PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր առաջին հայացքի՞ց

Juventus
26.10.2006, 23:08
Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:

Ուլուանա
27.10.2006, 18:03
Ես հավատում եմ առաջին հայացքից սիրոն, քանի որ անձամբ առիթ ունեցել եմ այդպես սիրահարվելու։ :oy

Կարող եմ ասել, որ այս հարցում միայն արտաքինը չէ, որ դեր է խաղում, քանի որ արտաքինի միջոցով հիմնականում գոնե որոշ չափով դրսևորվում է նաև տվյալ մարդու ներքինը։

Ընդհանրապես կարծում եմ, որ առաջին հայացքից սիրահարվելը շատ հեշտ է ու բավականին տարածված երևույթ է, այլ հարց է՝ հետագայում այդ սիրահարվածությունը սիրո կվերաճի թե կմարի։ Հաճախ է լինում, որ սիրահարվում են արտաքինին՝ նաև պատկերացնելով տվյալ մարդու ներքինը, բայց ավելի մոտիկից ծանոթանալուց հետո պարզվում է, որ նրա իրական կերպարը չի համապատասխանում իրենց սկզբնական պատկերացումներին։

Ուղղակի այդ դեպքում երևի ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե առաջին հայացքից սիրո, այլ սիրահարվածության մասին։

Հ.Գ. Մինչև առաջին հայացքից սիրահարվելը ես էլ չէի հավատում այդ երևույթին։

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:16
1.Սեր առաջին հայացքից.....հմմմմմ:think
Գիտե՞ք, ընդհանրապես, լսելով կամ արտաբերելով այս ԳԵՐչքնաղ արտահայըությունը,ակամայից պատկերացնում են արտաքինը, ռոմանտիկ ,անկեղծ աչքերը, նկատի ունենալով սեփական իդեալը, ու չնայելով ավելի խորը ,խափնվում են ճակատագրին:B
2.Սեր առաջին հայացքից......:think
Իրականում դա համարյա կապ չունի արտաքինի հետ: Մարդկային բնույթում կա մի գիծ, որ բավական զարգացած , բայց այնուամենայնիվ այնքան էլ կիրառելի չէ:
Խոսքս մարդուն առաջին հայացքից ճանաչելու, նրա հոգու խորքը թափանցելու ունակության մասին է: Իրականում կարելի է մարդու մասին մեկ ՝ առաջին հայացքով կազմել ամենաճիշտ կարծիքը...

Հետևություն ----------------->«ՍԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ» հաճելի իրականություն է:)

John
27.10.2006, 18:35
Սեփական կաշվիս վրա չեմ զգացել=> չեմ հավատում, բայց հնարավոր է, որ հետո կարծիքս փոխեմ…

Cassiopeia
27.10.2006, 18:37
Չեմ հավատում, որ նման բան կարող է լինել…

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:41
Մեր օրերում ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց բացառված չի, նույնիսկ տարածված է...:love

Cassiopeia
27.10.2006, 18:43
Մեր օրերում ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց բացառված չի, նույնիսկ տարածված է...:love
Կարծում եմ դա համակրանք է ու ոչ թե սեր առաջին հայացքից:

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:52
Կարծում եմ դա համակրանք է ու ոչ թե սեր առաջին հայացքից:
Չէի ասի:)
Մեկը մյուսից տարբերելը, իմ կարծիքով, այնքան էլ դժվար չէ:)

Cassiopeia
27.10.2006, 18:57
Ես համամիտ եմ Uluana-յի հետ, որ սեր առաջին հայացքից արտահայտությունը սխալ է, պետք է լինի"սիրահարվածություն առաջին հայացքից":
Սիրահարվում են մարդու առավելություններին, իսկ սիրում են թերությունները… Դժվար թե առաջին հայացքից սիրեն թերությունները: Հնարավոր է գրավչության առկայությունը, բայց սեր՝ չեմ կարծում…

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 19:02

Սիրել թերությունները՞:
Չեք գտնու՞մ որ անիմաստ արտահայտություն է:
Թերությունները կարելի է շտկել, առավելագույնը՝ հարգել, բայց սիրել.......:think ...չգիտեմ, չի տեղավորվում....

Cassiopeia
27.10.2006, 19:04
Սիրել թերությունները՞:
Չեք գտնու՞մ որ անիմաստ արտահայտություն է:
Թերությունները կարելի է շտկել, առավելագույնը՝ հարգել, բայց սիրել.......:think ...չգիտեմ, չի տեղավորվում....
Երբ սիրում ես, պարզապես սիրում ես այդ թերություններով հանդերձ… Իսկ սիրահարված լինելու դեպքում դա չես նկատում…
Ի դեպ, ֆրումը այդպիսի բաժին ունի - սեր թե սիրահարվածություն…
Կարող ես այնտեղ փնտրել ու ինքդ էլ տեղադրել այդ ամենի մասին քո պատկերացումների բացատրությունը:

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 19:08

Մերսի տեղյակ պահելու համար:) Հետաքրքիր թեմա է...

Juventus
27.10.2006, 19:39
Ես համամիտ եմ Uluana-յի հետ, որ սեր առաջին հայացքից արտահայտությունը սխալ է, պետք է լինի"սիրահարվածություն առաջին հայացքից":
Սիրահարվում են մարդու առավելություններին, իսկ սիրում են թերությունները… Դժվար թե առաջին հայացքից սիրեն թերությունները: Հնարավոր է գրավչության առկայությունը, բայց սեր՝ չեմ կարծում…

Ես համամիտ եմ ուղակի այնքան էլ լավ չի հնչում "սիրահարվածություն առաջին հայացքից" արտահայտությունը:

Lionne_en_Chasse
27.10.2006, 22:30
Առաջին հայացքից սեր չի լինում: Լինում է համակրանք հրապուրանք, սիրահարվածություն ... Սերը ծնվում է նշվածներից հետո, երբ այդ բոլոր զգացմունքները ( բազմակետերի հետ ներառյալ) միանում են հասունանում ու վերածվում սիրո: Դա իմ խորին համոզմունքն է , ինքս էլ էտ բոլոր էտապները բարեբախտաբար գիտակցելով եմ անցել

Ի դեպ "առաջին հայացքի սերերը" սովորաբար ավարտվում է նրանով , որ մի գեղեցիկ օր հանկարծակի հասկանում են, որ սերը կույր է եղել, կամ իրենց խելքն են կերել, կամ էլ պարզապես չեն սիրել, բայց նոր են հասկացել , որ չեն սիրել...

Juventus
27.10.2006, 22:47
Ինձ հետ երբեկ նման բան չի պատահել ու դա է պատճարը որ համամիտ չեմ:
Բայց պատահել է որ սկսել եմ ուշադրուտյուն դարցնեմ մեկի վրա քանի որ ինձ դուր է եկել նրա "շարժ ու ձևը" կամ բնավորության որևէ գիծ: Միթե ասելով "Սեր առաջին հայացքից" ինկատի ունեն հենց այդ երևույթը:

Մասսագետ
28.10.2006, 00:15
Սեր առաջին հայացքից չկա, պարզապես բոլոր սերերն են առաջին հայացքից:
ինչ-որ մեկին ա հիշեցնում գրածս:

Riddle
28.10.2006, 01:09
Իսկ ես չեմ հասկանում ինչպես կարելի է սիրել 2-րդ, 3-րդ, 18-րդ հայացքից::think

Kita
28.10.2006, 11:20
Առաջին հայացքից սեր չի լինում: Լինում է համակրանք հրապուրանք, սիրահարվածություն ... Սերը ծնվում է նշվածներից հետո, երբ այդ բոլոր զգացմունքները ( բազմակետերի հետ ներառյալ) միանում են հասունանում ու վերածվում սիրո: Դա իմ խորին համոզմունքն է , ինքս էլ էտ բոլոր էտապները բարեբախտաբար գիտակցելով եմ անցել

