PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել

Artgeo
25.10.2006, 00:11
Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել

Lionne_en_Chasse
25.10.2006, 00:28
Իգական սեռի եմ ու կարծում եմ, որ սեռը բոլորովին էլ կապ չունի: Ամեն ինչ անհատականությունից է կախված, թե´ գրավողի, թե´ "գրավվողի"

Ուլուանա
25.10.2006, 09:01
Իգական սեռի եմ ու կարծում եմ, որ սեռը բոլորովին էլ կապ չունի: Ամեն ինչ անհատականությունից է կախված, թե´ գրավողի, թե´ "գրավվողի"
Համաձայն եմ։ ;)
Դե, էլ չասեմ, թե ինչ սեռի եմ։ :P :D

Artgeo
25.10.2006, 09:51
Համենայն դեպս մարդիկ պատասխանում են: Արդեն երեք հոգի պատասխանել է ;) Խոսքը ընդհանուրի մասինա, պետք չէ մասնավորեցնել

Cassiopeia
25.10.2006, 13:17
«Սիրտ գրավելու» գործընթացի հաջողությունը որոշ առումով կախված է մարդու տարիքից, տարիքով ավելի երիտասարդներին համեմատաբար հեշտ է գրավել, իսկ տարիքի ավելանալու հետ մարդու բնավորության մեջ առաջանում է մի գիծ, որը կոչվում է բծախնդրություն…
Իսկ սեռական առումներով, երկու սեռերին էլ գրավելը հեշտ է: Ուղղակի պետք է իմանալ «գրավելու արվեստը»:
Արական սեռին գրավելու համար բավական է երկու երկար, գեղեցիկ ոտք ու հմայիչ-գայթակղիչ խորհրդավոր մի ժպիտ …Չնայած տվյալ դեպքում "գրավվում" է միայն նրանց ուղեղը և այլ օրգաններ (չհաշված սիրտը)…
Իգական սեռին կարել է գրավել գեղեցիկ խոսքերով…
Հարցմանը չեմ մասնակցել, որովհետև իմ նախընտրած պատասխանը չկա այնտեղ…

Հ.Գ. Անձամբ ինձ գրավելը անչափ դժվար է…

Ուլուանա
25.10.2006, 13:59
«Սիրտ գրավելու» գործընթացի հաջողությունը …
Ստորագրեցի։ :ok :hands

Esmeralda
25.10.2006, 15:17
Սիրտը գրավել... միանշանակ իգական սեռի սիրտը շահելը ավելի հեշտ է... Որովհետև սիրտ ունեն... Տղաների սիրտը քարից է :(
Տղաներին հեշտ կարելի է գրավել... բայց ոչ նրանց սիրտը...

Riddle
25.10.2006, 15:28
«Սիրտ գրավելու» գործընթացի հաջողությունը որոշ առումով կախված է մարդու տարիքից, տարիքով ավելի երիտասարդներին համեմատաբար հեշտ է գրավել, իսկ տարիքի ավելանալու հետ մարդու բնավորության մեջ առաջանում է մի գիծ, որը կոչվում է բծախնդրություն…
Համաձայն եմ, այս հարցում ավելի շատ ոչ թե սեռերի խնդիրն է, այլ տարիքային: Օրինակ 16 տարեկան տղայի և աղջկա սիրտը հավասարաչափ հեշտ է գրավելը, իսկ ասենք 30 տարեկանում երկու սեռերի դեպքում էլ դժվարանում է հարցը, որն, ի դեպ, բնական է. տարիքի հետ դիմացինի հանդեպ մարդկանց պահանջներն ավելի են շատանում, քանի որ մարդն ավելի հասուն է, ավելի լավ գիտի, թե իրեն ինչ է պետք, ինչի հետ չի կարող հարմարվել, և այլն: Այնպես որ ես էլ չեմ կարող հարցմանը մասնակցել՝ ինձ համար ճիշտ պատասխան չլինելու պատճառով:

Մելիք
26.10.2006, 16:57
Քվեարկեցի երրորդ տարբերակի օգտին: Բայց ոչ նրա համար, որ կարծում եմ, թե արական սեռի սիրտը գրավելն ավելի հեշտ է, այլ նրա համար , որ այդ սեռի ներկայացուցիչ լինելով՝ ավելի լավ գիտեմ էդ սեռի թուլությունները , քան հակառակ սեռինը: Իսկ ընդհանրապես սեռը էս հարցում հեչ կապ չունի::)

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 17:05
ԿԱրծումեմ հարցը շատ վերացական է: Անիմաստ է ուղղակի քննարկել, որովհետև երկու դեպքում էլ գործում են նույն օրենքներն ու երկու սեռերն էլ ունեն հավասար հնարավորություններ…[չնայած եթե մասնավորեցնենք, նայենք սենց դեպք:Եթե արական սեռի ներկայացուցիչը ավելի թույլ կամքի տեր է քան իգականը, ապա իգական սեռի ներկայացուցչին ուղղակի պետք է գործի դնել գայթակղության իր բոլոր հնարքները:) և սիրտը պատրաստ է;) ]

Մասսագետ
26.10.2006, 20:53
Երևի տղերքի սրտի փոխարեն ուրիշ բաներն ա հնարավոր հեշտությամբ գրավել:
Նենց, որ աղջկերքի սիրտը ավելի հեշտ ա գրավել, երևի աղջկերքի մեծամասնության հենց սիրտն ա հնարավոր գրավել: Բայց դե երևի էլի:

Sergey
26.10.2006, 21:40
Անկախ սեռից, տարիքից և այլ հանգամանքներից, ամենից հեշտ է գրավել նրա սիրտը, ով ինքն է ուզում (թեկուզ ենթագիտակցորեն), որ իր սիրտը գրավեն։

Ծով
26.10.2006, 22:00
հԵՇՏ Է ԳՐԱՎԵԼ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՍԻՐՏԸ,ՈՎ ԱՅՆ ԱՆԱՌԻԿ ՉԻ ՊԱՀՈՒՄ…
Օրինակ իմ սիրտը բերդա էլ դու սուս:D ,բայց մեկը այն մեկը հաստատ մի օր գրավելու ա…
:D:think :love :D

Marceille
19.11.2006, 17:57
Սեռը կապ չունի, եթե կա սերը

Angelina
20.11.2006, 12:57
Սեռը կապ չունի, եթե կա սերը
Իրավացի ես::hands :hands :hands :hands

Արամ
20.11.2006, 14:34
Իհարկե արականինը քնաի որ Մի հատ սիորուն աղջիկ լինի միանգամից կսիրահրվեն

Cassiopeia
20.11.2006, 14:50
Հնարավոր է գրավել այն մարդու սիրտը, ով սիրտ ունի ու քարսիրտ չէ…:P

Աբելյան
20.11.2006, 16:49
Պարզ չի՞ արական սեռի:

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:07
Պարզ չի՞ արական սեռի:
Ախր հեչ պարզ չի:think
Երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն...մի շփոթեք սիրտը գրավելը խելքը ուտելու հետ:D

Նորմարդ
20.11.2006, 23:20
Շատ հետաքրքիր:hands և միևնույն ժամանակ դժվար հարց է::think
Աղջիկների սիրտը գրավել փորձել եմ՝ ստացվում է:), այ բայց տղաներինը չեմ փորձել և ոչ էլ պատրաստվում եմ հետևաբար չգիտեմ ում սիրտն է ավելի հեշտ գրավել:
Հ.Գ.
Որպեսզի ես մեկին համակրեմ շատ բան պետք չէ, բայց սիրտս գրավելու համար...

Ուրվական
23.11.2006, 00:26
Միանշանակ չեմ կարող ասել, բայց սիրտը գրավել ավելի լավ ստացվում է աղջիկների մոտ, երևի:Դա գալիս է մեր ազգային բնութագրից, աղջկա սիրտը գրավելու համար շատ ավելի պետք է աշխատել:

Selene
23.11.2006, 00:31
Միանշանակ չեմ կարող ասել, բայց սիրտը գրավել ավելի լավ ստացվում է աղջիկների մոտ, երևի:Դա գալիս է մեր ազգային բնութագրից, աղջկա սիրտը գրավելու համար շատ ավելի պետք է աշխատել:
Ես աըդքան էլ համաձայն չեմ:Միշտ մտածել եմ,որ տղաների մոտ ավելի հեշտ ե ստացվում սիրտ գրավել:)
Բայց երեւի էս հարցին պատասխանելը մի քիչ բարդ է՝կախված մարդու էությունից,սիրահարվելու ու հավատալու հատկություններից:

Ուրվական
23.11.2006, 09:41

Հենց դրա համար էլ այս հարցին ոչ-ոք միանշանակ պատասխան չի կարող տալ:

kristal
23.11.2006, 10:49
Ըստ իս աղջիկները շատ հեշտությամբ կարող են գրավել տղայի սիրտը: Իսկ այն կարող ե՞ն հեշտությամբ պահել :think խիստ կասկածում եմ:think

Angelina
23.11.2006, 11:24
Ըստ իս աղջիկները շատ հեշտությամբ կարող են գրավել տղայի սիրտը: Իսկ այն կարող ե՞ն հեշտությամբ պահել :think խիստ կասկածում եմ:think
Դուք լիովին իրավացի եք::hands

aniko
23.11.2006, 11:59
........Երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն...մի շփոթեք սիրտը գրավելը խելքը ուտելու հետ...:D

համաձայն եմ այս կարծիքի հետ, ճիշտ է մի փոքր կոպիտ է ասված բայց ճշմարիտ է ...
եթե արդեն հասել ես որ հանդիպեք, ուրեմն սիրտը գրավել ես, դե գոնե ինչ-որ մասով, այլ խոսք է այնպես անել, որ այդ մարդը ընդմիշտ դառնա քոնը

Philosopher
12.02.2007, 15:33
Եվ աղջկա, և տղայի սիրտը գրավելը հեշտ է. եթե՝ ա. գրավողը հակառակ սեռի է, բ. գրավողը մարդ է, գ. գրավվողը մարդ է։ Մնացյալ դեպքերում սիրտը գրավել անհնար է, հնարավոր է գնել այն։

Մանե
12.02.2007, 15:45
Սիրտը գրավել... միանշանակ իգական սեռի սիրտը շահելը ավելի հեշտ է... Որովհետև սիրտ ունեն... Տղաների սիրտը քարից է :(

Համաձայն եմ:)

electrical_storm
12.02.2007, 16:37
Հ.Գ. Անձամբ ինձ գրավելը անչափ դժվար է…
Ջա՛նա, գիտե՞ս ինչքան աղջիկներ են տենց ասել… բայց, որ մի քիչ վիզ դնես… ստացվումա, ու շատ ավելի հեշտ,քան կարողա թվա սկզբից::)

Համ էլ տղաների մոտ մի բան էլ կա, որ ասենք ինչ-որ պահի մի նոր աղջկա են տեսնում կամ տպավորության տակ են ընկնում, ու թվումա էտ պահին թե էտ աղջիկը վերջնաաա... բայց առավոտյան զարթնում ես,չես հիշում ով էր…

Երվանդ
12.02.2007, 16:46
Ինձ թվումա տղերքին ավելի հեշտա գրավվել, համենայն դեպս մեծամասնությանը:

Cleopatra
15.02.2007, 10:24
Ջա՛նա, գիտե՞ս ինչքան աղջիկներ են տենց ասել… բայց, որ մի քիչ վիզ դնես… ստացվումա, ու շատ ավելի հեշտ,քան կարողա թվա սկզբից::)

Սխալվում ես, ուղղակի քեզ հանդիպած աղջիկները երևի իրենց ձև տված հասանելիներն են, իսկ կան աղջիկներ, որ ինչքան էլ վիզ դնես չես հասնի:P

phanasonic
15.02.2007, 11:20
Սխալվում ես, ուղղակի քեզ հանդիպած աղջիկները երևի իրենց ձև տված հասանելիներն են, իսկ կան աղջիկներ, որ ինչքան էլ վիզ դնես չես հասնի:P
ես համաձայն չեմ քո հետ եթե կա սպառող ուրեմն կա նաև պահանջարկ իսկ եթե կա պահանջարկ ուրեմ անհասանելի են մենակ նրանք ում չես դիմում
ես գլուխս չեմ գովա, բայց դեռ չեմ հանդիպել անհասանելի հասկացողությանը
գրավվելուն արվեստով պետք է մոտենաս ու կշահես կամ դու կամ ինչ-որ մեկը:P

Cassiopeia
15.02.2007, 11:21
Ջա՛նա, գիտե՞ս ինչքան աղջիկներ են տենց ասել… բայց, որ մի քիչ վիզ դնես… ստացվումա, ու շատ ավելի հեշտ,քան կարողա թվա սկզբից::)

Ես քեզ հավատացնում եմ, որ շատ ուրախ կլինեի, եթե մեկնումեկին հաջողվեր իմ սիրտը գրավել… բայց ցավոք այդպես չի… Տղաների մոտ ես էգոիստ, ինքնահավան ու գոռոզ աղջկա անուն եմ հանել, քանի որ բոլորի հանդեպ լինելով լավ տրամադրված, բացի ամենամաքուր ընկերական հարաբերություններից ուրիշ ոչնչի չեմ ձգտում…:)

phanasonic
15.02.2007, 12:59

տես քո սխալը ինչումնա :P
լավ հարց տամ դու ուզում ես ավելի շատ բայց չես անում թե չես ուզում ու վերջ
եթե ուզում ես ,բայց չես անում դա լավա իսկ եթե չես ուզում ուրեմ կներես, բայց դա հիվանդությունա

ես չեմ ուզում վիրավորված զգաս քեզ ես շատ լուրջ եմ ասում:(

Cleopatra
15.02.2007, 13:10
ես համաձայն չեմ քո հետ եթե կա սպառող ուրեմն կա նաև պահանջարկ իսկ եթե կա պահանջարկ ուրեմ անհասանելի են մենակ նրանք ում չես դիմում
ես գլուխս չեմ գովա, բայց դեռ չեմ հանդիպել անհասանելի հասկացողությանը
գրավվելուն արվեստով պետք է մոտենաս ու կշահես կամ դու կամ ինչ-որ մեկը:PՀանգիստ եղիր քանի որ քո ասածը գլուխ գովալ չէ, եթե դու չես հանդիպել այդպիսի աղջիկների ուրեմն դա չի նշանակում, որ անմատչելիներ ու անհասանելիներ չկան, շատ ուրախ եմ, որ շատ ու շատ տղաներ չեն համարձակվում հետս մեկ, երկու բառ փոխանակել, գիտեն որ..........................:P

Ավելացվել է 1 րոպե անց

Ես քեզ հավատացնում եմ, որ շատ ուրախ կլինեի, եթե մեկնումեկին հաջողվեր իմ սիրտը գրավել… բայց ցավոք այդպես չի… Տղաների մոտ ես էգոիստ, ինքնահավան ու գոռոզ աղջկա անուն եմ հանել, քանի որ բոլորի հանդեպ լինելով լավ տրամադրված, բացի ամենամաքուր ընկերական հարաբերություններից ուրիշ ոչնչի չեմ ձգտում…:)Չես պատկերացնում ինչպես եմ քեզ հասկանում:kiss

Vive L'Armenie
15.02.2007, 13:23
Իգական սեռի եմ ու կարծում եմ, որ սեռը բոլորովին էլ կապ չունի: Ամեն ինչ անհատականությունից է կախված, թե´ գրավողի, թե´ "գրավվողի"

Ես իգական սեռի ներկայացուցիչ եմ: :love
Ամբողջովին համամիտ եմ քեզ հետ: :)
Այդ հատկանիշները գալիս են մարդու բնավորությունից:
Եթե մարդու մեչ այդ գերելու հատկանիշը կա, նա կգերի, կլինի դա աղջիկ թե՛ տղա:

Սխալվում ես, ուղղակի քեզ հանդիպած աղջիկները երևի իրենց ձև տված հասանելիներն են, իսկ կան աղջիկներ, որ ինչքան էլ վիզ դնես չես հասնի:P

Շա՜տ ճիշտ բան ասեցիր :hands :ok , աղջի՛կ էլ կա, աղջի՛կ էլ...
Դե դա աղջկա վեր ու դիրքից ա կախված:

Չեմ հարգում իրանց ձև տվողներին։ :bad :beee

electrical_storm
15.02.2007, 14:03
Գիտե՞ք մեր մոտ ինչի են աղջիկներն ու տղաներից էլ տենց մտածում.. որտև մեր մոտ շատ մեծ մասը բնակչության միապաղաղ ու իրար նման հանգած մասսա են... էէ..տենց մարդկանց մեջ ես էլ տենց կմտածեմ, ու եղել են տենց շատ ժամանակաշրջաններ: Համարյա համոզված եմ, որ հենց գնաք ուրիշ երկիր կամ արտասահմանցու հանդիպեք կարգին, որ մեր մոտի գորշ մասսայի նման չլինի,միանգամից կզգաք, որ լավ էլ կարող եք սիրահարվել և այլն...

Tumbler
16.02.2007, 17:31
Հեշտի մասին խոսք չի կարոխ գնալ, որովհետև սիրո համար անհնար բան չկա և ցանկացած մարդու սիրտ կարելի ե գրավել, պարզապես իմանս ոնց՞:think

Ուլուանա
16.02.2007, 18:05
Ես քեզ հավատացնում եմ, որ շատ ուրախ կլինեի, եթե մեկնումեկին հաջողվեր իմ սիրտը գրավել… բայց ցավոք այդպես չի…
Վեր, կներես, բայց ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ասածդ։ Ի՞նչ է, ուզում ես ասել, որ մինչև հիմա դեռ ոչ մեկին չի՞ հաջողվել քո սիրտը գրավել։ :o Պարզ է, որ այդպես չէ, էդ դեպքում էլ ինչի՞ մասին է խոսքը։ Իրականում շատ քիչ աղջիկներ կան, որոնց սիրտը գրավելը հաջողվում է ամեն փորձողի։ Բայց միևնույն ժամանակ ոչ ոք էլ անառիկ չէ, ուղղակի տարբեր մարդկանց տարբեր ձևով կարելի է գրավել, ճիշտ է, ոմանց սրտերը գրավելն ավելի դժվար է, քան մյուսներինը, բայց ընդհանուր առմամբ անառիկ մարդիկ չկան. բոլորն էլ, նույնիսկ ամենագոռոզ ու «ամենաանհասանելի» թվացող աղջիկներն ընդունակ են գոնե սիրահարվելու։ Եվ, ի դեպ, այդպիսիք հաճախ երկու ոտքով են թակարդն ընկնում։

Գիտեք, ես սկսում եմ մտածել, որ այս թեման շատերը սխալ են հասկանում. այս թեմայի նպատակը բոլոր անդամների անհասանելիության աստիճանը որոշելը կամ բացահայտելը չէ։ Հարցն այլ կերպ է դրված. տղաների՞ սիրտն է ավելի հեշտ գրավել, թե՞ աղջիկների։

Հուսով եմ՝ ոչ ոքի ինքնասիրությունը չվիրավորեցի... եթե վիրավորեցի, ներողություն եմ խնդրում, որովհետև նպատակս դա չէր։

Գոռ Ջան - Հայ
16.02.2007, 19:14
Ճիշտն ասած բազմաթիվ դեպքերի բերումով, կյանքի բերումով հայացքներս քիչ քիչ փոխվեցին էս հարցում:)
Հիմա 99 տոկոսով համոզված եմ ,որ աղջկա սիրտը գրավելը միանշանակ ավելի հեշտա ....;)

Ann87
20.02.2007, 20:47
իսկ ինձ թվումա որ տղայի սիրտը գրավել ավելի հեշտ ա,եթե ազջիկը ցանկացավ,կկարողանա տղայի սիրտը գրավի,իսկ տղան ինչքան էլ գլուխը պատին տա պատը գլխին,եթե աղջկան դւր չեկավ չի կարա սիրտը գրավի
Համենայն դեպս ինձ տենցա թվում:think

Censor
23.02.2007, 21:40
Երևի տղերքի սրտի փոխարեն ուրիշ բաներն ա հնարավոր հեշտությամբ գրավել:
Նենց, որ աղջկերքի սիրտը ավելի հեշտ ա գրավել, երևի աղջկերքի մեծամասնության հենց սիրտն ա հնարավոր գրավել: Բայց դե երևի էլի:
Չէ դուք հլը տեսեք..:))

Քվեարկեցի , որ աղջիկների սիրտն ա հեշտ շահել ու մտքերս էի կարգավորում, որ գրեմ - մեկ էլ տեսնեմ - Սպեցցիալիստը բառ առ բառ, տառ առ տառ իմ մտքերը արդեն շարադրել ա :))
Spec - :respect ))

Սեր սեր, դրանից թունդ երևույթ մարդկության պատմության մեջ ոչ եղել ա, ոչ էլ կլինի...

Malu
24.02.2007, 15:19
Շատ հաճախ է պատահում, որ գեղեցիկ աղջիկը սիրահարվում է տգեղ տղայի, բայց հակառակ երևույթը հազվադեպ է լինում, երևի 100/1: Քանի որ տղաների համար աղջկա արտաքին տվյալները (համենայն դեպս դեպքի գեղեցկությունը, համաչափությունը) չասեմ առաջնային է, բայց կարևոր է:
Հիմա եկեք պատկերացնենք, որ մի տգեղ աղջիկ (չնայած ասում են տգեղ աղջիկներ չկան, բայց ես այդ մտքի հետ ընդհանրապես համամիտ չեմ) փորձում է շահել մի սիրունատես տղայի սիրտը: Հաստատ համողված եմ, որ նա ինչ էլ անի, երբեք իր նպատակին չի հասնի: Իսկ ահա տգեղ տղան կարող է. բավական է ունենա ճարտար լեզու, հնարամտություն, մի քիչ ֆանտազիա ու ռոմանտիկա, համբերություն ու նա կամաց-կամաց կսկսի աղջկա աչքին գեղեցիկ երևալ:
Բայց երբեք կատեգորիկ չի կարելի որևէ հարցին մոտենալ: Ինչպես որ վերևում էր նշված, դա գալիս է մարդու անհատական ներաշխարհից, հոգեբանությունից:
Բայց երբեք չի կարելի սեփական անձդ մյուսներից բարձր դասել ու ասել, թե դեռ չի ծնվել այն մարդը, որ կարողանա իմ սիրտը գրավել: Նման մարդիկ երևի թե շատ սառն են լինում: Եվ հետո սերը միակողմանի աշխատանք չէ: Պետք է քո մեջ էլ ցանկություն լինի, որ քո սիրտը գրավեն, իսկ եթե այն փակես, հեռու չէ որ շուտով սրտիդ մասին էլ կմոռանաս: Սա վերաբերվում է թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին:

Ուլուանա
24.02.2007, 15:33

Չէի ասի, թե հակառակ դեպքերն այդքան հազվագյուտ են։ :nea Ես այդպիսի շատ դեպքեր գիտեմ։ :P Համաձայն եմ, որ ընդհանուր առմամբ տղաները արտաքինին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան աղջիկները, բայց եկեք չմոռանանք, որ սիրող մարդը նաև «կուրանալու» հատկություն ունի, ինչի հետևանքով կամ շնորհիվ կարող է նույնիսկ ամենատգեղ աղջիկը նրա աչքին չնաշխարհիկ փերի երևալ։ Ուղղակի երևի դու նման դեպքերի էնքան էլ շատ չես հանդիպել։ :)

Հիմա եկեք պատկերացնենք, որ մի տգեղ աղջիկ (չնայած ասում են տգեղ աղջիկներ չկան, բայց ես այդ մտքի հետ ընդհանրապես համամիտ չեմ) փորձում է շահել մի սիրունատես տղայի սիրտը: Հաստատ համողված եմ, որ նա ինչ էլ անի, երբեք իր նպատակին չի հասնի: Իսկ ահա տգեղ տղան կարող է. բավական է ունենա ճարտար լեզու, հնարամտություն, մի քիչ ֆանտազիա ու ռոմանտիկա, համբերություն ու նա կամաց-կամաց կսկսի աղջկա աչքին գեղեցիկ երևալ:
Կարծում եմ, որ նույն հաջողությամբ տգեղ աղջիկը կարող է բազմաթիվ հնարքներ բանեցնելով՝ գրավել գեղեցիկ տղային։

Բայց երբեք կատեգորիկ չի կարելի որևէ հարցին մոտենալ: Ինչպես որ վերևում էր նշված, դա գալիս է մարդու անհատական ներաշխարհից, հոգեբանությունից:
Բայց երբեք չի կարելի սեփական անձդ մյուսներից բարձր դասել ու ասել, թե դեռ չի ծնվել այն մարդը, որ կարողանա իմ սիրտը գրավել: Նման մարդիկ երևի թե շատ սառն են լինում: Եվ հետո սերը միակողմանի աշխատանք չէ: Պետք է քո մեջ էլ ցանկություն լինի, որ քո սիրտը գրավեն, իսկ եթե այն փակես, հեռու չէ որ շուտով սրտիդ մասին էլ կմոռանաս: Սա վերաբերվում է թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին:
Լիովին համամիտ եմ։ :)

Ապե Ջան
29.11.2010, 08:36
Տղամարդկանց, տղաների: :)
Երկու փաղաքշական խոսք ու... :))

Հարդ
29.11.2010, 09:44
Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել - տղերքի: Բայց ո՛չ իմը:P:acute

Kna
29.11.2010, 11:21
Աղջիկների: Բայց ոչ իմը :B

Lianik
29.11.2010, 11:59
Միանշանակ չեմ կարող ասել. ի ապացույց ասածիս վերջին 2 գրառումներն են;)

Աղջիկների մեծ մասը խորամանկություն ունի, որն օգնում է գրավել տղային:vaii: բացի սա աղջիկների մեջ բնածին նստած է հոգատարություն կոչվածը ;)
բայց կան նաև հեշտ գրավվող աղջիկներ....:)

Սլիմ
29.11.2010, 12:16
Ոչ մի սեռի ներկայացուցչի սիրտն էլ հեշտ չի գրավել, էտ լուրջ ու դժվար աշխատանքա: հա կարելիա հեշտությամբ հրապուրել, ցանկացածին, բայց այ սիրտ գրավելը էտքան էլ հեշտ չի:

ՆանՍ
29.11.2010, 13:01
Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել - տղերքի: Բայց ո՛չ իմը:P:acute

Մեծ-մեծ մի խոսա, իմ ազիզ ախպեր, քո նման ձկներն ե՞ն կանսերվա դառել:P

Lord
29.11.2010, 13:11
կարևոր չէ տղա թե աղջիկ, ցանկացած մարդ էլ հոգու խորքում ցանկանում է, որ իր սիրտը գրավեն (իհարկե եթե ինչ որ մեկը արդեն չի գրավել) ընենց, որ կապ չունի, տղա է թե աղջիկ, արդյունքը նույն է, ուղակի ճիշտ մոտեցում է պետք ցուցաբերել:hands

gevorg ghazaryann
29.11.2010, 15:16
Արական սեռի եմ ու կարծում եմ արական սեռի:
..................
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
(ՀՀ Սահմանադրություն, Հոդված 18–ից) .
..................................................................................................

erexa
29.11.2010, 17:14
Կարծում եմ աղջիկների սիրտը ավելի հեշտ է գրավել, քանի որ աղջիկները միամիտ են ու շուտ են հավատում տղաների խոսքերին: :)

*e}|{uka*
29.11.2010, 17:16
Կարծում եմ աղջիկների սիրտը ավելի հեշտ է գրավել, քանի որ աղջիկները միամիտ են ու շուտ են հավատում տղաների խոսքերին: :)

Տղաներն էլ աղջիկների ոտքերին ու........ են հավատում: Հետո ինչ որ միամիտ չեն: :))

Սլիմ
29.11.2010, 17:16
Կարծում եմ աղջիկների սիրտը ավելի հեշտ է գրավել, քանի որ աղջիկները միամիտ են ու շուտ են հավատում տղաների խոսքերին: :)
Ով ասեց , որ աղջիկները միամիտ են, աղջիկներից աֆերիստ չկա:

Lord
29.11.2010, 17:29
աղջիներն են միամիտ, նրանք ուղակի ձևանում են միամիտ, տղաներին թալաքը գցելու համար, էտ տղերքն են միամիտ, որ խաբնվում են աղիկների անմեղ դիմակներին:B

Սլիմ
29.11.2010, 17:31
աղջիներն են միամիտ, նրանք ուղակի ձևանում են միամիտ, տղաներին թալաքը գցելու համար, էտ տղերքն են միամիտ, որ խաբնվում են աղիկների անմեղ դիմակներին:B
Կստատի, միամտությունը թերությունա ժողովուրդ, նշանակումա մի միտք ունեցող , պարզամիտ, այնպես , որ սենց սիրով մի վերագրեք ձեր սեռերին էտ հատկանիշը:

Lord
29.11.2010, 17:34
Կստատի, միամտությունը թերությունա ժողովուրդ, նշանակումա մի միտք ունեցող , պարզամիտ, այնպես , որ սենց սիրով մի վերագրեք ձեր սեռերին էտ հատկանիշը:

դե բա էս էլ եմ էտ ասում էլի, չգիտես խի տղաների բոլոր թերությունների հետևանքը աղջիկներն են;)

erexa
29.11.2010, 17:34
Ով ասեց , որ աղջիկները միամիտ են, աղջիկներից աֆերիստ չկա:

Ես եմ ասում :)) հասարակ մի օրինակ բերեմ եթե աղջիկը տղային ասում ա «ես քեզ սիրում եմ» տղեն մտածում ա ոնց անեմ որ ես սրան կոպիտ ասած ''կապեմ" իսկ որ տղեն ա աղջկան ասում «ես քեզ սիրում եմ» աղջիկը ընկնում ա երազանքների գիրկը ու չի մտածում ոնց անի որ էդ տղուն կապի, խաղա էդ տղու զգացմունքների հետ բացառություններ իհարկե լինում են բայց քիչ: :)

Սլիմ
29.11.2010, 17:37

Ինչի? Քեզ մենակ էտ տարբերակներն են հադիպել, էնքան տղաներ կան , որ լավ էլ հականում են սիրելը որնա ո համկառը աղջիկներ կան , որ կապում են, վրեն են մնում , տուն ե քանդում և այլն և այլն: Եթե դու ընկնում ես երազանքների գիրկը, չի նշանակում, ո բոլորը քո նմա պարզ ու մաքուր են, հավատա: Ու տղաներն էլ գել ու գազան չեն, իրանք էլ են մարդ, մեկ մեկ էլ զգում են:

erexa
29.11.2010, 17:57

Սլիմ ջան ես իմ տեսածի ու լսածի հինման վրա եմ կարծիք կազմում իհարկե աֆերիստ աղջիկներ էլ կան, բայց հավատա մեր շատ հայ տղաներ մտածում են ոնց անեն որ աղջկան կապեն մանավանդ եթե գիտեն, որ էդ աղջիկը էլ կույս չի: Հավատա շատ տղաներ ուղղակի խաղում են աղջկա զգացմունքների հետ դա ուղղակի իրենց հաճույք ա պատճառում:

Ungrateful
29.11.2010, 18:02
Ես եմ ասում :)) հասարակ մի օրինակ բերեմ եթե աղջիկը տղային ասում ա «ես քեզ սիրում եմ» տղեն մտածում ա ոնց անեմ որ ես սրան կոպիտ ասած ''կապեմ"

Էլ չի մտածում` գիտակցում ա, որ արդեն կպել ա):

Հարդ
29.11.2010, 18:24
Մեծ-մեծ մի խոսա, իմ ազիզ ախպեր, քո նման ձկներն ե՞ն կանսերվա դառել:P

Ես նկատի ունեի, որ շատ քիչ աղջկա ա տրված իմ սիրտը գրավելու կարողությունը:P:

Սլիմ
29.11.2010, 20:10
Սլիմ ջան ես իմ տեսածի ու լսածի հինման վրա եմ կարծիք կազմում իհարկե աֆերիստ աղջիկներ էլ կան, բայց հավատա մեր շատ հայ տղաներ մտածում են ոնց անեն որ աղջկան կապեն մանավանդ եթե գիտեն, որ էդ աղջիկը էլ կույս չի: Հավատա շատ տղաներ ուղղակի խաղում են աղջկա զգացմունքների հետ դա ուղղակի իրենց հաճույք ա պատճառում:
erexa ջան, սիրուն ջան, չեմ ուզում հետդ վիճել, բայց հավատա ամեն ինչ աղջկա դիրքից ու պահվածքիցա գալիս, կույս լինի թե չլինի, եթե իրան ամեն ինչ թույլ տվեց , տղան էլ ուղակի հավանեց, լավ էլ կօգտվի ու ճիշտ կանի, դայուտ բերի, իսկ եթե տղան հասկավաց ովա դիմացինը, լուրջ մտադրություն չունենալու դեպքում ուղակի պոչը կքաշի կգնա: Հավատա , ես չեմ խաբում աղջիկը իրան պահել պիտի իմանա, ոչ թե մի մութ անկյուն գտնի ու տղուն դրդի, որ իրան.. լավ էլ չերկարացնեմ, տղաները մեղավոր չեն , որ իրանք տղա են:;)

AniwaR
29.11.2010, 21:48
տղաները մեղավոր չեն , որ իրանք տղա են:;)

:D Ոնց որ ասեիր՝ անմեղսունակները մեղավոր չեն, որ իրենք անմեղսունակ են... Դրա համար էլ իրենց ՉԵՆՔ դատում: :D

Սլիմ
29.11.2010, 21:56
:D Ոնց որ ասեիր՝ անմեղսունակները մեղավոր չեն, որ իրենք անմեղսունակ են... Դրա համար էլ իրենց ՉԵՆՔ դատում: :D
Ջան բա դրել են տղաներին հրեշ են սարքում, իրանք իրականում լավն են;)

Հայուհի
29.11.2010, 21:59
Ջան բա դրել են տղաներին հրեշ են սարքում, իրանք իրականում լավն են;)

Նույնքան լավն են, որքան ՝ մենք;)

Համ էլ սիրտը ամրոց կամ քաղաք չի, որ գրավելու մասին եք խոսում:8

Սլիմ
29.11.2010, 22:00
Նույնքան լավն են, որքան ՝ մենք;)

Համ էլ սիրտը ամրոց կամ քաղաք չի, որ գրավելու մասին եք խոսում:8
Նայած ում սիրտը, մարդ կա իրա սիրտը գոմա:D

ars83
29.11.2010, 22:03
Արական սեռի եմ, ու հլը թող մեկը փորձի իմ որևէ ներքին օրգան գրավել: :goblin

:D

Հայուհի
29.11.2010, 22:06
Նայած ում սիրտը, մարդ կա իրա սիրտը գոմա:D

Կամ էլ հանրակացարան:D

Ուրվական
29.11.2010, 22:17
Դեռևս մ.թ.ա 55-րդ թվականին, երբ Տիգրան Մեծի օրոք հայկական բաբանները ջախջախեցին պարթևական պարիսպները ու գրավեցին նրանց բերդերը, Տիգրան Մեծը հանդես եկավ ճառով և ասաց, որ մեր բանակում, և ընդհանրապես կյանքում, բաբանները ինչ-որ բան գրավելուց շատ մեծ դեր են խաղում: Այնուհետև ժամանակի ընթացքում վերացան բաբանները, սակայն որոշակի տառափոխություններով մեծն արքայից-արքայի միտքը պահպանվեց առ այսօր և այժմ էլ օգտագործվում է իգական սեռի սրտեր գրավելու համար, նամանավանդ, եթե իգական սեռը կուսության հետ կապված խնդիրներ ունի:

Էլիզե
29.11.2010, 22:18
Պետք չի ոչ մեկին սիրտն էլ գրոհել, գրավել...

Ուղղակի պետք է մարդուն սիրել... ՊԼԾ :aha

Չնայած` մարդս մարդ լինի... :8 բայց էդ էսօրվա մեր հավաքի հետ կապ չունի... :D

erexa
29.11.2010, 22:19
erexa ջան, սիրուն ջան, չեմ ուզում հետդ վիճել, բայց հավատա ամեն ինչ աղջկա դիրքից ու պահվածքիցա գալիս, կույս լինի թե չլինի, եթե իրան ամեն ինչ թույլ տվեց , տղան էլ ուղակի հավանեց, լավ էլ կօգտվի ու ճիշտ կանի, դայուտ բերի, իսկ եթե տղան հասկավաց ովա դիմացինը, լուրջ մտադրություն չունենալու դեպքում ուղակի պոչը կքաշի կգնա: Հավատա , ես չեմ խաբում աղջիկը իրան պահել պիտի իմանա, ոչ թե մի մութ անկյուն գտնի ու տղուն դրդի, որ իրան.. լավ էլ չերկարացնեմ, տղաները մեղավոր չեն , որ իրանք տղա են:;)

Սլիմ ջան երեխեքի հետ դիսկուսիա չեն անում: :)) Մեր ազգի մեջ ցածր մակարդակ ունեցող տղաները բավականին շատ են: Եթե տղեն իմացավ, որ տվյալ աղջիկը կույս չի(կապ չունի էդ աղջիկը իրեն ոնց կպահի) ամեն ինչ կանի, որ էդ աղջկա սիրտը գրավի:Եվրոպայում նմանատիպ դեպքերը բավականին շատ են ,որ հայ տղաները մի լավ օգտագործում են եվրոպացի աղջիկներին սրտները գրավում են վերջում էլ թողնում:

Նաիրուհի
29.11.2010, 22:29
Պետք չի ոչ մեկին սիրտն էլ գրոհել, գրավել...

Ուղղակի պետք է մարդուն սիրել... ՊԼԾ :aha

+1 :aha

Սլիմ
29.11.2010, 22:36
Սլիմ ջան երեխեքի հետ դիսկուսիա չեն անում: :)) Մեր ազգի մեջ ցածր մակարդակ ունեցող տղաները բավականին շատ են: Եթե տղեն իմացավ, որ տվյալ աղջիկը կույս չի(կապ չունի էդ աղջիկը իրեն ոնց կպահի) ամեն ինչ կանի, որ էդ աղջկա սիրտը գրավի:Եվրոպայում նմանատիպ դեպքերը բավականին շատ են ,որ հայ տղաները մի լավ օգտագործում են եվրոպացի աղջիկներին սրտները գրավում են վերջում էլ թողնում:
Երեխա ջան մտածի ոնց ուզում ես ուղակի էտ մտածելակերպով ու վերաբերմունքով դժվար կլինի շփվել հակառակ սեռի որևէ ներկայացուցչի հետ:

Kna
30.11.2010, 06:18
Աղջիկների սիրտն հեշտ է գրավել քանի որ նրանք ավելի շուտ են նվիրվում ու մաքուր են իրենց բնույթով ու վերաբերմունքով ու լուրջ են վերաբերվում, պլաններ են կազմում ապագայի համար, ու հեքիթների հավատալու մեծ տենդենց ունեն: Բայց շուտ սիրահարվելն ու հեշտ հասանելի լինելն լրիվ տարբեր բաներ են, որ պետք չի խառնել: և աղջիկ լինելով նաև ասեմ, որ աղջիկների պահելաձևից է գալիս իրենց հանդեպ տղաների վերաբերմունքը: Եթե լուրջ ես ու հարգում ես ինքդ քեզ, ապա մյուսներից էլ նույն վերաբերմունքն ես ստանում, անկախ սեռից ու տարիքից:

~Anna~
30.11.2010, 07:25
Իհարկե բացառություններ միշտ էլ լինում են: Մի խոսք կար լավ չեմ հիշում, բայց իմաստն էն էր որ ինչի կանայք տղամարդկանց չեն հետապնդում,իսկ պատասխանն էլ... ով է տեսել թակարդն ընկնի մկան հետևից...Տղաները կարող են մտածել գրավում են աղջկա սիրտը, մինչ նույն աղջիկը թակարդը պատրաստ սպասում է::)

Lianik
30.11.2010, 11:50
Սլիմ ջան երեխեքի հետ դիսկուսիա չեն անում: :)) Մեր ազգի մեջ ցածր մակարդակ ունեցող տղաները բավականին շատ են: Եթե տղեն իմացավ, որ տվյալ աղջիկը կույս չի(կապ չունի էդ աղջիկը իրեն ոնց կպահի) ամեն ինչ կանի, որ էդ աղջկա սիրտը գրավի:Եվրոպայում նմանատիպ դեպքերը բավականին շատ են ,որ հայ տղաները մի լավ օգտագործում են եվրոպացի աղջիկներին սրտները գրավում են վերջում էլ թողնում:

Եվրոպայում կին-տղամարդ հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի վրա են... այսօր իրար հետ են, վաղը ոչ ու դա իրենց համար նորմալ է, դրան չեն նայում, որ տղեն թողեց..;)
ես Սլիմի հետ լրիվ համաձայն եմ..տղաներին մի թեթև էլ առիթ տաս...էլ պիտի չբողոքես...:)

Գրավելու առումով ես դեռ չեմ լսել, որ որևէ տղա դիմի այնպիսի անբնական մեթոդի, ինչպիսին մոգությունն է, բայց քանի ընտանիք է քանդվել ու դեռ քանդվում հենց էդ մոգության հետևանքով..ու սա կանաց մենաշնորհն է:[

Lord
30.11.2010, 13:16
Սլիմ ջան երեխեքի հետ դիսկուսիա չեն անում: :)) Մեր ազգի մեջ ցածր մակարդակ ունեցող տղաները բավականին շատ են: Եթե տղեն իմացավ, որ տվյալ աղջիկը կույս չի(կապ չունի էդ աղջիկը իրեն ոնց կպահի) ամեն ինչ կանի, որ էդ աղջկա սիրտը գրավի:Եվրոպայում նմանատիպ դեպքերը բավականին շատ են ,որ հայ տղաները մի լավ օգտագործում են եվրոպացի աղջիկներին սրտները գրավում են վերջում էլ թողնում:

բայց դուք խի մեր մասին այդքան վատ կարծիք ունեք, չի կարելի ինչ որ մեկի արածի համար բոլորին դատել, ես աղջիկ ընկերներ ունեմ որոնք կույս չեն, բայց հաստատ ինձ երբեք էլ թույլ չեմ տվել ինչ որ քայլեր ձեռնարկեմ դրանից օգտվելու համար, ուղակի իմացեք ում հետ եք շփվում, չեմ ժխտում, որ շատ տղաներ կձգտեին նման իրավիճակից օգտվել, բայց բոլորը այդպիսին չեն և համենայնդեպս ինչ էլ որ լինումա աղջկա ցանկությամբա լինում, նրաց ոչ մեկ էլ չի պարտադրում....:ok

SSS
30.11.2010, 13:32

Բալես,քեզ ովա տենց բաներ ասել?դու կյանք մտած կաս? էտ որ մի տղան դուխ կանի կույս աղջկան օգտագործի,էտ քո ասած "տղաները" հենց անկույսների հետևից են վազում.շառից փորձանքից հեռու(իրենց խելքով),կամ էլ ոնց կարան իմանան կույա ,թե չէ,էդ ամենաբարդ բաննա :)
Ավելի հեշտա պարզել աղջկա կույս չլինելը...ու ընդհանարապես կույս լինելը տուտ պռիչոմ ?հիմա ինչ գնանաք կուսազրկվենք ,որ մեզ չօգտագործեն?

Lord
30.11.2010, 13:42

էս ոնցոր սաղիտ մոտ էն տպավորություննա, որ տղերքը բացի դրանից ուրիշ բանի մասին չեն մտածում:think, ձեր ասելով բոլոր տղաները սեկսուլնի ազաբոչնի են :D, հա դա մեզ դուրա գալիս բայց դա չի նշանակում, որ ամբողջ օրը նստած մտածում ենք ոնց անենք մեկի հետ լինենք:nea

SSS
30.11.2010, 13:45

Բայց ես տենց բան ասացի?:this Ես նշել էի "տղաները" ոչ թե տղաները

AniwaR
30.11.2010, 14:28
Բալես,քեզ ովա տենց բաներ ասել?դու կյանք մտած կաս? էտ որ մի տղան դուխ կանի կույս աղջկան օգտագործի,էտ քո ասած "տղաները" հենց անկույսների հետևից են վազում.շառից փորձանքից հեռու(իրենց խելքով),կամ էլ ոնց կարան իմանան կույա ,թե չէ,էդ ամենաբարդ բաննա :)
Ավելի հեշտա պարզել աղջկա կույս չլինելը...ու ընդհանարապես կույս լինելը տուտ պռիչոմ ?հիմա ինչ գնանաք կուսազրկվենք ,որ մեզ չօգտագործեն?

Մամա, erexa-ի թեորիան թարս ես հասկացել: Ըստ իրա՝ եթե չես ուզում շահագործվել, մինչև 40 տարեկանդ (դե, կոպիտ ասած) կույս պիտի մնաս: Այնպես որ, տակ ձեռժած:

SSS
30.11.2010, 14:30
Մամա, erexa-ի թեորիան թարս ես հասկացել: Ըստ իրա՝ եթե չես ուզում շահագործվել, մինչև 40 տարեկանդ (դե, կոպիտ ասած) կույս պիտի մնաս: Այնպես որ, տակ ձեռժած:
Հա էլի :oy ծերանում եմ աչքիս:oy

Chilly
30.11.2010, 14:38
ԻՄՀԿ ամենահեշտը հավի սիրտը գրավելն ա... Գնում ես խանութ, դանակը պահում ես վաճառողի կոկորդին ու ասում ես «Կես կիլո հավի սիրտ կշռի, արյա'...»... Ամենակարևորը` սարսափազդու դեմք ունենաս էդ պահին, որ չմտածի թե կատակում ես... ներող ախպերութուն, չդիմացա...

Lord
30.11.2010, 14:40
ով օգնության կարիք ունենա դիմեք:), բոլորին անխտիր բարձր աստիճանի օգնություն կցուցաբերվի:P, թե չէ տարիները անցնում են, իսկ ժամանակը հետ չես բերի:B

CactuSoul
30.11.2010, 14:52
ԻՄՀԿ ամենահեշտը հավի սիրտը գրավելն ա... Գնում ես խանութ, դանակը պահում ես վաճառողի կոկորդին ու ասում ես «Կես կիլո հավի սիրտ կշռի, արյա'...»... Ամենակարևորը` սարսափազդու դեմք ունենաս էդ պահին, որ չմտածի թե կատակում ես...
Մուշ ջան, դա արդեն սիտ գրավել չի, առգրավել ա:D:
Դիմացի, դիմացի…

erexa
30.11.2010, 15:53
Գրավելու առումով ես դեռ չեմ լսել, որ որևէ տղա դիմի այնպիսի անբնական մեթոդի, ինչպիսին մոգությունն է, [

Իսկ ես լսել եմ, մեր մոտ սենց ''լովեր բոյ'' տղաներ կան որոնք բավականին սիմպո են: Իրենք հատուկ ձևով աղջիկների սրտերն են գրավում,աղջիկներին նվերներ են տալիս, ռեստորան են տանում, մի խոսքով ջենտլմենություն են անում, դե աղջիկների դուրն էլ պարզ ա գալիս ա այդ աստիճան ուշադրությունը

ու գցում են այդ աղջիկներին թակարդը ու էն ձևով ,որ աղջիկները էլ դուրս չեն կարողանում գալ էդ թակարդից:

erexa
30.11.2010, 16:06
բայց դուք խի մեր մասին այդքան վատ կարծիք ունեք, չի կարելի ինչ որ մեկի արածի համար բոլորին դատել, ես աղջիկ ընկերներ ունեմ որոնք կույս չեն, բայց հաստատ ինձ երբեք էլ թույլ չեմ տվել ինչ որ քայլեր ձեռնարկեմ դրանից օգտվելու համար, ուղակի իմացեք ում հետ եք շփվում, չեմ ժխտում, որ շատ տղաներ կձգտեին նման իրավիճակից օգտվել, բայց բոլորը այդպիսին չեն և համենայնդեպս ինչ էլ որ լինումա աղջկա ցանկությամբա լինում, նրաց ոչ մեկ էլ չի պարտադրում....:ok

Lord ջան ես բոլորի մասին նման կարծիք չունեմ իմ գրառման մեջ ես գրել եմ, որ մեր ազգի մեջ նման տղաները բավականին շատ են, բայց չեմ գրել որ բոլորն են էդպիսին, ես հո բոլորի համար չեմ կարող ինչ որ մի պիտակ կպցնել ու ասել բոլորը սենց, բոլորը նենց նման բան հնարավոր չի: :)

Lord
30.11.2010, 16:11

դե լավա, թե չէ ես արդեն ինձ սկսում էի վատ զգալ, որ ինչ թր մեկը կարող է նաև իմ մասին նման կարծիք ունենալ:hands

*e}|{uka*
30.11.2010, 16:38
Իսկ ես լսել եմ, մեր մոտ սենց ''լովեր բոյ'' տղաներ կան որոնք բավականին սիմպո են: Իրենք հատուկ ձևով աղջիկների սրտերն են գրավում,աղջիկներին նվերներ են տալիս, ռեստորան են տանում, մի խոսքով ջենտլմենություն են անում, դե աղջիկների դուրն էլ պարզ ա գալիս ա այդ աստիճան ուշադրությունը

ու գցում են այդ աղջիկներին թակարդը ու էն ձևով ,որ աղջիկները էլ դուրս չեն կարողանում գալ էդ թակարդից:

Lord ջան ես բոլորի մասին նման կարծիք չունեմ իմ գրառման մեջ ես գրել եմ, որ մեր ազգի մեջ նման տղաները բավականին շատ են, բայց չեմ գրել որ բոլորն են էդպիսին, ես հո բոլորի համար չեմ կարող ինչ որ մի պիտակ կպցնել ու ասել բոլորը սենց, բոլորը նենց նման բան հնարավոր չի: :)

Փաստորեն մեր ազգի բավական շատ տղաների մասին տեղյա՞կ ես:// կատակ//

Մանուլ
30.11.2010, 17:06
Իսկ ես լսել եմ, մեր մոտ սենց ''լովեր բոյ'' տղաներ կան որոնք բավականին սիմպո են: Իրենք հատուկ ձևով աղջիկների սրտերն են գրավում,աղջիկներին նվերներ են տալիս, ռեստորան են տանում, մի խոսքով ջենտլմենություն են անում, դե աղջիկների դուրն էլ պարզ ա գալիս ա այդ աստիճան ուշադրությունը

ու գցում են այդ աղջիկներին թակարդը ու էն ձևով ,որ աղջիկները էլ դուրս չեն կարողանում գալ էդ թակարդից:

Երեխա ջան, նախ դա մոգություն չի, հետո էլ՝ լավ են անում: Կարողանում են, անում են: Թող աղջիկներն էնքան խելացի լինեն, որ «թակարդը չընկնեն» :pardon:

*e}|{uka*
30.11.2010, 17:12
Երեխա ջան, նախ դա մոգություն չի, հետո էլ՝ լավ են անում: Կարողանում են, անում են: Թող աղջիկներն էնքան խելացի լինեն, որ «թակարդը չընկնեն» :pardon:

Դուրս ա գալիս Հայաստանում բավական շատ տղաներ ձև են գտել ինքնահաստատվելու:
Նորմալ տղա չի մնացել, սաղ ստոր են, խաբեբա, թակարդ լարող: Եթե նորմալ էլ կան՝ զբաղված են: :D

einnA
30.11.2010, 17:14
Դուրս ա գալիս Հայաստանում բավական շատ տղաներ ձև են գտել ինքնահաստատվելու:
Նորմալ տղա չի մնացել, սաղ ստոր են, խաբեբա, թակարդ լարող: Եթե նորմալ էլ կան՝ զբաղված են: :D

կամ
դուրս է գալիս, որ նորմալ աղջիկ էլ չի մնացել, սաղ խաբնվում են, գնում, կործանվում :ցռը
լավերն էլ արդեն լավերին են գտել, նենց որ եզրակացրեք :))

Հայուհի
30.11.2010, 17:25
Դուրս ա գալիս Հայաստանում բավական շատ տղաներ ձև են գտել ինքնահաստատվելու:
Նորմալ տղա չի մնացել, սաղ ստոր են, խաբեբա, թակարդ լարող: Եթե նորմալ էլ կան՝ զբաղված են: :D

Կամ էլ երկնագույն են:love

Lord
30.11.2010, 17:29
լավ չի, էս կարողա աղջիկներով որոշել էք տղերքից հրաժարվեք, ինչ վատ անուն ասես կպցրիք գլխների, հիմա էլ երկնագույն, էս ոնցոր թեմայի անունը արդեն պիտի փովի:B

erexa
30.11.2010, 17:29
Երեխա ջան, նախ դա մոգություն չի, հետո էլ՝ լավ են անում: Կարողանում են, անում են: Թող աղջիկներն էնքան խելացի լինեն, որ «թակարդը չընկնեն» :pardon:

Մանուլ ջան ինչն են լավ անում՞ էդ լովեր բոյները ինչ անում են դա շատ ստոր ա: Դե իմ ասածն էլ նայա,որ աղջիկների սիրտը հեշտ ա գրավել, հեշտ ա խաբել (սա իհարկե բոլոր աղջիկներին չի վերաբերվում):

Հայուհի
30.11.2010, 17:38
լավ չի, էս կարողա աղջիկներով որոշել էք տղերքից հրաժարվեք, ինչ վատ անուն ասես կպցրիք գլխների, հիմա էլ երկնագույն, էս ոնցոր թեմայի անունը արդեն պիտի փովի:B

Տիկ, ախր մենք ո՞նց կարանք ձեզանից հրաժարվենք:8 Ուղղակի փաստերն ենք արձանագրում;)

Մանուլ
30.11.2010, 17:45
Դե իմ ասածն էլ նայա,որ աղջիկների սիրտը հեշտ ա գրավել, հեշտ ա խաբել (սա իհարկե բոլոր աղջիկներին չի վերաբերվում):

Հա, միգուցե ճիշտ ես: Ու էն, որ մեկ-երկու քաղցր խոսքով կարելի ա աղջիկների սիրտը գրավել, հեչ պատիվ չի բերում իրենց: Պատկերացրեք՝ կյանքում քանի քաղցր խոսք ասող տղաների կհանդիպեն :scare:

Lianik
01.12.2010, 00:18
Իսկ ես լսել եմ, մեր մոտ սենց ''լովեր բոյ'' տղաներ կան որոնք բավականին սիմպո են: Իրենք հատուկ ձևով աղջիկների սրտերն են գրավում,աղջիկներին նվերներ են տալիս, ռեստորան են տանում, մի խոսքով ջենտլմենություն են անում, դե աղջիկների դուրն էլ պարզ ա գալիս ա այդ աստիճան ուշադրությունը

ու գցում են այդ աղջիկներին թակարդը ու էն ձևով ,որ աղջիկները էլ դուրս չեն կարողանում գալ էդ թակարդից:

Մանուլի հետ համաձայն եմ, սա մոգություն չի:B
թող աղջիկներն էլ փորձեն սենց տղա գրավել...(եթե ստացվի..:P)...
սենց մի խոսք կա <<Աղջիկներն ականջներով են սիրում, տղաներն` աչքերով;)>> գուցե այս է պատճառը, որ աղջիկներին գերել ստացվում է:think

Interdenominational
01.12.2010, 00:48
Իրենք հատուկ ձևով աղջիկների սրտերն են գրավում,աղջիկներին նվերներ են տալիս, ռեստորան են տանում, մի խոսքով ջենտլմենություն են անում

Պատկերացրեք, դեռևս չգիտեի «ջենտլմենության բանաձևը».

1. հատուկ նախապատրաստվածությամբ սրտա-գրոհային տակտիկա
2. առատ ու «անշահախնդիր» նվիրատվություն
3. օրապարենի ու սննդակարգի փոփոխական բազմազանություն

…պարզվում է, որ ամեն ինչ այնքա՜ն պարզ է :8

Փաստորեն, ամեն քաղաքական նախընտրական քարոզարշավ իր մեջ ակտիվ «ջենտլմենության» ընդգծված դրսևորումներ ունի :B

Rhayader
01.12.2010, 01:35
Եթե նորմալ էլ կան՝
... գեյ են:
Ժող, ինչի՞ են այսքան շատ աղջիկներ համոզված, որ իրենց հանդիպած ամեն տղա երազում է իրենց հետ քնել: Եթե ինձ առաջարկեին ընտրել՝ քնել միջին ստատիստիկ հայ աղջկա, թե Առնոլդ Շվարցնեգերի հետ, ես առաջին մի քանի րոպեն կփորձեի պարզել, թե որ մեկն է աղջիկն ու որ մեկը՝ Շվարցնեգերը: Հետո կընտրեի Առնիին: Միանշանակ:

*e}|{uka*
01.12.2010, 02:01

Ու դրանով իսկ անորմալ՝ որպես պոտենցիալ տղա: :))

Ռայադեր ջան, քնի Շվարցնեգրի հետ, քեզ ո՞վ բան ասեց: Իսկ ինչ վերաբերում ա միջին ստատիստիկայի հայ աղջիկներին ասեմ ի գիտություն քեզ և բոլոր արական սեռի կռկռուն ներկայացուցիչներին, եթե տղան հետաքրքրված ա աղջկանով, փորձում ա թեմայի կոնտեքստում ասեմ՝ գրավել սիրտը, կամ արդեն իսկ գրավել ա, չես կարծու՞մ անորմալ ա, եթե չուզենա քո բառն եմ օգտագործում՝ քնել վերջինիս հետ:

Հ.գ. Էս ինչ բլթ գրեցի: :D չեմ ջնջում:

Lord
01.12.2010, 17:28

Ապեր դժվար էլ շվարցը համաձայնվի քո հետ քնել, ընենց որ պիտի բավարարվես մեր հայ աղջիկներով, դե ասենք էտքան մուսկուլով չեն, բայց ոչինչ յոլա կեթաս:D

Rhayader
01.12.2010, 17:37
Ապեր դժվար էլ շվարցը համաձայնվի քո հետ քնել, ընենց որ պիտի բավարարվես մեր հայ աղջիկներով, դե ասենք էտքան մուսկուլով չեն, բայց ոչինչ յոլա կեթաս:D

Լորդ, մուսկուլի հարցը չի: Պարզապես, ասենք, հայ միջին ստատիստիկ աղջիկը դեմքով երրորդ Ռեմբոյին ա հիշացնում:D

Lord
01.12.2010, 17:45
Լորդ, մուսկուլի հարցը չի: Պարզապես, ասենք, հայ միջին ստատիստիկ աղջիկը դեմքով երրորդ Ռեմբոյին ա հիշացնում:D

դե հիմա էտ ունենք, դրանով պիտի բավարարվենք, դու էլ էտ ընթացքում լուսը անջատի:D

Rhayader
01.12.2010, 17:46
Ու դրանով իսկ անորմալ՝ որպես պոտենցիալ տղա: :))

Ռայադեր ջան, քնի Շվարցնեգրի հետ, քեզ ո՞վ բան ասեց: Իսկ ինչ վերաբերում ա միջին ստատիստիկայի հայ աղջիկներին ասեմ ի գիտություն քեզ և բոլոր արական սեռի կռկռուն ներկայացուցիչներին, եթե տղան հետաքրքրված ա աղջկանով, փորձում ա թեմայի կոնտեքստում ասեմ՝ գրավել սիրտը, կամ արդեն իսկ գրավել ա, չես կարծու՞մ անորմալ ա, եթե չուզենա քո բառն եմ օգտագործում՝ քնել վերջինիս հետ:

Հ.գ. Էս ինչ բլթ գրեցի: :D չեմ ջնջում:

Յոժ, իմ կարծիքով աննորմալ են թե՛ վիզ դրած «ապե էսօր գիտե՞ս ում եմ դոմփել», թե՛ «էս տղան աչքով արեց ինձ, վսյո՝ ուզում ա դոմփել, պիտի զգուշանամ թակարդն ընկնել» մոտեցումները:
Եթե երկու մարդ ցանկանում են իրար հետ սեքսով զբաղվել, ու միաժամանակ չկա ո՛չ «հետս սեքս արեց՝ փչացած ա», ո՛չ «հետը սեքս արեցի՝ փչացած եմ» դեպքը, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մի անգամ չի, որ նշել եմ: Երկու անհատների (անկախ սեռից) սեռական փոխադարձ հակումն առողջ կոնտեքստում շատ լավ բան է: Բայց, ասենք, սիրտը գրավելն ու ուրիշ տեղերը գրավելը մի փոքր տարբեր բաներ են: Նպատակների ու միջոցների տեսանկյունից: Իսկ ես նման ռազմավարական տերմիններից հեռու մարդ եմ: Իմ համար կա «սիրախաղ» (ֆլիրտ) հասկացությունը, որի մասին ես ու Լյովը կիլոմետրանոց հոդված ենք գրել: Այն ավելի առողջ է, քանի որ ունի էթիկա, քանի որ երկկողմանի է, քանի որ հնարավորություն է տալիս դիմացինին ավելի լավ ճանաչել, քանի որ հնարավորություն է տալիս ցանկացած պահի, անկախ արդյունքից, դադարեցնել խաղը: Իսկ ձեր «գրավելն» այսպես է՝ աղջիկը եթե չի ուզում, այնքան «դալբիտ» կանենք, մինչև ուզի (համապատասխանաբար՝ եթե տղան չի ուզում, այնքան ինքներս մեզ կառաջարկենք տարբեր սոուսներով, մինչև ուզի): Չե՞ս կարծում, որ ճիշտ եմ: Ասենք, քաղաք գրավելուց դժվար թե գրավողը հարցնի՝ ի՞նչ է, ուզու՞մ եք շարունակենք գրավումը, թե՞ գնանք տներով:

erexa
01.12.2010, 18:04
Մանուլի հետ համաձայն եմ, սա մոգություն չի:B
թող աղջիկներն էլ փորձեն սենց տղա գրավել...(եթե ստացվի..:P)...

Լիանիկ ջան աղջիկները չեն կարող տղաներին իմ ասած ձևով գրավել, որովհետև տղաները մանրավաճառությամբ չեն զբաղվում, իսկ էդ "լովեր բոյները" հետագայում ստիպում և սպառնում են էդ աղջիկներին մանրավաճառությամբ զբաղվել:

Lianik
01.12.2010, 18:15

Էդ չեղավ սիրտ գրավել. :(, էդ եղավ բռնանալ..............

հ.գ. բայց դրա հետ մոգությունն ինչ կապ ունի???

Rhayader
01.12.2010, 18:25
Լիանիկ ջան աղջիկները չեն կարող տղաներին իմ ասած ձևով գրավել, որովհետև տղաները մանրավաճառությամբ չեն զբաղվում, իսկ էդ "լովեր բոյները" հետագայում ստիպում և սպառնում են էդ աղջիկներին մանրավաճառությամբ զբաղվել:

Էս Գրիմ եղբայրների հեքիաթների շարքից էր:D տղաները գայթակղում են աղջիկներին, համոզում իրենց հետ սեքս անել, հետո սպառնում ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել:D

Lord
01.12.2010, 18:45
Էս Գրիմ եղբայրների հեքիաթների շարքից էր:D տղաները գայթակղում են աղջիկներին, համոզում իրենց հետ սեքս անել, հետո սպառնում ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել:D

ավելի լավա լուրջ վերաբերվես, ըտենց դեպքեր էլ են լինում, ըտենցներին կարելիա բռնել քառատել:angry, բաըց դրանք հազվադեպ դեպքեր են, թաքնված, դրանցով չի կարելի դատել բոլորին, հիմնականում տղան սիրահարվում է աղջկան աղջիկը տղային և նրանք ապրում են երկար և երջանիկ:D

Rhayader
01.12.2010, 18:52

Մի հատ հիմա Վելվետը կգա ու սահմանադրությունից/քրեական օրենսգրքից համապատասխան հոդվածը կմեջբերի, որով ասվում ա, թե ինչ ա լինում մարդկանց հետ, ովքեր շանտաժով փորձում են ուրիշներին մղել սեռական բնույթի արարքների: Նման փորձ անողը բավականին մեծ ռիսկի ա դիմում:

erexa
01.12.2010, 18:59
Էդ չեղավ սիրտ գրավել. :(, էդ եղավ բռնանալ..............

Դե էդ աղջիկները մինչև ականջները սիրահարվում են լովեր բոյների վրա ու առանց մտածելու անում են էդ տղաների ասածները, որ հանկարծ չկորցնեն նրանց ու հետո նոր ընկնում են թակարդը:

erexa
01.12.2010, 19:01
Էս Գրիմ եղբայրների հեքիաթների շարքից էր:D տղաները գայթակղում են աղջիկներին, համոզում իրենց հետ սեքս անել, հետո սպառնում ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել:D

Չէ, սա իրական կյանքի հեքիաթների շարքից էր: :(

Rhayader
01.12.2010, 19:30
Չէ, սա իրական կյանքի հեքիաթների շարքից էր: :(

Գոնե մի անմիջական դեպք գիտե՞ս դրա հետ կապված:

davidus
01.12.2010, 19:42
Լորդ, մուսկուլի հարցը չի: Պարզապես, ասենք, հայ միջին ստատիստիկ աղջիկը դեմքով երրորդ Ռեմբոյին ա հիշացնում:D

Ռայ, դու քեզ համարու՞մ ես միջին ստատիստիկ հայ տղա ։ Խոսքը զուտ դեմքի մասին ա (մորուքդ մի կողմ :)) )

Rhayader
01.12.2010, 19:56
Չեմ համարում:

http://sphotos.ak.fbcdn.net/photos-ak-ash1/v159/237/97/663013838/n663013838_219254_4863.jpg

http://sphotos.ak.fbcdn.net/photos-ak-snc1/v1329/237/97/663013838/n663013838_1055479_2559.jpg

Interdenominational
01.12.2010, 20:01
Երկրորդ լուսանկարում արդեն Քեշիշյանին չեմ նմանեցնում :8

davidus
01.12.2010, 20:10
Չեմ համարում:

Էդ դեպքում ինչպիսին ես քեզ համարում։ Մեկ էլ, եթե դժվար չի իհարկե, մեկ հատ միջին ստատիստիկ հայ տղայի նկար կդնես։

(երբ դնես, միտքս կշարունակեմ)։

Mr. Grom
01.12.2010, 21:12
միանշանակ տղաներինը: Ցանկած տղա պատրաստ ա, որ որևէ աղջիկ իր սիրտը "գրավի":
Եթե պատրաստ չի, ուրեմն օրինետացիայի հետ խնդիրներ ունի;)

AniwaR
01.12.2010, 21:26
Չեմ համարում:

http://sphotos.ak.fbcdn.net/photos-ak-ash1/v159/237/97/663013838/n663013838_219254_4863.jpg

http://sphotos.ak.fbcdn.net/photos-ak-snc1/v1329/237/97/663013838/n663013838_1055479_2559.jpg

Ի՞նչ ես ընկել աղջիկների սրտեր գրավում, հըըը՞ննն::angry

Rozet
01.12.2010, 21:27
Կարծում եմ ցանկացած մարդ էակ ուզում է սիրել, և լինել սիրված:Այլ հարց է որքանով ենք թույլ տալիս դիմացինին ներթափանցելու մեր ներաշխարհ: Առհասարակ էմոցիոնալ մարդիք, առանց սեռային խտրականության, ավելի հեշտ են սիրում, բայց նաև հեշտ հիասթափվում,, իսկ նրանք ում սիրտը թվում է անառիկ, սիրելուց սիրում են անմոռաց: Պարզապես հոգին հասկացող է պետք:

Ռեդ
01.12.2010, 21:28
միանշանակ տղաներինը: Ցանկած տղա պատրաստ ա, որ որևէ աղջիկ իր սիրտը "գրավի":
Եթե պատրաստ չի, ուրեմն օրինետացիայի հետ խնդիրներ ունի;)
Ի՞նչ ես հասկանում «պատրաստ» ասելով:

Lianik
01.12.2010, 21:29
Ի՞նչ ես հասկանում «պատրաստ» ասելով:

նա start ;)

Ռեդ
01.12.2010, 21:33
նա start ;)
Միևնույնն է, չհասկացա խոսքի իմաստը: Միգուցե խո՞սքն է սխալ ձևակերպվել:

SSS
02.12.2010, 10:43
Ինձ կասեք ինչա նշանակում միջին ստատիստիկ աստիճանի աղջիկը? :oy
Հա ,մեկ էլ լօվեր-բոյ-Ը ?:oy

Lord
02.12.2010, 12:39
Ինձ կասեք ինչա նշանակում միջին ստատիստիկ աստիճանի աղջիկը? :oy
Հա ,մեկ էլ լօվեր-բոյ-Ը ?:oy

միջին ստատիստիկ աղջիկա էտ երևի մեր հայ աղջիկներից նրանք են, որ նայելուց չես վախենում, իրանք գեշ չեն, բայց դե սիրոն էլ չեն, միջին վիճակնա:think

իսկ էտ լօվեր-բոյ--երը դրանք տղերք են, որոնց մոտ շատ լավ է ստացվում աղջկա ուղեղը անջատել, գերել նրանց փորձված մեթոդներով, հետո ինչ ուզում են էտ աղջկանից ստանում են:(

Rhayader
02.12.2010, 14:54

Չէ, Լորդ: Միջին ստատիստիկ աղջիկը էն ա, երբ աղջիկներին դասակարգում ես ըստ գեղեցկության ու ընտրում մեջտեղի երեսուն տոկոսը: Ոչ թե միջակ արտաքինով աղջիկ:

Շինարար
02.12.2010, 15:04
Երկրորդ լուսանկարում արդեն Քեշիշյանին չեմ նմանեցնում :8

Եթե քո բանակի ընկերը էնքան նման ա ինձ, որքան Ռայադերը Քեշիշյանին, ուրեմն ես հաստատ քո բանակի ընկերը չեմ:D

SSS
02.12.2010, 15:29
Չէ, Լորդ: Միջին ստատիստիկ աղջիկը էն ա, երբ աղջիկներին դասակարգում ես ըստ գեղեցկության ու ընտրում մեջտեղի երեսուն տոկոսը: Ոչ թե միջակ արտաքինով աղջիկ:

Ասել կուզես որ միջինից ցածրի հետ քնել կարելի է?

հ.գ. մեկա լօվեր բոյի իմաստը չհասկացա, էդ ինչ որ տեղ լսել եք դուրներդ եկելա բառը?

Shah
02.12.2010, 15:32
միանշանակ տղաներինը: Ցանկած տղա պատրաստ ա, որ որևէ աղջիկ իր սիրտը "գրավի":
Եթե պատրաստ չի, ուրեմն օրինետացիայի հետ խնդիրներ ունի;)

Փաստորեն ես օրիենտացիայի հետ խնդիր ունեմ... :)))

Kita
02.12.2010, 15:44
Փաստորեն ես օրիենտացիայի հետ խնդիր ունեմ... :)))

Եվ ոչ միայն դու ինձ թվում է:D
Նույն ձևով միանշանակ աղջիկներինը: Ցանկած աղջիկ պատրաստ է, որ որևէ տղա իր սիրտը "գրավի":
Եթե պատրաստ չէ, ուրեմն օրինետացիայի հետ խնդիրներ ունի::lol:}

Կաթիլ
02.12.2010, 16:35
Հարցադրումը երևի սխալ ա, քանի որ ՍԵՌՆ ի՞նչ կապ ունի :o
Ավելի հեշտ ա գրավել նրա սիրտը, ում սիրտը չես փորձում գրավել :))

*e}|{uka*
02.12.2010, 16:49
Եվ ոչ միայն դու ինձ թվում է:D
Նույն ձևով միանշանակ աղջիկներինը: Ցանկած աղջիկ պատրաստ է, որ որևէ տղա իր սիրտը "գրավի":
Եթե պատրաստ չէ, ուրեմն օրինետացիայի հետ խնդիրներ ունի::lol:}

Որևէ՞, ես պատրաստ չեմ որ գոմիկները գան սիրտս գրավեն: :beee Կոնկրետացրու՛:

Գռոմ ջան ցանկացած տղա կարո՞ղ ա և պատրաստ ա ֆլիրտի ցանկացած աղջկա հետ, բայց որ ամեն որևէի՞ն ա պատրաստ... :} ու կապել դա օրիենտացիայի հետ, ես լվանում եմ ձեռքերս:... :D

Shah
02.12.2010, 16:57

Ֆլի՞րտ ասում ես:think էլի չէ: Թագուհի ունեմ, ինձ փառանձեմներ պետք չեն :)

AniwaR
02.12.2010, 18:22
հ.գ. մեկա լօվեր բոյի իմաստը չհասկացա, էդ ինչ որ տեղ լսել եք դուրներդ եկելա բառը?

SSS, որքան էլ զարմանալի է, այդ տերմինը նույնիսկ հանրագիտարանում կարելի է գտնել::o Մարդիկ էլ բավական տեղին օգտագործում են: :)

In the Netherlands and in Belgium Loverboy is a term for pimps, who start pseudo liaisons with young women —often minor girls—, to win their trust and to commit themselves to the pimps. After this, they force the girls or women into sexual slavery.

Rhayader
02.12.2010, 19:04
Ասել կուզես որ միջինից ցածրի հետ քնել կարելի է?
Ինձ որ հարցնես, քնել պետք ա մենակ, որ առավոտը կարողանաս վեր կենաս:))

հ.գ. մեկա լօվեր բոյի իմաստը չհասկացա, էդ ինչ որ տեղ լսել եք դուրներդ եկելա բառը?
Երեխային լօվերբոյների թեմայով: Բայց պարզ ասած՝ էդ տղաներ են, որ ինչ-որ մոգությամբ աղջիկների սրտերն ու մնացած տեղերը գրավում են ու հետո շանտաժով ստիպում, որ աղջիկները մարմնավաճառությամբ զբաղվեն:

Փաստորեն ես օրիենտացիայի հետ խնդիր ունեմ... :)))
Աֆր, ցանկացած տղամարդ ունի, ով հայկազ բեզատկազ չի:))

SSS, որքան էլ զարմանալի է, այդ տերմինը նույնիսկ հանրագիտարանում կարելի է գտնել::o Մարդիկ էլ բավական տեղին օգտագործում են: :)
Լավ, իսկ Հայաստանում դա ինչքանո՞վ ա հավանական:) Անի, մի հատ մեջբերի էլի հարկադրանքով սեռական արարքների մղելու մասը:

Shah
02.12.2010, 19:36
Դե ես էլ գիտեմ, որ բոլորն էլ ունեն "ինչ_որ_բան", ի միջի այլոց ոչ միայն տղամարդիկ...
Թեմային վերաբերվող ասեմ որ եթե չկոնկրետացնել այլ մեծամաս դեպքերին նայել ապա բնատուր կատվի_քաղաքականություն ունեցող կանայք ավելի "անգրավելի" են, իսկ տղամարդիկ շուտ տրվող:

Լավ չհնչեց "տրվելը"..:think
:))

Lianik
02.12.2010, 19:49
իմ կարծիքով Հայաստանում աղջիկների զգալի տոկոս չի անհանգստանում տղայի սիրտը գրավելու մասին, նստում-սպասում է, որ իր սիրտը գրավեն, իսկ տղաների մոտ հակառակ պատկերն է... ու եթե մի բան չեն փորձում, ինչպես կասեն հեշտ է, թե բարդ???:think

բայց այլ թեմա են կանայք, հատկապես խորամանկ կանայք.....;) իրենք են ընտրում, իրենք հոգում գրավելու մասին...:ok

այսպիսով կարող եմ եզրակացնել.. երիտասարդության շրջանում հեշտ է գրավել աղջիկների սիրտը, մեծ տարիքում` տղամարդկանց...:P

*e}|{uka*
02.12.2010, 19:54

Սխալվում ես: Ոչ մեկ էլ չի նստում-սպասում, որ գան գրավեն: Անմարդաբնակ հո՞ղ ես ի՞նչ ես, գան գրավեն: :) Բոլոր աղջիկներն էլ քայլ անում են: :))

Չկա ոչ խորամանկ կին, Լիան ջան:

Interdenominational
02.12.2010, 20:02
Եթե քո բանակի ընկերը էնքան նման ա ինձ, որքան Ռայադերը Քեշիշյանին, ուրեմն ես հաստատ քո բանակի ընկերը չեմ:D

Լավ դու էլ… Մոռանանք բանակի ընկերոջը, մի հուզվիր, միևնույն է, դու մնում ես ինձ ընկեր :friends::lol

.
Հ.Գ. Տյարք մոդերներ, վերոնշյալը թեմայավրեպ չէր :crazy

Lianik
02.12.2010, 20:04
Սխալվում ես: Ոչ մեկ էլ չի նստում-սպասում, որ գան գրավեն: Անմարդաբնակ հո՞ղ ես ի՞նչ ես, գան գրավեն: :) Բոլոր աղջիկներն էլ քայլ անում են: :))

ես չեմ գրել թե բոլորը ;), իհարկե աղջիկները ևս քայլ անում են, բայց հաճախ առաջին քայլի պատասխանատվությունը մնում է տղայի ուսերին..

իսկ մյուս կողմից էլ Հայաստանի երիտասարդության մեկ երրորդից ավելին ապրում է գյուղական համայնքներում..իսկ այնտեղ աղջկա կողմից քայլն այլ կերպ է դիտվում:(

հ.գ. թեմայի վերնագիրն է գրավել..ես կասեի գերել... ;)

*e}|{uka*
02.12.2010, 20:07
ես չեմ գրել թե բոլորը ;), իհարկե աղջիկները ևս քայլ անում են, բայց հաճախ առաջին քայլի պատասխանատվությունը մնում է տղայի ուսերի
իսկ մյուս կողմից էլ Հայաստանի երիտասարդության մեկ երրորդից ավելին ապրում է գյուղական համայնքներում..իսկ այնտեղ աղջկա կողմից քայլն այլ կերպ է դիտվում:(

Լիան, քայլը որպես առաջարկ մի հասկացի: :) Ես էլ երբեք տղայի առաջարկ չեմ անի, կամ առաջինը ասեմ՝ դուրս գալիս ես: Այլ քայլերի մասին էր խոսքը, իսկ նստել-սպասելը ես բառացիաբար հասկացա: :)

Shah
02.12.2010, 20:08
Սխալվում ես: Ոչ մեկ էլ չի նստում-սպասում, որ գան գրավեն: Անմարդաբնակ հո՞ղ ես ի՞նչ ես, գան գրավեն: :) Բոլոր աղջիկներն էլ քայլ անում են: :))

Չկա ոչ խորամանկ կին, Լիան ջան:
Կա: Ճիշտ կլի ասել որոշ կանայք իրանք էլ չգիտեն, որ իրենք խորամանկ են... :) բնածին դրական արտեֆակտ ա :))

Lianik
02.12.2010, 20:11
մեկը շա~տ խորամանկ է, մեկի մոտ էլ դա գրեթե արտահայտված չի :)...խորամանկությունն էլ իր չափերն ունի, բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է....;)

Rhayader
02.12.2010, 20:17
Ժող, բայց լուրջ, ձեր էդ «գրավելը» ես պատկերացնում եմ էնքան դայեղ լինել, մինչև «հա» ասի, քյառթերենով ասված:

Արևածագ
02.12.2010, 20:34
Ռուսերեն «սրտակեր» տղաներին «пикапер» ով են դիմում, իսկ բուն գործընթացը՝ «пикап»: Բայց սրանք իրենց գործունեությունը ծավալում են միայն աղջիկներից ու կանանցից հնարավորինս շատ փող կորզելու նպատակով: Նույնիսկ հատուկ դասընթացներ կան, որտեղ սովորեցնում են, թե ինչպե՞ս գրագետ գործել, որ իրենցից կախման մեջ գցեն կնոջը: Բնականաբար, նրանց զոհերի մտքովն էլ չի անցնում, թե իրենց «սիրում են» զուտ փողի համար: Հենց երեկ մի հաղորդում կար, որ իբր իսրայելական բանակի սպան տարբեր երկրներում ամենապակասը քսան կին ուներ, որոնք համոզված էին, թե իրենք միակն են ու անփոխարինելի: Բոլորն էլ նրա համար էլ բանկից՝ վարկ, էլ սեփական տունը ծախել, նրան ավտո առնել, հազար ու մի նվերներ էին արել:
Սիրալիր խոսքն ու քնքուշ վերաբերմունքը անհնարինը դարձնում են ակնհայտ:

Shah
02.12.2010, 20:40
Որոշները լավ էլ գիտեն թե ինչի համար են "սիրվում"... բայց դե շարունակում են, ինչի՞ չէ, ընդունում են սերը որպես ապրանք ու ըստ շուկայի կանոնների ապրանքի համար պատրաստ են վճարել... այ գինը կախված ա պրոֆեսիոնալիզմից, ասենք խիստ կասկածում եմ հայաստանում մարմնավաճառության հասնելու աստիճանի վրա, բայց "նվերներ" ստանում են հայ "սրտակերներ"ը:

Rhayader
02.12.2010, 20:50
Պիկապերներն իրենց մասին նման կարծիք կարդային (նամանավանդ Նիլ Ստրաուսն ու ԴեԱնջելոն), կոլլեկտիվ ինքնասպանություն կգործեին:)) բայց դե, ինչպես ասում են, ամեն մարդ իր արշինով է չափում:

AniwaR
02.12.2010, 20:55
Լավ, իսկ Հայաստանում դա ինչքանո՞վ ա հավանական:)

Գաղափար չունեմ: Չեմ իմանում: Մենակ ուզում էի ասել, որ erexa-ն ԻՐ միտքը արտահայտելու համար ճիշտ բառ էր կիրառում, մեկ էլ SSS-ին պարզաբանել, թե լովերբոյն ինչ ա:

Անի, մի հատ մեջբերի էլի հարկադրանքով սեռական արարքների մղելու մասը:

«Հարկադրանք» ասելով ի՞նչ ես հասկանում: Կախված նրանից, թե ինչ բնույթ ա կրում, կարա լինի ամենահասարակ բռնաբարություն::8

Մի խոսքով, էս ա քրեական օրենսգրքում սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ հանցագործությունների ամբողջ գլուխը.

Գ Լ ՈՒ Խ 18

ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 138.

Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Բռնաբարությունը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 139.

Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 140.

Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
(140-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Հոդված 141.

Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ

Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(141-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Հոդված 142.

Անառակաբարո գործողությունները

1. Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ սույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(142-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Մենակ շեշտեմ, որ 141 ու 142 հոդվածի 1 մասով նախատեսված հանցակազմերի մեջ բռնության հատկանիշ բնավ չկա: Այդուհանդերձ այդպիսի արարքները համարվում են հանցագործություն:

Leo Negri
03.12.2010, 03:00
Ռուսերեն «սրտակեր» տղաներին «пикапер» ով են դիմում, իսկ բուն գործընթացը՝ «пикап»:

Կեղծ ինֆորմացիա: Փիքափերները սրտակեր մեծ մասամբ չեն, փիքափը ռուսական երևույթ չի:
Ռուսաստանում փիքափը բավականին ուշա փոխառվել:

Բայց սրանք իրենց գործունեությունը ծավալում են միայն աղջիկներից ու կանանցից հնարավորինս շատ փող կորզելու նպատակով: Նույնիսկ հատուկ դասընթացներ կան, որտեղ սովորեցնում են, թե ինչպե՞ս գրագետ գործել, որ իրենցից կախման մեջ գցեն կնոջը: Բնականաբար, նրանց զոհերի մտքովն էլ չի անցնում, թե իրենց «սիրում են» զուտ փողի համար:

Կեղծ ինֆորմացիա` հիմնված Սբ. Գերտրուդան գիտի ինչ աղբյուրների ու ֆանտազիաների վրա:
Իրականությունը շատ ավելի հետաքրքիրա: Փիքափի դասընթացներ կան: Ոմանք /Նիլ Շթրաուսինը, Միսթերիինը, դեԱնջելոյինը/ շատ լավն են ու որակով, ոմանք /նամանավանդ Ռուսաստանում/` փորձում են իրանց արևին կրկնօրինակել, ոմանք` նուրբ ասած էֆֆեկտիվ չեն: Նման կուրսերը միջին ստատիստիկ տղամարդկանց սովորացնում են հաղթահարել իրենց վախերը կապված կանանց հետ, ավելի ինքնավստահ լինել, հակառակ սեռի հետ շփման ընթացքում էֆֆեկտիվ կոմունիկացիոն մոդելներ գործածել` ինչի հետևանքով, եթե կուրսը լավնա, տղամարդը դառնումա միջին ստատիստիկից շատ ավելի բարձր: Կանանց ոչ մեկ կախվածության մեջ չի քցում, կանանցից ոչ մեկ փող չի քամում:

Անձամբ ես ինձ փիքափեր չեմ համարում, լայնածավալ փիքափը ինձ հետաքրքիր չի, բայց չեմ կարող ժխտել, որ Նիլ Շթրաուսի /առաջին հերթին` ամենաթունդ համակարգը իրաննա/, Միսթերիի ու ավելի քիչ Րոսս Ջեֆրիզի փիքափի մտքի դպրոցները հստակ ազդեցություն են ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման ու իմ անձի ինքնակատարելագործման գործընթացների վրա:

Փիքափի /ու փիքափերների սուբկուլտուրայի/ մասին պատկերացում կազմելու համար արժե կարդալ Նիլ Շթրաուսի "The Game" գիրքը:

Հենց երեկ մի հաղորդում կար, որ իբր իսրայելական բանակի սպան տարբեր երկրներում ամենապակասը քսան կին ուներ, որոնք համոզված էին, թե իրենք միակն են ու անփոխարինելի: Բոլորն էլ նրա համար էլ բանկից՝ վարկ, էլ սեփական տունը ծախել, նրան ավտո առնել, հազար ու մի նվերներ էին արել:

Պետք չի խառնել բազմակնությունը ու փիքափը:
Պետք չի խառնել ժիգոլոներին ու փիքափերներին: Դրանք բնավ տարբեր բաներ են:

Սիրալիր խոսքն ու քնքուշ վերաբերմունքը անհնարինը դարձնում են ակնհայտ:

Սիրալիր խոսքն ու քնքուշ վերաբերմունքը փիքափի արսենալի մենակ չնչին ու շատ քիչ օգտագործվող մասն են կազմում:

Ապե Ջան
03.12.2010, 03:14
Հարց. «Ու՞մ սիրտն է հեշտ գտավել» աղջիկները պատասխանում են տղաների, իսկ տղաները պատասխանում են տղաների... սա ոչ բոլորի, բայց մեծամասնության կարծիքն է:
Օրինակ՝ ես ինքս արական սեռի ներկայացուցիչ, մի անգամ մեկ աղջկա հետ շբվել եմ, եղել է «սիրտը գրավելու, չգրավելու» փորձեր ու այն ձախողվել է, ուրեմն ես պետք է կանգնեմ ու մասսայական պտդեմ իմ անձնական փորձից ելնելով, թ՞ե հիմնվեմ հարցման արդյունքների վրա, թ՞ե նայեմ հոգեբանների թեստերի արդյունքները...

Շատ վիճելի հարց է ու դժվար այն հասնի իր վերջակետին... :B

Ungrateful
03.12.2010, 04:31
Իսկ եթե ցանկացած աղջիկ, որն իմ հետ կապված չէ բարեկամական և նմանատիպ կապերով` ձև ունի ինձ գրավելու: Ցանկացած այն աղջիկը, որի մեջ ես կին եմ տեսնում կամ իմ աչքի մեջ դեռ չի մահացել իր մեջի կինը: Որն խնամված է ու հետևում է իր արտաքինին… Ձևակերպեմ ավելի մատչելի` ցանկացած դեռ անծանոթ աղջիկ, որն հետևում է իրեն կարող է ինձ գրավել: Էդ վատ ա՞: Նորմալ չի՞;
Գրում եմ ինձ, որտև չգիտեմ, թե կոնկրետ ո՞ր օրգանս կարող է գրավել այս կամ այն աղջիկը` սիրտը թե մեկ ուրիշը: Կորոչե` ինձ գրավելու ձև ունեն սկզբում նշացս տեսակի բոլոր աղջիկները: Միգուցե մեկը չգիտի դրա մասին, մեկը չի ուզում օգտագործի դա իմ «դեմ», մյուսն էլ դեռ չգիտի, որ դա հնարավոր ա… Բայց ցանկացած դեպքում` էդ ձևը կա: Կոնկրետ չգիտեմ, թե «գրավելը» ինչ իմաստով ու քաշով եք հիմա քննարկում... Ես խոսում եմ ցանկացած տեսակի մասին` 1 գիշերով գրավելուց մինչև տարիների կյանք, «մի բարձի ծերանաք»-ով, ֆիզիկապես ուզել, հոգեպես ուզել, սիրել, 1 գիշեր սիրել և այլն… Կարծում եմ, եթե բանը հասնում ա նշածներիցս մեկին, ապա օբյեկը «գրաված է», հԸ՞ն :unsure: Ուզում եմ ասել, որ վերոհիշյալ տեսակներին պատկանող բոլոր աղջիկները տվյալ տարբերակներից մեկով ինձ գրավելու ձև ունեն: Բնականաբար, այդ ասածս «ձև»-ը նույնը չի բոլորի համար, մի քիչ ինդիվիդուալ ա: Բայց հիմքը 1-ն ա ու տարբեր տեսակի աղջիկների դեպքում էդ հիմքը մի քիչ դեֆորմացվում ա:
Ես չեմ հիմնվում հոգեբանների, փիլիսոփաների, սեքսոլոգների ասածներին և կարծիքներին ու չեմ կարող ասել, թե միջին տվյալներով ովքե՞ր են ում ավելի շատ գրավում: Սա իմ անհատականն ա: Հիմա էս դիագնոզս քվեարկության ո՞ր տարբերակին ա պատկանում: Ու ընդհանրապես, ինձ թվում ա, որ էդ ձևը կա թե տղաների մոտ, թե աղջիկների, ուղղակի մեկս դա օգտագործում ենք որոշ հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար, ոմանք չգիտեմ դրա գոյության մասին, ոմանք էլ չեն ուզում և այլն… Թեմայում լուրջ-լուրջ բաներ ա գրվում, իսկ ինձ թվում ա, որ ամեն ինչ հեշտ ա: Եսի՞մ :unsure:
Ամեն դեպքում, օգնեք անտեղյակիս կողմնորոշվել՝ իմ անալիզներով քվեարկության ո՞ր տարբերակը նշեմ` 3-րդ, թե՞ 4-րդ :unsure)):
Եթե օֆֆթոփ ա` ներող լինեք)):

Universe
03.12.2010, 07:56
Աղջկա սիրտը գրավելն ավելի հեշտ է, ուղղակի նրան այդ մասին չպետք է ասեես...:))

ՆանՍ
03.12.2010, 10:33

Դու նշի 3-րդ տարբերակը;)

SSS
03.12.2010, 10:40
SSS, որքան էլ զարմանալի է, այդ տերմինը նույնիսկ հանրագիտարանում կարելի է գտնել::o Մարդիկ էլ բավական տեղին օգտագործում են: :)

Անչափ շնորհակալ եմ տեղեկատվությյան համար :) Դե հիմա էս ամենից հետո տես դու հասկանում ես էդ բառի անտեղի օգտագործումը մեր հասարակության մեջ ?
Չստացվեց ,որ բառա գտել են ,դուրները եկելա տեղի անտեղի օգտագործում են Լօվեր բոյ ,փահ, չէմիչէ

Արևածագ
03.12.2010, 11:30
Կեղծ ինֆորմացիա: Փիքափերները սրտակեր մեծ մասամբ չեն, փիքափը ռուսական երևույթ չի:
Ռուսաստանում փիքափը բավականին ուշա փոխառվել:

Կեղծ ինֆորմացիա` հիմնված Սբ. Գերտրուդան գիտի ինչ աղբյուրների ու ֆանտազիաների վրա:
Իրականությունը շատ ավելի հետաքրքիրա: Փիքափի դասընթացներ կան: Ոմանք /Նիլ Շթրաուսինը, Միսթերիինը, դեԱնջելոյինը/ շատ լավն են ու որակով, ոմանք /նամանավանդ Ռուսաստանում/` փորձում են իրանց արևին կրկնօրինակել, ոմանք` նուրբ ասած էֆֆեկտիվ չեն: Նման կուրսերը միջին ստատիստիկ տղամարդկանց սովորացնում են հաղթահարել իրենց վախերը կապված կանանց հետ, ավելի ինքնավստահ լինել, հակառակ սեռի հետ շփման ընթացքում էֆֆեկտիվ կոմունիկացիոն մոդելներ գործածել` ինչի հետևանքով, եթե կուրսը լավնա, տղամարդը դառնումա միջին ստատիստիկից շատ ավելի բարձր: Կանանց ոչ մեկ կախվածության մեջ չի քցում, կանանցից ոչ մեկ փող չի քամում:

Անձամբ ես ինձ փիքափեր չեմ համարում, լայնածավալ փիքափը ինձ հետաքրքիր չի, բայց չեմ կարող ժխտել, որ Նիլ Շթրաուսի /առաջին հերթին` ամենաթունդ համակարգը իրաննա/, Միսթերիի ու ավելի քիչ Րոսս Ջեֆրիզի փիքափի մտքի դպրոցները հստակ ազդեցություն են ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման ու իմ անձի ինքնակատարելագործման գործընթացների վրա:

Փիքափի /ու փիքափերների սուբկուլտուրայի/ մասին պատկերացում կազմելու համար արժե կարդալ Նիլ Շթրաուսի "The Game" գիրքը:

Պետք չի խառնել բազմակնությունը ու փիքափը:
Պետք չի խառնել ժիգոլոներին ու փիքափերներին: Դրանք բնավ տարբեր բաներ են:

Սիրալիր խոսքն ու քնքուշ վերաբերմունքը փիքափի արսենալի մենակ չնչին ու շատ քիչ օգտագործվող մասն են կազմում:

Այսպիսի հիմնավոր ուսումնասիրություններ ես իհարկե չեմ արել: Երևույթն ինձ հետաքրքրում է այնքանով, որպեսզի , աստված մի արասցե, կարողանամ ինձ ու հարազատներիս հեռու պահել դրանից : Այն ինչ գիտեմ, հեռուստահաղորդումներից է ու որոշ լրագրային հոդվածներից: Գուցե այն, որ երիտասարդ տղաները թանկարժեք ապրանքների խանութներում հետևում են հիմնականում «բալզակյան տարիքի» կանանց , որպեսզի տեսնեն նրանց վճարողունակությունը , հետո «սիրտը գրավելու» գործը նախաձեռնեն, իրական պիկապից հեռու է: Միգուցե իսկական պիկապերը Դոն Ժուանն է եղել:
Բայց որ երևույթը կա, նույնիսկ մեկ- մեկ սկանդալային հրապարակումներով, երբ հայտնի մարդկանց կանայք են դառնում նմարօրինակ շանտաժի զոհ, դա անժխտելի է:

Leo Negri
03.12.2010, 12:35
Այսպիսի հիմնավոր ուսումնասիրություններ ես իհարկե չեմ արել:

Փիքափերները /ասենք ինչպես և ֆուտբոլի սիրահարները/ տարբեր են լինում: Մարդ կարա ուսանող լինի, կարա անշարժ գույքով զբաղվող բիզնեսմեն լինի, կարա պրոֆի ֆոկուսնիկ լինի: Բայց դե որպես կանոն բարձր մակարդակի փիքափի հետ ծանոթ մարդիկ մի քանի ընդհանուր գիծ ունեն` անձնական պատասխանատվությունը էդ գծերից մեկնա:

Երևույթն ինձ հետաքրքրում է այնքանով, որպեսզի , աստված մի արասցե, կարողանամ ինձ ու հարազատներիս հեռու պահել դրանից :

Չեմ կարծում, որ քեզ հետաքրքրումա հենց երևույթը: Ու կարող եմ վստահությամբ ասել` միջին ստատիստիկ փիքափի տեխնիկաներին ծանոթ երիտասարդը ամենայն հավանականությամբ քեզ դուր կգա` զուտ մարդկային արժանիքների շնորհիվ:

Այն ինչ գիտեմ, հեռուստահաղորդումներից է ու որոշ լրագրային հոդվածներից:

Այն, ինչ գիտես, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Աշխատի հեռուստահաղորդումների ու լրագրերի ինֆորմացիան հալած յուղի տեղ չընդունել:

Գուցե այն, որ երիտասարդ տղաները թանկարժեք ապրանքների խանութներում հետևում են հիմնականում «բալզակյան տարիքի» կանանց , որպեսզի տեսնեն նրանց վճարողունակությունը , հետո «սիրտը գրավելու» գործը նախաձեռնեն, իրական պիկապից հեռու է:

Նման երիտասարդները կոչվում են "ալֆոնս", ծայրահեղ դեպքում` "ժիգոլո": Փիքափից դա հեռու է` թե գործածվող մեթոդիկաներով, թե նպատակներով:

Միգուցե իսկական պիկապերը Դոն Ժուանն է եղել:

Օրիգինալ դոն Խուանի կերպարը նույնիսկ մոտ չի: Խոստովանիր` ոչ մի դասական դոն Խուանի մասին գործ /Տիրսո դե Մոլինա, Մոլյեր, և այլն/ չես կարդացել, կերպարի հետ ամենայն հավանականությամբ ծանոթ ես շնորհիվ ժամանակակից տարածված պատկերացումների:
Եթե անպայման պետքա անալոգիաներ անցկացնել` ապա փիքափին շատ ավելի մոտա Կազանովան:

Բայց որ երևույթը կա, նույնիսկ մեկ- մեկ սկանդալային հրապարակումներով, երբ հայտնի մարդկանց կանայք են դառնում նմարօրինակ շանտաժի զոհ, դա անժխտելի է:

Սկանդալային հրապարակումներին քիչ հավատա: Սկանդալային հրապարակումները ճշգրիտ ինֆորմացիայի բնավ ամենալավ աղբյուրը չեն:

Արևածագ
03.12.2010, 13:00
Լեո Նեգրի, վերի հիմնարար դասդ ընդունելով, կարծում եմ մի երկու րոպե կգտնես նաև մի փոքր մանրամասնելու՝ ովքե՞ր են իսկական պիկապերները: Որովհետև, նորից եմ ասում, իմ պատկերացումները հիմնականում տեսածս հաղորդումների արդյունքում են ձևավորվել: Նույնիսկ մի դրվագում, իբր «պիկապերը» պատմում էր, որ օգտվելով նրանից, երբ աղջիկը մի երկու րոպեով ռեստորանի հարդասենյակ էր գնացել, գողացել էր նրա հեռախոսն ու դրամապանակը, փախել:

Leo Negri
03.12.2010, 13:30
Լեո Նեգրի, վերի հիմնարար դասդ ընդունելով, կարծում եմ մի երկու րոպե կգտնես նաև մի փոքր մանրամասնելու՝ ովքե՞ր են իսկական պիկապերները:

http://www.youtube.com/watch?v=WJpYP4Ccg78

http://www.youtube.com/watch?v=JW2Tu0tqpME

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ԵՐԿՐՈՐԴ ՎԻԴԵՈՅՈՒՄ ՈՉ ՆՈՐՄԱՏԻՎ ԼԵԿՍԻԿԱՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ: ԵԹԵ ՆՄԱՆ ԲԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԶԳԱՅՈՒՆ ԵՔ, ԱՎԵԼԻ ԼԱՎԱ ՉՆԱՅԵՔ, ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՔ ԱՌԱՋԻՆՈՎ:

Որովհետև, նորից եմ ասում, իմ պատկերացումները հիմնականում տեսածս հաղորդումների արդյունքում են ձևավորվել:

Արևածագ, եթե վաղը հաղորդում ցույց տան, որում ասեն, որ վաղը աշխարհի վերջնա, կհավատաս?

Նույնիսկ մի դրվագում, իբր «պիկապերը» պատմում էր, որ օգտվելով նրանից, երբ աղջիկը մի երկու րոպեով ռեստորանի հարդասենյակ էր գնացել, գողացել էր նրա հեռախոսն ու դրամապանակը, փախել:

Զուտ ակադեմիկ հետաքրքրությունից դրդված հարց: Հաղորդումները հայկական են էղել? :o

Դոկտոր Լեկտոր
03.12.2010, 14:03
Իսկ իմ համեստ կարծիքով հարցումը սխալ է:

Չնայած իրար միջև գոյություն ունեցող բազմաթիվ տարբերություններին կինը և տղամարդը հանդիսանում են մեկ ընդհանուր տեսակի՝ մարդ արարածի նարկայացուցիչ:

Որևէ մեկը թերզարգացած չէ, երկուսի ուղեղն էլ, բանականությունն էլ համեմատաբար նորմալ է գործում, հետևաբար և տղամարդու, և կնոջ սրտի գրավելու խնդիրը հավասարաչափ բարդ կամ հավասարաչափ հեշտ է:

Հարցը հարկավոր է քննել ոչ թե սեռերի տեսանկյունից այլ անհատական:

Արևածագ
03.12.2010, 14:33
Զուտ ակադեմիկ հետաքրքրությունից դրդված հարց: Հաղորդումները հայկական են էղել? :o

Ոչ, ռուսական Ռեն տվ ալիքի "Честно": "Женихи мошенники" հաղորդման մասին է խոսքս: Կարծում եմ, հղումը ճիշտ եմ դրել:
http://video.yandex.ru/search.xml?text=%22%D0%A7%D0%B5%D1%81%D1%82%D0%BD%D0%BE%22%3A%20%22%D0%96%D0%B5%D0%BD%D0%B8%D1%85%D0%B8-%D0%BC%D0%BE%D1%88%D0%B5%D0%BD%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8%22.%20%20%D1%81%D0%BC%D0%BE%D1%82%D1%80%D0%B5%D1%82%D1%8C&where=all&id=85937555-00

Մանուլ
03.12.2010, 17:33
Անչափ շնորհակալ եմ տեղեկատվությյան համար :) Դե հիմա էս ամենից հետո տես դու հասկանում ես էդ բառի անտեղի օգտագործումը մեր հասարակության մեջ ?
Չստացվեց ,որ բառա գտել են ,դուրները եկելա տեղի անտեղի օգտագործում են Լօվեր բոյ ,փահ, չէմիչէ

SSS ջան, երեխան Նիդերլանդներում է ապրում, ու կարծում եմ՝ իր գրածը Նիդերլանդների մասին էր, ոչ թե Հայաստանի: Այսինքն՝ իր ասածը համապատասխանում էի նույնիսկ Վելվետի մեջբերած հատվածին ;):

Alphaone
30.06.2014, 22:35
Ես ամենահեշտն իմ սիրտն եմ գրավում :oy

Աբելյան
01.07.2014, 01:23
Ամենահեշտը մարմնավաճառի սիրտը գրավելն ա: Մի կլորիկ փող, ու դու մի րոպեում կդառնաս. "կյանքս", "սերս", կամ "սիրտս":

Mephistopheles
01.07.2014, 01:32
Ամենահեշտը մարմնավաճառի սիրտը գրավելն ա: Մի կլորիկ փող, ու դու մի րոպեում կդառնաս. "կյանքս", "սերս", կամ "սիրտս":

սիրտը չես գրավում՝ ուշադրությունն ես գրավում…

Աբելյան
01.07.2014, 16:55
Դե, մարմնավաճառների կատեգորիայի տակ կարելի ա փողի դիմաց անկեղծ սիրողներին էլ ընդգրկել:

M.Music
04.02.2015, 18:56
Նրա,ով պատրաստ է իր սրտի դռները բացել այդ սրտի համար պայքարողի առաջ…