PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների կատարած գրական նմանակումները



Մելիք
23.05.2006, 22:51
Էս էլ Մեծարենցի "Գիշերն անույշ Է"-ի մօտիվներով ա

Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի,
Հագեցած վարձու իմ կողակցւհու
Խռմփոցներով և հոտվ օղու,
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի:

Մելիք
24.05.2006, 06:56
Էս էլ Մեծարենցի "Գիշերն անույշ Է"-ի մօտիվներով ա:

Վերջապես գտա Մեծարենցի համապատասխան բանաստեղծությունը, որ կարողանամ պառոդիաս ավարտել:

Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի,
Հագեցած վարձու իմ կողակցւհու
Խռմփոցներով և հոտվ օղու,
Գիշարն երկար է, անվերջ, տաղտկալի:

Ինձ համբուրում է կապույտ վագրաձին,
Որը դաջված է նրա թիկունքին,
Էսքա?ն էլ անկապ կլնի կիրակին.
Ինձ համբուռում է կապույտ վագրաձին:

Բայց շուտով լույսը արդեն կբացվի,
Եվ կողակցուհիս իր վարձը կուզի,
Իսկ եթե չտամ խիստ կգազազի,
Բայց, տեսնենք, շուտով լույսը կբացվի::P

Chuk
25.05.2006, 19:26
Ահա բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հանրահայտ «Խոսք իմ որդուն» բանաստեղծության մի քանի գրական նմանակում (վերցված է Վաչագան Սարգսյանի «Այս տխրությունը ես չեմ հորինել» գրքից).
Մի հատ էլ իմ կողմից :P

Ժարգոնով

Արա՛, ջահե՛լ, վոփշմ լսի,
Մեծ ախպորդ խրատը քեզի,
Ես նատուրի քեզի եմ տալի,
Ժառգոնը մեր քուչի:

Թե չուժակը քեզի խփեց,
Հորս արեւ դու չթռնես,
Լոքշ կլռվես, տփոց կուտես,
Դուխդ բարձր կքֆրտես:

Ուլուանա
25.05.2006, 21:40
Չուկ, ընտիր էր:D :hands

kiki
25.05.2006, 21:48
Չուկ, հոյակապ էր պարզապես:)

Chuk
26.05.2006, 01:40
Uluana, Kiki> Շնորհակալ եմ :oy

Juventus
01.10.2006, 02:38
Mott lav a stacvum:
Axper es ste taza em karas inc ases von orinak es el inchvor ban grem:Asenk taza anenkdot???
:)

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Արամ
15.11.2006, 20:24
Սասունցի Դավիտ
Լսեք տղեք իմ բաժանորդներ
Ով քարտ չունի, քարտեր առեք
Ով առել է, լիցքովորեք
Ով լիցքավորել է , լավ է արել
Լավ եք արել, սոտվինները անջտեք
Հետո չասեք թե մենք քնաց
VIVACELL գող գող եկավ
Փողերը տարավ...

AMzone
16.11.2006, 04:25
Արամ ջան վերջնես դու....
կիշհնես ստացածա քո տեղը:

Ուլուանա
25.04.2007, 17:58
Ահա Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության նմանակումը՝ ըստ... Ուլուանայի... :oy

Ի դեպ, նախօրոք ասեմ, որ ավելի քան մի քանի ամիս առաջ եմ գրել, այնպես որ մեջը մի հատ ժամանակավրեպ բան կա, որի համար ներողություն եմ խնդրում... Տեսնես՝ գլխի կընկնե՞ք, թե որն է... :P Բացի դրանից, այնպիսի մասեր կան, որ, հնարավոր է, միայն ակումբի հնաբնակները հասկանան, թեև ես աշխատել եմ ծանոթագրությունների միջոցով հնարավորինս լուսաբանել այդպիսի բաները... :oy

Լավ, ուրեմն սկզբում ներկայացնեմ Պարույր Սևակինը.

ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել,
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու՜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե՜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի՜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜նք։


Իսկ հիմա իմը.

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ «ԴԱՐ» ԵՆՔ

Մենք քիչ ենք, սակայն մեզ ԴԱՐ են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք հայերեն ունենք։
Եվ որ այստեղ է՝ օֆֆտոպանոցում,
Յուզերն իր խելքին փչածը գրում,
Պարզապես Նարեկն այստեղ է գրել,
ԳԵՎՈՐԳն այստեղ էր մեզ «հրապուրել»,
Պարզապես գիտենք մենք ցնդաբանել,
Պետք եղած դեպքում՝ փիլիսոփայել,
Գիտենք և՛ զգալ, ապրել ու սիրել
Հենց այնպե՛ս,
Ազա՛տ,
Չափածո՛,
Արձա՜կ...

Մենք քիչ ենք, բայց մեզ «ԱԿՈՒ՛ՄԲ» են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չե՛նք գերադասում,
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել,
Translit-ը սկզբում մեզ շատ է նեղել։
Պարզապես մենք մեր «Դար»-ավոր կյանքում,
Երբ արդեն մեծ էինք ու արդեն կանգուն,
Դարձյալ չենք ճնշել այլ ֆորումների,
Քչերն են տուժել մեր գոյությունից
Կամ որակից մեր գրառումների։
Եթե տիրել ենք՝ լոկ հայերենով,
Եթե գերել ենք՝ ջերմ ընդունելով։
Թե «ban» ենք արել՝ լուրջ պատճառներով։

Պարզապես մեզնից շատ բան են «թխել»,
Մեր մտքերից շատ են թաքուն օգտվել,
Այլ ֆորումներում copy-paste արել,
Այնպես, կարծես հենց իրենք են գրել։

Մենք մեզ նայում ենք քննադատաբար,
Բայց մենք էլ գիտենք, որ ֆորումներից
Միմիայն մենք ենք լրիվ հայատառ,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ են միայն «ակումբ» անվանում,
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա՜նք։


Նարեկ - այժմ բանակում գտնվող, բայց մի ժամանակ բավական ակտիվ հին անդամներից, որի մասին տպավորությունները մինչև հիմա թարմ են ակումբի հնաբնակների հիշողության մեջ (մականունը՝ Narinfinity (http://www.akumb.am/member.php?u=140))։

ԳԵՎՈՐԳ - այժմ արգելափակված, բայց ակումբի հնաբնակների համար ոչ պակաս հիշարժան ու սկանդալային անդամ, որը հիմնականում հայտնի էր իր «Ինչպե՞ս հրապուրել կանանց» (http://www.akumb.am/showthread.php?t=89) աղմկահարույց ու լայնաշունչ թեմայով։

«...հենց այնպե՛ս, ազա՛տ...» - Narinfinity մականունով անդամի բանաստեղծական "фирменный" արտահայտություններից մեկը, որը թևավոր խոսքի վերածվելով՝ երկար ժամանակ հաճախակի օգտագործվում էր ակումբցիների կողմից՝ որպես ռոմանտիկ զեղման դրսևորում։

StrangeLittleGirl
25.04.2007, 18:12
Ա՛ն, մեռա :D Ինչու՞ շուտ չէիր դնում: Այ սա է ժամանակավրեպ

Մենք քիչ ենք
Մեկ էլ էս.

Բայց մենք էլ գիտենք, որ ֆորումներից
Միմիայն մենք ենք լրիվ հայատառ

Ծով
25.04.2007, 19:06
Պարզապես մեզնից շատ բան են «թխել»,
Մեր մտքերից շատ են թաքուն օգտվել,
Այլ ֆորումներում copy-paste արել,
Այնպես, կարծես հենց իրենք են գրել։
:D
Շատ լավն էր…:)
Սևակը հաճույքով կկարդար, եթե ֆոռում մտներ…

Ուրվական
25.04.2007, 20:00
Մի տող էլ իմ կողմից.:)
...Պարզապես գիտենք մենք ցնդաբանել,
Պետք եղած դեպքում՝ փիլիսոփայել,
Ուզած ժամանակ ֆուտբոլում հաղթել,
Գիտենք և՛ զգալ, ապրել ու սիրել...

Djavaxhq
22.05.2007, 23:15
Գիտենք լավ հագնել
Ծիծակ կոշիկով մայթին պպզել
Կոշիկի քիթը ձեռքերով բռնել
ՈՒ մի լավ թքել
Գիտենք լավ խոսքով աղջիկներ խաբել
Խաբելուց հետո գիտենք եւ թռնել
Պարզապես մենք ել կայֆեր ենք ուզում
Պարզապես աղջիկ այդպես ենք ջոկում

Vive L'Armenie
23.05.2007, 01:56
Մի հատ էլ իմ կողմից :P

Ժարգոնով

Արա՛, ջահե՛լ, վոփշմ լսի,
Մեծ ախպորդ խրատը քեզի,
Ես նատուրի քեզի եմ տալի,
Ժառգոնը մեր քուչի:

Թե չուժակը քեզի խփեց,
Հորս արեւ դու չթռնես,
Լոքշ կլռվես, տփոց կուտես,
Դուխդ բարձր կքֆրտես:

Աա՜ա՜ա՜ա՜ա՜ :o

Ուրվական
20.08.2007, 20:53
Որոշեցի սա տեղադրել այս թեմայում, բայց, չգիտեմ, կարողա լավ կլներ դատարկաեսիմինչաբանություններում գրել: Չգիտեմ, բայց դե ես գրելուց հեռու մարդ եմ, ընենց որ էսքանն էլ ա իմ համար լավ: Նմանակումը Ռ. Հախվերդյանի “Օ, սա իմ հին փողոցն է” երգի հիման վրա է: Իսկական բառերը կարող եք գտնել, գնալով հետևյալ հասցեով` http://www.akumb.am/showthread.php?p=378697#post378697: Ինչքան կարողացել, փոխել եմ.

Օ, սա մեր հին ակումբն է,
Ուր ունենք մենք շատ ծանոթներ,
Այստեղ դրվածն իմ ավատարն է,
Իսկ ներքևում` վարկանիշներ,
Իսկ ներքևում` վարկանիշներ…

Փոշոտ ու մութ մեր կոմպերով մենք գրառումներ ենք հանում,
Եվ հարևան անդամների հետ մենք բանավեճերի ենք բռնվում:
“Փոշոտ” ու “մութ” այս ակումբից մի քանիսը գնացին,
Բոլորովին ուրիշ տեղում նրանք հանկարծ հայտնվեցին…:(:D

Ոմանք, իհարկե, փոխվել են,
Ոմանք, իհարկե, դիմացել,:ok
Ոմանք, իհարկե, սողացել,
Անկապներից անհետ կորել…

Հիմա նրանք արդեն չկան,
Այդ անդամները “իսկական”,
Գուցե նրանք մեզ մոռացան,
Մեզ մոռացան ու հեռացան…:):D

Այ, հենց էստեղ զրուցարանն է,
Որն ունի շատ այցելուներ,
Այստեղ են միշտ մեր անդամները,
Շատ-շատերը և ուրիշներ,
Շատ-շատերը և ուրիշներ…:D

Թե որ անկապ թեմա բացվի,
Այստեղ այդ լուրը կիմացվի,
Եվ այդ բաժնի մոդերատորն
Այդ թեման պետք է պինդ փակի…

Ակումբում կան անվերջ վեճեր,
Ակումբում կան հաշտություններ,
Ակումբում կան կասկածելի,
Դեռ չստուգված պատմություններ:
Ակումբն ունի զարմանալի,
Ու տարօրինակ շատ անդամներ,:hands
Եթե նրանց ես թվարկեմ,
Կարող է գրածս երկարել…

Հետո, երբ մենք կձանձրանանք,
Ակումբում նոր թեմաներ կբացվեն,
Իսկ դրանք փակողներն առաջվա պես,
Մոդերատորները կլինեն:
Եվ շատ անդամներ ակումբական,
Ու մոդերատորները իսկական,
Առաջվա պես հանդիպման կգան,
Առաջվա պես հանդիպման կգան…

Արշակ
21.08.2007, 11:01
Լավն էր :D

Ուլուանա
21.08.2007, 16:35
Հա, լավն էր, լուրջ։ :hands :D

Ուրվական
21.08.2007, 16:51
Անահիտ ջան, գիտես ինչքան եմ տանջվել սրա վրա: Հլը մի քանի քառատող էլ ընդհանրապես չկարողացա փոխեի, ջնջեցի, գնաց:D:

Ուլուանա
16.01.2008, 04:55
Վաղուց գրական նմանակմամվ չենք զբաղվել... Եկել է հերթական բանաստեղծության ժամանակը. :P

Այս անգամ՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության նմանակումը՝ ըստ Ուլուանայի. :oy

Սկզբում՝ բնագիրը.

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյայ քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ․
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Հիմա՝ իմը.

Ես իմ անուշ «Դար» ակումբի

Ես իմ անուշ «Դար» ակումբի տրանսլիտազերծ տառն եմ սիրում,
«Զրուցարան» կոչվող տաքուկ, հարմարավետ վայրն եմ սիրում,
Չարաշահված սմայլիկների արտահայտած հույզը վսեմ
Ու հնամյա անդամների թեմայից դուրս ճառն եմ սիրում։

Սիրում եմ մեր դրվածքը խիստ, զգուշացումները բոբոյոտ,
Վարկանիշի կուբիկաշատ, կանաչափայլ լույսը պայծառ,
Մոդերատո րականների անհյուրընկալ տառերը բոլդ,
Ու կարգազանց անդամների բողոքաձայն բառն եմ սիրում։

Ուր էլ լինեմ, չեմ մոռանա լացակումած երգերը ձեր,
Չեմ մոռանա մոդա դարձած «հրաժեշտի» խոսքերը ձեր,
Ինչքա՜ն էլ ձեզ վիրավորեն տված ինֆրաքշընները մեր,
Էլի դուք ջերմ ու հայատառ «Դար» ակումբի գիրկն եք նետվում։

Ձեր կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի ֆորում չկա,
Artgeo-ի, Բյուրակնի պես հակասական անդամ չկա,
Inet անցիր, Chuk–ի նման սկզբունքային ադմին չկա,
Ինչպես անհաս ժամանցի վայր՝ ես իմ ակումբ «Դարն» եմ սիրում։ :love

Արշակ
16.01.2008, 12:05
Լավն էր :D

Ariadna
16.01.2008, 12:11
Շաաաատ լավն էր, ոչ թե լավն էր:)

ivy
16.01.2008, 16:48
Հոյակապ էր :hands :D

Script
16.01.2008, 16:54
Շատ լավն էր:)

Belle
16.01.2008, 16:59
:hands ընտիր էին :D

Ուրվական
30.01.2008, 21:44
Ձեր դատին եմ ներկայացնում հերթական, այս անգամ ռաբիզ գրական նմանակումս:D: Գրական նմանակում եմ կատարել` Արամ Ասատրյանի <<Ես կգնամ>> երգի բառերի վրա: Ահա դրանք.
Ուզում եմ քեզ տեսնել նորից,
Ուզում եմ քեզ գրկել նորից,
Ուզում եմ, որ համբուրես ինձ,
Բախտիս մի լույս վառվի նորից:
Ես սիրում եմ, սիրում եմ քեզ,
Ես սիրում եմ լոկ միայն քեզ,
Ախ, չմերժես աղաչանքս,
Գուցե տեսնես իմ տանջանքս:
Ես կմեռնեմ ու կգնամ,
Բայց սրտիդ մեջ հուշ կմնամ,
Գուցե թաքուն քո սիրածից
Իմ շիրիմին այցի կգաս:
Դու կմեռնես, դու կարտասվես
Բայց ես կզգամ, որ դու եկար,
Դարդ ու ցավդ ինձ կպատմես,
Ես չեմ լինի, բայց ես կզգամ:
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ…

Նմանակումը վերնագրել եմ` <<Չեմ կարող առանց ակումբ>>:
Այժմ պատկերացրեք այսպիսի մի երկխոսություն ակումբից հեռացած (հեռացված), բայց վերադառնալ ցանկացող անդամի և ակումբի այլ անդամների միջև, իհարկե, համապատասխան երաժշտությամբ.

Ուզում եմ ձեզ տեսնել նորից,
Ու ակումբում լինել նորից,
Ուզում եմ, որ ռեպ տաք ինձ,
Կանաչ կետիկ վառվի նորից:
Ես սիրում եմ, սիրում եմ ձեզ,
Ես սիրում եմ լոկ միայն ձեզ,
Ախ, չմերժեք աղաչանքս,
Գուցե տեսնեք իմ տանջանքս:
Թեմա կբացես ու կգնաս,
Բայց մեր սրտում վառ կմնաս,
Գուցե թաքուն մեր բոլորից
Դու ակումբին այցի կգաս:D:
Կթաքնվես, հյուր կլինես,
Բայց մենք կզգանք, որ դու եկար,
Չես դիմանա, լոգին կլնես,
Եվ քեզ կասենք, բարով եկար:
Կթաքնվես, հյուր կլինես,
Բայց մենք կզգանք, որ դու եկար,
Դարդ ու ցավդ մեզ կպատմես,
Եվ մենք կօգնենք, ու դու կզգաս:):

Ակումբ, սիրում եմ քեզ,
ես սիրում եմ քեզ…
:love

:oy

Նորմարդ
30.01.2008, 23:05
Ակումբ, սիրում եմ քեզ,
ես սիրում եմ քեզ…
:love

:oy
Ստացիր պատասխան սիրուս հավաստիքը:lol

Ուրվական
28.02.2008, 20:13
Լավն ա, չէ՞...:D

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Դալնի լույսով, բլիժնիի մեջ համատարած,
Վզիդ շղթա, ու սև ակնոց սև աչքերիդ,
Ճերմակ նիվա, ճերմակ նասկի քո ոտքերին...
Դու դորտ-ջարում, իսկ ստամոքսումդ իքի-բիր,
Բառդաչոկում պաչկով ծամոնը պարտադիր,
Կտեղադրես cd-changer 8 դիսկանի,
Ու կքոքես, որ սաղ քուչով ձենը լսվի...
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...

:D

Ուլուանա
28.02.2008, 21:23
Լավն էր։ :D

*e}|{uka*
28.02.2008, 21:24
Լավն ա, չէ՞...:D

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Դալնի լույսով, բլիժնիի մեջ համատարած,
Վզիդ շղթա, ու սև ակնոց սև աչքերիդ,
Ճերմակ նիվա, ճերմակ նասկի քո ոտքերին...
Դու դորտ-ջարում, իսկ ստամոքսումդ իքի-բիր,
Բառդաչոկում պաչկով ծամոնը պարտադիր,
Կտեղադրես cd-changer 8 դիսկանի,
Ու կքոքես, որ սաղ քուչով ձենը լսվի...
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...

:D


Գոռ դուք տաղանդ եք :D ,չէ իրոք իսկապես :hands

Dayana
29.02.2008, 09:55
Լավն ա, չէ՞...:D
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած...
:D
Գոռ Վահրամ Սահակյանը սկսելույա քեզ նախանձել :D ապրես :hands

Empty`Tears
29.02.2008, 10:24
Գոռ Վահրամ Սահակյանը սկսելույա քեզ նախանձել :D ապրես :hands

Չէ հաստատ Վահրամ Սահակյանին չի հասնի, նա ուրիշ է.. ;) :D Մտքեր ունի, աշխարհը չունի..

Belle
21.06.2008, 16:04
Հիմա՝ իմը.

Ես իմ անուշ «Դար» ակումբի

Ես իմ անուշ «Դար» ակումբի տրանսլիտազերծ տառն եմ սիրում,
«Զրուցարան» կոչվող տաքուկ, հարմարավետ վայրն եմ սիրում,
Չարաշահված սմայլիկների արտահայտած հույզը վսեմ
Ու հնամյա անդամների թեմայից դուրս ճառն եմ սիրում։

Սիրում եմ մեր դրվածքը խիստ, զգուշացումները բոբոյոտ,
Վարկանիշի կուբիկաշատ, կանաչափայլ լույսը պայծառ,
Մոդերատո րականների անհյուրընկալ տառերը բոլդ,
Ու կարգազանց անդամների բողոքաձայն բառն եմ սիրում։

Ուր էլ լինեմ, չեմ մոռանա լացակումած երգերը ձեր,
Չեմ մոռանա մոդա դարձած «հրաժեշտի» խոսքերը ձեր,
Ինչքա՜ն էլ ձեզ վիրավորեն տված ինֆրաքշընները մեր,
Էլի դուք ջերմ ու հայատառ «Դար» ակումբի գիրկն եք նետվում։

Ձեր կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի ֆորում չկա,
Artgeo-ի, Բյուրակնի պես հակասական անդամ չկա,
Inet անցիր, Chuk–ի նման սկզբունքային ադմին չկա,
Ինչպես անհաս ժամանցի վայր՝ ես իմ ակումբ «Դարն» եմ սիրում։ :love

:hands :hands էս պահին սրանից լավ երևի ոչ մի բան տրամադրությունս չբարցրացներ :hands

Ուլուանա
24.06.2008, 19:33
Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

«Դար» ակումբի լքումը

(Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
Ակումբ լքող յուզերիս,
Հե՛յ, ադմիններ ու մոդերներ,
Ախր շա՛տ եք դուք կռիս։

Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
Մեր գրանցման փուչ օրից,
Հերթով գալիս, ban ենք լինում
Էս հանցավոր ֆորումից։

Ջնջվում է անգթաբար,
Ամեն ճշտով գրված բառ,
Ban–ը մերն է, մենք ban–ինը,
Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

Դա է անմար, լա՛վ իմացեք,
Որ մնում է հիշատակ,
Քանի շուտ է, թողեք–փախեք
Էս Ակումբից այլանդակ։

Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
Որ կպնում է ձեր պատվին,
Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
Հեռանում եմ տակավին։

Ուրվական
24.06.2008, 19:38
Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

«Դար» ակումբի լքումը

(Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
Ակումբ լքող յուզերիս,
Հե՛յ, ադմիններ ու մոդերներ
Ախր շա՛տ եք դուք կռիս։

Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
Մեր գրանցման փուչ օրից,
Հերթով գալիս, ban ենք լինում
Էս հանցավոր ֆորումից։

Ջնջվում է անգթաբար,
Ամեն ճշտով գրված բառ,
Ban–ը մերն է, մենք ban–ինը,
Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

Դա է անմար, լա՛վ իմացեք,
Որ մնում է հիշատակ,
Քանի շուտ է, թողեք–փախեք
Էս Ակումբից այլանդակ։

Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
Որ կպնում է ձեր պատվին,
Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
Հեռանում եմ տակավին։

Աաաաաաաաա, վերջն ա:D:D
:hands

ivy
24.06.2008, 21:06
Ան, էս քո գրական նմանակումները... ախր դե շատ լավն են :D:D

Enipra
18.07.2008, 12:51
Ան ջան, շաաատ լավն ա է~... էսքա՞ն դիպուկ :D:D:hands

Lady-In-Red
18.07.2008, 16:56
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

Հարգելի՛ ընթերցողներ, սիրելի՛ հայրենակիցներ։ Մի հարցնենք էս Արութինին. Էս ոսկի պատերը որ շինել ա, ու՞մ փողերով ա շինել։ Մազութը լափել ա, թալանել, ժողովրդի արյունը ծծելով՝ բիրդան աղա ա դառել։ Ես նորից եմ կրկնում, քթներիցդ ա դուրս գալու։ Դու չե՞ս ուզում փող տաս, տանեմ տղուս հարսանիքը անեմ, դե, ասա՝ գնա մեռի՛, էլի, Արշա՛կ։ Կոնյակի գործարանը, բաշխիչ ցանցերը ծախեցիր, լափեցիր, հիմա նստել, իմ փողերն ես հաշվում, հա՞։[։

շատ լավն էր :):hands:hands:hands

Enipra
18.07.2008, 18:50
Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու (http://www.akumb.am/showthread.php?p=95745)



«Դ Ա Ր»

Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Դ՛ու՝ հասարա՜կ ու պարզ ֆորում,
Եվ ընդամենն այդ քո երե՜ք հատիկ տառով
Այս վիրտուալ աշխարհին ես ինձ տեր անում...

Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Ու ես նորեկ ակումբցու պես
Վարկանիշի ջերմությանն եմ ընտելանում...

Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Եվ ահա ես
Կապվածության համն եմ զգում իմ բերանում,
Հեռացումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը մոդերների...

Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Ու ես, Ակո´ւմբ,
Ինձանից ինքս վերանում,
Չուկչստանի անդամների
Ու հույժ ինտիմ զրույցների / խաբեցի /
Խմբերին եմ անդամակցում...

Դո՛ւ՝ երեք տա՜ռ,
Ու երբ Չուկը
Թողնում է քեզ ու հեռանում,
Խախտումներով ես դու լցվում,
Սմայլապատվում, տրանսլիտոտվում,
Եվ օֆֆտոպը ցեցի նման
Բույն է դնում տողերիդ մեջ
Անգամ էն լուրջ թեմաներում...

Դ՛ու՝ երեք տա՜ռ,
Դ՛ու՝ հասարա՜կ մեր «ԴԱՐ» ակումբ...

Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք :P:D

Ուլուանա
18.07.2008, 18:59
Լավն էր։ :)) Սկզբում չէի նկատել, որ վերնագիրը լինկ է, որ տանում է դեպի բնագիրը։


Հ.Գ. Ու թող ներեն ինձ մյուս ադմինները, սուպերմոդերներն ու մոդերները, գիտեմ-գիտեմ, Չուկի բացակայության ժամանակ Ակումբին լավ էլ նայում էիք
Ես էլ արդեն սկսել էի նեղանալ։ :D

Enipra
18.07.2008, 19:16
Լավն էր։ :)) Սկզբում չէի նկատել, որ վերնագիրը լինկ է, որ տանում է դեպի բնագիրը։
Շնորհակալ եմ, ավելի նկատելի դարձրեցի: :)

Վարպետ
18.07.2008, 19:19
Հա, լավն էր, լուրջ։ :hands :D

Ինչը?:)

Ավելացվել է 1 րոպե անց

Գրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքի հիման վրա.

«Դար» ակումբի լքումը

(Ակումբից «վառված» ակումբցու հրաժեշտի ճառ)

Ակումբցինե՛ր, ակա՛նջ արեք
Ակումբ լքող յուզերիս,
Հե՛յ, ադմիններ ու մոդերներ,
Ախր շա՛տ եք դուք կռիս։

Անկոչ հյուր ենք մենք Ակումբում
Մեր գրանցման փուչ օրից,
Հերթով գալիս, ban ենք լինում
Էս հանցավոր ֆորումից։

Ջնջվում է անգթաբար,
Ամեն ճշտով գրված բառ,
Ban–ը մերն է, մենք ban–ինը,
Ինֆրաքշը՛նն է միշտ անմար։

Դա է անմար, լա՛վ իմացեք,
Որ մնում է հիշատակ,
Քանի շուտ է, թողեք–փախեք
Էս Ակումբից այլանդակ։

Ես իմ ճշտով խոսքն եմ ասում,
Որ կպնում է ձեր պատվին,
Շպրտում եմ ձեզ իմ դերն ու
Հեռանում եմ տակավին։

:) "Ban-ը մերն է.." տողը շատ հավանեցի:)

Երկնային
18.07.2008, 19:32
Դուք վերջն եք… :D :D

Enipra
18.07.2008, 19:36
Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու (http://www.akumb.am/showthread.php?p=95745)

Դ՛ու....
Վաաայ, հենց նոր նկատեցի, թե գրածիս մեծ մասում շեշտն ինչ լավ տեղ է դրած: :D Ճիշտ եմ ասում` ես մեղավոր չեմ, նշածս օրիգինալում էլ է էդպես, ես ուղղակի դրա վրա փոխել եմ անհրաժեշտ մասերը: :D :oy

impression
18.07.2008, 19:40
Արփինե ջան, ապրես, շատ լավն էր :)

Lion
26.08.2008, 20:30
Էս էլ իմ կողմից...

Թմբկաբերդի առումը

<<Հեեեյ, Թաթուլ>>,- կանչեց,-
<<անմահ էիր քեզ կարծում,
Եկ, բերել եմ ես քո մահը,
ինչ ես թառել ամրոցում?>>

<<Մի պարծենար, գոռոզ Նադիր>>,-
պատասխանեց էն հսկան,-
<<գլխովը շատ ամպեր կանցնեն
սարը միշտ կա անսասան>>

Ինչպես է եղել իրականում:)

<<Հեեեյ, Թաթուլ>>,- կանչեց,-
<<անմահ էիր քեզ կարծում,
Եկ, եկել եմ, ես քու մերը,
ինչ ես թառել ամրոցում?>>

<<Մի պարծենար, բ... տղա>>,-
պատասխանեց էն հսկան,-
<<գլխիդ դեռ շատ պիտի դամփեմ
խլեշիդ ուզեմ պատասխան>>:)

Dayana
27.08.2008, 08:42
ի՞նչ համով էջա :hands ապրեք բոլոր ջան :)

Հակոբ Գեւորգյան
27.08.2008, 09:15
Ինչ լավ է, որ ես գրականություն չեմ կարդում։ *whew* :scen

Empty`Tears
27.08.2008, 10:52
Օրիգինալն այստեղ` Պարույր Սևակ - Դու (http://www.akumb.am/showthread.php?p=95745)

«Դ Ա Ր»



լավն էր: :good

Հայկօ
10.09.2008, 18:28
Ըստ Ռ. Հախվերդյանի «Շոգ կիրակի» երգի: Միացնում եմ ուլուանյան տաղտուկերգությանը:
(մտքում երգել)

Հոռետեսական - հինգշաբթօրյա

«Ակումբում» փայլող
Ավատարներից
Տաղտուկը կպչու՜մ, ու պոկ չի՜ գալի,
Նեխած թեմաներ
Ու լոքշ հինգշաբթի
Արդեն մի տարի հանգիստ չե՜ն տալիս,
Շեֆն անտանելի օտպուսկ չի՜ տալիս:
Թեման էլ փակվում
Պահոց է գալիս,
Վարկանիշ արդե՜ն ոչ ո՜ք չի տալիս:
Վաղը չգիտեմ, գուցե չլինեմ,
Գուցե իմ վերջին պոստը հորինեմ,
Իմ լոքշ հինգշաբթի,
Ես քոնն եմ ընդմիշտ,
Եվ քեզնից երբե՜ք ինձ չե՜ն բաժանի,
Եվ պատուհանում
Կգրվի դարձյալ
Մի կեղծ «Վերևի...»,
Մի թույլ «երևի»,
Անհիմն ու օֆֆտոպ, դատարկ «դուրս տվի՜ր»:
Մի լոքշ հինգշաբթի,
Ու մի մեծ «Ժամանց»
Գրում ենք դարդի՜ց, հոգսերի՜ց հոգնած,
Ու մեր անիմաստ,
Ու բութ պոստերից
Մոդերը կպչում ու պոկ չի՜ գալիս,
Մոդերը ջնջում ու քա՛րտ է տալիս:
Օ՜, խե՛ղճ, նոր անդամ՝
Առաջին էջում,
Դու էլ ես ինձ պե՜ս արձակու՜րդ տենչում,
Մինչդեռ քո մկնիկն
Իմ մուկի նման,
Անկյունի կարմիր խաչի՛ն է ձգտում,
Անկյունի կարմիր խա՛չն է որոնում:
Իմ լոքշ հինգշաբթի,
Ես քոնն եմ ընդմիշտ,
Եվ քեզնից երբե՜ք ինձ չե՜ն բաժանի,
Եվ պատուհանում
Կգրվի դարձյալ
Մի կեղծ «Վերևի...» :(

Ուլուանա
10.09.2008, 19:04
Լավն էր։ :D

Վարպետ
10.09.2008, 19:20
Հա, իրոք շատ լավն էր:)

Հայկօ
10.09.2008, 19:22
Տխուր էի բայց երեկ... Ու ահավոր հոգնած: :(

Արամ
10.09.2008, 21:01
Շատ լավներ

Ուլուանա
10.09.2008, 21:06
Հոռետեսական - հինգշաբթօրյա
Հայկ, մենակ մի բան չհասկացա. ինչի՞ հինգշաբթի։ :esim Ախր չորեքշաբթի ա էսօր... :think Թե՞ գալիք օրվա նկատմամբ ես արդեն սենց հոռետեսորեն տրամադրվել։ :))

Chuk
10.09.2008, 21:07
Ոչ միայն լավն էր, այլև դեռ լավն ա :)

Վարպետ
10.09.2008, 21:10
Ոչ միայն լավն էր, այլև դեռ լավն ա :)

Դեռիդ մեջ չարագուշակ ելևէջներ եմ նկատում, Չուկ :D

Երկնային
10.09.2008, 23:16
Ըստ Ռ. Հախվերդյանի «Շոգ կիրակի» երգի: Միացնում եմ ուլուանյան տաղտուկերգությանը:
(մտքում երգել)

Հոռետեսական - հինգշաբթօրյա

:hands
լավն էր… :D

Հայկօ
10.09.2008, 23:20
Հայկ, մենակ մի բան չհասկացա. ինչի՞ հինգշաբթի։ :esim Ախր չորեքշաբթի ա էսօր... :think Թե՞ գալիք օրվա նկատմամբ ես արդեն սենց հոռետեսորեն տրամադրվել։ :))

00:20 - Արդեն ժամանակավրեպ չէ, նորից կարդացեք :)

Chuk
10.09.2008, 23:23
00:20 - Արդեն ժամանակավրեպ չէ, նորից կարդացեք :)

24 ժամ հետո կարելի է ասել «Լավն էր», իսկ դեռ ասում եմ. «Լավն է» :D

Արշակ
11.09.2008, 00:21
Հայկօ, շատ լավն է(ր):hands Ինքնիրեն երգվում էր։

Վարպետ
16.09.2008, 14:45
Ֆորշ. "Մի գրոշ տվեք"


Մերթ կոպիտ խոսքեր, մերթ սիրո ձոներ,
Երազանքներից մինչեւ “ուծյուներ”,
Այնտեղ ուր չկա ոչ քուն, ոչ դադար,
Վարկանիշ տվեք գրառման համար,
Վարկանիշ տվեք գրառման համար…

Օրերից մաշված ու անհետ կորած,
Ակումբում այս ծո~վ լուռ լողում էր, տե’ս,
Մի հսկա թեմա: Կրկին ռմբահար…
Վարկանիշ տվեք թարմացման համար,
Վարկանիշ տվեք հումորի համար…

Մոդերներն են բիրտ, ծովը` անսահման,
Ինֆրաքշընեցին մի խուրձ գրառման`
Մոլախոտերով թեմայի համար:
Վարկանիշ տվեք հնձելու համար,
Վարկանիշ տվեք հնձելու համար… ;)

Վարպետ
16.09.2008, 15:52
Ժողովուրդ: Նոր վարկանիշ եմ ստացել` "չմերժեց, տվեց" մեկնաբանությամբ :D Էս նմանակումն իմ մասին չի, ուղղակի նման էր երգին բովանդակությամբ, ընդամենը էդքանը: Ինձ վարկանիշ մի տվեք:))

Mitre
16.09.2008, 17:05
Ժողովուրդ: Նոր վարկանիշ եմ ստացել` "չմերժեց, տվեց" մեկնաբանությամբ :D Էս նմանակումն իմ մասին չի, ուղղակի նման էր երգին բովանդակությամբ, ընդամենը էդքանը: Ինձ վարկանիշ մի տվեք:))

Եկա, կարդացի,
Շատ հավանեցի
Բայց ոնց կլինի
Առանց վարկանիշի

Ա լյա ՝Արամայիս Սահակյան

Ուլուանա
02.01.2009, 04:50
Էս թեմայում մի անգամ «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության հիման վրա ակումբային նմանակում էի գրել, էսօր էլ «Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ» (http://www.akumb.am/showthread.php?p=1508105#post1508105) թեմայի որոշ գրառումներից ոգեշնչված՝ որոշեցի նույն բանաստեղծության հիման վրա մի ուրիշ նմանակում գրել. :oy


Ես իմ պուպուշ արտաքինի...

Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։

Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։

Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։

Բարեկամ
02.01.2009, 04:54
Էս թեմայում մի անգամ «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության հիման վրա ակումբային նմանակում էի գրել, էսօր էլ «Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ» (http://www.akumb.am/showthread.php?p=1508105#post1508105) թեմայի որոշ գրառումներից ոգեշնչված՝ որոշեցի նույն բանաստեղծության հիման վրա մի ուրիշ նմանակում գրել. :oy


Ես իմ պուպուշ արտաքինի...

Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։

Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։

Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։

:D:D:D սպանեց

Ան, մենակ էս մասը
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։
Ինձ թվում ա սենց էլ կարելի էր՝
Ու հնամյա եղունգներիս կիսաթափած լաքն եմ սիրում

Մնում ա Արմանին խնդրենք, նկարի էս գեղեցկուհուն. տեղը տեղին նկարագրած էր :hands

Քամի
02.01.2009, 05:02
Էս թեմայում մի անգամ «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության հիման վրա ակումբային նմանակում էի գրել, էսօր էլ «Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ» (http://www.akumb.am/showthread.php?p=1508105#post1508105) թեմայի որոշ գրառումներից ոգեշնչված՝ որոշեցի նույն բանաստեղծության հիման վրա մի ուրիշ նմանակում գրել. :oy


Ես իմ պուպուշ արտաքինի...

Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։

Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։

Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։

ես մեռաաաա:D:D:D

Ուլուանա
02.01.2009, 05:03
:D:D:D սպանեց

Ան, մենակ էս մասը
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։
Ինձ թվում ա սենց էլ կարելի էր՝
Ու հնամյա եղունգներիս կիսաթափած լաքն եմ սիրում
Հա, տենց էլ լավ կլիներ։ :))

Rhayader
02.01.2009, 07:15
Վայ, աթոռից ընկա:D:D:D Մի բան էլ ես գրեմ:

Երկու Ուրվական Վահան Տերյան, ակումբում՝ Vava1988

Ես եմ, դու ես, ես ու դու
Ակումբում այս, դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես էլ դու եմ՝ բայց օֆլայն:

Չկա մոդեր ահարկու,
Ահեղ «մամա նապաստակ»,
Ինտիմ անկյունն է ցոլում
Զարմացուցիչ մեզ համար:

Ես եմ, դու ես, ես ու դու
Ակումբում այս, դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես էլ դու եմ՝ բայց օֆլայն:

ivy
02.01.2009, 20:47
Ես իմ պուպուշ արտաքինի...


Իսկ իմ սիրտը խառնեց... Գուցե հենց էդ էր գրածի նպատակը, չգիտեմ, բայց տհաճ էր կարդալը:

Yellow Raven
02.01.2009, 22:39
To Ակումբ:love

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ ուծյուներ չկան,
Ախր ուրիշ տեղ ինֆրեքշըն չկա,
Ախր ուրիշ տեղ Զրուցարանում
Օֆլայն ակումբցուց բամբասել չկա,
Ախր ուրիշ տեղ
Այսքան կարգապահ անդամներ չկան:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Շփման մեջ այսքան ջերմություն չկա,
Այսքան վաստակած վարկանիշ չկա,
Ախր ուրիշ տեղ Չուկի պես ադմին,
Ու Ուլուանայի պես մոդերատոր չկա:
Ախր ուրիշ տեղ տաս հատ թեմայում,
Միևնույն թեման քննարկել չկա...

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ձեզ: :)

Հայկօ
03.01.2009, 01:10
Ախր ուրիշ տեղ ուծյուներ չկան
Արդեն ստեղ էլ չկա...:(

Գալաթեա
03.01.2009, 01:15
Արդեն ստեղ էլ չկա...:(

:D :D

Մասյակա՛ :love

Երկնային
03.01.2009, 01:17
Արդեն ստեղ էլ չկա...:(
զատո մասյակա կա :))

xumhar
05.06.2009, 00:10
Խայամն ասաց իր սիրուհուն.
"Ոտքդ զգույշ դիր փորիս ,
Ով իմանա , այս առավոտ
Կուլ եմ տվել մի կորիզ":)

Kuk
11.06.2009, 15:19
Մեծ ակումբի փոքրիկ բաժնում

Ի՜նչ -որ ժամանակ,
Մեզանից առա´ջ, մեզ հայտնի մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե´լ,
Այն մեկը՝ չանե´լ,
Այս՝ համարել ճի´շտ,
Այն՝ մերժել-վանե´լ,_
Սահմանել ինչ-որ կանոնադրություն,
Կոչել... «Ակումբի՛ Կանոնադրություն»...
Ու մենք ել ահա շրջում ենք հանգիստ
Հետաքրքիր այս թեմաներում միշտ,
Եվ փչացնում ենք ո՛չ մեր աչքերը,
Այլ նյարդերը խեղճ ու ֆորումը մեծ,
Որի հատակում
Կա անտեսանելի, նույնպիսի մի վայր,
Ինչպես «Ժամանցը» մեր տեսածի մեջ,
Ինչպես զրուցարանը՝ գլխավոր էջում:
Եվ դա էլ կոչվում է մի «Ղեկավարում»,
Որտեղ ադմինն ակումբի՝
Անելով միշտ նույն,
Ու մի՜շտ տանջալից ա´յն աշխատանքը,
Որ վաղու՜ց արդեն անշնորհակալ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...

Գողացված է Պարույր Սևակի՝ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում» բանաստեղծությունից:))

Kuk
26.06.2009, 23:03
Ակումբատեսիլ:scare

Մի լուսե ֆորում, լուսե մի ակումբ:
Մանիտորի մեջ երևում է ինձ:
Թարթում են աջում գրառումները դեռ,
Ու գրառում է հայտնվում նորից:

Անցնում է, որպես հասարակ մի խոսք
Ու երկրորդ էջում դեռ երևում է նա:
Ու նորից չկա:o Ու նորից ջնջվեց:
Մոդերատորը նկատողություն տվեց:

Կռիվներ, վեճեր: Անցնում են նրանք,
Կորչում են նրանք նամակներիս մեջ:
Կանգնում են թարթող ռեփորթների տակ,
Գրառումներս «Ղեկավարում»-ի մեջ:

ՈՒ հանգիստ եմ ես: ՈՒ լռում եմ ես,
Ու այդ լռությամբ հետևում եմ ձեզ,
Ու անցնում է այն ժամանակը մեծ
Որքանով ձեզնից հեռացել էի ես:))


Չարենցը դագաղի մեջ կշարժվի հեսա:}

Dayana
26.06.2009, 23:08
Ես իմ պուպուշ արտաքինի...

Ես իմ պուպուշ արտաքինի ամեն գողտրիկ կետն եմ սիրում,
Դեզ մազերիս հրապուրիչ, բուրումնավետ թեփն եմ սիրում,
Արնանման պզուկներիս ու խալերիս ծայրերը գունդ
Ու հաստաբուն գոտկատեղիս լայնածավալ ճարպն եմ սիրում։

Սիրում եմ իմ բերանը մեծ, աչքերը շիլ ու ձայնը կոշտ,
Քրտինքն ամռան ու ձմեռվա վիշապաձայն հազը վսեմ,
Մազում կորած ականջներիս անհյուրընկալ ծայրերը լոշտ
Ու հնամյա եղունգներիս քսած կարմիր լաքն եմ սիրում։

Իմ ընչաքաղց սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա,
Վզիցս կախ ոսկե ցեպից ավելի ճոխ ոչինչ չկա,
Աշխարհ անցիր՝ իմ պռտված երեսից լավ պատկեր չկա,
Որպես հորս փողի վկա՝ ես մատանուս քարն եմ սիրում։

:D :D Ան, վերջն ա :hands

Elmo
29.09.2009, 22:35
Մի հատ էլ բլթ իմ կողմից

Վարք երթաց

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Գալիս են նրանք ճիշտ ժամանակին
Եվ կանգառից էլ առաջ են կանգնում,
Դրա համար էլ չեն հասնում նրանց:

Ուշ-ուշ են գալիս, և լիքը լցված
Տաքսիները հին ու երթուղային,
Կանգնած, կռացած, իրար շալակին՝
Գործի են տանում ազգին մեր այս հին:

Գալիս են նրանք, մարդկանց կոխ տալով
Բարձր սիգնալով, քիթ ու մունաթով
Վարորդը ներսում ռաբիզ է լսում
Ազգի ներվերը անվերջ փչացնում

Սերում են նրանք և այն մարդկանցից
Որ նախընտրում են իջնել «մերսի»-ով
Սերում են նրանք և այն ծերուկից,
Որը զինվել էր մշտականներով

Բայց չեն վախենում ավտոտեսուչից:
Կանգնում են դժվար, բայց մուծվում են հեշտ:

Elmo
30.09.2009, 10:29
Չգիտեի, որ դուր կգա:
Մի հատ էլ գրեմ: Բայց տխուր:

Ախր ես ինչպե՞ս

Ախր ես ինպե՞ս վեր կենամ, գնամ
Ախր ես ինպե՞ս, խոպանչի դառնամ:

Ախր ուրիշ տեղ քյաբաբնոց չկա
Ախր ուրիշ տեղ քյաբաբ էլ չկա
Ախր ուրիշ տեղ սեփական տանը,
Սեփական բալկոնն առաջ տալ չկա
Ախր ուրիշ տեղ
Սեփական բակում գարաժներ չկան:

Ախր ես ինպե՞ս վեր կենամ, գնամ
Ախր ես ինպե՞ս, էմիգրանտ դառնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան կազինո չկա
Այսքան «վաստակած» դղյակներ չկան
Ախր ուրիշ տեղ փողի մեջ արյուն,
Եվ արյունի մեջ այսքան փող չկա:
Ախր ուրիշ տեղ տեղանահն եղած
Եկած ուսերով խեղճ ժողովրդի,
Ուսերին նստած չինովնիկ չկա:

Ախր ուրիշ տեղ
Ամեն մի մայթից, ռեհան ծախողից, թերթի կրպակից,
Հացի խոնութից, նույնիսկ բոմժերից
Անվերջ հավաքվող նալոգներ չկան:

Ախր ես ինպե՞ս վեր կենամ, գնամ
Ախր ես ինպե՞ս այլազգի դառնամ:
Ախր դուք ինպե՞ս կարեք առանց ինձ:


Քարով մարով չխփեք հա՞:

Elmo
01.10.2009, 12:53
Քանի պարապ եմ, մի քիչ էլ Թումանյանի քառյակները բռնաբարեմ:

Ինչքա՜ն կոդ եմ գրել ես,
Բագ ու սխալ եմ տեսել ես,
Ուղղել, շտկել ու գրել,-
Դարդ ու հարդ եմ տեսել ես:

ստեղ պարապությունս վերջացավ: Շարունակելի...

Kuk
01.10.2009, 14:03
Դաշնագ, դաշնագ, մոտ արի,
Քեզ տամ լոշիկ շաուրմի.
Չվախենաս՝ կսնվես,
Ես չեմ անի պալիտ քեզ:

Chuk
10.11.2009, 01:17
Մեռնել, մեռնել, այնպես մեռնել,
Որ ողջերը լուռ նախանձով նայեն հենց նոր մահացածին,
Մեռնել, մեռնել, այնպես մեռնել,
Որ քո դիից հանկարծ ուրիշ հոտեր չգան,
Որ որդերը մարմնիդ վրա շատ չվխտան,
Ու ճանճերը չթռվռան... :unsure

Շինարար
15.11.2009, 19:21
Կարմիր գլխարկի նմանակումների շարքը ինձ դրդեց, որ փորձեմ նմանակել այդ հեքիաթը իմ Հրանտ Մաթևոսյանի ոճով՝

Կարմիր գլխարկը` ճանապարհին
Կարմիր գլխարկը լցրեց մանկական ամսագրի խաչբառը Բեթհովենով, Սերվանտեսով, Լենցով, ինտերնետով, Կոմիտասով, Սահարայով, Եփրատով ու կենգուրուով և պատասխանը չուղարկեց խմբագրատուն, որովհետև ուղարկելու իմաստը չի հասկանում, ապա վերցրեց կարկանդակներով լի զամբյուղը ու ճանապարհ ընկավ դեպի տատի տուն: Իրենց տանից Անտառամեջով տատի տուն հասնելու համար պետք է մի հարյուր րոպե, բայց Կարմիր գխարկը իր մտքերով այնտեղ է հասնում մի քանի ժամում: Թե պապը ինչու է իր տունը տարել, ժայռատակին կառուցել, ժայռն էլ հարյուր տարի է` ճաք է տվել ու չի փլվում, հենց ապրես, Սպիտակաձյունիկի գործերը լավ դասավորվեցին, յոթ հատ ուզող ունի, բոյն ի՞նչ կապ ունի, կարևորը աշխատող տղաներ են, ձուն` հիսուն դրամ, ալյուրը` երկու բաժակ, շաքարավազն էլ մի բաժակ, էս կյանքը ինչու՞ այսպես թանկացավ, գայլն է ավելի ուժեղ կենդանի՞, թե՞ արջը, արջը գայլի դեմ ինչ է, դանդալոշ կենդանի է, ամբողջ ձմեռը քնում է, մարդիկ աշխարհը լցրեցին իրենց տուն, իսկ նա քնած է` ծույլ, ալարկոտ, թաթը ծուռ: Կինը պետք է տնտես լինի, էս մերս հորս ամբողջ աշխատանքը վատնել է կարկանդակների վրա, դեռ մի բան էլ տատին է ուղարկում: Էնպիսի տղա լիներ, որ իրեն թագուհու պես պահեր, բայց փայտ չկրծեր, այլ գրիչով գործ աներ, գրողական ջիղը զարգացներ էն Վանաձորցու նման:oy, սպիտակ լիմուզինով կգար իր հետևից, բարձրահասակ լիներ, խելացի, ինքն էլ կլիներ հարսնացուն:


Կարմիր գլխարկը` տատի մոտ

-Տատի,- զարմացավ Կարմիր գլխարկը:- Տատի, ինչու՞ են քո ականջները այդքան մեծ:- հարցրեց Կարմիր գլխարկը: -Տատի, ինչու՞ են քո աչքերը այդքան մեծ:- ապշեց Կարմիր գլխարկը: -Տատի, ինչու՞ են քո եղունգները այդքան երկար:- սարսափեց Կարմիր գլխարկը: -Տատի, ինչու՞ է քո քիթը այդքան մեծ:- խորշեց Կարմիր գլխարկը: -Տատի, իսկ ինչու՞ է քո երախը այդքան մեծ: -այլայլվեց Կարմիր գլխարկը: -Տատի, այդ ի՞նչ ես անում:- դեպի դռները գնաց Կարմիր գլխարկը: -Տատի, պետք չի էս կյանքը ինձ: -դռների միջից շուռ եկավ Կարմիր գլխարկը: -Կեր ինձ, ես ձեզնից պրծնեմ, դուք էլ ինձնից:
Ու հետո Կարմիր գլխարկը կռանում, թումբ է դառնում գայլի առաջ… թումբ, քար, կոճղ, չափար է դառնում գայլի ոտքի տակ ու ասում. «Կեր ինձ»:

Kuk
16.11.2009, 02:15
Լևոն Տեր-Պետրոսյանին:))


...Եվ երբ դադարեց իշխանությունը քո,
Մարած աչքերով նստեցիր թախծոտ:
Իջել էր մի մո՜ւթ ու ցո՜ւրտ երեկո,
Կիջներ դեռ մի մո՜ւթ ու ցո՜ւրտ առավոտ:

Եվ երբ նայեցիր փակ աչքով քո ձախ
Մթին, մազութին, Վանոյին փախած,
Հասկացա՜ր հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Դրանք էլ չկան, դրանք էլ անցան...

Ու չկայիր էլ դու, չկար էլ Վանոն,
Մշուշում միայն երկրիս վրա
Թևերն էր փռել արնախում ճիվաղն
Ու դողում էին թևերը նրա...

Lion
20.11.2009, 21:34
Քանի պարապ եմ, մի քիչ էլ Թումանյանի քառյակները բռնաբարեմ:

Միանամ :) Հատկապես էրոտիկ պահերը կնշվեն բազմակետով...

Հեյ լավ տղեք, ականջ արեք,
Ջիպով, կռուտոյ Թաթուլին,
Սիրուն ...եր, թոթոլ ծտեր,
Լավ ուշ դրեք սերիալին:

Ձորի Գղոն զորք հավաքեց,
Հաստագլուխ, բթամիտ,
Ու Թաթուլի տունը պատեց,
Խամեռներով ծանրամիտ:

«Հեյ, Թաթուլ»,- կանչեց,
«Տղա էիր քեզ կարծում,
Եկ, եկել, եմ ես քու մերը,
Ի՞նչ ես փակվել դղյակում»

«Մի պարծենար, ...ի տղա», -
Պատասխանեց մեր տղեն,
«Դեմս դեռ շատ մուտիտ կանեն,
Բայց կսատկեն, կթաղվեն»...

Kuk
02.12.2009, 23:42
Ես մեղք չունեմ, Փոքրիկն ա մեղավոր (http://www.akumb.am/showpost.php?p=1871973&postcount=35):oy

Ձին-ձին արեցին,
Երբ դռնակը փակեցին.
Կարմիր գույնով ներկեցին…
Ով որ արեց այսպես ձին
Նրա հետ էլ պսակին:love

:pardon

My World My Space
16.01.2010, 11:16
Ահա ձեզ "Ծիտիկ-ծիտիկ"-ի մի քանի ինտերպրետացիա

Քյավառ

Ումուդ ծիտիկ չթռչես,
գալոշով կտամ կսատէ՛ս
խելոք պախա այտա քեզ,
մե շիշ կտամ կխմյես....


Ղարաբաղ

Ծիտիկ ծիտիկ, մխե կաց,
Քեզ տլական ըմ ժենգյալավ հաց,
Մատաղ ինիմ վեչ թռչես,
Յա խաչու քոմագ ինել քըզ....

My World My Space
16.01.2010, 11:23
դե հիմա տեսեք ի՞նչ կատարվեց երբ Վերնատանը մեր գրողները հարբած որոշեցին միասին մի բան գրեն.....

Շատ դարեր առաջ Հին Հայաստանում
Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում,
Նրա Բերնից կիսատ-պռատ ուրբաթ օրը համեցեք տար....
Ուրբաթ օրը քեռի Քուչին
հելավ հեծավ առյուծ իր ձին,
Գնաց Թմկա բերդը պատեց.
Հեյ, քաջ Թաթուլ կանչեց շահը
Քանի փոքրիկ ձագ ունես դու,
երեք հատ ձագ, աղա աղվես...
Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ....
Իսկ սև շորով մի խիզան,
կանգնած ձորի պռնկին,
Ձայն էր տալիս Մարոյին,
Հե՜յ, մարո ջան,
Մատնիք, մարջան, ապարանջան,
հավ, ձու բերեք առեք, տարեք.....


շարունակեք խնդրում եմ......

Գոհարիկ
22.01.2010, 23:52
Պարոդիա` արված Հովհանիսյանի<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>> բանաստեղծության հիման վրա գրված Թումանյանի Parodia-ի վրա:Այլ կերպ ասած` Պարոդիա²(հարցական,բացականչական նշաններն ու հրամայականը բացակայում են:oy)
<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>>
Տեսել ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ խաղկում էր մշտական գարուն,
Ուր թագավոր է հիմա ճոխ ձմեռը,
Ուր ոչինչ չկա էլ թալանելու:

Տեսել ես արդյոք այն այգիները,
Ուր խաղողը ողկույզին է փտում,
Որովհետև գինու գործարանները
Խաղողի դիմաց լավ չեն վճարում:

Տեսել ես խերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փրփրած,
Շտապ հեռացել ես խռոված հոգով,
Երբ որ տեսել ես ջուրը աղտոտված:

Տեսել ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փռված նախկին պարտեզներ,
Տեսել ես գյուղի տներում կրակ,
Որտեղից տեսնես,չկան ապրողներ:

Եվ դու տեսել ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրըէ կոկոն թոռոմած,
Ամուսնուն հիշում է` արցունքն աչքերին,
Հավատով սպասում իր խոպանչուն տանջված:

Տեսել ես նրա հեռուստաեթերը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգույս,բարեկամ, չվիճես հետը,
Թե չէ` կմատնի Եվրոխորհրդին...

<<Նման հայրենիք կուզեիր տեսնել,ասա...>>

Գոհարիկ
23.01.2010, 00:08
Մեջբերման մեջ ուղղեցի նկատված վրիպականերս
Պարոդիա` արված Հովհանիսյանի<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>> բանաստեղծության հիման վրա գրված Թումանյանի Parodia-ի վրա:Այլ կերպ ասած` Պարոդիա²(հարցական,բացականչական նշաններն ու հրամայականը բացակայում են:oy)
<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>>
Տեսել ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում էր մշտական գարուն,
Ուր թագավոր է հիմա ճոխ ձմեռը,
Ուր ոչինչ չկա էլ թալանելու:

Տեսել ես արդյոք այն այգիները,
Ուր խաղողը ողկույզին է փտում,
Որովհետև գինու գործարանները
Խաղողի դիմաց լավ չեն վճարում:

Տեսել ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փրփրած,
Շտապ հեռացել ես խռոված հոգով,
Երբ որ տեսել ես ջուրը աղտոտված:

Տեսել ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փռված նախկին պարտեզներ,
Տեսել ես գյուղի տներում կրակ,
Որտեղից տեսնես,չկան ապրողներ:

Եվ դու տեսել ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրը` կոկոն թոռոմած,
Ամուսնուն հիշում է` արցունքն աչքերին,
Հավատով սպասում իր խոպանչուն տանջված:

Տեսել ես նրա հեռուստաեթերը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգույշ,բարեկամ, չվիճես հետը,
Թե չէ` կմատնի Եվրոխորհրդին...

<<Նման հայրենիք կուզեիր տեսնել,ասա...>>
Տեղադրում եմ նաև Թումանյանի Պարոդիան.
<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>>
Տեսել ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք և այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք և արյուն:

Տեսել ես արդյոք այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նստում տերերը,
Որ միշտ ցեցերի գրպանն է լցնում:

Տեսել ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փրփրած.
Վախել ես անցնել կոտրած կամուրջով,
Նստել ես արդյոք ափին մոլորված:

Տեսել ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փռված հին աղբակույտեր.
Տեսել ես ոնց են այնտեղ շարունակ
Կռվում,կեղեքում քյոխվեն ու տերտեր:

Եվ դու տեսել ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրը- խղճուկ արարած,
Լռության կնիքն իրեն շրթունքին
Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած:

Տեսել ես նրա եպիսկոպոսին`
Դեմքին գոհության տափակ կնիքը.
Գիտես ինչ զարդ է թաղման հանդեսին,
Եվ կամ ինչ արժե մատի մատնիքը:

Եվ դու տեսել ես նրա գազեթը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգույշ,բարեկամ, չվիճես հետը,
Թե չէ` կմատնի պոլիցիային...

<<Իմ հայրենիքը տեսել ես,ասա...>>

Հայկօ
23.01.2010, 18:17
դե հիմա տեսեք ի՞նչ կատարվեց երբ Վերնատանը մեր գրողները հարբած որոշեցին միասին մի բան գրեն.....

Շատ դարեր առաջ Հին Հայաստանում
Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում,
Նրա Բերնից կիսատ-պռատ ուրբաթ օրը համեցեք տար....
Ուրբաթ օրը քեռի Քուչին
հելավ հեծավ առյուծ իր ձին,
Գնաց Թմկա բերդը պատեց.
Հեյ, քաջ Թաթուլ կանչեց շահը
Քանի փոքրիկ ձագ ունես դու,
երեք հատ ձագ, աղա աղվես...
Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ....
Իսկ սև շորով մի խիզան,
կանգնած ձորի պռնկին,
Ձայն էր տալիս Մարոյին,
Հե՜յ, մարո ջան,
Մատնիք, մարջան, ապարանջան,
հավ, ձու բերեք առեք, տարեք.....


շարունակեք խնդրում եմ......

Օրվան մի օր, դեմի գեղից,
Մահակն ուսին, շունն հետևից՝
Ներս է մտնում մի զը՜ռ չոբան.
- Չարչի ախպե՛ր, չարչի ախպե՛ր,
Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր։

- Ա՛խ դու փսլնքոտ ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես,
Որ գաս քթով-պնչովդ ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ, կտրի շունչդ:

- Մի՛ պարծենար, գոռո՛զ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գլխովը շատ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

- Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

- Է՛լ հեր ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տղեք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սաներ,
Քեռի, փեսա,
Ի՞նչ իմանաս՝ էլ ով է սա:

- Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ...

- Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տըզզան հիմար անասուն...
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թռավ-հեծավ նժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի:

- Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած -
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,
Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ։

- Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությո՜ւն...
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
- Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
- Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։
Շըրը՛խկ... հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով...
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Էն էի ասում, քնել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը...

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։

Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր...
Ահա և նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...

- Թո՛ղ, կանչում են ինձ... մերըս կիմանա...
- Չէ՛, Անու՛շ, քի՛չ էլ մընա...
- Չէ՛, թող ես գնամ... ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես:
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա...
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

- Ամո՜թ քեզ, Մոսի՛, թու՛ք ու նախատինք
- Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր...
Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը։
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Շատ ամիսներ անց կացան...
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան...
Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։
Մուկիկի պես ախպեր մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր...

Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Հաֆ է անում,
Վեր է կենամ,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում։

Հայկօ
16.03.2010, 19:36
Humor.am (http://humor.am/index.php) սայթում տեղադրված սույն նկարն ինձ սադրեց գրելու հետևյալ մեկնաբանությունը.

http://humor.am/admin/nocommentimg/r-339.jpg

...Էսպես անցան շատ տարիներ.
Գլամուր ծիտը ժուռնալի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Պրոդյուսերին հավայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ ցեխ կըտրեց մակիյաժը,
Ծածկեց բար ու բիլիարդնոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Երևանյան լիճն է ծըփում,
Կեղտո՜տ, ինչպես մեծ գարշոկ:
Ու էն մամռոտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Պառավ ծտի ճերմակ վիլիսն
Ու բանդաժներն անսովոր:

Ուլուանա
16.03.2010, 19:53
Լավն էր։ :))
Բայց չես գրել, թե որ հեղինակի որ ստեղծագործության հիման վրա է արվել նմանակումը։

Հայկօ
16.03.2010, 19:59
Լավն էր։ :))
Բայց չես գրել, թե որ հեղինակի որ ստեղծագործության հիման վրա է արվել նմանակումը։

Հ. Թումանյան, «Փարվանա», ավարտը.


Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

Շինարար
17.03.2010, 10:02
Նվիրում եմ Ակումբի չորսամյակին

Ակումբ ասելիս թշերս վլվլըմ են,
Ակումբ ասելիս ոններս դմբրվըմ են,
Գիդեմ ոչ խի ա տհե…

Ակումբ ասելիս պռոշնիս ճքճքորվըմ են,
Ակումբ ասելիս մուխը պնչերքիցս ա դուս գալի,
Գիդեմ ոչ խի ա տհե…

Ակումբ ասելիս օճորքն ա ժաժ գալի,
Ակումբ ասելիս այլայլմունքս ա գալի,
Գիդեմ ոչ խի ա տհե…

Ակումբ ասելիս ինտերնետն իմ տունն ա,
Ակումբ ասելիս էլ արքելափակումը որ մնի շունն ա,

Կլեմ, կմնամ տհե…

Արևածագ
13.06.2010, 11:19
Վահան Տերյանի բանաստեղծության նմանողությամբ:

Ակումբցիներըս, հե'ն Վանաձորում,
Կրակ են անում, ձայնում են իրար,
Ես կալանավոր արար- աշխարհում,:cry
Ակումբցիք ազատ, հե'ն Վանաձորում:

Շինարար
27.06.2010, 01:35
Մոդերատորական. «Ստեղծագործողի անկյուն» բաժնում գտնվող «Գրական նմանակումներ» թեման բաժանվել է երկու մասի: Այն նմանակումները, որոնք չէին կատարվել ակումբցիների կողմից, և դրանց արձագանքները տեղափոխվել են «Գրականություն» բաժին: Հետայսու այլոց կատարած գրական նմանակումները գրառում ենք «Գրականություն» բաժնում գտնվող «Գրական նմանակումներ» (http://www.akumb.am/showthread.php/55335-%D4%B3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80) թեմայում, իսկ մեր կատարած գրական նմանակումները շարունակում ենք գրառել «Ստեղծագործողի անկյունում» գտնվող նույնաբնույթ թեմայում, որը վերանվանվել է «Ակումբցիների կատարած գրական նմանակումները»-ի:

StrangeLittleGirl
11.01.2011, 02:10
Խփել չկա :)) (Հեղինակներ՝ ես, Լուսինե Վայաչյան, Ռուզան Պետրոսյան)


Ես ատում եմ քո չիշիկը,
Ինչպես որ դու քեզ լղոզած
Իմ կղանքն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո չիշիկը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Գարեջրի շշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո չիշիկն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կներկվի քո չիշիկով:
Ես ատում եմ քո չիշիկը…

Արամ
11.01.2011, 02:15
Խփել չկա :))


Ես ատում եմ քո չիշիկը,
Ինչպես որ դու քեզ լղոզած
Իմ կղանքն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո չիշիկը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Գարեջրի շշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո չիշիկն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կներկվի քո չիշիկով:
Ես ատում եմ քո չիշիկը…

մդա...:8

Chuk
11.01.2011, 03:42
Խփել չկա :)) (Հեղինակներ՝ ես, Լուսինե Վայաչյան, Ռուզան Պետրոսյան)
Բարեհնչության առումով 4, հումորի առումով 3 եմ գնահատում:
Գնահատականները հաշվարկման հարյուրական համակարգում ;)
Ահավոր անհաջող ա Բյուր, հանաքը դեն ;)

Արևածագ
11.01.2011, 08:50
Խփել չկա :)) (Հեղինակներ՝ ես, Լուսինե Վայաչյան, Ռուզան Պետրոսյան)


Ես ատում եմ քո չիշիկը,
Ինչպես որ դու քեզ լղոզած
Իմ կղանքն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո չիշիկը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Գարեջրի շշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո չիշիկն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կներկվի քո չիշիկով:
Ես ատում եմ քո չիշիկը…

Թյուրիմացություններից խուսափելու համար գրեմ, որ սրա հետ ես կապ չունեմ: :nono

StrangeLittleGirl
11.01.2011, 11:39
Թյուրիմացություններից խուսափելու համար գրեմ, որ սրա հետ ես կապ չունեմ: :nono

Հա, ուրիշ Ռուզան Պետրոսյան ա :))

Kuk
12.01.2011, 00:13
Թյուրիմացություններից խուսափելու համար գրեմ, որ սրա հետ ես կապ չունեմ: :nono

Քիչ էր մնում ֆեյսբուքի ընկերներիս ցանկից ջնջեի քեզ :))

Արևածագ
12.01.2011, 09:30
Քիչ էր մնում ֆեյսբուքի ընկերներիս ցանկից ջնջեի քեզ :))

Էստեղ են ասել. «Քո համբերությունն իմ կյանքն է»: ;)

Շինարար
12.01.2011, 10:06
Խփել չկա :)) (Հեղինակներ՝ ես, Լուսինե Վայաչյան, Ռուզան Պետրոսյան)


Ես ատում եմ քո չիշիկը,
Ինչպես որ դու քեզ լղոզած
Իմ կղանքն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո չիշիկը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Գարեջրի շշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո չիշիկն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կներկվի քո չիշիկով:
Ես ատում եմ քո չիշիկը…

Սևակի ստեղծագործությունն այնքան մեղեդային է, որ նույնիսկ նման չիշիկախառն կղանքն է կարդացվում:P Երբ որոշ մարդիկ Սևակ չեն սիրում, բայց հավակնում են բանաստեղծ լինել, Բյուր քեզ չի վերաբերվում, գիտեմ՝ դու նման հավակնություններ չունես, ուղղակի ապշում եմ, գոնե մոտ լինեին այն մակարդակին, որ Սևակն ունի: Նույնը գրական նախասիրությունների առումով, Սևակ չսիրողը պետք է մերժի այն ամենը պոեզիայում, ինչն ավելի թույլ է Սևակից, իմհկ, վերջերս սկսել եմ նաև Շիրվանզադե չսիրողներից մի քանիսի վրա ապշել՝ կարդալով այլ հեղինակների ու ստեղծագործությունների վերաբերյալ նրանց կարծիքները: Եթե մերժում ես Շիրվանզադե, մի բանով հիանալիս նայիր՝ արդյո՞ք այն ունի Շիրվանզադեի մակարդակը գոնե: Բյուր, սա նորից քեզ չի վերաբերվում, էս առումով էլ դու հետևողական ես, հատուկ եմ գրում, որովհետև գրառումդ եմ մեջբերել, կարող է թվալ, թե քեզ եմ դիմում: Ինչևէ, սա թեմայից դուրս, զի քո է համենայն դեպս, չափանիշները պետք է համընդհանուր լինեն: Սևակ շարունակում եմ պաշտել, Շիրվանզադե՝ մերժել: Նմանակումը վատն էր ու ցածրաճաշակ: Բյուր, սա քեզ է վերաբերվում:P

Հ. Գ. Էս զի քո է համենայն դեպսը որտեղի՞ց է ինձ կպել, Շիրվանզադե տղծագործություններից մեկից չէ՞ր:think

Ձայնալար
12.01.2011, 12:58
Վայ, սենց թեմա կա՞

Կուզեմ հիմի լցվի պիվեն
Ու բլոտ խաղամ մինչև էգուց
Ձեռս ղոզից մետր բռնեմ
Ու բաց խաղամ մինչև էգուց
Խաղից առաջ պիվով տարված
Հարյուր ցույց տալը մոռանամ
Մանթո մնամ մինչև էգուց
Խելքս թութուն ծխին տված
Էրթամ մնամ ռեպիկոյում
Ընկերներիս խաղին քվանշեմ
Սրված մնամ մինչև էգուց
Էրթամ աջիս բաժանողի
Ձեռքին խփեմ ձեռքովս տաք
Առանց կիսել թող բաժանի
Ու բաց խաղամ մինչև էգուց

My World My Space
02.02.2011, 22:17
Զուր ենք փախչում, մեզ խաբում,
Անկողինն է մեզ կապում,
Անկողնու մեջ ապրում ենք,
Անկողնու մեջ բազմանում....:D:D:D

Արևածագ
02.02.2011, 22:53
Տաղ՝ Մուբարաքի համար.

Ուրիշ իշխան կգա , կբռնի գահը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհիս խաղը,
Ինչ որ դու չես գռփե- նա կգռփի վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

aragats
26.02.2011, 23:27
Հայ բիզնեսը անհուն մի« ծով»,
Խավար մի «ծով» ահագին:
Ու են ծովում «առյուծ» կտրած
Մոլեգնում է հարկային:

Մերթ «զայրացկոտ» ծառս է լինում
Դեպ մեծ բիզնեսն անհատակ,
Մերթ կատաղած մանր ու միջին
Թալանում հիմնահատակ:

Ոչ մեծին է «գտնում» անվերջ,
Ոչ հանգիստ թողում փոքրին,
Մանր ու միջին բիզնեսի մեջ
Մոլեգնում է հարկային:

Հայկօ
27.02.2011, 00:23
Ընտիր էր :)): Սպասի կանաչ քառակուսիներդ մի քիչ ավելացնեմ ;):

Կարելի էր ուղղակի «Հայոց վիշտը» բանաստեղծության վերնագիրը դնել «Հարկայինի մասին», ու էլի ճշմարտությունից հեռու չէինք լինի :)):

aragats
04.04.2011, 17:09
«երգի եւ բառերի հեղինակներին չգտա, երգում է Ֆլորա Մարտիրոսյանը»:

Առանձին ենք, չի խանգարում ոչ ոք մեզ,

Միայնակ ենք, երկու անամպ աստղի պես:

Միշտ չի տրվում մեզ այսպիսի բախտ ու հույս,

Այս գիշեր ֆորումում մնանք մինչեւ լույս:


Անհնար է մի թեմայում համբերել,

Ուզում եմ ամբողջ ֆորումը ընթերցել:

Իմ հոգու մեջ կա մի մաքուր-մաքուր հույս,

Այս գիշեր ֆորումում մնանք մինչեւ լույս:

Հայկօ
04.04.2011, 20:09
«երգի եւ բառերի հեղինակներին չգտա, երգում է Ֆլորա Մարտիրոսյանը»:

Հանուն արդարության նշեմ, որ խոսքերի հեղինակը Արամայիս Սահակյանն է: Ահամ, նա միայն տափակ հումորներ չէ, որ գիտի ստեղծել :):

Ameli
17.06.2011, 22:48
Ինձ հետ լինի, թե առանձ ինձ "Դար Ակումբը" կզորանա,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, Նա երբևէ կհասկանա,
Թե ոնց պիտի ապրել ինետում, թե ոնց պիտի գրառումներ անել,
Թե ինետում ինչն է անկապ, թե ինետում ինչն է հետաքրքիր:
Ինքս էլ տուգանային միավորներ տվողներին ո'չ, հարգում եմ, ո'չ հանդուրժում /էսի կատակ եմ անում չհավատաք :D:oy/
Տափակ ու սուր գրառումներից ինքս էլ եմ միշտ, ակումբ ջան, խորշում:
Ու թե հիմա, իմ ակումբ ջան, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ վիրտուալ կյանքում
Եթե իր մեծ տեղը ունի ժամանակը, ինքը Դարը,
Բայց և այնպես քիչ չեն ազդում նաև ընտրած թեմաները:

Էս էլ իմ եղած-չեղած գրական զեղումը, կիսատ մնաց, որ կարենամ կշարունակեմ, որ չէ՝ խնդրեմ շարունակեք
1000 անգամ :oy

Smokie
23.06.2011, 09:43
:scen

***

Ակումբն այնպես մեղմ ու բարի,
Ակումբն ասես լեռ վիթխարի,
Ակումբ ասես մի վեպ, մի երգ,
Ակումբը՝ գույնզգույն պատկեր:
Ակումբում սեր, նաեւ վեճեր,
Ամեն մեկը ունի մի «դեր» ,
Ակումբում Չուկ, ակումբում օ
Ռուֆ, Բագ, Անուկ, Դավ, Տիկ, Հովո...........
Ակումբն ասես մի շտեմարան,
Ակումբն ասես գրադարան,
Ակումբ՝ ժամանց ակումբ՝ զբաղմունք,
Ակումբն,,, ավելի քան ակումբ:
Ակումբային հանդիպումներ,
Խմբակային, բարի նկարներ,
Օրագրային գրառումներ,
Ուրախ ու տխուր մտքեր,
Երկար ու կարճ քննարկումներ:

Alex-Grig
18.01.2012, 22:04
Լսիր, որդիս շաղգամ որպես,տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից մերժում եմ քեզ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ հազարագանձ,
Ծախվել է նա կանխիկ փողով կաբինետում վարչապետի,
Դաբրո ստացել որոշումով Նժդեհական պառլամենտի
Թարգիր որդիս անմիջապես ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ,
Որ դրսերում չմոլորվես, նորմալ շփվես Լաս- Վեգասում,
Ու տես որդիս, ուր էլ թռնես, ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
Ինչ առիթով էլ հայհոյես աշոտյանին չմոռանաս..........

Alex-Grig
18.01.2012, 22:15
Թողած բանկում, պարտքի դիմաց, տունըս՝ շինված անտաշ քարով.
Ջիպըս՝ գերի անցակետում - վրացական համարներով,
Եվ հարկային մարմիններին անգամ չասած մնաս բարով,
Անց եմ կենում հիմա օտար, Թիֆլիս-Բաթում ճանապարհով...

Անց եմ կենում. շուրջս-մարդիկ, շուրջս հայեր հազար-հազար,
Վրաստանում գործ են դնում - պայմաններում անհավասար,
Եվ ո՞վ կասի՝ «ի՞նչ օրենքներ, դու ինձ էսքան փող տու քյասար»,
Շատ էլ՝ սրանք բութ են այնպես, կարծես շինված են տապարով։

Երեւանում որքան կուզեն բացեն սրանք «ՍԱՍ» ու «Սիթի»,
Ես-հուսահատ ու տակ տըված, ու իմ երկրից վտարանդի,
Դեպի Թիֆլիս պիտի գնամ, դեպի Բաթում՝ չերեզ Փոթի,
Մեր հարկային բեսպրեդելից խուսափելու ճանապարհով։

Ու էլ ամեն մեղքիս համար սիրտըս հիմա ունի ներում,
Տուն-տեղ ծախեմ ու հեռանամ, պիտի գնամ, չեմ համբերում,
Թե Սերժիկին տեսնեք հանկարծ օֆշորային գոտիներում,
Ասեք նրան ՝ բիզնեսն ասավ մնաս բարով, մնաս բարով...

Alex-Grig
18.02.2012, 00:08
Հեյ, Տարոններ, ականջ արեք
Ձյան մեջ լռված վարորդին,
Ով մարշրուտկա չխցկվեց`
Զուր է սպասում հաջորդին։






Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Հենց առաջին ձյան օրից,
Հերթով գալիս, ցած ենք թըմփում
Սառցակալած բորդյուրից։

Ցած են թըմփում սառած ճամփում`
Ովքեր չունեն լոմ ու բահ,
Ձյունը մերն է, մենք` ձյունինը,
Աղի գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նըրան, ով շաղ կըտա
Աղ ու ավազ անդադար։

Էդ անտերը մի քիչ մաքրեք`
Յոլա կերթանք լավ ու վատ,
Պրոբկա լինի, սառած ճամփեք,
Թե ձյան վըրա` բուքսավատ։

Ես լավության խոսքն եմ ասում,
Թող չկպնի ձեր սըրտին,
Ո՞վ չի սիրում, թեկուզ կեղտոտ,
Կարմիր ավազն էն մայթին։

Դե լա՛վ կենաք, բարո՛վ մընաք,
Փորձեմ իջնել ես հացի...
Թե չորս ժամից տուն չըդառնամ`
Հաստատ ձյան մեջ լըռվեցի։

Հայկօ
23.03.2012, 23:58
Քիչ ենք, բայց տաքսիստ ենք


Մենք քիչ ենք, բայց մեզ տաքսիստ են ասում,
Մենք ձեզ ո՛չ մեկից չենք գերադասում:
Պարզապես դու՛ք էլ պիտի ընդունեք,
Որ մե՛նք, միայն մե՛նք էսքան խելք ունենք:
Եվ որ այստեղ է՝ վեցի սալոնում,
Ցանկացած խնդիր ճիշտ լուծում ստանում:

Պարզապես շիթս ստոլբին է քսվել։
Պարզապես ո՜նց ենք սաղիցդ զզվել:
Պարզապես գիտենք գազելին քրֆել,
Մինիմալի տեղ հազարնոց կլպել,
Անջատել հաշվիչն ու գռդոն անել
Զեյթունո՛վ,
Կոնդո՛վ,
Կենտրոնո՛վ,
Վստրեչո՛վ...

Մենք քիչ ենք, բայց մեզ տաքսիստ են ասում,
Մենք ձեզ ոչ մեկից չենք գերադասում:
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել,
Պարզապես շատ ենք Ռուսաստան լռվել:
Պարզապես մենք մեր լենուբոլ կյանքում
Ունեցել ենք փող
Ու գործեր բազում.
Կազինո՝ Օմսկում, ռեստորան՝ Մինսկում:
Ո՛չ ոք չի ասել «ձյաձ ջան, էս ստացի»:
Եթե ստացել ենք,
Լոկ տոկոսներով.
Եթե քշել ենք,
Լոկ մեր կայֆերով:

Պարզապես գային մեր կյանքն է կերել‚
Իսկ մենք ինքնակամ դրանց չենք տրվել:
Երբեք չենք սիրել պռոբկում լռվել:
Ու՜ր էլ որ քշել, ում էլ որ վերցրել՝
Խոսել ենք անվե՛րջ, անդու՛լ, անդադա՛ր,
Լսել ենք Թաթու՛լ,
Ծխել Աղթամա՛ր:
Մեկս մեկիցս
Փախցրել պատվե՛ր:
Ամենքին տվել ուշու՛նց, քֆուրնե՛ր:
Հենվել ենք գազին, պոկվե՛լ շեշտակի:
Պարսիկներից միշտ քամել քառակի՛,
Քանզի չի լինում
Խոսել դրանց հետ...

Մենք քիչ ենք, այո՛, և մանր չունենք,
Հազա՛ր ենք ասել՝ մեզ մա՛նր տվեք:
Ի դեպ, ախպեր ջան, որտե՞ղ ես մնում,
Որտե՞ղ աշխատում ու ի՞նչ ես ծխում:
Ընգե՛ր, մի հատիկ սիգարետ տուր ինձ,
Ու ես սկսեմ բողոքել կյանքից:
Ոչ ոք չգիտի մեքենա քշել,
Անցյալը հիշել, գնդակը տշել:
Դեմի պակռիշկես էս ո՜նց ա մաշել...
Սաղ մեղավորը սերվիսի տերն ա:
Ու՜ր ես մտնում, է՜շ, դեմդ կարմի՛ր ա:
Սաղ օրն էլ սենց ա, ախպորս ասեմ:
Կարամ խոսելով պոչկի քար գցեմ,
Հայկական հարցին տալ կոնկրետ լուծում,
Բայց դե, ախպեր ջան, մեզ ո՜վ ա լսում:

Մենք ձեզ ոչ մեկից չենք գերադասում,
Բայց հիշե՛ք, որ մեզ
Տաքսի՜ստ են ասում:
Եվ ինչու՞ պիտի ձեր խաթր լռենք.
Խոսե՛լ, խոսու՛մ ենք ու դեռ կխոսե՛նք:

Varzor
25.03.2012, 01:19
Հուշեր մանկությունից

Շատ դարեր առաջ,
Հին Հայաստանում
Տորք Անգեղ անվամբ
Մի մարդ էր ապրում:
Նրա բերնից սկեսուր-սկեսրար`
Ուրբաթ օրը, համեցեք` տար:
Ուրբաթ օրը Քեռի Քուչին,
Ելավ հեծավ առյուծ հոր ձին,
Ասպատակեց գառանը,
Առավ, թռավ են ծառը:
Էդ մի ջոցին մի պառավ կին
Մոստ էր իջել դաշտի միջին:
Մոտենում է մի հայվան
Լրիվ զգեստապահարան,
Լոբի ցեպն էլ վզին էր`
Եզն այսպիսին էր:
Կտրում կնգա վերևը
Խոսքին տալիս այս ձևը.
- Մատանիներ ձեռքերիս
Վալենտինոն ոտքերիս,
Թալանածս բարձիս տակ
Գեղից եկա ես քաղաք:
....
(շարունակությունը չեմ հիշում :pardon ու մեկ էլ վերջը.)
....
Այստեղ ինչն է գլխավոր?
Սաղ Ստալինն է մեղավոր:

Varzor
25.03.2012, 01:20
Կարճ նմանակումներ
***
Ձկինկ ձայն տուր` փող կտամ...
***
- Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի...
- $50, սաունա էլ չեմ գալիս ...
***
Ես Սերժիկն եմ, Սերժիկը
Մի պարկ ունեմ ստով լիքը:
Ստով պարկը պիտի տանեմ
Ու ԱԺ-ի այգին ջրեմ:
***
Նորքի Սթարը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր:
Հազար տարվա մնացորդ
Սաղացնում են ամեն օր ...
***
Երբ գալիս է ըտրարշավը
Կաստում-շլվար ենք հագնում:
Կաշառք-կեղծիք բաժանելով`
Դեպի ԱԺ ենք վազում:
***
Սով էր, սով էր Հայաստան
Ս-ի ձեռքից լկստան
Լևոնն ընկավ դռնեդուռ
Էլ չհիշեց թուք ու մուր:
Ջահել ահել, ով էլ գա
Հավքեց բերեց Օպերա:
Թե ինչ անեն որ Ս-են
Մի հնարքով ազատվեն:
Իսկ Ս-ն մանրից փող է շինում,
Եվ շինում է և “շինում”:
Ամեն մի նոր գործ խլելիս
Դալլաքյանի խոսքն է հիշում.
-Բազմացեք կովեր, բազմացեք...
***
Ախր ես ինչպես ԱՄՆ գնամ
Ախր ես ինչպես Գրին քարտ ստանամ
Ախր ԱՄՆ-ում Լֆիկներ չկա ...
***
Մուլտոն Մկանն ասավ.
-Թե էս ծակից էս ծակը գաս
Շտաբի պետի փայ կստանսա...
***
Հորինած Երկիր, Հայաստան,
Պարտքերդ շատ, հույսդ մեծ ...

Chuk
28.04.2012, 17:01
Մոդերատորական. Թեմայի վերջին գրառումները ջնջվել են: Թեման նախատեսված է ակումբցիների կատարած գրական նմանակումների համար, այլ ոչ թե այլ տեղերից պատճենումների համար: Իսկ ֆորումում ընդհանրապես որևէ տեղից պատճենելուց աղբյուրը նշելը պարտադիր է, այդ թվում նաև եթե պատճենվել է «Չորրորդ իշխանություն» թերթից:

aragats
02.05.2012, 22:19
Դու ծանոթ ես Հայաստանին,
Ուր թալան է կլոր տարին,
Ուր Վազգենը ձայնը զլում,
ԼՏՊ-ից գահը խլում,
ԵՎ դժոխքից հյուր է կանչում
Քոչարյանին, Սարգսյանին,
Բաղդասարովին, լիսկային...
Թե՝հերի՜ք է հնձե՛ք, վարե՛ք,
Եկ Հայաստա՛նը թալանենք:
...Թող կլանն իր թալանն անի,
Բայց դու դեռ մի հուսահատվի.
Այլ հասկացիր, այս թալանով՝
Բիզնես ու օբյեկտ խլելով,
Երկիրն հայաթափ անելով,
Ընտրյալները ինչ են ուզում:
Հե՜յ արտերկիր տեսած լաո,
Թե լինեիր Հայաստանո՜ւմ,
Որտեղ նույնիսկ քարն էր ծաղկում,
Առեւտուրն ու գործը եռում,
Գործարաններ մեծ ու փոքրոտ,
Նկուղներից՝ կլեի հոտ:
Հայը գործին զարկ էր տալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դուր էր գալիս:
Դրսից գալիս էր «մանանա»,
Ի՜նչ «մանանա»՝ լավ մահանա՜
Որ հմայիչ հարս ու աղջիկ,
Կենտրոն գային խունջիկ մունջիկ,
Շորորային, նազ քաղեին
Տղաների սիրտ դաղեին:
Որ հայրական հին տան կողքին,
Նոր բնակարան գնեին,
Նոր օջախի ծուխ բարձրանար,
Մի խորոտիկ հարս մայրանար,
Նոր օրորոց գնար ու գար,
Ա՜խ, միայն թե Սերժը չգար...
Բայց թե լինես դու միայն հայ,
Եվ բիզնես էլ ունես նորմալ,
Սաշիկ՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղոթք անես, թե խաչհամբույր,
Հարկայինից պրծում չկար:

....................................................................շարունակելի

aragats
02.05.2012, 23:24
Բյուր բիզնեսներ փակված մնաց,
Կամ աճուրդով անցավ, գնաց:
Եվ ով կարար ձեռ-ոտ ընկած,
Տուն-տեղ կոպեկներով ծախած,
Թալանվելով, կաշառելով,
Սահմաններին բաժանելով,
Թողած իրենց խեղճ ծնողներ,
Հայոց հողն ու Մասսի պատկեր,
Եկան, օտար ափեր հասան,
Զրոյից նոր կյանք սկսան:
Ու նոր արեւ ծագեց հողին,
Աշխատողին, ստեղծողին:
...Եվ երբ տեսան՝
Էլ չարորդին մոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝
Հարկայինի «հոտ» չի գալիս,
Եվ երբ տեսան՝
Իրենց քրտինք զուր չի թափվում,
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց թալան ու խլոցի,
Երբ թողեցին հայը գործի՝
Աշխարհի շատ երկրներում
Բացվեց կրկին հայոց գարուն:
Ու հայ ազգը նորից գործեց,
Հոլդինգներ, կոնցեռններ բացեց,
Խեղճ բուտկչին, որ հազիվ էր տունը պահում,
Բացեց խանութ, որի ծայրը չի երեւում:
Իսկ դերձակը, որ դողում էր հարկայինից,
Ցեխեր բացեց լավ Վերսաչուց ու Շանելից:
Գործե՜ց հայը ու ողջ աշխարհը հիացավ,
Գործե՜ց հայը ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ գործ չէ դա, այլ մի ազգի դժբախտություն,
Ուր թալանվածն անգամ ունի հպարտություն:
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ,
Ու այս կամքո՛վ
Գործել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՛լ է քեզ հայ ազգ, գործի՛,
Գործի՛,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրեժ ունես թալանչիներից հանելու,
Գործի՛ր,
Մինչեւ ողջ հայերին դու ամբարես,
Ու գործերդ
Հայոց հողի վրա դնես...

Հայկօ
27.05.2012, 03:19
Տաղ ֆեյսբուքյան

Կուզեմ հիմի վայ-ֆայ բռնի, օնլայն ըլնիմ մինչև էգուց,
Ամեն մարդու ֆրենդ ըլնիմ ու չաթ անիմ մինչև էգուց:

Ինկոգնիտո բրաուզ անեմ, ինչ-որ ձևի այփիս բռնես,
Ավատարդ սիրտս ընկնի, ու լայք անիմ մինչև էգուց:

Խելքս սկայպին, թվիթին տված՝ երթամ բռնեմ վիրուս ու բագ,
Ֆրենդներիս պատին տրոլ ու մեմ ըլնիմ մինչև էգուց:

Երթամ ուրիշ ֆորումներում թաքուն գրեմ փասվորդս փակ,
Քո էդ անուշ, ազիզ պոստում թագած ըլնիմ մինչև էգուց:

Հայկօ
30.05.2012, 16:57
Ինտերնետը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում զվռնելով
Լող է տալիս իմ այփին:

Մերթ զայրացկոտ քֆուր անում
Ֆեյսբուքներում բովանդակ,
Ու մերթ հոգնած, թույլ ծլվլում
Թվիթերի մեջ անհատակ:

Ու էդ ծովից պրծում չկա.
Մեկ լոգաութ, մեկ լոգին...
Ինտերնետի մեծ ծովի մեջ
Զվռնում է իմ այփին:



Sent from my HTC Sensation

My World My Space
30.05.2012, 17:12
Մեկին «բզի» ես մի օր
Մնաց էդպես վիրավոր,
էդ օրվանից մինչ հիմի
Ստատուսիս լայք չի տալի…

Sent from my HTC One X

impression
30.05.2012, 20:17
ինչ-որ շատ պոշլի բացեց գրական նմանակումներից :D

Ես լսեցի մի անուշ ձայն,
Օնլայն թողած սկայպից էր,
Բացվեց չատի նոր պատուհան,
Ինչ-որ անկապ մարդուց էր:

Կարկաչահոս չատտերն այնտեղ
Հա տպում էր սրամիտ,
Նա չամուռ էր, իսկ ես՝ անմեղ,
Նա գելերից էր սկայպի։

Եւ մեղեդին բարձր, վայրենի
Ասեց արի վիդեո չատ,
Ես այն արագ անջատեցի,
Հենց որ պապան մտավ սենյակ։

Կրկին գրեց կարոտագին,
Ասեց, որ նա շատ թաց էր։
Իսկ ես ապշած նստած էի…
Ա՜խ, էս սկայպն ինչ լավ բան էր…

ivy
30.05.2012, 20:54
Ինչ-որ անկապ մարդուց էր

Որ ասում են մարդ, ես տղամարդ եմ պատկերացնում, ու մեկ էլ խնդրեմ.


Կրկին գրեց կարոտագին,
Ասեց, որ նա շատ թաց էր

:'

Ռուֆուս
30.05.2012, 21:15
Որ ասում են մարդ, ես տղամարդ եմ պատկերացնում, ու մեկ էլ խնդրեմ.



:'

(Լրիվ անմեղ գրառում)

Ինչի՞, տղամարդը չի կարա՞ Իմպրեշնի պապայի ահից տակը չիշիկ անել :D

ivy
30.05.2012, 21:24
(Լրիվ անմեղ գրառում)

Ինչի՞, տղամարդը չի կարա՞ Իմպրեշնի պապայի ահից տակը չիշիկ անել :D

Հա, կամ էլ հուզմունքից քրտնի, կամ էլ անձրևի տակ էր ընկել վերջ ի վերջո:
Այ քեզ բան: Թե ինչ մտքովս միանգամից ինչեր անցան, հետո ինչ որ չաթ անողը Լիլն էր:

Հայկօ
30.05.2012, 23:51
Որ ասում են մարդ, ես տղամարդ եմ պատկերացնում, ու մեկ էլ խնդրեմ.

Բայց ես իրոք չհասկացա էդ պահը, ինձ կբացատրե՞ք :(:

impression
31.05.2012, 00:07
Հայկ ջան, չափազանց girlish բան էր, դրա համար չես հասկացել ;)

Հայկօ
31.05.2012, 01:17
Հայկ ջան, չափազանց girlish բան էր, դրա համար չես հասկացել ;)

Բայց սկայպը ո՞նց կարող ա թաց լինի :(:

Chilly
01.06.2012, 11:27
բազմազան բաներ ես գրում Իմփո, զգույշ մնա :))

Alex-Grig
03.12.2012, 01:24
Հեյ կայքեցիք ականջ արեք
Կայքի սկսնակ անդամին,
Մեդատորներ, կայքի տերեր,
Լավ ուշք դրեք իմ խաղին

Մենք ամենքս հյուր ենք կայքում
Մեր գրանցման սև օրից,
Հերթով մտնում, դուրս ենք գալիս
Էս օրհնված ակումբից

Անց է կենում խոսք, քննարկում
Տափակ, անհամ կատակներ
..................................
..................................


Որևէ մեկը ցանկություն ունի՞ շարունակելու

Ուլուանա
03.12.2012, 06:33
Որևէ մեկը ցանկություն ունի՞ շարունակելու
Չէ, գրական նմանակումների դեպքում ուրիշի գրածը շարունակելն էնքան էլ հետաքրքիր չի։ Ավելի լավ ա՝ դու ինքդ մտածես։
Ի դեպ, նույն բանաստեղծության հիման վրա տարիներ առաջ էս թեմայում ես էլ էի գրել նմանակում՝ էն ժամանակներում խիստ արդիական մի երևույթի մասին. էս (http://www.akumb.am/showthread.php/273-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=920581&viewfull=1#post920581) ա։

StrangeLittleGirl
03.12.2012, 10:17
Չէ, գրական նմանակումների դեպքում ուրիշի գրածը շարունակելն էնքան էլ հետաքրքիր չի։ Ավելի լավ ա՝ դու ինքդ մտածես։
Ի դեպ, նույն բանաստեղծության հիման վրա տարիներ առաջ էս թեմայում ես էլ էի գրել նմանակում՝ էն ժամանակներում խիստ արդիական մի երևույթի մասին. էս (http://www.akumb.am/showthread.php/273-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=920581&viewfull=1#post920581) ա։
Վայ, ինչ հետաքրքիր էր :)) փաստորեն էդ ժամանակվա տերմինները (ban, infraction) մոռացվել-գնացել են: Կեցցե հայերեն ու հայատառ ակումբը :))

Smokie
03.12.2012, 10:49
***

Անդամն ասավ այս ֆորումին - Ոտքս խերով թող լինի,
Ո՞վ իմանա, ի՜նչ գյոզալիկ թեմա կգտնեմ հիմի,
- Հեյ ջա՜ն, մնա ու գրառիր, ո՞վ իմանա թե հիմի
Ի՜նչ գեղեցիկ բան կհայտնես թեմայում մեր գյոզալիկ:

***

Երազումս պինգ-պոնգի
Գնդակն եկավ ի տեսի:
- Աստված չանի... ցավացրի՞
Մատդ, ի վախտ վայրէջքիս:

***

Ամռան տապին, խեղճ Անդին,
Մոլոր նստած բորդյուրին
Ձեռքի ափն է տնկում
Օրհնելով անցորդներին...

Alex-Grig
04.12.2012, 01:08
Չէ, գրական նմանակումների դեպքում ուրիշի գրածը շարունակելն էնքան էլ հետաքրքիր չի։ Ավելի լավ ա՝ դու ինքդ մտածես։
Ի դեպ, նույն բանաստեղծության հիման վրա տարիներ առաջ էս թեմայում ես էլ էի գրել նմանակում՝ էն ժամանակներում խիստ արդիական մի երևույթի մասին. էս (http://www.akumb.am/showthread.php/273-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=920581&viewfull=1#post920581) ա։Ինչ խոսք, քո մոտ ավելի լավ է ստացվել, բայց ես դեռ էդքան զզված չեմ....

Ուլուանա
04.12.2012, 03:09
Ինչ խոսք, քո մոտ ավելի լավ է ստացվել, բայց ես դեռ էդքան զզված չեմ....
Ես էլ զզված չեմ եղել, որ գրել եմ (ոչ էլ հիմա եմ զզված). գրել եմ ուրիշների՝ զզված–հեռացողների տեսանկյունից։

KT'
07.02.2013, 15:45
Փող-երեք տառ, փող, հասարակ մի գոյական,
Եվ ընդհամենն իր այդ երեք հատիկ տառով
Բացատրում է ունեցվածքս զրոյական:

Փող՝ երեք տառ և ես կանգնած
Դատարկության գոյն եմ զգում իմ գրպանում,
Չեղածի դեմ ըմբոստանում
Ու հիշում եմ, որ թաղել եմ
Ինչ-որ գանձեր իմ բոստանում:

Փող՝ երեք տառ, և ես ուժգին
Փակում եմ դուռն ու հեռանում,
Գնում վաղուց լքված այգին
Ու ծլելիք մոլախոտի
Արմատներն եմ փորում-հանում:

Փող՝ երեք տառ ու երբ հանկարծ
Ձեռքս պինդ բանի դեմ առնում,
Գժված արագ դուրս եմ բերում,
Հողը սրբում, մաքրում, նայում..
Հիասթափությունը ցեցի պես
Հիմք է գցում իմ աչքի մեջ,
Հայացքի մեջ
Ու բերանում..

..Թո՜ւ ճգնաժամ դրամական
Փող՝երեք տառ
Փող՝ հասարակ մի գոյական:

Ruby Rue
10.02.2013, 00:24
Վիսկի՛, վիսկի՛ եկ մեր տուն
Դեպրեսիվ է Ռուբի Րյուն,
Մի ճար արա լավանա,
Թե չէ ձեռքից կգնա:
Մեր վիսկին էլ ահագին
Black Velvet -ը հագին
Շոկոլադով մտավ տուն
Ուր պառկած էր Ռուբի Րյուն...
Նայեց ծուռ-ծուռ գրաֆները
Լուծեց բարդ խնդիրները,
Ծոցատետրը դուրս բերեց
Գրիչն առավ ու գրեց.
- Ոչինչ, ոչինչ Ռուբի Րյուն,
Չունի այնքան տաքություն,
Մի ջեմ, մի տորթ որ ուտի
Իսկույն ոտքի կկանգնի:

Diana99
10.04.2013, 16:07
Վաղուց գրական նմանակմամվ չենք զբաղվել... Եկել է հերթական բանաստեղծության ժամանակը. :P

Այս անգամ՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության նմանակումը՝ ըստ Ուլուանայի. :oy

Սկզբում՝ բնագիրը.

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյայ քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ․
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Հիմա՝ իմը.

Ես իմ անուշ «Դար» ակումբի

Ես իմ անուշ «Դար» ակումբի տրանսլիտազերծ տառն եմ սիրում,
«Զրուցարան» կոչվող տաքուկ, հարմարավետ վայրն եմ սիրում,
Չարաշահված սմայլիկների արտահայտած հույզը վսեմ
Ու հնամյա անդամների թեմայից դուրս ճառն եմ սիրում։

Սիրում եմ մեր դրվածքը խիստ, զգուշացումները բոբոյոտ,
Վարկանիշի կուբիկաշատ, կանաչափայլ լույսը պայծառ,
Մոդերատո րականների անհյուրընկալ տառերը բոլդ,
Ու կարգազանց անդամների բողոքաձայն բառն եմ սիրում։

Ուր էլ լինեմ, չեմ մոռանա լացակումած երգերը ձեր,
Չեմ մոռանա մոդա դարձած «հրաժեշտի» խոսքերը ձեր,
Ինչքա՜ն էլ ձեզ վիրավորեն տված ինֆրաքշընները մեր,
Էլի դուք ջերմ ու հայատառ «Դար» ակումբի գիրկն եք նետվում։

Ձեր կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի ֆորում չկա,
Artgeo-ի, Բյուրակնի պես հակասական անդամ չկա,
Inet անցիր, Chuk–ի նման սկզբունքային ադմին չկա,
Ինչպես անհաս ժամանցի վայր՝ ես իմ ակումբ «Դարն» եմ սիրում։ :love



:hands:D:love իրոք լավն է

Alphaone
10.04.2013, 16:48
Բնօրինակ՝ Վ. Տերյան

Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մահն է արդյոք, թե նինջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է և այրում.
Արդյոք բոցե վարդերդ են վառ,
Թե վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի..

Նմանակում՝ Ալֆա

Միթե վերջին վհուկն եմ ես,
Վերջին վամպիրն իմ երկրի,
Մահն է արդյոք, թե դինջը քեզ
Պատել իմ ժանր՝ ֆենտեզի:

Վտարանդի ժանրում աղոտ,
Ինչքան էլ ինձ փորձեմ, փորձե՜մ,
Էլի ավելն է ինձ կարոտ,
Որ մի լավ թափ տամ ու հեծեմ:

Թռչեմ հանդարտ, թռչեմ համառ,
Եվ երազեմ, և սլանամ,
Արդյոք սրտիս բերկրանք է վառ,
Թե իմ կարոտն է աննման:

Ահով ահա փնտում եմ քեզ,
Ցոլա իմ ժանր՝ ֆենտեզի,
Միթե վերջին վհուկն եմ ես,
Վերջին վամպիրն իմ երկրի...

Ruby Rue
11.05.2013, 23:37
Նվիրվում է վերջին ջեմի պայծառ հիշատակին...

Միթե՞ վերջին ջեմն ես դու,
Վերջին քաղցրը սառնարանի
Չար Ռուբին է արդյո՞ք ուտում,
Քե’զ, համով քաղցրավենիք:

Շրթունքներս լպստելով,
Քա’ղցրս, քեզ եմ երազում,
Եվ ուտում եմ ափսոսելով
Վերջին կաթիլդ համով:

Սոված, տխուր խնդրում եմ քեզ,
Մի պրծի'ր, իմ ջեմ ծիրանի.-
Միթե՞ վերջին ջեմն ես դու
Վերջին քաղցրը սառնարանի…

Հ.Գ. Էնքան սոված էի, որ երրորդ տունը կերա::nyam

Մարկուս
17.05.2013, 14:19
Մի անգամ, առավոտյան արթնանալով անհանգիստ քնից, ես հայտաբերեցի, որ ես իմ անկողնում փոխակերպվել եմ մեծ, սարսափելի կռուասանի :} Ֆրենց Կաֆկա- Կերպարանափոխություն

CactuSoul
30.08.2013, 14:31
Խոսք ակումբցուն


Լսիր, ակումբցի՛, պատգամ որպես,
CactuSoul-ի խոսքը սրտանց,
Այսօրվանից դու անդամն ես
«Դար» ակումբի հազարագանձ:

Կտրել է նա հանց աստղալույս
Երկինքները կարծրատիպի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի դեմ տրանսլիտի:

Ու մեր Chuk-ի նուրբ հանճարով
Դարձել ֆորում մի հայատառ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել գիրը մեր անաղարտ:

Նրանով է ինտերնետում
Հայ գիրը ոտք դրել մի օր,
Հիմա եկել քեզ է հասել
Նրա կարկաչը «Դար»-ավոր:

Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Զգա ակումբն արյանդ մեջ:

Ու տես, ակումբցի՛, ուր էլ լինես,
Այս ինետում ուր էլ գնաս,
Facebook-ն անգամ մտքից հանես,
«Դար» ակումբը չմոռանա՛ս...

Jarre
30.08.2013, 20:37
Facebook-ն անգամ մտքից հանես,
«Դար» ակումբը չմոռանա՛ս...

:D :D :D

Ուլուանա
30.08.2013, 20:47
Լավն ա շատ :D։

Իհարկե, բնագրի կառուցվածքից շեղում կլինի, բայց իրականությանն ավելի մոտ կլիներ սենց.

Ֆեյսբուքը մտքից կհանես,
Որ Ակումբը չմոռանաս :D։

Alphaone
30.08.2013, 21:28
Ո՜նց էլ լինի, հանճարեղ ա մտածված, օրիգինալից լավն ա նմանակումը :))

Smokie
25.09.2013, 11:25
I
Հեռու մոտիկ ընկերներին,
Ակումբներին, Արմեններին,
Անքնություն չունեցողին,
Բոլոր նրանց ովքեր մտել Զրուցարան
Բոլոր նրանց զրուցներին հրաշատաղանդ
Այս մեր բերի շրջապատի միջավայրում
Կյանքով լցված հոգիներին ողջույն, ողջու՜յն:
II
Առավոտ է, կիսամպամած մի առավոտ:
Ակումբը բոց՝ արթնանում է իր իսկ երկրում:
Աշաատողներ-սովորողներ ոգևորված՝
Քննարկում են մի թեժ թեմա վավերագրված:
Իսկ Սմոքին մեր, հետ է մնում այդ թեմայում
Ու արյունն է այդ ջահելի սրտից կաթում:
Գայիսոնը ձեռքին մոդեր՝ մեր Վոլտերան
Կարմիր ներկով գործ է գրում բլրի վրա:
...............................................................

aragats
19.08.2016, 14:37
Հ. Թումանյանի «Խրճիթում» բանաստեղծության նմանակումը
...............................................................................

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։
-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր են տարի,
Երբ որ ընտրեք հինգ հազարով
Մեր համար լավ կլինի:
Հինգ հազարը առաք, ընտրիք,
Ավելի վատ սով է տե՛ս,
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ:
-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սեւերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...
Ապիներ կան Բաղրամյանում,
Որ գռփում են անձնուրաց...
Այնքան են տարված թալանով,
Որ թողել են ձեզ սոված...
Կերթամ այնտեղ, նրանց կասեմ,
Որ սոված են, իմ բալեք,
Թե չդադարեք թալանել,
Ձեր դռանը սով տեսնեք:
Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ անեծքը վերջին:
Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

aragats
04.04.2017, 17:07
Շիրազի անմահ ստեղծագործության խղճուկ նմանակումը
.................................................
-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
-Էն, որ ունի Սաշիկ, Լֆիկ,
Էն, որ ունի լիսկա քանց դեւ
Յուր Սյունիքի գլխի վերեւ:
Էն, որ ունի Մանվել, Սեյրան,
Խեղճ էջմիածինցիք կը լան:
Էն, որ վարչապետը՝ Տիգրան
Երկիր քանդեց, սաղ բանկ դառան:
Էն, որ թալանը Ռոբերտի
Մի հրաշքով թե ետ բերվի՝
Արտաքին պարտքը կմարվի:
Էն, որ ունի երկրի թագ
Քանց թագավոր Սերժիկ անհագ,
Անհագ Սերժիկ հոգին մրմուռ,
Գործերը մութ, դժոխքը լուռ:
Էն, որ ունի Սերժիկն ի վար
Թալանչիների բանակ անհամար,
Որ սողալով բյուր միլիոններ
Կթալանեն երկրից մեր:
Էն, որ մեր բանկերը անգութ,
Եվ վարկի տոկոսները մութ
Գերեզմանըն է երկրուդ..
Էն, որ ժողովուրդը զզված,
Աղքատության դուռը հասած,
Նոր զարկ կտա արտագաղթին,
Ու կդիմե լոկ Արարչին՝
«Ա՜խ Աստված, ախր ինչի՞
Հատուցումը այս կյանքում չի...»

aragats
17.05.2017, 00:35
Այս դեմքերը՝ մութ դեմքերը,
Հաստամռութ բութ դեմքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
Ժողովրդին ո՜նց են քամել այս դեմքերը՝
Ի՜նչ մեծ կրքով,
Ախորժակո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
Ազգի հույսն ու լույսն են մարել այս դեմքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրանց հարամ կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
Ազգի հոգսն են բազմապատկել այս դեմքերը
Լկտիությա՜մբ,
Ստորությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
Ղեկավարի հետույք լիզել այս դեմքերը,
Որ չցամաքի աղբյուրը,
Միշտ լափը գա իրենց տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս դեմքերը...
Մինչ մեծ փողատեր են դառել այս դեմքերը,
Այս դեմքերը՝ ճարպակալած,
Արտերկրում դզած, փչած...
Կյանքեր խեղող, բիզնես խլող այս դեմքերը...
Ինչքա՜ն, ինչքա՜ն տուն են քանդել այս դեմքերը՝
Բիրտ դեմքերը,
Լիրբ դեմքերը:
…ԵՎ թող դժոխք գնան նրանք մեծ ու փոքրով
Մեր երկրում ծնված, սնված,
Երկրի քաղցկեղը դառած,
Սակայն երբեք չկշտացած,
Բյուջե կռծող, փոշիացնող,
Անվերջ լափող, անվերջ գռփող
Այս դեմքերը՝
Թող մշակված եւ խնամված,
Բայց մեզ համար ատելի այս
ֆա՜րս դեմքերը...

aragats
19.09.2017, 21:42
Կատարվում էր ժողովրդի երազանքը բաղձալի,
Մահճի շուրջը բազմել էին թալանչիներն անվանի,
Լռությունը այնքան խորն էր տիրակալում դահլիճում,
Որ լսվում էր թե սատանան ոնց է ուրախ քրքջում:
Ժողովուրդը սպասում էր ուրախալի այդ լուրին,
Եվ նա աչքերն անխոս փակեց ու հանձնվեց դժոխքին:
Երբ տուն դարձան գերեզմանից, տականքները բարձի տակ,
Գտան մի թուղթ՝ վըրան այսպես ձեռագրված մի կտակ,
ՙՙԹալան սիրեք կյանքի բոլոր վայելքներից ավելի.
Այն է համար մեկ պատճառը ժողովրդի ցավերի.
Միշտ թալանեք, առանց թալան՝ հայ ազգը չի կործանվի՚՚:

aragats
17.04.2018, 12:24
Հ.Թումանյան. ՙՙԾաղիկներ՚՚ բանաստեղծության նմանակում (առաջին երկու տողերը իմը չի)
.......................................................................................................................
– Ո՞ւր գնացին դաշնակները...
– Սուս, «քնած» են սերժի տակ,
Մանդատներն ու պորտֆելները
Կրծքին սեխմած չարորակ:
Տերը պետք է նշանակվի
Պաշտոնում վարչապետի,
Ժողովրդին հաշվի չառած,
Կերի տաշտը որ բացի:
«Ընտրե՛ք, – կասի, – ի՛մ ստրուկներ»,-
Ու երբ նրանք իմանան,
Լուռ կսեղմեն կոճակները,
Որ ձայնը տիրոջը տան:

Ծլնգ
15.09.2019, 16:16
Ոգեշնչված նմանակում․․․

Կես-ակտիվիստ, կես-բարետես,
Կիսակրթված, կիսասրիկա,
Կիսալրտես, բայց հույս դեռ կա,
Որ լըրիվ կլնի նա վերջապես։

aragats
24.05.2021, 19:52
<<Անցում են կյանքիս ջահել օրերը>> ժողովրդական երգի նմանակումը, ուղղված պուտինա կռեմլյան դավադիրներին

Անցնում են ազգիդ հզոր ժամերը,
Հզոր ժամերը դավադրությամբ,
Հզոր չեք մնա, կործանում կգա,
Աշխարհը փուչ է, Աստված վկա:

Հային դավելով հեռու չեք գնա,
թուրքի հետույքում երկար չեք մնա,
Դրանից հետո կործանում կգա,
Աշխարհը փուչ է, փրկություն չկա:

Քանի հզոր եք, դավեր միք նյութի,
Հենց որ թուլանաք դեմդ կբերի,
Միլիարդներդ էլ ազգիդ չի փրկի,
Նամարդը հզոր երբեք չի լինի:

aragats
07.12.2022, 23:14
Պարույր Սևակի <<Քիչ ենք, բայց հայ ենք>> բանաստեղծության նմանակումը

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ երազում լոկ Արարատ ունենք:
Եվ որ այստեղ է՝ հայոց երկրում,
Շուն ռուսն ու թուրքը մեր հողը կիսում:
Չնայած Դավիթն այստեղ է կռվել,
Չնայած Նարեկն այստեղ է գրվել,
Հայ բոլշևիզմն էլ այստեղ է սերվել,
Ռոբերտ, Սերժ, Նիկոլ այստեղ են ծնվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել,
Ազգի ներուժը կրոնով վատնել:
Նաև հինգից տաս հազարով ընտրել,
Ազգի պատիվը մշտապես գետնել:
Խլել վերջինը արդար դատողից,
Հարամը մարսել և աշակերտել
Տգետին,
Չարին,
Ստորին,
Վատին:

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում:
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել,
Շուն թուրքը շատ է մեր արյուն հեղել:

Մեր երկիրը վերջին հազար տարում
Գաղութ է եղել, գաղութ է մնում:
Օտարի համար ենք միշտ արարում:
Ուր էլ որ հասել, որտեղ էլ եղել,
Ջանացել ենք մենք ամենքի համար.
Շինել ենք կամուրջ,
Կապել ենք կամար,
Ամեն տեղ հերկել,
Հասցրել բերքեր,
Ամենքին տվել միտք, առած, երգեր,
Հոգևոր ցրտից նրանց պաշտպանել,
Իսկ մեր երկիրը թալանով հերկել:

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Բայց մեզ էլ գիտենք--
Մեզ հայ են ասում:
Եվ պետք է ոչ թե լոկ հպարտանանք...
Խորհենք: Միանանք: Մի բռունցք դառնանք: