PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ ստեղծագործությունները

unknown
31.05.2008, 20:36
2 տարի առաջ մի պատմվածք էի գրել որոշել եմ ձեր դատին հանձնել::)Առանց վերնագիր կգրեմ վերնագիրը միասին կդննենք::oy

Belle
31.05.2008, 20:51
2 տարի առաջ մի պատմվածք էի գրել որոշել եմ ձեր դատին հանձնել::)Առանց վերնագիր կգրեմ վերնագիրը միասին կդննենք::oy

սպասում եմ ;)

unknown
31.05.2008, 21:02
Կյանքը շատ բարդ բան է և հաճախ,երբ մենք լավ բանի չենք սպասում մեր կյանքում այն լինում է,լինում է նաև հակառակը անվերջ մի լավ բանի ես սպասում ու այն չի գալիս:
Աստղիկը շատ դժբախտ էր,կյանքը նրան ծանր հարված էր պատճառել 1 տարի առաջ.ավտովթարից մահացել էր նրա սիրած էակը:Նա ոչ մի վարկյան չեր մոռանում իր վշտի մասին ու այդ դեպքից հետո բոլոր տղաներին մերժում էր:Բոլորը խորհուրդ էին տալիս նրան նորից սիրահարվել ու մոռանալ անցյալը,բայց Աստղիկը ոչ մի տղայի չէր էլ նայում:
Մի օր նա սովորականից շուտ վեր կացավ,հագնվեց ու զբոսնելով գնաց դասի՝ համալսարան:Նա քայլում էր փողոցով ու մտածում իր դժբախտ բախտի մասին:Նրա առջևից մի երիտասարդ էր գալիս,որը նույնպես իր մտքերի մեջ խրված,ինչ-որ բանի մասին էր մտածում:Նրանք բախվեցին իրար(կյանք այն լի է անակընկալներով):Տղան քաղաքավարի ներողություն խնդրեց Աստղիկից:Աստղիկը իր դեմքի թախծոտ ժպիտով ասաց.
-Ես եմ մեղավոր,շատ էի ցրված,կներեք:
-Ոչ ինչ եք ասում,ես էի մեղավոր չպետք է այսքան մտքերով տարվեի.ես առջևիս չեի նայում:
-Դե լավ ինչ որ է,2-սս էլ մեղավոր ենք:
Նրանք երկուսն էլ ժպտացին ու գնացին իրենց ճանապարհներով:
Այս հասարակ դեպքը դուրս չեր գալիս պատանու մտքից,նա օր ու գիշեր մտածում էր այդ աղջկա մասին:Ինչ անի,որ նրան նորից տեսնի,ամբողջ ժամանակ նա միայն դրա մասին էր մտածում:

Ավելացվել է 1 րոպե անց
Շարունակելի…

Մտահոգ
01.06.2008, 20:30
2 տարի առաջ մի պատմվածք էի գրել որոշել եմ ձեր դատին հանձնել::)Առանց վերնագիր կգրեմ վերնագիրը միասին կդննենք::oy

Շատ լավն էր, կարելի է վերնագրել
"Ճակատագրական բախում համալսարանի ճանապարհին"

unknown
01.06.2008, 20:36
Ու էլի մի օր նրանք հանդիպեցին,բայց այս անգամ աղջիկը ման էր գալիս պուրակում:Տղան նայեց աղջկան ու ժպտալով ասաց.
-Էլի հանդիպեցինք,ոնց եք?
-Այո հանդիպեցինք: Շնորհակալություն լավ եմ: Կներեք բայց ես շտապում եմ,-ասաց Աստղիկը ու գնաց:
Տղան հասկացավ որ աղջիկը խուսափում է իրենից: Ամեն օր հեռվից նա հետևում էր աղջկան:
Մի օր երբ Աստղիկը դասերից հետո նստել և մտածում էր իր դժբախտ կյանքի մասին, տղան մոտեցավ նրան ու ասաց.
-Բարև ձեզ
-Բարև,-ասաց Աստղիկը զարմացած,-էլի դուք?
-Այո ես եմ: Ինչպես ասում են կյանքը լի է անակընկալներով:
-Այո ճիշտ եք:
-Կարելի է նստել ձեր մոտ:
-Խնդրեմ,-Աստղիկը տեղ տվեց նրան:
-Ինչքան ժամանակ է մենք հանդիպում ենք իրար,իսկ ես ձեր անունն էլ չգիտեմ.կասեք ինձ ձեր անունը?
-Աստղիկ:
-Աշոտ,- ձեռքը մեկնելով ասաց տղան: Շատ ուրախ եմ ծանոթության համար:
-Ես էլ:
-Կներեք, իսկ կարելի է իմանալ թե ինչու եք միշտ այդքան տխուր?
-Ոչ չի կարելի և ինչ իրավունք ունեք դուք ինձնից ին կյանքի մասին հարցնելու, ձեր ինչ գործն է թե ես ինչու եմ տխուր,-ասաց Աստղիկը ու ջղայնացած գնաց:
Աշոտը չգիտեր ինչ մտածեր. նա շփոթվել էր:
Այս դեպքից հետո Աստղիկը ամբողջ ժամանակ մտածում էր Աշոտի մասին: Մտածում էր որ ինքը չպետք է իր ջղայնությունը այդ տղաի վրա թափեր: Նա ուզում էր ներողություն խնդրել Աշոտից, բայց չէր տեսնում նրան:

Ambrosine
03.06.2008, 17:21
Բա վերջը?

unknown
03.06.2008, 20:24
Մի օր Աստղիկը պատահաբար տեսավ Աշոտին պուրակում նստած:Աստղիկը իր մեջ ուժ գտնելով մոտեցավ Աշոտին:
-Բարև:
Տղան հանկարծակիի եկավ տեսնելով Աստղիկին:
-Բարև:
-Ոնց ես,-ասաց Աստղիկը:
-Ոչինչ դու ոնց ես?
-Ես էլ ոչինչ:Կարելի է նստեմ:
-Այո իհարկե
-Ես ուզում էի ներողություն խնդրել ձեզանից,որ այն օրը կոպտեցի ձեզ:Ես չպետք է իմ ջղայնությունը ձեզ վրա թափեի:Կներեք:
-Ոչինչ ես չեմ նեղացել,դուք այն ժամանակ ճիշտ էիք,ես չպետք է ձեզանից հարցնեի:
-Ոչ,գիտեք ես արդեն 4 օր է ձեզ ուզում էի տեսնել,որ ներողություն խնդրեմ,ես շատ եսասեր գտնվեցի,այդ պահին միայն իմ մասին էի մտածում:
-Լավ հերիք է ձեզ մեղադրեք,հաշվենք այդպիսի դեպք չի եղել:Անցանք:Իսկ դուք այս համալսարանում եք սովորում
-Այո
-Ինչ տարօրինակ է,ես էլ եմ այստեղ սովորում,բայց մինչև մեր առաջին հանդիպումը ձեզ չեի տեսել:
-Ես նույնպես:Դե լավ ես գնամ:
-Ինչու եք ուզում այսքան շուտ գնաք,մի քիչ էլ մնացեք զրուցենք:Եկեք իրար ավելի մոտիկից ճանաչենք ու ընկերանանք:Ինչ կասեք:
-Ընկերներ?Կներեք բայց ես ընկերությանը չեմ հավատում:1 տարի առաջ ես կորցրի իմ միակ ընկերոջը,հիմա ես էլ հույս չունեմ,որ կարող է ինչ որ մեկը լավ ընկեր լինի իմ համար:
-Ցավում եմ,բայց պետք չէ հուսահատվել :Իսկ ինչից է մահացել ձեր ընկերը
-Ավտովթարից
-Երևի դուք շատ եք տառապում,դա է պատճառը որ դուք միշտ տխուր եք լինում:
-Այո դուք ճիշտ եք նկատել:Գիտեք ես շատ եմ կարոտում նրան:
-Ես ձեզ հասկանում եմ:
-Իսկ դուք այն օրը ինչու էիք այնքան տխուր:Իմ պատճառը դուք արդեն իմացաք:

Մտահոգ
04.06.2008, 20:55
-Ընկերներ?Կներեք բայց ես ընկերությանը չեմ հավատում:1 տարի առաջ ես կորցրի իմ միակ ընկերոջը,հիմա ես էլ հույս չունեմ,որ կարող է ինչ որ մեկը լավ ընկեր լինի իմ համար::

Անուշ ջան, շատ հետաքրքիր պատմված է, անհամբեր սպասում եմ շարունակությանը, միայն չհասկացա թե դժբախտ պատահարից զոհված տղան ինչու կամ ինչպես պիտի խաթարեր երիտասարդ ու գեղեցիկ ուսանողուհու հավատքը ընկերության նկատմամբ՞

unknown
05.06.2008, 11:14

Դե այդ աղջիկը մենակ եդ տղու հետ էր ընկերություն արել,ու հիմա վախենումա որ կարողա ես մեկի հետ էլ նույնը կատարվի::)

Գալաթեա
05.06.2008, 13:24
Անուշ ջան...պատմությունդ շատ թախծոտ է ու սրտառուչ:
Բայց մի քանի դիտարկումներ անեմ, լավ?

Նախ, շատ ես ընկնում երկխոսությունների հետևից: Աշխատիր խուսափել`
-Ոնց ես:
- Լավ եմ:
- Բա դու ոնց ես
- Ես էլ նենց ոչինչ -ի կարգի մանր-մունր երկխոսություններից: Ռիթմը կորում է գրվածքիդ: Դրանք տեղին կլինեին, եթե պատմվածքդ երկար լիներ: Բայց դու առանց այն էլ փոքր հատվածներ ես տեղադրում ու ամբողջը` երկխոսություն:

Մի քիչ շատ ես ձգում պատմությունը: Բոլորս արդեն հասկացանք, որ Աստղիկը դժբախտ էր: Ու անընդհատ հանդիպում էր Աշոտին պատահականորեն: Պատկերն անընդհատ կրկնում ես: Փորձիր զարգացնել:

Ու մի բան էլ...կերպարներդ անշունչ են մի քիչ..չոր հարցուփորձը հանգեցրել է նրան, որ մենք կերպարներիդ գրեթե չենք տեսնում: Փոքր-ինչ արյուն ու կյանք հաղորդիր իրենց, համովացրու..

Հուսով եմ` չես նեղանում :)

Գալաթեա
05.06.2008, 13:48
Ի դեպ, մշակումները կարող ես տեղադրելիս էլ անել :)
Կապ չունի որ վաղուց ես սա գրել:

Ambrosine
05.06.2008, 14:00
Դե այդ աղջիկը մենակ եդ տղու հետ էր ընկերություն արել,ու հիմա վախենումա որ կարողա ես մեկի հետ էլ նույնը կատարվի::)

բա վերջը երբ ենք կարդալու?

unknown
05.06.2008, 14:17
Գալաթեա
Ես կփորձեմ::)Եսօր մինչև վերջ կտեղադրեմ,հետո միասին սխալները կուղղենք:;)

Ambrosine
11.06.2008, 17:17
սպասում ենք, սպասում:|

Kuk
12.06.2008, 01:19
Անուշ ջան, հետաքրքիր էր, բայց դեռ լրիվ չի հա՞, շարունակություն կա՞:

unknown
12.06.2008, 18:36
–Ոչ թե դուք այլ Աշոտ,մենք ընկերներ ենք չէ՞:
–Այո,Աշոտ:
–Ուրեմն այն օրը ես շատ տխուր էի,որովհետև իմ ընկերուհին,որի հետ ես ուզում էի նշանվեի ու ամուսնանայի մի օր իմ ամենամոտ ընկերոջ հետ գալիսա ու ասում որ իրանա սիրում:Այդ օրը ես կորցրի և իմ ընկերուհուն,և ընկերոջը:
–Ինչ տխուր է,-Էմման նայեց ժամին,-ես պետք է գնամ արդեն ուշ է:
–Ես քեզ կուղեկցեմ,որ կողմն ես գնում՞:
Նրանք միասին գնացին ու այդ օրվանից սկսվեց նրանց ընկերությունը:Եթե առաջ Աստղիկը շատ տխուր էր,հիմա նա անընդհատ ուրախ էր լինում:Նրանց երկուսն էլ սիրահարվել էին միմյանց,բայց ոչ մեկը չէր համարձակվում մյուսին ասել իր զգացմունքների մասին:
Մի օր ,երբ նրանք պայմանավորվել էին հանդիպել սրճարանում Աշոտը սպասեց-սպասեց բայց Աստղիկը չեկավ:Նա որոշել էր ասել իր զգացմունքի մասին:Աշոտը շատ անհանգիստ էր,նա զանգեց Աստղիկենց տուն,երկար պահեց հեռախոսը ,բայց ոչ ոք չէր վերցնում:Նա մի անգամ էլ փորձեց ու հեռախոսը վերցրեց Աստղիկի մայրը:Աշոտը հարցրեց թե ուր է աստղիկը,նրա մայրը պատասխանեց.
–Աստղիկը հիվանդանոցում է:
-Ի՞նչ,ինչ է պատահել,որ հիվանդանոցում:
Պարզվեց որ նա մեքենայի տակ է ընկել:Աշոտը գնաց այն հիվանդանոցը որտեղ Աստղիկն էր:Նա մոտեցավ կանգնած բժշկին ու հարցրեց թե ոնց է Աստղիկը,բժիշկը ասաց.
-Վիճակը շատ լուրջ է,մենք վիրահատել ենք նրան ու հիմա սպասում ենք պատասխանի :Դու՞ք եք Աշոտը:
–Այո իսկ ինչ է եղել՞:
–Վիրահատության ժամանակ նա ձեր անունն էր տալիս:
Աշոտը նստեց նստարանին ու գլուխը առավ ափերի մեջ:Անցավ որոշ ժամանակ ու բժիշկը դուրս եկավ.
–Բժիշկ ինչպես է նա:
–Լավ է,նա հաղթահարեց վիրահատությունը:
Շուտով Աստղիկը լավացավ ու Աշոտը խոստովանեց նրան որ սիրում է իրեն:Աստղիկը և Աշոտը ամուսնացան և շատ երջանիկ էին:
ՎԵՐՋ

Kuk
12.06.2008, 20:07
Երկխոսությունները չափից շատ են, վերջն էլ հեքիաթային էր:)
Նեղանալ չկա. ինչպիսի կարծիք կազվում է, արտահայտում եմ;)

Մտահոգ
12.06.2008, 20:08
Շատ լավն էր:) Բայց կարող ես շարունակել, ասենք քանի երեխաներ ունեցան նրանք, հետո ինչպես մի անգամ Աշոտը պատահաբար դավաճանեց Աստղիկին, իսկ Աստղիկը ներեց նրան... հետո Աստղիկը մտքում դավաճանեց Աշոտին, իսկ Աշոտը չներեց նրան և այլն...:)
հարգանքներս

Գալաթեա
12.06.2008, 20:12
Անուշ ջան....էխ...գդե մաի սեմնացած լետ :)

impression
12.06.2008, 20:24
Լավ էր, Անուշ ջան, ու հիմանականում լավ էր նրանով, որ բոլորը շունչները պահած կարդում էին, թե հիմա, այ հիմա մի հատ ԲՈ՛ կլինի, ու վեր կթռնենք, բայց լավ էլ խաբել ես ;) լավ, հանգիստ կարդացվեց. Գալաթի լեզվով` բեզ լիշնիխ ինֆարկտվ...

Ուլու, գոնե սա մի ջնջի, մարդ ես :)

Ambrosine
12.06.2008, 20:28
իիիիի, էսքան կարճ?
Վերջը շատ արագացրիր, բայց լավ ա, որ երջանիկ ավարտ ես տվել պատմվածքիդ:)
Մի տեղ էլ Աստղիկի տեղ Էմմա ես գրել. հերոսուհու անունը Էմմա է եղել, փոխել ես Աստղիկ, թե ոնց?:think

Գալաթեա
12.06.2008, 20:32
իիիիի, էսքան կարճ?
Վերջը շատ արագացրիր, բայց լավ ա, որ երջանիկ ավարտ ես տվել պատմվածքիդ:)
Մի տեղ էլ Աստղիկի տեղ Էմմա ես գրել. հերոսուհու անունը Էմմա է եղել, փոխել ես Աստղիկ, թե ոնց?:think

Կարծում Էմման պարզապես Աստղիկի alter ego-ն էր:
Պարզապես Անուշը չուզեց բացել այդ թաքնված զսպանակը` մեզ մտածելու տեղիք տալու համար :)

impression
12.06.2008, 20:35
Կարծում Էմման պարզապես Աստղիկի alter ego-ն էր:
Պարզապես Անուշը չուզեց բացել այդ թաքնված զսպանակը` մեզ մտածելու տեղիք տալու համար :)

ես ավելի լավ տարբերակ էի մտածել, բայց դե, սուս եմ մնում, սրանից արդեն դետեկտիվի հոտ ա գալիս :8

Մտահոգ
12.06.2008, 20:43
ես կառաջարկեմ այսպիսի վերնագիր
"Էմմա անվանյալ աստղը"

Frigid-
12.06.2008, 21:17
Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք!!! :D

ivy
12.06.2008, 21:42
-Վիճակը շատ լուրջ է,մենք վիրահատել ենք նրան ու հիմա սպասում ենք պատասխանի :

ոնցա զգացվում, որ քննական շրջանի մեջ են էրեխեքը... նույնիսկ վիրահատությունից հետո են պատասխանի սպասում :)

unknown
13.06.2008, 08:31
Բոլորիդ շնորհակալություն կարծիքների համար::)Էդ Էմման դրա հետ ոչ մի կապ չուներ,ուղղակի ես ես քանի օրը նենց խառնված եմ,որ գրելիս ուրիշ պատմվածքիս հերոսուհու անունն եմ գրել::lol

Ավելացվել է 3 րոպե անց

իիիիի, էսքան կարճ?
Վերջը շատ արագացրիր, բայց լավ ա, որ երջանիկ ավարտ ես տվել պատմվածքիդ:)
Մի տեղ էլ Աստղիկի տեղ Էմմա ես գրել. հերոսուհու անունը Էմմա է եղել, փոխել ես Աստղիկ, թե ոնց?:think

Ճիշտն ասած լիքը կրճատել եմ::)Էմման Աստղիկի հետ կապ չունի::D

impression
13.06.2008, 15:28
Բոլորիդ շնորհակալություն կարծիքների համար::)Էդ Էմման դրա հետ ոչ մի կապ չուներ,ուղղակի ես ես քանի օրը նենց խառնված եմ,որ գրելիս ուրիշ պատմվածքիս հերոսուհու անունն եմ գրել::lol

Անուշ ջան, իսկ էդ ուրիշ պատմվածքդ է՞լ ա սենց սուր սյուժեով, հատուկ էքստրիմի սիրահարների համար:)
Ասենք, նախապատրաստվեմ, էլի ;)

unknown
13.06.2008, 16:16
Անուշ ջան, իսկ էդ ուրիշ պատմվածքդ է՞լ ա սենց սուր սյուժեով, հատուկ էքստրիմի սիրահարների համար:)
Ասենք, նախապատրաստվեմ, էլի ;)

Ոչ են մեկը անկապ սիռօ մասի շաբլոն ստեղծագործությունա::DԷդ մեկը չեմ տեղադրելու:),պետք չի պատրաստվես:)

Գալաթեա
13.06.2008, 16:44
Տենց մի բան:);)

Գրի Անուշ ջան, գրի...էնտուզիազմը սարերա շուռ տալիս :)

unknown
13.06.2008, 16:53
Գրի Անուշ ջան, գրի...էնտուզիազմը սարերա շուռ տալիս :)

Ցավոք հիմա էլ չեմ կարողանում գրեմ:(էդ էն սիրահարված տարիներիս էր երբ ամեն իրիկուն նստում ու գրում էի,իսկ հիմա…:(

Մտահոգ
13.06.2008, 16:55
Ցավոք հիմա էլ չեմ կարողանում գրեմ:(էդ էն սիրահարված տարիներիս էր երբ ամեն իրիկուն նստում ու գրում էի,իսկ հիմա…:(

Փորձիր նորից սիրահարվես, գոնե հանուն հայ գրականության....please:)

մի հուսահատվիր Անուշ ջան, շատ լավն էր, քո տարիքում ես նույնիսկ չէի համարձակվում շարադրություն գրել:) Էլ ուր մնաց որ համարձակվեի ստեղծագործել էն էլ սիրահարված:)

Kuk
14.06.2008, 00:30
Գրի Անուշ ջան, գրի...

Հի-մա՛, Հի-մա՛, Հի-մա՛:

Ավելացվել է 1 րոպե անց
Էս քաղաքականության հետ իրոք կապ չունի, ես անկեղծորեն ասում եմ՝ ուզում եմ, որ հիմա գրի:

unknown
14.06.2008, 17:50
Հի-մա՛, Հի-մա՛, Հի-մա՛:

Ավելացվել է 1 րոպե անց
Էս քաղաքականության հետ իրոք կապ չունի, ես անկեղծորեն ասում եմ՝ ուզում եմ, որ հիմա գրի:

Որ տենց շատ ես ուզում կգրեմ:),բայց մի որոշ ժամանակ հետո;)

Մտահոգ
15.06.2008, 20:53
Որ տենց շատ ես ուզում կգրեմ:),բայց մի որոշ ժամանակ հետո;)

ՀԻ՜ՄԱ - ՀԻ՜ՄԱ - ՀԻ՜ՄԱ- ՀԻ՜ՄԱ- ՀԻ՜ՄԱ- ՀԻ՜ՄԱ

unknown
17.06.2008, 09:55
Ձմեռային ցուրտ եղանակ էր,Էմման նստած էր իր սենյակի պատուհանի մոտ ու նայում էր թե ինչպես է փաթիլ-փաթիլ մաղում ձյունը:Նա շատ ուրախ էր,որովհետև վաղը պիտի գնար դասի:2 շաբաթ է ինչ նա հիվանդ պառկած էր տանը:Նրա սիրտը բաբախում էր,երբ մտածում էր,որ վաղը պիտի տեսնի Նրան խոսի հետը պատմի թե ինչքան վատ էր առանց Նրա:Հետո նա նորից տխրում էր հիշելով,որ նրանք միայն ընկերներ են ու որ ինքը ոչիչ էլ չի կարողանա ասել Նրան:
2 տարի էր ինչ Էմման սիրում էր Մայքլին:Մայքլը եկել էր Ֆրանսիայից իր ընտանիքի հետ:Նրանք եկել էին 3 տարով,որովհետև նրա հայրը հիվանդ էր ու եկել էր բուժվելու:Էմման շատ լավ հասկանում էր որ,շուտով Մայքլը կգնա ու տենց էլ ոչ մի բան էլ չի իմանա իր զգացմունքների մասին:Բայց սրտի խորքում նա հույս էր պահում որ այս 1 տարում Մայքլը ևս կսիրի իրեն ու ամեն ինչ լավ կլինի:Սակայն 2 տարի է անցել իսկ Մայքլը միայն մոտիկ ընկեր էր Էմմայի համար:
Շարունակելի…

ivy
17.06.2008, 19:07

Ինձ միայն մի բան է հուզում` Աշոտը խաբա՞ր է Մայքլի մասին: :think
Մեկ էլ մտածում եմ, եթե էս անգամ էլ Էմման դարձավ Աստղիկ, ուրեմն դա արդեն պատահականություն չի...

Kuk
17.06.2008, 19:38
Ինձ միայն մի բան է հուզում` Աշոտը խաբա՞ր է Մայքլի մասին: :think

Մայքլը ի՞նչ կապ ունի Աշոտի հետ:o Մայքլը ժամանակավոր ա` անցողիկ, իսկ Աշոտը մնայուն ա:

impression
17.06.2008, 23:08
Ձմեռային ցուրտ եղանակ էր,Էմման նստած էր իր սենյակի պատուհանի մոտ ու նայում էր թե ինչպես է փաթիլ-փաթիլ մաղում ձյունը:Նա շատ ուրախ էր,որովհետև վաղը պիտի գնար դասի:2 շաբաթ է ինչ նա հիվանդ պառկած էր տանը:Նրա սիրտը բաբախում էր,երբ մտածում էր,որ վաղը պիտի տեսնի Նրան խոսի հետը պատմի թե ինչքան վատ էր առանց Նրա:Հետո նա նորից տխրում էր հիշելով,որ նրանք միայն ընկերներ են ու որ ինքը ոչիչ էլ չի կարողանա ասել Նրան:
2 տարի էր ինչ Էմման սիրում էր Մայքլին:Մայքլը եկել էր Ֆրանսիայից իր ընտանիքի հետ:Նրանք եկել էին 3 տարով,որովհետև նրա հայրը հիվանդ էր ու եկել էր բուժվելու:Էմման շատ լավ հասկանում էր որ,շուտով Մայքլը կգնա ու տենց էլ ոչ մի բան էլ չի իմանա իր զգացմունքների մասին:Բայց սրտի խորքում նա հույս էր պահում որ այս 1 տարում Մայքլը ևս կսիրի իրեն ու ամեն ինչ լավ կլինի:Սակայն 2 տարի է անցել իսկ Մայքլը միայն մոտիկ ընկեր էր Էմմայի համար:
Շարունակելի…

վայ, էս էն խոստացված շաբլոն պատմվածքն է՞ր: Բայց Մա՞յքլ ինչի ես դրել անունը, անաստվա՛ծ, դու չգիտե՞ս, որ Մայքլ անունն անտիշաբլոնային պայքարի սիմվոլն ա Հայաստանում... ;)

Գալաթեա
17.06.2008, 23:15
Վայ գրում ե՞ս Անուշ ջան...ոնց չէի տեսել :)

Դե շուտ Էմմային ճամփի դասի` տենանք ինչ ենք անում :)

unknown
18.06.2008, 10:33
Երեխեք Մայքլը Աշոտի հետ կապ չունի,նույնպես և Էմման Աստղիկի::)Սա իմ ստեղծագործական աշխատանքնա::)Ու սա են շաբլոն սիրային պատմվածքը չի:ok

Frigid-
18.06.2008, 12:11
Անուշ, իսկ ուրիշ էլ ինչով ես փորձել զբաղվել????????????

unknown
18.06.2008, 13:30
Անուշ, իսկ ուրիշ էլ ինչով ես փորձել զբաղվել????????????

Ինչ առումով?:think

impression
18.06.2008, 13:39
Դե Անուշ ջան, Ֆրիգիդը երևի նկատի ուներ գրելուց բացի... ասենք հեռացատկով կամ ասեղնագործությամբ... չգիտեմ :)

ivy
18.06.2008, 15:59
Երեխեք Մայքլը Աշոտի հետ կապ չունի,նույնպես և Էմման Աստղիկի::)Սա իմ ստեղծագործական աշխատանքնա::)Ու սա են շաբլոն սիրային պատմվածքը չի:ok

Այս նախադասությունը ինձ մոտ հիշողություն առաջացրեց մի թեմայի (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=25426)վերաբերյալ, նոր նայեցի` հա էլի, դու էիր հեղինակը: :)
Բոլորին խնդրում էիր կարծիքներ հայտնել Նույնիսկ երջանկությանը չի կարելի հավերժ սպասել արտահայտության վերաբերյալ, որովհետև դա պետք էր քո այսպես կոչված ստեղծագործականի համար: Փաստորեն, էդ ստեղծագործական կոչվածը Մայքլի ու Էմմայի պատմությունն էր, հա՞: :))

unknown
18.06.2008, 16:07

Այո Այվ ճիշտ նկատեցիր դա հեբց այն է::):hands

Մելիք
18.06.2008, 17:08
Անուշ ջան, էս դու ո՞ւր էիր, էս 2000 տարիա չկաիր:think

unknown
18.06.2008, 20:54
Անուշ ջան, էս դու ո՞ւր էիր, էս 2000 տարիա չկաիր:think

Եսիմ:esim

Frigid-
19.06.2008, 09:57
Ինչ առումով?:think

Չէի ուզի, որ տաղանդդ միայն էս բնագավառում սպառած լինեիր...
ժամանակը չի արդեն (???)

unknown
19.06.2008, 10:42
Չէի ուզի, որ տաղանդդ միայն էս բնագավառում սպառած լինեիր...
ժամանակը չի արդեն (???)

Ֆրիգ տենց էլ չհասկացա ինչ ես ուզում ասել???:think

Frigid-
19.06.2008, 11:18
Ֆրիգ տենց էլ չհասկացա ինչ ես ուզում ասել???:think

Ինչպիսի երկակի աղավաղու~մ.... Անուշ ջան, ֆրիգը գյումրվա բարբառով ասած 13-14 դարի հայ գրողա:
Բոլորը վկա, ես քնքուշ եղա ;) Ասածս էլ էնա, որ մի լավություն արա ինձ, քեզ, վերջապես` բոլորին, ու գունե էս պատմությունդ էլ մի շարունակի, թող գոնե մեր երևակայության թռիչքը չմեռնի...
ճիշտա, ես տարբերակ ունեմ չկարդալու,, բայց ախր մարդկային հետաքրքրասիրությունը զորեղա...

հիմա հասկացար??? թե էսպես էլ "շատ" բարդ արտահայտվեցի???

Որպեսզի շատ կտրուկ էլ չստացվի,,, մի գուցե պարզապես սպասես մի քիչ մինչև գրելը :)

unknown
19.06.2008, 11:30
Ինչպիսի երկակի աղավաղու~մ.... Անուշ ջան, ֆրիգը գյումրվա բարբառով ասած 13-14 դարի հայ գրողա:
Բոլորը վկա, ես քնքուշ եղա ;) Ասածս էլ էնա, որ մի լավություն արա ինձ, քեզ, վերջապես` բոլորին, ու գունե էս պատմությունդ էլ մի շարունակի, թող գոնե մեր երևակայության թռիչքը չմեռնի...
ճիշտա, ես տարբերակ ունեմ չկարդալու,, բայց ախր մարդկային հետաքրքրասիրությունը զորեղա...

հիմա հասկացար??? թե էսպես էլ "շատ" բարդ արտահայտվեցի???

Հասկացա.:oՃիշտն ասած քեզնից չէի սպասում,:oբայց…,:(համաձայն եմ եթե մի քանի հոգի էլ ասեն որ լավ չեմ գրում,էլ չեմ գրի::thinkԺողովուրդ սպասում եմ ձեր արձագանքներին::o

impression
19.06.2008, 11:45
Հասկացա.:oՃիշտն ասած քեզնից չէի սպասում,:oբայց…,:(համաձայն եմ եթե մի քանի հոգի էլ ասեն որ լավ չեմ գրում,էլ չեմ գրի::thinkԺողովուրդ սպասում եմ ձեր արձագանքներին::o

Ես էլ Ֆրիգիդից չէի սպասում... բա սա ֆրիգիդություն ա՞՞՞ :D
Անուշ ջան, քոմենթները ուշադիր կարդա ;)
Քո շնորհիվ ես վերջը ինֆրաքշն եմ վաստակելու, Ուլուանայի համբերությունն էլ ա հատել, հիմա երևի կարդում ու եղունգներն ա կրծում, բայց, ոնց ասեց մտահոգը, հանուն հայ գրականության ապագայի, պատրաստ եմ ինֆրաքշններ կուլ տալ :)

Frigid-
19.06.2008, 11:50
Հասկացա.:oՃիշտն ասած քեզնից չէի սպասում,:oբայց…,:(համաձայն եմ եթե մի քանի հոգի էլ ասեն որ լավ չեմ գրում,էլ չեմ գրի::thinkԺողովուրդ սպասում եմ ձեր արձագանքներին::o

Էստեղ ինչ-որ բան էն չէ... ախր Անուշ ջան,, հենց ինձանից պետք է սպասեիր դա :D
մարդու էնտուզիազմը կոտրելը զզվելի բան է, գիտեմ, բայց թողնելը, որ շարունակի, առավել ահավոր է... ես քեզ լավություն եմ անում,, հավատա ;)

Գլոբալ Հայացք
19.06.2008, 12:03
եթե մի քանի հոգի էլ ասեն որ լավ չեմ գրում
Ի՞նչ ասեմ...
Լավ չես գրում: :)

Իսկ եթե լուրջ. ... ... լուրջ լավ չես գրում :D

Սա, իհարկե, կատակ, չնայած ինձ, կարել է ասել, սենց ասած, դուր չեկավ ոչ մեկը:

էլ չեմ գրի
Քեզ խորհուրդ, եթե կարելի է, Գրի՛, բայց մարդու ցույց մի տուր մի քանի տարի(գուցե շատ), հետո կբացես, կկարդաս, որը քեզ դուր գա՝ ցույց կտաս, կարծես թե վատ տարբերակ չէ, եթե իհարկե համբերությունը բավականացնում է:

Մեկ էլ մի երկու հարց ունեմ. էտ որ ասում ես շաբլոն ա,
1.էտ դեպքում էլ ինչո՞ւ ես շարունակում
2.կարո՞ղ ա, առաջին պատմվածքի շաբլոնով ես գրում

Գալաթեա
19.06.2008, 13:10
Անուշ ջան, երկու բան կասեմ :)

Նախ` ինչպես Իմփրեշընն ասաց`քոմենթները մեկ անգամ ևս կարդա:
Եթե չօգնեց` ուրեմն Ֆրիջիդին ու մնացածին մի լսի: Իրենք քեզ նախանձում են, որովհետև դու շատ ունիկալ, օրիգինալ ու հետաքրքիր գրելաոճ ունես .. քեզնից լիքը սովորելու կա ստեղծագործելու առումով ու դա իրենց ահավոր դուր չի գալիս:: Բա:

Այնպես որ` շարունակիր մեզ ուրախացնել: Այդ բառի բոլոր իմաստներով :)

Norton
19.06.2008, 13:50
Անուշ ջան հետաքրքիր էս գրում, բայց ես ել խորհուրդ կտամ, որպեսզի մեր ակումբցիներ աչքով չտան, որոշ =ամանակ մի տեղադրի, գրի , որոշ =ամանակ կանցնի, շատ բան ուրիշ ձև կմտածես, կվերաիմաստավորես մի անգամ էլ կկարդաս ու նոր կտեղադրես:)

Իսկ սրա ամբողջ մեղքը Գալաթեայի, Իմփրեշընի. Մտահոգի կոդավորված քոմենթներն էին:}:D

Norton
19.06.2008, 13:58
էդ ո՞նց ա ստացվում, որ մենակ իրա համար ա կոդավորված եղել :D:D

Տե՛նց, կոդավորվածը որնա կասեի քողարկված:)

unknown
19.06.2008, 14:51
Էմման վեր կացավ առավոտ շուտ,ամբողջ գիշեր նա համարյա չէր քնել:Այսօր սովորականին հակառակ նա ցանկացավ ոչ թե ընկերուհու հետ գնալ դասի այլ մենակ:Նա քայլում էր ու մտածում թե ինչ կլինի,եթե ինքը խոստովանի Մայքլին,որ սիրում է իրեն:Նա վաղուց էր մտածում այս քայլի մասին,բայց երբ մոտենում էր Մայքլը չէր համարձակվում խոստովանել:Այսպես մտածելով գնում էր նա,երբ հետևից լսեց իրեն հարազատ ու ծանոթ մի ձայն.
–Էմմա՝ սպասիր:
Նա շրջվեց ու տեսավ Մայքլին,նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել:Մայքլը մոտեցավ նրան ու ասաց.
–Ո՞նց ես,հուսով եմ լավացել ես՞:
–Այո լավացել եմ:
–Իսկ ինչի ես մենակ,Կլարան ու՞ր է:
Էմման շփոթվեց,նա չգիտեր ինչ պատասխանել ու մեխանիկորեն ասաց.
–Նա արդեն գնացել է:
–Ո՞նց,-զարմացավ Մայքլը,-չէ որ դուք միշտ միասին եք գնում:
Էմման ավելի շփոթվեց,բայց իրեն չկորցրեց ու ասաց.
–Ես մոռացել էի ասել նրան որ այսօր դասի կգամ:
Էմման սկսեց զղջալ իր ստի համար,ի՞սկ եթե Կլարան դեռ դասի եկած չլինի,Մայքլը իսկույն կհասկանա որ նա խաբել է իրեն:Այսպես մտածելով Էմման քայլում էր Մայքլի հետ,երբ Մայքլը կանգնեց ու ասաց.
–Էմմա,կանգնիր խնդրում եմ,բան պիտի ասեմ քեզ:
Էմման քարացավ տեղում:

Ավելացվել է 1 րոպե անց
Շարումակելի…

ter8588
19.06.2008, 18:25
Լավ նա ,բաց դե մի տանջի ու ջուտ գրի,:hands:love ես ել ուեմ ստեղծագործություններ ,բայց բանաստեղծություններեն ,նման պոեզիայի.......:love
մյուս մտնելուց կգրեմ մի հատ կա լավ երկարա ու ինձ դուրա գալիս;);););)

Երկնային
19.06.2008, 18:55
կներեք օֆֆթոփի համար…

է դե լավ էլի, երեխեք… :(
մարդուն հանգիստ թողեք…

Ծով
20.06.2008, 01:43
Ես դեռ չեմ կարդացել, բայց անպայման կկարդամ ու կարծիքս կհայտնեմ::)
Ցավալին այն է, որ սիրային թեմաներն ինձ առանձնապես չեն հետաքրքրում, :(Սա էական չի...
Միայն թե բոլոր ակումբցիներին խնդրում եմ, որ իրենց կարծիքը արտահայտեն պարզ, անկեղծ, առանց շպարի, հասկանալի ու ուղիղ և իհարկե քաղաքակիրթ:Իսկ Aնուշին miնչև կարդալս մի երկու խոսք էլ.
Անու՛շ ջան, եթե դու կարողանում ես ասել՝ չեմ գրի, եթե մի քանիսը / մոտավորապես/ գտնում են, որ ես լավ չեմ գրում, նշանակում է գրելը քեզ համար ընդամենը հոբբի է, ոչ թե ապրելակերպ, նյարդեր, զգացմունքներ, կյանք, էլ չգիտեմ ինչ, մենաշնորհ, եթե կուզես....
Մեկ էլ...մի՛ փախչիր քննադատությունից.:)...դա թուլություն է..իսկ թույլ գրիչը լավ չի գրում...

unknown
18.03.2009, 14:59
Նյստած ալբոմս էի նայում մեկել միջից մի նկար ընկավ՝ ես ու դպրոցի ընկերս(մինչև 2-րդ դասարան):loveՏեսնես հիշում ես դեռ ինձ:thinkԵրբ վերջին անգամ գնում էիր ասեցիր «Չեմ մոռանա քեզ,շուտ-շուտ նամակներ կգրեմ»,բայց մինչև հիմա մեկն էլ չեմ ստացել:(Ակամաից հիշեցի մեր գժությունները:DՀիշում եմ ոնց էինք բոքս խաղում ու ես միշտ հաղթում էի,որովհետև սև գոտի ունեի իբրև:DՄի անգամ հիշում եմ ենքան էիր ջղայնացրել գրիչով գլուխտ ծակել էի,ու հետո քեզ հետ սկսել էի լացել արյունից:D:oyԳիտեմ որ անցյալը հետ չես բերի,բայց շատ եմ կարոտում քեզ,այն ժամանակները,որ ջղայնանում էի,որ ստվերս ես՝ ուր գնում էի հետևիցս գալիս էիր:)Են ժամանակ հետդ միշտ կռվում էի,ուզում էի չլինես,իսկ հիմա...:(Իսկ հիմա անգամ չգիտեմ ուր ես:(Կուզենայի քեզ տեսնեի ահագին տարիներա անցել ու ես արդեն քեզ համարյա մոռացել էի:(Հիմա նայում եմ իմ ու քո նկարին ու մտածում «ու՞ր ես,արդյոք հ՞իշում ես ինձ,երեխեքին»:)

Ambrosine
01.04.2009, 00:24
Անուշ, էլ ուրիշ ալբոմ չունես?:think

unknown
02.06.2009, 18:37
Չես պատկերացնի թե ինչքան եմ տխրել քո պատճառով ... միայն հիմա եմ հասկանում,որ պետք չէր այդքան սիրել քեզ ... հուշերը քո մասին երկար տարիներ քրքրել են սիրտս ու չեն թողել ապրել առանց քեզ ... երբ պատկերացնում եմ թե ինչեր կարող էիր անել դու,բայց չհասցրեցիր ... խոստանում եմ,ես այդպիսին չեմ լինի,ամեն ինչ ավարտին կհասցնեմ ... ինչի այն ժամանակ ես չէի նկատում քեզ ... չէ որ դու կարող էիր իմ ընկերը լինել,որին ես կասեի ամեն ինչ ... տեսնես ինչ ծաղիկներ ես դու սիրում ... ես վարդեր՝ միայն կարմիր վարդեր եմ սիրում ... մի օր ես կգամ քեզ այցելության ... կպատմեմ այն ամենը ինչ այս 3 տարիների ընթացքում կուտակվել է մեջս ... դու կզարմանաս երևի, չէ որ մենք հազիվ իրար բարևում ու ժպտում էինք,այնել ուրիշի միջնորդությամբ ... այսօր եղբորդ տեսա ու կարծեցի դու ես ... բայց ...ախր նա շատ է քեզ նման ... երևի դու ապրում ես նրա մեջ ... ուզում եմ իմանաս,որ ես միշտ հիշում եմ քեզ, երբ ժամանակ լինի մի օր իմ սիրելի վարդերից քեզ կբերեմ ... դու միայն իմացիր,որ դու երբեք չես մոռացվի ... ես միշտ հիշելու եմ քեզ ...

unknown
15.06.2009, 12:16
Տխուր եմ ... դու չկաս ... երևի չես էլ եղել ... ես քեզ հորինել եմ տխրելու համար ... եթե դու իրական լինեիր կտեսնեիր,կզգաիր,կհասկանաիր,բայց ...
դու անիրական ես ... հորինել եմ որպեզի ինձ սիրես ... իսկ հիմա ...
իրականությունը միշտ էլ դառն է,իսկ ես շատ թույլ եմ իրական կյանքով ապրելու համար ...
ինչքան կարելի է հիասթափվել ... անգամ երազանքներիցս եմ հիասթափվում ... երազանքներիս հերոսներն էլ են ինձ հիասթափեցնում ...
ուզում եմ մոտս լինի մեկը , ով ինձ լուռ կհասկանա ... ես կգրկեմ նրան ու ոչինչ չեմ ասի, բայց նա կհասկանա ամեն ինչ ... գուցե ես անհնարին բան եմ ուզում ... ուզածս միայն փոխադարձ քնքշություն ու սեր է ...

Dorian
15.06.2009, 15:32
Հասկացա.:oՃիշտն ասած քեզնից չէի սպասում,:oբայց…,:(համաձայն եմ եթե մի քանի հոգի էլ ասեն որ լավ չեմ գրում,էլ չեմ գրի::thinkԺողովուրդ սպասում եմ ձեր արձագանքներին::o

Դե եթե գրելը քեզ համար ոչ մի նշանակություն չունի ու մեզանից ես հարցնում, կարելի է ենթադրել, որ մեր համար ես գրում: Ուրեմն մի գրի: Ես անձամբ մի քանի բան կարդացի ու էլ չեմ կարդալու: ;)

Մարկիզ
15.06.2009, 15:43
AnushA, խաբում են… Որևիցե մեկին մի լսիր: Ես գրելու շնորհ չունեմ, բայց գրում եմ այն, ինչ խելքիս փչում է: Գրում եմ, երբ ուզում եմ, ինչ ուզում եմ… Չեմ ստեղծագործում, բայց գրում եմ: Դա էլ է ստեղծագործել…:)

Այլոց կարծիքները կարևոր են, բայց այնքան կարևոր չեն, որքան այն զգացողությունը, որը ես ստանում եմ՝ մտքերս գրավոր այս ֆորումում արտահայտելիս: Այնպես որ՝ գրիր:

Ուշադրություն դարձրու այն մարդկանց խոսքերին, ովքեր քննադատական խոսք են ասում, լսիր ավելի փորձված ակումբցիներին: Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց, ովքեր քեզ խորհուրդ են տալիս կամ խնդրում չգրել… Կարդա, մի լավ ծիծաղիր այդ գրառումների վրա, հաշվի մի առ ու անցիր առաջ: Չեն ուզում, թող՝ չկարդան… Շարունակիր գրել ու սովորել, ինչպես՝ ես…

unknown
15.06.2009, 16:50
Եթե առաջ ես գրում էի որպեսզի մնացածները գնահատեն իմ ստեղծադործությունները,ապա հիմա ես գրում եմ մենակ իմ համար:)սա իմ մտքերն է, որը ես այդ պահին ցանկանում եմ գրել,ուղղակի հիշելու համար:)սա ուղղակի այն անկյունն է,որտեղ ես արտահայտում եմ իմ մտքերը:)
Բոլորիցդ շնորհակալ եմ խորհուրդների համար:)

Լեո
16.06.2009, 12:18
AnushA ջան, եթե էլի պատմություններ ունես գրած, խնդրում եմ դիր կարդանք: Ինձ քո ստեղծագործությունները շատ են դուր գալիս, շատ հետաքրքիր ոճով ես գրում :) Կարդացվում են մի շնչով ու կլանվածությամբ:Հատկապես դուրս շատ է գալիս, որ կարողանում ես սյուժետային այդպիսի անսպասելի ու դրամատիկ լուծումներ գտնել :) Կարդալով քո պատմվածները՝ ակամայից ապրում ես այդ հերոսների կյանքով ու հասկանում, թե ինչքան խորքային ու զգացմունքային են նրանք :)

Սպասում եմ նոր ստեղծագործություններիդ :)

Ambrosine
16.06.2009, 14:26
Դե եթե գրելը քեզ համար ոչ մի նշանակություն չունի ու մեզանից ես հարցնում, կարելի է ենթադրել, որ մեր համար ես գրում: Ուրեմն մի գրի: Ես անձամբ մի քանի բան կարդացի ու էլ չեմ կարդալու: ;)
Դորիան, ուշադրություն դարձրու քո մեջբերած գրառման ամսաթվին
հետո ուշադրություն դարձրու ոճային փոփոխություններին...;)

unknown
16.06.2009, 14:49
AnushA ջան, եթե էլի պատմություններ ունես գրած, խնդրում եմ դիր կարդանք: Ինձ քո ստեղծագործությունները շատ են դուր գալիս, շատ հետաքրքիր ոճով ես գրում :) Կարդացվում են մի շնչով ու կլանվածությամբ:Հատկապես դուրս շատ է գալիս, որ կարողանում ես սյուժետային այդպիսի անսպասելի ու դրամատիկ լուծումներ գտնել :) Կարդալով քո պատմվածները՝ ակամայից ապրում ես այդ հերոսների կյանքով ու հասկանում, թե ինչքան խորքային ու զգացմունքային են նրանք :)

Սպասում եմ նոր ստեղծագործություններիդ :)

Մերսի Լեո ջան:)
Հիմա մի քիչ քննություններով տարված եմ,բայց խոստանում եմ որ մի լավ պատմություն կգրեմ,ուղղակի ետ պատմության վերջը օգոստոսին պիտի լինի:)սա կլինի իրական ու եղած դեպք;)

Ambrosine
16.06.2009, 15:11
Մերսի Լեո ջան:)
Հիմա մի քիչ քննություններով տարված եմ,բայց խոստանում եմ որ մի լավ պատմություն կգրեմ,ուղղակի ետ պատմության վերջը օգոստոսին պիտի լինի:)սա կլինի իրական ու եղած դեպք;)
էէէէնննն տխուր դեպքն ես շարադրելու?

unknown
16.06.2009, 15:15
էէէէնննն տխուր դեպքն ես շարադրելու?

չէ:(
սա լրիվ ուրիշ բան կլինի՝ իրական բան;)

Վարպետ
16.06.2009, 15:59
AnushA ջան, ակումբում արդեն բլոգ ստեղծելու հնարավորություն կա:)

Աշխեն
16.06.2009, 20:38
AnushA մի բան հարցնեմ էլի, դու սիրուց բացի, ուրիշ թեմաներով հետաքրքրվում ես??
Հասկանում եմ, որ 18 տարեկան ես, բայց ամենուայնիվ:think
Գիտես երևի բոլորս էլ 16-18 տարեկաններում, եթե հատկապես սիրահարված ենք, ինչ որ նման բաներ գրոտում ենք, բայց դրան ստեղծագորություն անվանելը իմ կարծիքով մի քիչ գերագնահատում է..

unknown
18.06.2009, 22:19

հա,բայց գրելուց միշտ պատմություններ եմ գրում սիրո մասին:)
Սերը ամենաակտուալ թեմանա դրա համար էլ ետ թեմայով եմ գրում,ու պարտադիր չի սիրահարված լինեմ որ սիրո մասին գրեմ;)
առաջ ստեղծագործություններ էի տեղադրում,այսինքն պատմվածքներ,իսկ հիմա որ լավ նայես կտենաս որ թեման դառելա Իմ անկյուն;)ստեղ ես ուղղակի իմ մտքերն եմ շարադրում:)