PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր մոլորակի վիճակը



Artgeo
05.06.2008, 11:28
Մեր մոլորակի վիճակը

Եթե հնարավոր լիներ երկրի բնակչությունը տեղավորել 100 անձից բաղկացած գյուղում՝ պահելով երկրի վրա գտնվող բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, այդ գյուղը կազմված կլիներ հետևյալ կերպ.
57 ասիացի, 21 եվրոպացի, 14 ամերիկացի (հյուսիսային, հարավային և կենտրոնական) և 8 աֆրիկացի:
Կլինեին.
52 կին և 48 տղամարդ
30 սպիտակ և 70 ոչ սպիտակ
30 քրիստոնյա և 70 ոչ քրիստոնյա
89 հետերոսեքսուալ և 11 հոմոսեքսուալ
6 մարդ կունենար բացարձակ հարստության 59%-ը, և բոլոր 6-ն էլ ծագումով ԱՄՆ-ից կլինեին
80-ը կապրեին վատ տներում
70-ը անգրագետ կլինեին
50-ը կտառապեին վատ սնուցումից, 1 հոգի կմահանար, 1-ը կծնվեր
1-ը համակարգիչ կունենար և միայն 1-ը համալսարանական դիպլոմ կունենար

Նաև հաշվի առեք, որ
եթե դուք այս առավոտ արթնացաք ավելի շատ առողջ, քան հիվանդ, ապա դուք ավելի հաջողակ եք, քան այն 1 մլն մարդ, որոնք մյուս շաբաթը չեն տեսնի…
Եթե դուք երբեք չեք եղել կռվի վտանգի, բանտարկության, միայնության կամ քաղցի մեջ, դուք ավելի լավ վիճակում եք քան 500 մլն մարդ:
Եթե դուք ազատ գնում եք եկեղեցի առանց սպառնալիքների, տանջվելու կամ մահանալու վտանգի, դուք ավելի բախտավոր եք, քան 3 մլրդ մարդ:
Եթե դուք մթերք ունեք սառնարանում, հագուստ՝ ձեզ վրա, տանիք՝ ձեր գլխավերևում և քնելու վայր, դուք ավելի հարուստ եք, քան աշխարհի բնակչության 75%-ը:
Եթե դուք գումար ունեք բանկում, ձեր դրամապանակում և մի փոքրիկ տուփում, դուք կազմում եք աշխարհի առավելություն ունեցող մարդկանց 8%-ը:
Եթե ձեր ծնողները դեռ կենդանի են և դեռ ամուսնացած, դուք իրող հազվադեպ մարդ եք:
Եթե դուք կարդում եք այս հաղորդագրությունը, դուք կրկնակի օրհնանք եք ստանում, որովհետև ինչ-որ մեկը մտածել է ձեր մասին, և որովհետև դուք այն 2 մլրդ մարդկանց թվին չեք պատկանում, ովքեր կարդալ չգիտեն:


Աշախատիր այնպես, կարծես դրամի կարիքը չունես:

Սիրիր այնպես, կարծես ոչ ոք քեզ երբեք չի տանջել:

Պարիր այնպես, կարծես ոչ ոք քեզ չի նայում:

Երգիր այնպես, կարծես ոչ ոք քեզ չի լսում:

Ապրիր այնպես, կարծես դրախտը երկրի վրա է:

Ուղարկիր այս հաղորդագրությունը քո ընկերներին: Եթե դու չուղարկես, ոչինչ էլ չի լինի, պարզապես ուղարկելու դեպքում, ինչ-որ մեկն այն կարդալիս կարող է ժպտալ :) :love

արտատպեցի տանը գտած մի թղթից

Dayana
05.06.2008, 11:38
Արթ դու մոռացել ես, որ երբ ուղարկում ես ինչ-որ մեկին էս լինկը, նա կարդալուց հետո քեզ ամուր գրկումա, թեկուզ վիրտուալ :oy

Fedayi
05.06.2008, 11:56
Երջանիկ մարդիկ ենք էլի փաստորեն... իրավունք էլ չունենք բողոքելու::think

Guest
05.06.2008, 11:57
Երջանիկ մարդիկ ենք էլի փաստորեն... իրավունք էլ չունենք բողոքելու::think

Այս տեքտը գրվել ա հենց նրա համար, որ բոլորը սկսեն իրենց երջանիկ զգալ :D

Apsara
05.06.2008, 18:26
Անկապ էր, թե ես չհասկացա:think

Ուրվական
05.06.2008, 19:03
Եթե դուք կարդում եք այս հաղորդագրությունը, դուք կրկնակի օրհնանք եք ստանում, որովհետև ինչ-որ մեկը մտածել է ձեր մասին, և որովհետև դուք այն 2 մլրդ մարդկանց թվին չեք պատկանում, ովքեր կարդալ չգիտեն:

Մի բան էլ, եթե կարդում եք, ուրեմն համակագիչ ունեք:hands

Artgeo
05.06.2008, 19:09
Մի բան էլ, եթե կարդում եք, ուրեմն համակագիչ ունեք:hands
Գոռ, տակը գրած ա

արտատպեցի տանը գտած մի թղթից
:P

Ուրվական
05.06.2008, 19:11
Գոռ, տակը գրած ա

:P

Հա, դե էդ էլ ես ավելացրեցի: Պետք ա տակը գրեի երևի.

չարտատպեցի Արթուրենց տանը գտնված թղթից, այլ ես մտածեցի:D