PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

rolex
26.10.2006, 11:19
Խոսքը վերաբերվում է աղջիկներին…
Քանի գնում է, այնքան ավելի ու ավելի են հանդիպում այնպիսի
դեպքեր , երբ աղջիկները սիրահարվում են ոչ թե տվյալ անձնավորությանը, այլ
նրա գրպանի տարողությանը: Փողը այսօր կա վաղը չկա:
Միթե՞ դա նորմալ երևույթ է:

Ուլուանա
26.10.2006, 11:22
Ինձ թվում է՝ այս թեման չափազանց նման է փողի վերաբերյալ քիչ առաջ բացված թեմային։

rolex
26.10.2006, 11:25
Ինձ թվում է՝ այս թեման չափազանց նման է փողի վերաբերյալ քիչ առաջ բացված թեմային։

Այստեղ հարցը վերաբերվում է թե ինչպես կարելի է սիրել հանուն փողի…
Չեի ուզում խառնեի ընդհանուր փող հասկացության հետ

Ուլուանա
26.10.2006, 11:44
Այստեղ հարցը վերաբերվում է թե ինչպես կարելի է սիրել հանուն փողի…
Չեի ուզում խառնեի ընդհանուր փող հասկացության հետ
Սիրել հանուն փողի միանշանակ անհնար է, հանուն փողի կարելի է լավագույն դեպքում հանդուրժել, ինչն էլ անում են շատ աղջիկներ։

Այստեղ ուղղակի հարցն այն է, թե ում համար ինչն է առաջնային։ Եթե մարդու համար առաջնայինը շքեղ հագնվելն է, շատ լավ ուտելը, շքեղ բնակարանում ապրելը, ապա շատ հնարավոր է, որ նա առանց մի վայրկյան տատանվելու ամուսնանա իրեն ամուսնության առաջարկություն արած առաջին պատահած տղամարդու հետ, և իրեն երջանիկ զգա՝ անկախ տվյալ տղամարդու մարդկային արժանիքներից։ Գուցե որոշ բաներից նեղվի, գուցե ազատության սահմանափակումներ ունենա, դե, պարզ է, որ ոսկե վանդակում բանտարկյալ լինելը ոչ մեկի էլ չի կարող դուր գալ, բայց եթե մարդը համաձայն է դիմանալ նմանատիպ երևույթների, ապա հաստատ կա նաև այնպիսի մի բան, հանուն որի նա հանդուրժում է այդ ամենը։ Նշանակում է այդ մարդու համար առաջնայինը իր նյութական բարեկեցությունն է, հանուն որի նա կարող է դիմանալ և՛ ոչ սիրելի ամուսնուն, և՛ մշտական տնային կալանքին, և՛ էլի շատ բաների, որոնց մասին գուցե միայն ինքը գիտի։

Ցավալի է, որ կան այդպիսի մարդիկ։ Անձամբ ինձ համար դա հաստատ նորմալ չէ։ Բայց ես այսպես եմ մտածում. եթե նրանց երկուսի համար էլ նման հարաբերությունները նորմալ են, բավարարում են իրենց ընկալմամբ երջանիկ լինելու համար, ուրեմն թող այդպես էլ ապրեն։ Դա միայն իրենց անձնական գործն է։ Նշանակում է նրանց մակարդակն այդքան է։

Ի դեպ, շատ տղամարդիկ շատ լավ էլ իմանում են, որ աղջիկն իրենց հետ է միայն իրենց գրպանի պարունակության համար, բայց դա նորմալ են համարում, այսինքն՝ ոչինչ, որ փողի համար է իրենց «սիրում», կարևորը որ «սիրի» ու իրենց հետ լինի։

Ուղղակի եթե տղայի համար կարևորը փոխադարձ զգացմունքներն են, ոչ թե սիրած աղջկան ամեն գնով իր կողքին ունենալը, նա պետք է ի վիճակի լինի հասկանալ՝ աղջիկն իսկապես իրե՞ն է սիրում, թե՞ իր դրամապանակը, որի պարունակությունը կարող է մի գեղեցիկ օր պակասել կամ ընդհանրապես սպառվել... աղջկա «սիրո» հետ միասին։ :think

Cassiopeia
26.10.2006, 11:50
Իմ համար գումարը նշանակություն չունի, առաջնայինը զգացմունքն է, ցանկալի է՝ փոխադարձ…
Բայց համամիտ եմ Uluana-ի հետ, որ հիմա ցավոք սրտի անչափ շատացել են գրպանում առկա գումարն ու սերը իրար հետ համեմատողները… Ցավում եմ նրանց համար:

Riddle
26.10.2006, 15:26
Ես չեմ բացառում այն օրինակները, երբ աղջիկն ընտրում է մեկին, ով փող ունի, թքած ունենալով, թե որտեղից է տղային այդ փողը: Չէ որ շատ դեպքերում տղան իրենից ոչինչ չի ներկայացնում, և փողը նրա հայրիկինն է պարզապես, կամ էլ այդ փողերն Աստված գիտի, թե ինչ ճանապարհով են վաստակել: Չեմ հասկանում այդպիսիններին, և ճիշտն ասած չեմ էլ փորձում: Բայց կա նաև մեկ այլ դեպք, որն ի վիճակի եմ հասկանալ. աղջիկը հրապուրվում է հարուստ տղայով, որն արդար ճանապարհով ինքն է աշխատել այդ փողերը, ինքն է հասել ինչ որ բանի, և եթե նա հարուստ չլիներ, աղջիկը գուցե նույնիսկ չնկատեր նրան: Առաջին հայացքից բոլորի մոտ ընդվզում է առաջանում, չէ՞. «Ինչպե՞ս կարելի է»: Բայց հարցն այն է, որ այս դեպքում հնարավոր է, որ կինը գնահատում է այդ տղամարդուն ոչ թե կոնկրետ փողերի համար, այլ նրա այն հատկանիշի համար, որ տղամարդը կարող է փող աշխատել ինքն իր ուժերով, ի վիճակի է իր ուժերով ինչ-որ բան ստեղծել, նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ի վիճակի է առաջ գնալ, ամուր կանգնած է իր ոտքերին և նրա վրա կարելի է հույս ունենալ: Եթե գնահատվում է այսպիսի տղամարդը, և հենց այս արժանիքների համար, ոչ թե կոնկրետ փողի քանակության, ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Vive L'Armenie
29.11.2007, 23:01
Սիրում է դրամապանակդ... շա՜տ են հանդիպում նման դեպքեր, ամուսնություն... և շա՜տ դեպքերում վատ վերջաբան... իհարկե դա միանգամից չի զգացվում, տարիներ անցնում են... այդ մի քանի տարիների ընթացքում զույգերը շա՜տ երջանիկ են լինում/ոչ մի խոչընդոտ, բայց մի քանի տարի անց արի ու տես, որ զույգերն այնքա՜ն էլ երջանիկ չեն լինում միասին, այսինքն սկսում են իրար լավ չհասկանալ/ վեճեր և նման բաներ, այսինքն ամեն ինչ հասկանալի է դառնում, փողն իր տեղն ունի, իսկական սերը, հետևաբար՝ երջանկությունն իր տեղը, այդ փողով ամուսնություններն այնքան էլ երկար չեն տևում, ուշ թե շուտ բացահայտում են, որ երջանկությունը փողի մեջ չէ... ցավոք, որ շա՜տ են այդպիսի դեպքերը :(

Արամ
29.11.2007, 23:10
Ես դրամապանակ չունեմ:P

Dayana
30.11.2007, 10:59
Կներեք չեմ կարդացել բոլորի գրառումները , սակայն մի բան գիտեմ հաստատ , ակումբցիները "փողամոլ" չեն ;) Հաճախ եմ հանդիպում այնպիսի դեպքերի , որ աղջիկներն ամուսնանում են մի տղայի հետ , ու չեն էլ տեսել , վեր են կենում ու գնում արտասահման , ենթադրելով որ "լավ" կյանքով պիտի ապրեն ։ :8 Ախր այդ "լավ" ասվածը շատ հարաբերական է ։ Մարդ կա համարում է իրեն երջանիկ , երբ շատ փող ունի , թանկարժեք մեքենա , հեռախոս և այլն , մարդ էլ կա իմ նման մի 4-5 տարի նույն հեռախոսն ա պահում ու դրա փոխելու մեջ ոչ մի երջանիկ պահ չի զգում :8 Հիմա ով է ավելի խելացի :8 եսի՞մ .... Բայց սիրեել դրամապանակը ամեն դեպքում կարծում եմ սխալ է :8

Աթեիստ
30.11.2007, 11:22
Ես ավելի հակված եմ այդ երևույթը վերագրել սերնդի պաշտպանության բնազդին:
Կինը ենթագիտակցորեն ձգտում է անպիսի տղամարդու, որը կարող է նորմալ կյանքի պայմաններ ապահովել իրենց երեխաներին:
Կանանցից շատերը նույնիսկ պատրաստ են որոշակի զոհողությունների (համակերպվել վիրավորանքների և ծեծի հետ) միայն երեխաների ապագայի համար:

Dayana
30.11.2007, 12:29

Բաըց քանի դեռ չեն ամուսնացել երեխա չկա , ինչի համակերպվել ։ Եթե իսկապես մտածում են երեխաներ մասին , ապա էող չամուսնանան , այս դեպքում ոչ ոք չի տանջվի , քանզի պաստ է , որ եթե ծնողներից մեկը բռնանում է մյուսին , նույնիսկ բարձր խոսում ,երեխան հոգեկան ցնցում է ապրում ։ Երեխան ավելի երջանիկ կլինի , եթե ինչ-որ բաներ պակաս ունենա , բայց ունենա սիրող ընտանիք :)

lulu
30.11.2007, 12:54
իրավացի էս ԴԱՅԱՆԱ !!!

բայց չենք կարա անտեսենք այն փաստը ՝ որ այպիսի մարդիկ կան .. .:think
համ տղաների մեծամասնւթյուննա այդպիսին համ էլ աղջիկների :

Աթեիստ
30.11.2007, 13:20
Բաըց քանի դեռ չեն ամուսնացել երեխա չկա , ինչի համակերպվել ։ Եթե իսկապես մտածում են երեխաներ մասին , ապա էող չամուսնանան , այս դեպքում ոչ ոք չի տանջվի , քանզի պաստ է , որ եթե ծնողներից մեկը բռնանում է մյուսին , նույնիսկ բարձր խոսում ,երեխան հոգեկան ցնցում է ապրում ։ Երեխան ավելի երջանիկ կլինի , եթե ինչ-որ բաներ պակաս ունենա , բայց ունենա սիրող ընտանիք :)

Աղջիկներին ամուսնության դրդողը հենց երեխա ունենալու բնազդային ցանկությունն է: Իսկ ունենալուց հետո նրանցից շատերը ամեն ինչ անում են, որպեսզի տանը չլինի բռնություն, իրենք երբեք չեն լինի վեճի նախաձեռնող:

Cassiopeia
30.11.2007, 13:32

Համամիտ եմ Դայանայի փաստարկների հետ: Երեխան պետք է մեծանա առողջ մթնոլորտում, որպեսզի դառնա իսկական Մարդ: Իսկ եթե շրջապատում տիրում է "բազառային" իրավիճակ, ապա երեխան իր կյանքին ևս կսկսի վերաբերվել ինչպես առևտուրի ենթակա ապրանքի ու իր հետագա կյանքի ընթացքում նա ևս կզբաղվի կենսական առևտուրով…

Աղջիկներին ամուսնության դրդողը հենց երեխա ունենալու բնազդային ցանկությունն է: Իսկ ունենալուց հետո նրանցից շատերը ամեն ինչ անում են, որպեսզի տանը չլինի բռնություն, իրենք երբեք չեն լինի վեճի նախաձեռնող:

Ինչ որ առումով գրածիդ մեջ ճշմարտություն կա: Բայց ժամանակի հետ միասին փոխվում է նաև աշխարհայացքը ամուսնության նկատմամբ: Այսինքն հիմա միայն երեխան չի կարող լինել ամուսնության դրդապատճառ (անձամբ ինձ համար այդպես է ու ես 1000 անգամ կգերադասեմ լինել միայնակ մայր միայն մայր լինելու համար, քան ինքս ինձ վաճառեմ, հանուն երեխայիս բարօրության): Հիմա ընտանիքներում կինը ևս աշխատում է ու դա արդեն քո բերած փաստարկը գրեթե հավասարեցնում է նվազագույնի:

Աթեիստ
30.11.2007, 13:51
Համամիտ եմ Դայանայի փաստարկների հետ: Երեխան պետք է մեծանա առողջ մթնոլորտում, որպեսզի դառնա իսկական Մարդ: Իսկ եթե շրջապատում տիրում է "բազառային" իրավիճակ, ապա երեխան իր կյանքին ևս կսկսի վերաբերվել ինչպես առևտուրի ենթակա ապրանքի ու իր հետագա կյանքի ընթացքում նա ևս կզբաղվի կենսական առևտուրով…

Ինչ որ առումով գրածիդ մեջ ճշմարտություն կա: Բայց ժամանակի հետ միասին փոխվում է նաև աշխարհայացքը ամուսնության նկատմամբ: Այսինքն հիմա միայն երեխան չի կարող լինել ամուսնության դրդապատճառ (անձամբ ինձ համար այդպես է ու ես 1000 անգամ կգերադասեմ լինել միայնակ մայր միայն մայր լինելու համար, քան ինքս ինձ վաճառեմ, հանուն երեխայիս բարօրության): Հիմա ընտանիքներում կինը ևս աշխատում է ու դա արդեն քո բերած փաստարկը գրեթե հավասարեցնում է նվազագույնի:

Համաձայն են, դա էլ գալիս է նրանից, որ մարդը, լինելով սոցիալական էակ, արդեն հետին պլան է մղում բնազդը և ղեկավարվում ավելի շատ գիտակցությամբ և սոցիալական նորմերով: Չէ որ ոչ բոլոր աղջիկներն են վազում հարուստների ետևից:

Dayana
30.11.2007, 14:39
Չէ որ ոչ բոլոր աղջիկներն են վազում հարուստների ետևից:

Ապրես ։ Այ սա լավ միտք էր ։ Համաձայն եմ , շատերը կան որ սիրում են հարստություն ։ Ես նույնիսկ մի օրնակ կբերեմ , իմ համար հարազատ մի աղջիկ ինձ մի անգամա սում էր , չի ամուսնանա զգացմունքների հիմա վրա , այլ կամուսնանա էնպիսի մի տղայի հետ , ով ապահովված կլինի ամեն ինչով , ու որ եթե հոտագայում բաժանվելու առիթ լինի , նա իր բաժինը ստանա այդ հարստության և ապրի ուրախ ու երջանիկ :( Ես իհարկե , այ սենց դեմք ընդունեցի :angry . բայց նա ինձ ասաց որ ես լավ կյանքով եմ ապրում ու ոչնչի պակաս չունեմ , դրա համար էլ էդպես եմ խոսում :( ու որ ես դեռ երեխա եմ :baby Բայց ես ուրախ եմ որ նման երեխա եմ ու որ հետագայում եթե ունենամ երեխաներ իմ նման կդաստիարակեմ ։

Adam
30.11.2007, 17:38
Ինձ թվում է, նա ով ամուսնանում է ինչ-որ մեկի հետ հանուն փողի, ընդունակ չէ անկեղծ սիրուն: Չգիտեմ ոնց...բայց սերը նրա համար չի:

Lapterik
30.11.2007, 21:26
Ինչով է տարբերվում դևը աղջկանից, դևը ասում է կյանքդ կամ դրամապանակդ, աղջիկը ասում է և' կյանքդ, և' դրամապանակդ: Մենակ մեկով բան դուրս չի գա մի քիչ ռեալ մտածեք էլի, խրճիթում դրախտ չի լինի (բացառություններ կան), բայց ինչպես ես միշտ նշում եմ, ոսկե միջինը, մի քիչ հաշվարկը չի խանգարի, նույնիսկ կօգնի: Ու Դայանայի նշած աղջկա կարգավիճակը հեչ էլ վատ չեմ համարում, ինքը ճիշտ ա մտածել, ուղղակի իրա ճիշտը որոշ մարդկանց համար ընդունելի չի:

Dayana
01.12.2007, 11:40

Կներես Լապտերիկ ջան /նենց քեզ նմանեցնում եմ Լուսատիտիկին :love/ բայց "Мне по душе рай в шалаше" ;)
/ կներեք ռուսերենիս համար/

Ուրվական
01.12.2007, 14:01
Չեմ հավատում, ոչ մի կերպ չեմ հավատում այն աղջիկներին, որ ասում են, թե մենակ զգացմունքներով առաջնորդվելով կարող են ամուսնանալ: Կարող ա, իրանք տենց կուզենային, որ լիներ, սակայն դա հնարավոր չէ մի քանի պատճառով.
1. Հենց նույն երեխաների պահը. ցանկացած կին, մայր, կուզենա, որ իր երեխան ապրի նորմալ պայմաններում, նորմալ հագնվի, ուտի և հետ չմնա մնացած երեխաներից:
2. Հենց իր՝ կնոջ պահը. Իսկ ինչու միայն երեխաները. չէ՞ որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կուզենա լավ ապրել, չէ՞ որ ամուսնությունը ջուր խմել կամ հաց ուտել չի: Եթե դու ապրելու ես մի տղայի հետ, որին սիրում ես, բայց օրական հացի փող չունեք, ու՞մ է պետք այդպիսի կյանքը: Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, ուզենք, թե չուզենք մենք այդ: Այսպիսով, ուզում եմ ասել, որ երջանկություն առանց փողի հնարավոր չէ, փող ասելով, մի հասկացեք թուղթ կամ մետաղադրամ:
3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը: Էդ որ տենց են ասում, մի մոռացեք, որ միայն աղջիկներից չէ, որ կախված է ամուսնությունը:
Մի բան էլ ինձ հետաքրքեց, ինչու՞ էր թեման կոնկրետ աղջիկներին վերաբերվում: Ինչ եք կարծու՞մ, հակառակը հնարավոր չէ՞: Չգիտե՞ք այդպիսի դեպքեր: Ես գիտեմ:):
Բայց մի մոռացեք, այս խնդիրների մասին մտածել պետք է միայն այն դեպքում, երբ որ սիրում ես, իրոք սիրում ես, ու արդեն այլ բաների մասին կարող ես մտածել, ոչ թե կշեռքի նժարներին դնես փողն ու սերը: Այ այդ դեպքն արդեն շատ ցավալի է: Եթե այդպիսի մարդու եք հանդիպում, անկախ ամեն ինչից, մեղմ ասեմ, ասեք ցտեսություն ու հեռացեք:
Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ:love: Սիրեք...

Second Chance
01.12.2007, 14:24
Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ:love: Սիրեք...

Ճիշտ է:)
Փողի համար հնարավոր չէ սիրել դա կնշանակի որ սիրում ես փողը;), բայց կարելի է սիրել նրա համար, որ մարդը թամբալի մեկը չի ու ամենինչ անում է որպեսզի ապահովի իր կամ ապագա ընտանիքը, այ դրա համար կարելի է սիրել,դա հաստատ սիրո մասը կկազմի… իսկ եթե ասենք պապայի փողերն են նրա դրամապանակում…:( նա ուղղակի կամուսնանա իր սկեսրոջ դրամապանակի հետ:[

*e}|{uka*
01.12.2007, 18:31
Չեմ հավատում, ոչ մի կերպ չեմ հավատում այն աղջիկներին, որ ասում են, թե մենակ զգացմունքներով առաջնորդվելով կարող են ամուսնանալ: Կարող ա, իրանք տենց կուզենային, որ լիներ, սակայն դա հնարավոր չէ մի քանի պատճառով.
1. Հենց նույն երեխաների պահը. ցանկացած կին, մայր, կուզենա, որ իր երեխան ապրի նորմալ պայմաններում, նորմալ հագնվի, ուտի և հետ չմնա մնացած երեխաներից:
2. Հենց իր՝ կնոջ պահը. Իսկ ինչու միայն երեխաները. չէ՞ որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կուզենա լավ ապրել, չէ՞ որ ամուսնությունը ջուր խմել կամ հաց ուտել չի: Եթե դու ապրելու ես մի տղայի հետ, որին սիրում ես, բայց օրական հացի փող չունեք, ու՞մ է պետք այդպիսի կյանքը: Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, ուզենք, թե չուզենք մենք այդ: Այսպիսով, ուզում եմ ասել, որ երջանկություն առանց փողի հնարավոր չէ, փող ասելով, մի հասկացեք թուղթ կամ մետաղադրամ:
3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը: Էդ որ տենց են ասում, մի մոռացեք, որ միայն աղջիկներից չէ, որ կախված է ամուսնությունը:
Մի բան էլ ինձ հետաքրքեց, ինչու՞ էր թեման կոնկրետ աղջիկներին վերաբերվում: Ինչ եք կարծու՞մ, հակառակը հնարավոր չէ՞: Չգիտե՞ք այդպիսի դեպքեր: Ես գիտեմ:):
Բայց մի մոռացեք, այս խնդիրների մասին մտածել պետք է միայն այն դեպքում, երբ որ սիրում ես, իրոք սիրում ես, ու արդեն այլ բաների մասին կարող ես մտածել, ոչ թե կշեռքի նժարներին դնես փողն ու սերը: Այ այդ դեպքն արդեն շատ ցավալի է: Եթե այդպիսի մարդու եք հանդիպում, անկախ ամեն ինչից, մեղմ ասեմ, ասեք ցտեսություն ու հեռացեք:
Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ:love: Սիրեք...

ստորագրում եմ ;)

dvgray
01.12.2007, 22:39
Միթե՞ դա նորմալ երևույթ է:
Աններմալ երևույթ է: Պատճառը էլի ծնողներն են. որոնք ոչ իրենք են իրենց կյանքի ընթացքում գիտակցել, ոչ էլ իրենց երեխաներին համապատասխանաբար սովորեցրել, որ
Փողը՝ դա հետևանք է մարդկային կյանքի, աշխատանքի, այլ ոչ պատճառ:

Նախ. 20-22 տարեկան տղան էտ ինչ մի հերոսություն պետք է արած լինի, որ գնահատված լինի դրամական փոխհատուցմամբ: Հետո, այդ երիտասարդի կյանքը նոր է սկսվում , և ի՞նչ ստաբիլության սպասելիքի մասին է խոսքը. եթե նրան հակառակը, պետք է անընդհատ շարժվել ու աճել:

Փողի չգոյության պատճառով բաց թողնել սեփական երջանկությունը, դա առնվազն անմտություն է և վկայում է աղջկա/տղայի անհույս ձևի անկենդան էության մասին:
Երիտասարդ ընտանիքի գոյացման, զարգացման հիմնական մղիչը ՝ մեծ զգացմունքն է ու միասին սարեր շուռ տալու համոզմունքը: Եթե դա չկա, ապա երկու բիձեքը իրականում ավելի ճիշտ կլինի առանձին ապրեն: Դրանով կփրկեն շրջապատին մի ծանր բեռից:

Ավելացվել է 7 րոպե անց

3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը:
Այ սրան կտրուկ դեմ եմ: Սրա պատճառով ընկերներիս որոշ մասի հետ անընդհատ վիճում ենք, քանի որ համարելով. որ ընտանիք չեն կարող պահել... և այլն, ու բաց են թողել այն Աստղին, որը մարդու կյանքում հայտնվում է միայն մեկ անգամ:

Ստեղ իրականում աղջիկներն էլ իրենց մեղքը ունեն ;):

Adam_Smith
16.02.2008, 13:06
Նշեմ, որ ոչ ոք չի կարող պարզել հարցադրման որ կողմն է ճիշտ, պարզապես նշեմ, որ իմ կարծիքով չկա կամ շատ շատ շատ քիչ են այն աղջիկները , որոնց համար տղայի սոցիալական կողմը ու նյութական կողմը հետաքրքիր չէ: Ու շատերը հենց որոշում կայացնում են այդ հանգամանքը հաշվի առնելով

chiburgen
14.03.2008, 14:41
Շատ մարդիկ (հիմնականում իգական սեռը) ընտրում են իրենց կեսին հաշվի առնելով նրա <<նյութական կարողություններ>>,բայց հաշվի չառնելով իր ընտրայլի մնացած հատկանիշները: Այսինքն նրանք ընտրում են նոր սիրում:
Որքանով եք ճիշտ համարում այս երևույթը::think

P.S.Պիտի որ շատ հայտնի երևույթ լինի:

keyboard
14.03.2008, 14:47
Դա ոչ թե իգական սեռն է ընտրում, այլ մեր մենտալիտետը,այսինքն՝ ծնողը միշտ ասելով.
-Դա սկի դիպլոմը չի ստացել, դրան առնում ես ի՞նչ անես, հլը էն մեկին նայի ջիպա քշում, գործարաններ ունի եվ այլն:
Ստիպում է իր երեխային, տվայ դեպքում աղջկան գնալ ջիպով տղայի մոտ:
Իսկ աղջիկները սիրում են, նոր ընտրում իմ կարծիքով, համենայն դեպս իմ շրջապատում նման մարդ չեմ ճանաչում, որ ընտրել նոր է սիրել:
Իսկ առհասարակ,իմ կարծիքով, պետք է տղան եվ աղջիկը միասին ստեղծեն իրենց գործարանն ու ջիպերը, եվ եթե սերը կա ուրեմն հաստատ կստեղծեն, հլը անգամ յախտա էլ կստեղծեն, շուրջերկրյա ճամբորդության համար:
Այնպես որ մեծամասնությունը չէ, որ այդպես է մտածում, կամաց-կամաց դա վերանում է մեր ժողովրդի բնավորության միջից:
Շնորհակալ եմ ուշադրության համար: :B

Dayana
14.03.2008, 14:47
ահա, անպայման պիտի գրպանը կշռել հետո սիրել :D
ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ :angry աղջիկների պատճառով։
Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները :( բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում :(

Այդ դեպքում եկեք ընդհանրացնենք և միացնենք նաև տղաներին, որ ասում են հարուստ աներ ունենամ :[ ինձ պահի։

Safaryan
14.03.2008, 14:48
Միանշանակ, սիրել նոր ընտրել:)

chiburgen
14.03.2008, 14:56
էտ դուք լավա որ տենց եք մտածում:
շատ արքի ընկնող երևույթներ մտածում են, որ իրենք ծնված են հարուստ կյանքով ապրելու համար(այստեղ են ասում ապրում ենք որ ուտենք):

Արշակ
14.03.2008, 17:07
ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։:angry
Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները :( բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում :(
Ես սենց կասեի. բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկները տղաներին են մեղադրում բազմապիսի մեղքերի մեջ ու բացասական բնորոշումներ տալիս, իսկ տղաներն էլ էդ նույն հարցերում մեղադրում են աղջիկներին։ :P

Իրականում երևի գրեթե բոլոր էդ կարգի հարցերում բացասականն էլ, դրականն էլ հավասարապես հանդիպում են և՛ տղաների, և՝ աղջիկների մեջ։ Ուղղակի սովորաբար աղջիկները տղաներից են վառված, տղաները՝ աղջիկներից։ :))
Նենց որ, բոլոր ժամանակներում էլ «տղաները սենցն են», «աղջիկները նենցն են» կարգի ընդհանրացված գնահատականներ հա էլ կլսենք։:)

Dayana
14.03.2008, 17:14

Բայց համաձանյվիր որ էդ շատ քիչ դեպքերում է ։
:( ախր ոնց կլինի, որ մարդը ընտրի կողակցի չսիրելով :8 իմ պուճուրիկ գլխում էդ չի տեղավորվում :8 Իհարկե բացառություններ լինում են, հասկանում ու ընդունում եմ, բայց մի տեսակ հիմա շատ տարածված է ընդունել, որ աղջիկները վազում են ջիպերով տղաների ետևից :( դա էդպես չի ;) հավատացած եղեք։

Էս արտահայտության համար դասախոսիս պատասխանել եմ որ ինքը :angry սխալա ու ես զաչոտ չէի ստանում :D այնպես որ Արշակ ջան արի համաձայնվի որ շահամոլ աղջիկների քիչ ես հանդիպել ;)

chiburgen
14.03.2008, 17:30

գիտես ինչ կա, ըտենց մարդիկ ընտրելուց հետո են սիրում:Նեց որ դժվարը ընտրելնա,
իսկ սիրելը..........հեչ ... ստից բանա,ով չի կարա սիրի?
իսկ ես կոնկրետ 6 ԱՂՋԻԿ գիտեմ էտ ձևի:

Արշակ
14.03.2008, 17:52
բայց մի տեսակ հիմա շատ տարածված է ընդունել, որ աղջիկները վազում են ջիպերով տղաների ետևից :( դա էդպես չի ;) հավատացած եղեք։

Ես որ տենց չեմ համարում։;) Ընդհանրապես աղջիկները սենց են, տղաները նենց են տիպի գնահատականներ չեմ սիրում։
Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ թեմային, հեչ պարտադիր չի որ բացահայտ շահամոլություն լինի։ Ուղղակի մարդիկ հակված են ենթագիտակցբար ձգվել դեպի հաջողակներին(ոչ միայն ամուսնության հարցում)։ Ու տվյալ պահին ֆինանսապես ապահովվածությունը հաճախ սխալմամբ նույնացվում է հաջողակ լինելու հետ։

chiburgen
14.03.2008, 20:09
բայց էս հարցում մի տխուր կողմ էլ կա:
Օրինակ`եթե աղջիկը կամ տղեն(սենց եմ գրում, որ Dayana-ն չնեղանա) իր ընտրյալին
սիրում է ասենք մեքենայի համար,իսկ էտ ընտրյալը չի գիտակցում թե նա ինչի համար է սիրվում?
Մարդիկ կան որ գիտակցում են, ու դա իրանց արժանապատվությունը ներումա?

Dayana
25.03.2008, 16:25
Երեկ ցորեկով բարով տարան մի յար մի ճորով,
Զնա ճորով է խաբած, կամ խաբված է զինքը դրամով,
Սերն որ դրամով լինի, զինը էրել պիտի կրակով,
Սերը խնձորով պիտի, որ տրհեմ-տրհեմ շեքերով։

Նահապետ Քուչակ