PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամերիկյան դեսպանատուն

Fedayi
12.06.2008, 18:44
Ի՞նչ են սրանք անում Հայաստանում, որ սենց "ահռելի ու հոյակերտ" շինարարական համալիր են ստեղծել: Խնդրեմ, կարծիքներ, դիտարկումներ, նկատառումներ...

Մտահոգ
12.06.2008, 18:58
Ի՞նչ են սրանք անում Հայաստանում, որ սենց "ահռելի ու հոյակերտ" շինարարական համալիր են ստեղծել: Խնդրեմ, կարծիքներ, դիտարկումներ, նկատառումներ...

Ֆիդո ախպեր, էս ինչ հետաքրքիր հարց ես տվել, "ինչ են անում որ սենց շինարարական համալիր են ստեղծել" նախ երբ շինարարությունը վերջանում է, էլ շինարարական համալիր չի լինում, դառնում է շենք, կառույց կամ ուղղակի համալիր: Ինչ են անում՝ իրականացնում են այն ինչին կոչված է ցանկացած երկրի դիվանագիտական ներկայացչությունը այլ պետությունում: Իսկ եթե խեսքդ վերաբերվում է ծախսերին, կարամ հիասթափեցնեմ հաստատ ՀՀ փողերով չեն կառուցել, իսկ ԱՄՆ-ի դեսպանատները բոլոր երկրներոըմ աչքի են ընկնում իրենց մեծությամբ ու ներկայանալի են: Հարցիցդ ենթադրում եմ որ դեմ ես ԱՄՆ-ի դեսպանատան մակարդակով ներկայությանը ՀՀ-ում, կարելի է ակցիա կազմակերպել, ասենք "ամերիկյան իմպերիալիստներ դուրս Հայաստանից" կամ "կորչի ամերկյան կապիտալիզմը, կեցցե Նժդեհը", ընկեր հարցդ ավելի լուրջ ձևակերպի, Հայաստանում ամեն մի դպրոցական գիտի ինչ համար է դեսպանատունը ու դեսպանատան շենքը:

քաղաքացի
12.06.2008, 19:08
Ի՞նչ են սրանք անում Հայաստանում, որ սենց "ահռելի ու հոյակերտ" շինարարական համալիր են ստեղծել: Խնդրեմ, կարծիքներ, դիտարկումներ, նկատառումներ...

Դեռ ներս չեմ մտել՝ չգիտեմ:
Դիազյնի առումով, համաձայն եմ՝ տգեղ է: Սակայն նախընտրում եմ երևանյան լճի մոտ այդպիսի տգեղ շինություն լինի, քան դրա դիմացի ափում գտնվող պոռնիկների նստավայր:
Իսկ թե ի՞նչ են անում… ինձ թվում է Հայաստանում Ամերիկան համալսարանը իրենց շնորհիվ կա, Լինսիի ու Հազարամյակների մարտահրավեր հիմանդրամը իրենց շնորհիվ է դեռ մեզ հետ կապեր պահպանում: Եվ վերջապես, փորձի պատկերացնել, եթե չլիներ…

Fedayi
12.06.2008, 19:11
Ֆիդո ախպեր, էս ինչ հետաքրքիր հարց ես տվել, "ինչ են անում որ սենց շինարարական համալիր են ստեղծել" նախ երբ շինարարությունը վերջանում է, էլ շինարարական համալիր չի լինում, դառնում է շենք, կառույց կամ ուղղակի համալիր: Ինչ են անում՝ իրականացնում են այն ինչին կոչված է ցանկացած երկրի դիվանագիտական ներկայացչությունը այլ պետությունում: Իսկ եթե խեսքդ վերաբերվում է ծախսերին, կարամ հիասթափեցնեմ հաստատ ՀՀ փողերով չեն կառուցել, իսկ ԱՄՆ-ի դեսպանատները բոլոր երկրներոըմ աչքի են ընկնում իրենց մեծությամբ ու ներկայանալի են: Հարցիցդ ենթադրում եմ որ դեմ ես ԱՄՆ-ի դեսպանատան մակարդակով ներկայությանը ՀՀ-ում, կարելի է ակցիա կազմակերպել, ասենք "ամերիկյան իմպերիալիստներ դուրս Հայաստանից" կամ "կորչի ամերկյան կապիտալիզմը, կեցցե Նժդեհը", ընկեր հարցդ ավելի լուրջ ձևակերպի, Հայաստանում ամեն մի դպրոցական գիտի ինչ համար է դեսպանատունը ու դեսպանատան շենքը:

Կեցցե՛ս, ուղղեցիր սխալս, շնորհակալ եմ, ես էլ գրելուց կասկածում էի:
Արդեն քանի հոգուց եմ լսում, որ Գերմանիայում դեսպանատնից հետո Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չափերով երկրորդն է: Աշխարհում երկրո՞րդը, ինչու՞, ո՞վ կարա հիմնավորի: Օգնե՛ք, հասկանանք: Հետաքրքիր է, մյուսների կարծիքը, իսկ Մտահոգի կարծիքն ուղղակի ապշեցրեց իր տրամաբանական հիմնավորմամբ: Երնեկ սաղ վարդագույն լիներ, երնե՛կ:

Մտահոգ
12.06.2008, 19:19

Ընկեր , էդ մի քանի հոգին հաստատ մի բան խառնել են, նախ ՀԱՍՏԱՏ չափերով 2-րդ չի, գոնե ես իմ սեփական աչքերով եմ տեսել ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում, հաստատ մեծ է, ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվում, հաստատ ավելի մեծ է ու ավելի ճաշակով կառույց, ԱՄՆ դեսպանատունը Վիեննայում հաստատ ավելի մեծ է, նենց որ ապեր Հայաստանը մնաց առնվազն 5-րդ տեղում իրա չափերով:)
Հա, ապեր, մի պարզ տրամաբանություն էլ հուշում է, որ եթե Հայաստանը ամերիկյան արտաքին քաղաքականությունում այդքան կարևոր տեղ է զբաղեցնում որ կառուցել են չափերով:angry 2-րդ դեսպանատունը, ապա չէին կարող այսքան երկար ժամանակ սույն կարևոր պետության դեսպանատունը թողնել առանց դեսպանի, ընդունված չէ միջպետական հարաբերություններում, իսկ դու գիտես քանի տարի է էդ "ահռելի ու հոյակերտ շինարարական համալիրը" առանց ղեկավարի է՞

Artgeo
12.06.2008, 19:20
Կեցցե՛ս, ուղղեցիր սխալս, շնորհակալ եմ, ես էլ գրելուց կասկածում էի:
Արդեն քանի հոգուց եմ լսում, որ Գերմանիայում դեսպանատնից հետո Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չափերով երկրորդն է: Աշխարհում երկրո՞րդը, ինչու՞, ո՞վ կարա հիմնավորի: Օգնե՛ք, հասկանանք: Հետաքրքիր է, մյուսների կարծիքը, իսկ Մտահոգի կարծիքն ուղղակի ապշեցրեց իր տրամաբանական հիմնավորմամբ: Երնեկ սաղ վարդագույն լիներ, երնե՛կ:
Գերմանիայում ֆաշիստներն էին, Հայաստանում Սերժն ու Ռոբը: Համ էլ Հայաստանից շատ են գաղթում, ըստ այդմ շատ աշխատակիցներ են հարկավոր մերժելու համար:

Fedayi
12.06.2008, 19:37
1. Ընկեր , էդ մի քանի հոգին հաստատ մի բան խառնել են, նախ ՀԱՍՏԱՏ չափերով 2-րդ չի, գոնե ես իմ սեփական աչքերով եմ տեսել ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում, հաստատ մեծ է, ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվում, հաստատ ավելի մեծ է ու ավելի ճաշակով կառույց, ԱՄՆ դեսպանատունը Վիեննայում հաստատ ավելի մեծ է, նենց որ ապեր Հայաստանը մնաց առնվազն 5-րդ տեղում իրա չափերով:)
2. Հա, ապեր, մի պարզ տրամաբանություն էլ հուշում է, որ եթե Հայաստանը ամերիկյան արտաքին քաղաքականությունում այդքան կարևոր տեղ է զբաղեցնում որ կառուցել են չափերով:angry 2-րդ դեսպանատունը, ապա չէին կարող այսքան երկար ժամանակ սույն կարևոր պետության դեսպանատունը թողնել առանց դեսպանի, ընդունված չէ միջպետական հարաբերություններում, իսկ դու գիտես քանի տարի է էդ "ահռելի ու հոյակերտ շինարարական համալիրը" առանց ղեկավարի է՞

1. Դե, որ դու ես ասում, հավատում եմ:
2. Ամբողջ հարցն էլ հենց այն է, որ գուցե կառույցը իր հիմնական առաքելության քողի տակ ուրիշ խաղեր է տալիս, էտ դեպքում հետևություններ արեք...Մասնավորապես հատուկ ծառայությունների "որջ" է, էդպիսի խոսակցություններ կան...

Norton
12.06.2008, 19:40
Կեցցե՛ս, ուղղեցիր սխալս, շնորհակալ եմ, ես էլ գրելուց կասկածում էի:
Արդեն քանի հոգուց եմ լսում, որ Գերմանիայում դեսպանատնից հետո Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չափերով երկրորդն է: Աշխարհում երկրո՞րդը, ինչու՞, ո՞վ կարա հիմնավորի: Օգնե՛ք, հասկանանք: Հետաքրքիր է, մյուսների կարծիքը, իսկ Մտահոգի կարծիքն ուղղակի ապշեցրեց իր տրամաբանական հիմնավորմամբ: Երնեկ սաղ վարդագույն լիներ, երնե՛կ:

Իսկ ինչու՞ է Ռուսաստանի դեսպանությունը այդքան մեծ: Քեզ ասեմ աշխարհում դեսպանության աշխատակիցների թվով ու շենքային պայմաններով ԱՄՆ առաջինն է, ու էլ չեմ ասում ահռելի ծախսով, իսկ դեսպանության մեծությունը կարող է ունենալ մի քանի պատճառ կոնկրետ Հայաստանում, մեր աշխարհագրական դիրքը(պետք չի չէ բացատրել ինչ շահեր ունի ԱՄՆ արևելքում) և իրենց դիրքերի ամրապնդում և Ռուսական ազդեցութ.յան թուլացում :

Մտահոգ
12.06.2008, 19:50
1. Դե, որ դու ես ասում, հավատում եմ:
2. Ամբողջ հարցն էլ հենց այն է, որ գուցե կառույցը իր հիմնական առաքելության քողի տակ ուրիշ խաղեր է տալիս, էտ դեպքում հետևություններ արեք...Մասնավորապես հատուկ ծառայությունների "որջ" է, էդպիսի խոսակցություններ կան...
Ֆիդո ջան
Լավություն մի արա ինձ հավատալով, կարաս չհավատաս դրանից դեսպանատների չափերը չեն փոփոխվի,:)
ընկեր, ուրեմն դեսպանատների հիմնական առաքելության մի անբաժանելի մասն է կազմում նաև հատուկ ծառայությունների գործունեությանը կամ հատուկ ծառայությունների գործակալներին տվյալ երկրում օգնելու, քողարկելու, փաստաթղթային, անձնագրային և այլ կերպով օժանդակելը, ինչպես նաև ամենակարևոր ու հույժ գաղտնի ինֆորմացիան ամբողջ աշխարհում ուղղարկվում է դիվանագիտական փոստով: Սա արդեն բոլորը գիտեն, լուռ համաձայնությամբ պետությունները փոխադարձաբար հանդուրժում են դա մինչև ինչ որ սահման, իհարկե պարբերաբար վտարելով կամ անցանկալի անձ հայտարարելով դիվանագիտական կորպուսի այն անդամներին ովքեր անցնում են հանդուրժելի սահմանը, դրա վկան է սառը պատերազմի շրջանում պարբերաբար վտարվող սովետական դիվանագետները Ամն-ից, Սովետից վտարվող ԱՄՆ-ի դիվանագետները, մի քանի տարի առաջ Ռուսաստանից գաղտնազերծված բրիտանական դեսպանատան աշխատողները, Բելոռուսի ԱՄՆ դեսպանատան վերջերս վտարված անձնակազմը և այսպիսի էլի հարյուրավոր օրինակներ, այնպես որ Ֆիդո ջան, ուրիշ երկրների հատուկ ծառայությունները անում են իրենց գործը, մեր անվտանգության ծառայություններն էլ իրենց բան ու գործը թողած "հոգեխանգարված ցուցարար" են բռնում, Ազատության հրապարակում ժուչոկ դնում, քաղբանտարկյալների տներին գյոզ դնում ու այլ մենթական պրյոմներ:

Fedayi
12.06.2008, 21:17

Ախպեր, էդքանը հասկանալի ա, բայց էդքա՞ն մեծ, դու հլա տես քանի սենյակ, աշխատող, բաժանմունք կունենան: Էդքանով ոչ գրիտ քարտ են տալիս, ոչ քաղաքացիության հարցեր են լուծում, ոչ էլ ամերիկացիների շահերն են պաշտպանում Հայաստանում: Նշածդ ցենզուրայի մեջ գործառույթների համար էլ ա շատ, շատ շատ ա: Էդքանով սահմանափակվեին, ՕԳԳ-ն շատ փոքր կլիներ: Չե՞ս կարծում, որ սա շատ ավելի լուրջ բան ա, մի ամբողջ հետազոտական կենտրոն ա, ու ոչ ոք չի էլ կարում մի հատ քիթը խոթի տենա ինչ ա:

dvgray
12.06.2008, 22:15
Չե՞ս կարծում, որ սա շատ ավելի լուրջ բան ա, մի ամբողջ հետազոտական կենտրոն ա, ու ոչ ոք չի էլ կարում մի հատ քիթը խոթի տենա ինչ ա:
Հա: Ես էլ եմ կարծում էտպես: Բայց հետո ի՞նչ: Մեր կարծել չկարծելով ոչ ամերիկացիք են տակները անելու, ոչ էլ մենք ենք ավելի շատ աչոկ հավաքելու: Այն պարզ պատճառով, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա արդեն Անկախ Հայկական պետություն չկա: Կա Ռուսաստանի ֆոռպոստ՝ հայկական բարձրավանդակի հւյուսիս-արևելքում:

Իսկ Ամերիկյան դեսպանատան չափերի մասով ՝ ես ել եմ /բամբասանքների մակարդակով/ լսել որ այն ամենամեծն է աշխահում: այնտեղ աշխատող մի ցեմենտագործ պատմում էր նրա 1.5 մետրանող պատերի մասին, որոնք ատոմային ռմբակոծումների ժամանակ եղած անհրաժեշտ պաշտպանիչ ամրության չափ է:
Իսկ զարմանալ պետք չի /եթե անգամ ամենամեծը չի, ստեղ չափերի հարաբերությունը զուտ ստատիստների համար է օգտակար/ , քանի որ եթե քիչ թե շատ դիտես տարածաշրջանը և նրանում առկա իրանա-ամերիկյան արդեն 30 տարի շարունակվող կոնֆլիկտը, ու ասենք նաև Իրաքում իր ժամին սպասող 400 000 ամենրկյան զորամիավորումը, և Պարսից ծոցում կազմ պատրաստ կանգնած ամերիկյան նավատորմը … ապա տրամաբանակնա է որ Իրանի հյուսիսում պետք է լինեն դեսանտային զորամիավորումներ ու շտաբներ ;) Ինչը և կա … հավանաբար ;)
Սա ասում եմ զուտ ռազմանկան տեսանկյունից :):

Ռուֆուս
12.06.2008, 22:22
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իրոք ամենամեծն էր աշխարհում, բայց հիմա մեծությամբ երկրորդն է Իրաքում ԱՄՆ դեսպանատնից հետո

քաղաքացի
12.06.2008, 23:01
Հիմար բաներից խոսել պետք չէ: Ի՞նչ է նշանակում ամենամեծ, ամենամեխ 2-րդ :fool

Ընդամենը տարածք են ծախել, մեծուտյունը ո՞րն է: Մակերեսն է մեծ ու վերջ:

Մարդ կա մեծ գլուխ ունի, մեջը դատարկ ա:

dvgray
12.06.2008, 23:37

Իմիջիայլոց ասում են, որ դեսպանատունը լրիվ հայերից վիզաի համար գանձվող փողերով են սարքել :D:

քաղաքացի
12.06.2008, 23:44
Իմիջիայլոց ասում են, որ դեսպանատունը լրիվ հայերից վիզաի համար գանձվող փողերով են սարքել :D:
«Ասողին լսող է պետք» դեպքը այստեղ չի աշխատում :D

Ախր ո՞նց ասեմ է: Դեսպանատները եղել են քաղաքակրթության ստեղծման հենց սկզբերից: Իսկ հիմա չգիտես ինչու քննարկում ենք, թե ինչի համար են պե՞տք :fool

Մնում էր պարզել թե ինչո՞ւ է մարդ ծնվում, ապրում և մահանում

Norton
12.06.2008, 23:48

Ոչ, դեսպանատները. 15-16 դդ. նոր սկսկել են օգտագործվել, Ֆրանսիացիների կողմից, մինչ այդ մշտական ներկայացուցչություններ չկային.
որպես դեսպանություն կարելի ա համրել հին Հունաստանում պրոքսենները ,իսկ Հռոմում հոսպիտները, բայց դրանք իրականում այնքան էլ դեսպաություն չէին.

քաղաքացի
12.06.2008, 23:51

Ընդունում եմ։
Ոմանց համար կբացատրե՞ս, թե ինչ է դեսպանությունը, ինչի համար են կառուցվում դեսպանատներ և ինչի համար է նշանակվում դեսպան։

Norton
13.06.2008, 00:05
Ընդունում եմ։
Ոմանց համար կբացատրե՞ս, թե ինչ է դեսպանությունը, ինչի համար են կառուցվում դեսպանատներ և ինչի համար է նշանակվում դեսպան։

Դեսպանությունը մի երկրի մշտական ներկայացուիչն է մյուս երկրում, որը նշանակվում է երկու երկրների միջև տարբեր հարաբերություններ զարգացնելու համար, առաջին հերթին քաղաքական, դեսպանությունը տվայալ երկրում իր երկրի քաղաքական շահերի, իր քաղաքացինեի իրավունքերի պաշտպանն է ու դրա համար լիազորված է լայն լիազորություններով: Ասեմ, որ դեսպանատները պարատվոր են հատուկ բաժնի միջոցով ամնեօրյա նորությունն հավաքել հյուրընկալող երկրի ներքին իրավիճակի և ոչ միայն(հիմնականում թերթերից և հեռուստեսությունից, բայց ոչ միշտ է այդպես կատարվում նամանավանդ ԱՄՆ--ի նման երկրների դեպքում, չնայած ապացուցվելու դեպքում, որ տվյալ դիվանագետը անօրինակն եղանկով է հավաքել տեղեկություն կարող է լուրջ պրոբլոմներ հարուցել և նստվայր երկիրը իրավունք ունի այդ դեպքում նրան համարել persona non grata և պահաջել հեռանա երկրից) այդ տեղեկությունները դիվանագիտական խողովակներով առաքվում են իրենց երկրներ, երտեղ այն ենթարկվում է վերլուխության:
Նաև ասեմ, որ աշխարհի ամենամեծ ու հզոր դիվանագիտական ցանցը ունի ԱՄՆ, և դեսպանատների քանակով և աշխատողների քանակով այն գերազանցում է մնացած երկրներին… ԱՄՆ ունի նաև ամենահզոր լրտեսկան ցանցը, իսկ լրտեսկան ցանցի ղեկավարը ով կլինի ըստ ձեզ ԱՄՆ պետքարտուղարը , որը նույն արտգործնախարարն է ինչ մեր մոտ ուղղակի մի քանի անգամ մեծ լիազորույուններով:
Հուսով եմ պատասխանս բավարարեց:

dvgray
13.06.2008, 01:09
Հուսով եմ պատասխանս բավարարեց:
Իսկ ճի՞շտ է, որ ամերիկացինեը Երևանյան լճի տակը ինչ-որ ռազմական օբեկտ են սարքում :8:
:)

Norton
13.06.2008, 01:11
Իսկ ճի՞շտ է, որ ամերիկացինեը Երևանյան լճի տակը ինչ-որ ռազմական օբեկտ են սարքում :8:
:)

Էդ հարցը Ֆեդայիին ուղղի, էս չգիտեմ, չնայած իրանցից հեռու չի:)

dvgray
13.06.2008, 01:13
Էդ հարցը Դեդայիին ուղղի, էս չգիտեմ, չնայած իրանցից հեռու չի:)
Դեդայիի՞ն ով է :8
:D
Հ.Գ. Կատակ ես անում հա՞ երևի :)

