PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական թոք–շոուներ

P.S.
06.06.2008, 12:35
էս օրերին ակտիվացել են հեռուստաբանավեճերը ու գրեթե բոլոր ալիքներով։ Որ թոք–շոուն եք նախընտրում, ինչու և ինչը կուզենայիք փոխել գոյություն ունեցող հաղորդումների ձևաչափերի մեջ։

Անձամբ ես հավանում եմ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծը» վերջին շրջանում։

Kuk
06.06.2008, 17:46
հանրայինով մի հաղորդումիկ են սարքել, իրանց «երկար» խելքով բանավեճեր է «կայանում»:[ Էդ հաղորդավարին փոխել է պետք. չի կարողանում ոնց որ պետքն է դերասանություն անի՝ ձևացնելով թե անկողմնապահ է, ակնհայտ ցուցադրում է, որ իշխանամետ է, ինչն իհարկե անընդունելի է:
Այդ հաղորդավարին փոխել է պետք, որպեսզի հանրայինի մահացած համբավը դագաղի մեջ իրար չգա:

Ձայնալար
06.06.2008, 17:52
Եղածներից ամենաշատը Պետրոսի հաղորդումն եմ հավանում: Շատ հետաքրքիր է վարում, այն իմաստով, որ եթե նույնիսկ մի հոգի է հրավիրված, ինքը ոնց-որ իր վրա վերցնի օպոնենտի ֆունկցիան. փորձում ա հակադրվել, հակառակ կարծիքները ներկայացնել և այլն: Մյուս առավոլությունն էլ այն է, բավական սուր հարցեր է տալիս ու երբեմն կարմրելու աստիճան տուպիկը գցում իրենց համար անցանկալի պատասխանից խուսափողներին՝ անկախ նրանից զրուցակիցը դիմադիր է, թե՞ ընդդիմադիր:

Միհատ էլ երկիր մեդիայով կար լավ հաղորդում՝ կարծեմ եռման կետն էր, բայց հաղորդավարը փոխվեց, հիմա որակը ընկել ա:

Sunny Stream
08.08.2008, 17:36
մեջներից լավը Պետրոսինն է, բայց էս հաղորդումը սովորաբար միայն ուրախանալու համար եմ նայում: Ինքը հավեսով է վարում, կամ լավ լեզու է գտնում հյուրերի հետ կամ էլ կարգին ծիծաղում նրանց վրա, բայց հյուրերի միջև որևէ նորմալ բանավեճ չեմ տեսել էս հաղորդման շրջանակներում. լինում է, որ գոռգոռում են, լինում է, որ թեև իբրև հակառակ բևեռներ են հրավիրված լինում, բայց համարյա որպես համախոհներ են խոսում, էնպես որ կարգին քաղաքական բանավեճ մեր հեռուստատեսությունում չես տեսնի: Էս տեսակետից ավելի հետաքրքիր է Արմենիայի «Հեռուստադուել»-ը, բայց սա էլ չես անվանի քաղաքական թոք-շոու, որովհետև ամեն տեսակ հարց էլ բարձրացնում են:

Kuk
08.08.2008, 18:03

Ես էլ եմ էդ «ուրվագծիկ»-ը նայելիս լավ ծիծաղում, բայց մի տարբերությամբ՝ ես Պետրոսի մտավոր ունակությունների բացակայության վրա եմ ծիծաղում, չնայած, որ ասում են՝ մարդու դժբախտության վրա չի կարելի ծիծաղել: Ընդունում եմ՝ չի կարելի, բայց նախ պետք է պարզել տվյալ արարածը մարդ է, թե՝ ոչ, այնուհետև որոշել՝ ծիծաղել, թե՝ ոչ: Ես ծիծաղում եմ:))