PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխհարաբերություններ ընկերոջ հետ…Խորհուրդ տվեք

TiternAk
11.06.2008, 09:38
Բարև ձեզ, ես նորեկ եմ ֆորումում, ունեմ մի պրոբլեմ, շատ կուզենայի խորհուրդներ լսել.
Ուրեմն էսպես :) կա մեկը, որ ժամանակին իմ համար շատ թանկ անձնավորություն էր (շատ լավ ընկերներ էինք, չշփոթեք սիրո հետ), բայց հիմա կարծես թե չենք շփվում էլ ու ինձ համար դրա պատճառը իրականում հասկանալի չի: Խոսել ենք մի քանի անգամ ասում ա սա իմ տարօրինակություններից ա, լինում ա, որ իբր իր ամենամտերիմների հետ ամիսներով չի ուզում շփվի, իսկ ես օրինակ չեմ հասկանում դա: Իմ մոտ են տպավորությունն ա, որ ես իրա համար " զոլոտոյ զապասի" տարբերակ էի, չնայաց, որ ասում եմ ասում ա, հաստատ էդպես չի: Եթե ինչ-որ մեկը կարողանար ինձ օգնել կողմնորոշվել ես իրավիճակում և խորհուրդներ տար, անչափ շնորհակալ կլնեի. :)))Նախապես ապրեք ժողովուրդ ջան

Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Տվեք ձեր խորհուրդը» (http://www.akumb.am/showthread.php?p=891981#post891981) թեմայից:

Սելավի
11.06.2008, 10:58

TiternAk Ջան եթե բացատրես ինչա նշանակում՝ (շատ լավ ընկերներ էինք, չշփոթեք սիրո հետ) և (Իմ մոտ են տպավորությունն ա, որ ես իրա համար " զոլոտոյ զապասի" տարբերակ էի) արտահայտությունները մի գուցե կկարողանաինք ինչ որ խորհուրդ տալ: Դուք իրականում ընկերներ ե՞ք եղել, թե այդ արանքում զգացմունքներել են եղել: Եթե քո տպավորությունը ճիշտա զապասի տարբերակով, ուրեմ դու ստեղ անուղղակի ասում էս որ զգացմունք ունեցել էս, թե չէ ինչու՞ էս այդպես պիտակավորում կարգավիճակդ, կամ ինչպե՞ս հասկացար որ այդ կարգավիճակում էս: Եթե դու ընդունում էս այդ կարգավիճակդ, նշանակումա ինքը ժամանակ առ ժամանակ բավարարվելա քեզանով (այսինքը կողքտա եղել) ու երբ պատճառաբանելա թե իբր ինքը ըտենց տարօրինակություն ունի, դու դա չես հասկացել «ինչու՞» («ստեղ էլ էս անուղղակի բան ասում, բայց սա հետո կասեմ») այդ պատասխանը քեզ չի բավարարել (ինչու՞) դու կարծել է՞ս որ ինքը խաբումա քեզ ու այդտեղից էլ եկելա քո այն կարծիքը որ դու զապաս է՞ս:
Ստեղ պարադոքս կա::think

TiternAk
11.06.2008, 11:47

Շնորհակալ եմ արձագանքի համար: Զգացմունքներ չկան հաստատ, ուղղակի մտերմություն և կապվածություն կա, զօլօտօյ զապասի տարբերակը իմ համար ակնհայտ ա, քանի որ երբ պահը գալիս ա, պետք եմ ամենալավն եմ , երբ կա ինձ ընկերության, մտերմության առումով փոխարինող ուրեմն վերջ ես էլ չկամ: Դա նորմալ ա ինչ կարծիքի եք?
Հետո հնարավոր ա , որ դուք ձեր ամենամտերիմ մարդու հետ ամիսներ շարունակ չուզենաք շփվեք? Իմ համար իրոք դա տարօրինակ ա: Ես հիմա ձեր օգնությանն եմ դիմել, քանի որ չեմ ուզում սխալվել: Մեծ հիասթափություն եմ ապրում նման պահվածքից ու իմ մեջ հարց ա ծագում` արժե , որ ես շարունակեմ շփվել մի մարդու հետ, ով ցույց տվեց , որ էնքան ել չի գնահատում իմ ընկերությունը, ինչքան ասում էր : Ինչ խորհուրդ կտաք, որնց պահեմ ինձ :)

Djavaxhq
11.06.2008, 12:05
Պահիր քեզ սովորականի նման լինում է երբ մտերիմները առանց պատճառի հոգնում են միմյանցից, համ ել ուշ ուշ տեսնի շատկկարոտի, իսկ եթե զգացմունք կա դե երկար չի ձգի մի օր ծաղիկներով կգա մոտդ, կամ գուցե ուզում էխեղդել այդ զգացմունքը,

Safaryan
11.06.2008, 12:23
Իսկ ինձ թվումա, թե զգացմունք կա: Բայց երկուսդ էլ սովոր եք, որ դուք միայն ընկերներ եք, կարող եք խոսալ ցանկացած թեմայի շուրջ, բայց միայն ոչ Ձեր զգացմունքների մասին: Ու կարողա հենց այդ պատճառովա, որ ընկերդ հիմա չի ուզում շփվի քեզ հետ, զգացմունքը խեղդելու կամ էլ դրանում հազմոզվելու համար: Ի՞սկ քո կողմից ինչպես է, դու ասում ես զգացմունք չունես, արդյո՞ք դրանում համոզված ես, թե՞ ուղղակի ուզում ես որ իրա հանդեպ զգացմունք չունենաս, մտածելով թե ընկեր կկորցնես, որը շատ ժամանակ ավելի թանկ ենք գնահատում, քան սերը: Ու դա իրոք այդպես է, շատ ժամանակ մտածում ենք, ո՞նց, ինչպե՞ս կարելի է սիրել ամենամոտ ընկերոջը որպես ՍԻՐԱԾ էակի: Բայց կյանքում շատ հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, երբ ամենամոտ ընկերն է դառնում կյանքի ուղեկից, ու որը, իմ կարծիքով շատ ճիշտ է:

TiternAk
11.06.2008, 13:12
Բոլորից շատ շնորհակալ եմ արձագանքների համար։

TiternAk
12.06.2008, 09:12
Հարգելի ակումբցիներ, առաջարկում եմ շարունակենք, իմ համար շատ կարևոր ա լսել ձեր կարծիքները: :)

impression
12.06.2008, 09:23
գիտես, մի ընկերուհի ունեմ, արդեն տասը տարի է ընկերություն ենք անում, իրար հետ ինչի միջով ասես անցել ենք, ինչ ասես եկել ա գլխներիս, միշտ իրար օգնել ենք, ու գիտեմ, որ ինքը միշտ կա ու կլինի, թեկուզ և կան լիքը հարցեր, որոնց մասին իր հետ խոսել չեմ կարող, որովհետև տարբեր ենք շատ, բայց դա կարևոր չի, կարևորը՝ ինքը կա, ու կարող եմ ուղղակի զանգել ասել, որ կարիք ունեմ հետը շփվելու, ու էդ օրը մի երեխայական աննորմալություն կանենք, որ հետո երկար կհիշվի :)
բայց եղավ մի շրջան, երբ ես ուղղակի չէի ուզում իրեն տեսնել, թեև սովորում էինք միևնույն կուրսում ու ամեն օր տեսնում էինք իրար: անգամ տեղս փոխեցի, ուրիշի կողքն էի նստում: ինքն ինձ ոչինչ չասեց, ոչ մի տեսարան, ոչ մի նեղացած ակնարկ: ու հետո, երբ ամիսներ անց չգիտեմ ոնց, բայց վերգտա ինքս ինձ ու հասկացա, որ իր կարիքն ունեմ, մեր հանդիպումն անցավ էնպես, ասես վերջին անգամ նախորդ օրն էինք հանդիպել: ու մենակ մի բառով հասկացրեց, որ արածս արած չէր, ասեց՝ բարով եկար:
ուզում եմ ասել, էդպես հաճախ լինում ա, ուղղակի եթե դու իրոք զգում ես, որ մեկ ա, էդ մարդը քեզ հարազատ ա, ու դու էլ իրեն ես հարազատ, դա մանրուք ա, որի վրա չարժե մեծ ուշադրություն դարձնել: բայց եթե էդ մարդը շփվում ա հետդ միայն երբ ծնունդդ ա կամ երբ ԻՆՔԸ խոսելու ցանկություն ունի, ուրեմն երևի թե սխալ մարդու հետ ես մտերմացել :)

TiternAk
12.06.2008, 09:54
Impression ջյան քո գրառումը հիմք ընդունելով մտածում եմ, որ հնարավոր է իր մոտ էլ է էդպիսի շրջան, չնայաց մի քիչ կասկածում եմ, բայց երևի արժե սպասել մի քիչ, եթե զգամ, որ ուղղակի հետս շփվում ա շփվելու համար էլ չեմ երկարացնի, ինչ կարծիքի եք? :)

Սամվել
12.06.2008, 11:20

Բա էլ ինչի՞ համար :think

Մեկ էլ մի հարց քանի՞ տարեկան ես :think

firewall
12.06.2008, 11:55
Թեման ու բաժինը, որում այն գտնվումա ինչ-որ իրար չեն համապատասխանում :oy

TiternAk
12.06.2008, 13:47
Բա էլ ինչի՞ համար :think

Մեկ էլ մի հարց քանի՞ տարեկան ես :think

Շփվել միայն շփվելու համար ասելով նկատի ունեմ ձևական բնույթ կրող շփումը:
25 տարեկան եմ, իսկ դա ինչ կապ ունի?

Safaryan
12.06.2008, 14:13
Իսկ ինքը, կամ դու ունե՞ք սիրած էակ: Կարողա խանդումա?

TiternAk
12.06.2008, 15:31
Hydrology ջան տես letter 3-ը :)

Մելիք
12.06.2008, 16:27
Կարծում էի թե էս թեման էլ հերթական սիրային հոգնածություններիցա ու մտնելու միտք չունեի ու երեվի չեի նաի, եթե որևէ ուրիշ ակտիվ թեմա լիներ, ասենք զրուցարանը: Բայց լավ թեմայա, չնայած պատասխանները չեմ կարդացել:

Ուրմն լսիր, Թիթեռնակ ջան.
Կան մարդիկ, որոնց ուշադրությունը, էսպես ասած, "ֆոկուսից ընկածա": Պատկերացնում ես չէ՞ ֆոտոապարատի աշխատանքը: Վերցվումա հիմնական կետ ու դրա վրա ֆոկուսիա բերվում կադրը: Բայց լինում ա, նենց որ ապարատը ֆոկուսից ընկնումա, ու ֆոկուսի տոչկան խախտվումա: Տենց մարդկանց մոտ էլ ա լինում, դա երվի անոմալ ա, բայց տենց լինում ա: Տենց մարդիկ սովորաբար լինում են ծայրահեղ ցրված ու ունենւմ են տրամադրության շեղակի տատանումներ: Էդ մարդիկ հաճախ իրոք կարողա չուզեն շփվել իրենց իրոք հարազատ մարդկանց հետ, Նրանք հաճախ իրանց ուշադրությունը սևեռում են անէական, չպարտադրված, չպարտավորեցնող, ու քիչ հուզականություն պահանջող (ստեղծող) հարաբերությունների / անձանց / երևույթների վրա: Բայ դա չի նշանակում, որ իրենց հարազատ մարդիկ կորցրել են իրենց կարևորությունը կամ հետաքրքրություն, կարա նույնիսկ հակառակը լինի, ասենք սեվեռվելով ինչ որ կողմնակի անեական դետալի վրա, սկսեն ավելի լավ տեսնել հիմնական կադրը:
Հավեսս փախավ, ոբշեմ, էսքանը:) Հաստատ եմ ասում;)

TiternAk
13.06.2008, 14:13
Հարց ա ծագում` ինչպես իմանալ ֆոկուսից ընկած ա իմ թանկագին ընկերը , թե չէ?? :think

Carpio
15.06.2008, 22:25
TiternAK ջան քեզ կարող եմ օգնել մեջբերելով ՀՅՈՒԳՈԻՑ մի գեղեցիկ աֆորիզմ.....
Սերը նման է ծառի, այն աճում է ինքն իրեն խոր արմատներ է գցում մեր ամբողջ էուտյան մեջ , և հաճախ շարունակում է ծախկել ու կանաչել մեր սրտի նույնիսկ ավերակների վրա:

Narinfinity
23.09.2008, 12:32
Բարև ձեզ, ես նորեկ եմ ֆորումում, ունեմ մի պրոբլեմ, շատ կուզենայի խորհուրդներ լսել.
Ուրեմն էսպես :) կա մեկը, որ ժամանակին իմ համար շատ թանկ անձնավորություն էր (շատ լավ ընկերներ էինք, չշփոթեք սիրո հետ), բայց հիմա կարծես թե չենք շփվում էլ ու ինձ համար դրա պատճառը իրականում հասկանալի չի: Խոսել ենք մի քանի անգամ ասում ա սա իմ տարօրինակություններից ա, լինում ա, որ իբր իր ամենամտերիմների հետ ամիսներով չի ուզում շփվի, իսկ ես օրինակ չեմ հասկանում դա: Իմ մոտ են տպավորությունն ա, որ ես իրա համար " զոլոտոյ զապասի" տարբերակ էի, չնայաց, որ ասում եմ ասում ա, հաստատ էդպես չի: Եթե ինչ-որ մեկը կարողանար ինձ օգնել կողմնորոշվել ես իրավիճակում և խորհուրդներ տար, անչափ շնորհակալ կլնեի. :)))Նախապես ապրեք ժողովուրդ ջան

Մոդերատորական։ Թեման առանձնացվել է «Տվեք ձեր խորհուրդը» (http://www.akumb.am/showthread.php?p=891981#post891981) թեմայից:

Եթե լավ ընկերներ էիք, որեմն ինքը ունի լավ ընկեր լինելու հատկությունները, բայց պատճառը կարող է լինել, մենակ մնալու պահանջը կամ ժամանակի պակասը, եթե ինչպես ինքն է նշել տարօրինակություն է, ապա դու նրան պիտի լավ ճանաչել փորձես, ու կիմանաս, թե ինչու է այդպես?...
Ինձ թվում է , որ ձեր ընկերությունը չի տուժի, եթե նա մի քիչ էլ երկար իրեն հեռու պահի, մեկ է նա մի օր ձայն կտա...:B