PDA

Դիտել ողջ տարբերակը : Իգլզ/The Eagles



Artgeo
25.10.2006, 00:10
Ով ի՞նչ գիտի այս խմբի մասին: Նրանց մենակ մի երգն եմ լսել ու էլ ուրիշ ոչ մի երգ, բայց կարծում եմ, որ մնացած երգերն էլ լավը պիտի լինեն: Որո՞նք խորհուրդ կտայիք:

Ուլուանա
25.10.2006, 08:45
Ենթադրում եմ, որ "Hotel California"-ն ես լսել։ :P Շա՜տ լավ երգ է։ :love Ինձ թվում է՝ այն հազվագյուտ երգերից է, որ սիրվում են համարյա բոլորի կողմից։ Որքան գիտեմ, THE EAGLES-ը հենց այդ երգով է ճանաչում ձեռք բերել, և, ասում են, դրանից հետո առանձնապես արժեքավոր բան չի ստեղծել, համենայնդեպս "Hotel California"-ի մակարդակի։ :think

HardRock
25.10.2006, 09:28
Լավ խումբա: Ինչքան գիտեմ իրաց ոճը կոչվումա "քանթրի ռոք": Hotel California-ն լավ երգա, շատ հայտնի, բայց ինձ իրանց մյուս երգերն էլ են դուր գալիս: Իրանց երգերում մեղեդայնությունը բարձր մակարդակի վրա է, կարծում եմ, անգամ արագ տեմպով երգերն էլ, ռոք չսիրողները, էլի հաճույքով կլսեն, շատ "շուխուռ" չեն անում: Հեռուստացույցով շատ են ցույց տվել իրանց ակուստիկ համերգը, այ օրինակ այդ համերգի համարյա բոլոր երգերն էլ լավն են: Իսկ խորհուրդի կարգով, կասեի վերցների իրենց Hell Freezes Over ալբոմը, 1994թ: Ես դրա օրիգինալ կասետը ունեի, ու վրան 15 երգ կար: Հին ու նոր երգեր, նոր արանժիրովկա արած, ու հիմնականում ակուստիկ կատարմամբ: Այդ ալբոմի բոլոր երգերն էլ շատ լավն են: Hotel California-ն էլ կա, ակուստիկ տարբերակով: Ինձ ավելի շատ դուրա գալիս այդ նոր ակուստիկ արանժիրովկա արած տարբերակը:

Վազգեն
26.10.2006, 04:42
Ենթադրում եմ, որ "Hotel California"-ն ես լսել։ :P Շա՜տ լավ երգ է։ :love Ինձ թվում է՝ այն հազվագյուտ երգերից է, որ սիրվում են համարյա բոլորի կողմից։ Որքան գիտեմ, THE EAGLES-ը հենց այդ երգով է ճանաչում ձեռք բերել, և, ասում են, դրանից հետո առանձնապես արժեքավոր բան չի ստեղծել, համենայնդեպս "Hotel California"-ի մակարդակի։ :think
Ես էլ եմ շատ լսել այդ երգը։:love Բայց աչքիս չափից դուրս շատ եմ լսել, էլ նույն էֆֆեկտը չի թողում իմ վրա։:(

Kita
26.10.2006, 10:35
Ով ի՞նչ գիտի այս խմբի մասին: Նրանց մենակ մի երգն եմ լսել ու էլ ուրիշ ոչ մի երգ, բայց կարծում եմ, որ մնացած երգերն էլ լավը պիտի լինեն: Որո՞նք խորհուրդ կտայիք:
Լավ երգ է Արտ, բայց ինչքան հիշում եմ սկզբնականից իրենց չէ պատկանել այդ երգը...հիշեմ, կասեմ ումն էր....:)
իսկ ընդհանրապես նրանց համերգները հաճ-ախ են ցույց տալիս...

HardRock
26.10.2006, 14:02
Լավ երգ է Արտ, բայց ինչքան հիշում եմ սկզբնականից իրենց չէ պատկանել այդ երգը...հիշեմ, կասեմ ումն էր....:)
իսկ ընդհանրապես նրանց համերգները հաճ-ախ են ցույց տալիս...

Սխալվում ես, իրանցնա: Իրանք են գրել ու առաջին անգամ էլ իրանք են կատարել: Իրանցից հետո կարողա ուրիշներնել են կատարել, բայց երգը իրանցնա: Ապացույցը այս սայթում` http://www.lib.ru/SONGS/eagles.txt կարծում եմ կարելի է հավաստիության վրա չկասկածել:

StrangeLittleGirl
26.10.2006, 17:48
"Hotel California" երգը գրվել է համանուն գրական ստեղծագործության հիման վրա: Ճիշտն ասած, ես արդեն զզվել եմ այդ երգից: Կարող եմ ասել, որ խումբը բազմաթիվ այլ երգեր ունի, որոնք պակաս լավը չեն կամ նույնիսկ ավելի լավն են:

Tar
26.12.2007, 17:46
Ենթադրում եմ, որ "Hotel California"-ն ես լսել։ :P Շա՜տ լավ երգ է։ :love Ինձ թվում է՝ այն հազվագյուտ երգերից է, որ սիրվում են համարյա բոլորի կողմից։ Որքան գիտեմ, THE EAGLES-ը հենց այդ երգով է ճանաչում ձեռք բերել, և, ասում են, դրանից հետո առանձնապես արժեքավոր բան չի ստեղծել, համենայնդեպս "Hotel California"-ի մակարդակի։ :think
EAGLES-ը ճանաչում ձեռք է բերել 1972 թվին հենց առաջին ալբոմից հետո: Hotel California ալբոմը (և երգը) գրվել է 1976-ին, երբ խումբն արդեն փառքի գագաթնակետին էր: Իմ կարծիքով նրանց լավագույն երգը The Last Resort-ն է դարձյալ նույն ալբոմից:

Արշակ
26.12.2007, 19:08
Էս վերջերս ինչքան պատահաբար ալիքը ԱԼՄ–ի վրա եմ փոխում, իրանց են ցույց տալիս։ Բայց սովորաբար փոխում եմ ալիքը։ Իրանք առանցնապես հետաքրքիր չեն ինձ համար։ Մի տեսակ դինջ չի՞։
Իրանց երգերից մեջս միայն Hotel California–ն է նորմալ տպավորվել։ Բառերին ուշադրություն չեմ դարձրել, բայց երաժշտությունը թունդ նոստալգիկ տրամադրություն ունի։ Երևի հենց սա է գրավում մարդկանց։:'
Էդ երգը աշխարհի ամենահայտնի երգերից է։ Կարծեմ հայտնիությամբ ինչ–որ ռեկորդ էլ է վաստակել, բայց կոնկրետ չեմ հիշում։ Բայց դե իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով ենքան արժեքավոր երգ չի, ինչքան որ շուխուր է հանել ամբողջ աշխարհով։ Չնայած այնուամենայնիվ լավն է։

Հարդ
19.09.2009, 15:42
Ես Իգլսից շատ երգեր գիտեմ, բայց անունով մենակ Հոթելը::D Դե հասկանում եք, մենակ հոթելով էլ շատ բանի կհասնեին... անմահական երգ ա, չնայած, էլի լավ երգեր ունեն:

AniwaR
21.09.2009, 20:26
Լավ երգ է Արտ, բայց ինչքան հիշում եմ սկզբնականից իրենց չէ պատկանել այդ երգը...հիշեմ, կասեմ ումն էր....:)
իսկ ընդհանրապես նրանց համերգները հաճ-ախ են ցույց տալիս...

Համարյա ճիշտ է: Երգը Իգլսինն է, բայց երաժշտությունը գրեթե վերցված է Jethro Tull-ի "We Used to Know" երգից::)

Smokie
16.11.2012, 10:45
Ես բառիս բուն իմաստով հիացած եմ այս խմբով: Թվում է այնքա՜ն բան ունեմ ասելու, չնայած նոր եմ ծանոթանում իրենց երգարվեստին (չհաշված Hotel California-ն::)) ) Մի երկու օր առաջ նայեցի 1994թ.-ի համերգը (Hell Freezes Over ալբոմ,) այնքան տպավորված եմ, որ խոսքեր չեմ գտնում: Վիրտուոզներ: Տիրապետում են տարբեր գործիքների ու այն ինչ անում են, հիանալի է ստացվում: Սկզբից շատ ուրախացա, երբ տեսա, որ խումբը միայն մի երգիչ չունի, այլ մի քանի երգեր ունեն իրենց կատարողներին (բացի խեղճ Don Felder-ից:( ) Don Henley-ի ձայնը մի այլ կարգի հաճելի է, իր կատարմամբ երգերը շատ ավելի էին առանձնանում մյուսներից, շատ նմանացրեցի Bryan Adams-ի ձայնին: Երբեմն տվյալ երգի սկսվելուց թվում էր թե ծանոթ է, մի անգամ էլ եմ լսել, չնայած այդպես չէր,:D իսկ համերգի վերջին մի երկու երգերի փոքրիկ հատվածներում ճանաչեցի այլ երաժիշտների երգերից, որոնք շատ էին համընկնում իրենց երաժշտության հետ::hands Ընդհանրապես նմանություն տեսա Dire straits խմբի հետ (:love) Լսելով երգերը ու իմանալով վերնագրերը ցանկություն առաջացավ շատ ավելի զարգացնել անգլերենս: Ի դեպ, Արծիվները լավն էին ոչ միայն երգելուց ու նվագելուց, այլև հանդիսատեսի հետ շփվելուց, (դե քիչ ու միչ հասկացել եմ::)) )


http://a2.ec-images.myspacecdn.com/images01/102/348e9d51dd8d99c77da447ba654d0c79/l.jpg



........Don Henley..................................Glenn Frey....................................Joe Walsh
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Don_Henley_(cropped).jpg/220px-Don_Henley_(cropped).jpghttp://s018.radikal.ru/i514/1211/f6/24179f0154c2.jpghttp://i066.radikal.ru/1211/89/b9a1ffbbe0e4.jpg
.....Don Felder.........................Timothy B. Schmit


http://s019.radikal.ru/i623/1211/35/92743cce5fd5.jpg http://i070.radikal.ru/1211/23/014812e08d0e.jpg






Հիմա Don Felder-ը էլ խմբում չի...

Smokie
16.11.2012, 15:56
http://s019.radikal.ru/i611/1211/50/cda94b2106c2.jpg

YouTube-ում չկար համերգը:

http://www.mojvideo.com/video-the-eagles-hell-freezes-over-live-concert-1994/32e7faf1af4401f2d357 Այստեղ ամբողջ համերգն է ինտերվյուով ու մանրամասներով հանդերձ:)

Timothy B. Schmit-ն էլ է շատ լավ երգում:aha («Love Will Keep Us Alive» ու «I Can't Tell You Why,»)
Joe Walsh-ին մի այլ կարգի սիրեցի «Life In The Fast Lane»-ի ժամանակ, խզարում էր գիթարով:D (Հա բա, երգի հեղինակներից մեկը ինքն ա:)) )
Շատ սիրեցի «The Heart Of The Matter,» «The Last Resort» ու «Get Over It» երգերը:love (բնականաբար Don Henley-ն էր երգում):
Glenn Frey-ն էլ էր շատ լավը, իր ամեն ինչով (երգ, նվագ, շփում հանդիսատեսի հետ):aha



Հուսով էի կկարողանամ վիդեոները առանձին-առանձին տեղադրել թեմայում:(