PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

Մելիք
16.06.2008, 14:50
Ժակ Բրելի էս երգը էն երգերիցա, որ հոգուդ բոլոր անհասանելի անկյուններին հասնում ա: Երևի 100-ից ավել կատարումներ կունենա էս երգը ու էս երգը անհնարա վատ կատարել:

Հետաքրքիր ա, ո՞ւմ կատարմամբ եք էս երգը ավելի շատ հավանում:

Ինձ շատ ա դու գալիս Shirley Horn-ի կատարումը:love

Էստեղ կարող եք գտնել երգի բառերն ու երգի տարբեր կատարումներ (http://seven-sky.mylivepage.ru/file/696_Ne_Me_Quitte_Pas_(_If_you_go_away_))

քաղաքացի
16.06.2008, 14:54
Ամենաշատը հենց Jacques Brel-ի կատարումն ա ինձ դուր գալիս: Kaas-ն էլ վատը չի, բայց դե ինքը իմ համար շատ վուլգար երգչուհի ա:

Moi je t'offrirai
Des perles de pluie
Venues de pays
Où il ne pleut pas
Je creuserai la terre
Jusqu'après ma mort
Pour couvrir ton corps
D'or et de lumière
Je ferai un domaine
Où l'amour sera roi
Où l'amour sera loi
Où tu seras reine
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

Էս տողերը վապշե սպանում են :love

impression
16.06.2008, 15:01
ըհը, հրաշք երգ ա, Բրելի կատարումից աչքերս լցվում են, Կաասի կատարումից սկսում եմ կարոտել... իսկ Նինա Սիմոնի կատարումը հոգիս տակնուվրա ա անում

Ուլուանա
16.06.2008, 17:43
Մենակ Կաասի կատարումն էի լսել մինչև հիմա ու շատ եմ հավանում։ :love
Իսկ մի քիչ առաջ լսեցի նաև Ժակ Բրելի, Սինդի Լոպերի, Միրել Մաթյեի ու Շիրլի Հորնի կատարումները։ Ճիշտն ասած՝ Կաասը մնաց ամենասիրելին, Կաասից հետո Մաթյեինը հավանեցի, իսկ Սինդի Լոպերի կատարումը սպասում էի, որ շատ դուր կգա, բայց, այսպես ասած, տհաճորեն զարմացա. ինձ համար ուղղակի անտանելի էր, չգիտեմ, ոնց որ անկապ ճղավեր... Հեչ չհավանեցի։

Janita Hero
16.06.2008, 18:30
Անգամ չէի էլ լսել այս երգի մասին, սակայն պեղեցի ու լսեցի/լսեք (http://youtube.com/watch?v=_KjdjsFf-l4)/: Jacques Brel-ի կատարումը շատ հուզիչ ու սրտառուչ էր:cry մնացած կատարողներինն էլ հետո կլսեմ:

Երկնային
16.06.2008, 21:17
Շատ եմ սիրում… :love
ինձ ամնաշատը ֆրանսերենով ա դուրս գալիս… ֆրասերենից հետո անգլերենով չեմ կարողանում լսել, չնայած որ անգլերենով հասկանում եմ, իսկ ֆրանսերենով` չէ… բայց դե երևի հիմնական միտքը նույնն է… :oy

քաղաքացի
16.06.2008, 21:20

Բայց ֆրանսրերնն ու անգլերենը հեչ իրար հետ կապ չունեն: Մենակ վերնագիրն ա բռնում: :8

Երկնային
16.06.2008, 21:22
Բայց ֆրանսրերնն ու անգլերենը հեչ իրար հետ կապ չունեն: Մենակ վերնագիրն ա բռնում: :8

կթարգմանե՞ս… :oy

քաղաքացի
16.06.2008, 21:36
Փորձեմ մենակ մի հատվածը: :oy

Moi je t'offrirai Ես քեզ կնվիրեմ
Des perles de pluie Մարգարիտե անձրև
Venues de pays Այն երկրներից եկած
Où il ne pleut pas Որտեղ անձրև չկա

Je creuserai la terre Ես կփորեմ հողը
Jusqu'après ma mort Մինչև իմ մահը
Pour couvrir ton corps Մարմինդ ծածկելու
D'or et de lumière Ոսկով ու լույսով

Je ferai un domaine Կստեղծեմ մի վայր
Où l'amour sera roi Ուր սերը թագավոր է
Où l'amour sera loi Ուր սերը օրենք է
Où tu seras reine Ուր դու թագուհի ես
Ne me quitte pas Ինձ մի լքիր
Ne me quitte pas Ինձ մի լքիր
Ne me quitte pas Ինձ մի լքիր
Ne me quitte pas Ինձ մի լքիր

Ներեցեք, որ հանգերը լավ չեմ բռնացրել, բայց ինձ թվում է հասկանալի է:

Մելիք
16.06.2008, 22:41
Էս երգի հայերեն շատ լավ թարգմանություն կա, Չիլոյանն ա թարգմանել, եթե որևէ մեկն ունի Չիլոի գիրքը խնդրում եմ դրեք ստեղ էդ բանաստեղծությունը, կուզեի նորից կարդալ:

Ավելացվել է 58 վայրկյան անց
Ֆրանսիական պոեզիաի ժողովածուի մեջ էլ կա:

Ուլուանա
17.06.2008, 01:41
Բայց ֆրանսրերնն ու անգլերենը հեչ իրար հետ կապ չունեն: Մենակ վերնագիրն ա բռնում: :8
Բայց եթե վերնագիրը ֆրանսերենից թարգմանվում է «Ինձ մի լքիր», նշանակում է՝ վերնագիրն էլ առանձնապես չի բռնում անգլերենին, :)) քանի որ անգլերենից թարգմանելիս կստացվի ոչ թե «Ինձ մի լքիր», այլ «Եթե հեռանաս», կամ, շատ–շատ՝ «Եթե ինձ լքես»։

Բարեկամ
17.06.2008, 08:52
էս երգի բառերը ֆրանսերեն երբեք չեմ սիրել ճիշտն ասած, մի տեսակ ինքնաստորացում եմ տեսել: Անգլերենը նոր բացահայտեցի, ու և՛ վերնագիրը, և՛ բառերը լրիվ տարբեր են ֆրանսերենից: Ու էս բլյուզային տարբերակն էլ Shirley Horn-ի կատարմամբ լրիվ ուրիշ ա՝ մի ձև հանգիստ ա, ու էդ նշածս ստորացման նշույլն էլ չկա…
Ընդհանրապես, էս երգի կոնտեքստում "ինձ մի լքիր" արտահայտությունը, որը տենց չարաշահված ա ֆրանսերեն տարբերակում, մի ձև, չգիտեմ, նվաստ ա հնչում… մինչդեռ անգլերենի "եթե հեռանաս"-ը՝ իսկապես սիրուն ա, մի ձև անկախ… մի ձև սեր ա…

Անգլերեն տարբերակն էս ա.

If you go away on this summer day,
Then you might as well take the sun away;
All the birds that flew in the summer sky,
When our love was new and our hearts were high;
When the day was young and the night was long,
And the moon stood still for the night bird's song.
If you go away, if you go away, if you go away.
But if you stay, I'll make you a day
Like no day has been, or will be again;
We'll sail the sun, we'll ride on the rain,
We'll talk to the trees and worship the wind.
Then if you go, I'll understand,
Leave me just enough love to fill up my hand,
If you go away, if you go away, if you go away.
If you go, as I know you will, you must tell the world to stop turning
Till you return again, if you ever do, for what good is love without loving you,
Can I tell you now, as you turn to go, I'll be dying slowly till the next hello,
If you go away, if you go away, if you go away.
But if you stay, I'll make you a night
Like no night has been, or will be again.
I'll sail on your smile, I'll ride on your touch,
I'll talk to your eyes that I love so much.
But if you go, go, I won't cry,
Though the good is gone from the word goodbye,
If you go away, if you go away, if you go away.
If you go away, as I know you must,
There'll be nothing left in the world to trust,
Just an empty room, full of empty space,
Like the empty look I see on your face.
I'd have been the shadow of your shadow
If I thought it might have kept me by your side.
If you go away, if you go away, if you go away.

Ու թարգմանույթունը.

Եթե հեռանաս ամառային այս օրը,
Կտանես քո հետ արևը նույնպես,
Ու թռչուններին` ճախրող կապույտում,
Երբ մեր սերը նոր էր ու ճախրում էին սրտերը մեր,
Երբ օրը մանուկ էր, գիշերը երկար,
իսկ լուսինը` պապանձվել էր գիշերային թռչնակի երգից:
Եթե դու գնաս, եթե հեռանաս, եթե հեռանաս…

Բայց եթե մնաս, ես օրդ կդարձնեմ այնպիսին,
Ինչպիսին չի եղել երբեք, կամ չիլնի էլ երբեք,
Մենք կառագաստենք արևը, կհեծնենք անձրևին,
Կխոսենք ծառերի հետ, կպաշտենք քամին,
Բայց եթե գնաս, ես կհասկանամ…
Թող լոկ այնքան սեր, որ ափս լցնեմ…

Եթե դու գնաս, եթե հեռանաս,
Իսկ գիտեմ` կանես,
ասա աշխարհին, որ չպտտվի
Մինչ վերադառնաս, եթե՝ երբևէ,
քանզի ինչ է սերն առանց քո սիրո…

Եթե դու շրջվես գնալու համար,
դանդաղ կմեռնեմ մինչև հանդիպում,
Եթե հեռանաս …

Բայց եթե մնաս, գիշերդ կդարձնեմ այնպիսին,
Ինչպիսին չի եղել երբեք, կամ չիլնի էլ երբեք,
Կառագաստեմ ժպիտդ, կհեծնեմ հպումդ,
Կխոսեմ աչքերիդ հետ, որ սիրում եմ այնքան…

Գնալու ես թե, գնա, չեմ լացի
Թեև բարին էլ "բարով մնաս"-ից կտանես քեզ հետ,

…Եթե դու գնաս, եթե հեռանաս,
Իսկ գիտեմ` պետք է,
Չի մնա ոչինչ էլ հավատալու,
Լքված մի սենյակ` լի դատարկությամբ,
Ստվերդ կդառնամ,
Ստվերը քո ստվերի,
Եթե մտածեմ` կողքիդ եմ այդպես,
Եթե հեռանաս…

Բարեկամ
17.06.2008, 09:15
մանավանդ էս մասը.
If you go away on this summer day,
Then you might as well take the sun away

տակտ-դադար-տակտ-դադար՝ նոտահնչունային համադրությունը մի ձև կատարյալ ա

Արշակ
17.06.2008, 10:13
Պատրիսա Կաասի կատարմամբ եմ լսել, շատ եմ սիրում, շատ լավա կատարում։ Մի ուրիշ կատարում էլ եմ մի անգամ լսել, բայց ավելի քիչ հավանեցի։
Էսօր մնացածն էլ կլսեմ, կասեմ տպավորություններս։:) Դավ, շնորհակալություն երգերի հղումի համար;)

Ռուֆուս
18.06.2008, 00:36
Բոլոր կատարումներն էլ շատ լավն են, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս Շիրլի Բասսիի կատարումը... Էս երգչուհու կատարումների մեջ մի բան կա, որը ինձ միշտ ստիպում է փշաքաղվել....

Գոլդֆինգերից ու Ջեյմս Բոնդի մյուս երգերից սկսած շատ եմ սիրել Բասսիին :)

Բարեկամ
18.06.2008, 06:10
Կաասի կատարմամբ մի ձև անզգացմունք ա, չնայած մելոդիկ ա, բայց իմ կարծիքով հենց է'ս բառերը պետք ա մելոդիկ չերգվեն: Կաասը երգում ա, իսկ ասենք Շըրլի Հորնը՝ ապրում:

Janita Hero
18.06.2008, 13:23
էս երգի բառերը ֆրանսերեն երբեք չեմ սիրել ճիշտն ասած, մի տեսակ ինքնաստորացում եմ տեսել:
Ընդհանրապես, էս երգի կոնտեքստում "ինձ մի լքիր" արտահայտությունը, որը տենց չարաշահված ա ֆրանսերեն տարբերակում, մի ձև, չգիտեմ, նվաստ ա հնչում… մինչդեռ անգլերենի "եթե հեռանաս"-ը՝ իսկապես սիրուն ա, մի ձև անկախ… մի ձև սեր ա…

Ոչ մի նվաստացում էլ չկա:o Դա կյանքն ա,
ես կհավելեի անգամ, որ դա է իրական սերը, որ ասում ա «ինձ մի լքիր», այլ ոչ թե "եթե ինձ լքես", կամ էլ ինչպես հիմա շատերն են անում ու ասում իրական կյանքում «ջանդամ թե չես լքի, ուրիշին կգտնեմ»:o

եթե կարող եք մի հատ էս երգը լսեք ու տեսեք Յութուբում Ժակո Բրել-ի կատարմամբ, ինձ լրիվ կհասկանաք:ok

Ախր շատ սրտառուչ ա է՜՜՜՜, ո՜նց եմ էտ երգը երգողին :sulelհասկանու՜մ………:cry:noti

impression
18.06.2008, 13:43

Հերոսուհի ջան, ;) Բրելի կատարումը սպանում ա իր գերզգացմունքայնությամբ: Նվաստացում ես էլ եմ տեսնում, մանավանդ երբ տղամարդը աչքերը լցրած ասում ա նը մը քիթը պա... սենց խնդրելով, աղաչելով
էդքան զգացմունքայնությունը չի ուտվում, նեղություն ա տալիս: Ես չեմ ասում, թե բրելը դեմք չի. դեմք ա, բայց ես դա լսել չոմ կարոողանում: նույն ձևով էլ պիաֆն ա դեմք, համաշխարհային արժեք ա ու մեծություն, բայց իրեն էլ երկար լսել հնարավոր չէ... ախր տանկ ա քշում վրեդ, դրան դիմանալ չի լինում....

Janita Hero
18.06.2008, 14:15

եթե տենց լինի Տպավորություն ջան;) ուրեմն «ես քեզ սիրում եմ»-ն էլ ա նվաստացուցիչ:B/համոզված եմ որ առարկելու ես/
Իսկ ինչ վերաբերում ա գերզգացմունքայնությանը՝ իմ ասածն էլ հենց դա է, որ տենց բանը տենց պիտի ասեն………չնայած նայած մարդու խառնվածք……:think

impression
18.06.2008, 14:29

չեմ առարկում, լինում են դեպքեր, երբ "ես քեզ սիրում եմ"-ից առավել նվաստացուցիչ ոչինչ չկա...

Գալաթեա
18.06.2008, 14:33
Իսկ ինձ Բրելի կատարումը չոր թվաց: Մի տեսակ ոնց որ պարտք կատարի; Էն էլ` չուզելով:
Կաասինը` ոչինչ:

Բայց Նինայինը...իր էդ ահավոր արտասանությամբ ֆրանսերենի...շատ համովնա :)

Ուրվական
18.06.2008, 14:40
http://www.akumb.am/showpost.php?p=547197&postcount=489

Տղեն շատ լավ էլ երգում ա, շատ եմ սիրում:

Ավելացվել է 34 վայրկյան անց

Կաասի կատարմամբ մի ձև անզգացմունք ա, չնայած մելոդիկ ա, բայց իմ կարծիքով հենց է'ս բառերը պետք ա մելոդիկ չերգվեն: Կաասը երգում ա, իսկ ասենք Շըրլի Հորնը՝ ապրում:

Կաասի հետ կապված լրիվ համաձայն եմ, անզգացմունք ա:

malaletka
18.06.2008, 17:48
այս երգը....չեմ կարող նույնիսկ ասել թե ինչ ա իմ համար...չեմ կարող նույնիսկ հիշել թե քանի գիշեր եմ անցկացրել այս երգի հնչյունների ներքո... երևի պարզապես կյանքիս մի մասն է կազմում այն....իրան սիրում եմ Կասսի ու Սիմոնի կատարմամբ...

Հ.Գ. Էմմին իրա Եթե դու գնաս....երգը այս երգից ա թխել իմ կարծիքով :think

Enipra
18.06.2008, 21:13
Իրոք ՀԶՈՐ երգ է, ես էլ եմ առաջին անգամ Կաասի կատարմամբ լսել ու շատ սիրել::love
Էսօր լսեցի նաև Ժակ Բրելի, Շիրլի Հորնի, Նինա Սիմոնի, Շիրլի Բասիի, Էստրելլա Մորենտեի կատարումները: Առաջին երեքը դուր եկան շատ, իրենց տեսակի մեջ լավն էին ու հետաքրքիր: Նվաստացուցիչը չգիտեմ, բայց տղամարդու շուրթերից էդ "ne me quitte pas"-ն ավելի հուզիչ է հնչում ինձ համար: Բասսիինը չհավանեցի, կրկներգը ահավոր, մի տեսակ անտեղի պաթոսով ա երգում, էս երգի իմ ընկալմանը հեչ չի համապատասխանում: Մորենտեինն էլ նորմալ էր, բայց հաստատ չեմ կարող երկար լսել, ինչպես, օրինակ, Կաասինը: :)
Հա... Մեկ էլ փորձում էի հասկանալ` ի վերջո ֆրանսերե՞նն է ինձ ավելի դուր գալիս, թե՞ անգլերենը: Էդպես էլ չկողմնորոշվեցի: Շատ տարբեր են ու շատ լավը երկուսն էլ: :love

Ուլուանա
19.06.2008, 03:33
Մենակ Կաասի կատարումն էի լսել մինչև հիմա ու շատ եմ հավանում։ :love
Իսկ մի քիչ առաջ լսեցի նաև Ժակ Բրելի, Սինդի Լոպերի, Միրել Մաթյեի ու Շիրլի Հորնի կատարումները։ Ճիշտն ասած՝ Կաասը մնաց ամենասիրելին, Կաասից հետո Մաթյեինը հավանեցի, իսկ Սինդի Լոպերի կատարումը սպասում էի, որ շատ դուր կգա, բայց, այսպես ասած, տհաճորեն զարմացա. ինձ համար ուղղակի անտանելի էր, չգիտեմ, ոնց որ անկապ ճղավեր... Հեչ չհավանեցի։
Լսեցի նաև Շիրլի Բասսիի, Խուլիո Իգլեսիասի ու Նինա Սիմոնի կատարումները։ Շիրլի Բասսիինն ամենաշատը դուր եկավ, Խուլիո Իգլեսիասինն էլ վատը չէր։ Նինա Սիմոնինը չհավանեցի։ Ի դեպ, Կաասին մի անգամ էլ լսեցի, մյուսներից հետո իսկապես պակաս զգացմունքային թվաց, թեև լսածներիցս ամենամեղեդայինն է։ Շիրլի Բասսիին լսելուց հետո Կաասն առաջին տեղից իջավ... չգիտեմ քանի աստիճան, բայց հիմա Շիրլի Բասսի կատարում եմ ամենաշատը հավանում։ :) Ի դեպ, մինչև հիմա չգիտեի նրան, բացահայտում էր ինձ համար ինքը։ :oy

Ընդհանրապես այս կատարումներից ամեն մեկը յուրովի է լավը, լրիվ տարբեր տրամադրություններ ու զգացողություններ են հաղորդում ու ընկալվում են որպես լրիվ տարբեր երգեր։

Բարեկամ
19.06.2008, 08:07
Կաասը, չնայած ձայնի թավշյա փափկությանը, որոշ մասերում գիտակցված սղմում ա հնչյունները՝ զգացմունքայնություն հաղորդելու նպատակով, ու չնայած ընդհանուր՝ սառն ու անհոգի, հանուն արդարության անհնար ա չնկատել, որ իր երգածում բառարտասանությունը հասցրել ա կատարելության, հոսում ա նենց անարգել ու սահուն, որ քեզ ուղղակի բեռնավորում ա մտքի ու բառերի միջև հաստատված մի ձև կատարյալ, զգայացունց համադրության ալիքի վրա, ասես էդ միտքը, ավելի ճիշտ զգացմունքը ավելի ճշգրիտ վերարտադրել հնարավոր չէր, քան հենց էդ բառերով:
Բայց մեկ ա, անհոգի ա երգում :)

impression
19.06.2008, 08:12

Համամիտ չեմ :)
ոնց որ արդեն մի անգամ խոսեցինք էդ մասին, ի տարբերություն Հորնի, ով էդ երգը կատարում է այնպես, ասես հենց էս պահին զգում է լքված լինելու ցավը, Կաասը երգում է՝ զգացնել տալով, որ իր մոտ դա անցած էտապ է: Դա եղել է, իր փայ ցավը պատճառել ու անցել: Բայց դա բնավ չի նշանակում, որ անցած ցավի մասին ինքն անհոգի ա երգում: Իր երգի հաջողությունն ու հանրահայտությունը միայն մելոդիկ լինելն ու ձայնի թավշյա շոյանքը չի, ոչ էլ այն, որ ինքը Կաասն է ;)
լավ էլ զգացմունքային ու հոգով ա երգում, ուղղակի տեսանկյունն ա այլ, ինքը այլ բան ա պատմում, քան Հորնը...

Բարեկամ
19.06.2008, 09:50
Երգի բառերը ֆրանսերեն.

Ne me quitte pas il faut oublier
Tout peut s'oublier qui senfuit déjà
Oublier le temps des malentendus
Et le temps perdu à savoir comment
Oublier ces heures qui tuaient parfois
A coups de pourquoi le cœur du bonheur
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

Moi je t'offrirai des perles de pluie
Venues de pays où il ne pleut pas
Je creuserai la terre jusqu'après ma mort
Pour couvrir ton corps d'or et de lumière
Je ferai un domaine où l'amour sera roi
Où l'amour sera loi, où tu seras reine
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

Ne me quitte pas je t'inventerai des mots insensés
Que tu comprendras, je te parlerai
De ces amants là qui ont vu deux fois
Leur cœur s'embraser
Je te raconterai l'histoire de ce roi mort de n'avoir pas
Te raconterai
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

On a vou souvent rejaillir le feu
De l'ancien volcan qu'on croyait trop vieux
Il est, paraît-il, des terres brulées donnant plus de blé
Qu'un meilleur avril
Et quand vient le soir pour qu'un ciel flamboie
Le rouge et le noir ne s'épousent ils pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

Ne me quitte pas
Je ne vais plus pleurer
Je ne vais plus parler
Je me cacherai là à te regarder
Danser et sourire et à t'écouter
Chanter et puis rire
Laisse-moi devenir l'ombre de ton ombre
L'ombre de ta main l'ombre de ton chien
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas
Ne me quitte pas

Ու թարգմանությունը.

Մի լքիր դու ինձ,
Պետք է մոռանալ,
Ու կմոռացվի,
Փախչում է արդեն …
Մոռանալ օրերն ,
Երբ գժտվում էինք,
Ժամերն այդ կորցրած…
Միայն իմանամ`
Ինչպես մոռանամ,
Ես ժամերը այդ,
Որ սպանում էին
Երջանկությունը
Կասկածի ստվերով…

Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Դու ինձ մի լքիր…

Քեզ կնվիրեմ
ալմաստն անձրևի
Իջած այն երկրից,
Ուր չի անձրևում,
Հողը շուռ կտամ,
Մինչ մահ կփորեմ,
Մահից էլ այն կողմ՝
Ծածկելու համար
Զուտ մարմինը քո
Ոսկով ու լույսով :
Կստեղծեմ մի վայր,
Ուր սերն է արքան,
Սերն է օրենքը,
Ու դու` թագուհին:

Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Դու ինձ մի լքիր…

Ես կհորինեմ
Անիմաստ բառեր,
Որ կհասկանաս:
Կխոսեմ քեզ հետ
Սիրահարներից,
որոնց սրտերը
փարվեցին իրար
լոկ երկու անգամ :
Կպատմեմ ես քեզ
այն թագավորից,
որը վախճանվեց
դեռ քեզ չտեսած:

Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Դու ինձ մի լքիր…

Հաճախ է լինում
Հրաբուխը ծեր
Կրակ է ժայթքում
Երբ չէին սպասում,
Ու հողը այրված
Հասկեր է երկնում
Ավելի անգամ,
Քան ապրիլ ամսին,
Ու երեկոն էլ ,
երբ շառագունի,
Սևն ու կարմիրը
չեն բոցավառվի:

Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Դու ինձ մի լքիր…

Մի լքիր դու ինձ,
Ես էլ չեմ լացի,
Ու Էլ չեմ խոսի,
Կթաքնվեմ միայն՝
տեսնելու համար
ինչպես ես պարում,
Ինչպես ես ժպտում,
Լսելու համար,
Ինչպես ես երգում,
Ինչպես ծիծաղում:

Թույլ տուր ինձ դառնալ
Ստվերը քո մարմնի,
քո ձեռքի, քո շան…

Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Դու ինձ մի լքիր…

Սենց տարբեր, շատ տարբեր ապրումներ … ;)

Kita
19.06.2008, 11:02
Մի անգամ չէ, որ ֆորումում նշել եմ, որ խելքս գնում է այս երգի համար և հատկապես Ժակ Բռելի կատարմամբ:love, տեսահոլովկը դիտելուց հետո ավելի եմ սկսել սիրել:love

քաղաքացի
19.06.2008, 11:40
Միայն Բրելի երգածի մեջ եմ զգում, որ երբ ասում է ne me quitte pas դա ասում է լրիվ անհույս, այսինքն «ասեմ… մեկ էլ տեսար…» բայց գրեթե համոզված լինելով, որ չի վերադառնա։ Իսկ մյուր երգիչներինը ավելի հրամայական տոն եմ տեսնում մեջը, էլի խնդրանք, աղաչանք կա, բայց էն չի։

Janita Hero
19.06.2008, 12:09
Միայն Բրելի երգածի մեջ եմ զգում, որ երբ ասում է ne me quitte pas դա ասում է լրիվ անհույս, այսինքն «ասեմ… մեկ էլ տեսար…» բայց գրեթե համոզված լինելով, որ չի վերադառնա։ Իսկ մյուր երգիչներինը ավելի հրամայական տոն եմ տեսնում մեջը, էլի խնդրանք, աղաչանք կա, բայց էն չի։

Համաձայն եմ, ու կավելացնեի, որ իրոք Բրելի «ինձ մի լքիր»-ը կհասկանան նրանք ովքեր դա ասել են իրականում կամ լսել են իրականում.........:(

Ռուֆուս
19.06.2008, 22:12
Լսեցի նաև Շիրլի Բասսիի, Խուլիո Իգլեսիասի ու Նինա Սիմոնի կատարումները։ Շիրլի Բասսիինն ամենաշատը դուր եկավ, Խուլիո Իգլեսիասինն էլ վատը չէր։ Նինա Սիմոնինը չհավանեցի։ Ի դեպ, Կաասին մի անգամ էլ լսեցի, մյուսներից հետո իսկապես պակաս զգացմունքային թվաց, թեև լսածներիցս ամենամեղեդայինն է։ Շիրլի Բասսիին լսելուց հետո Կաասն առաջին տեղից իջավ... չգիտեմ քանի աստիճան, բայց հիմա Շիրլի Բասսի կատարում եմ ամենաշատը հավանում։ :) Ի դեպ, մինչև հիմա չգիտեի նրան, բացահայտում էր ինձ համար ինքը։ :oy

Ընդհանրապես այս կատարումներից ամեն մեկը յուրովի է լավը, լրիվ տարբեր տրամադրություններ ու զգացողություններ են հաղորդում ու ընկալվում են որպես լրիվ տարբեր երգեր։

Ահա, Բասսիի կատարումը ընտիր է.... Բայց ինչ հզոր կուլտուրա ունի, խորհուրդ կտամ վիդեոն էլ նայել, լրիվ դերի մեջ է մտած.....

Էսօր մնացածներն էլ լսեցի, շատ հավանեցի Նինա Սիմոնի ու Միրել Մաթյեի կատարումները, բայց դե մեկա Բասսին ուրիշ ձևի է զգում երգը....

Kita
20.06.2008, 12:41
:)
Միայն Բրելի երգածի մեջ եմ զգում, որ երբ ասում է ne me quitte pas դա ասում է լրիվ անհույս, այսինքն «ասեմ… մեկ էլ տեսար…» բայց գրեթե համոզված լինելով, որ չի վերադառնա։ Իսկ մյուր երգիչներինը ավելի հրամայական տոն եմ տեսնում մեջը, էլի խնդրանք, աղաչանք կա, բայց էն չի։
+ դրան տեսահոլովակում նրա դեմքի րտահայտությունը լիովին դա րտահայտում է:)
Միայն իր դեմքն է և արցունքները…

StrangeLittleGirl
09.08.2008, 01:03
Ես մի տղայի եմ ճանաչում, որն այս երգի տարբեր կատարումների հավաքածու ունի: Հենց նրա մոտ եմ լսել սրա տարբեր կատարումներ… Ֆրանսերեններից ամենալավը Բրելն է, իմ կարծիքով: Նինա Սիմոնն էլ է շատ լավը. մի տեսակ մանկական նեղացկոտություն կա ձայնի մեջ: Իսկ անգլերեններից մենակ Շըրլի Բեսիի կատարումն է դուրս գալիս:

Enigmatic
23.10.2009, 12:42
Սուփը Սաքոյի ու Էմմի էրգը "Եթե դու գնաս"-նույն այս երգի թարգմանությունն ա, բացի Սուփը Սաքոյի ռեպի մասերից:)) Երաժշտությունն էլ համարյա նույնն ա:

Kuk
23.10.2009, 12:55
Սուփը Սաքոյի ու Էմմի էրգը "Եթե դու գնաս"-նույն այս երգի թարգմանությունն ա, բացի Սուփը Սաքոյի ռեպի մասերից:)) Երաժշտությունն էլ համարյա նույնն ա:

Հա դե հազիվ էլ ուրիշների երգերը գողանան քարուքանդ անեն:

AniwaR
23.10.2009, 18:32
Ինքը Ժակ Բրելը այս երգն այնքան տարբեր ձևերով է կատարում, որ նույնիսկ իր կատարումների մեջ կարելի է ընտրել ամենասիրելին կամ չսիրելին: :) Իսկ երգի անգլերեն տարբերակն ընդհանրապես այլ կերպ եմ ընկալում, կարծես՝ 2 միանգամայն տարբեր ստեղծագործություններ լինեն, բայց և համաձայն չեմ, որ թարգմանությունը չի բռնում. շա՛տ էլ լավ համապատասխանում է: :)

Agni
23.10.2009, 19:15
Այ իսկապես մնայուն երգերից: Ես շատ եմ հավանում Նինա Սիմոնի կատարումը, բայց Պատրիսիաի կատարումն էլ պակաս չի ապրեցնում ինձ:)

Mariam1556
23.10.2009, 21:16
Իհարկե Ջակ Բրելի կատարումը շատ լավն է ,սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս Միրեյ Մատիոյինը,այնքան հետաքրքիր և հուզիչ է երգում ,որ կարծես ապրի յուրաքանչյուր բառ:

http://www.youtube.com/watch?v=isj9S9eHWtI&feature=related"]http://www.youtube.com/watch?v=isj9S9eHWtI&feature=related
Դնում եմ նաև Վիտաա-ի կատարումը ավելի ժամանակակից ոճի մեջ.

http://www.youtube.com/watch?v=FuPw68wo1KI"]http://www.youtube.com/watch?v=FuPw68wo1KI

snow
25.10.2009, 01:20
Առաջին անգամ էս երգը Կասսի կատարմամբ եմ լսել ու շատ-շատ եմ հավանել, բայց էս վերջերս Նինա Սիմոնեյի կատարմամբ որ լսեցի, ուղղակի :love (երգին էլի:oy)

Նաիրուհի
22.11.2009, 21:22
Իսկ ինչ-որ մեկը լսե՞լ է այս երգը Միստր Իքսի կատարմամբ։:o

StrangeLittleGirl
12.12.2009, 01:21
Էս տարբերակը հաստատ ոչ մեկդ չեք լսել :D

http://www.youtube.com/watch?v=nOpaIliqMKE"]http://www.youtube.com/watch?v=nOpaIliqMKE

Հոգեվարք
12.12.2009, 20:50
Ես Կասսի կատարմամբ ե սիրում այս երգը. հոգով է շատ երգում ու փոխանցում իր մեջ կուտակված խռովքը...

Ուլուանա
12.12.2009, 21:04
Ես Կասսի կատարմամբ ե սիրում այս երգը. հոգով է շատ երգում ու փոխանցում իր մեջ կուտակված խռովքը...
Իսկ մյուս կատարումները լսե՞լ ես։

Հոգեվարք
12.12.2009, 22:05
Իսկ մյուս կատարումները լսե՞լ ես։

Լսել եմ Միրեյի և Բրելի կատարումը, բայց նախընտրում եմ Կասսինը;)

StrangeLittleGirl
12.12.2009, 22:32
Բռնվեք, մի հատ էլ եմ բերել :D

http://www.youtube.com/watch?v=zPSwZ--kKCI"]http://www.youtube.com/watch?v=zPSwZ--kKCI

Ռուֆուս
12.12.2009, 23:26
Էս տարբերակը հաստատ ոչ մեկդ չեք լսել :D

http://www.youtube.com/watch?v=nOpaIliqMKE

Բյուր, շատ լավն էր դուրս եկավ: Երգը չեխերեն է, չէ՞: Սկզբում էնքան անսովոր ու ծիծաղելի էր հնչում, բայց հետո ինձ տարավ մի ուրիշ ձևի..... :)

StrangeLittleGirl
12.12.2009, 23:48
Բյուր, շատ լավն էր դուրս եկավ: Երգը չեխերեն է, չէ՞: Սկզբում էնքան անսովոր ու ծիծաղելի էր հնչում, բայց հետո ինձ տարավ մի ուրիշ ձևի..... :)

Հա, չեխերեն ա :) Ինձ մոտ նոստալգիկ վիճակ էր, որ լսում էի:

Magic-Mushroom
14.04.2010, 23:40
Այս երգը շատ լավն է,բայց որ լսում եմ դատարկություն է իմ մեջ առաջանում,ես շատ էմոցիոնալ մարդ եմ,փափուկ բարձը գրկում եմ լացում եմ,հուզվում եմ,երազում ու ինձ պատկերացնում 60-ակններում ախխխ:love

Իսկ կատարում որից ես լացում եմ սա է Julio Iglesias - if you go away - ne me quitte pas

http://www.youtube.com/watch?v=uSVP5ZJeayw

StrangeLittleGirl
25.05.2013, 01:30
Չնայած վերջերս մի քանի նոր գանձ եմ գտել, դեռ չեմ կիսվի դրանցով: Առայժմ մենակ էս ամենա-ամենաթարմ տարբերակը վայելեք :)) Իրականում երգի օրիգինալ հոլանդերեն տարբերակը հենց Ժակ Բրելն էլ գրել ու կատարել ա, բայց վերջերս խելառ հոլանդացիների խելքին փչել ա բառերը փոխել, նվիրել թագուհի Բեատրիքսին: Դե վայելեք :))

http://www.youtube.com/watch?v=Hjqf5F7PPGw

StrangeLittleGirl
25.05.2013, 16:58
Իսկ սա հաստատ շատերդ սրբապղծություն կհամարեք :))

http://www.youtube.com/watch?v=lUISfo3w0AY

Smokie
01.06.2013, 19:48
Oscar Benton:love

http://youtu.be/fL9oucsz8AE

Meme
01.06.2013, 21:15
http://www.youtube.com/watch?v=5N0KLu4vfkE

ես այս կատարումն եմ սիրում, չգիտեմ էլ էստեղ կա դրված թե ոչ....:love

Նանո
01.06.2013, 21:48
Այս երգը կատարել են նաև Մադոննան, Շարլ Ազնավուրը: Իսկ ինձ ավելլի շատ դուր են գալիս Օսկար Բենտոնի և Միստր X-ի կատարումները, հատկապես երգի վերջում հայերեն հատվածը շատ է դուրս եկել: Բայց երկուսի կատարման մեջ էլ կան յուրահատկություններ, որոնք ըստ իս բացակայում են Պատրիսիա Կասսի կատարման մեջ:

http://www.youtube.com/watch?v=a2WXvHAmu6g

http://www.youtube.com/watch?v=VAniuGUSvP4

StrangeLittleGirl
07.06.2013, 13:00
Ամենալավը Ժակ Բրելի հոլանդերեն տարբերակն ա, մեկ էլ թագուհի Բեատրիքսին նվիրված փոխած բառերով տարբերակը, ինչ ուզում եք, ասեք :P

StrangeLittleGirl
29.12.2014, 23:43
Արդեն կա երգի հայերեն տարբերակը :) Լիլիթ Բլեյանն էսօր համերգի ժամանակ կատարեց, իր թարգմանությունն է: Շատ լավ ա ստացվել, ասեմ, իմանաք: Հենց վիդեոները հայտնվեն, կդնեմ էս թեմայում :)

CactuSoul
30.12.2014, 00:30
Արդեն կա երգի հայերեն տարբերակը :) Լիլիթ Բլեյանն էսօր համերգի ժամանակ կատարեց, իր թարգմանությունն է: Շատ լավ ա ստացվել, ասեմ, իմանաք: Հենց վիդեոները հայտնվեն, կդնեմ էս թեմայում :)

Հա՜, ընտիր էր: Հուզվել էի ես :)

CactuSoul
30.12.2014, 00:33
Բյուր, հլը էստեղ դրված վերջին վիդեոյի կատարումը լսի, Միստեր X-ինը, 2:40-ից հայերեն է երգում: Բայց ոնց որ թե թարգմանություն չի, այլ բոլորովին ուրիշ տեքստ:

StrangeLittleGirl
30.12.2014, 01:12
Բյուր, հլը էստեղ դրված վերջին վիդեոյի կատարումը լսի, Միստեր X-ինը, 2:40-ից հայերեն է երգում: Բայց ոնց որ թե թարգմանություն չի, այլ բոլորովին ուրիշ տեքստ:

Լսել եմ :) Հա, լրիվ ուրիշ բան ա: Մի հատ էլ Էմմին ու եսիմով ունեն, որ ոչ միայն լրիվ ուրիշ տեքստ ա, այլև լրիվ ուրիշ երաժշտություն:

StrangeLittleGirl
14.02.2015, 15:12
Վայելեք :)

https://www.youtube.com/watch?v=P6ZF5Uqtjoo

Մարի-Լույս
01.10.2015, 17:53
Ինձ ավելի շատ դուր է գալիս Նինա Սիմոնեի կատարումը:

smartman
01.10.2015, 18:44
Իմ կարծիքով ամենալավ կատարումը Jacques Brel -ի օրիգինալ կատարումն է:

StrangeLittleGirl
20.06.2016, 16:52
Հենց նոր մի տարբերակ հայտնաբերեցի, որը նախկինում երբևէ չէի լսել, բայց անմիջապես դարձավ իմ սիրելի տարբերակներից մեկը: Էս ա.

https://www.youtube.com/watch?v=lrj3YPTCbtA

Ընդհանրապես, Էմիլիանա Տորինին հետաքրքիր երգչուհի ա, արժե իրան փորփրել:

Progart
18.08.2017, 07:26
Լիլիթ Բլեյանի տարբերակն էլ ա լաւը։

https://www.youtube.com/watch?v=RKeV_hrOT00