PDA

Դիտել ողջ տարբերակը : Սխալ տեղում, սխալ ժամանակ



Artgeo
25.10.2006, 16:57
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը: :8

քաղաքացի
25.10.2006, 16:59
Ծնվել եմ հիվանդանոցում: Նյու-Յորքում: Շատ չեմ դժգոհում: Կարևորը ժամանակն է, թե ես հիմա որտեղ եմ ապրում: :)

Artgeo
25.10.2006, 17:03
հենց ապրելու մասինա խոսքը, քանի որ հիմնականում ծննդավայրն ու ապրելու վայրը չի տարբերվում իրարից

քաղաքացի
25.10.2006, 17:06
հենց ապրելու մասինա խոսքը, քանի որ հիմնականում ծննդավայրն ու ապրելու վայրը չի տարբերվում իրարից
Չէ իմս ահավոր տարբերվում են: Ես հիմա գոհ եմ իմ ապրելու վայրից, իսկ ծննդավայրից՝ դժգոհ: Չնայած, որ շատերը իմ ապրելու վայրից առանց իմանալու իմ ծննդավայրը կարծում են «դրախտավայր»:

Հ.Գ. Թեմայի բուն իմաստը լավ չեմ հասկանում: :think

Արշակ
25.10.2006, 17:14
Չէ, որքան հիշում եմ, երբևէ նման զգացողություն չեմ ունեցել։ Չնայած հասկանում եմ նման զգացողություններ ունեցողներին։
Artgeo, իսկ դու ե՞րբ ու որտե՞ղ կուզեիր ապրել։

Ուլուանա
25.10.2006, 17:19
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը: :8
Ծնվածս օրից այդ զգացողությամբ եմ տառապել։ :( Միայն վերջին տարիներին եմ որոշ չափով ընտելացել... բայց իմ դեպքում հարցն այնքան երկիրը կամ քաղաքը չէ, այլ ընդհանրապես այս աշխարհը... :8 Ես դեռ վաղ մանկությունից ինձ այս աշխարհում միշտ խորթ ու օտար եմ զգացել... Ինձ միշտ թվացել է, որ ես լրիվ ուրիշ եմ... ուրիշ ցանկություններ ու զգացողություններ ունեմ, ի տարբերություն ինձ շրջապատող այլ մարդկանց։ :(

Artgeo
25.10.2006, 17:29
Ոնց եմ հասկանում քեզ :( Ի դեպ ինչքան շատ քաղաքներ ու տեղեր եմ լինում էնքան շատ եմ ես էլ քո պես սկսում մտածել, որ ընհանրապես աշխարհը իմ տեղը չի: Բայց ի՞նչից է դա, կամ ի՞նչ լուծումներ կան

milkyway
25.10.2006, 17:39
Ոնց եմ ես քեզ հասկանում::angry
Իմ մոտ հատկապես են տպավորությունն ա ,որ մի 3 դար շուտ եմ ծնվել, տեղի մասին չեմ խորանում::8

Esmeralda
25.10.2006, 19:32
Ժողովուրդ, ես արդեն կոմպլեքսավորում եմ :o
Մենակ ե՞ս եմ, որ նման զգացողություններ չունեմ.... :o

քաղաքացի
25.10.2006, 19:33
Ժողովուրդ, ես արդեն կոմպլեքսավորում եմ :o
Մենակ ե՞ս եմ, որ նման զգացողություններ չունեմ.... :o
Ըստ երևույթին ես ել չունեմ այդպիսի զգացողություն: :ok

John
25.10.2006, 20:02
Կուզենայի ընդհանրապես Չծնվել… զզվել եմ անարդարություններից…

StrangeLittleGirl
25.10.2006, 20:02
Շատ էլ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին եմ ծնվել, չնայած իմ ծննդավայրում չեմ ապրում :D

Riddle
25.10.2006, 21:30
Կարելի է բարիք փնտրել չարիքի մեջ: Եթե ինձ հարմար ժամանակ ծնվեի, ինձ այսքան լավը չէի համարի ներկայիս համատարած կեղտի մեջ::oy

Kita
25.10.2006, 21:45
Uluana
Ծնվածս օրից այդ զգացողությամբ եմ տառապել։ Միայն վերջին տարիներին եմ որոշ չափով ընտելացել... բայց իմ դեպքում հարցն այնքան երկիրը կամ քաղաքը չէ, այլ ընդհանրապես այս աշխարհը... Ես դեռ վաղ մանկությունից ինձ այս աշխարհում միշտ խորթ ու օտար եմ զգացել... Ինձ միշտ թվացել է, որ ես լրիվ ուրիշ եմ... ուրիշ ցանկություններ ու զգացողություններ ունեմ, ի տարբերություն ինձ շրջապատող այլ մարդկանց։


Ան ինձ մոտ էլ է նույնը....
Բայց այսօր նենց էի ուզում մի տասնքանի տարի շուտ ծնված լինեի, որ Մերկուրիի համերգին լինեի:love

Մասսագետ
26.10.2006, 00:08
Ինձ մոտ ուրիշ զգացմունքներ են առաջանում. սխալ տեղում, ճիշտ ժամանակ ու սխալ ժամանակ, ճիշտ տեղում, էրկու սխալները իրար հետ համատեղել չի ստացվում:

Cassiopeia
26.10.2006, 10:29
Ես ավելի կհամակերպվեի կյանքին, եթե ապրեի 16-17-րդ դարերում :)
Չնայած հիմա էլ ինձ վատ չեմ զգում…

Ուլուանա
26.10.2006, 11:06
Ես ավելի կհամակերպվեի կյանքին, եթե ապրեի 16-17-րդ դարերում :)
Չնայած հիմա էլ ինձ վատ չեմ զգում…
Ես էլ։ :oy Այն ժամանակներն ինձ ավելի հոգեհարազատ են։ Բայց դե մարդ ամեն ինչին էլ ընտելանում է։ Ես ժամանակի ընթացքում այս աշխարհին համակերպվել եմ՝ կյանքի շատ երևույթների նկատմամբ վերաբերմունքս փոխելով, այլապես չէի կարողանա գոյատևել։ Այս աշխարհն ինձ ուղղակի կուլ կտար... :( Ուղղակի փորձել եմ ու փորձում եմ այլ հայացքով նայել ամեն ինչին՝ միաժամանակ սկզբունքներիս չդավաճանելով։ :)

Բելկա
27.10.2006, 14:41
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը: :8
Հա ին մոտ էլ ոնց որ թե սխալ տեղում սխալ ժամանակ ծնված լինեմ

Root
27.04.2007, 10:16
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը: :8

ահա ես մի քիչ շուտ եմ ծնվել ....կուզեի մի 3251 թվականին .. ի հարկե եթե մարդկություն լինի էլի :) ինձ թվում է իմ երազանքը ` անդրօվկյանոսյան ապակեպատ ապարանք ունենալը ավելի հեշտ իրագործելի կլիներ

Ծով
28.04.2007, 00:28
Լավ կլիներ, բայց գիտես…:think
Ավելի վտանգավոր է ճիշտ ժամանակ, ճիշտ տեղում սխալներ գործել, քան սխալ ժամանակ՝ սխալ տեղում…:P
Ինձ մոտ մեկ-մեկ հարց է առաջանում՝ ինչի համար ենք մենք ապրում…հազար ու մի բան է մտքովս անցնում, բայց որովհետև տարբերակները շատ են, էլի պատասխանը չեմ գտնում…
Ինձ թվում է, որ եթե նույնիսկ ես 5-րդ դարում ծնված լինեի, ու քեզ նման մեկը նույն հարցն էն ժամանակ տար/:D /, էլի մտքիս ծայրով կմտածեի, որ միգուցե իսկապես արժի մտածել այդ մասին…:think
Բայց քանի որ մենք ինքնագլուխ աշխարհ չենք գալիս………;)

Մարդը ճշտի սահմանը չափելու համար «քանոն» չունի, դրա համար էլ և՛ ժամանակը, և՛ տեղը մեզ անհականալիորեն կարող են սխալ թվալ…
Ու ինչ-որ տեղ ճիշտ է մեկ-մեկ սխալվելը…

Երկնային
09.06.2008, 02:51
Ժող ձեր մոտ նենց տպավորություն չի՞ առաջանում, որ դուք ծնվել եք սխալ տեղում ու/կամ սխալ ժամանակին: Օրինակ իմ մոտ գրեթե անընդհատ տենց տպավորությունա: Ժամանակը էդքան ուժեղ չէ, որքան սխալ տեղը: :8


Ծնվածս օրից այդ զգացողությամբ եմ տառապել։ :( Միայն վերջին տարիներին եմ որոշ չափով ընտելացել... բայց իմ դեպքում հարցն այնքան երկիրը կամ քաղաքը չէ, այլ ընդհանրապես այս աշխարհը... :8 Ես դեռ վաղ մանկությունից ինձ այս աշխարհում միշտ խորթ ու օտար եմ զգացել... Ինձ միշտ թվացել է, որ ես լրիվ ուրիշ եմ... ուրիշ ցանկություններ ու զգացողություններ ունեմ, ի տարբերություն ինձ շրջապատող այլ մարդկանց։ :(

Ոնց եմ հասկանում… :noti
ինձ միշտ թվացել ա, որ Երկիր մոլորակը ինձ համար չի… :8
միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ ուրիշի կյանքն եմ ապրում… սա իմը չի…
ու որ այն մյուս կյանքում, որն Իմն է, շատ ավելի լավ էր, շատ ավելի երջանիկ էի, ու զգում եմ, որ հոգիս կարոտում է իրեն, ձգտում… :oy

երևի ճիշտ էր մեկը, որ ինձ անվանեց «լուսնից իջած աղջիկ»… :think