PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճագարագիր



StrangeLittleGirl
23.05.2006, 23:03
- Մա՛մ, ինչու՞ են ինձ ավելի լավ կերակրում, քան քույրերիս ու եղբայրներիս:
- Որովհետև դու տաղանդավոր ես:
- Իսկ դա ի՞նչ է:
- Լավ ուտում ես, առողջ ես, գիրանում ես:
- Իսկ դա լա՞վ է:
- Չգիտեմ: Տաղանդավոր երեխաներիս միշտ տարել են մոտիցս:
- Ի՞նձ էլ կտանեն:
- Երևի:
-ՈՒ՜խ, էլ չեմ ուզում էս անկապ տեղում ապրել...

- ՈՒ՞ր էիր կորել:
- Մա՛մ, գիտե՞ս, ինձ մի հատ ծակերով տուփի մեջ էին դրել, հետս ուրիշ ճագարներ էլ կային: Հետո տարան մի հատ տեխ, ժամերով կանգնեցին, նորից բերեցին:

-ՈՒ՜ֆ, արդեն զզվել եմ էս ծակերով տուփից: Մամայիս կարոտել եմ: Գոնե ուրիշ տեղ տանեին: Էս ի՞նչ մարդիկ են մոտենում, ինձ են նայում ու գնում: Էդքան սիրու՞ն եմ: Դե որ լավն եմ, ինձ էլ ձեզ հետ տարեք, թե չէ հոգնել եմ. շարժվելու տեղ չկա: Բաց տարածք եմ ուզում... Վա՜յ, էս ո՞վ էկավ: Ինձ է նայում: Չէ՛, կողքինիս վրա է աչքյ: Էս ի՜նչ զզվանքով նայեց: Երևի կողքինս տաղանդավոր չէ: Չէ՛, ասում է՝ նիհար է: Տե՛ս, տե՛ս, ես չաղ եմ. ինձ տար: Ըհ'յ՛, էս ի՞նչ է տալիս տիրոջս: Էս ի՞նչ թղթի կտորներ են: Մոտենում է ինձ: Հիմա կհանի ու կտանի իրենց տուն: Էլ չեմ մնա էս տուփի մեջ: Ազատ կվազվզեմ, ինձ կսիրեն...

- Էս ու՞ր էկանք: Ինչու՞ են բոլորը սպիտակ շորեր հագել: Երևի սա իմ նոր տունն է: Էս ի՜նչ տգեղ է: Ո?նց եմ էստեղ ապրելու: Մութ է: Ոչ էլ խոտ կա: Ես էլ մենակ եմ: Ի՞նչ եմ անելու...

- Սոված եմ. 3 օր է, ինչ ուտելու բան չեն տվել: Բա որ սատկե՞մ: Ե՞րբ են ինձ էստեղից տանելու: Մեղկ չե՞մ: Ախր տաղանդավոր ճագար եմ: Ինձ նմանը տեսե՞լ եք: Ախր քույրերս ու եղբայրներս էնքա՜ն նիհար էին: Դե մի բան բերեք ուտելու, թե չէ կգեշանամ:

- Էրեխե՛ք, էդ ճագարը մինչև մյուս երեքշաբթի չի դիմանա: Կարո՞ղ եք էսօր ավելի ուշ գալ, անենք վիրահատուտյունը:
- Չէ՛, էսօր չի լինի: Հինգշաբթի լա՞վ է:
- Բայց չի՞ սատկի էդ ընթացքում:
- Մենք կեր կբերենք:
- Չէ՛, մենք էլ կտանք... Անո՛, էդ ճագարին գազար-մազար տուր:

- Վա՜յ, ինձ հիշել են: Էլ սով'ած չեմ մնա: ՈՒ՜խ, չեմ գեշանա: Հիմա հավեսով կուտեմ ու հանգիստ կքնեմ: Որ ուտելիք բերեցին, երևի ինձ էստեղից կտանեն էլ:

- Վա՜յ ծակերով տուփս բացում են: Հիմա ինձ կհանեն, կտանեն ու կսիրեն: Համ էլ կեղտոտ եմ: Չմոռանա՛ք ինձ լողացնել, հա՜: Թե չէ վրայիցս շան հոտ է գալիս... Էս ու՞ր բերեցին ինձ: Սրանք ովքե՞ր են: Բերաններն էլ սպիտակ բաներով փակել են: Երևի չեն ուզում, որ իրենց ճանաչեմ: Պա՛հ, թող այդպես էլ լինի... Վա՜յ, ցավում է, չէ՞: Ի՞նչ եք ինձ ծակում: Ձեր դուրը կգա՞ր, որ ես էլ ձեզ ծակեի: Բայց ի՜նչ զզվելին եք: Էս ի՞նչ են անում: Ինձ կապում են: Քունս սկսեց տանել... Մազերս կտրում են: Բայց ի՜նչ ապուշ եք: Չե՞ք տեսնում՝ ինչ սիրուն մորթի ունեմ: ՈՒզում եմ փախչել... Վա՜յ, էս ի՞նչ բան է. մարմինս թուլանում է: Չէ!, պիտի փախչեմ... Էն աղջիկն ո՞վ է: Լալիս է: Ա՛յ աղջիկ, քեզ ի՞նչ եղավ: Սպասե՛ք, ես պիտի փախչեմ: Ըհը՛, աջ ձեռքս լավ չեն կապել: Մեկ, երկու... հո՛պ, էս մի ձեռքս ազատ է: Հիմա մյուսն էլ կազատեմ: Թողե՛ք ինձ, թե չէ կկծեմ: ՈՒզում եք էլի՞ կապել: Վա՜յ, ուժերս չեն հերիքում: Ի՞նչ անեմ... Էն աղջիկը գնաց: Երևի վախեցավ՝ իրեն էլ կապեն: Խելոք էր... Թե չէ ես... Հիմարի մեկն եմ... Ինչ անում են հետս, ձայն չեմ հանում: Տեսնես ինչու՞ են մազերս կտրում, ինչու՞ են էսպես կապել: Քունս տանում է... Մամայիս կարոտել եմ... Էս ի՞նչ լույս վառեցին վրաս... Ի՜նչ լավ էր մեր տանը. ինձ համար անհոգ ապրում էի, քույրերիս ու եղբայրներիս հետ վազվզում, խոտ էի ուտում, իսկ եթե խելոք էի մնում, գազար էլ էին տալիս... Մա՛մ, դու՞ ես... դե ինձ պաչիկ արա, քնեմ... Բարի գիշեր, մա՛մ ջան...

kiki
23.05.2006, 23:50
շատ լավն էր, բայց տխուր էր վերջը...:(
ամեն ինչ պարզ պատկերացրեցի...մեխքս եկավ...

Մելիք
24.05.2006, 00:04
Բյուր դու հաստատ, որոշել ես , սրտաճաք անել մեզ էսօր:{ : Մարմինս փշաքաղվեց լրիվ, որ կարդացի:cry

Chuk
24.05.2006, 01:58
Շատ լավ էիր գրել, շատ բնական, գեղեցիկ շարադրած, բայց անկեղծ եմ ասում, լացս եկավ:

Lionne_en_Chasse
24.05.2006, 04:29
Իմ լացն էլ եկավ :cry , շատ պատկերավոր ես նկարագրել

Bonita
24.05.2006, 16:11
Նման սրտաճմլիկ "պատմվածքներ" ինձ կարդալ արգելված է........կարդալու ընթացքում անկախ ինձնից արցունքներս գնում էին

Ուլուանա
25.05.2006, 21:54
Լա՜վն էր։:( :love :)

Sunny Stream
25.05.2006, 22:43
Շատ հետաքրքիր էր... ոչ, չլացեցի, բայց ոճը լավն էր...Մի հարց ծագեց, դու Բժշկականում ե՞ս սոորում, Էն լացող աղջիկը դու՞ էիր

StrangeLittleGirl
27.05.2006, 14:22
Այո՛, լացող աղջիկը ես էի. վիրահատությունն այդպես էլ չկատարեցի, որի պատճառով հիմա շատ եմ տուժում, չնայած վիրաբույժ հաստատ չեմ դառնալու: Եվ բժշկականում էլ սովորում եմ:

Արշակ
30.05.2006, 09:25
Շատ տխուր ու դաժան էր:(։
Բայց ոչինչ, բոլորով մի քիչ կլացենք ու կմոռանանք…

:think

Arisol
15.10.2006, 15:51
Երևի ինչպես շատերն, այնպես էլ ես կարդալու ընթացքում դերի մեջ եմ ընկնում և զգում եմ այն ամենը, ինչ հերոսներն են զգում: Դե պատկերացրեք, թե որքան նեղված էի ինձ զգում այդ ծակերով տուփի մեջ…Լավն էր ու տխուր:( :
Հ.Գ. էդ ճագառահոտն ու գազարի հոտը քթիս մեջ են:think …

Ծով
15.10.2006, 16:11
:( տխուր էր,Բյուր ջան…ու շատ լավն էր,շատ բնական…
այդպե է միշտ էլ,մարդու կյանքը փրկել կարողանալու համար,ձեռքերդ վարժում ես ինչ-որ այլ կյանքի մարմինը պեղելով…
ես էլ լացեցի,բայց դե ինչ արած…Բժիշկներին ներելի է,նրանք պիտի սառը դատեն…

Esmeralda
15.10.2006, 16:26
Լացս եկավ....
Ինչ դաժան էր...
Հենց դրա համար է, որ բժշկական չեմ ընդունվել...Հիմա կարող էի բժշկականի ուսանող լինել.. բայց եթե գրածդ կարդալով՝ հիմա այս վիճակում եմ... պատկերացնում եմ..........

Anush
25.10.2006, 19:59
Shat tpavoricher.Ugaki indnic ankax lacs ekav.:cry

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Ֆոտոն
17.08.2009, 01:32
Դուր եկավ ինձ, անկեղծ տխրություն կար:

StrangeLittleGirl
28.08.2009, 00:19
Դուր եկավ ինձ, անկեղծ տխրություն կար:

Շնորհակալ եմ մեռյալ գործերս կենդանացնելու համար :)

Apsara
28.08.2009, 02:38
Շնորհակալ եմ մեռյալ գործերս կենդանացնելու համար :)

հա մենք էլ առիթից օգտվելով բացթողումները լրացնում ենք,

շատ լավն էր, որպես հեքիաթ նույնիսկ երեխաներին կարելի է պատմել

Շինարար
15.12.2009, 01:38
Լավն էր:))

Lion
15.12.2009, 10:25
Լավն է... և դաժան: Չնայած ես այլ, ավելի դաժան վերջ էի պատկերացնում -

Ինձ թվում էր, թե վերջին պատկերը, որ կտեսնի ճագարը... դա դանակով իրեն մոտեցող մարդն է:(

snow
15.12.2009, 12:39
Լավն էր . ամեն բառը տպավորիչ ու շատ բնական է ստացվել: Թեև տխուր գործ էր, բայց շատ լավն էր:

Թամարա
16.02.2011, 04:24
Ի՜նչ բնական է ստացվել,նույնիսկ պատկերացնում էի, թե ինչ ձայնով ու արագախոսությամբ է Ճագարիկը էս ամեն ինչը պատմում:(