PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կանեիք, եթե 1 օրով անտեսանելի դառնայիք

Մանոն
06.06.2008, 14:12
Գիտեմ, մանկական է հնչում...բայց, այնուամենայնիվ . ի՞նչ կանեիք, եթե 1 օրով անտեսանելի դառնայիք ;)

Dayana
06.06.2008, 14:21
Գիտեմ, մանկական է հնչում...բայց, այնուամենայնիվ . ի՞նչ կանեիք, եթե 1 օրով անտեսանելի դառնայիք ;)

հաճույքով կդառնայի :oy
կլսեի թե էս մեր տղաներն էդքան ինչ են բամբասում ծխելիս :D :D

մի հատ շատ կարևոր հարց կպարզեի :oy

բայց ինչ լավ թեմա էր :hands ես անտեսանելի :hands :oy ու՜խ

ChildOfTheSky
06.06.2008, 14:22
կմտնեի աղջիկների հանդերձարան :nyam

Dayana
06.06.2008, 14:26
կմտնեի աղջիկների հանդերձարան :nyam

:D :D լավ ցանկություն էր :D կարծում եմ տղաներից շատերն էդ կանեին :D :D

Արամ
06.06.2008, 14:47
կմտնեի աղջիկների հանդերձարան :nyam

Ես չէ:[:[ ես ավելի շուտ չէի ցանկանա անտեսանելի լինել, մեկա ես արդեն անտեսանելի եմ /ոչ ֆիզիկապես/:(

dvgray
06.06.2008, 15:53
Ինձ մի 10 րոպեն էլ հերիք ա:
Կթալաներ իմ բանկին, որ ինձ են մի քանի քոռ կոպեկ կրեդիտը չտվեց:
Հետո … :roll
Կառնեի են իմ էն տոչկած Լամբորջինին :love , մի քիչ էլ բենզինի փող կպահեի ու առաջ դեպի հայուեյ - գլուխս ուտելու ;)…

Ձայնալար
06.06.2008, 15:58
Ինձ մի 10 րոպեն էլ հերիք ա:
Կթալաներ իմ բանկին, որ ինձ են մի քանի քոռ կոպեկ կրեդիտը չտվեց:
Հետո … :roll
Կառնեի են իմ էն տոչկած Լամբորջինին :love , մի քիչ էլ բենզինի փող կպահեի ու առաջ դեպի հայուեյ - գլուխս ուտելու ;)…

Չէ, ոնց նայում եմ ամենաանշառը աղջիկների հանդերձարանն ա :D

dvgray
06.06.2008, 16:07
Չէ, ոնց նայում եմ ամենաանշառը աղջիկների հանդերձարանն ա :D
:D
Աչքիտ ա երեվում :D

ivy
06.06.2008, 17:02
Ես եթե անտեսանելի դառնայի, հաստատ կմտնեի ինչ-որ մեկի տուն ու կհետևեի, թե ոնց է ապրում, ինչ է անում, ոնց է իրեն պահում, երբ կողքից նայող չկա: Ու քանի որ մի օր ունեմ ընդամենը ու շատ մարդու տուն գնալ չեմ կարող, երևի թե կընտրեի իմ գերմաներենի դասատուին: Ինքը էնքան հոյակապ մարդ է թվում` համբերատար, հասկացող, բարի, նրբանկատ, բոլորս շատ սիրում ենք իրեն. այ հետաքրքիր կլիներ տեսնել, թե այդ իդեալական մարդը տանն էլ նույնպիսին է, թե չէ: Ասենք` ոնց է տանն իրեն պահում ամուսնու ու երեխաների հետ: Ինձ շատ հետաքրքիր է: :think

Armenoid
06.06.2008, 17:09
կգնայի սերժի տուն:D հետո տիգրան սարգսյանի հետո թորոսյանի :D
հետո անպայման ահագին մարդու վատություն կանեի:D
հետո դե բնականաբար կգնայի բրիլիանտի գործարանից մի քիչ(դե մի կես կիլլո:D)բրիլիանտ կտանեյի։
Ետքաննելա հերիք:D

*e}|{uka*
06.06.2008, 19:33
Նյամ նյամ ուրեմնս :P
սկզբում կպարզեի , թե եղբայրս իր սենյակի սեղանի դարակի բանալին որտեղա պահում:D
Նեքստ մի քանի հոգու կբոքսեի :B
Սուսիկ փուսիկ ,անտեսանելի եմ չէ՞ ,կնստեի ինքնաթիռ ու կթռչեի Տիբեթ :oy

կլսեի թե էս մեր տղաներն էդքան ինչ են բամբասում ծխելիս
Միտքա՜:hands լօօօօօօլ :D

Մի քանի բան էլ կանեի , բայց չեմ ասի ինչ :oy

Enipra
06.06.2008, 19:59
Ես եթե անտեսանելի դառնայի, հաստատ կմտնեի ինչ-որ մեկի տուն ու կհետևեի, թե ոնց է ապրում, ինչ է անում, ոնց է իրեն պահում, երբ կողքից նայող չկա: ... Ասենք` ոնց է տանն իրեն պահում ամուսնու ու երեխաների հետ: Ինձ շատ հետաքրքիր է: :think
Ես էի ուզում գրել: Դասերի ժամանակ ինձ լիքը բռնացրել եմ էս մտքի վրա, թե բա անտեսանելի չլինեի՞, գնայի էս դասախոսի տուն, տեսնեի` ոնց է ապրում, լա՞վ մամա/պապա է, լա՞վ կին/ամուսին, խի՞ստ է, ի՞նչ է անում ազատ ժամանակ... :roll

Հետո... կգնայի մի հատ մանկական խաղահրապարակ, սղարան, կարուսել, ճոճանակ, մի լաաավ կխաղայի ու ոչ մեկ ինձ ապուշի տեղ չէր դնի :D

Ինձ անվճար ուղևորություն կնվիրեի` բոնուսային անվճար համերգով: Անտեսանելի-անտեսանելի կմտնեի ինքնաթիռ ու կթռնեի Եվրոպա, չգիտեմ կոնկրետ ուր, մի քիչ ման կգայի, թանգարան-բան կգնայի /չնայած էս հեչ մի օրվա բան չի/, երեկոյան էլ սիրուն կմտնեի Coldplay-ի կենդանի համերգին, ովքեր հենց էս պահին շրջագայության մեջ են Եվրոպայում: Մի հատ էլ իրենց վերջին ալբոմը մի տեղից կթռցնեի ու կգայի: :)

Էլի լիքը բան կանեի... կռիսական :D:oy

unknown
06.06.2008, 20:05
Շատ բան կանեի ու կիմանայի::}
Մի քանի վատ մարդկանց կգժվցնեի::lol

Աբելյան
06.06.2008, 20:05
Նեքստ մի քանի հոգու կբոքսեի :B
պատվերներ ընդունում ե՞ս :B

WArmanW
06.06.2008, 22:20
Կկանգնեի արևի լույսի տակ որ տաքանաի նաև ներքուստ:
Անպայման հաելու դեմը կապիկություն կանեի //օրնակ հաց կուտեի:
Ձեռքս կմցնեի ջրի մեջ ու ուշադիր կզննեի:
Առխաին կկանգնեի հեռուստացույցի դեմը //վերջիվերջո թափանցիկ եմ չէ՞:
Մազերս կկտրեի ու կլցնեի իմ ամենա չսիրած մարդու ճաշի մեջ //մեկա չի տեսնելու:
Կմտնեի Ակումբ, որ կիսվեի ձեր հետ իմ երջանիկ օրվա մասին:
Կայցելեի մարդամեկին, ու կփորձեի հասկանալ, թե՞ ինչու է նա այդքան փակ, ի՞նչա թաքնված նրա հոգու խորքերում //մարդամե՞կ, ի՞նչ կա;):

Enipra
06.06.2008, 22:36
Անպայման հաելու դեմը կապիկություն կանեի //օրինակ հաց կուտեի:
Կայցելեի մարդամեկին, ու կփորձեի հասկանալ, թե՞ ինչու է նա այդքան փակ, ի՞նչա թաքնված նրա հոգու խորքերում:
Լավ հուշեցիր, էս 2-ը ես էլ անպայման կանեի: // Մարդամե՞կ ;)

NetX
06.06.2008, 22:56
Ինֆորմացիա կհավաքեի տարբեր ոլորտներից տարբեր նկատառումներով:D

impression
06.06.2008, 23:33
Հետո... կգնայի մի հատ մանկական խաղահրապարակ, սղարան, կարուսել, ճոճանակ, մի լաաավ կխաղայի ու ոչ մեկ ինձ ապուշի տեղ չէր դնի :D

:o ես էնքան հաճախ եմ տենց անում, ու լրիվ տեսանելի եմ ;)
հուսով եմ ինձ ոչ մեկ ապուշի տեղ չի դրել, չնայած, իրականում ինձ համար միևնույն է
:pardon
իսկ եթե անտեսանելի լինեի... էն էլ մի օրով... շատ հազվադեպ առիթ է, չէի ուզենա հիմար-հիմար վատնել այն... սպասեք մտածեմ :think
.....................
մի ժամա մտածում եմ :D

հա, իմացա, անտեսանելի վիճակով կգնայի Կիտայենց տուն, ու հետո կխաղայի Դիմակ խաղը, ու երբ կիտան հարցներ՝ մեր տանը եղե՞լ ես, կասեի այո, ու ինքը տենց էլ չէր իմանա ես ով եմ :D

Երկնային
06.06.2008, 23:37
երևի…
կգնայի… հեռու~-հեռու~…
ընդմիշտ…
տեսնես կուզենայի վերադառնալ, թե՞ չէ…

:oy

Դեկադա
06.06.2008, 23:57
Հետաքրքիր հարց էր:) Կուզենայի հայտնվել մի մարդու կողքին և հետևել նրա մտքերին ու կհամեմատեյի նրա վիրտուալ և ռեալ կյանքը…

ivy
07.06.2008, 00:23
Հետաքրքիր հարց էր:) Կուզենայի հայտնվել մի մարդու կողքին և հետևել նրա մտքերին ու կհամեմատեյի նրա վիրտուալ և ռեալ կյանքը…

Փաստորեն անտեսանելի լինելը նաև մտքեր կարդալու հնարավորություն է տալիս, հա՞: :))

Երկնային
07.06.2008, 00:26
Փաստորեն անտեսանելի լինելը նաև մտքեր կարդալու հնարավորություն է տալիս, հա՞: :))
ի դեպ, միտք կարդալը ավելի լավ տարբերակ ա քան անտեսանելին… բայց մենակ երբ որ ինքդ ուզենաս, թե չէ գժվել կարելի ա, եթե բոլորի մտքերը լսես… :)

ivy
07.06.2008, 00:29
:)
ի դեպ, միտք կարդալը ավելի լավ տարբերակ ա… բայց մենակ երբ որ ինքդ ուզենաս, թե չէ գժվել կարելի ա, եթե բոլորի մտքերը լսես… :)

Իսկ դու պատկերացրու, թե անտեսանելի ես, հետն էլ մտքեր ես կարդում, այն էլ` միայն երբ ուզում ես, տես Գայանեն ոնց է անում: Մեկա ֆանզիա է, թող հիմա էլ էդպես լինի, մեզ ո՞վ է խանգարում երևակայել` ինչ ուզում ենք: :))

Երկնային
07.06.2008, 00:32

դե ուրեմն ուզում եմ թևեր էլ ունենալ, որ թռչել կարողանամ… :oy

dvgray
07.06.2008, 00:34
ի դեպ, միտք կարդալը ավելի լավ տարբերակ ա քան անտեսանելին… բայց մենակ երբ որ ինքդ ուզենաս, թե չէ գժվել կարելի ա, եթե բոլորի մտքերը լսես… :)

:B Գաջոյան Կավիճի կինոն հիշեցի:
Լավն էր չէ՞ :)

Սամվել
07.06.2008, 00:36
Հետո... կգնայի մի հատ մանկական խաղահրապարակ, սղարան, կարուսել, ճոճանակ, մի լաաավ կխաղայի ու ոչ մեկ ինձ ապուշի տեղ չէր դնի :D

Էտի կարելիա սենց էլ կազմակերպել.. ուղակի պետք մի քանի հոգով որ չմտածեն հոգեբուժարանում բաց դռների օրա :P բայց իրոք հավես բան ասիր :roll

Էսօրվա դրությամբ մի բան եմ ուզում...

Էս մեր Տնտեսի դասախոսին կբռնեի կտանեի Կիևյան մոստ... ու իրան կբացատրեի մեր մասնագիտական առարկաներից մեկի հիմնարա թեորեմներից մեկը՝ մասնավորապես...

"Կիևյան մոստից պոկված տնտեսագիտության կռիս դասախոսը լխկվում է գետնին քանի որ նրան ձգում է երկրի ձգողության ուժը" Էվրիկա :)) :diablo

Երկնային
07.06.2008, 00:36
:B Գաջոյան Կավիճի կինոն հիշեցի:
Լավն էր չէ՞ :)
հա, շատ… :)

ivy
07.06.2008, 00:38
:B Գաջոյան Կավիճի կինոն հիշեցի:
Լավն էր չէ՞ :)

Նոր հասկացա` ում մասինա խոսքը :D:D

dvgray
07.06.2008, 00:45
Նոր հասկացա` ում մասինա խոսքը :D:D
:B Ի՞նչի, էս մեր տղուն մինչև հիմա չես ճանանաչու՞մ :B
:D

ivy
07.06.2008, 00:47
:B Ի՞նչի, էս մեր տղուն մինչև հիմա չես ճանանաչու՞մ :B
:D

Ճանաչում եմ, բայց կարծեմ ինքը անտեսանելի չէր, միայն մտքեր էր կարդում, դրա համար ուշ տեղը բերեցի: :))

Դեկադա
07.06.2008, 00:48
ivy-ի խոսքերից
Իսկ դու պատկերացրու, թե անտեսանելի ես, հետն էլ մտքեր ես կարդում, այն էլ` միայն երբ ուզում ես, տես Գայանեն ոնց է անում: Մեկա ֆանզիա է, թող հիմա էլ էդպես լինի, մեզ ո՞վ է խանգարում երևակայել` ինչ ուզում ենք:

Վայ ինչի՞ չեք թողնում երազեմ, մեկա չի իրականանալու:(

ivy
07.06.2008, 00:51
Վայ ինչի՞ չեք թողնում երազեմ, մեկա չի իրականանալու:(

Ընդհակառակը, ասում եմ` երևակայեք ինչ ուզում եք, հավեսա: :)

Լեո
07.06.2008, 13:23
Ես կգնայի ԱԺ նիստերի դահլիճ քնելու::D Ասում են էտ ժամանակ երազ ես տեսնում, որ դու հարուստ ես, լիքը օբյեկտներ ունես, մի 7-8 հատ ջիպ, առանձնատուն... մի խոսքով ինչ մտքովդ անցնի: Ու ասում են, որ էտ երազները շատ արագ իրականանում են:D

Brigada
07.06.2008, 13:51

դե եթե անտեսանելի ես,դու էլ կարաս երազներդ իրականացնես,գնա բանկեր թալանի եդ մի օրում հետո էլ սաղ կյանքդ հարուստ ապրի;)

Լեո
07.06.2008, 14:05
դե եթե անտեսանելի ես,դու էլ կարաս երազներդ իրականացնես,գնա բանկեր թալանի եդ մի օրում հետո էլ սաղ կյանքդ հարուստ ապրի;)

Ի տարբերություն հարստանալու քո նշած ձևի` իմ նշած տարբերակը ավելի ապահով ա, անպատիժ ա մնում:D

*e}|{uka*
07.06.2008, 14:49
"Կիևյան մոստից պոկված տնտեսագիտության կռիս դասախոսը լխկվում է գետնին քանի որ նրան ձգում է երկրի ձգողության ուժը"[/B] Էվրիկա :)) :diablo

:D:D:D Նաշա շկոլա :ok

լօօօլ սև պլյաաաշ կհագնեի , սև ակնոցներ , սև շարֆ ու փողոցով կքայլեի , պատկերացրեք մարդկանց վիճակը :o քայլող շորեր :D:D:D

Մի քանի հոգու հետ կխոսայի , ոիրց հետո իրենք կմտածեին , թե ձայներ են լսում:D
ու՜ֆ ինչ դաժանն եմ:oy

Անվճար կինոդիտման կգնայի , ու էն ուժս կինոների ժամանակ պոպկորն կխրթացնեի , իսկ երբ դեմի նստողները կշրջվեի , որ տենային ովա՞ , ես էլ կասեի Բուուուու՜ :D :scare

շարունակելի՜...

Արսեն
07.06.2008, 15:16
կբացահայտեի թե ոնց դարձա անտեսանելի, որ էլի դառնայի:D

VisTolog
07.06.2008, 20:19
Ես չէի ցանկանա, քանի որ մեկ օրը շատ-շատ քիչ է այն բաների համար, որ կարող ես անել, անտեսանելի ժամանակ: Իսկ երբ վերջանար էտ մեկ օրը, ես շատ ծանր կտանեյի:

Ավելացվել է 1 րոպե անց

օօօլ սև պլյաաաշ կհագնեի , սև ակնոցներ , սև շարֆ ու փողոցով կքայլեի , պատկերացրեք մարդկանց վիճակը քայլող շորեր:D :D
Յոժ, ուզում ես ասես, որ շոր չպիտի հաքնենք :D

Empty`Tears
07.06.2008, 21:02
Մմմմմ...:think

Մեկ օր հա..?
Կմտնեի ին- որ բան, որ մեջը շաատ գումար լիներ և ամբողջը կթալանեի..:)

Չէ իսկապես լուրջ եմ ասում...:(

Հետաքրքրասեր
07.06.2008, 22:08
Եթե հարցնեյիր մի տարի առաջ կասեյի երևի այն ամենը ինչ նշել են բոլորը:
Նույնիսկ Սամվել-ին կօգնեյի իրա
տնտեսի դասախոսի ու կիեվյան մոստի հարցում(ես էլ դրա վրա մուռ ունեմ....:bye)
Բայց հիմա.........
Հիմա մենակ մի մարդու մտքիննա հետաքրքրում:
Վերջապես կիմանայի թե ինչի ա մարդամեկը տենց կոմպլեքսավորված, անինքնավստահ ու ամաչկոտ, ինչի ա տենց դաժան ու ինչ պլաններ ունի հունիսի 11-ի համար…:B
Բայց դե բանկ թալանելը նաղդա…. Դե մայիսի թոշակս պրծավ… :D

Moon
07.06.2008, 22:11
Էս պահին մտքովս անցավ, որ կգնայի դեկանի կաբինետ կամ էլ ռեկտորի ու իրանց տկից գործերի մասին կիմանայի, էն ինչ նյութ կստացվի էէ.է................
Բայց եթե լուրջ շատբաներ կանեի, օրինակ ավելի շուտ կուզենայի անտեսանելով ներափանցել այն տղայի մտքերի մեջ, ում հավանում եմ ու հասկանայի իրա մտածելակերպը....ԼՕԼ, դե ժուռնալիստ եմ, ամեն ինչ հետաքրքիր ա...

malaletka
07.06.2008, 22:27
չեմ ասի...ամոթ ա...:oy

Արամ
07.06.2008, 22:30
կցանկանայի լսել իմ «ընկերների» բամբասանքները իմ մասին

Egern.net
07.06.2008, 22:53
կցանկանայի լսել իմ «ընկերների» բամբասանքները իմ մասին
էտենց շատ «ընկերներ» ունես հա՞, որ բամբասում էլ են ;)

ես.... եսիմ... ոնց որ տենց բան չկա, որ կուզենայի անել, բայց տեսանելի լինելուս պատճառով չեմ անում :) ) .... մի քիչ էլ կմտածեմ, որ գտնեմ տենց մի բան, կգրեմ :)

Մանոն
07.06.2008, 22:57
Ես կնստեի Փարիզ տանող օդանավ ու մի ողջ օր անվճար կշրջեի Լուվրի թանգարանում: Բայց dvgray-ը եթե ինձ էլ ընկերացներ, կարող էի նաև վճարովի էլ շրջել :D

aerosmith
08.06.2008, 23:51
կգնայի փոքրիկիս(սիրած էակիս) ջերմ, ջերմ կհամբուրեի:love

Ուլուանա
10.06.2008, 21:50
...կգնայի մի հատ մանկական խաղահրապարակ, սղարան, կարուսել, ճոճանակ, մի լաաավ կխաղայի ու ոչ մեկ ինձ ապուշի տեղ չէր դնի :D
Ես տեսանելի կարգավիճակում էլ եմ հիմա ժամանակ առ ժամանակ տենց բաներ անում։ :P :)) Մեր տանը շատ մոտ մի հատ խաղահրապարակ կա՝ փոքրիկ երեխաների համար, մեկ–մեկ ինձ դնում եմ իրենց տեղը ու սղում, ճոճվում... Ամուսինս էլ կողքիս կանգնած՝ հետևում ա, որ էրեխեն (այսինքն՝ ես :roll) ապահով խաղա։ :D

Լավ, իսկ անտեսանելի լինելու դեպքում ես էլ շատերի պես կմտնեի ինձ հետաքրքրող մարդկանցից որևէ մեկի տուն ու կհետևեի, թե ինչպես է իրեն պահում, երբ կարծում է, որ ոչ մի օտար մարդ իրեն չի տեսնում ու լսում, թե ինչքանով է տվյալ մարդու ընտանեկան կամ անձնական պահվածքը համապատասխանում նրա հասարակական պահվածքին։
Միայն թե շատ բարդ կլիներ որոշել, թե հատկապես ում հետազոտությանը նվիրեմ անտեսանելությանս այդ մի հատիկ օրը... Ախր շատ են այնպիսի մարդիկ, որոնց կցանկանայի այդպես ուսումնասիրել... :8

Bergmann
10.06.2008, 22:21
Մի քանի բան էլ կանեի , բայց չեմ ասի ինչ :oy

Ես գիտեմ ինչ կանեիր, կգնայիր տղերքի հանդերձարան :D

կգնայի փոքրիկիս(սիրած էակիս) ջերմ, ջերմ կհամբուրեի:love

Որ սարսափից կաթված ստանար չէ՞ :D

Դե ես էլ մի աղջկա կհետևեի ողջ օրը :oy

քաղաքացի
10.06.2008, 23:44
Կապրեի այնպես, ինչպես հիմա եմ ապրում: Ուղղակի շատ ավելի հանգիստ կլինեի:
Ինձ համար մետրոյով կգնայի գործի, մետրոյով հետ կգայի ու դրա ամենալավը էն կլիներ, որ ոչ մեկին բարև չէի տա, ոչ ոք ինձ բարև չէր տա ու ես կապրեի ազատ, առանց պրոբլեմների:

Կարծես թե ցանկությունս անիրագործելի չէ, բայց դե....

Մանոն
18.06.2008, 21:55
Այսօր անցնում եմ փողոցով ու տեսնում, թե ինչպես են մարդիկ ալարում մի քանի քայլ ավել անել ու աղբը ուղիղ աղբարկղը գցել: Ակամա հիշում եմ իմ իսկ ստեղծած թեման ու մտածում, բա հիմա լավ չէր լինի իրոք անտեսանելի լինեի ու սրանց նմաններին այդ պահին չափալախ տայի: Պատկերացնու՞մ եք իրենց դեմքի արտահայտությունը :D
Հ.Գ. Խոսքով որ ասում ես` չի ազդում, դա էլ եմ փորձել:

dvgray
19.06.2008, 04:00

Ես էլ էնպես ուզում եմ մեր մոտի 200 կիլանոց գմփանների ձեռքից էտ անտեր մակդոնալսը ու ֆրին թոցնեմ: Դրանց ուղեղը մենակ էտ ժամանակ կմիանա:
Էտ անասունի կերը ուտելուց ոնց որ կենդանի լինեն:

azat11
31.07.2008, 01:05
Ֆորումում շատերը անտեսանելիեն զգում, ի"նչ են անում:

*e}|{uka*
31.07.2008, 02:15
Ես գիտեմ ինչ կանեիր, կգնայիր տղերքի հանդերձարան :D

էտի քո պատասխանն էր, էտ աստիճանի այլասերված չեմ, բեեեեեեեեեե՜ :beee :D

Էհ անտեսանելի որ լինեինք էլ կերազեինք տեսանելի լինել, բնություննա տենց մարդիկ միշտ ինչ որ բանից դժգոհ են:
Էս կյանքում մարդ կա տեսանելիա շան տեղ չեն դնում, պատկերացնում եք անեսանելի լիներ՜, խեղճ մարդ :B:oy
Հ.Գ. Ճառ ասեմ, թե զանգ կախեմ :D:D:D, գնացի գնացի ֆսյո :))

Ariadna
31.07.2008, 09:14
Մի երկու հոգի կա սպանելու, երազանքս ա դրանց սպանելը, իհարկե, հասկանում եմ, որ էդպիսի հայտարարություններ անել չի կարելի, դա նախ անմարդկային է, երկրորդ՝ հակաքրիստոնեկան, երրորդ՝ դա պետք է գրվեր քաղաքականություն բաժնում:D Բայց դե անկեղծ եմ ուզում պատասխանած լինեմ այս հարցին :)

Նորմարդ
31.07.2008, 09:21
Էս երկու ամիս ա երազում էի գոնե մի ժամով անտեսանելի լինել, ուզում էի իմանաի ինչ են անում մարդիկ :), բայց հիմա էլ չեմ ուզում կոնկրետ հիմա չգիտեմ ինչ կանեմ երևի անհամբեր կսպսեմ երբ ա էտ մի օրը անցնելու, որ նորից տեսանելի դառնամ :)

Tanamasi
31.07.2008, 17:24
Բանկ կթալանեի :P

Elmo
31.07.2008, 17:30
Բանկ կթալանեի :P

Ես էլ. Բայց բանկ չէ, օլիգարխներին կթալանեի, էնքան, որ մնացած՝ տեսանելի կյանքում ինչքան լավ բան ուզենամ անեմ: Առաջին հերթին իհարկե իմ ու իմ հարազատների համար, հետո մնացածի(կամ կանեմ կամ չեմ անի):

lili-4
31.07.2008, 19:29
Բոլոր իրար ձգտող սրտերի արանքից կհաներ «չի կարելիները» , անկարելին կդարձնեի կարելի… թեկուզ մեկ օրով ու կապրեի նրանց երջանկության բերկրանքով:love

Մանոն
31.07.2008, 19:43
Բոլոր իրար ձգտող սրտերի արանքից կհաներ «չի կարելիները» , անկարելին կդարձնեի կարելի… թեկուզ մեկ օրով ու կապրեի նրանց երջանկության բերկրանքով:love
lili-4 ջան, ախր թեման անտեսանելի դառնալու մասին է ընդամենը, ոչ թէ՝ հրաշագործ::D

Lady-In-Red
31.07.2008, 19:47
օօօօօօ ախր ինչեր չէի անի, օրինակ, կգնայի դասախոսիս տուն , ու տեղերի մեջ սոսինձ կլցնեի, աթոռներին սկրեպկեք կլցնեի , ճաշի մեջ էլ սոդա, :D

azat11
31.07.2008, 20:13
Բանկ կթալանեի :P

Որպեսզի ողջ կյանքում մնաս անտեսանելի ???

Tanamasi
31.07.2008, 20:15
Որպեսզի ողջ կյանքում մնաս անտեսանելի ???

Այս թեմայում կարծես այդ հնարավորությունը չկա :P

lili-4
31.07.2008, 20:15
lili-4 ջան, ախր թեման անտեսանելի դառնալու մասին է ընդամենը, ոչ թէ՝ հրաշագործ::D

Դե չարությունս չբռնեց, հրաշք ուզեցի;)
Հետո որ չարանամ, նորից կգրեմ:P

nune'
05.08.2008, 01:17
Բանկ կթալանեի, կգնայի ոմն մեկի տուն, հետո կգնայի էլի ոմն մեկի տուն, կնստեի իրա կողքին ու կտեսնեի, թե ինչ դեմքի արտահայտությամբա ինձ նամակներ գրում..հետո կմտնեի մի հատ խանութ..հաց-մաց կուտեի..ու էս ամենը Երևանի շրջանակներում, եթե հնարավորություն ունենայի նաև անտեսանելի վիճակում մի տեղից մի այլ տեղ տեղափոխվել..օօօօօ//էլ չգրեմ:oy

Սամվել
05.08.2008, 01:25
:D:D:D Նաշա շկոլա :ok

Բայց վայթե Չդառնամ էլ անտեսանելի մեկա ինքը Սովորի Նյուտոնի օրենքները .. փորձով :apeape :diablo

Նույնիսկ Սամվել-ին կօգնեյի իրա
տնտեսի դասախոսի ու կիեվյան մոստի հարցում(ես էլ դրա վրա մուռ ունեմ....:bye)
Բայց հիմա.........
Հիմա մենակ մի մարդու մտքիննա հետաքրքրում:
Վերջապես կիմանայի թե ինչի ա մարդամեկը տենց կոմպլեքսավորված, անինքնավստահ ու ամաչկոտ, ինչի ա տենց դաժան ու ինչ պլաններ ունի հունիսի 11-ի համար…:B
Բայց դե բանկ թալանելը նաղդա…. Դե մայիսի թոշակս պրծավ… :D
մերսի :B

կգնայի փոքրիկիս(սիրած էակիս) ջերմ, ջերմ կհամբուրեի:love
Ապեր էտ սենց էլ կարաս :))

Brigada
05.08.2008, 02:30
կստուգեի շրջապատող մարդկանց ազնվությունը

Adriano
05.08.2008, 07:25
Երևի կգնայի աշխարհով մեկ ման գալու, կլինեի իմ սիրած քաղաքներում

*e}|{uka*
05.08.2008, 19:45
Երևի կգնայի աշխարհով մեկ ման գալու, կլինեի իմ սիրած քաղաքներում

Մեկ օրու՞մ :o:o:o:o, է՜խ բա սուպերմենի :sm պլաշը չլիներ, մենք էլ մեկ օրվա մեջ աշխարհի մի անկյունից մի անկյունը թռնեինք... Պատկերացնու՞մ եք օդի մեջ ինքնուրույն թռչող «պլաշ» :D

Սամվել
05.08.2008, 20:58
Աչքիս էս թեման տեղափոխենք ինտիմ անկյուն :lol

Morpheus_NS
05.08.2008, 21:47
Կգնայի նրանց տուն, կնստեի մի անկյունում ու ժամերով նրան կնայեի, կկարոտեի հին ժամանակները, կզարմանայի ,թե որքա՜ն է նա փոխվել ու միեւնույն ժամանակ որքա՜ն նույնն է մնացել: Գիտեմ՝ նա կզգար իմ ներկայությունը, գիտեմ... Գուցե կամացուկ մոտենայի, ինչ-որ բան շշնջայի նրա ականջին: Նա կզարմանար, կշրջվեր, բայց ինձ չէր տեսնի: Կվերադառնայի իմ անկյունը ու կցանկանայի, որ այդ տեղը հավերժ իմը լիներ: Հետո նրա տեսքով ու բույրով արաբեցած կքնեի: Առավոտյան կարթնանայի իմ անկողնում ու կհասկանայի, որ այս ամենը լոկ երազ էր...
Ես ամեն գիշեր անտեսանելի եմ լինում...երազում

impression
07.08.2008, 13:02
ասենք...
հմմմմ...
հասարակական վայրում, շա՛տ հասարակական, նու՜ ասենք՝ Տաշիրի էսկալատորների վրա, սեքս կանեի :D:D դե անտեսանելի ես, կայֆա, նենց, որ մենակ ձեն-մեն լսվեր, սաղ ջոկեին ինչ ա կատարվում, մենակ չջոկեին՝ բա խի՞ բան չի երևում :D

Elmo
07.08.2008, 13:26

:D իսկ էդ ամեն ինչը տեսանելիի հետ, թե՞ անտեսանելիի:

Մարկիզ
07.08.2008, 13:29
:D իսկ էդ ամեն ինչը տեսանելիի հետ, թե՞ անտեսանելիի:
:D:D:D
Առաջինը ես ասեմ, էլի:oy

Կիսատեսանելիի, մի փոքրիկ հատվածն էլ երեւար…:D

impression
07.08.2008, 13:31
:D:D:D
Առաջինը ես ասեմ, էլի:oy

Կիսատեսանելիի, մի փոքրիկ հատվածն էլ երեւար…:D

զզվելիներ :D:D
իմ ֆանտազիան մի աղավաղեք, եղա՞վ :D

Ծով
07.08.2008, 16:13
:handsԼավ թեմա ա..այստեղ մարդկանց ցանկությունները առավել, քան տեսանելի էին..Ինչ խոսք, ես կգնայի դասախոսներիցս մեկի տուն ու իրա համար մի հատ ուժաստիկ վիճակ կմանրանկարեի, կվախեցնեի մահու չափ:hands:D...
Հա մեկ էլ Վանականենց տուն կգնայի էն պահին, երբ որ ինքը գրում ա Ամէն:hands
Իսկ եթե լուրջ. ես կգնայի որևէ օվկիանոս ու ողջ ինձ տրված ժամանակը կանցկացնեի Օվկիանոսի ափին...չէ, ավ:loveելի եթե ստացվեր, ալիքների վրայով կզբոսնեի....

I love love
17.08.2008, 11:01
Եթե 1 օրով անտեսանելի դառնայի`կմտնեի նախագահի աշխատասենյակ ու կիմանայի , թե ինչնա արդար այս երկրում:

Razo
17.08.2008, 11:03
Կգնայի նախկին ընկերուհուս տուն: Ինքը իրա ցանկացած անցած օր նվիրումա թխթին,
Սաղ կկարդայի… :oy

Vaho
31.03.2009, 19:50
Դե շատ չե, բայց մի 5000000$ մի տեղից կտանեի, կգնայի մի տեղ կսպասեի մինչեվ անցներ ետ անտեսանելիության վիճակս, ու հետո՞ ու հետոոոոոոոոոո ինչեր կանեի, էխ:B

Lion
31.03.2009, 21:14
Հեչ բան էլ չէի անի, որովհետև... քիչ բան կկարողանայի անել: Անտեսանելի մարդը սկզբունքորեն չի կարող տեսնել: Նա կույր է:(

Արտիստ
31.03.2009, 21:23
Որ անտեսանելի լինեի, բնականաբար իվիճակի չէի լինի սովորական առօրյաով զբաղվեի, ու անպայման ետ ժամանակահատվածում մի լավ կքնեի ու կհանգստանաի:

sharick
31.03.2009, 21:50
Ես էլ կմտնեի ինչ որ մեկի տուն ուկհետևեի նրանց ապրելակերպին , նաև շատ կուզենայի ներխուժել թատրոն (կուլիսների ետև) շատ հետաքրքիր կլիներ :

ԿԳԴ
31.03.2009, 21:58
Մեկը կա ում ինչքան ժամանակա ուզում եմ ծեծեմ, բայց ինձանից ուժեղա չեմ կարում:( Եթե անտեսանելի դառնամ հավեսով ջարդը կտամ:goblin :))

Poqrik_Arev
31.03.2009, 22:01
Ես որ անտեսանելի լինեի կհետևեի մի մարդու ապրելակերպին ով ժամանակին ինձ համար շատ թանկ է եղել :oy

Իսկ իրականում ավելի շատ կուզենայի գոնե մեկ օրով մարդկանց մտքերը կարդալ, որ իմանամ այդ մարդը ինչ է մտածում, երբ ինձ տեսնելուց բարև չի տալիս :oy

Morpheus_NS
31.03.2009, 22:03
Մեկը կա ում ինչքան ժամանակա ուզում եմ ծեծեմ, բայց ինձանից ուժեղա չեմ կարում:( Եթե անտեսանելի դառնամ հավեսով ջարդը կտամ:goblin :))

Ասա օգնենք:

Հ՜՜ա, էս օֆֆտո՞պ ա:
Ուրեմն սենց, որ անտեսանելի լինեի, Սաթին կօգնեի էն մեկին ծեծենք:))

Dorian
01.04.2009, 00:17
նաև շատ կուզենայի ներխուժել թատրոն (կուլիսների ետև) շատ հետաքրքիր կլիներ :

:D Մի անգամ ներխուժի.... :D Թազա քֆուրներ կսովորես... :P

Ես եթե 1 օրով անտեսանելի լինեի կներթափանցեի որոշ պաշտոնական անձանց, օլիգարխների գրասենյակներ ու աղմկահարույց տեղեկություններ կհավաքեյի...

Վերջում կամ լավ կդզվեի, կամ էլ դրանք հետս գերեզման կտանեի :D

Մեկ էլ մեր հարևան ամուսիններ ունենք... ամեն մեկը 300 կիլո ա... Դե... Հետաքրքիր ա.... :D;)

Enigmatic
01.04.2009, 00:43
Չգիտեմ երևի ինձ շատ հետաքրքրող տեղեր կգնաի,կլսեի խոսակցություններ:))շատ շատ բաներ կարելիա անել

Ceceron
01.04.2009, 10:24
Ես եթե 1 օրով անտեսանելի լինեի կներթափանցեի որոշ պաշտոնական անձանց, օլիգարխների գրասենյակներ ու աղմկահարույց տեղեկություններ կհավաքեյի...

:D:D նաստայաշի ռազվեդչիկ ....

ես որ 1 օրով անտեսանելի լինեյի կգնայի մի հատ երկնաքերի գլխին սիրուն բլանդինկոտ զագառ ընդունող աղջիկ կճարեի........ :D բայց աստված չանի նույն օրը մի հատ ապուշ Սուպեռմենի ռաստ գայի լօօօօօօօօօօօօօօօլ:o:D:D

Փոքրիկ
16.04.2009, 00:44
:secretկգնայի բանկի փողերը կթալանեի, էն իմ ամենաչսիրած մարդուն լավ կծեծեի :D:D:oy ու տենց դաժան բաներ:oy

Աբելյան
16.04.2009, 00:48
բա մյուս օ՞րը :P

VisTolog
05.02.2010, 00:37
բա մյուս օ՞րը :P

և այստեղ թագավորի տղան մատը կծեց :D

մյուս օրն էլ կմտնեի էս թեման ու իմ տպավորությունները կգրեի :P

Հեքիաթ
07.02.2010, 00:19
:think ՈՒրախությունից կմեռնեմ:

*e}|{uka*
07.02.2010, 00:30
:think ՈՒրախությունից կմեռնեմ:

Իսկ ես որ անտեսանելի լինեի հենց նույն օրը այնպես կանեի, որ դու ոչ թե ուրախությունից, այլ վախից ծյու- ծյու: (կատակ ա :( )

Sagittarius
07.02.2010, 00:54
Ես եթե 1 օրով անտեսանելի լինեի կներթափանցեի որոշ պաշտոնական անձանց, օլիգարխների գրասենյակներ ու աղմկահարույց տեղեկություններ կհավաքեյի...

:D աղմկահարույց տեկեկություններ հավաքելու համար ոչ մի տեղ թափանցել պետք չի, դրանք տեղով իրանց էությամբ աղմկահարույց տեղեկություն են:)

իսկ ես կգնայի մի հատ միջազգային հեռուստաընկերություն ու սաղ աշխարհին կասեի, որ հրաշքներ լինում են...

Հարդ
07.02.2010, 01:47
Ես մի օր էղա անտեսանելի... ժող, անհաջող բան ա է...:( էկան վրես նստան... տնաշենը շաաաատ չաղ էր...

Ես էլ մարդամեկին կայցելեի, որ վերջապես բացահայտեի իրան:

Լեո
07.02.2010, 02:15
Եթե ես անտեսանելի լինեի, կգնայի Չուկի գաղտնաբառը կիմանայի:

Մանուլ
07.02.2010, 02:22
Բայց որ անտեսանելի լինեմ, մոդերատորներն ու ադմինները տեսնելո՞ւ են ինձ, թե՞ չէ :think:

dvgray
07.02.2010, 02:33
բայց փաստացի անտեսանելի դառնալու համար այնքան քիչ բան է պետք… ընդամենը պետք է, որ մեր մարմինը ոչ թե անդադարձնի տեսանելի լույսի սպեկտրի էլ-մագ. ճառագայթումը, այլ այն անցկացնի: իսկ թե ինչպես կարելի է դա իմիտացիա անել, տեխնիկայի հարց է, որը այսօրվա կոմպյուտերային դարում պետք է որ խաղ ու պար լիներ… զարմանում եմ, թե ինչպես մարդիկ դեռ չեն ռեալիզացրել դա: :think
իսկ միգուցե ռեալիզացրել՞ ես :o ու տարբեր ԿԳԲ-իչնիկներ արդեն անարգել մտնում ու էլնում՞ են ուր ուզեն ;)

Chuk
07.02.2010, 02:36

Գրելուց քիթդ մի փորի :nono

dvgray
07.02.2010, 02:53
Գրելուց քիթդ մի փորի :nono
քիթս իհարկե փորվում էր այդ պահին, բայց դա ես չէի ;)

Chuk
07.02.2010, 02:56
քիթս իհարկե փորվում էր այդ պահին, բայց դա ես չէի ;)

Հետևդ անտեսանելի կանգնած էի, չտեսա՞ :'

dvgray
07.02.2010, 03:00
Հետևդ անտեսանելի կանգնած էի, չտեսա՞ :'
իսկ ինչու՞ հենց "հետևս" :' :o
ես ճիշտն ասած զգում էի, որ պիցաս շատ արագ ա վերջանում, բայց քո վրա չէի կասկածում…
ճիշտն ասա, Արթգեոի հետ էիր՞ :think

aerosmith
07.02.2010, 12:52
կգնայի բանկ կթալանաեի... մեկա անտեսանելի կլնեի ու կամեռաները չէին կարա ինձ տենային

gags4oco
07.02.2010, 16:11
կգնայի, կմտնեի որևէ պաշտոնյայի գրասենյակ ու կհետևեի,թե ամբողջ օրը ինչով ա զբաղված

Dayana
07.02.2010, 18:02
իսկ ինչու՞ հենց "հետևս" :' :o
ես ճիշտն ասած զգում էի, որ պիցաս շատ արագ ա վերջանում, բայց քո վրա չէի կասկածում…
ճիշտն ասա, Արթգեոի հետ էիր՞ :think

Հա Դիվ, էդ երկուսի ձեռքի գործը կլինի: Գլուխ էին գովում, որ գնում են պիցա ուտելու :beee

mxmxm1
03.03.2010, 21:17
անպայման երեկոյան կայցելեի շեֆիս քարտուղարուհուն

Meme
21.03.2010, 21:09
Մարկանց կգժվացնեի......:D:D Հետո էս վիճակում կլինեին իրանք:o:o

_DEATH_
21.03.2010, 21:30
Ֆանտաստիկան ֆանտաստիկա, բայց արդեն գիտնականներին հաջողվել ա մարդուն անտեսանելի դարձնել: :img

В Германии создали первый трехмерный "плащ-невидимку" (http://www.newsland.ru/News/Detail/id/476511/cat/85/)

Արդեն հնարավորություն կա էտ բոլորը իրականացնել: :)

Իսկ ինձ էտ պետք չի, ես անհամբեությամբ սպասում եմ թե երբ են կախարդական փայտիկ հայտնագործելու: :))

Sagittarius
21.03.2010, 21:47

չեմ հավատում աղբյուրին:)

EgoBrain
21.03.2010, 23:10
Անտեսանելի լինելու դեպքում շատ բան կանեի, օրինակ մի հատ լավ, վերջին մոդելի նոթբուք կգողանայի:oy, կամ էլ կմտնեի դեկանիս գրասենյակ/նենց հետաքրքիր ա, թե ինչ ա անում ամբողջ օրը:think/ ու մի լավ նեռվերը կուտեի... Բայց ցավն այն է, որ եթե ռեալ դատենք, ամենայն հավանականությամբ ոչ մի բան էլ չէի անի, որովհետև կալարեի...:lazy

VisTolog
22.03.2010, 19:36
կգնայի, կմտնեի որևէ պաշտոնյայի գրասենյակ ու կհետևեի,թե ամբողջ օրը ինչով ա զբաղված

Եղած-չեղած մի օրովա էտ հնարավորությունը, ու դու տենց «տուֆտա» բանի վրա պետքա «ծախսեիր»:o:))

Haykolo1991
22.03.2010, 21:54
Երեւի բանկ կգնաի,ուղակի նայելու համար:)

Դեկադա
22.03.2010, 22:59
Երեւի բանկ կգնաի,ուղակի նայելու համար:)

Ուղղակի նայելու համար ի՞նչ պարտադիր ա անտեսանելի դառնալ.. ուրիշ բան, որ թալանելու գնաս ;)

tikopx
22.03.2010, 23:07
ոնց հասկացա ստեղ մարդիկ կցանկանային գժվացնելու համար կամ թալանելու համար դառնային անտեսանելի,բայց ես ուրիշ բան կառաջարկեի` հայտվել ամենահայտնի փակ տարածքում Zone 51:)))):hands

Ֆոտոն
22.03.2010, 23:15
Ես կգնայի ճամփորդելու մի երկիր, չգիտեմ ուր, հնարավոր է ուղղակի Երևանից դուրս: Գոնե ճանապարհածախսս կկրճատվեր: :))

kyahi
22.03.2010, 23:22
դե երևի կնստեյի երթուղային ու մի լավ բոլորին կվախեցնեյի:diablo
ՈՒղղակի այնպես կանեյի, որ բոլորը հավատային հոգու գոյությանը:Մի բան էլ կմտնեյի ամենալավ սիգարետների խանութը ու կթալանեյի, իհարկե բարի մտադրությամբ, որ ոչ ոք չծխի;)

Ֆոտոն
22.03.2010, 23:27

Դրա բարին ո՞րն ա: Էն, որ բնակչության մեծ մասը կամուրջներից ցած կգցվե՞ր: :unsure

yerevanci
23.03.2010, 08:37
Հատ հատ կմտնեի բոլոր օլիգարխների տուն, կիմանայի իրանց բանկային հաշվի համարները ու …
Էտ փողով գործարաններ կկառուցեի ու բոլոր գործազուրկներին ու անապահովներին կբերեի, որ աշխատեն

mxmxm1
10.05.2010, 19:33
կվերադրձնեի կնոջս,երեխայիս ու երջանկությունս...

ministr
10.05.2010, 20:46
Մի քանի բանկ կտանեի, մի քանի օբյեկտ կպայթացնեի, կարճ ասած կիրագործեի արդարադատություն իմ ձևով:

Skeptic
10.05.2010, 20:55
Հատ հատ կմտնեի բոլոր օլիգարխների տուն, կիմանայի իրանց բանկային հաշվի համարները ու …
Էտ փողով գործարաններ կկառուցեի ու բոլոր գործազուրկներին ու անապահովներին կբերեի, որ աշխատեն

Ես էլ ճիշտ նույնը կանեի, այն տարբերությամբ, որ կվերցնեի քյաշ փողը, թե չէ բանկային հաշիվների հետ կապված մեքենայությունները շատ ռիսկային են :)

Magic-Mushroom
10.05.2010, 21:29
Ես ինքնաթիռ կնստեի ու կգնաի Փլեյբոյի տիրոջ առանձնատուն ու այնտեղ կմնաի:hands:D

kitty
25.04.2011, 14:38
կգնաի դպրոց մածիանը կճղեի,հետո սաղ դասատուներին մի հատ լավ կճլոտեի ու հետո հանգիստ դասի կնստեի որովհետեր կիմանաի որ հաստատ դաս չեն հարցնի:D

մի հատ տենց բան լիներ էէ:D

anahit96
25.04.2011, 15:27
կգնաի դպրոց մածիանը կճղեի,հետո սաղ դասատուներին մի հատ լավ կճլոտեի ու հետո հանգիստ դասի կնստեի որովհետեր կիմանաի որ հաստատ դաս չեն հարցնի:D

մի հատ տենց բան լիներ էէ:D

Ես էլ մածծծյանի մեջ ինձ լիքը 5(10)-եր կդնեի

VisTolog
21.02.2012, 01:18
Կգնայի ու իմ ուզած մարդու կողքին կլինեի ամբողջ օրը::)

Նաիրուհի
21.02.2012, 02:08
Մաշտոցի այգում էնքա՜ն քանդելու բան կա...

Varzor
21.02.2012, 11:20
Մաշտոցի այգում էնքա՜ն քանդելու բան կա...
Հայաստանին էլ էնքան խանգարող մարդ կա...

Վոլտերա
28.12.2012, 21:51
Գրադարան կթալանեի

Arsuel
29.12.2012, 22:29
Միշտ հարցական մնացած հարցերիս պատասխանները հնարավոր կլիներ ԲՆԱԿԱՆԻՑ ստանալ :)))) ներթափանցելով էն մարդկանց կյանք ում որ ուզել եմ միշտ հարց տալ, բայց չի ստացվել: :hands

Stranger_Friend
11.07.2013, 22:20
Կփախնեի, կգնայի գյուղ, ձի կգողանայի, միասին կգնայինք լեռներով կշրջեինք, բարձր անտառներից մորի կուտեի, արջերին կբարևեի, հետո խելոք հետ կգայի տուն.

Անվերնագիր
11.07.2013, 23:46
Կփախնեի, կգնայի գյուղ, ձի կգողանայի, միասին կգնայինք լեռներով կշրջեինք, բարձր անտառներից մորի կուտեի, արջերին կբարևեի, հետո խելոք հետ կգայի տուն.
Բացի արջերին բարևելը, մնացածը դեպքերում անտեսանելիությունը պետք չի գալիս, չնայած արջերին բարևելուց էլ դժվար պետք գա :))

StrangeLittleGirl
11.07.2013, 23:55
Ես առաջին հերթին շորերս կհանեի :D

Բացի արջերին բարևելը, մնացածը դեպքերում անտեսանելիությունը պետք չի գալիս, չնայած արջերին բարևելուց էլ դժվար պետք գա :))
Դու էն ասա՝ գիրքը ու՞ր ես հասել :D

Լեդի Վարդ
12.07.2013, 10:05
1.Կմասնակցեի ակումբցիների հանդիպմանը…
2. կդաստիարակեի այնպիսի տղաների որոնց կարծիքով «երկրագունդը իրենց շուրջն է պտտվում»
3. ախպորս հետ կգնայի բանակ՝ծառաելու:(

Stranger_Friend
12.07.2013, 11:15
Բացի արջերին բարևելը, մնացածը դեպքերում անտեսանելիությունը պետք չի գալիս, չնայած արջերին բարևելուց էլ դժվար պետք գա :))

Ինձ համար փախչելու ու գյուղ գնալու համար անտեսանելի լինելը պարտադիր պայման է :D: Արջերի մոտ էլ պետք կգա.

Այբ
12.07.2013, 11:19
Առիթից կօգտվեի ու որոշ մարդկանց մի լավ կվախեցնեի: Էնպիսի բաներ կանեի, որ կմտածեին, թե սենյակում հոգի կա...:D

VisTolog
12.07.2013, 11:52
Կգնայի բանկային ծածկագրերը կիմանայի, մարդ ես, կարողա փող պետք լինի: :))

melancholia
12.07.2013, 18:29
այ եթե անտեսանելի դառնալու հետ մեկտեղ կարողանայի մարդկանց ուղեղում միքիչ պտտվել ու չասված մտքերը լսել՞.....հավես կլիներ: Կուզեի իմանալ մարդկանց իրական կարծիքն ու մտքերը

Արամ
13.07.2013, 15:32
այ եթե անտեսանելի դառնալու հետ մեկտեղ կարողանայի մարդկանց ուղեղում միքիչ պտտվել ու չասված մտքերը լսել՞.....հավես կլիներ: Կուզեի իմանալ մարդկանց իրական կարծիքն ու մտքերը

Դրա համար, <<սուպեր>> կարողություններ պետք չեն :)

Stranger_Friend
13.07.2013, 20:37
Դրա համար, <<սուպեր>> կարողություններ պետք չեն :)

իսկ ինձ թվում է հսկայական սուպեր հատկություններ են պետք իրականությունն իմանալու համար.

Meme
14.07.2013, 16:44
մոլորվածի պես երկար կքայլելեի փողոցներով մտորելու շարունակությունս, ապագաս...

ԱնԱիդա
15.07.2013, 23:56
մոլորվածի պես երկար կքայլելեի փողոցներով մտորելու շարունակությունս, ապագաս...

ես էլ,,, որ կողքից չասեին -աչոն?:B ինչ ա պատահել?

Նիկեա
31.07.2013, 16:26
Գիշերով երկար կքայլեի,կհիանայի երկնքով ու ոչ մեկը ինձ խեթ-խեթ չէր նայի::)

մարիօ
31.07.2013, 18:48
Ես կգնայի մեր Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի տուն ու կուտեի ինչ համով բան լիներ իրանց տանը. թող տանջվի :D Հա՜, մեկ էլ՝ հերթով կգողանայի բոլոր կուրսեցիներիս, կլցնեի իրար վրա ու կվառե՜ի :hands

merishok975
08.08.2013, 10:19
կնստեի Ֆրանսիա գնացող ինքնաթիռ

Նիկեա
13.10.2013, 15:46
Մի րոպեով թեկուզ անտեսանելի դառնայի,կգնայի լոգարան ու օճառով հավեսով կլվացվեի...ինձ մի րոպեն էլ էր լրիվ հերիք...:cry

Meme
31.10.2013, 20:41
ես կթռչեյի Ֆրանսիա, ու կմտնեյի էնտեղի շոկոլադի խանութներից մեկը, ու գնաաաաաա՜ց :nyam
ման կգայի զբոսայգիներով, կթափառեյի, ու էլի շոկոլադ կուտեյի՝ արդեն գողացած :secret....

Այբ
04.11.2013, 20:29
Ամեն ինչ...
Կծեծեի ու կվախեցնեի նրանց, ովքեր ինձ նեղացրել են:Բայց առաջին հերթին՝ երթուղայինի վարորդներին...:D

Արամ
04.11.2013, 20:38
Բլին, միթե ես ինձ էլ երբեք չեմ տեսնի :cry2

Լեդի Վարդ
04.11.2013, 21:34
Եթե լինեի անտեսանելի հերթով բոլոր ակումբցիների տեները կմտնեի:oy

VisTolog
04.11.2013, 22:27
Ուղղակի եկա ասեմ, որ դաժան ու միևնույն ժամանակ հաճելի բաներ կանեի: :D :love

Զաքար
03.06.2014, 17:48
Ուղղակի լուռ կշրջեի խենթ Սիրահարների մեջ;)

Vardik!
03.06.2014, 22:38
Ես նենց եմ զգում անտեսանելի դառնալու կարիքը: Նենց հավեսով դեն կշպրտեի լրիվ փաստաթղթերս ու կխցկվեի առաջին պատահած ինքնաթիռ: :(

Յոհաննես
03.06.2014, 22:44
Միակ բանը,որ մտքիս եկավ,գիշերը մի հատ գնալ էն մեր հարևան Վարդուշ տատի սենյակ: :think

Mephistopheles
03.06.2014, 22:53
ինչ կանեի՞… (http://funnycomedianquotes.com/uploads/images/comedian/medium/benny-hill.jpg)