PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ



Marduk
21.06.2008, 11:50
Վերջին տարիների հայ քաղաքական միտքը հիմնականում պտտվում է «ընտրակեղծիք» կատեգորիայի դեմ:

Ընդ որում կողքից որ նայում ես թվում է թե դա մի միստիկ երևույթ է, անհնար է հասկանալ դրա մեխանիզմները ու ընդանրապես մի հատ անլուծելի հարց է, պետք է ազգովի ելնենք ոտի մի մեծ ընդվզում կազմակերպենք որպեսզի այս մի տարրական հարցը լուծվի:

Ես ուղղակի պատկերացնում եմ որ եթե մենք ազգովի այսքան էներգիա պետք է ծախսենք այս մի հարցի լուծման վրա ապա մյուս բոլոր հարցերը լուծելու համար մեզ 100-ամյակներ են պետք: Օրինակ կեղծ հաշվապահությունների դեմը առնելու համար, կամ կեղծ թվանշանների դեմ պայքարելու համար, կամ կեղծված տենդերների դեմ պայքարելու համար, կեղծ կշռաքարերի դեմ պայքարելու համար և այլն և այլն:

Իրականում ընտրակեղծիքների դեմը առնելը շատ հեշտ է: Ուղղակի պետք է 100 մարդ որը պատրաստ կլինի իր կյանքը ապահովությունը վտանգել դրա համար ու չծախվի:

Գոյություն ունեն Ընտրական հանձնաժողովներ որտեղ կան նաև ընդդիմադիր 1-2 ներկայացուցիչ: Եթե այդ ներկայացուցիչները հաշվարկի ժամանակ տեսնում են որ առկա է կեղծիք ուղղակի չեն ստորագրում ընտրական տեղամասի վերջնական արդյունքի տակ:

Եթե նրանց առաջարկում են մեծ կաշառք, ասենք մի 20000 դոլլար չեն վերցնում այն:
Եթե նրանց սպառնում են հաշվեհարդարով ապա չեն վախենում ու մինչև վերջ պնդում են իրենց տեսակետը:

Ինձ հետաքրքիր է մի հարց:
Այս վերջին ընտրություններով քանի՞ ընտրատեղամասում ԼՏՊ-ի ներկայացուցիչները չստորագրեցին վերջնական զեկույցի տա՞կ:

Արամ
21.06.2008, 11:54
կարելի է քեզ հարց տամ՞
100 գայլերի մեջ 1 հատ նապաստակը ինչ է անելու՞

Marduk
21.06.2008, 11:58
կարելի է քեզ հարց տամ՞
100 գայլերի մեջ 1 հատ նապաստակը ինչ է անելու՞
Պատասխանը շատ պարզ է
Եթե գոնե մեկը չի ստորագրում վերջնական արդյունքի տակ ապա այդ տեղամասում ընտրությունները չեն համարվում կայացած
Եթե 200 տեղամասում ընտրությունները չեն կայանում ապա դա արդեն հաշվի որ ընտրությունները դառնում են անվավեր:

Արամ
21.06.2008, 12:00
Պատասխանը շատ պարզ է
Եթե գոնե մեկը չի ստորագրում վերջնական արդյունքի տակ ապա այդ տեղամասում ընտրությունները չեն համարվում կայացած
Եթե 200 տեղամասում ընտրությունները չեն կայանում ապա դա արդեն հաշվի որ ընտրությունները դառնում են անվավեր:

Իսկ դա ովա հաշվի առնելու՞ Միթե 1հատ նապաստակը գայլերի մեջ՞

Marduk
21.06.2008, 12:07
Իսկ դա ովա հաշվի առնելու՞ Միթե 1հատ նապաստակը գայլերի մեջ՞

Արամ այս աշխարհը հիմնված է թղթագրության վրա: Թուղթ ունես մարդ ես, թուղթ չունես մարդ չես:
Եթե դու դիմում ես Սահմանադրական Դատարան ու չունես ոչ մի փաստացի իրավական ապացույց ապա Դատավորը իրավունք էլ չունի քո բողոքը ընդունելու որովհետև դեմ կլինի իրենց պռոցեդուրաներին:
Դու ինչքան էլ նկարագրես Ա1+-ից քաղված սարսափելի պատմություններ ապա դա հիմք չի եթե չկա ռեալ թղթային բան տակը:
Նույնը վերաբերվում է եվրոպային և այլ բոլոր տեսակի ինստանցիաներին: