PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

Էմիլ
20.06.2008, 07:42
Սիրելի Հայրենակիցներ, Ֆեյսբուք կայքը սկսել է ընդունել Հայերեն լեզվի թարգմանությունները:

Ես մասնակցում եմ որպես թարգմանիչներից մեկը, բայց այստեղ մի պրոբլեմ է առաջացել՝ Ֆեյսբուքի թարգմանությունով զբաղվում են նաեւ բազմաթիվ Արեւմտահայեր, որոնք փորձում են կայքը թարգմանել «Մեսրոպյան» ուղագրությունով: Ես երկու տարբերակն էլ գիտեմ, բայց քանի որ Հայաստանի պետական ընդունված ուղագրությունը «Աբեղյանակնն» է, ես աշխատում եմ բոլորին համոզել այդ տարբերակը օգտագործել: Դժվար չի պիտի լինի պատկերացնել որ ես չեմ հաջողվում քանի որ բոլորը ասում են որ Աբեղյանականը, Սովետական ու սխալ ուղագրություն է:

Ուրեմն ես եկել եմ այստեղ ձեր կարծիքը հարցնելու: Քանի որ 90% վեբ-կայքերը Աբեղյանական ուղագրությունով են գրված, արդյոք՞ չի պիտի Ֆեյսբուքն էլ այդ պիսով թարգմանվի: Եթե համաձայն եք ինձ հետ ու կուզեք աջակցել, ուրեմն գրանցվեկ այստեղ՝ http://www.facebook.com/translations/?ref=sb

Եթե համաձայն չեք, ուրեմն խնդրում եմ ասել ինչու: :)

Frigid-
20.06.2008, 13:44
Եթե ձեր նշած աբեղյանական ուղղագրությունը այն է, ինչպես որ գրառում եք կատարել այստեղ, ապա ես ոչ միայն դեմ եմ ֆեյսբուքի նմանատիպ թարգմանությանը, այլև` ֆեյսբուքի թարգմանությանն ընդհանրապես ;)

քաղաքացի
20.06.2008, 13:59
Ես 2 մատով կողմ եմ, որ և՛ մեսրոպյան, և՛ սովետական ուղղագրությամբ թարգմանությունը լինի, ֆեյսբուկի համար: :hands
Մենակ մի բան կա. արևմտահայերը կուզենան արևմտահայերեն օգտագործել:
Առաջարկում եմ ֆեյսբուկին նամակ գրել ու դիմել, որ 2 տեսակ հայերեն լինի՝ ինչպես չինարենը:

Արշակ
20.06.2008, 13:59
Եթե կարծում են, որ մեսրոպյան ուղղագրությունն ավելի լավն ու ճիշտ է, կարելի է քննարկել պետականորեն ընդունելու հարցը։ Բայց քանի դեռ Հայաստանում պետականորեն ընդունված հայերեն ուղղագրությունը աբեղյանն է, ապա գտնում եմ, որ պարտավոր ենք նման բաներ թարգմանելիս աբեղյան ուղղագրությունն օգտագործել։ Թե չէ օրինակ ես էլ կարող եմ պնդել, թե ճիշտը գրաբարն է ու գրաբարը առաջ բրդելով մի մեծ շիլաշփոթ սարքել։
Ուրիշ հարց է, որ ցանկության դեպքում կարելի է աբեղյանի կողքին առաջարկել նաև մաշտոցյան ուղղագրությամբ թարգմանությունը։ Բայց միևնույն թարգմանության մեջ զոռբայություն անելը ճիշտ չի։

Ավելացվել է 7 րոպե անց
Ի դեպ, էս պրոբլեմը միայն Facebook–ում չի որ կա։ Բոլոր նմանատիպ պրոյեկտներում (օրինակ՝ google-ում էլ) միևնույն թարգմանության մեջ արևմտահայերը իրենց արևմտահայերենն են առաջ բրդում, ստեղի հայերը՝ արևելահայերենը։ Արդյունքում մի անդուր կաշա է ստացվում։
Ինչպես արդեն նշվեց՝ ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր տարբերակներով էլ լինի՝ արևմտահայերեն, արևելահայերեն աբեղյան ուղղագրությամբ և արևելահայերեն մաշտոցյան ուղղագրությամբ։
Բայց եթե միայն մի տարբերակի հնարավորություն կա, ապա պետք է ընտրել Հայաստանում պետականորեն ընդունվածը։

Enipra
20.06.2008, 14:25

Նույն բանն էի պատրաստվում գրել: :)
Եթե միայն մեկ թարգմանություն, ուրեմն` միանշանակ արևելահայերեն` աբեղյանական ուղղագությամբ, իսկ մնացած տարբերակներով զուգահեռ թարգմանություններն, իհարկե, ողջունելի են:

