PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրոպական համալսարանն ու կառավարությունը



Artgeo
25.10.2006, 17:19
Ծնողները կդիմեն դատարան

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 180 ուսանողները, որոնք կառավարության հուլիսի 13-ի որոշմամբ զրկվել են տարկետման իրավունքից, առաջիկա օրերին կդիմեն 1-ին ատյանի դատարան։

Նրանք վերջապես, 1.5 ամիս հետո, ստացել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի պարզաբանումը՝ իրենց բազմաթիվ նամակներին ի պատասխան։ Սակայն 13 տղաներ արդեն նոյեմբերի 1-ին ստիպված կլինեն համալրել հայոց բանակի շարքերը եւ, բնականաբար, չեն հասցնի դատական ատյաններում իրենց իրավունքները պաշտպանել։ Այս ուսանողների ծնողները համոզված են, որ նման քայլով կառավարությունը բնավ էլ բանակի խնդիր չի լուծում. պարզ է, որ մեր բանակն այս 13 հոգու պակասը հենց այս պահին չի զգում։ Պարզապես, ըստ նրանց, հարցին պետք էր մեծ հնչեղություն տալ եւ որքան հնարավոր է աղմկոտ կերպով վրեժխնդիր լինել բուհի ղեկավարությունից եւ մասնավորապես հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից՝ նախկինում բուհի ունեցած բազմաթիվ արտոնությունների համար, որոնք բուհին տվել էր նույն կառավարությունը։ Օրինակ այն, որ տարիների ընթացքում բուհի տարկետման իրավունքով տեղերը՝ առանց կոնկրետ հիմնավորումների, իրենց-իրենց շատացել էին։ Այս մասին վերջերս մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարը՝ հուշելով հարցի լուծման ձեւերից մեկը. «Որակյալ դատապաշտպաններ կան, եթե կգտնեն, որ երեխաների իրավունքներն իսկապես ոտնահարվել են՝ ժամկետային խնդիրների հետ կապված, խնդրին այլ լուծում կտրվի՝ կոնկրետ երեխաների տարկետման իրավունք տալու ճանապարհով, բայց ոչ՝ ակադեմիային տեղեր ավելացնելու»։

Իսկ ի՞նչ է ասում ԿԳ նախարարն իր պատասխան նամակում։ Նա հայտնում է, որ հարցի առնչությամբ պարզաբանում է տվել նաեւ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը, համաձայն «Զինապարտության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, կարող է ընդունել որոշումներ պարտադիր զինծառայությունից տարկետում տալու համար։ «Ընդ որում՝ ՀՀ կառավարությունն իրավասու է ցանկացած ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ կատարել իր իսկ կողմից ընդունած իրավական ակտերում»։

Ըստ գործով պաշտպան Կարեն Մեժլումյանի, սա ճիշտ մեկնաբանություն չէ, որովհետեւ «որոշումն ուժի մեջ է մտել միայն սեպտեմբերի 3-ին, իսկ այդ ժամանակ այս ուսանողներն արդեն տարկետման իրավունք ունեցողի կարգավիճակի մեջ են եղել, եւ այդ իրավունքը տրվել է ողջ ուսման տեւողության համար։ Իսկ դրանից հետո ցանկացած որոշում արդեն հետադարձ ուժ է»։ Պրն Մեժլումյանը նշեց այն հիմքերը, ինչով նրանք պետք է կազմեն հայցադիմումը։ Նախ՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ (Նույն միտքն է սահմանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78 հոդվածի 1-ին կետը)։ Իհարկե, որոշ պաշտոնյաներ այս թեմայի մասին խոսելով, երբեմն նշում են, որ բանակ գնալը դեռեւս անձի վիճակը չի վատթարացնում։ Սակայն, ըստ Կ. Մեժլումյանի, մենք այստեղ նախեւառաջ ունենք կրթության շարունակականության պահպանման խնդիրը, ինչի իրավունքը անձը ձեռք է բերել մինչ որոշման ուժի մեջ մտնելը։

Ավելի վաղ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս հարցի առնչությամբ խոսելով՝ ասաց, որ սույն որոշումն իրավական ուժ չունի, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ դրանց իրականացումն ապահովելու նպատակով։ Իսկ այս որոշման մեջ որեւէ հղում չկա՝ ի տարբերություն 2002 թ. որոշման, որով ի սկզբանե սահմանվել էր բուհի տարկետման իրավունքով տեղերի թիվը՝ հղում անելով «Զինապարտության մասին» օրենքին։

Պաշտպան Կ. Մեժլումյանը հուսով է, որ իրենց կհաջողվի միջնորդությամբ հանդես գալ դատարանում, որպեսզի դատարանը հարցի կապակցությամբ դիմի Սահմանադրական դատարան. քանի որ քաղաքացին ինքը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ միայն օրենքին վերաբերող հարցերի կապակցությամբ եւ ոչ՝ իրավական ակտերի։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
http://www.aravot.am/2006/aravot_arm/October/25/u04.htm

dvgray
25.10.2006, 20:57
Շատ հետաքրքիր է, թե ես ամենի կապակցությամբ ինչու՞ են լռում համալսարանի ադմինիստրացիան, և անձամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը;

Չէ որ առաջին հերթին ոտնահարվում են հենց համալսարանի իրավունքները;

Ես ես ամենից հետո սկսել եմ շաաաա՛՛տ կասկածել և "Օրինաց երկրի", և իրենց ղեկավարի մարդկային պրիմիտիվ արժանիքների վրա; (չնայած մի քանի ամիս արաջ անցկացված հարցման ժամանակ քվեարկել էի իրենց օգտին);
Իսկ ի՞նչ է ստացվում;
Չեն կարողանում մի հասարակ հարցում պաշտպանել համալսարանի իրավունքները , ունենալով օրենքի դաշտում լրիվ քաղաքարտերը, եվ առաջին պլան են բռթում ծնոգներին; Չէ՞ որ հենց իրենք պետք է դիմեին դատարան, վերականգնելու են, ինչ օրենքով հասնելու էր համալսարանին:
... և հետո ուզում են մի ամբողջ երկիր ղեկավարել ու պաշտպանել էտ երկրի իրավունքները ՞՞՞ :
Հետո ասում են , որ ավելի քան 70 000 անդամ ունեն;

Մասսագետ
25.10.2006, 22:04
Հոքբարձումների նախագահը իր էս գործին չխառնվելը բացատրում ա նրանով, որ ինքը կարող ա ավելի վնասի գործին:
Իմիջայլոց նուն բանը ուզում էին անեին Ֆրանսիական ու Սլավոնական համալսարանների հետ: Ֆրանսիական համալսարանը կարողացավ տարկետումով տեղերը բարձրացնել մինչև 70 (մինչդեռ Ֆրանսիական համալսարանում սովորում ա, 70-ից պակաս տղա ուսանող): Իսկ Սլավոնականը 200-ի: Եվրոպական համալսարանը ոչնչի չհասավ, որովհետև նախկին ռեկտորն ու հոգաբարձումների նախագահը մտածում են, որ կարող են խանգարել գործին:
Իսկ եթե չեմ սխալվում ռեկտորը իրավունք ունի տարկետման տեղերը ավելացնելու, որովհետև ոչ մի տեղ գրված չի, որ տենց իրավունք չկա:

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 00:17
Կեղտոտ քաղաքականության արդյունքն է…
Եթե մեր ինստիտուտը տարեկան պիտի տա 400 մագիստրանտ, ու ընդամենը 60 ասպիրանտ, ի՞նչ բանակի, ի՞նչ տարկետման մասին կարա լինի խոսքը:
460 հոգին եղանակ պիտի՞ ստեղծեն բանակում:Ուղղակի անիմաստ է: Եթե վերադառնալուց հետո նրանցից 200ն էլ իրենց գիտելիքը 2տարի քամուն տված լինեն, ո՞նց եք պատկերացնում մեր գիտական, մտավորական առաջընթացը : Պոտենցիալ կա, շատ կա բայց անիմաստ վատնվում է «բանակի » վրա: