PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանելուկ նկարներ և տեսողական պատրանքներ

Էջեր : 1 2 [3]

Valentina
28.04.2012, 21:51
Նոր ստուգեցի, չոտկի ատամնաշարն ա ցույց տալիս, ուրեմն դու աչքերդ լավ չես շաշացնում:D:

Փաստորեն շաշացնողից ա :D

Ուլուանա
27.08.2012, 20:17
Սրա նման մեկը ժամանակին դրվել էր էս թեմայում, բայց առանց բացատրության։ Երեկ ՖԲ–ում տեսա, հետաքրքրեց, թե ակումբցիներից ով ոնց կտեսնի :).

http://i.imgur.com/NljU1.jpg

Նկարում պատկերված պատրանքը ստեղծվել է ճապոնացի հոգեբան Ակիոշա Կիտաոկանայի կողմից: Հոգեբանի պնդմամբ` պատկերը չի շարժվում հանգիստ, հավասարակշռված մարդկանց համար: Եթե նկարը շարժվում է ակտիվ կերպով, նշանակում է` ձեզ 8 ժամ հանգիստ է պետք: Իսկ եթե այն պտտվում է արագ, ուրեմն հարկավոր է այցելել հոգեբուժարան :D։

Ֆոտոն
27.08.2012, 20:49
Կոնկրետ որ մասին էլ նայում եմ, հաստատ կանգնած են, բայց միևնույն ժամանակ մյուս մասերը դանդաղ շարժվում են: Առողջից 5 պակաս ե՞մ: :D

Ուլուանա
27.08.2012, 20:53
Կոնկրետ որ մասին էլ նայում եմ, հաստատ կանգնած են, բայց միևնույն ժամանակ մյուս մասերը դանդաղ շարժվում են: Առողջից 5 պակաս ե՞մ: :D
Ենթադրում եմ, որ բոլորի համար էլ շարժվելու դեպքում էդպես ա շարժվում, այսինքն՝ որին նայում ես, դա չի շարժվում, մնացածներն են շարժվում։ Մինչև հիմա լիքը մարդիկ նայել են, ու միայն երկու հոգու գիտեմ (մեկը՝ ամուսինս), որոնց համար չի շարժվում, ու իրենք չեն էլ պատկերացնում, թե ոնց կարող ա շարժվել :)), ինչպես որ շարժում տեսնողները երևի չեն պատկերացնում, թե ոնց կարող ա չշարժվել։

Ֆոտոն
27.08.2012, 21:05
Վազգենից հավասարակշռված մարդ դժվար է պատկերացնել, այնպես որ հոգեբանի պնդումը ճիշտ է: Պետք ա փորձել լրիվ հանգիստ ժամանակ նայել, միգուցե տարբեր վիճակներում տարբեր ձևով լինի շարժումը: :))

Ռուֆուս
27.08.2012, 22:00
Երբ մենակ մի կետի եմ նայում, կանգնած է, բայց հենց աչքերս սկսում եմ շարժել, պատկերները սկսում են շարժվել:

Merul
10.09.2012, 14:35
Երևի վարդ:think

ինչ-որ բառ, Երևի Liar

Chuk
10.09.2012, 16:22
Բյուր, ու՞ր ես, Անուկն ասում ա, որ ես քո կարիքն ունեմ :(

Bruno
30.04.2013, 19:19
http://www.youtube.com/watch?v=Bml7gJLfFZc

Rammstein
04.09.2015, 00:36
Նայեք կենտրոնին:

http://i.imgur.com/YgjL7jJ.gif

StrangeLittleGirl
04.09.2015, 16:09
Նայեք կենտրոնին:

http://i.imgur.com/YgjL7jJ.gif

Էս կայֆավա՞տ ա, թե՞ ինչ-որ բան կա, որ պիտի տեսնեմ, բայց չեմ տեսնում:

Rammstein
04.09.2015, 16:13
Էս կայֆավա՞տ ա, թե՞ ինչ-որ բան կա, որ պիտի տեսնեմ, բայց չեմ տեսնում:
Կայֆավատ չկա, Բյուր։ Կենտրոնին նայելից, մի քանի նկար փոխվելուց հետո սկսում ա թվալ, որ դեմքերը աղավաղված, ծաղրանկարային դեմքեր են։
Ես սկզբում չէի հավատացել, որ իրականում տենց չի, բայց հետո կոնկրետր դեմքերին նայեցի, տեսա, որ նորմալ դեմքեր են։

StrangeLittleGirl
04.09.2015, 16:21

Ռամշ, իսկականից են աղավաղված: Կամ էլ ես աղավաղված եմ տեսնում մենակ ձախ նկարին նայելիս:

Rammstein
04.09.2015, 16:40
Ռամշ, իսկականից են աղավաղված: Կամ էլ ես աղավաղված եմ տեսնում մենակ ձախ նկարին նայելիս:

Չէ, աղավաղված չեն:

StrangeLittleGirl
04.09.2015, 17:09
Չէ, աղավաղված չեն:
Մենակ առաջին մի քանիսն են նորմալ, մյուսներն աղավաղված են, ուշադիր նայի :))

Հայկօ
04.09.2015, 18:18
Ոչ մի աղավաղված նկար չկա, Բյուր (բացի իրենց բնածին աղավաղից :))), դու ուշադիր նայի ;): Էս պատրանքը ինչ-որ գիտական հետազոտության կողմնակի արդյունք ա՝ պատահական գտնված: Էս (http://mbthompson.com/research/) էդ գիտնականի սայթն ա, ստեղ (http://www.perceptionweb.com/abstract.cgi?id=p6968) էլ ինչ-որ PDF կա (դու տենց բաներ սիրում ես :))):

StrangeLittleGirl
04.09.2015, 18:22

Նոր youtube-ով, պաուզաներով-բանով արեցի, հա, մի քիչ ավելի աղավաղված ես տեսնում, բայց որ պաուզա եմ տալիս, նենց չի էլի, որ էդ դերասանների ամենասիրուն ֆոտոներն ա ցույց տալիս: Էլի ինչ-որ ձգած, ծռմռած բաներ են:

Հայկօ
04.09.2015, 18:23
Նոր youtube-ով, պաուզաներով-բանով արեցի, հա, մի քիչ ավելի աղավաղված ես տեսնում, բայց որ պաուզա եմ տալիս, նենց չի էլի, որ էդ դերասանների ամենասիրուն ֆոտոներն ա ցույց տալիս: Էլի ինչ-որ ձգած, ծռմռած բաներ են:

Ահավոր ավելի աղավաղված ես տեսնում... Ու ինչքան երկար ես նայում, էնքան ամեն ինչ լղոզվում խառնվում ա իրար, ու աղավաղը շատանում ա: Ինձ թվում ա՝ ստեղ ամենասիրունն ու չսիրունը կապ չունի:

StrangeLittleGirl
04.09.2015, 18:27
Ահավոր ավելի աղավաղված ես տեսնում... Ու ինչքան երկար ես նայում, էնքան ամեն ինչ լղոզվում խառնվում ա իրար, ու աղավաղը շատանում ա: Ինձ թվում ա՝ ստեղ ամենասիրունն ու չսիրունը կապ չունի:
Երկար նայելուց նոր տեսա մարդավարի աղավաղված :))