PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ

Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8 9 10

Աբելյան
01.08.2007, 09:59
Գիտեի, որ մերոնք թռնելու են, բայց որ հենց առաջի խաղում տենց անմխիթար ֆուտբոլ ցույց կտան, չէի սպասում: Խաղից հետո Շախտյորի մի հատ երկրպագու ասեց լավ կխաղայիք, եթե պասերով խաղայիք: Գումարած դրան, 2-րդ գոլը զամեն դարպասապահի մեղքով էր: Մի խոսքով կարային մերոնք գոնե ոչ-ոքիի ձգեին:

Ֆուտբոլասեր
01.08.2007, 13:18
2:0 հաշվով պարտվելու դեպքում, էն էլ քո դաշտում սենց թե նենց պիտի առաջ շարժվես ամբողջ թիմով, առանց նայելու, թե ովա դարպասապահտ. ուղակի առաջ գնալով պետքա գոլ խփել, որը եկեք ընդունեք մենք անել չգիտենք
Ես կասեյի առայժմ:
Արսեն Ավետիսյանը դե հնությունա, իսկ երիտասարդները շատ էլ լավ լարվածության մեջ էին պահում ու պահեր էին ստեղծում:
Եթե Շախտյորի պես թիմի հետ պահեր կարողանում են ստեղծել ուրեմն գոլ էլ կարող են անել, ուղղակի վճռական պահերին փորձի պակասն իրանն անումա:

PygmaliOn
03.08.2007, 09:24
FC Mika 1 : 0 MTK Budapest
Young Boys 4 : 0 Banants Yerevan
:(

Egern.net
03.08.2007, 11:55
Mika-ի համար շնորհավորում եմ :)

Ավելացվել է 3 րոպե անց
մեր առաջին թիմն է չէ՞ UEFA-ի երկրորդ փուլում...

Cesare
03.08.2007, 16:40
Միկան լավ կրեց …
Չնայած Անդրեասյանի տակտիկան հեչ դուրս չեկավ …

Davo'o
06.08.2007, 11:23
Բարեւներ Հոլանդիայից: Շատ հաճելի է հեռվից հեռու լսել հայկական թիմերի հաջողությունների մասին: Ապրի ՄԻԿԱՆ: ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ

Amaru
06.08.2007, 13:35
Մդա: Էս ինչ լավ ենք խաղումմմմմմմմմմմմմ :angry Իսկ Միյիչը լրիվ հասկանալի ա գործում. նայեց ֆուտբոլիստների ցուցակը, մեկ էլ վաայ, Սիմոնյան Գագո, տարիքով ա, հանեցինք թիմից: Հեհ... Վարուժին ետ բերեք :cry2 Երեկ «Գանձասարը» մերոնցից հաստատ շատ ավելի լավ էր խաղում...ահ ինչ խաղի մասին ա խոսքը, արարատցիներին ոնց որ ստիպեին վազել իիի... Ոսկանյան Արթուրին էլ, որպես խաղի՝ մեր թիմից լավագույնը, ինչ-որ պարգև տվեցին: Ախր ինքը ՎԱՏԱԳՈՒՅՆՆ էր... :cry2 Մենք ԿԱՐՈՂ ԷԻՆՔ չեմպիոն լինել... Իսկ հիմա... Ով գիտի, մել էլ տեսար :)

Բարի գալուստ ինձ, առավոտյան հինգին եմ Կապանից Երևան ետ եկել...

Davo'o
06.08.2007, 14:38
Ո՞վ ա կրել:

Ուրվական
06.08.2007, 21:50
Ժողովուրդ, չէիք ասի՞, Միկան ում հետ ա խաղալու: Հույս կա՞:

Amaru
06.08.2007, 22:12
Դավ, կապանցիներն են կրել, 2:1 :)

Գոռ, «Արտմեդիայի» հետ են խաղալու, ի՞նչ հույսի մասին ա խոսքը... Կրելու եեեն, հաստատ ;)

FC-MIKA
07.08.2007, 11:31
Մդա: Էս ինչ լավ ենք խաղումմմմմմմմմմմմմ :angry Իսկ Միյիչը լրիվ հասկանալի ա գործում. նայեց ֆուտբոլիստների ցուցակը, մեկ էլ վաայ, Սիմոնյան Գագո, տարիքով ա, հանեցինք թիմից: Հեհ... Վարուժին ետ բերեք :cry2 Երեկ «Գանձասարը» մերոնցից հաստատ շատ ավելի լավ էր խաղում...ահ ինչ խաղի մասին ա խոսքը, արարատցիներին ոնց որ ստիպեին վազել իիի... Ոսկանյան Արթուրին էլ, որպես խաղի՝ մեր թիմից լավագույնը, ինչ-որ պարգև տվեցին: Ախր ինքը ՎԱՏԱԳՈՒՅՆՆ էր... :cry2 Մենք ԿԱՐՈՂ ԷԻՆՔ չեմպիոն լինել... Իսկ հիմա... Ով գիտի, մել էլ տեսար :)

Բարի գալուստ ինձ, առավոտյան հինգին եմ Կապանից Երևան ետ եկել...

Էտ Միյիչը սաղ Արարատը վարիա տալու,իսկ Սուքիասյանի արած մեծ աշխատանքը ջուրնա քցելու. Դրան քանի շուտա պտի թիմից լարել հայրենիք.

«Արտմեդիայի» հետ են խաղալու, ի՞նչ հույսի մասին ա խոսքը... Կրելու եեեն, հաստատ

Արտմեդիան էլ առաջվանը չի,եթե Անդրեասյանը իրա պաշտպանողական տակտիկայով խաղը չփչացնի,հույսեր կա. Մենակ հանկարծ չասի 11 հոգով շարվեք գոլերի դեմը,որ թողի տղեքը հարձակվողական ֆուտբոլ խաղան,լավ կլնի.

Vahe
07.08.2007, 12:11
Շիրակ 1:1 Բանանց
Գոլեր: Արտյում Բեռնեցյան - Արա Հակոբյան 11 մետրանոցից: (Րոպեները չեմ հիշում)

Երեկ Շիրակ - Բանանց խաղին գնացել էի, 2 թիմերն էլ վատ տպավորություն թողեցին, բայց Բանանցը ավելի վատ: Ամբողջ 2-րդ խաղակեսը Շիրակը գրոհեց, նույնիսկ գոլ խբեց, բայց եզրայինը խաղից դուրս վիջակ նշանակեց :think Այն էլ երբ զապիսը նայում էի հաստատ երեւաց որ խաղից դուրս վիճակ չկար: Գնդակը հետ մղվեց դարպասաձողից եւ 2-րդ անգամ հարվածեց նույն խաղացողը, որի հարվածից հետո գնդակը դիպել էր դարպասաձողին: Հենց իրա հարվածի ժամանակ ինքը օֆսայդ էր հա երեւի? :D Այդ սխալի պատճառով Շիրակը զրկվեց հաղթանակից: Ափսոս, բայց էլի հնարավորություններ կային որ չօգտագործեցին:

FC-MIKA
07.08.2007, 15:10
Կիլիկիա 0-2 Միկա
Գոլեր` Իվան Ռիստիչ,Արմեն Պետիկյան

Ֆելո
11.08.2007, 22:36
իսկ շախտյոր-փյունիկը ոնցա պրծել՞, շատ խոշոր հաշվով ենք պարտվել?:oy

Սամվել
11.08.2007, 22:56
իսկ շախտյոր-փյունիկը ոնցա պրծել՞, շատ խոշոր հաշվով ենք պարտվել?:oy

Չէ 2-1 ընդհանուր 4-1 :D էտքան էլ խոշոր չի :D

Vahe
12.08.2007, 13:22
Միկա - Շիրակ խաղը ոնց որ երեկ պիտի լիներ, բայց տեղեկություններ չեմ գտնում այդ խաղի մասին: Հո չեն հետաձգել ՈՒԵՖԱ-ի գավաթի պատճառով? FC MIKA-ն էլ միշտ գրում էր Միկայի խաղերի միասին, բայց հիմա չկա:

Ավելացվել է 5 րոպե անց
Livescore-ում արդեն արդյունքը կա:

Միկա 1:1 Շիրակ

Մի կողմից Շիրակի համար լավ արդյունք է, իսկ մյուս կողմից նրանց միավորներ են պետք իսկ Բանանցի ու Միկայի հետ ոչ-ոքիները բավարար չեն:

Մի խոսքով Շիրակը ահագին աճ ունի: Լավ կլինի եւս մեկ անգամ հաղթի Փյունիկին:

Taurus
15.08.2007, 11:58
Հայտարարություն
Բոլոր նրանք ով ցանկանում է գալ Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանը, վաղը ժամը 18:00 ին լինեն հանրապետռական մարզադաշտի տոմսարկղի մոտ, տոմսեր ձեռք բերելու համար: Տոմսի արժեքն է 4000 դր.
խնդրում եմ չուշանալ, չենք սպասելու!

Amaru
15.08.2007, 12:18
Ես տոմսեր արդեն առել եմ :) Արևելյան տրիբունայում, դեհ այսինքն գազարագույններում :)) Իսկ կարո՞ղ ա իմանաք, թե որ հյուրանոցում են մնալու.. ու մեկ էլ իրանց ինքնաթիռի վայրէջքի ժամնա պետք :))

Taurus
15.08.2007, 15:38
Ես տոմսեր արդեն առել եմ :) Արևելյան տրիբունայում,
Դե ուրեմն կհանդիպենք, մենք էլ ենք այնտեղ վերցնելու!

Godfather
15.08.2007, 20:31
Փյունիկի դեմ հաղթակակից հետո Բանանցի գլխավոր մարզիչ Յան Պոշտուլտային հեռացրել են իր պաշտոնից:Հիշեցնեմ որ Փյունիկի դեմ Արարատի հաղթակակից հետո նույն ձևով հեռացրել էին Արարատի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին:
Հիմա չեմ ջոգում ով փյունիկին կրի ետ թմի նարզիչին պտի հեռացնեն:angry(մնումա Շախտյորի մարզիչին հեռացնեն):

Vahe
15.08.2007, 21:29
Շիրակ 0:2 Արարատ
Գոլեր: Նշան Էրզրումյան (առաջին խաղակեսում, րոպեները չեմ հիշում), Մարկոս Պիզելլի (2-րդ խաղակեսում)

Խաղը սկսվեց Շիրակի գրոհներով, բայց կամաց կամաց էդ գրոհների վտանգը անցան եւ Արարատը իր հազվադեպ պահերից 2ը հանգիստ օգտագործեց:

Amaru
15.08.2007, 23:38
Շիրակ 0:2 Արարատ Խաղը սկսվեց Շիրակի գրոհներով, բայց կամաց կամաց էդ գրոհների վտանգը անցան եւ Արարատը իր հազվադեպ պահերից 2ը հանգիստ օգտագործեց:

«Շիրակի» ամենասովորական երկրպագու... :)) Պատմի դե խաղից մի քիչ վույ :)

kiki
16.08.2007, 00:26
հավաքականի խաղը վաղն ա չէ՞...այսինքն, այսօր...ուզում եմ գնալ, բայց չգիտեմ, կստացվի՞...:(

FC-MIKA
16.08.2007, 00:41
Չէ վաղը Միկա - Արտմեդիա խաղնա Քրիստինա ջան.

Կիլիկիա 0-2 Գանձասար
Փյունիկ - Միկա [ Հետաձգ. ]

Ֆելո
16.08.2007, 01:19
սաղ հեչ. նայեք ու "ուրախացեք" մեր հավաքականի ցույց տված արդյունքներով Եվրո 2008-ում. միջին հաշվով ամեն խաղում մեր ֆուտբոլիստները հարվածել են մրցակցի դարպասի ուղղությամբ 2.86 անգամ, իսկ դարպասին 1.57 անգամ:D. էլ ինչ ասեմ ուրախանաք՞. հաաաաաաաաա միջինում ամեն խաղում ստացած դեղին քրտերի քանակով առաջատարն ենք 3.14 ցուցանիշով:yes

Vahe
16.08.2007, 11:19
«Շիրակի» ամենասովորական երկրպագու... :)) Պատմի դե խաղից մի քիչ վույ :)

Պատմեմ դե մի քիչ վույ )))

Հենց առաջի խաղակեսի սկզբերից մինչեւ մոտ 35-րդ րոպեն Շիրակը մի 2 հնարավորություն ունեցավ, բայց Արարատը հլը պահեր չէր ունեցել: Արարատ Հարությունյանը սաղ Արարատի պաշտպանությանը քանդում հավաքում էր)) Հետո առաջին խբաց գոլից հետո մի քիչ խաղը հանգստացավ, իսկ երկրպագուներն էլ ոնց որ թատրոն եկած լինեին, ձայն չկար: Արարատի երկրպագուները առավել պասսիվ էին:

Բայց 2-րդ խաղակեսում երեւի ավելի շատ պայքար էր գնում երկրպագուների միջեւ, երբ մի Շիրակի երկրպագու բարձր գոռաց «Արարատը թիմ չէ, բալելշիկները լավը չեն»: :hands Դրանից հետո խաղ նայող չկար, կամեդիա էր, մեկ մի կողմից գոռում էին Շիրակ, մեկ էլ մյուս կողմից Արարատ: 2-րդ գոլը ուտելուց հետո ամեն Արարատի վնասին ուրախանում էինք (ներող եղեք :) ) :D Վերջին րոպեներին կարմիր քարտ ստացավ եթե չեմ սխալվում Վահագն Մինասյանը, այդ ժամանակ սաղ Շիրակի երկրպագուները էն կարգի էին ուրախանում ոնց որ գոլ խփած լինեին:

Խաղից հետո նույնիսկ Շիրակի երկրպագուների մի մասը Արարատ գոռալով դորս եկան :think

Աբելյան
16.08.2007, 11:28
էսօր էթալու եմ Միկային բալետ անեմ

John
16.08.2007, 13:14
Հայտարարություն
Բոլոր նրանք ով ցանկանում է գալ Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանը, վաղը ժամը 18:00 ին լինեն հանրապետռական մարզադաշտի տոմսարկղի մոտ, տոմսեր ձեռք բերելու համար: Տոմսի արժեքն է 4000 դր.
խնդրում եմ չուշանալ, չենք սպասելու!
Կգամ անպայման: Հույս ունեմ՝ ուժի մեջ է հայտարարությունը:

Հետո էլ ոնց հասկացա Միկայի խաղին ենք գնում չէ՞: Լավ, տեղում կորոշենք (այսինքն ձեզ կհամոզեմ)

Amaru
16.08.2007, 13:32
Էէ, Վահ, մեր երկրպագուներից ընդամենը մի քանի հոգի էին եկել, մեծ մասը կա՛մ քաղաքում չի, կա՛մ էլ ընդհանրապես՝ Հայաստանում չի հիմա: Ես էլ որոշ պատճառներով (զբաղված մարդ եմ:)) ) Գյումրի մեկնել չկարողացա :B Թերթերում են գրել նույնիսկ մեր երկրպագուների պասսիվության մասին «Կիլիկիայի» դեմ խաղում :oy

Աաա, ես էլ եմ տոմս առնելու գալու (իմ չէ,ընկերուհուս համար :) ): Ամսի 22-ին եթե տեսնենք աղջիկ՝ դեմքը մեր դրոշի գույներով ներկած ու նույնպիսի գույներով մայկայով, ուսերին մեեեՆՁ դրոշ, ուրեմն էդ ԵՍ ԵՄ :)) :P