Ի դեպ "առաջին հայացքի սերերը" սովորաբար ավարտվում է նրանով , որ մի գեղեցիկ օր հանկարծակի հասկանում են, որ սերը կույր է եղել, կամ իրենց խելքն են կերել, կամ էլ պարզապես չեն սիրել, բայց նոր են հասկացել , որ չեն սիրել...
համաձայն եմ լիովին....
թե չէ այդպես լիներ արդեն մի հազար անգամ սիրել էի....:)

Hay-tga
28.10.2006, 12:26
Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:

Hay-tga
28.10.2006, 12:31
Ես կարծում եմ, որ հնարավոր է սեր առաջին հայացքից, քանի որ մի պարզ պատճառ կա.
ես գիտեմ նման դեպք::hands

Lapterik
28.10.2006, 15:53
Լավ ես էլ գրեմ: Ես կարծում եմ, որ սեր առաջին հայացքից չկա:Կա համակրանք ու նույնիսկ սիրահարվածություն չի կարելի ասել:

Guest
28.10.2006, 15:55
Այ՛ո, գոյություն ունի, գո՛յություն ունի սեր, գո՛յություն ունի հենց առաջին հայացքից: Եվ երբեմն նրանից չի փրկի անգամ երկրորդ հայացքը:

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 16:42
Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից:)

Aida
29.10.2006, 01:11
Հնարավոր է գոյություն ունի, բայց ոչ սեր, չգիտեմ ինչ, բայց ոչ սեր: իմ կարծիքով սերը հիմնված չէ միայն արտաքին տեսքի վրա: Իսկ արաջին հայացքից ներքինը չի երևում, հետևաբար սերը ծնվում է ժամանակի ընթացքում, դա իմ կարծիքն է: Ես չեմ հավատում սիրուն առաջին հայացքից:

Ուլուանա
29.10.2006, 08:13
Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից:)
Ինձ մոտ հենց այդպես էլ եղել է։ Առաջին անգամ հանդիպելով մարդուն՝ նրա մեջ տեսել եմ նաև ներքինը և սիրահարվել ոչ թե արտաքինին, այլ նրա կերպարին ամբողջությամբ։ Հասկանու՞մ եք, տվյալ դեպքում ոչ թե տեսնում ես մարդու ամեն մի հատկանիշն առանձին-առանձին, այլ ուղղակի զգում ես նրա ընդհանուր կերպարը, աուրան։ Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով այդ մարդուն, ես համոզվել եմ, որ իմ սկզբնական պատկերացումները լրիվ ճիշտ էին. նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես նրան տեսել ու ընկալել էի առաջին հայացքից։

Հասկանալի է, որ միշտ չի կարող այդպես լինել, ավելի հաճախ մարդիկ հետագայում հիասթափվում են՝ հասկանալով, որ առաջին հայացքը խաբուսիկ էր կամ, համենայնդեպս, բավական չէր մարդուն ճանաչելու և սիրելու համար։

Այնուամենայնիվ, նորից եմ ասում, կարծում եմ, այդ երևույթն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե սեր, այլ սիրահարվածություն առաջին հայացքից, որովհետև սերը հետո է գալիս կամ էլ չի գալիս։

Mari
08.05.2007, 16:00
Ես մինչև այսօր չէի հավատում, որ գոյություն ունի սեր առաջին հայացքից: Բայց ավելի լավ է ասեմ, որ սիրահարվել եմ: :love :love Մի փոքր ներկայացնեմ պատմությունը: Այսօր համալսարանից տուն վերադառնալիս, զգացի, որ իմ ետևից մի հատ տղա է գալիս: Սկզբում ուշադրություն չդարձրեցի:/Շատերը կհամաձայնեն, որ սովորական երևույթ է/ Հետո մոտեցավ ինձ, առաջարկեց ծանոթանալ, անգամ ասաց իր անունը: Իսկ ես ոչինչ չպատասխանեցի:( Ասեցի, որ ես պատահական մարդկանց հետ չեմ ծանոթանում: Բայց թեկուզ այդ մի քանի րոպեների ընթացքում ինչ նա խոսում էր, չեք պատկերացնի, ոնց որ մի հազար տարի այդ մարդուն ճանաչելուց լինեի: Բայց դե քանի որ ես այդքան էլ համարձակ մարդ չեմ, ես միանգամից նստեցի տաքսի ու միանգամից տուն: Բայց ամբողջ ճանապարհին ինքս ինձ մեղադրում էի, որովհետև չգիտեմ, կարծես ինչ-որ մի բան սրտումս կատարվեց այդ պահին:
Հ. Գ. Դե արի էս սրտով քննության պատրաստվի:love :think

John
08.05.2007, 16:05

:D լավ ես արել: Եթե իսկապես լուրջ նպատակ ուներ էդ տղեն՝ հաստատ էլի կմոտենա քեզ ու էդ ժամանակ արդեն կարելի է քիչ-քիչ նահանջել… իսկ քննությանը թող էս դեպքը չխանգարի… տենց ավելի ճիշտ կլինի… մանավանդ որ էդ տղեն իրան վատ կզգա, եթե իմանա, որ իրա պատճառով չես պարապել…

Ձայնալար
09.05.2007, 00:46
Միանշանակ լինում է, երբ առաջին հայացքից առաջանում է մի ահավոր ձգողականություն, երբ նայում ես էդ մարդուն առաջին անգամ ու տակնուվրա ես լինում: Անձամբ ինձ հետ եղել է այդպես՝ ասեմ որ շատ դաժան էր խառնվել էի իրար ու չգիտեի ինչ անել: Իսկ ավելի դաժանն այն է, որ մի քանի տարի տենում էի էդ աղջկան քաղաքում լրիվ պատահական վայրերում, նայում էինք իրար վրա ու ես ամեն անգամ բացարձակապես անգործունակ դառնալով անցնում գնում էի: Սե՞ր էր դա արդյոք, հրապուրանք, սիրահարություն, թե համակրանք: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է սահմանել նշված զգացմունքներից յուրաքանչյուրը, ինչն ըստ իս այդքան էլ հեշտ խնդիր չէ: Դրա համար ես հակված եմ դա անվանել սեր առաջին հայացքից:

Root
09.05.2007, 02:27
Սեր առաջին հայացքի՞ց:

Որ խնդրեմ ինձել ցույց կտաք ՞:

ihusik
09.05.2007, 03:50
Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակ բանաստեղծությունում այս հարցի պատասխանը կա. բանն այն է, որ խոսելով սեր առաջին հայացքի մասին չպետք է սխալ պատկերացնել, թե առաջին հայացքը նկատի ունեն աչքերի տեսած մարդու արտաքինը ու դրա հիման վրա առաջացած զգացմունքը՝ սերը. ոչ, սեր առաջին հայացքից կարող է առաջանա, եթե մարդ տեսնում է սրտի աչքերով դիմացինի արտաքինի մեջ նրան վաղուց ծանոթ մի հարազատ հոգու ու պետք էլ չի իրար նոր ծանոթանալ, հասկանալ. նրանց սրտերը, հոգիները զգում են ու հասկանում իրար, առաջին իսկ պահից զգալով մի հոգեկան ջերմություն, որ գալիս է նույնիսկ առանց դեռ որևէ մի բառ ասելու ու փոխանակելու այդ մարդու հետ՝ ուղղակի նրա հոգուց, աուրայից... նրանք առաջին իսկ ակնթարթից գտնում ու հասկանում են իրար այնքան լավ, որ ակներև է դառնում, որ եթե այդ հոգիներն իրար ծանոթ չլինեին այդպես լավ ու հեշտ չէին կարող միանգամից միմյանց հասկանալ: Ասածս չպետք է շփոթել հաճախ տեղի ունեցող զուտ արտաքին աչքերի վրա հիմնված և դիմացինի սոսկ արտաքինից ստացվող պատկերի վրա կառուցված հրապուրանքի հետ - սրանք շատ տարբեր բաներ են:

Դրա համար ես ավելի շուտ չեմ հասկանում այն մարդկանց, որ կարող են մի քանի տարի ծանոթ լինեն մեկի հետ ու հետո տեսնես, որ նրանք ասում են, որ սիրում են իրար կամ սեր է առաջացել. ես այսպես եմ կարծում. սեր առաջանում է հենց առաջին հայացքից, իսկ հետագա նման կառուցված սերերն զուտ հոգեկան կամ ֆիզիկական հաշվարկի կամ խթանման շնորհիվ առաջացած մի կապ է, որին կարելի է տարբեր անուններ տալ, բայց ոչ սեր...

Կյանքի կեսերի, զույգերի միջև իսկական Սերը՝ դա սրտերի ու հոգիների կապն է ու չի կառուցվում կամ առաջացվում ինչ որ կերպ. այդ հարազատության զգացումը կամ կա կամ չկա... խոսքս իսկական ու կեղծ սերերի մասին է...

Աբելյան
10.05.2007, 16:00
Чужь
Սիրել հո չի նշանակում դեմքի գեղեցկությունով զմայլվել: Մարդուն սիրելու համար պետք ա մարդուն մի քիչ ճանաչել, իսկ մարդուն առաջի հայացքից ճանաչելը հնարավոր չի

ihusik
10.05.2007, 23:01
Чужь
Սիրել հո չի նշանակում դեմքի գեղեցկությունով զմայլվել: Մարդուն սիրելու համար պետք ա մարդուն մի քիչ ճանաչել, իսկ մարդուն առաջի հայացքից ճանաչելը հնարավոր չի Ուշադիր չես կարդացել ու չես փորձել մտածել գրածիս մասին... եթե կարող ես Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակ բանաստեղծությունն փորձի ճարել ու կարդալ, գոնե այդքան վստահ չասես որ անմտություն է ասածս ու վստահ եմ կհասկանաս ինչի մասին էի ասում այստեղ...:)

Աբելյան
11.05.2007, 13:28
ես քո ասածի վրով չէի ասում :)

Մանե
11.05.2007, 15:12
Չեմ կարծում,որ հենց ՍԵՐ կոչվածը կարող է առաջանալ առաջին հայացքից,բայց սիրահարվածություն կարող է:)
Չեմ կարծում,որ իսկական սերը լինում է սիրուն աչքերի պատճառով/:o /,պետք է ճանաչել տվյալ մարդուն:oy

Dayana
14.05.2007, 16:52
Կարծում եմ իսկական սերը հենց առաջին հայացքից պիտի լինի…

Wisper
14.05.2007, 20:46
Չեմ կարծում,որ հենց ՍԵՐ կոչվածը կարող է առաջանալ առաջին հայացքից,բայց սիրահարվածություն կարող է:)
Չեմ կարծում,որ իսկական սերը լինում է սիրուն աչքերի պատճառով/:o /,պետք է ճանաչել տվյալ մարդուն:oy

Մանե ջան սերը ընդհանրապես ոչ մի բանի պատճառով էլ չի լինում.... :B
Բացի այդ էլ «սիրուն աչքերը» ուղղակի....... լավա էլի, որ բացի սիրո, սիրուն աչքեր էլ են լինում :oy :D :P

REAL_ist
14.05.2007, 21:26
Սերը առաջին հայացքից ձև չի:ok
առաջին հայացքից կարա լինի սիրահարվածություն, հրապուրանք, սերը բարդ բանա որ միանգամից առաջանա :think

Ungrateful
29.05.2007, 23:25
Սերը, ու Սիրահարվելը, Հրապւրվելը ուրիշ բաներեն... առաջին հայացքից մարդ չի կարող ՍԻՐԵԼ,...նա սիրահարվում է տվյալ մարդու արտաքինին....

Apsara
29.05.2007, 23:37
Ժամանակին չէի հավատում, որ կարող է լինել սեր կամ նույնիսկ հրապուրանք առաջին հայացքից, բայց արի ու տես, որ ինքս սիրեցի առաջին, բայց չեմ կարող ասել հայացքից, այլ զգացումից: Ես զգացի նրան հեռվից առանց տեսնելու մարդկության ամբոխի մեջ, չեմ կարող բացատրել թե այդ մի քանի վայրկյանների ընթացքում ինչ կատարվեց: Բայց դա հայացքից չէր, նրան մեջքիս ետևում զգում էի, տարբերում նրա անծանոթ ձայնը մնացած ձայների մեջ:love
Ու երբ սիրում ես մարդուն իր ներքին աշխարհով հանդերձ և հենց առաջին համակրանքը տածում ես, ոչ թե արտաքինի այլ ներքինի հանդեպ, կասեմ ձեզ սիրելի ակումբցիներ, որ արտաքինը այլևս ոչ մի որոշիչ դեր չի խաղում: Այսպես թե այնպես նա ամենահիասքանչ արարածն է քեզ համար::love
Ես ուղղակի զգում եմ նրան, մինչև այժմ զգում եմ, գիտեմ թե ինչ հոգեվիճակում է գտնվում, երբ է ուրախ, երբ է տխուր:oy
Ասում եմ նույնիսկ հիմա, քանզի այլևս իրար հետ չենք:(

Ծով
06.06.2007, 00:23
Լսե՛ք…ես այսօր առաջին հայացքից սիրահարվեցի…:love
Պարզվեց, որ ընդամենը երեք տարեկան է…/այստեղ են ասել՝ սերը տարիք չի հարցնում/…
Իսկ վերջին հայացքը նույն առաջին հայացքն էր…միայն թե վերջինն ավելի գեղեցիկ էր…/:o:(:D/

Vive L'Armenie
16.11.2007, 01:14
Դժվարանում եմ պատասխանել :8, ես չեմ հավատում, որ սեր կարող է լինել առաջին հայացքից, կարծում եմ, ինչպես նշեցին բազմիցս անգամ, դա համակրանք է, կամ հրապուրանք, կամ պահի սիրահարվածություն, բայց իսկական սեր՝ դժվար թե..., պատկերացնելը դժվար է...:8

Ann87
16.11.2007, 01:25
ես ավելի շուտ ոչ թէ չեմ հավատում որ կա սեր առաջին հայացքից :love այլ ուղակի իմ հետ չի պատահել ու չեմ կարա ասեմ տենց լինում ա թե չէ,ընդհանրապես առաջին հայացքից կարող է դուր գալ :oy

Դեկադա
16.11.2007, 11:03
Ես երևի կրկնվում եմ , բայց ես էլ եմ կարծում, ու կարող է լինել սիրահարվածություն`առաջին հայացքից:Իսկ այն սիրո կարող է փոխարինվել հատագայում`իրար ավելի լավ ճանաչելուց հետո:love

Guest
16.11.2007, 12:37
Կրկին կրդացի թեման ամբողջությամբ ու տեսա մենակ անհիմն առտահայտություններ որ սերը առաջին հայացքից կա կամ սխալ կարխիք, որ չկա…
Ու բոլորը կրկնվում են… ու ոչ մի նոր բա՜ն… լաավ:
Սեր: Գիտե՞ք ինչ կա, ո՞նց ա լինում, որ սերը առաջին հայացքից ա լինում: Իսկական սերը կա անգամ մինչև այն մարդուն տեսնելը, այն ծնվում է քո հետ միարժամանակ: Սիրում ես ու դու ինքտ այդ մասին չգիտես… և մի պահ:love տեսնում ես նրան ու հասկանում, որ նա այն մարդ է ում դու սպասել ես ամբողջ կյանքտ…

Հա, ի ապացույց նրանց, որ չի հավատում սիրով առաջին հայացքից… եթե չլիներ նրա մասին չեին խոսա, մարդիկ այդքան ֆանտազիա չունեն, որ հորինեն այն ինչ չկա: Հաստատ ;)

Նորմարդ
16.11.2007, 12:54

Հայկ ջան մի թերագնահատի մարդկային ֆանտազիան, որովհետև անպայման կգաս հակասության :)
Հավատում եմ սիրահարվածությանը առաջին հայացքից, որը ապագայում կարող է վերածվել սիրո, բայց սիրոն առաջին հայացքից իմ կարծիքով այդ զգացմունքին ճիշտ չէ սեր անվանել, սակայն կան և կլինեն և այնպիսիները, որոնց համար սերը հնեց դա է :)

Էդուարդ_man
16.11.2007, 14:10

:hands Սիրո համար այն հանգամանքները որոնք անհրաժեշտ են, որ դա կոչվի այդպիսին «սեր» , կարծում եմ բավարար չեն մի հայացքի դեպքում... այդ հանգամանքները հնարավոր չէ տեսնել չեն բավարարվի առաջի հայացքից

Նորմարդ
16.11.2007, 14:26
:hands Սիրո համար այն հանգամանքները որոնք անհրաժեշտ են, որ դա կոչվի այդպիսին «սեր» , կարծում եմ բավարար չեն մի հայացքի դեպքում... այդ հանգամանքները հնարավոր չէ տեսնել չեն բավարարվի առաջի հայացքից
Իմ գրառման ձևափոխված տարբերակը :)

Script
16.11.2007, 15:31
Սեր առաջին հայացքից?:think
Ես կասեի - սեր առաջին անգամից:D
Իսկ եթե ավելի լուրջ հավատում եմ ՝ գիտեմ որ կա:love

Brigada
08.08.2008, 15:25
սեր առաջին հայացքից գոյություն չունի,քանզի առաջին հայացքից սիրահարվում ես մարդու արտաքինին:

Janita Hero
08.08.2008, 16:07
Հավատում եմ……
Կարծում եմ ուղղակի դա մի քիչ էլ մարդու զգայուն լինելուց ա կախված, քանի որ առաջին անգամ տեսնելիս ինչպես Ուլուն էր նշել երևում է նաև մարդու ներքինը որոշ չափով……
Հնարավոր է նաև սեռերի միջև տարբեր ընկալումներ այս հարցի շուրջ, քանի որ կարող է տղան արտաքինին սիրահարվի ավելի շատ, իսկ աղջիկը ինտուիտիվ հասկանա նաև թե ինչ է այդ մարդու մեջինը…
Ախ թե նորից սիրահարվեի…

Kuk
08.08.2008, 16:22
Սերը սուտ ա, պիլմենի կերեք:nyam

Ռեդ
08.08.2008, 18:10
չեմ հավատում :think

ivy
08.08.2008, 23:12
Ասում են՝ առաջին հայացքից սիրահարվելու դեմ կա լավ միջոց՝ երկրորդ անգամ ավելի ուշադիր նայել:

*e}|{uka*
09.08.2008, 02:58
Հավատում եմ……
Կարծում եմ ուղղակի դա մի քիչ էլ մարդու զգայուն լինելուց ա կախված, քանի որ առաջին անգամ տեսնելիս ինչպես Ուլուն էր նշել երևում է նաև մարդու ներքինը որոշ չափով……
Հնարավոր է նաև սեռերի միջև տարբեր ընկալումներ այս հարցի շուրջ, քանի որ կարող է տղան արտաքինին սիրահարվի ավելի շատ, իսկ աղջիկը ինտուիտիվ հասկանա նաև թե ինչ է այդ մարդու մեջինը…Ախ թե նորից սիրահարվեի…

:o Լու՞րջ այդպես ես կարծում, հալալա աղջիկներին, ախր ոնց կարելիա մարդու ներաշխարհը (մարդու միջինը) տեսնել մի երկու հայացք գցելով, ախր մարդիկ էնքան լավ դերասաններ են...
Պատկերացնում եք փողեցում տեսնեք հակառակ սեռի ներկայացուցիչի (կամ հիմա չգիտեմ 21 դարնա :D)
ասեք. «ամա՜ն, էտո մոյա սուդբա, վսյո սիրում եմ արդեն»: Էտ ե՞րբ հասցրիք սիրել, միֆա է միֆ... Միջնադարից եկած պարապ մարդկանց զբաղմունք :D (Այն ժամանակ հատուկ առաջին հայացքից սիրահարվելու համար գնում էին պարահանդեսներ հարսնացու ընտրելու համար): ;)

Morpheus_NS
09.08.2008, 03:42
Չի կարելի ասել, որ սեր առաջին հայացքից գոյություն չունի: Ուրիշ բան, եթե ասեք որ դուք առաջին հայացքից չեք սիրահարվի: Գուցե մեր իրականությունից այդ հասկացությունը մի քիչ կտրված ա, բայց եղել են ժամանակներ, երբ այդ մի հայացքի համար մարդիկ իրար են սպանել:

I love love
09.08.2008, 16:38
Իմ կարծիքով գոյություն չունի սեր առաջին հայացքից:Հակառակ սեռի ներկայացուցչին տեսնելիս կարող ես հրապուրանք,համակրանք զգալ,բայց ոչ սեր:Հաճախ խառնում ենք սիրահարվածությունը սիրո հետ,բայց միևնույն ժամանակ դրանք այնքան դժվար է տարբերելը:Մարդուն սիրում ես միայն ճանաչելով նրա էությունը:

Morpheus_NS
10.08.2008, 01:39

Մարդուն կարող ես սիրել նաեւ ատելով նրա էությունը:

Narinfinity
23.09.2008, 10:33
Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:

Նախ արտաքինով ես նկատում, հետո փորձում ես <<ներքինը>> տեսնել, իսկ թե որքանով են հույսերդ արդարանում, դա քո բանականությունն է որոշում, և սրտի զարկերով ես զգում...

Narinfinity
23.09.2008, 10:39
սեր առաջին հայացքից գոյություն չունի,քանզի առաջին հայացքից սիրահարվում ես մարդու արտաքինին:

Մարդու արտաքինը, հատկապես աչքերը, դա աշխարհում մարդուն տրված կամ նրա ունեցած ամենաթանկագին նվերն են, որ եթե նկատում ես, սիրահարվում և հիանում ես արտաքինով ու աչքերով... հետո ներքնաշխարհն ես ուսումնասիրում և որոշում, արդյոք շարունակում ես սիրահարված մնալ, թե ուղղակի շարժվող նկար էիր տեսել ու մոռանում ես...

Lapterik
23.09.2008, 10:51
Նենց չեմ սիրում ակնհարտ բաները դնել քննարկել: Իտո մեծամասնությունը նույն բանն ա ասում:

Narinfinity
23.09.2008, 13:39
Նենց չեմ սիրում ակնհարտ բաները դնել քննարկել: Իտո մեծամասնությունը նույն բանն ա ասում:

Այո ամեն տեղ նույնն բանն է նորից,
Բայց քո ստորագրությունը միակն է,
Ամենից առաջ, գեղեցիկ աչքեր...:B ուշադիր հայացք...
Ինքնատիպ, շքեղ և անմահական...

Ամմէ
18.11.2012, 15:27
ես չեմ հավատում :