PDA

Դիտել ողջ տարբերակը : KT world



KT'
02.06.2008, 23:41
ես գիտեմ ձեր մտքերը,
ձեր սիրտն ավելի գեղեցիկ է, քան գլուխը

Դոստոևսկի

Ավելացվել է 3 րոպե անց
Նա ուզում էր դերասան դառնալ: Ասում էմ ` <<էր>>, որովհոտև արդեն դարձել է: Այն էլ ինչպիսի~ դերասան: Նրա նմանին դժվար թե հանդիպած լինես: Քանի դերեր է փայլուն խաղացել: Ամեն մարդու իր ուզած հերոսին է ցույց տվել… ու հավատացել են: Ինքն էլ է հավատացել:
…Ու դեռ խաղում է:
Քանի տարի է հայելին նրան ցույց է տալիս երկու հպարտ աչքեր, որոնք մի հսկայական հայացք են կազմում, երկու ոչինչ չասող աչքեր, ամեն ինչ թաքցնող հայացք:
… Դու անձրևից վախենու՞մ ես:
Ես սիրում եմ անձրևը:
Նա էլ է սիրում, բայց վախենում է:
Անձրևից նրա հայացքքի կարծրությունը հալվում է:
Անձրևից կոտրվում են նրա հագուստի ծալքերը:
Անձրևը մաքրում է նրա դիմափոշին…
Ու դեմքն ասում է.
_Ես եմ: Դու ես: Ես դու եմ…
Անձրևից հետո հայելին երկու բարի,հոգնած ու հնացած աչքեր է ցույց տալիս, որոնք մի փոքրիկ հայացք են կազմում: Հայացքն ասում է.
_Նկատեք ինձ: Գնահատեք ինձ, և ես կնվիրվեմ ձեզ:
Հայելին ասում է.
_Սա դու ես:
Հայելին չի ստում: Նա հասկանում է, որ հայելին չի ստում, ու վախենում է: Հայելում էլ է անձրև եկել: Էլ չկա, դիմափոշին, չկա~:
_Շշշշշշշշ…ոչ մեկին չասես..
Նա նայում է հայելու աչքերի մեջ: Հայելին ասում է.
_Ես դու եմ:
Նա հավատում է, բայց մեջքով է շրջվում: Շուրջը մարդիկ են հավաքվում: Նա գոռում է.
_Սու~տ է : Սու~տ է…
… Դու դեռ անձրևից չե՞ս վախենում:
Ես սիրում եմ անձրևը:

Նա էլ է սիրում, բայց վախենում է:

Ծով
29.07.2008, 13:11
;)ԵՍ էլ եմ սիրում, բայց չեմ վախենում...

Հայելում էլ է անձրև եկել: Էլ չկա, դիմափոշին, չկա~:
իսկ հայելուց...վախենում եմ:(
խոսքեր չկան...ապրե՛ս:)

Yellow Raven
29.07.2008, 13:56
Իսկականից լավն էր,մի քիչ սահուն չի կարդացվում,բայց համենայն դեպս հետաքրքիր էր;)

Chuk
01.08.2008, 01:01
Կասեմ կարճ՝ գեղեցիկ է :)

Selene
01.08.2008, 19:45
Շատ իրական էր, կարճ ու լավը…

KT'
04.09.2008, 16:31
Երևի կարդացել եք որպես չափածո..
Արձակ է..

Sunny Stream
04.09.2008, 21:03
Քո գրածներից երեք ստեղծագործություն կարդացի... գեղեցիկ ու յուրահատուկ ոճ ունես... ամենաշատը սա հավանեցի ;) ... ի դեպ, առաջին հայացքից իսկապես արձակի տպավորություն չի թողնում, բայց կարդալիս չէի էլ մտածում, որ կարող է չափածո լինել :)

KT'
05.09.2008, 13:11
Հետաքրքիր ա, ո՞ր երեքը…