John
16.08.2007, 13:44
Հենց նոր իմացա, որ էսօրվա «Միկայի» Խաղի մուտքը անվճար ՉԷ: Տոմսերի գները 500-1000 դրամ: Իսկ «ֆուտբոլ+» ում գրած էր. «Մուտքն ազատ է»: Չգիտեմ ում հավատամ… Ամեն դեպքում էսօրվա խաղի տոմսի համար նախատեսված փող չունեմ :) Հաստատ չարժի էդ խաղը նայելու համար փող ծախսել… Հավանաբար չեմ գա:

Amaru
16.08.2007, 13:48
Դե վերջիվերջո որակավորման երկրորդ փուլ ա... Հո բոլոր խաղերի մուտքը ձրի չի լինելու :)

Vahe
16.08.2007, 13:51
Բնականաբր կգնայի եթե Երեւանում լինեյի: ՈՒԵՖԱի գավաթի բոլոր խաղերն էլ պետք է մուտքը վճարովի լինի օրենքով (ես էդպես գիտեմ), բայց առաջինի ժամանակ չգիտեմ ոնց են արել որ անվճար է եղել:

salatik
16.08.2007, 15:35
Իսկ ինչի չարժի գնալ John , եթե ձրի լիներ մուտքը կգնաիր? Միկային հաղթանակ եմ ցանկանում, իսկ առջևում Հայաստան-Պորտուգալիա խաղն է, ես ել արդեն տոմս ունեմ ու շատ կուզենամ , որ Հայաստանը հաղթի:
Տեսնես կգա այնպիսի ժամանակ, որ հայերը դրսի թիմերին չեն երկրպագի էնքան, որ ստեղինները լավը կլինեն :think

Աբելյան
16.08.2007, 16:47
Հենց նոր իմացա, որ էսօրվա «Միկայի» Խաղի մուտքը անվճար ՉԷ: Տոմսերի գները 500-1000 դրամ: Իսկ «ֆուտբոլ+» ում գրած էր. «Մուտքն ազատ է»: Չգիտեմ ում հավատամ…

Մի րոպե էտ ո՞նց: Երեկ ես տոմս առնելու էի գնացել, հենց տոմս ծախողները ասին ձրի ա: Մենակ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերն են ծախում:

Ֆելո
16.08.2007, 20:06
Միկա 2- 1Արտմեդիա

Ուրվական
16.08.2007, 20:09
Շնորհավորում եմ բոլորիս: Ճիշտ է, պատասխան խաղը անչափ դժվար կլինի, բայց բոլորս էլ, հավատում ենք, որ հաջորդ խաղն էլ կլինի այս խաղի շարունակությունը: Առա՛ջ ՄԻԿԱ, առա՛ջ ՀԱՅԱՍՏԱՆ:

Vahe
16.08.2007, 20:20
Միկան շատ լավ խաղաց, հաշիվը նույնիսկ շատ ավելի մեծ պիտի լիներ: Լավ խաղալու դեպքում հնարավորությու կա մյուս խաղում էլ հաղթել: Այդքան էլ ուժեղ թիմ չէ հիմիկվա Արտմեդիան:

FC-MIKA
16.08.2007, 20:46
Հաշիվը խաղին չի համապատսխանում,շատ անարդարացի էղավ,Միկան գրոհում էր,գոլ չէր կարում խփեր,իսկ դրանք մի հատ ատակա արին ու գոլ.
Չնայած խաղը ստացվում էր տղեքի մոտ,հույս ունենանք բրատիսլավայում լավ կխաղան ու դուրս կգանք 3-րդ փուլ.

kiki
16.08.2007, 21:22
Գրիշա ջան, արդեն իմացա, մերսի...խառնել էի, համ էլ ես չէի մեղավոր, ինձ ուրիշները խառնեցին...:)

ժողովուրդ, բայց աչքիս ես սկսելու եմ հայկական ֆուտբոլին ավելի մեծ ուշադրություն դարձնել...ահավոր ուրախացա...:)

Sunun
17.08.2007, 07:45
Շատ լավ խաղացին, ուղղակի հաշիվը պետք է լիներ 5-1

John
17.08.2007, 09:10
Ժողովուրդ, չգիտեմ ով ոնց, բայց ես տոմսով եմ մտել ստադիոն: Չնայած տոմսը չէի առել՝ նվիրել էին :) Պարզվեց, որ տոմսը արևմտյան տրիբունայում նստելու համար էր :) Իսկ խաղի մասին կարող եմ ասել, որ 3-0 պետքա հաղթեինք: Մեր թիմերի անհաջողության գլխավոր պատճառը այն է լինում, որ 1-ին խաղը ներսում ենք խաղում… կարողա կրվենք դրսում, բայց եթե դրսում 2-0 կրվեինք՝ ներսում հաստատ ավելի խոշորով կկրեինք: Նույն վերաբերումա Փյունիկին՝ եթե Շախտյորին 2-1 կրվեր դրսում ու դա 1-ին խաղը լիներ՝ պատասխան խաղում մեր մոտ կարողա ավելի մեծ հաշվով հաղթեինք: Ամեն դեպքում հույս ունեմ, որ ոչ-ոքի կխաղանք դրսում:

Աբելյան
17.08.2007, 10:33
Գոլը մենք չպիտի թողեինք: Չնայած վերջում էլ գնդակը մեր դարպասաձողին կպավ: Իմ կարծիքով 2 թմերի հնարավորությունները համարյա հավասար են: Հիշենք, որ հենց Միկան ՄՏԿ-ին 2-1 կրվել էր դրսում, ստեղ 1-0 կրեց անցավ: Ամեն դեպքում, ուրախանալու բան ունենք, որովհետև սա առաջին դեպքն ա, որ եվրոգավաթների 2-րդ փուլում մեր թմերից մեկը հաղթանակ ա տանում:

Amaru
17.08.2007, 11:10
Էհ Ջոն ջան, գիտե՞ս՝ մեր թիմերի անհաջողության պատճառը ո՞րն ա... թե չգիտես, ասեմ... մեր բոլոր թիմերի բոլոր մարզիչները մի ընդհանուր բան ունեն. գոլի հեղինակին պիտի անպայման փոխարինեն: Մինչև հիմա պատկերը աչքիս առաջ ա, թե ոնց Վարուժը Մարկոսին փոխարինեց Ինտերտոտոյի գավաթի խաղում... Բռռռռ

:)

Vahe
17.08.2007, 11:13

Երեկվա դեպքում ճիշտ արեց Անդրեասյանը: 34 տարեկան հասակում 90 րոպե ձգոլը ահագին բարդ գործ է: Իսկ իրա տեղը թարմ ուժը լավ օգուտ կարող է տալ:

John
17.08.2007, 11:14
Էհ Ջոն ջան, գիտե՞ս՝ մեր թիմերի անհաջողության պատճառը ո՞րն ա... թե չգիտես, ասեմ... մեր բոլոր թիմերի բոլոր մարզիչները մի ընդհանուր բան ունեն. գոլի հեղինակին պիտի անպայման փոխարինեն: Մինչև հիմա պատկերը աչքիս առաջ ա, թե ոնց Վարուժը Մարկոսին փոխարինեց Ինտերտոտոյի գավաթի խաղում... Բռռռռ

:)
Չգիտեմ երբ ոնց, բայց երեկ Շահգելդյանին ՊԵՏՔ էր փոխարինել: Չէր դիմանում խեղճ տղեն… Հոգնել էր ահավոր… Վերջ ի վերջո 34 տարեկանան արդեն…

Amaru
17.08.2007, 11:21
Դուք էլ հա իրա տարիքն եք շեշտում. լիքը քսան տարեկաններից բարձր ա ու լավը... Ախր եթե փոխարինման ա մտնում ջահել, բայց դե իրանից հաստատ ցածր մակարդակով ֆուտբոլիստ, օգուտը ո՞րն ա: Թարմ ուժ, հա՞... «Փյունիկի» խաղում Իգնասիոն էլ էր թարմ ուժ...

Ավելացվել է 1 րոպե անց
Համ էլ Արմենը էն հոգնողներից չի :))

Vahe
17.08.2007, 11:24
Դարպասապահին չի կարելի համեմատել կենտրոնական հարձակվողի հետ, որը խաղում է на острие атаки որտեղ պետք է բարձր արագություն: Իսկ Շահգելդյանը առանց այն էլ արագություն շատ չունի:

Amaru
17.08.2007, 11:30
Վխք Վահե :beee Աաա, չեք համոզի :B Մի քիչ առաջ հոգնածության մասին էիք ասում, հիմա էլ՝ արագությունը էն չի... է՛ն ա, ի :P

John
17.08.2007, 11:36
Վխք Վահե :beee Աաա, չեք համոզի :B Մի քիչ առաջ հոգնածության մասին էիք ասում, հիմա էլ՝ արագությունը էն չի... է՛ն ա, ի :P
Ամառու, իրա արագությունը տեղը չի, իսկ որ 80 րոպե էլ խաղումա՝ արդեն մեղմ ասած հոգնումա: Իսկ իար փոխարեն մտած Տ. Դավթյանը չնայած մի հատ գոլային պահ կորցրեց, բայց ահագին ակտիվություն մտցրեց խաղի մեջ:

Թեման էլ օֆֆտոպանոցի մի վերածեք: Շահգելդյանի մասին քննարկումներն ավարտվում են

Amaru
17.08.2007, 11:42
Մդա... Մի՞թե Շահգելդյանը հայկական ֆուտբոլին չի վերաբերում... Վերջում ոչ ոք Դավթյանի մտցրած ակտիվություբնը չի հիշելու, վերջում մենակ խաղի հաշվին ա մնում:
Լավ, էլ չեմ գրի, թեման էլ օֆֆտոպանոցի չեմ վերածի, օքեյ:

John
17.08.2007, 13:00
Օգոստոսի 22-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղի համար հավաքական վրավիրված ֆուտբոլիստներն են.
ՀԱՅԱՍՏԱՆ
դարպասապահներ
Ռ. Բերեզովսկի «Խիմկի»
Ֆ. Հակոբյան «Միկա»

պաշտպաններ
Ս. Հովսեփյան (ավագ)
Կ Դոխոյան
Ռ. Արզումանյան
Ա. Թադևոսյան չորսն էլ «Փյունիկ»
Ե. Մելիքյան
Ա. Առաքելյան երկուսն էլ «Բանանց»
Վ. Մինասյան
Հ. Մկոյան երկուսն էլ «Արարատ»

կիսապաշտպաններ
Լ. Պաչաջյան
Հենրիկ Մխիթարյան
Ա. Մկրտչյան երեքն էլ «Փյունիկ»
Համլետ Մխիթարյան «Դա Ահան»
Ս. Մելքոնյան «Բանանց»
Ա. Մինասյան
Ա. Ոսկանյան երկուսն էլ «Արարատ»
Ռ. Խաչատրյան «Ունիրեա»
Արտ. Քարամյան «Պոլի»

հարձակվողներ
Արմ. Քարամյան «Պոլի»
Արամ Հակոբյան «Բանանց»
Ռ. Զեբելյան «Խիմկի»
Գ. Ղազարյան «Փյունիկ»

Իմ կարծիքով ահագին ուժեղ կազմ է: Երկու կարևոր փաստ.
1.Չի հրավիրվել Ռ. Նազարյանը
2.Հրավիրվել են Հ. Մկոյանն ու Գ. Ղազարյանը:

Պորտուգալիա
դարպասապահներ
Կիմ «Բենֆիկա»
Ռիկարդու «Բետիս
պաշտպաններ
Ֆ. Մեյրա «Շտուտգարտ»
Ժ. Անդրադե «Յուվենթուս»
Բոզինգվա ( :D ) «Պորտո»
Միգել «Վալենսիա»
Պ. Ֆերեյրա
Ռ. Կարվալյո երկուսն էլ «Չելսի»

կիսապաշտպաններ
Դեկու «Բարսելոնա»
Ժ. Մունտինյո
Մ. Վելոզու երկուսն էլ «Սպորտինգ»
Ռ. Կուարեժմա
Ռ. Մերելեշ երկուսն էլ «Պորտո»
Տիագո «Յուվենթուս»
Ք. Ռոնալդու «Մանչ. Յուն.»
Ս. Սամբրոզա «Ատլետիկո»

հարձակվողներ
Է. Պոշտիգա «Պորտո»
Ժ. Տոմաշ «Բրագա»
Ն. Գոմեշ «Բենֆիկա»

Իմ կարծիքով մեր հավաքականը կարող է հաղթել պորտուգալացիներին: Ինչո՞ւ:
1.Ունենք հոյակապ մարզիչ, ով չնայած առողջական խնդիրներին, եկել է Երևան՝ ներկա գտնվելու մեր թիմի հանդիպմանը:
2.Ունենք սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունեցող ու հաղթողի հոգեբանությանը ահագին ընտելացած ֆուտբոլիստներ՝ հոյակապ դարպասապահ, փորձառու պաշտպաններ, գերազանց կիսապաշտպանություն: Մնում է հարձակվողների խնդիրը: Կարծում եմ՝ եկել է ռիսկի դիմելու ու Գևորգ Ղազարյանին հիմնական կազմում տեղ տալու ժամանակը: Ներկա դրությամբ նա մեր ամենաարդյունավետ հարձակվողն է: Իսկ Արամ Հակոբյանը ահագին լավ մարզավիճակ է ձեռք բերել ու Հակոբյան-Ղազարյան զույգը հաստատ տհաճություններ կպատճառի պորտուգալացիներին:

3. Խաղին ներկա կլինեն ու 90 րոպե մեր թիմին կերկրպագեն 15.000 հանդիսականներ: Նման աջակցություն մեր հավաքականը երբևէ ունեցած չի լինի:
4. Իհարկե գիտեմ, որ նշածս 1-ին ու 2-րդ կետերը ունեն նաև պորտուգալացիները ու ակնհայտ է, որ իրանք ավելի ուժեղ են: ԲԱՅՑ: Մենք գիտենք, թե ինչպիսի ուժող թիմի դեմ ենք խաղալու, հասկանում ենք, որ դժվար է լինելու, իսկ պորտուգալացիները չգիտեն, թե ինչպիսի ուժող թիմի դեմ են խաղալու ու ինչքան դժվար է լինելու: Եթե մենք պարտվենք՝ հաստատ դա ողբերգություն չի լինի: Հետևություն՝ մենք կորցնելու բան չունենք, ինչը չի կարելի ասել պորտուգալացիների մասին: Նենց որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Պետք է միայն տրամադրվել հաղթանակին և այն անպայման մերը կլինի :)

Egern.net
17.08.2007, 14:00
Միկայի խաղը վատ չէր, մի քիչ ավելի լավացնեն գոլ խփելը, շատ լավ կլինի: Իրանց գոլը Միկայի պաշտպանների սխալն էր, ավելի ճիշտ չհամագործակցված նահանջի... դե էդ մի քիչ բարդ ա հայկական ֆուտբոլի համար :)

Իսկ Շահգելդյանի վերաբերյալ.... մեր տրիբունայում (նարնջագույն) լիիքը մարդիկ 1-1-ի ժամանակ գոռում էին "արա խի փոխիր Շահգելդյանին"....

Իսկ ընդհանուր առմամբ մեր թիմերի պրոբլեմները սկսում են նրանից, որ կամ չեն կարողանում, կամ չեն ուզում կարողանալ բարձր տեմպ պահել... IMHO

Ավելացվել է 1 րոպե անց

4. Իհարկե գիտեմ, որ նշածս 1-ին ու 2-րդ կետերը ունեն նաև պորտուգալացիները ու ակնհայտ է, որ իրանք ավելի ուժեղ են: ԲԱՅՑ: Մենք գիտենք, թե ինչպիսի ուժող թիմի դեմ ենք խաղալու, հասկանում ենք, որ դժվար է լինելու, իսկ պորտուգալացիները չգիտեն, թե ինչպիսի ուժող թիմի դեմ են խաղալու ու ինչքան դժվար է լինելու: Եթե մենք պարտվենք՝ հաստատ դա ողբերգություն չի լինի: Հետևություն՝ մենք կորցնելու բան չունենք, ինչը չի կարելի ասել պորտուգալացիների մասին: Նենց որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Պետք է միայն տրամադրվել հաղթանակին և այն անպայման մերը կլինի :)

իմ հույսն էլ ա էս :)

Angelina
17.08.2007, 14:33
Գոնե կարողանան, մյուսն էլ հաղթանակ տանեն, շատ լավ կլինի: Ամեն դեպքում կարող էին ավելի լավ խաղալ: Բայց դե էլի վատ չէր:

Guest
17.08.2007, 16:03
Բայց հայկական ֆուտբոլը լավ զշառգացել ա, հալալ ա մերոնց, կարծում եմ մոտ ապագայում… մի 20 տարի հետո նոռմալ թիմ կունենանք, աշխարհի առաձնություն կմասնակցենք:

Սերխիո
17.08.2007, 18:18
Jhon
ուտոպիստ ես:think

John
17.08.2007, 18:23
Jhon
ուտոպիստ ես:think
Ավելի շուտ օպտիմիստ եմ

Barça
17.08.2007, 19:04
Բայց հայկական ֆուտբոլը լավ զշառգացել ա, հալալ ա մերոնց, կարծում եմ մոտ ապագայում… մի 20 տարի հետո նոռմալ թիմ կունենանք, աշխարհի առաձնություն կմասնակցենք:
եթե էս տեմպերով գնանք 20-ը շատա. 5 տարին լրիբ հերիքա ասենք Եվրոպայի առաջնությունում խաղալու համար.

Ֆելո
17.08.2007, 19:22
չեմ կարծում, որ պորտուգալիցերին կկարողանանք հաղթել:(. ոնց որ ասում են պապը ամեն անգամ բլիթ չի ուտի;). մեկ էլ մի հարց. Միկայի պաշտպանը, որին հանձնվեց ավագությունը Շահգելդյանի փոխարինումից հետո, ոնց որ լավ էր խաղում. բայց հավաականում չկա. ինչու՞:8

kiki
17.08.2007, 21:59
Հովսեփ ջան մերսի շատ կազմերի համար, ես էլ երեկվանից մտածում եմ որտեղից գտնեմ...լավ է որ ինտերնետում փորփրելուց ինձ փրկեցիր...

բայց որ Ֆիգուն չկա, լավ չի...լավ հնարավորություն էր նրան տեսնոելու համար...:(

Amaru
17.08.2007, 23:00
Ֆիգու՞ն... ասում ես Ֆիգու՞ն, հա՞ Կիկ... Սատանան Ֆիգուի հետ!!!!!!!!!!!!!! Հեչ էլ գա... :cry2

John
18.08.2007, 09:49
«Բանանց»-«Ուլիս» 1-2 :D«Բանանցն» էլ 92-րդ րոպեին 11 մետրանոցից է գոլը խփել…

John
18.08.2007, 10:24
Карвалью не сыграет против Армении
Защитник лондонского "Челси" Рикарду Карвалью не сможет помочь национальной сборной Португалии в матче отборочного цикла Euro-2008 против Армении, который состоится 22 августа. Дело в том, что во вчерашнем матче национального чемпионата с "Редингом" футболист получил повреждение правой ноги. На замену Карвалью Луиз Фелипе Сколари вызвал Бруну Алвеша из "Порту".
"Спорт-Экспресс"
Վնսավածքի պատճառով «Չելսիի» պաշտպան Ռիկարդու Կարվալյոն չի մասնակցի Հայաստան-Պորտուգալիա խաղին :) Եվս մեկ պատճառ, որ մենք հաղթելու ենք :)

Աբելյան
18.08.2007, 10:25
Էս չեմ ջոգում բոլոր թմերի ղեկավարները վիզ դրած ուզում են Փյունիկին չեմպիոն սարքե՞ն: Արարատից Վարուժան Սուքիասյանին հանեցին, Արարատը հավայի տեղը 3 միավոր կորցրեց, հենց որ Բանանցը Փյունիկին հագցրեց, Պոշտուլկային հանեցին: Հիմա էլ Բանանցը հավայի կրվավ:

Sunun
18.08.2007, 10:40
Վնսավածքի պատճառով «Չելսիի» պաշտպան Ռիկարդու Կարվալյոն չի մասնակցի Հայաստան-Պորտուգալիա խաղին Եվս մեկ պատճառ, որ մենք հաղթելու ենք

Դե բոլորս էլ դրան ենք սպասում:)

Amaru
18.08.2007, 23:05
:scare Ուշադրություն, ախթունգ :scare

Հայաստան - Պորտուգալիա խաղը անց է կացվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի... ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ :scare

Ներսես_AM
19.08.2007, 00:29
:scare Ուշադրություն, ախթունգ :scare

Հայաստան - Պորտուգալիա խաղը անց է կացվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի... ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ :scare
Չհասկացա գրածիդ իմաստը: Կբացատրե՞ս:

Amaru
19.08.2007, 00:35
Էհ Ներսես ջան :) Համահայկական խաղերն էին... համերգ ա, բան ա... քեֆ-ուրախություն... :) Գազոնը այլանդակել թողել են... :)

John
19.08.2007, 08:28
Էհ Ներսես ջան :) Համահայկական խաղերն էին... համերգ ա, բան ա... քեֆ-ուրախություն... :) Գազոնը այլանդակել թողել են... :)
Կր. Ռոնալդուն թող իրա պրիոմները անի եթե կարա :D Հաղթելու ենք: Ինչո՞ւ: Մերոնք սովոր են տենց տեղերու մխաղալ, իսկ իրանք՝ ՈՉ :P

Egern.net
19.08.2007, 11:03
Էհ Ներսես ջան :) Համահայկական խաղերն էին... համերգ ա, բան ա... քեֆ-ուրախություն... :) Գազոնը այլանդակել թողել են... :)
Amaru ջան, Գազոնը մինչև էդ էլ էր այլանդակված :)

չգիտեմ, իմացաք, թե չէ, Շախտյորի ֆուտբոլիստին հարցրել էին. "ո՞րն էր տարբերությունը Երևանյան և Դոնեցկի խաղերի միջև", ասել էր` "տարբերություն չկար, միայն թե Երևանում և խաղադաշտն էր անորակ, և գնդակները"

:D

Ավելացվել է 5 րոպե անց
տոմսերի գներից տեղյա՞կ եք: Երեկ խոսում էին 4-7 հազարի մասին...

Amaru
19.08.2007, 13:35
Ես 4000-ով եմ առել տոմս :) Էդ արևելյանը, արևմտյանը 6000 ա, իսկ հյուսիսն ու հարավը՝ 2000 :) Կարծում եմ՝ խաղի օրը դժվար կլինի տոմս ճարել. նախ՝ համարյա չի լինի, եթե լինի էլ, ապա ահավոր հերթ կգոյանա... բա :)

Array
19.08.2007, 19:00
Բարև բարեկամներ: Երևի լավ կլինեք, չէ՞ :) Համենային դեպս, ասում են, մերոնք վերջին խաղերում լավ են խաղացել,մենակ «Բանանցի»` «Յանգ բոյզի» հետ վերջին խաղից տեղյակ չեմ: Գիտեմ,որ դուրս ա մնացել ու վերջ:Մնացած խաղերից էլ մենակ հաշիվները գիտեմ ու վերջ: Հ1 արբանյակայինն էլ, բացի սերյալներից, բան ցույց չէր տալիս: Միկայի 2:1 հաղթելը «Планета спорт»-ից եմ իմացել:Կարճ ասած, տխուր էր: Լավ ա` «Համահայկական խաղերի» բացումը ցույց տվեցին:Շատ լավն էր :Ափսոս ,մենակ,խոտածածկը ավիրվեց: Խոշոր պլանով հենց ցույց էին տալիս,«խոտածածկ» բառի վրա ծիծաղ էր գալիս: Հավատալու չի,թե երեք-չորս օրում կարգի բերեն:Ինձ թվաց` «Հրազդանում» խաղը կանցկացնեն,էն էլ,փաստորեն, չէ(բայց ,ասում են, «Հրազդանն» էլ ա փլվում) : Մի խոսքով, սաղ լավ ա: Պորտուգալացիք պրոբլեմ չեն: Հաղթելու ենք:Մենակ թե, չգնանք էս անգամ էլ Պորտուգալիային երկրպագենք:Ամոթ ա էլի, մեզ ենք խայտառակում:

Egern.net
19.08.2007, 23:57
մերսի Amaru, ես էլ վաղը որ չալարեմ կառնեմ ...

dushman
20.08.2007, 10:25
Որտեգհից կարելիա Պորտւգալիայի հետ խաղի տոմս առնել? Լավ տեղեր մնացել են?
Ու քանի դրամա?

Ուրվական
20.08.2007, 10:55
Որտեգհից կարելիա Պորտւգալիայի հետ խաղի տոմս առնել? Լավ տեղեր մնացել են?
Ու քանի դրամա?

Ես 4000-ով եմ առել տոմս :) Էդ արևելյանը, արևմտյանը 6000 ա, իսկ հյուսիսն ու հարավը՝ 2000 :) Կարծում եմ՝ խաղի օրը դժվար կլինի տոմս ճարել. նախ՝ համարյա չի լինի, եթե լինի էլ, ապա ահավոր հերթ կգոյանա... բա :)

Իսկ տոմսերը կարելի է գնել մարզադաշտի մոտի տոմսարկղից:

kiki
21.08.2007, 22:03
այսօր արդեն շատ քիչ տոմս էր մնացել, այնպես որ դժվար կլինի գտնել...

Ֆելո
22.08.2007, 00:46
իսկ ժամը քանիսինա՞

Egern.net
22.08.2007, 09:51
կարծեմ 9-ին...

Amaru
22.08.2007, 12:27
Հաստատ 9-ին ա... Մնացել ա ութ ժամից էլ քիչ... :scare Կրելու ենք :acute
Երեկ մարզումն էինք նայում... Մարդիկ ծանոթով ստորագրություն էին վերցնում լոլ))) Էհ էհ... :)

Սերխիո
22.08.2007, 12:58
Сколари: «Армения может обыграть нас» (C)

Սկոլարի."Հայաստանի հավաքականը կարող է հաղթել մեզ":

Ֆելո
22.08.2007, 13:03
Сколари: «Армения может обыграть нас»

կուտ են տալիս:D

մնաց 7 ժամ

Egern.net
22.08.2007, 13:38
նախապես տոմս առնել չստացվեց: Հիմա ի՞նչ եք ասում. հաստատ հնարավոր չի՞ լինի խաղից կես ժամ առաջ առնել...

Ներսես_AM
22.08.2007, 13:51
նախապես տոմս առնել չստացվեց: Հիմա ի՞նչ եք ասում. հաստատ հնարավոր չի՞ լինի խաղից կես ժամ առաջ առնել...
Վերավաճառողներից մի քիչ թանկ: Մեկել մարդ կարողա լինի ավել տոմս ունենա վաճառի

Vahe
22.08.2007, 14:35
Հաստատ 9-ին ա... Մնացել ա ութ ժամից էլ քիչ... :scare Կրելու ենք :acute
Երեկ մարզումն էինք նայում... Մարդիկ ծանոթով ստորագրություն էին վերցնում լոլ))) Էհ էհ... :)

հազար եմ ասել, խաղից առաջ մի ասեք կրելու ենք թե չէ, որ հետաքրքությամբ նայեմ: Հիմա որ գիտեմ կրելու ենք էլ հետաքրքիր չէ :P

Amaru
22.08.2007, 16:42
Egern.net ավելնորդ մի տոմս ունեմ... Կարամ վաճառեմ քեզ :oy համարս պմ կգրեմ :)

Taurus
22.08.2007, 16:46
Էրեխեք իմ տեղն էլ կգոռաք, բարձր-բարձր, որ մերոնք չկրին ուրեմն ցածր եք իմ տեղը գոռացել:B

Mari
22.08.2007, 20:15
ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ::aaa
Խաղը 2:1 է վերջանալու՝ հօգուտ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Egern.net
22.08.2007, 20:46
շատ աբիդնի գոլ էր դրանցը.... Ռոնալդուն աջից մտավ, բոլորին թվաց թե պիտի փոխանցի կենտրոն, բայց ուղիղ գնաց, չլեց ու ....

բայց մեր գոլից հետո ... աչքերիս չէի հավատում, ոչ գոռում էի, ոչ էլ.... բայց տրամադրությունս շաաաատ բարձր ա :yahoo:

Սամվել
22.08.2007, 20:49

ՀԱվայի գոլ դրանց գոլը պատահական սխալից, որ սենց շարունակվի կրելու ենք :yahoo

1-1 ա Կրելու ենքքքքքքքքք :hands

Իմիջայլոց արդեն զգացվումա հա Հայաստանի հավաքականի առաջխաղացումը…Հայկական ֆուտբոլը արդեն հինը

…ու կարողա մանրից Հունաստան անենք :o:think

Array
22.08.2007, 20:55
Երկու գոլն էլ մենք սարքեցինք էլի. մեկը մեր գլխին:)Պորտուգալացիք էլ շատ ցրված են խաղում,որ պաշտպանության չանցնեինք,կարող էինք մի հատ էլ խփած լինել:
ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼ:
Խաղը 2:1 է վերջանալու՝ հօգուտ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ինձ էլ ա տենց թվում

Սամվել
22.08.2007, 21:52
1-1

Առանց մեկնաբանությունների… :yahoo :dance :dance :dance :drinks

Ֆելո
22.08.2007, 21:55
շնորհավորում եմ բոլորիս:hands

Vahe
22.08.2007, 21:57
Շատ լավ արդյունք է: Հլը էն գոլի համար եմ ափսոսում բայց շատ լավ էր: Ապրեն տղեքը:

_DEATH_
22.08.2007, 21:58
Սաղ հանդիսատեսներն էին :D, Հայաստան հուփ տուր

Array
22.08.2007, 22:03
Թող պորտուգալացիք իրենց շնորհավորեն, սկի Պորտուգալիային չկարողացանք հաղթել :lol
Հա~յա~ստա~ն

Egern.net
22.08.2007, 22:10
բայց ինչքան տրամադրությունս բարձրացավ !!!!!!!!!!

Պորտերֆիլդին պետք ա ... Մովսես Խորենացի .... կամ տենց մի շքանշան տան... արդեն: Խաղից խաղ զգացվում ա որակը...

Առայժմ 5-րդ տեղ: Եթե Բելգիան պարտվեց Սերբիային, կմնանք նույն տեղում: Իսկ ՖԻՖԱյի մյուս աղյուսակում.... ուուու.....

բոլորին շնորհավորում եմ...

Universe
22.08.2007, 22:13
Խաղն ավարտվեց 1-1, մեր թիմի հաղթանակով :)

Array
22.08.2007, 22:33
Առայժմ 5-րդ տեղ: Եթե Բելգիան պարտվեց Սերբիային, կմնանք նույն տեղում: Իսկ ՖԻՖԱյի մյուս աղյուսակում.... ուուու.....

բոլորին շնորհավորում եմ...
Էտ ո՞նց,եթե Չպարտվեց կմնանք նույն տեղում;Բայց դե հո բելգիացիք հայեր չեն

Ավելացվել է 1 րոպե անց

Խաղն ավարտվեց 1-1, մեր թիմի հաղթանակով
Դե մեր ավելացված արժեքի հարկով բարոյական հաղթանակ տարանք

Ուրվական
22.08.2007, 22:40
Տեսա՞ք հակառակորդ թիմի 17 համարի խաղացողը ոնց հեռացավ խաղադաշտից:angry: Մարդիկ ուզում էին ստորագրություն վերցներին, ֆուտբոլիստներից ուզում էին հետը մարզաշապիկներով փոխվեին, բայց ինքը հեռացավ... հայերեն լավ չի լինի, պետք ա ճիշտ անունով ասեմ՝ աբիժնիկ: Ինչ ասեմ, հալալ ա տղեքին, որ էդ Ռոնալդուի պես խաղացողը մեր թիմից աբիժնիկ ա հեռանում: Ու հլը տենց քանի հոգի ա աբիժնիկ մնալու մեր հավաքականից: Հալալ ա:

Սամվել
22.08.2007, 23:10

Տո էտի դրանց քիչելա Պտի են Հավայի Գոլն էլ խփած չլինեին որ վաբշե աբիժնիկ մնացած լինեին :B

Sunun
23.08.2007, 08:13
ՄԱԼԱԴԵՑ ՀԱՅԵՐԻՆ, Բրավո!!!

Աբելյան
23.08.2007, 11:29
Ապրեն մերոնք: Լավ էլ խաղացին: Չէի սպասում, որ հենց սկզբից ակտիվություն ցույց կտան: Լավ ա: Դրանով ահագին շփոթացրել էին Պորտուգալացիքին: Խոտը խոտ չէր, Պորտուգալացիք իրանց հնարքները չէին կարում ցույց տային (դրա համար մեր սփյուռքահայերին մերսի), մերոնք էլ սենց աջակցություն կյանքում չէին ստացել ու դժվար էլ ստանան (դրա համար էլ մեր սփյուռքահայերին մերսի): Բայց մեր Պորտերֆիլդին հալալ ա հաաաա:

Աբելյան
23.08.2007, 12:09
Հալալ էր հատկապես Ռոման Բերեզովսկուն, Սարգիս Հովսեփյանին, Ռոբերտ Արզումանյանին, Արարատ Առաքելյանին, Լեվոն Փաչաջյանին: Գեվորգ Ղազարյանն էլ վատ չէր խաղում: Տղեքի կեսին 9.5 գնահատական կտամ, մյուս կեսին 9:

Սամվել
23.08.2007, 12:14

Ես Սամվել Մելքոնայնին էլ 9.5 կտայի :hands Կարգին խաղաց հալալա

Ֆուտբոլասեր
23.08.2007, 17:48
Հայկո դու Լեհաստանի կամ ես խաղի ժամանակ մարզադաշտում ես եղել?
Ինձ թվումա եթե եղելել ես կարմիր տրիբունայում ես նստած եղել, որտեղ նստածները հիմնականում ֆուտբոլը շփոթում են թատրոնի հետ:
Հակառակ դեպքում չէիր ասի, որ սփյուռքահայերի շնորհիվ եթ ակտիվ աջակցությունը:

Ինչ վերբերվումա դաշտի որակին:
Եթե մեր տղերքը հնարավորություն ունենային փոքրուց նենց դաշտերում պարապելու ուխաղալու որտեղ մորքուրն(ռոնալդուն)իրա ընկերներն են խաղում, պորտուգալացինիրի ու մյուսների համար շատ ավելի վատ կլիներ:
Նենց, որ շատ են մտածում, թող փող քցվեն հանրապետականի գազոնը փոխեն::):)

Array
23.08.2007, 18:00
Հայկո դու Լեհաստանի կամ ես խաղի ժամանակ մարզադաշտում ես եղել?
Ինձ թվումա եթե եղելել ես կարմիր տրիբունայում ես նստած եղել, որտեղ նստածները հիմնականում ֆուտբոլը շփոթում են թատրոնի հետ:
Հակառակ դեպքում չէիր ասի, որ սփյուռքահայերի շնորհիվ եթ ակտիվ աջակցությունը:

Ինչ վերբերվումա դաշտի որակին:
Եթե մեր տղերքը հնարավորություն ունենային փոքրուց նենց դաշտերում պարապելու ուխաղալու որտեղ մորքուրն(ռոնալդուն)իրա ընկերներն են խաղում, պորտուգալացինիրի ու մյուսների համար շատ ավելի վատ կլիներ:
Նենց, որ շատ են մտածում, թող փող քցվեն հանրապետականի գազոնը փոխեն:
:lol ամենաշատն էլ երևի հյուսիսայինի ու հարավայինի ներքևի շարքերի հանդիսատեսներն ենգոռում,չէ՞,որովհետև ընդեղ ուրիշ բանի համար նստելու իմաստ էլ չկա . մեկ ա բան չի երևում

kiki
23.08.2007, 19:28
շատ լավ էին նայվում մերոնք, երկրորդ գոլն էլ որ ուզեին չէր լինի...
Բերեզովսկին իսկապես շատ լավ խաղաց, բավական լուրջ պահերին փրկեց մեզ...
մի խոսքով, եթե աչքաթող չանեն ու երիտասարդներին մեծ ուշադրություն դարձնեն, որոշ ժամանակ հետո կարող ենք ունենալ շատ ուժեղ հավաքական...

հ.գ. Ռոնալդու կոչվածին թե տանել չէի կարողանում, հիմա առավել ևս...

Սամվել
23.08.2007, 20:42
շատ լավ էին նայվում մերոնք, երկրորդ գոլն էլ որ ուզեին չէր լինի...
Լրիվ Համաձայն եմ

Բերեզովսկին իսկապես շատ լավ խաղաց, բավական լուրջ պահերին փրկեց մեզ...
Չնայած հարկ է նշել որ այդ լուրջ պահերը այդքան էլ շատ չէին ;)

մի խոսքով, եթե աչքաթող չանեն ու երիտասարդներին մեծ ուշադրություն դարձնեն, որոշ ժամանակ հետո կարող ենք ունենալ շատ ուժեղ հավաքական...
Դա Բուդետ տակ :hands

հ.գ. Ռոնալդու կոչվածին թե տանել չէի կարողանում, հիմա առավել ևս...
Ոնց որ ես գրած լինեի հա Զզվում եմ դրանից չնայած վատ ֆուտբոլիստ չի :ok

Աբելյան
24.08.2007, 10:39
Հայկո դու Լեհաստանի կամ ես խաղի ժամանակ մարզադաշտում ես եղել?
Ինձ թվումա եթե եղելել ես կարմիր տրիբունայում ես նստած եղել, որտեղ նստածները հիմնականում ֆուտբոլը շփոթում են թատրոնի հետ:
Հակառակ դեպքում չէիր ասի, որ սփյուռքահայերի շնորհիվ եթ ակտիվ աջակցությունը:

Նկատի ունեմ լիքը սփյուռքահայեր կային, դրա համար տրիբունաները լցված էին: Էսքան մարդ Հայաստանի խաղերին չեմ հիշում որ եղած ըլնեն: Դե եթե էդքան մարդ կար, ուրեմն մերոնք ավելի լավ աջակցություն են ստացել, քան էն մյուս խաղերում էին ստանում:

Egern.net
24.08.2007, 10:56
Եվ իրոք չէին էլ եղել, սա ռեկորդ էր, բայց դա միայն սփյուռքահայերով բացատրելը սխալ կլինի... Իմ կարծիքով ամենակարևորը ընդհանուր մթնոլորտն է ֆուտբոլասերների շրջանում: Փյունիկը երկրորդ փուլում Շախտյորին Դոնեցկում գոլ արեց, հետո 10 հոգով լավ էլ խաղում էր: Հերիք չի Միկան դուրս եկավ 2րդ փուլ, մի հատ էլ առաջին խաղում հաղթեց: Իսկ հավաքականը` Ղազախստան, Ֆինլանդիա, Մինլանդիա..... սա շատ կարևոր է: Իմ շրջապատից նենց մարդիկ էին գնացել խաղին, որ երևի Չեմպիոնների Լիգայի ֆինալն էլ չեն նայել....

kiki
24.08.2007, 20:20
Սամվել, չէ, այնքան էլ քիչ չէին, համենայն դեպս լավ իրեն պահեց, որ ուզեր, երկրորդ գնդակը հաստատ կպահեր, մի քիչ օրիենտացիան կորցրեց երևի...

Sergey
24.08.2007, 20:42
Չեմ կարծում, թե մարզադաշտի լեփ-լեցուն լինելը պայմանավորված էր սփյուռքահայերի ներկայությամբ, փոխարենը համոզված եմ, խաղի նկատմամբ հետաքրքրությունն էր պատճառը, որ այդքան կեղծ տոմսեր էին վաճառվել, փաստորեն պահանջարկը ծնել էր առաջարկ:D
Դե իսկ արդյունքն ինձ լրիվ գոհացնում է, ամեն դեպքում կարելի է ասել, որ վերջին երկու խաղերում էլ մերոնք «իրենցից բարձր են թռել»:hands

Array
24.08.2007, 20:52
Դե իսկ արդյունքն ինձ լրիվ գոհացնում է, ամեն դեպքում կարելի է ասել, որ վերջին երկու խաղերում էլ մերոնք «իրենցից բարձր են թռել»
Էտ արդեն քիչ-քիչ մեր բոյն ա դառնում;Մենակ՝ Պորտերֆիլդը մինչև մյուս մրցաշրջան ձգի լավ ,թե չէ Հայրապետյանը նասկու պես փոխում ա մարզիչներին

Egern.net
24.08.2007, 20:58
Array :good

Պորտերֆիլդին արդեն պետք ա մտածել մեդալներ տալ... :)

Array
24.08.2007, 21:09
Պորտերֆիլդին գինեսի գրքում ա պետք գրանցել: 7.5-ը ով տեսել ա, հասկացավ:)

Սամվել
24.08.2007, 22:43
Սամվել, չէ, այնքան էլ քիչ չէին, համենայն դեպս լավ իրեն պահեց, որ ուզեր, երկրորդ գնդակը հաստատ կպահեր, մի քիչ օրիենտացիան կորցրեց երևի...

Հա դե բայց ամեն դեպքում Չի կարելի մեղադրել ՏԵնց Ժամանակ Դարպասապահը չի իմանում որ կողմը պահի …Հայկոն Կհասկանա ինձ…Բայց դե ՀԱվայի գոլ էր էլի…Ռոնալդոն ինքն էլ էր զարմացել որ գնդակը մոտը մնաց :B

PygmaliOn
26.08.2007, 09:03
Սեպտեմբերի 8-ին և 12-ին կկայանան ընկերական հանդպիումներ Կիպրոսի և Մալթայի հետ:
Հարց. ընկերական հանդիպումների արդյունքները ազդո՞ւմ են UEFA-ի ռեյտինգի վրա…

Amaru
26.08.2007, 09:42
Մի քիչ ուշացել եմ, բայց բան չկա)) Խաղի հաջորդ օրը ձայնս կտրվել էր :)) :oy Ուֆ, ախր ուրախանալ չեմ կարողանում... Ու ինչի՞ վրա ուրախանամ... Ինչ-որ մեկի ստորագրությունն էր «1:1՝ հօգուտ Հայաստանի», հա՞: Ես կասեի հօգուտ նրանց...
Ղազարյան Գևորը գնալով ավելի ա ինձ դուր գալիս :)

Ավելացվել է 1 րոպե անց
Հա, ի դեպ

Էսօր՝ «Արարատ»-«Փյունիկ» :)

Vahe
26.08.2007, 11:07
Սեպտեմբերի 8-ին և 12-ին կկայանան ընկերական հանդպիումներ Կիպրոսի և Մալթայի հետ:
Հարց. ընկերական հանդիպումների արդյունքները ազդո՞ւմ են UEFA-ի ռեյտինգի վրա…

Ֆիֆայի ռեյտինգի վրա ազդում են, բայց միավորները գրանցվում են 2 անգամ ավելի քիչ քան օֆիցիալ խաղերում:

Ավելացվել է 55 վայրկյան անց
Հա, ի դեպ

Էսօր՝ Գանձասար - Շիրակ :)

Սամվել
26.08.2007, 12:59
Մի քիչ ուշացել եմ, բայց բան չկա)) Խաղի հաջորդ օրը ձայնս կտրվել էր :)) :oy Ուֆ, ախր ուրախանալ չեմ կարողանում... Ու ինչի՞ վրա ուրախանամ... Ինչ-որ մեկի ստորագրությունն էր «1:1՝ հօգուտ Հայաստանի», հա՞: Ես կասեի հօգուտ նրանց...
Ղազարյան Գևորը գնալով ավելի ա ինձ դուր գալիս :)

Ավելացվել է 1 րոպե անց
Հա, ի դեպ

Էսօր՝ «Արարատ»-«Փյունիկ» :)

Ամարու ՋԱն Ճիշտա մեր ՀԱվաքականը ավելի արժանի էր հաղթանակի ԲԱյց դա դեռ չի նշանակում, որ մենք այս հաջողությանը պետք է չուրախանաք…վերջիվերջո մրցակիցը գործող Եվրոպայի փոխչեմպիոնն էր…;)

Amaru
27.08.2007, 00:04
0:6՝ հօգուտ «Փյունիկի» ;) :cry

Vishapakah
27.08.2007, 03:27
0:6՝ հօգուտ «Փյունիկի» ;) :cry

Աաաաաա:sad

Դիտել եմ այդ խաղը Հ1-ի ուղիղ եթերով, լավ է արբանյակային հեռարցակել էին.

Ինչ հիմար խաղ էր. Էտ էտ էտ Արարատ Ճաղարյան գլխավոր մրցավար ասված շորտիկավորը, Արարատին առաջին խաղակեսում սպանեց. Ինքը անձանբ (որը մրցավարը իրավունք չունի) երկխոսության է բռնվում ֆուտբոլիստների հետ, հետո դեղին, կարմիր քարտեր շռայլում մրցավարի հետ վիճելու համար.:)

Ես ընդանրապես զարմանում եմ, ով էր դրան թույլ տվել խաղադաշտ դուրս գա. Ոչ կարողանում էր խաղը վարել, ոչ կարողանում էր խաղադաշտում ճիշտ տեղ կանգնել. Գնդակը մի քանի անգամ կպավ գլխին.:))

Աբելյան
27.08.2007, 10:44
Առաջի խաղակեսից հետո ընդամենը 0-1 էր: Մի բան չեմ ջոգում, խի հենց որ Արարատը Փյունիկին կրում ա, Արարատի մարզչին հանում են, իսկ հենց որ Փյունիկն ա Արարատին կրում, Փյունիկի մարզչին չեն հանում :think

Ֆուտբոլասեր
27.08.2007, 11:43
Ղազարյան Գևորը գնալով ավելի ա ինձ դուր գալիս :)

Շուտով պորտուգալացի դեռահաս աղջիկներն են Գևորի մայկեքով գալու մարզադաշտ: :)
http://www.akumb.am/showpost.php?p=254241&postcount=32

Ֆուտբոլասեր
27.08.2007, 13:35
Չգիտեյի էս մասին հեռուստատեսության բաժնում գրեյի թե էս բաժնում, բայց ստեղ եմ գրում:

Ուղղակի զզվում եմ մեր տվիներից:
Հերիքա, որ մեր էստադայի աստղերը ինչ-որ փախած մրցույթում 10-ից բարձր տեղ գրավեն, 2ամիս բոլոր հաղորդումներում միայն եդ մասին են խոսում:
Ու ընդանրապես բոլորը զբաղված են իրանց "աստղերին" ռասկրուտկա անելով:

Իսկ իրական աստղերը, ովքեր մրցում են իրենց ոլորտում աշխարհում լավագույնների հետ աչքաթող են արված:

Իրական աստղերն են Ռոբերտ Արզումանյանը, Լևոն Փաչաջյանը, Արարատ Առաքելյանը, իսկ Նունե Եսայան-մեսայանները մենակ մեծ-մեծ փրթում են, միջազգային ասպարեզում իրանք աղբ են, ոչ մի բան են:

Մի խոսքով մենք արժանի չենք ուժեղ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ունենալ:

Davo'o
27.08.2007, 16:52
0:6՝ հօգուտ «Փյունիկի» ;) :cry

ՓՅՈՒՆԻԻԻԻԻԿ, Վերջապես ամեն ինչ իր տեղն ընկավ եւ հաղթեց ուժեղագույնը, չեմ հասկանում ինչ կա էտ «Արարատի» մետ: Փյունիկ բալետ արեք: Բայ :P

FC-MIKA
27.08.2007, 21:21
Գանձասար 4-2 Շիրակ
Միկա - Բանանց / Հետաձգ.

Արարատ - Փյունիկ խաղը կարգին անհաջող էր Արարատի համար,հենց առաջին տայմում Արարատը մնաց 10 հոգով,Հրայր Մկոյանը հեռացվեց. Հետո ընդհանրապես էտ օրը Արարատի մոտ խաղը չէր ստացվում,համենայնդեպս Արարատից լավագույնը Ռենատոն էր,մենակ փորձում էր ինչ որ բան աներ բայց չէր ստացվում,մեկել մի քիչ կարելիա առանձնացնել Սարգիս Մովսիսյանին,Էրզրումյանը վաբշե աչքի չընկավ,իսկ Մարկոսը առաջին տայմից հետո փոխարինվեց.
Մի խոսքվ սերբ տրիները իրա ուժերի սահմաններում ամենինչ անելույա որ Արարատը հետ ընգնի,ու ընդհանրապես շատ անհասկանալի քայլերա անում,ասենք Մարկոսին շատ խաղերում կիսապաշտպանությունա տանում,էն դեպքում որ Մարկոսը ավելի շատ օգուտ կտար Արարատին հարձակման գծում.
Բայց սորտը էն էր,որ Արարատը կրվում էր,էլ բալելշիկների մոտ հույս չկար փրկվելու,իրանք ավելի շատ բալետ էին անում որ գնդակտ չաղարյանին կպնի,ու հենց էտ ըլնում էր նենց էին ուրախանում ոնցոր Արարատը գոլ խփած ըլներ.

Amaru
28.08.2007, 01:10
Ադե էդ Ճաղարյանիիիիիիիիիիիիիիի...... դատելը դուրս չի գալիս :oy Պարզապես խոսք չկա, ՀՖՖ-ն իրա գործը լավ գիտի... Բա Կապանում էէէ, Կապանու՛մ :angry Էմիլիոն բուտսիներն էր կոճկում, Ճաղարյանը հանեց նրան դաշտից ու մոտ երեք-չորս րոպե չէր թողնում դաշտ մտնել... Գիտե՞ք՝ ի՞նչն ա զարմացնում ինձ... Էն, որ երեկ Մկոյանի հեռացվելուց հետո մերոնք շարունակում էին խաղալ նույն կազմով ու դասավորվածությամբ: :blin Ախր ո՞նց կարելի ա տասը հոգով մնալուց հետո փոխարինման մտցնել հարձակվողի... Ի՞նչն ա ուժեղացնել պետք... ճի՛շտ ա. պաշտպանությունը...:} Մեր հիմնական կազմից բոլ ժողովուրդ չկար, բայց դե դա արդարացում չի էլի... կորցրե՛ք Միյիչին :aaa

Սամվել
28.08.2007, 10:58

Ամառ բա ինչ անեին մտնեին Պաշտպանություն գոնե 2-0 կպարտվեին չէ՞ :8
Պարտությունը Պարտությունա ինչ տարբերություն ի՞նչ հաշվովա :esim

Armeno
28.08.2007, 12:30
Միյիչին բերելը հերթական քայլն էր` Փյունիկին չեմպիոն սարքելու

Ավելացվել է 3 րոպե անց
Կասկածներ ունեմ, որ այդ խաղը ծախված էր

Ֆուտբոլասեր
28.08.2007, 12:52
Որ Ճաղարյանը վատա տրամադրված Արարատի դեմ ակնհայտա, բայց, որ Փյունիկը անհամաեմատ ուժեղա Արարատից ու Արարատը իրա խաղամակարդակով ուղղակի արժանի չի չեմպիոնի կոչման գոնե իմ համար նույնպես ակնհայտա:

Եթե թիմը նորմալ հարձակվող չունի, ինչի կարա հավակնի:
Հետաքրքիրա Նշան Էրզրումյանը քանի գնդակ խփել առաջնությունում?
Կասկածում եմ, որ մոտավորապես եդքան ինչքան Արզումանյանը հավաքականումա խփել:

Գլոբալ խնդիրը նրանումա, որ Արարատի հովանավորները ոչ նորմալ մանկապատանեկան դպրոց են ստեղծում, ոչ էլ ցանկանում են նորմալ լեգիոներներ բերեն:
Մարկոսն էլ աստծու պարգև էր ընկավ գլխներին, բայց դե ետ տղեն ինչքան կարա մենակ ամբողջ թիմը հետևից քաշի:

Armeno
28.08.2007, 13:09
Արարատը նոր-նոր սկսումա ոտքի կանգնել, իսկ մեր ղեկավարությունը մենակ Փյունիկինա հովանավորում: Լավ լեգիոներ բերելու համար լավ փողեր են պետք, իսկ Արարատը այդ փողերը չունի

Amaru
28.08.2007, 14:49
Կար-չկար մի թագավորություն, հեռավո՜ր-հեռավո՜ր սարերից այնկողմ... Էդ թագավորությունը կառավարում էր հիմար ու տգետ արքան, որը միայն պալատական գանձերի ու իր փորի մասին էր մտածում... Արքան Հայրապետյանների դինաստիայից էր: Եվ արքան այդ ուներ մի օգնական՝ նույնքան ստոր և զզվելի... Գործում էին նրանք համատեղ, ճնշում իրենց հպատակ մանր իշխանություններին ու նահանգներին: Ըմբոստների համար կար միայն մեկ ուղի. այդ ուղին կախաղանն էր: Կար մի փոքրիկ իշխանություն և անունն էր դրա Արարատ ՝ ասես արքայի օգնականի պատվին: Օգնականը առիթ բաց չէր թողնում այդ փոքրիկ իշխանությանը ճնշելու... Սակայն նա դա անում էր ոչ թե իր կամքով, այլ ստոր արքայի պարտադրանքով... Անցնում էին օրեր, շաբաթներ... Իշխանությունը գնալով հզորանում էր... Դա դուր չէր գալիս ո՛չ արքային, ո՛չ էլ նրա օգնականին... Հզորացումը ամենից առաջ կախված էր նրանց իմաստուն և արդար իշխանից: Տեսնելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում դա կանխել՝ ընտրեցին ամենահեշտ ու պարզ ուղին... այո՛. կախաղանը: Եվ կատարվեց արքայի կամքը: Եվ նրա որոշումները անվիճելի էին: Ոչ ոքին պարզ չեղավ, թե ինչ մեղքերի համար պատժեցին այդ իմաստուն մարդուն... Նրա փոխարեն նշանակվեց ինչ-որ արտասահմանցի, որը այդքան դժվարությամբ շինացրած իշխանությունը մի քանի օրում վերածեց փլատակների...

Ուֆֆֆֆֆֆ

Ֆուտբոլասեր
28.08.2007, 16:37
Դե պետք չի ամեն ինչ եդքան ողբերգականացնել:
Հայաստանի չեմպիոնի կոչումը տենց մի մեծ բան չի կարևորը միջազգային ասպարեզում նորմալ ելույթ ունենալ:
Արարատը էտ էլ չկարողացավ անել:

Հո ընդեղ էլ մրցավարը Ճաղարյանը չէր:
Սոլիգորսկը բացառիկ թույլ թիմ էր ու ուղղակի պարտավոր էին անցնել:

Իմ կարծիքով բելոռուսներին տարվեցին հենց Սուքիասյանի պատճառով:
Ինքը գերագնահատել էր մրցակցին, մինչդեռ հանքափորներին կարելի էր ջարդել իրանց իսկ դաշտում:
Սուքիասյանը պարտվեց հետո ամբողջ մեղքը բարդեց դարպասապահի վրա, կարծես թե էտ դարպասապահին ես էի մտցրել դաշտ:

Իսկ Փյունիկին 4:3հաղթելը լրիվ պատահականություն էր:
Միայն էն փաստը, որ էտ խաղում Արարատը ընդամենը 5հարված կատարեց դարպասին արդեն դա ապացուցումա:

Array
28.08.2007, 19:05

Ինձ համար,անկեղծ ասած,մեծ տարբերություն չկա,թե Փյունիկը կլինի չեմպիոն,թե Արարատը,բայց Փյունիկի պատճառով հայկական ֆուտբոլը ոնց որ կանգնած լիներ: Մրցակցություն չկար,ոնց որ մի ակումբ լիներ Հայաստանում:Բոլոր լավ խաղացողները հավաքվել էին փյունիկում: Տարիներ առաջ Բանանցը ինչ-որ մրցակցություն ցույց տվեց, բայց հաջորդ դարի էլ էտ բանանցից հետք չկար:Հիմա Արարատն ա,եթե էս տարի չեմպիոն չդառնա,վախենամ էլ էս արարատին չտեսնենք:
Իսկ միջազգային ասպարեզում չի կարելի ասել,թե Արարատը վատ հանդես եկավ:Այո դարպասապահին Սուքիասյանն էր նշանակել,ու ինչ-որ տեղ էլ սխալվել էր,սակայն էտ սխալից չի հետևում որ ինքը վատն էր:Անսխալ մարդ չկա:

Իսկ Փյունիկին 4:3հաղթելը լրիվ պատահականություն էր:
Միայն էն փաստը, որ էտ խաղում Արարատը ընդամենը 5հարված կատարեց դարպասին արդեն դա ապացուցումա:
Պատահական ո՞նց, չորս գնդակ ինքն իրեն էր հայտնվել Փյունիկի դարպասու՞մ: Ավելի լավ չի՞ հինգ հարված կատարեին քան թե ոչ մեկը(ոնց որ վերջին խաղում):Վերջին խաղում Ջյունիկի դեմ ընդհանրապես թիմ չկար, դաշտի գազոնի հետ էր խաղում: Համ էլ ուր չորս-երեքը, ուր վեց-զրոն:
Կարճ ասած փորցած թանը անփորց մածունից լավ ա էլի

Ֆուտբոլասեր
29.08.2007, 10:37
Հավաքականի վերջին ելույթները հաշվի առնելով չէի ասի, որ հայկական ֆուտբոլը կանգնածա:

Արարատի լավագույն խաղացողների մեը Արթուր Ոսկանյանը անցած տարի Փյունիկի պահեստայինների նստարանին նստած էր:
Եթե Արարատի ղեկավարները չեն հասկանում, որ հնարավոր չի Փյունիկից դուրս մնացած խաղացողներով շրջանցել Փյունիկին ու դառնալ չեմպիոն իրանց խնդիրնա:

Ես էլ չէի ուզենա, որ ֆուտբոլում մոնոպոլիա լիներ, բայց դե եթե երկիրը որդնածա, ֆուտբոլը չի կարա զերծ մնա:
Օրինակ Ղազախստանում էլ չեմպիոնը նախօրոք հայտնի էր, բայց դա չխանգարեց Տոբոլ ակումբին ինտերոտոյի գավաթում անցնել 3փուլ դուրս գալ ՈՒԵՖԱ-ի գավաթ ու ապացուցել, թե որնա Ղազ.-ի դե ֆակտո լավագույն ակումբը:

Array
29.08.2007, 11:16

Հավաքականի վերջին ելույթները լավ էին ստացվում նաև այն պատչառով,որ մեր առաջնությունում առաջացել էր մրցակցություն,հիմնականում հավաքականի ֆուտբոլիստները հենց մեր առաջնությունից են,չէ՞:Սենց շարունակվեց, վախենամ հավաքականի ոգևորությունն էլ մարի:
Սաղ լավ ֆուտբոլիստները հավաքվում էին Փյունիկում, է պարզ չի,որ Փյունիկը դատապարտված կլիներ չեմպյոնության: Ինչքան լավ թիմերի հետ խաղա Փյունիկը ենքան իրա օգուտն ա: Ինչ վերաբերում ա,թե Արարատը չէր կարա չեմպիոն դառնալ , փաստ ա, որ լավ էլ ստացվում էր Արարատի խաղը Սուքիասիանի հետ: Ու դրա շնորհիվ ահագին աճեց վերջին տարվա մեջ մեր առաջնության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը:

Ֆուտբոլասեր
29.08.2007, 12:17

Բայց ինչ վատ բան կա դրա մեջ, որ լավ խաղացողները Փյունիկում են:
Էս 15տարի Լատվիայի բոլոր ֆուտբոլիստները խաղում են Ռիգայի Սկոնտոյում ու հենց դրա շնորհիվ Լատվիան խաղաց եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Եթե մեր թիմի պաշտպանները ամեն մեկը մի թիմից լինեին շատ հնարավորա, որ չէինք կարող Պորտուգալիային տենց հզոր դիմադրություն ցույց տալ:

Ու ընդանրապես առաջնության մակարդակը պետքա բարձրանա ոչ թե Փյունիկի թուլանալու հաշվին, այլ ուրիշների ուժեղանալու ու տենց էլ լինումա:

Եթե Դոխոյանը Բանացում խաղա Թադևոսյանը Արարատում Պաչաջյանը գնա Միկա ու տենց շարունակ դրանից առաջնության մակարդակը հաստատ կընկնի:

Ու ի դեպ առաջնության մակարդակի բարձրացման մեջ ահռելի դեր ունեն Փյունիկի ու Բանանցի մանկապատանեկան դպրոցները:

Իսկ գլոբալ խնդիրների մասին ես արդեն գրել եմ թեմայի հենց սկզբներում:
Պետությունը պետքա դեմքով շուռ գա դեպի ֆուտբոլը:

Եթե վերջին հաջողություններից հետո էլ դա չարվի, ուրեմն մենք արժանի չենք ուժեղ ֆուտբոլ ունենալու:
Մենակ խաղերին գալով ու ծափ տալով բան դուրս չի գա:

Սամվել
29.08.2007, 12:32

Համաձայն եմ :ok
Պետքա ուշադրություն դարձնել Մանկապատանեկան ֆուտբոլին ու ամենայն լրջությամբ, որ նույնիսկ այդ տարիքում պատանի ֆուտբոլիստները մարզական պայքարի, մրցակցության մեջ լինեն հիմնական կազմում խաղալու համար…
ոչ թե հենց մեկին մարզիչը 2 շաբաթ չխաղացնի ասենք նրա համար, որ պատրաստ չի, գնա պապայի հետ գա ու եթե իրավիճակը չփոխվի թիմը փոխի դա շատ սխալ է … ու հենց երևի հայկական մտածելակերպի արդյունք է մարդիկ ձգտում են հիմնական կազմում հայտնվել պապա, մամա, ծանոթ, մանոթների միջոցով ոչ թե իրանց վրա աշխատելուվ…ու եթե դա հասկանան մեր ծնողները միգուցե նրանց երեխաները սկսեն ավելի շատ աշխատել իրենց վրա և արդյունքում միգուցե հայկական ֆուտբոլն էլ ունենա լուրջ հաջողություններ…Հաստատ ինչոր այլ պետությունից կամ նրանց բնակչությունից պակաս չենք ֆիզիկական կան տակտիկական հնարավորություններով պարզապես մեր մտածելակերպն է մի քիչ այս որը ըստ իս մանրից շտկվում է :B
Տեսնենք մի քանի տերի հետո ինչ վիճակ կլինի :8

Իմիջայլոց շատ լավ կլիներ որ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների նկատմամբ բանակի հարցը մի քիչ մեղմ լիներ դրանից մեր ֆուտբոլը հաստատ չէր տուժի :8

Array
29.08.2007, 16:49
Բայց ինչ վատ բան կա դրա մեջ, որ լավ խաղացողները Փյունիկում են:
Էս 15տարի Լատվիայի բոլոր ֆուտբոլիստները խաղում են Ռիգայի Սկոնտոյում ու հենց դրա շնորհիվ Լատվիան խաղաց եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Եթե մեր թիմի պաշտպանները ամեն մեկը մի թիմից լինեին շատ հնարավորա, որ չէինք կարող Պորտուգալիային տենց հզոր դիմադրություն ցույց տալ:

Ու ընդանրապես առաջնության մակարդակը պետքա բարձրանա ոչ թե Փյունիկի թուլանալու հաշվին, այլ ուրիշների ուժեղանալու ու տենց էլ լինումա:

Եթե Դոխոյանը Բանացում խաղա Թադևոսյանը Արարատում Պաչաջյանը գնա Միկա ու տենց շարունակ դրանից առաջնության մակարդակը հաստատ կընկնի:

Ու ի դեպ առաջնության մակարդակի բարձրացման մեջ ահռելի դեր ունեն Փյունիկի ու Բանանցի մանկապատանեկան դպրոցները:

Իսկ գլոբալ խնդիրների մասին ես արդեն գրել եմ թեմայի հենց սկզբներում:
Պետությունը պետքա դեմքով շուռ գա դեպի ֆուտբոլը:

Եթե վերջին հաջողություններից հետո էլ դա չարվի, ուրեմն մենք արժանի չենք ուժեղ ֆուտբոլ ունենալու:
Մենակ խաղերին գալով ու ծափ տալով բան դուրս չի գա:
Ընկեր դու ինձ ճիշտ չես հասկանում:) ես չեմ ասում Դոխոյանը խաղա ուրիշ ակումբում,Պաչաջյանը ուրիշ,չէ:Բայց են ֆուտբոլիստները,ովքեր դեռևս հիմնական կազմում տեղ չունեն,բայց իրենք հեռանկարային խաղացողներ են ,ուղղակի նստելու փոխարեն, խաղան ուրիշ ակումբներում:բայց էտ չի նշանակում,որ Փյունիկը պիտի նվիրի իրա խաղացողներին:Սաղ աշխարհում էլ ֆուտբոլիստները տեղափոխվում են մի ակումբից ուրիշ ակումբ տարբեր պայմանագրերով,այ դա պիտի լինի մեր մոտ:Իսկ հիմա գոյություն ունի մի Փյունիկ,որի մակարդակը մի գլուխ բարցր ա մնացածից,ու հենց բանանցի մարզադպրոցից ամենահեռանկարային խաղացողները վերջում տեղափոխվում են Փյունիկ:Փյունիկն էլ վերջում ընտրում ա լավագույններից լավագույններին ,ու մնացածը կորում են:Իսկ էտ լավագույններն էլ, միշտ խաղալով իրենցից վատերի հետ,եթե չեն թուլանում էլ,մնում են նույն մակարդակի վրա: Իսկ տենց Փյունիկն էլ չի կարող միջազգային ասպարեզներում լավ հանդես գալ:Խաղացողները տենց փորցառություն չեն կարող ձեռք բերել

Ֆուտբոլասեր
29.08.2007, 18:02

Մի ժամանակ էտ երևույթը կար բայց հիմա ակումբների մեջ պայմանավորվածություն կա իրար դպրոցներից խաղացող չփախցնել:
Հետո չեն կորում: Փյունիկը բազմաթիվ խաղացողներ հանդես են գալիս այլ թիմերում:
Նույն Մխիթար Գրիգորյանն ու Նռանյանը Արարատում, Արմեն Տիգրանյանը, Ռաֆայել Սաֆաչյանը Գանձասարում:
Էսօր էլ 90րոպեն գրելա, որ Գևորգ Ղազարյանը տեղափոխվումա Բանանց:
Եթե Գևորգը տեղափոխվեր Լոնդոնի Արսենալ ես ավելի քիչ կզարմանայի:
Իմ համար սա մեղմ ասած անհասկանալիյա:

Հա մի կարևոր ինֆորմացիա էլ
Վարուժան Սուքիասյանը նշանակվելա երիտասարդական հավաքականի մարզիչ
Ճիշտ ասած ես երբեք իրան բարձրակարգ մարզիչ չեմ համարել, բայց շատ կուզենայի, որ սխալված լինեյի:

Array
29.08.2007, 18:14
Մի ժամանակ էտ երևույթը կար բայց հիմա ակումբների մեջ պայմանավորվածություն կա իրար դպրոցներից խաղացող չփախցնել:
Հետո չեն կորում: Փյունիկը բազմաթիվ խաղացողներ հանդես են գալիս այլ թիմերում:
Նույն Մխիթար Գրիգորյանն ու Նռանյանը Արարատում, Արմեն Տիգրանյանը, Ռաֆայել Սաֆաչյանը Գանձասարում:
Էսօր էլ 90րոպեն գրելա, որ Գևորգ Ղազարյանը տեղափոխվումա Բանանց:
Եթե Գևորգը տեղափոխվեր Լոնդոնի Արսենալ ես ավելի քիչ կզարմանայի:
Իմ համար սա մեղմ ասած անհասկանալիյա:
Բա ես էլ հենց էտ էի ասում,ավելի լավ չի՞ Արթուր Ոսկանյանը խաղա Արարատում ու իրա որակը բարցրացնի,քան `նստի պահեստային:
Գևորին որ ծախում ա Փյունիկը,բա հետաքրքիր ա հույսն ու՞մ վրա ա դրել

Sunun
30.08.2007, 08:52
Ով գիտի Միկայի խաղը ցուցադրելու են հեռուստատեսությամբ՞

John
30.08.2007, 09:00
Ով գիտի Միկայի խաղը ցուցադրելու են հեռուստատեսությամբ՞

Այո, ժամը 22.00-ին, Արմենիայով:

Աբելյան
30.08.2007, 12:05
մենակ թե Ռուբեն Հայրապետյանը Արկադի Անդրեասյանին էլ չհանի անցնելու դեպքում :D

John
30.08.2007, 14:22
Իմ կարծիքով կպարտվենք 1-3 կամ 2-3 հաշվով: Ավելի գերադասելի է 2րդը:

Array
30.08.2007, 17:40
էլի 2-1 ,բայց մենք ենք հաղթելու,я так думаю

Egern.net
30.08.2007, 23:06
չէ, չէ... հայեր, շատ դիրխոր ստացվեց....

2-0 ....

ախր առաջին խաղում էր պետք շատ խփել: Սլովակիայում ինչ-որ ակտիվ չէին... չգիտեմ, երևի տենց էլ պիտի լիներ: Դրա համար մեր մոտ պիտի խոշոր հաղթեին...

ախր կարող էին....

Array
30.08.2007, 23:24
:cry ախր շատ ափսոս է, որ առաջին խաղում լավ խաղացած չլինեին,էլի բան չէի ասի,բայց արժանի չէին էլի դուրս մնալու:
Միկայի գրոհները շատ նմիտ էին է,սկզբում էլ ,երևի,պետք չէր մի անգամից առաջ նետվել:Մի գուցե և մարազիչի մեղքն էր

Universe
31.08.2007, 00:00
Միկայի գրոհները շատ նմիտ էին է,սկզբում էլ ,երևի,պետք չէր մի անգամից առաջ նետվել:Մի գուցե և մարազիչի մեղքն էր
Առաջին հանդիպումից հետո մերոնք լրիվ թերագնահատել էին հակառակորդի ուժերը... :(

Աբելյան
31.08.2007, 18:38
Արտմեդիան արժանի էր անցնելուն

Armeno
01.09.2007, 18:58
Բանանց-Արարատ 6:0 Խոսքերն ավելորդ չեն.
Միյիչ հելի ....... եղի

Ավելացվել է 2 րոպե անց
Փյունիկ-Գանձասար 1:2 խոսքերն ավելորդ են…
Հալալա Գանձին

Array
01.09.2007, 19:04
Որ կարող էր առնվազն 1-3 լինել,եթե մեր «բազմափորձ» մրցավարները մի քիչ անաչառ լինեյին
Բայց էտ Չաղարյանը յամանն ա հա~

Աբելյան
02.09.2007, 13:01
Էս խի Փյունիկի խաղերը միշտ պտի Ճաղարյանը դատի?

Ֆելո
08.09.2007, 14:55
էսորվա խաղից խաբար եք Հայաստան-Չեխիա. որտեղա լինելու ու տոմսը քանիսա...

PygmaliOn
08.09.2007, 15:13
բա ասում էին Մալթաի կամ Կիպրոսի հետ պիտի լիներ

Ֆելո
08.09.2007, 15:22
բա ասում էին Մալթաի կամ Կիպրոսի հետ պիտի լիներ

երիտասարդական հավաքականնա;)

Egern.net
08.09.2007, 16:56
արդեն 1-0 օգուտ մեզ:

Ֆանտաստիկ գոլ էր

Ավելացվել է 4 րոպե անց
արդեն 1-1 :)

PygmaliOn
08.09.2007, 17:12
Egern.net կշարունակես գրել, թե չէ մեզ մոտ Հ1 կտրեցին ու Արցախը ընկավ, նայել չի լինելու:
Շնորհակալություն:)

Աբելյան
08.09.2007, 18:40
1-1
ապրեն տղեքը

Ֆելո
08.09.2007, 18:56
1-1
ապրեն տղեքը

ուզում ես ասել լավ էին խաղում՞:o

Armeno
08.09.2007, 19:48
Տղեքը էսօր եդքան էլ լավ չխաղացին, բայց էլի չեխերից լավ էին խաղում

Fobus
08.09.2007, 23:08
Ամենաբոյով հայը ավելի կոլոտ էր ամենակոլոտ չեխից ... ավելին դժվար էր սպասել:

Ֆելո
08.09.2007, 23:21
Ամենաբոյով հայը ավելի կոլոտ էր ամենակոլոտ չեխից ... ավելին դժվար էր սպասել:

լավ, ենթադրենք գլխով թող ավելի վատ խաղաին, քան չեխերը. բա էն, որ հաշիվը հավասարա ու խաղում ես քո դաշտում ու կազմակերպում ես հակագրոհ 2-3 հոքով. էդ նորմալա. կամ որ կանգնած սպասում են մինչև գնդակը կգա մոտները ու էդ ընթացքում չեխը գալիս տանումա քթի տակից... իմ կարծիքով էսօր լավ չխաղացինք

Հ.Գ. մեկ էլ թող սովորեն դարպասի մոտից գնդակը խաղի մեջ մտցնել. մենակ մի 3 անգամ անկապ գնդակը հանձնեցին չեխերին տշելով դաշտի սահմաններից դուրս

Սամվել
08.09.2007, 23:26

ՀԱմաձայն եմ մի քիչ դմբրած էին խաղում հատկապես 2րդ կեսում :think Երևի Շագից էր :think ՀԱմ էլ Մարզիչի Ընտրած Մարտավարությունը դուրս չեկավ 2րդ կեսում էլի…ոնց որ տղեքին ասած լիներ հաշիվ պահեք…իրանք էլ պահեցին "յանի" :[

Egern.net
09.09.2007, 10:14
դե հաշիվը շատ վատ չի, բայց թիմը լիիիիքը կատարելագործվելու տեղեր ունի

Egern.net
09.09.2007, 13:23
Սաղ հեչ.....

Կիպրոս-Հայաստան 3-1 ...... սա շատ մտորումների տեղիք է տալիս........ Խաղը ոչ ցույց տվեցին, ոչ էլ... Մեր գոլը խփել է նույն Ռոբերտ Արզումանյանը

Armeno
09.09.2007, 13:40
Սաղ հեչ.....

Կիպրոս-Հայաստան 3-1 ...... սա շատ մտորումների տեղիք է տալիս........ Խաղը ոչ ցույց տվեցին, ոչ էլ... Մեր գոլը խփել է նույն Ռոբերտ Արզումանյանը
Ցավալի ա :(

Ֆուտբոլասեր
10.09.2007, 11:19
Երիտասարդականի համար հաշվի առեք հետևյալը:

Մրցակիցն իրոք ուժեղ է: Բավական է նշել, որ Չեխիայի հավաքականը հուլիսին Կանադայում կայացած մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մրցանակակիր՝ եզրափակիչում 1-2 հաշվով զիջելով Արգենտինայի ընտրանուն: Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճած ֆուտբոլիստներն էլ ներկայում Չեխիայի երիտասարդական հավաքականի կորիզն են կազմում:

Armeno
10.09.2007, 14:36
Ակումբցիներ ջան եկեք ամսի 12-ին ժամը 17:00-ին սաղով գնանք մարզադաշտ, ու ոգևորենք մեր հավաքականին. Մուտքը ազատ է(երևի)

Ֆելո
10.09.2007, 15:12
Ակումբցիներ ջան եկեք ամսի 12-ին ժամը 17:00-ին սաղով գնանք մարզադաշտ, ու ոգևորենք մեր հավաքականին. Մուտքը ազատ է(երևի)

որ ամսի 12-ին և ինչ խաղա՞;)

Ավելացվել է 4 րոպե անց
լավ, տեսա. էս ամսի 12-ին Ուկրաինային հետ ենք խաղում... ես երևի գալում եմ

Fobus
10.09.2007, 17:39
ես ոնց որ միշտ լինելու եմ, հույս ունեմ էս խաղին ավելիլավ կխաղան

Սամվել
10.09.2007, 18:22
Դեե որ պլաններ չինեն երևի կգամ ;)

Armeno
11.09.2007, 17:57
Ժող ջան դե մի հատ պայմանավորվենք սաղով միասին գնանք նստենք ու գոռգռանք…ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ

Cesare
11.09.2007, 18:51
որ ամսի 12-ին և ինչ խաղա՞;)

Ավելացվել է 4 րոպե անց
լավ, տեսա. էս ամսի 12-ին Ուկրաինային հետ ենք խաղում... ես երևի գալում եմ

Խայտառակ ենք լինելու … Չե ես չեմ գնալու …
Չեխիաի խաղը լրիվ հերիք էր :D

Armeno
12.09.2007, 19:29
Հայաստան(U-21)0 2 Ուկրաինա(U-21)
Վատ ա!!!!!

Ֆելո
12.09.2007, 19:54
հաջորդ փուլ անցնելու հավանականությունը հավասարվումա 0-ի:(

Array
12.09.2007, 20:02
հաջորդ փուլ անցնելու հավանականությունը հավասարվումա 0-ի:(

Չէ, ինչի։Դեռ խաղեր կան,թե հավաքվեն, հլը հնարավորություն կա

Egern.net
12.09.2007, 20:34
հաջորդ փուլ անցնելու հավանականությունը հավասարվումա 0-ի:(
եթե սառը դատենք, ապա դեռ սկզբից 0 էր....

Բայց էս Պորտերֆիլդի ....... ողբալի ա....... չգիտեմ, չեմ կողմնորոշվում

Մալթայի խաղից ի՞նչ կա

FC-MIKA
13.09.2007, 00:26
ՄԱԼԹԱ 0-1 ՀԱՅԱՍՏԱՆ

ԷՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻՆՆԱ ....

Armeno
13.09.2007, 14:44
Գոլը Խփելա Արթուր Ոսկանյանը 26-րդ րոպեին…
Շնորհավորում եմ բոլոր Հայերին

John
14.09.2007, 09:17
Շնորհավորում եմ բոլորին:

Cesare
14.09.2007, 09:27
Շնորհավորում հաղթանակի կապակցությամբ :

Armeno
20.09.2007, 22:23
Միկա 4-1 Արարատ
Արա լավ էլի 3 խաղում 16 գոլ ոնց կարելիա ուտել։
Ու 1 հատ խփել, էն էլ 11 մետրանոցից։
Է՜հ Միհիչ ջան ցավդ տանեմ:(

FC-MIKA
21.09.2007, 12:47
կարդացեք`

Դուշան Միհիչ ` Պետք է շարունակել աշխատել նույն ձևով :D
=> http://www.proffootball.com/forum/showthread.php?t=1091&page=2

salatik
22.09.2007, 12:11
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ամյակը:
Ցանկանում եմ , որ Միկային միայն հաղթանակ բերի նրա երկար տարիների փորձը:

Առողջություն ու երկար տարիների կյանք :)

Ուրվական
22.09.2007, 18:40
Ժողովուրդ, եկեք փող հավաքենք: Հայաստանի հավաքականը չունի մարզիչ, Չելսիի նախկին մարզիչն էլ չունի աշխատանք: Ի՞նչ կարծիքի եք:hands:

Amaru
22.09.2007, 18:58
Մի՞թե մեզ պետք ա իր նախկին թիմից հեռացված մարզիչ… :B

Որակը էն չի, որակը :B

էխխխ

Սամվել
22.09.2007, 19:47
Մոուրինյոն Հայաստանի հավաքականի մարզիչ լինի շաբաթը մեկ հավայի խոսալու համար ծեծ կուտի :bl

Egern.net
22.09.2007, 22:29
Մոուրինյոն Հայաստանի հավաքականի մարզիչ լինի շաբաթը մեկ հավայի խոսալու համար ծեծ կուտի :bl
100 տոկոս

Մոուրինյոն մի քիչ շաատ շաաաատ հիվանդ ա (խոսքը աստղային հիվանդության մասին ա) Հայաստանի համար...

Armeno
23.09.2007, 18:00
Արարատ-0:0-Ուլիս
էլի հավայի խաղ…

Աբելյան
24.09.2007, 15:23
փաստորեն՝ Արարատը առաջադիմել ա հա՞

Աբելյան
30.09.2007, 12:33
խաբար եք երեկ Արարատը 5-4 կրել ա Գանձասարին
Իսկ Բանանցը 2-0 Շիրակին: Մենք էլ ասում էինք իզուր Պոշտուլկային փոխին: Նոր մարզիչով Բանանցը մենակ չոր հաշվով հաղթանակներ ա տանում:

Cesare
30.09.2007, 12:39
Մոուրինյոն Հայաստանի հավաքականի մարզիչ լինի շաբաթը մեկ հավայի խոսալու համար ծեծ կուտի :bl

Մոուրինյոն, որ Հայաստանի մարզիչը լինի,
իրան ընենց կերկրպագենք, որ մեծ մեծ չի խոսա :

Ու ընդհանրապես Մորինյոն հավայի չի խոսում :
Հավայի Ռայկարդն ա խոսում :

FC-MIKA
04.10.2007, 18:26
Մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2008 թ. առաջնություն

Հայաստան 1-2 Իտալիա

1-ին տուրում մեր պատանիները մրցեցին Իտալիայի հավաքականի հետ: Վերջինիս կազմում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում էին այնպիսի ակումբներ,ինչպիսիք են. Յուվենտուս, Միլան, Ինտեր, Ռոմա, Լացիո, Պարմա, Ֆիորենտինա, Ատալանտա, Սամպդորիա, Էմպոլի, Կալյարի: Երկու խաղացողներ էլ ներկայացնում էին անգլիական Չելսին: Եվ չնայած դրան մեր պատանիները բավականին համարձակ խաղացին: Նույնիսկ առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի պատանեկան հավաքականի օգտին` 1-0 հաշվով: Սակայն համառ ու անզիջում պայքարում, ի վերջո, հաջողությունն ուղեկցեց իտալացիներին, որոնք կարողացան մեծ դժվարությամբ հաղթանակ կորզել 2-1 հաշվով: Երևում է` իտալացիներն այդ հաղթանակը ձեռք են բերել ոչ առանց մրցավարների օգնության: Համենայն դեպս, մեր թիմը երկրորդ խաղակեսում մնացել է 10 հոգով և, բացի այդ, մրցավարը նշանակել է 11-մետրանոց, ինչի շնորհիվ իտալացիները խփել են իրենց 2-րդ գնդակը:

Աղբյուր` Ֆուտբոլ +
Տեքստ` www.proffootball.com (http://www.proffootball.com/?p=22)

Taurus
07.10.2007, 23:56
FC Mika 1 - 0 Pyunik

Աբելյան
10.10.2007, 11:43
ամսի 13-ին.
Հայաստան-Սերբիա
իմ կարծիքով ոչ-ոքի ա պրծնելու, չնայած, ես կուզեի, որ մերոնք մի հատ հավեսով կրվեն, որ մյուս անգամ տոմսերի գները էդքան չբարձրանան: էս ինչ բանա :angry

Սամվել
10.10.2007, 11:55
ամսի 13-ին.
Հայաստան-Սերբիա
իմ կարծիքով ոչ-ոքի ա պրծնելու, չնայած, ես կուզեի, որ մերոնք մի հատ հավեսով կրվեն, որ մյուս անգամ տոմսերի գները էդքան չբարձրանան: էս ինչ բանա :angry

Ի՞նչքանա որ

Աբելյան
10.10.2007, 12:00
էլի նույն գներն են, ինչ Պորտուգալիայի հետ խաղում
մի հատ հիշենք. Լեհաստանի հետ խաղում տոմսերը ինչքա՞ն էին

Սամվել
10.10.2007, 12:10
էլի նույն գներն են, ինչ Պորտուգալիայի հետ խաղում
մի հատ հիշենք. Լեհաստանի հետ խաղում տոմսերը ինչքա՞ն էին

Ես դրանց գինն էլ չեմ հիշում թիվը գրի էլի :oy

Աբելյան
10.10.2007, 12:14
չգիտեմ, բայց Հովսեփը 1000 դրամով առել էր

Amaru
10.10.2007, 13:12
ախր ո՞նց կարան նույն գները լինեն
ես էսօր կճշտեմ

FC-MIKA
10.10.2007, 13:29
Տոմսերի Գները` [ Football + ]

Արևմտյան Տրիբունա - 6000 դրամ
Արևելյան Տրիբունա - 4000 դրամ
Հյուսիսային և Հարավային Տրիբունաներ - 2000 դրամ

FC-MIKA
10.10.2007, 14:47
Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի առաջնությունների ռեկորդակիր

http://freenet.am/~gol/pic/Berezovski.jpg

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հետ մղելով «Ամկարի» խաղացող Եվգենի Սավինի 11 մ հարվածը յուրօրինակ ռեկորդ սահմանեց Ռուսաստանի առաջնությունների պատմության մեջ: Ռուսաստանի առաջնություններում դա Բերեզովսկու հետ մղած 11-րդ 11 մ հարվածն էր:

Մինչև այդ ռեկորդը պատկանում էր Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինին: Վերջինս 10 անգամ էր հաղթող դուրս եկել մրցակիցների հետ յուրօրինակ մենամարտերում:

Ռոման Բերեզովսկու հետ մղած 11 մետրանոց հարվածը`

Berezovski Vs Amkar [ 194 KB ] (http://proffootball.im.am/video/Berezovski_Vs_Amkar.wmv)

www.proffootball.com (http://www.proffootball.com/?p=29)

Ֆելո
13.10.2007, 17:24
էսօր Սերբիայի հետ ենք խաղում :mda. համարյա թե համոզված եմ, որ չենք հաղթի:(

բայց մեկա... ՀԱՅԵՐ ԱՌԱԱԱՋ:clap

Mari
13.10.2007, 18:01
Իսկ ես կարծում եմ՝ 0:0, կամ 1:0 /չեմ ասի՝ հօգուտ ում, աչքով չտամ/

Array
13.10.2007, 18:12
Իսկ ես կարծում եմ՝ 0:0, կամ 1:0 /չեմ ասի՝ հօգուտ ում, աչքով չտամ/

Հաղթելու ենք Մարի ջան չմտածես։Սերբերը առաջին րոպեներից առաջ են նետվելու, ու,իրենց խաղերը նայելով,կասեի,որ գրոհել չգիտեն,մի տեսակ հախուռն են գրոհում,անմիտ: Ընենց որ,եթե կարողանան տղեքը ուշադիր խաղալ ու անկապ սխալներ չանեն, հաստատ կհաղթենք:)

Egern.net
13.10.2007, 19:37
արդեն 35 րոպե անցել է, մերոնք սՊանում են :):):)

Բերեզովսկի ունենք, աշխարհը չունի: Էդ 100 տոկոս: Բայց իրենցն էլ ոնց-որ Բերեզովսկի. մի անգամ սեփական քթով դուրս բերեց գնդակը :lol

Մեր գրոհներներն էլ հեչ վատ չեն :)

Ֆելո
13.10.2007, 19:48
ամեն ինչ դեռ շատ լավա, բացի մրցավարից. մի հատ չայնիկ չկա՞ տաք գլխին:angry

BOBO
13.10.2007, 19:49
Էս Գիլոյանը սպանեց թողեց 10 վայրկյանը մեկ 2 անգամ ափսոս ա ասում:)
Բայց էտ լավա, քանի որ էտ նշանակում ա որ մերոնք լավ են խաղում:D

Array
13.10.2007, 19:57
Առաջին կեսում մեր ֆուտբոլիստները բարձրակարգ+1,75 կարգի խաղ են ցույց տալիս: Փաստորեն հարձակման խնդիրը լուծվել ա, ու բազմատեսակ հարձակում ունենք: Բայց մեր ամենաուժեղ օղակ հանդիսացող պաշտպանությունը էսօր մի տեսակ թույլ ա գործում, մանավանդ Սարգիս Հովսեփյանը:
Սպասենք տենանք մերոնք են ուժեղ,թե մրցավարախառը Սերբերը:lol

Taurus
13.10.2007, 20:54
Սերբերը լավ փրկվեցին, զեբելյանին հավաքականի կողմ չի թույլատրվում նույնիսկ նայել:angry
Խաղից դժգոհ եմ, միայն Բերեզովսկին լավ խաղաց

Egern.net
13.10.2007, 20:57
երկրորդ խաղակեսը..... հայեեեեր..... հայեեեեր... էս ինչ էր... բառեր չեմ գտնում.......

4 անգամ մեն-մենակ.... ՉՈՐՍ անգամ, հասկանո՞ւմ եք....

Ֆելո
13.10.2007, 20:58
լավ էլի... սենց էլ բան կլինի...:cry

Armeno
13.10.2007, 21:01
Ինչպես միշտ`բարոյական հաղթանակ :(

Սամվել
13.10.2007, 21:01
Արա ՀԱկոբյան ջա՜ն լավ էլի :(

ԲԱյց դե միավորը մնումա միավոր չեղածից լավա :think

Universe
13.10.2007, 21:02
Վերջին րոպեների գոնե էն 2-գրոհները պետքա գոլով վերջանար: 3-մետրից դատարկ դարպասներին Արա Հակոբյանը վրիպեց: Ասա էլ ինչի՞ համար ես ֆուտբոլիս, որ պետքա 3-մետրիցել չխփես է՞:angry Ճիշտ հակառակը կասեի Բերեզովսկու համար: Համլետ Մխիթարյանն էլ իրեն այս խաղում չկարողացավ լավ ցույց տալ: Իսկ խաղի վերջին րոպեների լարվածությունը տենց էլ մեզ օգուտ չբերեց... հետո էլ մերոնց խաղի մեջ Պոլտերֆիլդյան ոճի պակասը իրեն զգացնել էր տալիս :(

BOBO
13.10.2007, 21:07
Էս Զեբիլյանը քյոռ էր թե ոտն էր ծուռ չեմ ջոկում:angry

Ֆելո
13.10.2007, 21:08
ինձ թվումա արդեն ամեն ինչ նորմալա, մենակ գրոհները եզրափակող չկա. հենց դա էլ կարողա անել Էդգար Մանուչարյանը. համենայն դեպս ինձ թվումա Այաքսում 3 մետրից գոլ խփել սովորացրած կլինեն

Armeno
13.10.2007, 21:10
Վերջին րոպեների գոնե էն 2-գրոհները պետքա գոլով վերջանար: 3-մետրից դատարկ դարպասներին Արա Հակոբյանը վրիպեց: Ասա էլ ինչի՞ համար ես ֆուտբոլիս, որ պետքա 3-մետրիցել չխփես է՞ Ճիշտ հակառակը կասեի Բերեզովսկու համար: Համլետ Մխիթարյանն էլ իրեն այս խաղում չկարողացավ լավ ցույց տալ: Իսկ խաղի վերջին րոպեների լարվածությունը տենց էլ մեզ օգուտ չբերեց... հետո էլ մերոնց խաղի մեջ Պոլտերֆիլդյան ոճի պակասը իրեն զգացնել էր տալիս
Մխիթարյանը շատ լավ էր խաղում, դիապեչերությունը սաղ իրա վրա էր, Մարզիչներ էլ լավ մարտավարություն էին ընտրել, ուղղակի Քարամյանը, Զեբելյանը(Ես իրանից լավ եմ խաղում :oy) մեկ էլ Հակոբյանը(իրանից էլ:))
իրանց Տուֆտա ձևով դրսեվորեցին

Mari
13.10.2007, 21:10
երկրորդ խաղակեսը..... հայեեեեր..... հայեեեեր... էս ինչ էր... բառեր չեմ գտնում.......

4 անգամ մեն-մենակ.... ՉՈՐՍ անգամ, հասկանո՞ւմ եք....

Ես կասեի ավելին, 4 հոգով դարպասապահի դեմ մեն-մենակ.... Ու սենց էլ կշարունակվի մեր ոչ ոքիները, քանի դեռ մեր հավաքականի անդամները ձգտում են հենց իրենք դառնալ գոլի հեղինակ: Բայց լավ խաղացին, դա հաստատ: Ուղղակի արդեն հաղթանակից բացի ոչնչի հետ մարդ չի ուզում համակերպվի: Իսկ դա արդեն շատ բան է ասում: Ապրե՛ք հայեր:

Սամվել
13.10.2007, 21:20
Ժող էսօր ես խաղի էի 3 հատ Արա հաոբյանի դիրքից գոլ եմ արել :D
Պաշտպան հալիս :D
Պտի սկսեմ դրանց հետ պարապել որ մի քիչ սառնասիրտ լինեն :D:D:B

Egern.net
13.10.2007, 21:24
Համակերպվելու հարց չկա... ուղղակի, երբ հաղթանակը ձեռքիդ տակն է, և չես կարողանում բռնել... շատ ցավալի է...

Վրիպելու պատճառը ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆն է... ոչ իրեն է վստահում, ոչ խաղընկերոջը, ոչ էլ` բախտին, անկապ խփում է...

համենայն դեպս ինձ թվումա Այաքսում 3 մետրից գոլ խփել սովորացրած կլինեն
:)) իրոք, այսպիսի կոմպլեքսներ Հոլանդիայում դժվար թե լինեն

Array
13.10.2007, 22:02
ինձ թվումա արդեն ամեն ինչ նորմալա, մենակ գրոհները եզրափակող չկա. հենց դա էլ կարողա անել Էդգար Մանուչարյանը. համենայն դեպս ինձ թվումա Այաքսում 3 մետրից գոլ խփել սովորացրած կլինեն

Չե,եզրափակող էլ, կասեի, ունենք: Համենային դեպս Արա հակոբյանի, կամ Զեբելյանի փոխարեն,կարծում եմ, լավ կլիներ` Գևորգ Ղազարյանին մտցնեին

Աբելյան
14.10.2007, 11:56
տեղն էր մերոնց
թող մյուս անգամ խելքները գլխին խաղան

Goga
14.10.2007, 19:50
Երեկ ես էլ ուշադրությամբ նայում էի խաղը, մեր դարպասապահը իրոք շատ լավն է:hands մնացած խաղացողներնել էին լավ խաղում, բայց մի տեսակ ինձ թվում է, թե մեր ֆուտբոլիստները տեսողության հետ խնդիրներ ունեն:okՔանի անգամ լավ հնարավորություններ ընձեռվեց մեզ, բայց.....:( բայց հետաքրքիր խաղ էր, շատ լարված:)

John
15.10.2007, 11:07
չգիտեմ, բայց Հովսեփը 1000 դրամով առել էր

Էս անգամ ձրի մտա :D
Իսկ խաղի մասին կարամ ասեմ, որ հալալա Պորտերֆիլդին: Ինքը նենց թիմ սարքեց, որ նույնիսկ իրա մահից հետո էդ թիմը կա ու շարունակումա խաղալ ոչ պակաս լավ, քան իրա օրոք: Բելգիային հաստատ չենք պարտվի, իսկ եթե գոլ խփենք՝ կարանք նույնիսկ հաղթենք: Իսկ սերբերը… մեղմ ասած լոմկա էին… պետքա մոմ վառեն, որ մեկ միավոր վաստակեցին…

salatik
15.10.2007, 11:43
Ուղղակի ուզում եմ բոլորիս շնորհավորել, մեր հավաքականին իսկապես նորմալ հավաքական համարելու կապակցությամբ:
Արդեն մեր դաշտ եկողները պատրաստված են գալիս, ուժեղ կազմերով, բայց մեկա առանց 3 միավորի հետ են գնում:
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ամսի 17-ին տեսնենք ինչ կլինի Բելգիայում, ցանկանում եմ միայն հաղթանակ:hands

Ուրվական
15.10.2007, 11:54
Զգում եք, արդեն հայլուրը դրանով չի սկսվում, Սերբերը ինչ թիմ են, որ իրանց հետ հայերը ոչ-ոքի խաղան, հայլուրը դրանով սկսվի:angry:D: Հլը Պորտուգալիայի հետ մի կերպ էլի հասկանայինք:hands:

Ֆուտբոլասեր
15.10.2007, 14:50
համենայն դեպս ինձ թվումա Այաքսում 3 մետրից գոլ խփել սովորացրած կլինեն
3մետրից չխփողներին Այաքս կվերցնեն, եթե բազայում հավաքարարի տեղ ունենա:
Էդգարը մինչև գնալն էլ խփում էր: ՀԵնց հիմա էլ հենակներով ու աչքերը կապած մտցնեն դաշտ էլի կխփի էտ դիրքերից: :)

John
16.10.2007, 07:57
Համլետ Մխիթարյանը որակազրկված է, Ռոման Բերեզովսկին վնասվածք ունի… Մեր երկու առանցքային ֆուտբոլիստները չեն մասնակցի Բելգիայի հետ խաղին…

Cesare
16.10.2007, 08:02
Համլետ Մխիթարյանը որակազրկված է, Ռոման Բերեզովսկին վնասվածք ունի… Մեր երկու առանցքային ֆուտբոլիստները չեն մասնակցի Բելգիայի հետ խաղին…

Լավ ա, որ Համլետը չի խաղում ……… :P
Իսկ Բերեզը ……
Ոչինչ մեկա կրելու ենք : :ok

Egern.net
16.10.2007, 11:20
Լավ ա, որ Համլետը չի խաղում ……… :P
Իսկ Բերեզը ……
Ոչինչ մեկա կրելու ենք : :ok
դե կարևորը Զեբելյանն ու Արա Հակոբյանը խաղում են

Ֆելո
17.10.2007, 18:38
էսոր Հայաստանի հավաքականը խաղումա Բելգիայի հավաքականի հետ. դարպասապահը ովա լինելու՞. ինչքան գիտեմ Բերեզովսկին վնասվածք ունի:( եթե էսօր հաղթեցինք Բելգիային բարձրանում ենք 5-րդ տեղ. նենց որ "դմփ դմփ - դմփ դմփ դմփ - դմփ դմփ դմփ դմփ ՀԱՅԵՐ:clap

մեկ էլ երիտասարդական հավաքականը չեխերի հետ ինչա արել

Armeno
17.10.2007, 18:47
16-րդ րոպեն Հայաստանը 1:0 կրվումա

Armeno
17.10.2007, 19:16
45-րդ րոպեն ա: Հայաստանը 0:2 կրվումա:(
Իզուր էլ Գևորգ Ղազարյանին U21-ի հետ ուղարկեցին…

Ավելացվել է 7 րոպե անց
Առաջին կեսը ավարտվեց 0։3 կրվումա :(

Ավելացվել է 8 րոպե անց
Ինչքան տուֆտա ֆուտբոլիստ կա բռնե ուղարկել են, կարո՞ղ ա էկսկուրսիա են գնացել ֆեդերացիայի հաշվին :angry

Egern.net
17.10.2007, 19:36
Armeno, էս ո՞ր խաղն ես մեկնաբանում

Armeno
17.10.2007, 20:02
Չեխիա–Հայաստան Մ21
Արդեն 77-րդ րոպեն ա 0:3 պարտվում ենք

Mari
17.10.2007, 20:25
Գրում եմ Հայաստան-Բելգիա խաղի հաշիվը 2:1, կամ 1:0՝ հօգուտ մեզ:

Armeno
17.10.2007, 20:51
Կասպարովը հոյակապ դարպասապահա, իսկ Համլետ մխիթարյանին լիարժեք կփոխարինի Երիտասարդ Հենրիկ Մխիթարյանը: Կարծում եմ, որ չոր հաշվով ենք հաղթելու

Egern.net
17.10.2007, 20:54
ես միայն մի բանից եմ վախենում...

մերոնք կարողանո՞ւմ են խաղալ մրցակցի հարկի տակ...

Universe
17.10.2007, 23:55
ես միայն մի բանից եմ վախենում...
մերոնք կարողանո՞ւմ են խաղալ մրցակցի հարկի տակ...
Դե եթե հաշվի առնենք որ մրցակցի խաղադաշտում առկա 15.000 - հանդիսատեսներից 4-6 հազարը հայեր են, ապա կարծում եմ որ շաղի հոգեբանական առավելությունն այստեղ ոչ-ոքի կլինի, իսկ մնացածն արդեն կախվածա թիմերի ֆիզիկական պատրաստվածությունից...

հ.գ. Բելգիայի հավաքականի հարձակվողներից մեկը, էլ չի կարա երեխա ունենա :))

Universe
18.10.2007, 00:26
Չէ՜, լավ չի՜... ;o
Ընդամենը 2-րոպեյով ալիքը փոխեցի, եւ արդեն տեսնում եմ հաշիվը 3-0՝ ի ուրախություն մեր մրցակիցների :(

Ֆելո
18.10.2007, 00:40
էս հաղթանակը կամ գոնե ոչվոքին մեզ շատ էր հարկավոր պորտուգալացիների հետ խաղից առաջ:(

քաղաքացի
18.10.2007, 00:46
Հազիվ մի օր որոշեցի ֆուտբոլ նայել :D
Փոշմանել եմ: Մյուս խաղն էլ չեմ նայի: Այ կարելի է Ղազախստանի խաղին գնալ :)

Հավաքականը մարզիչի լուրջ կարիգն ունի և այդ մարզիչից առաջին հերթին պետք է սովորեն գնդակին տիրապետելն ու դարպասին ուղիղ խփելը, ոչ թե իբր դարպասին է խբում և գնդակը դուրս է գալիս խաղադաշտի եզրերից :lol

Վայ էս ինչ ասեցի, ստացվեց, որ մերոնք խաղալ չգիտեն: Ճիշտն աասած գրեթե այդպես է, բայց կարևորը դուխ ունեն և այդ դուխը մեզ տալիս է բարոյական հաղթնակ ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Էրոտիկ կադրերից հետո հայերը սկսեցին վատ խաղալ:

Աբելյան
18.10.2007, 08:47
տեղն էր մերոնց
եթե մերոնք 100 տոկոսանոց պահերը չեն օգտագործում, ուրեմն ում ա պետք իրանց "սիրուն" խաղը՞
ասում եմ. Պորտուգալիայի հետ խաղին էլի ենք ակտիվ լինելու, բայց կրվելու ենք
ես լինեի Ռուբեն Հայրապետյանը, ամեն ֆուտբոլիստին 100 տոկոսանոց պահը չօգտագործելու համար 1000 դոլարով կտուգանեի
ամեն դեպքում, առաջընթաց կա. մեր խաղերին էլ են երկրպագուները վազում դաշտ

Egern.net
18.10.2007, 10:22
Հ.Գ. Էրոտիկ կադրերից հետո հայերը սկսեցին վատ խաղալ::lol:

Բայց մտավախությունս արդարացավ... ինչը շաաաատ ցավալի է...

ախր, չի կարելի ասել, որ խաղալ չգիտեն... առաջին կեսում լավ էլ ճնշում էին... Բայց չեղածից գոլ կերան, ու կորցրեցին ամեն ինչ.. չգիտեմ, պետք է լուրջ վերլուծություններ և հետևություններ անել, Պորտերֆիլդի գործը կիսատ է մնացել: Շատ ասպարեզներում ակնհայտ է առաջխաղացումը, բայց դա դեռ ամենը չէ...

Ի դեպ, man of the match է ճանաչվել Արտավազդ Քարամյանը :)

Taurus
18.10.2007, 12:10
երբ առաջին գնդակը ընդունեցինք՝ մերոնք սկսեցին խաղալ մինչՊորտերֆիլդյան ֆուտբոլ, ու ևվս 2-ը կերան, հետո ուշքի եկան, բայց արդեն ուշ էր:
Կարող եմ ասել, որխաղում էին նույն կերպ, ինչպես հաղթած խաղերում, +,- էպսիլօն

Armeno
18.10.2007, 13:57
Պորտելֆիլդը մի կողմից, Բերեզովսկին մի կողմից, Մխիթարյանը մի կողմից, Մրցավարը մի կողմից, արա են տկլոր մարդն էլ մյուս կողմից…

Array
18.10.2007, 14:18
Փաստորեն հին վերքերը չէին լավացել,մերոնք մինչև հիմա հոգեբանական խնդիրներ ունեն: իսկ կոնկրետ երեկ,կարծում եմ, մեր հավաքականի խնդիրներից էր նաև,որ գնդակը չէր հասնում Լևոնին,այսինքն Համլետ Մխիթարյանի կարիքը շատ էր զգացվում: Ընդհանուրով,բայց շատ լավ խաղացին տղեքը մինչև են տկլորի մեջ գալը(կարող ա դրանից էլ էր:D ),ուղղակի պիտի հասկանանք,որ ֆուտբոլը 90-րոպե ա տևում ու հեչ պարտադիր չի հաղթելու համար,որ առաջինը գոլ խփես

Armeno
18.10.2007, 19:10
Երեկ, հոկտեմբերի 17-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 20-25-ը կհանդիպի Լիտվայի, Լեհաստանի և Սան Մարինոյի հավաքականների հետ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Հայաստանի Մ-19 տ. հավաքական

Դարպասապահներ
Հովհաննիսյան Էդուարդ «Փյունիկ»
Պրազյան Գևորգ «Արարատ»

Պաշտպաններ
Խաչատրյան Արտակ «Փյունիկ»
Բեգլարյան Համիկ «Փյունիկ»
Չիլինգարյան Հայկ «Փյունիկ»
Բռուտյան Գեղամ «Փյունիկ»
Անտոնյան Արտակ «Փյունիկ»
Առաքելյան Արտաշ «Կիլիկիա»
Դաղբաշյան Գագիկ «Բանանց»

Կիսապաշտպաններ
Յուսպաշյան Արթուր «Փյունիկ»
Եդիգարյան Արտակ «Փյունիկ»
Մալաքյան Էդգար «Փյունիկ»
Կարապետյան Սարգիս «Բանանց»
Դաշչյան Արտակ «Բանանց»
Հովհաննիսյան Սերգեյ «Ուլիս»
Հայրապետյան Լևոն «Համբուրգ» (Գերմանիա)
Մանոյան Դավիթ «Փյունիկ»
Մխիթարյան Հենրիխ «Փյունիկ»

Հարձակվողներ
Մովսիսյան Գրիգոր «Փյունիկ»
Թադևոսյան Ալբերտ «Փյունիկ»
Արոյան Սարգիս «Փյունիկ»
Ոսկանյան Տիգրան «Փյունիկ»
Մանասյան Միհրան «Փյունիկ»
Գյոզալյան Նորայր «Բանանց»

Տեքստը` ՀՖՖ մամլո քարտուղարություն