PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները



Ambrosine
21.06.2008, 17:54
Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները իրավունքների ու ազատությունների ամբողջական համակարգի բաղկացուցիչ տարրերից են, որոնց ներպետական /ազգային/ և միջպետական /միջազգային/ պաշտպանության մեխանիզմներով է պայմնավորված հասարակության քաղաքական կյանքին քաղաքակիրթ մասնակցությունը:

Մարդու քաղաքական իրավունքները կազմում են իրավական նորմերի այնպիսի համակարգ, որը կարգավորում է մարդկանց և քաղաքական իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները: Դրանց պաշտպանության մեխանիզմները սահմանված և երաշխավորված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով /1948/, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով /1950/, Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայով /1952/, Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագրով /1960/, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային դաշնագրով /1965/, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով /1966/, Կանանց հանդեպ խտրականության վերացման մասին հռչակագրով /1967/, Սոցիալական առաջադիմության ու զարգացման հռչակագրով /1969/, Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով /1979/, Վիեննայի հռչակագրով և գործողությունների ծրագրով /1993/, ինչպես նաև միջազգային, ներպետական, տարածաշրջանային ու այլ փաստաթղթերով:

Մարդու քաղաքական իրավունքների համակարգը ներառում է.

քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը,
ընտրական և հանրաքվեի իրավունքը,
խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքը,
միավորվելու իրավունքը,
դիմելու իրավունքը,
պետական ծառայության հավասար հնարավորության իրավունքը,
խոսքի, տեղեկատվության և հաղորդակցման ազատության իրավունքը:


Վերոհիշյալ իրավունքների ու ազատությունների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների կայացման առումով առանցքային դերակատարություն ունեն ՄԱԿ-ը, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ, մասնավորապես` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը, Մարդու իրավունքների կոմիտեն, Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը, ՄԻջազգային դատարանը, Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովը, Մարդու իրավունքների գծով հանձնակատարը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների բյուրոն, Զանգվածային տեղեկատվության միջոցների ազատության հարցերով ներկայացուցիչը, Եվրամիության դատարանը, Եվրաօմբուդսմենը, Իրավունքների և քաղաքացիական իրավունքների կոմիտեն, Կանանց իրավունքների կոմիտեն ... Այստեղ գործ ունենք մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության բնագավառում փոխհամագործակցող մեխանիզմների հետ, որոնք կազմում են մեկ միասնական համակարգ: Վերջիններիս դրսևորման օրինակներից են Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին և միջազգային ու տարածաշրջանային մի շարք իրավական, քաղաքական և այլ կազմակերպություններին: Այս առումով առանցքային նշանակություն ունի նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական և տնտեսական երկխոսությունը, որը հնարավոր դարձավ 1996թ. ապրիլի 22-ին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրով: Կարևորվում է նաև 1998թ. ապրիլի 27-ին ՀՀ նախագահին առընթեր ստեղծված Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի գործունեությունը, իսկ 2004թ. մարտի 1-ից` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձևավորումը:
...

Racer
21.06.2008, 19:14
մեր ժողովուրդը իր իրավունքների մասին հիշում ա (կամ հիշեցնում են) միայն ընտրությունների ժամանակ: Բոլոր հիշում ու խոսում են մարդու իրավունքներից ու ազատություններից բայց ոչ պարտավորություններից:

Ambrosine
21.06.2008, 19:20
մեր ժողովուրդը իր իրավունքների մասին հիշում ա (կամ հիշեցնում են) միայն ընտրությունների ժամանակ: Բոլոր հիշում ու խոսում են մարդու իրավունքներից ու ազատություններից բայց ոչ պարտավորություններից:

սա ամբողջը չէ, պարտավորություններին դեռ չեմ հասել:
բայց սկզբի համար ասեմ, որ իրավունքներից են բխում պարտականությունները, նախ իմանանք իրավունքները

հետո... հիշում ենք, որ պայքարում ենք դրանց համար, իսկ մոռացողներին հիշեցնում ենք

Ambrosine
21.06.2008, 21:05
Քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը հասարակության քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտն է` մի շարք մասնագետների կարծիքով <<քաղաքական իրավունքների ու ազատությունների հիմքը պետության գործերի կառավարմանը մասնակցելու իրավունքն է>>:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում սահմանված է, որ <<յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականությաւններ. Միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը>> և <<իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու... նպատակով>> /հոդված 29/: Կամ ԵԱՀԽ-ի Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթում /1990/ սահմանված է, որ <<իրավական պետություն նշանակում է ոչ թե պարզապես ձևական օրինականություն,... այլև արդարություն` հիմնված մարդ անհատի բարձրագույն արժեքի ճանաչման ու լիովին ընդունման վրա...>> /կետ 2/: Այս սկզբունքն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայում /հոդված 10/, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունում /հոդված 42, 47/, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում /1998/... Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` <<քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով...>> /հոդված 25/:
...