PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական զվարճալի արտաահայտություններ



Artgeo
24.05.2006, 23:13
Հարգելիներս, այս թեման վաղուց է ուզում էի բացել ու սպասում էի որևէ ուժեղ օրինակի, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչների խոսքերը ամբողջությամբ կարելի է այստեղ զետեղել և քաղաքականությունը շուկայի խոսքակռիվ անող կանանց մակարդակին է իջած, այն համեմված է անեծքներով, բամբասանքներով և այլ տեսակի քաղաքականությանն ու ընդհանրապես քաղաքակրթվածությանը ոչ հարիր այլ բաներով։ Բայց եկեք փորձենք գտնել ամենազվարճալի, ամենատգետ ու/կամ ամենահետաքրքիր արտահայտությունները ;) Վերջին օրնակները պատկանում են Արթուր Բաղդասարյանին

-Հիմա եթե դա որոշ մարդկանց համար խաղ է, ապա պատասխանը մեկն է՝ հիմա էդ խաղը ձեր գլխին գա, թող էդ ամենը ձեր մերձավորների գլխին գա։


Այսօր «Շանթ»-ի եթերում

-Ծաղկուն տարիք ա, ծաղկում եմ, - Ա. Բաղդասարյան։
-Զգույշ եղեք, չբորբոսեք, - Ա. Գեղամյան։

Artgeo
25.05.2006, 00:01
«Մամ, տես, Արթուրը իմ կրտսեր ախպերնա» Արտաշես Գեղամյան :D

Մելիք
25.05.2006, 15:36
«Մամ, տես, Արթուրը իմ կրտսեր ախպերնա» Արտաշես Գեղամյան :D

Էս արտահայտուրյունը քաղաքականուրյան մեջ նույն բարձրության վրայա, ինչ որ Չարենցի "Նավզիկեն" պոեզիայում:D

kiki
25.05.2006, 19:03
«Մամ, տես, Արթուրը իմ կրտսեր ախպերնա» Արտաշես Գեղամյան :D
ես չեմ լսել իհարկե, բայց ինչպես իմ կոլեգան այսօր պատմեց, այնքան էլ այդպես չի ասել...:)

Chuk
26.05.2006, 01:36
ես չեմ լսել իհարկե, բայց ինչպես իմ կոլեգան այսօր պատմեց, այնքան էլ այդպես չի ասել...:)
Իմաստն այդ էր :)
Ինքը մոտավորապես այսպես ասաց. "Մամ ջան, խոստումդ կատարել եմ, Արթուրի հետ այնպես եմ խոսել, ինչպես կրտսեր եղբորս հետ կխոսեի": Մոտավորապես այսպիսի մի բան: Իհարկե շատ հետաքրքիր ընտանիք է նրանց ընտանիքը, եթե նա իր կրտսեր եղբոր հետ այդպես է խոսում. "դու ստախոս ես", "դու վախեցած ես", "դու զրպարտում ես", "ինչպե՞ս չես ամաչում... Սամվելի պապան ինձ թթի արաղ ա տվել, իսկ դու ասում ես, որ ես Սամվելին չեմ գնացել Բերդում տեսնելու... ինչպե՞ս չես ամաչում"...

Ի դեպ Արտաշես Գեղամյանի արտահայտություններից նույն խոսակցության ժամանակ. "Գագոյի անունն ի՞նչ էր": Դժվար հարց է: Գուցե Սողոմո՞ն:

Մելիք
08.06.2006, 11:45
Կարևոր չէ, թե ում են քվեարկել,կարևոր է, թե օվ է հաշվել արդյունքները: Ի. Ստալին

Ներսես_AM
28.06.2006, 11:53
Լավ քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, իսկ հետո բացատրել թե ինչու այդ ամենը չկատարվեց։

Ուինստոն Չերչիլ

Sergey
08.07.2006, 06:24
Սա նոր մեջբերում չէ, բայց փոխարենը «ՎԵՐՋ»-ն է.

«Ես ինձ ընդիմադիր չեմ պատկերացնում»
Սերգո Երիցյան

Artgeo
06.04.2007, 11:45
Ռ. Քոչարյան. «Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը հայկական բանակի կայացման գործում»։

Երեկ, վարչապետ նշանակելիս։

Մնում է միայն համաձայնվել պրն. նախագահի հետ։

Smergh
07.04.2007, 11:05
Լավ քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, իսկ հետո բացատրել թե ինչու այդ ամենը չկատարվեց։

Ուինստոն Չերչիլ


Ըստ Ուինստոն Չերչիլի` Գալուստ Սահակյանը լավ քաղաքական գործիչ է, քանզի նրան է վերապահված իշխանությունների կողմից նախանշված ու պլանավորված ծրագրերը ժողովրդին կանխագուշակումների ձևով մատուցելու բացառիկ մենաշնորհը, ինչը նա բուլղարուհի Վանգայից էլ լավ է կատարում…
Մեկ մեջբերում նրա խորհրդարանական ելույթից. – “ …Այս հարցի շուրջ կա երկու տեսակետ` մեկն իմը, մյուսը սխալ…” :)

…Մարդկանց օրգանիզմի 80 տոկոսը հեղուկ է, հանրապետականների մոտ այն արգելակային է…:hands

Artgeo
10.05.2007, 21:35
Ռ. Քոչարյանի Հ1, հ2 և Առմենիա իր և իր կլանի գովազդային գործակալություններին (չէ մի չէ հեռուստաընկերություններին) տրված հարցազրույցում, այն հարցին թե «ո՞ւմ է ուզում տեսնել նախագահը խորհրդարանում» Ռ. Քոչարյանը ի նկատի ունենալով ՀՀԿ-ն և Ս. Սարգսյանին ասաց, որ նրանց, ովքեր
«... ըստ կենսագրության մասնակցել են պատերազմին և բանակի կայացմանը»
թեմա բացեք, ո՞ւմ է վառում նախագահը...
:D :D :D