Norton
13.06.2008, 01:22
Դեդայիի՞ն ով է :8
:D
Հ.Գ. Կատակ ես անում հա՞ երևի :)

արդեն ուղղեցի:)

ChildOfTheSky
13.06.2008, 02:48
Ուղղակի մարդիկ սովոր են ամենամեծ բաները Հայաստանում միշտ ռուսականը տեսնել: Հիմա արդեն Ամերիկան ա թաթը դրել, բայց դեռ ուրիշ բան չի անում, սպասում ա թաթը արմատակալի, որ կարողանա Ռուսաստանի խորը մտած ճանկը աննկատ տակից հանի:

Fedayi
13.07.2008, 21:52
Ասում էի, չէ, ամենամեծն ա...Ահա, կրկին հանդիպեցի...

-К концу 2004 года в Ереване завершатся работы по строительству самого большого по занимаемой территории посольства США в мире.

Об этом заявил журналистам Чрезвычайный и Полномочный посол США в Армении Джон Ордуэй. По его словам, это будет одним из самых крупных посольств США в мире: если обычно посольство занимает около 4-5 гектаров, то посольство в Армении займет примерно 9 гектаров площади. "В связи с постоянным расширением отношений с Арменией созрела необходимость в более современном и просторном посольстве", - отметил американский дипломат. Дж.Ордуэй сообщил, что проекты строительства подобных крупных зданий посольств США в Грузии и Азербайджане сегодня находятся в стадии разработки. Посол сообщил также, что старое здание посольства США в Армении будет продано.

Ռուֆուս
13.07.2008, 22:36

Ֆեդայի ջան, սխալ ես ասում, Իրաքինը ավելի մեծ է ու կառուցվել է Հայաստանի դեսպանատնից հետո: Հին տեղեկություններ ունես

Fedayi
13.07.2008, 22:37
Ֆեդայի ջան, սխալ ես ասում, Իրաքինը ավելի մեծ է ու կառուցվել է Հայաստանի դեսպանատնից հետո: Հին տեղեկություններ ունես

Ահա, վերընթերցեցի թեման, տեսա նախկին գրառումդ...:)

Գալաթեա
13.07.2008, 22:40
Ֆեդայի ջան, սխալ ես ասում, Իրաքինը ավելի մեծ է ու կառուցվել է Հայաստանի դեսպանատնից հետո: Հին տեղեկություններ ունես

Իրաքինն էլ մեծ չլինե՞ր։
Լավ ենք պրծել, որ նավթ չունենք։
Այսինքն...ո՞վ նավթ չունի..մենք նավթ չունե՞՞նք..
Կորցրել ենք ! :D

Mephistopheles
13.07.2008, 23:13
Իրաքինն էլ մեծ չլինե՞ր։
Լավ ենք պրծել, որ նավթ չունենք։
Այսինքն...ո՞վ նավթ չունի..մենք նավթ չունե՞՞նք..
Կորցրել ենք ! :D

Գազ որ հաստատ ունենք, Սերժն էր ասում ու դեռ ասում էր, որ որոնման աշխատանքներ պիտի տարվի…իհարկե ունենք, ուղղակի շատ խորն է, հանելը թանկ է և մեկ էլ մերը չի

Տրիբուն
14.07.2008, 11:18
Ասում էի, չէ, ամենամեծն ա...Ահա, կրկին հանդիպեցի...

-К концу 2004 года в Ереване завершатся работы по строительству самого большого по занимаемой территории посольства США в мире.

Об этом заявил журналистам Чрезвычайный и Полномочный посол США в Армении Джон Ордуэй. По его словам, это будет одним из самых крупных посольств США в мире: если обычно посольство занимает около 4-5 гектаров, то посольство в Армении займет примерно 9 гектаров площади. "В связи с постоянным расширением отношений с Арменией созрела необходимость в более современном и просторном посольстве", - отметил американский дипломат. Дж.Ордуэй сообщил, что проекты строительства подобных крупных зданий посольств США в Грузии и Азербайджане сегодня находятся в стадии разработки. Посол сообщил также, что старое здание посольства США в Армении будет продано.