Էմիլ
20.06.2008, 17:36
Եթե ձեր նշած աբեղյանական ուղղագրությունը այն է, ինչպես որ գրառում եք կատարել այստեղ, ապա ես ոչ միայն դեմ եմ ֆեյսբուքի նմանատիպ թարգմանությանը, այլև` ֆեյսբուքի թարգմանությանն ընդհանրապես ;)

Frigid ջան, եթե դու որպես մի Հայ մտահոգված էս Աբեղյանական ուղղագրության ճիշտ գրառմանը, ուրեմն ավելի լավ կլնի որ ինձ, իմ թելադրականա սխալի համար քննադատելու փոխարեն, մեկնես Ֆեյսբուք եւ օգնես ճշտել այս բոլորը: ;)

Արշակ եւ Enipra-ին, լիովին համաձայն եմ ձեզ հետ: :hands

Egern.net
20.06.2008, 18:23
Եթե կարծում են, որ մեսրոպյան ուղղագրությունն ավելի լավն ու ճիշտ է, կարելի է քննարկել պետականորեն ընդունելու հարցը։ Բայց քանի դեռ Հայաստանում պետականորեն ընդունված հայերեն ուղղագրությունը աբեղյանն է, ապա գտնում եմ, որ պարտավոր ենք նման բաներ թարգմանելիս աբեղյան ուղղագրությունն օգտագործել։ Թե չէ օրինակ ես էլ կարող եմ պնդել, թե ճիշտը գրաբարն է ու գրաբարը առաջ բրդելով մի մեծ շիլաշփոթ սարքել։
Ուրիշ հարց է, որ ցանկության դեպքում կարելի է աբեղյանի կողքին առաջարկել նաև մաշտոցյան ուղղագրությամբ թարգմանությունը։ Բայց միևնույն թարգմանության մեջ զոռբայություն անելը ճիշտ չի։

Ավելացվել է 7 րոպե անց
Ի դեպ, էս պրոբլեմը միայն Facebook–ում չի որ կա։ Բոլոր նմանատիպ պրոյեկտներում (օրինակ՝ google-ում էլ) միևնույն թարգմանության մեջ արևմտահայերը իրենց արևմտահայերենն են առաջ բրդում, ստեղի հայերը՝ արևելահայերենը։ Արդյունքում մի անդուր կաշա է ստացվում։
Ինչպես արդեն նշվեց՝ ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր տարբերակներով էլ լինի՝ արևմտահայերեն, արևելահայերեն աբեղյան ուղղագրությամբ և արևելահայերեն մաշտոցյան ուղղագրությամբ։
Բայց եթե միայն մի տարբերակի հնարավորություն կա, ապա պետք է ընտրել Հայաստանում պետականորեն ընդունվածը։
ստորագրում եմ.

Ռուֆուս
22.06.2008, 23:32
Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է..... :)

Էմիլ
23.06.2008, 09:38
Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է..... :)

Ճիշտ է, որոշ թարգմանությունները կամ անիմաստ են կամ էլ սխալ ուղղագրությամբ են գրված: :o

Օրինակի համար՝ «E-mail address»-ի համար ես առաջարկեցի «Էլ փոստի հասցե», իսկ մի ուրիշը «ե-նամակ», որը ամենաշատ քվեներն է ստացել: Ես դեռևս չեմ հասկանում որ «ե-նամակ» բառը ինչ է նշանակում: :think

Enipra
23.06.2008, 20:06
Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է..... :)

Համաձայն եմ:
Ժողովուրդ, եթե մի քիչ ազատ ժամանակ ունեք, օգնեք թարգմանությանը կամ գոնե մտեք ու քվեարկեք ձեզ դուր եկած տարբերակների օգտին, թե չէ էս պահին լրիվ աջաբսանդալ է դարձել: :{

Ռուֆուս
23.06.2008, 22:53
Ի դեպ Ֆեյսբուքին խնդրել ենք, որպեսզի բացեն առանձին արևմտահայերեն թարգմանություն: Դեռևս պատասխան չենք ստացել....

Ռուֆուս
26.06.2008, 22:32
Ժողովուրդ, ձեր օգնության կարիքը կա:

Գրանցվեք այս http://www.facebook.com/translations/?ref=sb լինքով ու գրեք ձեր կարծիքը discussion board-ում: Ինձ վրա են տվել ու եթե մի երկու հոգի էլ գա ու մեր տեսակետը պաշտպանի, շատ լավ կլինի:

Խնդրում եմ :)

Էմիլ
27.06.2008, 06:52
Ես արդեն գրեցի իմ կարծիքը Հայկ ջան: Սակայն չեմ հասկանում ինչու են այսքան պնդում Մեսրոպյան ուղղագրության օգտագործումը քանի որ բոլոր Հայկական ինտերնետային կայքերը Աբեղյանականով են գրված:

Ես էլ եմ խնդրում ժողովուրդ ջան՝ գրանցվեկ ու պաշտպանեք մեր տեսակետը: :)

Սահակ
28.06.2008, 12:14
Էմիլ, միանում եմ ֆէյսբուքի թարգմանիչներին և թարգմանելու եմ արևելահայերեն։

Էմիլ
28.06.2008, 21:58
Էմիլ, միանում եմ ֆէյսբուքի թարգմանիչներին և թարգմանելու եմ արևելահայերեն։

Մերսի Սահակ ջան: :hands

Էմիլ
11.07.2008, 17:56
Ժողովուրդ ջան, մոտավորապես բոլոր բառերը թարգմանվել են, բայց հիմա չենք համաձայնվում թարգմանություններին:

Խնդրում եմ որ գոնե գրանցվեք ու քվեարկեք Աբեղյանական տարբերակներին որ այս էտապը անցացնենք: Ցավոք սրտի, Թուրքերերնի թարգմանությունը 38 տոկոսի վրա է երրորդ փուլում (իսկ մենք դերևս առաջինն էլ չենք լրացրել): :cry

Xelgen
09.11.2008, 07:17
Ժողովուրդ, իսկ կարո՞ղ եք ինձ բացատրել կոմմերցիոն, շահույթ հետապնդող կազմակերպության վրա անվճար աշխատելու իմաստը, որ նա դրանից հետո ձեր վրա էլ ավելի շատ փող կսկսի աշխատել։
Նույնը վերաբերվում է Մայքրոսոֆտին։

Ասում ես Վիքիփեդիայում գրի, Բաց կոդով ՕՀ-ներ և ծրագրեր թարգմանի քիթ-մռութ են անում մարդիկ, իսկ շահույթ հետապնդող, միլլիարդատեր ղեկավարով նախագիծ թարգմանելը այդքան էնտուզիազմ է առաջացնում…
Իրոք հասկանլի չէ իմ համար։

Արշակ
09.11.2008, 17:09
Ժողովուրդ, իսկ կարո՞ղ եք ինձ բացատրել կոմմերցիոն, շահույթ հետապնդող կազմակերպության վրա անվճար աշխատելու իմաստը, որ նա դրանից հետո ձեր վրա էլ ավելի շատ փող կսկսի աշխատել։
Նույնը վերաբերվում է Մայքրոսոֆտին։

Ասում ես Վիքիփեդիայում գրի, Բաց կոդով ՕՀ-ներ և ծրագրեր թարգմանի քիթ-մռութ են անում մարդիկ, իսկ շահույթ հետապնդող, միլլիարդատեր ղեկավարով նախագիծ թարգմանելը այդքան էնտուզիազմ է առաջացնում…
Իրոք հասկանլի չէ իմ համար։Չգիտեմ ով ու ինչի համար է քիթ–մռութ անում, ես այդպիսի օրինաչափություն չեմ նկատել, բայց քո ասածը մի քիչ ընդլայնելու/ծայրահեղացնելու դեպքում կարելի է ասել. ինչու՞ թեկուզ բաց կոդով ձրի ծրագրեր գրել կամ թարգմանել. որ կոմպյուտերներ արտադրող ֆիրմաները կամ ինտերնետ պրովայդերները ձեր հաշվին ավելի՞ շատ փող աշխատեն։;)

Իսկ իմ կարծիքով ցանկալի է թարգմանել բոլոր այն ծրագրերը, որոնք օգտագործում են հայերը՝ անկախ նրանից դրանք կոմերցիո՞ն են, թե՞ բաց կոդով։ Նպատակը ոչ թե ինչ–որ մադկանց ավելի շատ փող աշխատել–չաշխատելն է, այլ հայ հասարակության համար կոմպյուտերի ու ինտերնետի օգտագործումն ավելի մատչելի դարձնելը։
Ինչևէ, անկախ վերը ասվածից, եթե կան միևնույն ֆունկցիաներն ունեցող վճարովի և անվճար ծրագրեր, ապա ցանկալի է անվճար տրամադրվողների տարածմանը աջակցել։

Սահակ
10.11.2008, 22:30
Ֆեյսբուքը արդեն աշխատում է հայերեն ինտերֆեյսով։

Ներսես_AM
10.11.2008, 22:49
Ֆեյսբուքը արդեն աշխատում է հայերեն ինտերֆեյսով։
Աշխատելն աշխատում է, ասա միայն մարդիկ միացնեն inline translating ռեժիմը ու օգնեն թարգմանությանը, որ գոնե այս կայքը մեր սփյուռքահայ բարեկամների թեթև ձեռքով չդառնա Գուգլի նման շիլաշփոթ բառերի կույտ: