PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10

Գոռ Ջան - Հայ
24.10.2006, 16:42
Հայկական ֆուտբոլի մասին մտածել եք՞:)
Ուրախ կլինեմ կարծիքներ լսել;)

Lapterik
24.10.2006, 18:39
Հայկական ֆուտբոլի մասին մտածել եք՞:)
Ուրախ կլինեմ կարծիքներ լսել;)
Դե ինչ ասեմ, էսոր ով քնից արթնանում ա կամ ֆուտբոլիստ ա դառնում կամ ել երգիչ: Դե քանի վոր ուրիշի հարսը լավն ա, համ ել պատրաստի կա, բերեք արտասահմանցի բերենք փողով խաղա էլի, ինչի չարչարվենք մերոնց մարզենք, թող մերոնք ել (լավերը էլի) գնան ու ուրիշ երկիր ներկայացնեն:

John
25.10.2006, 19:43
Շատ եմ մտածել ու եկել եմ եզրակացության, որ եթե մի օր թուրքերը դառնան շախմատի աշխարհի չեմպիոն՝ դրա հաջորդ օրն էլ հայերը կդառնան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն…

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 19:52
Շատ եմ մտածել ու եկել եմ եզրակացության, որ եթե մի օր թուրքերը դառնան շախմատի աշխարհի չեմպիոն՝ դրա հաջորդ օրն էլ հայերը կդառնան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն…
Մի փոքր օպտիմիզմը չէր խանգարի:B
Ամեն ինչ մեր ձեռքերում է…

John
25.10.2006, 20:33
Մի փոքր օպտիմիզմը չէր խանգարի:B
Ամեն ինչ մեր ձեռքերում է…
«Մեր» ու՞մ: Համենայնդեպս իմ ու քո ձեռքերում հասատատ չի, իսկ ում ձեռքերում որ է՝ իրանք սխալ ուղու վրա են, բայց չեն ընդունում…

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 20:45
«Մեր» ու՞մ: Համենայնդեպս իմ ու քո ձեռքերում հասատատ չի, իսկ ում ձեռքերում որ է՝ իրանք սխալ ուղու վրա են, բայց չեն ընդունում…
Չէ ընգեր , էտ մեր մենթալիտետնա, սաղ ըտեղիցա գալիս սխալը…
Եթե մեր սպորտսմենը խաղա զուտ հաղթանակի, մարզվի զուտ սպորտի համար, ապրի զուտ սպորտով, առանց նայելու սրա նրա ձեռին, հաստատ առաջ կգնանք…
Ու հաստատ դրա մեջ մենք էլ կարանք ներդրում ունենանք…
Քեզ պարզ օրինակ ասենք բրազիլացի որոշ հանրահայտ ֆուտբոլիստներ, որ մանկուց խաղացել են բակերում, չունենալով ոչ բավարար տարածք ոչ միջոցներ մարզվելու ոչ էլ նույնիսկ գնդակ…գլորել են առաջին պատահած կլոր առարկան....
:think

John
25.10.2006, 20:49
Էս ինչքան «եթե»ներ ես գրել… իսկ դու հավատու՞մ ես, որ կգա մի օր՝ երբ էդ «եթե»ները չեն լինի: Ես չեմ հավատում, որ էդ օրը կգա… սա ցավով եմ նշում, քանի որ լինելով ֆուտբլոասեր՝ մտահոգված եմ մեր երկրում ֆուտբոլի ապագայով:

Sergey
25.10.2006, 20:49
Չգիտեմ, ես չեմ հավատում, որ երբևէ կտեսնեմ, ասենք 6 թիմանոց ենթախմբում 3-րդ տեղ գրավող Հայաստանի հավաքական։

Մասսագետ
25.10.2006, 23:31
Առաջին հերթին մտածում եմ, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բան չի հասկանում ֆուտբոլից: Համոզված եմ, որ ինքը ուզում ա, որ նորմալ ֆուտբոլ լինի Հայաստանում, բայց քանի դեռ ֆուտբոլիստները վախենում են իրանից, չեն կարա նորմալ խաղալ: Ֆեդերացայի նախագահը պիտի արդեն շուտվանից հասկացած լիներ, որ մենակ փողով չես կարա ֆուտբոլդ զարգացնես, իհարկե առանց փող էլ չես կարա: Էս իրա ծախսած փողերով ու նորմալ մասնագետով մենք հիմա ավելի լավ ֆուտբոլ կունենայինք: Լավ թողնենք ֆեդերացիայի նախագահին մի կողմ: Ստեղ խոսք բացվեց առաջին պատահած առարկա գլորողների մասին: Ես Հայաստանում ճանաչում եմ տենց մեկին, որ առաջին պատահած առարկան (հիմնականում Coca-Cola-ի շիշը) մի քանի մետրից տշում ա զիբիլի մեջ: Հա՛, ինքը չունի հնարավորություն պարապելու, ինքը բոմժ ա, բայց ես իրա հետ ֆուտբոլ եմ խաղացել ու կարամ ասեմ, որ էդ տղուն, եթե հետևեին կարգին ֆուտբոլիստ կդառնար, բայց հետևելու փոխարեն մի քանի անգամ "քաշել են": Հայաստանը էն երկրներից չի, որ ֆայմի փողոցներից ֆուտբոլիստներ հավաքի:
Ու ինչ ֆուտբոլի առաջընթացի մասին ա խոսքը, եթե հանրապետության գլխավոր դաշտը խորդուբորդ ա, սովորական պաս տալուց գնդակը 60 անգամ տատանվում ա խոտի վրա նոր ա տեղ հասնում, ինչ ֆուտբոլի զարգացման մասին ա խոսքը, եթե առաջնությունում 8 թիմ են խաղում, ու մրցակցություն չկա:
Ամեն ինչ ֆուտբոլիստների ոտքերում ու ֆեդերացիայի խելքում ա:

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:36
Էս ինչքան «եթե»ներ ես գրել… իսկ դու հավատու՞մ ես, որ կգա մի օր՝ երբ էդ «եթե»ները չեն լինի: Ես չեմ հավատում, որ էդ օրը կգա… սա ցավով եմ նշում, քանի որ լինելով ֆուտբլոասեր՝ մտահոգված եմ մեր երկրում ֆուտբոլի ապագայով:
Մի հատ պարզ բան ասեմ. Եթե ես, դու, ու ելի մի քանի ֆուտբոլասերներ[ինչպիսիք իմիջի այլոց քիչ չեն] լուրջ նպատակ ունենան նպաստել ֆուտբոլի կայացմանը մեր երկրում, կգտնվեն բազմաթիվ միջոցներ օգնելու ու սատարելու մեր թիմերին...
Օրինակ, չգիտեմ Լիվերպուլի կազմավորման պատմությունը գիտե՞ս թե՞ չե.թիմը կազմվել ու առաջ է գնացել անհատների կողմից ստեղծված ֆոնդի հաշվին: Ուրեմ կարելի է հիմնվել ավելի զարգացաց երկրների փորձի վրա...Ուղղակի ելի եմ կրկնում, մենք հայերս սիրում ենք ջուր ծեծել, ու սիրում ենք որ ամեն ինչ մեզ պատրաստի տրվի:
Եթե իրոք հետաքրքրվել ես մեր ֆուտբոլով, ուրեմ տեղյակ կլինես ինչքան պրոֆի ֆուտբոլիստներ ունենք ամբողջ աշխարհում, որ պատրաստ են խաղալ մեր հավաքականում, եթե ստանան համապատասխան պայմաններ ու համապատասխան վարձատրում....Ինչևիցե, հույսը լույսա:) Ձեռներս խծալած որ նստենք բանի չենք հասնի....

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:41
Առաջին հերթին մտածում եմ, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բան չի հասկանում ֆուտբոլից: Համոզված եմ, որ ինքը ուզում ա, որ նորմալ ֆուտբոլ լինի Հայաստանում, բայց քանի դեռ ֆուտբոլիստները վախենում են իրանից, չեն կարա նորմալ խաղալ: Ֆեդերացայի նախագահը պիտի արդեն շուտվանից հասկացած լիներ, որ մենակ փողով չես կարա ֆուտբոլդ զարգացնես, իհարկե առանց փող էլ չես կարա: Էս իրա ծախսած փողերով ու նորմալ մասնագետով մենք հիմա ավելի լավ ֆուտբոլ կունենայինք: Լավ թողնենք ֆեդերացիայի նախագահին մի կողմ: Ստեղ խոսք բացվեց առաջին պատահած առարկա գլորողների մասին: Ես Հայաստանում ճանաչում եմ տենց մեկին, որ առաջին պատահած առարկան (հիմնականում Coca-Cola-ի շիշը) մի քանի մետրից տշում ա զիբիլի մեջ: Հա՛, ինքը չունի հնարավորություն պարապելու, ինքը բոմժ ա, բայց ես իրա հետ ֆուտբոլ եմ խաղացել ու կարամ ասեմ, որ էդ տղուն, եթե հետևեին կարգին ֆուտբոլիստ կդառնար, բայց հետևելու փոխարեն մի քանի անգամ "քաշել են": Հայաստանը էն երկրներից չի, որ ֆայմի փողոցներից ֆուտբոլիստներ հավաքի:
Ու ինչ ֆուտբոլի առաջընթացի մասին ա խոսքը, եթե հանրապետության գլխավոր դաշտը խորդուբորդ ա, սովորական պաս տալուց գնդակը 60 անգամ տատանվում ա խոտի վրա նոր ա տեղ հասնում, ինչ ֆուտբոլի զարգացման մասին ա խոսքը, եթե առաջնությունում 8 թիմ են խաղում, ու մրցակցություն չկա:
Ամեն ինչ ֆուտբոլիստների ոտքերում ու ֆեդերացիայի խելքում ա:
Շատ իրական պատկեր տվեցիր ներկայի մասին....բայց....չես գտնում որ ելի մեզնից է կախված, այսինքն մեր սերունդից, երիտասարդությունից,եթե մենք մտադրվենք, չենք կարող ասենք քո ասած «բոմժին» առաջ տանենք: Ենքանել դժվար չի: Պրոստը մեր երիտսարդության մեջ շաբլոն է մտել, որից հրաժարվել վախենում են շատերը, այսինքն շատրը չեն էլ պորցում այլ կերպ մտածել: Պետք է սրտացավ լինել ՄԵՐ-ի համար:

John
25.10.2006, 23:44
Մի հատ պարզ բան ասեմ. Եթե ես, դու, ու ելի մի քանի ֆուտբոլասերներ[ինչպիսիք իմիջի այլոց քիչ չեն] լուրջ նպատակ ունենան նպաստել ֆուտբոլի կայացմանը մեր երկրում, կգտնվեն բազմաթիվ միջոցներ օգնելու ու սատարելու մեր թիմերին...
Օրինակ, չգիտեմ Լիվերպուլի կազմավորման պատմությունը գիտե՞ս թե՞ չե.թիմը կազմվել ու առաջ է գնացել անհատների կողմից ստեղծված ֆոնդի հաշվին: Ուրեմ կարելի է հիմնվել ավելի զարգացաց երկրների փորձի վրա...Ուղղակի ելի եմ կրկնում, մենք հայերս սիրում ենք ջուր ծեծել, ու սիրում ենք որ ամեն ինչ մեզ պատրաստի տրվի:
Եթե իրոք հետաքրքրվել ես մեր ֆուտբոլով, ուրեմ տեղյակ կլինես ինչքան պրոֆի ֆուտբոլիստներ ունենք ամբողջ աշխարհում, որ պատրաստ են խաղալ մեր հավաքականում, եթե ստանան համապատասխան պայմաններ ու համապատասխան վարձատրում....Ինչևիցե, հույսը լույսա:) Ձեռներս խծալած որ նստենք բանի չենք հասնի....
Առաջարկում ես, որ մենք էլ ֆոնդ բացե՞նք: Դե ես դեմ չեմ, բայց լավ չեմ պատկերացնում էդ գործընթացը: Հովոն ճիծտա ասում՝ ստեղ փողի պակասության հարցը չի՝ այլ սխալ ծախսելու մեջա հարցը: Ցավով պիտի նշեմ՝ որ իմ կարծիքով մյուս տարի հայերը ազերիներին կրվելու են… տենց էլ կլինի՝ եթե սենց շարունակվի…

Առաջին անգամ եմ լսում: Էդ ո՞ր ֆուտբոլիստներն են:

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:49

Պետք չի մերոնց թերագնահատել, հավատա ազերիներն էլ ավելի լավ վիճակում չեն;)

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:52
Առաջին անգամ եմ լսում: Էդ ո՞ր ֆուտբոլիստներն են:
Էդգար Մանուչարյան, Միքայել Էլիբեկյան, Սամվել Կիրակոսյան, Ռոբերտ Դանիելյան, Վարդան Բասենցյան, Սեվան Շիրինյան, Արթուր Մարգարյան.....ու ելի սենց...կան....
Վերջի 3-ը իմիյայլոց նույն Բրազիլական թիմի առաջատարներն են, թիմի անունը ճիշտն ասած չեմ հիշում, բայց անցած խաղաշրջան Լիպերտադորեսի գավաթը վերցրեց....

Մասսագետ
25.10.2006, 23:53
Շատ իրական պատկեր տվեցիր ներկայի մասին....բայց....չես գտնում որ ելի մեզնից է կախված, այսինքն մեր սերունդից, երիտասարդությունից,եթե մենք մտադրվենք, չենք կարող ասենք քո ասած «բոմժին» առաջ տանենք: Ենքանել դժվար չի: Պրոստը մեր երիտսարդության մեջ շաբլոն է մտել, որից հրաժարվել վախենում են շատերը, այսինքն շատրը չեն էլ պորցում այլ կերպ մտածել: Պետք է սրտացավ լինել ՄԵՐ-ի համար:
Գիտե՞ս, ֆուտբոլասերը էն անձը չի, որ պիտի ինչ-որ գործ անի ֆուտբոլի զարգացման համար, հատուկ մարմիններ կան ամեն դեպքում: Ճիշտ ես ասում՝ մեր սրնդից ա կախված, բայց մեր սրնդի ֆուտբոլիստներից ու մեր սերնդի ժամանակվա ֆեդերացիայից: Իմ ասած բոմժին հնարավոր չի առաջ տանել էն պարզ պատճառով, որովհետև ինքը արդեն մենակ բոմժ չի, գիժ բոմժ ա արդեն, ոչ ոքի հետ չի ուզում խոսա էդ թեմայով, ես ինքս խոսել եմ իրա հետ առաջարկել եմ, որ հոդված գրեն իրա մասին, մեկ էլ տեսար մի բան ստացվեց, մեկը վերցրեց մոտը, որ պարապի: Ինքը ուղղակի ապուշացած հայացքով ինձ նայեց ու ասեց "չէ":
Լավ, օրինակ դու ո՞նց ես պատկերացնում, որ անհատները Հայաստանի ֆուտբոլը առաջ տանեն: Եթե մի խելամիտ բան ասես, հնարավոր ա 2 տարի հետո միանամ քեզ, եթե մի խելամիտ բան էլ ես իմանամ, կասեմ ;)

Մասսագետ
26.10.2006, 00:04
Էդգար Մանուչարյան, Միքայել Էլիբեկյան, Սամվել Կիրակոսյան, Ռոբերտ Դանիելյան, Վարդան Բասենցյան, Սեվան Շիրինյան, Արթուր Մարգարյան.....ու ելի սենց...կան....
Վերջի 3-ը իմիյայլոց նույն Բրազիլական թիմի առաջատարներն են, թիմի անունը ճիշտն ասած չեմ հիշում, բայց անցած խաղաշրջան Լիպերտադորեսի գավաթը վերցրեց....
Իսկ Մանուչարյանը հավաքականից չի՞ հիմա: Ֆեդերացիայի նախագահը չի էլ թողնի, որ հավաքականից չլինի:
Ճիշտն ասեմ, քո նշած մյուս ֆուտբոլիստներին չեմ ճանաչում: Բայց ամեն դեպքում, ես չեմ մտածում, որ Բրազիլիայի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստը կհամաձայնվի Հայաստանի հավաքականում խաղալ: Մանավանդ ասում ես՝ ակումբում առաջատար ֆուտբոլիստներ են, նրանք երևի հույս ունեն Բրազիլիայի հավաքական մտնել: Իսկ եթե իրոք իրանք համաձայն են խաղալ Հայաստանի հավաքականում որոշ պայմանների դեպքում, ուրեմն ես նորից վերդառնում եմ ֆեդերացիայի նախագահին, ինքը էդքան էլ լավ չի հասկանում ֆուտբոլից ու արի համաձայնվի, որ դա արդեն մեզնից կախված չի:

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 00:08
Լավ, օրինակ դու ո՞նց ես պատկերացնում, որ անհատները Հայաստանի ֆուտբոլը առաջ տանեն: Եթե մի խելամիտ բան ասես, հնարավոր ա 2 տարի հետո միանամ քեզ, եթե մի խելամիտ բան էլ ես իմանամ, կասեմ ;)
Չգիտեմ դու իմ հետ կկիսես են կարծիքը ,որ աշխարհում անյնար բան չկա, բավական է լինի ցանկություն ու կամքի ուժ: Ու հետո սենց խոսք կա, ավելի շատ կարգախոսի նման.
«Գյուղ կանգնի գերան կկոտրի»:
Էսօրվա դրությամբ շատ քչերն են ինձ հասկանում , դրա համար շատ հազվադեպ եմ Էս թեման քննարկում...
Կյանքում բեսամտ մեծ նպատակներ ունեմ, ու Էսքան ժամանակ դեռ չի եղել, որ ես իմ ուզածին չհասնեմ , զուտ համառության ու աշխատելու,շատ աշխատելու միջոցով:
Ուղղակի սենց մի բան կա, ամեն ինչ սկսում է մանրուքներից որոնց արօրյայում մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում, եթե փողոցում ականատեսն ես դառնում դատպարտելի թեկուզ փոքր արարքի, անպատիժ չպիտի թողես, թեկուզ դու դրանից միքիչ էլ տուժես:
Եսքան ինչի խորացա, ուզում եմ ասեմ որ ամեն ինչ էլ կարանք անենք, ուղղակի պետք է անենք միասին, ու մինչև վերջ, թե չէ խոսալով բան չի փոխվում:
Ես օրինակ պատահական լավ խաղացող էրեխու հանդիպելուց անպայման աշխատում եմ իրան տեղավորեմ ծանոթ մարզիչի մոտ, որ համոզված եմ իրա ամեն աշակերտի հաամր իրոք սրտացավ է:
դատողությունները թողում եմ քեզ...

Աբելյան
27.10.2006, 10:17
Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում::ok

John
27.10.2006, 10:39

Դու քեզ հույս ես տալիս… Տոբակոյի բնակչությունը 1.2 միլիոն մարդ է՝ ՖԻՖԱ2006-ի ֆինալ հասան ու վատ չէին խաղում… 70-ական թվերին ավելի մե՞ծ էինք, որ Բավարիային ու Ասթոն Վիլլային կրում էինք…

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 16:25
Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում::ok
Լրիվ համաձայն եմ, ուղղակի պետք չէ բավարարվել եղածով;)
Առաջ դեպի հաղթանակը :B

Մասսագետ
27.10.2006, 22:30
Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում::ok
Տարածքը արդարացում մի՛ բերեք: Չինաստանն էլ էդքան ուժեղ չի ֆուտբոլից: Դու փորձիր հիշել վերջին անգամ, որ խաղում ենք գոլ արել: Հաշվի քանի պաշտոնական խաղ խաղ ենք կրել էս մի 3 տարվա ընթացքում (մատների վրա լինում ա հաշվել), ու հաշվի քանիսն ենք կրվել (մատների վրա չի լինում հաշվել): Մեր ֆուտբոլը վատ վիճակում ա ու ոչ մի արդարացում չկա դրան: Ընդամենը մի քանի թիմ կա, որոնց մենք կարողանում ենք հաղթել:

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:03
Հա հիմա ի՞նչեք առաջարկում: Վիճելով ու անկապ քննադատելով բան չի փոխվում…
Ձեզնից մարդ կա՞, որ ֆուտբոլի հետ անմիջական կապ ունի:

Մասսագետ
27.10.2006, 23:47
Պիտի անմիջական կապ ունենանք, որ ֆուտբոլը Անկապ քննադատենք:
Ես ֆուտբոլ պարապել եմ, ֆուտբոլ խաղում եմ, ֆուտբոլ նայում եմ ու հայկական ֆուտբոլը Անկապ քննադատում եմ: էսքանը կարելի՞ ա համարել անմիջական կապ:
Բայց Անկապ գովելով էլ բան չի փոխվի: Գուցե մենք Անկապ ենք քննադատում, բայց ես գտնում եմ, որ մենք ավելի իրատեսորեն ենք նայում հարցին:
Մեկ էլ ինձ թվում էր, էս թեման հենց Անկապ հայկական ֆուտբոլի մասին խոսելն ա:

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 00:17

Եթե հարցին մոտենանք ուրիշ տեսանկյունից՞
Եթե մտածենք ինչ կարանք անենք հայկական ֆուտբոլի համար՞
Իրատեսական է՞

Վազգեն
28.10.2006, 00:31
Է՜հ, իմ երեխայական երազանքներիցս մեկը եղել է հայկական ֆուտբոլը աշխարհի ուժեղագույնների թվում տեսնելն էր։ Ամեն օր դրա մասին էի երազում, մտքումս պատկերացնում, թե ոնց է մեր թիմը ասենք թե Բրազիլիայի հավաքականին հաղթում։ Դեռ հույսս չեմ կորցրել, ուղղակի աստված տա այդքան երկար կյանք ունենամ։ :D
Մենք հաջող նախադեպ ունենք՝ նախկին «Արարատ»–ը։ Պապաս պատմում էր, որ այն տարին, երբ Բավարիան էր ՈՒԵՖԱ–ի չեմպիոն դարձել, Արարատի հետ էլ էին խաղացել ու մե՜ծ դժվարությամբ էին Արարատին հաղթել, մի կերպ, էլի։
Իսկ այսօր, իմ կարծիքով, մեր թույլ տեղերից մեկը ֆուտբոլիստների մեծամտությունն է ու անկարգապահությունը։ Համ շուտ մեծամտանում են ու էլ լավ չեն պարապում, համ էլ ծխում են, խմում են։ Բա եղա՞վ։:think

Sergey
28.10.2006, 08:54

Որքան գիտեմ, այսպես է եղել՝
Բավարիա-Արարատ 2։0
Արարատ-Բավարիա 1։0
Բայց դա էական չէ, կարևորն այն է, մինչև 19 տարեկանների հավաքականը երեկ պարտվել է Ադրբեջանին՝ 1։2 հաշվով։

Taurus
28.10.2006, 13:11
U 19
Հայաստանի հավաքականը բանի պետք չի…

Yellow Raven
28.10.2006, 13:19
U 19
Հայաստանի հավաքականը բանի պետք չի…
Կրվեց,հասկացանք,գոնե Ադրբեջանին չկրվեր,ԱՄՈԹ իրանց::angry :angry

John
28.10.2006, 14:45
Էսքան ժամանակ ինչքան Հայաստանն ու Ադրբեջանը (երիտասարդական) խաղացեն են՝ մենք պարտվել ենք: Նույնը նաև ակումբերի մակարդակով խաղերում… Ու դուք հույս ունե՞ք, որ մյուս տարի մեր հավաքականը ազերիներին կրի

Taurus
28.10.2006, 15:42
Հույս ունենք…
Հույս ունենք, որ հանդիպումը ադրբեջանցիների մեղավորությամբ չի կայանա ու մերոնց 3 , կամ 6 միավոր կտան:

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 16:32
Դե եթե հաշվի առնենք են փաստը, որ մեր առանցքային խաղացողները խաղից առաջ հավեսով խմում են ,հավեսով ծխում են, ամեն ինչ պարզ կլինի....
Ու հետո, հատուկ սենց հանդիպումների համար, ազերիները Ամստերդամում վարձել են հատուկ մարզադաշտ, փոքր, պրոֆեսսիոնալ պարապմունքների համար...
Ու էդ ամբողջը պետության հովանավորությամբ:think Հալալա....ճշտից հեռու չես գնա...
Ու արտահայտությունը «մենք ֆուտբոլ չունենք » անիմաստ է, մենք ուղղակի ֆուտբոլիստ չունենք, ու ֆեդերացիա՝այսինքն հովանավոր չունենք...
Ինձ թվում է մերոնք գոնե ամոթու կսկսեն ավելի լավ մարզվել...վերջիվերջո սկզբունքային խաղ պիտի լինի, պարտությունը հավասար է խայտառակության....

Cassiopeia
28.10.2006, 21:25
Ուժեղ ֆուտբոլիստներ ենք մենք՝ հայերս, պատկերացնում եք, երեկ «Փյունիկ–Կիլիկիա» խաղն ավարտվել է 12:1 հաշվով…
Չես հասկանում, այս արդյունքը ուրախանալու թե տխրելու հեռանկար է ստեղծում…
Խեղճ ադրբեջանցիներ, ոնց եք դիմանալու մեր հարվածներին:think

John
28.10.2006, 22:22
Էդ խաղը («Փյունիկ–Կիլիկիա») եղել է 21.10.06 թ. Սա պարզապես եմ նշում…
Իսկ ազերիներին 99% պարտվելու ենք…

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 23:50
Բայց ինչ գիտես նույնը իրենք չեն մտածում:D
Հեչ որ չլինի, լսեն էլ 12-1, արդեն ոտները կթուլանա:D
Եդ առաջին հերթին մեր օգտին է:hands

Taurus
28.10.2006, 23:59
Ինչ եք ասում , խի կիլիկիան Հայկական թիմ չի?

Sergey
29.10.2006, 07:59
Ինչ եք ասում , խի կիլիկիան Հայկական թիմ չի?

Բա ինչ է, նման հաշիվը միանշանակ խոսում է տվյալ առաջնության չափազանց ցածր կարգի մասին։

Գոռ Ջան - Հայ
29.10.2006, 18:58
Ես նկատի ունեի, որ ազերիները չիդեն, թե դրանք ինչ թիմեր են ու ինչ որակի են:D
Այնպես որ , մենակ նման խոշոր հաշիվը կարող է բավական ուժեղ ազդեցություն ունենալ հակառակորդի վրա:)

Sergey
29.10.2006, 21:25
Ես նկատի ունեի, որ ազերիները չիդեն, թե դրանք ինչ թիմեր են ու ինչ որակի են:D
Այնպես որ , մենակ նման խոշոր հաշիվը կարող է բավական ուժեղ ազդեցություն ունենալ հակառակորդի վրա:)

Լավ էլ գիտեն, մենակ Փյունիկի փախուստը Մոսկվայից հերիք էր իմանալու համար:(

Գոռ Ջան - Հայ
30.10.2006, 17:19
Լավ էլ գիտեն, մենակ Փյունիկի փախուստը Մոսկվայից հերիք էր իմանալու համար:(
Ճիշտն ասած չեմ իմացել, երբ է եղել՞

John
30.10.2006, 17:27
Ճիշտն ասած չեմ իմացել, երբ է եղել՞
ձմռանը`ԱՊՀ չեմպիոնների լիգայի 1/2 ֆինալում իրար հետ պտի խաղային Փյունիկն ու ազերիների չեմպիոնը՝ Փյունիկը փախավ ու եկավ Հայաստան…

Գոռ Ջան - Հայ
30.10.2006, 17:55
ձմռանը`ԱՊՀ չեմպիոնների լիգայի 1/2 ֆինալում իրար հետ պտի խաղային Փյունիկն ու ազերիների չեմպիոնը՝ Փյունիկը փախավ ու եկավ Հայաստան…
Ընդհանրապես տեղյակ չեմ եղել....:(
Ուրեմ ավելի շատ մտածելու բան ունեն մերոնք:angry
:think

Աբելյան
01.11.2006, 09:08
Ուժեղ ֆուտբոլիստներ ենք մենք՝ հայերս, պատկերացնում եք, երեկ «Փյունիկ–Կիլիկիա» խաղն ավարտվել է 12:1 հաշվով…
Չես հասկանում, այս արդյունքը ուրախանալու թե տխրելու հեռանկար է ստեղծում…
Խեղճ ադրբեջանցիներ, ոնց եք դիմանալու մեր հարվածներին:think
Էդ վկայում ա մեր առաջնության աննորմալ մակարդակի մասին:
Հազիվ էլ Փյունիկի ուժը հայկական թմերի վրա պատի:

Գոռ Ջան - Հայ
10.11.2006, 17:26
Ֆիֆայի ստատիստիկայով 145-րդ տեղից 144 ենք հասել:
Երեկվա տվյալներ են

Lapterik
10.11.2006, 18:15
Ֆիֆայի ստատիստիկայով 145-րդ տեղից 144 ենք հասել:
Երեկվա տվյալներ են
Ահագին առաջընթացա, չբողոքեք::D

Աբելյան
10.11.2006, 19:58
Ես էլ գիտեի մեջտեղներում ենք

Լիաննա
11.11.2006, 22:20
Փառք Աստծուն, որ այդ տեղում ենք:D :D :D

John
11.11.2006, 22:35
Իսկ իմ իմանալով 108-րդն ենք…
Հայ-> իսկ այդ տվյալը քեզ որտեղի՞ց:

Գոռ Ջան - Հայ
12.11.2006, 19:34
Իսկ իմ իմանալով 108-րդն ենք…
Հայ-> իսկ այդ տվյալը քեզ որտեղի՞ց:
Սպորտի բաժնի աշխատակիցներից...իրանք էլ անընդհատ կապի մեջ են ՖԻՖԱ-ի հետ...

Taurus
15.11.2006, 21:49
Finland 1 : 0 Armenia :( 1 խաղակես:
Բայց մերոնք վատ չեն էրեվում;)

Sergey
15.11.2006, 21:56
Finland 1 : 0 Armenia :( 1 խաղակես:
Բայց մերոնք վատ չեն էրեվում;)

Այսպես որ շարունակվի, կարող է նաև բարոյական հաղթանակ տանենք:ok

Arsen
15.11.2006, 22:58
Game Over:(

Finland 1 : 0 Armenia

բայց մերոնք 2-րդ կեսում մի քիչ խաղում էին
Ամոթ Արա Հակոբյանին, դատարկ դարպասին չկարողացավ խփի

Taurus
15.11.2006, 23:02
Գոնե էտ չլիներ , հիմա ֆինները ասում են ետ ով էին հազիվ հասան դարպասին ու չխփին:
Լավ բայց զարմանալի էր որ Անգլիական ստիլով էին խաղում ու ստացվում էր???
Հուսանք ու …Էլի հուսանք…

hayart
16.11.2006, 11:05
:) լավա գոնե է 1:0 ա ավարտվել ,
Sergey - ին Բարեվներ

Angelina
16.11.2006, 11:40
Դեռ շատ անելիք ունեն, որովհետև այդպիսի ֆուտբոլ չեն խաղում:

hayart
16.11.2006, 12:58
Angelina "Ինչ-որ լինելու է՝ կլինի, ինչ եղել է՝ կմոռացվի:" մեր ֆուտբոլին է վերաբերվում՞.:hands

Guest
16.11.2006, 14:07
Հա բայց մի րոպե:angry Տղեքը լավ էլ խաղում էին:

John
16.11.2006, 14:42
լավ էին խաղում, բայց կարևորը արդյունքն է, հետևաբար դժգոհ եմ:

Արամ
16.11.2006, 15:51
Են վռոն վապշե գժված էր իրան դնում էր Cassiliasi տեղը:

Աբելյան
17.11.2006, 11:20
Ապրի Յասկիլաինենը. լավ խաղաց:
Իսկ ինչ վերաբերում ա մեզ, պետք ա Պորտերֆիլդը սաղին տարրական բաներից սկսի սովորացնել. օրինակ. դատարկ գոլերին խփել, դարպասապահի հետ մեն մենակ դուրս գալ ու խփել. մերոնց թույլ տեղը երևում ա էդ ա, թե չէ մերոնք խաղալ գիտեն:

Angelina
23.11.2006, 11:42
Angelina "Ինչ-որ լինելու է՝ կլինի, ինչ եղել է՝ կմոռացվի:" մեր ֆուտբոլին է վերաբերվում՞.:hands
Բնականաբար այն ամենին. ինչին որ պետք է:

Գոռ Ջան - Հայ
11.01.2007, 19:55
Մեր հավաքականի մարզումների համար նոր մարզական տեխնիկայով հագեցած մարզադաշտ է վարձվել ՎՐԱՍՏԱՆՈՒՄ:D
Հաջորդ խաղաշրջանի հետ կարելիա հույսեր կապել:ok

Մանե
11.01.2007, 20:12
Մեր հավաքականի մարզումների համար նոր մարզական տեխնիկայով հագեցած մարզադաշտ է վարձվել ՎՐԱՍՏԱՆՈՒՄ:D
Հաջորդ խաղաշրջանի հետ կարելիա հույսեր կապել:ok

«Կոստյո՞ւմն է որ պետք է գեղեցկացնե մարդուն».Իսկ ավելի լուրջ կարծում եմ որ դաշտի պոխելը էդքան էլ մեծ դեր չի ունենա նրանց խաղաոճի բարելավման մեջ/ համենայնդեպս հայերի մոտ/

John
11.01.2007, 21:35
Հունվարի 14-ին Պանամայի հետ ենք խաղալու ԱՄՆ-ում…
Կանխագուշակում եմ 4-1 մեր օգտին :)

Աբելյան
12.01.2007, 11:10
Պանաման 2-1 իմ կարծիքով կկրի: Գոնե մերոնք գոլ կխփեն:

Taurus
12.01.2007, 11:13
Երևի 2:1 մեր օգտին, պանաման շտ թույլ ա:

John
12.01.2007, 12:02
Պանաման 2-1 իմ կարծիքով կկրի: Գոնե մերոնք գոլ կխփեն:
Հայկ ջան, որ Պանամային էլ ենք կրվելու, ասա ֆուտբոլը թարգենք հոկեյ խաղանք ( Կարապի լճում)

Amaru
12.01.2007, 20:42
Բայց 2005-ին Պանաման Կոնկակաֆի Ոսկե Գավաթում երկրորդ տեղն ա գրավել :think

Ավելացվել է 4 րոպե անց
Ու հիմա էլ կարծեմ մեզանից նենց մի քսան տեղով առաջ ա:8

John
12.01.2007, 22:40
Բայց 2005-ին Պանաման Կոնկակաֆի Ոսկե Գավաթում երկրորդ տեղն ա գրավել :think

Ավելացվել է 4 րոպե անց
Ու հիմա էլ կարծեմ մեզանից նենց մի քսան տեղով առաջ ա:8
Իսկ Կոնկակաֆում ի՞նչ թիմեր կան… մենակ Մեքսիկան է նորմալ թիմ, էն էլ 1-ին տեղն է ընկել… Կարծում եմ՝ Հայաստանն էլ կարող է Կոնկակաֆում 2-րդ տեղ ընկնել… Իսկ էդ ՖԻՖԱյի դասակարգումը շատ սուբյեկտիվ ձևով է արտահայտում թիմի իրական ուժի մասին… Մեր թիմից բացակայում են մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում ի զորու է մեր հավաքականը հաղթելու Պանամային…

Աբելյան
13.01.2007, 09:58
Պանաման իմ կարծիքով Տրինիդադի մակարդակի թիմ ա:

Yellow Raven
13.01.2007, 11:55
Պանաման էնքան էլ թույլ թիմ չի,կարծեմ անցած տարի ԱՄՆ-ին կրեց:

Amaru
13.01.2007, 18:48
Կրե՞ց :think Ինչքան գիտեմ 2005-ին ԱՄՆ-ին իրանք մենակ կրվում էին ;)

John
15.01.2007, 12:19
Պանամա-Հայաստան 1:1:D
Գոլի հեղինակ՝ Արա Հակոբյան (11մ) :D
Կարմիր քարտեր՝ Կարեն Ալեքսանյան, Սարգիս Հովսեփյան :D

Amaru
15.01.2007, 13:52
Լավ կլիներ խաղի մասին մեկնաբանություն գտնեինք...Երկու կարմիր...Էն էլ ընկերական խաղի ժամանակ... :think

John
15.01.2007, 13:58
Լավ կլիներ խաղի մասին մեկնաբանություն գտնեինք...Երկու կարմիր...Էն էլ ընկերական խաղի ժամանակ... :think
մի հոգի էլ Պանամայից է կարմիր քարտ ստացել… ինձ թվում է՝ մասսայական ծեծկռտուք էլ եղած կլինի… հույս ունեմ մերոնք շատ չեն տուժվել… 2 օրից կիմանանք մանրամասներ ( թերթերից)…

John
19.01.2007, 13:29
Հայաստան-Ֆրեզնո Ֆիեգո 3-1

Davo'o
19.01.2007, 17:14
Գոլե՞րը

Taurus
19.01.2007, 17:33
Գոլե՞րը
Երկու գօլի հեղինակ դարձել ա Արա Հակոբյանը

John
20.01.2007, 14:03
Երկու գօլի հեղինակ դարձել ա Արա Հակոբյանը
Մյուսն էլ Գալուստ Պետրոսյանն է խփել:

Davo'o
20.01.2007, 15:19
Շնորհակալություն

haki
23.01.2007, 18:35
Հայկական ֆուտբոլի մասին մտածել եք՞:)
Ուրախ կլինեմ կարծիքներ լսել;)
Հայկական ֆուտբոլը նահանջ է ապրում: Ես ֆուտբոլը մի քանի ամիս է, որ թողել եմ և լավ գիտեմ:Եթե մի քանի տարի առաջ ֆուտբոլը թողելու մասին չէինք էլ մտածում, ապա հիմա ֆուտբոլը թարգելը դարձել է սովորական երևույթ: Իմ ֆուտբոլիստ ընկերներից շատերը հիմա կամ բանակում ծառայում են, կամ անցել են մի ուրիշ աշխատանքի ինչպես ես:

Amarasos
24.01.2007, 10:54
Ապեր,չհավատաս,որ մերոնք լավ կխախան մոտ ժամանակներս! Ջան Պորտերֆիելդյ լավ մարզիչ ե,բաից նրան չեն լսում! :(

Amaru
25.01.2007, 13:30
Ի՞նչ նահանջի մասին ա խոսքը :think Էտ մենակ ՖԻՖԱ-ի վարկանիշային սանդղակում ա տենց գրած...Ես էտ ձեր ասած նահանջը չեմ տեսնում:

Աբելյան
25.01.2007, 19:25
Մերոնք վերջի ամիսների համեմատ ահագին էլ առաջ են գնացել:

Աբելյան
08.02.2007, 14:27
Անդորրան արդեն մեզ հավասար խաղ ա ցույց տալի: Լյուքսեմբուրգը երեկ կրել ա: Մալթան Ավստրիային 1-0 կրում էր, Ավստրիացիք մենակ կարեցան հաշիվը հավասարացնեն: Լիխտենշտեյնը ու Ալբանիան արդեն բեսամթ խաղ են խաղում, Հյուսիսային Իռլանդիան էլ չասեմ: Մենակ մերոնք են "տեղում դոփում": Սենց որ շարունակվի, հեչ լավ չի լինի:

Amaru
09.02.2007, 13:26
Բայց ասում եմ էլի շատ առաջատարներ չկային...Էս հավատում եմ մերոնց...

Barça
09.02.2007, 18:14
Էտ հավատնել չլնի ինչ պտի անենք.
Մերոնք կարում են խաղան, բայց Հայի հոգեբանությունը շատ անգամ խանգարումա մեզ.

Vive L'Armenie
13.02.2007, 01:11
Հայկական ֆուտբոլի մասին մտածել եք՞:)
Ուրախ կլինեմ կարծիքներ լսել;)
Կարծում եմ երկար ժամանակ ունենք դրա մասին մտածելու համար,
դեր ժամանակը չի եկել...
այնպես որ
:erexa :erexa :erexa :baby :baby :baby

Ավելացվել է 9 րոպե անց

Բայց ասում եմ էլի շատ առաջատարներ չկային...Էս հավատում եմ մերոնց...
Կարծում եմ կամաց-կամաց առաչ ենք շարժվում::yahoo :yahoo :yahoo
Բայց որ Մանուչարյանը գնաց, դա լավ չի::noti :noti :noti
:acute :acute :acute

Barça
13.02.2007, 17:10
Մանուչարյանի Հոլանդիայում խաղալու վատը որնա?
իսկ ինչ մնումա մեր ֆուտբոլին ասեմ որ վերջերս ավելի շատ հետենք զարգանում.

Davo'o
13.02.2007, 18:34
Կարևորը, որ զարգանում ենք :)

Vive L'Armenie
16.02.2007, 16:52
Մանուչարյանի Հոլանդիայում խաղալու վատը որնա?
իսկ ինչ մնումա մեր ֆուտբոլին ասեմ որ վերջերս ավելի շատ հետենք զարգանում.

Դե ուզում եմ ասեմ ամենալավ խաղացողն էր, բայց մեզ լքեց:cry

Amaru
16.02.2007, 17:21
Աա, ուր ա է տեղ լավ ֆուտբոլիստ... Ինքը եղել ա լավը, հիմա էլ մշտական վնասվածքներ ունի :(

Ուրվական
17.02.2007, 19:07
Հայկական "ֆուտբոլ" գոյություն չունի ու չի էլ գոյություն ունենա,քանի դեռ էս պետությունը պապաների ու հոպարների պետություն ա::angry :angry :angry

Array
17.02.2007, 20:52
Հայկական "ֆուտբոլ" գոյություն չունի ու չի էլ գոյություն ունենա,քանի դեռ էս պետությունը պապաների ու հոպարների պետություն ա::angry :angry :angry
Ես պետությունը մերն ա,ու մեզնից է կախված,թե ում ձեռքը կտանք:Իսկ ինչ վերաբերում է Ֆուտբոլին,մեր գեների մեջ ետ կա,մենակ մի քիչ կամք ա պետք:B

Ուրվական
17.02.2007, 21:00
Ես պետությունը մերն ա,ու մեզնից է կախված,թե ում ձեռքը կտանք:Իսկ ինչ վերաբերում է Ֆուտբոլին,մեր գեների մեջ ետ կա,մենակ մի քիչ կամք ա պետք:B
Մնա մի օր ժամանակ ըլնի, ես քեզ կպատմեմ, թե ինչ ա կատարվում հայկական "ֆուտբոլում", դու երևի լավ տեղեկացված չես, ու հետո կհասկանաս, որ քանի պապաներն ու հոպարները ավելի լավ են խաղում:angry , քանի էն մարդիկ, որոնց մեջ էդ քո ասած գենը կա, այս երկրում ֆուտբոլն ապագա չունի:

Նորմարդ
17.02.2007, 21:31
Լավ էլ ապագա ունի ու լավ էլ կզարգանա, ես խորապես համոզված եմ դրանում:

Tumbler
17.02.2007, 22:02
Մինչև խախացոխները տրեներին չլսեն ոչ մի բան ել չի զարգանա.
ուզում եմ ասեմ, որ ետե տրեները ասումա մի ծխի, մի խմի, մի ուրի (ընդհանրապես, ել չեմ ասում խախից արաջ), Պիտի չանել, ոչ տե խախից արաջ գնալ մի տեխ <<mernel>>.:angry

Array
18.02.2007, 15:07
Մնա մի օր ժամանակ ըլնի, ես քեզ կպատմեմ, թե ինչ ա կատարվում հայկական "ֆուտբոլում", դու երևի լավ տեղեկացված չես, ու հետո կհասկանաս, որ քանի պապաներն ու հոպարները ավելի լավ են խաղում:angry , քանի էն մարդիկ, որոնց մեջ էդ քո ասած գենը կա, այս երկրում ֆուտբոլն ապագա չունի:
Թե խոհանոցում ինչ ա կատարվում իսկապես տեղյակ չեմ,բայց լսել եմ ետ ՊԱՊԱների ու ՀՈՊԱՐների մասին,բայց չես կարծում ,որ էտ մենք ենք թույլ տվել,որ դրանք իրանց ըտենց պահեն,ու հիմա ել, որ ասենք,թե ֆուդբոլ չկա,կամ երկիր չկա ու քաշվենք մի կողմ իրենց մեծ նվեր արած կլինենք

Ֆուտբոլասեր
19.02.2007, 12:49
Բարի օր ժողովուրդ:
Միանգամից ասեմ, որ ես էլ են կարծիքին եմ, որ մեր ֆուտբոլը ապագա ունի:
Համենայն դեպս պոտենցիալը -ատ մեծա:
Ապացույցը մեր 19տարեկանների հավաքականի հաջողությունն էր:
Եթե ետ հաջողությունը եղավ են դեպքում, երբ երկրում բոլորը թքած ունեն ֆուտբոլի վրա, դժվար չի պատկերացնել ինչերի կարեիյա հասնել լուրջ վերաբերմունքի դեպքում:

Մեր գլխավոր խնդիրը նրանումա, որ մեր պետությունը ոչ միայն չի աջակցում ֆուտբոլի զարգացմանը այլեվ խոչընդոտումա:
Չգիտես ինչի պետությունը խորացելա ըմբ-ամարտ, ծանրամարտ, սիրողական բոքս ու ետ կարգի ստից սպրտաձեվերի վրա:

Դոդի Գագոն ել թեվավոր արտահայտությունա դարձրել ա-խարհում մեզ դրանով են ճանաչում:
Բայց ա-խարհում ըմբ-ամարտով մեզ չեն կարա ճանաչեն, պարզ պատճառով ըմբ-ամարտի, կեռլինգի, է--միլիցիայի, չլիկ-դաստայի կարգի սպորտաձեվերը ա-խարհում -ատ քչերին հետաքրքրում:
Եթե Լեհաստանի հետ մարտի 28-ին ոչ-ոքի խաղանք մեզ ավելի -ատ կճանաչեն, քան, եթե ըմբ-ամարտի ա-խարհի առաջնությունից 5հատ ոսկի բերենք:

Ինչ պիտի անի պետությունը:
1. Յուրաքանչյուր մարզում պետքա հիմնադրի ֆուտբոլային ակումբ ու մարզադպրոց:
Ռուսաստանում, -ատ ակումբներ տեղական բյուջեներից են ֆինանսավորվում:
2. Տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներին բանակից տարկետման իրավունք տա:

-ատ բաներ կան, բայց եսքանը մինիմումնա:

Ֆուտբոլասեր
26.02.2007, 15:07
Երեկ Վահե Թադեվոսյանը իր թիմի՝ -վեյցարական Աարաուի կազմում առաջին անգամ եղել է մեկնարկային կազմում ու խաղացել մինչեվ վերջ:
Աարուն պարտվել է Գրոսխոպերին 0:1.
Արտավազդ Քարամյանի Պոլիտեխնիկը 0:2հա-վով պարտվել է նրա նահկին թիմին Ռապիդին:
Քարամյանը 90-րդ րոպեին հեռացվել է խաղադա-տից:

Array
27.02.2007, 18:27
Ժող կասե՞ք ՀՀ-ի հաջորդ խաղը լեհերի հետ ա`մարտի 28-ին,թե մինջև էտ էլի խաղ ունենք

Amaru
27.02.2007, 18:36
Մինչև խախացոխները տրեներին չլսեն ոչ մի բան ել չի զարգանա.
ուզում եմ ասեմ, որ ետե տրեները ասումա մի ծխի, մի խմի, մի ուրի (ընդհանրապես, ել չեմ ասում խախից արաջ), Պիտի չանել, ոչ տե խախից արաջ գնալ մի տեխ <<mernel>>.:angry

այ էս մի բանը լավ շեշտեցիր :) իմ սիրելի Արարատի կեսից շատը դրանով են զբաղված)))) Էդոն Գանձասար գնաց, տեսնես՝ էնտեղ կարգապահություն կսովորի...
Նշանին կարծես թե էտ չի խանգարում... պատկերացնու՞մ եք, որ սովորությունները թողներ, ի՜նչ ֆուտբոլիստ կլիներ...
«Ոսկե խաղակոշիկն» էլ կշահեր...էէխխ....

Ավելացվել է 13 րոպե անց

Բարի օր ժողովուրդ:
Ինչ պիտի անի պետությունը:
1. Յուրաքանչյուր մարզում պետքա հիմնադրի ֆուտբոլային ակումբ ու մարզադպրոց:
Ռուսաստանում, -ատ ակումբներ տեղական բյուջեներից են ֆինանսավորվում:
2. Տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներին բանակից տարկետման իրավունք տա:

-ատ բաներ կան, բայց եսքանը մինիմումնա:

քաղաքապետարանները կամ գյուղապետարանները դրանով լավ էլ զբաղվում են... էտքան մարզադպրոցներ, դաշտեր են կառուցվել...
հիմա ամեն մի ակումբ իրա դաշտն ա կառուցում... տեսե՞լ եք Բանանցի դաշտերը... ինչ գործ ա արված))
Միկան էլ... իսկ Արարատիս մարզաբազայի նախագիծը))
Միկան էլ ա «Վարդանանք 451»-ից տեղափոխվում))

Vive L'Armenie
27.02.2007, 22:45
Ահա և մեր ներկայիս Հայաստանի թմերից "Փյունիկը" :think

Amaru
28.02.2007, 14:33
Բայց երկու տարվա հնության կազմո՞վ...

Jean
03.03.2007, 16:02
Բարև ձեզ: Նախ ասեմ, որ շատ հավանեցի ձեր ֆորումը: Նաև ուրախ եմ, որ այստեղ ֆուտբոլի, մասնավորապես հայկական ֆուտբոլի երկրպագուներ կան: Մեր ֆուտբոլը հաստատ լավ ժամանակներ չի ապրում, բայց հույսեր կան կապված երիտասարդների հետ: Հրավիրում եմ ձեզ ծանոթանալ հայկական ֆուտբոլի ամենավերջին նորություններին և մասնակցել նրա քննարկումներին, այցելելով մեր ֆորումը այս հասցեով http://www.armfootball.com/

Շնորհակալություն

Amaru
03.03.2007, 16:50
Բարև :) Հմ, չգիտեմ, բայց կարծեմ գովազդ չի կարելի անել: Լավ սայթ ա, նորությունները միշտ թարմ են :) Ֆորումում գրանցված չեմ, բայց կարդում եմ սովորաբար :)

Jean
03.03.2007, 17:12
Բարև :) Հմ, չգիտեմ, բայց կարծեմ գովազդ չի կարելի անել: Լավ սայթ ա, նորությունները միշտ թարմ են :) Ֆորումում գրանցված չեմ, բայց կարդում եմ սովորաբար :)
Ամենևին նպատակ չունեյի գովազդ անելու: ՈՒղղակի շատ եմ ցավում մեր ֆուտբոլի ներկայիս վիճակի համար և ուզում եմ ինչքան հնարավոր է այն ավելի մասսայական դարձնել: Մեր ֆուտբոլի պրոբլեմներից մեկն ել դա է, որ նա իր նախկին մասսայականությունը կորցրել է: Կներեք եթե ինչ որ բան
սխալ եմ արել: Իսկ ֆորումում խորհուրդ կտամ գրանցվել, ամենահետաքրքիրը էնտեղ է սկսվում

Amaru
03.03.2007, 19:16
Ես չէ, որ պիտի ներեմ, կամ չներեմ :) Մոդերատորների գործն ա դա :)
Արարատի երկրպագուհի եմ, ձեր ֆորումից շատ շատերին ճանաչում եմ :)
Ուրախ եմ, որ հայկական ֆուտբոլի մի երկրպագու էլ էս ֆորում եկավ ;)

kiki
03.03.2007, 20:46
անկեղծ ասած, ես էլ եմ ուրախ...երևի պետք է որ ջնջեի, բայց չեմ անի դա, ու կոլլեգաս էլ հուսով եմ նույնը կանի...:)
հենց հիմա կմտնեմ ու կփորձեմ փորփրել այդ սայթը...

Tumbler
03.03.2007, 20:50
Չնայած, որ համարում եմ որ դեռ հայկական ֆուտբոլ ասածը լավ չի կազմաորված, բայց միշտ ել հետեվում եմ դրա ընթացքին եվ ինձ նրա երկրպագուն եմ համարում.

Arminka_
03.03.2007, 21:29
«Հայկական Ֆուտբոլ» ... լուրջա:) երեխեք ջան կարծում եմ աբսուրդ թեմայա, քանի որ տենց բառակապակցությունն էլ մի տեսակ անհեթեթեա թվում:Մի գուցե պետք էր այլ թեմա ընտրել, օրինակ իսպանական ֆուտբոլ:love

Taurus
03.03.2007, 21:36
«Հայկական Ֆուտբոլ» ... լուրջա:) երեխեք ջան կարծում եմ աբսուրդ թեմայա, քանի որ տենց բառակապակցությունն էլ մի տեսակ անհեթեթեա թվում:Մի գուցե պետք էր այլ թեմա ընտրել, օրինակ իսպանական ֆուտբոլ:love

Մի քիչ լավ բան չես ասում է::angry
մի հատ քո գրածը կարդա, դանդաղ կարդա

Tumbler
03.03.2007, 22:07
«Հայկական Ֆուտբոլ» ... լուրջա:) երեխեք ջան կարծում եմ աբսուրդ թեմայա, քանի որ տենց բառակապակցությունն էլ մի տեսակ անհեթեթեա թվում:Մի գուցե պետք էր այլ թեմա ընտրել, օրինակ իսպանական ֆուտբոլ:love

Դե որ սաղտ ըտենց ասեք, պարզա աբսուրդ կլինի:angry . Հլը եկեք սաղով ասենք ՀԱՅԵՐ, ՀԱՅԵՐ, ՀԱՅԵՐ. Կամ ՄԻԿԱ, ՄԻԿԱ. կամ ՓՅՈՒՆԻԿ, ՓՅՈՒՆԻԿ. Կապ չունի. Կարեվորը մի քիչ լավտես եղեք.:)

Jean
03.03.2007, 22:26
անկեղծ ասած, ես էլ եմ ուրախ...երևի պետք է որ ջնջեի, բայց չեմ անի դա, ու կոլլեգաս էլ հուսով եմ նույնը կանի...:)
հենց հիմա կմտնեմ ու կփորձեմ փորփրել այդ սայթը...
Չպատկերացրեցի թե իմ գրածը կմեկնաբանվի որպես գովազդ, ամենևին էդ նպատակով չի, որ եկել եմ էս ֆորում: Նույնիսկ եթե որպես գովազդ հնչի կարծում եմ որ բոլորիս ընդհանուր գործն եմ գովազդում: Էսոր ֆուտբոլը մանավանդ փոքր երկրների համար դարձել է իրենց երկիրը ճանաչել տալու ամենալավ ձևերից մեկը, ու ինչքան այն մասսայականացվի, այնքան լավ :
Amaru ջան ուրախ եմ որ մեր ֆորումից շատերին ճանաչում ես: Ես ել հեռակա kiki- ին եմ ճանաչում: Դե ոնց կարելի ա kiki-ին չճանաչել, եթե հետաքրքրվում ես Մադրիդի Ռեալով

Amaru
03.03.2007, 22:33
Ինձ կյանքում չեն ստիպի «փյունիկ, փյունիկ» գոռալ :angry
Լավ էլի, Արմինկա, էտ ինչ եք ասում... Սիրտս ցավում ա կարդալուց...

kiki
03.03.2007, 22:43
Jean, о~, փաստորեն ծանոթներ էլ դուրս եկանք...դե չմոռանաս ինձ գրել ով լինելդ, լա՞վ...

Jean ջան, դե ես էլ եմ դա ասում էլի...ուրախ եմ որ նաման սայթ կա հայկական ֆուտբոլի մասին, սա որպես գովազդ ես ինքս չեմ ընդունում, պարզապես կան կանոններ այստեղ, ես դրանց մասին էի ասում(չնայած, ամեն դեպքում չեմ կարծում որ սա կարելի է ընդունել որպես գովազդ՝ հաշվի առնելով ուրիշների ստորագրություններն ու նիկերը)...համենայն դեպս, ես ուրախ եմ, եթե անգամ սա գողազդ էլ լինի...

իմիջիայլոց, մտա սայթը, անգամ ֆոռումում գրանցվեցի, չնայած սկզբում մի քիչ անսովոր էր, ու անգամ աչք էր ծակում կարմիր գույնը, բայց հետո սովորեցի...լավ պրոեկտ էր, հարգանքներս:)

Ավելացվել է 3 րոպե անց
Արմինկա, այստեղ շատ թեմաներ կան իսպանական ֆուտբոլին նվիրված... ոչ մի խնդիր չեմ տեսնում այս թեմա չմտնելու և մյուս թեմաներում կարդալու և գրելու մեջ...

John
03.03.2007, 23:37
Քանի որ Գյումրիի «Շիրակը» վերելք է ապրելու էս տարվանից՝ ուրեմն հայկական ֆուտբոլը դեպի առաջ կգնա… պարզապես սպասեք 3-4 տարի…

Arminka_
05.03.2007, 22:18
Դե որ սաղտ ըտենց ասեք, պարզա աբսուրդ կլինի:angry . Հլը եկեք սաղով ասենք ՀԱՅԵՐ, ՀԱՅԵՐ, ՀԱՅԵՐ. Կամ ՄԻԿԱ, ՄԻԿԱ. կամ ՓՅՈՒՆԻԿ, ՓՅՈՒՆԻԿ. Կապ չունի. Կարեվորը մի քիչ լավտես եղեք.:)

Ինչի ես վիրավորվում:Դա իմ անձնական կարծիքնա...ու եթե մի բան չեն կարող անել,պետք չի անել ձևի համար:

Ավելացվել է 5 րոպե անց

Մի քիչ լավ բան չես ասում է::angry
մի հատ քո գրածը կարդա, դանդաղ կարդա

ինչի՞ ես բորբոքվում:Ուղղակի իմ կարծիքն եմ ասում,ի՞նչ դանդաղ կարդալու մասինա խոսքը:

Ավելացվել է 12 րոպե անց

Ինձ կյանքում չեն ստիպի «փյունիկ, փյունիկ» գոռալ :angry
Լավ էլի, Արմինկա, էտ ինչ եք ասում... Սիրտս ցավում ա կարդալուց...

Ամարու ջան այ թե չէի մտածում,որ էսպիսի արձագանքներ կլսեմ: Ախր ինձ ծիծաղելիա թվում էտ երևույթը, այդքան բան...կներեք եթե վիրավորում եմ,անկեղծ չէի ուզում:(

Ավելացվել է 15 րոպե անց

Արմինկա, այստեղ շատ թեմաներ կան իսպանական ֆուտբոլին նվիրված... ոչ մի խնդիր չեմ տեսնում այս թեմա չմտնելու և մյուս թեմաներում կարդալու և գրելու մեջ...

Ես ուղղակի արտահայտվեցի,կարծում եմ ֆորումը դրա համար է:think :Այնուամենայնիվ շնորհակալ եմ տեղեկության համար::)

kiki
05.03.2007, 23:41
Արմինկա, ասեմ քեզ, որ այդ նույն իսպանական ֆուտբոլը շատ ավելի վատ պայմաններում է սկիզբ առել, ամեն ինչ համպատրաստի չի լինում, ու միշտ էլ ինչ որ տեղից սկսել է պետք...այնպես որ աշխատիր անգամ կարծիք հայտնելուց առաջ մտածել, թե ինչ ես ասում, այդքան բան...

Ֆուտբոլասեր
06.03.2007, 16:09
«Հայկական Ֆուտբոլ» ... լուրջա երեխեք ջան կարծում եմ աբսուրդ թեմայա, քանի որ տենց բառակապակցությունն էլ մի տեսակ անհեթեթեա թվում:Մի գուցե պետք էր այլ թեմա ընտրել, օրինակ իսպանական ֆուտբոլ

<Իսպանական ֆուտբոլ> լուրջա երեխեք ջան կարծում եմ աբսուրդ թեմայա, քանի որ տենց բառակապակցությունն էլ մի տեսակ անհեթեթեա թվում:
Դրանք 100տարուց ավելի խաղում են ու ոչ մի անգամ ա-խարհի չեմպիոն չեն դարձել:
Ակումբային մակարդակով եղած բոլոր հաջողությունների էլ համար պարտական են բրազիլացիներին:
Մի գուցե պետք էր այլ թեմա ընտրել, օրինակ բրազիլական ֆուտբոլ:
:):):):):)

Amaru
06.03.2007, 16:14
Բրազիլակա՞ն :o Ավելի ահավոր առաջնություն չեմ տեսել :o Տասը տարին մեկ մի Ռոնալդինյո կամ Ժունինյո ա ծնվում էլի... Արագություն չկա... Բա տեխնիկան :o

Հ.Գ.
Բայց տարի ի՜նչ առաջնություն ա լինելուուուու :ok

Ֆուտբոլասեր
06.03.2007, 18:57
Դու ինձ սխալ հասկացար:
Նախ իմ կարծիքով ինչ-որ երկրի ֆուտբոլի մակարդակը ազգային հավաքականի մակարդակով որո-վում ոչ թե ազգային առաջնության:

Ես նկատի ունեյի, որ Իսպանիայի հավաքականը ու ա-խարհի ցանկացած հավաքական Բրազիլիայի համեմատ թույլա, բայց դա չի ն-անակում, թե բացի Բրազիլիայից ցանկացած այլ հավաքականի մասին խոսալը աբսուրդա:

Ավելացվել է 6 րոպե անց

քաղաքապետարանները կամ գյուղապետարանները դրանով լավ էլ զբաղվում են... էտքան մարզադպրոցներ, դաշտեր են կառուցվել...
հիմա ամեն մի ակումբ իրա դաշտն ա կառուցում... տեսե՞լ եք Բանանցի դաշտերը... ինչ գործ ա արված))
Միկան էլ... իսկ Արարատիս մարզաբազայի նախագիծը))
Միկան էլ ա «Վարդանանք 451»-ից տեղափոխվում))
Լավ նորություն էր: Հետաքրքիրա, թե վերջինը ֆուտբոլի խաղադա-տը, որ գյուղապետարանը կամ քաղաքապետարաննա կառուցել:
Բանանցը, Միկան ու Արարատը մասնավոր ֆիրմաներ են, պետությունը ինչ կապ ունի ստեղ:

Amaru
06.03.2007, 20:24
Հմ... լոլ... երևում ա սխալ եմ գրել... ես հենց ուզում էի ասել, որ քաղաքա-, գյուղապետարանները կապ չունեն... իսկ դրանք էլ են իրանց հերթին զբաղվում....

Ավելացվել է 1 րոպե անց
իսկ Միկայի դաշտը սատանան գիտի, թե որ թվին ա կառուցվել... սաղ խառն եմ գրել)))) հիմա նրանք ընտիր դաշտ են կառուցում, եթե իհարկե չեն վերջացրել...

kiki
06.03.2007, 21:24
ժողովուրդ, ուզում եմ հիշեցնել, որ թեման վերաբերվում է հայկական ֆուտբոլին...
պարզապես հիշեցում...

Arminka_
07.03.2007, 23:29
ժողովուրդ, ուզում եմ հիշեցնել, որ թեման վերաբերվում է հայկական ֆուտբոլին...
պարզապես հիշեցում...

Կիկի շատ ծանր ես տանում ամեն ինչ:) ուզում եմ հիշեցնել,որ սա ֆորում է, մարդիկ արտահայտվում են...
պարզապես ֆորում...:) :) :)

kiki
07.03.2007, 23:44
ես էլ եմ պարզապես արտահայտվում ում իմ աշխատանքն եմ կատարում, ինչպես մնացած բոլորը ...;)
իսկ նման մանր-մունր բաները ես ծանր չեմ տանում, շնորհակալություն անհանգստության համար...

հ.գ. վերջին երկու գրառումները կջնջվեն 2 օրից...

Աբելյան
18.03.2007, 09:33
մարտի 15-ին Սամվել Մելքոնյանը դառավ 23 տարեկան

Amaru
19.03.2007, 16:02
Չորեքշաբթի ու հինգշաբթի գավաթի խաղեր կան: 1/8 եզրափակիչում այ էս խաղերն են լինելու:
ամսի 21-ին
«Բանանց»-«Դինամո»՝ «Հանրապետականում»
«Շիրակ»-«Միկա-2»՝ Գյումրիում
«Փյունիկ-2»-«Արարատ»՝ «Փյունիկ»
ամսի 22-ին
«Կիլիկիա»-«Բանանց-2»՝ «Հրազդան» մարզադաշտում
«Գանձասար»-«Բենտոնիստ»՝ Կապանում
«Արարատ-2»-«Ուլիս»՝ «Էրեբունիում»

Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ին ու ապրիլի 1-ին:

Ֆուտբոլասեր
20.03.2007, 14:18
Են ինչ-որ ես ուզում `ի ասել, -ատ սիրուն ձևով ասումա ՀԺ-ի լրագրողը:
http://www.hzh.am/17.03.07.html

արծում եմ` ՙԲենտոնիտը՚ մի փոքր ապահովագրված է նման իրավիճակից` այս թիմը մի ամբողջ ռեգիոն է ներկայացնում, իսկ ընդհանուր առմամբ, հերթական անգամ զարմանալի ու անհասկանալի է մնում Հայաստանի մարզերի ու մեծ քաղաքների, նրանց ղեկավարության անտարբերությունը ֆուտբոլի հանդեպ: Այո, ես պնդում եմ` մարզերի, քաղաքների ղեկավարների անտարբերությունը, որովհետեւ աշխարհի նույնիսկ մեծագույն ակումբների կայացման ու ֆինանսավորման գործում մեծ դեր ունեն հենց քաղաքային ու մարզային իշխանությունները: Մադրիդի քաղաքապետարանն անգամ իր լուման է ներդնում աշխարհահռչակ ու ամենահարուստ ակումբներից մեկի` ՙՌեալի՚, Կատալոնիայի Հանրապետությունը` ՙԲարսելոնի՚ ֆինանսավորման գործում: Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքային, մարզային իշխանությունները իրենց բյուջեներում ներառում են ֆուտբոլային թիմերի պահպանման ծախսեր` ռուսական համարյա բոլոր ակումբների ֆինանսավորումը կատարվում է առայժմ հենց այսպես: Արտերկրում, ի տարբերություն Հայաստանի, իշխանությունները հասկանում են ու ընդունում ֆուտբոլի, ֆուտբոլային թիմի գոյության դրական նշանակությունը իրենց համայնքի, մարզի, երկրի համար ու տարբեր, բազմաբնույթ աջակցություն ցուցաբերում թիմերին

Հենց-որ մեր երկրում պետությունը նորմալ կվերաբերվի ֆուտբոլին, 6-7 տարի չանցած Լեհաստանի տիպի թիմերը մեծ հաջողություն կհամարեն, եթե կարողանան Հայաստանից մի միավոր տանեն:

Իսկ առայժմ մեր պետությունը խորացալա տարբեր դոդական սպորտաձևերի վրա: :)

Taurus
20.03.2007, 18:26
և այսպես սպասենք մարտի 28-ին Լեհաստան -Հայաստան
կարող ա անակնկալ լինի?
թե էլի գլուխները կախ են վերադառնալու

Barça
20.03.2007, 22:38
նայած ինչ կազմով կխաղան, այնուամենայնիվ ինձ թվումա որ էնքանել խայտառակ չենք լինի ու քիչ թե շատ նոռմալ խաղ կխաղան, հաշվի առնելով էն բանը որ Լեհաստանը դեռ ուշքի չի կարում գա ամառվա անհաջող ելույթներից հետո.

Array
21.03.2007, 16:22
հաշվի առնելով էն բանը որ Լեհաստանը դեռ ուշքի չի կարում գա ամառվա անհաջող ելույթներից հետո.
Էտ բանը հաշվ առնել պետք չի:Չեմ կարծում,թե մի ելույթը կարող է թիմի վրա կես տարի տևող ազդեցություն թողնել:Բայց ես ել եմ կարծում,որ մերոնք լավ կխաղան,չնայած`հույս չունեմ թե հաղթենք

Tumbler
21.03.2007, 16:44
Ինչ կապ ունի տվյալ պահին մեր հաղթել թե չհաղթելը. Կարեվորը եկեք մեր ֆուտբոլիստներին պադեռժկա անենք ու միշտ ել ըտենց ու վերջ ի վերջո կհաղթենք. Ումիցենք վատը որ՞

Ֆելո
21.03.2007, 19:33
Ումիցենք վատը որ՞

սաղից, բացի Անդորրաից ու Սան Մարինոից:D

Amaru
21.03.2007, 19:41
Նոր եմ գալիս Արարատ քաղաքից)))) Գնացել էինք «Փյունիկ-2» - «Արարատ» խաղին... Մենք՝ «Արարատը», 0:2 կրեցինք... Առաջին գոլը մեր նորեկ Սարգիսն ա խփել, իսկ երկրորդ գոլը պենալից էր, ավագը՝ Մինասյանը իրացրեց :)
Տենց :)

Array
21.03.2007, 20:40
սաղից, բացի Անդորրաից ու Սան Մարինոից Մեկ էլ Ադրբեջանից:Հաստատ հաղթելու ենք

Amaru
22.03.2007, 23:09
Լեհաստանի դեմ այ էս կազմով ենք խաղում.

Դարպասապահներ՝ Բերեզովսկի(«Խիմկի»), Կասպարով(«Պաս»):
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան («Փյունիկ»), Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Թադևոսյան («Բարխ»), Եղիշե Մելիքյան, Արարատ Առաքելյան («Բանանց») և Կարեն Դոխոյան:
Կիսապաշտպաններ՝Լևոն Պաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Հենրիկ Մխիթարյան («Փյունիկ»), Արտուր Մինասյան («Արարատ»), Համլետ Մխիթարյան («Պաս»), Ռոմիկ Խաչատրյան («Ունիրյա»), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Արմեն Շահգելդյան («Միկա») ու Արտավազդ Քարամյան («Պոլի»):
Հարձակվողներ՝ Արման Քարամյան («Պոլի»), Տիգրան Ղարաբաղցյան («Փյունիկ»), Արա և Արամ Հակոբյաններ («Իլյիչեվեց»), Ռոբերտ Զեբելյան («Կուբան») և Էդգար Մանուչարյան («Այաքս»):

John
23.03.2007, 15:41
Իմ կարծիքով ամենաօպտիմալ կազմը հետևյալն է՝
Բերեզովսկի
Հովսեփյան
Արզումանյան
Մելիքյան
Խաչատրյան
Արտ. Քարամյան
Մելքոնյան
Պաչաջյան
Զեբելյան
Մանուչարյան
2-րդ խաղակեսում փոխարինման թող դուրս գան Արա և Արամ Հակոբյանները և Հենրիկ Մխիթարյանը

Amaru
23.03.2007, 18:05
Ախր ի՞նչ Մանուչարյան... Ինքը խաղը պարզապես փչացնում ա: Կամ էլ առաջին րոպեներին մի վնասվածք կստանա... Իսկ ես կարծում եմ, որ պաշտպանությունում Աղվանը դուրս կգա: Իսկ հարձակման գծում ճիշտ կլիներ Արամ Հակոբյանը լիներ... Այ ըտենց :)

John
23.03.2007, 18:10

Մանուչարյանը արագ է խաղում՝ իրա վրա ուշադրություն կդարձնեն ու Զեբելյանը կկարողանա համեմատաբար ազատ խաղալ ու իր հասակի շնորհիվ կարա… գոլ խփի… իսկ Արամ Հակոբյանը 50-55-րդ րոպեներին որ մտնի՝ թարմ ուժերով լավ անցումներ կիրականացնի ու գոլ կխփի դրան էլ գումարած Զեբելյանի գոլը… 2-3 կկրվենք :D

Jean
23.03.2007, 18:14
Իմ կարծիքով ամենաօպտիմալ կազմը հետևյալն է՝
Բերեզովսկի
Հովսեփյան
Արզումանյան
Մելիքյան
Խաչատրյան
Արտ. Քարամյան
Մելքոնյան
Պաչաջյան
Զեբելյան
Մանուչարյան

John քո տարբերակում 3 պաշտպան է, լեհերի դեմ պետք է խաղալ 4 պաշտպանով, Դոխոյանն էլ պիտի խաղա: Իսկ Մելքոնյանն ու Փաչաջյանը նույն
ամպլուայի ֆուտբոլիստ են, երկուսն էլ աջ կիսապաշտպան, այսինքն նրանցից մեկը անպայման մնալու է նստարանին:

John
23.03.2007, 18:19

10 հոգու էի գրել :D Դոխոյանին էլ եմ ի նկատի ունեցել, իսկ Փաչաջյանի տեղը կենտրոնական կիսապաշտպան է պետք՝ Համլեթ Մխիթարյան…
Բերեզովսկի
Հովսեփյան
Արզումանյան
Դոխոյան
Մելիքյան
Խաչատրյան
Արտ. Քարամյան
Մելքոնյան
Համլետ Մխիթարյան
Զեբելյան
Մանուչարյան
այ սենց լավա

Ֆելո
23.03.2007, 19:47
ով ուզումա, թող դուրս գա. մեկա կրվելու ենք:P

Barça
23.03.2007, 19:47
Ախր ի՞նչ Մանուչարյան... Ինքը խաղը պարզապես փչացնում ա:

շատ հետաքրքիր բանես ասում.
երբա ինքը խաղը փչացրել մի հատ կարաս ասես? :think

John
23.03.2007, 20:09
շատ հետաքրքիր բանես ասում.
երբա ինքը խաղը փչացրել մի հատ կարաս ասես? :think
երբա խաղացել, որ փչացնի :D իսկ ավելի լուրջ՝ եթե նույիսկ չի փչացրել, ապա շատ օգուտ էլ չի տվել… ընդամենը 1 գոլա փպել, էն էլ էդ դիրքից Ռաֆայել Նազարյանն էլ կխփեր…

Amaru
23.03.2007, 20:27
Նրանով ա փչացրել, որ մի փոփոխության իրավունք իզուր տեղը կորցնում ենք:

Barça
23.03.2007, 23:03
երբա խաղացել, որ փչացնի :D իսկ ավելի լուրջ՝ եթե նույիսկ չի փչացրել, ապա շատ օգուտ էլ չի տվել… ընդամենը 1 գոլա փպել, էն էլ էդ դիրքից Ռաֆայել Նազարյանն էլ կխփեր…
Դե չխաղալը ինձ թվումա վնասվածքների հետեր կապված, իսկ ինչ վերաբերվում ա որ օգուտ չի տվել, իմ կարծիքով ինքը ուղղակի ավելի բարձր մակարդակի ու արագ ֆուտբոլի ա սովորել արդեն, էտ պատճառով չի կարում համագործակցի մյուսների հետ.
Բայց խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն հիմա իմ կարծիքով շատ մեծ օգուտ կտա մեր հավաքականին, մի խոսքով մանրից կսկսեն իրար լեզու հասկանալ, ու ամեն ինչ լավ կլնի.

Աբելյան
24.03.2007, 10:52
մերոնք ոնց ուզում են թող խաղան, մենակ էն 4-0-ի պատմությունը չկրկնվի:

REAL_ist
24.03.2007, 13:53
N.I.G.G.A.,առխային ապեր,մինիմում 5-0 ն ապահովվածա :D
Amaru ջան չի Էդոյի մոմենտով հետտ համաձայն չեմ ,ինքը միակ ֆուտբոլիստնա,որ շանս ունի շատ միջինիկ մակարդակից բարցր լինի,տակ շտո ինքը հաստատ պտի խաղա:ok

Amaru
24.03.2007, 14:00
Մադրիդիստ :)
Բայց միջինից բարձր մակարդակի խաղ ցույց տվող հարձակվողին նույն մակարդակի «ասիստենտներ» են պետք: Մի Էդոյով խաղ չի ստեղծվում, չէ՞: Համ էլ ինքը իրա ակումբում հիմնական կազմում դեռ տեղ չունի, հետևաբար չեմ կարծում, որ կկարողանա մի ամբողջ խաղ բարձր մակարդակով անցկացնի: Թեև դա մեզ պետք էլ չի:
Պեսսիմիստությունն էլ թարգեք ի :angry

PygmaliOn
24.03.2007, 15:37
Մադրիդիստ :)
Համ էլ ինքը իրա ակումբում հիմնական կազմում դեռ տեղ չունի:

Армянский нападающий, которого долгое время замучили всевозможные травмы, выходил в футболке "Аякса" в официальных матчах 12 раз и отличился единожды, забив в матче Кубка УЕФА. Те же 12 игр он провел за дубль "Аякса", в которых поражал ворота соперников восемь раз.
Մի քիչ անբախտ է ու ֆֆֆսսսեեե, есть еще претензии?:think

REAL_ist
24.03.2007, 20:27
Amaru ջան,ճիշտես,լավ խաղացողին լավ թիմակիցներեն պետք,բայցվ ետ չի նշանակում,որ եթե լավ թիմակիցներ չկան,ուրեմն պտի Էդոն չխաղա

Աբելյան
25.03.2007, 10:43
Երեկ Հայաստանը Բանանցին ընկերական խաղում 2-0 կրել ա:

Amaru
28.03.2007, 14:44
էնքան տաղանդավոր տղեք կան, խի իրանք չեն հրավիրվում հավաքական.... ա, գիտեմ... որտև իրանք «Փյունիկից» չեն
հավաքականի մարզիչները երևի ժամանակ չունեն միջակ թիմերի ֆուտբոլիստներին ուշադրություն դարձնելու համար...

Ֆուտբոլասեր
28.03.2007, 14:58
Օրինակ?

Array
28.03.2007, 15:48
հավաքականի մարզիչները երևի ժամանակ չունեն միջակ թիմերի ֆուտբոլիստներին ուշադրություն դարձնելու համար...Հիմա մեր ակումբային ֆուտբոլում ցավոք էն վիճակն ա,որ հիմնականում թիմի ամբողջ խաղը կարող է կախված լինել մի ֆուտբոլիստից,ու, թե էտ թիմերը միջակ են,չնայած էտ էլ շատ մեծ վերապահումով,ուրեմն ընդհանրապես ֆուտբոլիստ չունեն

Amaru
28.03.2007, 16:02
Օրինակ... օրինակ Մովսիսյան Սարգիսը... Նորայր Գյոզալյան ունեինք, կարծեմ «Բանանցից» էր... հիշում եմ՝ երիտասարդականում կար...
լավա, որ Մելքոնյան Սամոն խաղում ա, մեծ հույսեր ներշնչող ֆուտբոլիստ ա...

Ֆուտբոլասեր
28.03.2007, 16:27
Մովսիսյանը վատ հարձակվող չի, բայց միայն Հայաստանի առաջնության չափանի-ներով:
Արա Հակոբյանին էլ Արման Քարամյանին էլ ինքը զիջումա(դե էդոյի մասին չենք խոսում):
Իսկ Նորայր Գյոզալյանի խաղը տեսել եմ: Եթե տենց -արունակի մեծ ապագա ունի, բայց հիմա ինքը 17տարեկան էլ չկա:
Ազգային հավաքական կանչվելու համար դեռ -ատ -ուտա:
Իրանից առաջ Բանանցում կան Սենյոն Մուրադյան ու Արսեն Բալաբեկյան նույպես -ատ հեռանկարային ֆուտբոլիստներ, բայց դե իրանք դեռ թող երիտասարդական ու պատանեկան հավաքականներում ցույց տան իրենց ուժը:

Array
28.03.2007, 18:04
Ժողովուրդ կարող ա իմանաք էսօր Ֆուտբոլը ժամը քանիսին ա՞: մեկ էլ ցույց տալու ե՞ն

Taurus
28.03.2007, 18:49
Ժողովուրդ կարող ա իմանաք էսօր Ֆուտբոլը ժամը քանիսին ա՞: մեկ էլ ցույց տալու ե՞ն

23:30 Հ1

Array
28.03.2007, 19:06
ԱՊԼԵՍ ,կարող ա ցույց չտա՞ն(Սուք ա էլի)

Աբելյան
29.03.2007, 10:12
Լեհաստան-Հայաստան 1-0
Պարզ ա մերոնք ծխեն խմեն կայֆեր անեն հա կրվելու են: :angry ոչ մի գոլ չենք խփել: Մենակ Էստոնիան ա էդ օրին: Նույնիսկ Սան Մարինոն մի հատ գոլ իրա հաշվին ունի:

Amaru
29.03.2007, 13:40
ԱՊԼԵՍ ,կարող ա ցույց չտա՞ն(Սուք ա էլի)

Հա բա պակա՞ս սուգ էր էտի :cry
Առաջին րոպեներին, որ մերոնք հլը գոլ չէին կերել, ես հույս ունեի... Ախր ո՞նց ա հնարավոր նման ձևով խաղալ :cry2 Գնդակը գալիս ա՝ թռնում ա ֆուտբոլիստը հեռու, կամ 2 ոտքերի մեջ խճճվում ա :cry Գոնե երկրորդում էտքան վատ չէին նայվում... Վատ էին, թե լավ էին, կարևորը էն ա, որ 3 միավորը լեհերը վաստակեցին... :cry2

Ավելացվել է 5 րոպե անց
Ու մեկ էլ մի բան. ի՞նչ գործ ունի Գյուլբուդաղյանցը հավաքականում :angry Իրանից ի՞նչ մարզիչ: Նման մարզիչներին հավաքել ա պետք մի տեղ ու վառռռռռռռեեել :angry

Պրն Պորտերֆիլդը բարեհաջող վիրահատվել ա, առողջություն իրան, թող շուտ վերադառնա :)

Ֆելո
29.03.2007, 14:00
ամոթա... գնում են ֆուտբոլ խաղալու, կարճ տարածության վրա պաս տալ չգիտեն. ու հենց սկզբից նենց էին խաղում, ոնց որ գնացել են մեծ հաշվով չպարտվելու համար. 1:0 կրվում են, բայց փորձում են իրանց կիսադաշտում պասեր տալ. բա էն Դոխոյանի ձեռով խաղալը:D . մենք էինք բակում տենց բաներ անում. կարճ ասած կամեդիայա հայերի ֆուտբոլ խաղալը

Vahe
29.03.2007, 14:42
Էդ Ռաֆաել Նազարյանը որ օորվա խաղացողն էր, որ հլը հավաքական են կանչում: Կամ ինչի հիմնական կազմ Մելքոնյանը չմտավ:

Անկապ տակտիկա, անկապ խաղ: Ճիշտ մտքեր եթե ունենաին այսքան վատ կարող է չլիներ, թեկուզ կրվեին բայց գոնե խաղ նայեինք: Ոնց որ սվարկի նայեի

Array
29.03.2007, 16:48
Տեսաք հայերս ի~նչ լավ էին խաղում.երկու անգամ գնդակը գլորվեց լեհերի դարպասապահին:D Ընենց վախեցած էին խաղում,որ սկի էրեխեքը,որ Բարսելոնայի հետ խաղային, էտքան չէին վախենա:Ոնց որ բարբիստներին քցած լինեին ֆուտբոլի դաշտ:Հայերի երկրորդ խաղակեսի սկզբում խաղացածն էր մի քիչ ֆուտբոլի նման:Պատահական ստացվում էր ճիշտ փոխանցում էին կատարում,կամ գնդակը հայտնվում էր մերոնց մոտ,միանգամից հաղորդավարը բա.« տեսնու՞մ եք, մերոնք արդեն ստիպում են լեհերին սխալվել»:Բայց էտ Լեհաստանն էլ անկապ թիմ էր:
ադրբեջան-Ֆինլանդիա 1:0 Տեսա՞ք

AMzone
29.03.2007, 16:57
ես Հայաստանի հավաքականի խաղը նայելիս, պտի տան (ապտեչկեն +) որ խաղի վախտ կարանաք դեղ ուտելով հանգստանալ, թեչե քիչա մնում հեռուստացույցը ջարդես, արա ուղակի զարմանում ես ելի թե ոնց կարան 10 պասից 1-ը ճիշտ չտան, մեր հայաթի երեխեքը կատակը մի կոմ ավելի լավ են խաղում, ես են եմ հասկացել, որ հայաստանում ոչ ֆուտբոլիստ կա ոչել ֆուտբոլ, ավելի լավա, Հայաստանի հավաքականը մի 5 տարի ոչմի առաջնության չմասնակցի, երբ որ հասկանան պաս կարում են տան, ետ վախտել թող գնան ֆուտբոլ խաղան, բայց դե սիրտս ենքանովա հանգիստ որ գոնե 1-0 կրվանք:

Array
29.03.2007, 17:09
բայց դե սիրտս ենքանովա հանգիստ որ գոնե 1-0 կրվանք:
Դե հա ինքնստինքյան սփոփում ա,բայց որ մտածում ես,տարբերություն չկա.ադրբեջանցիներն էլ լեհերի հետ խաղում միավոր չվաստակեցին ,մենք էլ,ինչ տարբերություն:
Բայց որ հայերը վատ են խաղում,ընենց հանգիստ ա խաղը նայվու:էտ Ստոյկիցայի ժամանակ էր, որ մինչև խաղի պրծնելը վալերյաննայի շիշն էլ հետն էր պրծնում,որովհետև զգում էիր, որ իզուր պարտվեցինք կամ չհաղթեցինք,թե չէ հիմա,էն Ֆինլանդիայի հետ որ ոչ ոքի խաղացին ենքան մռայլ էին խաղում, հեչ էլ չուրախացանք

Amaru
02.04.2007, 14:06
Լեհերի հետ խաղը անցյալում ա:

Ուրեմն... Կայացան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղերը:
Նորեկ «Բենտոնիտը» անցավ հաջորդ փուլ. 2:0 հաշվով հաղթանակ էին տարել «Գանձասարի» նկատմամբ, գոլերի հեղինակներն են Տյագուն (չշփոթել Մոտտայի կամ Մենդեշի հետ :)) ) ու Կարլեն Աբրամովը:
«Ուլիսն» էլ ա 1/4 եզրափակչում. հաղթել են «Արարատ-2ին» 2:0 հաշվով. գոլերը խփել են Նավոյանն ու Վարդան Աբրահամյանը:
«Միկա-2»-«Շիրակ» 0:1
«Բանանց-2»-«Կիլիկիա» 2:4
«Դինամո»-«Բանանց» 1:3
«Փյունիկ-2»-«Արարատ» 0:1. գոլը խփել ա Սիմոնյան Գագիկը:

1/4 եզրափակիչ.

«Բանանց»-«Կիլիկիա»
«Արարատ»-«Ուլիս»
«Շիրակ»-«Միկա»
«Բենտոնիտ»-«Փյունիկ» («Փյունիկը» դուրս մնաց :)) )

Array
02.04.2007, 16:05
դե մի խոսքով՝ մենք ենք կրել
Շնորհավոր;Դե երևի մեկ քառորդ եզրափակիչն էլ հեշտ կհաղթահարեք;
Էտ խաղերը պատահական կարող ա՞ ցույց են տալիս

Amaru
03.04.2007, 11:48
Այ էտ մի բանը չգիտեմ, քանի որ ես դաշտում եմ լինում :)
Հավանաբար ցույց չեն տալիս... Իսկ լուրջ, ո՞վ գիտի՝ ցույց տալի՞ս են:

Ֆելո
06.04.2007, 22:36
սենց մի հատ հարցա առաջացել մոտս. ինչու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում երիտասարդ ֆուտբոլիսները դուրս չեն գալիս խաղադաշտ վետերանների փոխարեն. եթե վախենում են, որ կտարվեն, հիմա էլ ենք տարվում. բայց գոնե երիտասարդները խաղալով փորձ ձեռք կբերեն, կսկսեն իրար մի քիչ հասկանալ ժամանակի ընթացքում. թե չէ արդեն Հայաստանի ֆուտբոլի հավաքական չի մնացել. մնացելա Հայաստանի ֆուտբոլ խաղալ չիմացողների հավաքական...:D

Rossoner
06.04.2007, 22:50
Մի անգամ ֆուտբոլ+ ում գրախ էր քանի միլլիոն դոլլար են տարեկան ծախսում հավաքականի վրա եթե չեմ սխալվում 8-9 մլն դոլլար: Ավելի լավա էտ թիմը ցրեն ումի 4-5 տարի հետո նոր թիմ կազմեն հիմիկվա ջահելներից:
Ու վաբշե երեվի Սամվել Պետրոսյանից լավ տրենեռ չկա, թե չե էթում են արտասահմանցի ճ կարգի տրենեռ են բերում գիդեն...
Ստոյկիցան լավն էր, բայց էս հաջորդները ավելուկի են նման...

Array
08.04.2007, 21:54
Ու վաբշե երեվի Սամվել Պետրոսյանից լավ տրենեռ չկա, թե չե էթում են արտասահմանցի ճ կարգի տրենեռ են բերում գիդեն...
Համաձայն եմ: էտ փողերը, որ էտ ճ կարգի մարզիչին են տալիս ,եթե Սամվել Պետրոսյանին,կամ որևէ այլ հայ մասնագելի տան,որ հաստատ դրանցից լավն են,մեր թիմի համար ավելի լավ կլինի

Amaru
08.04.2007, 23:55
Պարոն Պորտերֆիլդին ճ կարգի մարզիչ անվանելը առնվազն.... սխալ ա: Մի բանում եմ համաձայն. մերոնց հայ մարզիչ ա պետք:
Արժանի երիտասարդները թիմում միշտ էլ տեղ ունենում են:

Array
09.04.2007, 13:50
Պարոն Պորտերֆիլդին ճ կարգի մարզիչ անվանելը առնվազն.... սխալ ա: Մի բանում եմ համաձայն. մերոնց հայ մարզիչ ա պետք:
Արժանի երիտասարդները թիմում միշտ էլ տեղ ունենում են:
Է, Amaru ջան, էսքան վաղթ ա անցել,բայց հլը իրա աշխատանքի արդյունքը չենք տեսել,Ստոյկիցայի վաղթ հենց առաջի խաղերից էլ զգացվեց՝ինչ կարգի մարզիչ ա:Հիմա մենք հլը որ մենակ պարտվում ենք,հավաքականի ցույց տված խաղն էլ հեչ հուսադրող չի, որ մի լավ բան կարողանայինք ասել

Amaru
09.04.2007, 22:17
Էխ, շատ ցավոտ թեմա յա :cry2

Հա, մոռացել էի գրել գավաթի խաղերի արդյունքները: «Բենտոնիտը» ահավոր հիասթափեցրեց: Դե թեկուզ էտ իմ համար լավ ա (վերջերս եմ պարզել) )))) Լավ ա, քանի որ նրանց արտասահմանցի չորս ֆուտբոլիստ տեղափոխվում են «Արարատ», եթե իհարկե արդեն չեն տեղափոխվել(հետ եմ մնացել իրադարձություններից)))

Ուրեմն «Արարատը» «Ուլիսին» կրել ա 2:0, երկուսն էլ Նշանն ա խփել, առաջինը՝ պենալից: «Միկան» «Շիրակին» հաղթել ա 4:1 հաշվով: «Բանանցն» էլ «Կիլիկիային»՝ 5:1. Սմբուլն էլ ա գոլ խփել :) Դե ասեցի, որ «Բենտոնիտը» կրվել ա... 4:0...

Ավելացվել է 10 րոպե անց
Մոռացա ասեմ... Պորտերֆիլդը առողջականի հետ կապված՝ կարող ա շուտով հրաժարական տա: Մբա:

Ֆելո
09.04.2007, 23:06
Մոռացա ասեմ... Պորտերֆիլդը առողջականի հետ կապված՝ կարող ա շուտով հրաժարական տա: Մբա:

կարողա մի հատ մարզիչ գա, որ գոնե մի 2 տարի մնա... մարզիչներին ավելի հաճախ ենք փոխում, քան խաղակոշիկները...

Amaru
09.04.2007, 23:46
Բայց դու երեևի տեղյակ ես, որ նա աղիքի ուռուցք ուներ, վիրահատվել ա, հիմա էլ ոնց-որ ի վիճակի չի էլ աշխատելու... Բայց էտ հաստատ չի... գուցե մնա... ով գիտի:

Armeno
10.04.2007, 13:01
Հայ մարզիչից լավը չկա, Մեր ֆեդերացիայի նախագահը ուղղակի չի հասկանում, որ ազգությունը որակի հետ կապ չունի.Կարող ա մի հատ մարզիչ բերեն,որ իր կյանքի ընթացքում 1 հատ գոլ ա խփել,իսկ Արարատ73-ի խաղացողները,որ ողջ աշխարհն էր նրանց մասին խոսում, ինչա թե հայ են ,ուրեմն մարզել չգիտեն.

F.c.Liverpool
10.04.2007, 13:21
Հայ մարզիչներից մենակ Սուրեն Բարսեղյանը կարա մի բան անի մնացածը բանի պետք չեն: Մեկ էլ լսել եմ Արթուր Պետրոսյանը շվեjցարական թիմա մարզում հա?

Amaru
10.04.2007, 13:39
Սուրեն Բարսեղյա՞նը... Հա, «Արարատում» նենց աշխատեց,լավ ա դուրս չթռանք առաջնությունից: Իրա սիրած հաշիվն ա 0:0-ն կամ 1:0-ն... Մեզ պե՞տք ա, հը՞... Թեկուզ եթե տենց հաշվով էլ կրեինք նրա հետ, շաաաատ լավ կլիներ... Բայց դե անհաջող մարզիչ ա էէ...

F.c.Liverpool
10.04.2007, 13:42
իրանից լավ հայ ուրիշ մարզիչ կարաս ասես?

Amaru
10.04.2007, 13:45
Ըստ իս՝ Պետրոսյան Սամվելը ավելի լավ մասնագետ ա:

Array
10.04.2007, 15:36
Ըստ իս՝ Պետրոսյան Սամվելը ավելի լավ մասնագետ ա
Ըստ իս էլ,ու իսկականից, որ նայենք ահագին հայ լավ մասնագետներ կգտնենք,գոնե հայերեն կիմանան:Էլի մեծ բան կլինի եթե հոգեբանորեն պատրաստի թիմին

Barça
10.04.2007, 15:55
Ըստ իս՝ Պետրոսյան Սամվելը ավելի լավ մասնագետ ա:
իմ կարծիքով ինքը ոչ թե լավ մարզիչա այլ վատ մարզիչների ֆոնի վրա լավա նայվում.

Amaru
10.04.2007, 19:36
Հենց էտ ա որ կա: Մեր չափանիշներով լավն ա, բայց եթե կա Հայաստանում իսկապես լավ մարզիչ, որ նրանից էլ լավ լինի, ասեք... Դե չկա էլի... «Բենտոնիտի» մարզիչը լավն ա ոնց-որ... հայ չի))) Ով որ չգիտի, ասեմ՝ մարզիչը՝ Լուտց Պֆանենստիլը ( այլանդակ ազգանուն ա) սկզբից եկել էր որպես ֆուտբոլիստ... էն դարպասապահն ա, որ թվարկել էի նվաճումների կեսը)) Ու քանի որ մեր սիրելի առաջնությունում խաղացող մարզիչ լինել չի կարելի, ընտրեց մարզչի պաշտոնը: Մարզչական դպրոցներ էլ ա ավարտել: Իսկ մեր մարզիչները... ավարտում են կարյերան ու անցնում աշխատանքի... դե տենց չի չէ...

Amaru
10.04.2007, 23:46
:aaa «Փյունիկին» պարտվելուց հետո Իջևանի թիմի մարզիչը հրաժարական ա տվել :aaa

F.c.Liverpool
11.04.2007, 13:02
իմ կարծիքով հայաստանի հավաքականի լավագույն մարզիչը առայժմ եղել է Oskar Lopez-ը:

Ֆուտբոլասեր
11.04.2007, 14:39
Հայ մարզիչից լավը չկա, Մեր ֆեդերացիայի նախագահը ուղղակի չի հասկանում, որ ազգությունը որակի հետ կապ չունի.Կարող ա մի հատ մարզիչ բերեն,որ իր կյանքի ընթացքում 1 հատ գոլ ա խփել,իսկ Արարատ73-ի խաղացողները,որ ողջ աշխարհն էր նրանց մասին խոսում, ինչա թե հայ են ,ուրեմն մարզել չգիտեն.
Լավ ֆուտբոլիստ լինելը դեռ չի ն-անակում լինել լավ մարզիչ ու հակառակը:
Օրինալ Մոուրինյոն մասնագիտությամբ թարգմանիչա մի գոլ էլ չի խփել բայց ա-խարհի լավագույն մարզիչներիցա:
Հետո `լ 73 թվից 34տարիա անցել ֆուտբոլը լրիվ փոխվելա:

Amaru
11.04.2007, 18:21
Օսկար Լոպես, հմ: Լավ կամ վատ մարզիչ լինելը մի կողմ, բաց որ ինքը տականք ա, էտ հաստատ: Հավաքականի ամենալավ մարզիծը Ստոյկիցան ա եղել...

Սերխիո
11.04.2007, 18:57
[QUOTE=Amaru;238481]Օսկար Լոպես, հմ: Լավ կամ վատ մարզիչ լինելը մի կողմ, բաց որ ինքը տականք ա, էտ հաստատ: QUOTE]

խի Անահիտ ջան ?,ինձնից մի քանի հատ շալվար ա առել:D
համել երբ էր հայկական թիմը եվրոգավաթում 0-4 մի թմի կրել,մենակ իրա օրոք ա եղել նման բան:ok

Array
11.04.2007, 19:39
խի Անահիտ ջան ?,ինձնից մի քանի հատ շալվար ա առել
համել երբ էր հայկական թիմը եվրոգավաթում 0-4 մի թմի կրել,մենակ իրա օրոք ա եղել նման բան
Էդ խի ու՞մ ենք 4-0 կրել,որ;Կարող ա Տամպերե Յունայթեդի հետ ես,բայց էտ ինչ թիմ էր,որ;Հավաքակնի մաշտաբով Լոպեսի առաջին և միակ քիչթեշատ հաջողությունը ուկրաինացիների հետ 2-2 խաղն էր;Բայց Ստոյկիցայի ժամանակ ,եթե նույնիսկ պարտվում էինք էլի հաճելի էր մեր թիմին նայելը

Սերխիո
11.04.2007, 19:47
ուղղակի Ստոյկիցան ավել շատ աշխատեց, ես էլ հավաքականի լավագույնին համարում եմ նրան , Հս.Իռլանիդայի 2 հաղթանակը, Ուկրաինայի 4-3 -ը ամնե ինչ արժեին:
Բայց դե,եթե ետ Տամպերեն էր, մերն էլ Փյունիկն էր, համել Ֆինլանդիան մի քանի գլուխ բարձր մակարդակ ունի մեր լա լիգայի համեմատ:D
Համել Լոպեսը ինչքան հիշում եմ առաջին արտասահմանցի մասնագետն էր,որ եկավ մեր մոտ,ետ ել նշանակություն ունի

Barça
11.04.2007, 20:58
Միանշանակ Ստոյկիցա, իրան հավասարը չի ունեցել դեռ մեր Ֆուտբոլում.
Ես մինչև հիմա չհասկացա ինչի համար գնաց էդ մարդը, հաստատ պատճառը էն չեր ինչ ինքը նշել էր.
Ուղղակի էլի մի անհամություն հեղինակեն եղել մերոնք երևի.

F.c.Liverpool
11.04.2007, 21:27
էն ֆրանսիացի բեզդելնիկին (kazoni չեմ էլ ուզում անունը գրեմ) օվա հիշում? ասա դրան օվ էր դրել մարզիչ … էկավ կայֆավատ եղավ գնաց

Barça
11.04.2007, 21:39
ամենաշատ կայֆավատը ստեղ եղելա հոլանդացի հենկ վիսմանը, սաղ օրը ստե ընդե կաֆեներում քցած էր, տենայիր հեչ չեի իմանա որ էսի մեր հավաքականի մարզիչնա,
կենսագրությունը ներկայացնելուց էլ նենց հպարտությամբ էն նշում որ խաղացել ա Հոլանդիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող Վոլենդամի կազմում և խբելա 1 գոլ :D
ախր ձևը տենց չի էլի, մեզի էտ կարգի աննպատակ մարդիկ պետք չեն, ոնցոր մերոնք էն գնում արտասահման ոչ թե հավաքականի կազմում ֆուտբոլ խաղալու այլ էտ երկիրը տենալու, նույնն էլ էդրանք գալիս են հայաստան պորտաբույծի նման ուտելու ու մեր երկրով հիանալու.

Սերխիո
11.04.2007, 22:05
էսօի Դավիթի հետ օպեռաի մոտ Պորտեֆիլդին տեսանք, իրա մասին բան չեմ ուզում վատ գրեմ ,քանի որ հիվանդ մարդ ա,իսկ կյանքը ֆուտբոլով չի եզրափակվում,մի խոսքով մի հատ մանեկենուհի աղջիկ ունի, հետը քայլում էր,գեղեցկուհի շիկահեր էր:hands

Amaru
12.04.2007, 13:17
էխ էխ))
Ուրեմն.. կայացան Հայաստանի անկախության գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղերը:

Առաջին խաղում «Արարատը» «Ուլիսին» պարտության էր մատնել 2:0 հաշվով, իսկ հիմա՝ 1:2: :) Գոլերի հեղինակներն են Էրզրումյան նշանը՝ նորից պենալից, Ալբերտ Աճեմյանը («Ուլիս» ) ու Սիմոնյան Գագոն (ի՜նչ գոլ էր...այսինքն հենց ինքը գոլը չէ, այլ թե ոնց մի կիսադաշտ անցավ Գագոն...դուք պիտի էտ տեսնեիք)))
«Բենտոնիտը» կրվել ա «Փյունիկին» 1:4 հաշվով, իսկ առաջին խաղում 4:0 էին կրվել:
«Շիրակ» - «Միկա»՝ 1:1. գոլերը խփել են Վարդան Բիչախյանն ու Կարեն Մուրադյանը:
«Կիլիկիա» - «Բանանց»՝ 1:6: Սեմյոն Մուրադյանը հեթ-թրիկ ա արել:

1/2 եզրափակիչ՝ «Փյունիկ» - «Արարատ» և «Բանանց» - «Միկա» :

Array
13.04.2007, 21:31
«Բենտոնիտը» կրվել ա «Փյունիկին» 1:4 հաշվով, իսկ առաջին խաղում 4:0 էին կրվել:
էխ էխ)) Ամառու ջան:Էտ «Բենտոնիտն» էլ թիմ դուրս չեկավ:

«Կիլիկիա» - «Բանանց»՝ 1:6: Սեմյոն Մուրադյանը հեթ-թրիկ ա արել:
Էս կարգի հաշիվները քառորդ եզրափակիչներում մեզ պատիվ չեն բերում էլի(մենակ չասեք Ռոման էլ 1-7 կրվավ:) )
Բայց աչքիս «Արարատիդ» Ճամփեն ավարտվեց:Էլի հալալ ա,որ էսքան հասավ:

«Բանանց» - «Միկա»
Էտ կարող ա լավ խաղ լինի

Amaru
14.04.2007, 00:04
Առաջին տուր...
«Գանձասար» - «Արարատ»
«Փյունիկ» - «Ուլիս»
«Կիլիկիա» - «Միկա»
«Շիրակ» - «Բանանց»
Ավելին ոչ մի բան գրելու հավես չկա.. տրամադրություն չունեմ...ամբողջ կես ժամ ա արդեն... հա յանիմ խի եմ գրում որ...ում ա հետաքրքիր...

Barça
14.04.2007, 08:34
հետաքրքիրա, համենայն դեպս ինձ.
«Գանձասար» 1-1 «Արարատ»
«Փյունիկ» 3-1 «Ուլիս»
«Կիլիկիա» 1-2 «Միկա»
«Շիրակ» 1-2 «Բանանց»

Էսել իմ կարծիքները, առաջին անգամ եմ Հայաստանի առաջնության խաղերի համար ինչ որ բան ասում. :)

Amaru
14.04.2007, 11:04
Բարլուս բոլորին:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Չիլինգարյանը հրաժարվել ա երկու վրացի ֆուտբոլիստների ծառայություններից: Նենց որ էսօր «Փյունիկը» սպանելու ա... Բայց մեկ էլ տեսար տղեքը մի բան արեցին...
«Շիրակն» էլ լավ ուժեղացել ա էս տարի, էս խաղում հավատում եմ իրանց... Ոչ ոքիի հույս կա: Կարծում եմ՝ «Կիլիկիան» ավելի մեծ հաշվով կկրվի: :)
Իսկ «Արարատի» մասին... Կապանում խաղերը միշտ էլ դժվար են եղել, էնտեղ «Գանձասարը» իսկական երկրպագուներ ունի: Բայց մերոնք էլ են Կապան գնացել, իսկ ես չկարողացա :cry2

Աբելյան
14.04.2007, 12:34
էն ֆրանսիացի բեզդելնիկին (kazoni չեմ էլ ուզում անունը գրեմ) օվա հիշում? ասա դրան օվ էր դրել մարզիչ … էկավ կայֆավատ եղավ գնաց

խեղճ Կազոնին ինչ աներ եթե արդեն Ստոյկիցայի վախտերով էին մերոնք վատ խաղում: Ամառը Ուկրաինացիքին 4-3 կրվանք, ուրախացանք: Ու էդ խաղը մեր լավ խաղերից վերջինն էր: Իսպանացիներին 0-4 կրվելը որ չեմ հիշում! Բա Հույների հետ ինչ խաղ ցույց տվինք: Թեկուզ Անրի Միշելին էլ նշանակեին (որ թեկնածուների մեջ էր), մեկ ա իմ կարծիքով ինքը Վիսմանից մեծ օգուտ չէր բերի:

Array
14.04.2007, 15:39
Բարլուս բոլորին:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Չիլինգարյանը հրաժարվել ա երկու վրացի ֆուտբոլիստների ծառայություններից: Նենց որ էսօր «Փյունիկը» սպանելու ա... Բայց մեկ էլ տեսար տղեքը մի բան արեցին...
Եթե հրաժարվել ա ուրեմն գտել ա, որ մերոնք ավելի լավն են:Դրա մեջ մենակ լավ բան կա

խեղճ Կազոնին ինչ աներ եթե արդեն Ստոյկիցայի վախտերով էին մերոնք վատ խաղում: Ամառը Ուկրաինացիքին 4-3 կրվանք, ուրախացանք: Ու էդ խաղը մեր լավ խաղերից վերջինն էր: Իսպանացիներին 0-4 կրվելը որ չեմ հիշում! Բա Հույների հետ ինչ խաղ ցույց տվինք: Թեկուզ Անրի Միշելին էլ նշանակեին (որ թեկնածուների մեջ էր), մեկ ա իմ կարծիքով ինքը Վիսմանից մեծ օգուտ չէր բերի:խեղճ Կազոնին ինչ աներ եթե արդեն Ստոյկիցայի վախտերով էին մերոնք վատ խաղում: Ամառը Ուկրաինացիքին 4-3 կրվանք, ուրախացանք: Ու էդ խաղը մեր լավ խաղերից վերջինն էր: Իսպանացիներին 0-4 կրվելը որ չեմ հիշում! Բա Հույների հետ ինչ խաղ ցույց տվինք: Թեկուզ Անրի Միշելին էլ նշանակեին (որ թեկնածուների մեջ էր), մեկ ա իմ կարծիքով ինքը Վիսմանից մեծ օգուտ չէր բերի:
Ճիշտ ա վերջի խաղերը կրվում էինք,բայց թիմը գնալով թիմի էր նմանվում;Իսկ Իսպանիային կրվելը ես ել եմ հիշում,մանավանդ երկրորդ խաղակեսը,որ 0-1 էր,էն, որ իսպանացիները,աշխարհում երրորդ հավաքականը,իրենց տուգանայինից չէին կարողանում դուրս գալ;Ուղակի հոգեպես պատրաստվածություն չուներ մեր թիմը,երկրորդ գոլից հետո հուսալքվեց,առավել ևս,երբ ստադիոնում հավաքված մեր հայրենակիցները սկսեցինիսպանիա բղավել

Array
14.04.2007, 19:53
«Կիլիկիա» 1-2 «Միկա»
Հալալ ա,հենց էտ ձև էլ պրծել ա:Փյունիկը 5-0 հավասարեցրել ա հողին Ուլիսին,Գնձասար-Արարատ 1-0(Արիսոլ ջան,դիմացի)

Ֆելո
14.04.2007, 20:46
մեր ֆուտբոլի ֆեդերացիան Պլատինիին ասելա, որ եթե որոշում կայացվի, որ Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կայանա չեզոք դաշտում, դիմելու ենք դատարան:hands . Ադրբեջանինն էլ ասելա, եթե Պլատինին որոշում կայացնի հանդիպումը անցկացնել Երևանում, ապա ինքնա մեղավոր լինելու պատերազմի վերսկսմանը. ու արդեն Ադրբեջանում սպառնալիքներ են հնչում հավաքականի խաղացողների հանդեպ, որ եթե պարտվեն հայերին, ավելի լավ կլինի Ադրբեջան չվերադառնան. ու տենց դեպքեր եղել են. ինչ-որ ադրբեջանցի ըմբշամարտիկ պարտվելա հային, ու հիմա վախենումա գնա հայրենիք...

Amaru
14.04.2007, 20:54
Առայ, ես Ամառուն եմ...
ՈՆՑ ԹԵ ԿՐՎԵԼ ԱԱԱԱԱ :aaa
Լավ էլիիիիի :aaa Էտ ով ա էէ Քոչարյան Արթուրը, որ մեզ գոլ խփի :aaa

Array
14.04.2007, 20:58
Առայ, ես Ամառուն եմ...
ՈՆՑ ԹԵ ԿՐՎԵԼ ԱԱԱԱԱ
Լավ էլիիիիի Էտ ով ա էէ Քոչարյան Արթուրը, որ մեզ գոլ խփի
Վայ Ամառու ջան կներես, ուղղակի էտ պահին մտածում էի .«Արիսոլը Կապանից էր չէ,տենաս ֆուդբոլով հետաքրքրվում ա Ամառուի պես» ու սխալ գրեցի,նոր եմ նկատում

Ավելացվել է 2 րոպե անց

Լավ էլիիիիի Էտ ով ա էէ Քոչարյան Արթուրը, որ մեզ գոլ խփի
Դե փաստն են ա,որ խփել ա

Vishapakah
15.04.2007, 20:53
Կարծում եմ բոլրոին հոգնեցրել է Փյունիկի միապետությունը.
Պատմություն չունեցող այդ թիմը՛ հայտնվեց ոչ մի տեղից եւ ավիրեց բոլոր հեռանկարները.
Եվրոգավաթներում ոչինչ չանելով՛ փակում է մյուս թիմերի ճանապարհը. Սեփականացնելով բոլոր արժեքավոր խաղացողներին, թույլ չտալով ստեղծել մրացակցային գոտի որը կզարգացներ մեր ֆուտբոլը, ներքին արաջնության հաշվին.

Ավելացվել է 4 րոպե անց

մեր ֆուտբոլի ֆեդերացիան Պլատինիին ասելա, որ եթե որոշում կայացվի, որ Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կայանա չեզոք դաշտում, դիմելու ենք դատարան:hands . Ադրբեջանինն էլ ասելա, եթե Պլատինին որոշում կայացնի հանդիպումը անցկացնել Երևանում, ապա ինքնա մեղավոր լինելու պատերազմի վերսկսմանը. ու արդեն Ադրբեջանում սպառնալիքներ են հնչում հավաքականի խաղացողների հանդեպ, որ եթե պարտվեն հայերին, ավելի լավ կլինի Ադրբեջան չվերադառնան. ու տենց դեպքեր եղել են. ինչ-որ ադրբեջանցի ըմբշամարտիկ պարտվելա հային, ու հիմա վախենումա գնա հայրենիք...

Եթե ֆուտբոլային այդ հանդիպումը՛ կոգնի վերսկսելու մարտական գործողությունները, ապա արժի ազերզարանի հավաքականը պարտության մատնել նաեւ ապագա Պատմական Հայրենիք Բակվում (Կասպք) անգամ մեր ֆուտբոլիստների Մարտիրոսման հաշվին.

Ֆուտբոլասեր
16.04.2007, 14:06
Լավ էլիիիիի Էտ ով ա էէ Քոչարյան Արթուրը, որ մեզ գոլ խփի
Եդ մի բանը պիտի չասեիր:
Քոչարյանը Արթուրը կարա հպարտանա նրանով, որ Ֆրանսիայի խաղին Բարտեզը իրան գցեց(ճի-տա անկապ տեղը:)) ու 11մետրանոց վաստակեց, որն իրացրեց _ախգելդյանը:

Մեկ էլ երբ տենց բան կլինի, որ ա-խարհի գործող չեմպիոնի վրա 2հատ գոլ խփենք:

Amaru
16.04.2007, 14:39
Էդտեղ հպարտանալու ոչինչ չկա: Թերևս Արմենը պիտի հպարտանար, որ Ֆրանսիայի հավաքականին գոլ ա խփել...

Armeno
16.04.2007, 16:40
Պենալից խփելը ինչա որ. ցանկացած իրան հարգող ֆուտբոլիստ գոնե պիտի պենալ կարողանա խփել.

Array
16.04.2007, 16:47
Եդ մի բանը պիտի չասեիր:
Քոչարյանը Արթուրը կարա հպարտանա նրանով, որ Ֆրանսիայի խաղին Բարտեզը իրան գցեց(ճի-տա անկապ տեղը ու 11մետրանոց վաստակեց, որն իրացրեց _ախգելդյանը:

Մեկ էլ երբ տենց բան կլինի, որ ա-խարհի գործող չեմպիոնի վրա 2հատ գոլ խփենք:
Էդտեղ հպարտանալու ոչինչ չկա: Թերևս Արմենը պիտի հպարտանար, որ Ֆրանսիայի հավաքականին գոլ ա խփել...Է ընկաերներ:Ըտենց բաներով հպարտանալով մենակ հետ ենք գլորվում:Ոնց որ Էն Կազոնին Հոլանդիայի հետ խաղից հետո ասեց,բա լավ ա,պետք ա հպարտանանք հլը,որ Հոլանդիային 2:0 ենք պարտվել:Ամոթ ա,,որ ասես ցույց տված խաղը մի բան էր ,չէ,միավոր էլ չվաստակեցինք,էլ ինչ տարբերություն երկու,թե տասերկու զրո ենք կրվել

Barça
16.04.2007, 20:13
Եդ մի բանը պիտի չասեիր:
Քոչարյանը Արթուրը կարա հպարտանա նրանով, որ Ֆրանսիայի խաղին Բարտեզը իրան գցեց(ճի-տա անկապ տեղը:)) ու 11մետրանոց վաստակեց, որն իրացրեց _ախգելդյանը:

Մեկ էլ երբ տենց բան կլինի, որ ա-խարհի գործող չեմպիոնի վրա 2հատ գոլ խփենք:

անձամբ ես մինչև հիմա էլ մտածում եմ որ էտ խաղը ուղղակի նվեր էր հայ ֆուտբոլասերին, ուրիշ ոչնչ, իմ կարծիքով էտ 2 հատ գոլներ նվեր էր ուղղակի ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար.

Jean
18.04.2007, 01:42
անձամբ ես մինչև հիմա էլ մտածում եմ որ էտ խաղը ուղղակի նվեր էր հայ ֆուտբոլասերին, ուրիշ ոչնչ, իմ կարծիքով էտ 2 հատ գոլներ նվեր էր ուղղակի ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար.
Ճիշտն ասած չհասկացա ում կողմից էր նվեր: Եթե նկատի ունես ֆրանսիացիներին, ապա այդպիսի "նվերներ" նրանք ոչ մեկին չեն անում: Դա հաստատ: Հետո էլ ուրիշ դարդ ու ցավ չունեին, պիտի մտածեին հայկական ֆուտբոլի առաջնըթացի մասին: Միամտություն է ասածդ, կներես...

Barça
18.04.2007, 15:30
պարզա որ Հայերը էտ ասպարեզում նվեր չէին կարա մատուցեն Ֆրանսիացիներին.
Իսկ ինչ վերաբերվումա որ դու ասեցիր Ֆրանսիացիները ոչ մեկին նվեր չեն անում սխալվումես.
Հայերին Ֆրանսիայի կողմից նվերներ շատա եղել, ու ես էտ խաղն էլ եմ համարում նվեր.
Մի մոռացի որ Ֆրանսիան մեր համար շատ ու շատ ավելին ա քան մնացած մյուս երկրները.
եթե նվեր մատուցելու պատճառները անհասկանալի ա ասա կփորձեմ ավելի պարզ գրել.

Ֆուտբոլասեր
18.04.2007, 17:21
PROFFOOTBALL
Եթե եդ խաղին ստադիոնում ես եղել, պիտի նկատած լինեիր, թե 0:1-ի ժամանակ ֆրանսիացիները ոնց էին կատաղել, հատկապես Զիդանը, մեր խաղացողներից մեկին քիչ էր մնում բոկսեր:

Ուղղակի ֆրանսիացիք մեզ թերագնահատել էին, լրիվ քուչի թիմի տեղ էին դրել, պատպանները եկել -արվել էին համարյա կենտրոնի մոտ ու դրանից օգտվելով Միքաելյանը մենակ-մենակ դուրս եկավ ու խփեց:

Մի քիչ առաջ ավարտվեցին գաոաթի կիսաեզրափակիչները
Արարատ-Փյունիկ 1:0 գոլը խփելա հեռուստաաստղ Մարկոս Պիզելին 33-րդ րոպեին
Բանանց- Միկա 1:0 Սամվել Մելքոնյան 78

Array
19.04.2007, 17:07
Արարատ-Փյունիկ 1:0 գոլը խփելա հեռուստաաստղ Մարկոս Պիզելին 33-րդ րոպեին
Բանանց- Միկա 1:0 Սամվել Մելքոնյան 78
Լավ է: :o Արարատը ոնց ա կարողացել,ուրեմն իննսուն րոպե ու փյունիկից ոչ մի գո՞լ:Լավ բա ընդմիշտ գավաթակիր միկան ոնց ա կրվել,հեչ հավատալու բաներ չեն

REAL_ist
19.04.2007, 19:45
հալալա Արարատին,Փյունիկին պետքա ցուց տալ,եվ պտի լինի հայկական 1-ին թիմը

Amaru
19.04.2007, 19:49
Նախ՝ Մարկոս Պիներիո Պիզելին հեռուստաաստղ չի: Եթե ի նկատի ունես Մխեյան Սոֆիի կլիպը, ապա ասեմ, որ էդտեղ նկարվել էր մեր նախկին պաշտպան Էմիլիո Պալուչի Կալսանին:
Ու համ էլ եթե խաղը չեք տեսել, տենց մի ասեք էլի... Ամբողջ խաղի ընթացքում ճնշել էինք «Փյունիկին»: Մարկոսի գոլն էր շատ սիրուն ստացվեց, գործ էր: Էտ «Արարատի» տնային խաղն էր, պատասխան հանդիպումը «Նաիրի» մարզադաշտում ա: Եկեք աջակցեք մեկնումեկին... Ավելի լավ ա՝ «Արարատին» :))

Array
19.04.2007, 21:17
Էտ «Արարատի» տնային խաղն էր, պատասխան հանդիպումը «Նաիրի» մարզադաշտում ա: Եկեք աջակցեք մեկնումեկին... Ավելի լավ ա՝ «Արարատին»Կներես Ամառու ջան,բայց մեկա ինձ թվում ա`Փյունիկն ա հաղթելու:Համ էլ խաղը ե՞րբ ա,չէիք ասի

Davo'o
20.04.2007, 12:30
«Փյունիկը» խայտառակ ռեմանտադա կանի պատասխան խաղում: Հայկական առաջին թիմը «Փյունիկն» է, միթե մինչեւ հիմա չեք հասկացել: :P

Աբելյան
20.04.2007, 12:35
Արարատ հուփ տուր
Փյունիկը չեմպիոն ա դառնում հերիք չի, մի հատ էլ պետք ա գավաթը մյուսների ձեռից տանի՞:

Davo'o
20.04.2007, 12:42
Արարատ հուփ տուր
Փյունիկը չեմպիոն ա դառնում հերիք չի, մի հատ էլ պետք ա գավաթը մյուսների ձեռից տանի՞:

Իհարկե :)

Amaru
20.04.2007, 12:44
Էս տարի էլ ոչ մի «Փյունիկ» :aggressive Հերիք եղավ :tomato
Համ էլ նրանք գավաթում առաջ գնալու հավես էլ չունեն ոնց-որ... Իրանք առաջնության վրա են կենտրոնանալու, որը էս տարի մերն ա :yahoo Առայ, պատասխան խաղը դեռ չգիտերմ, թե երբ ա :oy

Աբելյան
20.04.2007, 12:51
Գավաթը պետք ա Արարատին հասնի, ոսկե մեդալներն էլ Միկային

Davo'o
20.04.2007, 12:56
Ստից թիմեր են էտ Միկան ու Արարատը: Խաղալ չգիտեն, իսկ Փյունիկըըը, ՓՅՈՒՆԻԿ, չէ բոլոր մրցանակներն էլ Փյունիկն է հաղթելու այս տարի, մենակ Չեմպիոնների Լիգան կարողա չհաղթի:

Amaru
20.04.2007, 13:05
Դավ, դու «Արարատի» մի... չէ, կես խաղ գոնե տեսե՞լ ես, հը՞: Դոխոյանը Մարկոսին պահել չէր կարողանում, ոչ էլ Հովսեփյան Սաքոն: Իսկ մեր Գառնիկը գլխի վնասվածքից հետո լավացել ա, ընտիր խաղ անցացրեց: Սենց դարպասապահ չունի ոչ մի թիմ: Ինքը լավագույնն ա :))

Davo'o
20.04.2007, 13:14
«Գանձաարի» խաղն եմ տեսել, գնացել էի «Կապան» :P

Tumbler
20.04.2007, 15:07
Այ մարդ մեկա Փյունիկը Հայաստանի ամենակարգին թմերից մեկնա ու կարա դրանով հպարտանա.

Jean
20.04.2007, 17:17
Էս տարի էլ ոչ մի «Փյունիկ» :aggressive Հերիք եղավ :tomato
Համ էլ նրանք գավաթում առաջ գնալու հավես էլ չունեն ոնց-որ... Իրանք առաջնության վրա են կենտրոնանալու, որը էս տարի մերն ա :yahoo Առայ, պատասխան խաղը դեռ չգիտերմ, թե երբ ա :oy
Պատասխան խաղերը մայիսի 1 են, եզրափակիչը մայիսի 9. Իմիջիայլոց Արարատը կարգին առավելություն է ունեցել Փյունիկի հանդեպ, բայց ամեն դեպքում Փյունիկը պատասխան խաղում անպայման կփորձի ինքը անցնել եզրափակիչ:

Amaru
20.04.2007, 17:28
Tumbler

Նենց ես ասում, իբր առաջնությունում քսան թիմ ունենք, իրանք էլ լավերից մեկն են: Է հա, ես չասեցի՝ ահավոր են խաղում, քխ են, ես պարզապես օբյեկտիվ լինել եմ ուզում. առաջ կար մի «Փյունիկ», որին անցնելը անհնար էր, հիմա էտ «Փյունիկը» էլ գոյություն չունի, հիմա նա դեռ ունի փոքր առավելություն մյուս ակումբների նկատմամբ ու վերջ:

Jean

Մերսի... Եզրափակչի օրը հիշում էի: Իսկ Դուք ո՞ր թիմին եք աջակցում:

Array
20.04.2007, 17:33
առաջ կար մի «Փյունիկ», որին անցնելը անհնար էր, հիմա էտ «Փյունիկը» էլ գոյություն չունի, հիմա նա դեռ ունի փոքր առավելություն մյուս ակումբների նկատմամբ ու վերջ:Հիմա էլ էտ Փյունիկը կա,ուղղակի փառք Ասծո՝մեր մյուս թիմերն էլ են կամաց-կաամց սկսում ֆուտբոլ խաղալ

Amaru
20.04.2007, 17:45
Մյուս թիմերը՝ «Բանանցն» ու «Միկան, («Արարատիս» մասին չեմ խոսում, քանի որ չէի ասի, թե որոշ ժամանակ առաջ լավն էր մեր խաղը) նույնպես էս տարի առաջընթաց են ապրել, բայց իրանք միշտ վերևում են եղել՝ «вышка»-ում: ՀՖՖ-ն «Փյունիկին» հատուկ աջակցություն ա միշտ էլ ցույց տվել: Սակայն էն մյուսների մասին էլ միիի քիչ մտածելը վատ չէր լինի... Հիմա ակումբները ունեն հզոր հովանավորներ, որոնց շնորհիվ էսքան փոփոխություններ տեղի ունեցան. թե՛ մարզադաշտեր ու մարզադպրոցներ կառուցվեցին, թե՛ համեմատաբար ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրվեցին: Իսկ «Փյունիկը» էլ առաջվանը չի, որովհետև հա՛մ ինքը ակումբն ա մի քիչ թուլացել (դատում եմ խաղերից ու թեև «Ուլիսին» ջախջախեցին, մեկ ա էտ ԱԿՆԵՐԵՎ ( :D ) ա), հա՛մ էլ մեր ֆուտբոլն ու ակումբները զարգանում են: Առաջատար պետք ա, որին պիտի ձգտեն անցնել: Սակայն պետք չի նախանցյալ տարվա «Փյունիկի» նման առաջատար, որի դեմ խաղերին թիմերը մոտենում էին արդեն համակերպված պարտության մտքի հետ, կամ էլ փոքր հույսով. «Իսկ գուցե բախտներս բերի ու ոչ ոքի խաղանք...»

Array
20.04.2007, 18:04
Լավ կլիներ ոչ թե Փյունիկը թուլանար ,այլ ավելի շատ մյուսներն ուժեղանային,չնայած՝ճիշտ ես ասում՝Փյունիկը, չգիտես ինչու,քանի գնում թուլանում ա

Jean
20.04.2007, 20:06
Իսկ ինչ վերաբերվումա որ դու ասեցիր Ֆրանսիացիները ոչ մեկին նվեր չեն անում սխալվումես.
Հայերին Ֆրանսիայի կողմից նվերներ շատա եղել, ու ես էտ խաղն էլ եմ համարում նվեր.
Մի մոռացի որ Ֆրանսիան մեր համար շատ ու շատ ավելին ա քան մնացած մյուս երկրները.
եթե նվեր մատուցելու պատճառները անհասկանալի ա ասա կփորձեմ ավելի պարզ գրել.
Ընկեր ջան ուղղակի ասեմ, որ ինքս բավականին երկար ժամանակ ապրում եմ Ֆրանսիայում, էս երկրի քաղաքացի եմ, ծանոթ եմ նրանց կյակքին, մշակույթին ու քաղաքակրթությանը, նաև նրանց մատուցած «նվերներին»: Չեմ ուզում ուղղակի ես բաժնում քաղաքականություն խառնել... Իսկ ֆրանսիական հավաքականը առավել ևս ոչ մեկին երբեք որևե նվեր չի մատուցել: Վերջի 10 տարում գոնե հաստատ, այդ ընտացքում նայել եմ նրանց բոլոր խաղերը:

[

Ավելացվել է 11 րոպե անց

Jean

Մերսի... Եզրափակչի օրը հիշում էի: Իսկ Դուք ո՞ր թիմին եք աջակցում:
Գուցե ասածս շաբլոն հնչի, բայց ես աջակցում եմ ամբողջ հայկական ֆուտբոլին:
Ես ել եմ ուզում, որ Փյունիկի մենիշխանությունը վերանա, բայց ոչ թե նրա թուլացման, այլ մյուսների հզորացման հաշվին:

Barça
20.04.2007, 21:09
Ընկեր ջան ուղղակի ասեմ, որ ինքս բավականին երկար ժամանակ ապրում եմ Ֆրանսիայում, էս երկրի քաղաքացի եմ, ծանոթ եմ նրանց կյակքին, մշակույթին ու քաղաքակրթությանը, նաև նրանց մատուցած «նվերներին»: Չեմ ուզում ուղղակի ես բաժնում քաղաքականություն խառնել... Իսկ ֆրանսիական հավաքականը առավել ևս ոչ մեկին երբեք որևե նվեր չի մատուցել: Վերջի 10 տարում գոնե հաստատ, այդ ընտացքում նայել եմ նրանց բոլոր խաղերը:

Էտ շատ լավա որ ծանոթես Ֆրանսիացիներին,:
Թեև ես Ֆրանսիայի քաղաքացի չեմ բայց հնարավորինս չափ ծանոթ եմ էտ ազգի նվերներին մեր ժողովրդին ու բոլոր լավը որ իրանք արել էն մեր համար ու պետքա իրանց արժանին մատուցել իրանց արարքներին համապատասխան.
իսկ խաղեր նայելով հաստատ չես կարա իմանաս ինքը ումա նվեր մատուցում.
Առավել ևս ես չեմ ուզի որ Ֆուտբոլը խառնվի քաղաքականության հետ, էտ պատճառով ավելի լավա էլ չշարունակվի էս թեման, ուղղակի մի բան նշեմ որ խաղի վերաբերյալ ես հայտնեցի իմ անձնական կարծիքը.

Taurus
02.05.2007, 14:45
Գավաթի խաղերը

Pyunik 1 : 1 Ararat
Sargis Hovsepyan 26
Sargis Movsisyan 77

Mika 1 : 1 Banants
Armen Shahgeldyan 50
Samvel Melkonyan 29

Amaru
02.05.2007, 15:05
Ասում էի, չէ... :))
Շատ հետաքրքիր եզրափակիչ ա սպասվում :drinks

Ֆուտբոլասեր
02.05.2007, 16:59
Երեկ մարզադա-տում էի:
Պետք է ասել, որ Արարատի բախտը բերեց:
Այդպիսի խաղով առաջնությունում Արարատը Փյունիկի դեմ ոչ մի -անս չունի:
Իսկ, եթե հա-վի առնենք, որ Փյունիկի կորիզը կազմում են 18-19տարեկան ֆուտբոլիստներ, որոնք ընթացքում դեռ կաճեն, ապա Արարատին մնումա Բանանցի ու Միկայի հետ պայքարել 2-րդ տեղի համար:

Amaru
02.05.2007, 21:25
Չէի ասի. հա, «Փյունիկը» մերոնց նկատմամբ առավելություն ուներ, բայց էտաքն մեծ չէ, ինչքան դու ես ասում:

John
02.05.2007, 21:30
շնորհավորու մեմ Արարատի երկրպագուներին ու իրանց սիրելի թիմին մաղթում եմ հաջողություն եզրափակիչում, բայց որ Շիրակին անկապ պենալի շնորհիվ կրեցիք՝ լավ չեղավ…

Amaru
02.05.2007, 21:44
անկապ... ըհը
էտ «անկապ» պենալը չլիներ, ուրիշ «կապով» գոլեր հաստատ կլինեին
հա, համ էլ մերսի :oy

John
02.05.2007, 21:53
անկապ... ըհը
էտ «անկապ» պենալը չլիներ, ուրիշ «կապով» գոլեր հաստատ կլինեին
հա, համ էլ մերսի :oy
Անահիտ ջան թող 10 հատ «կապ»-ով գոլ խփեին եթե կարային, բայց ոչ թե ամեն անգամվա նման վիճելի պահերը Ի ՎՆԱՍ «Շիրակի» լուծեն… էդ տղեքւ մեղք են ախր…
Համ էլ խնդրեմ :)

Amaru
06.05.2007, 00:56
Բոլորին բարլիս...))
Էնքան բան ա եղել, բայց դե չեմ պատմի էէ, մեկ ա ոչ մեկին առանձնակի հետաքրքիր չի))
Գրեմ համեմատաբար ավելի շատ հետաքրքրություն առաջացնող իրադարձությունների մասին))
Նախ ասեմ, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Պետրոսյանին հեռացրել են, դարպասապահն էլ ա փոխվել... խոսքը մեր մեջ, էս նորը ԱՆՉԱՓ ախմախ դարպասապահ ա)))) Մերոնց՝ արարատցիներին, շատ հետաքրքիր պասեր էր տալիս էսօր)))) Էտ ասեցի որպես գաղտնիք)))
Հիմա գլխավոր մարզիչն ա «Փյունիկ 2»-ի նախկինը՝ Գյուլբուդաղյանցը. իրա հետ երկրորդ թիմից երեք հոգու ա բերել... ու իզուր. էտ էրեխեքը դեռ առաջին թիմի համար չեն:
Էսօր «Արարատը» ոչ ոքի խաղաց նրանց հետ... անցած տարի, եթե նման հաշվով ավարտվեր խաղը, ուրախությանս չափ չէր լինի, բայց էսօրվա խաղին նայելով՝ ասեմ, որ փյունիկցիների մոտ ճգնաժամ ա սկսել. մի խաղի արդյունքի պատճառով նման մարզչին հեռացնել պետք չէր:
Եթե խաղերից,արդյունքներից ինչ-որ բան ա հետաքրքրում, հարցրեք)))
Հա, մեկ էլ ասեմ գավաթի մասին... եզրափակչի օրը գիտենք... ժամը 8-ին ա լինելու) եկեք... աջակցեք... «Արարատին»... :oy

Աբելյան
06.05.2007, 09:15
Հույս ունենանք, Փյունիկը էս տարի չեմպիոն էլ չի դառնա

Tumbler
06.05.2007, 09:23
Դժվար թե. Արդեն չեմպիոն դառնալը իրա համար շաբլոնա դառել

Ֆուտբոլասեր
07.05.2007, 10:00
Հիմա գլխավոր մարզիչն ա «Փյունիկ 2»-ի նախկինը՝ Գյուլբուդաղյանցը. իրա հետ երկրորդ թիմից երեք հոգու ա բերել... ու իզուր. էտ էրեխեքը դեռ առաջին թիմի համար չեն:
Ես կասեյի Արտակ Խաչատրյանն ու Նարեկ Դավթյանը Փյունիկի կազմում լավագույններից էին:
Փյունիկ կազում խաղը փչացնում էին Ղարաբաղցյանն ու Նազարյանը:
Իսկ Արարատից կառանձնացնեյր Արթուր Ոսկանյանին ու Հրայր Մկոյանին:
Հրայրը եթե տենց շարունակի շուտով կարելիա կանչել հավաքական Դոխոյանի փոխարեն:

Amaru
07.05.2007, 11:55
Արտակը 3-րդ համարն էր, չէ՞... Հա, վատը չէր: :)
Դե մերոնք էլ էին, կարելի ա ասել, որ երկրորդ կազմով. Նշանը մեր հետ ֆուտբոլ էր նայում ( վնասվածք ունի )Գագոն, Ռենատոն, Մինասյանը պահեստային էին նստած: