PDA

Դիտել ողջ տարբերակը : Թե՞յ, թե՞ սուրճ



Արամ
12.06.2008, 10:37
Թեյ թե Սուրճ՞:D

Cesare
12.06.2008, 10:40
Միանշանակ ՉԱՅ … :)
Ես չայի գիժ եմ :

Dayana
12.06.2008, 10:51
Միանշանակ ՉԱՅ … :)
Ես չայի գիժ եմ :

:oy Միանում եմ AristocraT-ին ;) Չայիկ :nyam

Սամվել
12.06.2008, 11:21
Վինի պուխի ասած համ նրանից համ նրանից :))

John
12.06.2008, 11:26
հաց, պանիր, կարագ: բանկանաբար չայի հետ…

Արամ
12.06.2008, 11:47
հաց, պանիր, կարագ: բանկանաբար չայի հետ…

:D:D

unknown
12.06.2008, 13:34
Միանշանակ ՍՈՒՐՃ:roll

Արամ
12.06.2008, 13:36
Եկեք մի հատ "ՉԱՅ" դնեմ, "ԶԱԼՈՒՄ" ուտենք:D

impression
12.06.2008, 13:36
սու՜րճ, էլի, էլի, էլի :)
էլ չկա՞ :(

Երկնային
12.06.2008, 13:49
Երկուսն էլ… առաջ ավելի շատ սուրճ էի խմում, հիմա` թեյ…
բայց որ մտածում եմ… տարբերություն չկա, նայած տրամադրության… :)

Norton
12.06.2008, 13:56
Սու՛րճ:)

Գալաթեա
12.06.2008, 14:00
Պատանցեվայտ :)

քաղաքացի
12.06.2008, 14:46
Լոքշ հարցում ա :D
իսկ ես ամեն օր հետևյալն եմ անում
Թեյ, սուրճ… հաց պանի

Հ.Գ. Համ էլ առաջին անգամ եմ տեսնում, որ բաղաձայնի վրա հարցական նշան դրվի, էն էլ ո՞րը՝ Ճ :8

Sunny Stream
12.06.2008, 16:21
Միանշանակ ու միմիայն թեյ!!!!! :P
... հաց ու պանրով :oy

Ուլուանա
12.06.2008, 18:45
Թե՞յ, թե՞ սուրճ. հաստատ միայն թեյ՝ դեղաբույսերից, մասնավորապես՝ դաղձի։
Սուրճից զզվում եմ :[ ու շատ գոհ եմ, որ զզվում եմ։ :P

Իսկ «հաց, պանիր կարագ» սիրում եմ, բայց «հաց, պանիր կարագի» հակադրումը թեյին ու սուրճին, ճիշտն ասած, չհասկացա... :esim

Դեկադա
12.06.2008, 19:09
Վերջերս սկսել եմ ավելի շատ թեյ խմել, իսկ սուրճը` հասցրել ամենամինիմալի// օրվա ընթացքում մեկ անգամ// ու ասեմ թայըմպումը // հիմնականում ուրց, դաղձ// շատ արդյունավետ է` մանավանդ ովքեր ուզում են կարգավորել պրոբլեմները կապված նյութափոխանակության հետ: Իսկ հաց, պանիր սիրում եմ ուտել հիմնականում կանաչեղենի հետ// էս դեպքեւմ օգուտը ավելի շատ է//, իսկ թեյը խմում եմ առանց դրանց համադրության// մի տեղ կարդացել եմ, որ թեյը ինքն իրենով ավելի օգտակար է, մանավանդ նրանց համար ովքեր ունեն քաշի հետ կապված պրոբլեմներ//:)

Ambrosine
12.06.2008, 20:49
Էս_ինչ_սոված եմ- ը քվեարկել ա սուրճի օգտին:lol:lol:lol
բա հաց, պանիր, կարագ?

Censor
12.06.2008, 21:13
Ժասմինի թեյ ու պանիր..
Տենց մի 2 ամիս հանգիստ կդիմանամ, էլ բան չեմ ուզի))

Սուրճ չեմ սիրում ընդհանրապես, կարագ նույնպես, հաց էլ հաաազարից մեկ..

Ռուֆուս
12.06.2008, 21:36
Թեյ, բայց էս վերջերս սկսել եմ լուծողական :D սուրճ էլ խմել, որ հանկարծ կանգնածս տեղը չքնեմ :P

Don't Worry
05.07.2008, 13:21
Թեյ - ամեն օր :P

ars83
05.07.2008, 13:27
Թեյ թե Սուրճ՞:D

Թեյ առանց շաքարի։
Կանաչ, ուրցով կամ դաղձով։

Lady-In-Red
05.07.2008, 13:31
ԹԵՅիկ , օրական մի քանի անգամ, առանց շաքարի... իսկ քննությունների ժամանակ ավելի շատ եմ խմում... իսկ եթե սխալմամբ մի օր սութճ եմ խմում, ամբողջ գիշեր արթուն եմ մնում :(:( ամենալավը թեյն է :P

Mari
05.07.2008, 19:29
Սուրճի հանդեպ իմ «սերը» ձևավորվել է մանկուց: Միշտ տեսնում էի, որ մերոնք անընդհատ սուրճ են խմում, զիլ ձենս գցում էի, թե ինձ էլ տվեք: Դե 3 տարեկան երեխու՝ սուրճ խմելու ինչ տարիքն է: Մի շատ սև հարևան ունեինք: Մերոնք էլ ասեցին, «Մարիանկա ջան, ինքը փոքր ժամանակվանից անընդհատ կոֆե ա խմել, դրա համար էլ սենց սևա»: Էդ օրվանից սուրճի մասին մոռացա, ու մանկապարտեզում ու դպրոցում իմ պարտքն էի համարում բոլորին լուսավորել: Հենց մի քիչ մուգ մաշկով երեխա էի տեսնում, կարեկցանքով լի ձայնով հարցնում էի՝ «Կոֆե՞ ես խմում», ու լուրջ դեմքով ավելացնում՝ «Էլ չխմես»:
Թեյ շատ եմ սիրում, բայց իսկական, էն որ ժամերով պատրաստում են: Մոշի մուրաբայով ու հաճելի մարդկանց ընկերակցությամբ թեյը զով եղանակին, ծառերի տակ, դրանից հավես բան չկա: Ե՜րբ եմ գնալու հանգստանալու:(

Vive L'Armenie
30.07.2008, 20:32
Դե արաջին տեղը գրավում է սուրճը :ok, այնուհետև՝ թեյը, իսկ երրորդ տարբերակը դուրս է մնում ցանկից :angry Ի՞նչ կարագ, կարագի անուն չտաք :[ :angry

Չիպ
19.03.2009, 17:56
:angry Ի՞նչ կարագ, կարագի անուն չտաք :[ :angry

ճիշտ ես,:B ես էլ եմ համո կարագ մարագ չկա, չեմիչե:angry կարագ:B


շա՜՜՜տ եմ սիրում թեյ, օրը 5-6 բաժակը պարտադիրա իսկ ավելը ցանկալի :drinks

cold skin
19.03.2009, 18:13
Ես շաատ եմ սիրում թեյ հատկապես կանաչ՝ մելիսայով, ռամաշկայով, լոտոսով, առանց շաքար:
Բայց ամենասիրած թեյս "Մալախիտօվայա շկատուլկա"-ն է :
Սուրճ էլ մեկ-մեկ խմում եմ, բայց սև չէ, մնացած տեսակները:

Kita
19.03.2009, 18:22
Ես երկուսի համար էլ գժվում եմ, նայած հավեսի:)
Չեմ կարա մեկը ընտրել:)) բազմազան չայերի մանյա ունեմ:))
Մեկ էլ աղացած կոֆեի հոտի համար ուշքս գնում է:love

Արիացի
19.03.2009, 18:23
Կոֆեն տղայի խմելու բան չի: ;)

Լուսաբեր
19.03.2009, 18:29
ԹԵյ :love ծաղիկներով (Շատ արագ հանգստացնող միջոց,բայց թույլ թուրմով) կամ սև, բերգամուտի էլ եմ սիրում, որ մի թեթև հոտը տա :love
Սուրճ չեմ խմում, չեմ էլ ուզում
Պանիր կարագն էլ հացով լավնա ;)
Թեկուզ կարագը, թարմ վիճակում առանց հաց էլ եմ սիրում :nyam, այ սենց գիժ բաներ :oy

Sona_Yar
19.03.2009, 21:08
Սուրճ սկսել եմ օգտագործել երևի 25-26 տարեկանից, երեխաներիս ծնվելուց հետո:
Խմում եմ օրվա մեջ մի անգամ՝ էն էլ կոնֆետի «խաթեր»::) Հայաստանում մի ամբողջ ծիսակատարություն էր սուրճ ըմպելը՝ հարևաններ, բամբասանք, նորություններ...Լավ էր, էլի...

Moon
19.03.2009, 21:34
լօլ, ինչ ծիծաղելի թեմա...:D
Ես թեյ եմ սիրում...ընդմիշտ թեյ...:love
Բայց դե հաց ուպանիր էլ եմ շատ սիրում, սուրճ էլ մեկ մեկ, որ չքնեմ

Vaho
19.03.2009, 21:36
Հիվանդ ժամանակ թեյ, մուրաբով
Խմած ժամանակ սուրճ, մի քանի բաժակ;)

Enigmatic
20.03.2009, 00:33
միայն սուրճ ու տարբեր տարբեր:love թեյ արդեն մի 10տարի ա չեմ խմում

Փոքրիկ
20.03.2009, 01:45
:Pսուրճ այդքան էլ չեմ սիրում... 1000-ից մեկ եմ խմում... իսկ թեյ սիրում եմ, մանավանդ հատապտուղների :aha

Lady SDF
21.03.2009, 02:08
Սուրճն ու թեյը օրվաս անբաժան մասն են կազմում: Սուրճը առանց կաթի: Իսկ ավելի շատ թեյ եմ խմում քան սուրճ, և հիմնականում բուսական (կանաչ, երեքնուկ, անանուխ) և մրգային (դեղձ, մոշ, cranberry, նարինջ, նուռ) թեյեր: Այ, «Ակումբ»-ի նռան թեյից հաճույքով կխմեի հիմա :hands:

ivy
21.03.2009, 10:55
Երբևէ չեմ խմում ոչ սուրճ, ոչ թեյ:
Կաթ եմ խմում, ջուր ու մեկ-մեկ էլ գազավորված ըմպելիք: :oy

impression
21.03.2009, 10:59
Առավոտյան, դեռ աչքերս հազիվ բացած` սուրճ: Երբ հիվանդ եմ կամ հերթական դիետան եմ պահում, առանց շաքարավազի թեյ: Երբ ուրախ ու երջանիկ եմ` պեպսի: :)

Second Chance
21.03.2009, 21:59
Թեյ :love
Սիրում եմ նանայով, դաղձով, ուրցով , ինչպես նաև մեխակով ու դարչինով պատրաստված թեյեր:love հիվանդ ժամանակ լիմոնով մեղրով /շատ շտապ լավացնումա, համել համովա /
սև թեյ էլ եմ սիրում :love
թեյ միայն թեյ էլի:))

Armeno
21.03.2009, 22:27
Երկուսնել սիրում եմ, բայց թեյ ավելի շատ եմ խմում :)

Surveyr
26.03.2009, 09:12
Միանշանակ թեյ, կանաչ հասմիկով,

սուրճ ընդանրապես չեմ օգտագործում, արդեն 1.5 տարի :yes

Մովսես
08.04.2009, 07:09
Ժողովուրդ թունդ հայկական սրճից լավը չկա :B

Բարձրահասակ
08.04.2009, 08:11
Թեյ եմ սիրում խմել, սուրճ տենց էլ չսիրեցի:

Մանե
21.04.2009, 20:28
ընտրել եմ թեյ,չնայած վերջերս դառը թունդ սուրճի գիժ եմ դարձել:love:love:love

Սպարտ
23.04.2009, 00:29
Թեյ, սուրճ… հաց պանի կեր ու բանիր:)

նախընտրում եմ թեյ

Second Chance
23.04.2009, 10:43
Այ այսօր իսկական թեյի եղանակ է:
Վերցնում էք թեյի բաժակը մեջը լցնում էք մի քանի հատիկ մեխակ , մեկ սև թեյի բաձիկ ու եռացրաց ջուր: Շաքարը ըստ ցանկության: Խմելուց հետո մեխակները չէք թափում նորից էք նույնը կրկնում. այս անգամ առոմատը ավելի ուժեղ է լինում:love:nyam
Է՜խ անուշ:drinks

Mankik
23.04.2009, 16:46
Ես սուրճի սիրահար եմ:ok

Ուրվական
23.04.2009, 17:43
Թեյ և միայն ու միայն թեյ:D:D