PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>

Ambrosine
06.06.2008, 18:48
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Այսօր Սանկտ Պետերբուրգի Բալթիկայի աստղ հյուրանոցում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ« տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Առանձնազրույցը տևել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները և արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նախագահները նաև ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում:
16:57:42 - 06/06/2008 lragir.am

Norton
13.01.2009, 00:34
Կարծում եմ արդեն գնահատակններ տալու ժամանկն է "նորընտիրի" գործունեությանը:

Kuk
13.01.2009, 01:18
Կարծում եմ արդեն գնահատակններ տալու ժամանկն է "նորընտիրի" գործունեությանը:

Ի՞նչ գնահատական, ընգեր ջան, եթե «նորընտիր» բառը իրա դեպքում չակերտավոր ես գրում. էդ հերիք չի՞ որպես գնահատական: Չակերտավոր ընտրվածից էլ ի՞նչ ես սպասում, որ մի հատ էլ գնահատական տաս կամ ակնկալես:

Norton
13.01.2009, 01:27
Ի՞նչ գնահատական, ընգեր ջան, եթե «նորընտիր» բառը իրա դեպքում չակերտավոր ես գրում. էդ հերիք չի՞ որպես գնահատական: Չակերտավոր ընտրվածից էլ ի՞նչ ես սպասում, որ մի հատ էլ գնահատական տաս կամ ակնկալես:

Քոչարյան էլ էր 10 տարի "ընտրված", բայց էդ չի խանգարում իրա գործունեությանը գնահատական տալուն: Ես իմ գնահատականը ունեմ, թող ամեն մեկը իր տեղը գնահատի;)
Ուզես-չուզես , ՍՍ-ն քո երկրի առաջին դեմքնա՝ թեկուզ չընտրված:
Նա վարումա երկրի արտաքին ու ներքին քաղաքականություն, որը մեկին դուրա , գալիս մյուսին չէ ու կան մարդիկ , որ իրա գործունեության մեջ դրական քայլեր են տեսնում, էնքան որ ամեն ինչ միանշանակ չի;)

Mephistopheles
14.01.2009, 14:02
ՍՍ-ի անգործունեությունը` որպես <<նորընտիր>>

Վիշապ
15.01.2009, 11:34
Եթե դրական բան եք փնտրում ասեմ, որ հարկային նոր քաղաքականությունը շատ հաջողված ա, իսկ ընդհանուր առմամբ ինքը թատրոն ա խաղում, բայց հեսա մի քիչ անցնի, էլի նույն վիճակն ա լինելու: Ապռավդանի էլ կա՝ ճգնաժամ ա:

Հարկային նոր քաղաքականությունը ո՞րն է, պարզեցված հարկի վերացու՞մը, դանակ–մկրատ սրողների ու չարչիների վրա հաշվիչ դրամարկղային մեքենա ունենալու պարտավորություն դնե՞լը, թե՞ գնումների կտրոններով ղումհարբազությունը։ Շատ հաջողված է ու՞մ համար, իրենց գրպանի, թե՞ երկրի։ Փաստորեն թատրոն խաղալու «ապռավդանին» ճգնաժամն է, հա՞, որ ճգնաժամ չլիներ, տնտեսական «Need For Speed» է՞ին խաղալու։

Morpheus_NS
15.01.2009, 11:53
Հարկային նոր քաղաքականությունը ո՞րն է, պարզեցված հարկի վերացու՞մը, դանակ–մկրատ սրողների ու չարչիների վրա հաշվիչ դրամարկղային մեքենա ունենալու պարտավորություն դնե՞լը, թե՞ գնումների կտրոններով ղումհարբազությունը։ Շատ հաջողված է ու՞մ համար, իրենց գրպանի, թե՞ երկրի։

Երբեւէ կարդացե՞լ կամ ուսումնասիրե՞լ ես հարկային նոր փաթեթը:

Փաստորեն թատրոն խաղալու «ապռավդանին» ճգնաժամն է, հա՞, որ ճգնաժամ չլիներ, տնտեսական «Need For Speed» է՞ին խաղալու։

Ուզում եմ ասել, որ հեսա ինչ ուզեն, կանեն, հետո էլ կասեն «ի՞նչ անենք, ճգնաժամ է»:

Վիշապ
15.01.2009, 12:00
Երբեւէ կարդացե՞լ կամ ուսումնասիրե՞լ ես հարկային նոր փաթեթը:

Ուզում եմ ասել, որ հեսա ինչ ուզեն, կանեն, հետո էլ կասեն «ի՞նչ անենք, ճգնաժամ է»:

Այս կառավարության փաթեթները թող փաթաթեն… գիտես, իսկապես, լավ դրույթներ կան ասենք հարկային նոր փաթեթում, գյուղատնտեսական զարգացման ծրագրերում, քրեական օրենսդրության մեջ… ու առհասարակ մեր Սահմանադրությունը գժոտ կետեր է պարունակում։ Պարզապես անհասկանալի է, թե ու՞մ համար են դրանք գրված։

Morpheus_NS
15.01.2009, 12:05

Փոքր ու միջի բիզնեսի համար շատ հարմար է:

Katka
15.01.2009, 12:10
Փոքր ու միջի բիզնեսի համար շատ հարմար է:

Հարմար է, բայց ճգնաժամի պայմաններում աջակցության հարցն առավել կարևոր է փոքր բիզնեսին, փոփոխությունները հարկային մասով դաշտը կամաց-կամաց ստվերայինից մաքրում են, ճգնաժամի պայմաններում դրանք դժվար են ադապտացվելու:

Morpheus_NS
15.01.2009, 12:15

Ստվերային տնտեսության ձեռք չտալով փոքր բիզնեսին չեն աջակցում: Բացի այդ էլ ստվերը էականորեն չի էլ կրճատվելու:

Katka
15.01.2009, 12:23
Ստվերային տնտեսության ձեռք չտալով փոքր բիզնեսին չեն աջակցում: Բացի այդ էլ ստվերը էականորեն չի էլ կրճատվելու:

Ստվերի կրճատումը ուղղակի չի լինելու , օլիգարխներին պետությունը ուղղակիորեն չի կարող կպնել, բայց նոր հարրկային փաթեթով մանր ճուտիկների համար նպաստավոր դաշտ է ստեղծում , իհարկե դա վիճելի է, բայց ընդունված քաղաքականությունը անուղղակիորեն նպաստելու է ստվերի նվազմանը: Մեկ էլ մի հարց էլի ես կարդացել եմ, որ 500 մլն դրամի շրջանառություն ունեցողները պիտի արտաքին աուդիտ հրավիրեն, դե հասկացա, որ սա նպաստելու է հարկայինին կաշառք տալու նվազմանը, բայց նույն տրամաբանությամբ չենք կարող աուդիտորին տալ????

Վիշապ
15.01.2009, 12:25
Փոքր ու միջի բիզնեսի համար շատ հարմար է:

Է՛հ… գյուղում կասեին՝ շամպանսկին շոկոլադով լավ է… Դու եթե առանց դիմացինին հասկանալու ուզում ես ասածդ պնդես, պնդիր, մեկ է դրանից մեր փոքր ու միջին բիզնեսը չի զարգանա։

Morpheus_NS
15.01.2009, 12:27
Ստվերի կրճատումը ուղղակի չի լինելու , օլիգարխներին պետությունը ուղղակիորեն չի կարող կպնել, բայց նոր հարրկային փաթեթով մանր ճուտիկների համար նպաստավոր դաշտ է ստեղծում , իհարկե դա վիճելի է, բայց ընդունված քաղաքականությունը անուղղակիորեն նպաստելու է ստվերի նվազմանը: Մեկ էլ մի հարց էլի ես կարդացել եմ, որ 500 մլն դրամի շրջանառություն ունեցողները պիտի արտաքին աուդիտ հրավիրեն, դե հասկացա, որ սա նպաստելու է հարկայինին կաշառք տալու նվազմանը, բայց նույն տրամաբանությամբ չենք կարող աուդիտորին տալ????

Սենց 2 տեղ կտան:)
Սպասենք տեսնենք, բայց ստվերը իմ կարծիքով էականորեն չի կրճատվելու:

Katka
15.01.2009, 12:27
Է՛հ… գյուղում կասեին՝ շամպանսկին շոկոլադով լավ է… Դու եթե առանց դիմացինին հասկանալու ուզում ես ասածդ պնդես, պնդիր, մեկ է դրանից մեր փոքր ու միջին բիզնեսը չի զարգանա։

Ես համամիտ չեմ քո հետ, կզարգանա, եթե մենք հիմա ճիշտ հակաճգնաժամային քաղաքականություն ընդունենք, 500 մլն-ի աջակցությունը քիչ է փոքր բիզնեսին, բայց հարկայինի մասով բարեփոխումը ակնհայտ է, այլ հարց է, որ արդյոք կան պայմաններ ադապտացնելու համար:

Վիշապ
15.01.2009, 12:31

Ուպս…:blin «մե՞նք», այդ ո՞վքեր ենք այդ «մենք»–ը, դու այդ ու՞մ անունից ես խոսում… կներեք, ըմ, ըմ… ու՞մ հետ պատիվ ունեմ, պարոն… ՞

$Baron$
15.01.2009, 12:32
Ես լիովին հակամետ եմ Կատկաին»»»»»»:)

Katka
15.01.2009, 12:33
Սենց 2 տեղ կտան:)
Սպասենք տեսնենք, բայց ստվերը իմ կարծիքով էականորեն չի կրճատվելու:

Հայերիս օրենք չենք սիորւմ դրանում էլ հարցն է, բայց մի կողմ թողնենք այդ ամենը,
համամիտ եմ այն իմաստով ,որ ճգնաժամը օգնելու է ստվերի չկրճատմանը ինչպես եղավ հեռավոր 90 ականներին ներկայիս խոշոր օլիգարխների, նույն իրենք երկիրը քանդողների դեպքում:Ես իհարկե ՍՍ քաղաքականությանը չեմ հետևում, բայց մի բան կառաջարկեի` փոխել վարչապետին շատ արագ տեմպերով, էտ մարդը անիմաստ պեշկա է ու գարդե չի դառնա:)

Morpheus_NS
15.01.2009, 12:36

Էսօր մեր բոլոր նախարարներն ու նմանատիպ պաշտոններ զբաղեցնողներն են պեշկա:

$Baron$
15.01.2009, 12:36
Ոչինչ մի քիչ համբերեք հեսա Քոչարյանը կգաաաաաաա;)

Katka
15.01.2009, 12:36
Ուպս…:blin «մե՞նք», այդ ո՞վքեր ենք այդ «մենք»–ը, դու այդ ու՞մ անունից ես խոսում… կներեք, ըմ, ըմ… ու՞մ հետ պատիվ ունեմ, պարոն… ՞
Պարոն, արի թեմայից չշեղվենք, իմ ինքնությունը քեզ ոչինչ չի ասի, ասեմ մի բան մենք այսինքնս մենք բոլորս, ամեն ոլորտում մեր ներդրումը ունենալով և նպաստելով երկրի զարգացմանը, ասենք դու երևի ուսանող ես, որ լավ սովորես ու կաշառք չտաս դասախոսին դրանով լավ մասնագետ կդառնաս ու մեկ պոտենցիալ լավ մասնագետով կավելացնես մեր երկրի աշխատավորների բանակը:)

Morpheus_NS
15.01.2009, 12:38
Է՛հ… գյուղում կասեին՝ շամպանսկին շոկոլադով լավ է… Դու եթե առանց դիմացինին հասկանալու ուզում ես ասածդ պնդես, պնդիր, մեկ է դրանից մեր փոքր ու միջին բիզնեսը չի զարգանա։

Եթե դիմացինս պարզ խոսի ու հիմնավորված, ես իրեն կհասկանամ:
Ես ինքս էտ ոլորտի մարդ եմ ու ասում եմ, որ նոր հարկային քաղաքականությունը ինձ ձեռք է տալիս:

Katka
15.01.2009, 12:39
Էսօր մեր բոլոր նախարարներն ու նմանատիպ պաշտոններ զբաղեցնողներն են պեշկա:

Եթե խաղադաշտը տարբեր մակարդակներում նայենք, նախագահն էլ պեշկա է ու գարդե չի դառնա, մեզ պետք է պեշկա, որ հետո գարդե կդառնա, իսկ այդպիսի պեշկա մենք չունենք,լևոնները, սերժերը, ռոբեռտները հերթով կգան ու կանցնեն պեշկա մնալով և միայն մեր խաղադաշտում իրենց թագավոր զգալով:)

Katka
15.01.2009, 12:41
Եթե դիմացինս պարզ խոսի ու հիմնավորված, ես իրեն կհասկանամ:
Ես ինքս էտ ոլորտի մարդ եմ ու ասում եմ, որ նոր հարկային քաղաքականությունը ինձ ձեռք է տալիս:

Տարեկան շրջանառությունդ 58 մլն-ից անցնում է???

Վիշապ
15.01.2009, 12:42
Պարոն, արի թեմայից չշեղվենք, իմ ինքնությունը քեզ ոչինչ չի ասի, ասեմ մի բան մենք այսինքնս մենք բոլորս, ամեն ոլորտում մեր ներդրումը ունենալով և նպաստելով երկրի զարգացմանը, ասենք դու երևի ուսանող ես, որ լավ սովորես ու կաշառք չտաս դասախոսին դրանով լավ մասնագետ կդառնաս ու մեկ պոտենցիալ լավ մասնագետով կավելացնես մեր երկրի աշխատավորների բանակը:)

Ախ այդպես հա՞ փաստորեն։ Հարգելիս, նախ դու ինքդ ես թեմայից շեղվել ու այստեղ տնտեսական զարգացման ծրագրեր ես կարդում ընթերցողներիս գլխին, ու մեկ էլ ինձ համոզում ես լավ սովորել ու կաշառք չտալ, այսինքն անուղղակիորեն ինձ մեղադրանքներ ես ներկայացնում, այնինչ թեման Սերժ Սարգսյանի գործունեության մասին է, իսկ դու գնահատական ունե՞ս նրա գործունեության վերաբերյալ։

Morpheus_NS
15.01.2009, 12:44
Տարեկան շրջանառությունդ 58 մլն-ից անցնում է???

Չէ
Հենց դրանով էլ ձեռնտու է:

Morpheus_NS
15.01.2009, 12:45
Ախ այդպես հա՞ փաստորեն։ Հարգելիս, նախ դու ինքդ ես թեմայից շեղվել ու այստեղ տնտեսական զարգացման ծրագրեր ես կարդում ընթերցողներիս գլխին, ու մեկ էլ ինձ համոզում ես լավ սովորել ու կաշառք չտալ, այսինքն անուղղակիորեն ինձ մեղադրանքներ ես ներկայացնում, այնինչ թեման Սերժ Սարգսյանի գործունեության մասին է, իսկ դու գնահատական ունե՞ս նրա գործունեության վերաբերյալ։

Ինչքան ես հասկացա, ինքը քեզ ոչ մի մեղադրանք չներկայացրեց: Ուշադիր կարդա իրա գրածը:
Իսկ մեր խոսակցությունը ուղղակիորեն կապված է թեմայի ու ՍՍ քաղաքականության հետ:

Katka
15.01.2009, 12:49
Ախ այդպես հա՞ փաստորեն։ Հարգելիս, նախ դու ինքդ ես թեմայից շեղվել ու այստեղ տնտեսական զարգացման ծրագրեր ես կարդում ընթերցողներիս գլխին, ու մեկ էլ ինձ համոզում ես լավ սովորել ու կաշառք չտալ, այսինքն անուղղակիորեն ինձ մեղադրանքներ ես ներկայացնում, այնինչ թեման Սերժ Սարգսյանի գործունեության մասին է, իսկ դու գնահատական ունե՞ս նրա գործունեության վերաբերյալ։

Վաու, հարգելիս, դու գերազանցեցիր ինքդ քեզ.... տնտեսական զարգացման ծրագրերը պարոն ՍՍ-ի գործունեության անբաժան , ես կասեի հիմնական մասն են, նրա գործունեության մնացած ոլորտները, մասնավորապես նրա` որպես քաղաքական գործչի կամ ասենք դիիվանագետի, գնահատական տալ նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել.
Իսկ ես քեզ մեղադրանքներ չեմ ներկայացնում բերում եմ օրինակ հատուկ քեզ և մեզ համար:hands

$Baron$
15.01.2009, 12:50
Այ մարդ զարմանում եմ ձեր վրա, հլը ճգնաժամը չեկած վեեեեերջ բոլորդ ասում եք Հայաստանը դեպի կործանում է գնում :o....... հլը էս նոր օրենքները լիովին ճիշտ հունը չընկած արդեն քննադատում եք ...;)
Հայերի վատն էլ հենց էտա էլի որ ինչ անում են մեկա պտի բողոքեն, պտի մի անուն կպցնեն ու ենթատեքստ տակը ման գան...... :(
Հաստատ իմացեք որ եթե Լևոնն անցներ էլ բեթարը կլիներ Վրաստանն էլ վառ օրինակ

Վիշապ
15.01.2009, 13:15
Վաու, հարգելիս, դու գերազանցեցիր ինքդ քեզ.... տնտեսական զարգացման ծրագրերը պարոն ՍՍ-ի գործունեության անբաժան , ես կասեի հիմնական մասն են, նրա գործունեության մնացած ոլորտները, մասնավորապես նրա` որպես քաղաքական գործչի կամ ասենք դիիվանագետի, գնահատական տալ նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել.
Իսկ ես քեզ մեղադրանքներ չեմ ներկայացնում բերում եմ օրինակ հատուկ քեզ և մեզ համար:hands

Չէ բայց այնուամենայնիվ…

Ես իհարկե ՍՍ քաղաքականությանը չեմ հետևում…
Սա քո խոսքերը չե՞ն։ Եվ այդ ինչպե՞ս նրա քաղաքականությանը չհետևելով գալիս հասնում ես հարկային քաղաքականություն, այնտեղ դրական բաներ ես տեսնում, և դեռ չես մանրամասնում, որ նվաստս հասկանա որ այնուամենայնիվ մի լավ բան կա ՍՍ–ի գործունեության մեջ ու իրեն մի քիչ լավ զգա։

Katka
15.01.2009, 14:56

Այդուհանդերձ.. Վիշապները կծել չեն կարողանում...:P
Բարեկամս, ՍՍ քաղաքականությանը չեմ հետևում այնքանով, որքանով այն ինձ չի առնչվում, ասենք չի հետաքրքրում, թե օրինակ, որ կուսակցություններով կոալիցիա են ստեղծել այդ լավ է, թե վատ է??? (Չեմ բացառում, ինձ առնչվող և հետաքրքրող ոլորտներն անուղղակի կապի մեջ են գտնվում այդ ամենի հետ, ասենք, օրինակ, մի շարք քաղաքներում, որ իշխանության եկան դաշնակները դա միանշանակ կազդի շատերի գործունեության վրա...:) ) Չի հետաքրքրում նաև, թե ասենք ինչպես է պայքարում Սերժը այսպես կոչված օպոզիցիայի դեմ: Ինչու՞, դե որովհետև ասենք առավել շատ հետաքրքիր է, թե, օրինակ, Ռուսաստանը ինչ քաղաքկանություն է վարում, կամ ասենք ինչպես է հակազդում ԱՄՆ-ն Ռուսաստանի քաղաքականությանը, իսկ Սերժը ինչ քաղաքականություն է վարում այդ գիգանտների ազդեցությունը հայոց աշխարհի վրա նվազեցնելու համար??? Այ այդ հարցը շատ հետաքրքիր է: Բայց ես գլուխ չեմ բերում, դա բարդ ու անհասանելի է իմ համար, շատ դժվար, բարդ տոկոսների բանաձևից էլ դժվար….. դրա համար ՍՍ վարած քաղաքակնությանը չեմ հետևում, հետևում եմ ինչպես է նա խաղում….
Չկարևորելով վերընշյալից և ոչ մի բան` անցնեմ նվաստիս:love երկրորդ կարևոր հարցին` դրական հարկային բարեփոխումներին`:)
1. պարտադիր արտաքին աուդիտի իրականացումը 500 մլն դրամից ավելի տարեկան շրջանառության դեպքում, հարկայինը աութսայդեր, բայց այստեղ թերի է այն իմաստով, որ կարող ես աուդիտորին գնել... դրական է, բայց թերի... օրենքով կարող են բացը վերացնել
2. փոքր բիզնեսից, նոր օրենքով, հարկային տեսուչները ձեռքները լվանում են` հաշվետվությունդ իմեյլ արա..., մյուս կողմից եթե ճիշտ եմ կարդացել, օրենքով սահմանվում են ռիսկի ոլորտների այցելությունների ժամանակացույցը, իսկ փոքր բիզնեսը ռիսկային(այս տեսանկյունից) ոլորտ չի...
3. 58 մլն դրամի և ավելի շրջանառության դեպքում ԱԱՀ ես վճարում...մինչ այդ վճարում էին բոլորը, 20 % մինչև 58 մլն շրջանառություն ունեցողները խնայում են…
4. և իհարկե պարզեցված հաշվապահությունը մինչև 100 մլն դրամ շրջանառության դեպքում` կորչեն հաշվապահները
Պետք է թեման շեղենք???:think

P.S. Կարծում եմ, եթե դրական չեն այս ամենը, ապա հող ստեղծում են փոքր բիզնեսի հետագա զարգացման համար "այլ հավասար պայմաններում":P

Ambrosine
15.01.2009, 15:05
Այ մարդ զարմանում եմ ձեր վրա, հլը ճգնաժամը չեկած վեեեեերջ բոլորդ ասում եք Հայաստանը դեպի կործանում է գնում :o....... հլը էս նոր օրենքները լիովին ճիշտ հունը չընկած արդեն քննադատում եք ...;)
Հայերի վատն էլ հենց էտա էլի որ ինչ անում են մեկա պտի բողոքեն, պտի մի անուն կպցնեն ու ենթատեքստ տակը ման գան...... :(
Հաստատ իմացեք որ եթե Լևոնն անցներ էլ բեթարը կլիներ Վրաստանն էլ վառ օրինակ
Բայց մենք անիմաստ չենք քննադատում: Ճգնաժամը դեռ չի եկել? Աենածիծաղելին հենց դրանում է, որ ամբողջ աշխարհը խառնվել է իրար, իսկ հայերը իսկի տեղյակ էլ չեն՝ շնորհիվ <<քաղաքական>> գործիչ կոչվածների

Katka
15.01.2009, 15:08

հեսա գարուն գա, կասենք. "Գարունա ձունա արել":)

Ambrosine
15.01.2009, 15:38
հեսա գարուն գա, կասենք. "Գարունա ձունա արել":)
Իսկ ես մեր դրությունը այսպես կմեկնաբանեի` էս թեմայի հերոսիկի հետ կապված՝ գարուն կգա, յոնջա կբուսնի:)

Վիշապ
15.01.2009, 15:51
Այդուհանդերձ.. Վիշապները կծել չեն կարողանում...:P
Բարեկամս, ՍՍ քաղաքականությանը չեմ հետևում այնքանով, որքանով այն ինձ չի առնչվում, ասենք չի հետաքրքրում, թե օրինակ, որ կուսակցություններով կոալիցիա են ստեղծել այդ լավ է, թե վատ է??? (Չեմ բացառում, ինձ առնչվող և հետաքրքրող ոլորտներն անուղղակի կապի մեջ են գտնվում այդ ամենի հետ, ասենք, օրինակ, մի շարք քաղաքներում, որ իշխանության եկան դաշնակները դա միանշանակ կազդի շատերի գործունեության վրա...:) ) Չի հետաքրքրում նաև, թե ասենք ինչպես է պայքարում Սերժը այսպես կոչված օպոզիցիայի դեմ: Ինչու՞, դե որովհետև ասենք առավել շատ հետաքրքիր է, թե, օրինակ, Ռուսաստանը ինչ քաղաքկանություն է վարում, կամ ասենք ինչպես է հակազդում ԱՄՆ-ն Ռուսաստանի քաղաքականությանը, իսկ Սերժը ինչ քաղաքականություն է վարում այդ գիգանտների ազդեցությունը հայոց աշխարհի վրա նվազեցնելու համար??? Այ այդ հարցը շատ հետաքրքիր է: Բայց ես գլուխ չեմ բերում, դա բարդ ու անհասանելի է իմ համար, շատ դժվար, բարդ տոկոսների բանաձևից էլ դժվար….. դրա համար ՍՍ վարած քաղաքակնությանը չեմ հետևում, հետևում եմ ինչպես է նա խաղում….
Չկարևորելով վերընշյալից և ոչ մի բան` անցնեմ նվաստիս:love երկրորդ կարևոր հարցին` դրական հարկային բարեփոխումներին`:)
1. պարտադիր արտաքին աուդիտի իրականացումը 500 մլն դրամից ավելի տարեկան շրջանառության դեպքում, հարկայինը աութսայդեր, բայց այստեղ թերի է այն իմաստով, որ կարող ես աուդիտորին գնել... դրական է, բայց թերի... օրենքով կարող են բացը վերացնել
2. փոքր բիզնեսից, նոր օրենքով, հարկային տեսուչները ձեռքները լվանում են` հաշվետվությունդ իմեյլ արա..., մյուս կողմից եթե ճիշտ եմ կարդացել, օրենքով սահմանվում են ռիսկի ոլորտների այցելությունների ժամանակացույցը, իսկ փոքր բիզնեսը ռիսկային(այս տեսանկյունից) ոլորտ չի...
3. 58 մլն դրամի և ավելի շրջանառության դեպքում ԱԱՀ ես վճարում...մինչ այդ վճարում էին բոլորը, 20 % մինչև 58 մլն շրջանառություն ունեցողները խնայում են…
4. և իհարկե պարզեցված հաշվապահությունը մինչև 100 մլն դրամ շրջանառության դեպքում` կորչեն հաշվապահները
Պետք է թեման շեղենք???:think

P.S. Կարծում եմ, եթե դրական չեն այս ամենը, ապա հող ստեղծում են փոքր բիզնեսի հետագա զարգացման համար "այլ հավասար պայմաններում":P
Կածյուշա, հարգելիս, այ սրա համար էլ ուզում էի մանրամասներ իմանալ։ Շնորհակալ եմ, danke schön։:ok Հիմա պիտի ստիպված լինես ինձ բացատրել, թե այս դրական հարկային բարեփոխումները ինչքանով են կապված ՍՍ–ի գործունեության հետ, նրանով, որ նա ստորագրե՞լ է այդ բարեփոխումների տակ։ Այսինքն «դաբրո՞» է տվել։ Հուսով եմ, չես ենթադրում, թե հեռակա բանասիրական ավարտած ՍՍ–ն է այս բարեփոխումների հեղինակը։ Դու գտել ես մի կետ, որից ինքդ կամ որևէ մի մոտիկ մարդ շահել է, և ուրախ ես, դա հասկանալի է։ Ես դե առևտրով չեմ զբաղվում, ու գուցե դրա համար շատ երջանիկ չեմ, բայց դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ հարկային այս բարեփոխումների ջերմ մթնոլորտում այնուամենայնիվ փակվում են ֆիրմաներ, մարդիկ ազատվում են աշխատանքից, գները փոխանակ նվազեն, ինչպես ողջ աշխարհում է, մեզ մոտ աճում են (այ էս վերջինը տնտեսական ճգնաժամի հետ կապ չունի, պիտի հակառակը լիներ)։ Էլի ասե՞մ… ինչքան էլ հարկային բարեփոխումների տակ ստորագրի ՍՍ–ն, նա միևնույն է հանցագործ իշխանության ղեկավար է, քանի որ քաղաքացիներ են սպանվել ու մինչև օրս մեղավորները պատժված չեն, երկիրը ունի քաղբանտարկյալներ, որ Եվրախորհրդում Հայաստանին շուտով կարող է ձայնից զրկեն, որ Հայաստանը ամբողջովին մտել է Ռուսաստանի հետևը իր ռեսուրսներով ու արտաքին քաղաքականությամբ հանդերձ, հենց դուրս գա, չորս կողմից կուտեն, որ ՍՍ–ն համաձայն է Ղարաբաղի հարցում ցանկացած զիջումների, միայն իրեն պետք է, որ Ադրբեջանը ինչ–որ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն ճանաչի, ավելի շուտ իրեն պետք է մնալ նախագահ, որովհետև իշխանությունից զրկվելը նրա համար մահացու բան է, նա արդար ճանապարհով երբեք չի կարող ապրել… էլի ասե՞մ… Իսկ դու մտածիր որ լավ է, որ հարկերի վճարման մեխանիզմը մի քիչ թեթևացել է, հարկայինն էլ առաջվա պես չի զզվեցնում, կարող եմ նաև ավելացնել, գաիչնիկներն էլ արդեն օրենքով են աշխատում, կաշառք գրեթե չի լինում տալ, որովհետև գաիչնիկը արդեն տուգանքից ավելի շատ օգուտ ունի քան կաշառքից։ Նվազագույն տուգանքը 5000 դրամ է։ Եթե քեզ թվում է, բարի ցանկությամբ են արել, ապա ինձ թվում է, որ ստիպված են արել, կարողանային, չէին անի։ Դրանից իհարկե ճանապարհային պայմանները ավելի հարմարավետ չեն դառել։

Katka
15.01.2009, 17:46
Կածյուշա, հարգելիս, այ սրա համար էլ ուզում էի մանրամասներ իմանալ։ Շնորհակալ եմ, danke schön։:ok Հիմա պիտի ստիպված լինես ինձ բացատրել, թե այս դրական հարկային բարեփոխումները ինչքանով են կապված ՍՍ–ի գործունեության հետ, նրանով, որ նա ստորագրե՞լ է այդ բարեփոխումների տակ։ Այսինքն «դաբրո՞» է տվել։ Հուսով եմ, չես ենթադրում, թե հեռակա բանասիրական ավարտած ՍՍ–ն է այս բարեփոխումների հեղինակը։ Դու գտել ես մի կետ, որից ինքդ կամ որևէ մի մոտիկ մարդ շահել է, և ուրախ ես, դա հասկանալի է։ Ես դե առևտրով չեմ զբաղվում, ու գուցե դրա համար շատ երջանիկ չեմ, բայց դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ հարկային այս բարեփոխումների ջերմ մթնոլորտում այնուամենայնիվ փակվում են ֆիրմաներ, մարդիկ ազատվում են աշխատանքից, գները փոխանակ նվազեն, ինչպես ողջ աշխարհում է, մեզ մոտ աճում են (այ էս վերջինը տնտեսական ճգնաժամի հետ կապ չունի, պիտի հակառակը լիներ)։ Էլի ասե՞մ…

Դե եթե դաբրոն չունենայիր նույն Սերժի և մնացած օլիգարխների, բարեփոխումները չէին լինի, այդ առումով արի մեր նախագահին չթերագնահատենք...
Մյուս կողմից, եթե նկատել ես ես չեմ հերքել, որ մենք հակաճգնաժամային քաղաքականություն չունենք, այն, որ մարդիկ ազատվում են աշխատանքից, գործարկություն իտդիտպ վիճակներ Սերժը, եթե նույնիսկ People-ում առաջին տեղում լիներ, չէր կարող ստեղծեր, ես ի նկատի ունեմ Սերժին, կոնկրետ Սերժ Սարգսյանին…., բայց ես չեմ ժխտում, մեր նախագահը, ոչ միայն Սերժը, բոլորը միասին, ամեն ինչ արել են ներկայիս վիճակը ունենալու համար, այս հարցում ես չեմ մեղադրում Սերժին, նա ոչինչ է մեղադրելու համար, ես մեղադրում եմ ՀՀ նախագահին ոչ Սերժին, Սերժին ողջունում եմ, որ շարունակեց այդ հիմարությունները և կարդինալ քայլեր չարեց….
Ես չեմ շահել, շահել է փոքր բիզնեսը, այսինքն ես ու դու, ես էլ քո պես մեկն եմ ու հավատացնում եմ քեզ` քեզանից ոչ երջանիկ… Օբյեկտիվորեն դա լավ է, ես վերևում նշել եմ, այլ հարց է ադապտացնելը…

ինչքան էլ հարկային բարեփոխումների տակ ստորագրի ՍՍ–ն, նա միևնույն է հանցագործ իշխանության ղեկավար է, քանի որ քաղաքացիներ են սպանվել ու մինչև օրս մեղավորները պատժված չեն, երկիրը ունի քաղբանտարկյալներ, որ Եվրախորհրդում Հայաստանին շուտով կարող է ձայնից զրկեն, որ Հայաստանը ամբողջովին մտել է Ռուսաստանի հետևը իր ռեսուրսներով ու արտաքին քաղաքականությամբ հանդերձ, հենց դուրս գա, չորս կողմից կուտեն, որ ՍՍ–ն համաձայն է Ղարաբաղի հարցում ցանկացած զիջումների, միայն իրեն պետք է, որ Ադրբեջանը ինչ–որ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն ճանաչի, ավելի շուտ իրեն պետք է մնալ նախագահ, որովհետև իշխանությունից զրկվելը նրա համար մահացու բան է, նա արդար ճանապարհով երբեք չի կարող ապրել… էլի ասե՞մ…
ՍՍ ոչնչություն է, այլ հարց է ՀՀ նախագահը, ամենը բարդել Սերժի ուսերին սխալ է, նախ այդ ամենը Սերժի կառավարման ժամանակ չէր, եթե չեմ սխալվում, դու ավելի լավ կիմանաս…Երկրորդը, այդ ամենը անողները ժամանակին պետք է մտածեին, ոչ թե ուտե-լ խմելով զբաղվեին ու լավերին այստեղից արտասահման ուղղարկեին… Սենց մի բան կա "Ինչ ցանել , այն հնձում ես…"Ժամանակին ես առանց լույսի էի դաս կարդում?? բա մեր լույսերը ուր էին, ժամանակին իմ պապան պատերազմում արյուն էր թափում ներկայիս արյուն թափողների համար... Բա դրան ոնց նայենք...:)

Իսկ դու մտածիր որ լավ է, որ հարկերի վճարման մեխանիզմը մի քիչ թեթևացել է, հարկայինն էլ առաջվա պես չի զզվեցնում, կարող եմ նաև ավելացնել, գաիչնիկներն էլ արդեն օրենքով են աշխատում, կաշառք գրեթե չի լինում տալ, որովհետև գաիչնիկը արդեն տուգանքից ավելի շատ օգուտ ունի քան կաշառքից։ Նվազագույն տուգանքը 5000 դրամ է։ Եթե քեզ թվում է, բարի ցանկությամբ են արել, ապա ինձ թվում է, որ ստիպված են արել, կարողանային, չէին անի։ Դրանից իհարկե ճանապարհային պայմանները ավելի հարմարավետ չեն դառել։

Սերժի հետ այս ամենը կապ չունի ու կապ չունի նրա կառավարման հետ… Այլ հարց է, եթե թեման լիներ “Ով է ՀՀ նախագահը և ինչ է իրենից ներկայացնում որպես քաղաքական գործիչ, ինչ կարող է փոխել և ինչպես”, նույն հաջողությամբ կարող ենք մեղադրել այս ամենում Լևոնին և Ռոբերտին…
Օրինակ կարելի է բացել թեմա` լևոնից մինչև Սերժ կառավարման ընթացքում ինչ է փոխվել կամ ուր է հասել Հայաստանը...

P.S. ՍՍ-ն ոչինչ է, այնքան ժամանակ քանի մենք ռուսի լծի տակ ենք, բայց մյուսն էլ կլինի ոչինչ, որովհետև կլինենք ստրուկ մյուսի:)

Katka
15.01.2009, 17:55
Ես ցավում եմ, որ մենք` հայերս, այս օրում ենք հայտնվել, այն, որ հողերի առք ու վաճառքով ենք զբաղվում պաշտոնի համար, բայց ես այդ ամենում մեղադրում եմ բոլորին, թեկուզ այն պատճառով, որ Սերժին հանարավորություն տվեցին այդ անել...:),
Հավատում եմ ժողովրդի ուժին ու այն, որ թափված արյունը իզուր չէր...:)

Վիշապ
15.01.2009, 18:11
Դե եթե դաբրոն չունենայիր նույն Սերժի և մնացած օլիգարխների, բարեփոխումները չէին լինի, այդ առումով արի մեր նախագահին չթերագնահատենք...
Մյուս կողմից, եթե նկատել ես ես չեմ հերքել, որ մենք հակաճգնաժամային քաղաքականություն չունենք, այն, որ մարդիկ ազատվում են աշխատանքից, գործարկություն իտդիտպ վիճակներ Սերժը, եթե նույնիսկ People-ում առաջին տեղում լիներ, չէր կարող ստեղծեր, ես ի նկատի ունեմ Սերժին, կոնկրետ Սերժ Սարգսյանին…., բայց ես չեմ ժխտում, մեր նախագահը, ոչ միայն Սերժը, բոլորը միասին, ամեն ինչ արել են ներկայիս վիճակը ունենալու համար, այս հարցում ես չեմ մեղադրում Սերժին, նա ոչինչ է մեղադրելու համար, ես մեղադրում եմ ՀՀ նախագահին ոչ Սերժին, Սերժին ողջունում եմ, որ շարունակեց այդ հիմարությունները և կարդինալ քայլեր չարեց….
Ես չեմ շահել, շահել է փոքր բիզնեսը, այսինքն ես ու դու, ես էլ քո պես մեկն եմ ու հավատացնում եմ քեզ` քեզանից ոչ երջանիկ… Օբյեկտիվորեն դա լավ է, ես վերևում նշել եմ, այլ հարց է ադապտացնելը…

ՍՍ ոչնչություն է, այլ հարց է ՀՀ նախագահը, ամենը բարդել Սերժի ուսերին սխալ է, նախ այդ ամենը Սերժի կառավարման ժամանակ չէր, եթե չեմ սխալվում, դու ավելի լավ կիմանաս…Երկրորդը, այդ ամենը անողները ժամանակին պետք է մտածեին, ոչ թե ուտե-լ խմելով զբաղվեին ու լավերին այստեղից արտասահման ուղղարկեին… Սենց մի բան կա "Ինչ ցանել , այն հնձում ես…"Ժամանակին ես առանց լույսի էի դաս կարդում?? բա մեր լույսերը ուր էին, ժամանակին իմ պապան պատերազմում արյուն էր թափում ներկայիս արյուն թափողների համար... Բա դրան ոնց նայենք...:)

Սերժի հետ այս ամենը կապ չունի ու կապ չունի նրա կառավարման հետ… Այլ հարց է, եթե թեման լիներ “Ով է ՀՀ նախագահը և ինչ է իրենից ներկայացնում որպես քաղաքական գործիչ, ինչ կարող է փոխել և ինչպես”, նույն հաջողությամբ կարող ենք մեղադրել այս ամենում Լևոնին և Ռոբերտին…
Օրինակ կարելի է բացել թեմա` լևոնից մինչև Սերժ կառավարման ընթացքում ինչ է փոխվել կամ ուր է հասել Հայաստանը...

P.S. ՍՍ-ն ոչինչ է, այնքան ժամանակ քանի մենք ռուսի լծի տակ ենք, բայց մյուսն էլ կլինի ոչինչ, որովհետև կլինենք ստրուկ մյուսի:)

Հարգելիս, ես հասկացա միայն այն, որ ոչինչ չհասկացա քո գրածից, ներիր։ Երևի հոգնած եմ, միայն ուղեղիս հասավ հետևյալը:blin՝

արի մեր նախագահին չթերագնահատենք... ես մեղադրում եմ ՀՀ նախագահին ոչ Սերժին, Սերժին ողջունում եմ… ՍՍ ոչնչություն է… Սերժի հետ այս ամենը կապ չունի…

Առաջարկում եմ թարկել այս քննարկումները, իսկ ես հավանաբար մի քանի բաժակ թունդ կոնյակ կխմեմ, որ… մի խոսքով, մոռանանք։

Katka
15.01.2009, 18:17
:)ուրախ եմ քո համար... խմելուց չմոռանաս կենացս էլ խմել...;)
Ամեն դեպքում մեր նախագահը` Սերժը չէ...:D

P.S. ................. ցավում եմ, որ ոչինչ չհասկացար.... լավ մնա:)