Ամենամեծն է, եթե իրոք ամենամեծն է, զբաղեցրաց տարածքով: Հայեր, ուրեմն մոտավորապես 8,7 հեկտարի վրա է կառուցված: Ուզու՞մ եք, իմանալ ինչպես է ստացվել: Ուրեմս, ԱՄՆ դեսպանատունը տարածք էր ման գալիս նոր դեսպանատան համար: Ման էկան ման էկան, ու մեր քաղաքապետարանն ու կադաստրի կոմտիտեն կանգնեցին Երևանյան լճի կողքի տարածքի վրա: Յանկիների հետ համաձայնվեցին, որ իրենց ահագին էժանոտ կտան ահագին մեծ տարածք, մի պայմանով որ յանկիները համ էլ կմաքրեն լիճը:

Ես մի քանի անգամ ներսում եղել եմ, ոչ վիզա ստանալու համար - քանի հարկ գետնի երեսին եք տեսնում, էտքան էլ տակից կա: Մեր մեջ ասած, անցնում ես կաբինետներով պոոոոոոոոլնի դատարկ ու ազատ տարածքներ ունեն: Ի լրում, ի տարբերություն այլ երկրների, որտեղ USAID-ին առանձին շենք ու գրասենյակներ է ունենում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքում է տեղավորված նաև USAID-ին ու USDA-ը, մուտքը հակառակ կողմից:

Մեկ էլ, դեսպանատան մեծությունը հեկտարներով չի որոշվում, այլ աշխատողների քանակով, ու ենթադրել որ ՀՀ-ում դեսպանատունը կարող է ավելի մեծ լինել քան Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Բրազիլիայում ու էլի ինչքան ուզեք երկրներում, հազար ներողություն, խնդալույա:

Մտահոգ
08.08.2008, 12:32
Ասում էի, չէ, ամենամեծն ա...Ահա, կրկին հանդիպեցի...

-К концу 2004 года в Ереване завершатся работы по строительству самого большого по занимаемой территории посольства США в мире.

Об этом заявил журналистам Чрезвычайный и Полномочный посол США в Армении Джон Ордуэй. По его словам, это будет одним из самых крупных посольств США в мире: если обычно посольство занимает около 4-5 гектаров, то посольство в Армении займет примерно 9 гектаров площади. "В связи с постоянным расширением отношений с Арменией созрела необходимость в более современном и просторном посольстве", - отметил американский дипломат. Дж.Ордуэй сообщил, что проекты строительства подобных крупных зданий посольств США в Грузии и Азербайджане сегодня находятся в стадии разработки. Посол сообщил также, что старое здание посольства США в Армении будет продано.

ՀԱՏՈՒԿ ՖԻԴՈՅԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մասնակցել է Պեկինում ամերիկյան դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը: Դեսպանատան շինարարության համար հատկացվել էր 434 մլն դոլար, հայտնում է AP-ը:

46,5 հազ. քառ/մ տարածք զբաղեցնող Չինաստանում ամերիկյան դեսպանատան նոր շենքը մեծությամբ երկրորդ ԱՄՆ–ի դեսպանատունն է աշխարհում` Իրաքում ԱՄՆ դեսպանատնից հետո:

Ջորջ Բուշը այցելել է դեսպանատան բացման արարողությունը իր հոր` Ջորջ Բուշ ավագի հետ միասին։Վերջինս աշխատել է որպես դեսպան Չինաստանում: Արարողությանը ներկա է եղել նաև Հենրի Քիսինջերը, ով եղել է ԱՄՆ պետքարտուղար Ռիչարդ Նիքսոնի նախագահման ողջ ընթցաքում, երբ կարգավորվել են դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի հետ:

tert.am

Norton
13.01.2009, 00:15
Վերջև պարզվե՞ց , ինչու են այդքան մեծ դեսպանատուն կառուցել:
Կարծում եմ սա հրեաների կողմից Հայաստանը վերացնելու համաշխարհային ծրագրերի մեջ ա մտնում:aggressive
Չնայած Ֆեդային ավելի լավ կիմանա, եթե մտնումա թող գրի ինչ նոր բաներա իմացել: