PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարսի շորն ի՞նչ գույնի պիտի լինի

Artgeo
27.10.2006, 00:11
Ի՞նչ գույն պիտի լինի հարսի շորը: Ավանդական սպիտա՞կ, որևէ այլ բաց գո՞յն, թե՞ սև էլ կարելիա: :think
Կարմրի մասին ի՞նչ կասեք :P

John
27.10.2006, 09:24
Օրինակ ես կուզենայի, որ իմ ապագա կինը հարսանիքին կրեր բաց երկնագույն զգեստ… Իսկ ընդհանրապես ինչ գույն ուզում է հարսը, էդ գույն էլ թող լինի…

StrangeLittleGirl
27.10.2006, 14:18
Ասում են, որ երբ հարսը հղի է, պետք է կապույտ շոր կրի :D

John
27.10.2006, 14:26
Ասում են, որ երբ հարսը հղի է, պետք է կապույտ շոր կրի :D
Բայց ես չեմ ուզում, որ իմ ապագա կինը ամուսնության ժամանակ հղի լինի, բայց ամեն դեպքում թող բաց երկնագույն զգեստ հագնի…

Բարեկամ
27.10.2006, 16:05
ծիածանագույն: Իրոք շատ էֆֆեկտնի ա ստացվում… :love

Cassiopeia
27.10.2006, 16:53
Մի ընկերուհի ունեի, նրան փախցրեցին, ամուսինը ապարանցի էր: Հարսանիքի ժամանակ նրա սկեսուրը թույլ չտվեց որ նա սպիտակ զգեստ հագնի, այլ վարդագույն հագավ…Ասում են, որ դա էլ ապարանցիների ադաթներից է, եթե աղջիկը կույս չի, ապա չի կարելի սպիտակ հագուստով ամուսնանալ…

Lapterik
27.10.2006, 20:01
Իհարկե շորի գույնի ընտրությունը հարսինն ա, բայց ես կարծում եմ, որ պետքա լինի սպիտակ:

StrangeLittleGirl
27.10.2006, 20:03
Մի ընկերուհի ունեի, նրան փախցրեցին, ամուսինը ապարանցի էր: Հարսանիքի ժամանակ նրա սկեսուրը թույլ չտվեց որ նա սպիտակ զգեստ հագնի, այլ վարդագույն հագավ…Ասում են, որ դա էլ ապարանցիների ադաթներից է, եթե աղջիկը կույս չի, ապա չի կարելի սպիտակ հագուստով ամուսնանալ…
Մի րոպե… ամուսնանալուց առաջ ո՞նց են հարսի կուսությունը ստուգում, որ իմանան, թե ինչ շոր հագցնեն: Մենակ ապարանցիներն էս տեսակ բան կմտածեին :D
Խոսքս կոնկրետ այս դեպքի մասին չէ, ընդհանրապես եմ ասում:

Cassiopeia
27.10.2006, 20:04
Կարմրի մասին ի՞նչ կասեք :P
Դե, էդ մասին պիտի ասեն հնդիկները, կարծեմ նրանց հարսանեկան զգեստը հենց կարմիր է:

StrangeLittleGirl
27.10.2006, 20:05
Եթե չեմ սխալվում, եզդիներինն էլ է կարմիր:

Cassiopeia
27.10.2006, 20:06
Եթե չեմ սխալվում, եզդիներինն էլ է կարմիր:
Միանշանակ կարմի՞ր… Տարօրինակ է, ախր նրանք ո՞նց են կարողանում մի գույնով յոլա գնալ…:think :D

քաղաքացի
27.10.2006, 20:14
Իսկ ի՞նչ կլինի եթե հարսը հագված լինի շատ ազատ, օրինակ սպորտային մարզազգեստ:
Հարսը գիտի… ինչ ուզում ա թող էն էլ հագնի:

StrangeLittleGirl
27.10.2006, 20:16
Իսկ ի՞նչ կլինի եթե հարսը հագված լինի շատ ազատ, օրինակ սպորտային մարզազգեստ:
Ես տենց կանեի… :D Թե չէ էդ հազար տոննա զանգվածով հսկայական շորերը, որոնցով շարժվել չի լինում…

Cassiopeia
27.10.2006, 20:16
Իսկ ի՞նչ կլինի եթե հարսը հագված լինի շատ ազատ, օրինակ սպորտային մարզազգեստ:
Հարսը գիտի… ինչ ուզում ա թող էն էլ հագնի:
Մի քանի ամիս առաջ ինչ որ մի մեծահարուստի հարսանիք էր, ու որպեսզի հարսանիքը հիշարժան դարձնի, նրանց քահանան օրհնեց պարաշյուտով երկնքից ցած վայրէջք կատարելու ժամանակ, բայց այդ ժամանակ հարսնացուն ավանդական սպիտակ շքեղ հագուստով էր ու ոչ թե մարզահագուստով:

Վազգեն
27.10.2006, 20:26

Ու դա Հայաստանո՞ւմ է եղել։

Cassiopeia
27.10.2006, 20:28
Ու դա Հայաստանում է եղե՞լ։
Իհարկե ոչ: Թեմայում չկար նշված կոնկրետ վայր, դրա համար էլ որոշեցի հիշել այդ դեպքը::)
Բայց հայերին շատ չկա, մեկ էլ տեսար մեկի մտքով անցնի ավելի խենթ արարքներ…

Ուլուանա
27.10.2006, 20:51
Ես տենց կանեի… :D Թե չէ էդ հազար տոննա զանգվածով հսկայական շորերը, որոնցով շարժվել չի լինում…
Ես էլ։ :P եթե, իհարկե, ընդհանրապես ուզենամ հարսանիք ունենալ, որովհետև չեմ սիրում հարսանեկան տաշի-տուշի, այսինքն՝ ինչի՞ մենակ հարսանեկան, ընդհանրապես տաշի-տուշիներ չեմ սիրում։ :oy

StrangeLittleGirl
27.10.2006, 21:19
Դե մարզահագուստն արդեն ենթադրում է, որ տաշի-տուշի չկա, ուրիշ տեսակի քեֆ է :D

Riddle
27.10.2006, 21:32
Ինձ թվում է՝ ամեն դեպքում գեղեցիկ է սպիտակը: Բայց տանել չեմ կարողանում հարսնացուների միատեսակ շորերը՝ վերևը նեղ, բաց, ներքևը լայն, ուռած: Բոլորն իրար նման են՝ չհաշված մի քանի մանրուքներ: Տհաճ է նաև գլխի կես տոննանոց քողը: Մի խոսքով գեղեցիկ եմ համարում սպիտակի յուրահատուկ լուծումները՝ պարզության մեջ և առանց անհեթեթ քողերի: Ճակատագրական սխալներ գործելուց պետք է գոնե գեղեցիկ լինել::angel:))

I love love
11.08.2008, 10:57
Ինձ համար միանշանակ սպիտակ:

Brigada
11.08.2008, 11:30
նայած որ տարիքում են ամուսնանում

Moon
11.08.2008, 13:55
Ես էլ եմ կարծում, որ սպիտակ, բացի ավանդական գույն լիելուց, աչքին հաճելի է այդ օրը սպիտալ հագնել, մի տեսակ խաղաղության գույն է։

Նարե
11.08.2008, 14:00
Հարսի շորի միակ ընդունելի տարբերակը գտնում եմ սպիտակը....ոչ մի ուրիշ գույն չեմ գտնում , որ ավելի լաո կխորհրդանշի հարս գաղափարը( չնայած հարսներն էլ են տարբեր լինում:think)

Grieg
11.08.2008, 14:04
Ու դա Հայաստանո՞ւմ է եղել։
Հայաստանում լիներ լրիվ բարեկամություննել հետները պտի պառաշուտով թռնեին :D

Lady-In-Red
11.08.2008, 18:47
ես մտածում եմ, որ սպիտակ շորն ավելի գեղեցիկ է նայվում, բայց չեմ սիրում, որ այդ շորը ծանրացվածա լինում զիզիկ-բիզիկ ատրիբուտներով, ու հարսը իրեն այդ շորի մեջ հանգիստ չի զգում,քարացար կա'մ նստում է , կա'մ վեր է կենում ու իր հարսանիքին ո'չ պարում է, ոչ էլ ուրախանում, չեմ սիրում նմանատիպ հարսանիքները, լրիվ կարմիր շորը գեղեցիկ չի լինում, բայց իմ կարծիքով, գեղեցիկ կլինի, որ սպիտակ շորին ավելացվեն որոշ կարմիր դետալներ;) :oy:oy

nune'
12.08.2008, 00:15
Լուրջ, բայցև հարաբերական հարցա...դե,գիտեք ընդունվածա սպիտակը, չնայած կար ժամանակ, որ սպիտակ շորը սուգ էր խորհրդանշում..ինչևէ.. ամեն մարդ ինքը պիտի ընտրի ինչ գույնի շոր հագնի..ես համենայն դեպս դեռ չեմ մտածում, բայց հաստատ ինչ որ ռոքային տարրերով, մանրամասներ չբացեմ, կարողա մի հատ դիզայներ միտքս գողանա, էլի..

ivy
12.08.2008, 00:16
Հարսի շորր պիտի լինի այն գույնի, տեսքի ու չափի, ինչպիսին ուզում են այն տեսնել ամուսնացողները: Ուրիշ «պիտի»-ներ այդ հարցում չկան: :)

Anulik.Sh
27.10.2009, 20:03
Ինձ համար միանշանակ սպիտակ,շատ գեղեցիկա նայվում ու հավաքվածների մեջից հարսը տարբերվումա բացի դրանից սպիտակը մաքրությունա խորհրդանշում: Հիմա շատ գեղեցիկ հարսի շորեր կան որ հաճելի կլինի հագնել այդ որը որ լինումա կյանքում մեկ անգամ:

ministr
27.10.2009, 21:03
Հարսի շորի սպիտակը խորհրդանշում է մաքրություն, անաղարտություն...

Թիթիզ
27.10.2009, 21:11
կար ժամանակ, որ սպիտակ շորը սուգ էր խորհրդանշում..ինչևէ.. ..
Դա որ ժամանակներն է եղել , ես չգիտեմ, բայց գիտեմ թե հիմա ինչ է խորհրդանշում սպիտակը, Դա անմեղության , մաքրության խորհրդանիշն է ::ok Ահա թե ինչու են վաղ ժամանակներից նախընտրել սպիտակը: Իսկ հիմա ոմանք գիտակցելով, ոմանք ել ոչ (ուղղակի որ ընդունված է) ընտրում են սպիտակը:
Իսկ երբ աղջիկը արդեն անմեղության շղարշը կորցրած հագնում է սպիտակ հարսի շոր: Դա արդեն կորցնում է իմաստը:

Ձայնալար
27.10.2009, 23:29
Կարմիր պետք ա լինի՝ ամենատոնական ու ուրախ գույնն ա, իսկ անաղարտությունը թող մեջքին աճած թևերից երևա :))

իզա
28.10.2009, 00:34
Հարսի շորը պետք է լինի սպիտակ : Սպիտակը խորհրդանշում է մաքրություն ու անաղարտություն :oy , բայց վայել չէ երբ հագնում են մյուսները: :love

Enigmatic
28.10.2009, 00:47
Իսկ ինձ կաթնագույնն է դուր գալիս, շատ էֆֆեկտով է նայվում:)

Yeghoyan
28.10.2009, 00:55
հարսի շորը պետք է լինի կարմրադեղնականաչասպիտակախառը հետո գնա լրիվ սպիտակին շրջանցելով գա ու լինի կապտամոխրանարնջագույն:o փիլիսոփայեցի, էսքան գրել եմ հո՞ չեմ ջնջելու:(

հագեք ինչ գույն ուզում եք, ժամանակները փոխվում են, սովորությունները հետը, նենց որ ամեն գույնի հարսանեկան շորն էլ/համ էլ շոր չի, զգեստա/ գեղեցիկ է նայվում;)

tikopx
28.10.2009, 02:04
սպիտակ ու միայն սպիտակ վառ սպիտակ

Լուսաբեր
28.10.2009, 02:07
Իսկ ինձ կաթնագույնն է դուր գալիս, շատ էֆֆեկտով է նայվում:)

Էֆեկտը չգիտեմ, բայց, որ մի քանի հավանածս շորերը փորձեցի, կաթնագույնն էր սազել :roll
Հարսանյաց սրահ այցելելուց առաջ միշտ էլ պատկերացում ունենում ենք ինչ ենք ուզում, ինչի հետևից ենք գնում. ես էլ միշտ մտածել եմ, որ պիտի հարսանյաց զգեստս ճերմակ լինի իր անաղարտության ու անմեղության խորհրդանիշով, բայց երբ պարզեցի, որ

1. Սպիտակ զգեստով ամուսնանալու սովորույթի ակունքները գալիս են կաթոլիկ եկեղեցուց
2. Սպիտակամորթներին կաթնագույնը ավելի է սազում :P:oy
3. Զգեստի գույնով տարբերվելը անիմաստա, որովհետև էտ օրը երկուսինդա ու ներկաները, քեզ հետ ուրախացողները դա գիտեն ու անկախ ամեն ինչից տարբերվում եք;)
4. Զգեստի գույնը կարևոր չի, կարևորը այ սենց ուրախանալնա----> :dance:yahoo

Ու ընտրեցի կաթնագույն զգեստ :love

Հ.գ. ու հավատացեք դրանից իմ անաղարտությունն ու անմեղությունը մի գրամ էլա չտուժեց :D

Farfalla
28.10.2009, 10:21
Ինձ համար կարևոր չի թե ինչ գույնի ու առհասարակ ինչ ձևի է հարսի զգեստը: Կարևորը հարսի սրտով լինի

Yeghoyan
28.10.2009, 10:35
հարսի շորը պետք է լինի կարմրադեղնականաչասպիտակախառը հետո գնա լրիվ սպիտակին շրջանցելով գա ու լինի կապտամոխրանարնջագույն:o փիլիսոփայեցի, էսքան գրել եմ հո՞ չեմ ջնջելու:(

հագեք ինչ գույն ուզում եք, ժամանակները փոխվում են, սովորությունները հետը, նենց որ ամեն գույնի հարսանեկան շորն էլ/համ էլ շոր չի, զգեստա/ գեղեցիկ է նայվում;)

երեկ այստեղ մի քիչ փիլիսոփայելուց հետո, տեսա ընկերուհուս հարսանեկան զգեստը /նկարով/
ասեմ պատկերացրեք, ուրեմն ինքը սպիտակ էր, բայց կապույտ աքսեսուարներով /կոշիկ, գոտի, ձեռնոց, մազերի մանր-մունր ծաղիկները.............../, հետաքրքիր ու գեղեցիկ էր ստացվել, բայց շաաաատ հեռու էր հայկական ավանդական զգեստից, մոռացա ասեմ նաև կարճ էր, մինչև ծնկները: Հենց տեսա միանգամից հիշեցի այստեղ գրոտածս, ու որոշեցի նորից գրեմ, ասեմ, որ էնքան ենք տեսել մեր երկար, գետնին ոտքի տակ ընկնող զգեստները ու լրիվ սպիտակ, որ հիմա չի նայվում այլ գույնինը, մեր աչքի համար անսովոր է, մի որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի ու հարսներն իրենք ինչ գույնի զգեստ կուզեն, այն էլ կհագնեն /էլի անհամ բան գրեցի՞:oy/

հագեք ինչ գույն ուզում եք, հետո ինչ սպիտակը սիրունա, մաքուրա, մեկ ուրիշի համար էլ կարմիրնա սիրուն ու մաքուր:/բայց սպիտակն ուրիշա էլի:oy/

Ֆրեյա
28.10.2009, 13:16
Կուծյուրեները սև հարսի շոր էլ են կարում :D Դա երևի հարսի շորի վարձույթների համար ա, որ շուտ չկեղտոտվի :D Չի նայվում բայց դե :nea

Ահավոր անդուր ա /գոնե իմ համար/ երբ հարսանիքի օրը հարսի հետ ևս մեկը սպիտակ շոր ա հագած լինում :angry
Մարդիկ արդեն չգիտեն՝ ինչ հնարեն, շորի վրա կարմիր ծաղիկներ են կպցնում, կամ ոչ սպիտակ շոր են հագոնւմ... մեկ ա, չի նայվում... մի տեսակ էլ հարսանիքի շոր չի :nea

Իսկ կաթնագույնը՝ հետաքրքիր տարբերակ ա :)

խորհուրդ– մի ընկեք անիմաստ քաշքշուկների մեջ։ Շորը չի կարևորը :)

Ariadna
28.10.2009, 14:12
երեկ այստեղ մի քիչ փիլիսոփայելուց հետո, տեսա ընկերուհուս հարսանեկան զգեստը /նկարով/
ասեմ պատկերացրեք, ուրեմն ինքը սպիտակ էր, բայց կապույտ աքսեսուարներով /կոշիկ, գոտի, ձեռնոց, մազերի մանր-մունր ծաղիկները.............../, հետաքրքիր ու գեղեցիկ էր ստացվել, բայց շաաաատ հեռու էր հայկական ավանդական զգեստից, մոռացա ասեմ նաև կարճ էր, մինչև ծնկները: Հենց տեսա միանգամից հիշեցի այստեղ գրոտածս, ու որոշեցի նորից գրեմ, ասեմ, որ էնքան ենք տեսել մեր երկար, գետնին ոտքի տակ ընկնող զգեստները ու լրիվ սպիտակ, որ հիմա չի նայվում այլ գույնինը, մեր աչքի համար անսովոր է, մի որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի ու հարսներն իրենք ինչ գույնի զգեստ կուզեն, այն էլ կհագնեն /էլի անհամ բան գրեցի՞:oy/

հագեք ինչ գույն ուզում եք, հետո ինչ սպիտակը սիրունա, մաքուրա, մեկ ուրիշի համար էլ կարմիրնա սիրուն ու մաքուր:/բայց սպիտակն ուրիշա էլի:oy/

Բայց ո՞վ է ասել, որ սպիտակ հարսի շորը հայկական ավանդական է :) Ավանդական հայկական հարսը կարմիր շոր է հագել։
Անձամբ ես կողմ եմ հարսի շորի սպիտակ, վարդագույն, բաց երկնագույն, կաթնագույն տարբերակներին։ Եղոյանի նկարագրած հարսի շորը շատ դուրս եկավ, սպիտակ–կապույտ համադրությունը, կապույտ ծաղիկներով շատ սիրուն կլինի, կամ էդ նույնը ծիրանագույնով, էլի շատ սիրուն կլինի, ու ոչ շատ երկար, եթե իհարկե հարսի ոտքերը ծուռ չեն ;)

Yeghoyan
28.10.2009, 14:43
Բայց ո՞վ է ասել, որ սպիտակ հարսի շորը հայկական ավանդական է :) Ավանդական հայկական հարսը կարմիր շոր է հագել։

վաաայ, բա ես գիտեի ավանդականա եղել սպիտակը, հետո .... գիշերից հետո կարմիր գոտի են կապել, ու էլի հարսանիք են արել

էս ինչ խառնա մեր հայկական ավանդականը:8

Yeghoyan
28.10.2009, 15:24
էս ինչ խառնա մեր հայկական ավանդականը:8

եկա սխալներս ուղղելու, ինձ հուշեցին:oy
վերջին տվյալներով հայկական ավանդական հարսանեկան զգեստը եղել է կարմրածիրանագույն:oy

Ariadna
28.10.2009, 15:45
եկա սխալներս ուղղելու, ինձ հուշեցին:oy
վերջին տվյալներով հայկական ավանդական հարսանեկան զգեստը եղել է կարմրածիրանագույն:oy

Պատկերացնում ե՞ք, ինչքան սիրուն կլինի :love Ես իմ ոսկե հարսանիքին էդ գույնի կհագնեմ, ահագին կջահելացնի :D
Նախօրոք ասեմ, որ սա անլուրջ գրառում չէր :)

Yeghoyan
28.10.2009, 15:50
Պատկերացնում ե՞ք, ինչքան սիրուն կլինի :love Ես իմ ոսկե հարսանիքին էդ գույնի կհագնեմ, ահագին կջահելացնի :D
Նախօրոք ասեմ, որ սա անլուրջ գրառում չէր :)

ճիշտն ասած չպատկերացրեցի, փորձեցի, բայց չստացվեց:8

ինչ էլ լինի, ես միշտ էլ մտածել եմ որ ամենագեղեցիկ զգեստը բոլոր ժամանակներում էլ եղել է հարսանեկանը ու այդպես էլ կլինի անգամ գունային տարբեր մոտեցումների դեպքում;) այնպես որ լուրջ գրառումդ հիշի ու սպասի ոսկե հարսանիքիդ:oy

Apsara
28.10.2009, 16:02
Ինչ լավա թեման հիմա եմ տեսնում՝ ուղիղ մեկ տարի անց իմ հարսանիքից, քանզի այն ժամանակ բացի սպիտակից ուրիշ տարբերակ մտքովս չէր էլ անցնում:

Իսկ հիմա փորփրելով ինտերնետը և նայելով ուրիշ գույնի զգեստներ մտածմունքի մեջ ընկա,:think, բայց արդեն ուշ է, պոեզդ ուշոլ:D

Իսկ ընդհանրապես, հասկացա, որ այդքան գույնից չէ, որքան դիզայնից է երևում սա հարսանեկան է թե սովորական երեկոյան զգեստ, ահա մի քանի զգեստներhttp://media.photobucket.com/image/black+wedding+dresses/nevdeath/FREJUSDentelle-Soie-TulleNoir-Ivoir.jpg?o=51

snow
28.10.2009, 17:00
Իմ կարծիքով հարսի շորը պեքա ճերմակ լինի: Չեմ սիրում , երբ շատ ուռած է լինում ու վրան էլ մի տոննա քարեր են կպցնում… Չեմ սիում նաև, երբ կարմիր վարդեր կամ այլ ծաղիկներ են լինում: Հարսի շորը պետքա նենց լինի, որ հարսը մեջը կարողանա ազատ շարժվի ու մի լավ տժա էդ օրը:yahoo:jagi

tikopx
28.10.2009, 17:06
սենց շորնելա շատ գեղեցիկ

snow
28.10.2009, 17:09
սենց շորնելա շատ գեղեցիկ
Իսկ սա հարսի շոր է՞:
Ես ավելի շատ գիշերազգեստի նմանեցրի:

Լուսաբեր
28.10.2009, 17:29
Հարսի շորը պետքա նենց լինի, որ հարսը մեջը կարողանա ազատ շարժվի ու մի լավ տժա էդ օրը:yahoo:jagi

էտ շորի տեսքից մարդկանց մոտ թյուր կարծիքա ձևավորվում, իբր ծանրա, մի տոննայա: Տենց բան չկա: Ինքը ուռածա, որովհետև օղակներն են տենց փքված պահում, իսկ օղակի ընտրությունը մեկա քեզնիցա կախված, նույն շորին կարելիա տարբեր չափի ուռվածություններ հաղորդել տարբեր աստիճանի օղակներից: Իսկ մեջը դատարկա ու հարսիկը ազատ կարողանումա պարել ու ուրախանալ: Ճիշտա անհարմարություններ նման ուռած շարով լինում են, օրինակ նստել վեր կենալուց, մեկը պետքա, որ օգնի :)) ու Աստված չարասցե, եթե էտ օղակը հանկարծ էլ որոշեց միջոցառման ժամանակ թուլանալ ու ընկնել :D բայց դե մի օրա էլի կարելիա և էտպես:Մեկա չես զգում նման անհարմարությունները բացի քեզ նայող հայացքները, որ որոշ դեպքերում ավելի անհարմար են :oy
Հաա, մոռացա, բա հիմիկվա զիզիբիզի սանրվածքները, այ դա իրոք գլուխդ նյութերից ու զարդերից դարձնումա մի տոննա: Մենակ մազերդ քանդելուց ես զգում ինչ բեռ էիր գլխիդ ման տալիս :))

Հայկօ
28.10.2009, 19:26
Հարսի շորն ի՞նչ գույնի պիտի լինի

Հարսանիքից առա՞ջ, թե՞ հետո :8:

Արևհատիկ
31.10.2009, 18:57
Հարսի շորը պետք է սպիտակ լինի

Շինարար
31.10.2009, 21:23
գազարագույն կամ կանաչ

Արամ
31.10.2009, 21:31
դե նենց որ շալվարի հետ բռնցնեն էլի

dvgray
01.11.2009, 06:09
կարծում եմ որ հարսի ու փեսի շորերը պետք է իրար հետ բռնացվեն: լավագույն լուծումը կոնտրաստ է ՝ ասեն բաց կապտավունը ու փինկը,
իսկ վերջին հաշվով եթե աշխատել դեղին գույնը վառվառացնելու վրա, դա կլինի իդեալական լուծում

Դեկադա
01.11.2009, 08:17
Միակ սպիտակը, որ միշտ դուրս եկել է` դա հարսի շորն է:Կարծում եմ հենց փեսայի սև կոստյումն ու հարսի սպիտակը ամենից իդեալկան համադրությունն է...իհարկե սա երբ ամուսնությունը առաջինն է;), իսկ եթե մի քանի անգամ են ամուսնանում` էս դեպքում տրիկոյով էլ գնան հոգ չի:D

Mephistopheles
01.11.2009, 12:37
իսկ ինձ միշտ դուր ա եկել մուգ կարիշնվին… նախ կեղտը վրան չի երևա, հետո էլ ուրիշ տեղեր գնալուց էլ կարաս հագնես

Դեկադա
01.11.2009, 14:31
իսկ ինձ միշտ դուր ա եկել մուգ կարիշնվին… նախ կեղտը վրան չի երևա, հետո էլ ուրիշ տեղեր գնալուց էլ կարաս հագնես

Ի՞նչը... հարսի շորը:o

Yeghoyan
01.11.2009, 14:43
Ի՞նչը... հարսի շորը:o

չէ փեսու կոստը :D

A.r.p.i.
01.11.2009, 16:44
Ես ինքս նախընտրում եմ սպիտակը, չնայած մեկ-մեկ բացառություններ են լինում::think

Երկնային
01.11.2009, 16:54
Ես ինքս սպտա՜կ-սպիտակ շորիկ կուզենամ հագնել :oy բայց ոչ շատ ուռած, թե չէ մեջը կկորեմ :D

dvgray
01.11.2009, 17:45
ես կրկրում եմ: Փորձեք փինքը - բաց վարդագույնը, ու չեք փոշմանի:

dvgray
01.11.2009, 17:47
չէ փեսու կոստը :D

իմիջայլոց խելքը գլխին ռեպերները ընդունված կարգի համաձայն ամուսնանում են սպարտիվկով ու բոթազներով

Հոգեվարք
08.11.2009, 13:23
Քանի որ ընտանիք կերտելը սրբություն է, ու լավ կլինի լինել մեկ անգամ պատմական հարսիկ, ապա իհարկե միայն սպիտակ հարսանեկան զգեստ,բայց օրինակ իմ շորիկը կուզենամ լինի եթերային սպիտակ գույնի...:love

Adriano
08.11.2009, 14:27
Որ ասեմ կարմիր կապույտ ծիրանագույն կհավատաք:hands

Mephistopheles
08.11.2009, 15:56
Ի՞նչը... հարսի շորը:o

հա… ինչ ա եղե՞լ որ… եթե սիրուն ա ինչի՞ չէ որ

Mephistopheles
08.11.2009, 15:56
չէ փեսու կոստը :D

Փեսունն էլ… ես իմը մինչև հիմա էլ հագնումեմ…

Mephistopheles
08.11.2009, 16:00
Քանի որ ընտանիք կերտելը սրբություն է, ու լավ կլինի լինել մեկ անգամ պատմական հարսիկ, ապա իհարկե միայն սպիտակ հարսանեկան զգեստ,բայց օրինակ իմ շորիկը կուզենամ լինի եթերային սպիտակ գույնի...:love

թափանցի՞կ ինկատի ունես…հմմմ… հետաքրքիր շոր ա… շատ կուզենայի տեսնել… երևի նույնն էլ փեսու կաստումի համար, հա՞

Հոգեվարք
08.11.2009, 17:35
թափանցի՞կ ինկատի ունես…հմմմ… հետաքրքիր շոր ա… շատ կուզենայի տեսնել… երևի նույնն էլ փեսու կաստումի համար, հա՞

Դե, դա գաղտնիք է;),եթե հիմա ասեմ իմ պատկերացրած եթերային սպիտակը որն է, ապա ես չեմ լինի միակ նման հագուստ կրողը:D Իսկ փեսան պիտի միայն ներդաշնակության մեջ լինի եթերային սպիտակ հարսնացույի հետ:love, բայց դա չի նշանակում,որ նույն գունային գամման պետք է ընտրի...
Ես էլ կուզենայի տեսնել ինձ իմ պատկերացրած հարսիկի զգեստով:)

Katka
25.05.2010, 12:54
Գիտես ոնց գույնը բխում է ձեւից:
Ասենք սրա նման մի բան՝
48011
48010

Ծով
25.05.2010, 13:02
Գիտես ոնց գույնը բխում է ձեւից:
Ասենք սրա նման մի բան՝
48011
48010

դու նկատի ունես էս շորիկներ գույնը, թե ձևը:) ձևը օրինակ հեչ հարսի շորիկ չի, սովորական երեկոյան զգեստներ են․․․

Nano2585
25.05.2010, 13:07
Հարսի շորը պետքա կանաչ լինի,որ ինքն իր հետագա ողջ կյանքում մատղաշ մնա

Katka
25.05.2010, 13:07
դու նկատի ունես էս շորիկներ գույնը, թե ձևը:) ձևը օրինակ հեչ հարսի շորիկ չի, սովորական երեկոյան զգեստներ են․․․

եւ..., եւ...:think, իսկ ինչ-որ ստանդարտ կա՞: Եկեղեցում կարճ ու այլ գույնի, բացի սպիտակից, թույլատրու՞մ են::think
Բայց երկրոդի գույնը սիրուն է, եթե նուրբ շոր կարվի, ոչ ուռած, թափվող, հունական ոճի մեջ::think

Nano2585
25.05.2010, 13:08
Հարսի շորը պետքա կանաչ լինի,որ ինքն իր հետագա ողջ կյանքում մատղաշ մնա

բայց որ լուրջ` սպիտակը

Ծով
25.05.2010, 13:24
եւ..., եւ...:think, իսկ ինչ-որ ստանդարտ կա՞: Եկեղեցում կարճ ու այլ գույնի, բացի սպիտակից, թույլատրու՞մ են::think
Բայց երկրոդի գույնը սիրուն է, եթե նուրբ շոր կարվի, ոչ ուռած, թափվող, հունական ոճի մեջ::think

գիտես, ստանդարտ գուցե չկա, բայց ինձ թվումա ավելի գայթակղիչ ու սիրունա, երբ երկար ա զգեստը, հակսանում ե՞ս, տոտիկներ էդ օրը էնքան կտեսնես, էնքանից էլ շատ, բացի այդ հարսանեկան զգեստը պիտի տարբերվի մյուս զգեստներից, հենց դրա համար կոչվում է հարսանեկան․․․թե չէ, եթե նայեք, մարդ կա կարող ա ուզումա սպորտային հագուստով ամուսնանալ, իր իրավունքն ա, իսկ դրած նկարները ոչնչով հարսանեկան չեն իսկապես, պատահում են կարճ հենց հարսանեկան շորիկներ, որ թնտրես կարող ա գտնես․․․ուղղակի հստակ տարբերակում դնենք հարսանեկան զգեստ և զգեստ, որը ուղղակի կկրեր հարսիկը, թեկուզ ոչ հարսանեկան:D

Katka
25.05.2010, 13:28

Հը՜, պարզա՜ :))

Kita
25.05.2010, 13:46
Հլը նայեք կարճերն:D:)) Ամուսինը կհավանի:))

http://img1.liveinternet.ru/images/foto/b/3/4/2856004/f_16031676.jpghttp://podvenec.org.ru/_ph/19/2/903960056.jpghttp://perm.nevesta.info/content/photo/13200/13115/201003/76555/76555l.jpg

Էս էլ իմ ու Կատկայի ոճի:D

http://www.avito.ru/images/big/2168730.jpghttp://www.tobebride.ru/content/catalog/974_0.jpghttp://www.tobebride.ru/content/catalog/965_0.jpg
http://www.salon-sofi.ru/content/models/1400_big.jpg էսի հավեսն է:))

Գույնն էլ կարևոր չի, բայց դե սպիտախառն գույներին աչքներս սովոր է էլի:))

Ծով
25.05.2010, 13:52
iինչ ուզում եք ասեք, էս կարճերը հարսանիքից հետոն ա:D

Kita
25.05.2010, 13:54
iինչ ուզում եք ասեք, էս կարճերը հարսանիքից հետոն ա:D

Բա ես ինչ եմ ասում, ասում եմ ԱՄՈՒՍՆՈՒ դուրը կգա:D Ոչ թե փեսի:D

SSS
25.05.2010, 13:59
Ինձ ամենաշատը առաջինի չուլկին դուր եկավ:oy Ամուսնուս, կամ փեսային չգիտեմ, բայց որ ես ինձ տենց կհավանեմ հաստատ:oy

Katka
25.05.2010, 14:00
Էս էլ իմ ու Կատկայի ոճի:D

http://www.avito.ru/images/big/2168730.jpghttp://www.tobebride.ru/content/catalog/974_0.jpghttp://www.tobebride.ru/content/catalog/965_0.jpg
http://www.salon-sofi.ru/content/models/1400_big.jpg էսի հավեսն է:))

Գույնն էլ կարևոր չի, բայց դե սպիտախառն գույներին աչքներս սովոր է էլի:))

Ջոկեց է՜՜:love
Առաջինն ու երկրորդը հավես են: Երրորդը վտանգավոր է, որովհետեւ չաղացնելու հատկություն ունի, չորրորդն էլ հեզություն է պահանջում:8 :)

*e}|{uka*
25.05.2010, 14:02
4-ը, 5-ը, 6-ը :love

Հարսի շորը պիտի «սեռի» գույնի լինի: …ՃՃ

SSS
25.05.2010, 14:03
Ջոկեց է՜՜:love
Առաջինն ու երկրորդը հավես են: Երրորդը վտանգավոր է, որովհետեւ չաղացնելու հատկություն ունի, չորրորդն էլ հեզություն է պահանջում:8 :)
Առաջինը սեքսիա:love, երկրորդն ու երրորդը' եթերային,վերջինը իրոքհեզություն է պահանջում, և ինչ որ չափով կարող է թաքցնել մարմնի թերությունները

Katka
25.05.2010, 14:07
4-ը, 5-ը, 6-ը :love

Հարսի շորը պիտի «սեռի» գույնի լինի: …ՃՃ

Յոժ, 3-րդն ու 4-րդը կսազեն քեզ:think: Ըհը՜, հաստատա;)

Ծով
25.05.2010, 14:09
իմ սիրտը ոչ մեկին էլ չկպավ․․․․շաաաաաաաաաաատ օրիգինալ ա ինձ պետք, բայց երկար, գտնե՛ք, ասե՛ք:D շտապ ա, մի երեք տարուց պետք ա:D

*e}|{uka*
25.05.2010, 14:20
6-ը լրիվ հունական ոճով ա: Հագնես սիրտակի պարես: :dance
Բայց ես նույն կարգի շոր ունեմ ամառային ու սպիտակ //պլեչիկները որ կտրեմ լրիվ ինքն ա դառնում: :o, աչքիս պահեմ, պետք կգա: :D

Ծով
25.05.2010, 14:22
6-ը լրիվ հունական ոճով ա: Հագնես սիրտակի պարես: :dance
Բայց ես նույն կարգի շոր ունեմ ամառային ու սպիտակ //պլեչիկները որ կտրեմ լրիվ ինքն ա դառնում: :o, աչքիս պահեմ, պետք կգա: :D

:D Ահ, Յոժ, սրանցից ոչ մեկը հարսի շոչիկ չի, դւո ավելի լավ մտածիի․․․/ էն երկու աղջիկ որ իրար կողք են, դիտորդի կողմից աջիննն ա մենակ հարսիշորոտ:D/

Kita
25.05.2010, 14:24
Առաջինը սեքսիա:love, երկրորդն ու երրորդը' եթերային,վերջինը իրոքհեզություն է պահանջում, և ինչ որ չափով կարող է թաքցնել մարմնի թերությունները

վերջինը եթե կարանաս մեջը մտնել, տեղից անթերություն ես:D Բայց ինչի հեզություն որ? Էտ ոճի շորեր սիրում եմ, հատկապես վերևի մասը, որ տենց են, հավես են:)

Կածյուշ որոշել եմ հարսանյաց բյուրո բացել:D:))

Ու էլի շորիկկներ:))
http://www.salon-sofi.ru/content/models/873_big.jpghttp://www.salon-sofi.ru/content/models/795_big.jpghttp://www.salon-sofi.ru/content/models/1389_big.jpghttp://www.salon-sofi.ru/content/models/1408_big.jpghttp://www.salon-sofi.ru/content/models/1409_big.jpg
http://www.vladsvadba.ru/imageload/1102.jpghttp://www.vladsvadba.ru/imageload/151.jpghttp://www.vladsvadba.ru/imageload/1105.jpg
Ու հունական ստիլի դե ես էլ եմ սիրում, հավեսն են:love
http://wedding.alldon.ru/images/nevesta/dress/22.jpghttp://skorosvadba.tomsk.ru/wp-content/uploads/2009/05/05.jpg
http://www.salon-olga.ru/media/image/catalog/24/IMG_7493b.jpghttp://www.vladsvadba.ru/imageload/1141.jpg

Արևհատիկ
25.05.2010, 14:24
http://perm.nevesta.info/content/photo/13200/13115/201003/76555/76555l.jpg
Ինձ ամենաշատը էս նկարի երկար շորիկը դուր եկավ: :love

Ու սա
http://www.salon-sofi.ru/content/models/1389_big.jpg

Ձայնալար
25.05.2010, 14:28
Տարազ ա պետք հագնել, ճակատին էլ էն ոսկե մետաղադրամներից :love

Enigmatic
25.05.2010, 14:29
Ես արդեն ընտրած ունեմ իմ շորը:love:oy:)) մի նայեք նկարում ովքեր են:)) դուք մենակ շորին կնայեք

http://s55.radikal.ru/i147/1005/1d/8a55e58ec7ca.jpg
http://s13.radikal.ru/i186/1005/25/d0c65b8bf3d8.jpg

*e}|{uka*
25.05.2010, 14:31
Տարազ ա պետք հագնել, ճակատին էլ էն ոսկե մետաղադրամներից :love

Գործից հասկացող մարդ: :love Ձեռքի ափի մեջ էլ նուռ: :oy

Ձայնալար
25.05.2010, 14:38
Տարազ ա պետք հագնել, ճակատին էլ էն ոսկե մետաղադրամներից :love

Օրինակ սենց մի բան http://a20001.rimg.info/icon/199586300015d27b66605a9b4a1067a9619558baef.jpg

My World My Space
25.05.2010, 14:42
Փեսայի դեմքի արտահայտությանն ու այդօրվա տրամադրությանը համապատասխան.....:think

Ծով
25.05.2010, 14:42
Օրինակ սենց մի բան http://a20001.rimg.info/icon/199586300015d27b66605a9b4a1067a9619558baef.jpg

:Dլավ էլ Ձա՛յն

Lapterik
25.05.2010, 16:02
Գույնն ինչ կենես, կաևորը վերջում ամուսնանաս :D:D:D

kyahi
25.05.2010, 21:40
Օրինակ ինչ կարևոր ա գույն ա, կարելի է հագնել հասրակ ինչ-որ մի զգեստ, առանց էն ուռչող մասերի ու քանի, որ ես կողմ եմ փոքր ու զագսային հարսանիքներին ու հարսանիքի վերջում էլ սիրում եմ ուղղակի, երբ ընկերներով մի լավ հարբում են, հետևաբար պետք է հագնել ինչքան հնարավոր է հարմար ու թեթև հագուստ, չեմ կարծում, որ հենց հարսը իր զգեստով պետք է առնձնանա բոլորից, միևնույն է իր օրն է ու ինչ էլ հագնի այդ օրը երջանիկը ինքն է, դե ենթադրում եմ, որ նորմալ հարսանիք է:D
Կարծում եմ միայն սպիտակը հետաքրքիր չէ, կարելի է բաց երանգներով զգեստ հագնել, ավելի հաճելի կլինի իմ կարծիքով…

Մանուլ
25.05.2010, 21:55
Հարսը ամեն դեպքում պիտի առանձնանա էդ օրը, որովհետև էդ իր օրն ա :): Իսկ եթե հագնում ա երեկոյան զգեստ (թեկուզ շատ ճոխ), համեմատվելու ա բոլոր եկած հյուրերի հետ, որոնք նույնպես երեկոյան զգեստ են հագնելու: Դրա համար էլ գոյություն ունի հարսի շոր, որը թույլ չի տալիս համեմատվել մյուսների հետ :):
Ընդունված ա, որ հարսի շորը պիտի սպիտակ լինի: Ինձ դուր ա գալիս :): Կարելի ա ինչ-որ թեթև երանգով. բաց երկնագույն (իմ սիրած գույնն ա, էլի :))) կամ բաց վարդագույն: Չնայած ես կուզեմ, որ իմ շորը սպիտակ լինի :yea:

Ուլուանա
26.05.2010, 00:55
վերջինը եթե կարանաս մեջը մտնել, տեղից անթերություն ես:D Բայց ինչի հեզություն որ? Էտ ոճի շորեր սիրում եմ, հատկապես վերևի մասը, որ տենց են, հավես են:)

Կածյուշ որոշել եմ հարսանյաց բյուրո բացել:D:))

Ու էլի շորիկկներ:))
http://www.salon-sofi.ru/content/models/873_big.jpg
Կիտ, բայց էս մեկը լրիվ գիշերանոց ա ախր։ :D Իսկական ամուսնական առաջին գիշերվա համար։ :))

Ուլուանա
26.05.2010, 01:59
Տարազ ա պետք հագնել, ճակատին էլ էն ոսկե մետաղադրամներից :love
Ի դեպ, տարազի ու ավանդական հարսանեկան շորի համադրություն էլ ա լինում։ Օրինակ, քրոջս հարսանյաց շորը հենց էդպիսին էր. ընդհանուր սպիտակ, բայց տարազային ատրիբուտներով.

http://img94.imageshack.us/img94/958/nkar389.jpg

Երկնային
26.05.2010, 02:20
այ էս ա պուպուշ :love

http://i968.photobucket.com/albums/ae169/zhengzhou/web%20picture/40.jpg?t=1268176641

Ֆոտոն
26.05.2010, 08:12
Ի դեպ, տարազի ու ավանդական հարսանեկան շորի համադրություն էլ ա լինում։ Օրինակ, քրոջս հարսանյաց շորը հենց էդպիսին էր. ընդհանուր սպիտակ, բայց տարազային ատրիբուտներով.

Շուշանի շորիկը շատ լավն ա: Այ ես էլ նման մի բան կուզեի: :love

nune'
26.05.2010, 23:14
Դե Հայաստանում ու առհասարակ ընդունվածա սպիտակը, բայց դե ստանդարտները վաղուց կոտրված են.ով ինչ գույն ուզում՝ հագնումա
Հետաքրքիրն էնա, որ անցյալում սպիտակը սգի գույն էր, լօլ

*e}|{uka*
26.05.2010, 23:25
Դե Հայաստանում ու առհասարակ ընդունվածա սպիտակը, բայց դե ստանդարտները վաղուց կոտրված են.ով ինչ գույն ուզում՝ հագնումա
Հետաքրքիրն էնա, որ անցյալում սպիտակը սգի գույն էր, լօլ

Հա, հնդիկների մոտ: լօլ

Nanik
29.05.2010, 18:50
Ես կուզեմ՝ իմ հարսանեկան զգեստը ճերմակ-ճերմակ լինի, ինչպիսին իմ երազանքներն են եղել նրա մասին: Սպիտակը ինձ համար խորհրդաշնական գույն է, ես այն միշտ համարել եմ սկզբի, նորի գույն: Ինչպես սպիտակ թղթի վրա են գրում ու դրանով իսկ նոր էջ ավելացնում, այնպես էլ հարսանեկան սպիտակ զգեսը պիտի ազդարարի կյանքի նոր ու հրաշալի մի նոր էջի սկիզբը: Բացի այդ էլ գեղեցիկ ու անաղարտ գույն է, հաճելի է նայել, դրական աուրա ու տրամադրվածություն է ստեղծում ;)

Բոլոր գույներն էլ սիրում եմ, իհարկե երբ նրանք իրենց տեղում ու իրենց ժամանակին են լինում… Հասրանիքի գույնը սպիտակն է, և հետևաբաև ես սիրում եմ հարսանեկան ճերմակ զգեստը :)

Հայուհի
29.07.2010, 17:18
Բայց վատ չէր լինի , եթե հարսի շորը լիներ մորեգույն կամ վարդագույն, վրայից էլ սև սիրուն-միրուն գանգիկներ:love
http://s16.rimg.info/add648f2b1fbd967e1e6cc3c4fe930be.gif (http://smajliki.ru/smilie-940148679.html)

AniwaR
29.07.2010, 17:42
այ էս ա պուպուշ :love

http://i968.photobucket.com/albums/ae169/zhengzhou/web%20picture/40.jpg?t=1268176641

Գինն էլ ա պուպուշ::love

Հարսի շորը պետք ա լինի բավականաչափ սիրուն՝ խելամիտ գնի սահմաններում: :)) Գույնը առաջնային չի::P

Ապե Ջան
30.07.2010, 00:11
Գինն էլ ա պուպուշ::love

Հարսի շորը պետք ա լինի բավականաչափ սիրուն՝ խելամիտ գնի սահմաններում: :)) Գույնը առաջնային չի::P

Համամիտ չեմ, հարսի շորը պետք է լինի սպիտակ կամ կրեմվի: Առաջանայինը գույնն է:

Sagittarius
30.07.2010, 00:22
հատուկ աղջիկների համար, 1:33 րդ վայրկյանը,

http://www.youtube.com/watch?v=tbkG6Za6w5s

ես թեմայում գրառում անելուց հետո, մոտս ընենց տպավորություն ա, ոնց որ Twilight եմ նայել:[

SSS
18.08.2011, 10:37
Համամիտ չեմ, հարսի շորը պետք է լինի սպիտակ կամ կրեմվի: Առաջանայինը գույնն է:
Իսկ իմը վարդագույն էր

Նարե91
18.08.2011, 11:02
Իհարկե սպիտակ պետք է լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ:

Chuk
18.08.2011, 11:05
Իհարկե սպիտակ պետք է լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ:
Է ասենք կարմիրն էլ մաքրության, անարատության, կուսության խորհրդանիշ ա :pardon

Նարե91
18.08.2011, 11:15
Է ասենք կարմիրն էլ մաքրության, անարատության, կուսության խորհրդանիշ ա :pardon
Չէի ասի, որ կարմիրը մաքրության ու առավել ևս կուսության խորհրդանիշ ա...Ամեն դեպքում ամեն աղջիկ ինքը պիտի որոշի իր հարսանեկան զգեստի գույնը, դա ոչ մեկի գործն էլ չի... ես իմ անձնական կարծիքն եմ գրել... ես երբեք չէի ցանկանա, որ իմ զգեստը/հարսանեկան/ բացի սպիտակից ուրիշ գույն լիներ... ինձ համար սպիտակը մաքրություն ու անաղարտություն ա:

Chuk
18.08.2011, 11:18
Ամեն դեպքում ամեն աղջիկ ինքը պիտի որոշի իր հարսանեկան զգեստի գույնը, դա ոչ մեկի գործն էլ չի...
Այ ապրե՛ս :)
Մենակ թե հավելեմ, որ միշտ չի ճիշտ, որ մենակ ինքն ա որոշում, փեսան էլ պետք ա «ձայնի իրավունք» ունենա :)

Նարե91
18.08.2011, 11:25
Այ ապրե՛ս :)
Մենակ թե հավելեմ, որ միշտ չի ճիշտ, որ մենակ ինքն ա որոշում, փեսան էլ պետք ա «ձայնի իրավունք» ունենա :)
Համակարծիք եմ::ok

SSS
18.08.2011, 12:12
Բա որ փեսայի կոստյումը սևա լինում, ուրեմն ինքը պիղծ և կեղտոտ արարածա?

Chuk
18.08.2011, 13:02
Բա որ փեսայի կոստյումը սևա լինում, ուրեմն ինքը պիղծ և կեղտոտ արարածա?
Տենց անեկդոտ կա:
Երեխեն մորը հարցնում ա.
- Պապ, պապ, էս հարսի շորն ինչի՞ ա սպիտակ:
- Որովհետև սա իրա կյանքի ամենաերջանիկ օրն ա, բալես, դրա համար հագնում ա տոնական, սպիտակ...
- Պապ, այ պապ, բա էս փեսայի շորն ինչի՞ ա սև:
- Է՜հ, բալես...

lampone
18.08.2011, 17:26
21-րդ դարի հարսը ուզում է ունենալ այնպիսի զգեստ, որը կհիշվի ու կտարբերվի մնացած բոլորի հարսանեկան զգեստներից, ինչից հետևում է, որ որքան ձևավոր է հարսը, այնքան ''օրիգինալ'' պիտի լինի իր զգեստը, և այստեղ օգնության են հասնում գույները`կարմիր, վարդագույն, երկնագույն, ծիածանագույն - կապված մարդկանց երևակայությունից ու գրպանի պարունակությունից:

Win Wolf
18.08.2011, 17:53
Ինձ շատ չի հետաքրքրում, թե ինչ է խորհրդանշում սպիտակը: Ես կուզեի իմ հարսի շորը լինի սև գույնի

Այբ
15.12.2013, 14:53
Միայն սպիտակ:

Արամ
15.12.2013, 14:59
Միայն սպիտակ:
Էդ խի՞ է:

Նաիրուհի
15.12.2013, 15:00
Էդ խի՞ է:

Աղջիկ լինեիր՝ կբացատրեի :beee

CactuSoul
16.12.2013, 14:17
Ճաշակի, հարսանիքի սցենարի, հարսանիքից սպասելիքների հարց ա ամեն ինչ: Կարա սև էլ լինի.

http://www.celebritybrideguide.com/photos/aj-mclean-wed.jpg
(Rochelle Deanna Karidis և AJ McLean)

Chuk
16.12.2013, 15:04
Սպիտակ կամ կարմիր:
Սպիտակ, եթե հարսը կույս ա, կարմիր, եթե կույս չի :)

Ամենատարբեր գույների հարսի շորեր եմ տեսել, սահմանափակում մտցնելը սխալ եմ համարում:

Գալաթեա
16.12.2013, 15:17
Սպիտակ կամ կարմիր:
Սպիտակ, եթե հարսը կույս ա, կարմիր, եթե կույս չի :)

Ամենատարբեր գույների հարսի շորեր եմ տեսել, սահմանափակում մտցնելը սխալ եմ համարում:

Ու ռոզովի՝ եթե համոզված չի, կույս ա թե չէ:

Յոհաննես
05.12.2019, 03:09
Ուլտրամանուշակագույն