի /Անդրանիկի/ գրած հոդվածն էր, "Պանրի բիզնես".. շատ հավանեցի.. Թեղուտի մասին էլ կար, էլի լավ էր..
մի խոսքով, թերթը հաջող եմ համարում..
:)
Իսկ հարգարժան Հայկ-ի հոդվածը լավ չհասկացա..:oy ինչի՞ դեմ է բողոքում