PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական կայքերի որակը



Գլոբալ Հայացք
15.06.2008, 18:16
Ես ընդհանրապես, ու բարեբախտաբար նեռվերիս համար, քիչ եմ զբոսնում հայկական կայքերով, ավելի շատ դրսի, բայց հենց սկսում եմ մի երկու կայք բացել սկսվում ա...

ոչ յունիկոդ ՝ամենազարմանալի, ցավալի ու անհասկանալի խնդիրը,

երբ անջատում եմ նկարները արի ու տես չեմ տեսնում կոճակներ, կամ տեսնում եմ նկարների լիքը ուղանկյուններ "image" բառով (լավա գոնե քիչ ա լինում "verevi_nkar_5.gif" :) ) , չեմ ասում, որ երբ անջատում եմ ՋՍկրիպտը որոշ սայտեր ընդհանրապես անպետք են դառնում,

Էլ չեմ խոսում ընդհանուր որակի մասին, այ օրինակ Դիջիտեկ ԲիզնեսՖօրում'08 (http://forum.digitec.am/front-page-hy/view?set_language=hy) "օֆիցիալ կայք" , մի նայեք դրա կոդը՝ լրիվ ծակուծուկ: (իմաջայլոց կարո՞ղ ա, ploneին ծանոթ մարդիկ լինեն գոցե այդպես էլ պետք է լինի՞ :( )

Հարց (նամանավանդ ոլորտում աշխատողներին)
Ինչպես է այդպես ստացվում, միթե ո՞չ մեկ չի պահանջում որակ,
Վերջում ասեմ, որ լավ կայքեր կան, պատահում է թեկուզ ակումբը :), բայց քիչ:

Հ.Գ.
շա՞տ եմ խորանում: (հռետորական է, պետք չէ ասել՝ "հա, իրոք" :) )

Հ.Գ.
Մոդերատօրին՝ Երևի պիտի Վեբ բաժնում բացեի, բայց դե պատասխանը իմացողները էստեղ են, մի խոսքով, եթե պետք է տեղափոխեք:

Egern.net
15.06.2008, 23:52
ոչ յունիկոդ ՝ամենազարմանալի, ցավալի ու անհասկանալի խնդիրը,
Այս խնդրի մասին ես տարբեր առիթներով խոսում եմ արդեն երևի 2.5 տարի (այսինքն` ինչ իմացել եմ Յունիկոդը ինչ ա :D): Շատ ծանր հարց է, հայերս ինչ-որ շաաատ իներտ ենք էս հարցում, ինչը բացի վնասից ուրիշ ոչինչ չի տալիս: Շատ կայքեր ուղղակի այնքան են "արմատացել" հիին տեխնոլոգիաների մեջ, որ "չեն պատկերացնում" անցումը Յունիկոդին: Իսկ դա իմ կարծիքով պետք է լինի միանգամից, կտրուկ, առանց "չեմուչումի": Վերջին 1-2 տարվա մեջ որոշ կայքեր դնում են զուգահեռ երկու տարբերակ (ASCII և Unicode), սակայն դա էլ ճիշտ չէ իմ կարծիքով... հենց դրանք են նպաստում նրան, որ շատ յուզերներ պարզապես անհրաժեշտ չեն համարում "իրենց սովորեցնել" Յունիկոդին: Սա իրոք շատ ակտուալ պրոբլեմ է....

երբ անջատում եմ նկարները արի ու տես չեմ տեսնում կոճակներ, կամ տեսնում եմ նկարների լիքը ուղանկյուններ "image" բառով (լավա գոնե քիչ ա լինում "verevi_nkar_5.gif" :) ) ,Լրիվ համաձայն եմ, alt-երը շատ քիչ տարածում ունեն հայկական ինտերնետում... Սա պարզապես մեր վերաբերմունքն է W3C-ի պահանջներին ու ընդհանրապես կայքերի որակին: Հեսա կմանրամասնեմ:


չեմ ասում, որ երբ անջատում եմ ՋՍկրիպտը որոշ սայտեր ընդհանրապես անպետք են դառնում,
Այ այս հարցում համամիտ չեմ: Իմ համոզմամբ անցել են այն ժամանակները, որ JS-ը "շքեղություն" համարվի: Վերջին 2-3 տարիներին (հատկապես AJAX-ի մուտքից հետո) JS-ը դարձել է անհրաժեշտություն: Իհարկե W3C-ն պահանջում է <noscript>-երի միջոցով ունենալ համարժեք քոնթենթ, բայց իմ "փորձը" ArmeniaPhotos.info-ի վրա ցույց տվեց (գոնե ինձ), որ դա այնքան էլ ռեալ չէ: Սա եթե պրոբլեմ է, ապա իմ կարծիքով ավելի գլոբալ, քան զուտ հայկական ;)


Հարց (նամանավանդ ոլորտում աշխատողներին)
Ինչպես է այդպես ստացվում, միթե ո՞չ մեկ չի պահանջում որակ,
Չգիտեմ... ընդհանրապես մի շարք պրոբլեմներ գալիս են բառացիորեն ստանդարտների նկատմամբ վերաբերմունքից: Ինտերտնետը իր զարգացման ընթացքում բազմաթիվ լուրջ պրոբլեմների առաջ է կանգնել` նկատի ունեմ ինտերնետի "անկանոնությունը" և մասնավորապես browser compatibility-ի խնդիրները: Այս կարևորագույն խնդիրները լուծելու նպատակ է դրել W3C-ն, որը ամեն ինչ անում է ինտերնետի ստանդարտիզացիայի համար և արդեն լուրջ հաջողությունների հասել է: Չնայած նրան, որ No1 բրաուզերը (IE) մինչև հիմա սկզբունքային տարաձայնություններ ունի այդ ստանդարտների հետ, սակայն բոլոր HTML գրողները իրենց հնարավորության չափով պիտի գնան այդ ստանդարտների հետևից. սա պարտադիր պայման է ինտերնետի զարգացման համար: Այս կարգի հարցերի նկատմամբ հայերիս վերաբերմունքը մոտավորապես 0 է:

Չնայած հայկական սայթերի (ան)որակի դեպքում հաստատ միայն սա չի պատճառը....



Հ.Գ.
շա՞տ եմ խորանում: (հռետորական է, պետք չէ ասել՝ "հա, իրոք" :) )
Կարծում եմ շատ ակտուալ հարց է, և կարելի է երկար քննարկել...

(էս գիշերով էսքան գրել կլնի... :8)