PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9 10

salatik
01.04.2009, 22:55
Շատ ափսոս, ես հույս ունեի որ կհաղթենք էս ագամ...:o

Ներսես_AM
01.04.2009, 22:55
Հա ջահնդամին թե չկրվանք: Լավ էլ խաղում էին մերոնք, համեմատած էս շրջանի մյուս խաղերի: Որ վիզ են դնում ստացվումա էլի: Շուն գել էլի մերոնք են, բայց դե մեկա Ռուբիկ հեռացի՜ր

salatik
01.04.2009, 22:56
ախր ցավն էնա, որ մարզիչի պրոբլեմը չի ամենամեծ պրոբլեմը
պրոբլեմը հենց մեր ֆուտբլիստներն իրանց մեջ պետքա գտնեն
ինչով են պակաս մյուսներից

ministr
01.04.2009, 23:06
Տղեքին բան մի ասեք.. մարդիկ ապացուցել են որ ճիշտ մարզիչ ունենալու դեպքում ընդունակ են շատ լավ խաղալու: Նենց որ պորտուգալացիների մազերը կարգին խառնվեր... Կարգին մարզիչ ա պետք, ու կարգին մարզիչ ջոկող:

salatik
01.04.2009, 23:14
է~~ , ու մինչև երբ պետքա մենք սենց մանթրաշ նստենք?
ամենասիրված սպորտաձևնա ամբողջ աշխարհում, ու մենք մերին ինչքան որ ուզում ենք սիրենք, փոխադարձ ոչ մի բան չենք տեսնում, մեր սիրտը կոտրվումա ամեն անգամ

բայց ոց էլ լինի իրանց կողքին ենք, ուրիշ ինչ կարանք անենք?

Lion
01.04.2009, 23:14
Վերջ:(

Էստոնիա-Հայաստան 1-0

Էստոնիա-5 միավոր
Հայաստան-1 միավոր

Խայտառակություն:angry:angry

Մենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ֆուտբոլի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին:think

Լուսաբեր
01.04.2009, 23:14
Ֆուտբոլից կամաց-կամաց հիասթափվում եմ, կամ էլ պիտի հայակակները չնայեմ :(

ArmBoy
02.04.2009, 01:37
Մենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ֆուտբոլի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին:think

Միգուցե մեզ պետք է կարգին ֆեդերացիա՝ իր կարգին նախագահով: Թե չէ, մերոնք դաշտում ոնց որ բջնիի դատարկ շիշ լինեն...

Լեո
02.04.2009, 09:48
Մեր հավաքականը բազում թերությունների կողքին ունի նաև մեկ օգտակար կողմ, այն է՝ նրան որպես համեմատության օբյեկտ հիշատակելը: Այսինքն՝ երբ տեսնում ենք, որ որևէ մարդ կամ կառույց ահավոր վատ է աշխատում, ասում ենք. «Ոնց որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լինի»:D

Արիացի
02.04.2009, 10:13
Ես չեմ հասկանում, կարողա էսքանից հետո, հլա Ռուբիկը էդքան աբուռ ունենա ու հրաժարական չտա? Հավաքականը դառել ա զրո, էն աստիճանի ա, որ ոչ ֆուտբոլային Էստոնիային կրվում ենք ու հլա մի հատ էլ խոտ Սլավա Սարգսյանը ասում ա մերոնք վատ չդրսևորեցին: Տո ինչը վատ չդրսևորեցին? ինչ լավ դրսևորված բան տեսար? Մարդ ամոթից գետիննա մտնում, ավելի լավա հայտարարենք, որ մենք ազգային հավաքական չունենք ու պրծնենք սաղ գլխացավանքներից: Վոբշմ, Նեմեցը պտի հրաժարական տա, եթե գոնե մի քիչ նամուս ունի: :angry

Dayana
02.04.2009, 10:23
Վերջ:(

Էստոնիա-Հայաստան 1-0

Էստոնիա-5 միավոր
Հայաստան-1 միավոր

Խայտառակություն:angry:angry

փաստորեն երեկ պարտվեցին հա՞: Ինչ աննամուս հավաքական ունենք :( մի անգամ չեղավ մի հատ թասիբի ընկնեն ինչ-որ խաղ հաղթեն: :(

Ուրվական
02.04.2009, 10:26
Վոբշմ, Նեմեցը պտի հրաժարական տա, եթե գոնե մի քիչ նամուս ունի: :angry

Չգիտեմ, ես էլ իրան դեմ եմ, ուղղակի մտածում եմ, թե ով պիտի լինի իրա տեղում, մտքովս ոչ մեկը չի անցնում:

ministr
02.04.2009, 10:28
Իսկ ֆուտբոլի ֆեդերացիային կամ էդ ասպարեզի մարդկանց ճանաչում ես, որ ոչ ոք մտքովդ չի անցնում?

Ուրվական
02.04.2009, 10:29
Իսկ ֆուտբոլի ֆեդերացիային կամ էդ ասպարեզի մարդկանց ճանաչում ես, որ ոչ ոք մտքովդ չի անցնում?

Հա, ճանաչում եմ որոշ մարդկանց, խի պտի ճանաչեի, որ մտքովս անցնե՞ր:

Արիացի
02.04.2009, 10:41
Չգիտեմ, ես էլ իրան դեմ եմ, ուղղակի մտածում եմ, թե ով պիտի լինի իրա տեղում, մտքովս ոչ մեկը չի անցնում:
Իմ մտքով էլ տենց ինչ-որ մեկը չի անցնում, բայց դե կարելի ա մարդ գտնել: Լավը էն ա, որ պարտադիր չի ֆուտբոլի ասպարեզում հայտնի մարդ լինի, հենց նեմեցն էլ սկզբում ֆուտբոլի հետ կապ չուներ: Նենց որ կարելի ա գտնել մեկին, որը գոնե մի քիչ նվիրված գործ կանի, ոչ թե մենակ կմտածի սեփական փորը մեծացնելու մասին:

ministr
02.04.2009, 10:48
Հա, ճանաչում եմ որոշ մարդկանց, խի պտի ճանաչեի, որ մտքովս անցնե՞ր:

Բա եթե մարդկանց չես ճանաչում, որտեղից պտի թեկնածություն գտնես որ առաջարկես իրա տեղը? Կարող ա գործից հասկացող ու վիճակը շտկելու ունակ մարդիկ կան, որոնց անունը չգիտես:

Լեո
02.04.2009, 11:21
Ես չեմ հասկանում, կարողա էսքանից հետո, հլա Ռուբիկը էդքան աբուռ ունենա ու հրաժարական չտա? Հավաքականը դառել ա զրո, էն աստիճանի ա, որ ոչ ֆուտբոլային Էստոնիային կրվում ենք ու հլա մի հատ էլ խոտ Սլավա Սարգսյանը ասում ա մերոնք վատ չդրսևորեցին: Տո ինչը վատ չդրսևորեցին? ինչ լավ դրսևորված բան տեսար? Մարդ ամոթից գետիննա մտնում, ավելի լավա հայտարարենք, որ մենք ազգային հավաքական չունենք ու պրծնենք սաղ գլխացավանքներից: Վոբշմ, Նեմեցը պտի հրաժարական տա, եթե գոնե մի քիչ նամուս ունի: :angry

Իբր մենք ընենց «բեսաաա՜մթ» ֆուտբոլային ենք, հա՞: Ֆուտբոլը մեզնից էնքան ա հեռու, ինչքան Պլուտոնը Երկրագնդից:

1973թ-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում Լևոն Իշտոյանը լրացուցիչ ժամանակում երկրորդ գոլը խփեց Կիևի Դինամոյի դարպասը, ապահովեց իր թիմի հաղթանակն ու... վերջ դրեց հայկական ֆուտբոլի պատմությանը...

Venus
02.04.2009, 11:42
:(:(:(
Ինչ տխուր է........

Արիացի
02.04.2009, 11:48
Իբր մենք ընենց «բեսաաա՜մթ» ֆուտբոլային ենք, հա՞: Ֆուտբոլը մեզնից էնքան ա հեռու, ինչքան Պլուտոնը Երկրագնդից:

1973թ-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում Լևոն Իշտոյանը լրացուցիչ ժամանակում երկրորդ գոլը խփեց Կիևի Դինամոյի դարպասը, ապահովեց իր թիմի հաղթանակն ու... վերջ դրեց հայկական ֆուտբոլի պատմությանը...

Եթե հավաքականը վատ ա խաղում, դա դեռ չի նշանակում, որ մենք ֆուտբոլային չենք: Ֆուտբոլային ենք էնքանով, որ ֆուտբոլը Հայաստանում ամենատարածված սպորտաձևն ա: Երեխեքը, որ իջնում են բակ, ֆուտբոլ են խաղում և ոչ բասկետբոլ: Ուղղակի պետք ա, որ մի քիչ ներդրումներ կատարվեն, որպեսզի էդ բակային խաղացողը կարողանա դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Ուրվական
02.04.2009, 12:45
Բա եթե մարդկանց չես ճանաչում, որտեղից պտի թեկնածություն գտնես որ առաջարկես իրա տեղը? Կարող ա գործից հասկացող ու վիճակը շտկելու ունակ մարդիկ կան, որոնց անունը չգիտես:

Կարող ա, ամեն ինչ կարող ա, հիմա որ քո նման ընկնեմ "կարողա"ների մեջ, տենց էլ կարողաներով կմնամ, կարող ա մեկ էլ տեսար դու էլ հասկանաս գործից, քո անունն էլ չգիտեմ, բայց կոնկրետ էս պահին երևացող մարդ չկա ՀՖՖ-ում, որ կարա էնքան գործ անի, որ մեր ֆուտբոլին օգուտ բերի, պլյուս ինքը պտի շատ փող ունենա: Ու որ լիներ, կճանաչեինք: Դու ճանաչու՞մ ես ինչ-որ մեկին:

Սամվել
02.04.2009, 19:23
Իմ մտքով էլ տենց ինչ-որ մեկը չի անցնում, բայց դե կարելի ա մարդ գտնել: Լավը էն ա, որ պարտադիր չի ֆուտբոլի ասպարեզում հայտնի մարդ լինի, հենց նեմեցն էլ սկզբում ֆուտբոլի հետ կապ չուներ: Նենց որ կարելի ա գտնել մեկին, որը գոնե մի քիչ նվիրված գործ կանի, ոչ թե մենակ կմտածի սեփական փորը մեծացնելու մասին:

Ապեր Փյունիկի տերնա նեմեցը ;)

Կարող ա, ամեն ինչ կարող ա, հիմա որ քո նման ընկնեմ "կարողա"ների մեջ, տենց էլ կարողաներով կմնամ, կարող ա մեկ էլ տեսար դու էլ հասկանաս գործից, քո անունն էլ չգիտեմ, բայց կոնկրետ էս պահին երևացող մարդ չկա ՀՖՖ-ում, որ կարա էնքան գործ անի, որ մեր ֆուտբոլին օգուտ բերի, պլյուս ինքը պտի շատ փող ունենա: Ու որ լիներ, կճանաչեինք: Դու ճանաչու՞մ ես ինչ-որ մեկին:

Փողն ի՞նչնա անում :o :8 Չգիտեի որ ֆեդերացիայի նախագահ լինելու համար շատ փողա պետք...

թե՞ քեզ թվումա որ Ռուբիկը իրա փողերը ֆուտբոլի վրայա ծախսում :o:o
Ես կասեի իրականում ճիշտ հակառակնա...;)

Դրան պետքա անհապաղ վերացնել հայկական ֆուտբոլից... դե հերիքա էլի :angry:angry:angry

Ուրվական
02.04.2009, 19:30
Ապեր Փյունիկի տերնա նեմեցը ;)

Փողն ի՞նչնա անում :o :8 Չգիտեի որ ֆեդերացիայի նախագահ լինելու համար շատ փողա պետք...

Չէ, ապ, տենց չի;): Պետությունը ֆուտբոլին գիտե՞ս ինչքան փող ա հատկացնում: Ու ինչքա՞ն ա հավաքվում թիմերի տված անդամավճարներից: Չնչին փողեր: Ու ցանկալի ա, որ ֆեդերացիայի նախագահը հարուստ լինի, որ լավ նայի, իրա փողերից տա: Նույն Ուկրաինայում Գրիգորի Սուրկիսը կամ Մոլդովայում իրանց ՖՖ նախագահը քեզ վառ օրինակ;)

Լեո
02.04.2009, 19:49
Եթե հավաքականը վատ ա խաղում, դա դեռ չի նշանակում, որ մենք ֆուտբոլային չենք: Ֆուտբոլային ենք էնքանով, որ ֆուտբոլը Հայաստանում ամենատարածված սպորտաձևն ա: Երեխեքը, որ իջնում են բակ, ֆուտբոլ են խաղում և ոչ բասկետբոլ: Ուղղակի պետք ա, որ մի քիչ ներդրումներ կատարվեն, որպեսզի էդ բակային խաղացողը կարողանա դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Հա, բա ոնց, շա՜տ ֆուտբոլային ենք: Ռոնալդինյոն մեր բակից ա եղել:

Սամվել
02.04.2009, 20:07
Չէ, ապ, տենց չի;): Պետությունը ֆուտբոլին գիտե՞ս ինչքան փող ա հատկացնում: Ու ինչքա՞ն ա հավաքվում թիմերի տված անդամավճարներից: Չնչին փողեր: Ու ցանկալի ա, որ ֆեդերացիայի նախագահը հարուստ լինի, որ լավ նայի, իրա փողերից տա: Նույն Ուկրաինայում Գրիգորի Սուրկիսը կամ Մոլդովայում իրանց ՖՖ նախագահը քեզ վառ օրինակ;)

Այսինքն Քեզ թվումա նեմեցը փողա ներդնում ֆուտբոլի մեջ :o

Ուրվական
02.04.2009, 21:06
Այսինքն Քեզ թվումա նեմեցը փողա ներդնում ֆուտբոլի մեջ :o

Վախ իմ արև:o, ես տենց բա՞ն ասեցի: Մի քիչ ստեղ որ գրառումներս կարդաս, կհասկանաս: Հենց էդ ա չի դնում, էլի...
ԲԱՅՑ, շատ ցանկալի ա, որ հարուստ մարդ լինի ֆեդերացիայի նախագահը: Էս ընդունված պրակտիկայա բոլոր ԱՊՀ երկրներում,Սամ ջան:

Morpheus_NS
02.04.2009, 21:11
Չէ, ապ, տենց չի;): Պետությունը ֆուտբոլին գիտե՞ս ինչքան փող ա հատկացնում: Ու ինչքա՞ն ա հավաքվում թիմերի տված անդամավճարներից: Չնչին փողեր: Ու ցանկալի ա, որ ֆեդերացիայի նախագահը հարուստ լինի, որ լավ նայի, իրա փողերից տա: Նույն Ուկրաինայում Գրիգորի Սուրկիսը կամ Մոլդովայում իրանց ՖՖ նախագահը քեզ վառ օրինակ;)

Էս մտքի հետ ընդհանրապես համաձայն չեմ: Մենակ պետության փողերով չի ֆեդերացիան գոյատեւում, ու խոսքը ամենեւին էլ չնչին գումարների մասին չէ:

Ուրվական
02.04.2009, 21:15
Էս մտքի հետ ընդհանրապես համաձայն չեմ: Մենակ պետության փողերով չի ֆեդերացիան գոյատեւում, ու խոսքը ամենեւին էլ չնչին գումարների մասին չէ:

Ֆեդերացիայի գոյատևելու մասին չի խոսքը, այլ ֆուտբոլի զարգացման:

Morpheus_NS
02.04.2009, 21:19
Ֆեդերացիայի գոյատևելու մասին չի խոսքը, այլ ֆուտբոլի զարգացման:

Ես էլ էտ եմ ասում էլի:

Ուրվական
02.04.2009, 21:21
Ես էլ էտ եմ ասում էլի:

Ի՞նչն ես էդ ասում: Եթե նկատի ունես իմ ասածը, ուրեմն միտքդ հասկանալի չես ձևակերպել:

Morpheus_NS
02.04.2009, 21:24
Ի՞նչն ես էդ ասում: Եթե նկատի ունես իմ ասածը, ուրեմն միտքդ հասկանալի չես ձևակերպել:

Ասում եմ, որ ֆեդերացիան մենակ պետությունից չի փողեր ստանում ու հարուստ նախագահ ֆեդերացիային պետք չի: Ի՞նչն ա անհասկանալի:

Ուրվական
02.04.2009, 21:29
Ասում եմ, որ ֆեդերացիան մենակ պետությունից չի փողեր ստանում ու հարուստ նախագահ ֆեդերացիային պետք չի:

Որտեղի՞ց էլ: ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ երևի նկատի ունես, հա՞: Եթե ֆեդերացիայի նախագահը հարուստ ա լինում, ինքը շատ բանով կարա օգտակար լինի ֆուտբոլին՝ սկսած ակումբային ֆուտբոլով, վերջացրած ֆուտբոլային ենթակառուցվածքները: Իսկ եթե միջազգային ֆուտբոլային միությունների մասին ես ասում, իրանք մաքսիմում բակային դաշտեր կառուցեն մի քանի տեղերում:

Morpheus_NS
02.04.2009, 21:32

Տեղյա՞կ ես, թե՞ ենթադրում ես:

Ուրվական
02.04.2009, 21:38
Տեղյա՞կ ես, թե՞ ենթադրում ես:

Ենթադրում եմ՝ տեսնելով արած գործը: Իրանք նենց չեն, որ Ռուբոն կարանա խաբի, իրա գրպանը դնի տված փողը:

Սամվել
02.04.2009, 21:41
Վախ իմ արև:o, ես տենց բա՞ն ասեցի: Մի քիչ ստեղ որ գրառումներս կարդաս, կհասկանաս: Հենց էդ ա չի դնում, էլի...
ԲԱՅՑ, շատ ցանկալի ա, որ հարուստ մարդ լինի ֆեդերացիայի նախագահը: Էս ընդունված պրակտիկայա բոլոր ԱՊՀ երկրներում,Սամ ջան:

Ապեր ոնց տենց չեն :o Հենց էտա տենց էլ անումա... մեկ էլ երևի որ ամեն տարի առաջնության հաղթողը ամենասկզիբ բոլորին էլ պարզա էտ չի անում Ռուբիկը...

դե լավ էլի ... մեկ էլ առաջնության մակարդակի արհեստական ցածր պահումը չի տոռմուզ անում մեր ֆուտբոլը...

Ու վաբշե Կարա՞ս մի հատ ինձ բացատրես Ֆեդերացիայի դերը ասելով ինչ նկատի ունես :think նԻնչոր չեմ պատկերացնում ինչի վրա պետքա թող ծախսի որ էտքա՜ն շատ փողա պետք

Ուրվական
02.04.2009, 21:48
Ապեր ոնց տենց չեն :o Հենց էտա տենց էլ անումա... մեկ էլ երևի որ ամեն տարի առաջնության հաղթողը ամենասկզիբ բոլորին էլ պարզա էտ չի անում Ռուբիկը...

Չհասկացա ինչ ես գրել, նորմալ գրի:angry

դե լավ էլի ... մեկ էլ առաջնության մակարդակի արհեստական ցածր պահումը չի տոռմուզ անում մեր ֆուտբոլը...
Ես ի՞նչ եմ ասել բայց սրա հետ կապված:think

Ու վաբշե Կարա՞ս մի հատ ինձ բացատրես Ֆեդերացիայի դերը ասելով ինչ նկատի ունես :think նԻնչոր չեմ պատկերացնում ինչի վրա պետքա թող ծախսի որ էտքա՜ն շատ փողա պետք

Ապեր, ստադիոնները մենակ ասեմ, հերիք չի՞: Ֆուտբոլի տրեներներին փող տա նորմալ, մրցավարներին փող տա, մարզիչներ ու մրցավարներ պատրաստի, զարգացնի ու պրոպագանդի ֆուտբոլը: Ֆուտբոլային թիմերին փող տա, կարողանան ֆուտբոլիստներ առնեն, մանկապատանեկան ֆուտբոլ զարգացնեն: Ո՞ր մեկն ասեմ: Դու ջոգու՞մ ես սրանք ինչ թվեր են:

Morpheus_NS
02.04.2009, 21:53

Մեծ թվեր չեն:

Ուրվական
02.04.2009, 21:58
Մեծ թվեր չեն:

Պարզ ա կարծիքդ:

Սամվել
03.04.2009, 00:52
Ապեր, ստադիոնները մենակ ասեմ, հերիք չի՞: Ֆուտբոլի տրեներներին փող տա նորմալ, մրցավարներին փող տա, մարզիչներ ու մրցավարներ պատրաստի, զարգացնի ու պրոպագանդի ֆուտբոլը: Ֆուտբոլային թիմերին փող տա, կարողանան ֆուտբոլիստներ առնեն, մանկապատանեկան ֆուտբոլ զարգացնեն: Ո՞ր մեկն ասեմ: Դու ջոգու՞մ ես սրանք ինչ թվեր են:

Ապեր էս ի՞նչ ես ասում :D

Հիմա խոսքի Բարսային քեզ թվումա եսիմինչ թվեր են տալիս որ թիմ դառնա.. Պեպին փող տա...

Այ ախպեր մի բան խառնում ես... ՀՖՖ–ն գործ չունի ակումբների հետ...

Էտ ակումբների գործնա էտ սաղ քո ասածները... նույնիսկ մարզադաշտերը.. որովհետև ամեն ակումբ իրա մարզադաշտնա վերրցնում...

Իսկ ակումբները փող են ստանում հովանավորրից ռեկլամներից...

Իրականում ՀՖՖն պետքա նորմալ մրցավարություն ու արդար մրցակցություն մենակ կազմակերպի առաջնությունում... որի ժամանակ նախ կբարձրանա պայքարը, դրանով առաջնություն մակարդակը ու թիմերի մակարդակը... հետո արդեն որ թիմերի մակարդակը բարձրանա պլանկեն կբարձրանա.. ֆուտբոլիստ դառնալը ծրագրավորող դառնալուց պակաս հեռանկարային չի լինի... թիմերը դուս կգան միջազգային ասպարեզ.. ֆուտբոլիստները կսկսեն ավելի շատ իրանց վրա աշխատել ավելի բարձր մակարդակի լինել... ու տենց էլի լիքը բաներ,,,

Բայց էդ քո թվարկածը հաստատ ֆեդերացիայի գործը չի...

ԻՆքը ուղակի պետքա հավաքականի մարզիչին աշխատավորձ տա.. հավաքականի հաղթանակների դեպքում ինչոր սիմվոլիկ պարքևներ ու մեկ էլ հավականաի խաղերից առաջ դաշտը նորմալ տեսքի բերի /տոմսերի փողը դրան հերիքա/ ... Իսկ արտագնա խաղերի տոմսերի փողը երևի հետ Հումելն ու Արմավիան հանում են...

Ոբշմ ֆուտբոլի համար ամենալավ բանը որ կարա անի ֆեդերացիան էտի ազատ մրցակցության ապահովվումնա առաջնությթունում... իսկ մեր մոտ լռիվ հակառակնա....

Ռուբիկը նստելա ու երեսին էլ հետնամասի կաշիյա քաշել :angry

John
03.04.2009, 06:44
Նեմեցը ծախել ա Փյունիկը ոմն պատգամավոր Սամվելի (չեմ հիշում ազգանունը)

Morpheus_NS
03.04.2009, 10:58
Նեմեցը ծախել ա Փյունիկը ոմն պատգամավոր Սամվելի (չեմ հիշում ազգանունը)

Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)

Ուրվական
03.04.2009, 11:17
Սամ, եթե քեզ չճանաչեի, կմտածեի որ ֆուտբոլից ընդհանրապես չես հասկանում:
Չնայած...:think, չէ, է, հասկանում ես մի քիչ:D

Սամվել
03.04.2009, 15:48
Սամ, եթե քեզ չճանաչեի, կմտածեի որ ֆուտբոլից ընդհանրապես չես հասկանում:
Չնայած...:think, չէ, է, հասկանում ես մի քիչ:D

Ապեր երբ որ պատասխանելու բան չեն ունենում սենց են գրում ;)

իսկ եթե ամեն դեպքում ունես բան ասելու.. կետ առ կետ ասա որն եմ սխալ ասում :B

REAL_ist
03.04.2009, 17:34
Այ ախպեր մի բան խառնում ես... ՀՖՖ–ն գործ չունի ակումբների հետ...Ոնց չունի:oբա առաջնությունը կազմակերպելը, հաղթողին պարգևատրելը, ինչքան մեծ լինի չեմպիոնի հասանելիքը, ենքան մեծ փողեր կներդնեն ակումբների վրա, կամ նույն մրցավարներ պատրաստելը, արտասահման ուղղարկելը? իսկ մեր երկրի դեպքում նաև մանկապատանեկան ֆուտբոլը մարզադաշտերը զարգացնելը ևս ֆեդերացիայի գործն են

Ուրվական
03.04.2009, 17:35
Ապեր երբ որ պատասխանելու բան չեն ունենում սենց են գրում ;)

իսկ եթե ամեն դեպքում ունես բան ասելու.. կետ առ կետ ասա որն եմ սխալ ասում :B

Չէ, պատասխանելու բան չունեմ:(:

Սամվել
03.04.2009, 21:38
Ոնց չունի:oբա առաջնությունը կազմակերպելը, հաղթողին պարգևատրելը, ինչքան մեծ լինի չեմպիոնի հասանելիքը, ենքան մեծ փողեր կներդնեն ակումբների վրա, կամ նույն մրցավարներ պատրաստելը, արտասահման ուղղարկելը? իսկ մեր երկրի դեպքում նաև մանկապատանեկան ֆուտբոլը մարզադաշտերը զարգացնելը ևս ֆեդերացիայի գործն են

Ապեր նախորդ էջի գրառումս կարդա... համարյա նույն բանն էլ ես եմ գրել...

