PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաճույքո՞վ ես գնացել դպրոց



VisTolog
07.06.2008, 20:04
Հաճույքո՞վ եք գնացել դպրոց.

Yevuk
08.06.2008, 00:06
Տեսնում եմ լիքը մարդ քվեարկել են, բայց ոչ ոք համարձակություն չի ունեցել պատասխանել: Դե լավ, ես փորձեմ սկսել: Ուրեմն ասեմ, որ հենց նոր եմ ավարտել դպրոցս ու վերջին զանգին անհամբերությամբ սպասում էի, քանի որ շատ էի ուզում ավարտել: Ես շատ մեծ հաճույքով եմ դպրոց գնացել չնայած մեկ-մեկ ուղղակի ատում էի թե´ դպրոցը, թե´ ուսուցիչներին և թե´ աշակերտներին: Իհարկե, շատ զարմանալի կլինի, երևի, որ ասեմ որ բոլոր դասերը շատ հետաքրքիր են եղել, բայց ընդհանուր, օրերը շատ հետաքրքիր էին անցնում: Լավ հիշողություններ են մնացել::love

Լեո
08.06.2008, 00:19
Ես հաճույքով դպրոց գնացել եմ մինչև 9-րդ դասարան: 10-րդ արդեն ոչ հաճույքով, իսկ վերջին 2 ամիսը արդեն զզվելով:[

Էնպես որ ես չեմ քվերակել, իմ պատասխանը տարբերակներում չկա:)

Սամվել
08.06.2008, 00:20
դե երբ որ սիրահարված էի լինում հա :hands:P:love:oy

իսկ նենց մենակ Ինֆորմի, ֆիզիկայի, մաթեմի դասերին էի հաճույքով գնում :oy

իսկ վարժարանում մնացած դասերին էլ հաճույքով PS2 էի գնում :roll ::)) :oy:P:think:8:angry:love:D

Արշակ
08.06.2008, 02:55
Ցածր դասարաններում հաճույքով էի գնում, բայց հետո քանի գնաց ավելի ու ավելի անհամբերությամբ էի սպասում, թե երբ պիտի պրծնեմ էդ անդուր կառույցից։:[

We don't need no education
We don't need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave the kids alone
Hey! teacher! leave us kids alone
All in all it's just another brick in the wall
All in all you're just another brick in the wall
Pink Floyd

Չնայած ընդհանուր տհաճությանը, այնուամենայնիվ դպրոցում մի քանի լուսավոր կետեր կային, որ հաճույքով եմ հիշում։:)

dvgray
08.06.2008, 03:02
Բոլոր դասարաններն էլ հաճույքով եմ գնացել…
Բարձր դասարանները ՄԵԾ հաճույքով: :)

1-ին դասարանից սկասած միշտ կողքիս աղջկան սիրել եմ: Հիշում եմ իմ 1-ին դասարանի սերը :love:

Տեսնես մեկ էլ դա կլինի՞ :(

Երկնային
08.06.2008, 03:19
Դպրոց մեծ հաճույքով եմ միշտ հաճախել… :love
հիմա էլ եմ ուսուցիչներիս կարոտում ու հաճախակի գնում եմ դպրոց` բոլերին տեսնելու… :oy


.1-ին դասարանից սկասած միշտ կողքիս աղջկան սիրել եմ: Հիշում եմ իմ 1-ին դասարանի սերը :love:


Կարողա՞ դու մեր դասարանի Արսենն ես… :):D

Մեր դասարանի Արսենը ինձ առաջին դասարանից սիրում էր… :oy դասից առաջ գնում էր դասատուներին խնդրում էր, որ անպայման իմ կողքին իրեն նստեցնեն… ես էլ միշտ զարմանում էի, որ էլի իրան բերեցին կողքս… :D
Արսենս երրորդ դասարանից սկսած ամեն տարի Վալենտինի օրը ինձ սիրո առաջարկություն էր անում… կռվում էինք, ամիսներով չէինք խոսում իրար հետ… :D հետո դասարանցիները բարիշացնում էին մի կերպ…
էս խելոքս մի երկու օրից որոշում էր հայտարարել, որ իրեն գաղտնի սիրում եմ, դրա համար էլ բարիշեցի… ու էտտեղ նորից կռիվ… :D տենց էլ մինչև ավարտալը կռիվ-կռիվ խաղացինք մինչև իրարից պրծանք… :D հիշում եմ երրորդ դասարանում պոչիկներիցս մազ էր պոկում, տանը տոպրակ ուներ, ինձանից հիշատակ էր հավաքում… :D:D

dvgray
08.06.2008, 03:25
Կարողա՞ դու մեր դասարանի Արսենն ես… :):D

Շատ կուզենայի, եթե ամեն ինչ էտպես

մինչև իրարից պրծանք…
դաժան ձևի չավարտվեր :)

Չէ :)… 1- ին դասարանում իմ կողքի աղջկա անումը Այդիկ էր :love …
Նրան սիրեցի 1-ին դասսարանի վերջերում… երբ նա մաթեմափիկայի խնդիրը ինձանից արագ լուծեց :oy…
:)

Արամ
08.06.2008, 09:48
Այո, գնում եմ....

Egern.net
08.06.2008, 09:49
գնացել եմ մինչև վերջ ՄԵԾԱԳՈՒՅՆ հաճույքով: Դպրոցից ավելի հաճելի ու հարազատ տեղ, հատկապես վերջին տարիներին, չկար երևի աշխարհում.... չեմ ուզում նույնիսկ մտածել, որ արդեն ավարտել եմ....

Աբելյան
08.06.2008, 09:58
սկզբում հա, հետո չէ, հետո էլի հա, հետո էլի չէ, վերջում էլ՝ ոնց որ թե հա

unknown
08.06.2008, 10:10
Ոչ,չեմ սիրել դպրոցը(իր ժամանակին),իսկ հիմա հաճույքով կգնայի::))

Ձայնալար
08.06.2008, 14:56
Չէ, ընդհանուր առմամբ հաճույքով չեմ գնացել՝ դա հենց նոր պարզեցի, հիշելով, որ ցանկացած օր, եթե գնում էի դպրոց ու պարզվում էր, որ դաս չկա, տոն էր դառնում բոլորի համար: Չեմ հասկանում էդքան հաճույքով գնացողներ ո՞րտեղից են հայտնվել. մի՞թե դուք տխրում էիք, երբ դաս չէր լինում: :oy

ChildOfTheSky
08.06.2008, 15:01
խեղճ էրեխուն , դեռ 6 տարեկան էլ չկար , տարան մտցրին էտ էտ էտ կոնցլագերը :[

Երկնային
08.06.2008, 15:03
Չէ, ընդհանուր առմամբ հաճույքով չեմ գնացել՝ դա հենց նոր պարզեցի, հիշելով, որ ցանկացած օր, եթե գնում էի դպրոց ու պարզվում էր, որ դաս չկա, տոն էր դառնում բոլորի համար: Չեմ հասկանում էդքան հաճույքով գնացողներ ո՞րտեղից են հայտնվել. մի՞թե դուք տխրում էիք, երբ դաս չէր լինում: :oy

չէ… մենք էլ էինք ուրախանում… :oy
բայց ախր դպրոցը մենակ դաս չի, Բագ… :P:)

ChildOfTheSky
08.06.2008, 15:05
ստեղ էլ խեր չեղավ էտ դպրոցից , շփոթվեցի , 3-րդ տարբերակին ձայնս տվեցի , ինձ թվաց "գնալ" ա գրած :angry

Ձայնալար
08.06.2008, 15:07
ստեղ էլ խեր չեղավ էտ դպրոցից , շփոթվեցի , 3-րդ տարբերակին ձայնս տվեցի , ինձ թվաց "գնալ" ա գրած :angry

ԱԱԱԱա ես էլ եմ տենց արել :cry Ասեցիր, նոր տեսա :D

Ավելացվել է 1 րոպե անց

չէ… մենք էլ էինք ուրախանում… :oy
բայց ախր դպրոցը մենակ դաս չի, Բագ… :P:)

Հա դե իմ կողքը Արսենը չեր նստում :D

Երկնային
08.06.2008, 15:10
Հա դե իմ կողքը Արսենը չեր նստում :D

դպրոցիս բոլոր մղձավանջային հիշողություները Արսենի հետ են կապված… իրան բան չասե՛ս… :D

քաղաքացի
08.06.2008, 15:13
Եթե այս հարցը տային 7-8 տարի առաջ մեծ հաճույքով ատելությունս կբացահայտեի, բայց հիմա դպրոցը կարոտում եմ: Սկսած դասերի խստություններից մինչև պատմի դասից թռնել ու գնալ ձոր ցոգոլ ուտելը:

Kuk
08.06.2008, 15:16
Էլի եմ ուզում դպրոց գնամ:roll

Selene
08.06.2008, 15:34
Ես էլ եմ հաճույքով գնացել դպրոց:P Ամբողջ ամառ անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջապես գա սեպտեմբերի մեկն, ու ես դառնամ դպրոցական:love Իմիջայլոց, բոլոր հետագա դպրոցական ամառների ավարտին էլ անհամբեր եմ սպասել, չնայած որ գրքերը հանձնելն էլ էր տարեվերջում հաճելի:D Սիրել եմ դպրոց գնալն այնքան, որքան որ մանկապարտեզ:P
Դպրոցում հիմնականում սիրված էի թե ուսուցիչների, թե աշակերտների կողմից, միայն տասներորդ դասարանում մի նոր ուսուցիչ եկավ, ջահել տղա էր, ինֆորմատիկա պիտի դասավանդեր, հենց առաջին անգամից փոխադարձ անտիսիմպատիա առաջացավ, բայց դե իրա դասերին էլ էի հաճույքով գնում, որովհետև միակ դասն էր, որ գրեթե ոչ մի անգամ չեմ լսել իրա պատմած ոչ մի բառը, ընդ որում՝ բացահայտ դա ցույց էի տալիս:oy, վերջում տված խնդիրները լուծել եմ, ու տարբերակ չուներ 5 չնշանակելու

Վա~յ, դպրոցական սերերս :love այսինքն իրենք էին ինձ սիրում էլի:D Միշտ կռիվ էր Մերիի, թե ով պիտի նստի իմ կողքը, անգամ ծնողական ժողովներից մեկում իրանց մամաներն են վիճել, թե իմ տղեն թող նստի, որովհետև մենակ Մերիի կողքը նստածա ուշադիր դասին հետևում:oy:D Ու այսպես մինչև 10-րդ դասարան:) Բայց կարդալով


Նրան սիրեցի 1-ին դասսարանի վերջերում… երբ նա մաթեմափիկայի խնդիրը ինձանից արագ լուծեց :oy…
մտածմունքների մեջ եմ ընկել:think կարողա՞ իրենք էլ էին խնդիրներն արագ լուծելու համար ինձ սիրում:o:(:D
Լավն էին դպրոցական տարիներս:)

Մանե
08.06.2008, 15:49
ԱԱԱԱա ես էլ եմ տենց արել :cry Ասեցիր, նոր տեսա :D
Ավելացվել է 1 րոպե անց
Հա դե իմ կողքը Արսենը չեր նստում :D

դպրոցիս բոլոր մղձավանջային հիշողություները Արսենի հետ են կապված… իրան բան չասե՛ս… :D
:D:D:D
Չեմ էլ հիշում:

սկզբում հա, հետո չէ, հետո էլի հա, հետո էլի չէ, վերջում էլ՝ ոնց որ թե հա
Էդ ֆիզմաթցիների առանձնահատկությունն ա:DԻմ մոտ էլ ա տենց եղել,լուրջ:)
Մինչև երեկ ափսոսում էի,որ ավարտել եմ: Բայց երեկ չնայած տխրությամբ,բայց իրոք գիտակցեցի,որ էլ չէի կարա մնայի դպրոցում :(:(

ivy
08.06.2008, 17:16
Երկու դպրոց եմ գնացել, առաջինը սիրում էի, երկրորդն էդպես էլ իմը չդարձավ, ու վատ էր ինձ էնտեղ: Բայց դե հետո համալսարանը ամբողջը կոմպենսացրեց: :)

Մի դեպք հիշեցի դպրոցական կյանքիցս: Ցածր դասարաններում էինք, նոր էինք ռուսերեն սովորում: Էս ռուսերենիս դասատուն մեզ սովորեցնում էր, որ ամեն անգամ դասի սկզբին ինքը հարցնելու է, թե ինչ հանձնարարություն ենք ունեցել, որն էր տնային աշխատանքը, ու մենք պիտի պատասխանենք`"на дом было задано"... էսինչ-էնինչ բանը:
Տենց մի անգամ էլ ինձ հարցրեց: Ես էլ ոգևորված ոտքի կանգնեցի... ու էդ պահին մոռացա, թե ոնց պիտի պատասխանեմ, դե փոքր էրեխա, հետն էլ` էն գլխից շշմած: Սենց խառնված փորձեցի հիշել, թե ոնց էր դրա ասելու ձևը... ու ի վերջո մտաբերելով` համարձակությամբ ու ընտիր հայերեն ակցենտով արտասանեցի` նադըմ զադըմ!
Ահագին ժամանակ հետո եմ միայն հասկացել, թե ինչի էր ռուսերենիս ուսուցչուհին թուլացել: :)

John
08.06.2008, 17:38
հաճույքով էի գնում, բայց ուրախ եմ, որ ավարտեցի: Հաստատ համալսարան ավելի հաճույքով եմ գնալու ու էլի ուրախ եմ լինելու ավարտելուց

Ariadna
10.06.2008, 10:48
Ես շատ հաճույքով էի գնում, ու տանը մեկ–մեկ խնդրում էին որ չգնամ, ստիպված, դժվարությամբ համաձայնում էի :D Հիմա սկսեմ դառը մանկությանս հուշերը։ Մաման էդ ժամանակ աշխատում էր, տատիկս մեկ–մեկ վատ էր զգում, Բագրատն էլ մանկապարտեզ չէր գնում, որովհետև իրանց խմբի Գոհարիկը գլխին ջեմ էր քսել մի անգամ, նեղվել էր մեր Ձայնալար ախպերը:D Հա, ու որ տատիս վատ էր զգում, մաման խնդրում էր, որ ես դասի չգնամ, որ Բագրատին նայեմ։ Դե ինքն էլ շատ խելոք երեխա էր, էդքան դժվար չէր նայելը, բայց դե ամեն դեպքում պետք էր նայել։ Հետո մաման ծնողի թուղթ էր գրում, տանում էի դպրոց, որ բացակայել եմ հիվանդության պատճառով, բայց շաաաաաատ էի նեղվում:) Դա 2-րդ–ից 4-րդ դասարաններում էր։ Կարևորը, որ գիտելիքներիս վրա չէին ազդում բացակայություններս, ու երևի դրա համար էլ էդքան ուզում էի գնամ դպրոց, որովհետև տանը երբեք տեռորի չեմ ենթարկվել դասերի համար, նույնիսկ տառերը անցնելուց, որ պետք ա մի տող ասենք գրեի Ա տառը, մաման մեկումեջ ինքն էր գրում, որ ինձ քիչ մնար գրելու, սթրես չապրեմ, հետո էլ նույնը ես էի անում Բագրատի համար։ Փառք աստծո գրել էլ սովորեցինք, կարդալ էլ, և դեռ մի բան էլ ավելին :D

VisTolog
16.07.2008, 20:19
Իսկ ես շատ մեծ տհաճությամբ եմ գնում դպրոց :angry /դպրոցի ղեկավարությունը կապ չունի :) /
Օրերն եմ հաշվում թե երբ են արձակուրդները սկսելու, որ պրծնեմ էտ բանտից. իսկ հիմա էլ հաշվում եմ, թե երբ եմ ավարտելու :D

Գնում ես, պիտի երկու տող անգիր դաստ պատմես, որ մի հատ քնձռոտ 4 կամ 5 դնեն. :angry
Բա առավոտներն էլ չասեմ. քունս պիտի թողեմ, որ գնամ դպրոց, անկապ ժամանակ սպանեմ... էլ չեմ ասում ձմռանը :angry :ցռը :ցռը

AG16
16.07.2008, 20:26
Իսկ ես շատ մեծ տհաճությամբ եմ գնում դպրոց :angry /դպրոցի ղեկավարությունը կապ չունի :) /
Օրերն եմ հաշվում թե երբ են արձակուրդները սկսելու, որ պրծնեմ էտ բանտից. իսկ հիմա էլ հաշվում եմ, թե երբ եմ ավարտելու :D

Գնում ես, պիտի երկու տող անգիր դաստ պատմես, որ մի հատ քնձռոտ 4 կամ 5 դնեն. :angry
Բա առավոտներն էլ չասեմ. քունս պիտի թողեմ, որ գնամ դպրոց, անկապ ժամանակ սպանեմ... էլ չեմ ասում ձմռանը :angry :ցռը :ցռը
Լավա էս տարի պրծա դպրոցից։

VisTolog
16.07.2008, 20:37
Լավա էս տարի պրծա դպրոցից։
Քո մոտ էլ էր հա՞ :ցռը :D

AG16
16.07.2008, 21:37
Քո մոտ էլ էր հա՞ :ցռը :DԱյսինքն՞

REAL_ist
16.07.2008, 23:19
Դպրոցից կարգին բան, ամենաթույն տարիներնեն, մանավանդ վերջի երկու տարին:love
տակ շտո քանի կա վայելեք, ինչքանել համալսարանը լավա, դպրոցը լռիվ ուրիշա

Ուլուանա
16.07.2008, 23:57
Չէ, ընդհանուր առմամբ հաճույքով չեմ գնացել՝ դա հենց նոր պարզեցի, հիշելով, որ ցանկացած օր, եթե գնում էի դպրոց ու պարզվում էր, որ դաս չկա, տոն էր դառնում բոլորի համար: Չեմ հասկանում էդքան հաճույքով գնացողներ ո՞րտեղից են հայտնվել. մի՞թե դուք տխրում էիք, երբ դաս չէր լինում: :oy
Հա, ես էլ եմ զարմանում, որ էդքան մարդիկ հաճույքով են գնացել... Ես, չնայած հիմնականում գերազանցիկ էի լինում, բայց միշտ էլ ուրախանում էի, երբ որևէ ուսուցչուհի չէր գալիս։ :yahoo Հիշում եմ՝ մեր մաթեմի ուսուցչուհին մեր հարևանն էր, ահավոր խիստ ուսուցչուհի էր, հենց որ իր աղջիկներից մեկը երեկոյան գալիս էր մեր տուն՝ մեր ճնշման ապարատը խնդրելու, արդեն իմանում էի, որ հաջորդ օրը ամենայն հավանականությամբ մաթեմից ազատ ենք լինելու։ :D :oy

ստեղ էլ խեր չեղավ էտ դպրոցից , շփոթվեցի , 3-րդ տարբերակին ձայնս տվեցի , ինձ թվաց "գնալ" ա գրած :angry


ԱԱԱԱա ես էլ եմ տենց արել :cry Ասեցիր, նոր տեսա :D
Ես էլ սկզբում տենց կարդացի, բայց հետո տեսա։ :))

Երկու դպրոց եմ գնացել։ 1-9–րդ դասարաններում սովորել եմ Երևանում, միայն 10–րդ դասարանը՝ Եղվարդում։ Երևանում մենակ առաջին ու երկրորդ դասարաններում եմ հաճույքով գնացել դպրոց, հետո գնալով զզվեցի։ Ուղղակի տանել չէր կարողանում։ Շատ քիչ առարկաներ կային, որ հաճույքով էի սովորում, մեր դասարանն էլ հեչ լավը չէր։ :bad Մի խոսքով՝ սիրելու բան առանձնապես չկար։ Մենակ մի քանի ուսուցչուհի ու վերջ։ Իսկ Եղվարդում մեծ հաճույքով եմ գնացել էդ մի տարին։ :love Էնքան հաճույքով, որ չէի ուզում ավարտել։ Նույնիսկ ինստիտուտում սովորելիս հաճախ էի երանի տալիս էդ ժամանակներին։ :roll

Ինձ թվում է, որ հիմա աշակերտները պիտի որ գնալով ավելի ու ավելի տհաճությամբ գնան դպրոց, եթե ֆիզմաթ, վարժարան կամ նմանատիպ այլ դպրոցներում չեն սովորում։ Դե, իհարկե, նկատի չունեմ, թե նշած դպրոցներում դրախտ է, բայց ընդհանոր առմամբ, անկասկած, շատ ավելի լավ է, քան սովորական դպրոցներում։ Իմ ժամանակ դեռ էսքան կաշառակերություն չկար, բայց էլի չէի սիրում, պատկերացնում եմ, թե հիմա ոնց սիրտս կխառներ դպրոցից։ :[

Հ. Գ. Հենց թեմայի վերնագիրը տեսա, արդեն գիտեի, որ Վիստան կլինի բացողը։ :))

Cindy
24.07.2008, 10:32
Հաճույքով չեմ գնացել.զզվում էի ,որ պիտի առավոտ շուտ արթնանայի,բայց հիմա որ ավարտել եմ,կարոտում եմ դպրոցը

Cesare
24.07.2008, 10:35
Հաճույքով չեմ գնացել.զզվում էի ,որ պիտի առավոտ շուտ արթնանայի,բայց հիմա որ ավարտել եմ,կարոտում եմ դպրոցը

Լավա էլի, որ իմ նման մարդ ել կա ...
Թեչե ետքան մտածեի ոնց պիտի գրեմ ... :D

Cindy
24.07.2008, 10:42
Լավա էլի, որ իմ նման մարդ ել կա ...
Թեչե ետքան մտածեի ոնց պիտի գրեմ ... :D

Փաստորեն դու էլ ես իմ նման?Լավ քեզ մի հատ հարց տամ,որ հլը նոր դպրոց էիր գնում,քեզ էլ էին ստիպում որ գնալուց առաջ չայ խմեիր ու կարագ ու մեղր ուտեիր?:)Դրանից վաբշե էի զզվում

Cesare
24.07.2008, 10:48
Փաստորեն դու էլ ես իմ նման?Լավ քեզ մի հատ հարց տամ,որ հլը նոր դպրոց էիր գնում,քեզ էլ էին ստիպում որ գնալուց առաջ չայ խմեիր ու կարագ ու մեղր ուտեիր?:)Դրանից վաբշե էի զզվում

Թեմայի հետ կապ չունի, բայց որ հարցրել ես ...
Հա, հենց հաց կարագ մեղր :) Չայիկ սիրում էի, բայց կարագ ... :[ զոռով-շառով ...

Adriano
24.07.2008, 11:28
Ես շատ հաճույքով եՄ գնացել դպրոց: Դպրոցական տարիները ամենալավն են ու միշտ հիշվում են: Դպրոցում բացի սովորելուց ամենալավ բանը դասից փախչելն է,իսկ երբ կա դասղեկի հովանավորությունը այդ գործում իսկականից հետաքրքիր է:

Katka
24.07.2008, 11:33
Մոդերատորական: Անիմաստ գրառումը ջնջվում է: