PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս ծանոթանալ սիրելիի ծնողների հետ

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 19:36
Ակնկալում եմ ձեր կարծիքները ...:think

milkyway
28.10.2006, 21:30
Միմիայն հարսանիքից հետո , ու միանգամից

Cassiopeia
28.10.2006, 21:39
Կարծում եմ տղայի համար ավելի հեշտ կլինի ծանոթանալ ապագա կնոջ ծնողների հետ, քան աղջկա համար՝ ապագա ամուսնու ընտանիքի հետ, չէ որ ի վերջո աղջիկը դառնալու է այդ ընտանիքի անբաժան մասնիկը ու նրա համար ավելի պատասխանատու երևույթ է ներկայանալ որպես տղային համապատասխան, բարեկիրթ ու հաճելի անձնավորություն:

Lapterik
29.10.2006, 09:40
Ինչի գործը դրան ա հասե՞լ::D :D Բայց եթե մի քիչ լուրջ, պետք չի հատուկ ձևեր մտածել, ամեն ինչ իրա ժամանակին ինքնսինքյան ստացվում ա: Բայց կարելի ա մտածել:think :

Ուլուանա
29.10.2006, 10:46
Ես էլ եմ կարծում, որ այս գործում հանդիսավորությունն ինչքան քիչ լինի, այնքան լավ։ ;) Լավ կլինի, որ ամեն ինչ սահուն, բնական հունով ընթանա, որ ավելորդ լարվածություն չլինի։ Հարկավոր է այնպես անել, որ աղջիկը կամ տղան իրենց սիրեցյալի ծնողների հետ ծանոթանալու ժամանակ իրենց հնարավորինս քիչ զգան ընդունելության քննություն հանձնող դիմորդի կարգավիճակում... :unsure :8 :oy :{

Kita
29.10.2006, 13:12
Հարկավոր է այնպես անել, որ աղջիկը կամ տղան իրենց սիրեցյալի ծնողների հետ ծանոթանալու ժամանակ իրենց հնարավորինս քիչ զգան ընդունելության քննություն հանձնող դիմորդի կարգավիճակում... :unsure :8 :oy :{

բայց դա ծնողներից է գալիս.... պետք նրանք հասկանան, որ այդպիսի ընդունելությունը հաճելի չէ ոչ տղայի և նույնիսկ ոչ էլ աղջկա համար.....
չեմ կարծում, որ պետք է այդ ամենը պաշտոնացնել..... առավել ևս եթե ընտանիք են դառնասլու...պետք է աշխատել ընտանեկան և ընկերական մթնոլորտում անցկացնել ամենը...:)

Գոռ Ջան - Հայ
31.10.2006, 17:29
Իսկ եթե ասենք կողմերից մեկը համաձայն չի, բայց ստիպված է ընդունել ու օրհնել ՞ :)
Իսկ ճիշտ կլինի սկզբից տղեն ծանոթանա աղկա ծնողներին, թե սկզբից երկու կողմերի ծնողները իրար՞:think

Ուլուանա
31.10.2006, 20:59
Իսկ եթե ասենք կողմերից մեկը համաձայն չի, բայց ստիպված է ընդունել ու օրհնել ՞ :)
Իսկ ճիշտ կլինի սկզբից տղեն ծանոթանա աղկա ծնողներին, թե սկզբից երկու կողմերի ծնողները իրար՞:think
Կարծում եմ, որ տղան սկզբից պիտի ծանոթանա աղջկա ծնողների հետ, հետո նոր՝ երկու կողմի ծնողներն իրար հետ։

StrangeLittleGirl
31.10.2006, 21:00
Բայց դա ի՞նչ կապ ունի: Ավելի ճիշտ եմ համարում, երբ այդ ծանոթությունը հատուկ ինչ-որ արարողություն չի լինում, այլ պատահաբար է ստացվում:

Գոռ Ջան - Հայ
01.11.2006, 17:21
Իսկ եթե գիտես որ պիտի ստանաս աղջկա հոր համաձայնությունը, բայց պիտի լսես նրա կշտամբանքները:D ՞ :D
Ես օրինակ չէի դիմանա, տուրուդմփոց կսարքեի:D

Sevo
03.11.2006, 13:42
Աղջկա ծնողների հետ պետք է ծանոթանալ, եթե ամուսնությունը անպայման է, թե չէ, ո՞վ գիտե...

kristal
03.11.2006, 13:47
Աղջկա ծնողների հետ պետք է ծանոթանալ, եթե ամուսնությունը անպայման է, թե չէ, ո՞վ գիտե...
Համաձայն եմ,բայց կան աղջիկներ որոնք տղաներից պահանջում են հենց երրորդ կամ չորրորդ հանդիպմանը ծանոթանա ծնողերի հետ,կարծում եմ դա այն աղջիկները կանեն,որոնք վստահ չեն տղան իրենց սիրումա թե ոչ և այպես փորձում են կապել տղային իրենց---- վստահ լինելով,որ ծնողների հետ ծանոթությունից հետո տղան նրան չի լքի ----բայց դա սուտ է

Մարիաննա
03.11.2006, 13:49
Ակնկալում եմ ձեր կարծիքները ...:think
Զանգում ես աղջկա մամաին ու շատ համարձակ խոսում ես, ասելով մոտավորապես սենց մի բան. « Կարո՞ղ եմ կարճ ժամանակով զավթել ձեր խրճիթը» լօլ
Ու տենց գնում ես: Հետդ ոչինչ չես տանում, բայց նախօրոք պատվիրում ես ծաղիկներ:Գնում ես աղջկա տուն մի քիչ ասել-խոսալ, մինչև ծաղիկները, գեղեցիկ փաթեթավորված բոմբոներկան և կոնյակը գալիս են:Դրանց գալուց հետո գեղեցիկ ժպիտով նայում ես կա՛մ աղջկա մամաին, կա՛մ էլ աղջկան:Դե, եթե մաման կյանքից քիչ, թե շատ հասկանումա պիտի, որ լավ տրամադրվի քո նկատմամբ:Ինչպես ասում են, «Թող անկարելին դառնա կարելի, կարելի դառնա մեկ բառով ՝բարև»…
Մամաի սիրտը շահելուց հետո, պապաինը շահածա:լօլ

kristal
03.11.2006, 13:53

Իսկ եթե առաջինը պետքա շահեն պապայի սիրտը :think

Մարիաննա
03.11.2006, 14:06
Իսկ եթե առաջինը պետքա շահեն պապայի սիրտը :think
Էդ արդեն պապաի տեսակից ա կախված:

kristal
03.11.2006, 14:14
Էդ արդեն պապաի տեսակից ա կախված:
Սրամիտ պատասխան:hands

Գոռ Ջան - Հայ
03.11.2006, 17:18
Զանգում ես աղջկա մամաին ու շատ համարձակ խոսում ես, ասելով մոտավորապես սենց մի բան. « Կարո՞ղ եմ կարճ ժամանակով զավթել ձեր խրճիթը» լօլ
Ու տենց գնում ես: Հետդ ոչինչ չես տանում, բայց նախօրոք պատվիրում ես ծաղիկներ:Գնում ես աղջկա տուն մի քիչ ասել-խոսալ, մինչև ծաղիկները, գեղեցիկ փաթեթավորված բոմբոներկան և կոնյակը գալիս են:Դրանց գալուց հետո գեղեցիկ ժպիտով նայում ես կա՛մ աղջկա մամաին, կա՛մ էլ աղջկան:Դե, եթե մաման կյանքից քիչ, թե շատ հասկանումա պիտի, որ լավ տրամադրվի քո նկատմամբ:Ինչպես ասում են, «Թող անկարելին դառնա կարելի, կարելի դառնա մեկ բառով ՝բարև»…
Մամաի սիրտը շահելուց հետո, պապաինը շահածա:լօլ
Հենց սենց էլ արել եմ ուղղակի ամենասկզբից էլ պապն ներկա էր, ու կոնյակի տեղ նեմիրով էր:D
Ռեակցիան շատ լավն էր, որովհետև ի սկզբանե մաման լավ էր տրամադրված:D
Ապրես, լավ ես մտածում:ok

StrangeLittleGirl
03.11.2006, 20:38
Աղջկա ծնողների հետ պետք է ծանոթանալ, եթե ամուսնությունը անպայման է, թե չէ, ո՞վ գիտե...
Վա՜յ, էս ի՜նչ ողբերգություն սարքեցիք:
Կարող է խնողն ուզում է իմանալ, թե ում հետ է շփվում իր աղջիկը, աղջիկն էլ դեմ չէ, չի՞ կարելի:

Herates
15.10.2007, 12:14
գիտեք, կարծում եմ որ աղջկա ծնողները հիմնականում ի սկզբանե արդեն պատկերացնւմ են թե ինչպիսին պիտի լինի "իրենց ընտրած փեսացուն", հատկապես այն դեպքում, երբ աղջկա խելքը դեռ անքան չի հասնում որ ամեն ինչ իրենց նախաձեռնությամբ անեն: Այո, չեմ վախենա ասել հենց իրենց նախաձեռնությամբ... պետք չե մոռանալ որ վերջին խոսքը հենց աղջկան է պատկանում...

gayane70
26.10.2007, 21:59
Ամենից դժվարը աղջկա սիրտը գրավելն է; Եթե նա տվել է համաձայնությունը` առանց վարանելու գնացեք նրանց տուն , թակեք դուռը և ասեք -Ես եկա;)

Selene
26.10.2007, 23:03
Շատ պարզ, հանգիստ ու նամիջական պետք է լինել սիրելիի ծնողների հետ ծանոթանալիս:
Եթե նա ձեր սիրելին է, ուրեմն հաստատ նրա ծնողները հեռու են բոբո լինելուց;), պետք է ամբողջ ներքին լարվածությունն ու անհանգստությունը թողնել ձեր տանը ու առաջ;)
Հա, մի բան էլ, ծնողների վրա շատ լավ տպավորություն թողնելու վերաբերյալ ամենալավ խորհուրդները կարելի է ստանալ հենց սիրելիից:ok;)

Universe
27.10.2007, 00:45
Ամենից դժվարը աղջկա սիրտը գրավելն է; Եթե նա տվել է համաձայնությունը` առանց վարանելու գնացեք նրանց տուն , թակեք դուռը և ասեք -Ես եկա...
Գայանե ջան, Sorry, բայց իմ կարծիքով դու լրիվ անիրական ես պատկերացնում այդ ամենը: Իսկ քո կարծիքով կապ չունի՞, թե դուռը ո՞վ կբացի, ինչպե՞ս կբացի եւ վերջիվերջո կբացի՞... (Մի խոսքով էլ բերանս չբացեմ...:)) )
Ամեն դեպքում կան շա՜տ շատ տարբերակներ աղջկա ծնողների հետ ծանոթանալու համար, սկսած պատահական հանդիպումից, վերջացրած նախօրոք ծրագրավորած հանդիպումից... Իսկ մինչեւ ծնողների հետ oficial ծանոթությունը պետք է աղջիկն էլ տանը տեղյակ պահի իր ընկերոջ մասին, խոսի ծնողների հետ եւ տեղյակ պահի ընկերոջը (հուշման կարգով) երբ որ դրա ժամանակը գա, թե չէ պատահականությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ...
Բայց դե, եթե նպատակասլաց եւ լայն մտահորիզոնի տեր մարդ ես, ուրեմն Дело в шляпе... Ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը...

Կարծիք «հնչեց» նաեւ, որ ծնողների հետ հանդիպումը ցանկալի է միայն պարտադիր ամուսնության դեպքում...:think
Իսկ ընդհանուր առմամբ ծնողն ինքը կարող է ուղղակի ցանկանալ տեղյակ լինել եւ ճանաչել իր աղջկա ընկերոջ, կամ միգուցե նաեւ ապագա փեսայի հետ...
Սակայն լինում են դեպքեր, երբ ծնողների հետ ծանոթությունից հետո միանգամից ստեղծվում է «նախաամուսնական» մթնոլորտ: Իսկ ստեղծված մթնոլորտից խուսափելու համար, ուղղակի անհրաժեշտ է լինել ուշադիր արտահայտած խոսքերի եւ տարբեր հարցերին ցուցաբերած ձեր մոտեցումների հանդեպ...

Իսկ ընդհանրապես այս թեմայի վերնագրում նշված չէ՛, թե պարտադիր խոսքը գնում է տղայի եւ աղջկա ծնողների հանդիպման մասին... Չէ՞ որ կարող է լինել ճիշտ հակառակը: Եւ ավելին, աղջկա եւ տղայի ծնողների հետ ծանոթությունն ավելի պատասխանատու քայլ է իմ կարծիքով... Այդ իսկ պատճառով էլ Հարց աղջիկներին.
Իսկ Դո՞ւք ինչպես կցանկանաիք ծանոթանալ ձեր ընկերոջ ծնողների հետ :) Կամ բերեք օրինակ ձեր սեփական փորձից... :) Կցանկանաք ծանոթանալ նրանց հետ ուղղակի ճանաչելո՞ւ համար, թե՞ ընդհանրապես կխուսափեք այդ հանդիպումից, մինչեւ ամուսնանալը...

Grieg
27.10.2007, 01:16
ես չեմ սիրում ձևականություների մեջ մտնել , դրա համար աղջկա ծնողների հետ ծանոթանում եմ սովորական...չեմ սիրում երբ "պաշտոնական" է ամեն ինչ ես սիրում եմ ազատություն ..իսկ ծնողներին մնում է կամ համակերպվել կամ ոչ ։

gayane70
27.10.2007, 09:41
[Գայանե ջան, Sorry, բայց իմ կարծիքով դու լրիվ անիրական ես պատկերացնում այդ ամենը: Իսկ քո կարծիքով կապ չունի՞, թե դուռը ո՞վ կբացի, ինչպե՞ս կբացի եւ վերջիվերջո կբացի՞... (Մի խոսքով էլ բերանս չբացեմ... )
Չեմ կարծում, որ քաղաքակիրթ մարդը դուռը չի բացի կամ բացելուց հետո ծանր բանով գլխին կտա:)Պարզապես եթե գործը հասել է ծանոթանալուն , չարժե ձևականությունների հետևից ընկնել;:love

Taurus
16.11.2007, 00:22
Ինչպե՞ս ծանոթանալ աղջկա ծնողների հետ
բարև ձեզ, թույլ տվեք ներկայանամ, ես Անուն Ազգանուն, սրանից էլ հեշտ բան, թե չոքերդ թուլանում ա

StrangeLittleGirl
24.04.2016, 17:44
Էս ինչ լավ թեմա եմ գտել :))

Ուլուանա
24.04.2016, 18:20
Էս ինչ լավ թեմա եմ գտել :))
Ակտուա՞լ ա դառել :))։

StrangeLittleGirl
24.04.2016, 20:02
Ակտուա՞լ ա դառել :))։
Չէ, կորցրել ա ակտուալությունը :D չնայած նայած որ կողմից նայես

ivy
24.04.2016, 20:09
Դե կարող ա նորից ակտուալ դառնա. սիրելին փոփոխվող կատեգորիա ա :))

Gayl
24.04.2016, 20:51
Դե կարող ա նորից ակտուալ դառնա. սիրելին փոփոխվող կատեգորիա ա :))

Հին ձեվերից բան չի մնացել...հիմա աշխատավայրից աշխատավարձի մասին փաստաթուղթն են բերում ու սեփականության վկայականը:D

StrangeLittleGirl
24.04.2016, 20:54
Դե կարող ա նորից ակտուալ դառնա. սիրելին փոփոխվող կատեգորիա ա :))

Իմ դեպքում փոփոխվող չի ;)