PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am



Էջեր : [1] 2 3 4

Artgeo
27.10.2006, 10:09
Այսօրվանից սկսում ենք խաղալ Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ խաղը: Խաղի կանոնները հետևյալն են:
Նախորոք որոշվում է խաղի օրն ու ժամը: Խաղի սկսվելուց կես ժամ առաջ անդամները, որոնք ուզում են խաղալ «գրացվում են» խաղին նախորդող կես ժամվա ընթացքում: Գրանցվելը կայանում է այս թեմայում գրառմամբ խաղալու ցանկություն արտահայտելու մեջ: Խաղից մեկ րոպե առաջ վարողը հայտարարում է խաղացողների ցանկը և խաղը սկսվում է: Չգրանցվածներից պատասխաններ չեն ընդունվի:

Վարողի հարցը տալուց հետ, 5 րոպեի ընթացքում վարողին PM ով նամակ եք ուղարկում պատասխանով: Պատասխանը պիտի գրեք PM ի վերնագրում: Ընդամենը կլինի 10 հարց, այսինքն խաղը կտևի մոտ 50 րոպե: Առաջին ճիշտ պատասխան ուղարկողը կստանա 3 միավոր, երկրորդը 2 երրորդը 1:

10 հարցն էլ տալուց հետո խաղը համարվում է ավարտված և կգրվի առավելագույն միավորներ հավաքածների անունները և տուրի հաղթողի անունը:

John
27.10.2006, 10:35
Իսկ մրցանակ չի նախատեսվու՞մ: Իսկ վարողը ո՞վ է լինելու:

Ուլուանա
27.10.2006, 11:35
Հետաքրքիր մտահղացում է։ :roll :) Կարելի է։ :yahoo

StrangeLittleGirl
27.10.2006, 14:11
Ա՛րթ, իսկ ի՞նչ կասես, եթե նույն տնից երկու ուղեղ մասնակցի կամ ուզենա մասնակցել: :D

քաղաքացի
27.10.2006, 14:59
Բա խաղը ե՞րբ է ստեղծվելու, որ իմանանք դրա կես ժամ առաջը երբ ա: :D

Artgeo
27.10.2006, 16:04
Բյուր կարծում եմ, որ շատերը կմասնակցեն ոչ մենակով, բացի դրանից ինտերներ գոյություն ունի :) Պատասխանը կընդունվի նրանից, ով պատասխանը կուղարկի:

Առաջին խաղը տեղի կունենա այսօր ժամը 23.30 ին: Գրանցվել կարող եք սկսել 23.00 ից:

John
27.10.2006, 16:13
Էդքան ու՞շ: Ես չեմ կարա էդ ժամին՝ վաղը 7-ին եմ արթնանալու՝ դասի եմ:

Հենո
27.10.2006, 17:24
ok!

StrangeLittleGirl
27.10.2006, 19:19
Բյուր կարծում եմ, որ շատերը կմասնակցեն ոչ մենակով, բացի դրանից ինտերներ գոյություն ունի :) Պատասխանը կընդունվի նրանից, ով պատասխանը կուղարկի:

Ա՛րթ, ասածս չհասկացար: Նկատի ունեմ մեր տանը սպասվելիք ծեծոցին… ո՞նց ենք որոշելու, թե որ մեկս է խաղալու:
Ի դեպ, այստեղ կապի արագությունն էլ նշանակություն ունի: Դա ո՞նց ես հաշվի առնելու:

Cassiopeia
27.10.2006, 19:23
Ի դեպ, այստեղ կապի արագությունն էլ նշանակություն ունի: Դա ո՞նց ես հաշվի առնելու:
Այդ դեպքում երևի կգործի "ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ" սկզբունքը…

Artgeo
27.10.2006, 19:29
Այսօրվա խաղից հետո ամեն ինչ կպարզվի, օրենքները կարող են փոփոխվել: Առայժմ սենցա: Իսկ ձեր տնից ախպերդա խաղալու, որպես խելացի:

StrangeLittleGirl
27.10.2006, 19:30
Ախպերս խելացի՞… Դե լավ էլի: Ինքը էնքան խելացի ա, ինչքան դու նիհար ես:

Cassiopeia
27.10.2006, 19:31
Այսօրվա խաղից հետո ամեն ինչ կպարզվի, օրենքները կարող են փոփոխվել: Առայժմ սենցա: Իսկ ձեր տնից ախպերդա խաղալու, որպես խելացի:
:angry էս ինչի՞ ես ջոկողություն անում ու քրոջ ու եղբոր մեջ կռիվ քցում…

Artgeo
27.10.2006, 22:02
Գրանցումը սկսված է: Խաղը կսկսվի 23.30 ին

StrangeLittleGirl
27.10.2006, 22:03
Գրանցվեց :P

քաղաքացի
27.10.2006, 22:04
Ես կլինի գրանցվեմ «invisible» տեսքով: :D
Ինձ գրանցի էլի… լավ էլի… ի՞նչ կլինի ձաձա :D

Հ.Գ. լուրջ ինձ հաշվի առ :)

Sergey
27.10.2006, 22:05
Մեկն էլ գրանցվեց, մնաց 48 ԱՏՍ-ը հարամ չանի:)

Մասսագետ
27.10.2006, 22:21
Ինձ չգրանցես, ուուուուուուուֆ:
Ինձ քուրս չի խաղացնում :(

StrangeLittleGirl
27.10.2006, 22:33
Ոնց հասկացա, ընդամենը երեք հոգի է խաղալու :D

Artgeo
27.10.2006, 22:34
Ուրեմն խաղը սկսվում է մի րոպեից:

Հիշացնեմ խաղի կանոնները: Պատասխանները ուղարկում էք ՊՄ ով, ՎԵՐՆԱԳՐՈՒՄ գրելով ձեր պատասխանը: Այլ ձևով ՉԻ ընդունվի: Այստեղ գրված պատասխաններն էլ չեն ընդունվի և խնդրում ենք այլ մարդկանց պատասխաններ չգրել:

Մասնակցում են

Esmeralda
Բյուրակն
քաղաքացի
Sergey

քաղաքացի
27.10.2006, 22:34
Մի հոգի էլ լինի, բլոտ կխաղանք :D

Esmeralda
27.10.2006, 22:35
Ժողովուրդ, ես որոշել էի առաջին խաին չմասնակցել... ուժերիս այդքան էլ վստահ չեմ... բայց պիտի հետևեի խաղին...
քանի որ քիչ են խաղացողները ու դա կազդի խաղի կայացման վրա... ես ել եմ գրանցվում... բայց եթե էլի գրանցվողներ լինեն, ես դուրս կգամ, լա՞վ...

Artgeo
27.10.2006, 22:36
Առաջին փուլը սկսված է


Հարց առաջին

1. Տիբետում հին ավանդույթ կա: Մի քանի եղբայր միասին են ամուսնանում և մի ընտանիքի պես են ապրում: Չնայած դրան ամուսնությունից հետո, մեկ-մեկ մի կամ մի քանի եղբայր չեն կարողանում իրագործել իրենց ամուսնական պարտականությունները:
Ինչո՞ւ

Sergey
27.10.2006, 22:36
23։36 է, կարո՞ղ է սկսվել է, ես չեմ նկատել:)

StrangeLittleGirl
27.10.2006, 22:38
Պատասխանեց
Բայց վստահ չեմ ինչքանով եմ ճիշտ: :P

քաղաքացի
27.10.2006, 22:41
Գոնե զգուշացնեիք, որ միայն վերնագիրը գրելը բավական չի:
Ֆորումի տեխնիկան պահանջում է և՛ վերնագրում, և՛ մյուս բոլոր տեղերում գրել:

Esmeralda
27.10.2006, 22:41
Մի հատ ասեք, ես խաղում եմ, թե՞ չէ...

Artgeo
27.10.2006, 22:42
Պատասխան 1
Նրանք ամուսնանում են մի աղջկա հետ, որն էլ ընտրում էր ով ու երբ կիրագործի ամուսնական պարտականությունները:

Esmeralda 2
Բյուրակն 3
քաղաքացի 0
Sergey 0

Հարց 2
Խելացի մարդը միշտ կգտնի ծանր իրավիճակից դուրս գալու ելքը, իսկ իմաստո՞ւնը

քաղաքացի
27.10.2006, 22:42
Esmeralda խաղում ես: հաստատ :)

Artgeo
27.10.2006, 22:46
Պատասխան 2
Իմաստունը այդ իրավիճակում չի հայտնվի

Esmeralda 3
Բյուրակն 2
քաղաքացի 0
Sergey 1

Հարց 3
Ավարտեք անեկդոտը
Մեկը ընկերոջ մոտ գոռոզանում է իր կնոջով.
- Իմ կինը շատ ինտելեքտուալ կին է: Գերազանց գիտի պատմություն և գրականություն, տիրապետում է երեք լեզվի: Նվաքում է դաշնամուր և հոյակապ նկարում է:
- Այդ ամենը հասկանալի է, - պատասխանում է երկրորդը, - իմ կինն էլ...

Artgeo
27.10.2006, 22:51
Ժող, անեգդոտ էր :(

Պատասխան 3
Գեղեցիկ չէ

Esmeralda 0
Բյուրակն 0
քաղաքացի 0
Sergey 0

Հարց 4
Այս 63 ամյա էքստրավագանդ Հոլիվուդյան աստղը 1996 թվականին ապրում էր Կալիֆորնիայի ամենաթանկ կուրորտներից մեկում, թիկնապահների ու ազգականների հետ: Հայտնիության գագաթնակետում այս դերասանուհին վարձատրվում էր օրական 500 դոլարով: Նա խաղացել է 50 դեր, որից 18-ը Տարզանի մասին ֆիլմերում:
Ասեք այդ դերասանուհու անունը:

Artgeo
27.10.2006, 22:57
5 րոպեն անցավ
Պատասխան 4
Կապիկ Չիտան :P

ավաղ...
Esmeralda 0
Բյուրակն 0
քաղաքացի 0
Sergey 0

Հարց 5
Երգիծաբան Վլադիմիր Շեստակովի կարծիքով փողը միայն այդ դեպքում չունի հոտ: Ո՞ր դեպքում:

Artgeo
27.10.2006, 23:01
Պատասխան 5
Երբ փող չունես

Esmeralda 0
Բյուրակն 3
քաղաքացի 0
Sergey 0

Հարց 6
Ինչպես հայտնի է Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի համար պիեսներ գրում էր Շեքսպիրը, իսկ ո՞վ էր նկարում դեկորացիաները:

Artgeo
27.10.2006, 23:09
Պատասխան 6
Այն ժամանակ դեկորացիաներ չկային: Ոչ ոք:

Esmeralda 0
Բյուրակն 0
քաղաքացի 0
Sergey 0

Հարց 7
Լուչանո Պավարոտիի խոսքերով ամենահաճելի կոմպլիմենտը նա ստացել էր մի աղջկանից, որը հեծանվով վրաերթ կատարելուց հետո նրան ասել էր.
- Կներեք, ես....

Ավարտեք

StrangeLittleGirl
27.10.2006, 23:10
Բայց 6-րդը լավն էր :D

Artgeo
27.10.2006, 23:12
Պատասխան 7
Ձեզ չնկատեցի

Esmeralda 1
Բյուրակն 3
քաղաքացի 0
Sergey 2

Հարց 8
Երբ Ջեկ Լոնդոնն ու նրա քույրը՝ Էլիզան փոքր ժամանակ հիվանդացել էին դիֆտերիայով և մահացու վիճակում էին, նրանց մայրը՝ Ֆլորան սկսեց հարձուփորձ անել, թե արդյոք կարելի է երկուսին էլ մի դագաղում թաղել:
Ինչո՞ւ

Esmeralda
27.10.2006, 23:13
Գոնե քուրիկս Երևանում լիներ... թե նստած ես ուղեղիս եմ նայում, ուղեղս՝ ինձ... :8

Esmeralda
27.10.2006, 23:16
Մեջներիս խելոքն ու արագաշարժը Բյուրն ա.. :hands հալալա

Artgeo
27.10.2006, 23:17
Պատասխան 8
Տնտեսելու համար (այդպես ավելի էժան էր պարզապես :( )

Esmeralda 1
Բյուրակն 3
քաղաքացի 0
Sergey 2

Հարց 9
Ի՞նչ պիտի անենք ըստ Մարտին Լորնի հաճախացած ապահարզանները քչացնելու համար:

StrangeLittleGirl
27.10.2006, 23:17
Ստեղ երկու խելք համատեղ ա աշխատում :P

քաղաքացի
27.10.2006, 23:20
Ես էլ կես խելքով: Ես մեղավոր չեմ: :oy

Esmeralda
27.10.2006, 23:20
Բայց էդ Ֆլորան ինչ ուժեղ ա եղել... Երեխեքը մեռնում են, ինքը դագաղների մասին ա մտածում

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:23
Ժող Էս կարողա դեռ խաղում եք՞

StrangeLittleGirl
27.10.2006, 23:23
Հա՛, չի՞ երևում

Esmeralda
27.10.2006, 23:24
Ժող Էս կարողա դեռ խաղում եք՞
Լավ էլ եկել ես... Գոտեպնդիր մեզ

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:26
Հոգով մտքով ձեր հետ եմ:hands
Ափսոս չհասցրի սկզբից:(

Esmeralda
27.10.2006, 23:27
Պատկերացնում եք, Արթուրի կապին մի բան լինի... :D

Esmeralda
27.10.2006, 23:27
Աչքիս եղել ա:o

StrangeLittleGirl
27.10.2006, 23:28
Աչքիս արդեն եղել ա :D

Artgeo
27.10.2006, 23:28
Կներեք, կապս մեռել էր
Պատասխան 9
Չամուսնանանք

Esmeralda 2
Բյուրակն 3
քաղաքացի 0
Sergey 1

Հարց 10
Ավարտեք ժամանակակից ժողովրդական խոսքը
Եթե չպահպանես անվտանգության կանոները, մարդ ոչ միայն կարող է մահանալ, այլև...

StrangeLittleGirl
27.10.2006, 23:30
Էս վերջի՞ն հարցն էր

Artgeo
27.10.2006, 23:33
Պատասխան 10
Ծնվի էլ

Esmeralda 0
Բյուրակն 2
քաղաքացի 0
Sergey 3

ՎԵՐՋ

StrangeLittleGirl
27.10.2006, 23:33
Վա՛յ, կրեցի՞

քաղաքացի
27.10.2006, 23:33
Ես չեմ խաղացել, չեմ խաղում և չեմ խաղա

Artgeo
27.10.2006, 23:34
ԱՌԱՋԻՆ ՓՈԻԼ

Esmeralda 2 + 3 + 0 + 0 + 0 + 0 + 1 + 1 + 2 + 0 = 9
Բյուրակն 3 + 2 + 0 + 0 + 3 + 0 + 3 + 3 + 3 + 2 = 19
քաղաքացի 0 + 0 + 0 + 0 + 0 + 0 + 0 + 0 + 0 + 0 = 0 :D
Sergey 0 + 1 + 0 + 0 + 0 + 0 + 2 + 2 + 1 + 3 = 9

Բոլորին շնորհակալություն :)

Մասսագետ
27.10.2006, 23:36
Էս Բյուրը կրե՞ց: Տենց ա էլի, ինձ չի թողնում խաղամ, որ ինքը կրի :(

քաղաքացի
27.10.2006, 23:37
Artgeo հատկապես քեզ շնորհակալություն, որ այսպես ուրախացրեցիր, լավ անցավ:

Հ.Գ. Դու վրես ղժա, տես քո գլխին վաղը ինչ եմ անելու…:think հմմմ… ի՞նչ անեմ…

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:39
Բյուր ջան հարգանացս խորին հավաստիքը:)
Շնորհավորում եմ:ok

քաղաքացի
27.10.2006, 23:42
Շնորհավոր կրողին, բայց չգիտեմ ով ա կրել, Բյուրը, թե՞ Հովոն: Ոնց ավելի ճիշտ կլինի ասել:

Esmeralda
27.10.2006, 23:43
Բյուր Շնորհավոր :) :) :)
Մագիստրոս դարձար :)

Սերգեյ ջան, բախտակից ենք:)

Քաղաքացի, հեչ դուխդ չգցես :kiss

Արթուրին էլ շնորհակալություն, որ կազմակերպեց... էլի կսպասենք :)

Artgeo
27.10.2006, 23:48
Ժող ասեմ, իմացք, որ քաղաքացու պատասխանների մեջ էլ կար ճիշտ պատասխաններ... ՄԻ ՀԱՏ :D :D :D

Ի դեպ, եթե ինչ որ մեկը կասկածներ ունի արդյունքների վերաբերյալ, թող դիմի նամակի միջոցով և ես կտրամադրեմ սկրինը: Խոստանում եմ չնեղանալ և գաղտնի պահել ;)

ՎԱՂԸ ԺԱՄԸ 10.30 ից գրանցվում ենք, 11.00 ին խաղում, լավա՞

Մասսագետ
27.10.2006, 23:52
Շնորհավոր կրողին, բայց չգիտեմ ով ա կրել, Բյուրը, թե՞ Հովոն: Ոնց ավելի ճիշտ կլինի ասել:
Ասեմ Սասուն ջան: Բյուրը հարցերին պատասխանում էր, իսկ ես իրան թույլ էի տալիս, որ ուղարկի:

Sergey
27.10.2006, 23:53
Ժող ասեմ, իմացք, որ քաղաքացու պատասխանների մեջ էլ կար ճիշտ պատասխաններ... ՄԻ ՀԱՏ :D :D :D

Ի դեպ, եթե ինչ որ մեկը կասկածներ ունի արդյունքների վերաբերյալ, թող դիմի նամակի միջոցով և ես կտրամադրեմ սկրինը: Խոստանում եմ չնեղանալ և գաղտնի պահել ;)

ՎԱՂԸ ԺԱՄԸ 10.30 ից գրանցվում ենք, 11.00 ին խաղում, լավա՞

Լավ կլիներ երեկոյան, 20։00-ից հետո։ Չնայած կաշխատեմ մասնակցել։

քաղաքացի
27.10.2006, 23:54
Ինչ ուզում եք, երբ ուզում եք և որտեղ ուզում եք խաղացեք: Ես չկամ :beee

Մասսագետ
27.10.2006, 23:55
Ժող ասեմ, իմացք, որ քաղաքացու պատասխանների մեջ էլ կար ճիշտ պատասխաններ... ՄԻ ՀԱՏ :D :D :D

Ի դեպ, եթե ինչ որ մեկը կասկածներ ունի արդյունքների վերաբերյալ, թող դիմի նամակի միջոցով և ես կտրամադրեմ սկրինը: Խոստանում եմ չնեղանալ և գաղտնի պահել ;)

ՎԱՂԸ ԺԱՄԸ 10.30 ից գրանցվում ենք, 11.00 ին խաղում, լավա՞
Իսկ հնարավոր ա 11-ին գրանցվել, 10:30 խաղալ: Այսինքն ինձ ինչ, մեկ ա ինձ թույլ չեն տալիս, որ ես խաղամ :( Համ էլ վաղը միթինգ կա, ո՞նց ես պատրաստվում համ խաղը վարես, համ միթինգի լինես:

Artgeo
27.10.2006, 23:55
Վաղը երեկեյան հանդիպման ենք :) Մյուս օրը երեկոյան կխաղանք ;)
Իսկ վաղը առավոտ 10.30 ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆՔ

քաղաքացի
27.10.2006, 23:57
Ասեմ Սասուն ջան: Բյուրը հարցերին պատասխանում էր, իսկ ես իրան թույլ էի տալիս, որ ուղարկի:
Ես էլ ասում եմ էս աղջիկը ո՞նց էղավ սենց կրեց :D
Երևի էն հարցերը, որ միավոր չի հավաքել, չես թողել որ ուղղարկի, իսկ են նրանք որ քիչ միավոր ա հավաքել՝ մի կերպ համոզել ա, որ թողես: :D

Esmeralda
27.10.2006, 23:57
Դասի եմ այդ ժամանակ... երևի մենակ երեկոյան սեանսներին կմասնակցեմ

Esmeralda
27.10.2006, 23:59
Ես էլ ասում եմ էս աղջիկը ո՞նց էղավ սենց կրեց :D
Երևի էն հարցերը, որ միավոր չի հավաքել, չես թողել որ ուղղարկի, իսկ են նրանք որ քիչ միավոր ա հավաքել՝ մի կերպ համոզել ա, որ թողես: :D
:hands :hands :D :D :D վերջն էր

Artgeo
28.10.2006, 09:33
Ժող գրանցվեք, տեսնենք քանի հոգիա խաղում :)

Մասսագետ
28.10.2006, 09:34
Ինձ արխային գրանցի. քուրս տանը չի:

Esmeralda
28.10.2006, 09:45
Ես էլ եմ գրանցվում... բայց խաղը վաղը երեկոյան է լինելու չէ՞

Artgeo
28.10.2006, 09:47
Չէ, 11.00 ին, եթե հավաքվի

Esmeralda
28.10.2006, 09:56
:( Փաստորեն չեմ կարող մասնակցել... դասի եմ գնում ...

Artgeo
28.10.2006, 09:58
Գրանցումը ՄԻՇՏ անցկացվի խաղի սկսվելուց ԿԵՍ ԺԱՄ առաջ:

Չէ, չհավաքվեց: Եվս մեկ փորձ կլինի ցերեկային խաղ անց կացնելու ժամը 14.00 ին: Գրանցումը կսկսվի 14.00-ին, խաղը 14.30 ին:
Մինչ այդ ժամը :)

Esmeralda
28.10.2006, 10:58
Արթուր, ի դեպ, հարցերի ճնշող մեծամասնությունը շատ լավ էիր ընտրել... Քեզ ինչ-որ մեկն օգնո՞ւմ է հարցերն ընտրել, թե՞ ինքդ ես անում այդ աշխատանքը...

Kita
28.10.2006, 11:12
իսկ որտե՞ղ:

Yellow Raven
28.10.2006, 11:31
Գրանցումը ՄԻՇՏ անցկացվի խաղի սկսվելուց ԿԵՍ ԺԱՄ առաջ:

Չէ, չհավաքվեց: Եվս մեկ փորձ կլինի ցերեկային խաղ անց կացնելու ժամը 14.00 ին: Գրանցումը կսկսվի 14.00-ին, խաղը 14.30 ին:
Մինչ այդ ժամը :)
Ես մի բան չհասկացա,գրանցումը ինչա նշանակում,պիտի PM-ով ուղարկե՞նք:

Հենո
28.10.2006, 11:36
to Kita
Բնականաբար Ֆորումում!!!!!!:P


Ես մի բան չհասկացա,գրանցումը ինչա նշանակում,պիտի ՊՄ-ով ուղարկե՞նք:

Վահիկ ջան պիտի ֆորումում պոստ անենք որ գրանցվենք իսկ խաղի ընթացքում Արտը մեզ հարցերը ֆորումում դնումա իսկ մենք իրան պիտի պատասխանները ՊՄ_ով գրենք!!!!!

Artgeo
28.10.2006, 12:42
Արթուր, ի դեպ, հարցերի ճնշող մեծամասնությունը շատ լավ էիր ընտրել... Քեզ ինչ-որ մեկն օգնո՞ւմ է հարցերն ընտրել, թե՞ ինքդ ես անում այդ աշխատանքը...
Չէ, ինքս եմ ինտերնետից գտնում հետաքրքիր հարցեր:
Իսկ հարցերը տալու պրինցիպը հետևյալնա
Սկզբում հեշտ հարցեր, հետո հետաքրքիր հարցեր, հետո ոչ այքան հետաքրքիր հարցեր: Բարդությունն էլ աշխատում եմ ընտրել ավելի տրամաբանական հարցեր: Ասենք, որ մտածելու լինի ավելի շատ, քան թե գիտենալու: Ես տենց հարցերը շատ եմ սիրում :)

Գրանցվելու համար, պետք է այստեղ խաղը սկսվելուց առաջ 30 րոպեյվա ընթացքում գրել, որ ուզում ես խաղալ, այլ մարդկանցից պատասխաններ ՉԵՆ ընդունվի:

Պատասխանները պետք է ուղարկել ՊՄ ով, վերնագրի մեջ գրելով պատասխանը: ՊՄ ի պարունակությունը չի ստուգվում, այդքան ժամանակ չկա:

StrangeLittleGirl
28.10.2006, 12:43
էսօր հակառակն ենք խաղալու: Հովոն է կոմպի մոտ նստելու, ես էլ կողքից խանգարելու եմ :P

Հենո
28.10.2006, 12:59
Արտ ջան ես էլ եմ խաղում!!!!!!:hands
Ինձ գրանցի!!!

Esmeralda
28.10.2006, 13:02
կարծես թե գրացնվելու ժամանակն է.. բայց Արթուրը չի հայտարարում դեռ.... ինձ գրանցի...
Արթուր, Տրամաբանական հարցերը գերադասելի են, քան գիտենալու հարցերը:) շատ լավ ես ընտրում;)

StrangeLittleGirl
28.10.2006, 13:04
գրանցվեց :P
Բայց Մասսագետի նիկով եմ խաղալու :P

քաղաքացի
28.10.2006, 13:10
Բյուր քանի որ անցած խաղը դու էիր կրել: Որեմն դու պիտի վարես… համ էլ Հովոն չէ՞ր խաղալու:

Yellow Raven
28.10.2006, 13:10
Ես էլ եմ խաղում,ինձ էլ գրանցեք:

քաղաքացի
28.10.2006, 13:11
Ինձ էլ գրանցի:
Արթուրի գործը դժվարացնեմ :P

Հենո
28.10.2006, 13:15
Արտ ջան ինձ չմոռանաս!!!!!:)

Artgeo
28.10.2006, 13:15
Հենո
Esmeralda
Մասսագետ
Վահիկ
քաղաքացի

Գրանցման ավարտին մնաց 15 րոպե

Guest
28.10.2006, 13:18
Ես էլ եմ խաղում:P

Մասսագետ
28.10.2006, 13:24
Հիմա Հովո՞ն ա խաղում, թե՞ Հովոյի քուրը:

Taurus
28.10.2006, 13:26
Ես հասցրեցի?
ուզում եմ խաղալ

StrangeLittleGirl
28.10.2006, 13:28
Պահո՜, էսօր աչքիս չենք հաղթելու: Խաղացողները շատացել են :(

Ուլուանա
28.10.2006, 13:29
Ես էլ եմ ուզում։ Ինձ էլ գրանցեք։ :P

Esmeralda
28.10.2006, 13:30
Մնաց մի րոպե... ոնցոր թե 8հոգի ենք

Guest
28.10.2006, 13:30
Արդեն 7 հոգի կա:hands հաստատ վերջին տեղ չեմ լինի;)

StrangeLittleGirl
28.10.2006, 13:31
Ա՛ն, դու՞ք էլ համատեղ ուժերով խաղում: :D

Taurus
28.10.2006, 13:31
Դե սկսեք ուղեղս մի քիչ տաքանա , թե չե մչսում եմ:D

քաղաքացի
28.10.2006, 13:32
Արդեն 7 հոգի կա:hands հաստատ վերջին տեղ չեմ լինի;)
Հույս չունենա վերջին տեղ լինես :P

Esmeralda
28.10.2006, 13:33
Վերջին տեղն զբաղեցված է :D

Ուլուանա
28.10.2006, 13:34
Ա՛ն, դու՞ք էլ համատեղ ուժերով խաղում: :D
Չէ, մենակ եմ։ :oy

քաղաքացի
28.10.2006, 13:34
Վերջին տեղն զբաղեցված է :D
Անպայման:
Վարողը կաշառված է վերջին տեղի համար :D

Հենո
28.10.2006, 13:34
կռիվ մի արեք վերջի տեղ ես եմ լինելու!!!!!:D

Guest
28.10.2006, 13:35
Բա Արշակը ու՞ր ա, գործի էլ չի եկել:B

StrangeLittleGirl
28.10.2006, 13:35
Մենք էլ ենք մենակ :D
Բախտդ բերեց, ոչ ոք չի ճնշի :P

Artgeo
28.10.2006, 13:35
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԽԱՂՈՒՄ ԵՆ

Հենո
Esmeralda
Մասսագետ
Վահիկ
քաղաքացի
HaykMan
Taurus
Uluana

Մի րոպեից խաղը սկսվում է:
Մի փոքր փոփոխություն գնահատման մեջ:
Առաջին ճիճշտ պատասխանողը կստանա ՝ 4 միավոր
Երկրորդ՝ 3
երրորդ՝ 2
Մնացած ճիշտ պատասխանողները՝ 1 միավոր

Yellow Raven
28.10.2006, 13:35
Չենք սկսու՞մ

StrangeLittleGirl
28.10.2006, 13:35
Սասու՛ն, արխային, մենք ամեն ինչ կանենք, որ դու վերջին տեղում լինես :P

Մասսագետ
28.10.2006, 13:37
Հիմա ե՞ս եմ խաղում, թե՞ ես

Artgeo
28.10.2006, 13:37
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Հարց 1
Լեգենդար Իբն Սենը ասում էր, որ բժշկին երկրորդ հերթին պետք է խոտը, իսկ երրորդ հերթին երկաթ:
Նրա կարծիքով ի՞նչ էր պետք բժշկին առաջին հերթին:

Մասսագետ
28.10.2006, 13:39
Բյու՛ր, թե տղա ես, ասա :D

Մասսագետ
28.10.2006, 13:42
Հովոն գնաց… հիմա կարամ հանգիստ մտածեմ :P

Taurus
28.10.2006, 13:42
5 րոպեն անցավ

Artgeo
28.10.2006, 13:44
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը, երկրորդ ուղարկելը անիմաստ է:

Պատասխան 1
Ըստ Իբն Սենի խոսքն էր պետք


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0



Հարց 2
Կանտին հարցրին.
- Ո՞ր կանայք են ավելի հավատարիմ, սևահե՞ր, թե՞ շիկահեր:
Ի՞նչ պատասխանեց Կանտը:

Հենո
28.10.2006, 13:44
վռազեցի սխալ պատասխան ուղարկեցի!!!!:angry

Esmeralda
28.10.2006, 13:48
Հարցի մեջ... տրամաբանություն չտեսա... Ժող, դուք տեսա՞ք
Խոսքս առաջինի մասին է

Artgeo
28.10.2006, 13:49
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը, երկրորդ ուղարկելը անիմաստ է:


Պատասխան 2
Սպիտակահեր


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0



Հարց 3
Մենք չենք սպասում նրա հասնելուն, քանի որ այն, որքան խակ է, այնքան համեղ է: Հունաստանում նրան ասում են անհաս (խակ «ագուրոս»)
Մենք ի՞նչ ենք ասում

քաղաքացի
28.10.2006, 13:52
Հարցի մեջ... տրամաբանություն չտեսա... Ժող, դուք տեսա՞ք
Խոսքս առաջինի մասին է

Ինչի, ո՞ր մի հարցի մեջ տրամաբանություն կա :D

Yellow Raven
28.10.2006, 13:54
Աչքիս սաղ 0 միավորով են պրծնելու:P

Artgeo
28.10.2006, 13:57
Պատասխան 3
Վարունգ :P


Հենո 4
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 3
Uluana 0


Cassiopea, Segey 3 :D

Հարց 4
Կոկո Շանելը ասում էր.
- Մինչև 20 տարեկանը դուք ունենք այն դեմքը, որը ձեզ տվել է Աստված: 30 տարեկանից հետո, որը դուք եք ստեղծել:
Ո՞ր դեմքը ունեք Շանելի կարծիքով 50 ից հետո

քաղաքացի
28.10.2006, 13:58
Վայ էս գիտեի, չեմ հիշում :(

Taurus
28.10.2006, 13:59
Էս հարցը մի երկու ամիս առաջ Կիկին էր տվել գլուխջարդոցիում , եթե չեք ալարում մտեք կարդացեք

Taurus
28.10.2006, 14:02
Էս մեկը էկեք չհաշվենք

Esmeralda
28.10.2006, 14:03
Հարցը հիշում եմ, պատասխանը... ավա՜ղ...:(

Artgeo
28.10.2006, 14:03
Պատասխան 4
Այն, որին արժանի եք


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 4
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 3
Uluana 0


Հարց 5
Հին հունացիները այդպիսի մարդկանց համեմատում էին արձանի հետ, իսկ ինչի՞ հետ ենք համեմատում մենք

Sergey
28.10.2006, 14:04
Ես էլ կոնկուրսից դուրս եմ, այս հարցին չեմ էլ փորձի պատասխանել:D

Artgeo
28.10.2006, 14:06
Չես գրանցվել Սերգեյ ջան :) Ի դեպ լավ պատասխաններ ես ուղարկում ;)
Աչքիս սրանից հետո ուղարկված պատասխաններն էլ գրեմ, բայց դե քաղաքացունը չեմ գրի, հերիքա կայֆավատ լինենք :D

Taurus
28.10.2006, 14:07
Էս մեկը մի քիչ դժվար էր

Artgeo
28.10.2006, 14:07
Պատասխան 5
Չխոսկան մարդկանց մասին է խոսքը, ձկան հետ


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0



Հարց 6
Լոմոնոսովի ժամանակ Եվրոպայում հրատարակվեց ոմն Ռաինհարդի աշխատությունը, որի վերնագիրն էր «Հետազոտություն այն հարցի վերաբերյալ, ունե՞ր արդյոք Ադամը....»
Ինչի՞ մասին է խոսքը

John
28.10.2006, 14:07
ՀՈՈՈՈՈՊ!!!!!!! Սեոնց չեղավ: Կարամ ես էլ ձեզ միանա՞մ՝ նոր եմ դասից եկել… Խնդրում եմ!!! ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Esmeralda
28.10.2006, 14:08
Առաջին 4 պատասխանների արդյունքում առաջին տեղում է Taurus -ը, իսկ Հենոն ու Մասսագետը երկրորդ տեղում, մնացածս էլ.... :oy

Sergey
28.10.2006, 14:10
Չես գրանցվել Սերգեյ ջան :) Ի դեպ լավ պատասխաններ ես ուղարկում ;)
Աչքիս սրանից հետո ուղարկված պատասխաններն էլ գրեմ, բայց դե քաղաքացունը չեմ գրի, հերիքա կայֆավատ լինենք :D

Շնորհակալ եմ, ավելի ճիշտ կլինի, եթե չգրեմ։
Ես հարգում եմ օրենքները, դա իմ թուլությունն է;)

Taurus
28.10.2006, 14:11
ունե՞ր արդյոք Ադամը ԵՎաին
Հիմա բառացի թարգմանեք ռուսերեն:D

Yellow Raven
28.10.2006, 14:12
Առաջին 4 պատասխանների արդյունքում առաջին տեղում է Taurus -ը, իսկ Հենոն ու Մասսագետը երկրորդ տեղում, մնացածս էլ.... :oy
Մնացածիս վիճակը շատ վատա:

Artgeo
28.10.2006, 14:12
Պատասխան 6
Ժող առնանդամ ուներ, երեխա այլ կերպ չէր կարող ունենալ, իսկ այ արդեն Ադամի ծնվելու մասին մտորել կարելի է: Պատասխանը ՝ ՊՈՐՏ


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0



Հարց 7
Եթե տղամարդը դա անում է առավոտյան, ապա նա սիրում է իր աշխատանքը:
Եթե տղամարդը դա անում է երեկոյան, ապա նա սիրում է կնոջը:
Ի՞նչ է անում տղամարդը

Esmeralda
28.10.2006, 14:13
ունե՞ր արդյոք Ադամը ԵՎաին
Հիմա բառացի փարգմանեք ռուսերեն:D

:D :D :D

Firegirl777
28.10.2006, 14:13
Կարելի է ես ել խաղամ՞

Artgeo
28.10.2006, 14:14
Հեշտ հարց եմ տվել, նեռվերս չուտեք, ճիշտ պատասխանեք, ի

Artgeo
28.10.2006, 14:17
Պատասխան 7
Սափրվում է

Քաղաքացուն այլ ուղությամբա տարել :D


Հենո 0
Esmeralda 2
Մասսագետ 3
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 4
Taurus 0
Uluana 1


Այ էս մեկը գիտենալու վրա է:

Հարց 8
1917 թվականին երկու ռուս էմիգրանտ՝ Դավիդովը և Խարլամովը ԱՄՆ ում հիմնեցի ֆիրմբա, որի արտադրանքը այսօր էլ լավ հայտնի է ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է արտադրում այդ ֆիրման:

Հենո
28.10.2006, 14:20
ես վերջին տեղ եմ ընկնելու!!!!!!

Esmeralda
28.10.2006, 14:21
Կարելի է ես ել խաղամ՞
Հայկան ջան, պիտի սկզբից գրանցվեիր... խաղն էլ արդեն վերջանում է... էլի ենք կազմակերպելու... մյուս անգամ կխաղաս;)

Artgeo
28.10.2006, 14:22
Պատասխան 8
ԼօԼ, էհ էս անգամ բոլորը նույնն էին պատասխանել ու բոլորը սխալ :(
Հարլեի Դեվիդսոն


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0


Հարց 9
Առաջին վանկը՝ տառ է հունական
Երկրորդ վանկը՝ աստված հին եգիպտական
Երրորդ վանկը՝ նոտա երաժշտական
Չորրորդ վանկը՝ դերանուն է հայկական

Ինչի՞ մասին է խոսքը
Պատասխանը հայերեն բառ չէ, հայերեն ուրիշ բառա :( Հայերենում այդ բառը մի վանկանի է, բայց այդ օտար բառն էլ բոլորդ լավ գիտեք
Ցանկացած լեզվով կընդունվի պատասխանը

քաղաքացի
28.10.2006, 14:22
ես վերջին տեղ եմ ընկնելու!!!!!!
ԻԻԻԻԻԻԻ: Բա ես :(

John
28.10.2006, 14:26
Արթուր ջան, հաջոր անգամ ՄԻ ՕՐ շուտ ասա!!!!

Հենո
28.10.2006, 14:27
ես ինչ դժվար հարցա՞

Yellow Raven
28.10.2006, 14:28
ես ինչ դժվար հարցա՞
Էտքան էլ դժվար չի:

Artgeo
28.10.2006, 14:30
Պատասխան 9
ՊԻ-ՌԱ-ՄԻ-ԴԱ
Բուրգ


Հենո 0
Esmeralda 2
Մասսագետ 0
Վահիկ 3
քաղաքացի 0
HaykMan 1
Taurus 4
Uluana 0


Հարց 10
Կոնեքտիկուս նահանգում 1978 թվականին 973 եղնիկ սպանեցին որսորդները: Նույն թվականին, նույն նահանգում մի այլ մասնագիտության մարդիկ սպանել էին ավելի քան 1000 եղնիկ:
Ովքե՞ր են այդ մարդիկ

Yellow Raven
28.10.2006, 14:33
Վերջ,կարևորը վերջինը չեմ:hands :P

Esmeralda
28.10.2006, 14:34
Քաղաքացի, քո պատվավոր տեղում ես:D

Artgeo
28.10.2006, 14:37
Հարցը մի փոքր մոլորեցնող էր ;)
Պատասխան 10
Վարորդները


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0


Sergey-ը միակ ճիշտ պատասխանողն էր

ՎԵՐՋ

քաղաքացի
28.10.2006, 14:38
Ֆու… Լավ պրծա :D

Google-ն էլ բանի պետք չեկավ :angry

Artgeo
28.10.2006, 14:38
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հենո 4
Esmeralda 4
Մասսագետ 7
Վահիկ 3
քաղաքացի 0
HaykMan 5
Taurus 7
Uluana 1

Հենո
28.10.2006, 14:39
արա ոնց չասեցի ուզում էի ասեի ափսոս!!:(

Firegirl777
28.10.2006, 14:39
Ո՞նց գրանցվեմ

Yellow Raven
28.10.2006, 14:39
Հարցը մի փոքր մոլորեցնող էր ;)
Պատասխան 10
Վարորդները


Հենո 0
Esmeralda 0
Մասսագետ 0
Վահիկ 0
քաղաքացի 0
HaykMan 0
Taurus 0
Uluana 0


Sergey-ը միակ ճիշտ պատասխանողն էր

ՎԵՐՋ
Լավ հարց էր:

Հենո
28.10.2006, 14:40
Ֆու… Լավ պրծա :D

Գօգլե-ն էլ բանի պետք չեկավ :angry

Լօլ լավն էր

Firegirl777
28.10.2006, 14:41
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Cassiopeia
28.10.2006, 14:41
Մեծ հաճույք ստացա ձեր խաղից, շնորհակալություն:hands

Taurus
28.10.2006, 14:42
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հենո 4
Esmeralda 4
Մասսագետ 7
Վահիկ 3
քաղաքացի 0
HaykMan 5
Taurus 7
Uluana 1



ճիշըտ ես հաշվել?

Esmeralda
28.10.2006, 14:42
Դե հաղթողներին շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!
Չհաղթողներին էլ համբերություն;) :oy

John
28.10.2006, 14:43
Արթուր հենց հիմա ասա հաջորդ խաղը երբա՞: Լավ կանես, որ վաղը երեկոյան 6-ի կողները դնես, կամ առավոտյան 11-ի:

քաղաքացի
28.10.2006, 14:43
Դե հաղթողներին շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!
Չհաղթողներին էլ համբերություն;) :oy
Մերսի: Բայց ինչի՞ն համբերեմ: :D

Esmeralda
28.10.2006, 14:43
Taurus-ը 10 չէ՞

Guest
28.10.2006, 14:44
Taurus-ը 10 չէ՞

Ճիշտ ա ասում

Մասսագետ
28.10.2006, 14:45
Taurus-ը 10 ա, Արթուրից շուտ եմ հաշվել:

Մասսագետ
28.10.2006, 14:53
Բոլորիդ առաջարկում եմ վերջին հարցը բողոքարկել: Որովհետև ոչ բոլոր ավտո վարողների մասնագիտությունն ա վարորդը :P

Taurus
28.10.2006, 15:13
Առաջարկում եմ ստացված միավորների չափով բարձրանա վարկանիշը

Guest
28.10.2006, 15:16
Առաջարկում եմ ստացված միավորների չափով բարձրանա վարկանիշը

Ավելի ճիշտ կլինի գրաված տեղերով

Chuk
28.10.2006, 15:16
Առաջարկում եմ ստացված միավորների չափով բարձրանա վարկանիշը
Իսկ գուցե ստացված միավորների տասնապատիկի՞ չափով :)

Taurus
28.10.2006, 15:17
Էդ դեպքում ինձ 100 միավոր
(ոնց ես Արտ.)

Artgeo
28.10.2006, 15:21
ճիշըտ ես հաշվել?
Չէ, կներես :( Ժող մի փոքր դժվար էր հաշվարկել երբ կողքիս հեռախոսը ուզում էին, հենց նոր լրիվ ստուգեցի, ճշտված միավորները

Հենո 4
Esmeralda 4
Մասսագետ 7
Վահիկ 3
քաղաքացի 0
HaykMan 5
Taurus 10
Uluana 1


Շնորհավոր Taurus :)

Եթե որևէ մեկը ունի կասկածներ արդյունքների հետ կապված, ապա կարող է դիմել ՊՄ ով և ես կտրամադրեմ սկրինը ՊՄ ների: Չեմ նեղանա և խոստանում եմ գաղտնիություն: :)

Հաջորդ խաղը ՎԱՂԸ ժամը 11.00 ին Գրանցվել 10.30 ից
և երեկոյան ժամը 20.00 ին, գրանցվել 19.30 ից

Chuk
28.10.2006, 15:24
Էդ դեպքում ինձ 100 միավոր
(ոնց ես Արտ.)
Որպեսզի ոչ մեկը լուրջ չընդունի, պաշտոնապես հայտարարեմ, որ ՈՉ, այս խաղի արդյունքներից կախված (թեպետ դեռ չեմ նայել ինչպես են այն խաղում) վարկանիշը չի ավելանա ;) Հարգանքներով :bye

(հեսա կզանգեմ, կխոսենք)

Ուլուանա
28.10.2006, 15:42
Իսկ իմ կապը գնացել էր... :( Առանց այդ էլ էսօր աննախադեպ դանդաղ էր, վերջ) լրիվ մեռավ... Վերջին հարցին չեմ էլ մասնակցել։ Հիմա էլ հա գնում-գալիս է։

Բայց հետաքրքիր էր։ Արժե շարունակել։ ;)

Հաղթողներին. շնորհավորում եմ։ :drinks
Պարտվողներին. կարևորը մասնակցությունն է։ :hands :D

Firegirl777
28.10.2006, 17:25
Իսկ ես այդպես էլ չեմ կարողանա մասնակցել, ժամերը հեչ հարմար չեն

Guest
28.10.2006, 19:19
Իսկ ես այդպես էլ չեմ կարողանա մասնակցել, ժամերը հեչ հարմար չեն

Մի հատ ես եմ կազմակերպելու և այն ժամի կանեմ, որ քեզ հարմար լինի;)

Firegirl777
28.10.2006, 20:06
Եղավ անհամբեր կսպասեմ

Բարեկամ
29.10.2006, 10:22
Իսկ ցերեկը երեքին կամ չորսին հեչ հարմար ժամեր չե՞ն :oy

Artgeo
29.10.2006, 10:41
Գրանցումն սկսված է:
Այսօր մի հատ էլ երեքին կխաղանք, եթե firegirl777 ին հարմար է :)

Բարեկամ
29.10.2006, 10:43
ես գրանցվում եմ…


Արթուր ջան, մի հատ շատ անտեղյակ հարց տամ էլի. ՊՄ-ով ուղարկելը ո՞րն ա, էդ ո՞նց են անում :oy

Sergey
29.10.2006, 10:46
Գրանցման կոճակը սեղմված է;)

Հենո
29.10.2006, 10:47
Ապերն էլ գրանցվեց!!:crazy

Մասսագետ
29.10.2006, 10:49
Մի՛ գրանցի. քունս տանում ա:

Մասսագետ
29.10.2006, 10:51
Չէ՛, լա՛վ, գրանցի, մեկ ա հիմա էլ չեմ քնելու:

Բարեկամ
29.10.2006, 10:55
Ժողովուրդ մեկը կասի ինչ բան ա ՊՄ -ով ուղարկելը…! :unsure

Հենո
29.10.2006, 11:00
Private Message էլի!!

Esmeralda
29.10.2006, 11:00
Ինձ էլ գրանցի

քաղաքացի
29.10.2006, 11:01
Ես էլ գրանցվե՜մ: :lazy

Artgeo
29.10.2006, 11:02
Ժողովուրդ մեկը կասի ինչ բան ա ՊՄ -ով ուղարկելը…! :unsure
Ակումբի նամակներնա http://www.akumb.am/private.php

Esmeralda
29.10.2006, 11:02
Ժողովուրդ մեկը կասի ինչ բան ա ՊՄ -ով ուղարկելը…! :unsure
Artgeo-ի նիկի վրա ձախով սեղմի, մի բան է բացվում, այնտեղ կա նաև ուղարկել նամակ, դրան սեղմի, հետո վերնագրի մասում կգրես պատասխանը (հիմնական մասում ել գոնե մի տառ կգրես, որ ուղարկվի) ու կուղարկես...

Esmeralda
29.10.2006, 11:04
Ես էլ գրանցվե՜մ: :lazy
Իհարկե՛, բա դա հա՞րց է... Առանց քեզ խաղն անիմաստ է:oy

Artgeo
29.10.2006, 11:06
Ժող մի խնդրանք
Պատասխանից առաջ հարցի համարն էլ գրեք:

Փոփոխություն է գնահատման մեջ: Բոլոր ճիշտ պատասխանածները կստանան մեկ միավոր:


ՈՒՐԵՄՆ ՍԵՆՑ

Պատասխանները ուղարկում եք ՊՄ ով, ՎԵՐՆԱԳՐՈՒՄ գրելով պատասխանը: ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ նամակի էական չէ և չի ստուգվելու:

Վերնագիրը ցանկալի է ունենա այսպիսի տեսք
1. ՊԱՏԱՍԽԱՆ
2. ՊԱՏԱՍԽԱՆ
և այլն

Ամեն հարցի համար տրվում է 5 րոպե և ոչ մի վարկյան ավել:
Թեմայում պատասխաններ խնդրում ենք չգրել:

Այսքանը, լոբիիս ֆեյս կոնտրոլը վերջացնեմ ու երկու րոպեից սկսում ենք խաղը :)

քաղաքացի
29.10.2006, 11:07
Ես հարց չեմ տվել :P

Artgeo
29.10.2006, 11:10
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ

Այսօրվա խաղին մասնակցում են

Բարեկամ
Sergey
Հենո
Մասսագետ
Esmeralda
քաղաքացի

Ընդամենը՝ 6 հոգի

Խաղը վարում է ՝ Artgeo

Բոլորին ցանկանում եմ հաջողություն :)

Բարեկամ
29.10.2006, 11:12
Artgeo-ի նիկի վրա ձախով սեղմի, մի բան է բացվում, այնտեղ կա նաև ուղարկել նամակ, դրան սեղմի, հետո վերնագրի մասում կգրես պատասխանը (հիմնական մասում ել գոնե մի տառ կգրես, որ ուղարկվի) ու կուղարկես...

մերսի :kiss

Artgeo
29.10.2006, 11:13
Երրորդ փուլ


Ինչպես միշտ կսկսենք հեշտ հարցերով
Հարց 1
Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ հունգարական քաղաք Սեհեշֆեհերվարից համար եռամսյա պատերազմ է մղվել: Քաղաքը գրավելուց հետո զինվորները կատակում էին. «Ավելի հեշտ է այս քաղաքը գրավել, քան...» ավարտեք միտքը:

Artgeo
29.10.2006, 11:21
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատսխանը:

Պատասխան 1
արտասանել նրա անվանումը


Բարեկամ - քան նրա աղջիկներին 0
Sergey - Վերականգնել 0
Հենո - Պարտուտթյուն Կրել!!! 0
Մասսագետ - պատերազմ անել քաղաքը գրավելու համար 0
Esmeralda - անունն արտասանել 1
քաղաքացի - Կողքի գյուղերը 0


Հարց 2
Ալան Դին Ֆոստերը համարում էր, որ դա «Քաոս է, պարզապես լավ լուսավորությամբ»: Ալբերտ Կամյուն ասում էր, որ «Դա շանս է ավելի լավը դառնալու», իսկ Արթուր Շոպենհաուերը գտնում էր, որ «Մարդ, որը չի սիրում մենակություն, երբեք չի գնահատի դա»:
Ինչի՞ մասին է խոսքը

Artgeo
29.10.2006, 11:28
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատսխանը:

Պատասխան 2
Ազատության


Բարեկամ - հասարակական կարծիք 0
Sergey - Կինո 0
Հենո - մենաստան գնալը (աստծուն նվիրվելը) 0
Մասսագետ - Մահ 0
Esmeralda - երկինք 0
քաղաքացի - Եչկիր մոլորակը 0


Հարց 3
Այս գրողը ծնվել է արևելյան Եվրոպայում 1921 թվականին: Նրա ստեղծագործություններև առաջին անգամ 1953 թվականին են տպվել, բայց նա հայտնի դարձավ 70-ականներից հետո միայն: 1975 թվականին նա տեղափոխվեց Ֆրանսիա, իսկ 1979-ին նրան զրկեցին իր երկրի քաղաքացիությունից: Չնայած դրան, նրա ստեղծագործությունների մեծամասնության մեջ հայրենասիրություն կա: Գրողը մինչ օրս էլ ողջ է և նրա ամենահայտնի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը պատկանում է Ֆիլիպ Կաւֆմանին:
Անվանեք այս գրողին

Artgeo
29.10.2006, 11:37
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:

Պատասխան 3
Միլան Կունդերա


Բարեկամ - Կունդերա 1
Sergey - Սոլժենիցին 0
Հենո - Վիկտոր Հյուգո (ի դեպ, ասեմ, որ Գյուգոն կարծեմ 1802 թվականին ա ծնվել ;) ) 0
Մասսագետ - Միլան Կունդերա 1
Esmeralda - 0
քաղաքացի - 0


Հարց 4
Այս տառի ճշգրիտ անվանումը հնչում է որպես «հունական ի»
Ասացեք այդ տառը

Artgeo
29.10.2006, 11:44
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:
5 րոպեից հետո պատասխաններ չեն ընդունվում
Եվս մեկ անգամ խնդրում եմ պատասխանից առաջ գրել հարցի համարը


ԻՄՀՈ հեշտ հարց էր :oy էսօր ինչ որ չի ստացվո՞ւմ :think
Պատասխան 4
Իգրեկ
Ընդունված է ֆրանսիական «i grec»-ից


Բարեկամ - էպսիլոն 0
Sergey - Էփսիլյոն 0
Հենո - 0
Մասսագետ - տող լինի ֆի 0
Esmeralda - իոտա 0
քաղաքացի - Այոտա 0


Հարց 5
Հասարակական դիրք, տարիք, տրամադրություն, տարվա եղանակներ... ճապոնական ավանդական կիմանոյի ո՞ր հատկանիշն է ցույց տալիս այս ամենը:

Esmeralda
29.10.2006, 11:45
Արթուր, պատասխանիս համարը 3-ով ուղարկվեց... պիտի 4 լիներ, նոր նամակ չեմ ուղարկում, որ չխառնեմ քո դրությունը...

քաղաքացի
29.10.2006, 11:47
Էհ: Չեղավ: Ասում ես "հունական այբուբեն" հետո պատասխանում ես "լատինական" :angry

Artgeo
29.10.2006, 11:48
Sergey ճշտիր պատասխանդ :)

Esmeralda
29.10.2006, 11:49
չէ... հետաքրքիր հարց էր.... մտածել էի "գրեկ ի" ֆայմս չէր հասել, որ ի գրեկ

Artgeo
29.10.2006, 11:50
Չէ լավ Sergey, ճիշտ ես պատասխանել :) ԼօԼ Գժվել եմ :oy

Artgeo
29.10.2006, 11:51
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:
5 րոպեից հետո պատասխաններ չեն ընդունվում
Եվս մեկ անգամ խնդրում եմ պատասխանից առաջ գրել հարցի համարը


Պատասխան 5
Գույնը


Բարեկամ - նախշը 0
Sergey - Գույնը 1
Հենո - Կիմանոյի գոտու գույնը 1
Մասսագետ - Գոտին 0
Esmeralda - գույն 1
քաղաքացի - 0


Հարց 6
Հայտնի կատակի համաձայն, ինչպե՞ս է զգում իրեն մարդ, որը չունի ձախ ձեռք, ձախ ոտք, ձախ աչք և ձախ ականջ: (Պատասխանը գրեք անգլերեն)

քաղաքացի
29.10.2006, 11:58
Պահպանենք հայ գիրն ու գրականությունը։ Artgeo :angry

Artgeo
29.10.2006, 12:00
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:
5 րոպեից հետո պատասխաններ չեն ընդունվում
Եվս մեկ անգամ խնդրում եմ պատասխանից առաջ գրել հարցի համարը

Լրիվ ճիշտ պատասխան չկար, այդ պատճառով բոլորինն էլ ընդունում եմ, որպես ճիշտ պատասխան

Պատասխան 6
All right


Բարեկամ - ճիշտ (right) 1
Sergey - 0
Հենո - 0
Մասսագետ - that his always right 1
Esmeralda - right 1
քաղաքացի - problem of right 1


քաղաքացի 5. հարցի հեշտության պատճառով չի պատասխանել :D :D հումորի համար 117 միավոր :D :D :hands

Հարց 7
Մի քանի տարի առաջ մի Միլանական ֆիրմա Միլանի մի քանի թաղամասի տղաներին նվիրեց օրիգինալ նվերներ, որոնց վրա գրված էր. «Հավատարիմ աշխատակիցներին», սակայն տղաները երբեք չեն աշխատել այդ ֆիրմայում և ոչ էլ ենթադրել են, որ իրենց գործողություններով նպաստում են այդ ֆիրմայի եկամտի աճին:
Ի՞նչ է արտադրում այդ ֆիրման:

Artgeo
29.10.2006, 12:07
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:

Պատասխան 7
պատուհանի ապակի


Բարեկամ - ատրճանակ 0
Sergey - Ապակի 1
Հենո - ֆուտբոլի գնդակ 0
Մասսագետ - Ֆուտբոլի հագուստ 0
Esmeralda - զենք 0 :o :o
քաղաքացի - 0


Հարց 8
Ըստ պարսկական առակի, գոյություն ունի թշնամու երեք տեսակ: Առաջինը՝ պարզապես թշնամի: Երկրորդը՝ ընկերոջ թշնամի: Ասացեք թշնամու երրորդ տեսակը:

Esmeralda
29.10.2006, 12:10
Զենքի առումո խորացել էի... որ իբր տղաներն այնքան վատն են, որ աղջիկները մոտները զենք են պահում....
հետո էլ մտածեցի կոսմետիկա, որ աղջիկները տղաների առաջ "սիրունանալու" համար լիքը կոսմետիկա են առնում:D

Artgeo
29.10.2006, 12:13
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:
5 րոպեից հետո պատասխաններ չեն ընդունվում
Եվս մեկ անգամ խնդրում եմ պատասխանից առաջ գրել հարցի համարը


Պատասխան 8
Թշնամու ընկերը


Բարեկամ - Թշնամու թշնամի 0
Sergey - Թշնամի, որ քո մեջ է 0
Հենո - անձնական թշնամի 0
Մասսագետ - կյանքի թշնամի 0
Esmeralda - ազգի թշնամի 0
քաղաքացի - կրոնի թշնամի 0


Հարց 9
Արևելյան որոշ մշակույթներում տարածված է ավանդույթ, ըստ որի ընտանիքում ծնված առաջին աղջկա անունը դնում են «Ուգուլ»: Համարվում է, որ մի կողմից այն պաշտպանում է նրան չար ուժերից, իսկ մյուս կողմից այն օգնում է ապագայում տղա ունենալուն: Այսպիսի բան, որ արևմուտքում լիներ, մասնագետները կպնդեին, որ այդ անունը աղջկան հետագայում հոգեբանական դիսկոմֆորտ կպատճառի և խինդիրներ կառաջացնի անձի ինքնագտակցման հարցում: Ինչպե՞ս է թարգմանվում այդ անունը՝ «Ուգուլ»:

Բարեկամ
29.10.2006, 12:13
Զենքի առումո խորացել էի... որ իբր տղաներն այնքան վատն են, որ աղջիկները մոտները զենք են պահում....
հետո էլ մտածեցի կոսմետիկա, որ աղջիկները տղաների առաջ "սիրունանալու" համար լիքը կոսմետիկա են առնում:D

Ես էլ զենքի ուղղությամբ մտածեցի, բայց ուրիշ իմաստով. դե, իտալիա, մաֆիա, թաղի տղաները հաճախ են կռիվներ անում, դրա համար զենքը լավ ա ծախվում

Artgeo
29.10.2006, 12:14
Ի դեպ Արշակը ճիշտ էր պատասխանել 8-րդ հարցին :)

Artgeo
29.10.2006, 12:18
Զենքի առումո խորացել էի... որ իբր տղաներն այնքան վատն են, որ աղջիկները մոտները զենք են պահում....
հետո էլ մտածեցի կոսմետիկա, որ աղջիկները տղաների առաջ "սիրունանալու" համար լիքը կոսմետիկա են առնում:D

Հա ասեմ քեզ ևս մեկ անգամ, որ ԸՆԴՈՒՆՎԱ ԱՌԱՋԻՆ պատասխանը, հետո 6 հատ «ճիշտ» պատասխան էլ ուղարկես, մեկա ԱՌԱՋԻՆՆ ա ընդունվում:

Sergey
29.10.2006, 12:18
Ես էլ մի երգի բառեր հիշեցի և փաստորեն տեղին;)
Когда мальчишки по двору гоняли мяч футбольный,
Когда за стекла битые им ставили "на вид",
Они в мечтах в атаку шли на настоящем поле...

Artgeo
29.10.2006, 12:21
Զգուշացնում եմ, որ ընդունվում է միայն առաջին պատասխանը:
5 րոպեից հետո պատասխաններ չեն ընդունվում
Եվս մեկ անգամ խնդրում եմ պատասխանից առաջ գրել հարցի համարը


Պատասխան 9
Տղա


Բարեկամ - տղա 1
Sergey - Տղա 1
Հենո - Աստցո զավակ 0
Մասսագետ - Աստված 0
Esmeralda - 0
քաղաքացի - Երեխա 0


Հարց 10
Շատերն են կարդացել կամ դիտել ֆիլմեր անտեսանելի մարդկանց մասին: Երևի փոքր ժամանակ երազել էլ ենք դրա վերաբերյալ: Սակայն, ամբողջությամբ անտեսանելի մարդ որ ստեղծվի էլ, միևնույն է կա ենթադրություն, որ այդ արարածը այքան էլ իդեալական և ամենակարող չի լինի, ինչպես որ դա ստեղծագործություններում է գրված: Բացի նրանից, որ նա միշտ մերկ պիտի լինի, նա կունենա մի շատ կարևոր ֆիզիկական արատ, ինչը լրիվ վերացնում է նրա գերազանցությունը:
Ասացեք այդ արատը

Esmeralda
29.10.2006, 12:22
Այ, կռիս.... կապս էր անջատվել.. ինչի չհաշվեցիր... :cry

քաղաքացի
29.10.2006, 12:24
Ֆսիո: Խաղը պրծավ: Ես հավաքել եմ 118 միավոր :P
:D

քաղաքացի
29.10.2006, 12:27
Այ, կռիս.... կապս էր անջատվել.. ինչի չհաշվեցիր... :cry
Հենց կապդ անջատվում ա, զանգ վարողին տարբերակով տալիս ես պատասխանդ:
Բայց դե ու՞ր ա ըտեղ վարո՞ղ: :D

John
29.10.2006, 12:28
Ինձ վիճակված չի խաղալ… բախտներդ բերելա, որ լույս չունեինք առավոտից…

Esmeralda
29.10.2006, 12:28
Հենց կապդ անջատվում ա, զանգ վարողին տարբերակով տալիս ես պատասխանդ:
Բայց դե ու՞ր ա ըտեղ վարո՞ղ: :D
ես մտածեցի, թե կհասցնեմ :cry

Artgeo
29.10.2006, 12:29
Esmeralda ուշ էիր ուղարկել 9-րդ հարցի պատասխանը, ընդունել չեմ կարող, չնայած որ ճիշտ էիր պատասխանել: Չեմ կարծում որ 5 րոպեն քիչ է հարցին պատասխանելու համար:


Պատասխան 10
Կույր կլինի


Բարեկամ - կերևա ստամոքսի /գուցե աղիքներինն էլ / պարունակությունը 0
Sergey - Չի կարող խոսել, խիստ կասկածում եմ 0
Հենո - ձայն չի ունենա 0
Մասսագետ - Քոռ կլինի 1
Esmeralda - խոցելի կլինի 0
քաղաքացի - Կեղտ, քրտինք 0


Հովսեփնա հայտնվել :P
Harts10 Sex-ov cher kara zbaxver
Տրամաբանական հարց, ինչո՞ւ :think

ՎԵՐՋ

John
29.10.2006, 12:29
Հենց կապդ անջատվում ա, զանգ վարողին տարբերակով տալիս ես պատասխանդ:
Բայց դե ու՞ր ա ըտեղ վարո՞ղ: :D
զանգ վարողի ՏԱՆ հեռախոսին: Խի՞: Իրա կապն էլա անջատվում՝ մինչև միանա՝ դու քո տարբերակը ուղարկած ես լինում…

Հենո
29.10.2006, 12:30
ես զբաղեցրի պատվավոր առաջին տեղը (բայց վերջից):D :D

մյուս խաղը երբա՞ լինելու

քաղաքացի
29.10.2006, 12:31
զանգ վարողի ՏԱՆ հեռախոսին: Խի՞: Իրա կապն էլա անջատվում՝ մինչև միանա՝ դու քո տարբերակը ուղարկած ես լինում…
:hands

John
29.10.2006, 12:31
Հովսեփնա հայտնվել :P
Harts10 Sex-ov cher kara zbaxver
Տրամաբանական հարց, ինչո՞ւ :think

google-ով եմ պոիսկ տվել՝ իրանից իմացի:P

Esmeralda
29.10.2006, 12:33
բայց ինչի՞ կույր կլինի......

Ես մեղք ունե՞մ որ կապը միանալուն պես ուղարկեցի, բայց ուշ էր.... :cry

Մասսագետ
29.10.2006, 12:35
Փաստորեն էսօր երեք հոգի 2-րդ տեղ բռնեց, իսկ Սասունը ուղղակի ջախջախեց բոլորին 115 միավորի տարբերությամբ:

Sergey
29.10.2006, 12:35
բայց ինչի՞ կույր կլինի......


Փաստորեն համաձայն օպտիկայի օրենքների:(

John
29.10.2006, 12:35
բայց ինչի՞ կույր կլինի......

Ես մեղք ունե՞մ որ կապը միանալուն պես ուղարկեցի, բայց ուշ էր.... :cry
Արթուրնա էլի… մի՛ լացի՝ ինքը դրանից իրան ավելի լավ կզգա, որ իրա խստությունը արդյունքա տվել…

John
29.10.2006, 12:37
Սասուն ջան, ՇՆՈՐՀԱՎՈՐ: Որ ասում էի՝ google-ից խելացի ես՝ չէիր հավատում:

Artgeo
29.10.2006, 12:38
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Բարեկամ - 3
Sergey - 3
Հենո - 1
Մասսագետ - 3
Esmeralda - 3
քաղաքացի - 1
+ 117 միավորը :D :D


Շնորհակալություն բոլորին :)

քաղաքացի
29.10.2006, 12:38
Չեմ ասի էսօր google-ով ինչե՜ր եմ հայտնաբերել: ;)

Esmeralda
29.10.2006, 12:41
Փաստորեն համաձայն օպտիկայի օրենքների:(
ո՞ր օրենքի կոնկրետ..... :cry

Artgeo
29.10.2006, 12:42
ո՞ր օրենքի կոնկրետ..... :cry
Լույսը չի կարող բեկվել աչքի մեջ :)

Բարեկամ
29.10.2006, 12:42
շնորհակալություն Artgeo-ին :hands :clap

Esmeralda
29.10.2006, 12:43
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Բարեկամ - 3
Sergey - 3
Հենո - 1
Մասսագետ - 3
Esmeralda - 3 = 4 - 1
քաղաքացի - 1
+ 117 միավորը :D :D


Շնորհակալություն բոլորին :)
հա.... չի բեկվի... :cry :cry :cry

Artgeo
29.10.2006, 12:44
Լույսը չի կարող բեկվել աչքի մեջ :)
Հաջորդ խաղը ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 20.00 ին, ԳՐԱՆՑՈՒՄԸ 19.30 ԻՑ

Հենո
29.10.2006, 12:50
Չեմ ասի էսօր գօգլե-ով ինչե՜ր եմ հայտնաբերել: ;)


պմ ով գրի տենամ ինչ ես չարել!!!

StrangeLittleGirl
29.10.2006, 13:16
Վա՜յ, ո՜նց չեմ իմացել էս խաղի մասին, քնած եմ մնացել: Եթե արթուն լինեի, Հովոն կկրեր. իգրեկի հարցի պատասխանը գիտեի ;)

քաղաքացի
29.10.2006, 15:26
Օրինակ «Ուգուլ» բառը google-ով, որ ման գաս կտեսնես, որ արևելյան ֆորումներում գրեթե բոլոր անդամների անունները Ուգուլ են:

StrangeLittleGirl
29.10.2006, 19:35
գրանցվեց :P

Taurus
29.10.2006, 19:36
Ես էլ եմ ստեղ

Հենո
29.10.2006, 19:36
ինձ գրանցի!!!!!!:)

Guest
29.10.2006, 19:37
Մի անգամել փորձենք, հուսով եմ ես անգամ ավելի լավ արդյունք ցույց կտամ, քան 3 տեղ;)

Ուլուանա
29.10.2006, 19:37
Ինձ էլ գրանցի։ :P

Հենո
29.10.2006, 19:40
էսոր աչքիս լավ կոնկուրսա լինելու!!!!
ու ինչպես միշտ ես վերջին տեղ եմ լինելու!!!

Sergey
29.10.2006, 19:40
Մեկն էլ գրանցվեց:)

StrangeLittleGirl
29.10.2006, 19:41
Պահո՜, Հովոն չկա:
Առավոտը ես չկայի, դրա համար չհաղթեց, հիմա էլ ինքը չկա, դրա համար չեմ հաղթի: :(

Արշակ
29.10.2006, 19:45
Ես էլ էկա ;)

Arisol
29.10.2006, 19:54
Ես էլ