PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ

Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8 9 10

Yellow Raven
05.09.2009, 21:15
Նորից նույն կոտրած տաշտակի առաջ` Հայաստան-Բոսնիա 0-2:(

davidus
05.09.2009, 21:17
լավ շատ մի տխրի....սովորական ա արդեն դարձել..... հաշիվը, ի դեպ, կանխատեսել էի... :angry

h.s.
05.09.2009, 21:20
Հայկական ֆուտբոլը նայելու բան չի:angry:[

ministr
05.09.2009, 22:09
Մեկն ու մեկդ ստադիոնում եղել է? Չգիտեմ հեռուստացույցով ինչ են ցուցադրել, բայց էս մի օրը առանձնահատուկ էր որոշակի առումով: Ավելի վատ պարտություններ էլ էին եղել, բայց նման բաներ առաջին անգամ էր կատարվում: Ուրեմն մշտապես ակտիվ արևելյան տրիբունայում կար մի մեծ խումբ գերակտիվ երկրպագուներ: Մարդիկ տեղը տեղին "բալետ էին" անում: Ու դա մինչև երկրորդ անկապ անիմաստ գոլ ուտելը: Դրանից հետո ամեն ինչ շուռ եկավ: "Հայաստան հուպ տուրը" դարձավ "ԱՄՈԹ", "Հայերը" դարձավ "Մինասյան հեռացիր": Սա իհարկե անիմաստ էր, որովհետև Վարդան Մինասյանը կապ չունի, ուղղակի պաշտոնակատար ա մինչև նոր մարզիչ կբերեն, էնքան որ յոլլայա տանում: Բայց սրանով գործը չվերջացավ, կրքերը շիկանում էին, և "Մինասյան հեռացիրը" դարձավ "Հայրապետյան հեռացիր"` ինչը բնականաբար բոլորի սրտով էր և գոռացողներն ավելի շատ էին: Իհարկե ոստիկանությունը և սպեցնազ կոչվածը մի անմիջապես կենտրոնացավ էդ մասի վրա` խտացնելով իրենց շարքերը, ինչին էլ գոռացողները հակադարձեցին իրենց ձևով` "Հայրապետյան հեռացիրը" դարձնելով "Նեմեց հեռացիր, ֆուտբոլ ենք ուզում": Կարծում եմ ով որ պետք էր լսեր լավ էլ լսում էր, որովհետև խաղի ավարտից հետո դեռ չէր շտապում հեռանալ բալկոնից: Դե իսկ ստադիոնի բակում արդեն ոստիկաններն ավելի շատ էին, քան երկրպագուները, հնարավորինս հեռու էին պահում մարդամեկի մեքենայից, քանի որ շատ հնարավոր էր, որ էդ մեքենայից բան չմնար:

Հիմնական գաղափարը, որ առաջացավ ժողովրդի մոտ, դա այն էր, որ այլևս չգալ ստադիոն, տոմս չգնել, քանի դեռ ֆուտբոլի ֆեդերացիան նման ձեռքերում է: Եվ այս կոչը հնարավորինս տարածել բոլոր միջոցներով: Թող ներեն հավաքականի տղաները, մանավանդ նրանցից մի քանիսը, բայց սա իրենց դեմ չէ: Բելգիայի խաղին գնացող չկա ու ընդհանրապես....

Okamigo
05.09.2009, 22:24
ես այն կարծիքի եմ,որ հայ ֆուտբոլիստներին պետք է պարապեն լավ հեռահար հարվածներ կատարելու համար,քանի որ մեր ֆուտբոլիստները ոչ արագ են,ոչ էլ գտնվում են լավ ֆիզիկակական վիճակում

ministr
05.09.2009, 22:27
Հայ ֆուտբոլիստները հավաքականից դուրս շատ էլ լավ են խաղում, երջանկահիշատակ Պորտերֆիլդի ժամանակ լավ էլ խաղում էին: Ճիշտ մարզիչա պետք ուղղակի ու անգլիական խաղաոճ: Մեզ մոտ բրազիլական կամ իսպանական չի ստացվում հո զոռով չի:

Ուրվական
05.09.2009, 22:28
Հիմնական գաղափարը, որ առաջացավ ժողովրդի մոտ, դա այն էր, որ այլևս չգալ ստադիոն, տոմս չգնել, քանի դեռ ֆուտբոլի ֆեդերացիան նման ձեռքերում է: Եվ այս կոչը հնարավորինս տարածել բոլոր միջոցներով: Թող ներեն հավաքականի տղաները, մանավանդ նրանցից մի քանիսը, բայց սա իրենց դեմ չէ: Բելգիայի խաղին գնացող չկա ու ընդհանրապես....

Նո՞ր առաջացավ:): Ես, օրինակ, ակումբում բազմիցս գրել եմ այդ մասին: Ոչինչ, կամացից բոլորն էլ էդ եզրակացությանը կգան:

Ինչ եք կարծում, թեման դեսից-դենից չարժի՞ տեղափոխել:D: Ինչ-որ ֆանտաստիկ բան ա ստացվում՝ հայկական ֆուտբոլ:

ministr
05.09.2009, 22:31
Դե առաջ գաղափարը նա էր, որ էդ ֆուտբոլը չարժի նայել ուրեմն ինչի գնալ ստադիոն ու ներվայնանալ, իսկ հիմա ուրիշ պատճառով, քանի դա ըտեղա ուրեմն չենք գնում:

Ուրվական
05.09.2009, 22:37
Դե առաջ գաղափարը նա էր, որ էդ ֆուտբոլը չարժի նայել ուրեմն ինչի գնալ ստադիոն ու ներվայնանալ, իսկ հիմա ուրիշ պատճառով, քանի դա ըտեղա ուրեմն չենք գնում:

Ես շուտվանից հենց դա եմ ասում:)
Լրիվ վարի տվեց մեր ֆուտբոլը, լրիվ փչացրեց եղածը: Մանկապատանեկան ֆուտբոլ չունենք... Ազգային հավաքականի մարզիչը համապատասխան մարզչական գիտելիքներ չունի: Նոր մարզիչ չենք բերում, երևի փող ենք խնայում, որովհետև էս առաջնությունը վարի տվեցինք, մի տարի ավել փող չտանք: Դրսի հայ ֆուտբոլիստներին ման գալու ու հավաքական հրավիրելու հետ ռեալ կապված գործողություններ չեն արվել:
Մի խոսքով, հայկական ֆուտբոլն իջնում ա գերեզման...
Միակ հնարավորությունը Ռուբեն Հայրապետյանի հեռանալն է ու արմատական փոփոխություններ անելը: Ուրիշ ելք չեմ տեսնում:

Okamigo
05.09.2009, 22:40
ուղղակի մեր ֆուտբոլիստները թող մի քիչ իրենց ֆիզիկական վիճակի վրա աշխատեն,թե չե տեսնում եմ մեր մրցակիցներին ւու մերոնց:(

FC Bayern
05.09.2009, 22:57
Տղեք, դուք ավելի լավա հայկական ակումբային խաղերը նայեք, ոչ թե հավաքականինը: Էնի ավելի հետաքրքիրա: Որ գոնե մեկ անգամ գաք ու ստադիոնից նայեք, կհասկանաք

Աբելյան
06.09.2009, 01:03
ես այն կարծիքի եմ,որ հայ ֆուտբոլիստներին պետք է պարապեն լավ հեռահար հարվածներ կատարելու համար,քանի որ մեր ֆուտբոլիստները ոչ արագ են,ոչ էլ գտնվում են լավ ֆիզիկակական վիճակում
Տենց չեղածից լավ կլնի, ես էլ որ կոմպով ֆուտբոլ եմ խաղում ուժեղ թմերի դեմ, հեռահար հարվածներով բախտ եմ փորձում :)

Աբելյան
06.09.2009, 01:16
Ինչ ասեմ. Պոուլսենի վախտով գոնե գոլ խփում էինք: Պետք ա Հայրապետյանը հրաժարական տա: Մանավանդ անցած տարվա Հայաստանի առաջնությունում եղածից հետո ինքը ֆեդերացիայում տեղ չունի:

Kuk
06.09.2009, 01:21
Լավ բա հակառակորդ թիմի հիմնի ժամանակ սուլելը ո՞րն ա: Իմաստ կա՞ դրա մեջ: Էդ վանդալիզմ ա, ոնց որ ասենք դաշնակները դրոշ են վառում: Ո՞նց կարելի ա տենց բան անել, անհարմար ա չէ: Դրա փոխարեն թող ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին սուլեն, որ տենց տախտակ ֆուտբոլ ունենք, որ երկրպագուները ֆուտբոլիստներին ոգևորելու փոխարեն հակառակորդի հիմնին են սուլում, որին ի պատասխան խայտառակ ձևով պարտություն են կրում:

Լեո
06.09.2009, 01:24
Ուրախ եմ, որ Բասինա-Հերցոգովինան հաղթեց: Գոնե էդպես թուքերը խմբից դուրս չեն գա:

Morpheus_NS
06.09.2009, 02:13
Արա բայց ոնց կարա մարդ էտքան պադոշ լինի: Մի քիչ իրան հարգող մարդը վաղուց արդեն հրաժարական տված կլիներ: Թե ասա դու ուր, ֆուտբոլն ուր... Թող Լֆիկին էլ տան սինխրոն լողի ֆեդերացիայի նախագահ...:angry:angry:angry
Բա կամենտատորը... ռիսկ չէր անում խոսել... մեր տղաները թույլ են, եսիմինչ: Էտ նույն տղերքը չէի՞ն, որ Պուրտուգալիայի հետ ոչ ոքի խաղացին...
Մի խոսքով մենք ֆուտբոլ չունենք... ու քանի ֆաշիստներն են ղեկավարում ֆեդերացիան, չենք էլ ունենալու...

Ես էսքան ժամանակ ստադիոն գնացած չկամ, բայց աչքիս մյուս անգամ մի հատ պլակատ եմ վերցնելու գնամ

Ambrosine
06.09.2009, 02:19
մյուս անգամ մի հատ պլակատ եմ վերցնելու գնամ
մյուս անգամ-ը չի լինելու ;)

Morpheus_NS
06.09.2009, 02:31
մյուս անգամ-ը չի լինելու ;)

Ո՞նց չի լինելու:
4 օրից Բելգիայի հետ են խաղում

ministr
06.09.2009, 10:42
Լավ բա հակառակորդ թիմի հիմնի ժամանակ սուլելը ո՞րն ա: Իմաստ կա՞ դրա մեջ: Էդ վանդալիզմ ա, ոնց որ ասենք դաշնակները դրոշ են վառում: Ո՞նց կարելի ա տենց բան անել, անհարմար ա չէ: Դրա փոխարեն թող ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին սուլեն, որ տենց տախտակ ֆուտբոլ ունենք, որ երկրպագուները ֆուտբոլիստներին ոգևորելու փոխարեն հակառակորդի հիմնին են սուլում, որին ի պատասխան խայտառակ ձևով պարտություն են կրում:

Էդ անկապ չէինք սուլում, որրվհետև էդ մուսուլմանները չգիտես ինչի մեր հիմնի ժամանակ էին սուլել իրենց դաշտում: Սա ուղղակի պատասխան էր: Բա չես ասում ինչի էինք գոռում "Սերբիա" :D

ministr
06.09.2009, 10:46
Տղեք, դուք ավելի լավա հայկական ակումբային խաղերը նայեք, ոչ թե հավաքականինը: Էնի ավելի հետաքրքիրա: Որ գոնե մեկ անգամ գաք ու ստադիոնից նայեք, կհասկանաք

Իրան նշանակեք հավերժ չեմպիոն ու մնացած թիմերը թող փորձեն մի քիչ ֆուտբոլ խաղալ, որ տեսնեն ով է ուժեագույնը, որ կնվաճի չեմպիոնական երկրորդ տեղը: Թե չէ վերջին վարիանտ էն ճաղարյաններին մտցնում են ու "ազատ, արդար, թափանցիկ" դատավորություն ապահովում:

FC Bayern
06.09.2009, 11:41

Ուլիսի խաղը ավելի լավնա, Հայաստանում մենակ Փյունիկը չի

ministr
06.09.2009, 12:54
Գիտենք, որ մենակ Փյունիկը չի, բայց առաջնության վերջում իրան են սարքում չեմպիոն: Ես ել ասում եմ, թող հանեն միանգամից դնեն սերվանտի մեջ. որպես չեմպիոն, մնացածին էլ թողնեն նորմալ ֆուտբոլ խաղան:

Kuk
06.09.2009, 13:30
Էդ անկապ չէինք սուլում, որրվհետև էդ մուսուլմանները չգիտես ինչի մեր հիմնի ժամանակ էին սուլել իրենց դաշտում: Սա ուղղակի պատասխան էր: Բա չես ասում ինչի էինք գոռում "Սերբիա" :D

Ոչ մի դեպքում արդարացված չի, չի կարելի, դիմացինին հարգել ա պետք: Թուրքիայի խաղին էլ նույնը արեցին, հիմնը շատ ցածր էր ու ողողված էր սուլոցներով, իսկ մեր հիմնը բավականին բարձր էր: Ու վերջում էլի խայտառակ պարտություն: Պարտվելուն էլ ձև կա, պետք է նամուսով պարտվել, գլուխը բարձր պարտվել, ոչ թե քֆուր տալով:

Ambrosine
06.09.2009, 15:26
Ո՞նց չի լինելու:
4 օրից Բելգիայի հետ են խաղում
Երկրպագուները չեն գնալու մարզադաշտ:

ministr
06.09.2009, 15:30
Ոչ մի դեպքում արդարացված չի, չի կարելի, դիմացինին հարգել ա պետք: Թուրքիայի խաղին էլ նույնը արեցին, հիմնը շատ ցածր էր ու ողողված էր սուլոցներով, իսկ մեր հիմնը բավականին բարձր էր: Ու վերջում էլի խայտառակ պարտություն: Պարտվելուն էլ ձև կա, պետք է նամուսով պարտվել, գլուխը բարձր պարտվել, ոչ թե քֆուր տալով:

Թուրքիայի դեպքում համաձայն եմ, անիմաստ էր: Իսկ եթե իմ երկրի օրհներգի նկատմամբ հարգանք չեն դրսևորում, ընդ որում լրիվ անկապ տեղը, ապա ես էդ ինչից ելնելով պետքա հարգեմ իրանց ու իրանց հիմնը??? Սերբիա գոռալը պարտության հետ կապ չուներ, այլ դրանց պահվածքի հետ խաղի ընթացքում: Ինչ ուզում են ասեն, մուսուլմանը մնումա մուսուլման ` մարդկության հետամնաց զանգված:

Kuk
06.09.2009, 15:39

Եթե ինքը անշնորհքություն ա անում՝ չհարգելով քո հիմնը, ամենրևին չի նշանակում, որ դու պետք է նույն կերպ պատասխանես դրան: Այ օրինակ Թուրքիան ինչպես պատասխանեց մեր կողմից ցուցաբերված վանդալիզմին. կարգին խաղ խաղաց, էդ սոլոցներին ի պատասխան չափալախեց խաղով ու գնաց գլուխը բարձր:

Dayana
06.09.2009, 16:10
Մոդերատորական: Astgh, ministr - խորհուրդ կտամ կարդալ այս (http://www.akumb.am/showthread.php?t=47430)թեման: Թեմայից դուրս գրառումները ջնջված են առանց տուգանայինների զուտ նոր կանոնների կիրառումից խուսափելու համար:

FC Bayern
06.09.2009, 19:11
Երկրպագուները չեն գնալու մարզադաշտ:

Հենց էտա, բոլորը գալու են, որ տեսնեն, թե արդյոք ոչ ոք չի եկել ?? Ու ստացվումա, որ բոլորը գալու են :)

h.s.
06.09.2009, 22:35
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բոսնիայի հետ խաղից հետո ասաց հետևյալը. «Իհարկե գոհ չեմ հանդիպման ընթացքից: Եթե նման խաղերում միանգամից գոլ ենք ընդունում, բնականաբար գոհ չեմ կարող լինել: Հայաստանի առաջնությունում կարելի է հենց սկզբից գոլ ընդունել, իսկ ահա նման կարգի հանդիպումներում դա անթույլատրելի է:
Գոհարյանի խաղը երկրորդ կեսում չստացվեց: Յագանը երեկ շատ լավ խաղաց: Արտառոց բան չկար, որ նա հայտնվեց այսօր խաղադաշտում: 15 րոպե նա կարող էր խաղալ:
Առաքելյանի վնասվածքը հուսով ենք լուրջ չէ:
Եղավ մի պահ, երբ իմ ուզած հավաքականն էր խաղադաշտում: Ընդմիջմանն էլ ես խնդրեցի, որ ավելի ագրեսիվ խաղան, սակայն չգիտեմ ինչ եղավ նրանց հետ: Որոշ դրվագներում լավ էին խաղում: Եթե դրվագներով լավ են խաղում, ապա կարող են և ողջ հանդիպումը լավ անցկացնել:
Եթե իմ հրաժարականը ինչ-որ բան կփոխի, ապա ես այժմ էլ կհեռանամ:

ministr
07.09.2009, 08:40
Այ Մինասյան ջան քո հեռանալը իհարկե բան չի փոխի... ժողովուրդը ուրիշ մեկի հեռանալուննա սպասում:

Ուրվական
07.09.2009, 09:52
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բոսնիայի հետ խաղից հետո ասաց հետևյալը. «Իհարկե գոհ չեմ հանդիպման ընթացքից: Եթե նման խաղերում միանգամից գոլ ենք ընդունում, բնականաբար գոհ չեմ կարող լինել: Հայաստանի առաջնությունում կարելի է հենց սկզբից գոլ ընդունել, իսկ ահա նման կարգի հանդիպումներում դա անթույլատրելի է:
Գոհարյանի խաղը երկրորդ կեսում չստացվեց: Յագանը երեկ շատ լավ խաղաց: Արտառոց բան չկար, որ նա հայտնվեց այսօր խաղադաշտում: 15 րոպե նա կարող էր խաղալ:
Առաքելյանի վնասվածքը հուսով ենք լուրջ չէ:
Եղավ մի պահ, երբ իմ ուզած հավաքականն էր խաղադաշտում: Ընդմիջմանն էլ ես խնդրեցի, որ ավելի ագրեսիվ խաղան, սակայն չգիտեմ ինչ եղավ նրանց հետ: Որոշ դրվագներում լավ էին խաղում: Եթե դրվագներով լավ են խաղում, ապա կարող են և ողջ հանդիպումը լավ անցկացնել:
Եթե իմ հրաժարականը ինչ-որ բան կփոխի, ապա ես այժմ էլ կհեռանամ:

Աղբյու՞րը:

h.s.
07.09.2009, 14:30
Աղբյու՞րը:

Որ դու ես հարցնում, կասեմ:) armsport.am

Ambrosine
08.09.2009, 13:36
Հայ երկրպագուներին նույնպես կարելի է հասկանալ, Լևոն Պաչաջյան

10:24 • 08.09.09

http://www.tert.am/g_image.php?id=80667&tmb=3

Հայաստան-Բոսնիա (0:2) մրցավեճին ներկա էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, ով խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ժամանակավոր դուրս է մնացել հավաքականից:

Խաղից հետո Պաչաջյանը «90 րոպե» թերթի հետ զրույցում նշել է, որ խաղավերջում արևելյան տրիբունայում բարձրացված «Հերիք է մեզ խայտառակեք» պաստառին նորմալ է վերաբերվում.

«Ես արտասովոր չեմ համարում այս միջադեպը: Համարյա բոլոր երկրներում էլ երկրպագուները նման ձևով են վարվում իրենց թիմերի, հավաքականների հետ, երբ երկար ժամանակ թիմը չի հաղթում: Երկրպագուներին նույնպես կարելի է հասկանալ: Կարծում եմ, որ լավ է, երբ թիմով հետաքրքրվում ու պահանջներ են դնում: Սա առանձնակի ձևով պատասխանատվություն է առաջացնում: Պատկերացրեք, թե ինչքան վատ կլիներ, եթե ֆուտբոլասերներն անտարբեր լինեին մեր հավաքականի նկատմամբ, և պարտությունը համարվեր սովորական երևույթ: Ֆուտբոլասերը գալիս է խաղադաշտ ու միշտ հաղթանակ ակնկալում», – մասնավորապես, ասել է Լևոն Պաչաջյանը։

Թերթ (http://www.tert.am/am/news/2009/09/08/pachajyan/)

h.s.
08.09.2009, 15:32
2 օրվա հնություն ունի, բայց կարելիա նայել

Ուղիղ մեկ տարի առաջ`2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայացավ Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Այդ օրը շրջադարձային եղավ հայկական ֆուտբոլի համար և վերջին տարիներին Հայաստանի հավաքականի ելույթները կարելի է բաժանել երկու մասի`մինչ սեպտեմբերի 6-ը և սեպտեմբերի 6-ից հետո:

Մինչև սեպտեմբերի 6-ը ամեն ինչ շատ լավ էր ընթանում, չնայած նրան, որ Եվրո 2008-ի ընտրական փուլի վերջին խաղում մերոնք զիջեցին Ղազախստանի հավաքականին, դեռ պահպանվում էր Պորտերֆիլդի ստեղծած թիմի մարտական ոգին: Պորտերֆիլդին փոխարինած Պոուլսենի գլխավորությամբ անցկացրած վերջին 3 ընկերական խաղում մերոնք հաղթանակ տոնեցին Ղազախստանի հավաքականի նկատմամբ և 2 հանդիպում ավարտեցին խաղաղ ելքով`Մոլդովայի և Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականների հետ: Այնպես որ, բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ Հայաստանի հավաքականը հաջող կխաղա թուրքերի հետ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մեր երիտասարդական հավաքականը օգոստոսի 20-ին արդեն հաղթել էր Թուրքիայի իրենց հասակակիցներին: Բայց սեպտեմբերի 6-ին մեր ազգային հավաքականը ծանր հոգեբանական հարված ստացավ`պարտվելով թուրքերին 0:2 հաշվով: Արդեն մեկ տարի է անցել այդ խաղից, սակայն մեր հավաքականը դեռ ոչ մի հաջող հանդիպում չի անցկացրել`7 խաղում մերոնք 6 պարտություն են կրել, 1 հանդիպում ավարտել են ոչ ոքի, բաց են թողել 15 գնդակ խփելով ընդամենը 3-ը: Հետաքրքիրն այն է, որ եթե համեմատենք այժմյան հավաքականի կազմն այն հավաքականի կազմի հետ, որը փայլուն խաղ էր ցուցադրում Պորտերֆիլդի գլխավորությամբ, ապա կտեսնենք, որ ներկայիս հավաքականի ֆուտբոլիստների խաղամակարդակը ավելի բարձր է: Այն ժամանակ մեր հավաքականում չկար Հենրիխ Մխրթարյանը, Քարամյան եղբայրներն էլ հիմա ավելի լավ մարզավիճակում են, բայց փոխարենը «պորտերֆիլդյան» հավաքականը ուներ մարտական ոգի և ցուցադրում էր թիմային խաղ, ինչը բացակայում է ներկայիս հավաքականում:

Դե ինչ, կարելի է ասել, որ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին հայկական ֆուտբոլը մահացավ և այսօր լրացավ մեր ֆուտբոլի «տարին»:

hayfootball.am (http://hayfootball.am/news/612-arm-turkey.html)

Լեո
08.09.2009, 16:08
2008 թվականի սեպտեմբերի 6-ին հայկական ֆուտբոլը մահացավ

Չէ, էս մեկը ապատեղեկատվություն ա:

Իրականում հայկական ֆուտբոլը մահացավ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղում Լևոն Իշտոյանը խաղի 103-րդ րոպեին 2-րդ գնդակը ուղարկեց Կիևի Դինամոյի դարպասը, հաղթանակ պարգևեց Երևանի Արարատին և վերջ դրեց հայկական ֆուտբոլի պատմությանը:

h.s.
08.09.2009, 16:12

Դե շատ հետ չգնանք

Լեո
08.09.2009, 16:13
Դե շատ հետ չգնանք
Ո՞նց չգնանք:

1973-2009թթ - հայկական ֆուտբոլ գոյություն չունի

h.s.
08.09.2009, 16:34
Ո՞նց չգնանք:

1973-2009թթ - հայկական ֆուտբոլ գոյություն չունի

մինչև 1991թթ չգիտեմ: Բայց սովետը փլվելուց հետո հետխորհրդային պետություններից մենակ Ռուսաստանն ու Ուկրաինան էին մի քիչ «թպրտում»:

h.s.
08.09.2009, 16:36
«Արարատ-73»-ի ավագ, «Բանանցի» փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը գտնում է, որ վաղը Հայաստանի հավաքականի համար շատ բարդ է լինելու Բելգիայի հետ մրցավեճում: ArmSport.am-ի հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ ֆուտբոլասերների դժգոհությունը Բոսնիայի հետ խաղում պատահական չէր:
«Պարզ է, որ հավաքականն այժմ հոգեբանորեն ընկճված վիճակում է: Բոլորս էլ տեսանք, թե ֆուտբոլասերները վերջին խաղում ինչպես հայտնեցին իրենց դժգոհությունը, ինչն աննախադեպ երևույթ էր հայկական ֆուտբոլում: Սա առաջին դեպքն էր, երբ խաղի ժամանակ երկրպագուներն այդ կերպ արտահայտում են իրենց դժգոհությունը: Ֆուտբոլասերներն իրոք վրդովված են:
Այս ամենից հետո, Հայաստանի հավաքականն ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է դուրս գա խաղադաշտ: Ֆուտբոլասերը պետք է տեսնի, որ հավաքականի տղաներն ամեն ինչ անում են, նվիրված են գործում: Սա ֆուտբոլ է, կարող է և չստացվել, սակայն պետք է կռվել խաղադաշտում, պայքարել մինչև վերջ»,-նշեց Հովհաննես Զանազանյանը:
Ավելի կոնկրետ խոսելով հավաքականի խնդիրների մասին, Հովհաննես Զանազանյանը նշեց, որ չի տեսնում այն առաջատարներին, որոնք կարող են թիմին տանել իրենց հետևից. «Մենք չունենք առաջատար ֆուտբոլիստներ, որոնք ի վիճակի են փոխել խաղի ընթացքը: Խնդիրներ կան բոլոր օղակներում: Բայց եղածը սա է և կարճ ժամանակում ինչ-որ բան փոխել հնարավոր չէ: Պետք է մոռանան վերջին անհաջողությունը պատրաստվեն պայքարի»:

ministr
08.09.2009, 21:15
Հայաստան-Բոսնիա. Պետք են արմատական փոփոխություններ

Armenia-BosniaԿարծում ենք բոլորն էլ երեկ դիտել են Հայաստան-Բոսնիա հանդիպումը, ով էլ չի դիտել, ծանոթ լինելով Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակին, կարող է լիովին պատկերացնել դաշտում կատարվածը և անիմաստ է անդրադառնալ խաղի մանրամասներին:
Արդեն ձանձրալի է ամեն անգամ նշել, որ շատ թույլ խաղաց մեր թիմի պաշտպանությունը, չկային մտածված գործողություններ հարձակման գծում և նմանատիպ այլ արտահայտություններ: Կարելի է մեկ անգամ հոդված գրել հավաքականի մասին և ամեն անգամ ներկայացնել նույն հոդվածը, փոխելով միայն մրցակցի խփած գոլերի քանակը: Հիմա շատ ավելի կարևոր է փնտրել այն պատճառները, որոնց հետևանքով մեր ֆուտբոլը գտնվում է սարսափելի վատ վիճակում: Պատճառներից մեկը իհարկե մեր թիմի գլխավոր մարզիչն է, սակայն բոլորս էլ գիտենք, թե ով է նշանակում հավաքականի մարզչին` իհարկե ֆեդերացիայի նախագահը: Այս խաղին արդեն լցվեց մեր ֆուտբոլասերների համբերության բաժակը և FAF-ի անդամները խաղավերջում սկսեցին պահանջել Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Մինասյանի հրաժարականները, բացի դրանից պահեցին մի քանի պաստառներ, որոնցից մեկի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»: Այդ ամենը չկարողացան հանդուրժել ոստիկանության աշխատակիցները և խլեցին պաստառը ֆուտբոլասերների մոտից: Իհարկե ստողծված լարված մթնոլորտը կարող է իր ազդեցությունն ունենալ մեր ֆուտբոլիստների վրա` ընկճելով նրանց, սակայն առանց այդ էլ նրանք ընկճված տեսք ունեին: Երբեմն մեր երկրպագուներին մեղադրում են այն բանի համար, որ նրանք շուտ են հիասթափվում և երես թեքում մեր հավաքականից, սակայն այս դեպքում նման մեղադրանքներն անիմաստ են: FAF-ի անդամները միշտ էլ մեծ աջակցություն են ցուցաբերել մեր ֆուտբոլիստներին և նույնիսկ ցավալի պարտություններից հետո էլ ծափահարություններով են ուղեկցել նրանց հանդերձարան, բայց ամեն ինչ ունի իր չափը: Նաև կարծում ենք, որ այդ բողոքը հիմնականում ուղղված էր Ռուբեն Հայրապետյանին: Հետաքրքիր է, թե ինչպես վերջինս կարձագանքի այս ամենին, իսկ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում նշել է. «Եթե իմ հրաժարականը ինչ-որ բան կփոխի, ապա ես այժմ էլ կհեռանամ»: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում միայն մարզչի հրաժարականով շատ բան չի փոխվի` պետք են արմատական փոփոխություններ:
Հետաքրքիր է, թե ինպիսին կլինի իրավիճակը Բելգիայի հետ հանդիպմանը: Երևի թե կա երկու հնարավոր տարբերակ` կամ դարձյալ ֆուտբոլասերները կպահանջեն հրաժարականներ, կամ ընդհանրապես հնարավոր է, որ խաղադաշտում երկրպագուներ գրեթե չլինեն:

http://hayfootball.am/news/608-armenia-bosnia.html

h.s.
09.09.2009, 17:18
De Standaart. Հայկական ֆուտբոլը մինչև ականջները խրված է կաշառակերության մեջ

Հայկական ֆուտբոլը, թերևս, ավելի խորը ճգնաժամում է, քան բելգիականը։ Նման կարծիք է արտահայտել բելգիական De Standaart հրատարակությունը։
«Այստեղի (Հայաստանի – հեղ.) առաջնությունում խաղում են միայն 8 ակումբներ, որոնցից 5-ը՝ մայրաքաղաք Երևանից։ Առաջնության հանդեպ հետաքրքրությունը այնքան քիչ է, որ նույնիսկ խաղի մուտքն ազատ է։
Երևանի «Փյունիկը» ամեն տարի դառնում է երկրի չեմպիոն։ Այն պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդիսանում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանդիսանում է ԱԺ պատգամավոր ու երկրի նախագահի հովանու ներքո է աշխատում»։
Հրատարակությունը նշում է, որ ֆուտբոլը մինչև ականջները խրված է կաշառակերության մեջ։ Ըստ բելգիացի լրագրողի, Ռուբեն Հայրապետյանը ոչ մի հակադրություն թույլ չի տալիս. «Բոսնիայի հետ խաղից հետո իրադրությունը, սակայն, մի փոքր փոխվել է», – եզրափակում է De Standaart-ը։

armsport.am (http://armsport.am/am/news/2/29/1496/)

Lion
09.09.2009, 17:59
Անչափ ուրախ եմ, որ սրանից մի քանի տարի առաջ ինքս ինձ համար որոշեցի այլևս հայկական ֆուտբոլ կոչված թյուրիմացությանը բալետ չանել, նույնիսկ հանուն "հայրենասիրության"… Ու հատկապես վերջին մատչերից հետո, որոնց արձագանքներն են միայն ականջիս հասնում, ավելի ու ավելի եմ համոզվում, թե ինչ ճիշտ որոշում եմ ընդունել այն ժամանակ: Անկեղծ եմ ասում - իմ ու Ձեր առողջությունն ավելի թանկ է:)

Լեո
09.09.2009, 19:24

Հայկական ֆուտբոլը, ինչպես նաև ցանկանած այլ երկրի ֆուտբոլ, կարող է լինել հզոր և պատիվ բերել տվյալ երկրին: Թյուրիմացությունը ֆուտբոլի մեջ չէ, այն ուրիշ տեղ փնտրիր, օրինակ, ֆուտբոլային ղեկավարության մեջ:

Amourchik
09.09.2009, 19:31

համաձայն եմ, ավելի լավ է հիշենք, որ մեր հավաքականը երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի ղեկավարությամբ, չեմ վախենա ասելուց,բավականին լավ ֆուտբոլ էր խաղում և համարյա առաջ էր գնում ժամ առ ժամ, բայց դե «հայի բախտ»:(իսկ ղեկավարների անգործությունը աչք է ծակում,:[եթե չալարեն և ֆուտբոլին հասանելիք գումարը բուն նպատակով ծառայեցնեն, ապա բոլորս էլ արդյունք կտեսնենք:ok

Հարդ
09.09.2009, 19:32
Չէ, էս մեկը ապատեղեկատվություն ա:

Իրականում հայկական ֆուտբոլը մահացավ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղում Լևոն Իշտոյանը խաղի 103-րդ րոպեին 2-րդ գնդակը ուղարկեց Կիևի Դինամոյի դարպասը, հաղթանակ պարգևեց Երևանի Արարատին և վերջ դրեց հայկական ֆուտբոլի պատմությանը:

Դա ոչ թե հայկական, այլ խորհրդային ֆուտբոլն էր, որն այսօրվա ֆուտբոլում տեղ չունի:

Մարկիզ
09.09.2009, 20:49
Բելգիան շատ թույլ է: Բայց այնուհանդերձ ապրեն մերոնք: Վատ չխաղացին առաջին խաղակեսում: Չշտապենք, սպասենք խաղի ավարտին::)

Լեո
09.09.2009, 20:57
Խաղային խոտանը էսօր զարմանալիորեն մերոնց մոտ այդքան էլ շատ չէ: Որոշակի վստահություն արդեն զգացվում է ֆուտբոլիստների գործողություններում: Պոտենցիալ կա, ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում թիմը կկարողանա ավելի կայուն խաղ ցուցադրել:

Առաջին խաղակեսից դժգոհ չեմ: :)

Մարկիզ
09.09.2009, 21:06
Սաքոյի գոոոոոոոոոոլըըըըըըըըը…:love:love:yahoo:yahoo

davidus
09.09.2009, 21:50
Ժողովուրդ, էս ինչ պո**իկություն ա տիրում դաշտում???? նայում եք??? արա ստեղ էլ են փող խաղացնում.....??? ախր զռռում ա, որ առած խաղ ա....:( ես էլ ուզում էի գնայի նայելու... լավա չգնացի... :[ :[

Մարկիզ
09.09.2009, 21:52
Ժողովուրդ, էս ինչ պո**իկություն ա տիրում դաշտում???? նայում եք??? արա ստեղ էլ են փող խաղացնում.....??? ախր զռռում ա, որ առած խաղ ա....:( ես էլ ուզում էի գնայի նայելու... լավա չգնացի... :[ :[
Բելգիացիներից խաղ առնե՞ն… Հավատս չի գալիս: Բելգիան դժվար թե խաղ ծախի:

h.s.
09.09.2009, 21:53
Հայաստան - Բելգիա 2:1:yahoo

h.s.
09.09.2009, 21:55
Ժողովուրդ, էս ինչ պո**իկություն ա տիրում դաշտում???? նայում եք??? արա ստեղ էլ են փող խաղացնում.....??? ախր զռռում ա, որ առած խաղ ա....:( ես էլ ուզում էի գնայի նայելու... լավա չգնացի... :[ :[

Չէ լավ, ինչնա զռռում: Էսօր լավ էին խաղում մերոնք, մանավանդ 1-ին խաղակեսում

Լեո
09.09.2009, 21:56
Ժողովուրդ, էս ինչ պո**իկություն ա տիրում դաշտում???? նայում եք??? արա ստեղ էլ են փող խաղացնում.....??? ախր զռռում ա, որ առած խաղ ա....:( ես էլ ուզում էի գնայի նայելու... լավա չգնացի... :[ :[

Լավ էլի, Դավ ջան: Գիտեմ, մեր հավաքականը էսօր ահավոր վիճակում ա, բայց պետք չէ սենց ամեն ինչին թերահավատությամբ մոտենալ: Տղերքը էսօր լավ խաղացին: Չնայած վերջում արդեն սկսել էին անկանոն խաղալ, բայց ընդհանուր վատը չէին:

Amourchik
09.09.2009, 22:25
Շնորհավորում եմ մեր առաջին և թերևս միակ հաղթանակի կապակցությամբ, ուզում եմ հավատալ, որ սա վերջինը չի, բայց մեղադրեք ինձ, որ չեմ հավատում, որ մերոնք ինչքան էլ իրենց ուժերից վեր խաղան, կկարողանան հաղթել Իսպանիայի հավաքականին, կամ էլ Թուրքիայում Թուրքիայի հավաքականին, ամեն դեպքում ինչ ունենք, դրանից էլ պետք է գոհ լինենք;)

Լեո
09.09.2009, 22:33

Չէ, էդպես մի ասա: Գոհարյանը Կասիլիասի դարպասին հետտրիգ ա անելու :P

Աբելյան
09.09.2009, 22:41
Բելգիան էսօրվա դրությամբ ամենաթույլն ա մեր մրցակիցների մեջ, ու էդքան էլ զարմանալի չեղավ: Նորեկների խաղը դուրս շատ եկավ: Զգացվում էր, որ նվիրված են խաղում:

davidus
09.09.2009, 22:47
Բելգիացիներից խաղ առնե՞ն… Հավատս չի գալիս: Բելգիան դժվար թե խաղ ծախի:

Մարկիզ ջան, բելգիացիք կորցնելու ոչ մի բան չունեին... հետևաբար հաստատ դեմ չէին լինի մի բան "գտնելուն"....

h.s.
09.09.2009, 22:49
Մարկիզ ջան, բելգիացիք կորցնելու ոչ մի բան չունեին... հետևաբար հաստատ դեմ չէին լինի մի բան "գտնելուն"....

Իսպանիայից 5:0 կրվելուց հետո ապուշ պիտի լինեին, որ խաղ ծախեին

davidus
09.09.2009, 22:52
Լավ էլի, Դավ ջան: Գիտեմ, մեր հավաքականը էսօր ահավոր վիճակում ա, բայց պետք չէ սենց ամեն ինչին թերահավատությամբ մոտենալ: Տղերքը էսօր լավ խաղացին: Չնայած վերջում արդեն սկսել էին անկանոն խաղալ, բայց ընդհանուր վատը չէին:

Լեո ջան, չէ թերահավատ չեմ, աչկիս տեսածն եմ ասում..... էսօրվա հաղթանակը անցած անգամ տեղի ունեցած ընդվզումն էր նեմեց ձյաձյայի դեմ..... էս հաղթանակն էլ մեզ "շպրտած" հաղթանակ էր... ապեր, ինձ սենց "հաղթանակ" պետք չի... ավելի լավ չի թասիբով պարտվենք, քան թե զռռացող առած հաղթանակ ունենանք?? :think

h.s.
09.09.2009, 22:52
Վարդան Մինասյան. Հավաքականի խաղում որակական աճ եմ տեսնում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բելգիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո ասաց.
Ես չեմ գտնում, որ մենք այսօր ավելի լավ խաղացինք, քան Բոսնիայի հետ խաղում: Մենք բոսնիացիների հետ խաղում էլ վատ չխաղացինք: Պետք է հաշվի առնել մրցակիցների միջև առկա տարբերությունը, որը թերևս ազդեց հաշիվների վրա:
Առաջին կեսում երկու խաղացողներն էլ մկանային վնասվածքների պատճառով լքեցին դաշտը, ինչը դժվարացրեց մեր գործը:
Հաղթանակի ցանկությունը կար նաև Բոսնիայի խաղում, պարզապես երբ չորրորդ րոպեին գնդակ ես բաց թողնում դժվարանում է:
Երկրպագուների պահվածքը կապ չուներ հավաքականի այսօրվա արդյունքի հետ, քանի որ դա հոգեբանական ազդեցություն էր ունեցել, սակայն մենք ուրիշ խոսակցություն ունեցանք և թիմը դուրս եկավ այդ վիճակից:
Հրաչ Յագանին հրավիրել էին երիտասարդականի համար: Նպատակահարմար գտանք, որ Յագանն այս խաղում չի կարող մեզ օգնել, ուստի նա վերադարձավ:
Լևոն Պաչաջյանը կարող էր 20 րոպե օգնել և ցանկանում էի նրան փոխարինման դուրս բերել: Ես իմ սկզբունքներին դեմ գնացի և պրակտիկա չունեցող խաղացողին հրավիրեցի, սակայն այս դեպքում ավելի շատ խաղացողի մասին մտածեցի:
Ես հավաքականի խաղում որակական աճ եմ տեսնում: Չեմ կարող ասել, թե ով կլինի հավաքականի հաջորդ մարզիչը մյուս ընտրական փուլում, սակայն համոզված եմ ներուժ կա, պարզապես պետք է հավատ լինի սեփական ուժերին:
Խաղից առաջ նշել էի, որ եթե նպաստավոր դիրք լինի անպայման պետք է հարվածել, այլ ոչ թե փոխանցում կատարեն:
Եղիա Յավրույանից ավելին էի սպասում, քանի որ նա Իսրայելի առաջնությունում արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա պոտենցիալ ունի, պարզապես մի փոքր այլ ոճի խաղացող է, գոլային հոտառությունի ունի: Միգուցե դեռ չի զգում մեր հավաքականի խաղաոճը:
Վահագն Մինասյանը և Ալեքսանդր Թադևոսյանը վնասվածքներ ունեին: Երևի չկա չարիք, առանց բարիք, քանի որ նրանց փոխարինած ֆուտբոլիստների լավ հանդես եկան:
Համաձայն եմ, որ ոչ պարտադիր դեղիններ ենք ստանում:
Ֆուտբոլասերները պետք է միշտ այսպես ակտիվ աջակցեն:
Այսօր, ես տղաներին ասել էի, որ լավ խաղն էլ չեն ընդունում և մեզ նույնիսկ վատ խաղով պետք է արդյունք:

armsport.am (http://armsport.am/am/news/2/29/1513/)

davidus
09.09.2009, 22:54
Իսպանիայից 5:0 կրվելուց հետո ապուշ պիտի լինեին, որ խաղ ծախեին

շատ հնարավոր ա որ ապուշ են..... հաստատ չգիտեմ.... :think

h.s.
09.09.2009, 22:54
Բելգիայի գլխավոր մարզիչ. Հայաստանը վաստակեց այս հաղթանակը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկաուտերեն Հայաստանից կրած պարտությունից հետո ասաց հետևյալը.
Նախ կշնորհավորեի Հայաստանին և նրա մարզչին, քանի որ հայկական թիմը այն վաստակեց այս հաղթանակը: Այսօր մեր դասը ստացանք, թե ինչպես կարելի է հաղթել ունենալով կամք: Մրցակիցը կարողացավ հաղթել ունենալով ոչ շատ լավ խաղացողներ, բայց կամք ցուցաբերեց և հասավ իր նպատակին:
Ես կարող եմ ասել, որ իմ աշխատանքը շուտով ավարտվելու է հավաքականում: Ես միայն հինգ խաղերի համար էի անցել աշխատանքի և հունվարից այլ մասնագետ է գլխավորելու Բելգիայի հավաքականը: Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակին, ապա Դուք արդեն ունեք լավ մարզիչ:
Սա Բելգիայի հավաքականի մակարդակը չէր: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք վատ խաղացինք նաև Բոսնիայի և Իսպանիայի հետ խաղերում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ մեր կազմում կային բացակա խաղացողներ: Բելգիան պոտենցիալ ունի և կարող է ավելի լավ արդյունքների հասնել:
Տվյալ պահին Բելգիայի և Իսպանիայի միջև տարբերությունը շատ մեծ է, որի պատճառով էլ մինչև Հայաստան ժամանելը մենք տապալվեցինք:

armsport.am (http://armsport.am/am/news/2/29/1512/)

Հարդ
10.09.2009, 08:21
Չէ, ժողովուրդ, խաղը դժվար ծախած լինեին, մի մոռացեք, որ էտի <<քուչի>> թիմ չէր ու էտ թիմի համար պատվաբեր չէր մեզ պարտվելը:

ministr
10.09.2009, 10:01
Էդ թիմն էս պահին քուչի թիմա: Լուրջ պրոբլեմներ կան: Իսպանիային 5:0 սկի մենք չենք պարտվել :)

Արիացի
10.09.2009, 10:33
Բայց Սարգիսի գոլը լավն էր: Ուրախացրեց: :hands

Արիացի
10.09.2009, 10:35
Ժողովուրդ, էս ինչ պո**իկություն ա տիրում դաշտում???? նայում եք??? արա ստեղ էլ են փող խաղացնում.....??? ախր զռռում ա, որ առած խաղ ա....:( ես էլ ուզում էի գնայի նայելու... լավա չգնացի... :[ :[

Էս փաստորեն էն կարգի սենսացիա ա մերոնց հաղթելը որևէ թիմի, որ առաջինը ինչ գալիս ա մտքներիս էն ա, որ խաղը առած ա :D

ministr
10.09.2009, 11:38
Նման պահմաններում իհարկե սենսացիայա:

Venus
10.09.2009, 11:53
Վերջապես հաղթանակ ջաաաաաաաաաաաան :yahoo
Հայաստան 2:1 Բելգիա

Աբելյան
10.09.2009, 20:47
Վարդան Մինասյան. Հավաքականի խաղում որակական աճ եմ տեսնում
Նույն թիմն ա, ուղղակի երեկվա խաղը հեշտ խաղ էր: Սովորություն կա, հենց որ մի կարևոր արդյունքի ենք հասնում, սկսում են ասել, յանիմ մեր ֆուտբոլը առաջընթաց ա ապրում: Ու՞ր ա էս վերջին տարիների առաջընթացը: Եքա հետ ենք ընկել:

Taurus
11.09.2009, 08:40
մերոնց կրվան, մարզիչին հանեցին:
խաղը հաստատ ծախված չէր

Yellow Raven
11.09.2009, 15:55
Հովսեփյանի հրաշք գոլը:love

http://www.youtube.com/watch?v=Y4DelDVcs2Y&feature=related

Ֆուտբոլասեր
14.09.2009, 15:51
Էդ թիմն էս պահին քուչի թիմա: Լուրջ պրոբլեմներ կան: Իսպանիային 5:0 սկի մենք չենք պարտվել :)
Մի խաղով, որ նայենք, փաստորեն լիքը թիմեր կան, որ քուչի են:
Պորտուգալիա-Ռուսաստան 7:1, Բոլիվիա-Արգենտինա 6:1
Իսկ մենք կարգին հզոր թիմ ենք: Էսքան ժամանակ ոչ մի անգամ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ խաղում 4գոլից ավել տարբերությամբ չենք տարվել:

Մեր Բելգիայի հետ խաղերը, եթե հիշեք, միշտ էլ տերիտորիալ առումով հավասար խաղա եղել, ուղղակի իրանք իրանց կլասսի հաշվին գոլեր են խփել, մերոնք չէ:
Բայց ամեն անգամ պապը փլավ չի ուտում, առավել ևս, որ հիմա մենք էլ մեր կազմում ունենք խաղացող, որ իրանց Դեֆուրներին ու Դեմբելեներին չի զիջում, եթե չասենք ավելին:

h.s.
17.09.2009, 18:18
Մի հատ շատ ուրախալի նորություն եմ գտել:hands

«Բանանցից» դեպի «Բարսելոնա»

Սեպտեմբերի սկզբին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտնի ֆուտբոլային ակումբը անցկացնում էր պատանի ֆուտբոլիստների ընտրություն` իր ֆուտբոլային դպրոցի համար: Բնականաբար այդ դպրոցում ընդգրկվել ցանկացողների թիվը ավելի շատ էր, քան սպասվում էր: Վերջ ի վերջո քննություն հանձնելու հնարավորություն ստացան 204 պատանիներ ամբողջ աշխարհից, այս թվում նաև «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան Էրիկ Վարդանյանը:

Ժյուրիի հինգ անդամները գնահատում էին երիտասարդ խաղացողների ֆոիտբոլային կարողությունները` փոխանցում, հարված, խաղ դեմ-դիմաց, դրիբլինգ և այլն: Արդյունքում` «Բարսելոնայի» դպրոցում սովորելու իրավունք ստացան թեկնածուներից երկու հոգի` 52 միավոր հավաքած մեքսիկացի պատանին և Էրիկ Վարդանյանը,որը հավաքեց մաքսիմալ` 60 միավոր: Այդպիսով` «Բանանցի» սանը մոտակա տարին սովորելու է իսպանական ակումբի դպրոցում, ինչից հետո նա հնարավորություն կստանա սովորելու «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայում:

Էրիկի հայրը` Էմիլ Վարդանյանը, «Բանանցի» մամուլի քարտուղարության հետ զրույցում նշել է. ՙԻհարկե ես շատ ուրախ եմ, որ Էրիկը իրավունք ստացավ կատարելագործվել «Բարսելոնայի» դպրոցում: Ֆուտբոլային քննությունը նա գերազանց հանձնեց: Այժմ նա պետք է ինչպես հարկն է մարզվի դպրոցում, որպեսզի մեկ տարի հետո կարողանա հաջողությամբ հանձնել քննությունները «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայում: Ամեն դեպքում այն խաղացողները, որոնք չեն ընդունվում «Բարսելոնայի» ակադեմիա,ընդունվում են Իսպանիայի կամ Եվրոպայի այլ ակումբներ: Իսկ «Բարսելոնան» ընտրեցինք այն պարզ պատճառով, որ Էրիկը ցանկանում էր միաժամանակ թե խաղալ,և թե սովորել այդ դպրոցում: Մենք նույնիսկ հնարավորություն ունեինք ընդգրկվել «Էսպանյոլի» դպրոց,բայց Էրիկը դրա մասին լսել անգամ չէր ուզում՚:

Երիտասարդ տաղանդավոր պատանին հանդիսանում էր «Բանանց» ֆուտբոլային ակումբի իր թիմի ավագը`մարզվելով Սամվել Պողոսյանի գլխավորությամբ: Իսկ ֆուտբոլում իր առաջին քայլերը Էրիկը կատարել է 6 տարեկանում`Արա Նիգոյանի գլխավորությամբ: Դեռ 11 տարեկան Էրիկը ցույց է տալիս իր տարիքին ոչ բնորոշ ֆուտբոլ: Իր հասակակիցների շրջանում ֆուտբոլիստը առանձնանում էր թե ֆիզիկական,և թե տեխնիկական պատրաստվածությամբ:

Սեպտեմբերի 27-ին Էրիկ Վարդանյանը Երևանից կմեկնի Բարսելոնա,որպեսզի իրականություն դարձնի իր երազանքը: Իսկ սեպտեմբերի 15-ին «Բանանց» ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ ֆուտբոլիստի հրաժեշտի հանդիպումը հասակակիցների հետ:

armsport.am (http://armsport.am/am/news/2/26/1693/)

Լեո
17.09.2009, 18:28
Մի հատ շատ ուրախալի նորություն եմ գտել:hands

Հրաշք նորություն էր :hands

Սերխիո
18.09.2009, 18:33
Մի հատ շատ ուրախալի նորություն եմ գտել:hands

armsport.am (http://armsport.am/am/news/2/26/1693/)

նմանատիպ մի այլ օրինակ՝
http://www.sports.ru/football/32923901.html

h.s.
18.09.2009, 19:41
Մեկնարկեց նաև եվրոպական ակումբային երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի` Եվրոպայի Լիգայի, խմբային փուլը:

Ռումինական «Տիմիշոարան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ և Արման Քարամյանները, հյուրընկալվեց Ամստերդամում: «Այաքսը» շատ ակտիվ սկսեց հանդիպումը, և արդեն առաջին րոպեին Լուիս Սուարեսը կարող էր գրավել Կոստաս Պանտիլիմոնի դարպասը, բայց ապարդյուն: Ամբողջ առաջին կեսի ընթացքում տանտերերն ունեին առավելություն, սակայն բացել հաշիվը ոչ մի կերպ չէր հաջողվում: Ընդմիջումից հետո ակտիվացան արդեն «Տիմիշոարայի» ֆուտբոլիստները. լավ հնարավորություն բաց թողեց Դորին Գոգան: Ամստերդամցիները փորձում էին գտնել Պանտիլիմոնի դարպասի բանալիները, բայց խաղավարտից հետո լուսատախտակին պատկերված էին զրոներ: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը որակազրկման պատճառով բաց թողեց մրցավեճը:

Հովհաննես Գոհարյանի ԲԱՏԷ-ն արտագնա խաղում ուժերը չափեց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Ամբողջ առաջին կեսն ընթացավ տանտերերի տոտալ առավելությամբ: Մինչև ընդմիջում պորտուգալացիներին հաջողվեց երկու անգամ գրավել բելառուսների դարպասը: Առաջին դեպքում աչքի ընկավ թիմի ավագ Նունու Գոմեշը, իսկ խաղակեսի ավարտից չորս րոպե առաջ Կարդոսոն կրկնապատկեց հաշիվը: 56-րդ րոպեին Գոհարյանը դուրս եկավ փոխարինման և բավական ակտիվացրեց հյուրերի խաղն առջևի գծում: Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ Վիտալի Ռոդիոնովն աջ եզրում շրջանցեց մրցակցի երկու պաշտպանի, գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային, որտեղ հերթապահում էր Հովհաննեսը, սակայն «Բենֆիկայի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հասցրեց խանգարել հայ հարձակվողին դիպուկ հարվածել և գնդակը հեռացրեց անկյունայինի: 81-րդ րոպեին Ժուլիո Սեզարը կրկին փրկեց իր թիմին Գոհարյանի հարվածից հետո: Այս անգամ Հովհաննեսը հարվածեց տուգանայինի մատույցներից, գնդակն ընթանում էր դարպասի հեռավոր անկյունը, սակայն դարպասապահը վերջին պահին կարողացավ հեռացնել վտանգը: 90-րդ րոպեին, փոխանցում ստանալով խաղընկերոջից, Գոհարյանը մտավ մրցակցի տուգանային, և մրցակիցը նրան կանգնեցրեց միայն խախտելով կանոնները, բայց հանդիպման մրցավար Կնուտ Կիրխերի սուլիչը լռեց: «Բանֆիկան» հաղթեց 2:0 հաշվով:

armsport.am

h.s.
18.09.2009, 19:42
Եվրոպայի Լիգա. 1-ին տուր

A խումբ

«Այաքս» (Հոլանդիա) - «Տիմիշոարա» (Ռումինիա)` 0:0

«Դինամո» Զ. (Խորվաթիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)` 0:2

Գոլերը` Բերնարդես, 74, Լեգեար, 88

B խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) -«Վալենսիա» (Իսպանիա)` 1:1
Գոլերը` Ժերվինյո, 86 («Լիլ») – Մատա, 78 («Վալենսիա»)

«Ջենոա» (Իտալիա) - «Սլավիա» (Չեխիա)` 2:0

Գոլերը` Սապատեր, 4, Սկուլի, 39

C խումբ

«Հապոել» (Իսրայել) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 2:1
Գոլերը` Վուչիչևիչ, 75, Լալա, 88 («Հապոել») – Սամարաս, 25 («Սելթիկ»)

«Ռապիդ» (Ավստրիա) - «Համբուրգ» (Գերմանիա)` 3:0

Գոլերը` Հոֆման, 35, Յելավիչ, 44, Դրացան, 76

D խումբ

«Հերենվեն» (Հոլանդիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 2:3
Գոլերը` Սիբոն, 12, Դինգսդագ, 77 («Հերենվեն») – Լիեդսոն, 17, 40, 88 («Սպորտինգ»)

«Հերտա» (Գերմանիա) -«Վենտսպիլս» (Լատվիա)` 1:1

Գոլերը` Պիշչեկ, 34 («Հերտա») – Գաուրակս, 48 («Վենտսպիլս»)

E խումբ

«Բազել» (Շվեյցարիա) - «Ռոմա» (Իտալիա)` 2:0

Գոլերը` Կարլիտոս, 11, Ալմերարեշ, 87

ԲԿՄԱ (Բուլղարիա) - «Ֆուլհեմ» (Անգլիա)` 1:1

Գոլերը` Միչել, 65 (ԲԿՄԱ) – Կամարա, 62 («Ֆուլհեմ»)

F խումբ

«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 1:3

Գոլերը` Սալպինգիդիս, 79 («Պանատինաիկոս») – Էլանո, 5, Բարոշ, 47, Սարիեգի, 57 (ինքնագոլ) («Գալաթասարայ»)

«Շտուրմ» (Ավստրիա) - «Դինամո» Բ. (Ռումինիա)` 0:1
Գոլը` Տամաշ, 80

G խումբ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Լևսկի» (Բուլղարիա)`1:0

Գոլը` Նիլմար, 72

«Լացիո» (Իտալիա) -«Զալցբուրգ» (Ավստրիա)` 1:2

Գոլերը` Ֆոջիա, 59 («Լացիո») – Շիմեր, 82, Յանկո, 90+3 («Զալցբուրգ»)

H խումբ

«Ստյաուա» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա)` 0:0

«Ֆեներբահչե» (Թուրքիա) -«Տվենտե» (Հոլանդիա)` 1:2

Գոլերը` Թոփուզ, 71 («Ֆեներբահչե») - Ն´Կուֆո, 75, 80 («Տվենտե»)

I խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)` 2:0

Գոլերը` Նունու Գոմեշ, 36, Կարդոսո, 41

«Էվերթոն» (Անգլիա) - ԱԵԿ (Հունաստան)` 4:0

Գոլերը` Յոբո, 10, Դիստին, 17, Պիենար, 37, Ժո, 82

J խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)` 1:4
Գոլերը` Գերերտս, 62 («Բրյուգե»)- Գայ, 12, Վիլիան, 19, Սրնա, 35, Կրավչենկո, 75 («Շախտյոր»)

«Պարտիզան» (Սերբիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 2:3
Գոլերը` Կրստաիչ, 23, Կլեո, 67 («Պարտիզան») – Սիրյե, 30, 38, Պենտեկոտ, 49 («Թուլուզ»)

K խումբ

«Սպարտա» (Չեխիա) - «ՊՍՎ» (Հոլանդիա)` 2:2
Գոլերը` Հուբնիկ, 76, Զեման, 87 («Սպարտա») – Ռեյս, 80, 90-11 մ. («ՊՍՎ»)

«ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 2:0
Գոլերը` Կուլիո, 53, Տրաորե, 75

L խումբ
«Ատլետիկ» (Իսպանիա) - «Աուստրիա» (Ավստրիա)` 3:0
Գոլերը` Լյորենտե, 8-11 մ., 24, Մունիաին

«Նասիոնալ» (Պորտուգալիա) - «Վերդեր» (Գերմանիա)` 2:3
Գոլերը` Ֆելիպե Լոպես, 68, Հալիչե, 75 («Նասիոնալ») - Ֆրինգս, 39-11 մ., Պիսարո, 55, 85 («Վերդեր»)

armsport.am (http://armsport.am/am/news/4/25/1705/)

Ֆուտբոլասեր
28.09.2009, 10:43
Անցած շաբաթ մեր հավաքականի բոլոր հարձակվողները իրանց ակումբներում գոլ են խփել:
Մանուչարյան, Մխիթարյան,Գոհարյան, Յավրույան, Մարկոս, Մելքոնյան
Տենց բան երևի Հայկական ֆուտբոլի նորագույն պատմության մեջ չէր եղել:

GevSky
03.10.2009, 02:11
Էլի հայտառակ եղանք.... չնայած էդքան ել խայտառակ չենք լինի, ուրիշ բան է Մոլդովային պարտվելը, ուրիշ բան է Եվրոպայի չեմպիոնին պարտվելը.... Ուխ գնամ բարսելոնցիներիս տենամ սաղ հեչ:hands

FC Bayern
03.10.2009, 16:52
Բարսելոն Ոչ թե Բարսելոն, այլ Բարսելոնա: Դու հո Բաղդասարյանը չես ՞՞՞՞:D

Amourchik
03.10.2009, 18:43
Էլի հայտառակ եղանք.... չնայած էդքան ել խայտառակ չենք լինի, ուրիշ բան է Մոլդովային պարտվելը, ուրիշ բան է Եվրոպայի չեմպիոնին պարտվելը.... Ուխ գնամ բարսելոնցիներիս տենամ սաղ հեչ:hands

ճիշտն ասած սկզբում շատ ուրախացա, որ Ռեալիստներին կտեսնեմ, բայց հիմա փոշմանել եմ, նույնիսկ չեմ էլ ուզում գնալ, որովհետև հաստատ համոզված եմ, որ հազարավոր աղջիկներ իսպանացիների մարզաշապիկները հագներին գալու են գոռալ-գոչալու «Իսպանիա՜,Իսպանիա՜»:[զզվում եմ նման տեսարաններից, ինչքան էլ շատ սիրեմ ֆուտբոլիստներին նման բանը ուղղակի համարում եմ արժանապատվության խնդիր ու ինձ ուղղակի խայտառակ եղած կզգամ, եթե այդ ամենը իմ աչքի առաջ տեղի ունենա,հիշում եմ նման բաներ եղան նաև , երբ պորտուգալիայի հավաքկանն էր եկել, հիմա կարելի է նույնիսկ քիչ երևակայություն ունենալ, բայց պատկերացնել, թե այդ օրը ինչ է կատարվելու մարզադաշտում:[
Որոշել եմ՝ կնայեմ «աստղերին » տանը հեռուստացույցով , ինչպես միշտ:)

h.s.
03.10.2009, 19:09

Ես ուզում եմ գնամ խաղին Բարսայի ֆուտբոլիստներին տենալու համար: Բայց միևնույննա, երկրպագելու եմ մերոնց:

Ambrosine
03.10.2009, 19:15

Ապրես. Հաս:))
Ես եթե ցանկանայի էլ գնալ, տունը <<կարգելափակեին>>:( :))

Պորտուգալիան հիշեցիր, իսկ ես ավելի հետ գնամ... 2004-ին էր կարծեմ Իսպանիայի հավաքականը եկել, ես էլ ոգևորված հայտարարեցի, որ անպայման գնալու եմ, ինչ էլ լինի.. էն էլ ի՞նչ եղավ... նախ քննության էի, հետո էլ ով որ հետս պիտի գար, քաղաքում չէր:( Մի սուգ, մի կական:cry.. :)) Բայց հետո որ իմացա՝ ինչեր են կատարվել անգամ պարապմունքների ժամանակ:o:D... Օրինակ աղջիկների մեծ մասը, բնականաբար, Ռաուլի նկարներով, անունը երեսներին գրած գնացել էին մարզաբազա, լաց ու կոծ դրել... պատկերացնում եմ ես էնտեղ լինեի:o Խայտառակ կլինեի մինչ ի մահ:D Էլ չեմ ասում, որ այդ աղջիկների դաստիարակության հարցը ԱԺ /Աստղային ժողովի/ քննարկման առարկա կսարքեի:D

Arman_I
03.10.2009, 19:16
Հալալա քեզ Ամուրչիկ ջան...Իսկականից փայլուն խոսքեր...բա գիտես տղա քիչա գալիս միայն էտ աստղերին տենալու համար...Բացարձակապես համաձայն չեմ մեր Գեվսկայի մտքերի հետ...թքած էտ խաղացողների վրա,էտ օրը իմ համար գոյությունա ունենալու միայն Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ Հավաքական...հա գիտենք որ թիմ չունենք տվյալ պահին,ղեկավարությունից շատ դժգոհ ենք և այլն և այլն...բայց կյանքում ես չեմ մտածի գնամ ազգայինի խաղերին ինչ որ այլազգիի տեսնելու համար...քյառթու կամ շաբլոն թող չթվա էս մտքերը,իմ համար էտ ըտենցա

Amourchik
03.10.2009, 19:19
Ես ուզում եմ գնամ խաղին Բարսայի ֆուտբոլիստներին տենալու համար: Բայց միևնույննա, երկրպագելու եմ մերոնց:

դե դու դեռ կարող ես գնալ քո սիրելի ֆուտբոլիստների տեսնելու , բայց մերոնց երկրպագելու, իսկ ես օրինակ չեմ դիմանա, քանի որ ինքս լինելով աղջիկ, ահավոր նվաստացուցիչ է , երբ հայրենակցուհիներդ իրենց ցածրորակ են պահում, զզվում եմ:[, ես դրան հանգիստ չեմ կարող նայել, ես էլ եմ աղջիկ ու չէի ուզենա, որ նման բան լիներ, բայց նման բան միշտ լինում ա, լավ հերիք խոսեմ, որ խոսում եմ, էլ չեմ կանգնում, էնքան բան կա ասելու դրա վերաբերյալ ավելի լավա շատ չզայրանամ:D

h.s.
03.10.2009, 19:24
Հալալա քեզ Ամուրչիկ ջան...Իսկականից փայլուն խոսքեր...բա գիտես տղա քիչա գալիս միայն էտ աստղերին տենալու համար...Բացարձակապես համաձայն չեմ մեր Գեվսկայի մտքերի հետ...թքած էտ խաղացողների վրա,էտ օրը իմ համար գոյությունա ունենալու միայն Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ Հավաքական...հա գիտենք որ թիմ չունենք տվյալ պահին,ղեկավարությունից շատ դժգոհ ենք և այլն և այլն...բայց կյանքում ես չեմ մտածի գնամ ազգայինի խաղերին ինչ որ այլազգիի տեսնելու համար...քյառթու կամ շաբլոն թող չթվա էս մտքերը,իմ համար էտ ըտենցա

Եթե հավաքականը լավ խաղա, ամեն խաղին էլ կգնամ, բայց եթե պիտի գնամ ու խաղ չտենամ, լրիվ անիմաստա գնալս: Էս դեպքում իրոք գնում եմ Բարսայի ֆուտբոլիստների համար:

Հ.Գ. Զուտ հետաքրքրության համար կուզենայի իմանալ հավաքականի վերջին խաղերին գնացել ե՞ս

Amourchik
03.10.2009, 19:33

ես գնացել եմ միայն Հայաստան - Թուրքիա խաղին:)պատկերացրու ես էլ կուզենայի զուտ հետաքրքրությունից ելնելով գնալ մարզադաշտ, բայց «ոմն» ների լաց ու կոծին չեմ դիմանա, հաստատ մի բան կասեմ, իսկ քանի որ դրա իրավունքը չունեմ ու ստիպված պետք է տանեմ այդ ամենը, կմնամ տանը, ուզում եմ հարց տալ այդ մի խումբ .....աղջիկներին, ինչու՞ չէին եկել Հայաստան- Թուրքիա խաղին, չնայած, որ կային աղջիկներ, բայց այնքան էլ շատ չէին, իսկ այս անգամ համոզված եմ, որ ավելի շատ են լինելու, քան տղաները, հա մեկ էլ մի բան, դա նույնիսկ իսպանացիների աչքին դրական չի թվա, երբ սեփական երկիրը ու երկրի հավաքկանը թողած գոռում են «ուրիշների» անունը, բան չունեմ ասելու երևի էստեղ բոլորին էլ հայտնի ա, թե ես որ ֆուտբոլիստի երկրպագուհին եմ, բայց էտ էր մնում պակաս ես իրա համար գնամ մարզադաշտ , էլ ուր մնաց ձայնս գլուխս գցեմ կամ և այլն, երբե՛ք:[

Ambrosine
03.10.2009, 19:38
երևի էստեղ բոլորին էլ հայտնի ա, թե ես որ ֆուտբոլիստի երկրպագուհին եմ, բայց էտ էր մնում պակաս ես իրա համար գնամ մարզադաշտ , էլ ուր մնաց ձայնս գլուխս գցեմ կամ և այլն, երբե՛ք:[
Դե իմ սիրած ֆուտբոլիստն էլ չի գալիս... ուստի՝ կորչի Իսպանիայի հավաքականը:))

Arman_I
03.10.2009, 19:39
Եթե հավաքականը լավ խաղա, ամեն խաղին էլ կգնամ, բայց եթե պիտի գնամ ու խաղ չտենամ, լրիվ անիմաստա գնալս: Էս դեպքում իրոք գնում եմ Բարսայի ֆուտբոլիստների համար:

Հ.Գ. Զուտ հետաքրքրության համար կուզենայի իմանալ հավաքականի վերջին խաղերին գնացել ե՞ս

Ապեր սենց ասեմ...Հավաքականի խաղերին սկսել եմ գնալ եմ 1996 թվականից(Հայաստան-Գերմանիա)...իսկ ռեգուլյար 2000 թվականից...9 տարվա մեջ բաց եմ թողել 2 խաղ...Հայաստան-Բելառուս 2001-ին և Հայաստան-Հոլանդիա 2005-ին...Հայտնի ֆան կլուբի հիմնադիր անդամներից եմ (First Armenian Front) արևելյան տրիբունայում նկատած կլինես...

h.s.
03.10.2009, 19:47
Դե իմ սիրած ֆուտբոլիստն էլ չի գալիս... ուստի՝ կորչի Իսպանիայի հավաքականը:))

Ռաուլին ես սիրու՞մ: Ինքը շուտվանից հավաքականում չկա:)

Ambrosine
03.10.2009, 19:50
Ռաուլին ես սիրու՞մ: Ինքը շուտվանից հավաքականում չկա:)
Գիտեմ;) :(

h.s.
03.10.2009, 19:53
Ապեր սենց ասեմ...Հավաքականի խաղերին սկսել եմ գնալ եմ 1996 թվականից(Հայաստան-Գերմանիա)...իսկ ռեգուլյար 2000 թվականից...9 տարվա մեջ բաց եմ թողել 2 խաղ...Հայաստան-Բելառուս 2001-ին և Հայաստան-Հոլանդիա 2005-ին...Հայտնի ֆան կլուբի հիմնադիր անդամներից եմ (First Armenian Front) արևելյան տրիբունայում նկատած կլինես...

Շատ ուրախ եմ, որ FAF-ի հիմնադիր անդամներից ես: Բայց եթե պետքա փող տամ, գնամ ստադիոն ու դրամադրությունս էլ գցած հետ գամ, էլ գնալուս իմաստը որնա՞:
Էս վերջերս ձեր ներվերն էլ չդիմացավ, բա դու մերը պատկերացրու ոնցա:)

Yellow Raven
03.10.2009, 20:20
Գնալու եմ մենակ նրա համար, որ բալետ անեմ մեր հավաքականին, իսկ թե ինչ հաշվով կպարտվենք էդ կարևոր չի:)
Իսկ իսպանացի աստղերին էլ ցանկացածն էլ ուզումա տեսնի, հիմա ոչ մեկ չի կարա ասի, որ չի հիանում իրանց խաղով;)

Amourchik
03.10.2009, 20:27

ամենաուզածս բանն այն էր, որ Իսպանիայի հավաքականը խմբային փուլում մեզ հետ հայտնվեր, անկեղծ ասած մեծ հույսեր ցավոք սրտի երբեք չեմ կապել մեր հավաքկանի հետ առավել ևս այս ահեղ մրցակցի դեմ պայքարում, հիմա էլ անչափ ուրախ եմ, որ այդ աստղերը գալիս են Հայաստան, եթե միայն չլինեին, այն անամենը, ինչ իրոք չպետք ա լինի:(ամեն դպքում մաղթում եմ եմզ բոլորիս հաճելի երեկո հոկտեմբերի 10-ին, եթե չեմ սխալվում Վազգեն Սարգսյան մարզադաշտում;)
որևէ մեկը չգիտի, թե ինչու՞ ենք այդ մեղմ ասած ոչ լավ մարզադաշտում խաղալու, բա Հրազադանը ո՞ր օրվա համար սարքեցին:think

Yellow Raven
03.10.2009, 20:32

80 տոկոսով լցված Հանրապետականը ավելի շատ կօգնի մեր հավաքականին, քան կիսադատարկ Հրազդանը:)

Ambrosine
03.10.2009, 20:33
որևէ մեկը չգիտի, թե ինչու՞ ենք այդ մեղմ ասած ոչ լավ մարզադաշտում խաղալու, բա Հրազադանը ո՞ր օրվա համար սարքեցին:think
Դե հայերը սովոր են լադոկներին, եվրոպացիք կսայքաքեն;)
:D

Yellow Raven
03.10.2009, 20:33
Ուզում եք ասեք, որ Հրազդանի խոտածածկը ավելի լավնա, քան Հանրապետականինը՞ :))

Amourchik
03.10.2009, 20:49
Ուզում եք ասեք, որ Հրազդանի խոտածածկը ավելի լավնա, քան Հանրապետականինը՞ :))

չէ , դա չէ ասածս, ուղղակի հանրապետականում միշտ նույնիսկ եթե տոմս ունես հնարավոր է մնաս դարպասների ետևում, այդպես եղել է միշտ, երբ ինչ որ ուժեղ ու աստղային հավաքական է եկել Հայաստան, իսկ Հրազդանը կարծում եմ, ոչ ոք չի կարող համեմատել Հանրապետականի հետ, Հրազդանը:loveիսկ Հանրապետականը հեչ չեմ սիրում նաև դա է պատճառը, որ չեմ ուզում գնալ, ախր մեկ մուտք ա, բոլորը իրար սպանելով են մտնում, իսկ հրազդանը շատ հարմար էր այդ տեսանկյունից:think

Ambrosine
03.10.2009, 21:01
Ուզում եք ասեք, որ Հրազդանի խոտածածկը ավելի լավնա, քան Հանրապետականինը՞ :))
Չէ, դա չէինք ուզում ասել :))

h.s.
03.10.2009, 21:45
չէ , դա չէ ասածս, ուղղակի հանրապետականում միշտ նույնիսկ եթե տոմս ունես հնարավոր է մնաս դարպասների ետևում, այդպես եղել է միշտ, երբ ինչ որ ուժեղ ու աստղային հավաքական է եկել Հայաստան, իսկ Հրազդանը կարծում եմ, ոչ ոք չի կարող համեմատել Հանրապետականի հետ, Հրազդանը:loveիսկ Հանրապետականը հեչ չեմ սիրում նաև դա է պատճառը, որ չեմ ուզում գնալ, ախր մեկ մուտք ա, բոլորը իրար սպանելով են մտնում, իսկ հրազդանը շատ հարմար էր այդ տեսանկյունից:think

Միշտ էլ ցանկալիա, որ ստադիոնում շատ մարդ լինի: Դա երևի պատճառներից մեկնա: Ու նաև հիշեք, որ Հրազդանը մասնավորա , մի գուցե տոմսերը ավելի թանկ լինեին:

Մարկիզ
03.10.2009, 22:29
Ինչքա՞ն ա տոմսի գինը Իսպանիայի խաղի:

Լեո
03.10.2009, 23:00
Ինչքա՞ն ա տոմսի գինը Իսպանիայի խաղի:

Ինձ էլ ա հետաքրքիր:
Արդեն վաճառվու՞մ են:

h.s.
04.10.2009, 00:02
Ինձ էլ ա հետաքրքիր:
Արդեն վաճառվու՞մ են:

Տոմսերի արժեքն է. հարավային ու հյուսիսային տրիբունաներ՝ 3000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 7000 դրամ:

Մանուլ
04.10.2009, 01:04
Տոմսերի արժեքն է. հարավային ու հյուսիսային տրիբունաներ՝ 3000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 7000 դրամ:
Անցած տարի 2000-ից էին սկսվում գները: Բայց գնալու եմ :)

h.s.
05.10.2009, 18:19
Իսպանիայի հավաքականը Երևանում կմնա 6 օր

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, Վիսենտե դել Բոսկեի գլխավորած ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը վաղը, հոկտեմբերի 6-ին։

Երկու օրվա ընթացքում նախատեսվում է անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո հկտեմբերի 8-ին իսպանացիները կժամանեն Երևան։

Ինչպես ArmSport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների տնօրեն Էդգար Մանուկյանը, հաջորդ օրը, հոկտեմբերի 9-ին ժամը 19.00-ին հյուրերը մարզում են նախատեսել «Հանրապետական» մարզադաշտում։

Ուշագրավն այն է, որ դել Բոսկեի սաները հոկտեմբերի 10-ին կայանալիք խաղից հետո պատրաստվում են մնալ Երևանում ևս 3 օր և միայն հոկտեմբերի 13-ին անմիջապես մեկնել Բոսնիայի Զենիցա քաղաք, որտեղի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում իրենց վերջին հանդիպումը կանցնացնեն Բոսնիայի ընտրանու հետ։

Արդյո՞ք այդ երեք օրվա ընթացքում իսպանացիներն այստեղ մարզումներ կանցկացնեն թե ոչ, և ընդհանրապես՝ ինչով կզբաղվեն Երևանում, առայժմ հայտնի չէ։

armsport.am (http://armsport.am/am/news/2/29/2092/)

Վատ չի, ստեղ մի բան հաստատ կա:);)

Հարդ
05.10.2009, 18:22
Վատ չի, ստեղ մի բան հաստատ կա:);)

Կարծում եմ բան էլ չկա: Ուղղակի չեն ուզում ավելորդ հետ գնալ: Կհոգնացնի:

h.s.
05.10.2009, 19:07
Կարծում եմ բան էլ չկա: Ուղղակի չեն ուզում ավելորդ հետ գնալ: Կհոգնացնի:

Բայց ես տենց բան չէի լսել, որ ինչ-որ հավաքական խաղից հետո 3 օր մնա: Կարան հանգիստ գնան Բոսնիա ու պատրաստվեն գալիք խաղին: Կամ էլ Հայաստանում մնալը ավելի էժանա, քան Բոսնիաում:)

h.s.
05.10.2009, 19:12
Իսպանիայի հետ խաղին չի կարող մասնակցել Էդգար Մանուչարյանը, ով վերջին խաղում վնասվածք է ստացել:angry: Էս վնասվածքները դառել են Մանուչարյանից անբաժանելի: Իսկ Էդգարը վերջին 2 խաղում 2 գոլ էր խփել Հարլեմի կազմում:

Yellow Raven
05.10.2009, 19:20

Էս տղեն հենց մարզավիճակա հավաքում վնասվածքա ստանում:(
Բա էդ դեպքում ո՞վ պետքա Մխիթարյանի կորուստը լրացնի... Էդ արդեն շատ լուրջ պրոբլեմա դառնում:(

h.s.
05.10.2009, 19:27
Էս տղեն հենց մարզավիճակա հավաքում վնասվածքա ստանում:(
Բա էդ դեպքում ո՞վ պետքա Մխիթարյանի կորուստը լրացնի... Էդ արդեն շատ լուրջ պրոբլեմա դառնում:(

Մխիթարյանին ինչա՞ եղել:o

Yellow Raven
05.10.2009, 19:44
Մխիթարյանին ինչա՞ եղել:o

Որակազրկվածա:(
Բայց Թուրքիայի հետ խաղին կխաղա:)

h.s.
05.10.2009, 21:08
Որակազրկվածա:(
Բայց Թուրքիայի հետ խաղին կխաղա:)

Հաա, ճիշտա, հիշեցի:(
Ես էլ մտածեցի իրան էլա բան եղել

Տրիբուն
09.10.2009, 11:35
Ժողովուրդ, Թուրքիա Հայաստան խաղը որ օրն , ու ժամը քանիսնին ա դրանց ժամանակով ??

Yeghoyan
09.10.2009, 12:37
Ժողովուրդ, Թուրքիա Հայաստան խաղը որ օրն , ու ժամը քանիսնին ա դրանց ժամանակով ??

Ամսի 14-ին է, Երևանի ժամանակով ժամը 23-ին

Taurus
09.10.2009, 12:49
ինչ կազմով ա խաղալու իսպանիան?

Yeghoyan
09.10.2009, 13:02
ինչ կազմով ա խաղալու իսպանիան?

Դարպասապահներ
Իկեր Կասիլյաս
Խոսե Մանուել Ռեյնա
Դիեգո Լոպես

Պաշտպաններ
Ռաուլ Ալբիոլ
Ժոան Կապդեվիլա
Անդոնի Իրաոլա
Կառլոս Մարչենա
Իգնասիո Մոնրելա
Խերարդ Պիկե
Կառլես Պույոլ
Սերխիո Ռամոս

Կիսապաշտպաններ
Չավի Ալոնսո
Սերխիո Բուսկետս
Սանտյագո Կասորլա
Ֆրանսեսկա Ֆաբրեգաս
Չավի
Անդրես Ինիեստա
Ալբերտ Ռիերա
Մարկոս Սեննա

Հարձակվողներ
Դանիել Գուիսա
Խուան Մանուել Մատա
Դավիթ Սիլվա
Ֆեռնանդո Տորես

Enigmatic
09.10.2009, 13:05
ինքը հարցնում էր Հայաստան ու Թուրքիա խաղի մասին:oy:))

Yeghoyan
09.10.2009, 13:08
ինքը հարցնում էր Հայաստան ու Թուրքիա խաղի մասին:oy:))

հիմա էլ Թուրքիայինը գրե՞մ :B

Amourchik
09.10.2009, 13:17
չգիտեմ համարեցի, որ պետք է գրեմ:
Իսպանիայի հավաքականը որոշել է մնալ Հայաստանում մինչև հոկտեմբերի 12- ը, մասնակցելու համար Երևանի համար նախատեսված տոնին հոկտեմբերի 11-ին, Իսպանիայի հավաքկանը կանգ կառնի Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում, որտեղից էլ հոկտեմբերի 11- ին կհետևի Հանրապետության Հրապարակում կազմակերպված մեծ տոնակատարությանը:hands

Enigmatic
09.10.2009, 13:29

ինչ լավա :hands իսկ հաստատ էտ կազմով են գալու՞:thinkհավատս չի գալիս

Տրիբուն
09.10.2009, 13:40
Ամսի 14-ին է, Երևանի ժամանակով ժամը 23-ին
Մերսի ընկեր, ես էլ գիտեի 10-ին ա, կամ 9-ին: Փաստորեն Իսպանիայի հետ ենք խաղալու էս էրկու օրը: Լավ ա լավ ա, թուրքերի հետ խաղալուց առաջ լավ կպարապեն:

Երվանդ
09.10.2009, 14:26
Մերսի ընկեր, ես էլ գիտեի 10-ին ա, կամ 9-ին: Փաստորեն Իսպանիայի հետ ենք խաղալու էս էրկու օրը: Լավ ա լավ ա, թուրքերի հետ խաղալուց առաջ լավ կպարապեն:

Դու Երևանում չես չէ:(? կարողա ամսի 10-ին հանկարծ ու ստեղ լինես քեզ ֆուտբոլի տոմս առնենք:think?

h.s.
09.10.2009, 14:54
ինչ լավա :hands իսկ հաստատ էտ կազմով են գալու՞:thinkհավատս չի գալիս

Արդեն եկել են;)

Yellow Raven
09.10.2009, 16:52
Էսօր ժամը 19:00-ին «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիայի հավաքականը բաց մարզումա անցկացնելու:)

h.s.
09.10.2009, 20:44
Էսօր ժամը 19:00-ին «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիայի հավաքականը բաց մարզումա անցկացնելու:)

Գնացել էի մարզմանը ու հասցրեցի մի լավ «զննել» իմ սիրած ֆուտբոլիստներին: Բայց մի բան ահավոր դուրս չեկավ: Աղջիկների մի որոշ բանակ հա գոռում էր Կասիլյաս, իսկ մի քանիսն էլ ուզում էին ցույց տային որ իսպաներեն կարող են սիրային խոստովանություններ անել:angry: Ամոթա...

Amourchik
09.10.2009, 20:55

չեմ վախենա էս բառից՝յաաաաաաախք:[:[ֆուուուո:[զզվում եմ էլի հո զոռով չի, բա որ ասում էի տենց ա լինելու երևի կեսը իրենց մեջ կասկածում էին, բայց ես հո գիտեմ, էլի եմ ասում յաաաաաախք:[
Հ.Գ.ամոթ ասիր ու հանգստացա՞ր:o

Legolas
09.10.2009, 21:20

Սիրուն տղա չեն տեսել, թէ լավ դարպասապահ?:o
Ռամոսին ասեին էլի կհասկացվեր:D:D

Yellow Raven
09.10.2009, 21:25
չեմ վախենա էս բառից՝յաաաաաաախք:[:[ֆուուուո:[զզվում եմ էլի հո զոռով չի, բա որ ասում էի տենց ա լինելու երևի կեսը իրենց մեջ կասկածում էին, բայց ես հո գիտեմ, էլի եմ ասում յաաաաաախք:[
Հ.Գ.ամոթ ասիր ու հանգստացա՞ր:o

Լավ, թեթև տար, Հասմիկ ջան, ստեղ ոչ մի սարսափելի բան չկա:)Մի մոռացեք, որ սա ընդամենը մարզում էր: Մարդկանց սիրած խաղացողներն էին եկել,իրենք էլ եկել էին իրենց տեսնելու, նորմալ երևույթա...
Այ ուրիշ բան, եթե խաղի ժամանակ մեր հավաքականին երկրպագելու փոխարեն էլի Կասիլյաս-Բուսկետս գոռան... :[

Amourchik
09.10.2009, 21:31

հաստա՞տ:oայդքան վստահ ե՞ս, որ դա էդպես ա, սա առաջին դեպքը չի, նենց բաներ գիտեմ, որ ուղղակի հարապարակելու կարիք չկա,բայց ես ընդհամենը իմ կարծիքն եմ գրել, այո՛ ինձ համար սենց էր:[ ես գրում եմ դա, եթե դա դրական ես համարում՝ դա ուրիշ, ես դրան երբեք դրական չեմ նայի ո՛չ խաղի ժամանակ, ո՛չ էլ դրանից դուրս:ok

Yellow Raven
10.10.2009, 11:56

Ենթ. քո սիրած երգիչնա գալիս Հայաստան համերգ տալու, դու չե՞ս գնա այդ համերգին:think Ես որ ոչ միայն կգնամ այլ չգիտեմ էլ տեղում ինչեր կանեմ:))
Նունը նաև էս բնագավառումա, ենթ. ներկա ես Ռեալ-Բարսելոնա խաղին ու երկրպագում ես Ռեալին, ինչ, ուրեմն դուրսա գալիս որ ազգի դավաճա՞ն ես:)

Բաց մարզումները հենց ցուցադրական բնույթ ունեն, ու նպատակը էնա, որ երկրպագուները գան ու հետևեն իրենց սիրելի ֆուտբոլիստներին;)

Ամեն դեպքում էսօր հուսով եմ պատկերը այլ կլինի;)

h.s.
10.10.2009, 12:15

Վահիկ ջան էտ աղջիկների մոտ սիրած-ը կարծես թե իրականի հետա ասոցացվում: Դա պարզապես շատ երկրպագել չի: Տենց մի հոգի էլ մեր կուրսում կա: Մի քանի անգամ էլ ասել եմ, որ տենց սիրելը հիմարությունա: Ասած-չասած մեկա: Որ Կասիլյասի հասցեին մի հատ թթու բան ասես/կատակով/, կնեղանա: Հեռախոսի էկրանին էլ Կասիլյասի նկարնա գցած ու որ տենում ես ոնցա պաչում:o:fool

Լեո
10.10.2009, 12:23
Ժող, կարող ա իմանաք, էսօրվա խաղի տոմսերը արդեն վաճառել պրծե՞լ են, թ՞ե դեռ կա :think Որ ժամը 7 անց կեսի կողմերը գնամ, կկարողանամ տոմաս առնել :8

h.s.
10.10.2009, 12:27
Ժող, կարող ա իմանաք, էսօրվա խաղի տոմսերը արդեն վաճառել պրծե՞լ են, թ՞ե դեռ կա :think Որ ժամը 7 անց կեսի կողմերը գնամ, կկարողանամ տոմաս առնել :8

Դժվար վերջացած լինի: Էտ երբա՞ մեր ստադիոնը էնքան լցվել, որ ազատ տեղ չի եղել

Լեո
10.10.2009, 12:29
Դժվար վերջացած լինի: Էտ երբա՞ մեր ստադիոնը էնքան լցվել, որ ազատ տեղ չի եղել

Հաշվի առելով, որ Իսպանիայի հավաքականում Բարսայի ու Ռեալի ֆուտբոլիստներ կան՝ կարելի է ենթադրել, որ ստադիոնում տեղ չի լինի, մանավադ, որ նման առիթ հազարից մեկ ա լինում:

h.s.
10.10.2009, 13:04
Հաշվի առելով, որ Իսպանիայի հավաքականում Բարսայի ու Ռեալի ֆուտբոլիստներ կան՝ կարելի է ենթադրել, որ ստադիոնում տեղ չի լինի, մանավադ, որ նման առիթ հազարից մեկ ա լինում:

Հաշվի առ նաև, որ աղջիկներից քչերն են գնում ստադիոն...

Լեո
10.10.2009, 13:23
Հաշվի առ նաև, որ աղջիկներից քչերն են գնում ստադիոն...

Փաստորեն Ռեալի երկրպագուներ քիչ են լինելու :))

Kuk
10.10.2009, 13:39
Ժող էդ խաղը քանիսի՞ն ա սկսվում:

h.s.
10.10.2009, 13:40
Փաստորեն Ռեալի երկրպագուներ քիչ են լինելու :))

Տենցա դուրս գալիս:)

h.s.
10.10.2009, 13:40
Ժող էդ խաղը քանիսի՞ն ա սկսվում:

21:00-ին

Legolas
10.10.2009, 16:19
Վահիկ ջան էտ աղջիկների մոտ սիրած-ը կարծես թե իրականի հետա ասոցացվում: Դա պարզապես շատ երկրպագել չի: Տենց մի հոգի էլ մեր կուրսում կա: Մի քանի անգամ էլ ասել եմ, որ տենց սիրելը հիմարությունա: Ասած-չասած մեկա: Որ Կասիլյասի հասցեին մի հատ թթու բան ասես/կատակով/, կնեղանա: Հեռախոսի էկրանին էլ Կասիլյասի նկարնա գցած ու որ տենում ես ոնցա պաչում:o:fool
Որ ճիշտն ասեմ ես հեչ էլ չեմ ջղայնանում, աղջիկները դրանով ուրախանում են, ու կարծում եմ ավելի բարի դառնում, միքիչ չափի մեջ ու սաղ տոշնի ա,
ու որ ճիշտն ասեմ համ էլ միքիչ մեղավորություն եմ զգում:D:D

Ապե Ջան
10.10.2009, 16:28
բա տոմսերի գներից տեղյակ եք?

Լեո
10.10.2009, 16:32
բա տոմսերի գներից տեղյակ եք?

Ինչքան գիտեմ, 3000, 7000, 10000:

h.s.
10.10.2009, 16:39
Ինչքան գիտեմ, 3000, 7000, 10000:

Չէ 3000, 5000, 7000:

Kuk
10.10.2009, 16:40
Հայաստանի հաղթանակի համար Վիվառոն 13 գործակից ա տվել:D Իսպանիաինը՝ 1.13:

Enigmatic
10.10.2009, 16:43
Հայաստանի հաղթանակի համար Վիվառոն 13 գործակից ա տվել:D Իսպանիաինը՝ 1.13:

այսինքն ասենք մի 10 000 դնեմ իսպանիայի օգտին, ինչքա՞ն օգուտ կանեմ::thinkկարելի ա

h.s.
10.10.2009, 16:45
Իսպանիայի հավաքականի մարզումը

http://www.youtube.com/watch?v=FkRZX3PbduA&feature

Աղջիկները/Իկերի ֆանատները/ նայում են էս նկարին ու մտածում, բա իրանք չլինեին էս տղու տեղը:D

Լեո
10.10.2009, 16:46
այսինքն ասենք մի 10 000 դնեմ իսպանիայի օգտին, ինչքա՞ն օգուտ կանեմ::thinkկարելի ա

10000 x 1,13 = 11300 :)

Kuk
10.10.2009, 16:46
այսինքն ասենք մի 10 000 դնեմ իսպանիայի օգտին, ինչքա՞ն օգուտ կանեմ::thinkկարելի ա

Կդառնա 11300, տաքսու փողը կհանես վիվառո գնալու:

h.s.
10.10.2009, 16:49
Հայաստանի հաղթանակի համար Վիվառոն 13 գործակից ա տվել:D Իսպանիաինը՝ 1.13:

Էն օրը նայում էի Հայաստանի հաղթանակի գործակիցը 27 էր, Իսպանիայը 1.18: Բայց Վիվառոն չէր, արտասահմանյան բուքմեյքեր էր:

Yellow Raven
10.10.2009, 17:32
Կարճ ասած հաջողություն մեր հավաքականին:)
Էսօր սիրտս հուշումա, որ գերանակնկալա լինելու:P

Sagittarius
10.10.2009, 17:58
ժող., ո՞վ գիտի՝ tve-ով էտ խաղը ցույց տալու են, թե չէ.

Հարդ
10.10.2009, 18:00
Բա ոնց ցույց չեն տա? Հ1 ով:

Sagittarius
10.10.2009, 18:02
Բա ոնց ցույց չեն տա? Հ1 ով:

չէ,, ես Հ1 չունեմ, ասում եմ Իսպանիայի առաջինը ցույց կտա՞,, թե՞ իրանց մոտ մենակ սպորտային կանալներն են ցույց տալիս/

Հարդ
10.10.2009, 18:10
Խաղն Իսպանիայում հեռարձակվելու է՝ TVE հեռպւստաալիքով:

Sagittarius
10.10.2009, 18:24
Խաղն Իսպանիայում հեռարձակվելու է՝ TVE հեռպւստաալիքով:

մերսի:hands, տենանք իսպանացի կոմենտատորները հայ ֆուտբոլիստների անուները գիտեն:lol

Լեո
10.10.2009, 18:37
Էսօր սիրտս հուշումա, որ գերանակնկալա լինելու:P

Կասիլիա՞սն էլ ա գոլ խփելու :o

Sagittarius
10.10.2009, 18:53
Կասիլիա՞սն էլ ա գոլ խփելու :o

:hands
մինչև նեմեցը չհելնի հայկական ֆուտբոլի շալակից,, հայկական ֆուտբոլը կեղտի մեջ ա լինելու
ՆԵՄԵՑ ՀԵՌԱՑԻ՛:goblin

հա,, մոռացա,, Սուրեբ Բաղդասարյանն էլ ավտու չի ունենալու:(

Kuk
10.10.2009, 19:35
Կարճ ասած հաջողություն մեր հավաքականին:)
Էսօր սիրտս հուշումա, որ գերանակնկալա լինելու:P

Գերանակնկա՞լ:o Աստված չանի, այ ախպեր, ես չեմ ուզում տենց 11-1 կրվենք:(

Լեո
10.10.2009, 19:51
Գերանակնկա՞լ:o Աստված չանի, այ ախպեր, ես չեմ ուզում տենց 11-1 կրվենք:(

Կուկ ջան, բայց 11-1 լավ հաշիվ ա :think եթե հաշվի առնենք, որ 1-11 չես ասում :think

Kuk
10.10.2009, 19:53
Կուկ ջան, բայց 11-1 լավ հաշիվ ա :think եթե հաշվի առնենք, որ 1-11 չես ասում :think

Դե նկատի ունեի՝ 1-11 էլի:))

Հարդ
10.10.2009, 19:55
ժող, էս պայմանագրի ստորագրումը սաղ փչացնում ա...

Sagittarius
10.10.2009, 20:11
Իսպանիայի առաջին ալիքը ֆուտբոլը ցույց չի տալիս:(
ինտերնետում որտե՞ղ կա

Լեո
10.10.2009, 20:14
Խեղճ Գոհարյանի ոտքին դեռ գնդակ չի կպել :(

Enigmatic
10.10.2009, 20:35
Բայց էլի լավ պաշտպանվում են, իրանց համար էս գեր առաջադիմությունա :))

Լեո
10.10.2009, 20:49
Մերոնք կարող են ավելի լավ խաղալ, եթե մի փոքր վստահ գործեն: Զգացվում է, որ հուզված են ու շփոթված:

Enigmatic
10.10.2009, 20:50
Մերոնք կարող են ավելի լավ խաղալ, եթե մի փոքր վստահ գործեն: Զգացվում է, որ հուզված են ու շփոթված:

դե հա ,էն մտքից ,որ խաղում են գեր աստղերի հետ, հոգեպես ճնշում ա էլի:
Բայ էլի համեմատ լավ են խաղում, բայց իսպանիան էլ եսիմ ոնց չի խաղում::think

Լեո
10.10.2009, 20:52
Բայ էլի համեմատ լավ են խաղում, բայց իսպանիան էլ եսիմ ոնց չի խաղում::think
Կարիք չունեն գործելու իրենց ողջ հնարավորությամբ :)

Enigmatic
10.10.2009, 20:58
Կարիք չունեն գործելու իրենց ողջ հնարավորությամբ :)

Հա զգացվում ա , որ իմիջայլոց են խաղում:

Sagittarius
10.10.2009, 21:09
Իմ դուրը վաբշե չի գալիս,,, ընդհանրապես դիսցիպլինա չկա,, ոնց որ ամեն մեկը իր տրեներն լինի,, ով ոնց ուզում ա, խաղում ա
են Գոհարյանն էլ ավելի լավ ա ընդհանրապես դաշտ դուրս չգար

Աբելյան
10.10.2009, 21:16
1-1
Իսկ անասունները ռեկլամ են ցույց տալի:angry

Լեո
10.10.2009, 21:18
Իսկ անասունները ռեկլամ են ցույց տալի:angry

Էս երկրում ամեն ինչ նյարդայնացնող ա ու զզվելի :[

Աբելյան
10.10.2009, 21:18
էէէ, ես էլ հավատացի :(

Աբելյան
10.10.2009, 21:19
կներեք, ապատեղեկատվություն էր
ես էլ նենց էի ուրախանում

թե ասա մերոնք ուր, գոլ խփելն ուր

Լեո
10.10.2009, 21:19
էէէ, ես էլ հավատացի :(

Ձայնագրությունն են միացրել :lol
Ուշադիր եղեք, 53-րդ րոպեին հայերը գոլ են խփելու :P

Աբելյան
10.10.2009, 21:20
Ձայնագրությունն են միացրել :lol
Ուշադիր եղեք, 53-րդ րոպեին հայերը գոլ են խփելու :P

http://www.goalzz.com/main.aspx?region=-1&area=6&update=true
ստեղով 1-1 ա :)

Լեո
10.10.2009, 21:21
կներեք, ապատեղեկատվություն էր
ես էլ նենց էի ուրախանում

թե ասա մերոնք ուր, գոլ խփելն ուր

Արխային, ապատեղեկատվություն չէ, ուղղակի հիմա ուղիղ եթեր չի միացրած :D

Բայց ափսոս արդեն 1-2 ա հաշիվը :(

Enigmatic
10.10.2009, 21:22
Ո՞նց:o հիմա քանիս քանիս ա՞, ով ա գոլ խփել

Աբելյան
10.10.2009, 21:22
Արխային, ապատեղեկատվություն չէ, ուղղակի հիմա ուղիղ եթե չի միացրած :D

Բայց ափսոս արդեն 1-2 ա հաշիվը :(
չոտկի՞ :think

Լեո
10.10.2009, 21:23
Ո՞նց:o հիմա քանիս քանիս ա՞, ով ա գոլ խփել

Հիմա 1-2 ա…
Հայերից գոլը խփել ա Ռոբերտ Արզումանյանը 58-րդ րոպեին, իսպանացիներից՝ Մատան 66-րդ րոպեին :)

Աբելյան
10.10.2009, 21:24
Ո՞նց:o հիմա քանիս քանիս ա՞, ով ա գոլ խփել
երկրորդ կեսը ոնց որ տեսագրել են :think

Ռոբերտ Արզումանյան, 58"
Մատա, 63", 11-մ

Աբելյան
10.10.2009, 21:25
Հիմա 1-2 ա…
Հայերից գոլը խփել ա Ռոբերտ Արզումանյանը 58-րդ րոպեին, իսպանացիներից՝ Պույոլը 66-րդ րոպեին :)
արդեն ուղղեցին

Աբելյան
10.10.2009, 21:26
ժողովուրդ, պատրաստվեք, հիմա գոլ եք տենալու :hands

էս ա Արզումանյանը գոլ ա խփելու

տենաս լավ գոլ ա՞ ըլնելու:think
եկեք քննարկենք:D

Լեո
10.10.2009, 21:29
եկեք քննարկենք:D

Առանց գոլը տեսնելու՞ քննարկենք :lol

Աբելյան
10.10.2009, 21:30
Առանց գոլը տեսնելու՞ քննարկենք :lol
իմ կարծիքով մոտիկից ա խփելու:think

Աբելյան
10.10.2009, 21:31
գլխով էր :hands
ու վատը չէր:love

Աբելյան
10.10.2009, 21:33
Պույոլն էլ դեղին ա ստանալու:think

Enigmatic
10.10.2009, 21:33
գլխով էր :hands
ու վատը չէր:love

Վայ Հայկ:D

Լեո
10.10.2009, 21:34
Ուռա՜, փաստորեն իրոք խփեցին :D :hands

մնաց հուսանք, որ իսպանացիները չեն խփելու :(

Լեո
10.10.2009, 21:35
Պույոլն էլ դեղին ա ստանալու:think

Ինձ թվում ա հա :think

Enigmatic
10.10.2009, 21:36
Ինձ թվում ա հա :think

Հա էտ կռիսը շատ կոպիտ ա խաղում :sad

masivec
10.10.2009, 21:37
Պենալ:(

Լ.յ.ո.վ.
10.10.2009, 21:38
Ժող ո՞վ իսպանացիներին գոլ խփեց, ոնց որ 6 համարն էր :think

Լեո
10.10.2009, 21:39
Հա էտ կռիսը շատ կոպիտ ա խաղում :sad
Կռիս չէ, Պույոլն ա :love

Ժող ով իսպանացիներին գոլ խփե՞ց, ոնց որ 6 համարն էր :think

Ռոբերտ Արզումանյան

Աբելյան
10.10.2009, 21:40
ոչ մի լավ լուր չկա:(

Աբելյան
10.10.2009, 21:46
88" Սարգիս Հովսեփյանը զգուշացվում ա:

Լեո
10.10.2009, 21:47
88" Սարգիս Հովսեփյանը զգուշացվում ա:

Ես էլ տենց նախազգացում ունեմ :8

Աբելյան
10.10.2009, 21:49
Ես էլ տենց նախազգացում ունեմ :8
Սպասենք, տեսնենք, ես Նոստրադամուս չեմ, որ անընդհատ ճիշտ գուշակեմ :8

Աբելյան
10.10.2009, 21:55
Վերջ, ժողովուրդ, էս էլ կրվանք...
Մնում ա հուսալ, որ Ցեղասպանության ու Կարսի պայմանագրի դիմաց Թուրքիան խաղ կտա, ու արդարացումն էլ կլնի էն, որ հայերը լավ խաղ ցույց տվին Եվրոպայի չեմպիոնների դեմ:

Rammstein
10.10.2009, 21:59
1:2 վերջացա՞վ:

Աբելյան
10.10.2009, 22:01
1:2 վերջացա՞վ:
հա:(

Enigmatic
10.10.2009, 22:03
Էրեխեք բայց ես գոհ եմ էս անգամ մերոնց խաղից:)

Աբելյան
10.10.2009, 22:04
Էրեխեք բայց ես գոհ եմ էս անգամ մերոնց խաղից:)
ես էլ
որ իմացա գոլ են խփել, նենց ուրախացա

Հարդ
10.10.2009, 22:28
Ես էլ եմ ինչ որ տեղ ուրախ: Արժանի խաղ ցուցադրեցին Իսպանիային: Ճիշտ ա, 100 տոկոսով չէին խաղում, բայց էս էլ վատ չէր:

Sagittarius
10.10.2009, 22:30
Իմ դուրը վաբշե չի գալիս,,, ընդհանրապես դիսցիպլինա չկա,, ոնց որ ամեն մեկը իր տրեներն լինի,, ով ոնց ուզում ա, խաղում ա
են Գոհարյանն էլ ավելի լավ ա ընդհանրապես դաշտ դուրս չգար

իմ կարծիքը չեմ փոխել,,,,
ապրի Արզումանյանը,, ինքը երկրորդ հարկում լավ ա խաղում,,, պորտուգալացիք էլ ետի գիտեն;)
բայց պրոֆեսիոնալ ժամանակակից ֆուտբոլի հոտ չէր գալիս,, ուղղակի հայերին թողեցին մի քիչ վազվզել,,,, ու ինձ թվում ա, որ իսպանացիների հետ պայմնավորվախություն կար, որ մերոնց շատ չճնշեին

h.s.
10.10.2009, 22:31
Լավ էր, որ գոլ խփին, թե չէ մի գոլանի խաղ էր

ministr
10.10.2009, 22:44
Էս էր Եվրոպայի չեմպիոնը?

Ապրեն մերոնք!!!!!

Պույոլ արվամոլ, սուդյա գյալըբո :D

Նոր հասա տուն, ով էր գնացել ստադիոն?

Մանուլ
10.10.2009, 23:20
Գնացել էի :) Իսկականից ապրե´ն մերոնք ;) Ամեն ինչ իմ նախատեսածով ընթացավ՝ բացի 11 մետրանոցից :( Էդ էլ որ չլիներ, իսպանացիք խայտառակ էին լինելու :))

Էս անգամ երկրպագուները ինչ-որ պասիվ էին, դուրս չեկավ...

Լավ էին կազմակերպել: Մտնելուց տոմսերը 5 տեղ ստուգեցին, բայց նորմալ անցանք, Պորտուգալիայի խաղի հետ համեմատելու չէր: Չնայած էս անգամ 1.5 ժամ շուտ էինք եկել :))

Բայց ինձ ահավոր ջղայանցրին... 2 կարգ ներքև 5 (13-15 տարեկան) աղջիկ էին նստած հետևյալ գրությամբ պլակատով.

SPAIN
REAL MADRID
CASILLAS
Դեռ խաղը չէր սկսվել, ֆուտբոլիստները դաշտում մարզվում էին: Հենց Կասիլյասը թեքվում էր մեր կողմ (բայց, բնականաբար, տրիբունային չէր նայում :))), էս աղջիկները կանգնում էին, սկսում էին ձեռքով անել, գոռալ «Կասիլյաս, Կասիլյաս» :D Հետո խաղը սկսվեց, սրանք պլակատը պահել են: Ասում ենք՝ չե՞ք տեսնում, որ Կասիլյասը չի խաղում, սրանք ուշադրություն չեն դարձնում :sad
Հայաստանի հիմնի ժամանակ՝ :bad... Ընթացքում էլ մեկ-մեկ գոռում էին «Իսպանիա», բայց դե մենք իրենց ձայները խլացնում էինք :))
Բա իրանցից մեկը 4 տարի Իսպանիայում էր ապրել: Հայաստանում դեմոկրատիա ա (:D), իրենք ազատ ում կուզեն, կերկրպագեն: Հետո էլ՝ թող հայերը լավ ֆուտբոլ ցույց տան, իրենց կողմից կլինեին և այդպես շարունակ: Ամոթ ա...

ministr
10.10.2009, 23:27
Իսպանացիք էլի խայտառակ են եղել! Կասիլյասին չհաշված հիմնական կազմով եկել էին: Ու ինչ` քռքաշ հազիվ հաղթեցին: 11 մետրանոց ըստ իս լրիվ անտեղի էր, քանի որ Բերեզովսկին գնում էր ուղիղ դեպի գնդակը... դե ոնց կլիներ Եվրոպայի չեմպիոն, մեկ էլ առը հա հայերը ոչ ոքի են անում:

Իսպանացիների կնիկ բնավորությունն էլ դուրս չեկավ, մեկի մազերը խառնվում էր պառկում էր խոտին ոտերը տնգում էր:

Մանուլ
10.10.2009, 23:29
Հա, խայտառակ են եղել :))
Բայց ինձ թվաց, որ Բերեզովսկին իսկապես խախտում ա արել, մենք դարպասի հետևում էինք նստած:

ministr
10.10.2009, 23:34
Մենք Արևելյան տրիբունայում էին, ու մարդը խաղաց գնդակի վրա, ոչ թե խաղացողի...
Բայց դե ոնց որ ասվեց.. սուդյա . ****

Լեո
10.10.2009, 23:38
Իսպանացիք էլի խայտառակ են եղել! Կասիլյասին չհաշված հիմնական կազմով եկել էին: Ու ինչ` քռքաշ հազիվ հաղթեցին: 11 մետրանոց ըստ իս լրիվ անտեղի էր, քանի որ Բերեզովսկին գնում էր ուղիղ դեպի գնդակը... դե ոնց կլիներ Եվրոպայի չեմպիոն, մեկ էլ առը հա հայերը ոչ ոքի են անում:

Իսպանացիների կնիկ բնավորությունն էլ դուրս չեկավ, մեկի մազերը խառնվում էր պառկում էր խոտին ոտերը տնգում էր:

Լավ էլի: Իսպանացիները ուղղակի կանգնած էին խաղում, ոչ մի ֆուտբոլիստի ես չտեսա լուրջ ջանք գործադրելուց: Նրանք խաղում էին էնպես, կարծես 6-րդ դասարանի երեխաներին ֆուտբոլ խաղալ էին սովորեցնում: Չէին ուզում ջանք գործադրել, որ իզուր տեղը չհոգնեն (առանց այն էլ երկար ճանապարհ էին եկել ու պիտի նույնքան էլ ետ գնան՝ գումարած կլիմայական փոփոխությունը), առավել ևս վնասվածքներ չստանան: Ու լավ ա, որ էդպես էին խաղում, այլապես մինիմում 0-6-ը պատրաստ կլիներ:

h.s.
10.10.2009, 23:52
Մենք Արևելյան տրիբունայում էին, ու մարդը խաղաց գնդակի վրա, ոչ թե խաղացողի...
Բայց դե ոնց որ ասվեց.. սուդյա . ****

Կրկնապատկերով երևում էր, որ խախտում կար: Իսկ իսպանացիներին պետք չէր ավելորդ վնասվածքներ: Մի քիչ որ տեմպ տային, մեր պաշտպանությունը փլվելու էր: Հետո էլ իրանք ոչ մի լուրջ խաղի Կասիլյասին զամեն չեն թողնի, էն էլ սենց լավ մարզավիճակում:

Արևհատիկ
10.10.2009, 23:55
Ես էլ եմ էն կարծիքին, որ իսպանացիները ուղղակի ջանք չէին թափում: Իրենց մենակ հաղթանակ էր պետք, որ իրենց երեք միավորը չկորցնենք: Թե չե եթե խաղային այնպես, ինչպես միշտ խաղում են, հայերը խայտառակ հաշվով կպարտվեին:

ministr
10.10.2009, 23:58
Լավ էլի: Իսպանացիները ուղղակի կանգնած էին խաղում, ոչ մի ֆուտբոլիստի ես չտեսա լուրջ ջանք գործադրելուց: Նրանք խաղում էին էնպես, կարծես 6-րդ դասարանի երեխաներին ֆուտբոլ խաղալ էին սովորեցնում: Չէին ուզում ջանք գործադրել, որ իզուր տեղը չհոգնեն (առանց այն էլ երկար ճանապարհ էին եկել ու պիտի նույնքան էլ ետ գնան՝ գումարած կլիմայական փոփոխությունը), առավել ևս վնասվածքներ չստանան: Ու լավ ա, որ էդպես էին խաղում, այլապես մինիմում 0-6-ը պատրաստ կլիներ:

Ոտով էին եկել էդ ճանապարհը? Եթե տենց չուզենային ջանք գործադրել երկրորդ կազմ կհանեին:

Լեո
11.10.2009, 00:02
Ոտով էին եկել էդ ճանապարհը? Եթե տենց չուզենային ջանք գործադրել երկրորդ կազմ կհանեին:

Ոտքով չէին եկել, ինքանթիռով էին եկել, բայց միևնույն ա հոգնեցնող ա:
Դու հանգիստ եղի, երկրորդ կազմն էլ եթե ուզենա, Հայաստանին 0-6 կջախջախի, չկասկածես:

ministr
11.10.2009, 00:09
Էսօրվա խաղը լրիվ ուրիշ բան էր ասում: Մեր թիմին պետք չի էդ կարգի թերագնահատել, իսկ սրան նրան աստվածացնել:

Լեո
11.10.2009, 00:13
Էսօրվա խաղը լրիվ ուրիշ բան էր ասում: Մեր թիմին պետք չի էդ կարգի թերագնահատել, իսկ սրան նրան աստվածացնել:

Մեր թիմին ես չեմ թերագնահատում, գնահատում եմ էնպիսին, ինչպիսն կա: Բայց նաև չեմ ընդունում նման անհարգալից վերաբերմունքը մրցակցի ու հյուրի նկատմամբ:

Sagittarius
11.10.2009, 00:15
սաղ հեչ,, թե իսպանացիք խի էին տենց խաղում ինձ չի հետաքրքրում,,, դուք ուղղակի նստեք ու ետ խաղի տեսագրությունը դիտեք ու մեր ֆուտբոլը գնահատեք,, հասկանում եմ՝ մարզադաշտի մթնոլորտը ոգևորում ա,,,
հեչ չի զգացվում, որ թիմը մարզիչ ունի, և որ թմում խաղում են իսկանան ֆուտբոլիստներ, որոնք հասկանում են՝ ինչի համար են դաշտ դուրս գալիս,, բացառությամբ մի քանի, օր՝ Արզումանյանը
իսկ մեծ մասը քյառթու Պելեներ են,,, սկի սպորտցմենի քաշ չունեն,
ես հաշվից չեմ խոսում,, այլ թմի ընդհանուր որակից,, մարզիչների ու ֆեդերացիայի աշխատանքից,, ֆուտբոլիստների որակից,, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հալ չունեն,,, իսկ իրանցից հազար անգամ ավելի տաղանդավոր երիտասարդները տեղ չունենալով,,, ֆուտբոլ դեռ չմտած ֆուտբոլից հեռանում են,, կամ գնում են արտերկրում են խաղում,,,

միակ մարզիչը որի ժամանակ մեր հավաքականը խաղում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլ և կար դիսցիպլինա, ետի Պոռտերֆիլդն էր,,, մինչև հիմա զարմանում եմ՝ ոնց կարողացավ տենց կարճ ժամանակում նման դիսցիպլինա ու հարգանք մտցնել թիմում,, երևում էր, որ դաշտում ամեն մի ֆուտբոլիստ ունի հատուկ առաջադրանք և հստակ հետևում է դրան,, ոչ թե՝ գործեք իրավիճակից ելնելով

ministr
11.10.2009, 00:19
Մեր թիմին ես չեմ թերագնահատում, գնահատում եմ էնպիսին, ինչպիսն կա: Բայց նաև չեմ ընդունում նման անհարգալից վերաբերմունքը մրցակցի ու հյուրի նկատմամբ:

Հարգալիցը որնա, մի 5 րոպե ուշ դուրս գայինք որ մի 4 հատ խփեին ամեն ինչ տոչնի ըլներ?
Սպորտում հյուրասիրությունը որնա?

Ֆուտբոլը անկանխատեսելի սպորտ է ու չկան աստվածներ: Իսկ մենք շատ լավ ենք խաղացել: Մանավանդ եթե հաշվենք, որ առանց գլխավոր մարզիչի ենք: Սեփական ուժերով այսպես ասած:

Լեո
11.10.2009, 00:22

Խոսքը երկրպագուների հարգանքի մասին ա: Օրինակ՝ վերևում քո գրածը հենց էդ անհարգալից վերաբերմունքի մասին ա խոսում:

ministr
11.10.2009, 00:30
Կոնկրետ որը?

Լեո
11.10.2009, 00:35
Կոնկրետ որը?

Իսպանացիների կնիկ բնավորությունն էլ դուրս չեկավ, մեկի մազերը խառնվում էր պառկում էր խոտին ոտերը տնգում էր:

:).

ministr
11.10.2009, 00:38
Դե ինչ կար էդ էլ ասում եմ: Նիստելռոյն ու Ռոնալդուն էլ շատ լավ ֆուտբոլիստներ են, բայց սիմուլյանտություն անելու համար խելքներն իրենցը չի:

Sagittarius
11.10.2009, 00:46
բայց իսպանացիների մեկնաբանությանբ հավես էր լսելը,,, ՔառամՋԱՆ:) Առմենիա էլ ընենց էին ասում,, քեֆս գալիս էր,,, կոմենտատորներից մեկն էլ Հայաստան անվան ծագման մասին էր խոսում,,, ասում Հայք,, Ստան,, Հայաստան,, տենց էլի

Yellow Raven
11.10.2009, 12:02
Էս էր Եվրոպայի չեմպիոնը?

Ապրեն մերոնք!!!!!

Պույոլ արվամոլ, սուդյա գյալըբո :D

Նոր հասա տուն, ով էր գնացել ստադիոն?

Աաաա, չլնի՞ էդ գոռացողը դու էիր:D Էդ սուդյա գյալըբո-յի վրա մեռել էի ես, մի կես ժամ ուշքի չէի գալի:D

Էս անգամ երկրպագուները ինչ-որ պասիվ էին, դուրս չեկավ...

Յա, բա արևելյանից բացի որտեղ էլ նստես երկրպագուները պասիվ են:))
Մյուս անգամ արևելյան կնստես, արևելյանում մթնոլորտը ուրիշա էլի:love:P

Մանուլ
11.10.2009, 18:45
Յա, բա արևելյանից բացի որտեղ էլ նստես երկրպագուները պասիվ են:))
Մյուս անգամ արևելյան կնստես, արևելյանում մթնոլորտը ուրիշա էլի:love:P

Ահա, մյուս անգամ :) Բայց էս անգամ սովորականից պասիվ էին :))

ministr
11.10.2009, 19:46
Աաաա, չլնի՞ էդ գոռացողը դու էիր:D Էդ սուդյա գյալըբո-յի վրա մեռել էի ես, մի կես ժամ ուշքի չէի գալի:D

Յա, բա արևելյանից բացի որտեղ էլ նստես երկրպագուները պասիվ են:))
Մյուս անգամ արևելյան կնստես, արևելյանում մթնոլորտը ուրիշա էլի:love:P

Արևելյան տրիբունա առաջին սեկցիա :) Եթե այդտեղ ես եղել ուրեմն ես էի :hands

Yellow Raven
12.10.2009, 12:44
Արևելյան տրիբունա առաջին սեկցիա :) Եթե այդտեղ ես եղել ուրեմն ես էի :hands

Այո-այո:)) Դեմք ես լրիվ:D

Yellow Raven
12.10.2009, 12:55
Հայաստանի հավաքականին Բուրսայում դիմավորեցին ծաղիկներով

Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է թուրքական Բուրսա, որտեղ երկու օրից կկայանա Թուրքիա–Հայաստան 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի վերջին հանդիպումը։

Մեր ընտրանու ֆուտբոլիստներին օդանավակայանում ծաղիկներով դիմավորել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Anadolu–ն նաև տեղեկացնում է, որ օդանավակայանում անվտանգության աննախադեպ միջացոռումներ են ձեռնարկվել։ Հայկական թիմի ավտոբուսը պահպանվում է իրավապահ մարմինների երեք շղթաներով։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը տեղավորել է Holiday Inn հյուրանոցում և այսօր իր առաջին մարզումը կանցկացնի Թուրքիայում։

Tert.am

Ֆուտբոլասեր
12.10.2009, 14:31
Լավ էլի: Իսպանացիները ուղղակի կանգնած էին խաղում, ոչ մի ֆուտբոլիստի ես չտեսա լուրջ ջանք գործադրելուց: Նրանք խաղում էին էնպես, կարծես 6-րդ դասարանի երեխաներին ֆուտբոլ խաղալ էին սովորեցնում: Չէին ուզում ջանք գործադրել, որ իզուր տեղը չհոգնեն (առանց այն էլ երկար ճանապարհ էին եկել ու պիտի նույնքան էլ ետ գնան՝ գումարած կլիմայական փոփոխությունը), առավել ևս վնասվածքներ չստանան: Ու լավ ա, որ էդպես էին խաղում, այլապես մինիմում 0-6-ը պատրաստ կլիներ:
Կարողա վաբշե մանեկեններ էին քցել դաշտի մեջ?
Բա ով էր պատկատներ, խախտումներ անում, մերոնցից էլ շատ: Ով երկու հատ դեղին ստացավ երկու անգամ էլ չստացավ: Սուդյա ....-ը խղճաց մանեկեններին::D

Taurus
13.10.2009, 20:38
մինչև 21 տարեկաններ
37' Turkey 0 - 0 Armenia

Monk
13.10.2009, 20:42
Ժողովուրդ, վաղվա խաղը ժամը քանիսի՞ն է լինելու:

Yeghoyan
13.10.2009, 20:46
Ժողովուրդ, վաղվա խաղը ժամը քանիսի՞ն է լինելու:

Թուրքիայի՞ հետ:8

Ժամը 23-ին Երևանի ժամանակով;)

Monk
13.10.2009, 20:47
Թուրքիայի՞ հետ:8

Ժամը 23-ին Երևանի ժամանակով;)
Հա:
Մերսի:)

h.s.
13.10.2009, 20:48
մինչև 21 տարեկաններ
37' Turkey 0 - 0 Armenia

Ո՞ր սայթով ես նայում

Լեո
13.10.2009, 20:51
Ո՞ր սայթով ես նայում

Խաղը դեռ շարունակվում ա (առաջին խաղակեսը վերջանալու վրա ա):

Էստեղ նայիր ;)

http://www.soccerstand.com/

Հարդ
13.10.2009, 20:57
Թուրքիայի՞ հետ:8

Ժամը 23-ին Երևանի ժամանակով;)

Իսկ ես գիտեմ 19:00 - ին:

Yeghoyan
13.10.2009, 21:01
Իսկ ես գիտեմ 19:00 - ին:

չէ հաստատ 23-ին է;) թերթում էլ է այդպես գրված

h.s.
13.10.2009, 21:02
Իսկ ես գիտեմ 19:00 - ին:

Վաղը Ֆուտբոլ+ կառնենք, կիմանանք:))

Yeghoyan
13.10.2009, 21:04
Վաղը Ֆուտբոլ+ կառնենք, կիմանանք:))

իսկ ես հենց Ֆուտբոլ+ի տվյալներ եմ ասում:8

Հարդ
13.10.2009, 21:04
Վաղը Ֆուտբոլ+ կառնենք, կիմանանք:))

Վերջին էջը չմաոռանաս:crazy
Բայց հայլուրով ասին 19:00 - ին...

Լեո
13.10.2009, 21:06
Էս կայքը (http://www.soccerstand.com/) երբեք սխալ ինֆոմացիա չի տալիս, բոլոր խաղերի մասին ինֆորմացիա (օնլայն) կարող ես ստանալ էս կայքից (այդ թվում ժամերը) :)

h.s.
13.10.2009, 21:14
Էս կայքը (http://www.soccerstand.com/) երբեք սխալ ինֆոմացիա չի տալիս, բոլոր խաղերի մասին ինֆորմացիա (օնլայն) կարող ես ստանալ էս կայքից (այդ թվում ժամերը) :)

Ըստ www.soccerstand.com-ի ժամը 23:00:)

Sagittarius
13.10.2009, 21:23
ստեղ (http://www.championat.tv/live/) էլ կարող էք օնլայն նայել,, և ոչ միայն էտ խաղը:)

h.s.
13.10.2009, 21:52
Թուրքիա - Հայստան 90' 0: 0 (մինչև 21 տարեկաններ)

Կարծում եմ լավ արդյունքա:)

Sagittarius
13.10.2009, 21:57
խփին տավարները,,, 1-0 :angry

h.s.
13.10.2009, 21:59
Թուրքիա - Հայստան 0: 0 (մինչև 21 տարեկաններ)

Կարծում եմ լավ արդյունքա:)

Ես էլ մտածում էի խաղը վերջացելա: Վերջին րոպեին գոլ կերան:angry:(
Էս դատավորը քանի՞ րոպե էր ավելացրել:8

Taurus
13.10.2009, 22:01
Ավարտվեց
Turkey 1 - 0 Armenia
վերջի վայկյանին կերան

Sagittarius
13.10.2009, 22:01
Ես էլ մտածում էի խաղը վերջացելա: Վերջին րոպեին գոլ կերան:angry:(
Էս դատավորը քանի՞ րոպե էր ավելացրել:8

4,,,, 4րդին էլ կերան,, տենց ա գրած

Yellow Raven
13.10.2009, 22:26
Էխ. էլի բախտներս չբերեց, մնացինք ազգային հավաքականի հույսին, թե չէ 17-19 տարեկանները ընդհանրապես ոչ ֆուտբոլային հաշիվներով են կրվում:(