Բայց դե իմիջայլոց Առաջնության մրցանակն էէլ ֆեդերացիան իրա ջեբից չի դնում.. առաջնությունը հովանավորներա ունենում որոնց Գովազդում են խաղերի ժամանակ։

Սխալա որ հարուստ լինի նախագահը ֆեդերացիայի.. որովհետև ցանկացած մարդ էլ որ մի բանի փողա տալիս ինչոր բան էլ ակնկալումա.. ;)

REAL_ist
03.04.2009, 23:31
պարզա Սամո ջան, բայց մի մոռացի որ Հայաստանում ենք, ֆուտբոլը նենց շահութաբեր չի որ լավ լավ հովանավորներ կպցնի, ստեղ ծանոթա պետք, փողատեր լավ ծանոթներով շեֆա պետք, ստե ոնց ֆռում ենք ամեն տեղ տենցա, ու ֆուտբոլնել առանց դրա լավ առաջ չի գնա

Ֆուտբոլասեր
07.04.2009, 17:58
Մեր երգրպագուներից շատերին, որ լսես ֆուտբոլը բեսամփ փողոտ գործա, Նեմեցը փողա, որ շփումա ֆուտբոլով:
Ուղղակի հարցա ծագում, եթե տենց փողոտ գործա, ինչի ոչ մեկ գումար չի դնում, ասենք նույն Շիրակում:

Անարդար մրցակցությանը. անցանք. վատ պարողին գիտենք ինչնա խանգարում:
Ասենք լավ առաջին տեղը բրոնա արած Փյունիկի համար:
Ինչնա խանգարում 2-րդ, 3-րդ տեղ գրավել ՈՒԵՖԱ-ի գավաթում խաղ ցույց տալ, խաղացող ծախել և այլն:
Կամ երկրի ներսում նենց խաղ ցույց տալ, որ բոլորը հասկանան, թե որնա երկրի ԴԵ-ՖԱԿՏՈ լավագույն թիմը:

Սամվել
07.04.2009, 18:31

Էտ ամենինչը ոչմի տեղ էլ միանգամից չի լինում... բայց դե ինտրիգա պետք առաջնությունում որ ֆուտբոլը զարգանա... իսկ եթե ճահճանումա ֆուտբոլը արդեն ֆեդնախագահ փոխելու ժամանակնա ......

Ֆուտբոլասեր
10.04.2009, 11:35
Էտ ամենինչը ոչմի տեղ էլ միանգամից չի լինում... բայց դե ինտրիգա պետք առաջնությունում որ ֆուտբոլը զարգանա... իսկ եթե ճահճանումա ֆուտբոլը արդեն ֆեդնախագահ փոխելու ժամանակնա ......
Ես կասեյի, ընդհակառակը, պիտի ֆուտբոլը զարգանա, որ ինտրիգ լինի:
Ես նեմեցին ոչ պաշտպանում եմ, ոչ էլ ,ուզում են թող հենց վաղն էլ հանեն, բայց պրոբլեմը ավելի խորնա:
Եթե մարզերից ընդամենը մի նորմալ թիմ ունենք ու Շիրակը, որտեղ բոլոր առանցքային խաղացողները 40-ին մոտ են, ինչ ինտրիգի մասինա խոսքը?
Ուղղակի պետքա խոստովանել, որ մենք ֆուտբոլ չենք սիրում ու վերջ:
Ավելի ճիշտ սիրում ենք, բայց միայն հեռուստացույցով նայելու մակարդակով, մաքսիմում շաբաթը մեկ պոլիտեխնիկի դահլիճում ֆուտԶԱԼ խաղալու մակարդակով:
ՈՒ հենց էս ֆորումում էլ էտ պահը նկատելիյա, էս թեմայում 87էջա գրված, իսկ ասենք Բարսելոնա թեմայում 130.

Մարկիզ
10.04.2009, 12:11

Ֆուտբոլասեր, մեր ազգը ֆուտբոլ շատ է սիրում: Այդ պատճառով էլ «Բարսելոն» թեմայում կատարվել է 130 էջ գրառում, իսկ այս թեմայում՝ 87 էջ:

Ես, դու, մյուսները մեղավոր չեն, որ մեզ ֆուտբոլ չունենք: Իրոք, մեզ ֆուտբոլ չունենք: Ֆուտբոլ պետք է լինի, որ մարդիկ երկրպագեն, պետք է ֆուտբոլ լինի, որ իսկական ինտրիգ լինի: Թեկուզ ինտրիգ գրեթե միշտ էլ մեր առաջնություններում լինում է, բայց մեկ է՝ ֆուտբոլ չունենք:

Մինչև հիսունականները Հայաստանում ֆուտբոլը եղել ահավոր վիճակում: Տարիների ընթացքում, զարգացնելով ու մասսայականացնելով մարզաձևը Երևանի Դինամոյի, ապա Սպարտակի հաջողություններն ու անհաջողությունները ստիպել են, որ մարդիկ հետքրքրվեն ֆուտբոլով ու սկսեն հաճախել մարզադաշտ: Խաղ է եղել, պայքար է եղել, որը վաթսունականների սերնդափոխությունից հետո վերջապես տվել է պտուղներ, պսակվել է հաջողությամբ: Այդ տարիներին եղել են ֆուտբոլի իսկական նվիրյալներ, որոնք զարկ են տվել ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը Հայաստանում: Ուղղակի հիմա նման մարդիկ չկան: Փող կա, բայց նման մարդիկ չկան:

Պետք է ֆուտբոլիստները խաղ ցույց տան, որպեսզի երկրպագուները հաճախեն մարզադաշտ ու Փյունիկ-Բարսելոն խաղին երկրպագեն Փյունիկին:

Ֆուտբոլասեր
10.04.2009, 13:55
Ֆուտբոլասեր, մեր ազգը ֆուտբոլ շատ է սիրում: Այդ պատճառով էլ «Բարսելոն» թեմայում կատարվել է 130 էջ գրառում, իսկ այս թեմայում՝ 87 էջ:

Ես, դու, մյուսները մեղավոր չեն, որ մեզ ֆուտբոլ չունենք: Իրոք, մեզ ֆուտբոլ չունենք: Ֆուտբոլ պետք է լինի, որ մարդիկ երկրպագեն, պետք է ֆուտբոլ լինի, որ իսկական ինտրիգ լինի: Թեկուզ ինտրիգ գրեթե միշտ էլ մեր առաջնություններում լինում է, բայց մեկ է՝ ֆուտբոլ չունենք:

Ստեղ հավի ու ձվի պատմություննա;
Ֆուտբոլը ինքն իրան չի առաջանալու:
Բարսելոնան հո օդից չի ստեղծվել?
Եթե ասենք Լոռին հսկա մարզա մի հատ թիմ չի ուզում/կարում պահի, ուրեմն լոռեցիք ֆուտբոլ չեն սիրում, ինչի մասինա խոսքը:
Ու իրոք էլ չեն սիրում:
Ես էտ կողմերում շուտ-շուտ լինում եմ, ոնց որ ասած ցերեկով ճրագով ման գաս մի հատ հայաթում ֆուտբոլ խաղացող երեխա չես տեսնի:
Նույնը փոքր բացառություններով մյուս մարզերինա վերաբերվում ու Երևանին:

Ապե Ջան
18.04.2009, 14:10

եեեեեեե ..... տո հայերն ուրրրրր, ֆուտբոլ խաղալն ուր, հայերը մենակ լավ կարան, գոլերից հետո պոնչիկ, մերաշկի ծախեն

Ambrosine
18.04.2009, 19:18
էս թեմայում 87էջա գրված, իսկ ասենք Բարսելոնա թեմայում 130.
ուրեմն արձանագրեք, որ Ռեալի թեմայում 195 էջ ա գրված:)

դա խոսում է թիմի հեղինակության մասին: Ոչ թե հայերը ֆուտբոլ չեն սիրում, այլ անհրաժեշտ պայմանները չկան՝ զարգացնելու համար: Փող կա, բայց ում է պետք այդ փողը, եթե մարզադաշտեր չեն կառուցվում, երեխաներին չեն մարզում? Լոռիից խոսեցիր, ես էլ ասեմ, որ Շիրակում եմ շուտ-շուտ լինում, ու չի լինում մի օր, որ երեխաները ֆուտբոլ չխաղան;): Նույնը Երևանում. նույնիսկ մոտ 30 տարեկաններն են հավաքվում ու խաղում: Բայց հենց քո ասած Լոռիում, որ մարզադաշտ կառուցեն, երեխաներին շահագրգռեն... հո քաղաքացին չի նախաձեռնությամբ հանդես գալու... բա ինչի համար են համապատասխան մարմինները?

Ambrosine
18.04.2009, 19:20
եեեեեեե ..... տո հայերն ուրրրրր, ֆուտբոլ խաղալն ուր, հայերը մենակ լավ կարան, գոլերից հետո պոնչիկ, մերաշկի ծախեն
սխալ մոտեցում...
հայերը ինչու չեն կարող? ումից են պակաս? դիսցիպլինայի հարց է ու ցանկության

Ապե Ջան
18.04.2009, 19:27
սխալ մոտեցում...
հայերը ինչու չեն կարող? ումից են պակաս? դիսցիպլինայի հարց է ու ցանկության
եթե խոսքը ավել ու պակասի մասին է, ապա ասեմ որ հայերը պակաս են մյուս բոլոր ազգերից, ընդ որում մի քանի անգամ:(, ինչի է Իսպանացիների ու հայերի ֆուտբոլը անհամեմատելի? կարող ես պատասխանել այս հարցին - ինչից է Իսպանացիների ֆուտբոլը այդքան լավ, իսկ հայերինը այդքան վատ?

Ambrosine
18.04.2009, 19:32

սկսենք նրանից, որ Իսպանիայում պաշտոնապես ֆուտբոլ խաղում են նախանցած դարից... տես՝ ինչքան ժամանակ է անցել, իսկ մեր մոտ զարգացած չի եղել ֆուտբոլի <<ինստիտուտը>>: Հետո ներդրումները, լավ պայմանները... ամեն ինչն էլ կապ ունի: Վերջին տարիներին նոր երկրպագուների մոտ ակտիվություն է նկատվում, այն էլ միայն պաշտոնական խաղերի ժամանակ: Մեր թիմերը չունեն երկրպագուներ, ֆանկլուբներ... իսկ հանրահայտ ակումբների ֆանկլուբներ...գործում են Հայաստանում

Ապե Ջան
18.04.2009, 19:57

փաստորեն քո կարծիքով մայմաններիցա հա, որ հայերը լավ ֆուտբոլ չեն խաղում

Ambrosine
18.04.2009, 20:13
փաստորեն քո կարծիքով մայմաններիցա հա, որ հայերը լավ ֆուտբոլ չեն խաղում
եթե մայմանը պայմանն ա, ուրեմն՝ այո:))
եթե քո դպրոցը լինի աղտոտ, երեխաները լինեն ոչ կարգապահ, ուսուցիչները լինեն անգրագետ.... դու էլ դպրոց կգնաս? կամ ինչ տրամադրվածությամբ կգնաս?

Ապե Ջան
18.04.2009, 20:40
եթե մայմանը պայմանն ա, ուրեմն՝ այո:))
եթե քո դպրոցը լինի աղտոտ, երեխաները լինեն ոչ կարգապահ, ուսուցիչները լինեն անգրագետ.... դու էլ դպրոց կգնաս? կամ ինչ տրամադրվածությամբ կգնաս?
հա պարզա, ես լրիվ համամիտ քո հետ, բայգ մեկա չեմ սիրում ու ինձ թվումա չեմ ել սիրի հայկական ֆուտբոլը

Չիպ
18.04.2009, 20:49
Հայերը ֆուդբոլ չու-նե՛ն և դա ապացուցվել ա ոչ թե մի այլ մի քանի անգամ…

Ապե Ջան
18.04.2009, 20:59
Հայերը ֆուդբոլ չու-նե՛ն և դա ապացուցվել ա ոչ թե մի այլ մի քանի անգամ…
լրիվ համամիտ եմ քո հետ, ժողովուրդ կարանը նենց անենք որ հայերի ֆուտբոլը զարգանա:D

Չիպ
18.04.2009, 21:54
լրիվ համամիտ եմ քո հետ, ժողովուրդ կարանը նենց անենք որ հայերի ֆուտբոլը զարգանա:D

թող մանիկենների հետ խաղաղ մի գուցե հաղթե՞ն:D

Ambrosine
18.04.2009, 22:29
հասկանում եմ, որ վիճակը ողբալի է, բայց ինչի եք ուրախանում, որ այդպես է? :think :))

Չիպ
18.04.2009, 22:45
հասկանում եմ, որ վիճակը ողբալի է, բայց ինչի եք ուրախանում, որ այդպես է? :think :))

չէ դե չենք ուչախանում ուղղակի էդա ճշմարտությունը էդ ենք ասում;)

Yellow Raven
22.04.2009, 19:55
Բանանց-Միկա 4-2

Կակոսյանը մի հատ շատ սիրուն գոլ խփեց... Ի դեպ Միկան մնաց առանց Եվրոգավաթների,իսկ Բանանցը կխաղա Եվրոլիգայի միանգամից 2-րդ փուլից

Հ.Գ. Քիչ առաջ Ռումինիայի առաջնությունում ավարտվեց Տիմիշոարա-Պոլիտեխնիկա հանդիպումը: Տիմիշոարան հաղթեց 3-0 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացելա Արման Քարամյանը,իսկ 84-րդ րոպեին խաղի վերջակետը դրելա Արտավաազդ Քարամյանը:)

Սամվել
22.04.2009, 19:57
Հ.Գ. Քիչ առաջ Ռումինիայի առաջնությունում ավարտվեց Տիմիշոարա-Պոլիտեխնիկա հանդիպումը: Տիմիշոարան հաղթեց 3-0 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացելա Արման Քարամյանը,իսկ 84-րդ րոպեին խաղի վերջակետը դրելա Արտավաազդ Քարամյանը

Վախ իմ արև պատկերացնում եմ ինչ տրաքած թիմա որ ԱՐմանին 0,3մ հեռավորության վրա գնդակա հասել... ավելի հեռվից ընք չի կարում :D

Yellow Raven
22.04.2009, 19:59
Վախ իմ արև պատկերացնում եմ ինչ տրաքած թիմա որ ԱՐմանին 0,3մ հեռավորության վրա գնդակա հասել... ավելի հեռվից ընք չի կարում :D

Չէ բայց էս վերջին խաղերում Արմանի ախորժակը բացվելա... Կարծեմ վերջին 4 խաղերում 5-րդ գոլն էր:D

Սամվել
22.04.2009, 20:03
Չէ բայց էս վերջին խաղերում Արմանի ախորժակը բացվելա... Կարծեմ վերջին 4 խաղերում 5-րդ գոլն էր:D

ԿԱրողա՞ էտ թիմը իջելա իրանց 3րդ դիվիզիոն :think կամ չորրորդ :oy

Ambrosine
22.04.2009, 20:04
ԿԱրողա՞ էտ թիմը իջելա իրանց 3րդ դիվիզիոն :think կամ չորրորդ :oy
չէ, միայն Հայաստանի հավաքականի կազմում են <<լավ>> խաղում

Yellow Raven
22.04.2009, 20:05
ԿԱրողա՞ էտ թիմը իջելա իրանց 3րդ դիվիզիոն :think կամ չորրորդ :oy

Չէ առաջնությունում 3-րդ տեղնա ու առաջատարից 3 միավորով էր հետ մինչև էս տուրը:)
Մի խոսքով մյուս տարի ՉԼ խմբային փուլում մեկ էլ տեսար Քարամյաններին տենանք:hands Խոսքի Տիմիշոարա-Ռեալ:D

monster
26.04.2009, 02:38
Խոսքի գիտեք ինչ մտքովս անցավ՞,
ասում եմ մեր պետությունը չի կարում
մի $200 000 000 տրամադրի, դրսից մի
քանի հոգու բերեն ու խաղացնեն մեր
թիմերում, որ մեր ֆուտբոլիստներն էլ
ոգևորվեն ու լավ խաղան՞ : Խոսքի կարան
չէ մի հատ օլիգարխի գլխին սարքեն,
սննկացնեն, ու իրա հաշվին երկրում
իսկական ֆուտբոլ սարքեն ???
Թե չէ էս ինչ բարդակ վիճակա ?
Մի հատ խորացեք հլը :oy

Սամվել
26.04.2009, 10:42
մի $200 000 000 տրամադրի, դրսից մի
քանի հոգու բերեն ու խաղացնեն մեր
թիմերում, որ մեր ֆուտբոլիստներն էլ
ոգևորվեն ու լավ խաղան՞

Ապեր հո ոգեվորվելով չի՞

Պետա մանկապատանեկան ֆուտբոլի մեջ ներդրումներ անել :)

monster
26.04.2009, 13:27
Ապեր հո ոգեվորվելով չի՞

Պետա մանկապատանեկան ֆուտբոլի մեջ ներդրումներ անել :)

է հա թո ռոնալդինյոին առնեն կոխեն մանկապատանեկան :)

Ambrosine
26.04.2009, 14:15
է հա թո ռոնալդինյոին առնեն կոխեն մանկապատանեկան :)
մանկապատանեկան ասելով խելքի հասունությունը չեն ասում, այլ՝ տարիքը:think

Սամվել
26.04.2009, 15:24
է հա թո ռոնալդինյոին առնեն կոխեն մանկապատանեկան :)

Ապեր ոնց որ խոսքի հավը էնքան սամալյոտին նայի որ ոգեվորվի թռնի :D

monster
26.04.2009, 15:35
Ապեր ոնց որ խոսքի հավը էնքան սամալյոտին նայի որ ոգեվորվի թռնի :D

Ապե բայց "էշի խռտնածը ձիուց արագա վազում" ;)
Ոգևորվան-ոգևորվան :think կարողա ընենց վազեն սաղ ստադիոնը չկարենա բռնի :D

Սամվել
26.04.2009, 17:21
Ապե բայց "էշի խռտնածը ձիուց արագա վազում" ;)
Ոգևորվան-ոգևորվան :think կարողա ընենց վազեն սաղ ստադիոնը չկարենա բռնի :D

Չէ.. իմ ասածը էնա որ նախ և առաջ պետքա սպորտսմենի մեջ սպորտսմենի հոգեբանություն լինի ;)

Ֆուտբոլասեր
27.04.2009, 14:46
ուրեմն արձանագրեք, որ Ռեալի թեմայում 195 էջ ա գրված:)

դա խոսում է թիմի հեղինակության մասին: Ոչ թե հայերը ֆուտբոլ չեն սիրում, այլ անհրաժեշտ պայմանները չկան՝ զարգացնելու համար: Փող կա, բայց ում է պետք այդ փողը, եթե մարզադաշտեր չեն կառուցվում, երեխաներին չեն մարզում? Լոռիից խոսեցիր, ես էլ ասեմ, որ Շիրակում եմ շուտ-շուտ լինում, ու չի լինում մի օր, որ երեխաները ֆուտբոլ չխաղան;): Նույնը Երևանում. նույնիսկ մոտ 30 տարեկաններն են հավաքվում ու խաղում: Բայց հենց քո ասած Լոռիում, որ մարզադաշտ կառուցեն, երեխաներին շահագրգռեն... հո քաղաքացին չի նախաձեռնությամբ հանդես գալու... բա ինչի համար են համապատասխան մարմինները?
Բա ինչ պիտի անի: Հենց պիտի փող ունեցողներին ու համապատասխան մարմիններին ստիպԵՆՔ, որ մարզադաշտեր կառուցեն ու մնացածը:
Համապաստասխան մարմինները ըմբշամարտի վրա անհամեմատ ավելի շատ գումար են ծախսում քան ֆուտբոլի վրա, մենք էլ ձեն չենք հանում:
Մարդիկ էլ եզրկազնում են, որ մենք ըմբշամարտ ավելի շատ ենք սիրում: :)

Ambrosine
27.04.2009, 16:46

համապատասխան մարմինները արդեդն իսկ պարտականություններ ունեն՝ անելու ամենը, որ բնակչության համար լինեն բոլոր պայմանները

իսկ փող ունեցողին ինչպես եք ստիպելու, որ կառուցի մարզադաշտ? Դա իր սեփական փողն է, իր աշխատածը;) եթե չցանկանա, չենք կարող ստիպել

Ֆուտբոլասեր
29.04.2009, 15:54
համապատասխան մարմինները արդեդն իսկ պարտականություններ ունեն՝ անելու ամենը, որ բնակչության համար լինեն բոլոր պայմանները

Դրանց էլ գիտենք: Ամեն տարի նույն փոսերը բիտում են լցնում, ահագին փող դուրս են գրում ուտում, աղբահանության համար միլիոններ են դուրս գրում մեծ մասը ուտում ու տենց շարունակ:
Որ մի քիչ էլ ֆուտբոլի վրա ծախսեն աշխարհը չի քանդվի:

իսկ փող ունեցողին ինչպես եք ստիպելու, որ կառուցի մարզադաշտ? Դա իր սեփական փողն է, իր աշխատածը;) եթե չցանկանա, չենք կարող ստիպել
Ստիպելը չի նշանակում դանակը պահենք վրաները:
Օրինակ ոնց ենք ստիպում, որ "Սարգիս Կարոլինա" ընկերության տերը իր փողերը ծախսի Ռեալի ու Բարսելոնի վրա;
Ուրիշ ձև էլ կա:
Փող ունեցողները սովորաբար թեկնածու են լինում ընտրությունների ժամանակ, կարելիա ընտրել նրան ով կխոստանա մարզադաշտ կառուցել կամ գոնե ինչ որ բան անել ֆուտբոլի համար:

John
09.05.2009, 21:28
ՀՀ անկախության գավաթ, եզրափակիչ, Հանրապետական մարզադաշտ
Բանանց-Փյունիկ 0-1
Հենրիկ Մխիթարյան 90'

Taurus
05.06.2009, 22:54
Euro (Under 21) - Group 2 (qualifiers) June 5

Switzerland 2 - 0 Armenia
դեռ առաջին խաղակեսն ա

Ուրվական
05.06.2009, 22:56
Euro (Under 21) - Group 2 (qualifiers) June 5

Switzerland 2 - 0 Armenia
դեռ առաջին խաղակեսն ա

:D:D:D
Ես էլ ասի մի լավ բան գրած կլնես:
:D

John
05.06.2009, 23:21
Հենոն դարպասաձողին ա խփել մի անգամ . . . ընդհանուր տխուր վիճակ ա, բայց դե էդ ա հմի . . . Վերևներից մարզիչին ասել են 'Պռազյան Գևորգին (Արարատ) սաստավ չդնես, քանի դեռ Փյունիկ չի եկել . . . ' հիմնական կազմի վրատարն էլ Փյունիկի զամեն վռատարն ա, 1.75 ա բոյը կարծեմ . .

Taurus
06.06.2009, 07:43
2:1 ա վերջացել
Մ. Մանասյանն ա խփել, հետո ջ րոպեից ուրախությունից կարմիր ա ստացել:D

dvgray
06.06.2009, 08:35
Հենոն դարպասաձողին ա խփել մի անգամ . . . ընդհանուր տխուր վիճակ ա, բայց դե էդ ա հմի . . . Վերևներից մարզիչին ասել են 'Պռազյան Գևորգին (Արարատ) սաստավ չդնես, քանի դեռ Փյունիկ չի եկել . . . ' հիմնական կազմի վրատարն էլ Փյունիկի զամեն վռատարն ա, 1.75 ա բոյը կարծեմ . .
:D :D :D
էտ ճիշտ ա՞, որ նեմեցը հավաքել ա սաղին ու ասել ա, որ "Որ թիմը որ Արարատին տարվի, լիկվիդացիա ա անելու" ;)
:D

John
06.06.2009, 09:32
Ապե Հենոն ա խփել գոլը . . . Էդ Մանասյանն էլ 80րդ րոպեին մտել ա փոխարինման ' 87ին կարմիր ա ստացել . . . Հենոն 2 անգամ էլ դարպասաձողին ա խփել . . .

Yellow Raven
06.06.2009, 10:42
Ափսոս... Էս անգամ ես ահագին հույսեր եմ կապում մեր երիտասարդականի հետ, թող չընկճվեն ամենակարևորը:

John
09.06.2009, 22:03
Հայաստան մ-21 - Թուրքիա մ-21 2-5 . . . Գոլերը Հենրիխ Մխիթարյան, Արտակ Դաշյան . . . Հալալ ա վերևներին, որ հրամայել են Արարատի վռատարին չխաղացնել . . .

Enigmatic
09.06.2009, 22:06
Մեր ակումբի Հենոն ֆուտբոլիստ ա՞:) ա դե հայերն էլ մենակ խայտառակ լինելու համար են խաղում, թուրքերը հիմա ղժժում են:beee

Ապե Ջան
09.06.2009, 22:06
տո ֆուտբոլիստ չկա, իրանք պիտի գոլերից հետո պոնչիկ պերաշկի ծախեն, հայերն ուր, ֆոէտբոլ խաղալն ուր...

davidus
09.06.2009, 22:11
ժողովուրդ նայում էիք էտ ստորացումը???? ամոթից հելա քնեցի.....:D

Elmo
09.06.2009, 22:13
0:2 պարտվում ե՞նք թուրքերին:

davidus
09.06.2009, 22:14
0:2 պարտվում ե՞նք թուրքերին:

5:2.....

Ուրվական
09.06.2009, 22:15
Ռուբեն Հայրապետյանը մինչև չգնա մեր ֆուտբոլից, տենց էլ ստորանալու ենք:
Ֆուտբոլը քանդեց լրիվ:

Elmo
09.06.2009, 22:15
5:2.....

Քանի՞ րոպե կա, որ խաղը վերջանա:

Elmo
09.06.2009, 22:19
Ռուբեն Հայրապետյանը մինչև չգնա մեր ֆուտբոլից, տենց էլ ստորանալու ենք:
Ֆուտբոլը քանդեց լրիվ:

Հետաքրքիր տղա ես բայց Գոռ ջան: Ապեր մուկ տշողների ֆեդերացիայի նախագահի պաշտոն էլ լինի Հայաստանում, մեկ ա էլի իրանք են զբաղեցնելու: Անպայման ծանոթով , զոռով, հաստ գլխով ու քառակուսի ուղեղով: Դու ասում ես Ռուբոն ՖՖ-ից գնա: Չկա տենց բան: Վաղը հղի տառականների իրավունքների պաշտպանության ֆեդերացիա ստեղծի, ես էլ դառնամ նախագահ: Տես ոնց են գալիս ինձ զոռով պաշտոնանկ անում ու ինչ որ թույն կլիչկով մի հատ հաստագլոխի դնում տեղս: Ցանկացած ղեկավար պաշտոն իրանք պետք ա ըլնեն, որովհետև ընգեր ջան ըդենց ա պետք:

davidus
09.06.2009, 22:19
Քանի՞ րոպե կա, որ խաղը վերջանա:

Վազգեն ջան, էս կես ժամա պրծել ա....

Elmo
09.06.2009, 22:22
Վազգեն ջան, էս կես ժամա պրծել ա....

Նորմալ հաշիվ ա:
Ոնց որ ես ու Թայսոնը բոքսենք իրար, ու ընդամենը 50 միավորի տարբերությամբ կրվեմ:

davidus
09.06.2009, 22:25
Նորմալ հաշիվ ա:
Ոնց որ ես ու Թայսոնը բոքսենք իրար, ու ընդամենը 50 միավորի տարբերությամբ կրվեմ:

լավ է այ ախպեր...... իսկականից խայտառակություն ա..... չեմ ջոգում, յանի խի են հավաքական պահում.... սրան նրան լավություն են անում, փողով 100%-անոց պարտություն են գրանցում, նրանք էլ միավոր են ապահովում...... էժան /կամ ձրի/ տփելու ՄԻՍ ա.......

Ուրվական
09.06.2009, 22:26
Հետաքրքիր տղա ես բայց Գոռ ջան: Ապեր մուկ տշողների ֆեդերացիայի նախագահի պաշտոն էլ լինի Հայաստանում, մեկ ա էլի իրանք են զբաղեցնելու: Անպայման ծանոթով , զոռով, հաստ գլխով ու քառակուսի ուղեղով: Դու ասում ես Ռուբոն ՖՖ-ից գնա: Չկա տենց բան: Վաղը հղի տառականների իրավունքների պաշտպանության ֆեդերացիա ստեղծի, ես էլ դառնամ նախագահ: Տես ոնց են գալիս ինձ զոռով պաշտոնանկ անում ու ինչ որ թույն կլիչկով մի հատ հաստագլոխի դնում տեղս: Ցանկացած ղեկավար պաշտոն իրանք պետք ա ըլնեն, որովհետև ընգեր ջան ըդենց ա պետք:

Համաձայն եմ, ախպերս, դե ուրեմն
պայքար, պայքար մինչև վերջ՝ նեմեցին հեռացնելու համար:

Elmo
09.06.2009, 22:32
Համաձայն եմ, ախպերս, դե ուրեմն
պայքար, պայքար մինչև վերջ՝ նեմեցին հեռացնելու համար:

Ձուկը գլխից ա փչանում: Հիդայի գլուխն ա կտրել պետք: Ճ երկիր ենք դառել իրա բոլոր հետևանքներով:
Հիմա ասեմ, կասեն քաղաքականացրեց: Արա դե ոնց կարամ խոսամ մի ոլորտի մասի ու չնշեմ պատճառը: Սաղ տեղերը եկել գրավել նստել են: Անկաշառ ու անբևեռ սպորտն էլ են սարքել փող աշխատելու միջոց: Որտեղ նայում ես իրանք են: Հին խոսնք ա հետ գալիս: Հեսա պարի պետականի աղջիկներին հանելու են ՀՀԿ -ի տղերքին դնեն տեղները:
Ոչ մի բան էլ չի լինի, ոչ մի Նեմեց էլ չի հեռանա, քանի նեմեցաստեղծ հասարակությունը իրա մտածելակերպը չի փոխել: Քանի նեմեցին նախանձողներ կան, նեմեցի տիպը անմահ ա:

davidus
09.06.2009, 22:32
նեմեցին հեռացնելու համար:

տո էտ էլ չի փրկի... մինչև մեր ֆուտբոլիստների ուշքն ու միտքը ֆուտբոլին ուղղված չլինի, հա էլ սենց ա լինելու.... ուղղակի պետք ա փող, մի հատ լավ ժավելի սպիրտ, որ ֆուտբոլիստների ուղեղը լվանք, նորից գրենք, ու նորմալ ղեկավար, որ ԳՈՆԵ չխանգարի...

Ուրվական
09.06.2009, 22:37
Վազգ, ես ասում էի պայքար ոչ թե հենց նեմեցին հեռացնելու համար, այլ նաև նեմեցին հեռացնելու համար: Իմ համար սաղ էլ նեմեց են, ոնց որ Լևոնը ասեց վերջի միտինգին, իրանք սաղ իմ համար Սերժ են:D:hands

տո էտ էլ չի փրկի... մինչև մեր ֆուտբոլիստների ուշքն ու միտքը ֆուտբոլին ուղղված չլինի, հա էլ սենց ա լինելու.... ուղղակի պետք ա փող, մի հատ լավ ժավելի սպիրտ, որ ֆուտբոլիստների ուղեղը լվանք, նորից գրենք, ու նորմալ ղեկավար, որ ԳՈՆԵ չխանգարի...
Եղբայր, նորմալ ֆուտբոլիստներին հենց սկզբից՝ երեխա տարիքից չեն վերցնում թիմեր, հավաքականներ, հաստատ լիքը ֆուտբոլիստներ արժանապատիվ են խաղում ու իրանց դրոշի մասին մտածում են: Ես ֆուտբոլիստներին չեմ մեղադրում:

davidus
09.06.2009, 22:45
հաստատ լիքը ֆուտբոլիստներ արժանապատիվ են խաղում ու իրանց դրոշի մասին մտածում են: Ես ֆուտբոլիստներին չեմ մեղադրում:

ճիշտ ես, բայց դե մենակ դրոշի մասին մտածելով չի..... պետք ա քո վրա աշխատես.. կարևորը, ցանկություն ուենաս քո վրա աշխատելու... բայց դե արի ու տես որ տղերքին 1000 կողմից նեղում ու լոմկա են քցում....

Ուրվական
09.06.2009, 22:59
ճիշտ ես, բայց դե մենակ դրոշի մասին մտածելով չի..... պետք ա քո վրա աշխատես.. կարևորը, ցանկություն ուենաս քո վրա աշխատելու... բայց դե արի ու տես որ տղերքին 1000 կողմից նեղում ու լոմկա են քցում....

Ո՞վ ա նեղում ու լոմկա քցում:

davidus
10.06.2009, 00:00
Ո՞վ ա նեղում ու լոմկա քցում:

Հայաստանի վերջին առաջնությունը հիշի..... նամանավանդ ֆինալը.....

Ուրվական
10.06.2009, 09:22
Հայաստանի վերջին առաջնությունը հիշի..... նամանավանդ ֆինալը.....

Ախպեր, բա ֆռռացիր, եկար իմ ասածին: Բա ես էլ եմ էդ ասում, էլի:

davidus
10.06.2009, 09:56
Ախպեր, բա ֆռռացիր, եկար իմ ասածին: Բա ես էլ եմ էդ ասում, էլի:

երկուսով էինք նույն բանը ասում....:)

Chilly
10.06.2009, 10:05
դա զդռաստվույետ նաշա մալադյոժնայա սբոռնայա, սամայա սբոռնայա նա սվեծե :goblin

ministr
10.06.2009, 10:13
Հերթական բարոյական բլաբլան....
Հետաքրքիրա էս նույն տղեքը մի քանի տարի առաջ հասել էին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հիմա ինչ եղավ որ սենց փալաս խաղ էին ցույց տալիս?
Դարպասապահը առհասարակ թեմայից դուրս էր... էն տպավորություննա, որ փողոցից մեկին բռնել բերել էին, տշել ու բռնելը եթե չի կարողանում, էլ ինչը պտի կարողանա?

Մեր վրա դանիացի մարզիչ չի գալիս, էս խաղից հետո մարզիչին խփել... այսինքն փոխելա պետք, բայց ցավը նայա, թե ովա ընտրում մարզիչ... էն Պորտերֆիլդը ուղղակի բախտի բան էր:

davidus
10.06.2009, 10:15
Դարպասապահը առհասարակ թեմայից դուրս էր... էն տպավորություննա, որ փողոցից մեկին բռնել բերել էին, տշել ու բռնելը եթե չի կարողանում, էլ ինչը պտի կարողանա?

այ հարազատ ջան, բալետ պարողը հաստատ ավելի շատ օգուտ կտար...... տո մարզիչ էլ փոխեն չի օգնի.... եթե գործ ես անում, պիտի մարդավարի անես, եթե չես անելու, ավելի լավա չսկսես էլ.... խայտառակ եղանք պրծանք,,,

John
10.06.2009, 10:35
Մեր ակումբի Հենոն ֆուտբոլիստ ա՞:)

չէ :-) Հենրիխ Մխիթարյանին ենք Հենո ասում ;-)

Enigmatic
10.06.2009, 13:43
չէ :-) Հենրիխ Մխիթարյանին ենք Հենո ասում ;-)

հաաաա պարզա:oy:oy

Ներսես_AM
10.06.2009, 17:11
Բա մեր Լոգոն հետ էին փոխեեեե՜՜՜՜լ

http://ljplus.ru/img4/5/1/517design/Armenia-Turkey_Football01.jpg

Elmo
10.06.2009, 17:29
Բա մեր Լոգոն հետ էին փոխեեեե՜՜՜՜լ

Մի քանի ամսից եթե հանդիպում լինի, կարող ա լոգոյի վրա լուսին ու աստղ էլ կպցնենք:

Լեո
10.06.2009, 20:16
չէ :-) Հենրիխ Մխիթարյանին ենք Հենո ասում ;-)

Հենրի՞խ, թե Հենրի՞կ :think

Սա հենց այն նույն ֆուտբոլի՞ստը չէ, ում Սլավա Սարգսյանը շատ ա նմանեցնում Ռոնալդուին :lol

Ֆուտբոլասեր
19.06.2009, 10:43
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 20-ամյա խաղացող Հենրիխ Մխիթարյանը նշեց իր նորամուտը Դոնեցկի "Մետալուրգում", որտեղ օրերս տեղափոխվեց Երեւանի "Փյունիկից":

Հայ ֆուտբոլիստը, ժամանելով Դոնեցկ, "Մետալուրգի" կազմում մասնակցել է "Դոնեցկստալի" հետ ստուգողական հանդիպմանը եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը եւ ակտիվորեն մտել խաղի մեջ: 73-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը Տկաչենկոյի փոխանցումից հետո գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Քիչ անց Հենրիխը 15 մետրից 2-րդ անգամ է գրավել "Դոնեցկստալի" դարպասը: "Մետալուրգը" այս խաղում հաղթել է 7:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը 2008 թ. փետրվարից ելույթ է ունենում "Մետալուրգում":
Բացի գոլերը Հենոն գոլային փոխանցումա արել, ևս մի գոլը խփել են դատարկ դարպասը, երբ դարպասապահը հետա մղել Հենոյի ուժեղ հարվածը:
Կակ բի Սլավա Սարգսյանը կյանքի մեջ առաջին անգամ ճիշտ դուրս չգա:

Yellow Raven
19.06.2009, 11:51
Աստված տա ինքն էլ վարի չեթա:)

FC Bayern
21.06.2009, 20:44
Բանանց 1-3 Ուլիս :hands:hands:hands
Արթուր Քոչարյանի երկրորդ գոլը շատ լավն էր !!!

Yellow Raven
23.06.2009, 11:50
Մեր թիմերը թքեցին փայտիկին`

Փյունիկ- Դինամո Զագրեբ
Միկա- Հելսինգբորգ
Բանանց-Շիրոկի Բրիեգ
Գանձասար-ՆԱԿ Բրեդա :D

Գոնե շատ չխայտառակվեն:P

xaladilnick
23.06.2009, 12:07
Վահիկ ջան խաղերի օրերն ու ժամեռը կգռես մեկել որդե էն լինելու ուզում եմ գնամ նայեմ

Yellow Raven
25.06.2009, 11:15
Վահիկ ջան խաղերի օրերն ու ժամեռը կգռես մեկել որդե էն լինելու ուզում եմ գնամ նայեմ

Ուեֆայի գավաթ. 1-ին փուլ

1-ին խաղերը հուլիսի 2-ին, 2-րդ խաղերը հուլիսի 9-ին; Երևանում խաղերը ամենայն հավանկանությամբ` Միկա- Հելսինգբորգ հուլիսի 9-ին <<Միկա>> մարզադաշտում, Բանանց-Շիրոկի Բրիեգ նուն օրը` Հանրապետականում: Երևի այնպես կանեն,որ խաղերի ժամերը չհամընկնեն:)

Չեմպիոնների Լիգա.2-րդ փուլ

Առաջին խաղերը հուլիսի 14/15, 2-րդ խաղերը հուլիսի 21/22; Փյունիկը առաջին խաղը կանցկացնի սեփական հարկի տակ;

Ուեֆայի գավաթ. 2-րդ փուլ

Առաջին խաղերը հուլիսի 16, 2-րդ խաղերը հուլիսի 23... Գանձասարը Նակի հետ առաջին խաղը կխաղա մրցակցի հարկի տակ,իսկ հուլիսի 23-ին պատասխան խաղը ամենայն հավանականությամբ կանցկացնի Երևանի Հանրապետական մարզադաշտում...

John
25.06.2009, 12:45
Միկայի ու Բանանցի պահը նենց են դասավորել, որ նույն օրը չլինեն խաղերը . . . Կարծեմ Բանանցը 1ին խաղը սեփական դաշտում ա խաղալու, տենց են դասավորել . . .

Yellow Raven
25.06.2009, 15:11
Միկայի ու Բանանցի պահը նենց են դասավորել, որ նույն օրը չլինեն խաղերը . . . Կարծեմ Բանանցը 1ին խաղը սեփական դաշտում ա խաղալու, տենց են դասավորել . . .

Չգիտեի, եթե տենցա շատ ավելի լավ:)
Հաջորդ փուլ անցնելու դեպքում Միկան լավ շանսեր կունենա նաև այդ փուլն հաղթելու, քանի որ կհանդիպի Լիսբուռն/Հս.Իռլանդիա/- Զեստաֆոնի/ Վրաստան/ զույգի հաղթողի հետ: Բայց իհարկե շատ քիչ են շանսերը,որ Հելսինգբորգին կանցնի Միկան:(

Սերխիո
25.06.2009, 19:38
էս անճար հայեր մի նորմալ թիմ չգտան միակ հուսադրող ֆուտբոլիստի համար ?, այ սրա համար էլ , մեր հավաքականը ջայլամի քայլերով նահանջում ա:angry

Yellow Raven
25.06.2009, 20:09
էս անճար հայեր մի նորմալ թիմ չգտան միակ հուսադրող ֆուտբոլիստի համար ?, այ սրա համար էլ , մեր հավաքականը ջայլամի քայլերով նահանջում ա:angry

Դե հիմա Պետրոս ջան,ունենք էն ինչ ունենք... Ու հիմա պետքա սպասենք,որ գոնե ինքը հուսախաբ չանի...:)
Դեռ ստուգողական խաղերում շատ լավ տպավորությունա թողնում:)

Սերխիո
26.06.2009, 01:40
Դե հիմա Պետրոս ջան,ունենք էն ինչ ունենք... Ու հիմա պետքա սպասենք,որ գոնե ինքը հուսախաբ չանի...:)
Դեռ ստուգողական խաղերում շատ լավ տպավորությունա թողնում:)

ամեն դեպքում մետալուրգը են թիմը չի, որ Եվրոպայի ուշադրությունը գրավի , գոնե ռուսական թիմերը դրանով առավել են `Վիդիչ, Շկռտել,Իվանովիչ...

h.s.
26.06.2009, 13:42
ամեն դեպքում մետալուրգը են թիմը չի, որ Եվրոպայի ուշադրությունը գրավի , գոնե ռուսական թիմերը դրանով առավել են `Վիդիչ, Շկռտել,Իվանովիչ...

Ուկրաինական առաջնությունն էլ վատը չի ու ինձ թվումա, որ եթե սենց տեմպերով շարունակի, անպայման մոտ ժամանակներս լավ թիմ կգնա: Բացի դրանից մի մոռացեք, որ Մետալուրգը էս տարի Եվրալիգայումա խաղալու:

Davo'o
26.06.2009, 14:36
ամեն դեպքում մետալուրգը են թիմը չի, որ Եվրոպայի ուշադրությունը գրավի , գոնե ռուսական թիմերը դրանով առավել են `Վիդիչ, Շկռտել,Իվանովիչ...

Միակ հուսադրող փաստն այն է, որ Տուրե Յայան էլ է ժամանակի խաղացել «Մետուրգում»: Հետո տեղափոխվել է «Օլիմպիակոս«, ապա »Մոնակո« ու վերջում էլ հայտնել է մի հատ թիմում: :P:P

Սերխիո
26.06.2009, 23:16
Միակ հուսադրող փաստն այն է, որ Տուրե Յայան էլ է ժամանակի խաղացել «Մետուրգում»: Հետո տեղափոխվել է «Օլիմպիակոս«, ապա »Մոնակո« ու վերջում էլ հայտնել է մի հատ թիմում: :P:P

հանգուցալուծումը ետքան էլ լավ չէր:P

Kuk
17.07.2009, 15:25
«Բրեդա» - «Գանձասար» 6:0

Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Կապանի «Գանձասարը» խայտառակ պարտություն կրեց հոլանդական «Բրեդայից» 0:6: Դաշտի տերերը գոլերը խփեցին համապատասխանաբար 24, 55, 57, 61, 68, 70 րոպեներին, այսինքն՝ երկրորդ խաղակեսում, ընդամենը 15 րոպեի ընթացքում:

Ա1+ (http://a1plus.am/am/sports/2009/07/17/gandzasar)

h.s.
17.07.2009, 18:45

Լավա գոնե Արարատի տեղ Միկան խաղաց, թե չե սրա պես մի բան էլ Արարատի հետ էր լինելու:

h.s.
19.07.2009, 17:31
Հենրիկ Մխիթարյանը ամսի 17-ին իր առաջին պաշտոնական խաղնա խաղացել Դոնեցկի Մետալուրգի կազմում՝ մրցելով Մինսկի ՌԻՊՈ-ի հետ(եվրալիգա): Հենրիկը շատ լավա խաղացել՝ խփելով 1 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: Մետալուրգը հաղթելա 3:0 հաշվով: Մխիթարյանը եղելա մեկնարկային կազմում ու խաղացելա 90 րոպե: Իսկ Արարատ Առաքելյանը նստածա եղել պահեստայինների նստարանին, բայց դաշտ դուրս չի եկել:

h.s.
22.07.2009, 09:45
Զագրեբի Դինամո - Փյունիկ 3:0 ...

Գոռ Ջան - Հայ
24.07.2009, 17:13
Զագրեբի Դինամո - Փյունիկ 3:0 ...

ես այլևս չեմ հավատում, որ մենք ֆուտբոլ կունենանք, ավելի լավա ազգային «լախտի»-ն
զարգացնենք :D:[

h.s.
24.07.2009, 22:41
Մինսկի ՌԻՊՈ-ի հետ պատասխան մրցավեճում իրեն կրկին շատ լավ է դրսևորել Հենրիկ Մխիթարյանը՝ խփելով հաղթական գնդակը: Խաղը ավարտվելա Մետալուրգի հաղթանակով՝ 2:1 հաշվով:hands

Yellow Raven
01.08.2009, 11:43
Հայկական ֆուտբոլը լրիվ գլորվումա անդունդը, հիմա էլ ուզում են Արարատին հանեն առաջնությունից:[

Yellow Raven
03.08.2009, 18:53
Օգոստոսի 12-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի հետ; Խաղը կկայանա <<Հանրապետական>> մարզադաշտում:)

Խաղին չեն հրավիրվի Լևոն Պաչաջյանն ու Ռոբերտ Արզումանյանը,քանի որ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն:
Փոխարենը տևական ընդմիջումից հետո հավաքականա հրավիրվել Եղիշե Մելիքյանը, ով խաղում է հիմա ուկրաինական <<Զարյա>> թիմում:
Հավաքականում կա նաև մեկ նորեկ` Եղիա Յավրույանը, որին երկար ժամանակ չէր հաջողվում ընդգկել մեր հավաքականի կազմում:
Ամենայն հավանականությամբ նաև խաղին կմասնակցի Մարկոս Պիզելլին:)

Հրաչ Յագանի ու Մասիս Ոսկանյանի մասնակցության մասին դեռևս տեղեկություններ չկան:)

Elmo
03.08.2009, 22:36
Հայկական ֆուտբոլը լրիվ գլորվումա անդունդը, հիմա էլ ուզում են Արարատին հանեն առաջնությունից:[

ուհու: Սենց որ գնա թեման ինտիմ բաժին տանելու կարիք ա առաջանալու:

h.s.
03.08.2009, 23:06
Ամենայն հավանականությամբ նաև խաղին կմասնակցի Մարկոս Պիզելլին:)

Դժվար... Իրան զրկեցին հավաքականից(ՈւԵՖԱ) նրա համար, որ 5 տարի չէր խաղացել Հայաստանի առաջնությունում: Իսկ 5 տարին չի լրացել:

Yellow Raven
04.08.2009, 20:27
Դժվար... Իրան զրկեցին հավաքականից(ՈւԵՖԱ) նրա համար, որ 5 տարի չէր խաղացել Հայաստանի առաջնությունում: Իսկ 5 տարին չի լրացել:

Արմֆուտբոլում կարդացի, որ ՀՖՖ-ն էդ հարցովա հիմա զբաղված ու ուզում են կարգավորեն նաև էդ պրոբլեմը:)

h.s.
04.08.2009, 21:40
Արմֆուտբոլում կարդացի, որ ՀՖՖ-ն էդ հարցովա հիմա զբաղված ու ուզում են կարգավորեն նաև էդ պրոբլեմը:)

Էսօր ես էլ տեսա, որ ինքը հրավիրվածների մեջ կա: Համենայնդեպս ուրախալիա:)

h.s.
06.08.2009, 00:01
1 հատ ուրախալի նորություն. Քարամյանների Տիմիշոարան անցելա մյուս փուլ՝ հաղթահարելով Դոնեցկի Շախտյորի արգելքը:hands

Ներսես_AM
06.08.2009, 00:04
Եթե Քարամյանները Էտ գործում ներդրում ունեցել են ապա լավ ա, եթե չէ, անցներ չանցներ մեկա: ;)

h.s.
06.08.2009, 00:15
Եթե Քարամյանները Էտ գործում ներդրում ունեցել են ապա լավ ա, եթե չէ, անցներ չանցներ մեկա: ;)

Էտ կճշտվի:) Կարծում եմ գոնե Արտավազդը խաղացած կլինի: 1-ին խաղում 2-ն էլ սաստավում էին

h.s.
06.08.2009, 00:22
2-ն էլ սկզբից մինչև վերջ խաղացել են:)

Ambrosine
06.08.2009, 00:27
2-ն էլ սկզբից մինչև վերջ խաղացել են:)
մալադեց :hands
բայց ասա հավաքականում էլ մի քիչ խաղացեք էլի :beee

Yellow Raven
06.08.2009, 09:42
Ավելացնեմ, որ Տիմիշոարայի բացահայտ առաջատարներն են Քարամյան եղբայրներն ու կենտրոնական հարձակվող Բուկուրը:)

Yellow Raven
06.08.2009, 10:15
Էդգար Մանուչարյանը վարձավճարով տեղափոխվեց Հոլանդիայի առաջին դիվիզիոնի Հաարլեմ ակումբ:)

Zidane
06.08.2009, 11:19
Առաջին դիվիզիոնի 12-րդ տեղն ա գրավել անցած տարի: Հույս ունենանք,որ շատ չի մնա էդ թիմում:

Yellow Raven
06.08.2009, 16:07
Առաջին դիվիզիոնի 12-րդ տեղն ա գրավել անցած տարի: Հույս ունենանք,որ շատ չի մնա էդ թիմում:
Հույս ունենանք,որ նախ կամրապնդվի էդ թիմի հիմնական կազմում ու կսկսի գոլեր խփել:

Zidane
06.08.2009, 17:17
Ինձ թվում ա Էդգարը այս թիմում իրան լավ կդրսևորի ու մի տարուց հետ կգնա Այաքս, վարձավճարը հենց մի տարով ա ինչքան գիտեմ:

h.s.
06.08.2009, 17:55
Էտ նորությունը/Մանուչարյանի/ էրեկվանից գիտեի ու տխրել էի:( Ավելացնեմ, որ Այաքսը չի ուզեցել ազատ խաղացողի կարգավիճակ տալ Մանուչարյանին:

Zidane
06.08.2009, 18:26
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել հայ ֆուտբոլիստների ելույթները արտասահմանյան թիմերում: Օրինակ` այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը`"Մետալուրգը" խաղ ունի Եվրոպա Լիգայում:

Zidane
06.08.2009, 18:31
Բայց,որ Էդգարին ազատ խաղացողի կարգավիճակ "Այաքսը" չի տվել,նշանակում ա, որ Մանուչարյանը "Այաքսին" դեռ պետք ա:

h.s.
06.08.2009, 19:22
Բայց,որ Էդգարին ազատ խաղացողի կարգավիճակ "Այաքսը" չի տվել,նշանակում ա, որ Մանուչարյանը "Այաքսին" դեռ պետք ա:

Հուսադրողը հենց էտա

Zidane
06.08.2009, 20:02
Իսկ Հենրիխ Մխիթարյանի մասին ինչ կասես ? էսօր Մետալուրգը խաղ ունի,առաջարկում եմ այդ մասին խոսենք http://www.akumb.am/showthread.php?t=46928-ում

Yellow Raven
06.08.2009, 20:09
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել հայ ֆուտբոլիստների ելույթները արտասահմանյան թիմերում: Օրինակ` այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը`"Մետալուրգը" խաղ ունի Եվրոպա Լիգայում:

Հենրիխը Մետալուրգում անցկացրած 6 պաշտոնական խաղերում 4 գոլա խփել:)
Շատ են ինձ ուրախացնում իրա ելույթները:)

h.s.
06.08.2009, 20:14
Իսկ Հենրիխ Մխիթարյանի մասին ինչ կասես ? էսօր Մետալուրգը խաղ ունի,առաջարկում եմ այդ մասին խոսենք http://www.akumb.am/showthread.php?t=46928-ում

Կարծում եմ ինքը շատ խոստումնալիցա ու ամենկարևորը իրա վրա շատա աշխատում: Կոստովը իրան վստահումա ու որ սենց տեմպերով շարունակի 1 կամ 2 տարի հետո հաստատ լուրջ թիմ կգնա:
Ինչ վերաբերումա էսօրվա խաղին, ինձ թվումա եթե չտանեն էլ, գոնե հաջորդ փուլ կանցնեն:)

Zidane
06.08.2009, 20:17
Մետալուրգի պաշտոնական սայթում հարցում ա անցկացվում թե ով ա այս տարեսկզբի ամենաէֆեկտիվ ֆուտբոլիստը ու Հենրիխը 47% ձեն ա ստացել!!!!

Zidane
06.08.2009, 20:28
Առաջին խաղում Հենրիխը շատ լավ խաղաց մի հատ գոլ խփեց, մի հատ էլ գոլի պաս տվեց:hands

h.s.
06.08.2009, 20:32
Առաջին խաղում Հենրիխը շատ լավ խաղաց մի հատ գոլ խփեց, մի հատ էլ գոլի պաս տվեց:hands

5 թե 6 հատ գոլ արդեն խփելա Մետալուրգում: Ուկրաինայի առաջնության վերջին տուրում էլ խորհրդանշական թիմում էր

Zidane
06.08.2009, 22:05
Խաղը սկսվել ա Հենրիխը հիմնական կազմում ա ,Առաքելյանը`պահեստայինների մեջ ա

h.s.
06.08.2009, 22:10
Խաղը սկսվել ա Հենրիխը հիմնական կազմում ա ,Առաքելյանը`պահեստայինների մեջ ա

Ընենց սայթ կա, որ խաղին online հետևե՞ս

Zidane
06.08.2009, 22:19
Խաղը նայես թե հաշվին հետևես ?

h.s.
06.08.2009, 22:41
Խաղը նայես թե հաշվին հետևես ?

Որի հնարավորությունը կա;)

Zidane
06.08.2009, 22:48
Հաշիվը կարաս նայես http://hayfootball.am/international/online.html

Zidane
06.08.2009, 23:16
Արզումանյանի թիմն էլ ա էսօր խաղում "Համբուրգի" հետ ա 1:0 կրում ա,բայց առաջին խաղը 4:0 կրվել ա

h.s.
07.08.2009, 00:02
Մետալուրգը հաղթեց 3-0 հաշվով: Էլ չասեմ հաշիվը ովա բացել...;) Մխիթարյանը:hands
Տենց շարունակիր Հենրիկ ջան

Zidane
07.08.2009, 00:12
Ափսոս Առաքելյանը չխաղաց:[

Yellow Raven
07.08.2009, 10:22
Ապրի Հենրիխը:)

erewanski
07.08.2009, 12:06
ժողովուրդ կարանք օնլինե խաղեր նայենք կարդալով հատուկ մեկնաբանի ռուսերեն մեկնաբանություններն

Zidane
07.08.2009, 12:30
Հարցնում ես ,թե ասւմ ես կարանք: կարաս սայթը ասես ?

erewanski
07.08.2009, 12:32
կարամ 11x11 գրանցվեք հետո մտեք խաղադրույքների բաժնում ընտելով խաղը դիտում եք

Yellow Raven
07.08.2009, 14:26
Տիմիշոարա-Շտուտգարտ

Դժվարա լինելու:(

Zidane
07.08.2009, 15:16
Դժվար կլինի, բայց Արսենալն ու Լիոնը ավելի ուժեղ թիմեր են,համ էլ Շախտյորը Շտուտգարտից ուժեղ ա: Նենց որ հույսեր կան: Տենանք Մետալուրգին ով կընկնի

Yellow Raven
07.08.2009, 15:57
Մետալուրգ-Աուստրիա :)

erewanski
07.08.2009, 15:59
եթե մետալուրգը էս տեմպերով խաղա կկրի

Zidane
07.08.2009, 16:04
Ինչ որ սայթ կա,որ վիճակահանությունը online լինի ?

Yellow Raven
08.08.2009, 09:08
Ինչ որ սայթ կա,որ վիճակահանությունը online լինի ?
Liveresult.ru- ում օնլայն տեքստային հեռարձակում եղելա:)

Zidane
08.08.2009, 18:02
Մանուչարյանի թիմը տուֆտա թիմ ա 6:1 կրվել ա, ինքը 57-րդ րոպեին նոր մտել ա:

erewanski
08.08.2009, 18:38
ֆսյո մանուչարյանը կորավ

Del Piero
09.08.2009, 09:55
Մանուչարյանի վրով ես շուտվանից էլ հույսեր չունեմ։ Մեր միակ հույսը Հենրիխ Մխիթարյանն ա, մեկ էլ Եղիայի Յավուրյանի հետ եմ հույսեր կապում։ Տենանք ամսի 12-ին Մոլդովայի դեմ ոնց կխաղա։

Yellow Raven
11.08.2009, 10:25
Կուբանի գլխավոր մարզիչա նշանակվել Պողոս Գալստյանը:)

Եթե չեմ սխալվում նա փոխարինելա էդ պաշտոնում Սերգեյ Օվչիննիկովին:)

Narius
11.08.2009, 12:18
Բարևներ բոլորին

Ես, Երևանի "Ուլիս" ֆուտբոլային ակումբի երկրպագու եմ։
Աշխատում եմ նորաստեղծ երկրպագուների խմբի զարգացման համար և կողմնակից եմ ճիշտ և գրագետ թիմի աջակցմանը։ Մոտ ապագայում կհիմնադրվի Ուլիս ՖԱ–ի աջակցողների ակումբ և որպես հիմնադրող հրավիրում եմ բոլոր ցանկացողներին մեր խումբ.

Հաջորդ Ուլիս–ի հանդիպումը (ՀՀ Բարձրագույն Խմբի 18-րդ փուլի շրջանակներում) Կիլիկիա ՖԱ–ի հետ կլինի այս կիրակի Օգոստոսի 16–ին "Միկա"–ի մարզադաշտում։
Հրավիրվում են բոլոր ցանկացողները !!!

davidus
12.08.2009, 20:39
մարդ կա որ նայում ա ֆուտբոլը????? էս ինչ են անում սրանք.... էլի խայտառակ եղանք

erewanski
12.08.2009, 20:44
3:1 մնացածը չեմ նայել կարծում եմ պետքա ՀՖՖ նախագահին հեռացնել

davidus
12.08.2009, 20:45
արա ես հիմարները 2-րդ 11 մետրանոցն էլ չխփեցին :o :o :o

erewanski
12.08.2009, 20:47
ովքեր են խփել 11մետրանոցները

h.s.
12.08.2009, 20:52
ովքեր են խփել 11մետրանոցները

1-ինը չեմ տեսել: 2-րդը Սարգիս Հովսեփյանն էր: Խաղն էլ վերջացավ 1:4 հաշվով:(

erewanski
12.08.2009, 20:53
վախ մորս արև արա էս ինչա հայկական ֆուտբոլի վիճակը

davidus
12.08.2009, 20:56
ես էլ ֆուտբոլ չեմ նայելու....... ավելի լավա որոգայթ նայեմ..:(

h.s.
12.08.2009, 20:56
Ստեղ ֆուտբոլը հետա գնում:angry

Surveyr
12.08.2009, 20:58
Վերջը չդիմացան էլի, ամոտ կլիներ 1:3 , բա մի հատ 1:4 չսարգենք, արխային լինենք:(

erewanski
12.08.2009, 20:59
բայց մի բան էլ խի երկրպագուներ չկան
չնայած որ տոմսը ձրի լինի կգան

h.s.
12.08.2009, 20:59
Վերջը չդիմացան էլի, ամոտ կլիներ 1:3 , բա մի հատ 1:4 չսարգենք, արխային լինենք:(

Բայց ինձ թվումա վերջում պենալ չկար:

h.s.
12.08.2009, 21:01
բայց մի բան էլ խի երկրպագուներ չկան
չնայած որ տոմսը ձրի լինի կգան

Որովհետև գիտես որ լավ չեն խաղալու: Իսկ երբ որ մի քիչ լավ են խաղում ու ցանկությունա լինում գնալու, հոր գներն են խփում:angry

erewanski
12.08.2009, 21:01
էտ կարևոր չի կրվել ենք ֆսյո

Surveyr
12.08.2009, 21:03
Բայց ինձ թվումա վերջում պենալ չկար:

Չեմ կարող կարծիք հայտնել, չեմ նայել, բայց դե ամեն դեպքում էս ամեն ինչի մեջ էտ չի էականը, փաստը էնա, որ հայկական ֆուտբոլը շտապ ռեանիմացիայի կարիք ունի, ամպուտացյա անելու բան կա, եթե մի քիչ էլ ուշացնեն, կարողա էլ փրկել հնարավոր չլինի:

h.s.
12.08.2009, 21:08

Ես էլ եմ համամիտ: Դրա համար 1-ին հերթին պետքա ներդրումներ արվեն ու առաջնությունում էլ 8-ի փոխարեն գոնե մի 16 հատ թիմ պետքա լինի: Իսկ սրանք քիչ էր մնում Արարատին էլ հանեին:angry

davidus
12.08.2009, 21:08
Բայց ինձ թվումա վերջում պենալ չկար:

չէ, 101% անոց էր... լավ էլ քաշքշում էր մոլդովացուն....

erewanski
12.08.2009, 21:09
թեկուզ 1:0 կրվեինք խաղից գոհ էիք?

h.s.
12.08.2009, 21:10
թեկուզ 1:0 կրվեինք խաղից գոհ էիք?

Չէ:angry

erewanski
12.08.2009, 21:11
կամ մարկոսին խի զամեն արեց մարդը միակ կազմակերպող ուժն էր

davidus
12.08.2009, 21:11
Ես էլ եմ համամիտ: Դրա համար 1-ին հերթին պետքա ներդրումներ արվեն ու առաջնությունում էլ 8-ի փոխարեն գոնե մի 16 հատ թիմ պետքա լինի: Իսկ սրանք քիչ էր մնում Արարատին էլ հանեին:angry

պետք ա նաև ֆուտբոլիստներին նորմալ աշխատավարձ տալ ու ծեծելով նորմալ պարապացնել......

h.s.
12.08.2009, 21:11
Էսօր Կասպարովը լավ չկանգնեց: Բերեզովսկին որ լիներ, հնարավորա հաշիվը լրիվ ուրիշ լիներ:

erewanski
12.08.2009, 21:12
ծեծելով նորմալ պարապացնել......
իմ նման:D

h.s.
12.08.2009, 21:13
կամ մարկոսին խի զամեն արեց մարդը միակ կազմակերպող ուժն էր

Մարկոսը լավ չխաղաց: Պետքա սկզբից Գոհարյանին մտցրած լիներ

erewanski
12.08.2009, 21:14
մարկոսը լավ չխաղաց բաց միակն էր ով մտածում էր դաշտում

h.s.
12.08.2009, 21:16
Մեզ նոր Պորտելֆիլդա պետք

davidus
12.08.2009, 21:16
Էսօր Կասպարովը լավ չկանգնեց: Բերեզովսկին որ լիներ, հնարավորա հաշիվը լրիվ ուրիշ լիներ:

բայց Բերեզովսկին գլուխը որ քարով տար, եթե մարդիկ 2 հատ 11 մետրանոց չեն կարում խփեն????

erewanski
12.08.2009, 21:17
Մեզ նոր Պորտելֆիլդա պետք

կամ նոր տաղանդներ ու ՀՖՖ նոր նախագահ

Surveyr
12.08.2009, 21:17
Ես էլ եմ համամիտ: Դրա համար 1-ին հերթին պետքա ներդրումներ արվեն ու առաջնությունում էլ 8-ի փոխարեն գոնե մի 16 հատ թիմ պետքա լինի: Իսկ սրանք քիչ էր մնում Արարատին էլ հանեին:angry

Արարատի գլուխը նենց չկերան, մինչև հիմա թիմը շողուլի չի գալիս, մի քանի ակումբների ղեկավարներ էլ ակումբի հաշվին ընենց բիզնես են անում, որ հիասթափվում ես, սկի հետաքրքրվելու հավես էլ չի լինում: Էտ ձևով էլ Գանձասարի գլուխը կերան էլի:
Քիչ թե շատ ֆուտբոլիստ կոչվելու իրավունք ունեցող մի քանի խաղացող ունեին, բռնեցին ցրեցին, գնացին արտասահմանից մի դաստա խառը կանաչի բերեցին լցրեցին, թե գնացեք խաղացեք:[ :

Դե ճիշտ են ասել էլի, ձուկը գլխիցա հոտում ............ վերևը ինչա որ հլա մի հատ էլ ներքևներում ինչ լինի

h.s.
12.08.2009, 21:19
բայց Բերեզովսկին գլուխը որ քարով տար, եթե մարդիկ 2 հատ 11 մետրանոց չեն կարում խփեն????

:esim Առնվազն 2 գոլը դարպասապահի սխալն էր

erewanski
12.08.2009, 21:20
առաջին ու 3րդ հարվածներն ես էլ կպահեյի

davidus
12.08.2009, 21:21
աչկիս վերջում ֆուտբոլիստ ենք դառնալու, վրեքներս խաբար չկա :o :D

h.s.
12.08.2009, 21:22
առաջին ու 3րդ հարվածներն ես էլ կպահեյի

Առաջինը դժվար: Ավելի շուտ երկրորդը

erewanski
12.08.2009, 21:23
դե եսիմ բերեզովսկին կարծեմ մեջքի վնասվածքի համար չի եկել

h.s.
12.08.2009, 21:25
դե եսիմ բերեզովսկին կարծեմ մեջքի վնասվածքի համար չի եկել

Էտ ստից բաներ են: Նույն էլ Քարամյանների վիզաի խնդիրը: Ուղղակի թիմերը ցանկություն չունեն ընկերական խաղերին ֆուտբոլիստներին բաց թողնելու

erewanski
12.08.2009, 21:27
եսիմ բան չեմ հասկանում նենց կուզեի վազել խաղադաշտ ու աջ ձախ երանի գան էտ վախտերը

h.s.
12.08.2009, 21:29
եսիմ բան չեմ հասկանում նենց կուզեի վազել խաղադաշտ ու աջ ձախ երանի գան էտ վախտերը

Որ սենց գնա շատ պիտի սպասենք էտ վախտերին, բայց հույս ունեմ որ մի ժամանակ մենք էլ նորմալ ֆուտբոլ կունենաք

Yellow Raven
12.08.2009, 22:15
Հայկական ֆուտբո՞լ... Տենց բան էլ կա՞...

Աբելյան
12.08.2009, 22:27
Մեզ նոր Պորտելֆիլդա պետք
Էն ա Պոուլսենը վատ Պորտերֆիլդ չէր:
Առաջ գոնե պենալ կարում էին խփեին, հիմա էդ էլ մոռացան:

Yellow Raven
15.08.2009, 11:47
Տիմիշոարա- Ռապիդ 1-0

33-րդ րոպեին միակ գոլի հեղինակա դարձել Արման Քարամյանը:
Տիմիշոարան դուրս եկավ առաջին տեղ, բայց նրան կարող է շրջանցել Պանդուրին, որը 3-րդ տուրի խաղը դեռ չի խաղացել...

kevorkmail
20.08.2009, 09:56
Տիմիշոարա-Շտուտգարտ

Դժվարա լինելու:(

Amboxch xaxe nayel em, Stuttgarti het hamematac Timisoaran sksnak tim e, germanacinere arachin gole nshanakecin penaltyi harvacov (teyev im karciqov kanonneri xaxtum chkar) isk 2rte, vore shat gexecik er Alexander Hlebi koxmic mi 2 rope ants (28rt yev 30rt ropnerin).
Isk galov mer txerqin asem vor Armann amboxch handipmane masnakcec, Artavazdn el 76rt ropein poxarinvec zgushatsum stanale yetq.
meronk vat cheyin xaxum, Armanin vstahvel er vorpes mijnapah dzax yezrum isk Artavazde xaxum er pashtpanutyan dzax yezrum. handipman bolor harvacnere (ankyunain, free kick) vstahvum er Artavazdin, hstak e vor nranc nerkayutyunn u hexinakutyune timum shat bardzer e u hargeli. Bayc mi ban el avelacnem vor mer 2 txanern el dzax votkn oktagorcelis moracel en aj votqov xaxal, dejvarin kacutyunnneri mech er enknum hatkapes Artavazde ayn pahin yerp stipvum er aj votqov harvacner kam nuynisk poxancumner katarel...

Verchum Txerq jan nerecek vor hayeren tarratesakner chunem yev dra hamr es dzevi {hayeren} em oktagorcum

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

h.s.
21.08.2009, 12:00
Մետալուրգ - Աուստրիա 2:2

Խաղի ընթացքում ծանր վնասվածք է ստացել Մետալուրգի հարձակվող Մգունին: Նա թիմին չի կարող օգնել 5-6 ամիս: Կոստովը դիմել է թիմի ղեկավարությանը նոր հարձակվող գնելու խնդրանքով:

erewanski
21.08.2009, 12:45
բա մխիթարյանը ոնցա խաղացել

Yeghoyan
22.08.2009, 17:48
տօ այ ժողովուռդ ժան զեր ես հայ ֆուտբոլիստները ինչ Հայաստանի թիմերում չեն ղաղում նենց վոնց առտասահմանյան թիմերում????????:(

xaladilnick
22.08.2009, 18:06
Ահավոր է այն որ այդ խաղում տիմիշոարան ընդհրապես ոչինչ չարեց ոչ մի լուրջ պահ չունեցավ:[

h.s.
22.08.2009, 18:07
Հոլանդական «Հարլեմը» հերթական ջախջախիչ հաշվով պարտությունը կրեց առաջին դիվիզիոնի նոր մեկնարկած առաջնությունում: Այս անգամ Էդգար Մանուչարյանի թիմը հյուրընկալվելիս 1:5 հաշվով պարտվեց «Ֆորտունային»:
Հայաստանի հավաքականի հարձակվողն այս խաղին չմասնակցեց: Մանուչարյանն անհայտ պատճառներով հայտավորված չէր խաղին:
Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության 3-րդ տուրից հետո «Հարլեմը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այս ակումբը անցկացրած 3 խաղերում 11 գնդակ է ընդունել սեփական դարպասը:

erewanski
22.08.2009, 18:08
դեբիլ թիմա

xaladilnick
22.08.2009, 18:10
էդ թիմը աչքիս գազմյասն ա :D
որևե մեկը չունի տեղեկություն ինչու Էդգարը հայտավորված չի եղել

h.s.
23.08.2009, 09:52
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն "Էրեբունին" հաղթահարեց Եվրոպայի գավաթի որակավորման փուլի արգելքը: Ավստրիայում կայացած խմբային մրցաշարում Հովհաննես Փլավչյանի սաները գրավեցին առաջին հորիզոնականը:
"Էրեբունիի" հիմնական մրցակից "ԱՍԱ Տել-Ավիվը" վերջին խաղում 6:3 հաշվով առավելության հասավ ավստրիական "Օլլ Սթարզի" նկատմամբ, ինչը նշանակում էր, որ "Էրեբունին" գնդակների ավելի դրական տարբերության շնորհիվ գրավում է առաջին հորիզոնականը:
Հայկական թիմը 3:2 հաշվով հաղթել էր "Օլլ Սթարզին", 7:0 հաշվով` "Հվյոտին" և 3:3 հաշվով ավարտել "ԱՍԱ Տել-Ավիվի" հետ մրցավեճը:

erewanski
23.08.2009, 11:39
ես հենց սկզբիցեկ հույսեր ունեի էրէբունուց

h.s.
24.08.2009, 10:36
Մեկնարկեց Իսրայելի առաջնությունը, որն այս տարի ևս լինելու է հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, քանի որ Տել-Ավիվի "Մաքաբիում" է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը:
Հայ ֆուտբոլիստը բավական հաջող սկսեց ելույթներն Իսրայելի 2009/10 թթ. առաջնությունում: Անդրանիկ տուրում Յավրույանը 2 գնդակ ուղարկեց իր նախկին թիմի` "Բնեյ Շաքնինի" դարպասը, իսկ "Մաքաբին" հաղթեց 3:1 հաշվով:
Յավրույանը 46-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 71-րդ րոպեին կրկնապատկեց այն` գործնականում վճռելով խաղի ելքը: Եղիան ճանաչվեց նաև հանդիպման լավագույն խաղացողը:

h.s.
24.08.2009, 10:56
Ռումինիայի առաջնության 4-րդ տուրում Արման և Արտավազդ Քարամյանների "Տիմիշոարան" հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց "Ունիրեայի" հետ մրցավեճը: Երկվորյակ եղբայրները կրկին խաղադաշտում էին և մասնակցեցին ողջ հանդիպմանը:
Չնայած ոչ-ոքիին` "Տիմիշոարան" շարունակում է "Բրաշովի" հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2 թիմերն էլ վաստակել են 8-ական միավոր:

h.s.
24.08.2009, 10:57
Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի "Մետալուրգը" սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Զապորոժյեի "Մետալուրգին": Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը կրկին հիմնական կազմում էր:
Հենրիխն այս խաղում գոլի հեղինակ չդարձավ, սակայն 61-րդ րոպեին նրա գեղեցիկ փոխանցումից հետո Չիպիրիան Տանասը 3-րդ գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը: Քիչ անց Մխիթարյանը ևս մեկ գեղեցիկ փոխանցումով նպաստավոր դիրք դուրս բերեց Դիմիտրովին, ով չկարողացավ օգտագործել պահը: Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Արարատ Առաքելյանը հանդիպմանը չմասնակցեց: Արարատն ավելի վաղ հանդես էր եկել "Մետալուրգի" երիտասարդական թիմում, որը 1:3 հաշվով զիջել էր Զապորոժյեի "Մետալուրգի" երիտասարդներին:
"Մետալուրգը" 2-րդ հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում և 8 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

erewanski
24.08.2009, 11:00
լավա լավա գոնե մի եվրոպական գրանդ ակումբ հետևի մխիթարյանի խաղին

Yellow Raven
24.08.2009, 11:12
Յավրույանի թիմնա հիմա մասնակցում ՉԼ 4-րդ որակավորման փուլին?:think

erewanski
24.08.2009, 11:14
ու ում հետա խաղալու?

Ներսես_AM
24.08.2009, 11:24
Մոդերատորական: «Հայ Ֆուտբոլիստներ» թեման միացվել է վաղուց գոյություն ունեցող «Հայկական ֆուտբոլ» թեմային, քանի որ նրանում ընթացող քննարկումները ոչնչով չէին տարբերվում սույն թեմայում ընթացող քննարկումներից:

Yellow Raven
27.08.2009, 22:29
Հենց հիմա ընթանումա Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Աուստրիա-Մետալուրգ պատասխան մրցավեճը: Առաջին խաղը Ուկրաինայում 2-2-ա ավարտվել:

Մի քանի րոպե առաջ Մխիթարյանը գոլ խփեց:) Մետալուրգը 2-1 հաղթումա դեռ:)

erewanski
27.08.2009, 22:33
էտ որտեղա օնլայն հերարձակումը

Yellow Raven
27.08.2009, 22:34
Տեքստայինը ստեղ`

http://www.liveresult.ru/football/txt/match102184_Austria_Wien-Metalurh_Donetsk_live/

:)

Yellow Raven
27.08.2009, 22:46
2-2 դառավ:(

73-րդ րոպենա, հենց նոր Առաքելյանն էլ մտավ փոխարինման, տենանք տղեքը ինչ են կարում անեն...

erewanski
27.08.2009, 22:52
Մխիթարյանի գոլի մասին Ռուսերեն
Металлург Д - 1:2 Генрих Мхитарян (22) (Константинос Макридис (20))
Феноменальный проход правым флангом в исполнении Макридиса. Удар блокируется защитником "Аустрии". Мяч отлетает к Мхитаряну, который со всей силы уложил мяч в нижний левый угол ворот. Дончане выходят вперёд.
կներեք ռուսերեն է գրված

h.s.
28.08.2009, 10:09
Դոնեցկի “Մետալուրգը” դուրս մնաց Եվրոպայի լիգայի 2009/10 թթ. խաղարկությունից:( Որակավորման 4-րդ փուլում ուկրաինական ակումբը չկարողացավ հաղթահարել ավստրիական “Աուստրիայի” արգելքը: 2 հանդիպումների արդյունքում ուկրաինացիները զիջեցին 4:5 հաշվով: Առաջին խաղում արձանագրվել էր ոչ-ոքի` 2:2: Նույն հաշվով ավարտվեց նաև պատասխան մրցավեճի հիմնական ժամանակը, սակայն լրացուցիչ ժամանակում ավստրիացիները հասան իրենց նպատակին:
Առաջինը հաջողության հասան “Մետալուրգի” խաղացողները, երբ 20-րդ րոպեին խաղարկված կոմբինացիայի արդյունքում Յոան Տանասը գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց ուկրաինական ակումբին: 16 րոպե անց ավստրիացիներն օգտվելով “Մետալուրգի” պաշտպանությունում առաջացած ճեղքից` հավասարեցրին հաշիվը:
2-րդ կեսը հաջող սկսեցին “Մետալուրգի” խաղացողները և 54-րդ րոպեին Մակրիդիսի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը 8 մետրից գրավեց անպաշտպան դարպասը: Ավստրիացիները կրկին հայտնվեցին հետապնդողի դերում, սակայն կարողացան ուշքի գալ: 69-րդ րոպեին աչքի ընկավ Աչիմովիչը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: 3 րոպե անց խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Արարատ Առաքելյանը, ով հայտավորված էր “Մետալուրգի” պահեստայինների կազմում:
Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի նոր գրավում չարձանագրվեց, ուստի թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: Ամեն ինչ գնում էր դեպի հետխաղյա 11 մետրանոցներ, սակայն 115-րդ րոպեին “Աուստրիան” ստացավ տուգանային հարվածի իրավունք, որի շնորհիվ Սուլիմանին 3-րդ գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը: “Աուստրիան” հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ խմբային մրցաշար:

Ներսես_AM
28.08.2009, 14:06
http://www.youtube.com/watch?v=gKuvYIFXF_g

h.s.
29.08.2009, 12:41
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը հայտնվել է բավական ծանր իրավիճակում: Տրանսֆերային պատուհանը փակվում է, իսկ ֆուտբոլիստը չունի ակումբ: Պաշտոնապես Լևոն Պաչաջյանը համարվում է շվեդական ԳԱԻՍ-ի խաղացող, որի հետ 2,5 տարվա պայմանագիր ունի, սակայն առաջիկա ամիսներին չի կարող ելույթ ունենալ այդ թիմում:
«Պարզվեց, որ ԳԱԻՍ-ը չի հասցրել ինձ հայտավորել Շվեդիայի ընթացիկ առաջնությունում, ուստի ես իրավունք չունեմ հանդես գալ: Դա անակնկալ էր ինձ համար, քանի որ փաստի առաջ կանգնեցի: Կամ պետք է շատ արագ նոր թիմ գտնեմ, կամ ողջ աշունը մնամ առանց ֆուտբոլի: Գյոթեբորգում այժմ ինձ բնակարան են տվել, ես մարզվում եմ և սպասում»- ասել է Պաչաջյանը «90 րոպեի» հետ հեռախոսազրույցում:
Ամեն դեպքում, Պաչաջյանը ԳԱԻՍ-ի հետ դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի և այս ակումբի խաղացող է, թեև շվեդական թիմը ցանկանում է, որ հայ կիսապաշտպանը այլ ակումբ տեղափոխվի, որպեսզի աշխատավարձ այլ տեղի ստանա:
Լևոն Պաչաջյանը փորձել է նաև վերադառնալ Հայաստան և կարիերան շարունակել հայկական ակումբներից մեկում.«ՙՆման տարբերակներ քննարկվեցին, սակայն Հայաստանից ինձ հայտնեցին, որ տրանսֆերային պատուհանը փակվել է, ուստի ես չեմ կարող հայտավորվել որևէ թիմում: Այսքանով հարցը փակվեց:»