PDA

Դիտել ողջ տարբերակը : www.arit.am մշակութային տեղեկատու

Nasha
16.06.2008, 01:20
www.arit.am մշակութային տեղեկատուն մեզ բոլորիս հնարավորություն է տալիս արագ տեղեկանալ թե ինչ իրադարձություններ են սպասվում մեր քաղաքի բոլոր մշակութային հաստատուտթյուններում`կինո, թատրոն, թանգարան, պատկերասրահ, ակումբ, համերգասրահ, բացի այդ մանրամասնորեն տրված են նաև այդ հաստատությունների ստեղծման և գործունեության ողջ ընթացքը, մի բան որ գրեթե չես կարող գտնել ոչ գրքերում, ոչ էլ հեռուստատեսությամբ: Ինձ թվում է բոլորդ էլ կհավանեք այս մշակութային կայքը, գրեք ձեր կարծիքները խնդրեմ::hands:hands
Ի դեպ, ես նոր եմ գրանցվել, կարող եք շնորհավորել ինձ:)

Artgeo
16.06.2008, 08:36
լավն է, ապրեք :)
հղումներ կան, որոնց վրա կտցնելից, բերում է «Nothing found by request.» հաղորդագրությունը
Հ.Գ. բարի գալուստ Ակումբ :)

Enipra
16.06.2008, 12:25
Նախ ասեմ, որ կայքից հաճախ եմ օգտվում, հիմնականում ինձ դուր է գալիս, պարզ է ու հարմար: Տեսել եմ նաև, որ շրջանառվում են կայքի լոգոյով տոպրակներ, ուրախ եմ, որ տարբեր ձևերով գովազդվում է: :)

Կայքը ավելի կատարագործելու համար ունեմ մի քանի առաջարկ ու նկատողություն, դեմ չես, չէ՞: ;)
Ավելի հարմար կլիներ, եթե լիներ միջակայքով որոնում, այնսինքն` մի քանի օրվա համար
Եթե օրինակ որևէ թատրոնի ներկայացումների ցուցակը 1 էջից ավելի է, ցանկացած էջի ինչ-որ ներկայացման մանրամասներ դիտելուց հետո "<<" հղումով վերադառնալու ժամանակ նորից բացվում է առաջին էջը: Սա իրոք անհարմար է
Իսկ ամսաթվով որոնման արդյունքներից մեկի մանրամասները դիտելուց հետո վերադառնալիս ընդհանրապես դատարկ էջ է բերում
Firefox-ով բացելիս դիզայնի մեջ որոշ շեղումներ են լինում, օրինակ, մենյուում Տուն-թանգարանը հայտնվում է երկրորդ տողում: Կամ ձախ կողմի ներքևի հղումները անկանոն ձևով հեռանում են իրարից` կախված հիմնական բովանդակության չափից:Հույս ունեմ շատ խիստ չգտնվեցի: :)

Հ.Գ. Բարով ես եկել Ակումբ :)

Ձայնալար
16.06.2008, 13:01
Վաղուց կարիքը զգում էի նման ինֆորմացիոն աղբյուրի: Առաջ port.am ում նման բան կար, բայց սա ավելի ընդգրկուն է: Հետո, որ ավելի ոուշադիր զննեմ կայքը կարծիքս կգրեմ:

Բարի գալուստ NASHA, տի ուժե նաշա :D

Chuk
25.06.2008, 15:25
Մոդերատորական: Հեղինակի խնդրանքով թեման «Վեբ» բաժնից տեղափոխվում է «Կինո, Թատրոն» բաժին:

Ոչ մոդերատորական: Հրաշալի նախագիծ է, լավ իրականացված, չափազանց օգտակար ու ողջունելի: Իմ համար չափազանց ուրախալի էր նման կայք «հայտնաբերելը», որը, վստահ եմ, շատ անգամներ ինձ օգնելու է: Բոլորին խորհուրդ կտայի օգտվել այս տեղեկատուից և նրա օգնությամբ ավելի մոտ գտնվել Հայաստանյան մշակութային կյանքին:

Կայքի հեղինակներին շնորհակալություն եմ հայտնում հրաշալի տեղեկատուի ստեղծման համար :redhat

Nasha
29.06.2008, 02:07
www.arit.am[/url] մշակութային տեղեղեկատուն ունի նաև WAPծառայություն` http://arit.am/wap հասցեով:hands, որը հնարավորություն է տալիս կայք մտնել հեռախոսի միջոցով :)և արագ տեղեկանալ թե ինչ իրադարձություններ են սպասվում մեր քաղաքի մշակութային բոլոր հաստատություններում`կինո, թատրոն, թանգարան, պատկերասրահ, ակումբ, համերգասրահ, բացի այդ մանրամասնորեն տրված են նաև այդ հաստատությունների ստեղծման և գործունեության ողջ ընթացքը, մի բան որ գրեթե չես կարող գտնել ոչ գրքերում, ոչ էլ հեռուստատեսությամբ: Ինձ թվում է բոլորդ էլ կհավանեք այս մշակութային կայքը, գրեք ձեր կարծիքները խնդրեմ::hands:hands

Freddie
09.07.2008, 20:16
Շնորհակալություն տեղեկատվության համար։ Իսկապես լավ կայք է։ Ինձ ձևավորումը դուր եկավ՝ լավ էր արված։ :ok Իսկ որ նրա կարիքը զգացվում էր իհարկե համաձայն եմ։;)

Nasha
10.09.2008, 17:17
Մի քանի հետաքրքիր նորություններ ունեմ ասելու մշակութային կյանքից: Նախ ասեմ, որ Շեքսպիրյան փառատոնի հետ կապված Հայաստան է ժամանելու Մոսկովյան հանրաճանաչ ՄԽԱՏ-ը, որը կխաղա "Համլետ": Շուտով Մաշտոց և Մոսկովյան խաչմերուկում կտեղադրվի Վիլյամ Սարոյանի արձանը, որի հեղինակը` Դավիթ Երևանցին է: Նաև խոսակցություն կա, որ շուտով Երևանում կտեղադրվի նաև Բիթլզի արձանախումբը, որի բացմանը ներկա կլինի նաև ինքը` Սեր Փոլ Մաքարտնին:

PS. Եթե հետաքրքրեց, խոստանում եմ այսուհետ ներկայացնել այսպիսի հետաքրքիր նորություններ :)

Ձայնալար
10.09.2008, 17:23

Շատ հետաքրքրեց, միայն թե դրա համար առանձին թեմա կա այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=17017&highlight=%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6): Սպասում եմ մշակութային նորությունների :)

Nasha
10.09.2008, 17:31
Շատ հետաքրքրեց, միայն թե դրա համար առանձին թեմա կա այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=17017&highlight=%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6): Սպասում եմ մշակութայնի նորությունների :)

Ես, ճիշտն ասած, չգիտեի, որ էդպիսի բաժին կա, այսուհետ այնտեղ կդնեմ նորությունները:oy

Nasha
19.09.2008, 15:07
Երեկ` ամսի 18-ին, տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Նարեկ Դուրյանի "Մորաքույրը Փարիզից" երաժշտական կատակերգության պրեմիերան: Հրաշալի ներկայացում էր, լիաթոք ծիծաղեցինք, վերջին անգամ էդպես ծիծաղել եմ մեկ էլ վարդան Պետրոսյանի "Վերելք" ներկայացման ժամանակ: Նարեկը ինձ համար բացահայտում էր, մինչ այդ գիտեյի իրեն որպես Օհան Դուրյանի որդի, լավ դերասան, ռեժիսոր, բայց, ինչպես ասում են, գործի մեջ չէի տեսել, ցնցող էր: Իհարկե թեման ծանոթ էր, նախադասությունները այստեղից այնտեղից վերցրած, բայց ինքը էնքան լավ խաղաց, որ ամեն թերություն զրոյա դառնում: խորհուրդ եմ տալիս բոլորին գնալ և տեսնել: :hands

Ի դեպ, երեկ, մեր քաղաքի այսպես կոչված "էլիտան" ներկա էր ներկայացմանը` Շուշան Պետրոսյաններից սկսած մինչև Արմինե Գրիգորյաններ և "Հարևաններ" սերիալի հերոսներ, բոլորը համատարած ծխում էին, բայց սա քննարկման ուրիշ թեմա է երևի...

Reh32
15.12.2009, 00:51
ՀԻԱՆԱԼԻ ԿԱՅՔ Է:Իմիջայլոց եթե ուրիշ նմանատիպ կայքեր իմացողներ կան խնդրում եմ տեղադրեք.Մոտ 2 ամիս է փորձում եմ ապրել մշակութային կյանքով:B

Մեմի
10.03.2010, 23:45
Կայքն ինքը լավն է, բան չեմ ասի, մտահղացումը շատ լավն է, բայց, օրինակ, շաբաթ-կիրակի Պատանի հանդիսատեսի թատրոնում կա Վերջին ուսուցիչը, աֆիշով տեսել եմ, ուզում էի ժամերը ճշտեմ, բայց այնտեղ չկա: Ափսոս:

tikopx
16.12.2010, 23:36
www.arit.am մշակութային տեղեկատուն մեզ բոլորիս հնարավորություն է տալիս արագ տեղեկանալ թե ինչ իրադարձություններ են սպասվում մեր քաղաքի բոլոր մշակութային հաստատուտթյուններում`կինո, թատրոն, թանգարան, պատկերասրահ, ակումբ, համերգասրահ, բացի այդ մանրամասնորեն տրված են նաև այդ հաստատությունների ստեղծման և գործունեության ողջ ընթացքը, մի բան որ գրեթե չես կարող գտնել ոչ գրքերում, ոչ էլ հեռուստատեսությամբ: Ինձ թվում է բոլորդ էլ կհավանեք այս մշակութային կայքը, գրեք ձեր կարծիքները խնդրեմ::hands:hands
Ի դեպ, ես նոր եմ գրանցվել, կարող եք շնորհավորել ինձ:)

մտահաղացումը լավներ , ափոսոս չի թարմացվում , էլ չեմ ասում 2008-ից մինչև հիմա բետայա:D