PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

Lider2006
26.10.2006, 20:08
Կարողա իմանաք ոնց իրանց նամակ գրենք ու հարց ուղարկենք՞՞՞՞՞՞՞՞՞

Artgeo
26.10.2006, 20:20
Հայկականի մասինա խոսքը թե՞ ռուսականի
Հայկականը Առմենիայով ա, ուրեմն www.armeniatv.am ում նայի

Taurus
26.10.2006, 22:31
Ռուսականն էլ OPT ով ա ուրեմն նայի
www.1tv.ru

Sirop
27.12.2006, 17:58
Սա իրանց հեղինակային սայթն է ու ամենինչ մանրամասն գրած է հարցերի հետ կապված

http://chgk.tvigra.ru/question/

Artgeo
02.04.2010, 09:14
Ինչի՞ են Չտո՞ Գդե՞ Կոգդան օտար ու անհասկանալի, բայց խիստ ծանոթ ու անդուր ակցենտ ունեցող, լեզվով ցուցադրում։ :esim

Հայկօ
02.04.2010, 16:50
Ինչի՞ են Չտո՞ Գդե՞ Կոգդան օտար ու անհասկանալի, բայց խիստ ծանոթ ու անդուր ակցենտ ունեցող, լեզվով ցուցադրում։ :esim
Ռուսերեն ա՞: Կարող ա ինչ-որ հեղինակային իրավունքներ, պայմաններ-մայմաններ կան :think:

Hayazn
06.04.2010, 01:35
Կարողա իմանաք ոնց իրանց նամակ գրենք ու հարց ուղարկենք՞՞՞՞՞՞՞՞՞
Ես չգիտեմ իրենց հասցեն , բայց ուզում եմ քեզ խնդրել , որ եթե հասցեն գտնես և նամակ ուղարկես իմ կողմից ասա , որ
արտասահմանում շատ Հայեր կան որոնք ռուսերեն չեն հասկանում և հեռու էն մղված այդ հաղորդումից և այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես Հայերեն միայն տուպոյներն են խոսում իսկ գիտունիկները պետք է որ ռուսերեն խոսեն : Նրանք հավանաբար մոռացել են որ ՈՒՍ ԱՐՄԵՆԻԱ ալիքը ստեղծված է համայն հայության հետ կապ պահպանելու համար , ոչ թե միայն ռուսախոս Հայերի :
[email protected]

Artgeo
10.04.2010, 23:48
Ռուսերեն ա՞: Կարող ա ինչ-որ հեղինակային իրավունքներ, պայմաններ-մայմաններ կան :think:

Դժվար, վրացական ալիքով վրացերեն ա։ Պարզապես վիպենդրյոժ ա, իմհկ։ Կամ էլ հայերեն չգիտեն, պարզապես…

One_Way_Ticket
10.04.2010, 23:52
Դժվար, վրացական ալիքով վրացերեն ա։ Պարզապես վիպենդրյոժ ա, իմհկ։ Կամ էլ հայերեն չգիտեն, պարզապես…
Չգիտեմ ինչ է, բայց շատ անդուր է նայվում: Հայերեն քննարկում են, հետո ռուսերեն պատասխանում:

Pherion
11.04.2010, 21:42
Ճիշտն ասած ես շատ մեծ հետաքրքրությամբ էի սպասում էս նախագծին, բայց միանգամից հիասթափվա, տեսնելով հայկական անհաջող նմանակումը!!! Չեմ հասկանում ինչ անիմաստ կանոն են մցրել, թե լրիվ պետքա ռուսերեն լինի! Մեկա թե հարց տվողները, թե պատասխանողները հայեր են, ու որ էդ ձևական բաները չլինեյին խաղը շատ ավելի դիտարժան ու հետաքրքիր կլիներ!!! Ամոթ ու նույնիսկ ծիծաղելի ա էն փաստը, որ սաղ քննարկումները հայերեն են, մենակ պատասխանը ռուսերենա!!! Ուրախ կլինեմ եթե ինչ-որ մեկը կարողանա բացատրել դրա նպատակը կամ պատճառները!!!

Մանուլ
11.04.2010, 21:49
Լսել եմ, որ ռուսերեն են խոսում, որ վարժվեն, հետագայում կարողանան ռուս գիտակների հետ էլ խաղալ: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, որովհետև չեմ հիշում, թե որտեղից եմ լսել :)):

Hayazn
12.04.2010, 23:11
Լսել եմ, որ ռուսերեն են խոսում, որ վարժվեն, հետագայում կարողանան ռուս գիտակների հետ էլ խաղալ: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, որովհետև չեմ հիշում, թե որտեղից եմ լսել :)):
Հենց Հայերի վրա պտի ռուսերեն վարժըվեին , չեն կարա հաղորդումից հետո վարժվել:
Բա որ վորոշեն չինաստանի հետ մրցել էն ժամանակ ինչ պըտի անենք :

Marco
12.04.2010, 23:51
Հենց Հայերի վրա պտի ռուսերեն վարժըվեին , չեն կարա հաղորդումից հետո վարժվել:
Բա որ վորոշեն չինաստանի հետ մրցել էն ժամանակ ինչ պըտի անենք :

Ես կարծում եմ, որ էս հաղորդման ոգին, որ ըստ իս ամենակարևորն ա նման երկար ու հարուստ պատմություն ունեցող ֆորմատների մեջ, ընկալվում ա միայն ռուսերեն լեզվով: Ու էն հանգամանքը, որ վարողի ձայնը, խոսելաոճը շատ նման ա ռուսական տարբերակի վարողի ձայնին ու ոճին՝ նույնպես նպաստում ա դրան: Իսկ Ձեզ՝ հարգելի Հայազն, որ հայոց լեզվի այդպիսի մոլեռանդ պաշտպան եք, կառաջարկեի մի երկու ուղղում մտցնել. զորօրինակ՝ վարժըվել չեն գրում, գրում են վարժվել, վորոշել չկա, կա որոշել, պըտի չեն գրում, գրում են պիտի կամ գոնե՝ պտի՝ առանց ը-ի: Անձամբ ես գրական հայերենի պաշտպան չեմ, կարծում եմ, որ մարդն ինչպես մտածում է՝ այնպես էլ պիտի գրի, բայց ուղղագրության կանոնները բոլորս էլ պետք է պաշտպանենք:

Hayazn
14.04.2010, 01:04

Նախ ասեմ , որ սխալները դիտավորյալ եմ արել , ավելի ցայտուն կերպով արտահայտելու համար իմ հեգնանքը : Ես միտում չունեմ ձեզ զայրացնելու կամ վիրավորելու , բայց պետք է նշեմ , որ դուք ուշադիր չեք կարդացել նախորդ գրառումս , մինչև ոգևորվելը : Բանն այն է , որ ես ասում եմ , արտասահմանի Հայերի մեծամասնությունը , ովքեր հետևում են ՈՒ Ս Արմենիա հեռուստակայանի հաղորդումներին , զրկված է հաղորդումը դիտելու հնարավորությունից , որովհետև նրանք ռուսերեն չեն հասկանում իսկ դուք պնդում եք , որ հաղորդումը այդ լեզվով ավելի լավ է ընկալվում հետաքրքիր է ինչպես են այդ Հայերը ընկալում այն երբ նրանք այդ լեզուն անգամ չեն հասկանում ,իսկ եթե նկատի ունեք , որ ռուսներն են այն դիտում և ընկալում ապա դուք պարզապես երազում եք , որովհետև ոչ մի ռուս ՈՒ Ս Արմենիա հեռուստակայանի հաղորդումներին չի հետևում: Այստեղ ակամաից հիշեցի Արտուր Մեսչյանի խոսքերը « քեզ իսկապես սիրողները քեզ թողեցին ու հեռացան անտեր ու դուս սոված շները - և այլն հիմա լրիվ չեմ հիխում » այսինքն նրանք ովքեր դիտում են այդ հեռուստա ալիքը նրանք զրկված են այն հասկանալու հնարավորությունից իսկ ով չի հետեում , խնդրեմ նրա համար այն մատչելի է :

Նանո
14.04.2010, 18:02
Ռուսերեն ա՞: Կարող ա ինչ-որ հեղինակային իրավունքներ, պայմաններ-մայմաններ կան :think:

Ճիշտ ես յուրաքանչյուր հաղորդում իրա սկզբունքներն ու կանոներն ունի: Ով? Որտեղ? Երբ? հաղորդումն էլ բացառություն չի, ու իրա կարևոր սկզբունքներից են Ռուսաստանից բերված հաղորդավարի հաղորդման վարումն ու Հայաստանի հեռուստաընկերությամբ ռուսերենով հաղորդման հեռարձակումը:

Hayazn
14.04.2010, 21:17

Եթե վիճակը այնքան օրհասական է , որ չի կարելի Հայերեն խոսել ապա ինչ կլինի եթե նրանք հարգեն ամբողջ աշխարհում գտնվող Հայերին , որոնք ՈՒ Ս Արմենիա հեռուստակայանի միակ ունկնդիրներն են , և խաղի ընթացքում օգտագործեն Հայերեն թարգմանիչ , որպեսզի ինձանից 3 տուն այնկողմ բնակվող պարսկաստանից եկած Հայը , կողքի փողոցի միջին արևելքից եկած Հայը և բաջանաղիս հարևան ավստրալիաից եկած Հայը հեռուստացույցի ալիքը չփոխեն , ահա թե ինչ է իմ մտահոգությունը և վրդովմունքի պատճառը և այլևս ես չեմ ուզում անդրադառնալ այս թեմաին բայց մինչև այս էջից հեռանալս ուզաւմ եմ հայտարարել , որ քանի դեռ նրանք չեն ուղղել այդ սխալը ես գիտունիկների ակումբը անվանում եմ « պնակալեզների ակումբ »

Hayazn
29.04.2010, 22:46
Այսօր նորից ՈՒ Ս Արմենիաի եթերում տեղի ունեցավ հերթական սխալը , ես չեմ հասկանում ինչպես կարելի է չհասկանալ մի հասարակ բան , որ եթե հաղորդում էս հեռարձակում ուրեմն պետք է ձգտես այնպես անես , որ այն մատչելի և ըմբռնելի լինի քո ունկընդիրներին , իսկ սրանք անում են հակառակը , ռուսերեն լեզվով հաղորդում են անում այն հանդիսատեսի համար , որը ռուսերեն չի հասկանում և ամենավիրավորականը այն է , որ գիտւնիկների ակումբի խաղացողները այսօր Հայտնի մարդկանց հետնորդներն էին , իսկ խաղի կապիտանը ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ զարմիկն էր , որը իրեն ներկայացնրեց ռուսերեն լեզվով առանց գիտակցելու , որ Հայերը այդպես էլ չիմացան թէ ով է ինքը որովհետև նրանք այդ լեզուն չեն հասկանում։

Artgeo
06.04.2013, 14:53
Այսօր կրկին աչքիս ընկավ այս խաղը, կրկին 5 րոպեից ավել չկարողացա նայել... Նորից չեմ հասկանում, ինչո՞ւ են ռուսերեն վարում խաղը, վրացիք վրացերեն են անում ու իրոք շատ լավ ա ստացվում, համոզված եմ, որ հայերեն նույնպես լավ կլինի։

իրանց ֆեյսի էջում գրել եմ, տեսնենք ինչ կասեն
https://www.facebook.com/pages/%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%88%D6%80%D5%BF%D5%A5%D5%B2-%D4%B5%D6%80%D5%A2-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D5%B8%D6%82%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B2/503809679648596

Տրիբուն
06.04.2013, 16:45

Ես կիրգիզերեն եմ նույնիսկ տեսել: Խնդալու էր, բայց կիրգիզերեն էր: Ու էտ էն երկրում, որտեղ բնակչության 30 տոկոսը ռուս ա, իսկ մայրաքաղաքում կիրգիզերեն խոսում ա բնակչության հազիվ կեսը:

Artgeo
10.04.2013, 20:35
Պատասխանել են։

"Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ" հեռուստախաղի ռուսական հեռարձակումը հնարավորություն է ստեղծում հայկական ակումբի գիտակների խաղը տեսանելի դարձնել ռուսական էլիտար ակումբում. արդյուքում հայ գիտակների համար հնարավորություն է ստեղծվում մոտ ապագայում հանդես գալ նաև այնտեղ: