PDA

Դիտել ողջ տարբերակը : Շրջանների բնակիչներ

Ռեդ
15.06.2008, 16:56
Ակումբում կան արդյոք ռայոնցիներ?
Եթե կաք ձեն հանեք, գրեք որտեղից եք :8

VisTolog
15.06.2008, 17:00
Ռայոնցի ասելով, շրջան նկատի ունե՞ս

Ռեդ
15.06.2008, 17:01
Դեսից-դենից.
Ռայոնցի ասելով, շրջան նկատի ունե՞ս
Դու անձամբ երևանցի ես?

Դեկադա
15.06.2008, 17:18
Չգիտեմ ինչից ելնելով Հայաստանը բաժանվել է երկու մասի- Երևան և ռայոններ// ոնց չեմ սիրում ես բառը//:

Եթե կաք ձեն հանեք, գրեք որտեղից եք

Ձեն հանեցի:): Իսկ դա ինչ- որ բան փոխու՞մ է...
Լոռի

BOBO
15.06.2008, 17:21
Ակումբում կան արդյոք ռայոնցիներ?

Հա:B
Ինչ կա որ?:D

Եթե կաք ձեն հանեք, գրեք որտեղից եք :8
Շամշադին
դու?

firewall
15.06.2008, 17:25
Ակումբում կան արդյոք ռայոնցիներ?
Եթե կաք ձեն հանեք, գրեք որտեղից եք :8

կարողա Քաջարանից ես՞:think

VisTolog
15.06.2008, 17:36
Երևան

Norton
15.06.2008, 18:47
Շամշադին

ԲՈԲՈ Շամշադին, ո՞ր գյուղից էս

BOBO
15.06.2008, 18:54
ԲՈԲՈ Շամշադին, ո՞ր գյուղից էս
Մովսես, դու էլ էս ընդեղեքից?:))

Chuk
15.06.2008, 18:55
Ես էլ եմ ռայոնից՝ Երևան :)

Norton
15.06.2008, 19:00
Մովսես, դու էլ էս ընդեղեքից?:))

Սարը սարին չի հանդիպի:D ո՞նց էս զեմլյակ.:)

BOBO
15.06.2008, 19:08
արը սարին չի հանդիպի:D ո՞նց էս զեմլյակ.:)
Ոնց տենում էս էլի:)

Լուրջ Մովսեսից ես?:))

Norton
15.06.2008, 19:16
Ոնց տենում էս էլի:)

Լուրջ Մովսեսից ես?:))

հա:) կարևորը Բերդից չըլնելնա:D

BOBO
15.06.2008, 19:21
հա:) կարևորը Բերդից չըլնելնա:D
Էտ հաստատ:D
Որ մարդկանց ասում ես Բերդից էս կամ Բերդում էս մի քիչ ուրիշ ձև են հասկանում:D

Chuk
15.06.2008, 19:53
Յա՜, ես Բերդից լավ ընկերներ ունեմ :) :D

Ռեդ
15.06.2008, 22:54
Երևան
Բա երևանցի ու քեզ համար խորթ ա ՌԱՅՈՆ բառը? :o
ՌԱՅՈՆ բառը առաջին անգամ երևանցիներից եմ լսել :angry
Ինքս Կապանից եմ, տեղը չիմացողներին կասեմ, որ Սյունիքի մարզի ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆ Ա

Ռուֆուս
15.06.2008, 23:04
Ակումբում կան արդյոք ռայոնցիներ?
Եթե կաք ձեն հանեք, գրեք որտեղից եք :8

Ռայոնցին քո պես ասողներն են: :angry

Ես ռայոնցի չեմ, գյումրեցի եմ ու շատ հպարտ եմ դրա համար…

Ռեդ
15.06.2008, 23:06
Ռայոնցին քո պես ասողներն են: :angry

Ես ռայոնցի չեմ, գյումրեցի եմ ու շատ հպարտ եմ դրա համար…
Մի հատ վերեվիդ գրառումը կարդա :angry

Գաղթական
16.06.2008, 23:32
մի դասախոս ունեինք, մի անգամ հետաքրքիր բան ասեց.
մեր ամբողջ ազգը, որ հավաքես.. իրա ամբողջ քանակով մոտավորապես հավասար կլինի մի հատ Չինական մեծ քաղաքի միջին մեծության մի թաղամասի բնակիչների ընդհանուր թվին.. որ էդ հարևանները ամեն օր տնից դուրս գալուց, գործի գնալուց իրար բարի լույս են ասում ու երեկոյան բարի գիշեր մաղթում.. ու հանգիստ ու կյանքից գոհ ապրում են..
իսկ մենք միշտ սիրել ու սիրում ենք իրար ստորաբաժանել ինչ-որ անհասկանալի կատեգորիաների.. ու անընդհատ..
մեծ մասերը՝ արևելահայ - արևմտահայ..
սրանցից ամեն մեկն իրա հերթին..
արևմտահայը՝ թուրքահայ, պարսկահայ, սիրիահայ, իրաքահայ.. և այլ և այլ
..պարսկահայը՝ թեհրանահայ, թավրիզահայ, ուրմիայահայ.. և այլ և այլ
..թուրքահայը՝ պոլսահայ, կիլիկիահայ, համշենահայ.. և այլ և այլ

արևելահայերը՝ հայաստանցի, ղարաբաղցի, վրացահայ, ուզբեկահայ.. և այլ և այլ
..վրացահայը՝ աբխազահայ, թիֆլիսահայ, ախալքալաքցի.. և այլ և այլ
..ղարաբաղցին՝ շահումյանցի, բուն ղարաբաղցի.. վերջիններն էլ՝ ստեփանակերտցի, շուշեցի.. և այլ և այլ
..հայաստանցին՝ ապարանցի, երևանցի, մեղրեցի, սևանցի.. և այլ և այլ

դե նշված բոլորից էլ ամեն մեկն իրա հերթին տարբեր կատեգորիաների..
օրինակը բերեմ Երևանի վրա.
3-րդ մասցի, բանգլադեշցի, մասիվցի, կինո-երևանցի, մանումենտցի, կոնդեցի.. և այլ և այլ
դե իհարկե դրանք էլ՝ իրանց հերթին..
Հակոբիկենք, Սմոյենք, Կյաժենք, Ստյոպիկենք, մեր Չախկալենք.. և այլ և այլ..

ինչնա ամենահետաքրքիր՝ որ համարյա թե բոլոր ազգերի մոտ էլ նման ստորաբաժանումներ գոյություն ունեն, միյան թե նրանցից և ոչ մեկը չի տառապում մեր հիվանդագին տենդով՝ մեկը մյուսից անպայման լավը երևալու ու մնացածի վրա ամեն պատեհ ու անպատեհ առիթով ծիխաղելու..

varduuhi
03.07.2008, 11:57
Իսկապես, չգիտես ինչու են Հայաստանը բաժանել 2 մասի՝ Երևան ու ռայոններ: Ասես մենակ Երևանն է քաղաք:think Ու եթե Երևանցի չես, ուրեմն գավառացի ես կամ գյուղացի:think Ափսոս, որ Գյումրին էլ է ռայոն համարվում:( այ քեզ բաաաաան

firewall
03.07.2008, 17:01
Իսկապես, չգիտես ինչու են Հայաստանը բաժանել 2 մասի՝ Երևան ու ռայոններ: Ասես մենակ Երևանն է քաղաք:think Ու եթե Երևանցի չես, ուրեմն գավառացի ես կամ գյուղացի:think Ափսոս, որ Գյումրին էլ է ռայոն համարվում:( այ քեզ բաաաաան

իմ կարծիքով հիմնավորված է դա: գյումրեցին ու երևանցին ոնց որ տարբեր երկրներից լինեն...

varduuhi
04.07.2008, 09:21
իմ կարծիքով հիմնավորված է դա: գյումրեցին ու երևանցին ոնց որ տարբեր երկրներից լինեն..

Իսկ ինչո՞վ է հիմնավորված:

impression
04.07.2008, 09:30
Իսկ ինչո՞վ է հիմնավորված:

ասենք՝ աշխարհագրական դիրքով :)
թե խոսքի, թե կենսակերպի, թե ընկալման առանձնահատկություններ ունեն բոլոր վայրերը:
ու թե ինչի՞ են շրջանից լինել-չլինելը ծանր տանում: ես որ՝ ծնվել ու ապրում եմ երևանում, բայց ինձ համարում եմ ստեփանավանցի, չէ, ինչ ստեփանավան, գառգառեցի (փախած մի հատ գյուղ ա): ու հեչ էլ վատ չեմ զգում դրանից: իսկ ով կուզի դրա վրա "կայֆավատ" լինել, էհ, թող լինի, ինձ ինչ ;)

varduuhi
04.07.2008, 10:47
Չէ, ես հեչ վատ չեմ զգւմ, որ Գյումրեցի եմ, ընդհակառակը, ես միշտ հպարտացել եմ: Ուղղակի սիրուն չէ, որ Երևանը մի տեսակ տարանջատել են: Ոնց որ մի առանձին պետություն լինի պետության մեջ:

_Հրաչ_
06.07.2008, 01:02
Ժողովուրդ ջան, ես էլ եմ դեմ ռայոն-քաղաք «խաղին»: Ես ինքս Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքից եմ (Վանաձոր)՝ չնայած արդեն 4 տարի ա՝ ապրում եմ Երևանում: Մեր քաղաքի բնակչությունը 100.000-ից ավել ա, ու լրիվ էլ ՔԱՂԱՔ ա: Մի անգամ մի երևանցի տղա բնակավայրի քաղաք լինել-չլինելու չափանիշ բերեց տվյալ բնակավայրում խոշոր եղջերավոր անասունների առկայության հանգամանքը: Լավ, Երևանն էլ ա՞ գյուղ, որ Երևանի Կենտրոնում՝ Այգեստանում կովեր են պահում: Կամ թեկուզ ուրիշ ցանկացած չափանիշ էլի չի կարա ապացուցի, թե քաղաքը Հայաստանում կարա մենակ Երևանը ըլնի:
Ասածս ինչ ա. ինչ կարևոր ա՝ ով որտեղից ա, կարևորը մարդս մարդ ըլնի:

Ռեդ
27.08.2008, 17:09
Ասածս ինչ ա. ինչ կարևոր ա՝ ով որտեղից ա, կարևորը մարդս մարդ ըլնի:
Ճիշտ ես ասում :)
Մենակ գիտեք Երևանում ինչի վրա եմ ամենաշատը ներվայնանում :sad
1. Հարցնում են "ո՞րտեղից ես" ասում եմ Կապանից եմ, Սյունիքի մարզ, ասում ա էդ ինչ փիղ ա :angry
2. Մտածում են թե մարզում մենակ գյուղեր են ու կովեր :angry
Չի կարելի վերջիվերջո :[
Իսկ ամենազզվելին էն ա որ "ռայոնցի" կեղտոտ բառը մեր դասախոսից :[ եմ լսել :angry

Kuk
27.08.2008, 17:17
հա:) կարևորը Բերդից չըլնելնա:D

Էտ հաստատ:D
Որ մարդկանց ասում ես Բերդից էս կամ Բերդում էս մի քիչ ուրիշ ձև են հասկանում:D

Յա՜, ես Բերդից լավ ընկերներ ունեմ :) :D

Էդ որտեղա՞:oy

Elmo
27.08.2008, 17:18
Հայաստանցի եմ: Ու սաղ իմ երկիրնա, ես սաղ տեղերից եմ:

Ավելացվել է 50 վայրկյան անց

Էդ որտեղա՞:oy

Լավ տեղա: Ախպերս ընդեղ ծառայելա: Շամշադինի գյուղերից ա:

Amaru
27.08.2008, 17:24
Բերդ քաղաք էլ կա էդտեղերանք... :oy

Norton
27.08.2008, 17:40
Էդ որտեղա՞:oy

էդ Շամշադինի շրջկենտրոննա:)

Լավ տեղա: Ախպերս ընդեղ ծառայելա: Շամշադինի գյուղերից ա:
Բերդը քաղաքա:)

Բերդ քաղաք էլ կա էդտեղերանք...
մենակ քաղաք կա , էդտեղերանք գյուղ չկա:)

Հ.Գ. Մարկիզը ոչ ա տեսել իմ ու Բոբոյի գրածները:D

BOBO
27.08.2008, 17:58
Հ.Գ. Մարկիզը ոչ ա տեսել իմ ու Բոբոյի գրածները:D
Տեսելա:oy
:D

Մարկիզ
31.08.2008, 00:39
Յա՜, ես Բերդից լավ ընկերներ ունեմ :) :D
Ով՞, ե՞րբ, որտե՞ղ…:)

Ավելացվել է 57 վայրկյան անց

Տեսելա:oy
:D
Ինչը՞:)

BOBO
31.08.2008, 00:42
Ով՞, ե՞րբ, որտե՞ղ…:)

Ավելացվել է 57 վայրկյան անց

Ինչը՞:)
Իմ ու Նոռթնի գրածները:8

Elmo
31.08.2008, 00:46
Բերդը քաղաքա:)

Դե քաղաքա ուրեմն քաղաքա: Ինձ ասել են գյուղա :)

Morpheus_NS
31.08.2008, 00:52
Ա՛յ ժողովուրդ, ինչի եք էդ «ռայոն» բառից տենց վատանում: Հո բոլոր խաղաքները մայրաքաղաք չեն, մեր վարչատարածքային բաժանմամբ Երեվանը առանձին վարչատարծքային միավոր է, մնացած վարչատարծքային միավորները կոչվում են մարզեր, իսկ նախկինում շրջաններ էին կոչվում, որտեղից էլ մնացել է ձեզ էտքան ներվայնացնող «ռայոն» բառը: Ես էլ եմ ՌԱՅՈՆԻՑ:

azat11
31.08.2008, 01:17
Ժողովուրդ ջան, ես էլ եմ դեմ ռայոն-քաղաք «խաղին»: Ես ինքս Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքից եմ (Վանաձոր)՝ չնայած արդեն 4 տարի ա՝ ապրում եմ Երևանում: Մեր քաղաքի բնակչությունը 100.000-ից ավել ա, ու լրիվ էլ ՔԱՂԱՔ ա: Մի անգամ մի երևանցի տղա բնակավայրի քաղաք լինել-չլինելու չափանիշ բերեց տվյալ բնակավայրում խոշոր եղջերավոր անասունների առկայության հանգամանքը: Լավ, Երևանն էլ ա՞ գյուղ, որ Երևանի Կենտրոնում՝ Այգեստանում կովեր են պահում: Կամ թեկուզ ուրիշ ցանկացած չափանիշ էլի չի կարա ապացուցի, թե քաղաքը Հայաստանում կարա մենակ Երևանը ըլնի:
Ասածս ինչ ա. ինչ կարևոր ա՝ ով որտեղից ա, կարևորը մարդս մարդ ըլնի:

Երևաննելա մեծ ու անտեր գյուղ, թեուզ Քոբուլեթիի կողքին: Վանաձորը շատ էլ լավ քաղաքա, այնտեղ ավելի շատ մշակած և խնամած անկյուններ կան, քան Երևանում: Վանաձորը գուցեև Հայաստանի ամենաքաղաքանման քաղաքնա:
Երևանի դժբախտությունը ավանդույթ չունենալու մեջա: Իրենց հին, բնիկ երևանցի համարողների ամպագոռգոռ խոսքերը հիմնականում ոչնչով չեն տարբերվում Վահրամ Սահակյանի հիստերիաներից: Իրականում հենց նրանք ավանդույթ չեն ձևավորել և փոխանցել հաջորդ եկվորներին և սերունդներին (նարդի-մարդին չհաշված), ի տարբերություն հենց Վանաձորի, Գյումրիի և այլն: Արդյունքում ստացել ենք այս խայտաբղետ, ռաբիզ, «մուգ շուշեքի» ու «բոշ սիգնալների» մղում ունեցող մասսան:
Իրականում քիչ թե շատ դրական առումով եղանակ են ստեղծում ավանդույթներ կրող և ձգտումներ ունեցող մարզային ծագմամբ մարդիկ:
Եթե մի բնակավայր չի ունենում ավանդույթներ և չգրված կանոններ, կամ նրա բնակիրները չեն եկել միատեսակ մղումներով, ապա այդտեղ դոմինանտ են դառնում ազգային ընդհանուր թերությունները , ինչը ցայտուն արտահայտված է Երևանում:

Լուսաբեր
23.03.2009, 14:31
Ամենագեղեցիկ քաղաքից եմ՝ Կապան. :love
Շա՜տ-շա՜տ եմ սիրում հայրենի քաղաքս :love
Հայաստանն եմ շա՜տ սիրում: Ինձ համար նշանակություն չունի հայը, որ քաղաքից, գյուղից կամ երկրիցա.Կարևորը մարդ լինի :victory:
Բայց ինչ ճիշտա, Երևանում արդեն որ երորդ տարինա ապրում եմ, շատ պարզ նկատելիա, որ մեզ՝ շրջաներից եկածներիս գյուղացի են անվանում, չիմանալով քաղաք-գյուղի տարբերությունը:Նմաների հետ մենակ այ սենց եմ խոսում:D Էս սմայլիկի դեմքով ...
Չեմ նեղվում, ոչ էլ վատ եմ զգում, նման ձևով թող չիմացողը զգա:
Իսկ բոլորս էլ հայ ենք, տարբերություն դնելս որնա՞, ես բոլորին (անգամ «չիմացողներին») :friends: :love

Chilly
23.03.2009, 15:19
Ի.... չհասկացա.... Գորիս քաղաքից ակումբցիներ չկա՞ն...
:scen:bux: Խնձորեսկ ռուլիիիիտ :hands

Լուսաբեր
23.03.2009, 15:42
Ի.... չհասկացա.... Գորիս քաղաքից ակումբցիներ չկա՞ն...

կա, խի՞ չկա էն էլ էնքաաան. որ լավ փնտրես հաստատ կգտնես:ok

Դեյզի
23.03.2009, 15:56
Ամենագեղեցիկ քաղաքից եմ՝ Կապան. :love
Բայց ինչ ճիշտա, Երևանում արդեն որ երորդ տարինա ապրում եմ, շատ պարզ նկատելիա, որ մեզ՝ շրջաներից եկածներիս գյուղացի են անվանում, չիմանալով քաղաք-գյուղի տարբերությունը:Նմաների հետ մենակ այ սենց եմ խոսում:D Էս սմայլիկի դեմքով ...
Չեմ նեղվում, ոչ էլ վատ եմ զգում, նման ձևով թող չիմացողը զգա:
Իսկ բոլորս էլ հայ ենք, տարբերություն դնելս որնա՞, ես բոլորին (անգամ «չիմացողներին») :friends: :love

Ճիշտ էլ անում ես, որ չես նեղվում:
Այ այդպես կարծողներին` իրենց քաղաքացի համարողներին, ընդամենը մի հարց տուր` որտե՞ ղ է Կապանը:Ու չզարմանաս, որ հարց տան` ոտքո՞ վ ես գնում Կապան::D

Հ.Գ. Ես էլ արմատներով կապանցի եմ:

Լուսաբեր
23.03.2009, 15:59
Ճիշտ էլ անում ես, որ չես նեղվում:
Այ այդպես կարծողներին` իրենց քաղաքացի համարողներին, ընդամենը մի հարց տուր` որտե՞ ղ է Կապանը:Ու չզարմանաս, որ հարց տան` ոտքո՞ վ ես գնում Կապան::D

հենց տենց էլ կա. բա՞ որ ասում են ուսանողականով ես գնում գալիս:D
գրեխ սմեյատսա նադ բոլնըմի :oy

Լեո
23.03.2009, 17:42
Ես էլ նոր հարուստների ռայոնից եմ:P

Դե գուշակեք՝ որտեղից եմ:) Հուշեմ՝ Մարզահամերգային համալիրն ու Երիտասարդական պալատը մերն ա:P

Չիպ
23.03.2009, 17:51
Ես աղջիկը, Ես էլի ՀՀ-ի երկրորդ քաղաքից եմ՝ Գյումրիից: Սիրում եմ, անկասկած սիրում եմ քաղաքը, թաղամասը, որտեղ ապրում եմ, բակը մի խոսքով ամեն-ամեն ինչ, բայց պետք ա խոստովանեմ հլը զարգանալու շա՜տ տեղ ունի մեր քաղաքը…

John
23.03.2009, 20:09

սիրում եմ քեզ ու քո-իմ հարազատ քաղաքը:-)

Լուսաբեր
23.03.2009, 20:29
սիրում եմ քեզ ու քո-իմ հարազատ քաղաքը:-)

Ես էլ եմ Գյումրին շատ սիրում :love գյումրեցիքին էլ :oy

ԿԳԴ
23.03.2009, 20:33
Ես էլ Երևանից չեմ: Հիմնականում հանդերում կամ անտառներում եմ լինում, իսկ ավելի կոնկրետ` Կողբ գյուղից եմ::)

T!gran
15.05.2009, 05:26
Ես էլ եմ «ռայոնցի» , բայց դա հարաբերական է, մի մոռացեք , որ Երևանն էլ է ժամանակին ռայոն եղել, հետո ինչ , որ քաղաք է, Վանաձորն ու Գյումրին ել են ռայոն-քաղաքներ եղել, իսկ կոնկրետ Վերևի գրառողի հարևանն եմ, ոչ վերևի , ոչ էլ ներքևի,
ՀԳ:որովհետև գյուղում տները իրար վրա չեն սարքում :P