PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքակրթական կողմնորոշումներ



Marduk
26.10.2006, 18:05
Վերլուծություն։ Քաղաքակրթական գործոնը միշտ էլ կարեւոր, իսկ հաճախ առաջնային դեր է ունեցել ռազմաքաղաքական գլոբալ զարգացումներում։ Սակայն որպես հստակ քաղաքական կատեգորիա այն, թերեւս, սկսեց օգտագործվել 1993-ից, երբ ամերիկյան Միջազգային Հարաբերությունների Խորհրդի կողմից հրատարակվող «Արտաքին քաղաքականություն» ամսագրում տպվեց Սեմյուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը (հետագայում այն վերամշակվեց եւ հրապարակվեց որպես մենագրություն)։ Համաձայն հեղինակի, արդի գլոբալ զարգացումների հիմնական ուղղվածությունը (ասպեկտը) լինելու է միմյանցից տարբերվող քաղաքակրթական խմբերի ընդհարումը։
Ընդհանրապես, «քաղաքակրթություն» հասկացութունը բնութագրվում է որպես ազգերին բնորոշ որոշակի (ծագումնաբանական, լեզվական, կրոնական, մշակութային եւ այլն) հատկանիշների ընդհանրություն։ Միեւնույն ժամանակ, տարբեր հեղինակներ յուրովի են տալիս դրանց մեկնաբանությունն ու ցուցակը։ Մեթոդաբանական նման տարակարծության հետեւանքով մի շարք հեղինակների մոտ մեռյալ եւ գոյություն ունեցող քաղաքակրթությունների կազմը եւ դրանց թիվը տարբերվում են միմյանցից։ Քաղաքական հարթությունում նման խնդիրները թերեւս այնքան էլ էական չեն. մասնավորապես Հանտինգտոնը թվարկում է արդի 9 քաղաքակրթություններ, որոնք են. Արեւմտյան, Լատինամերիկյան, Աֆրիկյան, Իսլամական, Չինական, Հինդուիստական, Ուղղափառ, Բուդիստական եւ Ճապոնական։
Քաղաքակրթությունների նման դասակարգումը կարող է բազմաթիվ հարցերի տեղիք տալ, սակայն այն ենթարկվում է հստակ տրամաբանության. նշված քաղաքակրթական միավորները տիրապետում են այս կամ այն չափի աշխարհաքաղաքական ներուժի եւ արդի միջազգային հարաբերություններում հանդիսանում են հիմնական դերակատարներ։

Քաղաքակրթություն եւ քաղաքականություն
Ինչպես նշեցինք վերը, «Քաղաքակրթությունների բախում» աշխատության ի հայտ գալով «քաղաքակրթություն» հասկացությունը, որը նախկինում առավելապես պատմաբանների, փիլիսոփաների եւ մշակութաբանների ուսումնասիրության առարկա էր, զգալի չափով տեղափոխվեց իրական քաղաքականության ոլորտ։ Հանտինգտոնի հայեցակարգային բնույթի թեզը դրվեց ամերիկյան գլոբալ ռազմավարության հիմքում եւ գաղափարական հարթությունում հիմնավորում է «հակահաբեկչեկան պատերազմի» կարգախոսի ներքո ընթացող ԱՄՆ-ի (որը համաձայն մեր եզրաբանության` ներկայացնում է ոչ թե դասական «արեւմտյան», այլ «անգլոսաքսոնյան-հրեական» քաղաքակրթությունը) եւ Իսլամական աշխարհի հակամարտությունը։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող ռազմավարությունները զգալիորեն ազդում են ներկայի միջազգային հարաբերությունների ձեւի եւ բովանդակության վրա։ Պետք է ընդունել, որ «քաղաքակրթական բախումների» ամերիկյան հայեցակարգը լրացուցիչ բարձրացրել է քաղաքակրթական գործոնի նշանակությունը. այդ ոլորտում ազգերի միջեւ եղած հակասությունները եւ ընդհանրությունները դարձել են կարեւոր, իսկ հաճախ` որոշիչ հանգամանք գաղափարախոսական, քաղաքական եւ անգամ տնտեսական հարաբերություններում։ Այսօր ամենատարբեր երկրների ղեկավարների ելույթներում սովորական են դարձել քաղաքակրթական գործոնների վերաբերյալ հղումները։ Կարելի է ամրագրել, որ այդ գործոնի թերագնահատումը ու առավել եւս անտեսումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ցանկացած մեծ կամ փոքր ազգի կամ պետական միավորի համար։ Միեւնույն ժամանակ միշտ չէ, որ այս կամ այն ազգը կարող է միանշանակ պատասխանել, թե որ քաղաքակրթությանն է պատկանում եւ ըստ այդմ ձեւավորի իր արտաքին ու ներքին ռազմավարությունը։
Կան ազգեր, որոնք ոչ միայն չունեն հստակ պատկերացումներ իրենց քաղաքակրթական պատկանելության վերաբերյալ, այլեւ մասնատված են ըստ քաղաքակրթական կողմնորոշումների։ Նշենք, որ նման երեւույթը երբեմն աշխարհաքաղաքական որոշակի նպատակներով իրագործված արտաքին ազդեցությունների հետեւանք է։ Նման իրավիճակում հայտնված ազգերին կամ դրանց միավորումներին Հանտինգտոնը որակում է որպես «պառակտված» քաղաքակրթություններ եւ թերեւս իրավացիորեն կանխատեսում է դրանց փլուզումը ապագայում։ Ոչ վաղ անցյալում նման զարգացում տեղի ունցավ Հարավսլավիայում. այդ երբեմնի զարգացած երկիրն այժմ անվանում են «նախկին»։ Նման երեւույթի դասական օրինակ կարող է հանդիսանալ այսօրվա Ուկրաինան, որտեղ տեղի է ունենում է ազգաբնակչության տարանջատում` ռուսական եւ արեւմտյան կողմնորոշումների հատկանիշով։ Հարկ է նշել, որ քաղաքակրթական առումով չկողմնորոշված երկրների եւ ազգերի շարքին ոմանք դասում են նաեւ Հայաստանը եւ հայությունը։ Նման մոտեցման համար որպես հիմք ծառայում է այն հանգամանքը, որ ՀՀ եւ սփյուռքի այսօրվա քաղաքական եւ անգամ փորձագիտական ընտրանու շրջանակներում երբեմն հնչեցվում են իրարամերժ մտքեր Հայաստանի եւ հայության քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ։ Այդ երեւույթը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
1. ՀՀ աշխարհագրական դիրքը եւ օբյեկտիվորեն ձեւավորված քաղաքական իրավիճակը թելադրում է, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը վարի ճկուն քաղաքականություն, խուսանավելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների ազդեցությունների ոլորտում։ Որպես նման իրադրության անուղղակի հետեւանք` հանարապետությունում ձեւավորվել են քաղաքական եւ փորձագիտական հանրության խմբեր, որոնք հանդիսանում են այս կամ այն աշխարհաքաղաքական ուղղության կողմնակիցները։ Իրենց հերթին այդ խմբերի աշխարհաքաղաքական նախապատվությունները անհարժեշտ հայեցակարգի բացակայության պատճառով վերաճում են քաղաքակրթականի։ Նման միտումը հետեւանք է թե՛ վերոհիշյալ խմբերի անդամների անհատական քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների, թե՛ այդ խմբերի անդամների հետ տարվող «բաց» եւ/կամ «փակ» աշխատանքի, որը վարում են տարբեր աշխարհաքաղաքական դերակատարների ներկայացուցիչները։
2. Սփյուռքի քաղաքական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչները հաճախ հանրությանը ներկայացնում են իրենց քաղաքակրթական նախասիրությունները, որոնք, որպես կանոն, նույնացվում են նրանց բնակության վայրերի հետ։ Այս գործընթացում, պետք է ենթադրել, արտաքին ազդեցության հետեւանքով ձեւավորվող գործոնները նույնպես տեղ ունեն ։
Եթե «պառակտված քաղաքակրթությունների» վերաբերյալ Հանտինգտոնի կանխատեսումները համարենք արդարացված, ապա վերոհիշյալ տարակարծությունները քաղաքական/քաղքակրթական կողմնորոշումների ոլորտում պետք է ընկալել որպես լրջագույն մարտահրավեր` ուղղված իր պետական կայացման փուլում գտնվող ՀՀ-ին եւ հայությանը ընդհանրապես։



ooo

Marduk
26.10.2006, 18:13
Հայաստանը եւ հայությունը` ուրույն քաղաքակրթություն
Հաշվի առնելով գլոբալացման գործընթացների տրամաբանությունը, դժվար չէ տեսնել, որ նման հիմնախնդիրների առջեւ այսօր կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլեւ մի շարք մեծ եւ փոքր պետություններ (նախկին ԽՍՀՄ-ից` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան), որոնք քաղաքակրթական կողմնորոշումների առումով հայտնվել են երկընտրանքային իրավիճակում։ Նման անբարենապաստ վիճակում դիմակայելու համար պահանջվում են քաղաքակրթական բնույթի բնական ռեսուրսներ, որոնց, ինչպես հայտնի է, բոլորը չէ, որ տիրապետում են։ Այս առումով հայության դիրքերը անհամեմատ ավելի շահեկան են։ Կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանը եւ հայությունը հանդիսանում են ուրույն, կամ` օգտվելով Առնոլդ Թոյնբիի եզրաբանությունից` լոկալ քաղաքակրթություն, որին բնորոշ են ինքնատիպ հոգեւոր-մշակութային արժեքներ։ Թվարկենք դրանցից մի քանիսը.
• Հայերի ծագումնաբանությունը եւ հայոց լեզուն յուրահատուկ տեղ են գրավում հնդեվրոպական ազգերի խմբում;
• Քրիստոնեությունն առաջինը ընդունած պետության գաղափարի համատեքստում` Հայ եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը;
• Ինքնատիպ երեւույթ է Մեսրոպյան այբուբենը եւ դրանով պայմանավորված հայկական բազմադարյա գրական ժառանգությունը;
• Ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշներն ունի հայկական մշակույթը;
Հավելենք նաեւ, որ հայությունն անցել է յուրահատուկ պատմական ուղի, կուտակելով նաեւ բազմադարյա քաղաքական մշակույթ եւ այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ քաղաքականության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության եւ ԼՂՀ հիմնախնդրին առանչվող հարցերը) սուբյեկտ։
Սակայն մեր ուրույնությունը սոսկ պատմական երեւույթ չէ, դա նաեւ արմատացած է մեր ժողովրդի գիտակցությունում։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ի անցկացրած «Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին եւ Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային» թեմայով իրագործած սոցհարցման արդյունքները։ «Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին եւ մտածելակերպին է մոտ հայկական մշակույթը եւ մտածելակերպը» հարցին հարցվողների 70,5% պատասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը եւ մենթալիտետը եզակի են»։
Քաղաքական-քաղաքագիտական ընտրանու շրջանակներում այս թեմայի շուրջ կատարվել է ֆոկուսային սոցհարցում նաեւ «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշռող մասը նույնպես համոզված է, որ Հայաստանը եւ հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են հանդիսանում։ Ստորեւ ներկայացնում ենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից։
«Հայաստանը լոկալ քաղքակրթության կրող է. մեր ժողովրդին հատուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը. սա մեր ազգի գլխավոր առավելությունն է»: «Հայերի պատմական առաքելությունը քաղաքակրթություների կամրջողի դերակատարությունն է. ավելի կայուն պատվար` ընդդեմ գլոբալիզացիայի կամ ծայրահեղ մահմեդակնության հաղթարշավների, քան այս է, թերեւս անիմաստ է փնտրել»։ «Արեւմտյան արժեքներից` կենտրոնանալ քաղաքական եւ տնտեսական մրցակցության վրա` միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում, եւ սա հնարավոր է»։ Նման պատասխանների շարքը կարելի է ավելացնել։
Այսպիսով ՀՀ-ում կարեւոր դերակատարում ունեցող սոցիալական խմբերի` երիտասարդության եւ քաղաքական ընտրանու գերակշռող մասը ընկալում է հայությունը որպես ուրույն քաղաքակրթություն։ Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այդ թեզը տեղափոխվի ՀՀ քաղաքական դաշտ։
Միեւնույն ժամանակ համաշխարհային մրցակցային դաշտում հաջողության հասնելու համար քաղաքակրթական ուրույնությունը հանդիսանում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման։ Անհրաժեշտ է, որպեսզի այս կամ այն քաղաքակրթության կրողը կարողանա համապատասխան եւ համարժեք լինել ժամանակակից աշխարհակարգի տրամաբանությանը, տիրապետի ինքնակազմակերպման մեխանիզմներին, կարողանա օգտվել հոգեւոր, մտավոր ու տնտեսական զարգացման համար ընձեռնված հնարավորություններից։

Հայկական քաղաքակրթությունը եւ գլոբալացվող աշխարհը
Հայկական քաղաքակրթությունը լինելով ինքնատիպ, միեւնույն ժամանակ պարունակում է ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց էությունը համահունչ է արդի համամարդկային արժեքներին։ Համառոտ թվարկենք դրանցից մի քանիսը.
• Հայությանը բնորոշ են քրիստոնեական, մարդասիրական մոտեցումներ, որոնք արտահայտվում են բազմաթիվ պատմագրություններում, էպոսում, գործարարական եւ ռազմական վարքականոններում;
• Հայությունը ազատության եւ արդարության գաղափարների նկատմամբ մշտապես ունեցել է հատուկ դրական վերաբերմունք եւ դրա մասնավոր արտահայտությունն է ճորտատիրության բացակայությունը հայ հասարակությունում;
• Հայությունում արմատավորված է հարգանքը կնոջ հանդեպ, ինչը փաստում է կնոջ եւ տղամարդու միջեւ խտրականության բացակայության սկզբունքը, որը նույնպես հաստատվում է բազմաթիվ պատմագրական, ազգագրական փաստերով։

Ներկայումս Արեւմուտքը փորձում է ներդնել մեզանում համամարդկային արժեքներ, որոնք, խորքային առումով, մենք վաղուց կրում ենք եւ ներմուծման կարիք չունենք, ու ակնհայտ է, որ հասարակությունը գրեթե անտարբեր է դրսի քարոզչության նկատմամբ։ Դա պայմանավորված է ոչ թե այդ արժեքների բովանդակությունով, այլ այն մեթոդներով, որոնց միջոցով իրականացվում են «ժողովրդավարացման» ամենազանազան նախագծերը։ Այդ իրողությունն են արտահայտում, մասնավորապես, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Օրինակ, «իմաստ չեմ տեսնում հակադրել հայկական եւ եվրոպական մշակույթները. մենք հեշտությամբ կարող ենք ինտեգրվել Եվրոպային՝ պահպանելով ե՛ւ մեր ավանդույթները, ե՛ւ մշակույթային արժեքները» պնդմանը դրական են պատասխանել հարցվողների 59.4%: «Քաղաքակրթական արժեքների առումով մենք հարում ենք...» հարցադրմանը հարցվողների 20.6% պատասխանել են «Միանգամայն տարբերվող եւ ինքնատիպ քաղաքակրթություն ենք», իսկ «Բոլորի համադրումն (սինթեզն) ենք»` հարցվողների 22.7%։ Հարցախույզի նման արդյունքները փաստորեն արտահայտում են մեր հանրության մեծամասնության վերաբերմունքը քաղաքակրթական խնդրին. հայութունը ուրույն է եւ պահպանողական ու միեւնույն ժամանակ «բաց է» համաշխարհային զարգացումների համատեքստում։ Այս առիթով հարկ է շեշտել, որ նման, իր ձեւի մեջ թվում է թե երկակի, բայց իրականում` ամբողջական մոտեցումը բնորոշ է ներկայիս չափանիշներով ամենահաջողակ քաղաքակրթություններին` անգլո-սաքսոնյանին եւ չինականին։
Ամփոփելով կարելի է փաստել, որ ի տարբերություն շատ երկրների ու ազգերի, ՀՀ-ն եւ հայությունը ունեն անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս որակել հայկական քաղաքակրթությունը որպես ուրույն։ Միեւնույն ժամանակ հայությանը խորթ չեն են այսօրվա քաղաքական-հասարակական կյանքում գերակայող սկզբունքները։ Նման իրողության ներդրումը եւ «կուլտիվացիան» քաղաքական-հասարակական դաշտում թույլ կտա հայությանը անհամեմատ ավելի արդյունավետ գործել ե՛ւ ՀՀ-Սփյուռք շրջանակներում, ե՛ւ ներկայի քաղաքակրթական բախումների քաղաքական հարթությունում։
երկրորդ մաս

Marduk
26.10.2006, 18:14
Գագիկ Տեր-Հարությունյան
http://www.hhk.am/arm/analysis.php?action=fullnews&id=681

Բավականին հետաքրքիր վերլուծություն է:
Իսկապես հայերը այսօր գտնվում են Արևմտյան, Ռուսական-Ուղղափառ, Իսլամական քաղաքակրթությունների խաչմերուկում: Եվ կարելի է ասել որ մենք բոլորի հետ էլ նմանություն ունենք բայց նաև տարբերություններ ունենք:
Ի դեպ հաճախ ազատություն ու անհատապաշտություն հասկացողությունները չգիտես ինչու նույնացվում են Արևմուտքի հետ: Իրականում հայերի մոտ այդ հասկացությունները վաղուց ի վեր նստած են, դեռ այն ժամանակվանից երբ դեռ արևմուտք էլ չկար:
Հայկի ու Բելի պատերազմը հենց քաղաքական ազատության համար էր, և ուղղված էր ընդդեմ բռնապետությանը: Հայերը ընդանրապես իրենց էությամբ չեն ընդունում ցանկացած պարտադրողական համակարգ և այդ պատճառով միշտ ենթարկվել են հալածանքների

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:00
Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը.
1.Մենք, Հայերս, որակապես կայացած քաղաքակրթության մասնիկ կազմում ենք թե ոչ
2. Ձեր կարծիքով մենք Եվրոպական թե Ասիական ժողովուրդ ենք (կարելի է ավելի ընդհանրացված՝ արևելյան թե արևմտյան ժողովուրդ ենք)

dvgray
27.10.2006, 23:28
Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը.
1.Մենք, Հայերս, որակապես կայացած քաղաքակրթության մասնիկ կազմում ենք թե ոչ
2. Ձեր կարծիքով մենք Եվրոպական թե Ասիական ժողովուրդ ենք (կարելի է ավելի ընդհանրացված՝ արևելյան թե արևմտյան ժողովուրդ ենք)

1. դեռ ոչ, սակայն դեռ ունենք շանս;

2. Իհարկե միանշանակ Ասիական;

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:36
1. դեռ ոչ, սակայն դեռ ունենք շանս;

2. Իհարկե միանշանակ Ասիական;
Տեղյակ ես որ վաղուց արդեն համարվում ենք Եվրոպական պետություն:think
Ես վերջերս իմացա, ու տհաճություն զգացի մարդկանց հանդեպ, որ մեր անգնահատելի արժեքները թողած, ընգել են եվրոպականի հետևից, հլը մի հատ էլ ուրախանում են, որ իրանք ասիացի են, բայց կարացել են եվրոպացի դառնան:angry

dvgray
28.10.2006, 10:21
Տեղյակ ես որ վաղուց արդեն համարվում ենք Եվրոպական պետություն:think
Ես վերջերս իմացա, ու տհաճություն զգացի մարդկանց հանդեպ, որ մեր անգնահատելի արժեքները թողած, ընգել են եվրոպականի հետևից, հլը մի հատ էլ ուրախանում են, որ իրանք ասիացի են, բայց կարացել են եվրոպացի դառնան:angry

պետություն տիպի մասի՞ն ենք խոսում, թե՞ ժոգովրդի տիպի:
պետություն տիպը , որը մենք ուզում ենք կարուցել - դա ժոգովրդավարականն ե;
Ու ոչ մի տեղ գրված չէ, որ ասիական ժոգովուրդը չի կարող էտպեսի պետություն կառուցել;
Իսկ կյանքում կան հակառակ օրինակներ - օրինակ Սինգապուրը; :)

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 16:46
պետություն տիպի մասի՞ն ենք խոսում, թե՞ ժոգովրդի տիպի:
պետություն տիպը , որը մենք ուզում ենք կարուցել - դա ժոգովրդավարականն ե;
Ու ոչ մի տեղ գրված չէ, որ ասիական ժոգովուրդը չի կարող էտպեսի պետություն կառուցել;
Իսկ կյանքում կան հակառակ օրինակներ - օրինակ Սինգապուրը; :)
Չէ ,ես մի քիչ սխալ արտահայտվեցի...
Եվրոպական պետություն չէ, եվրոպական ազգ.....
Ինչ վերաբերվում է ժողովրդավարական պետություն կառուցելուն, կարծում եմ որպես հարուստ անցյալով ու պատմական համեմատաբար մեծ փորձով ժողովուրդ ,ավելի լուրջ նախադրյալներ ունենք ստեղծելու նման պետություն, քան ցանկացաց եվրոպական ազգ....:think

Սահակ
28.10.2006, 21:54
Ես կարծում եմ որ հայերը ո՛չ եվրոպական ազգ են, ո՛չ էլ՝ ասիական, ավելի շատ կասեի միջին արևելյան ազգ։ Բայց հայերի մեջ շատ եմ նկատել եվրամոլությունը։ Շատ են ասում․ «Օրինակ զարգացած Եվրոպական երկրներում ․․․»։ Դա ինձ շատ ջղայնացնում է քանի որ եվրոպական երկրները զարգացած չեն, այլ թերզարգացած են։

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 23:54
Ես կարծում եմ որ հայերը ո՛չ եվրոպական ազգ են, ո՛չ էլ՝ ասիական, ավելի շատ կասեի միջին արևելյան ազգ։ Բայց հայերի մեջ շատ եմ նկատել եվրամոլությունը։ Շատ են ասում․ «Օրինակ զարգացած Եվրոպական երկրներում ․․․»։ Դա ինձ շատ ջղայնացնում է քանի որ եվրոպական երկրները զարգացած չեն, այլ թերզարգացած են։
Այ սենց ուրիշ...Լրիվ համաձայն եմ քո հետ...իմ ասածն էլ հենց էդ էր...
Ով ունի մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր փորձը.................:angry
Վերջիվերջո մեր ազգը պիտի սովորի գնահատել Մերը......

dvgray
29.10.2006, 00:36
Այ սենց ուրիշ...Լրիվ համաձայն եմ քո հետ...իմ ասածն էլ հենց էդ էր...
Ով ունի մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր փորձը.................:angry
Վերջիվերջո մեր ազգը պիտի սովորի գնահատել Մերը......

Գերագնահատելը նույնքան վատ է եվ վնասակար, որքան թերագնահատելը;

Միգուցե փորձենք գնահատել ռեալությու՞նը :B

Գոռ Ջան - Հայ
30.10.2006, 18:25
Գերագնահատելը նույնքան վատ է եվ վնասակար, որքան թերագնահատելը;

Միգուցե փորձենք գնահատել ռեալությու՞նը :B
Եթե խոսք գնաց ռեալության մասին , ապա ոչ թե գնահատել, այլ աշխատել դրա վրա, դրա համար...
Իսկ ընդհանրապես ամեն ինչի միջինն է լավ, գերագնահատել, թերագնահատել-սրանք ծայրահեղություններ են, կործանիչ հետևանքներով...
Քաղաքականության մեջ, իմ կարծիքով, բոլորն էլ ձգտում են կոմպրոմիսի, այսինքն ստեղցծում են, գտնում են ոսկե միջինը:)