PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ է միշտ ընկերուհին նայում



Գլոբալ Հայացք
04.06.2008, 22:14
Հարցը՝
Ինչո՞ւ երբ փորձում ես գրավել աղջկա հայացքը քեզ պարտադիր ծակում է հայացքով միշտ կողքին գտնվող ընկերուհին, որը, սովորաբար (կարդա՝ միշտ), այնքան գրավիչ չէ, ինչպես ընկերուհին (եթե տեսել եք "Борат" ֆիլմը, կհիշեք՝ "костюм черный, не очень"):

Ասենք՝
հեշտությամբ կարող եմ հասկանալ, թե ինչու է ընկերուհիների գրավիչ լինելու մեջ միշտ կոնտրաստ լինում, չնայած, ում համար գրավիչ է, ում համար չէ, ամեն մեկի խնդիրն է: Բայց ինչո՞ւ է միշտ ընկերուհին ինձ նայում, չեմ հասկանում (դե գոնե ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը :oy):

Լավ կլիներ՝
Լավ կլիներ այս թեմայում տղաները կիսվեին փորձով աղջիկները՝ գաղտնիքներով (դե գոնե մի քիչ), բայց դե դուք նայեք:

Հ.Գ.
Հանկարծ չստեղծվի տպավորություն, որ աղջիկներին ագրեսիվ եմ վերաբերվում :o, ոչ՛, ընդհակառակը (էն որ ասում ա, "Անունս Արմեն չի՛, ընդհակառակը՝ Համբարձում") ես, կարելի է ասել, պաշտում եմ աղջիկներին:love, հա, իրո՜ք պաշտում եմ (դե, եթե չհաշվենք էն քսերոքսնոցի աղջկան, որ .pdf-ը ամեն անգամ Ֆոտոշոպով ա բացում, մյուս բոլորին պաշտում եմ :) ):

impression
04.06.2008, 22:22
(դե, եթե չհաշվենք էն քսերոքսնոցի աղջկան, որ .pdf-ը ամեն անգամ Ֆոտոշոպով ա բացում, մյուս բոլորին պաշտում եմ :) )[/SIZE]:

:D:D

լա~վն էր, լինում են տենց դեմքեր, մանավանդ քքսերոքսանոցներում ;)

դե, փորձեմ բացատրել: Ամեն իրեն հարգող ընկերուհու սրբազան պարտքն է հայացքով "ծակել" ցանկացած տղայի, ով կնայի իր հետ քայլող ընկերուհուն: նախ դա արվում է նախանձից (էդ խի՞ ինձ չնայեց որ), հետո, ինչն ավելի կարևոր է, ընկերուհուն պետք է մանրամասն "ատչոտ" տա, էդ տղայի բոյ-բուսաթից, թրաշի խտությունից, վզից կախված ոսկու կարատներից, սուլթանչիկների պլպլ-ճռճռ մաքրությունից և այլն: Թե չէ վաղը, մյուս օր մի բան նենց չեղավ, ինքն ի՞նչ երեսով նայի ընկերուհու աչքերին... Չէ՜ էդ հարցը մաքսիմալ նրբազգացողություն ու ընկերական անձնիրություն ա պահանջում, դուք էդ պրոբլեմին արհամարհանքով մի նայեք :D

Ra$Ta
04.06.2008, 22:59
Ընկերուհու նայելը նշանակումա որ դեռ նա մտածում ա , արժի ինչ որ շարունակություն տալ քո հետ թե ոչ , իսկ ընկերուհու նայելը էտ պռոստը քեզ ուղղված փորձությունանշանա , այսինքն առաջինը քեզ գնահատում են մի քանի պարամերժտրներով , դրանք են քո մաքրությունը , հետո ժպիտդ , հետո կոշիկներտ , հետո եթե էլի շարունակում են նայել դե էտ արդեն նրանից հետո երբ հաստատ քեզ ուսումնասիրել են ու ընդհանուր գնահատական են դրել , ուրեմն դա նշանակում ա որ դու դուր ես եկել նրան ու գործերտ լավա , եթե գործերտ լավ չլիներ ապա հաստատ էլ չէր նայի ընկերուհին :

Արամ
04.06.2008, 23:10
Ռազվեդկի համար:D:D:D լօլ անըդնհատ ուզում եմ լրջանամ մեկել էլի բացումա :D:D:D

Արսեն
05.06.2008, 00:10
Ինձ էլ ա միշտ հետաքրքրել էս հարցը, բայց պատասխան չէի գտնում, լուրջ չէի մտածել:think:
Իմ կարծիքով նայած թե ինչ ընկերուհիներ են. եթե իսկական մոտիկ ենկերուհիներ են, ուրեմն ընկերուհին հետազոտում ա տղային, որ հանկարծ չսխալվի իր ընկերուհին:8 խառն եր մի տեսակ: իսկ եթե «կռիսական են» դե լինում ա տենց, ամեն ինչ անում ա նախանձից ու որ ետ տղու մասին սխալ բաներ պատմի կամել իր կողմը շեղի ուշադրությունը…

Ավելացվել է 1 րոպե անց

ԲՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌ.............ՀԻՄԱ ՏԵՆՑԱ ԷԼՒ»»»» ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆՒ ԽԻ՞՞ ԱՄԵՆԻՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԵՏՔԱ ՍՏԱՆԱՔ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

հ.գ. տեսնենք մոդեռները քնած են... :)

բուդելնիկ ես դրե՞լ:think

Գլոբալ Հայացք
05.06.2008, 08:24
դե, փորձեմ բացատրել: Ամեն իրեն հարգող ընկերուհու սրբազան պարտքն է հայացքով "ծակել" ցանկացած տղայի, ով կնայի իր հետ քայլող ընկերուհուն: նախ դա արվում է նախանձից (էդ խի՞ ինձ չնայեց որ), հետո, ինչն ավելի կարևոր է, ընկերուհուն պետք է մանրամասն "ատչոտ" տա, էդ տղայի բոյ-բուսաթից, թրաշի խտությունից, վզից կախված ոսկու կարատներից, սուլթանչիկների պլպլ-ճռճռ մաքրությունից և այլն: Թե չէ վաղը, մյուս օր մի բան նենց չեղավ, ինքն ի՞նչ երեսով նայի ընկերուհու աչքերին... Չէ՜ էդ հարցը մաքսիմալ նրբազգացողություն ու ընկերական անձնիրություն ա պահանջում, դուք էդ պրոբլեմին արհամարհանքով մի նայեք

Շատ լավ է ասված ու սպառիչ (էն որ ասում են՝ "any other questions?"):

Բայց՝
երևում է, որ վերագրում ես "ընկերուհու սինդրոմը" նրանց ովքեր նայում են "սուլթանչիկների պլպլ-ճռճռ մաքրությանը", հարց է առաջանում՝ իսկ մյուսնե՞րը՝ Նրանք, որ հետաքրքրված չեն "վզից կախված ոսկու կարատներից" (կա՞ն չէ այդպիսի աղջիկներ :esim :D ), ՄԻԹԵ՞ չեն տառապում վերոհիշյալ սինդրոմով:

Սելավի
05.06.2008, 08:26
եթե ուզում եք որևիցե աղջկա մասին «ճշգրիտ» ինֆորմացիա ունենալ, ապա այդ աղջկան գովաբանեք իր իսկ մտերիմ ընկերուհու մոտ, և եթե ոչ ուղղակի ապա հաստատ անուղղակի դուք այդ ամենամտերիմ ընկերուհուց շատ բաներ կիմանաք ձեզ հետաքրքրող աղջկա մասին:
Հետևություն- Ընկերուհու ծակող հայացքը նշանակումա «բախտի տերը թաղեմ, տենաս էս սաղ սիրուն տղեքն են սենց անճաշակ» կամ «էդ ու՞մ էս նայում, դու հլը իրան չգիտե՜՜ս, այ՝ ուրիշ բան որ ինձ նայես»
Տարբերակ- միակ: Գեղեցկուհին տգեղների չարություննա հարուցում:
ՄԻ գախտնիք ասեմ, եթե ուզում եք ինչ-որ աղջկա գրավել, ժամանակ առ ժամանակ սեվեռուն հայացքով նայեք ձեզ դուր եկող աղջկան, բայց իր ընկերուհուն կոմպլիմենտ արեք, (բայց համը չհանեք 2 կոմպլիմենտը հերիքա) Հիմա չեմ մանրամասնի ինչա տեղի ունենում այդ պահին աղջկա ենթագիտակցության մեջ, բայց արդյունքը 100%-անոցա:

Փաստորեն Գլոբալ Հայացք ջան համատեղ ուժերով եկանք էն եզրակացության որ հաջորդ անգամ աշխատի ընկերուհուն փորձես գրավել, որպեսզի քեզ դուր եկող աղջիկը ծակող հայացքով քեզ՝... «հասկացար»:

Գլոբալ Հայացք
05.06.2008, 08:45
Փաստորեն Գլոբալ Հայացք ջան համատեղ ուժերով եկանք էն եզրակացության որ հաջորդ անգամ աշխատի ընկերուհուն փորձես գրավել, որպեսզի քեզ դուր եկող աղջիկը ծակող հայացքով քեզ՝... «հասկացար»:
Եղավ: Վերջ մեթոդ ա:
Լաբորատոր փորձերի արդյունքները տետրով կներկայացնեմ:

Հետաքրքրասեր
05.06.2008, 08:58
Հատկապես դուր եկավ 4րդ տարբերակը....
Իրականում իրեն ես դուր գալիս, և այդպես կյանքը անցնում է կողքով....:D

Ինչո՞ւ երբ փորձում ես գրավել աղջկա հայացքը քեզ պարտադիր ծակում է հայացքով ընկերուհին....
Արժի մի հատ հակառակորդի զենքը իրա դեմ կիրառել,այսինքն փորձես հակառակը անել:Նայես ընկերուհուն, որ ինքը նայի...:D

Օպերացիայի անունը "танго в троем"
Գաղտնաբառը "ադենոզինեռֆոսֆորական թթու":D

Ուշացա......

chiburgen
05.06.2008, 20:39
ՆԱԽԱԲԱՆ:)
Ես մի աղջկա հավանել էի, ու շատ էի իրանց լսարանի մոտ լռվցնում: Դե բնականաբար ինքը դուս չեր գալիս լսարանից, որ տենա ես կամ, թե չէ; Դրա տեղը կար 2-3 հոգանոց ռազվետկի կամանդ + մի հոգի լսարանի դռան մոտ ԿաՊեՊե նարյադ էր պահում/դրա համար էտ աղջկա անունը ԿաՊեՊե էի դրել:Ուրեմն հերթով դուս էին գալիս ռազվետկի/դրանցից մեկը նեռվերիս վրա ազդում էր, որտեղ բռնեմ ոտեր պոկելու եմ/, մեկ-մեկ էլ հավանածս աղջիկը ծիկ էր անում լսարանի դռնից : Ասենք մի կոմից մտածում ես , որ քեզ վնուշատ ես անում, մի կողմից էլ` յանի խին են ամեն անգամ ես աղջիկները կողքովս անցնելիս ինձ ոտից գլուխ չափում :
ՄԻՋԱԲԱՆ:)
Գլոբալ Հայացք ջան էտ բնական ա ` ով պետքա` քեզ ուշադրություն չի դարձնում: Ընգերուհուն առհամարի , մենակ ուշադրություն դարձրու իրան: Մեկա ընգերուհին կասի, որ իրան էիր նայում; ՄԻ օր էլ հաստատ իմացի ինքը չի դիմանալու ու դու իրա ուշադրությանը կարժանանաս:
ՎԵՐՋԱԲԱՆ:)
Ընդանրապես ընգերուհինրը հիմնականում, կամ նեռվերի վրա են ազդում , կամ էլ ջոգում ես, որ ընգերուհին ավելի ա դզում:

ChildOfTheSky
05.06.2008, 23:52
մի հատ տափակ կինո կա "The hottie and the nottie", չնայեք հանկարծ, շատ տափակ ա, էնտեղ մի հետաքրքիր թեորեմ ա ասվում՝ "Մի ընկերուհու գեղեցկությունը ուղիղ համեմատական է մյուսի տգեղությանը": Բայց դրանք շատ կռիսն են, դնում են իրանց երազած տղու տեղը, գիտեն իրանց համար ես հետները տալի-առնում, էլ չեն իմանում, որ իրանց միակ լավ հատկանիշը իրանց ընկերուհին ա :beee :