PDA

Դիտել ողջ տարբերակը : Պապ Արշակունի



Ambrosine
18.06.2008, 14:28
Առաջարկում եմ այստեղ քննարկել Պապի ներքին և արտաքին քաղաքականությունը /հայ-հռոմեական, հայ-պարսկական հարաբերությունները 4-րդ դարի երկրորդ կեսին/ և, ընդհանրապես, Պապին` որպես թագավոր:
Ինչքանով էր արդարացված նրա վարած քաղաքականությունը..... .... ...?

dvgray
18.06.2008, 15:36
Առաջարկում եմ այստեղ քննարկել Պապի ներքին և արտաքին քաղաքականությունը /հայ-հռոմեական, հայ-պարսկական հարաբերությունները 4-րդ դարի երկրորդ կեսին/ և, ընդհանրապես, Պապին` որպես թագավոր:
Ինչքանով էր արդարացված նրա վարած քաղաքականությունը..... .... ...?
Մի քիչ ավելի մանրամասնեիր ու ներկայացնեիր իր վարած քաղաքականությունը քննարկելուց առաջ:
Իմ իմացածը միայն "Պապ թագավոր" գեղարվեստական գրքից է :) : Ըստ այդ գրքի, խելոք մարդ էր, ու հնարավորինս վարում էր փայլուն քաղաքականություն :

Ambrosine
18.06.2008, 19:01
Մի քիչ ավելի մանրամասնեիր ու ներկայացնեիր իր վարած քաղաքականությունը քննարկելուց առաջ:
Իմ իմացածը միայն "Պապ թագավոր" գեղարվեստական գրքից է :) : Ըստ այդ գրքի, խելոք մարդ էր, ու հնարավորինս վարում էր փայլուն քաղաքականություն :

մի քիչ զբաղված եմ հիմա, մի քանի օրից անպայման մանրամասն կներկայացնեմ:)
համ էլ արդեն վերջացրել եմ <<Հայոց ազգային գաղափարախոսության>> մասին նյութերիս հավաքումը

Լեռնցի
18.06.2008, 20:32
Պապ թագավորին համարում եմ լավագույնն իմ իմացած թագավորներից:

Freddie
20.06.2008, 23:59
Հիանալի դիվանագետ էր։ Հոռոմ Ամմիանոս պատմիչը չափազանց նպաստավոր տեսանկյունից է նկարագրում նրան։ Սակայն հայ եկեղեցականները, հետևապես և այդ ժամանակվա պատմիչները, դուշմանավարի էին տրամադրված։ Մանրամասն պատմում է նրա մասին Փավստոս Բյուզանդը և քանի որ Ներսես կաթողիկոսի գրագիրն էր միայն փնովում է, չնայած, որ իր գրքում շատ անհետևողական հայացքներ է արտահայտում։ Պապին մեղադրում են Ներսեսին թունավորելու մեջ, չնայած, որ այդ վարկածի ապացույցներ չկան։ Նա փակում է Ներսեսի հիմնած կուսանոցները, կրճատում է եկեղեցու հողերը, վերացնում տասնորդն ու պտղին՝ եկեղեցական հարկերը։ Ամեն շենին թողնու միայն երկու հոգևորական, մյուսներին վերցնում արքունի ծառայության կամ զինվոր։ Ցանկանում էր պետությունը եկեղեցու գերիշխանությունից։ Աղքատանոցներից հեռացնել տվեց անբան, առողջ մարդկանց, որ սնվում էին պետության հաշվին։
Ահա ինչպես է նրան նկարագրում Բյուզանդը. «Արշակի որդին Պապը ծնվեց սյունի Փառանձեմից, որ Գնելի(Սա Արշակի եղբայրն էր) կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը, Փառանձեմին իրեն կին առավ, և նրանից ունեցավ որսի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց՝ որովհետև անօրեն մարդ էր և աստծուց բոլորովին երկյուղ չուներ՝ նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակեցանու նրան վարում էին ըստ իրենց կարգի»։
Եվ ապա ավելացնում է. « Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր և միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու։Պապ թագավորը շաղախված էր պղծության մեջ. երբեմն ինքը էգ էր դառնում և ուրիշին հանձնում էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում։ Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերին նա ենթարկվում էր դևերին»։
Ինձ այս տողերը առանձնապես հիշեցնում են Արտավազդի առասպելը, որը գրի է առել Խորենացին։ Այնտեղ էլ նրան անիծել էին փոքր ժամանակ և դևերը մանկանը փոխել էին։
Իսկ սպանել են Պապին նրա կառավարման 7-րդ տարին չլռացած։ Հայ իշխանների, Մուշեղ սպարապետի և հոգևորականների բանսարկությամբ դրդված հռոմեացի զորավարները՝ խնջույքի սեղանի վրա խողխողելով։
Ի դեպ, նա ստացել էր հռոմեական կրթություն՝ պատանդ էր Բյուզանդիայում։ Նպատակ ուներ հեռացնել հայկական գավառներից հռոմեական զորքերը, որոնք այդտեղ նստել էին բարեկամության պատրվակով, ու անկախ լինել և՛ Բյուզանդիայից, և՛ պարսիկներից։
Նա Ներսեսից հետո նոր կաթողիկոս նշանակեց, որ Լուսավորչի տոհմից չէր և նրան չուղարկեց Բյուզանդիա օծվելու, այլ հայ եպիսկոպոսներին հրամայեց օծել՝ ցանկանալով ինքնուրույնություն ապահովել հայ եկեղեցու համար։ Այս երկու քայլերն էլ էլ ավելի գռգռեցին եկեղեցականներին։
Երբ Ամմիանոսի գիրքը ճարեմ, կպատմեմ մի այլ Պապ թագավորի մասին։ :8

Ավելացվել է 19 րոպե անց
Լեոի Պապը լռիվ այլ է. « Պատանի էր նա, բայց իր հորից էլ ավելի աչքի էր ընկնում իբրև ինքնատիպ մի դեմք պետական գործիչ, օժտված անհողդողդ կամքով։ Տարաբախտաբար Փավստոսի պատմությունը այստեղ ավելի ևս միակողմանի է, կուսակցական, միտումնավոր։Դարձյալ Մամիկոնյանների դյուցազնավեպն է առատ նյութ տալիս նրան։ Պապը ենթարկված է կղերական գրչի անսահման ատելության, որովհետև նույնիսկ իր հոր չափ կամակատար չէր Ներսեսի վերաբերմամբ։
Կղերական անհաշտ ատելությունն աշխատել է դուրս բերել դժբախտ պատանուն իբրև մի զարհուրելի հրեշ, մի բարոյական այլանդակություն, որի նմանը փողոցային տականքների մեջ էլ շատ չի գտնվի, ուր մնաց արքայական գահի վրա։ ............................................ Սակայն Պապի կյանքը ցույց է տալիս, որ այդ բոլոր պատմությունները առասպելներ են, որովհետև այդ կյանքի մեջ չկային այնպիսի գործեր, որոնք անսովոր հրեշային այլանդակություն ցուցադրեն։ Ընդհակառակն. Փավստոսի պատմածների մեջ կան աղոտ գծեր, որոնք ապացույց են, որ Պապը նույնիսկ ընդունակ և հասկացող թագավոր էր։ Բացի դրանից, օտարական ժամանակակիցները, Ամմիանոս Մարկելլիանոսը, նկարագրում է Պապին իբրև մի պարկեշտ մարդու, որ, սակայն, վատությունների և ինտրիգների զոհ էր»։

Ambrosine
21.06.2008, 01:57
Freddie ջան, ապրես, որ տեղադրել ես: Ժամանակի սղության պատճառով հիմա մանրամասն չեմ անդրադառնա, մի փոքր ուշ:)
Բայց սկզբի համար ասեմ, որ Փավստոս Բուզանդի մասին շատ տարբեր կարծիքներ կան, նույնիսկ, որ նա ականատես չի եղել այս բոլոր դեպքերի, օգտվել է ուրիշ աղբյուրներից...
հետո... Պապի օրոք դեռ Բյուզանդիա չկար. միայն 395 թ-ից հետո:)

Ambrosine
01.11.2008, 16:46
նախ ներկայացնեմ մի քանի մանրամասներ աղբյուրների մասին:)


Հայ պատմագրության և բանասիրության մեջ վեճեր ու իրարամերժ տեսակետներ կան Փավստոս Բուզանդի առնչությամբ: Վերջինիս <<Պատմություն Հայոց>>-ը մի անզուգական սկզբնաղբյուր է Մեծ Հայքի թագավորության 319-387 թթ. պատմության : Հեղինակը լայնորեն օգտագործել է ժողովրդական ավանդություններն ու հերոսապատումները, որոնք երբեմն նյութին առաջին հայացքից առասպելական բնույթ են հաղորդում:
19 դ. 80-90 թթ.-ից սկսած հայագիտության մեջ զանազան կարծիքներ են հայտնվել Փավստոսի առաջին և երկրորդ դպրությունների գոյության, լեզվի և ժամանակի վերաբերյալ: Մի շարք հայ և օտարազգի ուսումնասիրողներ Փավստոսին համարել են իր նկարագրած 4-րդ դարի իրադարձությունների ականատես: Այս խնդրում հակառակ տեսակետի է հակված Ստ. Մալխասյանցը: Փավստոս Բուզանդի <<Պատմության>> իր աշխարհաբար թարգմանության առաջաբանում նա ցույց է տալիս, որ հեղինակը ազգությամբ հայ է, գրել է հայերեն` աշխատասիրելով 5-րդ դարի երկրորդ կեսին: Նա գտնում է, որ Մովսես Խորենացին օգտագործել է Բուզանդի աշխատությունը որպես սկզբնաղբյուր, սակայն Հրանտ Արմենը իրավացիորեն հարց է տալիս, թե որքանով է հիմնավոր, որ 5-րդ դարի երկրորդ կեսի հեղինակը դառնում է սկզբնաղբյուր նույն ժամանակաշրջանի մեկ այլ հեղինակի համար: Այլ խոսքով, եթե Խորենացին օգտվել է Բուզանդի երկից, ապա վերջինս առավել վաղ շրջանի հեղինակ է, քան Խորենացին:
Բուզանդի ապրած և գործած ժամանակաշրջանի առեղծվածի գիտական լուծման ճանապարհին կանգնած է մի շատ դժվարին և կարևոր խնդիր` նախամեսրոպյան գրերի գոյության հարցը, որի շուրջը ցայսօր շարունակվում են գիտավեճերը: Առավել հավանական է, որ գոյություն է ունեցել հայ գիր և գրչություն մինչև Մեսրոպ Մաշտոցը: Մեծ տարածում ունի այն վարկածը, որ նշված <<Պատմությունը>> սկզբնապես գրված է եղել հունարեն, որը և 5-րդ դարում թարգմանվել է հայերեն:


Հայ պատմագիտության ամենակարկառուն դեմքի` Մովսես Խորենացու ինքնության և ժամանակի հարցերը անգամ մեր օրերում, երբ թվում է, թե դրանք հայագիտության կողմից վաղուց լուսաբանվել են, դառնում են գիտական վեճի առարկա: Այսօր արդեն գրեթե հիմնական առեղծվածների մեծ մասը ստացել է հիմնավոր բացատրություն. ճշտված է հեղինակի և նրա <<Հայոց Պատմության >> հանդես գալու ժամանակը, պարզված են Քերթողահոր կողմից օգտագործված հիմնական սկզբնաղբյուրները:
Պատմահոր երկը վաղուց ի վեր դարձել է պատմաբանների սևեռուն քննության առարկա: Ուսումնասիրողների մի մասը հանդես է եկել Մովսես Խորենացու երկի անվերապահ ընդունողների, իսկ մյուս մասը կատաղի քննադատողների դերում: Բանն այնտեղ էր հասնում, որ Խորենացու սկզբնաղբյուր էին համարվում 6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին և 7-րդ դարի հայ մատենագիր Անանիա Շիրակացին: Հավելենք, որ ուսումնասիրողների մոտ տիրապետող է այն վարկածը, որ Խորենացին 5-րդ դարի պատմագիր է, որի աշխարհահռչակ << Հայոց Պատմություն >>-ում տեղ գտած 6-րդ և 7-րդ դարի իրողությունները արդյունք են աշխատության հետագա խմբագրությունների:Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը` սկզբից մինչև իր ժամանակները: Սա մի ստեղծագործություն էր, <<ի չգոյէ ի գոյ ածել>> էր մի ազգի անցյալը. սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ով է ինքը և ինչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը ս. գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից` նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում:


Երբ վերցնում ենք Փավստոսին, որի մեջ առասպելն ու գերբնականը սերտ հյուսված են պատմական իրականության հետ, երբ վերցնում ենք Փարպեցուն, որ իր վկայությամբ ստեպ-ստեպ կարդալով Կորյունի գրվածքը, տեղեկացել է գրերի գյուտի պատմությանը և սակայն Մեսրոպի դերը գրերի գյուտի գործում հավասարեցրել է զրոյի, այն աստիճան նվաստացրել է նրան, ապա սրանց համեմատությամբ Խորենացին շատ և շատ բարձր է ճշմարտասիրության կողմից:
Առանձնապես նշանակալի է Խորենացու վերաբերմունքը դեպի իր աղբյուր Փավստոսի պատմությունը, որի պատճառով հանիրավի բամբասված է իբրև Փավստոսի պատմության խարդախող: Փավստոսի գիրքը մի սքանչելի զրույց է, հեքիաթ է, ժողովրդական հիշողություններից հավաքված ու զարդարված, որի մեջ պատմականն ու առասպելականն այնպես են խառնված իրար հետ, ինչպես ջուրն ու շաքարը մի բաժակ թեյի մեջ: Խորենացին, որ պատմություն էր գրում, աշխատել է Փավստոսի ավանդածների մեջ պատմականը զատել առասպելականից. Ուստի այս երկու հեղինակների մեջ պատմական կորիզը նույնն է, բայց պարագաները շատ տարբեր են:


Չպետք է աչքաթող անել սկզբնաղբյուրների առանձնահատուկ բնույթը: Պատմիչների և ժամանակագիրների վկայությունները ոչ միայն շատ դեպքում համառոտ են, կցկտուր, այլև հակասական ու միտումնավոր. հեղինակներն անտարբեր չեն իրենց նկարագրած պատմական իրադարձությունների նկատմամբ: Նրանք հաճախ տեղեկությունները հաղորդում են դասակարգային, կուսակցական և կրոնական մոլեռանդության ոգով: Նրանց մի զգալի մասը, ասպարեզ իջնելով համեմատաբար ուշ շրջանում, չնայած օգտվել է ժամանակակից կամ ականատես հեղինակներից, նրանցից ընդօրինակած պատմական դեպքերին ցույց է տվել իր անհատական մոտեցումը: Մատենագիրները, որոնք սովորաբար հոգևոր դասից են, որպես կանոն, պատմական երևույթները մեկնաբանել են քրիստոնեական-միջնադարյան աշխարհայացքի ոգով` ելակետ ընդունելով եկեղեցու շահերը: Սկզբնաղբյուրների այդ յուրօրինակ բնույթի հետևանքով մեծ դժվարություններ են առաջանում իրական, գիտական պատմությունը առասպելից զատելիս: Մեր սկզբնաղբյուրներն էլ բացառություն չեն: Թեև Փավստոսի նկարագրությունները կարևոր պատմական հիշողություններ են, սակայն, ինչպես ճիշտ նկատել է Մանանդյանը, ենթարկվել են վիպական-բանաստեղծական մշակության և ունեն շինծու և հակապատմական մանրամասնություններ ու նույնիսկ միտումնավոր աղավաղումներ: Փավստոսի Պատմության վերոհիշյալ վկայությունների մեջ, որոնց աղբյուրը վիպական-բանաստեղծական ավանդությունն էր, մեծ տեղ են բռնում հեքիաթային և խրատական տարրերը, որոնք ոչ մի առնչություն չունեն գիտական պատմության հետ: Ըստ Մանանդյանի` Փավստոսի Պատմությունը պետք է գործածել իբրև չորրորդ դարի պատմության աղբյուր ամենամեծ զգուշավորությամբ: Այն ամբողջությամբ նվիրված է Մամիկոնյանների տոհմի պատմությանը և, բնականաբար, այստեղ գովերգվում է այդ տոհմը, իսկ նրանց հակառակորդները` պարսավվում: Խորենացին էլ որոշ դեպքերում հավատ է ընծայել իր նախորդին և ինքն էլ մոլորության գիրկը ընկել:

կներեք, որ չեմ նշում, թե որ գրքերից եմ այսքանը հավաքել ու կոնսոլիդացրել;) բայց եթե անհրաժեշտ լինի...

Lion
01.11.2008, 18:04
Վերջին պոստը Պապի հետ կարծես այնքան էլ կապ չունի, բայց մի բան առնվազն ինձ համար հստակ է. և Խորենացու, և Փարպեցու շատ ու շատ տվյալներ, եթե հրաժարվում ենք ի սկզբանե ժխտողական մոտեցումից, մոզայկայի հատիկների ճշտությամբ իրենց տեղն են գտնում Հայոց պատմության դեպքերի շարքում...

Ambrosine
01.11.2008, 18:49
Վերջին պոստը Պապի հետ կարծես այնքան էլ կապ չունի, բայց մի բան առնվազն ինձ համար հստակ է. և Խորենացու, և Փարպեցու շատ ու շատ տվյալներ, եթե հրաժարվում ենք ի սկզբանե ժխտողական մոտեցումից, մոզայկայի հատիկների ճշտությամբ իրենց տեղն են գտնում Հայոց պատմության դեպքերի շարքում...

նախապես նշում եմ աղբյուրները, որտեղ Պապի մասին հիշատակություններ կան:). ես կոնկրետ այս կարծիքին եմ մեր աղբյուրների մասին. գուցե մյուս հարցերում ճիշտ են, բայց Պապի հարցում իրենցից հաճախ զավեշտ են ներկայացնում /դևեր..., օձեր.., չգիտեմ ինչեր/

Lion
01.11.2008, 18:52
Իհարկե – եկեղեցականների ճղճիմ վրեժն է… Խեղճ տղին գալուբոյ են հանում:(

Ambrosine
01.11.2008, 19:08
Իհարկե – եկեղեցականների ճղճիմ վրեժն է… Խեղճ տղին գալուբոյ են հանում:(

դե ես չէի ցանկանում գրել էդ ամեն սուտ բաների մասին, բայց երևի գրեմ?:think:8
լավ, հիմա ներկայացնենք տիրող իրադրությունը:)՝



Սկսած 3-րդ դարից` հասարակության զարգացումը Հայաստանում ընթանում էր շահագործման ֆեոդալական եղանակի ձևավորմամբ: Խոշոր ֆեոդալական հողատիրության աճը մեծ չափերի էր հասնում: Հայ Արշակունիները հետզհետե կորցնում էին իրենց ենթակաների հանդեպ ունեցած անսահմանափակ իշխանությունը: Կենտրոնական իշխանության թուլացմանը նպաստում էր նաև արտաքին քաղաքական բարդ իրավիճակը: Հայերը մշտապես ստիպված են եղել իրենց գոյության համար պայքար մղել երկու գիշատիչ տերությունների դեմ, քանի որ Հայաստանը, որ հաճախ դառնում էր նրանց բախումների թատերաբեմ, նրանց համար կարևորություն էր ներկայացնում մի շարք առումներով: Տնտեսական տեսակետից Հայաստանը ամենից առաջ ունեցել է առևտրական խոշոր նշանակություն: Հայկական բարձրավանդակը Առաջավոր Ասիայի այն բարձրադիր, կենտրոնական սարահարթն է, որը տարանցիկ մեծ ճանապարհ-ների հանգույցն է եղել: Հայաստանի գրավման շուրջը մղված մրցակցության հիմնական պատճառը եղել է ոչ միայն և ոչ այնքան այն հանգամանքը, որ նրա տարածքով է անցել արևելյան առևտրական ճանապարհների մի մասը. Հայաստանը մրցակից պետությունների համար ուներ ստրատեգիական հսկայական նշանակություն, որը բխում էր նրա աշխարհագրական դիրքից: Գտնվելով Առաջավոր Ասիայի լեռնահանգույցում, Հայկական բարձրավանդակը յուրովի միավորում է այդ հանգույցները, հընթացս կատարելով Առաջավոր Ասիան և ընդհանրապես Արևելքը Արևմուտքի հետ կապող կարևոր օղակի դեր: Շնորհիվ իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների` Հայաստանը միշտ եղել է շրջակա տարածքների վրա իշխող մի վիթխարի բնական միջնաբերդ:
Ֆեոդալականացման պրոցեսի խորացման հետևանքով Հայաստանում առաջատար քաղաքական ուժը դառնում է խոշոր հողատիրական վերնախավը, իսկ կենտրոնական իշխանությունը ավելի ու ավելի կորցնում է իր սոցիալական հենարանը: Հայ նախարարների տարբեր խմբավորումները Մեծ Հայքի Արշակունի թագավորի իշխանության դեմ ծավալված իրենց պայքարում օգտվում էին իրանա-հռոմեական զավթիչների դեմ մղած պայքարի հետևանքով կենտրոնական իշխանության համար ստեղծված անելանելի վիճակից: Դա լավ էին հասկանում պարսից արքայից արքան և Հռոմի կայսրը: Նրանք ամեն կերպ հովանավորում էին դեպի իրենց կողմնորոշված հայ նախարարներին: Գահի շուրջը համախմբված նախարարները ձգտում էին Հայաստանը զերծ պահել թե իրանական և թե հռոմեական քաղաքական ազդեցությունից:
Միջագետքում պարսիկների տարած հաղթանակը հռոմեացիների նկատմամբ աղետալի եղավ Հայաստանի համար: 363 թ. հաշտության պայմանագրով Հռոմի դաշնակից Հայաստանը թողնվեց բախտի քմահաճույքին. ներքին հակասություններից բզկտված` նա չկարողացավ դիմագրավել թշնամուն: 364-368թթ. Հայաստանն ավերածության ենթարկվեց Շապուհ Բ Երկարակյացի (309-379) զորքերի կողմից: Ավերվեցին հելլենիստական Հայաստանի ծաղկուն քաղաքները, իսկ բնակչությունը գերեվարվեց: Հօգուտ Միջագետքի քաղաքների` նվազեց Հայաստանի դերը` որպես միջազգային քարավանային առևտրի փոխանցող օղակի:
Սոցիալական ներքին ներհակությունների, Պարսկաստանի ու Հռոմի զավթողական քաղաքականության հետևանքով 387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու իրար դեմ պայքարող տերությունների` Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև: Այսպես ավարտվեցին ֆեոդալականացման պրոցեսները, որոնք ինքնին լինելով պրոգրեսիվ, օտարերկրյա ագրեսիայի պայմաններում հանգեցնում էին քաղաքական անկախության կորստի:

Lion
01.11.2008, 19:10
Այո… այդ անիծյալ ֆեոդալիզմը մեզ խոշոր կորուստներ պատճառեց…:(

Ambrosine
01.11.2008, 19:41
Այո… այդ անիծյալ ֆեոդալիզմը մեզ խոշոր կորուստներ պատճառեց…:(

ըհը:( էլ չասած փոշիացման /ֆեոդալական մասնատվածության/ մասին
չեմ ուզում միանգամից շատ նյութեր տեղադրեմ, որ կարդանք բոլորը և միասին քննարկենք. հիմա գրում եմ մինչև Արտագերսի անկումը, իսկ շարունակությունը հետո:)


Ութամսյա գահակալությունից հետո` 364թ. հանկարծամահ եղավ Հովիանոսը: Նրա փոխարեն զորքը կայսր հռչակեց Վալենտիանոսին (364-375), որն իր հերթին կառավարչակից հայտարարեց իր եղբորը` Վաղեսին (364-378): Եղբայրներն ամեն կերպ ձգտում էին ազատվել 363թ. Հովիանոսի կնքած ամոթալի հաշտության պայմանագրից:
Այս դաշինքից հետո, պարսիկները, ազատություն տալով իրենց գործողություններին, սկսեցին ավերել Հայոց երկիրը, ժողովրդին ենթարկել ծայրահեղ հալածանքների: 368թ. Շապուհը խարդախությամբ Տիզբոն հրավիրեց Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Վերջինիս սպանեց, իսկ թագավորին բանտարկեց Անհուշ բերդում: Այս միջոցներով պարսիկները, փաստորեն, ձգտում էին վերացնել հայկական պետականությունը և իրենց ենթարկել հայ ժողովրդին: Ինչպես Լեոն է գրում. <<Շապուհ Երկարակյացն արդեն ծեր էր, բայց հասակը չէր ազդում նրա բնավորության վրա, որ շարունակում էր մնալ դաժան ու անգութ, ինչպես վայել էր արևելյան մեծ բռնակալին>>:
Արշակին բանտարկելուց հետո 368 թվին Շապուհը Հայաստան ուղարկեց պարսկական զորքերով երկու հայ դավաճան իշխաններ Գլակին և Արտավանին` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել` ոչնչացնելու համար Արտագերսը, որը բերդաքաղաք էր և ուներ, ըստ Ամմիանոսի, ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը` բանակի հրամանատար: Կատարելով Շապուհի հրամանը, 368 թվի աշնանը առաջնորդները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը, որտեղ ամրացել էին հայոց բարձրագույն իշխանությունը ներկայացնող Փառանձեմ թագուհին և դեռ անչափահաս թագաժառանգ Պապը: Բայց բերդը գտնվում էր անմատույց բարձունքում և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուստի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ`հայտնելով, թե ինքը ինչ-որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:
Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել` խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը` նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, փոխեցին իրենց մտադրությունը: Գլակը և Արտավանը, ըստ Ամմիանոսի, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով, համոզեցին պաշտպաններին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ` տալ անձնատրության պայմանների մասին խորհրդակցելու համար: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բերդաքաղաքից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս, հարձակվեց թշնամու ճամբարի վրա և սկսեց կոտորել բազմաթիվ մարդկանց:

Այդ անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտիանոս կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան` Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և տվել էր նրա կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:
Գլակը և Արտավանը, Վալենտիանոս կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավորեցնել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն 369 թվի գարնանը հանձնարարեց Տերենտիոս զորավարին` Պապին տանել Հայաստան` իբրև երկրի կառավարիչ` առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Բացի այդ, համաձայն Հովիանոսի դաշնագրի` Պապին չտրվեց զինվորական օգնություն: Սա արվեց, ըստ Ամմիանոսի, միանգամայն ճիշտ դիտավորությամբ. կայսրը ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:

Շապուհը Արտագերսի իրադարձություններից հետո հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության: Պապը ու նրա հետ նաև Գլակն ու Արտավանը, վախենալով ներխուժումից և ոչ մի տեղից օգնություն չակնկալելով, ստիպված են լինում հինգ ամիս շարունակ թաքնվել Տայքի անառիկ կիրճերում:
Շապուհի բոլոր ջանքերը` բռնելու Պապին, ապարդյուն անցան:

Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի` ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Պարսկական այս մեծ արշավանքի ժամանակ Շապուհի զորքերը նորից պաշարեցին Արտագերսը, ուր ապաստանել ու դեռ մնում էր Փառանձեմը: Այս անգամ պաշարող բանակի առաջնորդներն էին, ինչպես երևում է Փավստոսի վկայություններից, Պարսից զորավարներ Զիկը և Կարենը: Պարսիկները ուժեղ պաշարումից հետո, երբ բերդի կայազորը բոլորովին ուժասպառ էր եղել, կարողացան Արտագերսն առնել (հավանաբար 369 թվի դեկտեմբեր ամսին): Նրանց ձեռքն ընկան այստեղ Արշակունիների գանձերը ու նաև Փառանձեմ թագուհին, որը, եթե հավատանք Փավստոսի վկայությանը, նախատալից կերպով մահապատժվեց Շապուհի հրամանով:

Ուշագրավ է, որ Գլակի ու Արտավանի կարևոր դերն Արտագերսի առաջին պաշարման ժամանակ և այդ պաշարումից հետո Փավստոսի մոտ բոլորովին լռության է մատնված: Մարկվարտը մատնացույց է արել, որ Արտավանի գործունեությունը և նրա ու Գլակի 369 թվի բանակցությունները Վաղեսի հետ Փավստոսի մոտ թյուրիմացաբար վերագրված են սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին:

էս ընդհանուր պատկերը, եթե կցանկանաք, կտեղադրեմ Փավստոսի և Ամմիանոսի նկարագրությունները առանձին-առանձին:)

Monk
01.11.2008, 19:55
նախ ներկայացնեմ մի քանի մանրամասներ աղբյուրների մասին:)
կներեք, որ չեմ նշում, թե որ գրքերից եմ այսքանը հավաքել ու կոնսոլիդացրել;) բայց եթե անհրաժեշտ լինի...
Եթե մեծ խնդիր չի, աղբյուրներն էլ նշիր էլի, Աստղ ջան:)

Ambrosine
01.11.2008, 20:03
Եթե մեծ խնդիր չի, աղբյուրներն էլ նշիր էլի, Աստղ ջան:)

մեծ խնդիր չի, Մոնկ ջան, ուղղակի ինչպես միշտ ալարում եմ:D;)
ահա /այն բոլոր աղբյուրներն ու աշխատությունները, որոնցից օգտվել եմ Պապի մասին գրելիս/՝

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Փավստոս Բուզանդ, <<Հայոց պատմություն>>, թարգմ. և ծանոթ. Ստ. Մալխասյանի, Երևան 1987թ.
Մովսես Խորենացի, Ե դար, <<Հայոց պատմություն>>, Երևան, 1997թ.
Ղազար Փարպեցի, <<Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին>>, աշխ. թարգմ. և ծանոթ. Բ.Ուլուբաբյանի, Երևան, 1982թ.
<<Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>>, Երևան, 1981թ.
_________________________________________________________________________

<<Հայ ժողովրդի պատմություն>> ԳԱԱ հրատ., հ2, Երևան 1984թ.
Հ.Մանանդյան, <<Երկեր հատոր Բ>>, Երևան 1978թ.
Ա.Աբրահամյան, <<Հայ ժողովրդի պատմություն>>, պրակ 2, Երևան 1959թ.
Լեո, <<Երկերի ժողովածու>>, հ1, Երևան 1966թ.
Ն.Շահնազարյան, <<Հայ-իրանական և հայ-հռոմեական հարաբերությունները հայ մատենագիրների լուսաբանությամբ>>, Երևան 1990թ.
Վ.Իսկանյան, <<Հայ-բյուզանդական հարաբերությունները 4-7դդ.>>, Երևան 1991թ.

Lion
03.11.2008, 19:21
Սկզբունքորեն ամեն ինչ ճիշտ է... Սա քաղաքական նկարագրություն է, որի արանքում կորում են հարյուրավոր հաղթական և մի քանի հատ էլ պարտված ճակատամարտեր:

Ի դեպ - ըստ նույն Ամիանոսի Գլակին ու Արտավանի հետագայում Պապը գլխատում է:

Ambrosine
03.11.2008, 19:29
Սկզբունքորեն ամեն ինչ ճիշտ է... Սա քաղաքական նկարագրություն է, որի արանքում կորում են հարյուրավոր հաղթական և մի քանի հատ էլ պարտված ճակատամարտեր:

Ի դեպ - ըստ նույն Ամիանոսի Գլակին ու Արտավանի հետագայում Պապը գլխատում է:

դե ճակատամարտերը շատ աղոտ են նկարագրված. ես էլ շեշտը չեմ դնում դրանց վրա: Ուզում եմ միասին քննարկենք, թե որքանով էր հիմնավորված Պապի քաղաքականությունը:)

Lion
03.11.2008, 19:32
դե ճակատամարտերը շատ աղոտ են նկարագրված. ես էլ շեշտը չեմ դնում դրանց վրա: Ուզում եմ միասին քննարկենք, թե որքանով էր հիմնավորված Պապի քաղաքականությունը:)

Էն էլ ոնց էր հիմնվավորված... Մեր միջնադարի ամենալուսավոր դեմքերից մեկն էր... Ափսոս խեղճ տղին, ախռանեն պադվադիտ արեց:(

Ambrosine
03.11.2008, 19:37
շարունակություն....


Հռոմեական կայսրությունը չէր կարող, իհարկե, չգիտակցել, որ Սասանյան Պարսկաստանի իշխանության հաստատումը Հայաստանում ոչ միայն վարկաբեկիչ էր իր հեղինակության համար արևելյան երկրներում, այլև մշտական ու անհանդուրժելի մի վտանգ էր Հայաստանին սահմանամերձ Հռոմեական Միջագետքի, Կապադովկիայի և Պոնտոսի համար: Հ. Մանանդյանը, բնորոշելով Վաղեսի քաղաքականությունը, գրում է. <<Այս կայսեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բավական տատանվող էր ու անհաստատուն, և դա բացատրվում է պարզապես նրանով, որ Հռոմեական կայսրությունն ինքը ևս այդ ժամանակ գտնվում էր ծանր ու դժվարին կացության մեջ, և Վալենտիանոսն ու Վաղեսը շարունակ զբաղված էին Արևմուտքում, ու նրանց գլխավոր նպատակն էր կայսրության պահպանությունը ներխուժող բարբարոս ժողովուրդների հարձակումներից>>:

Պարսկական 368-369 թվերի արշավանքների ժամանակ, ինչպես երևում է Փավստոսի վկայություններից, բացի Արտագերսից, Հայաստանում ավերվել էին գրեթե բոլոր նշանավոր քաղաքները` Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը և Նախիջևանը: Չհանդիպելով լուրջ դիմադրության` Շապուհ Բ-ն նույն 369 թվին, չբավականանալով Հայաստանի ավերածությամբ, միջամտեց նաև Վրաստանի գործերին և, ոտնատակ տալով հռոմեացիների իրավունքները, որ որոշված էին երկուստեք համաձայնությամբ, գահընկեց արեց հռոմեական գերիշխանությանը ենթարկված Սուրմակին և նրա փոխարեն Վրաց թագավորության գահին նստեցրեց Վարազ-Բակուրին:

Շապուհ Բ-ի 369 թվի գրգռիչ գործողություններն արդեն մի պարզ ոտնձգություն էին և խախտումն հռոմեական իրավունքների: 363 թվի դաշնագիրը Սասանյան Պարսկաստանը մեկնաբանում էր այն իմաստով, որ իբր թե նա իրավունք ունի տեր ու տնօրեն դառնալու Հայաստանի և նույնիսկ Վրաստանի: Դա, իհարկե, այդպես չէր: Ճիշտ է, համաձայն դաշնագրի, հռոմեացիները պարտավորվել էին չօգնել Արշակ Բ-ին, սակայն դաշնագրում չէր ասված, որ Հայաստանը տրվում է Սասանյան Պարսկաստանին: Հռոմեական կայսրությունը դաշնագիրը մեկնում էր այլ կերպ: Պարսկաստանի ակնկալությունները Հայաստանի նկատմամբ նա համարում էր ապօրինի և պնդում էր, որ հայ ժողովուրդը պետք է լինի ինքնուրույն:

370 թվին Վաղես կայսրը, որն արդեն վերջացրել էր պատերազմը գոթերի դեմ, հնարավորություն ունեցավ միջամտելու հայկական գործերին ավելի բացահայտ համարձակ կերպով: Պարսկաստանի իշխանության հաստատումը Հասաստանում և Վրաստանում Հռոմեական կայսրության համար խիստ վտանգավոր էր և վարկաբեկիչ էր նաև նրա հեղինակության համար:
Չնայած Վաղեսը Տերենտիոսին կարգադրել էր, որպեսզի հռոմեական լեգեոններ չմտնեն Հայաստանի սահմաններից ներս, քանզի Շապուհը դա կհամարեր Հովիանոսի հետ կնքած հաշտության պայմանագրի խախտում, սակայն, մինչ այդ, հայերն արդեն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ երկրից դուրս էին քշել պարսկական զորամասերը, որոնց հրամանատարն էր Ալանաոզանը: Միաժամանակ, Վաղեսն սկսեց գաղտնի կերպով իր լեգեոնները կենտրոնացնել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում:

Այնուամենայնիվ, Վաղեսի այս բոլոր գործողությունները հայտնի են դառնում Շապուհին: Ամմիանոսը հաղորդում է, որ Շապուհը մի դեսպանություն է ուղարկում Վաղեսի մոտ և բողոք է հայտնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում հռոմեական բանակի այդ գործողությունների համար: Սակայն կայսրը չի ընդունում Շապուհի այս բողոքը: Դա է պատճառը, որ Շապուհը 369թ. սկսած պատրաստություններ է սկսում տեսնել հռոմեացիների վրա հարձակվելու համար, որն իրականացվեց 371 թվականին:

Անհրաժեշտ է նշել, որ Վաղեսն էլ իր հաշիվներն ուներ: Ամմիանոսը հայտնում է, որ նա որոշել էր հայերի արյամբ լվանալ 363թ. սև բիծը: 369թ. Վաղես կայսրն իր մոտ ապաստանած թագաժառանգ Պապին, ինչպես նշեցինք, Տերենտիոս զորավարի ուղեկցությամբ ուղարկում է Հայաստան: Այս հանգամանքն ավելի է գրգռում Շապուհին, որը, ինչպես Ամմիանոսն է գրում, ընկնում է գազանային կատաղության մեջ:Մուշեղ մամիկոնյանի և իրեն ուղեկցող հռոմեական զորավար Տերենտիոսի օգնությամբ Պապը կազմակերպում է բանակ, որովհետև խորապես համոզված էր, որ Շապուհը հարձակվելու է Հայաստանի և Հռոմի վրա: Իրոք, Շապուհը ծրագրում է գրավել հռոմեացիների ամրացրած հենակետերը Միջագետքում:

...

Lion
03.11.2008, 19:42
"Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի..."

Ամիանոսը 363 թ-ի դաշնագրի մասին

Ambrosine
05.11.2008, 19:37
էս մասը կոչենք Նախաձիրավյան շրջան:D;)


370թ. աշնանը, ինչպես վկայում է Փավստոսը, Շապուհը հարձակվում է Հայաստանի վրա: Արևելքում և իրեն սահմանակից Հայաստանում ստեղծված այս խառը իրադրությունները չէին կարող անհանգստություն չպատճառել կայսրությանը, ուստի Վաղեսն Արևելք է ուղարկում մի խոշոր բանակ` Արինթեոս զորավարի հրամանատարությամբ, որը, ըստ Ամմիանոսի, պետք է թագավորեցներ Պապին և օգներ, եթե պարսիկները կրկին անգամ փորձեին անհանգստացնել հայերին: Մանավանդ, ինչպես Բուզանդն է գրում, հանգիստ չէին նաև Պարսկաստանի արևելյան սահմանները: Քուշանների թագավորը, դեռևս 369թ. պատերազմ էր սկսել պարսից Շապուհ թագավորի դեմ: Հռոմը, այսպիսով, օգտվելով Պարսկաստանի համար ստեղծված այս անբարենպաստ պայմաններից, անմիջապես հրաժարվեց 363թ. խիստ անպատվաբեր հաշտության պայմանագրից և շտապեց Արևելքում վերականգնել իր նախկին դիրքերը: Հռոմեական հարձակումը Արևմուտքից, իսկ քուշանների հարձակումը Արևելքից, ստիպեցին Շապուհին դադարեցնել ասպատակությունները Հայաստանի վրա և շտապ կարգով դեսպանություն ուղարկել Վաղես կայսեր մոտ` պահանջելով հավատարիմ մնալ Հովիանոսի կնքած դաշինքին: Այս պատերազմում Շապուհը խայտառակ պարտություն է կրում: <<Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախչելով ճողոպրում էր, իսկ բանակի ամբողջ բազմությունը սրի էր անցկացնում Մուշեղը` Հայոց զորքի հետ: Շատերին կոտորում էին, Պարսից ավագներից շատերին ձերբակալում էին, ավար էին առնում պարսից թագավորի գանձերը, բռնում են նաև տիկնանց տիկնոջը`մյուս կանանց հետ միասին>>,-գրում է Փավստոս Բուզանդը:
...

Lion
06.11.2008, 18:01
"Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս
Այնպիսի մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում…"

Պ. Սևակ

Ambrosine
07.11.2008, 21:09
"Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս
Այնպիսի մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում…"

Պ. Սևակ

Ես Մուշեղի էս ու նմանատիպ արարքի մասին այլ մեկնաբանություն ունեմ. որ արդեն սկսենք քննարկել, կասեմ;)

Հիմա Պապի <<ծագումնաբանության>> մասին՝

Պապն այդ ժամանակ` 370 թվին, ինչպես կարելի է հետևցնել Ամմիանոսի կարևոր մի վկայությունից, անչափահաս պատանի էր: Ամմիանոսի այս վկայությունից երևում է, որ Պապը արդեն չափահաս էր դարձել 373 թվին:
Պետք է ասել, որ Պապի տարիքի խնդիրը մինչև այժմ վեճի առարկա է և դեռևս վերջնական կերպով պարզված չէ: Մանանդյանը միանգամայն սխալ է համարում Օրմանյանի պնդումը, որը Պապին համարում է ոչ թե Փառանձեմի, այլ Օլիմպիայի որդի` ծնված 351 թվին: Օրմանյանի պնդումը, որ արտաքին պատմիչները Պապին ճանաչում են իբրև հույն մոր զավակ, պարզապես թյուրիմացության արդյունք է: Այդ մասին ոչինչ չեն հաղորդում ո՛չ Ամմիանոսը, ո՛չ էլ մյուս օտար պատմիչները: Պապը, ինչպես պարզ կերպով վկայում են Փավստոսը և Խորենացին, Փառանձեմի որդին էր:

Մարկվարտը կարծում է նույնիսկ, որ Արշակ Բ-ն ամուսնացել էր Փառանձեմի հետ, որովհետև իր Օլիմպիա կնոջից զավակ չուներ: Մանանդյանը բոլորովին անընդունելի է համարում Մարկվարտի մի ուրիշ կարծիքը, որը ենթադրում է, որ Պապը ծնվել էր 360 թվին և, ուրեմն, թագավոր էր կարգվել տասը տարեկան հասակում և սպանվել էր տասնչորս տարեկան հասակում: Այս ենթադրությունը, անշուշտ, սխալ է և հակասում է ինչպես Ամմիանոսի, նույնպես և հայ աղբյուրների վկայություններին: Մանանդյանը այս մութ խնդրին հավանական լուծում է տեսնում նրանում, որ եթե ենթադրենք, որ Պապը, լինելով Փառանձեմի ու Գնելի որդին, Արշակ Բ-ի ոչ թե հարազատ, այլ խորթ որդին էր:
...


Այնքան ողբալի էին այն պայմանները, որոնց մեջ Պապը պիտի սկսեր իր թագավորությունը: Դեռ անչափահաս մի պատանի, նա երևաց հայրենի ավերակների մեջ և որոնում էր այնպիսի ուժեր, որոնք կարող էին նորից փոքր ինչ ամրացնել Արշակունիների խարխուլ գահը: Իր հոր նման նա էլ առաջին իսկ քայլերից հենվեց երկու ամուր պատվանդանների վրա` սպարապետության և կաթողիկոսության:

Սպարապետն արդեն Վասակի որդի Մուշեղն էր: Գալով կաթողիկոսության, Պապը դիմեց ամենից հեղինակավոր և ժողովրդական մարդուն` Ներսեսին: Հաշտություն կայացավ Լուսավորչի տոհմի և Արշակունիների մեջ: Ներսեսին չէր կարող չգրավել պատանի թագավորի անկեղծ հարգանքը դեպի իր անձը, և նա նորից կաթողիկոսության գլուխ անցավ: Մնում էր այնուհետև կազմակերպել երկրի ներքին ուժերը, ավելացնել նրա կենսունակությունը:

Սակայն շատ բան չէր կարելի անել այս ուղղությամբ, քանի որ Շապուհը հսկում էր ամենայն ուշադրությամբ: Պապի վերահաստատվելը, ճիշտ է, հնարավոր էր դարձել այն հանգամանքից հետո, որ Մուշեղ սպարապետը հաղթել ու հալածել էր Հայաստանի բերդերը բռնած պարսկական զորքը, բայց այս հաջողությունը միայն սաստկացնում էր պարսկա-կան վտանգը: Շապուհը նոր արշավանք պիտի սկսեր, իսկ Մուշեղ սպարապետի հրամանատարության տակ հավաքված ամբողջ հայ զորքերի թիվը 10 հազարից ավել չէր:

Ըստ երևույթին, Արինթեոս կոմսի` Հայաստան ժամանելուց դեռ առաջ Պապը բա-նակցություններ էր սկսել Շապուհ Բ-ի հետ, հույս ունենալով, որ իր թագավորությունը կկարողանա ստանալ արքաների արքայից: Շատ պարզ է, որ պատանի թագաժառանգը, որին Վաղեսը Հայաստան էր ուղարկել առանց օգնական զորքի և որն ամբողջ հինգ ամիս թափառել ու թաքնվել էր Լազիկեի մոտակա լեռնային շրջաններում, այլևս չէր կարող հավատ ընծայել Հռոմեական կայսրության խոստումներին ու հավաստիացումներին:
Շապուհի ու Պապի բանակցությունների մասին ուշագրավ տեղեկություններ է տալիս Ամմիանոսը հետևյալ իր վկայության մեջ. <<Մինչ այդ,-ասում է Ամմիանոսը,-Շապուհը, որն անչափ խորամանկ էր և որը, նայելով իր օգտին, կամ ստորաքարշ էր և կամ ամբարտավան, ապագայում հաշտություն կնքելու պատրվակով կշտամբում էր Պապին թաքուն լրաբերների միջոցով, որ նա անփույթ է դեպի ինքը և թագավորական վեհության քողի տակ ստրուկն է դարձել Գլակի և Արտավանի>>: Շապուհ Բ-ի խոստումը` բարեկամության դաշն կնքելու Պապի հետ, բնականաբար, մեծ տպավորություն պիտի գործեր ոչ միայն պատանի թագաժառանգի վրա, այլև նրան շրջապատող այն հայերի վրա, որոնք գիտակցում էին, որ Հայաստանի դժբախտության պատճառն ինքը` Հռոմեական կայսրությունն էր, որը 363 թ. խայտառակ դաշնադրությամբ դավաճանել էր դաշնակից հայերին: Դժվար չէ նաև հասկանալ, որ Սասանյան Պարսկաստանի հետ բարեկամական մերձեցումը, որը Արշակունյաց թագավորության փրկության համար մի մեծ երաշխիք էր, թերևս, կարող էր գլուխ գալ Գլակի ու Արտավանի զոհաբերությամբ, որոնք Արտագերսի պաշարման ժամանակ դավաճանել էին պարսիկներին: Ինչպես վկայում է Ամմիանոսը, հրապուրվելով Շապուհ Բ-ի գրավիչ խոստումներով` Պապը սպանել տվեց Գլակին ու Արտավանին և նրանց գլուխներն ուղարկեց արքայից արքային` ի նշան իր հնազանդության Պարսկաստանին: Հենց այս հանգամանքն էլ կատալիզատորի դեր կատարեց Պապի` Հռոմի կողմից հայոց թագավոր ճանաչվելու գործում:

Արինթեոս կոմսի և հռոմեական օժանդակ զորքի` Հայաստան ժամանելուց հետո հետզհետե հայկական շրջաններից դուրս վտարվեցին պարսկական կայազորները, և Պապը, համախմբելով իր շուրջը ապստամբած հայերին` ձեռնամուխ եղավ նորոգելու և կազմակերպելու իր ավերված թագավորությունը (370թ.):

REAL_ist
07.11.2008, 21:10
ինձ պռոֆեսոր մարդ ասելա որ Պապը գալԻԲՈ էր:D:D

Lion
07.11.2008, 21:12
Չէ - էդ չարացած տերտերիկներն էին տղին անմեղ տեղը զրպարտում:(

Ambrosine
07.11.2008, 21:12
ինձ պռոֆեսոր մարդ ասելա որ Պապը գալԻԲՈ էր:D:D

ետոգո պրոֆեսորա նի Մինասյան լի զովուտ?

Lion
07.11.2008, 21:12
Իսկ ինչ մեկնաբանություն ունես Մուշոյի պահով?

REAL_ist
07.11.2008, 21:14
չե ոնցոր Աստղ ջան, տոշնի չեմ էլ հիշում ով էր բայց միատ սորտ պատմաբան պռաֆեսոր մարդեր, մի բան գիտեր որ ասումեր:D

Ambrosine
07.11.2008, 21:21
Իսկ ինչ մեկնաբանություն ունես Մուշոյի պահով?

Հեսա կտեսնենք, որ Ձիրավում էլ Ուռնայր թագավորին ա բաց թողնում, իսկ Պապին էլ պատճառաբանում ա, թե ինքը չէր կարող սպանել իրենից բարձր ռանգ ունեցողին: Բայց դե ի յոժիկու պոնյատնո, որ ինքը հեռուն գնացող պլաններ ուներ:
Հիմա պատկերացրու էդ ժամանակաշրջանը, երբ ինքը բանակցություններ էր վարում Շապուհի հետ, Հռոմն էր դժգոհ ու անհանգիստ, դաշնակցում էր Հռոմի հետ, Պարսկաստանն էր անհանգիստ.
իսկ ինչ արեց Մուշեղը? վերադարձրեց կանանոցը, մտավ Շապուհի աչքը, իսկ երկրում էլ հռոմեական կուսակցության առաջնորդն էր. ստեղծվել էր մի վիճակ, երբ Մուշեղը նախընտրելի էր և Հռոմի, և Պարսկաստանի համար: Այ ստեղ Պապը ջղայնանալու էր...

Ավելացվել է 1 րոպե անց

չե ոնցոր Աստղ ջան, տոշնի չեմ էլ հիշում ով էր բայց միատ սորտ պատմաբան պռաֆեսոր մարդեր, մի բան գիտեր որ ասումեր:D

հա, ոնց-որ լավ ա իմացել՝ իրա փորձից:angry
բայց հիշի էլի անունը

REAL_ist
07.11.2008, 21:25
:D ոնց հասկացա լավ դեմես ետ կարծիքին, հենց հիշեմ կասեմ քեզ Աստղ ջան:)

Ambrosine
07.11.2008, 21:31
:D ոնց հասկացա լավ դեմես ետ կարծիքին, հենց հիշեմ կասեմ քեզ Աստղ ջան:)

ոնց կարամ դեմ չլինեմ էդ դատարկ խոսքերին?:[ բայց ոնց-որ Մինասյանը պիտի լինի /պատմականի զամդեկանը/

Lion
08.11.2008, 12:34
Հեսա կտեսնենք, որ Ձիրավում էլ Ուռնայր թագավորին ա բաց թողնում, իսկ Պապին էլ պատճառաբանում ա, թե ինքը չէր կարող սպանել իրենից բարձր ռանգ ունեցողին:

Այս արարքներով իրոք հաճախ են մեղադրում Մուշեղին: Ընդ որում, հատկապես սովետահայ պատմագիտությունը: Բայց իմ խորին համոզմամբ Մուշոն ճիշտ է վարվել, ընդ որում սառը քաղաքական հաշվարկի տեսակետից, այլ ոչ թե ասպետությունից, չնայած, մոլոդեց իրեն ամեն դեպքում, որ վերջին մտածողությունն էլ ուներ այդ մութ ժանակներում:

Ես իրոք գտնում եմ, որ հարեմի կանանց նկատմամբ բռնություն գործադրելը ստոր մի երևույթ է, ինչ մոտիվացիայով էլ այն արվեր: Ինչ վերաբերվում է Ուռնայրին… Կրկնում եմ – քաղաքական հաշվարկ է… Մուշոն Ուռնայրին սպանելով ի դեմս կատաղի կովկասյան լեռնեցիների հետ թշնամության մի երրորդ ճակատ կբացեր Մեծ Հայքի թագավորության համար, որն առանց այդ էլ կիսվում էր` պայքարելով Հռոմի և Սասանյան Պարսկաստանի հետ: Իսկ այսպես, նա ոչ միայն ավելորդ մի գլխացավանք չստեղծեց ի դեմս լեռնեցիների մշտական սպառնալիքների, հարձակումների և արյան վրեժի, այլև, լավ իմանալով լեռնեցիների հոգեբանությունը, պատվասիրությունը ու երախտիքը գնահատելը, ապահովեց նրանց աջակցությունը: Հատկանշական է, որ դրանից հետո այլևս երբեք մենք կովկասյան լեռնեցիներին չենք տեսնում Մեծ Հայքի թագավորության դեմ արշավանքներից պարսից բանակի կազմում մասնակցելիս… Սա ինչ-որ բան արժե: Ավելին, նույն երախտապարտ Ուռնայրը ակնհայտորեն հետախուզական բնույթի տեղեկություններ է հաղորդել և օգնել է հայերին… Հիշում եք. “Շատ շնորհակալ եմ քեզանից, մուշեղ, որ ինձ չսպանեցիր: Աստված ինձ քո ձեռքը տվեց, բայց դու ինձ խնայեցիր. Այս քո սերը երբեք չեմ մոռանա, քանի կենդանի եմ: Բայց իմաց եմ տալիս քեզ, որ Շապուհ թագավորը պատրաստվում է բոլոր իր զորքերով անսպասելի կերպով հարձակվել քո վրա…

Ambrosine
08.11.2008, 15:15
Այս արարքներով իրոք հաճախ են մեղադրում Մուշեղին: Ընդ որում, հատկապես սովետահայ պատմագիտությունը: Բայց իմ խորին համոզմամբ Մուշոն ճիշտ է վարվել, ընդ որում սառը քաղաքական հաշվարկի տեսակետից, այլ ոչ թե ասպետությունից, չնայած, մոլոդեց իրեն ամեն դեպքում, որ վերջին մտածողությունն էլ ուներ այդ մութ ժանակներում:

Ես իրոք գտնում եմ, որ հարեմի կանանց նկատմամբ բռնություն գործադրելը ստոր մի երևույթ է, ինչ մոտիվացիայով էլ այն արվեր: Ինչ վերաբերվում է Ուռնայրին… Կրկնում եմ – քաղաքական հաշվարկ է… Մուշոն Ուռնայրին սպանելով ի դեմս կատաղի կովկասյան լեռնեցիների հետ թշնամության մի երրորդ ճակատ կբացեր Մեծ Հայքի թագավորության համար, որն առանց այդ էլ կիսվում էր` պայքարելով Հռոմի և Սասանյան Պարսկաստանի հետ: Իսկ այսպես, նա ոչ միայն ավելորդ մի գլխացավանք չստեղծեց ի դեմս լեռնեցիների մշտական սպառնալիքների, հարձակումների և արյան վրեժի, այլև, լավ իմանալով լեռնեցիների հոգեբանությունը, պատվասիրությունը ու երախտիքը գնահատելը, ապահովեց նրանց աջակցությունը: Հատկանշական է, որ դրանից հետո այլևս երբեք մենք կովկասյան լեռնեցիներին չենք տեսնում Մեծ Հայքի թագավորության դեմ արշավանքներից պարսից բանակի կազմում մասնակցելիս… Սա ինչ-որ բան արժե: Ավելին, նույն երախտապարտ Ուռնայրը ակնհայտորեն հետախուզական բնույթի տեղեկություններ է հաղորդել և օգնել է հայերին… Հիշում եք. “Շատ շնորհակալ եմ քեզանից, մուշեղ, որ ինձ չսպանեցիր: Աստված ինձ քո ձեռքը տվեց, բայց դու ինձ խնայեցիր. Այս քո սերը երբեք չեմ մոռանա, քանի կենդանի եմ: Բայց իմաց եմ տալիս քեզ, որ Շապուհ թագավորը պատրաստվում է բոլոր իր զորքերով անսպասելի կերպով հարձակվել քո վրա…

բայց էլ ինչ ճակատ-մակատ բացելու մասին ա խոսքը, եթե էդ լեռնցիները փաստացի կռվում էին Շապուհի բանակում. հլը մի բան էլ Ուռնայրը գլուխ էր գովում, թե ինքը կհարձակվի Պապի վրա և այլն և այլն... իսկ էս հետախուզական բնւյթի տեղեկություն չէր իմ կարծիքով, ինքը Շապուհի հետ էր ու պիտի իմանար Շապուհի պլանների մասին, ուղղակի լավություն ա արել ու տեղեկացրել ա. ապրի ինքը:)

իսկ կանանոցի պահով ասեմ, որ էլի մենք <<ցույց տվեցինք մեր հոգու անբասիրությունը.... բլաա>>, բայց ինչ շահեցինք? Շապուհը դաշինք կնքեց հայերի հետ? Ընդհակառակը, պիտի էդ կանանոցը արժանացնեինք մեր կանանց ճակատագրին, որ էդ պարսիկները իմանային, որ իրենց ցանկացած քայլ հրահրելու է համարժեք պատասխան

Lion
09.11.2008, 11:50
Կռվում էին Ուռնայրի փրկվելու ժամանակ, բայց ոչ դրանից հետո: Ըստ երևույթին հարցը եղել է այսպես – Ուռնայրի փրկվելուց հետո Շապուհը սրան կրկին առաջարկել է արշավել, իսկ նա ոչ միայն մերժել է, այլև տեղեկացրել Մուշոյին: Ուղղակիորեն այն մասին հաղորդում, որ նամակը ուղարկելու ժամանակ Ուռնայրը եղել է պարսից բանակում, չկա – եթե սխալվում եմ, ուղղեք...

Իսկ կանանոցի պահով – դա ամեն մի տղամարդու ընտրությունն է. Ինձ համար` կեցցե Մուշեղը:)

Ambrosine
09.11.2008, 16:28
Կռվում էին Ուռնայրի փրկվելու ժամանակ, բայց ոչ դրանից հետո: Ըստ երևույթին հարցը եղել է այսպես – Ուռնայրի փրկվելուց հետո Շապուհը սրան կրկին առաջարկել է արշավել, իսկ նա ոչ միայն մերժել է, այլև տեղեկացրել Մուշոյին: Ուղղակիորեն այն մասին հաղորդում, որ նամակը ուղարկելու ժամանակ Ուռնայրը եղել է պարսից բանակում, չկա – եթե սխալվում եմ, ուղղեք...
չկա, ես ենթադրում եմ, քանի որ Ալբանիայի թագավորը ինձ թվում ա չէր հակաճառի պարսից արքային


Իսկ կանանոցի պահով – դա ամեն մի տղամարդու ընտրությունն է. Ինձ համար` կեցցե Մուշեղը:)
ոնց թե ամեն մի տղամարդու ընտրություն?:8:think

մեկ ա, եթե մեր երկրի համար նշանակություն չի ունեցել, ուրեմն ես նրա այս արարքը համարում եմ 0 /զրո/. նույնիսկ՝ բացասական, քանի որ իր թագավորի մոտ կասկածներ առաջացրեց յուր անձի հանդեպ

ու մի բան էլ. բա ինչի՞ էր սպանում պարսիկներին, նրանց քերթում ու խոտ լցնում. հոր վրեժն էր առնում. բա ինչի՞ թույլ չէր տալիս Պապին՝ առնելու մոր վրեժը:think

Ambrosine
10.11.2008, 00:58
370 թվին Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, փաստորեն, վերսկսվել է Հայաստանում պատերազմական դրությունը, որովհետև հռոմեական զորքերը հայերի հետ միասին կռվում էին այստեղ պարսկական պահապան զորամասերի և Պարսկաստանի հայ համախոհների դեմ:
370 կամ 371 թվին Վաղես կայսրի կարգադրությամբ հռոմեական Տերենտիոս զորավարը 12 լեգեոնով մտավ Վրաստան, որպեսզի վերստին թագավորեցնի Սուրմակին: Բայց շուտով այստեղ Վաղես կայսեր հավանությամբ գահաթեկնածուներ Սուրմակի և նրա ազգական Վարազ-Բակուրի միջև համաձայնություն կայացավ և որոշվեց, որ Սուրմակը թագավոր լինի Վրաստանի հարավային և արևմտյան շրջաններում, իսկ Վարազ-Բակուրը` հյուսիսային ու արևելյան շրջաններում:

Հռոմեական կայսրության զինված ուժերի թշնամական գործողությունները Հայաստանում և Վրաստանում, բնականաբար, մեծ զայրույթ առաջացրին Պարսկաստանում, և Շապուհ Բ-ն, որն անչափ վրդովված էր, աշխատեց օգնություն ստանալ հարևան ժողովուրդներից և նախապատրաստեց նաև իր զորքը արշավանքի, որպեսզի գարնանը մեծ ուժերով հարձակում սկսի հռոմեացիների և հայերի դեմ: Պատերազմի վտանգը Մերձավոր Արևելքում այնքան մեծ էր, որ արդեն 371 թվի մայիսին ինքը` Վաղես կայսրը Պոլսից շտապել էր գալ Կապադովկիա և միառժամանակ այստեղ մնալուց հետո, եկել էր Անտիոք (371 թվի նոյեմբերին կամ 372 թվի ապրիլին):
371թ. գարնանը Շապուհը, Ալբանիայի Ուռնայր թագավորի հետ դաշնակցած, ձեռնարկեց մի նոր արշավանք դեպի Հայաստան:

Ամմիանոսը գրում է. <<Ձմեռն անցնելուց հետո Շապուհը, որը չափազանց ամբարտավանացած էր նախկին կռիվներում իր ունեցած հաջողությունների պատճառով, իր զորքերը համալրեց, խիստ ուժեղացրեց և ուղարկեց, որպեսզի ներխուժեն մեր կողմերը, զրահավորված հեծելազորը ու նաև նետաձիգները և վարձկան զորքը: Այս զորքերի դեմ խիստ ուժեղ զորաբանակով երթի ելան Տրայանոս կոմսը և ալամանների նախկին թագավոր Վադոմարը, բայց սրանք կայսրի հրամանով պարսիկների դեմ պիտի վարեին ավելի շուտ պաշտպանողական գործողություններ, քան` հարձակողական:
Երբ սրանք հասան Բագավան, որը հարմար էր լեգեոնների տեղավորման համար, մի քանի անգամ ենթարկվեցին թշնամու հեծելազորի ուժգին գրոհումներին: Սակայն, չկամենալով ընդունել մարտը, սրանք արիաբար նրանց հետ մղեցին և նույնիսկ դիտավորյալ կերպով հետ քաշվեցին, որպեսզի իրենք առաջին հերթին թշնամուն վնաս չհասցնեն և հաշտության դաշինքի խախտման համար չամբաստանվեն: Սակայն վերջ ի վերջո, ծայրահեղ անհրաժեշտության պատճառով, նրանք մարտի բռնվեցին և հաղթություն տարան և թշնամուց շատերին կոտորեցին>>:

Փավստոսը, լրացնելով Ամմիանոսին, գրում է. <<Ապա այնուհետև Պարսից թագավորը նորից զորաժողով արեց բոլոր իր ուժով ու զորությամբ: Նա ճանապարհ ընկավ իր բոլոր զորքերով և գնաց Ատրպատական աշխարհը: Ինքը քիչ զորքով մնաց այնտեղ, իսկ զորքերի ամբողջ բազմությունը պատերազմի ուղարկեց Պապթագավորի դեմ: Ապա Պարսից զորքը եկավ և ասպատակեց մինչև իսկ Հայաստանի միջնաշխարհը: Այնուհետև Հայոց Պապ թագավորը ևս հրամայեց զորաժողով անել Բագավանում: Նաև Հունաց զորքերը, որոնք գտնվում էին Եռանդում ու Բախիշում, հավաքվեցին միևնույն տեղում Պապ թագավորի մոտ և իրենց բանակի շուրջը փոս փորեցին Նպատ լեռան դիմաց և Եփրատ գետի մոտ: Նրանք կազմակերպվեցին և պատրաստվեցին ճակատամարտ տալու ... Իսկ պատերազմի ընթացքում աստծու օգնությունը հասավ հույներին, և հաղթող հանդիսացավ Հայոց գունդը: Եվ Պարսից գունդը պարտության մատնվեց, փա-խուստի դիմեց և ցրվեց ու սփռվեց դաշտերում, լեռների բարձունքներում և խոր ձորերում: Ապա նրանց հետապնդեցին Հունաց և Հայոց զորքերը, հետևներից հասան և թե՛ մեծերին ու թե՛ փոքրերին` բոլորին կոտորեցին: Միայն շատերից քչերը, որոնք լավ ձիեր ունեին` կա-րողացան փախչել:
Այնուհետև ևս փախստականներին հետամուտ եղան Հայոց զորքերը և նրանք մինչև Գանձակ Ատրպատականը, Հայաստանի սահմանները, հալածեցին Պարսից զորքերին և փախստականներից շատերին ճանապարհին կոտորեցին>>: Ձիրավի ճակատամարտը էլ ավելի ամրապնդեց Պապի դիրքերը: Հարկ է նշել, որ այս պատերազմում հայկական ուժերը հանդիսանում էին գլխավոր հարձակվող ուժը, որոնք էլ շահեցին ճակատամարտը: Եվ դա հնարավորություն տվեց Պապին փորձել Հռոմի հետ հարաբերորւթյունները ավելի ինք-նուրույն կառուցել: Հռոմեական օգնության նպատակն էր Հայաստանը ամեն գնով հեռու պահել պարսկական ազդեցության ոլորտից: Որովհետև, ինչպես Ամմիանոսն է գրում, հռոմեացիներին հայտնի էր, որ <<երբ Շապուհին պետք էր որևէ նպատակի հասնել, ապա նա գիտեր ոչ միայն գոռոզություն ցույց տալ, այլև սողալ>>: Բացի այդ, հռոմեացիներին հայտ-նի էր դարձել, որ Շապուհն իր գործակալների միջոցով գաղտնի բանակցություններ էր վարում Պապի հետ և ձգտում էր համոզել, որ նա իր հարաբերությունները խզի հռոմեացինե-րի հետ և ընդունի պարսկական կողմնորոշում:
Ճակատամարտից հետո երկու պետությունների միջև կնքվեց զինադադար և,ինչպես Ամմիանոսն է ասում, <<կայսրն Անտիոք գնաց, իսկ թագավորը` Տիզբոն>>: Ձիրավում պարսիկներին ջախջախելուց հետո կայսրը Հայաստանում թողեց մի զորագունդ` Տերենտիոս զորավարի հրամանատարությամբ:

Այս կռիվներից հետո, ինչպես վկայում է Փավստոսը, Մուշեղ սպարապետը հետըզհետե Հայաստանին էր միացրել այն շրջանները, որոնք ապստամբելով անջատվել էին Արշակունյաց թագավորությունից:

Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև զինադադարի կնքումից հետո Հայաստանում ևս հաստատվեց խաղաղություն, և երիտասարդ Պապ թագավորը հնարավորություն ստացավ զբաղվելու իր կիսավեր ու խախտված պետության ներքին գործերով:
.....

Lion
10.11.2008, 13:18
չկա, ես ենթադրում եմ, քանի որ Ալբանիայի թագավորը ինձ թվում ա չէր հակաճառի պարսից արքային

Չես կարող ասել... Ինչպես Հայոց արքաներն էին մանևրում երկու ուժերի մեջ, այնպես էլ դա կարող էր անել Մասքութական թագավորության արքան...


ոնց թե ամեն մի տղամարդու ընտրություն?

Հենց այդպես:B


մեկ ա, եթե մեր երկրի համար նշանակություն չի ունեցել, ուրեմն ես նրա այս արարքը համարում եմ 0 /զրո/.

Է հա, ասենք խեղճ ու կրակ մի 100 հատ կին սպաներ... է հետո, ինչ պիտի փոխվեր դրանից?


նույնիսկ՝ բացասական, քանի որ իր թագավորի մոտ կասկածներ առաջացրեց յուր անձի հանդեպ

Իմ կարծիքով դա Պապին սևացնող հերթական հերյուրանքն է...


ու մի բան էլ. բա ինչի՞ էր սպանում պարսիկներին, նրանց քերթում ու խոտ լցնում. հոր վրեժն էր առնում. բա ինչի՞ թույլ չէր տալիս Պապին՝ առնելու մոր վրեժը

Լավ էր անում, որովհետև մենք կանանց դեմ չենք կռվում: Իսկ Պապի պահով` նայիր վերև...

Ի դեպ...


Ճակատամարտից հետո երկու պետությունների միջև կնքվեց զինադադար

տարածված մոլորություն է... Իրականում Ձիրավից անմիջապես հետո եղել է ևս մեկ ճակատամարտ - Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտ, որի վրա բավարար ուշադրություն չի դարձվել, իսկ երբեմն էլ այն համարվել է Ձիրավի ճակատամարտի գրչական կրկնությունը: Սակայն ճակատամարտի հստակ տեղի նշումը մեզ թույլ է տալիս այն դիտարկել առանձին: Այսպիսով, թեև Ձիրավի ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ, սակայն տվյալ փուլում այն չեղավ վերջինը...

Ambrosine
10.11.2008, 18:55
Չես կարող ասել... Ինչպես Հայոց արքաներն էին մանևրում երկու ուժերի մեջ, այնպես էլ դա կարող էր անել Մասքութական թագավորության արքան...
եսիմ, բայց էլի չեմ հավատում:think



Հենց այդպես:B
մեկա չհասկացա:D



Է հա, ասենք խեղճ ու կրակ մի 100 հատ կին սպաներ... է հետո, ինչ պիտի փոխվեր դրանից?
էլի եմ գրել. պարսիկները կիմանային, որ ցանկացած գործողություն՝ ուղղված հայերի դեմ, հրահրելու է համարժեք գործողություն


Իմ կարծիքով դա Պապին սևացնող հերթական հերյուրանքն է...
բայց ես այդտեղ սևացնող բան չեմ տեսնում: ՄուշեղըՊապի ենթական էր, չէ? ուրեմն ինչ իրավունքով էր առանց թագավորի իմացության կայացնում ինքնագլուխ որոշումներ? եթե օրինակ պաշտպանության նախարարը առանց նախագահի իմացության սկսի շփումներ հաստատել այս կամ այն երկրի քաղ գործիչների հետ, իր ցանկությամբ բաց թողնի ռազմագերիներին, քո կարծիքով ինչ կլինի? Նախագահը հաջորդ օրը նախարարին կուղարկի բանտ՝ որպես պետական դավաճան կամ լավագույն դեպքում աշխատանքից կազատի

այսինքն Պապը ճշմարտացիորեն էր <<բարկացած>> ու պիտի բարկանար. զարմանալի կլիներ, եթե ինքը հանդուրժեր


Լավ էր անում, որովհետև մենք կանանց դեմ չենք կռվում: Իսկ Պապի պահով` նայիր վերև...
վերևում մի քիչ պատասխանեցի էս թեմայով


Ի դեպ...

տարածված մոլորություն է... Իրականում Ձիրավից անմիջապես հետո եղել է ևս մեկ ճակատամարտ - Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտ, որի վրա բավարար ուշադրություն չի դարձվել, իսկ երբեմն էլ այն համարվել է Ձիրավի ճակատամարտի գրչական կրկնությունը: Սակայն ճակատամարտի հստակ տեղի նշումը մեզ թույլ է տալիս այն դիտարկել առանձին: Այսպիսով, թեև Ձիրավի ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ, սակայն տվյալ փուլում այն չեղավ վերջինը...

ճիշտն ասած՝ չեմ խորացել էդ հարցում. ինչ կռիվ, որ թռուցիկ, մակերեսորեն է ներկայացված եղել, մեծ ուշադրություն չեմ դարձրել. դե բեկումը Ձիրավի ճ/մարտից սկսվեց, դրանով էլ կարևոր է;)

Lion
10.11.2008, 19:02
եսիմ, բայց էլի չեմ հավատում

Իմ կածիքով դա այդպես էր...


էլի եմ գրել. պարսիկները կիմանային, որ ցանկացած գործողություն՝ ուղղված հայերի դեմ, հրահրելու է համարժեք գործողություն

Ռազմագերիներին մորթազերծ անելը քիչ էր?: Անպայման մեր այդ լավ տղեն պիտի կանայք բռնաբարեր տար, թու...:(


բայց ես այդտեղ սևացնող բան չեմ տեսնում: ՄուշեղըՊապի ենթական էր, չէ? ուրեմն ինչ իրավունքով էր առանց թագավորի իմացության կայացնում ինքնագլուխ որոշումներ? եթե օրինակ պաշտպանության նախարարը առանց նախագահի իմացության սկսի շփումներ հաստատել այս կամ այն երկրի քաղ գործիչների հետ, իր ցանկությամբ բաց թողնի ռազմագերիներին, քո կարծիքով ինչ կլինի? Նախագահը հաջորդ օրը նախարարին կուղարկի բանտ՝ որպես պետական դավաճան կամ լավագույն դեպքում աշխատանքից կազատի

Այդ փուլում, երբ Պապը դեռ երիտասարդ էր ու իրական իշխանություն չուներ - նրանց մոտ հավասարների դաշինք էր... Իսկ ներկայիս պետությունն ու վաղ ֆեոդալական պետությունները տարբեր բաներ են...

Ambrosine
10.11.2008, 19:15
Իմ կածիքով դա այդպես էր...

լավ, էս թողենք. մեկա չենք համաձայնվում;)


Ռազմագերիներին մորթազերծ անելը քիչ էր?: Անպայման մեր այդ լավ տղեն պիտի կանայք բռնաբարեր տար, թու...:(
բայց ես էդ նկատի չունեի, այ մարդ:angry:D նկատի ունեի դաժան ձևով սպանելը, ոնց-որ մեր կանանց սպանեցին հրապարակավ


Այդ փուլում, երբ Պապը դեռ երիտասարդ էր ու իրական իշխանություն չուներ - նրանց մոտ հավասարների դաշինք էր... Իսկ ներկայիս պետությունն ու վաղ ֆեոդալական պետությունները տարբեր բաներ են...
ինչ հավասարների դաշինքի մասին ես խոսում? ես նման բան չեմ կարդացել:think

Lion
10.11.2008, 19:17
բայց ես էդ նկատի չունեի, այ մարդ նկատի ունեի դաժան ձևով սպանելը, ոնց-որ մեր կանանց սպանեցին հրապարակավ

Իսկ քո կարծիքով այդ կերպ պատժվող կանայք չէին բռնաբարվում կամ դա պակաս ստորացում է?


ինչ հավասարների դաշինքի մասին ես խոսում? ես նման բան չեմ կարդացել

Դա գրված չէ... Խոսքն այն մասին է, որ Մուշոն ու Պապը իրենց ապրած կյանքով ու ընտանեկան ողբերությունով, հատկապես սկզբնական շրջանում, հավասար էին իրար...

Ambrosine
10.11.2008, 20:34
Իսկ քո կարծիքով այդ կերպ պատժվող կանայք չէին բռնաբարվում կամ դա պակաս ստորացում է?
էդ ամենամեծ ստորացումն ա, բայց մենք էդքան ստոր չենք. կարելի էր թեկուզ գլխատել, բայց ոչ երբեք ուղարկել Տիզբոն. սա Մուշեղի կողմից շատ լավ մշակված քայլ էր


Դա գրված չէ... Խոսքն այն մասին է, որ Մուշոն ու Պապը իրենց ապրած կյանքով ու ընտանեկան ողբերությունով, հատկապես սկզբնական շրջանում, հավասար էին իրար...
Ողբերգությունով իրար հավասար չեն. Մուշեղը կորցրել էր հորը միայն՝ երկրի սպարապետին, որի կորուստը վտանգի տակ չի դնում պետականության գոյությունը: Պապը կորցրել էր հորն էլ, մորն էլ՝ երկրի բարձրագույն իշխանությունը ներկայացնող անձանց, ում կորուստը, երբ դեռ թագաժառանգն էլ մանկահասակ է, կործանարար կարող է լինել ողջ երկրի համար

ու ինչ հավասարության մասին ես խոսում? թագավոր ու սպարապետ. տարբեր աստիճաններ են բուրգի, իսկ ֆեոդալական հասարակություն, թե ձեռներեցության, կապ չունի. կա հիերարխիա

Ambrosine
10.11.2008, 22:14
Վաղեսն էլ, հավատարիմ մնալով Հայաստանի նկատմամբ ունեցած իր տատանվող ու անհաստատուն քաղաքականությանը, սկսեց Շապուհի հետ բարեկամական կապեր հաստատել, մանավանդ, որ այդ ժամանակ վեստգոթերն սկսել էին անհանգստացնել կայսրության սահմանները: Նույն ժամանակ Պարսկաստանի հյուսիսարևելյան սահմաններն էլ էին գտնվում վտանգի առաջ: Խորենացին իր վկայություններից մեկում գրում է, որ Վալենտիանոսի մահից հետո <<…տերությունն առնում է նրա եղբայր Վաղեսը, որ գոթերի հետ բարեբախտ պատերազմ մղելով ու հաղթելով հետ է դառնում և անմիջապես զորք է ուղարկում Միջագետք, Հայաստան` Շապուհին օգնական զորք տալու համար>>:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, պարսկական դիվանագիտությանը հաջողվել էր ոչ միայն լեզու գտնել Վաղեսի հետ, այլև նույնիսկ այս պատերազմից հետո Պապ թագավորին որոշակիորեն թեքել իր կողմը: Եվ պատահական չէ, որ Պապը պատգամավորներ ուղարկեց կայսեր մոտ և ասաց, թե` <<բացի Կեսարիայից տասը քաղաք ևս մերն են` հետ տուր. նաև Ուռհա քաղաքը մեր նախնիներն են շինել, ուստի եթե չես ուզում որ խռովություն լինի` տուր մեզ. եթե չտաս` մեր մեջ պատերազմ կծագի>>:Դիվանագիտական այս ճարպիկ խաղը, ըստ Շահնազարյանի, Շապուհի մեքենայությունների հետևանքն էր:

Հավասարակշռություն ստեղծելու նպատակով էր, որ Պապը փորձեց գաղտնի կերպով հարաբերություններ հաստատել Պարսկաստանի հետ` միաժամանակ չվնասելով Հռոմի հետ հարաբերություններին: Սակայն մինչ նա փորձեր էր անում` կապվելու Պարսկաստանի հետ, Մուշեղ Մամիկոնյանը արդեն շահել էր Պարսից արքայի համակրանքը և կապեր էր հաստատել աղվանաց Ուռնայր թագավորի հետ: Ստեղծվել էր հետաքրքիր մի իրավիճակ, երբ Մուշեղը նախընտրելի էր և՛ Պարսկաստանի, և՛ Հռոմի համար: Ժամանակավորապես թագավորի և սպարապետի հարաբերությունները սառեցին: Արտաքին քաղաքականության մեջ Մուշեղն ավելի առաջ էր անցել, քան կարող էր սպասել Պապը:

Այնուհետև Հայաստանում ստեղծվում է մի վիճակ, որ շատ հաճախ չէր կրկնվում նրա պատմության մեջ. արտաքին երկու հզոր մրցակից պետությունները մի քանի տարի հանգիստ են թողնում հայոց երկիրը և այս կարճատև ժամանակամիջոցում, ինչպես նշում է Լեոն, մեր առջև բացվում է պետության ներքին կյանքը, որ գործունյա ու եռուն է, աշխատում է բժշկել իր վերքերը, վերականգնել իր բոլոր ուժերը, բայց միևնույն ժամանակ և թատերաբեմ է դարձել նույն ներքին իրարանցումների, որոնք այժմ էլ պիտի իրենց զոհերն ունենային: Եվ շարունակելով նշում է, որ այս ամբողջ շարժման առանցքը Պապ թագավորն էր կազմում: Պատանի էր նա, բայց իր հորից էլ ավելի աչքի էր ընկնում իբրև ինքնատիպ մի դեմք, պետական գործիչ` օժտված անհողդողդ կամքով:

Պապն սկսեց իր վերաբերմունքը փոխել նաև հայ եկեղեցու նկատմամբ, որը սերտորեն կապված էր Արևմուտքի հետ: Այս դեպքում նրա նպատակն էր հոգևորականությանը, մասնավորապես կաթողիկոսին, հեռու պահել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունից: Բուզանդի վկայությամբ, Պապն <<հայտնապես հրաման տվեց աշխարհին` ավերել>> Ներսեսի կողմից բոլոր գավառներում կառուցած <<որբանոցներն ու այրիների ապաստանները...կուսանոցները,... հալածում էր չքավորների ու աղքատների վրա նշանակված տեսուչ-վերակացուներին... Նաև պտղիի ու տասանորդների կարգն էլ, որ վաղուց ի վեր սովորություն էր դարձած եկեղեցուն տալ` դրա վերաբերմամբ էլ ամբողջ աշխարհում հրաման հանեց, որ ոչ ոք չտա>>:
Հայտնի է, որ Տրդատ Մեծը, գյուղական հոգևորականությունը տնտեսապես ապահովելու համար, նրան հատկացրել էր ավաններում յոթ երդի կամ ծխի հողամասեր: Պապ թագավորը այդ յոթ հողաբաժիններից հինգը գրավել էր հօգուտ արքունիքի: Համաձայն Պապ թագավորի կարգադրության` սահմանափակվում էր նաև եկեղեցականների դասի ազատությունը զինվորական ծառայությունից և պահանջվում էր, որ երեցների ու սարկավագների եղբայրներն ու որդիները մտնեն արքունի ծառայության մեջ:
Չնայած մատենագիրը մեղադրում է Պապին այս բոլորի համար, այնուամենայնիվ, դրանք շատ կարևոր միջոցառումներ էին, որոնց կիրառումով մենաստաններում, վանքերում, կուսանոցներում, աղքատանոցներում բնակվող բազմաթիվ մարդիկ պետք է դուրս գային և կատարեին պետության կողմից սահմանված օրինական պարտականությունները` ծառայեին բանակում, աշխատեին դաշտերում և վճարեին սահմանված հարկերը: Թագավորն իր այս քաղաքականությունն իրացրեց մասնավորապես Ներսեսի մահից հետո:
Մենք տեսնում ենք, որ նրա թագավորության հետ երկիրը մտնում է արագ բարեկարգվողի վիճակի մեջ: Առաջին նշանն այն էր, որ մի կարճ միջոցում վերածնվեց Հայաս-տանի զինվորական ուժը. Մուշեղ սպարապետը մշտական զորքի թիվը հասցնում է 90 հազարի, և այսպիսով հայ պետությունը նորից իրեն պատշաճող տեղն էր բռնում շրջակա մանր պետությունների մեջ:

Ցավոք, Փավստոսի Պատմության մեջ Պապը ենթարկված է կղերական գրչի անսահման ատելությանը, որովհետև նույնիսկ իր հոր չափ կամակատար չէր Ներսեսի վերաբերմամբ: Փավստոսը երիտասարդ թագավորին վերագրում է զգալի արատներ, շարունակ նրան զրպարտում է, հորինում նրա մասին անհեթեթ առասպելներ. իբր թե Փառանձեմը նորածին արքայազնին նվիրել էր դևերին, <<ուստի նա տղայությունից ի վեր լի էր դևերով:Որովհետև նա միշտ դևերի կամքն էր կատարում…դևերը օձերի կերպարանքով դուրս էին գալիս Պապ թագավորի ծոցից և փաթաթվում էին նրա ուսերին: Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գնալ,իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր և ասում, թե <<Մի՛ վախեցեք, սրանք իմն են>> >>: Փավստոսը խիստ պախարակում է Պապի նաև մի քանի այլ արարքները, որոնք, ըստ երևույթին, պետական միջոցառումներ էին նրա ամայացած և խռովալից երկրի խաղաղեցման ու բնակչության շատացման համար: Պապը, փակելով կուսանոցները, հրամայել էր, որ կույսերն ամուսնանան, թույլատրել էր ամուսնալուծությունը, չէր արգելել մեռելների վրա կոծ ու սուգ անելը, իսկ ամենագլխավոր նրա <<հանցանքն>> այն էր, որ հեթանոս հայերի նկատմամբ եղել էր հանդուրժող:

...

Lion
11.11.2008, 13:08
էդ ամենամեծ ստորացումն ա, բայց մենք էդքան ստոր չենք. կարելի էր թեկուզ գլխատել, բայց ոչ երբեք ուղարկել Տիզբոն. սա Մուշեղի կողմից շատ լավ մշակված քայլ էր

Լավ էլի, վայ... Հռոմի պապից կաթոլիկ ես:) Շապուհը իր հորն էր դաժանաբար սպանել, իսկ նա իր մեջ այդքան ուժ գտավ չստորանալու: Իմ կարծիքով Մուշեղին քաղաքական ինտրիգներ վերագրելը չհաջողված ու չապացուցված մի թեզ է...


Ողբերգությունով իրար հավասար չեն. Մուշեղը կորցրել էր հորը միայն՝ երկրի սպարապետին, որի կորուստը վտանգի տակ չի դնում պետականության գոյությունը: Պապը կորցրել էր հորն էլ, մորն էլ՝ երկրի բարձրագույն իշխանությունը ներկայացնող անձանց, ում կորուստը, երբ դեռ թագաժառանգն էլ մանկահասակ է, կործանարար կարող է լինել ողջ երկրի համար

Ամեն մեկին իր վերքն է ցավ տալիս: Մի մոռացիր, որ Մուշոյի ու Պապի հայրերը ընկերներ էին եղել, իրենք էլ էին ընկերներ... Ու ընդհանրապես ինձ թվում է դու ամեն դեպքում գրում ես եկեղեցական պատմիչների հերյուրանքների ազդեցության տակ: Պապը լավ էլ խելոք էր ու գիտեր իր լավը ցանկացողներին...

Ambrosine
11.11.2008, 18:16
Լավ էլի, վայ... Հռոմի պապից կաթոլիկ ես:) Շապուհը իր հորն էր դաժանաբար սպանել, իսկ նա իր մեջ այդքան ուժ գտավ չստորանալու: Իմ կարծիքով Մուշեղին քաղաքական ինտրիգներ վերագրելը չհաջողված ու չապացուցված մի թեզ է...
ինչպես թե չհաջողված? լավ էլ հաջողված ու լավ էլ խելքին մոտ: Նույնիսկ Բուզանդի գրքում էլ կան հիշատակություններ, որ տարբեր մարդիկ փորձել են Պապին համոզել, որ Մուշեղը այլ նպատակներ ունի և գործում է թագավորի թիկունքում: Սա արդեն բավական է, որ պատկերացնենք, թե իրականում ինչպիսի խոսակցություններ են եղել, որ Բուզանդը մեզ էսքանն ա ներկայացնում. չմոռանանք, որ նրա <<Պատմություն հայոց>>-ը Մամիկոնյանների, կարելի է ասել, տոհմի փառաբանմանն է նվիրված

ամեն դեպքում Մուշեղը վայելում էր նաև հոգևորականության աջակցությունը... լավ էս հարցերին հլը կանդրարդառնանք;)


Ամեն մեկին իր վերքն է ցավ տալիս: Մի մոռացիր, որ Մուշոյի ու Պապի հայրերը ընկերներ էին եղել, իրենք էլ էին ընկերներ... Ու ընդհանրապես ինձ թվում է դու ամեն դեպքում գրում ես եկեղեցական պատմիչների հերյուրանքների ազդեցության տակ: Պապը լավ էլ խելոք էր ու գիտեր իր լավը ցանկացողներին...
քաղաքականության մեջ խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունները չկան;)
իսկ եկեղեցուն էս հարցում ինձնից շատ քննադատող երևի չկա:think

Lion
11.11.2008, 19:04
Բայց մի մոռացիր, որ Փավստոսը նաև Պապին վատաբանելու խնդիր ուներ... Ու այստեղ ինքը համ Մուշոյին էր գովերգում /թագավորին հավասար մարդ է/, համ էլ Պապին էր վատաբանում... Չգիտեմ, այդքան էլ չեմ հավատում:think

Ambrosine
11.11.2008, 19:08
Բայց մի մոռացիր, որ Փավստոսը նաև Պապին վատաբանելու խնդիր ուներ... Ու այստեղ ինքը համ Մուշոյին էր գովերգում /թագավորին հավասար մարդ է/, համ էլ Պապին էր վատաբանում... Չգիտեմ, այդքան էլ չեմ հավատում:think

դե ես էլ էն եմ ասում, որ թագավորը կարար իրավացիորեն բարկանար, քանի որ իր ենթական <<թռել էր իր գլխից>>. Դավիթ Բեկը էս դեպքում կտրել էր տալիս բոլորի գլուխները;)

Lion
11.11.2008, 19:19
դե ես էլ էն եմ ասում, որ թագավորը կարար իրավացիորեն բարկանար, քանի որ իր ենթական <<թռել էր իր գլխից>>. Դավիթ Բեկը էս դեպքում կտրել էր տալիս բոլորի գլուխները;)

Հա, բայց այդ փաստը շատ է ուռճացվում... Իհարկե, ցանկացած պատերազմող երկրում պաշտպանության նախախարը, մանավանդ եթե նա պոպուլյար է, իսկ պրեզիդենտը ընդամենը անփորձ մի երիտասարդ է և ինչ-որ տեղ գտնվում է ՊՆ-ի փառքի ստվերի տակ ու սաղն ասում են "Էս ՊՆ-ն սրան պրեզիդենտ դարձրեց" կարող է նման բան լինել ՊՆ-ի ու պրեզիդենտի միջև /արքա-սպարապետ/, բայց այս հանգամանքը շատ է գերագնահատված Պապի ու Մուշեղի պարագայում: Ապացույց - Պապն ու Մուշեղը այդպես էլ չթշնամացան: Ուրեմն մեր եկեղեցականները երկրում առկա մտածողությունը ուղղակի միտումնավոր կերպով առարկայացրել են, որ ցույց տան, թե Պապը ինչքան վատն էր...

Լուսաբեր
11.11.2008, 19:31
ինձ պռոֆեսոր մարդ ասելա որ Պապը գալԻԲՈ էր:D:D
Ահավորա... :angryինչպես կարելիա,մեր մեծագույն թագավորին նման մեղադրանք ներկայացնել...
Մեկ էլ, եթե տենց բան էլ եղելա (իհարկե չեմ հավատում) պետք չի բարձրաձայնել(անգամ կատակով):
Ինչի չենք ասում, որ Պապը մեր ամնահաջող թագավորնա եղել:Վերջը մարդը հասկացել էր որ եկեղեցին չի որ պետքա երկիրը կառավարի (հիմա էլա տենց մասամբ) բաժանեց ամեն ինչ, կարգավորեց լրիվ....Վերջը :hands
Ու թե ընդեղ պրոֆեսորները ինչ են ասում,մի հաոատացեք երեխեք ջան.

Ավելացվել է 3 րոպե անց

Ուրեմն մեր եկեղեցականները երկրում առկա մտածողությունը ուղղակի միտումնավոր կերպով առարկայացրել են, որ ցույց տան, թե Պապը ինչքան վատն էր...
Պապը վատը չէր,վատը իրենք են,որ հիմա մենք ես օրին ենք...

Lion
11.11.2008, 19:35
Այ մարդ, սուտ է - սուտ: Ով ուզում է ասի, չհավաաք... Գոնե ասողը թող նայիր, թե այդ զրպարտչական թեմաները ինչպես են տեղադրված Փավստոսի մոտ: Պատմում է ճակատամարերի մասին մե էլ... հոպ... կտրուկ անցում այդ կեղտոտ պատմություններին... հետո նորից սկսում է պատմել ճակատամարտերի մասին: Ակնհայտ հետագա կրկնակողներից մեկի կեղտոտ միջարկումն է...

Ambrosine
11.11.2008, 19:46
Հա, բայց այդ փաստը շատ է ուռճացվում... Իհարկե, ցանկացած պատերազմող երկրում պաշտպանության նախախարը, մանավանդ եթե նա պոպուլյար է, իսկ պրեզիդենտը ընդամենը անփորձ մի երիտասարդ է և ինչ-որ տեղ գտնվում է ՊՆ-ի փառքի ստվերի տակ ու սաղն ասում են "Էս ՊՆ-ն սրան պրեզիդենտ դարձրեց" կարող է նման բան լինել ՊՆ-ի ու պրեզիդենտի միջև /արքա-սպարապետ/, բայց այս հանգամանքը շատ է գերագնահատված Պապի ու Մուշեղի պարագայում: Ապացույց - Պապն ու Մուշեղը այդպես էլ չթշնամացան: Ուրեմն մեր եկեղեցականները երկրում առկա մտածողությունը ուղղակի միտումնավոր կերպով առարկայացրել են, որ ցույց տան, թե Պապը ինչքան վատն էր...

ասում ես չթշնամացան? միգուցե. բայց ես ինչ-որ տեղ կասկածներ ունեմ, որ Պապի սպանության մեջ խառնված է նաև քո Մուշոն: եթե նույնիսկ անմիջական մասնակցություն չի ունեցել, ապա իր գործողություններով նպաստել է նրան, որ ինչ-որ օտար հանդգնի ձեռք բարձրացնել յուր թագավորի վրա:angry իսկ եղեղեցականների մասին էլ չեմ ասում:angry

Ambrosine
13.11.2008, 00:08
Ամենածանր զրպարտությունը Պապի դեմ այն էր, որ իբր թե նա Ներսես կաթողիկոսին իր ապարանքն էր հրավիրել` Եկեղյաց գավառի Խախ ավանում, և ընթրիքի ժամանակ իր ձեռքով տվել էր նրան ըմպելիք և թունավորել: Թունավորման այս ամբաստանությունը բոլորովին անհիմն է, քանի որ այն հերքված է թե՛ նորագույն պատմագիտական երկերում, և թե՛ եկեղեցական պատմության մեջ: Եթե Պապը թունավորած լիներ Ներսեսին, Կեսարիայի միտրոպոլիտ Բարսեղն իրեն ենթակա քահանայապետի սպանության համար Հայոց թագավորին պատասխանատվության կհրավիրեր:
Ներսեսի մահից հետո Պապը կաթողիկոս նշանակեց Մանազկերտի եպիսկոպոս Հուսիկ-Շահակին, որն Աղբիանոսի տոհմից էր: Պապը Հուսիկին չուղարկեց Կեսարիա` ձեռնադրություն ստանալու Կեսարիայի միտրոպոլիտից: Վերանում էր հին կարգը, և հայ եկեղեցին ստանում էր կատարյալ անկախություն, բոլորովին ազգայնանում էր: Ըստ Լեոյի` սա մի խոշոր ապացույց է, որ Պապը քրիստոնեության թշնամի չէր, ոչ էլ ուզում էր ոչնչացնել եկեղեցու նշանակությունն ու հեղինակությունը երկրի մեջ:

Եկեղեցականների և հռոմեասեր կուսակցության թշնամությունը դեպի Պապը այնքան մեծ էր ու անհաշտ, որ վերջ ի վերջո երիտասարդ թագավորի դեմ կազմվեց նողկալի դավադրություն, որի պարագլուխը դարձավ հռոմեական զորավար Տերենտիոսը:
Հայաստանում գտնվող հռոմեական զորքերի այս հրամանատարը, ինչպես վկայում է Ամմիանոսը, <<թեև արտաքուստ խոնարհ էր երևում և միշտ լուրջ կերպարանք ուներ, սակայն իր ամբողջ կյանքի ընթացքում խանդավառությամբ գրգռել էր երկպառակություն-ներ>>: Սա Վաղեսին գրած իր զեկույցների մեջ շարունակ հիշատակում էր Գլակի ու Արտավանի սպանությունը և առանձնապես շեշտում էր, որ երիտասարդ թագավորը ունի հակում դեպի ամբարտավան արարքներ և իր հպատակների վերաբերմամբ չափից դուրս անգութ է: Կայսրը հավատաց, և Պապը հրավեր ստացավ գնալ նրա մոտ` կարևոր խորհրդակցության համար` Կիլիկիայի Տարսոն մայրաքաղաքը: Պապն իսկույն ճանապարհվում է` 300 քաջազեն թիկնապահներով, բայց Տարսոնում իրեն տեսնում է մի տեսակ պատվավոր կալանավորման մեջ, հսկողության տակ առնված: Նա ո՛չ կարողացավ տեսակցել կայսեր հետ, ո՛չ էլ կարողացավ իմանալ իր շտապ հրավիրման պատճառը: Միևնույն ժամանակ հավաստի տեղեկություն ստացավ, որ Տերենտիոսը գրել է կայսրին, որ իր փոխարեն մի ուրիշ թագավոր ուղարկի Հայաստան: Պապն իսկույն հասկացավ, որ իրեն մեծ վտանգ է սպառնում և որոշեց առանց ժամանակ կորցնելու փախչել Հայաստան: Նա հավաքեց իր շքախումբը` 300 սպառազեն ձիավոր զորքը, և անվեհեր կերպով իրիկնապահին քաղաքից դուրս սլացավ` կազմելով իր ջոկատը սեպի ձևով:

Հայոց թագավորի փախուստի մասին լուրը, ըստ Ամմիանոսի, ապշեցրեց կայսրին և նա, վախենալով, որ Պապը կարող է այժմ դրժել իր հավատարմության երդումը, ուղարկեց իսկույն 1000 թեթևազեն նետաձիգ հեծյալներ Դանիել կոմսի և Բարզիմեր տրիբունի հրամանատարությամբ, որ հետապնդեն փախստականներին ու հետ բերեն: Սրանք երկրի այս տեղերին լավ ծանոթ լինելով` կարողացան առաջ անցնել և գրավել երկու իրար մոտ գտնվող ճանապարհները, որոնցով պետք է անցներ Պապը: Բայց մինչդեռ նրանք սպասում էին այնտեղ` Պապը իր շքախմբով գնաց մի ուղևորի առաջնորդությամբ` մացառներով ծածկված արահետով և, խույս տալով, ազատվեց ու հասավ Հայաստան, ուր նրան երկրացիներն ընդունեցին ցնծալից ուրախությամբ: Իսկ Դանիելն ու Բարզիմերը, որպեսզի իրենց մեղքը թաքցնեն, աշխատեցին սուտ մեղադրանքներ բարդել Պապի վրա և համոզել կայսրին, որ նա կախարդ է:

Մարկվարտը կարծում է, որ եթե հավանական համարվեն Փավստոսի հաղորդած տեղեկությունները Պապի երես դարձնելու մասին Հռոմեական կայսրությունից և նրա բարեկամության մասին Պարսկաստանի հետ` այդ անցքերը պետք է տեղի ունեցած լինեին, ինչպես դա մատնանշված է Փավստոսի մոտ, Հայոց թագավորի Տարսոնից վերադառնալուց հետո: Բայց Ամմիանոսը հաղորդում է, որ Պապը Հայաստան վերադառնալուց հետո <<մեծ ուրախությամբ ընդունված լինելով իր հայրենակիցներից` անխախտելի կեր-պով հավատարիմ էր մնացել Հռոմին և ոչ մի խոսք ոչ մեկին չէր ասել վիրավորանքների մասին, որ ինքը կրել էր>>: Միանգամայն հնարավոր է, սակայն, որ Պապը, հավատարիմ լինելով Հռոմեական կայսրությանը, կարող էր իր թագավորությունը փրկելու համար աշխատած լինել լեզու գտնել նաև Սասանյան Պարսկաստանի հետ:
....

Lion
13.11.2008, 13:08
ասում ես չթշնամացան? միգուցե. բայց ես ինչ-որ տեղ կասկածներ ունեմ, որ Պապի սպանության մեջ խառնված է նաև քո Մուշոն: եթե նույնիսկ անմիջական մասնակցություն չի ունեցել, ապա իր գործողություններով նպաստել է նրան, որ ինչ-որ օտար հանդգնի ձեռք բարձրացնել յուր թագավորի վրա:angry իսկ եղեղեցականների մասին էլ չեմ ասում:angry

Այդ պնդումը հիմնավորել է պետք...:B

Ambrosine
14.11.2008, 01:19
Վաղեսը 372թ. Տարսոնի դավադրության անհաջողության պատճառով Հայաստանից հետ կանչեց Տերենտիոսին և նրա փոխարեն Հայաստանում գտնվող զորքերի հրամանատար նշանակեց Տրայանոսին: Դրանով իսկ, Հռոմի կայսրը ցանկացավ Պապին հասկացնել, որ իբր թե Տարսոնի անախորժ միջադեպի մասին բնավ լուր չունի և ինքն էլ ցնցված է տեղի ունեցածից, որ դա բացարձակապես Տերենտիոսի չար մտքի պտուղն էր, նրա անձնական մտահղացումը:

Բայց Պապի վերոնշյալ ձգտումը չէր կարող, իհարկե, ընդունելի լինել կայսրության համար, որը նպատակ էր դրել իրեն` տիրապետելու Հայաստանին: Պապի փախուստը Տարսոնից անհետևանք չմնաց: Վաղես կայսրը, որ չէր կարող ներել Պապին նրա հանդուգն ազատումը ձերբակալությունից, գաղտնի հրաման ուղարկեց Տրայանոսին, որ Հայոց թագավորին բռնությամբ կամ նենգությամբ ենթարկի մահապատժի:
Այս նոր զորավարն էլ, իր կայսեր հանձնարարությամբ, Պապի վստահությունը շահելու համար տաղանդավոր դերասանի ճկունությամբ և արվեստով գործի դնելով բոլոր հնարավոր մեթոդները, 374թ. խաբեությամբ նրան հրավիրում է <<բարեկամական>> ճաշկերույթի և դավադրաբար սպանում:

Պապի սպանությունը, որ կատարվեց հայկական հողի վրա և հայ իշխանների ու մեծամեծերի ներկայությամբ, ժամանակակից պատմագիր Ամմիանոսն անվանում է <<գարշելի ոճրագործություն>>: Ամմիանոսը այդ մասին գրում է, որ <<երբ դավադրությունն արդեն կազմված էր, խոնարհաբար Պապին հրավիրեց ճաշի: Եվ թագավորը, ոչ մի վտանգ չզգալով, գնաց աներկյուղ և նստեց իրեն տրամադրված պատվավոր տեղում: Երբ մատուցվեցին ընտիր քաղցրեղեններ և ընդարձակ դահլիճը դղրդում էր լարավոր ու փողավոր գործիքների հնչյուններից ու նաև երգերից, և երբ գինին արդեն գլուխները տաքացրել էր, ճաշկերույթի հրավիրողը դուրս գնաց…ներս եկավ ահեղատես բարբարոսներից մեկը, որ կոչվում էին սուպրեր: Սուրը պատյանից հանած` նա իր շուրջն էր նայում դաժան ու վայրենի հայացքով, որ սպանի երիտասարդ թագավորին, որին նախապես զրկել էին դուրս պրծնելու բոլոր հնարավորություններից:
Թագավորը, որը հենց այդ ժամանակ իր բազմոցից մի փոքր կռացել էր դեպի մյուս կողմը, երբ նրան տեսավ և հանեց դաշույնը, որպեսզի իր կյանքը որքան հնարավոր է պաշտպանի, սակայն վայր ընկավ կրծքից խոցված, որպես ամոթալի մի զոհ, և նողկալի կերպով հոշոտվեց հաճախակի հարվածներով>>: Ապա ավելացնում է, որ <<Այդ անազնիվ գործի հետևանքով խախտվեց վստահությունը հռոմեացիների նկատմամբ: Օտարերկրացու արյունը ցրիվ եկավ աստծու առջև` հյուրասիրության սփռոցի վրա…>>:

Այս ամենին ավելացնենք Բուզանդի խոսքերը, որ <<երբ շփոթվեց տակնուվրա եղավ դահլիճը, Անձևացյաց գավառի տեր Գնելը վեր կացավ իր բազմած տեղից, հանեց իր սուրը և զարկեց ու սպանեց լեգեոնականներից մեկին, որոնք խփել էին թագավորին: Ապա Հունաց Տերենտ զորավարը, հանելով իր սուրը, խփեց և Գնելի գլխից ցած գցեց գանգը աչքերի վրա: Եվ ուրիշ ոչ մեկը ոչինչ նրանց չհանդգնեց ասել և ոչ մի խոսք>>:

Անդրադառնալով Պապի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին` Հ. Աստուրյանը գրում է. <<Պապը շատ ջանքեր թափեց երկրի կենտրոնական ուժը, այն է` թագավորական իշխանությունը զորացնելու` տկարացնելով նախարարներին, ինչպես նաև բաժանելու հայ եկեղեցին հունականից: Սրանով հույս ուներ ավելի զորավոր և ավելի անկախ թագավոր լինել, քաղաքական և կրոնական տեսակետով ավելի անկախ հարաբե-րություններ ունենալ Պարսից և Հունաց հետ…Իր սպանվելու և Վաղեսի ատելության պատճառներից մեկն էլ, թերևս, իր եկեղեցական անկախության ծրագիրն էր>>:

Ըստ Շահնազարյանի` հայ պատմագիրներից ոմանց մոտ Պապի օրիենտացիայի փոփոխության վերաբերյալ քննադատությունը գնացել է միակողմանի: Ճիշտ կերպով խարազանելով Վաղեսի վարքագիծը, անտեսել են ներկա դեպքում Շապուհի հանցավոր դիվանագիտության բացահայտումն ու մերկացումը: Երևույթների գնահատման խնդրում ոչ օբյեկտիվությունը ծայրահեղության է հասել Աստուրյանի մոտ. նույնիսկ Շապուհի կողմից Արշակի սպանության համար նա մեղադրում է հռոմեացիներին: <<Այսպիսի վերջ ունեցավ դժբախտ թագավորը. հայր և որդի զոհ գնացին հռոմեացիների վատությանը: Երկուսն էլ դահիճ և դավաճան հռոմեացիները եղան, այն տարբերությամբ միայն, որ մեկին օտարի ձեռքով սպանեցին, իսկ մյուսին` իրենք անձամբ>>,-գրում է Աստուրյանը:

Շահնազարյանը գտնում է, որ Փավստոսը օբյեկտիվ կերպով է ներկայացրել Պապի քաղաքականության մեջ կատարված փոփոխությունը, որը, ինչպես նկատեցինք, պարսկական դիվանագիտության խարդախ խաղի արդյունք էր: Պրոֆ. Ա. Գ. Աբրահամյանն էլ Հայաստանում Պապի նկատմամբ առաջացած օպոզիցիայի պատճառը տեսնում է նրամեջ, որ <<հատկապես իր գահակալության վերջին տարիներին աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել>>: Այս նույն տեսակետն է պաշտպանում նաև պրոֆ. Մ. Մ. Դյականովը: <<Պապը ձգտում էր իրականացնել ինքնուրույն քաղաքականություն,-գրում է նա:-Դրա համար սկզբից դուրս մղեց Սասանյան կայազորները, ապա փորձեր կատարեց համաձայնության գալ պարսիկների հետ, որպեսզի ամբողջապես չընկնի Հռոմի գերիշխանության տակ: Պապը եռանդուն կերպով վարում է թագավորական իշխանությունը կենտրոնացնելու և ուժեղացնելու քաղաքականություն>>:

Հ. Արմենն էլ իրավացիորեն նշում է, որ Պապը <<ցանկանում էր իրապես և իրական թագավոր լինել, ոչ թե անվանական…որ իր արքայական իրավունքների դեմ որևէ ոտնձգություն տեղի չունենա>>: Չնայած Պապի այս քաղաքականության մասին աղբյուրները ոչ մի որոշակի վկայություն չունեն, բայց իր գործունեությամբ կարծես թե նա դրան էր ձգտում: Սակայն, ըստ Շահնազարյանի, փաստը մնում է փաստ, որ նա չկարողացավ օգտագործել Հռոմի և Պարսկաստանի միջև գոյություն ունեցող հակասությունները և վարել ինքնուրույն քաղաքականություն: Ավելին, որքան էլ նա ձգտեր, ի վիճակի չէր լիակատար անկախություն պահպանելու, որովհետև Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև գտնվող, բազմաթիվ անգամ օտարների կողմից հոշոտված, թույլ Հայաստանը տվյալ ժամանակաշրջանում չէր կարող վարել ինքնուրույն քաղաքականություն: Այլ կերպ ասած, այդ ժամանակաշրջանում Արևելյան և Արևմտյան այդպիսի աշխարհակալ պետությունների քաղաքական և ռազմական ուժեղ մրցակցության առկայության հանգամանքներում Պապը չուներ օբյեկտիվ պայմաններ` ինքնուրույն քաղաքականություն վարելու համար: Ինչ ուժերի վրա պետք է հենվեր Պապը, ինչ երաշխիքներ ուներ երկիրն օտար հարձակումներից ապահով պահելու համար:

Այս հանգամանքը շատ պարզ կերպով հիշատակել է նաև Փավստոսը: Նա Պապի սպանությունից հետո, հայոց մեծամեծ բոլոր իշխանների անունից գրում է. <<Եվ հայոց բոլոր մեծամեծ իշխանները ժողովվեցին միասին, և՛ Մուշեղ սպարապետը, և՛ Հայր Մարդպետը, և բոլոր իշխանները. <<Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք,-ասում էին նրանք,-մեր թագավորի վրեժը պահանջե՞նք, թե՞ ոչ>>: Վերջը խորհրդի այս միտքն ընդունվեց. <<Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և Հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին ևս թշնամացնել, որովհետև առանց որևէ մեկի թիկունքի չենք կարող ապրել>>: Ապա խորհրդում այսպես որոշվեց. <<Ինչ որ եղավ` եղավ, թող էլի Հունաց թագավորին ծառայենք, Հունաց թագավորի իշխանությանը հնազանդինք, թող Հունաց թագավորնե-րը մեզ հետ վարվեն` ինչպես ուզում են>>: Այլևս չմտածեցին վրեժ խնդրել կամ ուրիշ մի բան անել, այլ լուռ տեղերումը նստեցին>>:

Հայ երկրի դժբախտությունն այն էր, որ անազնվության ձեռքից ընկնողը մի երիտասարդ, եռանդուն ու մեծագործ թագավոր էր, որ մեծ հույսեր էր տալիս և որի նման շինարար ու կարգավորող ուժին անչափ կարոտ էր կեղեքվող հայրենիքը:

Պապի անպատիժ սպանությունից հետո Արշակունյաց թագավորությունն արդեն մոտ էր իր մահվան ճգնաժամին և արագ կերպով գնում էր դեպի վերջնական կործանում:
ՊըՌԾ

Lion
14.11.2008, 12:58
Եվ ուրիշ ոչ մեկը ոչինչ նրանց չհանդգնեց ասել և ոչ մի խոսք:

Այս տողը ինձ միշտ տխրեցրել է...:(

Ambrosine
14.11.2008, 17:03
Այս տողը ինձ միշտ տխրեցրել է...:(

իսկ ինձ զայրացրել:angry
ախր էդքան ստրուկային լինել?:angry

Lion
14.11.2008, 17:41
իսկ ինձ զայրացրել:angry
ախր էդքան ստրուկային լինել?:angry

Էլի ապրի Անձևյաց իշխանը, թեև դրա համար կյանքով հատուցեց:(

Ambrosine
14.11.2008, 17:44
Էլի ապրի Անձևյաց իշխանը, թեև դրա համար կյանքով հատուցեց:(

բա հո քո Մուշոն չէր անելու? իրան բա պետք էր? գահը ազատվում էր. ով գիտի? մեկ էլ տեսար...

Lion
14.11.2008, 18:09
բա հո քո Մուշոն չէր անելու? իրան բա պետք էր? գահը ազատվում էր. ով գիտի? մեկ էլ տեսար...

Իսկ դու վստահ ես, որ Մուշոն տեղ եղել էր?

Ambrosine
14.11.2008, 18:21
Իսկ դու վստահ ես, որ Մուշոն տեղ եղել էր?

ես օրինակ բերեցի, որ Մուշեղը չէր անի

Lion
14.11.2008, 18:26
ես օրինակ բերեցի, որ Մուշեղը չէր անի

Ինչ գիտես? Էն ասպետն էր ու պատվախնդիր տղամարդը...: Բայց արի չվիճենք, մեկա, երկուսս էլ չենք կարող այս կետում բացարձակ ճիշտ լինել:

Ambrosine
15.11.2008, 00:17
Ինչ գիտես? Էն ասպետն էր ու պատվախնդիր տղամարդը...: Բայց արի չվիճենք, մեկա, երկուսս էլ չենք կարող այս կետում բացարձակ ճիշտ լինել:

հա, էս հլը որ թողնենք

Փավստոսը Մուշոյիդ շատ էր բարձրացնում, իսկ Պապիս սարքել էր դև: Ամեն լավ, օգտակար գործողություն վերագրվում էր Մուշեղին: Նույնիսկ մեջբերել եմ, որ Գլակի ու Արտավանի բանակցությունները վերագրել էր նույն Մուշեղին: Հետո, եթե կարիք կլինի, մեջ կբերեմ հաջորդ Մամիկոնյաններին բնութագրող հատվածներ, երբ յուրաքանչյուրին պատկերում էր որպես հսկա

Lion
15.11.2008, 14:39
հա, էս հլը որ թողնենք

Փավստոսը Մուշոյիդ շատ էր բարձրացնում, իսկ Պապիս սարքել էր դև: Ամեն լավ, օգտակար գործողություն վերագրվում էր Մուշեղին: Նույնիսկ մեջբերել եմ, որ Գլակի ու Արտավանի բանակցությունները վերագրել էր նույն Մուշեղին: Հետո, եթե կարիք կլինի, մեջ կբերեմ հաջորդ Մամիկոնյաններին բնութագրող հատվածներ, երբ յուրաքանչյուրին պատկերում էր որպես հսկա

Արդեն ասվեց, որ Պապի հարցում Փավստոսը և մնացած եկեղեցական պատմիչները տենդեցիոզ են: Սա վաղուց ապացուցված փաստ է: Ընդ որում շատ հնարավոր է, որ ոչ թե Փվստոսն է տենդեցիոզ, այլ հետագա կրկնակողները, ցանկանալով օգտագործել Փավստոսի հեղինակությունը, նրա անունից Փավստոսի աշխատանքում արել են ընդմիջարկություններ:

Իսկ Մամիկոնյանները առանձին խոսկցության թեմա են...

Ambrosine
24.01.2009, 15:56
Հիմա մի քիչ մանրամասնություններ տեղադրեմ

ԱՄՄԻԱՆՈՍՆ ԱՐՏԱԳԵՐՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԻՐՔ 12
5-8. Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո (նկատի ունի Արշակի բանտարկությունը-Ա.Ա.), ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը` բանակի հրամանատար: (Արտագերսը բերդաքաղաք էր. այն ուներ ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր): Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:

Կատարելով Շապուհի հրամանը, առաջնորդները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը: Բայց բերդը գտնվում էր անմատույց բարձունքում և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուստի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ` հայտնելով, թե ինքը ինչ-որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:
Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել, խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը` նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Խոսակցությունը երկար տևեց: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, որ լաց էր լինում ճակատագրի դաժանության համար, խղճալով թագուհուն` փոխեցին իրենց կարծիքը: Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան (հռոմեացիներից), գաղտնի խորհրդակցելով համոզեցին (պաշտպաններին), որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն:Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը. Այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս` սրեչը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու ճամբարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու, սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց:
Այդ անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտիանոս կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհուրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան` Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և տվել էր նրա կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:

Գլակը և Արտավանը Վալենտիանոս կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավոր նշանակել Պապին: Կայսրը նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն հանձնարարեց Տերենտիոս զորավարին` Պապին տանել Հայաստան իբրև երկրի կառավարիչ` առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Այս արվեց միանգամայն ճիշտ դիտավորությամբ. (կայսրը) ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:

Շապուհը, տեղեկություններ ստանալով Արտագերսի իրադարձությունների մասին, գազանային կատաղության մեջ ընկավ. նա հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության: Պապը, վախենալով ներխուժումից և ոչ մի տեղից օգնություն չակնկալելով, փախավ բարձր լեռները, որոնք բաժանում են մեր սահմանները Լազիկայից: Այնտեղ նրանք հինգ ամիս թաքնվեցին խիտ անտառներում և լեռնային կիրճերում: Շապուհի բոլոր ջանքերը` բռնելու թագավորին, ապարդյուն անցան:
Շապուհ թագավորը նկատի ունենալով, որ ձմռան ցրտերը վրա հասնելուց հետո իզուր ժամանակ է վատնելու, կրակի մատնեց բոլոր պտղատու ծառերը: Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Ապա նա իր բոլոր զորքերով պաշարեց Արտագերսը: Երբ նրան հաջողվեց հաճախակի գրոհներով բերդաքաղաքի կայազորը հասցնել ուժասպառության, պաշտպանները ստիպված եղան բաց անել ամրոցի դռները: Նա հրդեհեց ամրոցը: Այնտեղից նա տարավ Արշակի կնոջը` թագավորական գանձերի հետ միասին:

Կայսրը այս դեպքերը նկատի ունենալով` այդ կողմերը ուղարկեց կոմս Արինթեոսին, որպեսզի նա օգնի հայերի, եթե պարսիկները կրկին անգամ փորձեն անհանգստացնել նրանց…:
Պարսիկները կարող էին կործանել Հայաստանը, եթե չվախենային պաշտպանության եկած Արինթեոսից և չհետձգեին իրենց նախատեսած նոր արշավանքը: Նրանք այժմ սահմանափակվեցին միայն նրանով, որ դեսպանություն ուղարկեցին կայսեր մոտ` խնդրելով, որ նա չպաշտպանի հայ ժողովրդին, ինչպես որ պայմանավորված էր եղել իր և Հովիանոսի միջև կնքված պայմանագրով: Նրանց խնդրանքը մերժվեց: Հետո, երբ Սավրոմակը, որի մասին քիչ առաջ հիշեցի, դուրս քշվեց Իբերական թագավորությունից, Տերենտիոսը նորից հետ ուղարկվեց Հայաստան տասներկու լեգեոնով:

Lion
26.01.2009, 19:02
Տերենտիոսը նորից հետ ուղարկվեց Հայաստան տասներկու լեգեոնով:

Շատ հետաքրքիր է… Ընդամենը փոքրիկ մի պարզաբանում - Այստեղ հիշատակվող լեգեոնները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է ընկալել որպես «հռոմեական ԴԱՍԱԿԱՆ» լեգեոններ, որոնց թիվը 6-7.000 էր: Իսկ քննարկվող շամանակաշրջանում լեգեոնները ընդգրկում էին 500-1.000 ռազմիկ:

Ambrosine
27.01.2009, 16:34
Շատ հետաքրքիր է… Ընդամենը փոքրիկ մի պարզաբանում - Այստեղ հիշատակվող լեգեոնները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է ընկալել որպես «հռոմեական ԴԱՍԱԿԱՆ» լեգեոններ, որոնց թիվը 6-7.000 էր: Իսկ քննարկվող շամանակաշրջանում լեգեոնները ընդգրկում էին 500-1.000 ռազմիկ:
քո այս տեսակետը էլի եմ կարդացել, մոռացել էի, շնորհակալություն հիշեցնելու համար

հիմա ներկայացնեմ Բուզանդի նկարագրությունը՝ Արտագերսի առման մասին՝


Արշակ թագավորին ձերբակալելուց հետո Շապուհը Հայաստան ուղարկեց իր Զիկ և Կարեն անունով զորավարներին` 500 բյուր զորքով: Երբ Փառանձեմ թագուհին տեսավ, որ պարսից զորքերը լցվել են Հայոց աշխարհը, իր հետ վերցրեց մոտ 11 հազարանոց ընտիր սպառազինված զորք և, պարսիկներից խույս տալով, գնաց ամրացավ Արշարունյաց գավառի Արտագերս ամուր բերդը: Պարսից զորքը պաշարեց բերդը: Պաշարումը տևեց մոտ 13 ամիս, բայց չէին կարողանում վերցնել բերդը: Պաշարման ընթացքում կողոպտում էին շրջակա գավառները, գերում մարդկանց, ուրիշ տեղերից սննդամթերք էին բերում և ուտում` բերդը պաշարման մեջ պահելով:

Իսկ արքայորդի Պապը Հայաստանում չէր: Նա Հունաց թագավորի մոտ էր: Այս պարագայում հայերը Վասակ սպարապետի որդու` Մուշեղի գլխավորությամբ մեկնեցին Հունաց թագավորի մոտ` համոզելով իրենց թիկունքը լինել: Իսկ Փառանձեմ թագուհուն նրանք հաճախակի դեսպաններ էին ուղարկում` հորդորելով դիմադրել, բերդը պաշտպանել, պարսիկներին չհանձնել: Շաբաթ շաբաթի վրա Պապի կողմից էին դեսպաններ գալիս ու տիկնոջը սիրտ տալիս: Այսպես, բերդի պաշարումը շարունակվեց 13 ամիս, իսկ դեսպանները շարունակ գալիս էին ասելով, թե <<Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության>>: Ահա այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին, որ մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի, օգնությունը հասել է:

14-րդ ամսից բերդում հիվանդություն տարածվեց և մի ամսվա ընթացքում բոլորը` 11 հազար տղամարդ և մոտ 6 հազար կին, մահացան: Բերդում մնացին միայն Փառանձեմ թագուհին և իր 2 նաժիշտները:

Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց: Սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց ազգի վրա, տեղն է` ինչ որ իրենց պատահել է և ինչ որ էլի պիտի պատահի: Նրա գնալուց հետո Փառանձեմը, տեսնելով, որ մենակ է մնացել, բերդի դուռը բացեց և պարսից զորքը ներս թողեց: Տիկնոջը գերի վերցրին, իսկ իրենք սկսեցին ավարառությունը: 9 օր, 9 գիշեր շարունակ պարսիկները կողոպտում էին հայոց թագավորի գանձերը, որ պահվում էին Արտագերսում:
Այնուհետև եկան Արտաշատ, կործանեցին պարիսպները, հրի ու սրի մատնեցին ամբողջ քաղաքը և քաղաքի բնակչությանը գերի վարեցին:
Երբ քաղաքի բոլոր գերիներին մի տեղ հավաքեցին, պարսից զորագլուխները Արտաշատի Զվիթ երեցին ասացին, որ գերիների միջից դուրս գա ու գնա` ուր ուզում է: Զվիթը պատասխանեց, որ ուր որ տանում են հոտը, հովվին էլ տանեն. հովիվը չպետք է իր հոտը թողնի, այլ պետք է իր կյանքը զոհի ոչխարների համար: Այս խոսքերի հետ նա մտավ գերիների մեջ և իր ժողովրդի հետ գերի գնաց Պարսկաստան:
Գրավեցին նաև Վաղարշապատը, Բագրևանդի Զարեհավանը, Զարիշատը, Վանը: Բոլոր քաղաքներից տանում էին մեծաթիվ գերիներ և բերում ժողովում Նախճավան քաղաքում, որը իրենց զորքերի հավաքատեղին էր/ժողովատեղին էր: Երկրում թողելով ոստիկաններ ու վերակացուներ` իրենք տիկին Փառանձեմին վերցրին ու բազմաթիվ գերիների հետ վերադարձան Պարսից աշխարհը:
Շապուհը Հայաստանի թագուհուն անարգաբար սպանեց, իսկ գերիների բազմության մի մասը բնակեցրեց Ասորեստանում, մյուս մասը` Խուժաստանում:

Lion
27.01.2009, 18:33
Astgh ջան

Քո թույլտվությամբ ևս երկու դիտարկում...

1.


500 բյուր զորքով

Ըստ իս այս դեպքում ևս պետք է առաջնորդվել "մեկ զրո պակասեցնել"-ու մեթոդով, որից հետո Շապուհի բանակի թիվը միանգամից դառնում է չափազանց իրական...

2.

հետ վերցրեց մոտ 11 հազարանոց ընտիր սպառազինված զորք

Այս իրադարձությունը վերլուծելիս ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ 11.000-անոց բանակ (Փավստոս Բյուզանդ, Գիրք 4, գլուխ 55) Արտագերսում գործնականում չէր կարող տեղավորվել: Պետք է ենթադրել, որ Մեծ Հայքի բանակը ամրոցին օգնության է հասել դրսից:

Ambrosine
27.01.2009, 19:58
Astgh ջան

Քո թույլտվությամբ ևս երկու դիտարկում...

1.



Ըստ իս այս դեպքում ևս պետք է առաջնորդվել "մեկ զրո պակասեցնել"-ու մեթոդով, որից հետո Շապուհի բանակի թիվը միանգամից դառնում է չափազանց իրական...

2.


Այս իրադարձությունը վերլուծելիս ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ 11.000-անոց բանակ (Փավստոս Բյուզանդ, Գիրք 4, գլուխ 55) Արտագերսում գործնականում չէր կարող տեղավորվել: Պետք է ենթադրել, որ Մեծ Հայքի բանակը ամրոցին օգնության է հասել դրսից:
Այո, Լիոն ջան, 500 բյուր զորքի անհիմն լինելուն ես էլ էի հակված, բայց այ որ 11 հազար զորք չէր կարող տեղավորվել Արտագերսում, չգիտեի:think

Lion
27.01.2009, 20:03
Astgh ջան - - Աչտագերսը Ամբերդի պես մի ամրոց է եղել, լավագույն դեպքում 3 անգամ մեց Ամբերդից: Երևի Ամբերդում եղել ես կամ տեսած կաս. մտովի պատկերացրու, տե քանի զինվոր կտեղավորվի Ամբերդում ու փոխադրի այդ մոդելը Արտագերսի վրա:)

Ambrosine
27.01.2009, 20:11
Astgh ջան - - Աչտագերսը Ամբերդի պես մի ամրոց է եղել, լավագույն դեպքում 3 անգամ մեց Ամբերդից: Երևի Ամբերդում եղել ես կամ տեսած կաս. մտովի պատկերացրու, տե քանի զինվոր կտեղավորվի Ամբերդում ու փոխադրի այդ մոդելը Արտագերսի վրա:)
ուղակի Արտագերսը այնպես է նկարագրում Բուզանդը, որ կարծես մի վիթխարի տարածք է ընդգրկում...

նաև մի դիտարկում էլ ես անեմ՝ կապված Բուզանդի 13 ամիս տևած պաշարման տեսակետի հետ: Մանանդյանն էր հավանաբար գրել, որ սա հնարավոր չէ, և ապացուցվում է Ամմիանոսի տեսակետով, ըստ որի Գլակն ու Արտավանն են գալիս, իսկ 2-րդ անգամ նոր Զիկը և Կարենը:think
այսինքն՝ 2 անգամ է պաշարվել Արտագերսը

Lion
27.01.2009, 20:45
Չէ, իրակնում այն այդքան մեծ չէ...

Իսկ "գալ-գնալու" պահերը իրականում շատ խառն են ու վիճելի...:think