PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալտրուիզմ չկա՞

ivy
06.06.2008, 17:34
Ալտրուիզմը, ինչպես գիտեք, էգոիզմի հակառակն է, երբ մարդ ուղղված է նպաստելու ուրիշների բարեկեցությանը՝ մի կողմ թողնելով սեփական շահերը: Առանց փոխհատուցման ակնկալիքի ուրիշների համար արված բարի գործը կարելի է համարել ալտրուիզմի վառ դրսևորում:
Սակայն արդյո՞ք կա այնպիսի բան, որը մենք անում ենք իսկապես միայն ու միայն դիմացինի համար՝ մի կողմ թողնելով մեր ես-ը: Անգամ եթե անում ենք ամբողջ սրտով, առանց որևէ փոխհատուցում սպասելու, մի՞թե դա չենք անում, որ նախ և առաջ ինքներս մեզ լավ զգանք, լցվենք սեփական նշանակալիության զգացումով կամ բարձրանանք մեր իսկ աչքին, քանի որ կարող ենք օգտակար լինել ուրիշներին:
Այսպիսով, ուրիշին լավություն անելով, գուցե մենք առաջին հերթին ինքներս մե՞զ ենք լավություն անում: Ուրեմն ո՞րն է ալտրուիզմը, եթե ամեն ինչ նորից գալիս հանգում է մեր սեփական ես-ին...
Ի վերջո, ալտրուիզմ կա՞, թե՞ չկա:

impression
06.06.2008, 18:14

Եթե հեղինակն էս աստիճան աբսուրդի չհասցներ ալտրուիզմի կամ այլասիրության գաղափարը, ես միանշանակորեն կպնդեի, որ ալտրուիզմը միանշանակ կա, ու ես էլ բավականին տպավորիչ ալտրուիստի ռեզյումե կարող էի ունենալ, եթե նման բան լիներ ընդհանրապես: Սակայն, հեղինակը բացարձակացրել է ալտրուիզմի գաղափարը, իսկ բացարձակ վիճակում ոչինչ ընդունելի չէ ինձ համար:
Շատ պարզ է երևում, թե ինչ է հասկանում Այվին՝ ասելով ալտրուիզմ: Իսկ իմ պատկերացմամբ՝ ալտրուիզմ կարող է համարվել ցանկացած բարի գործ, որ անում ես ուրիշի համար, անկախ քո նպատակներից, ինքնահաստատման մղումներից և այլն: Եթե քո մի նպատակադրված արարքից դիմացինիդ ուրախություն ես պատճառել, դա ալտրուիզմ է:

ivy
06.06.2008, 18:41
Եթե հեղինակն էս աստիճան աբսուրդի չհասցներ ալտրուիզմի կամ այլասիրության գաղափարը...
Շատ պարզ է երևում, թե ինչ է հասկանում Այվին՝ ասելով ալտրուիզմ:

Ընդամենը հարցադրումներ եմ արել, որոնք կարող են խթանել այս հարցի շուրջ մտորումները` ընդգրկելով տարբեր տեսանկյուններ: Եթե իմ կարծիքը ալտրուզմի մասին այն լիներ, ինչ դու ես հասկացել, ապա թեմայի վերնագրի մեջ հարցական չէր լինի, իսկ գրառմանս մեջ գոնե մի անգամ նշված կլիներ` իմ կարծիքով կամ ես գտնում եմ, ինչպես սովորաբար անում եմ, պիտի որ լավ իմանաս գրելաոճս:

Այնուամենայնիվ, հետաքրքիր էր տեսնել քո ալտրուիստական կարծիքը` հատկապես իմ աբսուրդի ֆոնի վրա: :)

impression
06.06.2008, 18:57
Այնուամենայնիվ, հետաքրքիր էր տեսնել քո ալտրուիստական կարծիքը` հատկապես իմ աբսուրդի ֆոնի վրա: :)

Չդիմացա...

իմ ալտրուիզմը քո էգոիզմին վնաս չէ՜, վնաս չէ՜

ivy
06.06.2008, 18:59
Չդիմացա...

իմ ալտրուիզմը քո էգոիզմին վնաս չէ՜, վնաս չէ՜

Շատ խորիմաստ կարծիք էր:
Սպասենք ուրիշների կարծիքին: :)

Selene
06.06.2008, 19:25
Ալտրուիզմը, ինչպես գիտեք, էգոիզմի հակառակն է, երբ մարդ ուղղված է նպաստելու ուրիշների բարեկեցությանը՝ մի կողմ թողնելով սեփական շահերը: Առանց փոխհատուցման ակնկալիքի ուրիշների համար արված բարի գործը կարելի է համարել ալտրուիզմի վառ դրսևորում:
Ի վերջո, ալտրուիզմ կա՞, թե՞ չկա:
Ամբողջ համեստությունս մի կողմ դնելով՝ պիտի ասեմ, որ ալտրուիզմ կա՝ սեփական փորձից ելնելով;) Շատ անգամ եմ սեփական գործերս հետաձգել՝ ուրիշին օգնելու համար, անգամ քաջ իմանալով էլ, որ հետո ես իմ գործերը հասցնելու համար պիտի մի երկու ժամ ավել արթուն մնամ գիշերը, կամ մի ժամ աշխատանքի տեղում երկար մնամ, միևնույնն է, օգնել եմ ուրիշին, ու բացարձակապես անհատույց:oy Եսիմ, մի տեսակ, եթե գիտեմ, որ կարող եմ օգնել, կարող եմ դրանով նպաստել, ինչպես Այվին ասեց, դիմացինի բարեկեցության բարձրացմանը, չեմ կարողանում չանել:8

Սակայն արդյո՞ք կա այնպիսի բան, որը մենք անում ենք իսկապես միայն ու միայն դիմացինի համար՝ մի կողմ թողնելով մեր ես-ը: Անգամ եթե անում ենք ամբողջ սրտով, առանց որևէ փոխհատուցում սպասելու, մի՞թե դա չենք անում, որ նախ և առաջ ինքներս մեզ լավ զգանք, լցվենք սեփական նշանակալիության զգացումով կամ բարձրանանք մեր իսկ աչքին, քանի որ կարող ենք օգտակար լինել ուրիշներին: Այսպիսով, ուրիշին լավություն անելով, գուցե մենք առաջին հերթին ինքներս մե՞զ ենք լավություն անում: Ուրեմն ո՞րն է ալտրուիզմը, եթե ամեն ինչ նորից գալիս հանգում է մեր սեփական ես-ին...
Կարծում եմ, որ մենք դա մենք ոչ թե նախ և առաջ անում ենք հանուն ինքներս մեր՝ սեփական աչքում բարձրանալուն, այլ շատերի մոտ դա հետո է լինում, երբ արածիդ արդյունքն ես տեսնում, այսպես ասած, քեզ լավ ես զգում:)
Իսկ ալտրուիզմը այն ամենադրական հատկանիշներից է, որն ունեցողը ունակ է լավություն ու բարություն անել, առանց փոխհատուցման, առանց ակնկալիքների, անգամ եթե հատուցումն էլ լինի սեփական ես-իցդ հերթական անգամ գոհ լինելդ;)

Հ.Գ. Դուրս եկավ ալտրուիզմ բառը :)

Artgeo
06.06.2008, 20:49
Տարօրինակ ա, այսօր նույն հարցի շուրջ մտածել եմ: Իհարկե հասարակ ու պարզ արարքից հետո, բայց այս հարցի շուրջ էլի եմ մտածել: Այսօր առավոտյան գործի գնալուց երթուղային նստելու մտադրությամբ որոշեցի մի կանգառ քայլել, քայլելուց ուղիղ դեմս կանգ առավ մի երթուղային, ուր բարձրացավ երկու ծանր պայուսակով մի կին: Կնոջը բավականին դժվար կլիներ դուռը փակել, իսկ այլ մարդ չկար, արագ մոտեցա և փակեցի դուռը: Մանրո՞ւք է, համաձայն եմ, բայց ես ինձ էնքան լավ զգացի: Որ չանեի, հետո երկար մտածելու էի թե ինչի չարեցի, հո կարո՞ղ էի: Ու միշտ սենց եմ: Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկին, ծանոթ կամ անծանոթ, կարող եմ օգնել պարտադիր պիտի օգնեմ, հակառակ դեպքում ինքս ինձ տանջվում եմ, թե ինչի՞ չօգնեցի:
Ի դեպ, հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ ես ինքս էլ կարող եմ հայտնվել նմանատիպ իրավիճակներում և հույս ունեմ, որ ինձ էլ կօգնեն: :) Սենց թե նենց, լավություն սիրում եմ անել :oy

Ուրվական
06.06.2008, 21:35
Ի վերջո, ալտրուիզմ կա՞, թե՞ չկա:

Կա, հավատացեք, իրոք կա...

Լուսիանա
06.06.2008, 22:09
Կոնկրետ այդ տերմինը առաջին անգամ եմ հանդիպում, բայց երևույթը հաստատ կա, իմ շրջապատում այդպիսի մարդիկ կան...
Շաաատ ավելի լավ է մարդ ալտրուիստ լինի, քան էգոիստ...

ivy
07.06.2008, 00:26
Շաաատ ավելի լավ է մարդ ալտրուիստ լինի, քան էգոիստ...

Կուզենայի քննարկեինք այն հարցը, թե արդյո՞ք ալտրուիզմը ինքնին թաքնված էգոիզմ չէ, ինչպես նշել էի առաջին գրառմանս մեջ:

impression
07.06.2008, 00:33
Կուզենայի քննարկեինք այն հարցը, թե արդյո՞ք ալտրուիզմը ինքնին թաքնված էգոիզմ չէ, ինչպես նշել էի առաջին գրառմանս մեջ:

Ըստ իս, մարդու ցանկացած գործողություն, որն ուղղակիորեն ուղղված էչ սեփական անձին, իրականում անուղղակիորեն է ուղղված իրեն: Վերցնենք ասենք թե հավատքը: Թող ինձ ներեն մոլի հավատացյալները, սակայն իմ կարծիքով նրան, ովքեր սրբորեն պահպանում են բոլոր պասերը, ծոմերը, գնում են եկեղեցի, մոմ են վառում, աղոթում են, մեղքերն են խոստովանում, կաթոլիկ եկեղեցում նաև՝ գնում ինդուլգենցիաներ, իրականում ոչ թե անում են դա հանուն իրենց հավատքի, այլ հանուն խոստացված դրախտի, երկնային արքայության: Այսինքն, գործ ունենք թաքնված էգոիզմի հետ, կրկնում եմ, սա ԸՆԴԱՄԵՆԸ իմ կարծիքն է: Ինչ վերաբերվում է ալտրուիզմին, ապա կարծում եմ այստեղ էլ, պատկերը նույնն է, ներքին մղումներդ էլի ուղղված են սեփական անձիդ՝ ինքնահաստատվելուն, ինքդ քո կամ մեկ ուրիշի աչքում բարձրանալուն և այլն:

ivy
07.06.2008, 00:35

Մարդ է՞լ մի քանի գրառման տարբերությամբ կարծիքն էսպես ռադիկալ փոխի, ոնց որ թե սկզբում ուրիշ բան էիր գրում: :8

impression
07.06.2008, 00:42
Եթե հեղինակն էս աստիճան աբսուրդի չհասցներ ալտրուիզմի կամ այլասիրության գաղափարը, ես միանշանակորեն կպնդեի, որ ալտրուիզմը միանշանակ կա, ու ես էլ բավականին տպավորիչ ալտրուիստի ռեզյումե կարող էի ունենալ, եթե նման բան լիներ ընդհանրապես: Սակայն, հեղինակը բացարձակացրել է ալտրուիզմի գաղափարը, իսկ բացարձակ վիճակում ոչինչ ընդունելի չէ ինձ համար:
Շատ պարզ է երևում, թե ինչ է հասկանում Այվին՝ ասելով ալտրուիզմ: Իսկ իմ պատկերացմամբ՝ ալտրուիզմ կարող է համարվել ցանկացած բարի գործ, որ անում ես ուրիշի համար, անկախ քո նպատակներից, ինքնահաստատման մղումներից և այլն: Եթե քո մի նպատակադրված արարքից դիմացինիդ ուրախություն ես պատճառել, դա ալտրուիզմ է:

Մարդ է՞լ մի քանի գրառման տարբերությամբ կարծիքն էսպես ռադիկալ փոխի, ոնց որ թե սկզբում ուրիշ բան էիր գրում: :8

կներեք, որ ինքս ինձ եմ մեջբերում, мания величия չփնտրես, հոգեբան ջան, ուղղակի ասա ինձ խնդրում եմ, գրառումներիս մեջ ի՞նչն իրար հակասում

ivy
07.06.2008, 00:45
Եթե դու այս երկու նախադասությունների միջև հակասություն չես տեսնում, ուրեմն հնարավոր է` սխալվում եմ.

Իսկ իմ պատկերացմամբ՝ ալտրուիզմ կարող է համարվել ցանկացած բարի գործ, որ անում ես ուրիշի համար, անկախ քո նպատակներից, ինքնահաստատման մղումներից և այլն:

Ինչ վերաբերվում է ալտրուիզմին, ապա կարծում եմ այստեղ էլ, պատկերը նույնն է, ներքին մղումներդ էլի ուղղված են սեփական անձիդ՝ ինքնահաստատվելուն, ինքդ քո կամ մեկ ուրիշի աչքում բարձրանալուն և այլն:

:)

impression
07.06.2008, 00:48

Չեմ տեսնում: Նշել եմ, որ անկախ նպատակներից ես անում բարի գործը դիմացինիդ հանդեպ:

Իսկ մյուս գրառման մեջ փորձել եմ պատասխանել հարցիդ:
Հակասություն չեմ տեսնում:

dvgray
07.06.2008, 01:03
Հմմմ
Իմ համար էլ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր իմ Շրի-Լանկացի թամիլ ընկերոջ հետ զրուցում էինք, ու նա պատմում էր Մայր Թերեզայի մասին…
Իսկ միթէ դա կարևոև է՞՞՞…
Կա էտ էգոիզմը,… չկա էտ էգորզմը… չգիտեմ, գիտական առումով կարող է և հետաքրքիր է ուսումնասիրել, բայց մարդկային առումով դժվար թե:
Մանավանդ եթե գտնվես այն մարդու տեղում, ով այդ "էգոիստ" - "ալտրուիստի" հաճախ ինքնազոհ ջանքերի շնորհիվ վերագտնում է հույս և նաև մի նոր կյանք իր և ավելի կարևոև է իր երեխայի համար:

Արշակ
07.06.2008, 11:46
Ալտրուիզմը, ինչպես գիտեք, էգոիզմի հակառակն է, երբ մարդ ուղղված է նպաստելու ուրիշների բարեկեցությանը՝ մի կողմ թողնելով սեփական շահերը: Առանց փոխհատուցման ակնկալիքի ուրիշների համար արված բարի գործը կարելի է համարել ալտրուիզմի վառ դրսևորում:
Սակայն արդյո՞ք կա այնպիսի բան, որը մենք անում ենք իսկապես միայն ու միայն դիմացինի համար՝ մի կողմ թողնելով մեր ես-ը: Անգամ եթե անում ենք ամբողջ սրտով, առանց որևէ փոխհատուցում սպասելու, մի՞թե դա չենք անում, որ նախ և առաջ ինքներս մեզ լավ զգանք, լցվենք սեփական նշանակալիության զգացումով կամ բարձրանանք մեր իսկ աչքին, քանի որ կարող ենք օգտակար լինել ուրիշներին:
Այսպիսով, ուրիշին լավություն անելով, գուցե մենք առաջին հերթին ինքներս մե՞զ ենք լավություն անում: Ուրեմն ո՞րն է ալտրուիզմը, եթե ամեն ինչ նորից գալիս հանգում է մեր սեփական ես-ին...
Ի վերջո, ալտրուիզմ կա՞, թե՞ չկա:
Իմ կարծիքով ուղղակի աշխարհը սիրուն ու արդար է սարքված:) Այսինքն՝ եթե ուրիշին լավություն ես անում, ապա դա եթե ոչ անմիջականորեն, միևնույն է խորքային, գլոբալ առումով ի վերջո լավ է նաև քեզ։ Բայց դա կարծում եմ հիմք չի պնդելու, թե լավ բան անելու դրդապատճառը ցանկացած դեպքում սեփական շահն է։ Իհարկե, այդպես էլ է լինում, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ լավություն անողի համար լավ լինելը բնական հետևանք է, այլ ոչ թե դրդապատճառ։
Իսկ եթե այնուամենայնիվ շատ խորանանք պատճառահետևանքային փնտրտուքների մեջ, փորձելով ի հայտ բերել սեփական շահը որպես դրդապատճառ, ապա գուցե հայտնաբերենք, որ սեփական շահն ու ամբողջ աշխարհի շահը ի վերջո պարզապես միաձուլվում են։ Ու այստեղ երևի արդեն հարցը կփակվի, որովհետև էլ չեն լինի երկու տարբեր կողմեր, որոնցից պիտի ընտրենք, թե որն է գլխավորը կամ սկիզբը։

Հուսով եմ մի բան հասկացվեց իմ էս խառը զառանցանքից։:)

Եթե դու այս երկու նախադասությունների միջև հակասություն չես տեսնում, ուրեմն հնարավոր է` սխալվում եմ.

Իսկ իմ պատկերացմամբ՝ ալտրուիզմ կարող է համարվել ցանկացած բարի գործ, որ անում ես ուրիշի համար, անկախ քո նպատակներից, ինքնահաստատման մղումներից և այլն:

Ինչ վերաբերվում է ալտրուիզմին, ապա կարծում եմ այստեղ էլ, պատկերը նույնն է, ներքին մղումներդ էլի ուղղված են սեփական անձիդ՝ ինքնահաստատվելուն, ինքդ քո կամ մեկ ուրիշի աչքում բարձրանալուն և այլն:

:)
Որքան հասկացա՝ impression–ը սկզբում ուղղակի տալիս էր ալտրուիզմի իր պատկերացրած սահմանումը, որը տարբերվում է քոնից, իսկ հետո արդեն պատասխանում էր հարցադրմանը ըստ ալտրուիզմի քո սահմանման։ Նենց որ, երևի հակասություն չկար։:)

Արշակ
07.06.2008, 12:23
Հմմմ
Իմ համար էլ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր իմ Շրի-Լանկացի թամիլ ընկերոջ հետ զրուցում էինք, ու նա պատմում էր Մայր Թերեզայի մասին…
Իսկ միթէ դա կարևոև է՞՞՞…
Կա էտ էգոիզմը,… չկա էտ էգորզմը… չգիտեմ, գիտական առումով կարող է և հետաքրքիր է ուսումնասիրել, բայց մարդկային առումով դժվար թե:
Մանավանդ եթե գտնվես այն մարդու տեղում, ով այդ "էգոիստ" - "ալտրուիստի" հաճախ ինքնազոհ ջանքերի շնորհիվ վերագտնում է հույս և նաև մի նոր կյանք իր և ավելի կարևոև է իր երեխայի համար:
Մարդկային առումով հարցադրումը կարևոր կարող է լինել այն պատճառով, որ «ալտրուիզմ չկա» ձևակերպումը իր ետևից կարող է բերել եզրահանգումների, թե իբր մեկ է բոլորս էլ էգոյիստ–շահամոլներ ենք, իզուր ինչու՞ ենք ձևեր թափում, բարությունը ու նման բաները կեղծ կատեգորիաներ են, և այլ նմանատիպ զառանցանքների։ Իսկ նման մտքերը կարող են նպաստել ավելի բարի լինելու, շրջապատին լավություն անելու ձգտման անկմանը, կամ էլ գուցե հակառակը (ուրիշին լավություն անել, նշանակում է լավ բան անել հենց իմ համար, ուրեմն՝ ինչքան հնարավոր է շատ լավություն անեմ, որ իմ համար լավ լինի… արդյունքում աշխարհը կշահի… ինչպես դու ասացիր՝ թքած թե ինչ դրդապատճառներով)։ … Արդեն ոնց–որ տուֆտում եմ:think

Սելավի
07.06.2008, 13:20
Կյանքում 2 բանից չես կարող խուսափել, մեկ մահից, մեկ էլ քո արարքների պատասխանից: Այնպես որ եթե լավ բան անես, կյանքից կստանաս լավ արարքիդ պատասխանը, վատ բան կանես, բնականաբար նորից կյանքից կստանաս համապատասխան անրադարձ քո արարքին: Կարևոր չի կյանքը վաղը կպատասխանի էդ քո արարքին թե 5 կամ 10 տարի հետո, կարևորը էն որ հաստատ պատասխանելույա, չես կարող խուսափել:
Ինչ տաս քեզա մնալու:

Եթե երեկոյան գլխիտ «քյառփինջա» ընգնում, նշանակումա դու ինքդ էիր դա քո համար պատրաստել առավոտյան: Հիմա եթե քո համար լավ բան պատրաստես (նշանակումա Էգոիստ է՞ս) հա՞, իսկ եթե վատ բան պատրաստե՞ս, ինչ էս հիմա՞ր: Երկրորդը՝ ես կոնկրետ չգիտեմ ինչա նշանակում ալտրուիզմ, բայց վերևում բացատրածից հասկացա որ դա բարություն, լավություն անելնա, այսինքը մարդավարի ապրելը, որը մեզ պատվիրումա նաև Աստված, ուրեմ նշանակումա այդպես ապրելով դու պարզապես սիրում էս քո Աստծուն և վարվում էս այնպես ինչպես կամենումա Արարիչը:
Մեկ էլ զարմանում եմ գիտե՞ք ինչի վրա, որ էդ ալտրուիզմ կոչվածը դա մեր սովորական մարդկային բնական ընթացքնա, փաստորեն մենք բոլորս այնքան ենք հեռացել դրանից ու մեզ համար էնքան խորդ բանա դառել դա, որ էսօր հարցը սենցա ձևակերպվում «ալտրուիզմ չկա՞» ոնց չկա, դա իմ, քո մեզ շրջապատող մարդկանց բոլորիս բնական կյանքի ընթացքնա:

Հ.Գ. Եթե մենք ինքներս չենք գոհանում, դժվար կարողանանք ինչ որ մեկին գոհացնել:

Ձայնալար
07.06.2008, 13:41
Համամիտ եմ Արշակի և Սելավիի արտահայտած կարծիքներին՝ մասնավորապես քյարփինջի մասով:
Իսկ Այվիի հարցադրումը շատ բնական է ու տեղին. պետք է խոստովանեմ, որ ես էլ եմ դրա մասին մտածել… մտածել եմ, ու որոշել եմ, որ պետք չէ ընկնել սահմանումների ու տերմինների հետևից: Այսինքն, եթե ես սիրում եմ ուրիշներին լավություն անել, այնքան էլ էական չէ վերջին հաշվով ես դա անում եմ, որ դիմացինիս լավ լինելուց ես ինձ լավ զգամ, թե պարզապես, որ դիմացինիս լավ լինի («կոգդա եմու բուդետ խոռոշո, ի մնե բուդետ խոռոշո, ա կոգդա մնե բուտետ խոռոշո, յա տեբյա տակ դովեզու չտո ի տեբե բուդետ խոռոշո» (c) Միմինո): Այսինքն ստացվում է, որ եթե մարդ հաճույք է ստանում իր ալտրուիստ լինելուց, ուրեմը նա էգոի՞ստ է :D Անիմաստ շղթա է ստացվում: Ո՞րն է ելքը. պայմանավորվել, որ ալտրուիստը դա այն մարդն է, որը գնում է որոշակի զոհողությունների հանուն ուրիշների (անկախ նրանից, թե դա ինչ անուղակի օգուտ կատ իրեն), իսկ էգոիստը՝ դրա հակառակը:

Frigid-
07.06.2008, 21:00
"Ուրիշներին ուրախություն պարգևելով` մենք կրկնապատկում ենք մեր ուրախությունը"... նոր մտքի փայլատակում չունեցա. դեռ Կոելիոն է իր "Ալքիմիկում" ասել ;)