PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական ծրագիր 2

Cassiopeia
11.06.2008, 12:17
Շարունակելով ավանդույթը… այս անգամ ուղևորվում ենք Գավառի մանկատուն: Այնտեղի սաները 1.5 մինչև 18 տարեկան 90 որբուկներ են, որոնք ունեն սիրո, քնքշանքի և նաև նյութական օգնության պահանջ: Ինչու հենց Գավառի մանկատուն…
1. Լինելով Երևանից հեռու, այն համեմատաբար ստվերում է ընկած: Ու կարծում եմ, որ մեր այցը մեծ ուրախության տեղիք կտա: Այդ է վկայում իմ հեռախոսազրույցը մանկատան տնօրենի հետ (նրանք պատրաստ են ընդունել մեզ մեր ցանկացած օրը) :
2. Գտնվելով Սևանի հարևանությամբ, այն մեզ հնարավորություն կտա այցից հետո մեր հանգիստն ու ժամանցն անց կացնել Սևանա լճի լազուրներում:

Բարեգործականի ֆոնդում տվյալ պահին առկա է 56000 դրամ (մեկ ամիս առաջ ակումբցիներից մեկից (ում անունն իր իսկ խնդրանքով գաղտնի է պահվում) հանգանակություն ստացվեց 31000 դրամի չափով): Սակայն դա քիչ է նման այցի համար: Հարգելի ակումբցիներ, հարգելի բարեհոգի մարդիկ, եթե ունեք հնարավորություն, ապա թեկուզ 1000 դրամի չափով ներդրեք ձեր օգնությունն այս գործում: Այդ երեխաների մի րոպեի ժպիտն ավելի արժե, քան ցանկացած 1000 դրամ:

Հ.Գ. Ակցիայի երկրորդ հատվածը` ժամանց Սևանի ափում… այսինքն բոլոր նրանք, ովքեր կգան մանկատուն, օրվա երկրորդ կեսին կուղևորվեն դեպի Սևան: Եթե այցը մանկատուն կազմակերպվի շաբաթ օրը, ապա հնարավոր է որ շաբաթ երեկոն և ամբողջ կիրակի օրը անց կացնել Սևանի ափին:

Դե, ձեզ տեսնեմ… սպասում եմ արձագանքների:

Ձայնալար
11.06.2008, 12:53
Վեռ, այ Վեռ, իսկ երբ ա պլանավորվում այցը մոտավորապես

Cassiopeia
12.06.2008, 09:28
Վեռ, այ Վեռ, իսկ երբ ա պլանավորվում այցը մոտավորապես

Այցը կախված է Չուկի քաղաքացիական կյանք վերադառնալու ժամկետից: Այսինքն, մոտավոր այն նախատեսվում է այս ամսվա վերջին, կամ որ ավելի հավանական է, եկող ամսվա առաջին շաբաթ-կիրակի օրերը:;)

Cassiopeia
13.06.2008, 09:05
Մեր սիրելի Ձայնալարի կողմից երեկ կատարվեց առաջին հանգանակությունը` 10000 դրամ:
Անչափ շնորհակալություն մանուկների անունից:love

Cassiopeia
25.06.2008, 14:30
Էհ, աչքիս ոչ ոք չի ուզում մանուկներին օգնել (բացառությամբ վերոհիշյալների), իսկ գոնե Սևան գնալ ցանկացող կա՞...
Գոնե գրեք, տեսնեմ ինչ ենք անում...

Հ.Գ. :( էն տպավորությունն է, որ խնդրում եմ մասնակցեք:(

Ձայնալար
25.06.2008, 14:35
Առաջարկում եմ հուլիս ամսվա երկրորդ կիրակի կամ շաբաթ օրը (հիմա դեռ ցուրտ ա): Եթե այնուամենայնիվ գումար հավաքվի և Գավառ գնանք էդ կողմերում հետաքրքիր բաներ կա նայելու, համ էլ կլողանանք :)

Chuk
25.06.2008, 14:36
Վեռ, ես էլ եմ ուզում: Կանենք:

Artgeo
25.06.2008, 14:42
Վեռ, ես էլ եմ ուզում: Կանենք:

+1.

Արշակ
25.06.2008, 14:43
Ես էլ կմասնակցեմ։

Ariadna
25.06.2008, 14:51
Էհ, աչքիս ոչ ոք չի ուզում մանուկներին օգնել (բացառությամբ վերոհիշյալների), իսկ գոնե Սևան գնալ ցանկացող կա՞...
Գոնե գրեք, տեսնեմ ինչ ենք անում...

Հ.Գ. :( էն տպավորությունն է, որ խնդրում եմ մասնակցեք:(

Վեռ ջան, եթե առանց օգնելու ուղղակի Սևան տանես, մի տեսակ Կարապետիչային կստացվի :D Ես երևի չեմ գա, բայց օգնությանը կմասնակցեմ, Ձայնալարից կպահանջեք, իրան կտամ ։)

Cassiopeia
25.06.2008, 15:00
Վեռ ջան, եթե առանց օգնելու ուղղակի Սևան տանես, մի տեսակ Կարապետիչային կստացվի :D Ես երևի չեմ գա, բայց օգնությանը կմասնակցեմ, Ձայնալարից կպահանջեք, իրան կտամ ։)

Փոքր երեխեքին որ կոնֆետով խաբում են, որոշեցի նման մի խորամանկության էլ ես դիմեմ, բայց մինչ օրս արդյունք չկա:(

Շնորհակալություն արձագանքելու համար:

ars83
25.06.2008, 15:43
Իսկ ինչպե՞ս կարելի է գումարը փոխանցել երեխաների համար։ Ես ծրագրի կազմակերպիչներից ոչ մեկին չեմ ճանաչում :unsure

Cassiopeia
25.06.2008, 15:57
Իսկ ինչպե՞ս կարելի է գումարը փոխանցել երեխաների համար։ Ես ծրագրի կազմակերպիչներից ոչ մեկին չեմ ճանաչում :unsure

Եթե ունես ԱՐՔԱ էլեկտրոնային քարտ, որով կարող ես ինտերնետի միջոցով փոխանցում կատարել, կասեմ քարտիս համարը, եթե ոչ` կասեմ հաշվեհամար, որի վրա ցանկացած բանկից կարող ես փոխանցել: 3-րդ տարբերակը` պարզապես հանդիպել ու առձեռն տալ:

ars83
25.06.2008, 16:22

Եթե կարելի է, 1-ին և 2–րդ տարբերակները ([email protected] հասցեով ուղարկիր, խնդրեմ)։
Շնորհակալություն։

Cassiopeia
26.06.2008, 14:53
ARCA Քարտի համար` 9051 1302 0002 4994

Բանկի հաշվեհամար` 1150000448710500, Հայբիզնեսբանկ, Վարդանանց մ/ճ, Վերոնիկա Բուռնուչյան:

Փոխանցումից անմիջապես հետո խնդրում եմ նամակով նշել թե ինչքան գումար եք փոխանցել: Շնորհակալություն:

Artgeo
01.07.2008, 13:29
Cassiopeia-ն խդնրեց, որ գրեմ

ՄԱՆԿԱՏՈՒՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 13-ին ԿԻՐԱԿԻ:

Առավոտյան կգնանք, երեկոյան հետ կգանք:

Cassiopeia
01.07.2008, 15:00
Ելնելով որոշ հանգամանքներից, օրը տեղափոխվեց 12 հուլիսի 2008թ. հուլիսի 2-րդ շաբաթ օրը:
Ուղղությունը` օրվա առաջին կեսը` Գավառի մանկատուն, երեխաներին նվերներ տանելու, իսկ երկրորդ կեսը` ամառային հանդիպում Սևանի ափին;):

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ արձագանքել առաջիկա շաբաթվա ընթացքում:

Chuk
01.07.2008, 15:42

Գավառ՝ մանկատուն, կգամ:
Սևան չգիտեմ ;)

Ձայնալար
01.07.2008, 16:01
Արձագանքում եմ

Ներսես_AM
01.07.2008, 17:13
Շատ կուզեյի, բայց չենք կարող գալ :cry անձնական գործեր ունենք :)

Cassiopeia
03.07.2008, 12:10
Փաստորեն Սևան գալ ուզողներ էլ չեղան:
Այսօրվա դրությամբ գնում ենք`
Չուկ
Ձայնալար
ՆորՄարդ
Աթեիստ -?
Cassiopeia

Cassiopeia
03.07.2008, 13:04
Հենց նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց մանկատան տնօրենի` Նիկոլայ Նալբանդյանի հետ: Գնալու ենք կիրակի օրը` 13-ին:
Քանի որ գումարը քիչ է, ապա նրա խնդրանքով երեխաներին կտանենք սպորտային կոշիկներ` տարբեր չափսերի (գումարի սահմաններում):

Ցուցակի մեջ ավելացավ Արտգեո-ն էլի կասկածելի տարբերակով:

Artgeo
03.07.2008, 13:42
Կա առաջարկ, շաբաթ երեկոյան գնալ Սևան, մնալ Սևանի ափին գիշերը ու առավոտյան գնալ մանկատուն:
Առաջարկը ողջունվել է իմ, Cassiopeia-յի ու Ateist-ի կողմից:

Ձայնալար
03.07.2008, 13:59
Հմմմ, բա ե՞րբ ենք լողանալու ու տապակվելու արևի տակ: Երեկոյան ցուրտ ա, առավոտյան ցուրտ ա: Համ էլ Նորմարդը կիրակի չէր կարա կարծեմ դրա համար փոխվեցին պլանները շաբաթվա: Լավ կլիներ շաբաթ գնալ, մանկատան հետ գործերը վերջացնել, հետո գնալ լողափ գիշերը մնալ, հաջորդ օրը գալ՝ եթե երկու օրով ենք գնում: Հա ու մեկել, եթե Գավառ ենք գնում, սևան գնալ իմաստ չունի: Գավառում ավելի լավ ափեր կան ու ավելի քիչ մարդ:

Cassiopeia
08.07.2008, 15:41
Ուրեմն, կիրակի օրը` 13.07.2008թ. գնում ենք....
Գավառ, ապա Սևան:
Գալիս են.
Չուկ
Artgeo
Ձայնալար + 1
Արշակ - ?
Apsara
Guest
Աթեիստ
Cassiopeia

Սպասում եմ արձագանքների մինչև հինգշաբթի:

Freddie
08.07.2008, 23:42
Ժողովուրդ ես էլ եմ ուզում գալ։:oy Հատկապես ծրագրի առաջին մասի համար։

Cassiopeia
09.07.2008, 09:30
Ժողովուրդ ես էլ եմ ուզում գալ։:oy Հատկապես ծրագրի առաջին մասի համար։

Սրտաբաց և ուրախությամբ կընդունենք:
Տեղեկությունների համար ՊՄ գրի:;)

Cassiopeia
10.07.2008, 11:29
Ինչպես նշվել էր, նախօրոք ֆոնդում առկա էր 51000 դրամ: Ընթացքում հանգանակություն կատարեցին`
Ձայնալար - 10000 դրամ
Արշակ - 5000 դրամ
Արիադնա - 5000 դրամ
Ընդհանուր առմամբ, կազմում է 76000 դրամ:

Գնում ենք Գավառի մանկատուն` Կիրակի օրը` 13.07.2008թ.: Որպես նվեր երեխաների համար տանում ենք սպորտային կոշիկներ, որոնք ձեռք կբերվեն հանգանակված գումարով: Քանի որ ճանապարհը բավական երկար է, ապա ճանապարհածախսի մի մասը` 15000 դրամը, կտրվի բարեգործականի ֆոնդից, իսկ մնացյալ գումարը կհավաքվի եկող ակումբցիների կողմից:

Ճանապարհն անցնելու ենք միկրոավտոբուսով, որի համար վճարվելու է ընդհանուր առմամբ 30000 դրամ: Երթուղին ընդգրկելու է` Երևան-Գավառ-(տեսարժան վայրեր)-Սևան-Երևան հատվածը: Ներկայումս "հայտ են ներկայացրել" մասնակցելու հետևյալ անձինք`
1. Չուկ
2. Artgeo - ?
3. Արշակ - ?
4. Ձայնալար
5. + 1
6. Guest
7. Apsara
8. Հովսեփ
9. Ahik
10. Աթեիստ
11. Cassiopeia

Եթե գալ ցանկացողներ կլինեն, մի ամաչեք, դիմեք;)

Որպես ճանապարհածախս և ընթացիկ ծախսեր հավաքում ենք 4000-ական դրամ: Սակայն զգուշացնեմ, որ ուտելիք շատ քիչ ենք վերցնելու (հիմնականում նախաճաշի համար չոր ուտելեղեն), ու տեղում արդեն մնացյալ գումարով ու հավելավճարով ձեռք կբերվի հիմնական ուտելիքը:

Cassiopeia
10.07.2008, 12:39
Khenyan-7000 դրամ
Բարեգործականի ֆոնդում` 82000 դրամ:

Cassiopeia
10.07.2008, 15:10
Ներսես_AM - 4000 դրամ:
Ընդհանուր գումարը` 86000 դրամ:

Cassiopeia
11.07.2008, 14:57
Կատարվել է հանգանակություն` 4000 դրամ: Հանգանակողի խնդրանքով անունը չեմ հրապարակում:
Ընդհանուր գումարը` 90000 դրամ:

Աթեիստ
12.07.2008, 10:24
Լիազորված եմ տեղեկացնել, որ

Հավաքվում ենք Թամանյանի արձանի մոտ Կիրակի (13/07/08) ժամը 9:00-9:30

Սևանի աղտոտվածության մասին լուրերի պատճառով հնարավոր է Սևանի փոխարեն լողանանք Հարսնաքարի ջրաշխարհում (խնդրում ենք հաշվի առնել սրա հետ կապված ֆինանսական փոփոխությունները):

Բոլորին մաղթում եմ ուրախ ժամանց:

Աթեիստ
12.07.2008, 12:45
Վերջին լուրեր

Նոր խոսեցի ընկերոջս հետ, որը նախորդ կիրակին անցկացրել է Սևանում:
Եղանակը շատ տաք է եղել, լողափը` իմ սիրածը (Լագունա): Վարակի մասին լսել է վերադառնալուց հետո: Ողջ է:

Cassiopeia
13.07.2008, 09:32
Սևանի չանապարհին ենք.Մեքենան բավական հարմարավետ է ու 11 հոգով կարոխ ենք նույնիսկ պարել մեջը.

Հ.Գ. Հատուկ Ակումբի համար, հեռախոսով.

Cassiopeia
13.07.2008, 11:52
Մանկատնից արդեն դուրս եկանք. Շատ ջերմ ընդունելուտյան արջանացանք. Մանրամասները վաղը Հիմա Նորատուսում ենք. Խաչքարերն ենք ուսումնասիրում. Չեմ պոշմանել, որ կազմակերպել եմ այս ամենը. Մի քանի րոպեից ուղևորվում ենք Սևան.

Cassiopeia
14.07.2008, 10:24
:D հենց նոր կարդում էի երեկվա գրառումներս... բավական ծիծաղելի է ստացվում տրանսլիտով գրելու արդյունքը…

Երեկվա օրը վերջացավ… Հոյակապ օր էր, անմոռանալի ու հիասքանչ… Անչափ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին երեկվա օրվա իրականացմանը՝ թե գումար հանգանակողներին, թե անձամբ եկածներին… Նկարները կտեղադրեմ վաղը…
Մանկատանը արժանացանք ջերմ ընդունելության… Արտաքնապես շենքը բավական լավ վիճակում էր: Հետագայում, տնօրենի հետ խոսակցության ժամանակ պարզվեց, որ այդ ամենը կատարված է բարեգործների օժանդակությամբ, իսկ պետության կողմից մեկ երեխայի խնամքի, սնունդի, հագուստի ու մնացյալ ծախսերի համար ամսեկան նախատեսված գումարը հաստատ չէր բավականացնի նույնիսկ երեխային մեկ սեզոնի համար նախատեսված հագուստի ամբողջ կոմպլեկտ գնելու համար:
Տնօրենի հետ խոսելուց հետո կազմակերպեցինք շրջայց մանկատնով: Ասեմ, որ երեխաները ամեն հնարավորինս ձևերով ապահովված են նորմալ կյանքով ապրելու պայմաններով… Ունեն հեռուստացույց, հաճելի գիշերասենյակներ: Մեզ զարմացրեց նրանց ձեռքի աշխատանքների բազմազանությունն ու հմտությունն այդ գործում: Կեցցեն մանկատան ղեկավարությունը, որ նրանց այդպիսի արհեստներ.ի են սովորեցնում և մանկատան սաները հաստատ չեն կորչի կյանքում, քանի որ նրանք ունեն հմուտ ձեռքեր:
Շրջայցից հետո իջանք բակ, որտեղ երեխաները խաղում էին: Բակը հարմարեցված էր մանուկների համար խաղեր կազմակերպելու հարմարություններով: Այնտեղ հանդիպեցինք երեխաներին՝ 1.5-14 տարեկան երեխաների (երեխաների մի մասը գնացել էր տներով, իսկ մի քանի հոգի էլ՝ հանգստանալու Ծաղկաձորի ճամբարներում):
Երեխաների հետ հանդիպումն անցավ շատ բուռն ու հետաքրքիր: Ընթացքում Հովսեփն ու Վահագնը երեխաների հետ ֆուտբոլ խաղացին (արդեն մանկատնից դուրս գալու ժամանակ նրանց միացան Արշակն ու Նարեկը և ոչ մի կերպ չէին ուզում խաղը դադարեցնել), Հովսեփը փորձում էր երեխաներին "կյանքի փորձ" սովորեցնել` խաղաթղթեր խաղալ սովորեցնելով; Երեխաների հետ ակումբցիները խաղացին գործնագործ:
Երբ 3 տարեկան Մոնիկային հարցրեցի.- "Ո՞ւմ ես սիրում ամենաշատը" (նկատի ունենալով ընկերներին), նա պատասխանեց - "Մամայիս": Իսկ հետո 3 տարեկան Մոնիկան, Միլենան ու մեկ այլ աղջնակ (ում անունը չեմ հիշում), ինձ համար երգեցին, որ իրենց համար հայրենիքից ու թանկագին մայրիկից սիրելի ոչինչ չկա այս աշխարհում: Վերջում էլ, հրաժեշտի ժամանակ երեխաները խնդրեցին նորից վերադառնալ: Իմ կողմից նշեմ, որ այնքան կարոտ ու թախիծ կար նրանց աչքերում, ու այնքան սեր դեպի նրանց այցելող ցանկացած անձը:
Երկվա օրվա երկրորդ կեսը ևս հոյակապ անցավ: Գնացինք Սևանի Հարսնաքար լողափին կից ջրաշխարհը ու բավական հաճելի ու անմոռանալի ժամանց անց կացրեցինք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ու իրենց ներկայությամբ հագեցրեցին մեր օրը:

Հ.Գ. Նկարները կլինեն վաղը;)

Guest
15.07.2008, 10:11
Նկար եմ ուզում…

Cassiopeia
15.07.2008, 11:15
Հերթն հասավ նկարներին`

http://www.imagger.com/thumbs/892680_SP_A0486_resize.jpg (http://www.imagger.com/view/892680_SP_A0486_resize.jpg.html) http://www.imagger.com/thumbs/347785_SP_A0497_resize.jpg (http://www.imagger.com/view/347785_SP_A0497_resize.jpg.html)
Հագուստներն ու սպորտային կոշիկները, որոնք տարանք երեխաներին:

http://www.imagger.com/thumbs/778977_CIMG2965_resize.JPG (http://www.imagger.com/view/778977_CIMG2965_resize.JPG.html)
ճանապարհին

http://www.imagger.com/thumbs/56309_IMG_0097_resize.JPG (http://www.imagger.com/view/56309_IMG_0097_resize.JPG.html)
Մանկատան տնօրենի գրասենյակում

http://www.imagger.com/thumbs/487735_CIMG2981_resize.JPG (http://www.imagger.com/view/487735_CIMG2981_resize.JPG.html)
Հովսեփն ու Վահագնը ֆուտբոլային հանդիպում կազմակերպեցին մանկատան երեխաների հետ

http://www.imagger.com/thumbs/183713_CIMG2985_resize.JPG (http://www.imagger.com/view/183713_CIMG2985_resize.JPG.html)
Հովսեփի ֆուտբոլային թիմը

http://www.imagger.com/thumbs/486286_CIMG2998_resize.JPG (http://www.imagger.com/view/486286_CIMG2998_resize.JPG.html)
Հովսեփը "կյանք է սովորեցնում" փոքրիկներին

http://www.imagger.com/thumbs/557112_CIMG3002_resize.JPG (http://www.imagger.com/view/557112_CIMG3002_resize.JPG.html)
Ետ վերադարձի'ր, մանկություն...

http://www.imagger.com/thumbs/358459_CIMG3011_resize.JPG (http://www.imagger.com/view/358459_CIMG3011_resize.JPG.html) http://www.imagger.com/thumbs/205393_DSC00219_resize.JPG (http://www.imagger.com/view/205393_DSC00219_resize.JPG.html)
Հովսեփն ու Apsara-ն մանկատան ամենափոքրիկի հետ

http://www.imagger.com/thumbs/47450_CIMG3013_resize.JPG (http://www.imagger.com/view/47450_CIMG3013_resize.JPG.html)
Երեխաները ինձ տանում են Երևան

http://www.imagger.com/thumbs/333780_CIMG3012_resize.JPG (http://www.imagger.com/view/333780_CIMG3012_resize.JPG.html)
Ակումբցիներն ու մանկատան սաները գործնագործ են խաղում

http://www.imagger.com/thumbs/169320_DSC00223_resize.JPG (http://www.imagger.com/view/169320_DSC00223_resize.JPG.html)
3 տարեկան փոքրիկները երգում են, որ ամենաշատն աշխարհում թանկագին մայրիկին են սիրում:

http://www.imagger.com/thumbs/616794_IMG_0050_resize.JPG (http://www.imagger.com/view/616794_IMG_0050_resize.JPG.html) http://www.imagger.com/thumbs/594628_IMG_0049_resize.jpg (http://www.imagger.com/view/594628_IMG_0049_resize.jpg.html)
Երեխաների ձեռքի աշխատանքներից, ի դեպ, առաջինը սարքված է զուտ լավաշով:

ars83
15.07.2008, 11:33
Էս ի՜նչ լավ նկարներ էին։ :hands Շնորհակալությու՛ն։ Լավաշը որ մի ցնցող բան էր։

Էլի նկար չկա՞։

Chuk
15.07.2008, 11:44
Կեցցե՛ք :love

Cassiopeia
15.07.2008, 11:58
http://www.imagger.com/thumbs/898451_IMG_0001.JPG (http://www.imagger.com/view/898451_IMG_0001.JPG.html)
Ճանապարհին

http://www.imagger.com/thumbs/779652_IMG_0068.JPG (http://www.imagger.com/view/779652_IMG_0068.JPG.html)
Նորատուսի խաչքարերը

http://www.imagger.com/thumbs/985837_IMG_0092.JPG (http://www.imagger.com/view/985837_IMG_0092.JPG.html)
Սոված ենք......................

http://www.imagger.com/thumbs/79351_DSC09919.JPG (http://www.imagger.com/view/79351_DSC09919.JPG.html)
Я НА СОЛНЫШКЕ ЛЕЖУ, Я НА СОЛНЫШКО ГЛЯЖУ:D

http://www.imagger.com/thumbs/648072_DSC09893.JPG (http://www.imagger.com/view/648072_DSC09893.JPG.html)
Հովսեփը վայելում է կյանքը

http://www.imagger.com/thumbs/162814_DSC09906.JPG (http://www.imagger.com/view/162814_DSC09906.JPG.html)
Թռիչք դեպի....

http://www.imagger.com/thumbs/4532_DSC09911.JPG (http://www.imagger.com/view/4532_DSC09911.JPG.html)
Ես սիրում եմ ֆուտբոլը

http://www.imagger.com/thumbs/958047_1.jpg (http://www.imagger.com/view/958047_1.jpg.html)
Սևանում ու հագուստով:o

http://www.imagger.com/thumbs/440084_2.jpg (http://www.imagger.com/view/440084_2.jpg.html)
Ո՞վ ունի իմ հնարավորությունները;)

http://www.imagger.com/thumbs/407910_DSC09917.JPG (http://www.imagger.com/view/407910_DSC09917.JPG.html)
:P

http://www.imagger.com/thumbs/850_IMG_0105.JPG (http://www.imagger.com/view/850_IMG_0105.JPG.html)
Հորիզոն, ինչքան գաղտնիքներ ես թաքցնում քո մեջ...

http://www.imagger.com/thumbs/344186_IMG_0111.JPG (http://www.imagger.com/view/344186_IMG_0111.JPG.html)
Ո՞ւր են տանում երազները

http://www.imagger.com/thumbs/545719_IMG_0122.JPG (http://www.imagger.com/view/545719_IMG_0122.JPG.html)
Փրկե'ք, խեղդվում եմ...

http://www.imagger.com/thumbs/405249_CIMG3062.JPG (http://www.imagger.com/view/405249_CIMG3062.JPG.html) http://www.imagger.com/thumbs/246176_CIMG3063.JPG (http://www.imagger.com/view/246176_CIMG3063.JPG.html) http://www.imagger.com/thumbs/205489_CIMG3065.JPG (http://www.imagger.com/view/205489_CIMG3065.JPG.html)
Սևանից հետո` մաֆիա խաղալուց:

Ձայնալար
15.07.2008, 14:51
Աաաաա, լավն են :D

Երկնային
15.07.2008, 18:27
Հրաշալի են… ապրեք, շատ… :love

Ուլուանա
15.07.2008, 19:56
Լավ նկարներ էինք։ :) Ի դեպ, լավ էլ սևացել եք Սևանից հետո։ :D Անծանոթ դեմքեր կային։ Կլուսավորե՞ք։ :oy Մեկ էլ նորից չնայեմ նկարները, դուք երևի կիմանաք, թե ում չեմ ճանաչում...

Cassiopeia
15.07.2008, 20:55
Լավ նկարներ էինք։ :) Ի դեպ, լավ էլ սևացել եք Սևանից հետո։ :D Անծանոթ դեմքեր կային։ Կլուսավորե՞ք։ :oy Մեկ էլ նորից չնայեմ նկարները, դուք երևի կիմանաք, թե ում չեմ ճանաչում...

Անծանոթներն ակումբցի չէին: Աղջիկը Բագրատի ընկերուհին է , տղաներից մեկը` աղջկա եղբայրը, իսկ մյուսը` Հովսեփի ընկերը (արդեն նաև համակուրսեցին):

ցեղակրոն
22.07.2008, 15:05
Cassiopeia շատ ապրե՛ս,
ինչպիսի՜ բարի նախաձեռնություն։ Ափսոս ես քաղաքում չէի։
Այսպիսի փոքր ծրագրերով, բայց բարձր արդյունավետությամբ եթե շատ մարդիք գործեին, մեր երկրում կարիգավոր չէր լինի։
Նորից ապրե՛ս և շնորհակալություն բոլորիդ...
Ժամանակի սղության պատճառով չեմ կարեղ կազմակերպել մի որևէ նման ծրագիր։
Բայց կսպասենք նոր բարեգործական ծրագրերին մասնակցության առաջարկների։

John
25.07.2008, 15:48
Հովսեփը "կյանք է սովորեցնում" փոքրիկներին
:D "դուռակ" էինք խաղում, 2 անգամ հաղթեցին… ու հլը ե՞ս էի սովորեցնում :)

Narinfinity
24.10.2008, 13:42
Cassiopeia շատ ապրե՛ս,
ինչպիսի՜ բարի նախաձեռնություն։ Ափսոս ես քաղաքում չէի։
Այսպիսի փոքր ծրագրերով, բայց բարձր արդյունավետությամբ եթե շատ մարդիք գործեին, մեր երկրում կարիգավոր չէր լինի։
Նորից ապրե՛ս և շնորհակալություն բոլորիդ...
Ժամանակի սղության պատճառով չեմ կարեղ կազմակերպել մի որևէ նման ծրագիր։
Բայց կսպասենք նոր բարեգործական ծրագրերին մասնակցության առաջարկների։

Չգիտեմ որքանով հնարավոր կլինի, բայց մտքովս անցնում է, թե մեր ստեղծագործություններով ցուցահանդես կազմակերպենք, ու հասույթը տրամադրենք որևէ մանկատան համար.
Օրինակ, ես պատրաստ եմ, հենց որ լավ ձյուն գա, առաջարկում եմ ակումբցիներով ձյունից ֆիգուրներ պատրաստել` հրեշտակ, ջրահարս, առագաստանավ, կամ պալատ, բայց դրա համար շատ ձյուն է հարկավոր, չգիտեմ այս տարի ձյուն կգա ...
8 տարի առաջ մեր դասարանով եկեղեցի էի պատրաստել ու մրցույթում այն գրավեց 2-րդ տեղը ու դրամական միջոցները որ մեզ էին տրամադրվել, հատկացրինք մեր դպրոցի կարիքների համար նախատեսված ֆոնդին:
Էնպես որ աչքս ուտում ա, կուզեի այդպիսի մի մրցոյթի մասնակցել, երբ ժամանակ են տալիս ու քո խմբով պատրաստում եք մի ֆիգուր, որը ինչ որ տեղ գրավելու դեպքում կարող ես օգնել մանկատանը կամ կարիքավոր այլ մարդկանց...:B
Եթե հարմարացնենք ակումբով էդպիսի մի միջոցառման մասնակցենք, կամ մենք կազմակերպենք... միայն թե պարտադիր չի որ անպայման ստեղծագործությունները լինեն ձյունից, դրանք կարող են լինել մեր նկարածները, քանդակները և այլն ...
Մի բան կա միայն որ ինձ խանգարում է... ախ ես ժամանակը, էս ինչ քիչ ա, վաաաաաայյյյյյ .........:think

Narinfinity
24.10.2008, 14:08
:D հենց նոր կարդում էի երեկվա գրառումներս... բավական ծիծաղելի է ստացվում տրանսլիտով գրելու արդյունքը…

Երեկվա օրը վերջացավ… Հոյակապ օր էր, անմոռանալի ու հիասքանչ… Անչափ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին երեկվա օրվա իրականացմանը՝ թե գումար հանգանակողներին, թե անձամբ եկածներին… Նկարները կտեղադրեմ վաղը…
Մանկատանը արժանացանք ջերմ ընդունելության… Արտաքնապես շենքը բավական լավ վիճակում էր: Հետագայում, տնօրենի հետ խոսակցության ժամանակ պարզվեց, որ այդ ամենը կատարված է բարեգործների օժանդակությամբ, իսկ պետության կողմից մեկ երեխայի խնամքի, սնունդի, հագուստի ու մնացյալ ծախսերի համար ամսեկան նախատեսված գումարը հաստատ չէր բավականացնի նույնիսկ երեխային մեկ սեզոնի համար նախատեսված հագուստի ամբողջ կոմպլեկտ գնելու համար:
Տնօրենի հետ խոսելուց հետո կազմակերպեցինք շրջայց մանկատնով: Ասեմ, որ երեխաները ամեն հնարավորինս ձևերով ապահովված են նորմալ կյանքով ապրելու պայմաններով… Ունեն հեռուստացույց, հաճելի գիշերասենյակներ: Մեզ զարմացրեց նրանց ձեռքի աշխատանքների բազմազանությունն ու հմտությունն այդ գործում: Կեցցեն մանկատան ղեկավարությունը, որ նրանց այդպիսի արհեստներ.ի են սովորեցնում և մանկատան սաները հաստատ չեն կորչի կյանքում, քանի որ նրանք ունեն հմուտ ձեռքեր:
Շրջայցից հետո իջանք բակ, որտեղ երեխաները խաղում էին: Բակը հարմարեցված էր մանուկների համար խաղեր կազմակերպելու հարմարություններով: Այնտեղ հանդիպեցինք երեխաներին՝ 1.5-14 տարեկան երեխաների (երեխաների մի մասը գնացել էր տներով, իսկ մի քանի հոգի էլ՝ հանգստանալու Ծաղկաձորի ճամբարներում):
Երեխաների հետ հանդիպումն անցավ շատ բուռն ու հետաքրքիր: Ընթացքում Հովսեփն ու Վահագնը երեխաների հետ ֆուտբոլ խաղացին (արդեն մանկատնից դուրս գալու ժամանակ նրանց միացան Արշակն ու Նարեկը և ոչ մի կերպ չէին ուզում խաղը դադարեցնել), Հովսեփը փորձում էր երեխաներին "կյանքի փորձ" սովորեցնել` խաղաթղթեր խաղալ սովորեցնելով; Երեխաների հետ ակումբցիները խաղացին գործնագործ:
Երբ 3 տարեկան Մոնիկային հարցրեցի.- "Ո՞ւմ ես սիրում ամենաշատը" (նկատի ունենալով ընկերներին), նա պատասխանեց - "Մամայիս": Իսկ հետո 3 տարեկան Մոնիկան, Միլենան ու մեկ այլ աղջնակ (ում անունը չեմ հիշում), ինձ համար երգեցին, որ իրենց համար հայրենիքից ու թանկագին մայրիկից սիրելի ոչինչ չկա այս աշխարհում: Վերջում էլ, հրաժեշտի ժամանակ երեխաները խնդրեցին նորից վերադառնալ: Իմ կողմից նշեմ, որ այնքան կարոտ ու թախիծ կար նրանց աչքերում, ու այնքան սեր դեպի նրանց այցելող ցանկացած անձը:
Երկվա օրվա երկրորդ կեսը ևս հոյակապ անցավ: Գնացինք Սևանի Հարսնաքար լողափին կից ջրաշխարհը ու բավական հաճելի ու անմոռանալի ժամանց անց կացրեցինք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ու իրենց ներկայությամբ հագեցրեցին մեր օրը:

Հ.Գ. Նկարները կլինեն վաղը;)

Էս ամենը կարդացի ու մի տեսակ խիղճս թեթևացավ, ուրախ եմ և հպարտ, որ էսպիսի ակւմբցիներ ունենք, դուք մեր հրաշքն եք, հրեշտակներ, որոնք գործով ապացուցեցին իրենց սրտի անկեղծ ու ասպետական գոյությունը.... :ok
Ես բոլորիդ չեմ ճանաչում, բայց նկարներով տեսա ու հուզվեցի, արդեն գիտեմ որ արժանավոր և նվիրված էակներ եք, սիրում եմ Ձեզ բոլորիդ:hands
Եթե էլի գնալու լինեք, խնդրում եմ ինձ էլ խաբար անեք ...

Cassiopeia
27.10.2008, 11:13
Չգիտեմ որքանով հնարավոր կլինի, բայց մտքովս անցնում է, թե մեր ստեղծագործություններով ցուցահանդես կազմակերպենք, ու հասույթը տրամադրենք որևէ մանկատան համար.
Օրինակ, ես պատրաստ եմ, հենց որ լավ ձյուն գա, առաջարկում եմ ակումբցիներով ձյունից ֆիգուրներ պատրաստել` հրեշտակ, ջրահարս, առագաստանավ, կամ պալատ, բայց դրա համար շատ ձյուն է հարկավոր, չգիտեմ այս տարի ձյուն կգա ...
8 տարի առաջ մեր դասարանով եկեղեցի էի պատրաստել ու մրցույթում այն գրավեց 2-րդ տեղը ու դրամական միջոցները որ մեզ էին տրամադրվել, հատկացրինք մեր դպրոցի կարիքների համար նախատեսված ֆոնդին:
Էնպես որ աչքս ուտում ա, կուզեի այդպիսի մի մրցոյթի մասնակցել, երբ ժամանակ են տալիս ու քո խմբով պատրաստում եք մի ֆիգուր, որը ինչ որ տեղ գրավելու դեպքում կարող ես օգնել մանկատանը կամ կարիքավոր այլ մարդկանց...:B
Եթե հարմարացնենք ակումբով էդպիսի մի միջոցառման մասնակցենք, կամ մենք կազմակերպենք... միայն թե պարտադիր չի որ անպայման ստեղծագործությունները լինեն ձյունից, դրանք կարող են լինել մեր նկարածները, քանդակները և այլն ...
Մի բան կա միայն որ ինձ խանգարում է... ախ ես ժամանակը, էս ինչ քիչ ա, վաաաաաայյյյյյ .........:think

Ցավոք սրտի, ելնելով ընտանեկան ու անձնական բավական ներելի հանգամանքից, ինքս որպես կազմակերպիչ այլևս հանդես գալ չեմ կարող: Այդ իսկ պատճառով այս ամենի "ղեկը" հանձնում եմ ձեզ` բարի կամեցողներին: Եվ չնայած չեմ կարող կազմակերպիչ լինել, բայց սիրով, ուժերիս ներածի չափով իմ մասնակցությունը (թե որպես խորհրդատու, թե որպես պարզապես մասնակից) կբերեմ բոլոր այն ծրագրերին, ինչը կփորձեք իրականացնել:

Cassiopeia
08.01.2009, 16:21
Ժողովուրդ, որոշել եմ վերջին անգամ "քաղցր" այց կազմակերպել դեպի Նորք-Մարաշի թիվ 2 օժանդակ գիշերօթիկ դպրոց, որն ամենայն հավանականությամբ կիրագործվի հունվարի 17-ին կամ 24-ին: Եթե ցանկություն ունեք մասնակցելու որպես այցելու կամ որպես "քաղցրացնող", ապա ՊՄ-ով կարող եք կապնվել հետս:

Cassiopeia
22.01.2009, 13:08
Ուրեմն այսպես. Շաբաթ օրը, ժամը 12.00-ին բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն այցելելու Նորք-Մարաշի գիշերօթիկի սաներին, թող լինեն Ավ. Իսահակյանի արձանի մոտ (եթե հնարավորությունը ներում է, ապա ցանկալի է յուրաքանչյուրի մոտ լինի 1000-2000 դրամ, երեխաների համար քաղցրեղեն գնելու համար): Այցը կկատարվի առանց գիշերօթիկի տնօրենին նախազգուշացնելու, որպեսզի կարողանանք գնահատել այնտեղ տիրող ռեալ իրավիճակը: Հարցերի դեպքում նամակի միջոցով կամ ICQ-ով (177072576) գրել ինձ:

Selene
22.01.2009, 14:27
Ես անպայման գալու եմ:)

Cassiopeia
26.01.2009, 14:02
Ինչպես պլանավորված էր, 24.01.2009թ. կայացավ մեր հերթական այցը դեպի Նորք-Մարաշի գիշերօթիկ: Քանի որ շաբաթ էր, երեխաների հիմնական մասը գնացել էին իրենց հարազատների մոտ: Արդեն նշել եմ, որ մեր այցը անակնկալ պետք է լիներ նրանց համար, այդպես էլ եղավ: Կարծում եմ, երեխաները շատ ուրախացան մեզ տեսնելով... Տեղադրում եմ մի քանի նկարներ, որոնցով կարող եք ինքներդ ձեր սեփական կարծիքը կազմել մեր այցի ու տպավորությունների մասին:
http://www.freeimagehosting.net/uploads/th.1dc768039f.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?1dc768039f.jpg) Մենք` տնօրենի սենյակում:
http://www.freeimagehosting.net/uploads/th.d33a8e65d6.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?d33a8e65d6.jpg) http://www.freeimagehosting.net/uploads/th.ffc90245f1.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?ffc90245f1.jpg) http://www.freeimagehosting.net/uploads/th.8e6992cc57.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?8e6992cc57.jpg) http://www.freeimagehosting.net/uploads/th.0071a0cb3d.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?0071a0cb3d.jpg)
Սելենն ու Ուրվականը երեխաներին են բաժանում քաղցրավենիքը, որ տարել էին նրանց համար
http://www.freeimagehosting.net/uploads/th.7db9e40ea9.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?7db9e40ea9.jpg) Երեխաներն իրենց բարիքները կիսում են դաստիարակչուհու հետ
http://www.freeimagehosting.net/uploads/th.cab27f4286.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?cab27f4286.jpg) Երեխաներից մեկը որոշել է ինձ հարս պահել իրենց դպրոցում:
http://www.freeimagehosting.net/uploads/th.1a8d205b3c.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?1a8d205b3c.jpg) http://www.freeimagehosting.net/uploads/th.ad25653578.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?ad25653578.jpg) http://www.freeimagehosting.net/uploads/th.9bc8831c71.jpg (http://www.freeimagehosting.net/image.php?9bc8831c71.jpg) Երեխաները (երբեմն էլ մենք)

Հ.Գ. Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան այս այցին:

Ուրվական
26.01.2009, 19:48
Վեռ, Մերի, էս նկարներին որ նայում եմ, չեք պատկերացնի, թե ինչ զգացողություններ եմ ունենում:oy

Ceceron
26.01.2009, 20:59
Ողջունում Ձեր կազմակերպած արդար գործին ...... Ինչով կարամ կօգնեմ ......
Ինձ էլ ասեք եթե առիթ լինի :hands

ihusik
27.01.2009, 22:08
Անչափ ուրախ եմ, որ կան ձեզ նման երիտասարդներ:) Շատ ապրեք ու թող ձեր մեծ սրտից երբեք չպակասի սերն ու ուրախությունը:):love

Morpheus_NS
27.01.2009, 23:44
Ողջունում Ձեր կազմակերպած արդար գործին ...... Ինչով կարամ կօգնեմ ......
Ինձ էլ ասեք եթե առիթ լինի :hands

+1.

Narinfinity
04.02.2009, 11:29
Բարև Բոլորին,
Ինչպես եք?, մարդիկ...
Շնորհակալություն Վերոնիկային իր լավ գործերի համար...:ok
Եթե թույլ կտաք, մի միտք ունեմ. համակարգիչներ գտնել և տանել մանկատուն, երեխաներին համակարգիչ սովորեցրել... ով կարող է օգնել, փառք ու պատիվ այդ լավ մարդուն...;)

Եթե կուզեք, կուզեմ Աստված լինել, Միայն,
Թե որ սիրտս Ձեզ նվիրեմ...
Ողջ աշխարհի խենթ մանուկներ.
Ձեր աչքերում ես միշտ կապրեմ,
Թե Դուք ժպտաք, ես կխնդամ,
Եթե տխրեք, ես կարտասվեմ...
Ձեր այտերին ես կսահեմ,
Ձեր վշտերը ինձ հետ տանեմ,
Եվ սավառնեմ, կթափառեմ... հեռու-հեռու...
Ողջ լույսերով Ձեզ կհիշեմ,
Մեծ հուսերով միշտ ջերմացնեմ,
Ազատություն Ձեզ կբերեմ...

Apsara
04.02.2009, 15:37

Եթե խոսքը գնում է Նորքում գտնվող մանկատան մասին, որի հովանավորն է հանդիսանում ակումբը, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ մանկատան ադմինիստրացիան կարծեմ մեկ հատ համակարգիչ ունի իր գործերի համար, մեզանից պրինտեր էին խնդրել, բայց մենք այդ խնդրանքը չէինք կարողացել բավարարել, քանզի պրինտեր գտնվել էր, բայց Վերան ինչքան էլ տանջվեց չգտավ նրա համար լար, շատ հին մոդել էր:

Հա պիտի նշեմ նաև որ այնտեղ գտնվող ոչ բոլոր երեխաներին հնարավոր կլինի սովորեցնբել համակարգիչ, քանզի այնտեղ գտնվում են մտավոր թերզարգացած կամ նմանատիպ ծանր հիվանդություններով հիվանդ երեխաներ:

Նման առաջարկ իրագործելու համար պիտի նախ և առաջ խոսել տնօրենի և դաստիարակների հետ, արդյոք համակարգիչը հակացուցված չէ նման երեխաներին:

Իսկ երբ իմանանք որ կարելի է երբ ընդունակների խումբ հավաքվի, ապա մեծ հաճույքով կօգնեմ թե ես թե մնացածը:)

Narinfinity
05.02.2009, 12:30
Եթե խոսքը գնում է Նորքում գտնվող մանկատան մասին, որի հովանավորն է հանդիսանում ակումբը, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ մանկատան ադմինիստրացիան կարծեմ մեկ հատ համակարգիչ ունի իր գործերի համար,

Նման առաջարկ իրագործելու համար պիտի նախ և առաջ խոսել տնօրենի և դաստիարակների հետ, արդյոք համակարգիչը հակացուցված չէ նման երեխաներին:

Իսկ երբ իմանանք որ կարելի է երբ ընդունակների խումբ հավաքվի, ապա մեծ հաճույքով կօգնեմ թե ես թե մնացածը:)

Շնորհակալություն արձագանքելու և օգնելու պատրաստակամության համար,
Դու իհարկե իրավացի ես, գուցե ոչ բոլորին հնարավոր կլինի սովորեցնել... բայց թեկուզ հենց մեկի համար էլ լավ կլինի...
Համակարգիչ իմանալով ընդունակները հնարավորություն կստանան կյանքում կիրառել իրենց գիտելիքները և երևի ինքնուրույն կլինեն կյանքում, կպայքարեն ավելի վստահ...
Իսկ համակարգիչների հետ կապված. ես նկատի չունեի ակումբի մինուճար համակարգիչը, կարծում եմ հնարավոր է հովոնավոր գտնել և նվիրել Նորքի մանկատանը, ընդունակներին սովորեցնելու համար, ես կսովորեցնեի, նաև համակարգիչներ կգտնեի, փնտրում եմ, մտածում այդ մասին, բայց մի հատ մինուճար կոմպ էլ ես ունեմ...

Narinfinity
09.02.2009, 11:06

Ներողություն, վերևում շտապելով էի գրել, հիմա ճշտեցի.
...կարծում եմ հնարավոր է հովոնավոր գտնել և նրա օգնությամբ այդ համակարգիչները տրամադրել Նորքի մանկատանը...

karina13
20.02.2009, 13:20
ես ձեր հետ եմ !!!!! պատրաստ եմ օգնել եւ մասնակից լինել ձեր բարի ծրագրերին :hands

Apsara
20.02.2009, 13:49
Ներողություն, վերևում շտապելով էի գրել, հիմա ճշտեցի.
...կարծում եմ հնարավոր է հովոնավոր գտնել և նրա օգնությամբ այդ համակարգիչները տրամադրել Նորքի մանկատանը...

Ուզում ես ասել, որ հովանավոր կա՞, շաաաատ լավ է, կարելի է հանդիպել այդ հովանավորի հետ, զրուցել, պայմանավորվել, նաև տնօրենի հետ պետք է խոսել, տեսնենք նա ինչ արձագանք կտա:

Իրականում այդ երեխաների համար ոչ թե համակարգիչն է կարևոր այլ շփումը մեզ հետ:)

Narinfinity
20.02.2009, 15:36

Բարև բոլոր բարի մարդկանց,
Ուզում եմ ասել, որ հովանավոր ուզած-չուզած պիտի գտնեմ,
տնօրենի հետ արդեն խոսել եմ, ինքը հայտնեց, որ ողջունում է այդ միտքը և պատրաստ է լսարան տրամադրել դրա համար....
Ես դեռ զբաղված լինելու պատճառով լուրջ նորություններ չունեմ, բայց անպայման կունենամ... առայժմ...
Երեխաների հետ զբաղվելը երևի ամենախելացի ու բարի գործերից մեկն է, համեցեք բոլորդ և շնորհակալություն, որ անտարբեր չեք նրանց նկատմամաբ...:B

Աթեիստ
20.02.2009, 19:46
Կարծում եմ հովանավոր փնտրելու փոխարեն ավելի հեշտ կլինի հանգանակություն կազմակերպել: Սովորելու համար հզոր Pentium3-ն էլ բավական է, իսկ դա այսօր շատ էժան կարելի է ճարել:
Վաղը կարող եմ գին և կոնֆիգուրացիա ճշտել:

Apsara
21.02.2009, 00:10

Արտակ ջան վատ չէր լինի, համ էլ կիմանանք մոտավոր ինչքանա պետք հավաքել, կարծում եմ երկու կամ երեք հատ համակարգիչը բավական է:

Պիտի ընտրենք ամենաընդունակ աշակերտներին ու պարապենք

Narinfinity
05.03.2009, 11:57
Բարև հարազատներ ջան, լավ եք, չէ:ok

Կոմպերը 2 շաբաթից կլինեն, մտածեք ինտերնետի մասին...
Առայժմ, մանրամասները հետո կգրեմ, բայց ուզում եմ իմանալ
թե Ձեզանից ովքեր են պատրաստ միասին, բոլորով գնանաք դասեր անցկացնելու,
ասենք նվազագույնը 5 հոգի...
Սպասում եմ արձագանքների... Մաաաաարրրրրրրդիիիիիիիիկ... լավ եղեք, առողջ ու երջանիկ...
;)

Narinfinity
12.05.2009, 08:25
Բարև, ակումբի բնակիչներին,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ նախաձեռնությունը շուտով կիրականանա,
Իհարկե այն շատ ուշացավ, բայց ուշ լինի, նուշ լինի...

Խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր կարող են մասնակցել պարապմունքներին, նամակով տեղեկացրեք ինձ, հայտնեմ, որ համակարգիչներ եմ գտել չորս հատ և մի մոնիտոր, եթե կան մարդիկ, որ ունեն պրոցեսոր, ապա տեղյակ պահեք ...
Նախապես շնորհակալություն...

Apsara
12.05.2009, 14:56

Ողջունում եմ քեզ, ապրես որ այդպես համառ կերպով առաջ տարար ծրագիրդ, իսկ ես միայն մի բանով կարող եմ օգնել, ես կարող եմ երեխաների հետ պարապել, ափսոս ոչ մոնիտոր ոչ պրոցեսոր չեմ կարող գտնել

Narinfinity
14.05.2009, 16:11
Շնորհակալություն աջակցության համար,
Ես կտեղեկացնեմ, թե երբ ենք գնալու, հույս ունեմ որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի...

Apsara
15.05.2009, 12:01
Շնորհակալություն աջակցության համար,
Ես կտեղեկացնեմ, թե երբ ենք գնալու, հույս ունեմ որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի...

Իհարկե կստացվի, անպայման կստացվի, լավ գործերին ամբողջ տիեզերքն է օգնում, որ նրանք իրականություն դառնան:

Միայն թե շատ կցանկանայի գոնե 3 համակարգիչ լիներ,

Narinfinity
16.06.2009, 14:21
Բարև Ակումբ, ինչպես ես?

Հայտնում եմ, որ հունիսի 19-ին համակարգիչները ուզում ենք տանել N 2 հատուկ դպրոց /մանկատուն/, բայց երեխաները, բացի մի քանի երեխաների, որոնք դպրոցում են մնում, սեպտեմբերին են այնտեղ լինելու, չգիտեմ հիմա տանենք, թե սպասենք սեպտեմբերին?
Իսկ դուք ինչ եք կարծում?...
Տնօրենն ասաց, որ որոշումը թողնում է մեր հայեցողությանը...

Լավ եղեք, շնորհակալություն

Apsara
16.06.2009, 14:30

Բարև Նար, ես որ շատ լավ եմ:), համոզված եմ դու էլ:

Այն որ երեխաները սեպտեմբերին գան ու տեսնեն, որ նորություն կա իրենց դպրոցում, կարծում եմ շատ լավ անակնկալ կլինի նրանց համար: Եթե նախորօոք գնանք տեղադրենք համակարգիչները ստուգնեք ոնց են աշխատում, եթե սենյակ տրամադրեն շաատ ավելի լավ կլինի, կզարդարենք այդ սենյակը, իսկ սեպտեմբերին կգնանք ու կդիմավորենք երեխաներին, ու դասերը կսկսվեն:

Համ ել տնօրինությունը հիմիկվանից թող խմբերը կազմի ու ժամեր հատկացնի ընդհանուր առօրեայից, կարծում եմ հիանալի կստացվի

Cassiopeia
16.06.2009, 15:00
Իսկ ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի սեպտեմբերին տանել համակարգիչները: Թող տնօրինությունը նախօրոք սենյակը հատկացնի, իսկ համակարգիչների դպրոց "մտնելը" երեխաների համար մեծ իրադարձություն կլինի:

Narinfinity
18.06.2009, 09:14
Իհարկե լավ կլինի, որ սեպտեմբերին գնանք, բայց համակարգիչները աշխատավայրում են և չեմ կարող այլ տեղ տանել ու սպասել մինչև սեպտեմբեր, ստիպված երկուշաբթի կտեղափոխենք դպրոց...
Միայն թե խնդրում եմ, ովքեր ժամանակ կունենան, թող ներկա լինեն, կքննարկենք, թե ինչպես ենք կազմակերպելու պարապմունքները...

Narinfinity
22.06.2009, 11:14
Ողջույն Ակումբի մարդիկ

Այսօր ժամը 13:00-15:00 հատվածում գնալու ենք դպրոց` համակարգիչները տեղադրելու, ովքեր կցանկանան ներկա լինել, խնդրեմ, ուրախ կլինենք հանդիպել...
Լավ եղեք, առայժմ...;)

Narinfinity
22.06.2009, 14:52
Տեղեկացնեմ Ձեզ, որ համակարգիչները տեղափոխեցինք տնօրենի սենյակ, վաղը գնալու ենք տեղադրելու, և եթե ազատ ժամանակ գտնեք, խնդրում եմ միացեք մեզ ժամը 15:00 -ի կողմերը, միասին կտեղադրենք, որ սեպտեմբերին ամեն ինչ պատրաստ լինի:

Աթեիստ
22.06.2009, 22:11
Նարեկ ջան, ես գործի բերումով չէի էլ կարող օգնել, բայց նման հայտարարությունները մի քիչ շուտ գրի, որ ցանկացողները հասցնեն օգնեն։
Շնորհակալություն կատարածի աշխատանքի համար։

Narinfinity
24.06.2009, 11:39
Շատ բարի , փաստորեն շատ շուտ եմ գրում...

Սեպտեմբերին, գուցե հենց 1-ին, գուցե մի քիչ ուշ, ցանկություն կա սկսենք պարապմունքները, եթե կհարմարեցնեք, եկեք, ուրախ կլինենք հանդիպել... և եթե դժվար չի լինի տեղեկացրեք, որ գալու եք, թեկուզ վերջին պահին...
Լավ եղեք , առայժմ...;)

Narinfinity
15.09.2009, 16:23
Բարև Ձեզ Ակումբի մարդիկ,
Թույլ տվեք տեղեկացնել, որ եթե դեռ ցանկություն ունեք Նորքի թիվ 2 հատուկ դպրոցի սաների հետ համակարգչային դասեր անցկացնելու, ապա ես հարմարեցրել եմ և գնալու եմ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ եթե Ձեզ ուրիշ օր է հարմար, ապա կարող ենք դպրոցի տնօրենի հետ խոսել և այլ օր պայմանավորվել... միայն թե տեղյակ պահեցեք, թե որ օրերին կարող եք այցելել դպրոց նշված նպատակով...
Հարգանքներով
Նարեկ

AMzone
15.09.2009, 23:36

ետ որտեղա ետ դպրոցը՞

Cassiopeia
16.09.2009, 12:03
ետ որտեղա ետ դպրոցը՞
Գտնվում է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ։

Narinfinity
25.09.2009, 15:47
Բարև ժողովուրդ ջան,
Ինչպես եք? վստահ եմ լավ եք,
թույլ տվեք տեղեկացնել, որ 2 դաս արդեն անցկացրել ենք ընկերոջս հետ և եթե կան մարդիկ ովքեր կուզեն հաճախել և պարապմունք անցկացնել իրենց հարմար ծրագրով և գրաֆիկով, ապա մի ամաչեք և տեղեկացրեք այստեղ գրառում կատարելով...

Հայտնեմ նաև, որ 2 խումբ է կազմվել` 8-ական աշակերտ յուրաքանչյուրում, շաբաթական պարապում ենք 2 օր` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը` 16:00-ից 17:30...
Երեխաները քիչ, թե շատ սովորեցին իրենց անուն, ազգանունները հավաքել հայերեն տառերով "Word"- ծրագրում... առայժմ այսքանը, լավ եղեք
Հարգանքներով
Նարեկ

Narinfinity
07.10.2009, 11:11
Բարև Ակումբի բնակիչներին,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմացել եմ մի բարեգործական ակցիայի մասին և որի մասին կիսվում եմ Ձեզ հետ, խնդրեմ, ակցիայի հայտարարությունը հետևյալն է`

Հարգելի բարեկամ,

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է միանալ այն սրտացավ անհատներին ու կազմակերպություններին, ովքեր «Բարև» ծրագրի շրջանակներում իրենց օգնությունն են ցանկանում փոխանցել Հայաստանի մարզերում գտնվող կարիքավոր ընտանիքներին:

Ուզու՞մ եք աջակցել նրանց: Դուք կարող եք միանալ թե օգտագործման համար պիտանի հագուստներով ու երեխաների խաղալիքներով, և թե մասնակցելով նշված օգնության անմիջական բաշխմանը:

Եկեք միասին ջերմորեն բարևենք մեր աջակցության կարիքը ունեցող ընտանիքներին:

Տեղեկությունների և առաջարկությունների համար խնդրում ենք զանգահարել (010) 55-91-26 (14:00-18:00) համարով կամ այցելել www.barev.fio.am կայք:

«Բարև» ծրագիր
«Ապագան բաց է» կրթական ՀԿ
www.fio.am
************************************************
Շնորհակալություն ուշադրության համար
Հարգանքներով,
Նարեկ

Apsara
13.10.2009, 15:11
Նորից ձմեռ է, նորից մանկատան փոքրիկների առաջ կանգնում է ցրտի դեմ պայքարի խնդիրը: Անցած տարի գումար հավաքեցինք և ամենաբոբիկների համար ձմեռային կոշիկներ գնեցինք:

Այս տարի նույնպես ուզում եմ կոչ անել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնել, գումար հավաքենք և նորից կոշիկներ գնենք: Ինչու հատկապես կոշիկներ, քանի որ ես գտա մի խանութ, որտեղից մյուս մանկատների համար էլ են առևտուր անում, նրանք տրամադրում են զեղչեր: Այսպես օրինակ 32-36 համարի ձմեռային տաք կոշիկները մեզ կվաճառեն զույգը 1000 դրամով: Ընդհամենը 1000 դրամ նվիրատվություն և մի փոքրիկ արդեն ձմռանը բոբիկ չի լինի: Բացի այդ երբեք այնքան շատ գումար չի հավաքվում, որ ապահովենք թե կոշիկի, թե վերնազգեստի հարցը: Այնինչ օգտագործված, բայց պիտանի վերնազգեստ կարելի է հավաքել:

ministr
13.10.2009, 22:28
Վարդ arca կամ visa քարտ եթե ունես համարը PM արա: 1000 դրամով ինչ կոշիկ պետքա լինի? Էն էլ ձմեռային?

Apsara
15.10.2009, 10:17
Վարդ arca կամ visa քարտ եթե ունես համարը PM արա: 1000 դրամով ինչ կոշիկ պետքա լինի? Էն էլ ձմեռային?

Ես ցավոք չունեմ ոչ մի տեսակի քարտ:oy

Իսկ 1000 դրամանոց կոշիկները նորմալ կոշիկներ են, միայն մեզ համար են 1000 դրամ, բացի այդ ինչքան թանկ ու որակով ուզում ես կոշիկ տուր երեխաներին, դրանք մի աշունից մինչև գարնան սկիզբ են դիմանում, բանն այն է, որ նրանք ամբողջ օրը անընդմեջ դրանցով են, չեն փոխում, չունեն ինչ-որ տնային տապչկաներ կամ մի քանի զույգ կոշիկներ, որ փոփոխ հագնեն: Հետո նրանք էլ են աճող օրգանիզմ, կոշիկները փոքրանում են:
Մի անգամ անցած ամռանը ականատես եմ եղել, թե ինչպես էր մի տղա այսպես կոչված «մատով սանդալալիկով» կամ «բաղնիքի տապչկաներով» ֆուտբոլ խաղում, մնացածն էլ ինչ-որ քրչոտ տապչկայանման բաներ էին հագել, իսկ եթե փոքր էր լինում, քթերը կտրում էին, որ չնեղի:

Մի խոսքով տխուր է…

Apsara
23.10.2009, 11:33
Տխուրա, բայց փաստ

երբ տնօրենին հարցրել են, թե ունեն նրանք հովանավոր, նա պատասխանել է, հա՝ «Դար Ակումբը»:

Իսկ տխուրա, քանզի ակումբը՝ ակումբցիները արդեն վաղուց ոչ միայն չեն հովանավորում, այլ չեն էլ հիշում իրենց վրա վերցրած պատասխանատվությունը:

Ակամայից հիշում եմ

Դու պատասխանատու ես նրանց հանդեպ, ում ընտելացրել ես

Իսկ երեխեքը հիշում են բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են իրենց....

Yellow Raven
23.10.2009, 13:49

Երբ կամավոր բարեգործություն անողներին են հիշում ,որպես հովանավոր, ուրեմն իրոք շատ վատա մեր երկրի վիճակը:(
Գոնե էս ոլորտը չպետքա բացիթող անեն:(

Apsara
23.10.2009, 22:06
Երբ կամավոր բարեգործություն անողներին են հիշում ,որպես հովանավոր, ուրեմն իրոք շատ վատա մեր երկրի վիճակը:(
Գոնե էս ոլորտը չպետքա բացիթող անեն:(

Կներեք, բայց ես երբեք չեմ լսել ստիպողական բարեգործության մասին, հերիք չի պետության կապը ընդհանրապես բարեգործության ոլորտին:think

ministr
23.10.2009, 22:16
Ես ցավոք չունեմ ոչ մի տեսակի քարտ:oy

Իսկ 1000 դրամանոց կոշիկները նորմալ կոշիկներ են, միայն մեզ համար են 1000 դրամ, բացի այդ ինչքան թանկ ու որակով ուզում ես կոշիկ տուր երեխաներին, դրանք մի աշունից մինչև գարնան սկիզբ են դիմանում, բանն այն է, որ նրանք ամբողջ օրը անընդմեջ դրանցով են, չեն փոխում, չունեն ինչ-որ տնային տապչկաներ կամ մի քանի զույգ կոշիկներ, որ փոփոխ հագնեն: Հետո նրանք էլ են աճող օրգանիզմ, կոշիկները փոքրանում են:
Մի անգամ անցած ամռանը ականատես եմ եղել, թե ինչպես էր մի տղա այսպես կոչված «մատով սանդալալիկով» կամ «բաղնիքի տապչկաներով» ֆուտբոլ խաղում, մնացածն էլ ինչ-որ քրչոտ տապչկայանման բաներ էին հագել, իսկ եթե փոքր էր լինում, քթերը կտրում էին, որ չնեղի:

Մի խոսքով տխուր է…

Բաց էի թողել էս գրառումդ :( Գոնե PM-ով գրեիր :8 Արդեն գնել եք կոշիկները թե նոր պետքա գնեք?

Apsara
23.10.2009, 22:25
Բաց էի թողել էս գրառումդ :( Գոնե PM-ով գրեիր :8 Արդեն գնել եք կոշիկները թե նոր պետքա գնեք?

Դավ ջան, գումար շաաատ քիչ ունեմ, արձագանքում են հատուկենտ մարդիկ, առայժմ չեմ գնել, սկսեցի բացի ակումբից այլ ոլորտների մարդկանց էլ ներգրավել, իսկ գիշերօթիկում ամսի 25-ից մեկշաբաթյա արձակուրդ է այն երեխաների համար, ովքեր ունեն ծնող կամ բարեկամ,

այնպես որ դեռ մեկ շաբաթ ունենք:)

ministr
23.10.2009, 22:28
Բա ոնց անենք...?Քարտի համար չես տալիս փոխանցեմ: Տան հեռախոսին մուծեմ? :)

Apsara
30.10.2009, 16:52
Սիրելի ակումբցիներ, նորից կոչ եմ անում բոլոր նրանց ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օգնելու, բայց մինչ այժմ չեն արձագանքել կամ չեն տեսել այս հայտարարությունը:
Որոշ ակումբցիների շնորհիվ և ոչ ակումբցիների շնորհիվ ինձ մոտ այժմ կա 56.000 դրամ, իսկ գիշերօթիկի տված ցուցակով 117 զույգ տարբեր չափսերի կոշիկներ են հարկավոր,

Ուզում եմ, որ գոնե մեկ անգամ մեր նվիրատվությունից ամեն երեխային հասնի, որ ոչ ոք չմնա առանց նվեր,

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել առևտուրին և այցելել գիշերօթիկ, ես ողջունում եմ և անհամբեր սպասում եմ զանգերին:)

Cassiopeia
30.10.2009, 16:56
Ես ուզում եմ գալ :)

Apsara
30.10.2009, 17:11
Ես ուզում եմ գալ :)

Ուռաաաա, պատկերացնում եմ գիշերօթիկի երեխեքի ուրախությունը, բա որ Կորյունչիկին բերես:)
Քեզ, Վեր, ամենաշատն են հիշում, մանավանդ աղջիկները:)

Yellow Raven
30.10.2009, 21:11
Կներեք, բայց ես երբեք չեմ լսել ստիպողական բարեգործության մասին, հերիք չի պետության կապը ընդհանրապես բարեգործության ոլորտին:think

Կան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դրանով իրենց չեղած ռեյտինգն են բարձրացնում:)
Բայց ամեն դեպքում իմ ասածը դրան չէր վերաբերվում, երևի ավելի ճիշտ կլիներ կամաովր օգնություն բառակապակցությունը օգտագործելը:)

Apsara
04.11.2009, 17:36
Սիրելի ակումբցիներ, ուզում եմ տեղյակ պահել, որ Նորք-Մարաշի Գիշերօթիկի համար արդեն գնել ենք ձմեռային երկարաճիտք կոշիկներ:D /հայերեն-սապոգ;)/ Ընդհանուր 40 զույգ է ստացվել, ամեն զույգին մոտավորապես միջինով 1700 դրամ ենք տվել:
Մնում է տնօրենի հետ խոսեմ ու օր պայմանավորվեմ:

Չենք մոռանում նաև, որ տաք վերնահագուստ ենք հավաքում, :)

Apsara
11.11.2009, 13:53
Բոլոր-բոլոր ցանկացողներին, ուրբաթ օրը ժամը 16.00-ին գնում ենք երեխաներին այցելելու Նորք-Մարաշի գիշերօթիկ դպրոց::)

Cassiopeia
11.11.2009, 16:10
Տաք հագուստները ուժի մե՞ջ են:

Apsara
11.11.2009, 16:16
Տաք հագուստները ուժի մե՞ջ են:

իհարկե, :)

Apsara
20.01.2010, 02:02
Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են և ցանկություն ունեն տեսնել և շփվել Նորք-Մարաշ թիվ 2 հատուկ դպրոցի երեխաների հետ, շտապում եմ տեղեկացնել, որ վաղը կկայանա նրանց հանդեսը, ժամը 14.00 կամ 15.00 /կոնկրետ ժամանակը դեռ չեմ պարզել:(/ նրանք անհամբեր սպասում են բոլորին՝ ցույց տալու թե ինչ ընդունակություններ ունեն:)

Բացի այդ, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման են ներդրել անցած անգամվա դրամահավագին, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձմեռային կոշիկներ պահանջված քանակով գնելուց հետո որոշ գումար էր մնացել, ես այդ գումարով բազմատեսակ տեղական արտադրության կոնֆետներ գնեցի /դա դեռ դեկտեմբերի սկիզբն էր/, որպեսզի տարեվերջյան հանդեսին այցելենք և կոնֆետով տոպրակիկներ նվիրենք երեխաներին, բայց գրիպի կառանտինի պատճառով դպրոցի երեխաների շփումը այլ մարդկանց հետ ցանկալի չէրն և ոչ նրանց հանդեսը տեղի ունեցավ, ոչ էլ կարողացանք այցելել:

Բայց կոնֆետները նրանց համար էին, ես թուքս կուլ տալով:D:D դրանք խոոոորը պահեցի, իսկ վաղը պատրաստվում եմ մի քանի հոգու հետ գնալ և հանդեսից հետո դրանք նվիրել: Ի դեպ ճշտել եմ, որ դպրոցում երեխաների թիվը 100-110 է /այդպես պատասխանեցին հենց դպրոցում/, ես էլ կոնֆետները բաժանեցի 125 հավասար մասի /մեկ էլ հանկարծ սխալվել են կապված քանակի հետ, զապասով էլի;)/ դրանցից ստացա չափսերով ավելի մեծ կոնֆետներ և ....
չէ այդքան չեմ կարող բացատրել, ավելի լավ է նկարները տեղադրեմ, նախանձեք երեխեքեին :P

Apsara
22.01.2010, 01:10
Սա էլ այցելության նկարները:)

1. Ապրեսը, Հայկը և Վահագնը ներս են բերում նվերները
2. և 3.նվերները պատրաստ են գտնել տերերին:B
4. Հրահանգներ Ձմեռ Պապիկին:8
5. Տոնական հանդեսը շուտով կսկսվի /կուլիսներում/:P
6. ափլօադ չեղավ:(

Apsara
22.01.2010, 01:15
7. Տոնական հանդեսը սկսված էԷԷԷ:hands
8. Սպիտակաձյունիկը թզուկների հետ, Կարմիր Գլխարկը, գայլը աղվեսը և մյուսները:love
9. Վերջապես Ձմեռ պապը եկավ:hands
10. Հանդեսից հետո հերոսների հետ:)

Փիսիկ
01.02.2010, 11:48
մերսի, որ դուք կաք... :)

SSS
11.03.2010, 11:35
Ճիշտն ասած,նոր մարդ եմ այստեղ և չգիտեմ ,թե կոնկրետ որ մանկատներն եք գնացել(ինչի համար ցավում եմ),այնպես որ ռեալ բան չեմ կարող առաջարկել,բայց խնդրում եմ մոտ ժամանակներում կազմակերպել,միանալու մեծ ցանկություն ունեմ

Apsara
14.05.2011, 11:55
Հմմ, մի քանի ամիս առաջ Նորք-Մարաշ հատուկ դպրոցից զանգ ստացա, երեխեքը իրենց կիսամյակի հանդեսին էին հրավիրում, կարոտել էին մեզ, հիշում էին, բայց էստաֆետը պիտի ուրիշին հանձնեմ, երեխան սպասվածից շատ ժամանակ է ուզում, բայց չեմ կարողանում մոռանալ, որ էնտեղ էլ են երեխաներ, որոնք կապվել են մեզ, սպասում են մեզ ու ևս մեկ հիասթափություն իրենց՝ առանց այդ էլ ոչ սովորական կյանքում, չարժե թույլ տալ:

Հարգելի ակումբցիներ, բարեգործական ծրագիրը ակումբի բարի ավանդույթներից է, շատ եմ խնդրում, որևէ մեկը թող իր վրա վերցնի կազմակերպչական պատասխանատվությունը, դժվար գործ չէ, նույնիսկ հաճելի է, սկզբից ամեն հարցում կօգնեմ, ինչպես միշտ ինձ մոտ հավաքած հագուստ ու խաղալիքներ ունեմ, դա կփոխանցեմ կազմակերպիչներին, կծանոթացնեմ տնօրենի հետ, իսկ երեխաները էնքան սրտաբաց են, որ մտածելու կարիք չկա...

Ձեր կյանքը ևս մի բանով իմաստավորելու առիթ բաց մի թողեք

frida
16.05.2011, 20:56
Մարաշի մանկատան սաներին օգնելու համար ակնկալում ենք Ձեր օգնությունը:Հարկավոր են 2-7 տարեկան երեխաների հագուստներ,գրենական պիտւյքներ,խախալիքներ(ցուցակը կարող եք շարունակել ինքներդ) :Հարցերի համար խնդրում եմ դիմել ինձ:

Ամենահեշտ միջոցը կլինի փակել աչքերը և ասել` ամեն ոք իր համար, կամ մեղադրել պետությանը և ասել, թե դա պետության պարտականությունն է, որ պետությունը և ոչ թե մենք պետք է հոգա, որ ծերերը սովամահ չլինեն, որ բազմազավակ ընտանիքներն անհոգ ապրեն, որպեսզի ոչ մի երեխա մանկատան դռան շեմին չհայտնվի: Իսկ նրանց, ում բախտը այսպես թե այնպես չի բերել, միանգամից գտնեն իրենց ծնողներին: Բայց եկեք չմոռանանք, որ պետության բաղկացուցիչ մասը նրա քաղաքացիներն են, այսինքն` ես և դուք: Եվ եթե մենք դիմացինի նկատմամբ անտարբեր ենք, եթե գթությունը մեզ համար չէ, եթե մենք չենք կիսում դիմացինի ցավը, եթե մենք անընդհատ սպասում ենք, որ ամեն ինչ մեր փոխարեն կանեն, ապա մենք դատապարտված ենք: Որբ երեխան չունի մայր, ով թիկունքով կպաշտպանի նրան բոլոր վտանգներից: Նրանց ոչ ոք չի պաշտպանում, իսկ իրենք ինքնուրույն չեն կարող պաշտպանվել: Այդ իսկ պատճառով մենք պետք է նրանց օգնենք: Յուրաքանչյուր երեխայի ժպիտը մենք կընդունենք որպես ընդհանուր հաղթանակ: Խնդրում եմ անտարբեր չանցնել այս գրառման կողքով:
Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին:
Շնորհակալություն
Հարգելի ակումբցիներ,խնդրում եմ անտարբեր մի անցեք այս գրառման կողքով,եթե օգնելու ցանկություն ունեք ինձ նամակ գրեք,կամ փնտրեք ինձ facebook-ում- Babayan Heghine!Յուրաքանչյու հարց կստանա իր պատասխանը:
P.Sխնդրու եմ չամաչել հարցեր տալուց!!!!

einnA
17.05.2011, 23:00

Frida ջան, եթե ակումբի շրջանակներում պետք է կազմակերպվի այդ ամենը, եկեք հենց էս թեմայում էլ քննարկենք:

Ինձ հետաքրքիր է, թե հիմա ինչ ծրագիր ունեք, ինչ եք պլանավորելու անել? երեխաների պաշտպանության օրն է մոտենում, գուցե մինչ էտ ակտիվ կազմակերպչական աշխատանքներ տարվեն?

Ես ինքս անչափ ուզում եմ մասնակցել, շփվել երեխաների հետ: Պատրաստ եմ աջակցել:)

Shah
19.05.2011, 09:19
ես ե-դրամի ID-ն եմ սպասում:

Apsara
03.05.2012, 10:25
Մի տարի գրառում չի արվել այստեղ:

Եթե կա ակումբցի, որ հավես, ցանկություն և ժամանակ ունի, խնդրում եմ, ակտիվացեք, կազմակերպեք, ես աջ ձեռքը կդառնամ այդ մարդու, իմ միակ խնդիրը նա է, որ տանից դուրս գալ շատ չեմ կարող:

Պետք է այցելել մանկատան սաներին, իմանալ ինչի կարիք ունեն, հետո այստեղ գրել ու հետո հավաքել գումար հագուստ խաղալիք գրենական պիտույքներ և այլն: Հետո տեղափոխելու համար տրանսպորտ ճարել, գործ կա, հաճելի է և ամենակարևորը օգտակար:

Cassiopeia
03.05.2012, 12:03
Վարդ ջան, կեցցես, որ չես մոռանում, բայց ցավոք սրտի, հիշեցումդ մի պուճուր ժամանակավրեպ է։ Եթե խոսքը նույն N2 օժանդակ դպրոցի մասին է, ապա եթե հիշում ես, նրանք մայիսի 20-ից այլևս տներում են լինում կամ այլ մանկատներում։ Չեմ կարծում թե 16 օրվա մեջ ինչ-որ բան հնարավոր է հասցնել։
Միգուցե ցանկացողները զրուցեն տնօրենի հետ ու մինչև սեպտեմբեր մի բան կազմակերպեն։ Էդ դեպքում ժամանակի սղության խնդիր չի լինի։

Apsara
03.05.2012, 15:35

Հա ես էլ հիշեցի, որ շուտով պիտի ցրեն երեխեքին, բայց իրանց վերջին հանդեսին նվերներ ստանալը շատ կվոգևորի, մեկ էլ մտածում եմ մինչև մարդիկ իրար գան մինչև մեկը իր վրա վերցնի կազմակերպչական գործողությունները սեպտեմբերը չէ դեկտեմբերն էլ կանցնի