PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ



weber
21.06.2008, 23:51
Եթե հնարավորություն ունենաիք փոխելով որեվէ ճակատագրական անցք ուղղել հետագա դեպքերի եվ այդպիսով պատմության ընթացքն, ապա ինչն կփոխեիք?
Պատկերացրեք որ խաղում եք ստրատեգիա եվ ձեր ընտրած ժողովուրդն հայերն են: :)

Արամ
22.06.2008, 00:01
Ձեր տարբերակն գրեք որպես պատասխան: կվերացնի սուտը մեր պատմությունից

Ավելացվել է 32 վայրկյան անց

Եթե հնարավորություն ունենաիք փոխելով որեվէ ճակատագրական անցք ուղղել հետագա դեպքերի եվ այդպիսով պատմության ընթացքն, ապա ինչն կփոխեիք?
Պատկերացրեք որ խաղում եք ստրատեգիա եվ ձեր ընտրած ժողովուրդն հայերն են: :)

Հա ես հավեսով կխաղաի տենց ստրատեգյա....բայց Հայ Օռկերով:D

weber
22.06.2008, 00:04
Օրինակ ինչ սուտ գիտես որ ազդել ա Հայոց պատմության վրա?

Արամ
22.06.2008, 00:07
Գիտես....սպասի հիշեմ....մի հատ գիրք կար....չգիտեմ ինչ Ասպետ էր, կներեք չեմ հիշում շուտ եմ կարդացել....այնտեղ մաքուրով գրված էր ր Հայերն էլ են թուրքերին լավ կայֆավատ եղե վրեքները, ուրիշ իմաստով էլի, բայց տենց բան չեն անցնում մեր երեխեքը հայոց պատմության մեջ, անցնում են որ, ՕՕՕՕ՜՜ ԽեղՃ՜՜՜՜ Հայեր՜՜՜՜ Եկա՜՜՜՜ն Ջարդի՜՜՜՜՜ն, գնացին....

weber
22.06.2008, 00:17
Իհարկե, Հայերն էլ են որոշ ժամանակ վրա եղել :) : Հատկապես Տիգրան Մեծի, Արտաշես Ա օրոք: Թե չե էդ կարագ մեղրն որտեղից էր հոսում :D: Եթե ոչ հարեվանների հաշվին: Բայց, դժբախտաբար, կարագ մեղրն քիչ էկավ: :D
Հույս ունենանք էլի կգան էդպիսի ժամանակներ (ամեն ինչ մեզնից է կախված): :think

Ahik
22.06.2008, 00:18
Եթե հնարավոր լիներ կհանեյի պատմությունից 3 արյունալի օր
1. Ապրիլի 24
2. Փետրվարի 27
3. Մարտի 1

Արամ
22.06.2008, 00:20
Իհարկեշ Հայերն էլ են որոշ ժամանակ վրա եղել :) : Հատկապես Տիգրան Մեծի, Արտաշես Ա օրոք: Թե չե էդ կարագ մեղրն որտեղից էր հոսում :D: Եթե ոչ հարեվանների հաշվին: Բայց, դժբախտաբարշ կարագ մեղրն քիչ էկավ: :D
Հույս ունենանք էլի կգան էդպիսի ժամանակներ (ամեն ինչ մեզնից է կախված): :think

ամեն ինչ արդեն ոչ մի բանից կախված չի որով. ում կարան Հայերը ՉԷ ասեն՞ հը՞ Ռուսները մի բան ասեն վազվզելով կանեն, Թուրքերի հետ էլ դուխով Ռուսների անունից են խոսում

Ավելացվել է 44 վայրկյան անց

Եթե հնարավոր լիներ կհանեյի պատմությունից 3 արյունալի օր
1. Ապրիլի 24
2. Փետրվարի 27
3. Մարտի 1

Իսկ միգուցե հանեիր այդ արյունալի դեպքերի պատճառները, որովհետև եթե Ապրիլի 24 հանեյիր կլիներ Ապրիլի 25 ը :8

weber
22.06.2008, 00:29
Դրանից ել նորից հանգում ենք տրված հարցին: Կամ Հայերին պիտի տեղափոխենք Խաղաղ օվկիանոսի մեջտեղում գտնվող մի կղզի, կամ թուրքերի ապուպապին պիտի սպանենք :) Կամ էլ պիտի միավորենք հայ (վայ իշխաններին որ ամեն մեկն իրա քիթն առել փակվել եր ամրոցում երբ թշնամին կոտորում թալանում էր երկիրն :angry) Կարդացեք Մուրացանի «Գեվորգ Մարզպետունի» վեպն:

Արամ
22.06.2008, 00:36
Ինչ լինելու է, անպայման կլինի....

weber
22.06.2008, 00:40
Հիմա շատ դժվար ու անկանխատեսելի ժամանակաշրջան ա Հայաստանի համար, երբ մեզնից մնում ա միայն պաշտպանվել բոլոր ֆրոնտներով: Ճիշտ ա պատերազմ չկա, բայց «Դամոկլյան սուրը» կախված ա ու միշտ կախված ա լինելու մեր գլխին: Իսկ պետական գործիչների ամեն մի սխալն էդ սուրն ավելի ա մոտեցնում մեզ: :(

Սա նման է սարսափ ֆիլմի սյուժեի :(

Արամ
22.06.2008, 00:48
Սա նման է սարսափ ֆիլմի սյուժեի
Չէ սա ողբերգությունա

Javakhk
22.06.2008, 01:05
Եթե կարողանայի փոխել, ապա էնպես կանեի, որ Պարսկաստանն էլ Քրիստոնեություն ընդուներ չորրորդ դարում: Մասնավորապես` չէր լինի Հայաստանի բաժանումը Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջեւ: Իսկ մեր ազգի գլխին հիմնական քարը այդ ժամանակ են գցել…

Ջուզեպե Բալզամո
22.06.2008, 01:35
Բելին սպանելուց հետո Հայկ նահապետին Ավստրալիայի վիզա կտայի … ;)

dvgray
22.06.2008, 01:52
Էն Իսրաել Օրուն Ռուսաստանի տեղը մի կարգին տեղ առևտուր անելու կուղարկեի:
Էնքան գործերը վատ են եղել, որ մեզ սաղիս ասել ա
- հեսա կտենաք թե գլխներիտ ինչ եմ բերելու, որ չիմանաք մենակ ես եմ ;)

Ambrosine
22.06.2008, 02:05
սկզբի համար կպահպանեի կենտրոնացված թագավորական իշխանությունը, որ ֆեոդալական փոշիացման պայմաններում անգամ, մեր պետությունը միասնական լիներ

Bergmann
22.06.2008, 12:47
Հայկ Նահապետին կասեի որ գնար ոչ թե հյուսիս, Հայկական լեռնաշխարհ, այլ հյուսիս-արևմուտք, հետո Փոքր Ասիայից անցներ Բոսֆորը ու Բալկաններով շարժվեր անընդհատ արևմուտք, կամ էլ հյուսիս դեպի Սկանդինավիա

քարտեզն էլ կողմնացույցի հետ ձեռը կտայի :D

weber
22.06.2008, 13:21
Հյուսիսում ցուրտ ա գործ չունենք: Հետո ռուսների նման պիտի սեքսով զբաղվենք որ տաքանանք: :D Ավելի լավ ա Հնդկաչին: Տարին 3 անգամ բրինձ կհավաքեինք ձուկ կբռնեինք մարդա 10 հատ երեխա կունենաինք:

WArmanW
22.06.2008, 13:34
1. Հայկին երկու տոննա ինքնաձիգ կուղարկեի... դե բռնվի թուրք ու պարսիկ:
4. Մի երկու հոգեբան կվերցնեի ու կիջնեի Հայկին կարգին մարդ սարքելու, որ իրա հետնորդները նախանձ ու իրար վրից թռնող չլինեն:
2. Երշիկ Սարգսյանի և այլոց պապիկներին կծեծեի, իսկ մամիկներին կապտակեի, որ մի բան անելուց առաջ լավ մտածեն:
3. Վերջիվերջո մեր թագավորներին կտաի հայոց պատմության դասագքրերը, թող կարդան ու լիքը բաներ հասկանան:
5. Հայերի ու վրացիների տեղերը կփոխեի, ախրս վրացիք շատ լավ աշխարհագրական դիրք ունեն է...
6. Մի հատ ինտեռնետի սեռվեռ կդնեի, որ էտ սուրհանդակները հանգիստ չատ անեին:
7. Մի հատ թվային վիդյո կամեռայով կիջնեի 1915 ապրիլի 24: //կամ էլ պուլեմյոտով

Հ.Գ. Ալարում եմ սմայլիկները տեղադրեմ իրենց տեղերում: Դուք դրեք որտեղ պետքա, հես են իրանք:D:D:D;):angry:o:):D:D:angry

Norton
22.06.2008, 13:44
Ոչ մի տեղ էլ պետք չի փոխել հայ ժողովրդին, ուղղակի պետքա մի քիչ խելքը գլխին թագավորներ շատ ունենար, թագավորների սխալներն են , որ շատ ժամանակ հանգեցրել են են ծանր հետևանքների: Իսկ Հայկ նահապետի վրա էդքան մի ֆիքսվեք, ինչ եղելա նրանից հետոյա եղել:

weber
22.06.2008, 15:13
Այո, հիմնականում թագավորների ու իշխանների սխալներն են որ Հայաստանն էս օրն ա ընկել:

Տարին մեկ մեկ պարսիկի կողմիգ կռվում էին հույնի դեմ մյուս տարի էլ հույնի կողմից պարսիկի դեմ արդյունքում երկուսին էլ թշնամություն էին անում: Դրա համար էլ հետո որ թուրքերն էկան հույների վեջն էլ չէր որ պաշտպաներ հայերին: Իհարկե դրանից հետո ինքն էլ պատժվեց: Բայց էլ ինչ օգուտ: Թուրքն արդեն շիթիլ էր եղել:

Bergmann
22.06.2008, 16:39
Հյուսիսում ցուրտ ա գործ չունենք: Հետո ռուսների նման պիտի սեքսով զբաղվենք որ տաքանանք: :D

Ինչ վատա որ :D


Ավելի լավ ա Հնդկաչին: Տարին 3 անգամ բրինձ կհավաքեինք ձուկ կբռնեինք մարդա 10 հատ երեխա կունենաինք

Որ հետո էլ Վիետնամի պատերազմում մեր ժառանգներին ամերիկացիք սպանե՞ն, չէ պետք չի մեզ տենց տեղ
համ էլ ես բրինձ չեմ սիրում, ոչ էլ ուզում եմ 10 հատ երեխա ունենամ :D

Սերխիո
22.06.2008, 17:07
մի հատ կիլեր կվարձվեր ու Լենինին քյալեն կցրեր

weber
22.06.2008, 17:43
Լենինի գծով ճիշտ ես, վերջին մեծ վատությունն Լենին պապին ա արել: Են ժամանակ
որ սովետի ժողովուրդն սոված մեռնում էր Լենինն թուրքերին զենք ու ոսկի էր նվիրում:
Ինչա թե խորամանկ ու հաշվենկատ երիտթուրքերն կարմիր դրոշ են վերցրել, իբր սուլթանի ձեռքը տառապած ժողովուրդ են: Ու հետո էլ քաշին տարան ցարի ուղարկած պաշտպանիչ զորքը: Անտեր թողնելով Կարսն ու Իգդիրն:

dvgray
22.06.2008, 18:17
Հյուսիսում ցուրտ ա գործ չունենք: Հետո ռուսների նման պիտի սեքսով զբաղվենք որ տաքանանք: :D Ավելի լավ ա Հնդկաչին: Տարին 3 անգամ բրինձ կհավաքեինք ձուկ կբռնեինք մարդա 10 հատ երեխա կունենաինք:
Ու մինչև հիմա ծառերից ցած իջած չէինք լինի :D

Չէ… մեր տեղը ամենալավն էր: Մենք մի քիչ ապուշություններ արինք: Դրա համար էլ գլխներիս կերանք: Էն գյոզալական Կիլիկիան ոնց ձեռներիցս վեկալան :(
Բայց ոչինչ… Մինչև կյանքիս վերջը հետ եմ բերելու ;)

weber
22.06.2008, 19:22
Ես էլ շատ կուզեի, բայց ինչպես?

Թուրքիայի բանակն ամենահզորն ա էս տարածաշրջանում: Քրդերն ել մի կողմից բոմժի նման լցած են :D

Norton
22.06.2008, 19:48
=ող. ջան հերիք անցյալով ու երազանքներով ապրեք, ինչ եղելա անցելա, հիմա մտածեք ապագայի մասին, թե չէ, Հայկ նահպետը ես աներ են աներ:Գոնե ասեք, հիմա ինչ անենք , որ սխալները չկրկնվի, չխաբնվենք ու =եղ դառնանք, վաեերացական թեմաներ ենք քննարկում, մեր պատմության մեջ ամենառաջինը պիտի մտածելկերպի փոփոխություն կատարվի:

Freddie
23.06.2008, 03:08
Լուսավորչի դեգերումների ճանապարհը Հայքից հեռու կծռեի։

ChildOfTheSky
23.06.2008, 04:32
ես կհետևեի, որ հանկարծ վերը նշված փոփոխություններից ոչ մեկը չիրականանար, թե չէ կարողա պատմությունը ուրիշ հունով ընթանար, ես էլ չծնվեի :8

Lion
23.06.2008, 15:33
Ես շաաատ, անչափ շատ բան կտայի, որ -

Գագիկ II-ը մի քիչ պնդություն դրսևորեր և 1044 թ-ին Կոստանդնոպոլիս չգնար:

Այդ դեպքում Հայկական բանակը կշարունակեր մնալ հզոր, թուրքերը իրենք կփոխեին իրենց ճանապարհը, իսկ Հայկ նահապետի գտած տեղից էլ ոչ-ոք դժգոհ չէր մնա...

Տրիբուն
24.06.2008, 14:51
Հարցմանը պատասխանել եմ առաջին տարբերակով…
Հայկին իրոք կարելի էր ասել, որ մեզ սարերի փեշերին, ալամ աշխարհի քոչվորների անց ու դարձի ճանապարհին թողնելու փոխերն, տաներ մի հատ խաղաղ տեղ, օվկիանոսի ափին, արմավենիների հովին…

Բայց եթե Հայկը ասենք մեզ ավստրալիա տարած լիներ, կլինեի՞նք մենք հիմա այն ինչ կանք - մեր գիր-գրականությամբ, մեր ճարտարապետությամբ, մեր երաժշտությամբ, մեր կրոնով:

Իսկ ավելի լուրջ, ես իմ պատմության մեջ ոչ մի բան էլ չէի փոխի: Իսկ ով ասեց որ մենք վատ պատմություն ենք ունեցել: Հա, որոշ դեպքերում պատմությունը մեր նկատմամբ անարդարացի է եղել, շաաաաաատ անարդարացի: Բայց ռետրոսպեկտիվ կանխատեսումներ անելու փոխարեն (թե ի՞նչ կլիներ եթե այսպես կամ այնպես չլիներ) լավ կանեինք որ դասեր քաղեինք մեր պատմությունից ու նույն սխալները չգործեինք ապագայում:

Անձամբ ես շատ եմ սիրում ու հարգում իմ ժողովրդի պատմությունը, բոլոր դաժան անցքերը ներառյալ: Նույնսիկ Ցեղասպանությունն է դարձել մեր ինքության մի մասը: Մենք հիմա հայ ենք այնքանով, որքանով բոլորս հանդիսանում ենք Ցեղսպանությունից ողջ մնացածների ժառանգորդները: Վերջապես մեր նման, մեր տարածաշրջանում ապրող մի շարք հին ազգեր ու քաղաքակրթություններ անհետ ջնջվել են աշխարհի երեսից, թողնելով միայն քարերի վրա արված արձանագրություններ ու փառահեղ մշակույթների ավերակներ: Իսկ մենք մեր ինքնությամբ կանք, լավից վատից…

Մարկիզ
24.06.2008, 14:59
Ես քվեարկել եմ թուրքերի ճանապարհը փոխելու օգտին...Ոչ թուրքատյացությամբ առանձնապես չեմ տառապում:
Ուղղակի կարծում եմ, որ նրանց/թուրքերի եւ մնացած թուրքալեզուների/ այս կողմերում հայտնվելու պատճառով, հունահռոմեական, քրիստոնեական քաղաքակրթության անկման պատճառով, ազգերի, պետությունների`հատկապես`Բյուզանդական կայսրության ոչնչացմամբ, այս տարածաշրջանը աղետի ենթարկվեց` հասարակական, քաղաքական, մշակույթային, մի խոսքով` բոլոր առումներով:
Այս ամենը չէր կարող բացասական չազդել մեր ժողովրդի վրա:
Մինչ այժմ էլ մեր դժբախտությունների հիմնական պատճառը մեր եւ մեր հարեւանների միջեւ եղած տարաձայնություններն են, տարբերությունները....եւ այլն:

weber
24.06.2008, 20:49
Մենք նմանվում ենք վառարանից հանած թխվածքի, որն թխել ա սկսնակ խոհարարն:

Աղը շատ ա: (դարդերը) :(
Շաքարը նույնպես: :)
Համեմունքներն խառն են: :P
Ջուրը քիչ: :o
Ու շատ ա եփել վառվել ենք: :angry

Freddie
25.06.2008, 19:52
Մենք նմանվում ենք վառարանից հանած թխվածքի, որն թխել ա սկսնակ խոհարարն:

Աղը շատ ա: (դարդերը) :(
Շաքարը նույնպես: :)
Համեմունքներն խառն են: :P
Ջուրը քիչ: :o
Ու շատ ա եփել վառվել ենք: :angry

Ես կասեի՝ մեզ սվարշիկ ա թխել:viannen_09:

dotsent
29.08.2008, 10:23
Հայկ Նահապետը մեզ տեղավորել է <<ԴՐԱԽՏՈՒՄ>>, թուրքերի ճանապարհը մենք չենք գծել, հզոր բանակներ ունեցել ենք, ուղղակի չենք կարողացել ղեկավարել այն և օգտվել դրանից

Dayana
29.08.2008, 10:26
լրիվ մի կողմ, բայց էս Տիգրան Մեծի լակոտներին կկախեի :angry ու նման էլի լիքը լակոտների, որ կաթը շուրթներին դեռ չչորացած դավաճանում են երկիրը՝ Թագավոր դառնալու համար :angry

Մեղապարտ
29.08.2008, 14:52
Հայ ժողովրդի պատմության մեջ ոչինչ չէի փոխի ,սակայն եթե հնարավորություն ընձեռնվեր ապա ես կվերականգնեի մեր էթնոսի իսկական գենետիկական հիշողությունը որից մնացել են փշուրներ :
Իսկ նա ................... խաչն իր աջ բազկին:B:B:

dvgray
29.08.2008, 15:31
Էն մի հոգավորին:angry կուղարկեի կարգին երկիր՝ առևտուր անելու ու ձեռի հետ էլ նամակ-բան հանձնելու նրանց թագավորին