PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախիջևանի քրդացումը



Marduk
16.06.2008, 11:39
«Յենի Մուսավաթ», 8 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Yeni Musavat)

Թուրքիայից եկող քուրդ ընտանիքները գնում են տեղացիների տները

Բազմիցս տեղեկացրել ենք Նախիջևանում ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) աջակիցների գործունեության, այս ինքնավար հանրապետության համալսարաններում նրանց ինքնակառավարման, Քուրդիստանի չճանաչված պետության խորհրդանիշների և դրոշների տարածման, տեղացիների վրա բռնանալու ու նրանց վտարելու և առևտրի կետերը ՔԲԿ-ի համակիրներին հանձնելու մասին: Մյուս թերթերը նույնպես ահազանգել են այս խնդրի կապակցությամբ: Իրավիճակը ծայր աստիճան սրվել է: Ադրբեջանի մի շարք պաշտոնյաներ սկսել են խոսել այն մասին, որ ՔԲԿ-ն սպառնալիք է երկրի համար: Արտգործնախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմն անցած շաբաթ նման հայտարարությամբ հանդես եկավ:


Քրդերի ներհոսքը Թուրքիայից շարունակվում է

Չնայած հայտարարություններին և լրատվամիջոցների ահազանգին` պաշտոնական մակարդակով ոչ մի լուրջ քայլ չի կատարվել: Ուստի քրդերի հոսքը Թուրքիայից Նախիջևան սաստկացել է: Ըստ մեր խմբագրության` Նախիջևանից ստացած տեղեկության` շրջկենտրոններում մինչ օրս նկատվում էին քրդերի բնակեցման դեպքեր: Այդ գործընթացը գյուղերում մեծ թափ է ստացել վերջերս: Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց ընտանիքները հաստատվում են Նախիջևանի այն գյուղերում, որոնք ամայացել են տնտեսական հիմնախնդիրների պատճառով: «Նրանք գալիս են գյուղեր և փնտրում կողպված տների տերերին: Սեփականատերերի մեծ մասը տեղափոխվել է Բաքու կամ Թուրքիա: Տեղական իշխանությունները միջնորդում են, որպեսզի Բաքու տեղափոխված տեղացիները հանդիպեն Թուրքիայի քաղաքացիներին: Տանտերերին Բաքվից կանչում են Նախիջևան, և Թուրքիայի քաղաքացիները նրանց վճարում են 10-ից 12 հազար դոլար` սեփականությունը գնելու համար: Տեղացիները, որոնք Բաքու են տեղափոխվել երկար տարիներ առաջ, երջանիկ են, որ այդպիսի գումար են ստանում իրենց լքված տների վաճառքից: Նրանք Բաքվում են ապրում և կարծում են, որ կարիք չկա գյուղում սեփականություն ունենալ»:

Հետաքրքիր է, որ Նախիջևանի գյուղերում տներ ձեռք բերող Թուրքիայի քաղաքացիներն ասում են, թե իրենք թուրքեր են: Տեղացիները, սակայն, որևէ կասկած չունեն, որ նորեկները քրդեր են:

Նախիջևանն աչքից հեռու, սրտից դուրս

Ազգային անվտանգության նախկին պաշտոնյան, որը զրուցեց մեզ հետ այս խնդրի մասին (գաղտնի մնալու պայմանով), ասաց, որ Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները կարող են Ադրբեջանի համար ապագայում մեծ հիմնախնդիրների պատճառ դառնալ: Նա կարծում է, որ պետք էր այդ գործընթացները կանխել սկզբնական փուլում:

«Նախիջևանում լարվածության պատճառը ինքնավար մարզի հետ ցամաքային սահմանների բացակայությունն է, և այն որ Ադրբեջանի հանրությունն ու լրատվամիջոցներն անկարող են ազդել այս խնդրի վրա: Երկրորդ պատճառն այն է, որ ազգային անվտանգության նախարարության Նախիջևանի մասնաճյուղը, որը պարտավոր է տեղեկություններ տրամադրել տեղի ունեցող գործընթացների մասին, կամ տեղեկություններ չի տրամադրում, կամ տրամադրած տեղեկությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում: Չկան Նախիջևանի տեղական իշխանությունների վրա համապատասխան ներգործության լծակներ: Եվ դա այն պատճառով, որ Նախիջևանի իշխանություններն ունեն հատուկ կարգավիճակ: Ադրբեջանում պետական ոչ մի կառույց, բացի նախագահից, չի կարող ազդել Նախիջևանի իշխանությունների վրա: Պետական պատկան մարմինները չեն կարող օգտագործել իրենց ստացած տեղեկությունները: Այն փաստը, որ նրանք անկարող են ազդել իրավիճակի վրա, ապագայում կարող է Նախիջևանում մեծ հիմնախնդիրների պատճառ դառնալ: Քրդական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիների` Նախիջևանի գյուղերում բնակեցման ծավալների աճը կարող է ապագայում լուրջ խնդիրներ առաջացնել նաև տեղի բնակիչների համար: Մի շարք փորձագետներ զգուշացրել են, որ եթե վերոնշյալ բնակեցումը չկանխվի, ապա կարող է ապագայում Ադրբեջանից Նախիջևանի անջատման հարց առաջանալ: Եթե այսպես շարունակվի, դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի հետո: Ապագայում դա կհանգեցինի ավելի մեծ տարածքների կորստի: Կասկած չկա, որ Թուրքիայի հանդեպ ոչ բարիացկամ երկրները լրջորեն շահագրգռված են Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին թեժ գոտի ստեղծելու հարցում: Ակնհայտ է նաև, որ եթե Նախիջևան տեղափոխվող գաղթականները բարձրացնեն քաղաքական և այլ պահանջներ, աջակցություն կստանան Հայաստանից, որը Նախիջևանի հետ ցամաքային սահման ունի»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Նախիջևանի բնակչությունը, որ միշտ աչքի է ընկել իր պայքարի ոգով, այժմ կորցրել է այդ ոգին: «Տնտեսական խնդիրները և քաղաքական անտանելի իրավիճակը ստիպել են տեղի բնակչությանը հեռանալ Նախիջևանից: Գաղտնիք չէ, որ Նախիջևանում դատարկ գյուղեր կան: Մարդիկ տեղափոխվել են Բաքու կամ Թուրքիա»:

Էքսկլավն (exclave) անմատչելի է լրատվամիջոցների համար

Ազգային անվտանգության նախարարության պաշտոնյան հիշեցրեց, որ Բաքվից Նախիջևան անհնար է թղթակից ուղարկել: Սա լուրջ մարտահրավեր է ու չի ծառայում Ադրբեջանի շահերին: «Ծագումով Նախիջևանից ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն կարող ինքնավար մարզ այցելել: Նախիջևանի տեղական իշխանությունների այսօրինակ վարքը և այն փաստը, որ արտաքին վտանգավոր ուժերը պարարտ հող են գտել այնտեղ, Ադրբեջանին ողբերգության առաջ կկանգնեցնեն: Նախիջևանը բնակեցված է օտարներով, որոնք չեն սիրում թուրքերին և Թուրքիան, իսկ երբ հայերի հետ պատերազմ սկսվի, նրանք չեն պաշտպանի Նախիջևանը: Նրանք կամ կհեռանան Նախիջևանից, կամ կպաշտպանեն հայերին: Դա կհանգեցնի Նախիջևանի կորստին: Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները այնպիսի հետևանքներ կարող են ունենալ, որ մարդ սարսափում է անգամ մտածել այդ մասին: Ադրբեջանի և Նախիջևանի միջև անդունդ է առաջացել: Այն փաստը, որ Նախիջևան են բերվում Ադրբեջանի շահերը չպաշտպանող օտարներ, նշանակում է, որ Նախիջևանում առկա է դանդաղ գործողության ռումբ»:

Մեր զրուցակիցն ասում է, որ այս ողբերգությունից կարելի է խուսափել: «Անվտանգության ծառայությունները պետք է համադրեն Նախիջևան ներգաղթող օտարերկրացիների մասին ունեցած իրենց և լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները և դրանց մասին զեկուցեն նախագահին: Նրանք պետք է նաև ձեռնարկեն լուրջ միջոցներ: Եթե քայլեր կատարվեն նախագահի աջակցությամբ, Նախիջևանում վերոնշյալ երևույթները մի քանի օրում կչեզոքացվեն: Հիմնախնդիրը վերացնելը դյուրին է: Ընդամենն անհրաժեշտ է վճռականություն և կամք»:

http://artmamul.ararat-center.org/?p=42


Իմ կարծիքով այսպես կոչված բանակցային պռոցեսում պետք է քննարկվի Նախիջևանի հարցը: Չգիտես ինչու քննարկվում է միայն ադրբեջանցի փախստականների հարցը, իսկ հայ փախստականներ կարծես թե գոյություն չունեն: Ի դեպ կան հայ փախստականներ նաև Նախիջևանից, որոնց մի մասը կարծում եմ կուզենար հնարավորություն ունենալու չասեմ ապրելու, այլ գոնե այցելելու Նախիջևան: Ինչ է սա հայ դիվանագիտության կողմից, ապաշնորհություն թե մի ուրիշ բա՞ն

Javakhk
16.06.2008, 22:32
Արաջարկում եմ մշակել շատ լայն ինքնավարության նորմաները, որոնք մենք կառաջարկենք Նախիջեւանին` Հայաստանի կազմի մեջ մտնելու համար: Նախիջեւանի համար դա լավ տարբերակ է, քանի որ իրենք Երեւանի քթի տակ են, իսկ մյուս բոլոր այլ մեգապոլիսներից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով:

Hayk Avetisyan
16.06.2008, 23:12
Ամբողջ Արևմտյան Հայաստանը գրեթե լցվել է քռդերով նախիջևաննել հետը, հիմաել ուզումեն անկաղ քռդստան ստեղծեն ու դե արի դրանց ասա որ սաղ քռդստանը մեր պապենական տարածքնա, չնայած ասելով չի պտի անենք: Որ ջուղայի խաչքարերի դեպքից հետո այսպես ասած թռնեինք ադռբեջանցիների դեմքին, սնայպերով սաղին գյուլլեինք, ոչթե նստեինք լացեինք թե եսինչեն անում, ընդհանրապես կմոռանաին ղարաբաղը իրանց վերձնալու մասին: Դա փորձված ստրատեգիայա, օրինակ երբ 1992 թվին ազերիները մտածումեին ոնց անեն որ գոնե շուշին վերջնական գրավեն, հայկական բանակը սկսեց ախդամի օպերացիան ու էտ ժամանակ դրանք ընդհանրապես մոռացան շուշիի մասին: Բա:

Գաղթական
16.06.2008, 23:47
ինչ-որ բան ինձ հուշում է, որ դրանք բոլորովին էլ Քրդեր չեն..
այլ՝ հերթական ծպտյալ Հայերը.. :):)

բայց մալադեց հաաա՜ :D:D

Ջուզեպե Բալզամո
17.06.2008, 05:34
Քրդեր են ասում, բայց իրո՞ք քրդեր են:
Արևմտյան Հայաստանի հողերը, վերջին 4-5 տարում, սկսել են գնել ինչ որ "հրեաներ": Սա ինձ ասել է անշարժ գույքի մասնագետ մի հրեա, ու ձեռի հետ էլ հետաքրքրվել, թե արդյոք ես ցանկություն չունեմ գումար ներդնելու զարգացող և ապահով Թուրքիայում:
Ես դեռ չեմ պատասխանել…
Եթե հրեաներ (քրդեր) չեն, ուրեմն նման առաջարկ ստացած մերոնք են: Ու սա լավ ա: Եթե հրեաներ են, էլի լավ ա: Ուրեմն ապագայում շահ են տեսնում, ասենք ձեռքից ձեռք անցնող հողի վրա մի քանի արծաթ էլ իրենք են աշխատելու: Թաց տեղ պառկող չեն:
Իսկ ես մի քիչ էլ կսպասեմ, հատկապես էս նյութը կարդալուց հետո.
http://www.regnum.ru/news/1014455.html

Javakhk
17.06.2008, 05:38
Այո, այդ օպերացիան կոչվում է “Միացում լաո”:
:D

Կարելի ա պատկերացնել Նախիջեւանում PKK-ի մի խումբ անդամների` Հեյդար Ալիեվի տուն-թանգարանի առաջ լուսանկարվելիս: Իսկ նոցա խմբապետն է ընկեր Մստո Հասանեն (Մամիկոն Հովակիմյանը) Թալինի Ներքին Սասնաշեն գյուղից...
:B :B :B :B :B