PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես հրաժարվում եմ ադմինությունից



Artgeo
29.05.2008, 17:45
Թեման քննարկման համար չէ, պարզապես տեղեկատվություն է։ :)

Chuk
03.07.2008, 00:09
Իր խնդրանքի համաձայն Artego-ն հանվում է նաև մոդերությունից: Ներկայացնել հիմա Artego-ի արած գործը ակումբի կայացման ու զարգացման գործում, կարծում եմ անիմաստ է, որովհետև չնայած մի քանիսը փոքրիկ դժգոհություններ ունեցել են նրա երբեմն խիստ մոդերությունից, սակայն չընդունել նրա մեծ ավանդը, կարծում եմ, որ ոչ մեկը չի կարող:

Արթ ջան, ինչքան էլ շնորհակալական խոսքեր գրեմ, քիչ կլինի: Բայց ուզում եմ իմանաս, որ ծառայությանս ժամանակ հանգիստ եմ եղել, իմանալով որ ակումբի գլխավոր հետևողներից մեկը դու ես, միշտ իմացել եմ, որ ակումբը վստահելի ձեռքերում է:

Դե ինչ: Գուցե լավն էլ սա է: Գուցե հիմա ավելի հաճախ կկարդանք քո հետաքրքիր գրառումները ու ավելի շատ օգուտ կքաղենք քո գիտելիքներից, հումորից ու ընդհանրապես քեզնից:

Շնորհակալությու՛ն, լավ ընկեր :redhat

ChildOfTheSky
03.07.2008, 00:24
Չնայած նշված է, որ թեման քննարկման համար չէ՝ սակայն փակված չէ, հետո էլ ինչ թեմա, եթե քննարկման համար չէ:
Արթ, ըստ իմ համեստ կարծիքի, դու Ակումբին որպես ղեկավար մարմին պետք ես:

Artgeo
03.07.2008, 00:26
Շնորհակալությու՛ն, լավ ընկեր :redhat
Շնորհակալություն քեզ :)

Եվս մեկ խնդրանք: Խնդրում եմ թեման փակես ;)

Շնորհակալություն :)

քաղաքացի
03.07.2008, 00:36
Քանի որ Արթուրն իր վերջին խնդրանքով պնդում է թեման փակել, ապա թեման փակվում է: