PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոտարի ակումբ

Astrid
18.06.2008, 21:22
Երևի լսել եք Ռոտարի ակումբի մասին...
Ես գիտեմ որ դա հանդիսանում է մասսոնական կազմակերպություն, սակայն հանդես է գալիս որպես ոչ կրոնական, բարեգործական կազմակերպություն:
Ես չգիտեմ ի՞նչ գործունեություն է ԻՐԱԿԱՆՈՒՄ ծավալում ակումբը Հայաստանում: Արդյո՞ք այն աղանդավորական է:

Ռուֆուս
18.06.2008, 21:47

Էլի ստեր.... Մասոնները ուր, ռոտարին ուր

Շատ ռոտարականների եմ ճանաչում, Հայաստանի Ռոտարի Ակումբների անդամների մեծ մասի իրական գործունեությունը մենակ արտասահմանից եկած փողերն ուտելն է ու ուրիշի հաշվին ման գալը....

Ռոտարի ակումբի գաղափարախոսությունը իրոք շատ լավն է, արտասահմանում այս ակումբները իրոք շատ մեծ գործունեություն են ծավալում, որը ցավոք մեր մոտ չի երևում…

Միակ հայ ռոտարակտականը ով ինչ-որ դրական բան է անում Հայաստանի համար հարազատ եղբայրս է: Արդեն երեք տարի եղբայրս կազմակերպում է ամառային ճամբարներ Գյումրիի անապահով ընտանիքների երեխաների համար ու արդեն մոտ հարյուր հիսուն երեխա է հասցրել հանգստանալ այս ճամբարներում:

Ջուզեպե Բալզամո
18.06.2008, 22:00
Կոնկրետ մեր Ռոտարի ակումբի մասին շատ բան չգիտեմ:
Այո մասսոնական կառույց է: Բայց աշխարհում ռոտարիները ունեն զուտ գործնական ( բարեգործական) նպատակներ: Սրանք մասսոնական բուրգի բիզնես հատվածն են, սրանց նիստերը չեն անցնում ծեսերով և խորհուրդներով: Համարվում է նախադուռ, առավել հարմար մի տեղ՝ ոչ մասսոններին մշակելու և ապագայում համակարգում ընդգրկելու համար: Ռոտարիի անդամ լինելու համար պարտադիր չէ մասսոն լինել:

Astrid
19.06.2008, 10:56
Նման նկրտումներ ունեցող կազմակերպությունն ինչպիսին է Ռոտարին, երբեք էլ բացեիբաց չի արտահայտի իր իրական գաղափարները, իսկ մարդկանց համար շատ լավ թակարդ է շահույթ ստանալը:
Ճիշտ է շատ հարգարժան մարդիկ են, որոնք այդ ակումբի անդամ են հանդիսանում, այդ թվում նաև եկեղեցու առաջնորդներ: Դա արդեն շատ բացասական հետըանքներ ունի:

Astrid
19.06.2008, 19:12
http://svitlo.by.ru/bibloteka/masson1/masson04.html

Ռուֆուս
19.06.2008, 22:00
Astrid ջան մի հատ հետաքրքիր հարց: Ամեն ամառ անապահով ընտանիքներից հիսուն երեխա երկու շաբաթ անցկացնում են Լոռվա ճամբարներից մեկում: Այս երկու շաբաթվա ընթացքում երեխաները ստանում են ակտիվ հանգիստ ու լիարժեք սնունդ, ընդ որում ավելի շատ քան երբևէ ստացել են իրենց ընտանիքներում....

Ու ինչ անենք, որ այս ամբողջը ֆինանսավորվել է Ռոտարի ակումբների քո պնդմամբ մասոն անդամների կողմից.... Ինչ բացասական հետևանք կարող է ունենալ սա? Փոխանակ ուրախ լինես, որ գոնե մի բարի գործ են կատարում, ամբողջ Ռոտարին եսիմ ինչ ես դարձնում....

Պետք չի ամեն ինչին այդքան կասկածամտորեն վերաբերվել: :think

Astrid
20.06.2008, 11:00

Վերվուլֆ ջան, եթե նայես իմ ասաց լինկը, կհասկանաս, թե ինչ եմ ասում ու ինչի համար եմ այդքան կասկածամիտ:

Ռուֆուս
21.06.2008, 02:54
Վերվուլֆ ջան, եթե նայես իմ ասաց լինկը, կհասկանաս, թե ինչ եմ ասում ու ինչի համար եմ այդքան կասկածամիտ:

Ես ռուսերենից լավ չեմ, եթե դժվար չի, մի քանի նախադասությամբ հաղորդեք հոդվածի բովանդակությունը :)

Fedora
12.07.2008, 15:05
[QUOTE=Juzeppe Balzammo;906814]Կոնկրետ մեր Ռոտարի ակումբի մասին շատ բան չգիտեմ:
Այո մասսոնական կառույց է: Բայց աշխարհում ռոտարիները ունեն զուտ գործնական ( բարեգործական) նպատակներ: Սրանք մասսոնական բուրգի բիզնես հատվածն են, սրանց նիստերը չեն անցնում ծեսերով և խորհուրդներով: Համարվում է նախադուռ, առավել հարմար մի տեղ՝ ոչ մասսոններին մշակելու և ապագայում համակարգում ընդգրկելու համար: Ռոտարիի անդամ լինելու համար պարտադիր չէ մասսոն լինել:[/QUOTE

Իմ կարծիքով քիչ հավանական լինել ինչ որ կրոնական "սեկտայի" անդամ միաժամանակ զերծ մնալ աըն ամենից ինչ նրանք առաջակում են .Վերջերս ինտենետում նրանց մասինմի հոդված գտա որում ասվում է , որ Մասսոններ ակտիվորեն անդամագրում են մտավոր պոտենցիալ ու բարցր դիրք ունեցող անձանց , հատկապես Հոգևոր Հովիվների ու Վանականների ու մեծ օժանդակութըուններ են տալիս. ասենք սհատ ցածր տոկոսադրույքուվ երկարաժամկետ վաչկեր եվ այլն.

Ռուֆուս
12.07.2008, 19:02

Ֆեդորա ջան, ինչի մասին է խոսքը? Ռոտարի Ակումբը էստեղ ինչ կապ ունի?

Կարապետ
12.12.2010, 21:17
Չհասկացա:angry

հիմա մասս0նականա թե՞ չէ