PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրախտ vs. Դժոխք

WArmanW
14.06.2008, 21:40
Ինչ եք կարծում կարող են դրախտն ու դժոխքը լինել նույն բանը: Այսինքն տարբեր աչքերով տարբեր:

Հ.Գ. Եթե կարող եք կարճ գրեք թե ինչպես եք պատկերացնում նրանց առանձին:
Անհամբեր սպասւմ եմ:

VisTolog
14.06.2008, 21:46
Ըըըը.. մի քիչ լավ կբացատրե՞ս: ՈՒզում ես ասես, ամեն մարդու համար մի ձև՞

WArmanW
14.06.2008, 21:56
Դրախտցին չի տեսնում դժոխկցուն, բայց դժոխկցին տեսնումա ու տառապումա նախանձով:

impression
14.06.2008, 21:57
ըստ իս՝ դրախտը շատ ձանձրալի տեղ է: էնտեղ բոլորը երջանիկ են, մշտական երանավետ վիճակում են գտնվում, ու ոսկելար տավիղներն առած՝ գովերգում են երկնային արքայությունն ու սաղմոսներ երգում

իսկ այդ ժամանակ դժոխքու՜մ ;)
Էլվիսը, Լեննոնը, Կոբեյնն ու ասենք թե Կաֆկան բլոտ են խաղում, Մերիլին Մոնրոն ստրիպտիզ է ցուցադրում, Էսկոբարը աջ ու ձախ նարկոտիկ է բաժանում, Դալին բեղերը երկարացրել է էնքան, որ իր սիրած հենարաններով է տեղաշարժվում միայն...

կարելի է դեռ երկար շարունակել :)
ոնց որ թե իմ պատկերացմամբ դրախտն ու դժողքը նույնը չեն

Մելիք
14.06.2008, 22:30

Օօօօ, մոլորյա~լ սերունդ:D

իմ կարծիքով դրախտն ու դժողքը վիճակներ են, որի մեջ գտնվում ա հոգին, հետևաբար նույնը չեն կարա լինեն:

Ռուֆուս
15.06.2008, 00:30
Իսկ ես կուզենայի, որ իմ հոգին շրջեր մարդկանց կողքին, ուսումնասիրեր մարդկանց գաղտնիքները, մեկ մեկ էլ ցույց տար իր գոյությունը: Իսկ երբ հոգներ, տեղավորվեր մեկ ուրիշ մարդու մարմնի մեջ և այսպես շարունակ…

Կմեռնենք կտեսնենք… :)

Աթեիստ
15.06.2008, 00:45
Շատ եմ հավանում "Ուրվականը" Ֆիլմի տարբերակը (Թափառել մարդկանց կողքին): Մանավանդ, որ նման տեսությունը լիովին բացատրում է "հոգի կանչելու" երևույթը:

Ծով
15.06.2008, 00:48
Գոնե վերջին ցանկության մեջ Աստված օգներ կողմնորոշվել...:8

dvgray
15.06.2008, 01:13
Շատ եմ հավանում "Ուրվականը" Ֆիլմի տարբերակը (Թափառել մարդկանց կողքին): Մանավանդ, որ նման տեսությունը լիովին բացատրում է "հոգի կանչելու" երևույթը:
Իսկ ես շատ եմ հավանում "Մատրիցա" ֆիլմի տարբերակը: Որ բոլորս էլ հանգելուց հետո գնում ենք ընդհանուր "կանալիզացիա" :)

հա... մոռացա սեփական տարբերակը ասեմ:
Քանի որ մի հատ կյանքը մարդու համար "չերեզչուր" ա, ապա ընտրում /առաջարկում եմ վերևի տարբերակը ;)

Ra$Ta
15.06.2008, 09:47
Իհարկե դրախտում եղանակը ավելի լավնա , բայց դժոխքում կարգին ժողովուրդա հավաքված :hands:D

Ավելացվել է 13 րոպե անց

Իսկ ես կուզենայի, որ իմ հոգին շրջեր մարդկանց կողքին, ուսումնասիրեր մարդկանց գաղտնիքները, մեկ մեկ էլ ցույց տար իր գոյությունը: Իսկ երբ հոգներ, տեղավորվեր մեկ ուրիշ մարդու մարմնի մեջ և այսպես շարունակ…

Կմեռնենք կտեսնենք… :)

Ուրիշ մարդու մասին տեղեկություն իմանալու հետաքրքրությունը դա քո մոտ մարդկային հետաքրքրությունա և երբ դու մահանաս , հաստատ տենց մանրուք քեզ չի հետաքրքրելու :

unknown
15.06.2008, 10:02
Թափառել մարդկանց կողքին:rollԻնչ լավ կլներ,բոլորին կգժվցնեի:DՀոգին կարելիա ասել անտեսանելի գլխարկի նմանա ելի դու ամեն ինչ տեսնում ես վերցնում ես,:angelբայց դու չկաս:o

Ra$Ta
15.06.2008, 10:03
ըստ իս՝ դրախտը շատ ձանձրալի տեղ է: էնտեղ բոլորը երջանիկ են, մշտական երանավետ վիճակում են գտնվում, ու ոսկելար տավիղներն առած՝ գովերգում են երկնային արքայությունն ու սաղմոսներ երգում

իսկ այդ ժամանակ դժոխքու՜մ ;)
Էլվիսը, Լեննոնը, Կոբեյնն ու ասենք թե Կաֆկան բլոտ են խաղում, Մերիլին Մոնրոն ստրիպտիզ է ցուցադրում, Էսկոբարը աջ ու ձախ նարկոտիկ է բաժանում, Դալին բեղերը երկարացրել է էնքան, որ իր սիրած հենարաններով է տեղաշարժվում միայն...

կարելի է դեռ երկար շարունակել :)
ոնց որ թե իմ պատկերացմամբ դրախտն ու դժողքը նույնը չեն

Հաստատ , հլը ջոգի քանի հատ ռաստաման կա , ու ինչքան լավ բան կա հետները , Բոբը կարևորը կա :

*e}|{uka*
15.06.2008, 11:41
Ի տակ...

Դժողքը ամենևին չեմ պատկերացնում այնպես, ինչպես նկարագրվեց շատերի կողմից լօօլ ,ասենք հայտնի , (ինչպես նշվեծ) կարգին մարդկանցով լի, կայֆեր ,կայծեր:D, սատանայի հետ բլոտ են խաղում, :dance բռեք դանս են պարում :diablo, տենց բան չկա....
Դժողքը պատկեացնում եմ կրակների մեջ կաթսաներ են դրված, բնականաբար մարդիկ էլ մեջը տժյում են , սատանան էլ իր կամակատարների հետ ՝շերեփները ձեռքներիին,կարմիր գոգնոցը կապած (որի վրա գրվածա դիաբլո:D) խառնումա, որ չկպնի ու ասում.« էս ձեզ հլը քիչա, հլը ուուու~ր էք» կամ «էս էիք ուզում» :
կամ դժողքը պատկերացնում եմ մի հատ մեեեեեեեեծ հոտած ճահիճ՝դժողքի բնակիչներով լեփ-լեցուն, որոնք վխտում են մեջը ու տարօրինակ ձայներ հանում ուուուու՜ :D ու անհամբեր սպասում են , երբ է նորեկ գալու, որ ոտքից բռնեն , մի հատ կարգին լեղապատառ անեն :scare :D <------ Չէ՛, չհամոզեք, ստեղ չեմ ուզում:oy

Այ դրախտը՜... դրախտի դռները ՝ամպերի մեջ թավալված ,ամեն ամպիկի վրա մի հատ հրեշտակա :angel թառած՝ սրինգա նվագում, շուրջ բոլորդ կատարյալ բնություն՝ անսահման գույներով, երեխաններ են վազվզում , լավ հայերն էլ թութ են թափ տալիս :D, հրեշտակների հետ բլոտ են խաղում: Ու քեզ դրախտում համարյա ամեն ինչ թույլատրված է, կուզես նորից ծնվի, կուզես հավերժ մնա թութ կեր:D, մի քիչ էլ քեզ լավ պահես կարողա հրեշտակ դառնաս:oy:P, բա չէ դժողքը... :beee

impression
15.06.2008, 11:46
Դժողքը պատկեացնում եմ կրակների մեջ կաթսաներ են դրված, բնականաբար մարդիկ էլ մեջը տժյում են....

Յոժ, բայց վսյո տակի տժժում էն չէ ;) :D

VisTolog
15.06.2008, 12:01
Կուզենայի նորից ծնվել, մի քանի հարյուր կամ հազար տարի անց, բայց հիշեյի իմ ով լինելը անցյալ կյանքում...
Սեփ տարբերակ

Enipra
15.06.2008, 14:43
Ես պիտի ուզած-չուզած միքս անեմ մի քանի տարբերակներ, որովհետև դրանցից ոչ մեկը առանձին իմ ուզածը չի:

Ուրեմն` կուզեի հոգիս որպես հիմնական բնակավայր հաստատվեր դրախտում, բայց ազատ մուտք ու ելքի վիզայով :D Այսինքն` ուզածս պահին իջնեի մարդկանց մոտ, շրջեի Երկրով մեկ: էդ դեպքում բացի տարբեր կոնկրետ մարդկանց ուսումնասիրելուց լիքը փորձեր կանեի հոգիների հնարավորությունները պարզելու համար, օրինակ, կփորձեի` կարո՞ղ եմ որոշ ժամանակով մտնել ինչ-որ մարդու մեջ, կամ խառնել նրա մտքերը, կամ մտնել նրա երազի մեջ, երբ ուզեմ... հա... անպայման կկշռվեի...:D և այդպես շարունակ... :DՀետո էլ երբ հոգնեի էդ ամենից ու կարոտեի երկրային մարդկային կյանքը, հնարավորություն լիներ վերամարմնավորվելու` սեփական ցանկությամբ, կամ, ասենք, Աստված պապիկին դիմում գրելով կամ "Վերամարմնավորման պատրաստության ստուգում" հատուկ տեստի միջոցով :D:D

Ավելացվել է 7 րոպե անց
Արման, կբացատրե՞ս, թե ինչու ես հենց էդ տարբերակն ընտրել: Հետաքրքիր ա :)

WArmanW
15.06.2008, 15:00

Էնքան ուրախացա, որ թեմաի կողքով չանցար: Ընտրությունդ շատ լավն ա է ամեն ինչ ներառումա իրա մեջ:

Ավելացվել է 7 րոպե անց
Արման, կբացատրե՞ս, թե ինչու ես հենց էդ տարբերակն ընտրել: Հետաքրքիր ա :)
Եսի՞մ, էտ ավելի հետաքրքիրա, հաստատ դժգոհ չես մնա ընտրությունիցդ:

Grace43
15.06.2008, 15:05
Ինչ եք կարծում կարող են դրախտն ու դժոխքը լինել նույն բանը: Այսինքն տարբեր աչքերով տարբեր:
Քո հարցի պատասխանը միանգամայն ոչն է,որովհետև,եթե դրանք լինեին նույնը ,չէին անվանվի տարբեր անուններովԵվ հետո,ինչի աբոլորին ավելի շատ հետաքրքրում,թե ինչպիսին են դռախտն ու դժոխքը,քան այն,թե որտեղ են լինելու մահից հետո…:think:think:think

Երկնային
15.06.2008, 16:23
Այդպես էլ տարբերակներից միայն մեկը չկարողացա ընտրել… :oy

Դե Դրախտ ուզում եմ… հազիվ կհասնեմ իմ №7 ամպիկին, հրեշտակներ, թիթեռնիկներ… :love
Կամ էլ թափառել իմ կողմից շատ սիրելի մարդկանց կողքին… սիրել իրենց` թեկուզ անտեսանելի լինելով, երբ պետք լինեյի, կկարողանայի իրենց ջերմություն ու քնքշանք նվիրել, հայտնվել երազներում, որ ինձ հիշեյին, իմանային որ այստեղ եմ, իրենց կողքին…:oy
Ուրիշ կյանք ապրելու գաղափարհն էլ վատը չէ… բայց նախկինի կրկնօրինակը չլիներ, էլի… ուրիշ վայր, ուրիշ մարդիկ, ուրիշ արտաքին, ուրիշ մասնագիտություն… տենց էլի :)

Ըհըն, որոշեցի…
Գնում եմ Դրախտ, մշտական տոմս են ինձ տալիս. երբ ուզում եմ, իջնում եմ Երկիր, երբ ուզում եմ, Երկինքն եմ գնում…:P
Իսկ հետո մի օր նոր կյանք… :oy

Հ.Գ. Սիրում եմ Եսենինին…
Если бы не было ада и рая,
Их бы выдумал сам человек...

Մի օր սրա պատասխանն էլ կիմանամ… :)

Ռեդ
15.06.2008, 16:39

Ռոմանտիկա :love

Cesare
29.06.2008, 18:07
Դժոխքում, որպես ՍԱՏԱՆԱ ...
Չե իսկականից եմ ասում ... Լաավ հավեսով Դաժան ՍԱՏԱՆԱ :

lili-4
29.06.2008, 22:20
Դժոխքում, որպես ՍԱՏԱՆԱ ...
Չե իսկականից եմ ասում ... Լաավ հավեսով Դաժան ՍԱՏԱՆԱ :
Հետաքրքիր տարբերակ էր…
Փորձել եք պատկերացնել, թե իրականում որտեղից է այդ դրախտ- դժոխք հասկացությունը: Ես անձամբ այդքան էլ չեմ հավատում, բայց այ դրանց մասին մի հետքրքիր պատմություն կա, փորձեմ պատմել: Երբ նման հարցով Աստծուն դիմում է մի սրվորական մահկանացու, թե որն է դրանց տարբերությունը, ինչպես հասկանալ, թե ուր ես ընկել, նա այդ մարդուն տանում է նախ դժոխք, հետո դրախտ: Դժոխքում համեղ ուտելիքներով առատ սեղաններ են լինում, բայց մարդիկ շատ կատաղած ու սոված: Պատճառը կայանում է նրանում, որ մարդիկ այդ ուտելիքից կարող են օգտվել միայն երկար ձողերի օգնությամբ, իսկ այդ ձողերը շատ անհարմար են լինում ուտելու համար: Հետո տեղափոխվում են դրախտ, նույն լի ու առատ սեղանները, նույն երկար ձողերն ու նույն պայմանը: Բայց այստեղ մարդիկ ուրախ, կուշտ ու անհոգ են: Պատճառը նրանում է, որ այստեղ մարդիկ երկար ձողերով ոչ թե ուզում են ուտել, այլ օգնում են, որ դիմացինը ուտի:
Ես կնախընտրեի այնտեղ, որտեղ իսկապես կա դիմացինին նկատելու հնարավորություն, դե եթե անգամ դա դժոխք է…

Աբելյան
30.06.2008, 10:34
նենց կուզեմ մեռնելուց հետո անտեսանելի դառած թափառեմ աշխարհով
տենամ մարդիկ իմ մասին ինչ կարծիքի են :think

Guest
30.06.2008, 10:54
Ամեն տեղ…