PDA

Դիտել ողջ տարբերակը : Երազում թռչո՞ւմ եք:

WArmanW
15.06.2008, 16:35
Ինձ շատ հետաքրքիրա, թե ոնց եք թռչում ձեր երազներում… շատերին եմ հարցրել ու հարցնում, սակայն մինչև հիմա չեմ հանդիպել նենց մարդու ով թռչումա իմ նման:

Խնդրում եմ մանրամասն նկարագրեք, թե ոնց եք թռչում, թե թևերով, թե առանձ թև:

Ռեդ
15.06.2008, 16:37
Թռչում եմ մահճակալիս հետ միասին :D :D :D

VisTolog
15.06.2008, 16:52
Ես միշտ 4-րդ հարգից եմ թռնում :D

Ուլուանա
15.06.2008, 19:19
Մի ժամանակ հաճախ էի թռչում։ Վերջերս ինչ–որ չեմ հիշում նման բան... :(
Միշտ թռել եմ առանց թևերի ու առանց որևէ լրացուցիչ պարագայի կամ օգնության։ Մի տեսակ թափ էի առնում ու բարձրանում վերև, բայց ձեռքերս տարածելով։ :angel Օդի մեջ լող տալու զգացողություն էր, կարողանում էի տարբեր դիրքեր ընդունել թռչելիս։ Ի դեպ, անչափ երանելի զգացողություն է, բառերով արտահայտելու չի, պիտի անձամբ փորձած լինես, որ հասկանաս։ :))
Բայց իմ թռչելու արարողությունները միշտ մեր տանն էի անում, դրսում ճախրած չկամ... :oy

Բայց էդ թռչելու զգացողությունը էնքան հստակ ու իրական է եղել միշտ, որ ամեն անգամ արթնանալուց հետո մի հատ էլ իրականում էի փորձում՝ :)) անկեղծորեն հուսալով, որ կհաջողվի :}, որովետև երազումս իրոք աննկարագրելիորեն իրական էր էդ զգացողությունը... :roll

WArmanW
15.06.2008, 19:33

Լավն էր, ապրես, որ անկեղծ կիսվեցիր:

Belle
15.06.2008, 20:39
Հաաա. եղել է.. շատ է պատահել.. ու ընտիր զգացողություն է... միշտ արթնանալուց հետո ցավով եմ ընդունում, որ երազ էր..
սիրում եմ էդ զգացողությունը.. :hands
մի օր իրականում էլ կթռչենք. . համոզված եմ, ես ու :love -ս.. /ապագա էլի :D /

Փոքրիկ
15.06.2008, 20:57
:oy Իսկ ես հաճախ թռչել եմ երազում և՛ թևերով, և՛ առանց: Հիմա էլ երազում եմ այդ մասին , շատ կուզեի իրականում կարողանալ թռչել:angel թեկուզև այսպես:P

Belle
15.06.2008, 21:07
Հաաա. եղել է.. շատ է պատահել.. ու ընտիր զգացողություն է... միշտ արթնանալուց հետո ցավով եմ ընդունում, որ երազ էր..
սիրում եմ էդ զգացողությունը.. :hands
մի օր իրականում էլ կթռչենք. . համոզված եմ, ես ու :love -ս.. /ապագա էլի :D /

մոռացա ասեմ՝ ես առանց թևերի եմ թռչում.. :)

Selene
15.06.2008, 21:44
Երազում շատ հաճախ եմ թռչում:love Կարելի է ասել՝ հայտնի թռչող եմ /երազային:D/, վերջերս մի պահ դադարել էին թռիչքներս, հիմա նորից սկսվել են :roll ԿԱրծում եմ՝ երազային թռիչքները տվյալ ժամանակահատվածում հոգեվիճակիդ հետ են կապված:think
Երանելի զգացողություն է երազում թռչելը, երնեկ իրականում էլ գոնե մեկ-մեկ նման հնարավություն տրվեր:) Բա որ նման երազից հետո արթնանաում ես, մոտդ էնպիսի մի զգացողություն է, կարծես հենց ուզս թե չէ, միանգամից թռչելու ես, քեզ սուպերմարդ ես զգում:oy
Բայց հազվադեպ պատահում է, որ երազումս թռիչքին միանգամից հաջորդում է ուժեղ անկում, որ վերահսկել չեմ կարողանում:( ու միանգամից վեր եմ թռնում երազից:scare, այ էտ շատ վատ զգացողություն է:oy
Ես էլ եմ թռչում առանց ավելոդ թևերի:)

Belle
15.06.2008, 21:50
Բայց հազվադեպ պատահում է, որ երազումս թռիչքին միանգամից հաջորդում է ուժեղ անկում, որ վերահսկել չեմ կարողանում:( ու միանգամից վեր եմ թռնում երազից:scare, այ էտ շատ վատ զգացողություն է:oy

ինձ հետ էլ է լինում, բայց ես դրանից էլ եմ լավ զգում.. մի տեսակ, չգիտեմ.. :think բայց հաստատ թռչելուն հավասար լավ է, ինձ համար :think :)

Երկնային
15.06.2008, 22:02
Ինձ մոտ երկու ձևով էլ թռչել պատահել է… ընդհանրապես երազում շատ եմ թռչում, ինչպես նաև ցած ընկնում… :)

Երբ որ առանց թևերի եմ թռչում, ձեռքերս լայն բաց եմ անում, կարծես քամին գրկեմ… բաց առանց թևերի ժամանակ վախենալու է լինում մի քիչ… մանավանդ որ հաճախ ցած եմ ընկնում մեծ արագությամբ… :oy

Եղել է, որ թևեր եմ ունեցել… ճիշտ է` չգիտեմ դրանք հրեշտակի էին, թե ոչ… չեմ տեսել, բայց զգացել եմ, որ կան… թրիչքս ավելի ազատ ու անվախ է եղել, ու ցած չեմ ընկել… :love

Մի տարբերակ էլ կա… շատ հաճախ չի պատահում… ես եմ, թևեր չունեմ, ու ինչ-որ մեկը ինձ գրկում է ետևից, ու զգում եմ, որ ինքը թևեր ունի, իմ թևերն է… թույլ չի տալիս որ ցած ընկնեմ…:oy

dvgray
15.06.2008, 22:08
Երազում չէ / չեմ հիշում/: Երևի դրանից է որ արթուն ժամանակ շատ հաճախ եմ թռնում :)

WArmanW
15.06.2008, 23:03
Եղել է, որ թևեր եմ ունեցել… ճիշտ է` չգիտեմ դրանք հրեշտակի էին, թե ոչ… չեմ տեսել, բայց զգացել եմ, որ կան… թրիչքս ավելի ազատ ու անվախ է եղել, ու ցած չեմ ընկել… :love

Ժող, էս հարցերը բոլոր թևերով թռչողներին եմ տալիս://Երկնային, պատասխանի
Քայլել ե՞ք թևերով հանդերձ:
Կանգնած թևեր բացել փակել ե՞ք:
Ի՞նչ են անում մարդիկ տեսնելով ձեզ թևերով:
Թռչելուց գետնից ե՞ք պոկվում, վերևից եք ընկնում, թե՞ ուղղակի հայտնվում եք օդում:
Երկար ժամանակ ե՞ք թռչում:
Լավ էսքանը հերիքա…

Երկնային
15.06.2008, 23:15
Քայլել ե՞ք թևերով հանդերձ:
Կանգնած թևեր բացել փակել ե՞ք:
Թռչելուց գետնից ե՞ք պոկվում, վերևից եք ընկնում, թե՞ ուղղակի հայտնվում եք օդում:

ճիշտն ասած չեմ հիշում, որ քայլեի, կամ կանգնած լինելի…
իմ թռիչքները անհայտությունից են գալիս… ես երբեք չեմ հիշում, թե ինչպես են սկսվում… միանգամից օդում եմ հայտնվում… :oy

Ի՞նչ են անում մարդիկ տեսնելով ձեզ թևերով:

ուրիշ մարդկանց չեմ տեսնում… մենակ ես ու երկինքը… :love

Երկար ժամանակ ե՞ք թռչում:

հա… շատ… ու ոչ մի քան չեմ հոգնում… :love

*e}|{uka*
15.06.2008, 23:32
Իմ մոտ էլ է շատ պատահել ,սկզբում շատ էի ուրախանում:P , հետո չգիտեմ որտեղից լսեցի ,որ եթե գետնին ընկնեմ կմահանամ քնիս մեջ:Ու ամեն անգամ վախ էի ապրում դա հիշելով :cry փորձում էի ամեն կերպ զարթնել, նույնիսկ քնիս մեջ ձայներ եմ հանել այդ պահին :esim
Մի անգամ երազումս լաբիրինտի մեջ էի ,վախեցած էի , վազում էի էսկողմ-էնկողմ, չէի կարողանում ելքը գտնել ու մեկ էլ հայտնվեցի բարձր լեռան ամենավերևում ու հասկացա , որ ելքը թռչելնա ու թռաաաաա, փառք Աստծո ջրի հատակը չհասա : Մոտս տպավորվել է ,որ հենց գետնին հասնեմ կմեռնեմ ու տենց էլ կլինի :(

քաղաքացի
15.06.2008, 23:36
Հմմ… ինձ պատահել ա, որ թռնում եմ, կայֆ զգացողություն ա:
Երկու ձև կա թռչելու: Կախված ա թե ո՞նց ես պառկում քնելու՝ խմած, թե օյաղ:
Եթե խմած եմ, տոռնադոյի պես եմ թռնում՝ շատ զզվելի ա :[
Իսկ եթե ուղղակի երազների գրկում թռչում եմ, շատ հավես ա լինում, երբ թռնում եմ վերևից ուսումնասիրելու համար:
Տպավորությունն էն ա, ոնց որ տակից մեղմ զեփյուռով ինձ վերև հանեն ու ես փետուրի պես օդում սավառնեմ: Երբեմն ամպերի մեջ մտնելուց աչքերս փակում եմ, մինչև նորից արևի լույսի տակ հայտնվելս: Վերևից սիրում եմ երեխաներ փնտրել, որոնք գնդակ են խաղում կամ ուղղակի վազվզում են: Ու ընդհանրապես միայն երեխաների եմ տեսնում վերևից:
Հետաքրքիր է, որ եբեք գիշերով չեմ թռչել օդում (հատուկ ոմանց համար, որ սխալ չհասկանան՝ երազում թռչելու մասին է խոսքս):

Մեկ էլ լինում ա, որ ինքնասպանության համար եմ թռնում: Էդ լրիվ ուրիշ թեմա ա:

Ռեդ
15.06.2008, 23:39

Քո ասածները իմ տեսածներին շատ մոտ էին :o:D

Morg
27.11.2010, 19:01
Ես փոքր տարիքում միշտ երազներում ընկնում էի ինչ որ բարձր տեղից ու շատ էի վախենում: Միշտ քրտնած վեր էի թռնում տեղիցս: Այդ ժամանակներից ել սկսվելա իմ` բարձրությունից վախենալը մինչև հիմա:

Meme
27.11.2010, 21:44
Ես փոքր տարիքում միշտ երազներում ընկնում էի ինչ որ բարձր տեղից ու շատ էի վախենում: Միշտ քրտնած վեր էի թռնում տեղիցս: Այդ ժամանակներից ել սկսվելա իմ` բարձրությունից վախենալը մինչև հիմա:

Ընկնել ասեցիք ես էլ հիշեցի,որ միշտ անդունդներն էի ընկնում,փոսեր,ու մութ էր լինում,բայց հաճելի գլուխս պտտվում էր,իսկ բարձրությունից չեմ ընկել դեռ:)...Շատ է եղել,որ թռչել եմ,էդ էլ էր հավես,հետո արթնանում էի ու տեսնում,որ երազում եմ եղել ընդհամենը:oy

Անտիգոնե
11.12.2010, 14:59
Երազերում հաճախակի եմ թռչում:
Քայլելու ընթացքում հանկարծ զգում եմ, որ ոտքերս գետնին չեն դիպչում: Մի պահ վախի զգացում եմ ունենում, բայց ակնթարթներ հետո սկսում եմ ճախրել, գեղեցիկ պարային շարժումներ անել, աստիճանաբար ավելի ու ավելի վեր բարձրանալով:
Այսօր էլ նույնը տեսա: Հետաքրքիր է ինչու են մարդիկ միևնույն երազը բազմիցս տեսնում և ինչպես կարելի է մեկնաբանել երազում թռչելը?

Interdenominational
11.12.2010, 16:31
…և ինչպես կարելի է մեկնաբանել երազում թռչելը?

Դա ամենախոսուն վկայությունն է Ձեր /և այլ «թռչողների»/ հոգեկան իդեալական հավասարակշռվածության ու ներքնաշխարհի գերազանց ներդաշնակ վիճակի:
/Ի դեպ՝ «պարբերաբար թռչողները» որպես կանոն՝ բացառություն են:/

Վոլտերա
28.12.2012, 22:03
Նենց կայֆ զգացողություն ա երազում թռչելը:love

Freeman
30.12.2012, 11:47
Նենց կայֆ զգացողություն ա երազում թռչելը:love

Բա թրջելը :love

Arpine
02.01.2013, 01:53
Նենց կայֆ զգացողություն ա երազում թռչելը:love
Ահա:love արդեն վաղուց, էլ չեմ թռչում:D

Freeman
02.01.2013, 10:53
Ես մէ ժամանակ թռչում էի, դաժե երազներ կային, որ բոլոր մարդիկ էլ թռչում էին ու ինձ էլ վերջում հազիվ սովորացրին :) չէի էլ հասկանում, թե ոնց կարելի ա կտրվել գետնից, բայց տքովս էլ չէր անցնում, որ երազ ա, իսկ վերջում էնքան հեշտ էր ստացվում, որ արթնանալուց հետո էլ մտածում էի կարող ա ստացվիլ, դաժե փորձել եմ, բայց ՝ :(

Իսկ հիմա ոչ թե թռչում եմ այլ ընկնում եմ, կարող ա հանգիստ ուցից տեղով քայլելիս լինեմ, մեկ էլ միանգամից g-ի մեծությունը կասկածի տակ դնող արագությամբ ընկնում եմ ու զարթնում :(

Վոլտերա
02.01.2013, 22:33

Ընկնելնել ա կայֆ զգացողություն, ես էլ եմ ավելի շատ ընկնում:hands

ARMbrain
02.01.2013, 23:04
Ընկնելնել ա կայֆ զգացողություն, ես էլ եմ ավելի շատ ընկնում:hands
Ճիշտես էտ մի ուրիշ տիպի կայֆա :) հետո որ զարթնում տենումես տեղաշորիտ մեջես ընկել էտ ժամանակ քեզ հանգիստես զգում.